PDA

Դիտել ողջ տարբերակը : Շարժման երաժշտությունը

Ծով
01.05.2008, 00:34
http://www.payqar.net/ հենց առաջին էջում է, քաշե՛ք, լսե՛ք...
Ես որ ահավոր շատ սիրեցի էս երգը ու մի տեսակ սրտիս հիմն ա էս պահին:love

Norton
01.05.2008, 00:50
Շատ լավն էր:hands

Artgeo
01.05.2008, 01:38
Հրաշալի է :)

ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ

Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում, ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում:
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա:
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման...
Ութ եղբայրների սրտեր այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Զնդանների երախում մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Ծով
01.05.2008, 01:41
Խոսքերի հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երաժշտություն և կատարող` Մհեր Մանուկյան /եթե չեմ սխալվում/:oy

Help
01.05.2008, 16:08
Կարգին երգ ա !!!

Sunny Stream
01.05.2008, 22:03
Խոսքերի հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երաժշտություն և կատարող` Մհեր Մանուկյան /եթե չեմ սխալվում/:oy
երաժշտության հեղինակը Ալբինա Քերոբյանն է ;) կատարողին ճիշտ ես նշել, գործիքավորումն էլ է իրենը ու իր խմբինը:

Երգը բավականին հավես են սարքել, խոսքերի պաթետիկությունը մեղմվել է լավ երաժշտությամբ, բայց էսօր մի տարբերակ էի լսել, սկզբի "հիմա"-ները կարծեմ չկային, կամ չեմ լսել, էդպես, կարծում եմ, ավելի լավ էր, էդ երաժշտությամբ շատ լավ կսկսվի, իսկ գոչյունները` միայն ընթացքում ու վերջում:

Modigliani
01.05.2008, 23:12
շատ լավ երգ ա,շատ գրագետ երգ ա ու սրտանց ա երգած

murmushka
01.05.2008, 23:28
հիանալի երգ է
միաժամանակ ոգեշնչող, միաժամանակ հուզիչ, բայց ոչ հուսահատ
Հիմա
մերը ձայնը չի շղթայվի
մեր երգը չի մահանա

Ծով
02.05.2008, 01:30
երաժշտության հեղինակը Ալբինա Քերոբյանն է ;) կատարողին ճիշտ ես նշել, գործիքավորումն էլ է իրենը ու իր խմբինը:

Երգը բավականին հավես են սարքել, խոսքերի պաթետիկությունը մեղմվել է լավ երաժշտությամբ, բայց էսօր մի տարբերակ էի լսել, սկզբի "հիմա"-ները կարծեմ չկային, կամ չեմ լսել, էդպես, կարծում եմ, ավելի լավ էր, էդ երաժշտությամբ շատ լավ կսկսվի, իսկ գոչյունները` միայն ընթացքում ու վերջում:
լավ ա իմացա հաստատ ով է հեղինակը երգի:)
Ես հենց երկրորդ տարբերակն էլ ունեմ, բայց լինքը չեմ կարողանում գտնել, որ տամ:(

Chuk
02.05.2008, 08:33
Չգիտեմ ինչի կարծում էի, որ երաժշտությունը դուրս չի գալու: Ի՜նչ լավ է, որ սխալվել եմ: Խոսքերի համար մտքումս Փաշինյանին վաղուց էի գերազանց գնահատել, հիմա էլ երաժշտության հեղինակին եմ նույն կերպ գնահատում: Ուրախացա :)

Kuk
02.05.2008, 08:53
Լավնա:hands
http://www.payqar.net/
ստեղ առաջին էջում ա

Kuk
04.05.2008, 17:28
Հենց նոր մի հատ կլիպ սարքեցի էս երգի համար:)
Է՜հ… պարապ մարդու «դվիժենի» եմ անում:(:D

Yellow Raven
04.05.2008, 20:05
Շատ լավ երգ:
Հիանալի կերպով բնորոշում է մեր պայքարի նշանաբանը:

Sunny Stream
04.05.2008, 20:10
Հենց նոր մի հատ կլիպ սարքեցի էս երգի համար:)
Է՜հ… պարապ մարդու «դվիժենի» եմ անում:(:D
կնայեի :roll
ես հենց լսեցի, ասացի, որ հավեսով կլիպ կարելի է սարքել, երգն ինքը պահանջում է մի լավ կլիպ... մոնտաժային համակարգիչ ու ազատ ժամանակ լիներ, մեծ հաճույքով մի բան կհավաքեի... իսկ երգն օր օրի ավելի է դուրս գալիս, տարածում եմ, մտքումս ու քթիս տակ երգում... :) մի անգամ էլ էդ երգի տակ մատս դանակով կտրեցի :( :D

Kuk
04.05.2008, 20:22

Եսիմ ինչ մի գլուխգործոց չի, բայց դե 40 րոպե վատնել եմ վրեն:
Ասա ինչ ֆորմատի վերածեմ ու ինչ հասցեով ուղարկեմ:)

Sunny Stream
04.05.2008, 22:46
Եսիմ ինչ մի գլուխգործոց չի, բայց դե 40 րոպե վատնել եմ վրեն:
Ասա ինչ ֆորմատի վերածեմ ու ինչ հասցեով ուղարկեմ:)

ինչ ֆորմատ կուզես, ավելի լավ է` մի տեղ դնես համացանցում (էսօր դասախոսս զայրացավ, որ «ինտերնետ» բառը գործածեցի, ես էլ խելոք-խելոք «համացանցին» եմ անցել :oy), հազիվ թե էլ.փոստի որևէ հասցե կարգին ստանա վիդեո-ֆայլը... կարող ե՞ս դնել մի տեղ :)

Kuk
04.05.2008, 22:47

Ոչ տենց տեղ գիտեմ, ոչ էլ դնելու ձևը գիտեմ:(

Artgeo
04.05.2008, 22:51
Ոչ տենց տեղ գիտեմ, ոչ էլ դնելու ձևը գիտեմ:(

Մի օր հանդիպման արի, կսովորացնեմ ;) Կամ էլ մտի www.youtube.com եթե gmail.com ունեց, կարող ես հենց դրանով էլ մտնել, գրանցվել էլ պետք չի կամ էլ rapidshare.com ափլոադ արա :)

Kuk
04.05.2008, 22:55
Մի օր հանդիպման արի, կսովորացնեմ ;) Կամ էլ մտի www.youtube.com եթե gmail.com ունեց, կարող ես հենց դրանով էլ մտնել, գրանցվել էլ պետք չի կամ էլ rapidshare.com ափլոադ արա :)

Արտ rapidshare.com ստեղ որ դնեմ, կարող ե՞ն վերցնել:

Ավելացվել է 2 րոպե անց

ինչ ֆորմատ կուզես, ավելի լավ է` մի տեղ դնես համացանցում (էսօր դասախոսս զայրացավ, որ «ինտերնետ» բառը գործածեցի, ես էլ խելոք-խելոք «համացանցին» եմ անցել :oy), հազիվ թե էլ.փոստի որևէ հասցե կարգին ստանա վիդեո-ֆայլը... կարող ե՞ս դնել մի տեղ :)

3jp սարքե՞մ, որ թեթև լինի, հեշտ քաշես:

Artgeo
04.05.2008, 22:58
Արտ rapidshare.com ստեղ որ դնեմ, կարող ե՞ն վերցնել:

Ավելացվել է 2 րոպե անց

3jp սարքե՞մ, որ թեթև լինի, հեշտ քաշես:

Կարող եմ ;) Կախված չափսից ժամկետը կփոփոխվի, ժամում 10 մբ-ից ավել չի քաշում :)

Ավելացվել է 14 րոպե անց
Ինչ որ մեկը սարքել ա
http://www.youtube.com/watch?v=3cL9Y2PSuXM

Kuk
04.05.2008, 23:18
Կարող եմ ;) Կախված չափսից ժամկետը կփոփոխվի, ժամում 10 մբ-ից ավել չի քաշում :)

Ավելացվել է 14 րոպե անց
Ինչ որ մեկը սարքել ա
http://www.youtube.com/watch?v=3cL9Y2PSuXM

rapidshare.com քցեցի, հիմա ո՞նց կարաք քաշեք 30mb

Artgeo
04.05.2008, 23:23
rapidshare.com քցեցի, հիմա ո՞նց կարաք քաշեք 30mb
Հղումը որ տաս, վատ չի լինի :)

Ի դեպ, նոր հայտնաբերեցի
http://qbhima.blogspot.com/2008/04/blog-post_5733.html

Kuk
04.05.2008, 23:26
Հղումը որ տաս, վատ չի լինի :)

Ի դեպ, նոր հայտնաբերեցի
http://qbhima.blogspot.com/2008/04/blog-post_5733.html

http://rapidshare.com/files/112544268/Hima.avi.html

Ավելացվել է 13 րոպե անց

Ինչ որ մեկը սարքել ա
http://www.youtube.com/watch?v=3cL9Y2PSuXM

Նայեցի:
Իմ սարքածը սենց նկարներով չի, իմը սովորական շարժվող կլիպ ա:

Artgeo
04.05.2008, 23:44
http://rapidshare.com/files/112544268/Hima.avi.html

Ավելացվել է 13 րոպե անց

Նայեցի:
Իմ սարքածը սենց նկարներով չի, իմը սովորական շարժվող կլիպ ա:
Դրեցի քաշելու, երեք ժամում կքաշի, առավոտյան կնայեմ, ափլոադ անե՞մ youtube.com

Kuk
04.05.2008, 23:44
Դրեցի քաշելու, երեք ժամում կքաշի, առավոտյան կնայեմ, ափլոադ անե՞մ youtube.com

Հա:)

Artgeo
04.05.2008, 23:57
Հա:)

Բարի :)

Artgeo
05.05.2008, 12:40
http://youtube.com/watch?v=eOpbWiiG-xQ

Kuk
05.05.2008, 13:46
http://youtube.com/watch?v=eOpbWiiG-xQ

Artgeo մերսի :)
Ժող, ստեղծագործել եմ:P նայեք;)

Sunny Stream
05.05.2008, 14:25
Artgeo մերսի :)
Ժող, ստեղծագործել եմ:P նայեք;)

Նայեցի :) շատ հավես ես սարքել, էսքան լավ կադր քեզ որտեղի՞ց, բոլոր DVD-ները հավաքել ե՞ս :o կրկնվող «Հիմա-Հիմա-Հիմա»-ի պահը շատ հավանեցի, մենակ թե ընդհանուր պլանները շատ-շատ էին, իհարկե, շատ ազդեցիկ էր, մանավանդ, որ անցնում է Մյանսիկյանի մոտ հավաքվածներին, բայց էն բալիկի պես էլի մի քանի հետաքրքիր մարդկանց որ դնեիր, ավելի հետաքրքիր կլիներ նայել, համ էլ էդպես ավելի դինամիկ կստացվի ;) մեկ էլ, կարծում եմ, արյան կադրը պետք չէ, շատ ահավորն է, մանավանդ, որ հիշեցնում է ամբողջ DVD-ի պարունակությունը :(...
ուխ, ես էլ եմ ուզում հավաքել... :roll

Kuk
05.05.2008, 14:37

Մերսի:) Կադրեր կան, որ ինքս եմ նկարել: Դե էդ արյան պահը դրել եմ, որ ոմանց վրա միիիքիչ ազդեցություն ունենա: օրինակ էդ հիմա-ի կրկնվելու պահը իմ նկարածն ա: Հա, ես էլ եմ նկատել, որ էդ ընդհանուր պլանը շատ ա, բայց էդ արել եմ, որ նայողը հասկանա, թե Հայաստանում ինչքան շատ են «անկարգություն անողները»;)
Դե էդքան էլ խիստ մի դատեք. 40 րոպեում եմ հավաքել:)

Երվանդ
05.05.2008, 15:06

Լավ ես սարքել:hands, արյան պահը շատ լավ էլ բռնումա երգի էտ պահի բառերի հետ

Kuk
10.05.2008, 22:27
Էլ սենց լավ երգեր գիտե՞ք, բայց որ կլիպ չունենան:
Պարապ եմ…:P

Ծով
13.05.2008, 00:08
http://files.realmusic.ru/mp3/9/60019/azatutyan_hraparak_465649.mp3
Նոր միքս, գժվելու բան ա...ջաաաաաաաաաաաաան:hands:hands:hands

Artgeo
13.05.2008, 00:51
http://files.realmusic.ru/mp3/9/60019/azatutyan_hraparak_465649.mp3
Նոր միքս, գժվելու բան ա...ջաաաաաաաաաաաաան:hands:hands:hands

Լավն ա :hands :love

Ambrosine
13.05.2008, 01:16
Բա ոնց կարանք save / download անենք?

Artgeo
13.05.2008, 07:26
Բա ոնց կարանք save / download անենք?
Աջ քլիք ու Save link As Mozilla-յում կամ Save Target As IE-ում :)

Modigliani
14.05.2008, 01:06
http://www.speedyshare.com/934613489.html

նոր միքսս ա էս թեմայի հետ կապված իհարկե ;)

Brigada
29.05.2008, 23:21
Էլ չկա՞ն սենց լավ երգեր: Եթե գիտեք, լինկը գրեք էլի:

Artgeo
02.06.2008, 01:04
Երգ չի, բայց պատասխան ա Նիկոլին

Ազատության քաղաքում`Ազատության խարույկներ,
Ու մենթերի ներկրած լիմոնչիկները` պոլին,
Մենք արտակարգ դրության պայմաններում ենք ծնվել,
Պայքար, պայքր մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Սերժը Մոսկվա չի հասնի, այցն անավարտ կմնա,
Ամոթ, ամոթ Վազգենին, Արթուրիկին, Դհոլին…
Բայց ծառերը փողոցում բողբոջում են ակամա,
Պայքար, Պայքար մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Եղբայրության վրաներ`Թումանյանի տաք ծոցում,
Ու հայացքը Սերժիկի` կոկաինի նուրբ քոլին…
Լուսարձակող փամփուշտներով հայոց սրտերն են խոցում,
Պայքար, Պայքար մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Մի ոգեղեն մեղեդի գտնենք տաղին այս հարմար,
Շարժման օրհներգը դարձնենք, զարկ տանք “լյա”-ին ու “սոլ”-ին
Ազատության քաղաքում մարտիկներ կան անհամար,
Պայքար, Պայքար մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Հրատարակված է Ապրիլ 03, 2008 Չի՛ (http://chi.am)

murmushka
02.06.2008, 12:45
http://www.zaycev.net/pages/2531/253178.shtml

davzion
03.06.2008, 21:27
Չեմ կարողանում երգը դաունլոդ անեմ, ինչ որ մեկը կուղարկի մեյլիս [email protected]

Che_Guevara
07.06.2008, 11:01
Ժողովուրդ, ես ետ երգը չեմ լսել: ինչ ամոթ ա, իսկ http://www.payqar.net/ կայքում ել չկա լինկը: Խնդրում եմ, եթե այլ լինկեր կան, գրեք, վոր քաշեմ:

Ավելացվել է 2 րոպե անց

http://www.zaycev.net/pages/2531/253178.shtml

Լավ քաշեցի արդեն զայցեվից : Մերսի

Artgeo
22.09.2008, 18:47
Երկու նոր երգ կա
Ազատության երգ - Մհեր Մանուկյան
Մենք ժպտում ենք - Մհեր Մանուկյան

Artgeo
22.09.2008, 18:59
Ջահել Ազատության երգ

Վեր կացեք, տեսեք էդ ում քայլերն են,
Դուրս նայեք, տեսեք էդ ում ձայներն են,
Ում բռունցքն է բախում ձեր դռները
Ում երգից զնգում` ձեր պատուհանները

Առաջինն արևն ու արևությունն է,
Մեր երկրորդ անունը Ազատություն է,
Մեր երրորդ քայլից պարը սկսվում է,
Սերը չորրորդն է, երկինքը սիրում է:

Բացվե’ք,
Այդ մենք ենք գալիս,
Ուղիղ ու անշեղ
Ուրախ ու ուրիշ:

Բացվե’ք,
Մեր ժամն է հասել,
Ազատ ու անծուռ,
Թեթև քայլերի:

Մեր երգից մարդկանց սրտերը թնդում են,
Մեր ձայնից ոմանց ծնկները դողում են,
Մեր շնչից մարդկանց աչքերը բացվում են,
Մեր երթից ոմանք տակները լցնում են:

Ով կռացած է, նա մեջքը ուղղում է,
Ով չարացած է, նրա սիրտը պարզվում է,
Բաժակը լցվել ու ջուրը թափվել է
Լավ նայեք, տեսեք, ամեն ինչ փոխվել է

Բացվե’ք,
Այդ մենք ենք գալիս,
Ուղիղ ու անշեղ
Ուրախ ու ուրիշ:

Բացվե’ք,
Մեր ժամն է հասել,
Ազատ ու անծուռ,
Թեթև քայլերի:

Norton
24.09.2008, 11:31
Պայքարի նոր երգեր:hands

ՄԵՆՔ ԺՊՏՈՒՄ ԵՆՔ (http://www.payqar.org/sing_together/Menk_Zhptum_Enk.htm)

ՋԱՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ (http://www.payqar.org/sing_together/Jahel_Azatutyan_Yergeh.htm)

Artgeo
28.09.2008, 23:20
ՄԵՆՔ ԺՊՏՈՒՄ ԵՆՔ (http://www.payqar.org/sing_together/Menk_Zhptum_Enk.htm)

Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան,
Մեր թեթև քայլերին լարեցին թակարդներ,
Մենք նրանց խղճացինք, նրանք սխալ հասկացան
Երկնեցին նորանոր ծուղակներ:

Մենք նրանց բերեցինք նոր օրվա երազներ,
Ջահել ճիչ բերեցինք ապագա օրերի,
Նրանց հայացքը, ափսոս, վաղուց խուլ է դարձել,
Մեր զնգուն, գրկաբաց երգերին,
Մեր սիրուն, աղմկոտ երգերին…

Բայց մենք ժպտում ենք…

Նրանք մեզ նայեցին, բայց, ավաղ, չտեսան,
Նրանց վախը ոռնաց խեղված հրամաններ,
Նրանց մութը պատեց, և քայլերը նրանց,
Բռնեցին արյունոտ ճամփաներ:

Նրանք մեր աչքերում իրենց վերջը զգացին,
Փութալով փնտրեցին փրկության ճամփաներ,
Նրանք մեր ընթացքին նենգ պատեր կանգնեցրին
Կապեցին սևակնած շղթաներ…
Կապեցին հուսահատ շղթաներ…

Բայց մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…

Մեր ժպիտն այդ պատերը քանդում է,
Մեր ժպիտը շղթաներն այդ փշրում է,
Արևն ափներիս դառնալու ենք մենք տուն,
Ուր մեր որդիները մեր ժպիտով են ժպտում…

Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…

Լուսաբացն է շուտով փարվելու աշխարհին,
Գարունը դառնալու է իր տեղը շուտով,
Այս խութերն էլ անցած քայլելու ենք կրկին,
Մեր հանդարտ, լուսավոր ժպիտով:

Artgeo
08.10.2008, 16:20
Երգ հոգեխանգարմունքի

http://www.soundupload.com/audio/t3vff9uh7sxm4vnr

Chuk
08.10.2008, 16:40
Երգ հոգեխանգարմունքի

http://www.soundupload.com/audio/t3vff9uh7sxm4vnr
Արթ, էս մեկն արտակարգ լավն էր :)

Արդեն պատկերացնում եմ, թե հանրահավաքին ոնց ենք բոլորս միասին հոգեխանգարված ձայնակցելու էս երգին :oy

Երվանդ
08.10.2008, 16:50
Շատ լավնա:hands:D

Artgeo
08.10.2008, 18:25
Երգ հոգեխանգարմունքի

http://www.soundupload.com/audio/t3vff9uh7sxm4vnr

ԱԱԱԱաաա, վերջն ա :hands :D

Ambrosine
08.10.2008, 18:43
վերջը որն ա? լավ երգերի սկիզբնա:hands /բայց դե <<Ձոն գարնանամուտի>> երգը դեռ հավասարը չունի;)

էնքան ա ասում էդ հոգեխանգարմունք առաջացնող բառերը, որ արդեն լավ չեմ:D

Աբելյան
23.08.2009, 22:39
Ժողովուրդ, ո՞վ կարա էն զուռնայատիպ երաժշտության լինկը տա:

Che_Guevara
25.08.2009, 10:49
Երգ հոգեխանգարմունքի

http://www.soundupload.com/audio/t3vff9uh7sxm4vnr

Արթ, Հիմա որ բացում ես քո տված լինքը, ասում ա, որ տվյալ ֆայլը այլևս հասանելի չի: Մի հատ էլ կարող ես ափլոդ անել ?

Նախապես շնորհակալություն :)