PDA

Դիտել ողջ տարբերակը : Art-թերապիա,

Apsara
02.05.2008, 19:41
Չգիտեմ որքանով եք ծանոթ այս երևույթի հետ, բայց շատ երկրներում այն զարգացած է և մասսայականություն է վայելում: ես ինքս վերջերս եմ իմացել արվեստի և հոգեբանության այս միացման մասին, թեև այն շատ բնական է:

Ինչու խոսեցի սրա մասին. մի քանի օր առաջ սեանսի եմ մասնկացել և տպավորություններս բառերով չեմ կարող նկարագրել: Այդ սեանսի ժամանակ մենք ընդամենը նկարեցինք, ու նկարեցինք այնպես ինչպես կարող էինք և ինչ մեզ թելադրեցին գույները, ի դեպ նկարելու միջոցների մեջ ընտրությունը մեծ էր՝ մատիտ, պաստելներ, ակրիլա, ջրաներկ, գոաշ և այլն: Հետո բոլորս հերթով բացատրեցինք թե ինչ ենք նկարել, այսինքն աղջիկ, ծառ կամ սատանա: Իսկ ամենահետաքրքիրը վերջում էր, երբ Անահիտը՝ սեանսը անցկացնող աղջիկը, սկսեց բացատրել թե մենք ինչու ենք այս կամ այն սիմվոլը նկարել և թե ինչու ենք այս կամ այն գույնը նախընտրել: Այնպիսի տպավորություն էր, որ նա մեզ բոլորիս շատ լավ ճանաչում է, իսկ իրականում նոր էինք հանդիպել և ծանոթացել:

Իսկ իրականում այդ ամենը ոչինչ է համեմատած այն զգացումի հետ, որ զգում ես ստեղծագործելու ընթացքում, երբ մոռանում ես որտեղ ես և ում հետ և ինչի համար, կաս միայն դու թուղթը և ներկերը: Դա մի հրաշալի ճանապարհորդություն էր դեպի ներաշխարհ, դեպի մանկություն, դեպի ինքս ինձ

WArmanW
02.05.2008, 19:56
Հետաքրքիրա, որտե՞ղ ես մասնակցել այդ սեանսին: ԵՎ ինչու՞մն է կայանում նրա բուն իմաստը:

Racer
02.05.2008, 20:25
http://www.luscher-color.com/
Շատ հետաքրքիր գունային թեսթ էր, իմ համար շատ զարմանալի արյունքներ ստացա որոնք շատ ճիշտ էին:

Իսկ գույների ու ձևերի համադրությունն իրոք կարող է տրամադրություն արտահայտել ու ստեղծել:

Apsara
02.05.2008, 20:54
Հետաքրքիրա, որտե՞ղ ես մասնակցել այդ սեանսին: ԵՎ ինչու՞մն է կայանում նրա բուն իմաստը:

Երևանում եմ մասնակցել, նրա բուն իմաստը կայանում է ինքնաարտահայտման մեջ նկարելու և կավից առարկաներ պատրաստելու օգնությամբ, պարզվում է, որ երբ ստեղծագործում ես ինքդ քեզ համար, ապա դու արտահայտում ես քո անհանգստությունները քո հույզերը, քո զգացումները, նույնիսկ այն ինչ դու ինքդ չգիտես, որ քո մեջ կա, բայց արտահայտվում է քո նկարում կամ քանդակում, դու իմանում ես դրա մասին ու շատ քո մոտի խնդիրների պատճառները

WArmanW
02.05.2008, 21:42

ի՞նչն էր պատճառը, որ գնացել էիր:

Apsara
02.05.2008, 21:45
ի՞նչն էր պատճառը, որ գնացել էիր:

պատճառ չկար, կազմակերպողը ինձ շատ մտերիմ մարդ է ես էլ գնացի մասնակցելու, մեկ էլ նկարել շաաատ եմ սիրում,

WArmanW
02.05.2008, 22:33
պատճառ չկար, կազմակերպողը ինձ շատ մտերիմ մարդ է ես էլ գնացի մասնակցելու, մեկ էլ նկարել շաաատ եմ սիրում,

Ապսոս ես չունեմ այդպիսի մտերիմ:(

Apsara
02.05.2008, 22:49
Ապսոս ես չունեմ այդպիսի մտերիմ:(

Եթե ուզում ես գալ, ապա ասա մի բան կմտածենք:)

WArmanW
02.05.2008, 23:12
Եթե ուզում ես գալ, ապա ասա մի բան կմտածենք:)

Արդեն մտածեցինք, չէ՞:think, սպասում եմ;):

ivy
03.05.2008, 01:36
Չգիտեմ որքանով եք ծանոթ այս երևույթի հետ, բայց շատ երկրներում այն զարգացած է և մասսայականություն է վայելում: ես ինքս վերջերս եմ իմացել արվեստի և հոգեբանության այս միացման մասին, թեև այն շատ բնական է:

Մի քիչ էլ ես գրեմ արտ-թերապիայի մասին:
Ճիշտ ես՝ շատ արևմտյան երկրներում այն բավականին տարածված է՝ շնորհիվ իր բազմաֆունկցիոնալ բնույթի: Այն կարող է գործածվել ինչպես դիագնոստիկ միջոց, այնպես էլ բուն թերապևտիկ:

Նայելով մարդու նկարներին, նրա ընտրած գույներին՝ իսկապես կարելի է որոշակի տեղեկություններ քաղել նրա անձի և տվյալ պահին ունեցած հոգեվիճակի մասին: Եվ հենց դրանով էլ արտ-թերապիան դիագնոստիկ է: Սակայն, ինչպես պրոյեկտիվ այ միջոցներ, նկարների վերլուծությունը ևս կարող է բավարար չլինել լիարժեք դիագնոստիկայի համար, թեև, այնուամենայնիվ, ընդհանուր դատողություններ կարելի է անել:

Իսկ այս միջոցի թերապևտիկ նշանակությունը բացատրվում է նրանով, որ ստեղծագործական գործընթացը, և հատկապես՝ գույների հետ աշխատելը, թույլ է տալիս մարդուն ավելի լավ հասկանալ ու զգալ ինքն իրեն, արտահայտել այն հույզերը, որոնք բառերով երբեմն անհնար կամ դժվար է արտահայտել. պատահական չէ, որ արտ-թեչապիան համարվում է «արտահայտչական» թերապիա: Բացի դրանից, այն թույլ է տալիս լիցքաթափվել, ազատվել ճնշող հոգեվիճակներից, սթրեսից: Եվ ընդհանրապես, ստեղծագործական գործընթացն ինքնին առողջարար է ու առողջացնող:

Շատ լավ կլինի, եթե Հայաստանում այն նույնպես զարգանա: Ուրախ եմ, որ ինչ-որ շարժումներ արդեն իսկ կան այդ ուղղությամբ:

Apsara
03.05.2008, 20:34
Շատ լավ կլինի, եթե Հայաստանում այն նույնպես զարգանա: Ուրախ եմ, որ ինչ-որ շարժումներ արդեն իսկ կան այդ ուղղությամբ:

երեխաների համար այն վաղուց է աշխատում, այդ կենտրոնը քաղաքի կենտրոնում և ուսուցչուհին կամ թերապեվտը, չգիտեմինչպես ասել, աշխատել է միայն երեխաների հետ: Նրան մեծերի հետ զբաղվելու միտքը տվել է իմ լավ ընկերը և մենք առաջին խումբն ենք, բայց արդեն իսկ շատ գոհ ենք, մենք այնտեղ մանկանում ենք ու ճանապարհորդում դեպի մեզ:)

ի դեպ ցանկացողները կարող են ինձ ՊՄ գրել և այցելել Արթ-թերապիային

Մանոն
06.05.2008, 16:07
Նախ շնորհակալություն Apsara-ին նման թեմա բացելու համար :)
Մյուս գրողներին էլ՝ շատ լավ մեկնաբանությունների համար:
Բայց մի միտք էլ իմ կողմից: Վերը գրվածները, իհարկե, բոլորը ճշմարիտ են, բայց դիտված են այսպես ասած միակողմանի: Այսինքն խոսքը գնում է միայն նկարողի հոգեբանության մասին: Բայց չէ՞ որ արվեստի գործն ինքն էլ կարող է որևէ ձևով ազդել դիտողի վրա: ՈՒ, եթե նկատել եք՝ կան նկարներ որոնք հանգստացնում են, դրական լիցքեր են հաղորդում, նկարներ էլ կան՝ ակամա լարում են ձեր նյարդերը, զայրացնում են...ու երկար չես կարողանում դիտել այն: Իմ կարծիքով արվեստագետը ստեղծագործելիս պետք է մտածի հաղորդել ո՛չ միայն իր մտածածն ու հոգեվիճակը, այլ նաև կարողանա ճիշտ ձևով ազդել նայողի հոգեկանի վրա: Չգիտեմ կարողացա՞ միտքս լավ ձևակերպել...
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ զգացողություններ եք ունենում պատկերասրահում: Չէ՞ որ դա էլ է Art-թերապիա...

Apsara
07.05.2008, 20:33

Իսկապես, բոլորովին չենք դիտարկել ստեղծագործության ազդեցությունը մարդու վրա:think
Կպատասխանեմ քո հարցին. անձամբ ես շատ եմ սիրում հաճախել պատկերասրահներ, ինձ դուր են գալիս աբստրակտ ոճով նկարված նկարները, նրանցից ես ինչ-որ էներգիա եմ զգում, ինչպես դու նշեցիր՝ դրական կամ բացասական, խորհրդավորություն կամ տխրություն կամ ուրախություն կամ խառնաշփոթ, նույնիսկ հարմոնիա: հանգստացուցիչ են ինձ համար նաև բնության պատկերները, երբ վարպետը իր վրձնի միջոցով կարողանում է շնչավոր պատկերել բնության այդ մի մասնիկը, բայց քեզ թվում է այն անվերջ և նրա մյուս ՝ նկարի վրա պակասող մասնիկները քեզ մեջ ես գտնում, հիանալի է:love

Grieg
08.05.2008, 16:45
Արթ թերպայիաից շատ տեղյակ չեմ սակայն իմ կարծիքով արվեստը արդյունավետ բուժման միջոց է հատկապես սթրեսներ,դեպրեսիաներ և այլ խնդիրների դեպքում, կամ գուցե դա ոչ թե բուժում է այլ հիվանդություների այլընտանքային արտահայտում է:..

հատկապես "կտցրածների" համար արվեստը շատ լավ բուժման միջոց է քանի որ մարդ կարող է այնքան կլանվի ստեղծագործական ընթացքով որ կյանքում կատարվող ցանկացած իրադարձություն վերածվում է ստեղծագործության աղբյուրի :Ռեալիստների համար կարծում եմ ավելի հարմար կլինեն այն արվեստի ուղղությունները որոնք ավելի շատ տեխնիկական դժվարություն են իրենց մեջ պարունակում..

WArmanW
21.05.2008, 21:27
Ժող ջան հենց նոր գալիս եմ այդ սեանսից: Քանի տպավորություններս թարմ են, պատմեմ: Միշտ վախենում էի վրձին բռնելուց, առավելևս նրանով նկարելուց: Ու այսօր առաջին անգամ էտ արեցի, սաղ Apsara-ի շնորհիվ, իդեպ նկարել եմ հենց նրան:), կայֆ էր, մանավանդ, որ կարողանում ես գծի հաստությունը փոփոխես վրձինը սեղմելով:hands:

Ապրես Apsara, շատ ջերմ ու ընկերական միջավայր էր:

Apsara
15.05.2009, 12:42
Ուզում եմ տեղեկացնել, որ հիմա արթ թերապիան անց է կացվում Մ.Բարեկումթյան մոտ գտնվող մի հիասքանչ արհեստանոցում և միայն կավի հետ: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, սովորել կավի հետ աշխատել, ուենալ ձեր իսկ ձեռքով պատրաստված կավե իրեր, ապա համեցեք:
Ցանկացողները կարող են ՊՄ գրել մանրամասների համար:)

Ֆոտոն
06.12.2009, 04:26
Իսկ հիմա դա գործում է՞: Եվ եթե կարելի է, ավելի մանրամասն կասե՞ս պայմանների մասին: :)

Agni
06.12.2009, 15:55
Վերջերս արտթերապիայի ժամին, կավով աշխատելու ժամ էր: Երբ սկսեցինք աշխատել կավի հետ, ողջ խմբով նենց էինք խորացել պրոցեսի մեջ, որ ընդհանրապես չէինք լսում , թե դասախոսը ինչա ասում... :)ինչպես պետք է կիրառել, ինչ նշանակություն ունի և այլն, բոլորս դարձել էինք այցելու ու մեծ լիցքաթափում էր տեղի ունենում:Այդքան արտթերապիայի տեխնիկաներ եմ կիրառել ինձ վրա, բայց ոչ մեկը չեմ համեմատի կավի հետ, դա մի յուրահատուկ զգացողություն էր...:hands

Apsara
07.12.2009, 14:18
Իսկ հիմա դա գործում է՞: Եվ եթե կարելի է, ավելի մանրամասն կասե՞ս պայմանների մասին: :)

Դե, ցավոք վաղուց չեմ եղել, բայց գիտեմ, որ գործում է, առաջ մեկ պարապմունքը 1000 դրամ էր, այժմ չգիտեմ, բայց պայմանները երևի չեն փոխվել: Թե կավի հետ աշխատելիս, թե ներկերի հետ աշխատելիս, ամեն ինչ տրվում է, պետք չի ոչինչ տանել արհեստանոց /քաղցրավենինքները բացառություն են;)/:

Apsara
25.12.2009, 15:15
երեխեք ջան, երեկ Արմինեին եմ հանդիպել, պարապմունքները շաբաթը երեք օր են՝ երեքշաբթի հինգշաբթի և ուրբաթ, բայց հունվարի մեջ երբ արձակուրդները վերջանան, ավելի մանրամասն կասեմ, հույսով եմ ինչ-որ խումբ կհավաքվի և միասին կգնանք, էտպես շատ ավելի հետաքրքիր է լինում

StrangeLittleGirl
05.01.2010, 21:39
Վարդ ջան, որ մանրամասներ իմանաս, գրի էլի: Փետրվարից ես էլ կուզեի միանալ: Իսկ հնարավո՞ր ա մենակ շաբաթը մի անգամ գալ: Ոնց հասկանում եմ, դրանից շատ ժամանակ չեմ հասցնի տրամադրել:

Apsara
15.01.2010, 17:25
Իհարկե հնարավոր է, Բյուր ջան, ընտրում ես քեզ համար հարմար օր շաբաթվա մեջ և գնում ես,

ի դեպ վերջերս նորից այցելեցինք, ոչինչ չի փոխվել, պայմանները նույնն են