PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենասեքսուալ հայ կինն ու հայ տղամարդը

Artgeo
25.10.2006, 00:49
Ըստ ձեզ ովքե՞ր են ամենասեքսուալ հայ կինն ու ամենասեքսուալ հայ տղամարդը :P

Cassiopeia
25.10.2006, 11:15
Ըստ ձեզ ովքե՞ր են ամենասեքսուալ հայ կինն ու ամենասեքսուալ հայ տղամարդը :P
Ամենասեքսուալ կինը ես եմ, տղամարդը՝ չգիտեմ, դեռ չեմ հանդիպել ;) :D

Delicada
25.10.2006, 11:27
:hands :D վատ չէր
Ամենասեքսուալ կինը ես եմ, տղամարդը՝ չգիտեմ, դեռ չեմ հանդիպել ;) :D

Ըստ ձեզ ովքե՞ր են ամենասեքսուալ հայ կինն ու ամենասեքսուալ հայ տղամարդը :P
Եթե ճիշտն ասեմ նույնիսկ չեմ էլ մտածել դրա մասին…
Բայց կան այդպիսիք , չգիտեմ

Gohar
25.10.2006, 14:06
Արա Մարտիրոսյան և Սոֆի Դեվոյան::)

Artgeo
25.10.2006, 18:11
Արա Մարտիրոսյան և Սոֆի Դեվոյան::)
Գոհար ջան, Սոֆի Դեվոյան որոշ վերապահումներով կարող եմ հասկանալ, նա շատ կանացի է, բայց Արա Մարտիրոսյանի ի՞նչն սեքսուալ :think

Ես օրինակ սեքսուալ եմ համարում իգական սեռից Սիրուշոին, իսկ արականից... հմ... ասենք Արսեն Սաֆարյան:
Խոսքը նրանց տաղանդի առկայության կամ բացակայության մասին չէ: Զուտ տեսքի սեքսուալության:

Եթե ճիշտն ասեմ նույնիսկ չեմ էլ մտածել դրա մասին…
Բայց կան այդպիսիք , չգիտեմ

Ամեն մեկի համար սեքսուալությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել ;) Դա դու ես ասելու, քո համար կա՞ն թե՞ ոչ

Ամենասեքսուալ կինը ես եմ, տղամարդը՝ չգիտեմ, դեռ չեմ հանդիպել ;) :D
Ո՞նց, բա՞ ես :angry

Ուլուանա
25.10.2006, 18:17
Գոհար ջան, Սոֆի Դեվոյան որոշ վերապահումներով կարող եմ հասկանալ, նա շատ կանացի է, բայց Արա Մարտիրոսյանի ի՞նչն սեքսուալ :think

Ես օրինակ սեքսուալ եմ համարում իգական սեռից Սիրուշոին, իսկ արականից... հմ... ասենք Արսեն Սաֆարյան:
Խոսքը նրանց տաղանդի առկայության կամ բացակայության մասին չէ: Զուտ տեսքի սեքսուալության:
Արտ, ամեն մարդու համար տարբեր մարդիկ կարող են սեքսուալ լինել։ Այն մարդիկ, որոնք սեքսուալ են քեզ համար, կարող են բոլորովին էլ այդպիսին չլինել մեկ ուրիշի համար, և ընդհակառակը։

Ինձ համար էլ, օրինակ, Արսեն Սաֆարյանը ոչ մի կերպ չի տեղավորվում վերոնշյալ կատեգորիայի մեջ... :oy

Ինձ համար տղամարդու սեքսուալության չափանիշների մասին ես ավելի լավ է լռեմ, որովհետև դրանք այնքա՜ն հեռու են ընդունված չափանիշներից, որ դժվար թե որևէ մեկի համար ընդունելի ու հասկանալի լինեն... :(

Artgeo
25.10.2006, 18:24
Արտ, ամեն մարդու համար տարբեր մարդիկ կարող են սեքսուալ լինել։ Այն մարդիկ, որոնք սեքսուալ են քեզ համար, կարող են բոլորովին էլ այդպիսին չլինել մեկ ուրիշի համար, և ընդհակառակը։

Ինձ համար էլ, օրինակ, Արսեն Սաֆարյանը ոչ մի կերպ չի տեղավորվում վերոնշյալ կատեգորիայի մեջ... :oy

Ինձ համար տղամարդու սեքսուալության չափանիշների մասին ես ավելի լավ է լռեմ, որովհետև դրանք այնքա՜ն հեռու են ընդունված ձևից, որ դժվար թե որևէ մեկի համար ընդունելի ու հասկանալի լինեն... :(

Համաձայն եմ ու եթե նկատել ես, նույնը բանը գրել եմ Real_One: Հենց դրա համար առաջարկ ունեմ, որ գրենք թե ինչու ենք համարում այս կամ այն մարդուն սեքսուալ:

Օրինակ ինձ համար սեքսուալությունը դա երիտասարդությունն ու մեծ էներգիան է, մարմնի պլաստիկան է: Որոնք ամենաշատը տեսնում եմ Սիրուշոյի ու Արսեն Սաֆարյանի մեջ: Հակառակ դրան, օրինակ Լայմա Վայկուլեին եմ համարում գեր սեքսուալ ու Լոլիտան էլ ա կարողանում լինել սեքսուալ հագուստի շնորհիվ: Չնայած էս վերջին երկուսը այս թեմայում գործ չունեն:

Kita
25.10.2006, 18:49
գլուխս մեռա ջարդելով.....
ավելի ուշադիր կնայեմ հեռուստացույց....հետո կասեմ
__________________

Սյունիք
25.10.2006, 19:27
Տղամարդ..........Միանշանակ Անդրե, իսկ կին............. Սիրուշո

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 19:47
Չեղավ չեղավ...................:think
Քննարկման ենթակա չի, անվերջ վեճի թեմա է:
Յուրաքանչյուր ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ ՏՂԱ և ՀԱՅ ԱՂՋԻԿ, ՀԱՅ ԿԻՆ և ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ յուրովի ամենա ամենան է: ՈՒ ընդհանրապես տղամարդու սեքսուալությունը ո՞րն է:
Իսկ եթե խորանանք մանրամասների մեջ, մի բան կարամ ասեմ, հայ աղջիկները ամենասեքսուալն են…[խոսքս ՀԱՅ աղջկա մասին է, ով չի ձգտում ի ցույց դնել իր սեքսուալությունը]
:B

John
25.10.2006, 20:07
Տղամարդը՝ չի հետաքրքրում ( էդ ուղղությամբ չեմ մտածել), իսկ կինը՝ մեր անգլերենի անցած տարվա ուսուցչուհին՝ Նելլին…

Sergey
25.10.2006, 20:16
ՈՒ ընդհանրապես տղամարդու սեքսուալությունը ո՞րն է:

Ես էլ չգիտեմ, բայց հաստատ կա այդպիսի բան;)

StrangeLittleGirl
25.10.2006, 20:34
AM խմբի տղաները :P

John
25.10.2006, 20:36
ՈՒ ընդհանրապես տղամարդու սեքսուալությունը ո՞րն է:

Էդ երևի աղջիկները ավելի լավ իմանան ( չնայած որոշ տղաներ… չմանրամասնեմ)…

քաղաքացի
25.10.2006, 23:01
Աղջիկ՝ Էլլա Տարունց, Շպռոտ
Տղա՝ Ֆորշ :D իսկ ավելի լուրջ երևի ես էլ ասեմ Արսեն Սաֆարյան

Cassiopeia
26.10.2006, 11:29
Արսեն Սաֆարյանի հետ նույն մանկապարտեզն ենք հաճախել, հավատացեք, անձամբ ճանաչելով նրան երբեք սեքսուալ չեմ համարել:D

Ո՞նց, բա՞ ես :angry
Կարծում էի թե հարցադրումն առաջարկողը իրեն այդ ցուցակից հանել է ;) , դրա համար էլ քեզ չէի նշել…

Gohar
26.10.2006, 13:09
Գոհար ջան, Սոֆի Դեվոյան որոշ վերապահումներով կարող եմ հասկանալ, նա շատ կանացի է, բայց Արա Մարտիրոսյանի ի՞նչն սեքսուալ :thin
Artgeo ջան Արա Մարտիրոսյանի մեջ էլ տղամարդկային շարժ ու ձևն է շատ::)

Ուլուանա
26.10.2006, 15:34
Արսեն Սաֆարյանի հետ նույն մանկապարտեզն ենք հաճախել, հավատացեք, անձամբ ճանաչելով նրան երբեք սեքսուալ չեմ համարել:D
Միանգամայն բնական է, քանի որ մանկապարտեզ հաճախող երեխաների գլխիկները դեռևս պղտորված չեն լինում սեքսուալության մասին մտքերով։ :erexa :baby :D

PoeT
26.10.2006, 16:09
Հետաքքիրա, բայց իմ մոտ, սեքսուալության մասին պատկերացումները քիչ ուրիշ են։ Սիրուշոին չեմ համարում սեքսուալ... Մտածում, մտածում եմ, ու հասկանում եմ, որ մեր հայ «գերագույն աստղերից», կարծես ոչ մեկ, ինձ համար սեքսուալ չէ։

Մելիք
26.10.2006, 16:35
Ամենասեքսուալ հայ կանայք՝ Նազելի և Նարինե Թուխիկյան: Մեկը տեղով կյանք ա, մյուսի աչքերից էլ կրակ ա թափվում (չայրված կիրք);)

Արշակ
26.10.2006, 17:05
Ժող, մի բան հարցնեմ էլի։
Սեքսուալ, ամենասեքսուալ ասելով ի՞նչ եք հասկանում։ Համակրելի՞, արտաքնապես համակրելի՞, սեռական ցանկություն առաջացնո՞ղ, թե՞ մի ուրիշ բան։

Մելիք
26.10.2006, 17:17
Ժող, մի բան հարցնեմ էլի։
Սեքսուալ, ամենասեքսուալ ասելով ի՞նչ եք հասկանում։ Համակրելի՞, արտաքնապես համակրելի՞, սեռական ցանկություն առաջացնո՞ղ, թե՞ մի ուրիշ բան։
Համակրելի, արտաքնապես համակրելի, սեռական ցանկություն առաջացնող, և էլի ուրիշ բան::P

Gohar
26.10.2006, 18:53
Ժող, մի բան հարցնեմ էլի։
Սեքսուալ, ամենասեքսուալ ասելով ի՞նչ եք հասկանում։ Համակրելի՞, արտաքնապես համակրելի՞, սեռական ցանկություն առաջացնո՞ղ, թե՞ մի ուրիշ բան։
Դրանք մարդիկ են, որոնց աչքերին նայելով չես տեսնում խամրվածություն, տեսնում ես՝ կյանք, կրակ:

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 19:46
Դրանք մարդիկ են, որոնց աչքերին նայելով չես տեսնում խամրվածություն, տեսնում ես՝ կյանք, կրակ:
Դե դա արդեն միանշանակ չես կարող ասել:oy
Մարդ կա աչքերով չի ջոկում, ուրիշ ձևով է մոտենում էս հարցին:B
:D

Cassiopeia
28.10.2006, 21:36
Ինչքան դժվար խնդրի առաջ եք կանգնացրել, ամեն առավոտ մինչև աշխատավայր հասնելը հա մտածում եմ այս խնդրի մասին: Բայց ոչ ոք մտքովս չի անցնում: Եթե հարցը տրվեր մի քանի տարի առաջ, որպես սեքսուալ տղամարդ կարող էի նշել Արթուր Բախտամյանին, բայց հիմա երևի աշխարհայացքս փոխվել է…
Բայց հաստատապես կարող եմ ասել, որ ռադիոհաղորդավարներից ամենասեքսուալ ձայն ունեցող տղամարդը Ստերիո Ստուդիայի հաղորդավար Կարեն Վարդանյանն է: Անչափ հաճելի ու մարդկային ուղեղն ու սիրտը թափանցող ձայն ունի…:love
Իսկ որպես ամենասեքսուալ կին, երևի էլի նշեմ հին հեռուստահաղորդավարուհի Նառա Շլեպչյանին, նրա սեքսուալությունը զգացվում է նրա ձայնում, կանացիրության մեջ, կեցվածքում…

milkyway
28.10.2006, 21:40
Միանշանակ Անդրանիկ Մարգարյան եւ Բելլա Քոչարյան;)

Sergey
28.10.2006, 21:48
Միանշանակ Անդրանիկ Մարգարյան եւ Բելլա Քոչարյան;)

Հա...;)

Cassiopeia
28.10.2006, 21:55
Միանշանակ Անդրանիկ Մարգարյան եւ Բելլա Քոչարյան;)
Երևի հարցադրումն այս պատասխանների համար պիտի լիներ ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ:think

milkyway
28.10.2006, 22:00
Երևի հարցադրումն այս պատասխանների համար պիտի լիներ ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ:think
Խի միանգամից տենց տրամադրվածություն , կարողա իրանք "մարդ չեն" կամ ավելի վատ "Հայ չեն": Իրանք ունեն Սեքուալ լինելու իրավունք

Cassiopeia
28.10.2006, 22:03
Խի միանգամից տենց տրամադրվածություն , կարողա իրանք "մարդ չեն" կամ ավելի վատ "Հայ չեն": Իրանք ունեն Սեքուալ լինելու իրավունք
Ճիշտ ես, ունեն :think …
Բայց դե, ճաշակին ընկեր չկա…

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 23:44
Հլը պատկերացրեք էլի. Սեքս և Քաղաքականություն:D
Անդրանիկ Մարգարյանի մասին կարելի է ասել , բայց.............հմմմմ.....:think
Չէ, քաղաքականությունը մարդու մեջ եղած ամեն տեսակ կիրք ու կրակ մարում, խամրեցնում է::think
:)

Ուլուանա
29.10.2006, 08:22
Ինչքան այս թեման կարդում եմ, ամեն օր մի կողմից զարմանում եմ :o , մյուս կողմից էլ ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճաշակին ընկեր չկա... :blin :think

Արշակ
29.10.2006, 11:49
Էս միտքը սպանեց :D

Իրանք ունեն Սեքուալ լինելու իրավունք

Տենց էլ համարյա ոչ ոք չպատասխանեց հարցիս.

Սեքսուալ, ամենասեքսուալ ասելով ի՞նչ եք հասկանում։ Համակրելի՞, արտաքնապես համակրելի՞, սեռական ցանկություն առաջացնո՞ղ, թե՞ մի ուրիշ բան։
Կամ էլ թող թեմայի հարցադրումն անողը՝ Artgeo-ն, իր հարցը հստակեցնի։
Artgeo, ի՞նչ նկատի ունես սեքսուալ ասելով։

Մասսագետ
29.10.2006, 12:41
Ես էլ ինչքան ֆորումը կարդում եմ, հասկանում եմ, որ լուրջ գրառումը կատակ գրառումից չեն տարբերում և հակառակը՝ կատակ գրառումը, լուրջ գրառումից:

Ամենասքեսուլ տղամարդ - կաթողիկոսը
Ամենա սեքսուալ կին - Փառանձեմ թագուհին

քաղաքացի
29.10.2006, 12:46
Սեքսուալն Artgeo-ն ա, իսկ ամենասեքսուալն էլի Artgeo-ն ա:
Այ այս գրառմանը կսպասեր Artgeo-ն թեման ստեղծելուց հետո:

StrangeLittleGirl
29.10.2006, 13:21
Ես էլ ինչքան ֆորումը կարդում եմ, հասկանում եմ, որ լուրջ գրառումը կատակ գրառումից չեն տարբերում և հակառակը՝ կատակ գրառումը, լուրջ գրառումից:
Շատ ճիշտ ես նկատել: Իմ ասածն էլ հաստատ որոշ մարդիկ լուրջ են ընդունել :D

Kita
29.10.2006, 14:25
չէ մեռա մտածելով.....չկան......:think տղա որ ընդհանրապես մտքովս չի անցնում.....

Shauri
30.10.2006, 14:09
Ինձ Վիգեն Չալդրանյանն է դուր գալիս... :)

Anul
30.10.2006, 14:53
ինձ H.A.Y.Q. խմբի Սյուզին է շատ սեքսուալ թվում

Artgeo
30.10.2006, 16:04
Ինձ Վիգեն Չալդրանյանն է դուր գալիս... :)
Էտ ո՞վա

Shauri
30.10.2006, 16:09
Էտ ո՞վա
Մարատ Վարժապետյանի "Անուշ" երաժշտական ֆիլմում Մոսու դերակատարը, "Լռության սիմֆոնիա" ֆիլմի ռեժիսորը :B
http://www.arm-cinema.am/personalities/Directors/vigen%20chaldranyan.jpg
http://www.persons.am/images/1148315177vigen%20chaldranyan%20934.jpg

Anul
30.10.2006, 16:19
Մարատ Վարժապետյանի "Անուշ" երաժշտական ֆիլմում Մոսու դերակատարը, "Լռության սիմֆոնիա" ֆիլմի ռեժիսորը :B ]

իրոք շատ լավն է

Shauri
30.10.2006, 16:30
իրոք շատ լավն է
Սպանիչ հայացք ունի, չէ՞ :)

Anul
30.10.2006, 18:19
Սպանիչ հայացք ունի, չէ՞ :)
շաաատ.տարիքով էլ է շատ լավը

docart
01.11.2006, 02:10
Ամենասեքսուալ տղամարդը չգիտեմ , բայց բայց սեքսուալ կանայք շատ ունենք:
Օրինակ Գոհար Հարությունյանը- Միս Հայաստան 1998, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Թովմասյանը, Նարինե Սուլթանյանը- եղանակի տեսության հաղորդավարներից

Shauri
01.11.2006, 15:10
Գոհարն ու Լուսինեն իրոք լավն են, Նազենին էլ վատը չի, բայց դիմահարդարումը շաաատ ծանր են անում :( Առանց դիմահարդարման միանշանակորեն ավելի լավիկն է:
Իսկ Նարինեն ինձ բոլորովին դուր չի գալիս :(

քաղաքացի
05.12.2006, 00:01
Մտափոխվեցի…
Աղջիկ - Gwenn Stefani(ասում են, ապարանից ա)
տղա - միայն ես (իսկ դուք ում եիք սպասում, հըը՞)

Selene
05.12.2006, 00:53
Ամենասեքսուալ հայ կին կոչմանը իմ կարծիքով ավելի մոտ է Գոհար Հարությունյանը,իսկ տղամարդ՝ Հ1-ի հաղորդավար Մամիկոնը(կներեք ազգանունը չեմ հիշում:) )

Արսեն
05.12.2006, 01:09
amenasexual txamard@ erevi karqini Haykon u mkon en, isk kin@ im hamar Syuzin e, de Meliqyan@!!!

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Ուլուանա
05.12.2006, 12:15
Ամենասեքսուալ հայ կին կոչմանը իմ կարծիքով ավելի մոտ է Գոհար Հարությունյանը,իսկ տղամարդ՝ Հ1-ի հաղորդավար Մամիկոնը(կներեք ազգանունը չեմ հիշում:) )
Մամիկոնն իրոք համակրելի է։ :oy Ի դեպ, որպես հաղորդավար էլ է բավական հաջողված։:ok

Cassiopeia
05.12.2006, 12:22
տղամարդ՝ Հ1-ի հաղորդավար Մամիկոնը(կներեք ազգանունը չեմ հիշում:) )
Ըստ երևույթին խոսքը Մամիկոն Չատինյանի մասին է…

Tumy
05.12.2006, 15:27
Ես կասեյի որ ամենասեքսուալ աղջկերքը,ԱՐՄԵՆԹԵԼԻ պաստառների վրա պատկերված աղջկերքն են.;)

Malu
05.12.2006, 16:31
Ինձ շատ է դուր գալիս Եգոր Գլումովը, դեռ չտեսած նրան իրական կյանում, արդեն իսկ նա ինձ դուր էր գալիս իր ձայնով, իսկ երբ նրան տեսա Ռադիո Վանում, հաստատեցի կարծիքս, որ նրա ոչ միայն ձայնն է սեքսուալ, այլև արտաքինը (չնայած հիմա մի փոքր գիրացել է :P ):
Հմմ, իսկ կանայք… կանայք բոլորն էլ սեքսուալ են, նայաց թե ինչ չափանիչներ ես ընդունում սեքսուալության համար: Ասենք ոմանց համար Էմմա Պետրոսյանն էլ է սեքսուալ:o : Կներեք, ես որևէ մեկին չեմ կարող առանձնացնել :nea

kot
05.12.2006, 20:04
ԿԻՆԸ ԱՐՄԻՆԿԱ..........................ՏՂԱՄԱՐԴԸ ԻՀԱՐԿԵ ԵՍ:hands

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումները:

Cleopatra
06.12.2006, 17:03
Իմ կարծիքով ամենասեքսուլ հայ կինը դա նոր ալիքի` Կատվի դրախտ հաղորդաշարի հաղորդավարուհի` Աննանէ: Ախր շաաաատ լավն է;)

Երվանդ
06.12.2006, 20:23
Էմիլ Դավիդովն ու Արմենչիկը :D

Ավելացվել է 3 րոպե անց
Եթե լուրջ.
Կինը կարա մի օր սեքսուալ երևա բայց մյուս որը ասենք հոգնած լինի ու հեչել քեզ սեքսուլ չթվա, էտ հիմնականում կախվածա կնոջ տրամադրությունից, մի քիչել իհարկե քո տրամադրությունից, տենց մարդ չկա որ միշտ սեքսուալ լինի, այնուամենայնիվ եթե նայենք համեմատության մեջ մեր հայտնիներից երեվի ամենասեքսուալը երևի Սոֆի Մխեյան ինչքան իրան տեսել եմ միշտ սեքսուալա ինձ թվացել:
Տղամարդկանց էտ առումով ուշադրություն չեմ դարձրել փառք աստծո.

Goga
06.12.2006, 20:48
Համարում եմ երգիչ Արա Մարտիրոսյանին ամենասեքսուալ տղամարդը, իսկ կին՝ Կարինե Մովսիսյանին և Լիլիթ Կարապետյանին:

Երվանդ
06.12.2006, 20:53
Հա ճիշտա Կարինե Մովսիսյաննել սեքսոտ մռութ ունի

PlesOk
08.12.2006, 21:36
Իմ կարծիքով ամենասեքսուլ հայ կինը դա նոր ալիքի` Կատվի դրախտ հաղորդաշարի հաղորդավարուհի` Աննանէ: Ախր շաաաատ լավն է;)
լիովին համամիտ եմ, իսկ սեքսուալությամբ Աննայի ամուսինը`:B ,չի ջիզում իրան

Ուրվական
08.12.2006, 21:40
Դե, իմ կարծիքով, Հայաստանի ամենասեքսուալ կինը, կամ կանանցից մեկը, էն կարգին հաղորդման աղջիկն ա, անունը ոնց որ Հասմիկ ա, ինչքան գիտեմ՝ երգչուհի ա:

Root
02.05.2007, 13:53
Տղամարդը` ես, ժամը 7ից հետո...
Կինը ... հմմ ով որ դուրս եկավ 7ից հետո լոլ ..

Մի ժամանակ հայկական սեք-սիմվոլը Լիլիթ Կարապետյանի անունի հետ էին կապում ... հիմա, զարգացել ենք ... սիմվոլը դառնում է սիմվոլներ ...

Vive L'Armenie
02.05.2007, 14:34
Շպռոտը :lol :lol :lol

Wisper
02.05.2007, 15:11
Ի՞նչ սեքսուալ, ի՞նչ բան.... հլա հոպ :P դուք Հայաստանում եք :oy :
Լավ, ամենասեքսուալ տղամարդու հաշվով բան չեմ կարող ասել, բայց օրինակի համար աղջիկներից կան էլի...
Եվրատեսիլ 2006-ի վարող Գոհարիկը՝ ինչքան գիտեմ Բրյուսովիցա :hands :oy
Նազենին՝ շաաատ համակրելի աղջիկա իրոք
դէ էնտեղ էլի մանր մունր բաներ կան չեմ ասում, մեկել բավականին դուրս գալիսա Վիցե Միսս Եվրոպա 2005-ը՝ միայն թե չասեք, որ չեք ճանաչում :o

Root
02.05.2007, 15:15
Ի՞նչ սեքսուալ, ի՞նչ բան.... հլա հոպ :P դուք Հայաստանում եք :oy :

Մի ժամանակ <Մոնտե Քրիստո> Սրճարան-Բար-Ռեստորանում Սեքսուալ տղաներ կային :D ինչքան աղջիկներ էին դրանց պատճառով այցելում....հետո որ իմանում էին ս հոմոսեքսուալներ էին .. ախ էին քաշում :D :D

Wisper
02.05.2007, 15:42
Վայ աղջիկներ աղջիկներ...
Համ էլ հարաբերական բանա էտ սըքսուալ լինելը... մեր մոտ կոնկրետ չեմ էլ կարա ասեմ ինչա... :P :D

Tumbler
02.05.2007, 16:13
Վիցե Միսս Եվրոպա 2005-ը՝ միայն թե չասեք, որ չեք ճանաչում
Ավելի լավա չտենաս ապեր. Չնայած ընենց հաճելի աղջիկա, բայց որպես գեղեցկուհի չեի ասի որ գլուխգործոցա.

Wisper
02.05.2007, 16:20
Ավելի լավա չտենաս ապեր. Չնայած ընենց հաճելի աղջիկա, բայց որպես գեղեցկուհի չեի ասի որ գլուխգործոցա.

Դէ դրա համար էլ վերջում գրեցի իրան :oy : Չէ բայց վսյոտակի տես դու էլ ասեցիր... աղջիկը ներքուստ էլ կարողա շաաատ գեղեցիկ լինել... և դա շաաատ մեծ առավելությունա ասեմ իմացեք... :B

Ավելացվել է 3 րոպե անց

Իմ կարծիքով ամենասեքսուլ հայ կինը դա նոր ալիքի` Կատվի դրախտ հաղորդաշարի հաղորդավարուհի` Աննանէ: Ախր շաաաատ լավն է;)

Վաաայ նոր նկատեցի գրառումտ... իրոք իրոք շաատ սիրունա էէէ... հլը մի հատ տեսնեք Պորտֆոլիո հաղորդաշարում արված լուսանկարները... վախխ իմ արև... մի 2 օր հիպնոզի տակ էի դրանից հետո... :love
Բայց տեսնես ինչա գտել էտ հաղորման մեջ, որ իրան սենց.... դէ չգիտեմ... :oy

Tumbler
02.05.2007, 16:26
Իմ կարծիքով ամենասեքսուլ հայ կինը դա նոր ալիքի` Կատվի դրախտ հաղորդաշարի հաղորդավարուհի` Աննանէ: Ախր շաաաատ լավն է

Այ իսկականից էտեի ուզում ասեի,:) ուղակի անունը մոռացել եմ թարսի պես:(
Շաաաաաաաաաատ Լավիկնա.:oy

Ձայնալար
02.05.2007, 17:03
Այ իսկականից էտեի ուզում ասեի,:) ուղակի անունը մոռացել եմ թարսի պես:(
Շաաաաաաաաաատ Լավիկնա.:oy

Հաաա մանկուց դուրս գալիս ա :love

Wisper
02.05.2007, 17:12
Տեսնես քա՞նի տարեկանա էտ հրեշտակը :love :oy :
Այ թե բախտավորա դրա ամուսինը հաաա...... :oy :think

Ձայնալար
02.05.2007, 17:49
Տեսնես քա՞նի տարեկանա էտ հրեշտակը :love :oy :
Այ թե բախտավորա դրա ամուսինը հաաա...... :oy :think

Ամուսիննել Արմանն ա, էլի հաղորդավար, իսկ ինքը կլինի մի 22 երևի

Wisper
02.05.2007, 17:57
Ամուսիննել Արմանն ա, էլի հաղորդավար, իսկ ինքը կլինի մի 22 երևի

Ափսոս այ թե մի 5 տարի շուտ Compile լինեի... էէէ ուզեցա ասեմ ծնվեի :oy :D :

Vishapakah
04.05.2007, 23:58
Ամենասեկսուալ իմ՛ իմացած Հայ կնոջը, դուք չեք ճանաչում.:D

Annushka
05.05.2007, 10:31
:D Ջենիֆեր Լոպես :D Բրենդան Ֆրեյզեր:D լավ իսկ եթե լուրջ, հայկական գեղեցկուհիներից կարելի ա նշել Սիրուշոյին, Նազելիին, Սոնային,...հա... մեր ֆրանսերենի դասախոսը :D , իսկ տղամարդկանցից` հաղորդավար Շավարշը, Մամիկոնը,Ավետ Բարսեղյանն ու Արսեն Սաֆարյանն էլ ոչինչ, ;) դե մեկ էլ իմ ապագա ամուսինը բնականաբար ;) :D

Wisper
05.05.2007, 10:46
Ժող մի բան ասեմ, միայն թե չնեղանաք, էն աղջկա անունը Նազենի ա և ոչ թե Նազելի: :hands Վերջինս ածականա... :P :D

Աբելյան
05.05.2007, 10:56
Էմմին ու Տիգրան Թորոսյանը

Kheranyan
07.05.2007, 11:36
Ըստ ինձ Նազենի Հովհաննիսյաննա շատ սեքսուալ, բայց առանց շպարի (իհարկե ոչ ամենասեքսուլը, որովհետև ամենա չկա, միշտ էլ լավից լավը կա), հատկապես Տաշիր 2007 մրցանակաբաշխության ժամանակ հագած զգեստով, իսկ տղաներով չեմ հետաքրքվել, չեմ հետաքրքրվում ու չեմ էլ պատրաստվում հետաքրքրվել:

Սամվել
08.05.2007, 00:22
:think այո կատվի դրախտի աղջիկը :angel … :( ափսոս ամուսնացածա ……
Տղեքից երևի ես :hands …

asho
05.07.2007, 13:39
Տղամարդ..........Միանշանակ Անդրե, իսկ կին............. Սիրուշո

Իմ կարծիքով Անդրեն ոչ թե սեքսուալ ա, այլ մռութ ա: Իսկ Խորեն Լևոնյանը իսկապես շատ սեքսուալ ա: Իմ կարծիքով շատերը կհամաձայնեն իմ հետ: Իսկ կանանցից ամենասեքսուալը Հայքի Սյուզին ա:

John
23.07.2007, 12:00
Իմ կարծիքով Նազենի Հովհաննիսյաննա ամենասեքսուալ հայ կինը: Տղամարդն էլ միանշանակ չեմ կարող ասել՝ Անդրե կամ Խորեն Լևոնյան

asho
23.07.2007, 15:26
Իմ կարծիքով Նազենի Հովհաննիսյաննա ամենասեքսուալ հայ կինը: Տղամարդն էլ միանշանակ չեմ կարող ասել՝ Անդրե կամ Խորեն Լևոնյան

Իսկ ես միանշանակ կասեմ որ Խորենն է: Մեկ էլ Ավետ Բարսեղյանն էլ նենց ոչինչ: Չէ:think

Ուլուանա
23.07.2007, 16:13
Ժողովուրդ, առաջարկում եմ գոնե այս թեմայում խուսափել «միանշանակ» բառն օգտագործելուց... Ախր սա այն դեպքը չէ, էլի, որ միանշանակ լինի։ Եթե միանշանակ լիներ, էս թեման ընդհանրապես իմաստ չէր ունենա ու չէր բացվի։ :think

Lapterik
23.07.2007, 17:39
Ամենա-ն լավ չի ասված, ամեն մեկը իրա տեղն ունի, աղջիկներից չեմ ասի, մեկը մռութա, մեկը լավիկն ա և այլն: Տղաներից շատ լավն են Գրիգոր Խաչատրյանը, Խորեն Լևոնյան ու էլի կան: Անահիտը շատ ճիշտ ասեց «միանշանակ» ոչ մեկը չեն:

Lider2006
23.07.2007, 19:28
Իմ համար ամենասեքսուալ, ասածի պես որ աչքերից կրակա թափվում, ետ ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆՆԱ. շատա դուրս գալիս:love. համել ինքը համարյա գրիմ չի քսում ու բնականիցա նենցա ոնց մենք իրան տեսնում ենք:

Իսկ տղամարդը չգիտեմ, կամ չկա՝ իմ համար

Ungrateful
24.07.2007, 01:23
աղջիկներից Սիրուշոն.... իստ տղաներից չեմ կարող ասել....

Modigliani
01.08.2007, 21:38
Նազենի Հովհաննիսյան, Սյուզի, ամենակարգին սեքսուալ հայ աղջկեքը...
տղեն էլ կապիկից մի քիչ սիրուն պտի ըլնի, չնայած որ ամենասեքսուալ տղեն երևի ես եմ, մի քանի աղջիկ տենց են ասե … :cool:

Lapterik
01.08.2007, 21:42
Տղեն էլ կապիկից մի քիչ սիրուն պտի ըլնի, չնայած որ ամենասեքսուալ տղեն երևի ես եմ, մի քանի աղջիկ տենց են ասե … :cool:

Մի քանիսը որ ասել են, էտ դեռ չի նշանակում, որ տենցա:P: Նկարդ կա ֆորումում՞:

Modigliani
01.08.2007, 21:45
չէ, չկա, բայց եթե սիրուն աղջիկ ես կարաս տենաս ;)

Anuta
07.08.2007, 09:07
Նազենի Հովհաննիսյան, Սյուզի, ամենակարգին սեքսուալ հայ աղջկեքը...
տղեն էլ կապիկից մի քիչ սիրուն պտի ըլնի, չնայած որ ամենասեքսուալ տղեն երևի ես եմ, մի քանի աղջիկ տենց են ասե … :cool:

Apsos nranc chem el chanachum, es forumum USA ic mard ka ???

Hay txamardkancic sexual em hamarum Paruyr Hayrikyanin, isk kanayq.....hmmmm......der shat petq e ashxaten irenc vra ;)

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Մարկիզ
22.05.2008, 13:31
Կինը`Տաթեւիկ Նալբանդյան/հատկապես խոսելաոճը/:lol
Տղամարդը...`Ֆորշ:lol

Ra$Ta
22.05.2008, 13:38
Նազենի Հովհաննիսյան, Սյուզի, ամենակարգին սեքսուալ հայ աղջկեքը...
տղեն էլ կապիկից մի քիչ սիրուն պտի ըլնի, չնայած որ ամենասեքսուալ տղեն երևի ես եմ, մի քանի աղջիկ տենց են ասե … :cool:

Ամենասեքսուալ չգիտեմ , բայց որ ամենասեքսուՎալնին ես եմ , էտ հաստատ ;):D

ter8588
22.05.2008, 18:47
Կատվի դրախտի Աննան ինդ հեչ դուր չի գալիս.:think
Ասեմ մեր հայտնի երգիչ/ուհի/ներից ետքանել չկան որ ասեմ ,բայց գրեմ լավ: տղա Արա Մարտիրոսյան,աղջիկ Սյուզի,.... որ անկեղծ ասեմ նուկնիս ել չեմ հիչում ոչոքի որ ասեմ,,,:oyդե արդեն 2-տարիա հայաստանում չեմ, հայկական ալիք չունենք...:o
Բայց Վարդան Բադալյանի թազա կլիպը երբ,որ ցույց տան նայեք կլիպի մեջի աղջկան,դա այն ասղջիկնա ,որ Ինչպես են պարում աստղերը հաղորդման մեջ պարելա Լևոն Հարությունյանի հետ.:hands:hands:hands:D կարողա ուրիչ աղջիկներել լինեն ,բայց ,եթե տեսել եք հաղորդումը կճանաչեք .ինդ համար այդ աղջիկն ա սեքսուալ,երբ նայեք կհասկանաք....:think:ok

nnaarreek
22.05.2008, 20:49
Կինը Եվրովիժնի Գոհարիկը: Տղամարդը` ես:B

ChildOfTheSky
23.05.2008, 01:39
Ամենասեքսուալ կինը տատիկենցս տան մոտի դեղատան աշխատողն է:
Ամենասեքսուալ տղամարդը Տիգրան Թորոսյանն է:

Աբելյան
23.05.2008, 15:59
[QUOTE]Ամենասեքսուալ տղամարդը Տիգրան Թորոսյանն է:
թխի թող գա, ես էլ եմ տենց գրել ;)

I love love
12.08.2008, 18:26
Ամենասեքսուալ հայ կինը`Սոֆի Դևոյան,
Ամենասեքսուալ հայ տղամարդը`Հրաչյա Հարությունյան:

Kuk
12.08.2008, 18:33
Ա դե հայի սեքսոտը որնա է՞:D

Lion
17.12.2008, 13:40
Տղամարդ - որ ասեմ, կասեք անհամեստ եմ,

Կին - նախկին ընկերուհիս:)

Katka
17.12.2008, 13:46
Որոշակի հայտնիություն վայելող մարդկանց մեջ չկա ոչ նրանից, ոչ մյուսից, իհարկե տխուր է, բայց փաստ է, մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ Շոն Պենը արմատներով հայ է, ուրեմն ամենասեքսուալ տղամարդը ինքն է:D

Վիշապ
17.12.2008, 17:30
Բաժինը կոչվում է Սեր, Զգացմուքներ, Ռոմանտիկա… իսկ դուք սեքսուալությունից եք խորացել, ծ՛, ծ՛, ծ՛… Ամենասեքսուալ հայ կինը դա «Հայլուր»–ի Տաթեվիկն է, կարծում եմ վերջին տարում նա լիդեր է նրան ցանկացող տղամարդկանց թվով։ Իսկ ամենասեքսուալ տղամարդը եղել է Հակոբ Մեղապարտը։

Rhayader
17.12.2008, 23:08

Էս արդեն ինտիմ բաժնի զրույցներ են գնում:

Հայկօ
18.12.2008, 01:33
Բաժինը կոչվում է Սեր, Զգացմուքներ, Ռոմանտիկա… իսկ դուք սեքսուալությունից եք խորացել, ծ՛, ծ՛, ծ՛… Ամենասեքսուալ հայ կինը դա «Հայլուր»–ի Տաթեվիկն է, կարծում եմ վերջին տարում նա լիդեր է նրան ցանկացող տղամարդկանց թվով։ Իսկ ամենասեքսուալ տղամարդը եղել է Հակոբ Մեղապարտը։

:D
Տաթևիկը՝ 100%: Վերջին տարվա ընթացքում այնքան հայ տղամարդ է ցանկություն հայտնել «մոտիկից ծանոթանալու» նրա (ու նրա նախնիների) հետ, որքան բոլոր հայ աստղիկ-կայծոռիկները չեն էլ կարող միասին երազել:

Տղամարդկանց հետ գործ չունեմ :):

Lion
18.12.2008, 19:54
Տաթոյի անունը մի տվեք էլի... Հազիվ, ինչ կորել է էկրանից, հանգիստ ապրում եմ:)

Kuk
19.12.2008, 02:07
:D
Տաթևիկը՝ 100%: Վերջին տարվա ընթացքում այնքան հայ տղամարդ է ցանկություն հայտնել «մոտիկից ծանոթանալու» նրա (ու նրա նախնիների) հետ, որքան բոլոր հայ աստղիկ-կայծոռիկները չեն էլ կարող միասին երազել:

Տղամարդկանց հետ գործ չունեմ :):

տաթոյի նախնիների մասին:D (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=884138&postcount=147)

Ahik
19.12.2008, 02:27
Ճաշակին ընկեր չկա:ok
Արսինե Խանջյան:B

WhiteSmoke{F}
19.12.2008, 17:23
Կոնկրետ ինձ համար դժվար է ասել ամենասեքսուալ միայն տեսքով: Դա շատ քիչ է ինձ համար: Կոնկրետ իմ կանացի տեսակետից, սեքսուալ կարող է լինել տղամարդկային անալիտիկ մտածողություն ունեցող տղամարդը: Ուղեղը շատ սեքսուալ կարող է դարձնել տղամարդուն: Դրանք հաճախ այն տղամարդիկ են, ովքեր ունեն ֆիզիկա մաթեմատիկական կրթություն: Էդ տղամարդկային խարիզման տանումա: Իրանք հաճախ համառ են, ունեն ուժեղ դատողականություն, հավակնոտ են որոշակիորեն, ակտիվ են, գործարար:
Որպեսզի շատ հեռու չգնանք ակումբում էլ կան նմանները: Ուղղակի անուններով չնշեմ: Ճիշտն ասած շատ չեն բայց կան:
Կանացի սեքսուալության պահն էլ չբացեմ: Կանացի գաղտնիքա: Դրա մասին տղամարդիկ թող խոսեն ու բացահյտեն:
Բայց տեսքը քիչա:
Իմ համար շատ սեքսուալ է Ն. Բոնապարտը, Սոկրատը, Վ, Մամիկոնյանը, Ֆաուստից Մեֆիստոֆելը, Գ. Նժդեհը, Դենիռոն, իմ ծանոթներից էլ կան ......

Lion
19.12.2008, 17:29
Վ, Մամիկոնյանը, Ֆաուստից Մեֆիստոֆելը,

Բայց ոչինչ, չէ՞, որ նրանց արտաքին տվյալները չեն պահպանվել:)

WhiteSmoke{F}
19.12.2008, 17:36
Կոնկրետ ինձ համար դժվար է ասել ամենասեքսուալ միայն տեսքով: Դա շատ քիչ է ինձ համար: Կոնկրետ իմ կանացի տեսակետից, սեքսուալ կարող է լինել տղամարդկային անալիտիկ մտածողություն ունեցող տղամարդը: Ուղեղը շատ սեքսուալ կարող է դարձնել տղամարդուն: Դրանք հաճախ այն տղամարդիկ են, ովքեր ունեն ֆիզիկա մաթեմատիկական կրթություն: Էդ տղամարդկային խարիզման տանումա: Իրանք հաճախ համառ են, ունեն ուժեղ դատողականություն, հավակնոտ են որոշակիորեն, ակտիվ են, գործարար:
Որպեսզի շատ հեռու չգնանք ակումբում էլ կան նմանները: Ուղղակի անուններով չնշեմ: Ճիշտն ասած շատ չեն բայց կան:
Կանացի սեքսուալության պահն էլ չբացեմ: Կանացի գաղտնիքա: Դրա մասին տղամարդիկ թող խոսեն ու բացահյտեն:
Բայց տեսքը քիչա:
Իմ համար շատ սեքսուալ է Ն. Բոնապարտը, Սոկրատը, Վ, Մամիկոնյանը, Ֆաուստից Մեֆիստոֆելը, Գ. Նժդեհը, Դենիռոն, իմ ծանոթներից էլ կան ......

LION նորից ուշադիր նայի, ես ասացի, որ տեսքը շատ կապ չունի կոնկրետ ինձ համար, ու սեքսուալ տղամարդիկ կան ինձ համար ակումբում էլ, որոնց երբեք չեմ էլ տեսել

Ֆրեյա
19.12.2008, 17:37
Տղամարդ՝ Վիկ Դարչինյան :tomato :} :love

Կին՝ չգիտեմ, դուք ասեք :P

Lion
19.12.2008, 17:38
WhiteSmoke{F} ջան

Էդ եմ ասում, էլի... :)

ministr
21.12.2008, 22:02
Մի քանի տարի առաջ կասեի Կարինե Մովսիսյանը (հիմա ինչ որ փոխվել ա): Իսկ հիմա երևի թե Լիլուն

Լուսաբեր
22.12.2008, 17:06
Կինը մեր հարևանի աղջիկը :D
Տղամարդը` եղբայրս :P

Norton
22.12.2008, 17:13
Տղամարդը` պարզա ես
Կին՝ դժվար հարցա, Արմենակոբի 7 երգ հաղորդում վարող աղջիկ կա ինքը

Լ.յ.ո.վ.
22.12.2008, 21:46
Բաժինը կոչվում է Սեր, Զգացմուքներ, Ռոմանտիկա… իսկ դուք սեքսուալությունից եք խորացել, ծ՛, ծ՛, ծ՛… Ամենասեքսուալ հայ կինը դա «Հայլուր»–ի Տաթեվիկն է, կարծում եմ վերջին տարում նա լիդեր է նրան ցանկացող տղամարդկանց թվով։ Իսկ ամենասեքսուալ տղամարդը եղել է Հակոբ Մեղապարտը։

+1
Հակոբ Մեղապարտը չգիտեմ, բայց Հայլուրի Տաթևիկը` հաստատ: Վերջն էր, միանշանակ հաղթողը ինքնա :D:D

Հայկօ
22.12.2008, 22:57
Տղամարդը` պարզա ես
Կին՝ դժվար հարցա, Արմենակոբի 7 երգ հաղորդում վարող աղջիկ կա ինքը

Էդ աղջիկը ո՞վ ա, էն բոյով, սև մազերով, կանաչ աչքերովը՞: Էն որ հաղորդման սկզբից հեռախոսով մթամ կռիվ ա անու՞մ:

:[: Էտի մեր կուրսից էր: Բավականին տգեղ է ուռոդ մեռնում ա: Գլուխը վրեն մեծ ա :D:

Norton
22.12.2008, 23:01
Էդ աղջիկը ո՞վ ա, էն բոյով, սև մազերով, կանաչ աչքերովը՞: Էն որ հաղորդման սկզբից հեռախոսով մթամ կռիվ ա անու՞մ:

:[: Էտի մեր կուրսից էր: Բավականին տգեղ է ուռոդ մեռնում ա: Գլուխը վրեն մեծ ա :D:

Դե առաջինը էդ մտքովս էկավ: Հետո գլուխը ինչիդ ա պետք:D

Enigmatic
23.12.2008, 00:06
Պարուհի Լիլիթ Սաքոյանը ու Ճակատագրի գերիները ֆիլմի մեջի , Ռաֆայել Ղուկասյանը:love:love

aerosmith
23.12.2008, 00:13
իմ կարծիքով ամենասեքսուալ հայ կինը <<երգչուհի>>ԼԻԼՈՒՆ ա , չնայած ես իրա երգելուց զզվում եմ,

Morpheus_NS
23.12.2008, 00:21
սեքսուալ տղամարդիկ կան ինձ համար [B]ակումբում էլ, որոնց երբեք չեմ էլ տեսել

Կարո՞ղ ա ես եմ:think

WhiteSmoke{F}
23.12.2008, 00:32
Եթե նկատեցիք շատ տղամարդիկ են նշում, որ հենց իրենք են ամենասեքսուալ տղամարդը: Հանկարծ չմտածեք, որ նրանք մեծամիտ են, կամ էլ ինքնահավան: Դա բացարձակապես այդպես չէ: Դա գալիս է նրանց՝ անձնական սեքսուալության ընկալման, տղամարդկային մոտեցումից:
Նրանք իրենց սեքսուալ են համարում, երբ մտածում են այսպես « ես ուզում եմ և ես կարող եմ»: Իսկ յադ ուզենալ, կարողանալը, ինչպես գիտենք, ընդհանրապես կապ չունի, թե տղամարդը գեր է, թե ամրակազմ, ճաղատ է, թե գանգրահեր: Ամբողջը խոսում է տղամարդու՝ որսորդ լինելու էության մասին: Իսկ լավ որսորդը, համոզված է, եթե ուզում է, ապա կարող է: Եվ որքանով դրանում համոզված է, այդքանով էլ սեքսուալ է իրեն համարում: Դա ուղղակի ներշնչանք չէ: Դա կարդացվում է տղամարդու աչքերում, առանց ժեստերի և խոսքերի «ես ուզում եմ, ես կարամ»: Այս համոզմունքը ագրեսիվ տարեր ունի, և իր հերթին, շատ գրավիչ է: Ու դա կանայք զգում են:
Իսկ սեքսուալ կնոջ գրավչությունը էլ ավելանում է, եթե տղամարդու որսորդի էությունը հասկանալով, նա ավելի ցանկալի «զոհ» է դառնում… Թույլ է տալիս տղամարդուն այնքան զվարճանալ որսորդությամբ. մինչև ինքը իր կամքով նրա « քաղցր զոհը» կդառնա:
Ու պատահական չէ, որ որքան երիտասարդ է տղամարդը, այդքան էլ սեքսուալ է իրեն համարում: Դե պատկերացրեք էներգիայով լի տղամարդը « ինչքան է ուզում, և ինչքան կարա», հետևաբար, իրեն այդքան էլ սեքսուալ է համարում:
Օր.՝ Սեքս սիմվոլ Դե Նիրոն թույլ պոտենցիայի պատճառով, կարող է իրեն պակաս սեքսուալ զգալ/ չանայած 100ավոր երկրպագուհիների/: Իսկ 17-20 տարեկան սկսնակ, կանանց հարցում անփորձ տղան իրեն ավելի սեքսուալ զգալ, քան նույն Դե Նիրոն: Քանի որ նա համոզված է ուզում է, և կարող է:
Եթե հարցը դրված լիներ « ով է ամենագեղեցիկ տաղամարդը» , շատ քչերը կասեին, որ իրենք են:
Կանայք էլ իրենց սեքսուալ են համարում, երբ մտածում են« ես ցանակալի կին եմ տղամարդկանց համար» Այդ պատճառով նրանք ավելի կոմպլեքսավորված են այս հարցում:Եվ անհամեմատ ավելի շատ են դիմում կոսմետիկ վիրահատության: Այսինքն կանացի անձնական սեքսուալության ընկալումը մեծապես կախված է արտաքին ազդակներից, մինչդեռ տղամարդկանց մոտ սկզբնապես բնազդորեն, այդ ամենը դրված է ներսում

Rhayader
23.12.2008, 01:48
Կանայք
WhiteSmoke կին-գաղտնիք
Կիտա հայախոս Վանդա ֆոն Դունայով

Պարոնայք՝
Վուլֆն ու Հայկօն

dvgray
23.12.2008, 04:08
Ամենասեքսուալ հայ տղամարդը կարծում եմ Առնո Բաբաջանյանի արձանն ա:

Rhayader
23.12.2008, 04:13
Ամենասեքսուալ հայ տղամարդը կարծում եմ Առնո Բաբաջանյանի արձանն ա:

Չե, Վարդան Մամիկոնյանի ձին::love:love:love

Լավ, հերիք ա ջրիկանանք: Լա՞վ:

Ֆրեյա
24.12.2008, 20:03
Եթե նկատեցիք շատ տղամարդիկ են նշում, որ հենց իրենք են ամենասեքսուալ տղամարդը: Հանկարծ չմտածեք, որ նրանք մեծամիտ են, կամ էլ ինքնահավան: Դա բացար..............ւմը մեծապես կախված է արտաքին ազդակներից, մինչդեռ տղամարդկանց մոտ սկզբնապես բնազդորեն, այդ ամենը դրված է ներսում

Բայց այստեղ հարցը ուրիշ ձևակերպում ունի. ով է ԱՄԵՆԱսեքսուալ տղամարդը:
Պարզ է, որ խոսքը վերաբերվում է հայտնի մարդկանց, որոնց շատերն են ճանաչում, կարող են կիսվել կարծիքներով, համաձայնել, չհամաձայնել:
Բացի դրանից, խոսքը գնում է զուտ արտաքին գրավչության մասին, հեռավորության վրա ;)

Հենց այդ պատճառով էլ շատերը դժվարացել են նշել որևէ մեկին ու նշել են կամ իրենց, կամ էլ արձան :D Որովհետև հայ հանրահայտ մարդիկ շատ վատ են աշխատում իրենց գրավչության իմիջի վրա: Կամ էլ , ուղղակի շատ քիչ են այդպիսի մարդիկ:
Երևի, այդ մարդկանց գրավչությունտ շատ բանով էլ կախված է նրանց մասնագիտական ունակություններից՝ դերասաններ, երգիչներ, հաղորդավարներ, քաղաքական գործիչներ:
Հայաստանում դրանք բոլորը ահավոր անմակարդակ են: :[

comet
25.12.2008, 14:22
Մի քանի տարի առաջ կասեի Կարինե Մովսիսյանը (հիմա ինչ որ փոխվել ա): Իսկ հիմա երևի թե Լիլուն
:( տխուր էր

*e}|{uka*
25.12.2008, 20:24
Եթե նկատեցիք շատ տղամարդիկ են նշում, որ հենց իրենք են ամենասեքսուալ տղամարդը: Հանկարծ չմտածեք, որ նրանք մեծամիտ են, կամ էլ ինքնահավան: Դա բացարձակապես այդպես չէ: Դա գալիս է նրանց՝ անձնական սեքսուալության ընկալման, տղամարդկային մոտեցումից:
Նրանք իրենց սեքսուալ են համարում, երբ մտածում են այսպես « ես ուզում եմ և ես կարող եմ»: Իսկ յադ ուզենալ, կարողանալը, ինչպես գիտենք, ընդհանրապես կապ չունի, թե տղամարդը գեր է, թե ամրակազմ, ճաղատ է, թե գանգրահեր: Ամբողջը խոսում է տղամարդու՝ որսորդ լինելու էության մասին: Իսկ լավ որսորդը, համոզված է, եթե ուզում է, ապա կարող է: Եվ որքանով դրանում համոզված է, այդքանով էլ սեքսուալ է իրեն համարում: Դա ուղղակի ներշնչանք չէ: Դա կարդացվում է տղամարդու աչքերում, առանց ժեստերի և խոսքերի «ես ուզում եմ, ես կարամ»: Այս համոզմունքը ագրեսիվ տարեր ունի, և իր հերթին, շատ գրավիչ է: Ու դա կանայք զգում են:
Իսկ սեքսուալ կնոջ գրավչությունը էլ ավելանում է, եթե տղամարդու որսորդի էությունը հասկանալով, նա ավելի ցանկալի «զոհ» է դառնում… Թույլ է տալիս տղամարդուն այնքան զվարճանալ որսորդությամբ. մինչև ինքը իր կամքով նրա « քաղցր զոհը» կդառնա:
Ու պատահական չէ, որ որքան երիտասարդ է տղամարդը, այդքան էլ սեքսուալ է իրեն համարում: Դե պատկերացրեք էներգիայով լի տղամարդը « ինչքան է ուզում, և ինչքան կարա», հետևաբար, իրեն այդքան էլ սեքսուալ է համարում:
Օր.՝ Սեքս սիմվոլ Դե Նիրոն թույլ պոտենցիայի պատճառով, կարող է իրեն պակաս սեքսուալ զգալ/ չանայած 100ավոր երկրպագուհիների/: Իսկ 17-20 տարեկան սկսնակ, կանանց հարցում անփորձ տղան իրեն ավելի սեքսուալ զգալ, քան նույն Դե Նիրոն: Քանի որ նա համոզված է ուզում է, և կարող է:
Եթե հարցը դրված լիներ « ով է ամենագեղեցիկ տաղամարդը» , շատ քչերը կասեին, որ իրենք են:
Կանայք էլ իրենց սեքսուալ են համարում, երբ մտածում են« ես ցանակալի կին եմ տղամարդկանց համար» Այդ պատճառով նրանք ավելի կոմպլեքսավորված են այս հարցում:Եվ անհամեմատ ավելի շատ են դիմում կոսմետիկ վիրահատության: Այսինքն կանացի անձնական սեքսուալության ընկալումը մեծապես կախված է արտաքին ազդակներից, մինչդեռ տղամարդկանց մոտ սկզբնապես բնազդորեն, այդ ամենը դրված է ներսում

Առաջի բանը որ մտքովս անցավ. «էս ո՞ր հոգեբանական գրքիցա», համենայն դեպս եթե քո նկատառումներն են, զարմանալիահիանալի է :B

Ու ընդհանրապես հայ ազգը սեքսուալ է :} /ռուսներին հարցրեք :secret : Եթե նույնիսկ հարցում կազմակերպվի ու հարցման մեջ յուրաքանչյուրի անունը լինի, բնականաբար բոլորը իրենց կնշեն :oy:D
Իսկ եթե լուրջ, Հայաստանում հայտնի մարդկանցից՝երգիչ, քաղաքական գործիչ, տո շատ գիտեմ ինչ, ոչ մեկին չեմ նշի, այդպիսիները իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով չկան :B

dvgray
25.12.2008, 20:31
Ու ընդհանրապես հայ ազգը սեքսուալ է :} /ռուսներին հարցրեք :secret :
Ռսների համար էնքանով ենք սեքսուալ, որ քթներս մեծ ա /մեծ ա / ու դոշերիս վրա էլ լիքը մազեր կա ;)
:D

Քամի
25.12.2008, 21:20
Ռսների համար էնքանով ենք սեքսուալ, որ քթներս մեծ ա /մեծ ա / ու դոշերիս վրա էլ լիքը մազեր կա ;)
:D

:D
մի անեկդոտ հիշեցի

ռուս աղջիկը հարցնում ա հայ տղամարդուն
-դուք ինչու՞ էք այդքան փռչոտ
-մենք փռչոտ չենք, պուշիստի էնք

WhiteSmoke{F}
26.12.2008, 19:35
Առաջի բանը որ մտքովս անցավ. «էս ո՞ր հոգեբանական գրքիցա», համենայն դեպս եթե քո նկատառումներն են, զարմանալիահիանալի է :B

Ու ընդհանրապես հայ ազգը սեքսուալ է :} /ռուսներին հարցրեք :secret : Եթե նույնիսկ հարցում կազմակերպվի ու հարցման մեջ յուրաքանչյուրի անունը լինի, բնականաբար բոլորը իրենց կնշեն :oy:D
Իսկ եթե լուրջ, Հայաստանում հայտնի մարդկանցից՝երգիչ, քաղաքական գործիչ, տո շատ գիտեմ ինչ, ոչ մեկին չեմ նշի, այդպիսիները իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով չկան :B

շատ շնորհակալ եմ, սա իմ 100 ու 1 մեկնաբանություններից է: Իսկ ինձ էլ հիացրեց քո զարմանահիանալի բառը: Երևի հենց քոնն է: Շատ լավ բառ է:
Բայց գիտես ինչ, այն ամենը, ինչ բացատրելի է դառնում, մի տեսակ կորցնում է իր զարմանահրաշալիությունը:
Իսկ իմ արտահայտած տեսակետը իմ կանացի պատկերացումներից բխող երևի ամենապարզ մեկնաբանությունն է: Եվ շատ բացատրելի է: Դա հնարավոր է նկատել, պարզապես հետևելով մարդկանց: Ամեն ինչ մանրուքների մեջ է:
Մի հատ ուշադիր ասա սեքսուալ կին, կամ սեքսուալ տղամարդ: Թարգմանաբար սեքսուալ նշանակում է սեռական: Այստեղ է բանալին: Այն ամենը ինչ բնորոշում է տվյալ սեռին, հենց դա էլ նրան դարձնում է սեքսուալ՝ սեռական: Ու որքան ուժեղ ես գիտակցում սեռդ, այնքան ուժեղ է սեռականությունը, այսինքն սեքսուալությունը:
Իսկ հիմա եվրոպայում, գերակշռում է ունիսեքսը, կանայք և տղամարդիկ կարող են կրել նույն զարդերը, նման տաբատներ, կամ էլ նման սանրվածք, օղեր: Դա հեռացնում է մարդուն իր սեռից, զարգացնում է համասեռամոլությունը:
Այստեղից լուրջ հետևություն, սեքսուալ լինելը բնության անհրաժեշտ թելադրանք է, և աստվածահաճո երևույթ
Հայ տղամարդկանցից հայտնի սեքսուալ է Կ. Դեմիրճյանը, Նժդեհը, Վ. Սարգսյանը, ու էլի շատերին կարելի է նշել: Նայած թե տվյալ կինը ինչ հատկանիշներով է բնորոշում տղամարդուն, նույնն էլ հակառակը

dvgray
26.12.2008, 19:42
Հայ տղամարդկանցից հայտնի սեքսուալ է Կ. Դեմիրճյանը, Նժդեհը, Վ. Սարգսյանը, ու էլի շատերին կարելի է նշել: Նայած թե տվյալ կինը ինչ հատկանիշներով է բնորոշում տղամարդուն, նույնն էլ հակառակը
Կարելի է՞ մի հարց միայն
ինչով՞ էր բնորոշվում Կ. Դեմիրճյանի սեքսուալությունը: :)

aerosmith
26.12.2008, 21:39
ամենասեքսուալ հայ տղամարդը ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉՆԱ:D :crazy

Տրիբուն
26.12.2008, 23:55
Ամենասեքսուլ հայ կինը մշո աղջիկն ա, իսկ տղամարդը՝ ջան ֆիդան:

WhiteSmoke{F}
27.12.2008, 00:23
Կարելի է՞ մի հարց միայն
ինչով՞ էր բնորոշվում Կ. Դեմիրճյանի սեքսուալությունը: :)

աննրբանկատ եմ համարում քննարկել, որևէ տղամարդու արժանիքները ոչ պակաս հետաքրքիր տղամարդու հետ: Բայց որպեսզի հարցդ անպատասխան չթողնեմ, կպատասխանեմ շատ կոնկրետ ՝ ուժեղ

Քամի
27.12.2008, 02:17
Ամենասեքսուլ հայ կինը մշո աղջիկն ա, իսկ տղամարդը՝ ջան ֆիդան:

լիմոնի ծառից հետո էս մեկը կարդացի ու՜.... փոսը փորեք մեռաաաա:D:D:D

Lionne_en_Chasse
27.12.2008, 23:54
Հայկական ալիքներով հայ սեքսուալ կին, առավել ևս տղամարդ... չեմ տեսել, որովհետև մեր հայ կանայք սեքսուալիզմը շփոթում են վուլգարիզմի հետ: Դե տղամարդկանց մասին էլ ավելորդ է խոսելը, որովհետև խոսելու բան էլ չկա

cool_aper
29.12.2008, 02:58
Ռսների համար էնքանով ենք սեքսուալ, որ քթներս մեծ ա /մեծ ա / ու դոշերիս վրա էլ լիքը մազեր կա ;)
:D

Ռուսաստանում մեր ազգը սեքսուալա , որովհետև մեր մենթալիտետի պատճառով սեռաքաղցությամբ տառապող հայ տղամարդիկ երբ որ ընկնում են ռուսաստան , միջին կլասի անմազածածկ ու իրան էտքան քիչ թանգացնող աղջկան նենց մի հատ տևական գիշերեն պարգևում .. որ բա էլ որնա սեքսուալությունը ռուս ալկաշներից հոգնած կնոջ համար եթե ոչ էտ ... :B

Rhayader
29.12.2008, 10:00
Rocker.am ֆորումում երբ անց կացվեց սեքս սիմվոլի մրցույթ, տղամարդկանց կատեգորիա՛ում միաժամանակ երկուսը հաղթեցին: Աժի Դահական (Լևոնը) ու Էոնը (Դավոն): Երկուսն էլ նենց մռութ են:love բայց հաստատ փռչոտ գազանիկներ չեն:

impression
29.12.2008, 10:04
Կարեն Դեմիրճյանի սեքսուալության մասին գրառումներից հետո ես արդեն սրտի տրոփյունով եմ բացում էս էջը :D ասենք մեկ էլ տեսար մեկն ու մեկն էլ Արտաշես Գեղամյանից ա "վաԴանում" :P

ivy
29.12.2008, 13:45
Սեքսուալ ասելով՝ ես հասկանում եմ մեկին, ով իր սեռին բնորոշ լավագույն ու արտահայտիչ հատկանիշների կրողն է, այլ ոչ թե մեկը, ով ուղղակի սեռական ցանկություն է առաջացնում: Չէ՞ որ սեքս բառը հենց սեռ է նշանակում: Էդ իմաստով ինձ համար ամենասեքսուալ հայ կինը Սոֆի Դևոյանն է, իսկ ամենսեքսուալ հայ տղամարդը, ցավոք, արդեն մեզ հետ չի, Խորեն Աբրահամյանն էր:

Դեկադա
29.12.2008, 13:57
Ինձ համար էլ Սոֆի Դևոյանը կանացիության խորհրդանիշն է, իսկ տղամարդ- Մհեր Մկրտչյանն է:)

Chuk
29.12.2008, 15:32
Մոդերատորական. Սամվելի անլուրջ գրառումն ու դրան հաջորդած անլուրջ զրույցը (12 գրառում) ջնջվել է:

Chuk
29.12.2008, 15:53
Մոդերատորական. թեման մինչև ֆիլտրացիան (զտումը) կամ էլ հավերժ փակվում է, հերթական զրուցարանի ու անլրջության վերածված լինելու պատճառով: