PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնենք նորակազմ ռոք խմբին :)

Sunny Stream
07.05.2008, 01:55
Ուրեմն Երևանում մի խումբ հավեսով, ոգևորված, տաղանդավոր, ինտելեկտուալ տղաներ որոշել են ռոք խումբ ստեղծել. ունեն և՛ սեփական երգեր, և՛ շատ մեծ սիրով կատարում են Բիթլզի երգերը... երևի էլի կատարումներ ունեն, որոնք մշակման փուլում են, ես միայն սրանք գիտեմ…
էս տղաները մի կերպ ճարել են գործիքները, բայց նորմալ փորձեր կազմակերպելու, կատարումները մշակելու համար բավականին տեխնիկա է հարկավոր. հիմա усилитель (հայերեն, երևի, ուժեղացուցիչ, հա՞ :8) են փնտրում, կամ 200 դոլար, որպեսզի այն գնեն... կարող ե՞ք օգնել՝ տրամադրել, հուշել, թե որտեղ է հնարավոր գտնել, գուցե գիտեք, թե որ ստուդիան կարող է անվճար կամ գոնե համեմատաբար էժան գներով երաժշտական տեխնիկա տրամադրել նոր կազմավորվող խմբին :roll
շատ շնորհակալ կլինեմ/ենք ցանկացած տեսակի տեղեկատվության ու օժանդակության համար, տղաները սպասում են իմ պատասխանին, ես էլ՝ ձեր :)

Sunny Stream
31.05.2008, 21:56
էսօր էս էրեխեքի փորձին էի... շատ դեմք են ու խոստումնալից խումբ են իսկապես :hands ;)

մի կերպ, պարտքերի տակ ընկնելով, սովետական տեխնիկա են ճարել... մենակ... մենակ հիմա էլ երաժիշտ է պետք` բաս կիթառահար! Ո՞վ կհամաձայնի փորձել, պատրաստի երգեր կան, էսօր մեկը աչքիս առաջ ստեղծվեց :ok բայց բաս կիթառահար դեռ չունեն ու այդ բացը, իհարկե, զգացվում է...

Freddie
07.06.2008, 22:17
Ուռաաա՜, առաջ տղաներ։ Միշտ էլ ուրախ եմ լինում ռոք խմբի ստեղծման համար։ Ցավոք ոչնչով չեմ կարող օգնել։ :( Թե չէ կիթար նվագել իմանայի անմիջապես կարձագանքեի։ Իսկ խմբի անունն ի՞նչ է։ Բիթլզը հասկացանք։ Իսկ ժամանակակից խմբերից ու՞մ են հարում։
Ձնծաղիկ, իսկ կլինի՞ է նրանց փորձերից մեկին ներկա լինել։

Sunny Stream
07.06.2008, 22:30

Ուռռռա~, որ ուշադրություն դարձնող կա :roll
շատ ժամանակակից խմբերից կարծես թե ոչինչ չեն նվագում... ռեպերտուարը դեռ կազմում են, գուցե ինչ-որ բաներ ավելացնեն ;) իսկ փորձին ներկա լինելու համար, իհարկե չեմ կարծում, որ դեմ կլինեն, բայց տեսնեմ հաջորդ անգամ երբ են հավաքվում, ինչ տեխնիկա է լինելու իրենց տրամադրության տակ (դրանից ելնելով` գուցե փորձն ամբողջական չլինի), ու քեզ կգրեմ :)

խոսեցինք MDP-ի Արտյոմի հետ, ասաց, որ խորհրդատվության համար միշտ կարող ենք դիմել, բայց տեխնիկապես օգնել չեն կարող... մնում է ընկնել երաժիշտների դռներն ու նրանց հին տեխնիկան էժան գներով վերցնել...

Արամ
07.06.2008, 22:33
ես էլ կցանկանայի ներկա լինել փորձին....օգնելու առումով կարամ Ադոբե Աուդիթյոնավատ անեմ

Moon
07.06.2008, 22:33
էսօր էս էրեխեքի փորձին էի... շատ դեմք են ու խոստումնալից խումբ են իսկապես :hands ;)

մի կերպ, պարտքերի տակ ընկնելով, սովետական տեխնիկա են ճարել... մենակ... մենակ հիմա էլ երաժիշտ է պետք` բաս կիթառահար! Ո՞վ կհամաձայնի փորձել, պատրաստի երգեր կան, էսօր մեկը աչքիս առաջ ստեղծվեց :ok բայց բաս կիթառահար դեռ չունեն ու այդ բացը, իհարկե, զգացվում է...
Սեդ ջան ուրախ եմ, որ տենց լավ երեխեք են հավաքվում։
Իսկ էդ գործիքների հարցերով Արիսին կամ Տուրո Ջանին դիմիր։ Իրենք հաստատ կիմանան։
Իսկ խմբի անունը ի՞նչ ա։

Freddie
07.06.2008, 22:44
իսկ փորձին ներկա լինելու համար, իհարկե չեմ կարծում, որ դեմ կլինեն, բայց տեսնեմ հաջորդ անգամ երբ են հավաքվում, ինչ տեխնիկա է լինելու իրենց տրամադրության տակ (դրանից ելնելով` գուցե փորձն ամբողջական չլինի), ու քեզ կգրեմ :)

Դե Ձնծաղիկ կսպասեմ պատասխանիտ։

Ավելացվել է 1 րոպե անց

Իսկ խմբի անունը ի՞նչ ա։

Հա իսկապես խմբի անունն ի՞նչ է։ Թ՞ե դեռ չեն որոշել ինչ դնեն։:B