PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինո -> թատրոն

Heqim
02.05.2008, 15:22
Այստեղ թողեք ձեր կարծիքները այն երևույթի մասին որին անվանում ենք "ժամանակակից թատրոն": Թատրոն որտեղ որպես միջոց ի հակադրում հին բուտաֆորիկ միջոցների օգտագործվում են ժամանակակից մեդիաները. հնչյուն, պատկեր և այլն: Ձեր տեսած նմանատիպ դրսևորումները Երևանում:

Heqim
04.05.2008, 19:08
ԿինոԹատրոնի սինթեզ ` ըստ Եղիշե Չարենցի "Ինչպես Սև, Զազիր Զառանցանք" - ի:

Sunny Stream
04.05.2008, 20:04
Ինքս միայն լուսանկարներն եմ տեսել «Միհր» պարային թատերախմբի, եթե չեմ սխալվում` «Գույներ» ներկայացումից... շատ հետաքրքիր համադրություն էր արված պրոյեկտվող տեսա-գույների, զգեստների, շարժումների, վստահ եմ, նաև երաժշտության:

ԿինոԹատրոնի սինթեզ ` ըստ Եղիշե Չարենցի "Ինչպես Սև, Զազիր Զառանցանք" - ի:
իսկ ո՞ր թատրոնի կամ թատերախմբի ներկայացումն է... մի քիչ կներկայացնե՞ս, թե ինչ է կատարվում տեղադրված նկարներում;

Առհասարակ, եթե չեմ սխալվում, տեսա-գունա-էֆեկտներով արված ստեղծագործությունները video-art են կոչվում, սա էլ, ըստ երևույթին, կլինի` video-art-ը թատրոնում... տեսել եմ տեսագրությունը ֆրանսիական մի պարային ներկայացման` "Paradise", որտեղ հրաշալի կերպով օգտագործված էին պրոյեկտվող վիդեոները, շա~տ հետաքրքիր հնարքներ էին գործադրել` ստեղծելով տեսողական խաբկանք, երբ չես տարբերում, թե ով է բեմում, ով` պրոյեկտված պատկերում, էկրանով քայլող մարդը «մագլցում է» բեմում կանգնածի վրա, միմյանց «համբուրում են», մի խոսքով` շատ-շատ հետաքրքիր երիտասարդական հավեսով պարային ներկայացում էր:

ես շատ եմ սիրում նման փորձարարական բաներ, շատ էի ուզում ինքս էլ փոքր-ինչ օգտագործել պրյոկտորն ու վիդեոն բեմադրության մեջ, բայց պայմաններ չկան :(

ի դեպ, «պրոյեկտոր»-ը հայերեն ինչպե՞ս է թարգմանվում :8

Heqim
05.05.2008, 10:22

Կադրերը "ՆՓԱԿ" կինոթատերական խմբի ներկայացումից են: Ինչու կինոթաթերական? Որովհետև ժանրային առումով այն հենց կինոթատրոն է, այսինքն կինոյի և թատրոնի սինթեզ` անվանենք այն վիդեոարթ կամ ինչ կուզեք: Այսպիսի ներկայացումներ ՆՓԱԿում արվում են 2000 թ.-ից, զարմանալի է որ անտեղյակ ես:

Իսկ կապված Միհրի ներկայացումներին, կուզենայի տեսնել նկարները:

Heqim
10.05.2008, 12:34
ՆՓԱԿ կինոթատրոնի ներկայացումներից:
"Դանթեական առասպել" ըստ Ե. Չարենցի, 2007թ.:

Heqim
25.06.2008, 14:53
"ԻՆՉՊԵՍ ՍԵՎ, ԶԱԶԻՐ ԶԱՌԱՆՑԱՆՔ" ըստ Եղիշե Չարենցի
կինոթատերական ներկայացում

Երբ : Հուլիսի 26, ժ. 19:00
Որտեղ: Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ)

Freddie
09.07.2008, 20:49
Վերջերս, Կամերային Երաժշտական Թատրոնում, դիտեցի «Սերյոժիկ» ներկայացումը։ Ժամանակակից թատրոնի հրաշալի օրինակ։ Շատ ժամանակակից լուծումներով և հիանալի դերասանական խաղով։ Իսկ այդ հիանալի դերասանական խաղը ցուցադրում է Սերգեյ Դենիելյանը։ Գերազանց դերասան է և միմ։:ok Իսկ այս ներկայացման մեջ դրսևորում է իր պրոֆեսիոնալիզմը հիանալի կերպով։
Գործը արծարծում է հայ ընտանիքի խնդիրները։ Մոնո ներկայացում լինելով՝ այն պարունակում է տարբեր կերպարներ, որոնք էլ ներկայացնում են ընտանիքի անդամներին։ Եվ այդ բոլոր անդամներին ներկայացնում է Սերգեյ Դանիելյանը։ Ասեմ, որ ներկայացման ժամանակ և դրանից հետո էլ, այդ կերպարները հիշվում են որպես առանձին կերպարներ և չեն խառնվում իրար հետ, թեև ներկայացվում են մեկ դերասանի կողմից։
Ընտանիքի երեխան Սերյոժիկն է, որը ամբողջ ներկայացման ժամանակ չի երևում, սակայն հենց նրա շուրջն է պտտվում սյուժեն՝ նրա դաստիրակման, տատիկի և պապիկի պատմած վախենալի պատմությունների նրա ընկալման, ծանողների բարդ հարաբերությունների երեխայի վրա ազդեցության, հարս և սկեսուր կոնֆլիկտի և հայ ընտանիքին հատուկ այլ հարցերի շուրջ։ Շատ հետաքրքիր, յուրօրինակ և դիպուկ պատկերված է հայ ընտանիքը այս ներկայացման մեջ, որի հեղինակը, ի դեպ, նույնպես Սերգեյ Դանիելյանն է։
Իսկ մի քանի կերպարների առկայությունը բեմում միաժամանակ, ապհովու է բեմի կենտրոնում դրված մեծ էկրանը, որը սկսում է հենց գետնից և տպավորություն ստեղծում, թե նրա մեջ երևացող հերոսը բեմի վրա է։
Մի խոսքով, հիանալի ներկայացում է, ես անգամ զարմացել էի, որ հայերն իրենց այդպիսի սատիրայով կարող են վերաբերվել։ Խորհուրդ կտամ անպայման նայել՝ հաստատ չեք փոշմանի։ :hands