PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենակ Բիթլզը չի՞, էլի այդպիսիք կա՞ն



Գլոբալ Հայացք
10.05.2008, 15:38
Արդեն կան թեմաներ, որտեղ կարող ենք արտահայտել, կարծիք Բիթլզի մասին:
Սա այլ հարց է:

Ձեր կարծիքով կա՞ն արդյոք այլ խմբեր (կատարողներ / ստեղծագործողներ /երաժիշտներ ), որ "Բայց դե մենակ Բիթլզն ա..." պնդմանը ասեք՝ "Ինչո՞ւ, Էլի կան":

Մի քիչ ավելի պարզ՝
Ձեզ համար Բիթլզի նման խումբ կա՞:

Մի քիչ բարդ՝ :)
Ես չեմ հարցնում թե ի՞նչ է ձեզ համար Բիթլզը, նրանց երաժշտությունը, ինչի՞ համար կամ ինչո՞ւ եք այն լսում, միայն հարցնում եմ կա՞ արդյոք ձեզ համար այլ խումբ, որը բավարարում է այն չափանիշներին, ըստ որոնց ձեզ դուր է գալիս Բիթլզը:

Հ.Գ.
Այո՛, ինձ թվում է՝ չկան :
Չեմ կարծում, որ սա այն հարցերից է, որի պատասխանը ակնհայտ է, վստահ եմ կարծիքները տարբեր կլինեն:

Հ.Գ. Բ
Հատուկ շնորհակալություն hippy w.s (http://www.akumb.am/member.php?u=4905) -ին այս հարցը առաջացմանը աջակցելու համար: :)

REAL_ist
10.05.2008, 15:48
կան նման մակարդակի շատ խմբեր ու կատարողներ՝ Led Zeppelin, Deep Purple, Michael Jackson, Elvis, Queen, Pink Floyd, Scorpions և այլն, բայց Բիթլզը սաղից տարբերվումա ու ետ կարգի փառքի հասած խումբ դժվար էլ վաբշե լինի

Kuk
10.05.2008, 15:54
կան նման մակարդակի շատ խմբեր ու կատարողներ՝ Led Zeppelin, Deep Purple, Michael Jackson, Elvis, Queen, Pink Floyd, Scorpions և այլն, բայց Բիթլզը սաղից տարբերվումա ու ետ կարգի փառքի հասած խումբ դժվար էլ վաբշե լինի

Ստորագրություն:hands

dvgray
10.05.2008, 16:07
Հարցին պետք է մոտենալ տարբեր "նոմինացիաներով" :):
Եթե կատարողական մակարդակի առումով, ապա լիքն են այդպիսի խմբերը /ավելորդ է անգամ նշելը/:
Եթե հաշվի առնենք վառ անհատականությունների և երաժշտության մեջ իրենց ներդրման իմաստով, ապա նույնպես շատ են: Օրինալ Պիտեր Գաբրիելը տարիներ շարունակ շատ ավելին է արել և անում է երաժշտության համար, քան ասենք Լենոնը:

Այստեղ Բիթլզները աչքի են ընկնում առաջւն հերթին նրանով, որ նրանք "առաջինն էին", հետո, որ իրենց երաժշտությունը կպած էր իրենց երաժշտական արմատներին, պլյուս կատարյալ ձևով կազմակերպված "մարկետինգ" ու երգերի ընտրություն: Նաև նրանց մյուսներից դրականորին առանձնանալու ճանապարհին, հետագա տարիներին կարևոև դեր խաղաց Լենոնի երաժշտությունից դուրս գործնեությունը, նվիրված խաղաղությանը և այլն...

Մի խոսքով, բոլորն մեծ երաժիշտներն էլ ունիկալ են, ու անտեղի է իրար համեմատելը:
Այսպիսի հարցերը նման է նրան , որ հարցնես թե Մոցա՞րտ է ավելի "ուժեղ" :D /կամ եսիմ ինչ./, թե՞ Բախը:
Սա ֆուտբոլ չի, որ ասենք ով ինչ ուզում է ասի, բայց քանի որ Բրազիլիան չեմպիոն դարձավ, ապա նա էլ ուժեղ է:

Բարեբախտաբար իսկական երաժշտության ու երաժիշտների մեջ չեմպիոնատներ չեն անցկացվում, հավանաբար մասնակիցների բացակայության պատճառով:
:)

REAL_ist
10.05.2008, 16:10
Օրինալ Պիտեր Գաբրիելը տարիներ շարունակ շատ ավելին է արել և անում է երաժշտության համար, քան ասենք Լենոնը:
Մակարտնին էլ ավելի շատա արել քան ետ երկուսը իրար հետ վերցրած

dvgray
10.05.2008, 16:12
Մակարտնին էլ ավելի շատա արել քան ետ երկուսը իրար հետ վերցրած
Այ էս ինկատի ուներ, որ ասում էի սա Ֆուտբոլ չի :D

REAL_ist
10.05.2008, 16:13
բնականա, ստեղ սաղ սուբյեկտիվ կարծիքներա

dvgray
10.05.2008, 16:17
բնականա, ստեղ սաղ սուբյեկտիվ կարծիքներա
Հարցը էն չի, որ սուբեկտիվ է տարբեր մարդկանց ընկալումով:
Հարցը նա է, որ սուբեկտիվ է նաև մեկ մարդու ընկալումով: Այսիքն կախված է տրամադրվածությունից և զգայական վիճակից:
Ֆուտբոլում այդպես չի: Ես չեմ պատկերացնում, թե ինչ պիտի լինի, որ Հայաստանի հավաքականի տեղը սկսկեմ Հայաստան-Վրաստան խաղին վրացիներին բալետ անեմ:
:)

REAL_ist
10.05.2008, 16:20
հա դե բալետ անելը ու երգ լսելնա տարբեր բաներ, նույն ձև ինչ պիտի լնի որ ասենք միհատ հայ երգչի տեղը վրացուն սկսես բալետ անել անհատական մրցումում

dvgray
10.05.2008, 16:28
հա դե բալետ անելը ու երգ լսելնա տարբեր բաներ, նույն ձև ինչ պիտի լնի որ ասենք միհատ հայ երգչի տեղը վրացուն սկսես բալետ անել անհատական մրցումում
Այ ես էլ էտ եմ ասում :):
Հենց որ մրցում բառն է մտնում, արվեստը իր տեղը զիճում է ինչին կուզես /փող, բալետ անել, սոտկեքով քվեարկություն :D .../:
Արվեստը մեկը մեկի հետ մրցելու ասպարեզ չի:

REAL_ist
10.05.2008, 16:34
դե Ֆուտբոլնելա արվեստ:)

Yevuk
10.05.2008, 16:50
Իմ կարծիքով նրանց նման փառքի հասած խումբ չկա, բայց նրանց մակարդակի խումբ, իհարկե, կա Rolling Stones, շատ զարմացա, որ տեսա նրանց մասին բան չէք գրել........

Kuk
10.05.2008, 16:56
:good:good:good

Yevuk
10.05.2008, 16:57
Հա, նրանց նման փառքի հասաց կա նաև Elvis Preslea-ն, որը, կարծում եմ, առանձին թեմայա...................:hands

Ուլուանա
10.05.2008, 17:27
Իմ կարծիքով նրանց նման փառքի հասած խումբ չկա, բայց նրանց մակարդակի խումբ, իհարկե, կա Rolling Stones, շատ զարմացա, որ տեսա նրանց մասին բան չէք գրել........
Rolling Stones–ի անունն այս պահին ինձ մի բան հիշեցրեց...
Ուրեմն հիշում եմ՝ 20–րդ դարի վերջին՝ Նոր տարվա շեմին, «TV-ալիք» շաբաթաթերթում մի հրապարակում կար դարի գլխավոր դեմքերի ու իրադարձությունների մասին։ Չգիտեմ, թե ինչ հարցումների կամ հետազոտությունների արդյունքում համաշխարհային մասշտաբով ընտրվել էին, ասենք, դարի գրողները, դարի քաղաքական գործիչները, դարի կանայք, դարի ֆիլմերը, դարի երաժշտական խմբերը և այլն։ Ճիշտն ասած՝ երաժշտական խմբերի ընտրությունը սկզբում շատերիս զարմացրեց, ցուցակը հետևյալն էր.

1. Beatles
2. Rolling Stones
3. ABBA

(Վերջին երկուսի հերթականությունը, ճիշտն ասած, լավ չեմ հիշում, պատահական եմ գրել... :oy)

Beatles–ի անունն այս ցուցակում կարդալը, ընդ որում՝ հենց առաջին տեղում, իհարկե, բնավ զարմանալի չէր, խոսքը մյուս երկուսին էր վերաբերում, քանի որ շատերս համոզված էինք, որ շատ ավելի, այսպես ասած, արժանի խմբեր կարող էին լինել նրանց փոխարեն, թեև անձամբ ես երկուսին էլ բարձր եմ գնահատում ու սիրում, իսկ ABBA–ի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունենալով հանդերձ՝ այդ խմբին որոշակիորեն չեմ համարում այնքան բարձր մակարդակի, որ արժանի լիներ դարի երեք լավագույն խմբերի ցուցակում հայտնվելու...

Պարզապես երևի հաշվի է առնվել այս խմբերի՝ իրենց ժամանակին ունեցած խելահեղ երկրպագուների աննկարագրելիորեն մեծ բանակը և դրանով պայմանավորված փառքն ու ճանաչումը, որին հասել են վերոնշյալ երեք խմբերը, սակայն, երևի շատերը կհամաձայնեն, որ, ի տարբերություն վերջին երկուսի (Rolling Stones և ABBA), որոնց աստղային փառքը որոշակի շրջանից հետո, կարելի է ասել, խամրել է՝ իր տեղը զիջելով մի շարք այլ հետաքրքիր խմբերի, Beatles–ի զանգվածայնությունը, թեև համեմատած իրենց ժամանակների հետ, բնականաբար, «հանդարտվել է», բայցևայնպես, չի մարել։ Այսօր Beatles-ին ABBA–ի կամ թեկուզ Rolling Stones–ի հետ համեմատելը նույնիսկ անհեթեթ է թվում, մինչդեռ ժամանակին այս խմբերը գրեթե հավասար փառք ու զանգվածայնություն են վայելել։

Հիշում եմ, երբ ծնողներիս հայտնեցի զարմանքիս մասին՝ կապված Rolling Stones-ի ու ABBA–ի՝ այդ ցուցակում ընգրկված լինելու մասին, իրենք էլ իրենց հերթին զարմացան, որ ես զարմանում եմ, քանի որ իրենք, ապրած լինելով այս երեք խմբերի զանգվածայնության գագաթնակետի տարիներին, դեռ վառ հիշողություններ ունեին այդ տարիների մասին, և ասացին, որ ես ուղղակի չեմ տեսել ու չեմ կարող պատկերացնել այդ խմբերի համբավի մեծությունն այն ժամանակ»։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ ու՞ր է հիմա այդ համբավը։ :)

Աթեիստ
10.05.2008, 17:33
Մայքլ Ջաքսոն - իսկապես անմահ:

firewall
10.05.2008, 18:45
Ճիշտն ասած՝ երաժշտական խմբերի ընտրությունը սկզբում շատերիս զարմացրեց, ցուցակը հետևյալն էր.

1. Beatles
2. Rolling Stones
3. ABBA


ոչ մի զարմանալի բան չկա.. ավելի հայնտնի պոպ խմբեր գիտեք, որոնք հիմա չկան՞

Ուլուանա
10.05.2008, 18:58
ոչ մի զարմանալի բան չկա.. ավելի հայնտնի պոպ խմբեր գիտեք, որոնք հիմա չկան՞
Չէ, ուղղակի բազմաթիվ ուրիշ ոչ պակաս հայտնի ու արժանավոր խմբեր գիտեմ, որոնք նշված խմբերի ժամանակ էլ կային, հիմա էլ։ :) Տվյալ դեպքում «լինել» բառն օգտագործում եմ ոչ թե որպես խումբ՝ միավորում գոյություն ունենալու իմաստով, այլ հայտնի ու զանգվածայնություն վայելելու իմաստով։ Կարծում եմ՝ ոչ մեկն էլ չի ժխտի, որ ընդհանուր առմամբ ներկայումս (ընդ որում՝ արդեն բավական վաղուց) ո՛չ Rolling Stones–ը, ո՛չ էլ ABBA–ն չունեն այն զանգվածայնությունը, ինչ որ, օրինակ, Pink Floyd–ը, Led Zeppelin–ը և շատ ու շատ ուրիշ խմբեր։

Իմ նախորդ գրառման մեջ էլ էի կարծես թե նշել, էստեղ էլ կրկնեմ, որ, հաշվի առնելով այդ երեք խմբերի՝ իրենց ժամանակին ունեցած համբավը, երևի իսկապես հենց նրանք պետք է ընդգրկվեին այդ ցուցակում, իսկ ինձ սկզբում դա զարմացրել էր, քանի որ ես դա կարդալու պահին հարցին նայել էի ներկայիս տեսանկյունից, ոչ թե իրենց ժամանակի կամ թեկուզ ավելի գլոբալ։ Էդ էր ամբողջ հարցը։ :)

REAL_ist
10.05.2008, 18:58
ոչ մի զարմանալի բան չկա.. ավելի հայնտնի պոպ խմբեր գիտեք, որոնք հիմա չկան՞Բիթլզը երբվանիցա պոպ համարվում:o

firewall
10.05.2008, 19:00
Բիթլզը երբվանիցա պոպ համարվում:o

պոպ -ը որ սահմանեք մի հատ, երևի կհասկանաք :)

Ուլուանա
10.05.2008, 19:01
Բիթլզը երբվանիցա պոպ համարվում:o
:)) Գիտես, մամուլում հաճախ եմ հանդիպել տարբեր ռոք խմբերի վերաբերյալ «պոպ» բառի գործածությանը։ Ուղղակի «պոպ» բառն այդ դեպքում գործածվում է ոչ թե ոճ իմաստով, այլ պոպուլյար, այսինքն՝ հայտնի, զանգվածայնություն վայելող։ ;) Չէ՞ որ «պոպ» բառը, վերջիվերջո, «պոպուլյար» բառի կրճատ ձևն է, ու ի սկզբանե նշանակել է «հանրահայտ, զանգվազայնություն վայելող, հայտնի», ենթադրում եմ, որ հետո է «պոպ» ձևը դարձել ավելի շատ էստրադային ոճի հոմանիշ...

REAL_ist
10.05.2008, 19:06
Գիտես, մամուլում հաճախ եմ հանդիպել տարբեր ռոք խմբերի վերաբերյալ «պոպ» բառի գործածությանը։ Ուղղակի «պոպ» բառն այդ դեպքում գործածվում է ոչ թե ոճ իմաստով, այլ պոպուլյար, այսինքն՝ հայտնի, զանգվածայնություն վայելող։
դե եթե տենց տարածական մեկնաբանենք հասկանալիա, բայց իմ համար պոպը եստրադնի երաժշտություննա, ինչի հետ Բիթլզը ընդհանրապես կապ չունի, ինչպես և Ռոլինգ Սթոնզը

Ձայնալար
10.05.2008, 19:18
Ինչ-որ մի բան կա էս խմբի մեջ, ինչն իրեն մի տեսակ առանձնացնում է մյուսներից: Չեմ կարողանում այս պահին հասկանալ դա ինչն է… դե ո՞նց ասեմ Բիթլոմանիա տերմին կա, բայց ասեն Լեդ Զեփլինոմանի կամ Դիփ Փարփլոմանի չկա էլի, չնայած իմ համար նշածս վերջին երկուսը ավելի զիլ են, բայց, որ ասում եմ Deep Purple ու ստորակետ եմ դնում, Led Zeppelin-ը իրան իրան գալիս ա շարունակելու: Որ ասում եմ The Beatles, ստորակետի տեղը վերջակետ ա գալիս:

Միքիչ զառանցանքոտ ստացվեց, բայց դե հիմի էդ ա :D

Ուլուանա
10.05.2008, 19:21
Ինչ-որ մի բան կա էս խմբի մեջ, ինչն իրեն մի տեսակ առանձնացնում է մյուսներից: Չեմ կարողանում այս պահին հասկանալ դա ինչն է… դե ո՞նց ասեմ Բիթլոմանիա տերմին կա, բայց ասեն Լեդ Զեփլինոմանի կամ Դիփ Փարփլոմանի չկա էլի, չնայած իմ համար նշածս վերջին երկուսը ավելի զիլ են, բայց, որ ասում եմ Deep Purple ու ստորակետ եմ դնում, Led Zeppelin-ը իրան իրան գալիս ա շարունակելու: Որ ասում եմ The Beatles, ստորակետի տեղը վերջակետ ա գալիս: Միքիչ զառանցանքոտ ստացվեց, բայց դե հիմի էդ ա :D
Լրիվ համաձայն եմ։ Լավ էլ պատկերավոր ու դիպուկ նկարագրեցիր։ :hands

firewall
10.05.2008, 19:23
Ինչ-որ մի բան կա էս խմբի մեջ, ինչն իրեն մի տեսակ առանձնացնում է մյուսներից: Չեմ կարողանում այս պահին հասկանալ դա ինչն է… դե ո՞նց ասեմ Բիթլոմանիա տերմին կա, բայց ասեն Լեդ Զեփլինոմանի կամ Դիփ Փարփլոմանի չկա էլի, չնայած իմ համար նշածս վերջին երկուսը ավելի զիլ են, բայց, որ ասում եմ Deep Purple ու ստորակետ եմ դնում, Led Zeppelin-ը իրան իրան գալիս ա շարունակելու: Որ ասում եմ The Beatles, ստորակետի տեղը վերջակետ ա գալիս: Միքիչ զառանցանքոտ ստացվեց, բայց դե հիմի էդ ա :D

:hands
Բիթլզը միակ խումբնա, որի բոլոր երգերն էլ ինձ դուր են գալիս :love

Գլոբալ Հայացք
10.05.2008, 19:28
բնականա, ստեղ սաղ սուբյեկտիվ կարծիքներա


Հարցը էն չի, որ սուբեկտիվ է տարբեր մարդկանց ընկալումով:
Հարցը նա է, որ սուբեկտիվ է նաև մեկ մարդու ընկալումով: Այսիքն կախված է տրամադրվածությունից և զգայական վիճակից:
Հենց այդ սուբյեկտիվ կարծիքներն էլ հետաքրքիր են: ;)
Հարցը ոչ այնքնան Բիթլզի մասին է, այլ մեր՝ նրան վերաբերմունքի:
Ամեն մեկս (գոնե մեծամասնությունը) Բիթլզ լսելով ու ասելով նկատի ունեն ինչ-որ բան՝ սկսած "չորս ջահել տղա, անկապ երգերով, որոնց չգիտես խի սաղ լսում են", վերջացրած "հազարամյակի ամենահանճարեղ երաժիշտներ"-ով:
Հարցը սա է՝ արդյոք այն ինչը դուք նկատի ունեք, երբ ասում եք "Բիթլզ", Ձեզ համար կա այլ խմբերի/կատարողների մոտ:

Իմ կարծիքը՝ (եթե հետաքրքիր է :oy )
Զարմանում եմ, բայց Բիթլզի երգերը ինձ համար այնքան ծանոթ ու հարազատ են և այնքան "կողմնակի" նստվածք են բերում իրենց հետ, որ դժվար թե ինչ-որ այլ խումբ գտնվի, որ համեմատեմ:
Իհարկե՝
Led Zeppelin, Deep Purple, Michael Jackson, Elvis, Queen, Pink Floyd, ScorpionsԻնչպես Հետաքրքրասերն է ասում "ստանդարտ պակետ": :) Իմիջայլոց, զարմացա, որ Pink Floyd-ը երրորդ տեղում չես գրել: :D

և այլ (ասենք U2 :) ) խմբեր կան, որոնք լավ երաժիշտներ էլ են, ու բացի դրանից էլ շատ ու շատ մեծ աշխատանքներ են արել, բայց դե... ... չբրնձվենք բարեկամներս ;)

REAL_ist
10.05.2008, 19:58
Ինչպես Հետաքրքրասերն է ասում "ստանդարտ պակետ": Իմիջայլոց, զարմացա, որ Pink Floyd-ը երրորդ տեղում չես գրել:

և այլ (ասենք U2 ) խմբեր կան, որոնք լավ երաժիշտներ էլ են, ու բացի դրանից էլ շատ ու շատ մեծ աշխատանքներ են արել, բայց դե... ... չբրնձվենք բարեկամներս
իմ գրած առաջի երկու խմբերը հենց ենպես ստանդարտ պակետի համար չեմ գրել, գրելեմ որտև իրանք կատարում են իմ ամենասիրած 2 երգերը, որոնք ես համարում եմ բոլոր ժամանակների լավագույն կատարումները՝ Stairway To Heaven մեկել Soldier Of Fortune , բայց շաատ երգեր կան որոնք ետքան էլ չեմ սիրում ետ խմբերի, իսկ Բիթլզի դեպքում համարյա սաղ սիրված երգեր են, ետ էլ իրանց տարբերումա մնացածից:ok

Racer
10.05.2008, 23:29
Rolling Stones, Black Sabbath

Ra$Ta
10.05.2008, 23:57
Մոդեռներին կխնդրեմ գրառումը չհեռացնեն որտև ժամանակ չունեմ արգմանելու :)

Эминем-живой классик
Независимо от того, как относитесь к Эминему лично Вы, этот парень, похоже, становится живым классиком. В историю музыки войдет так уж точно. И, вполне возможно, станет в одном ряду с Бобом Диланом или Джоном Ленноном.
В этом, по крайней мере, уверен знаменитый ирландский поэт Шимас Хини (Seamus Heaney), выступивший перед журналистами в Prince of Wales' Educational Summer School, куда был приглашен в качестве гостя.
Когда поэта спросили, видит ли он в современной музыке личность, которая подняла бы интерес публики к «смысловой» начинке песен так же, как это сделали в свое время Боб Дилан или Джон Леннон, 64-летний классик назвал имя Эминема. «Он стал электрическим разрядом для всего поколения, — сказал профессор Оксфордского университета. — И привлек к себе внимание даже не какой-то подрывной революционной деятельностью, а энергией своих слов и рифм».
Напомним, что песни Эминема уже изучают в ряде учебных заведений США. Точнее, не сами песни, а тексты, которые там называют не «текстами» и не «лирикой», а — «по-ээээ-зией».

Ռուֆուս
12.05.2008, 08:07
Բիթլզ սիրում եմ :love

Moon
01.02.2009, 15:45
Բիթլերի ոճին նման խմբեր կան, ռոքն ռոլում հաստատ կան, օրինակ The Who խումբը, բայց դե Բիթլերը միշտ էլ ուրիշ են լինելու։ Նրանք միշտ էլ տարբերվում են, լսողը չի կարող շփոթել Բիթլերին ուրիշ խմբի հետ։