PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց բանակ

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9

Gayl
29.04.2010, 14:48
Ցավոք բացի այդ ստորաքրշերից,նորմալ մարդիկ շատ կան... Էպիլեպսիկ,կաղ,վատ տեսնող,ստամոքսի կամ երիկամների խնդիրենրով...նրանց ուղարկում են բանակ ,որ ինչ որ Պապայի բալիկներ նրանց փոխարեն կյանք անեն...
ես ոչինիչ չեմ ծայրահեղացնում,ինքս էլ եղբորս օրինակ բերեցի,կարող էի միայն լավը խոսել,քանի որ մեր մոտ արտակարգ դեպքեր չեն գրանցվել...
Իհարկե շատ են:Ի՞նչ կարող ես անել, մարդիկ փողով ազատվում են, իսկ նրանք ովքեր չպետք է գնան գնում են և դեպքերը շատ են, որ փորձանքի են ռաստվում:
SSS ինքս էլ շատ սարսափելի պատմություններ գիտեմ, սակայն նախնտրում եմ այստեղ ոչինչ էլ չգրել և մարդկանց խուճապի մեջ չգցել, թե չէ, որ սկսենք բոլորս մեր իմացածը գրենք այս թեմայի վերջը չի երևա, գիտեմ, որ գրածների 90 տոկոսը բացարձակ ճշմարտություն է, բայց դե...ավելի լավ է բարի ծառայություն և առողջություն մաղթենք գնացողներին, եղբորդ էլ անփորձանք երկու ամիս:

SSS
29.04.2010, 14:54
Իհարկե շատ են:Ի՞նչ կարող ես անել, մարդիկ փողով ազատվում են, իսկ նրանք ովքեր չպետք է գնան գնում եմ և դեպքերը շատ են, որ փորձանքի են ռաստվում:
SSS ինքս էլ շատ սարսափելի պատմություններ գիտեմ, սակայն նախնտրում եմ այստեղ ոչինչ էլ չգրել և մարդկանց խուճապի մեջ չգցել, թե չէ, որ սկսենք բոլորս մեր իմացածը գրենք այս թեմայի վերջը չի երևա, գիտեմ, որ գրածների 90 տոկոսը բացարձակ ճշմարտություն է, բայց դե...ավելի լավ է բարի ծառայություն և առողջություն մաղթենք գնացողներին, եղբորդ էլ անփորձանք երկու ամիս:

Լիովին համաձայն եմ,բայց եկեք չասենք հասնումա պետքա նեղել,որովհետև կան որոշ անխելքներ,որոնք նման կարծիքները սխալ են հասկանում և դա ընդունում որպես տղամարդկության էտալոն...

Gayl
29.04.2010, 15:24
Լիովին համաձայն եմ,բայց եկեք չասենք հասնումա պետքա նեղել,որովհետև կան որոշ անխելքներ,որոնք նման կարծիքները սխալ են հասկանում և դա ընդունում որպես տղամարդկության էտալոն...

Էլ չենք ասի:))

Lord
29.04.2010, 15:59
Լիովին համաձայն եմ,բայց եկեք չասենք հասնումա պետքա նեղել,որովհետև կան որոշ անխելքներ,որոնք նման կարծիքները սխալ են հասկանում և դա ընդունում որպես տղամարդկության էտալոն...

Ոչ մեկ էլ առջանի չի որ իրեն նեղեն, մեր մոտ էլ թույլ մարդիկ կային որոնց նեղում էին, բայց իրանք էլ իրենց կյանքով էին ապրում, մարդուց է կախված ինքը ոնց ուզիօ ընենց էլ կլինի, եթե առիթ չտաս ոչ մեկ էլ նեղություն չի պատճառի կարևոր չի զինվոր թե աֆիցեռ: Ցանկացած աֆիցեռի հետ էլ կարաս լեզու գտնես ու ոչ մեկնել սթից տեղը ոչ մեկին չի կպնում:

Ժողովուրդ են «Բանակում» սերիալնել քիչ նայեք էնի մատրիցայի պես ֆանտաստիկայա…

ՏՏՏ ախտեր որտեղ է ծառայում

SSS
29.04.2010, 16:13
ՏՏՏ ախտեր որտեղ է ծառայում

Ներքին Հոռաթաղ(Ղարաբաղ)

Lord
29.04.2010, 16:19
Ներքին Հոռաթաղ(Ղարաբաղ)

Հպարտանալու տեղ ունեք, ամեն մարդ չի որ կարողանումա ըտենց տեղ հանգիստ ծառայի, նամանավանդ հիմիկվա սերունդը, մեր մոտ օրինակ մերմալադոներին սոսկեն էր պակասում

SSS
29.04.2010, 16:29
Հպարտանալու տեղ ունեք, ամեն մարդ չի որ կարողանումա ըտենց տեղ հանգիստ ծառայի, նամանավանդ հիմիկվա սերունդը, մեր մոտ օրինակ մերմալադոներին սոսկեն էր պակասում

Շնորհակալ եմ,գուցեև խնդիրներ եղել են..ամեն դեպքում մենք չենք իմացել...

Rammstein
29.04.2010, 17:16
Ես միայն փաստերի մասին եմ խոսում, շաատ ընկերներ ունեմ ովքեր ծառայում են,ծառայել են և դեռ պետք է գնան ծառայելու ու դեռ չեմ իմացել, որ նրացից մեկը առողջական խնդրով տուն է վերադարձել, ավելի լավ է փաստերը մի աղավաղեք և այդքան մի չափազանցրեք:
Ճիշտ ես, ոչ մեկ էլ առողջական խնդիրով տուն չի վերադառնում, այլ բոլորը առողջական խնդիրներով մնում են այնտեղ:

SSS ինքս էլ շատ սարսափելի պատմություններ գիտեմ, սակայն նախնտրում եմ այստեղ ոչինչ էլ չգրել և մարդկանց խուճապի մեջ չգցել, …

Հայլուրի սկզբունքներով… ;)

Gayl
01.05.2010, 03:25
Ճիշտ ես, ոչ մեկ էլ առողջական խնդիրով տուն չի վերադառնում, այլ բոլորը առողջական խնդիրներով մնում են այնտեղ:
Քանի հոգու անուն կարող ես տալ:

Հայլուրի սկզբունքներով… ;)
Կարողա Հիտլերի սկզբունքնա, բայց դա կապ չուներ:

Rammstein
01.05.2010, 16:37
Քանի հոգու անուն կարող ես տալ:

Ինձ ծանոթ ծառայած մարդկանցից շատերը ծառայության ընթացքում ունեցել են առողջական խնդիրներ (ինչը շատ բնական ա): Դրա համար գիտեմ` միջոցառումները մեղմ ասած միշտ չի, որ պատշած ձեւով են ձեռնարկվում:

Gayl
03.05.2010, 02:16
Ինձ ծանոթ ծառայած մարդկանցից շատերը ծառայության ընթացքում ունեցել են առողջական խնդիրներ (ինչը շատ բնական ա): Դրա համար գիտեմ` միջոցառումները մեղմ ասած միշտ չի, որ պատշած ձեւով են ձեռնարկվում:

Մենք խոսում էինք ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների մասին:

Ապե Ջան
10.05.2010, 22:53
Չգիտեմ ճիշտ բաժնում եմ գրում թե չէ, բայց արտահայտեմ միտք ժող ջան:
Դե 17 տարեկան եմ, մինչև 21 տարեկան բանակ չեմ գնալու, մտածում եմ չարժի 2 հատ երեխա ունենալ էտ ընթացքում ազատվել հանգիստ նստել տունը հը՞ ինչ կասեք՞

keyboard
10.05.2010, 23:04

Բաժինը հաստատ ճիշտ չի, բայց եթե հարցդ լուրջ բնույթա կրում, ուրեմն երկա՜ր խոսելու թեմայա:
Երեխա ունենալը ցորեն ցանել չի. պատասխանատվություն, կայացվածություն, ծնողական հոգեվիճակի գիտակցում և էլի սենց շատ բաներ...
Իմ աղջիկը մեկուկես տարեկան է, բայց մինչև առաջին պապա ասելը չէի գիտակցում, որ հայր եմ, էնքա՜ն տենց նուրբ ու աննկատ, բայց շա՜տ կարևոր պահեր ու գաղափարներ կան, եթե դրանք բոլորը քեզ հասու են, ուրեմն կոնկրետ քայլերա պետք անել...
Երկար կխոսեի, ուղղակի քունս տանումա...

Ապե Ջան
10.05.2010, 23:07

Դե հասկանում եմ որ պատասխանատու քայլա էտ, ու ոնց որ դու նշեցիր այո ցորեն ցանել չի:
Ուղղակի մտածում եմ ու միտքս որոշեցի ստեղ արտահայտել:

Lord
12.05.2010, 23:10
Չգիտեմ ճիշտ բաժնում եմ գրում թե չէ, բայց արտահայտեմ միտք ժող ջան:
Դե 17 տարեկան եմ, մինչև 21 տարեկան բանակ չեմ գնալու, մտածում եմ չարժի 2 հատ երեխա ունենալ էտ ընթացքում ազատվել հանգիստ նստել տունը հը՞ ինչ կասեք՞

Հանկարծ ըտենց բան չանես ավելի լավա գնաս քո համար 2 տարի ծառայես կհանգստանաս կգաս

Okamigo
12.05.2010, 23:24
Երեկ գենկամիսիայի էի,1 տարի տարեկետում տվեցին,չգիտեմ լավա թե վատ,դրանից հետո երևի 3 տար կտան,համենայն դեպս դրա վրա կաշխատեմ

Lord
12.05.2010, 23:26
Երեկ գենկամիսիայի էի,1 տարի տարեկետում տվեցին,չգիտեմ լավա թե վատ,դրանից հետո երևի 3 տար կտան,համենայն դեպս դրա վրա կաշխատեմ

եթե հետո չես գնալու շատ լավա, բայց եթե հետոգնաս ահավորա, համել հիմա օրհենք կա եթե երկու անգամ հետաձգում ես չեն տանում

Okamigo
12.05.2010, 23:29
եթե հետո չես գնալու շատ լավա, բայց եթե հետոգնաս ահավորա, համել հիմա օրհենք կա եթե երկու անգամ հետաձգում ես չեն տանում

Լորդ ջան,դե բարեկամներս ասին,որ 1 տարի էնքանովա լավ,որ կարանք սարքեն ընենց որ միանգամից ազատեն,դե տենանք,ծանոթներ ենք խառնել էս գործում,ոնց մի տարի սարքին,թող ընենց էլ ազատեն

Աբելյան
12.05.2010, 23:30
Երեկ գենկամիսիայի էի,1 տարի տարեկետում տվեցին,չգիտեմ լավա թե վատ,դրանից հետո երևի 3 տար կտան,համենայն դեպս դրա վրա կաշխատեմ
Շնորհավոր, տարոսը ինձ::) Ո՞նց ես հաջողացրել::)

Lord
12.05.2010, 23:33
Լորդ ջան,դե բարեկամներս ասին,որ 1 տարի էնքանովա լավ,որ կարանք սարքեն ընենց որ միանգամից ազատեն,դե տենանք,ծանոթներ ենք խառնել էս գործում,ոնց մի տարի սարքին,թող ընենց էլ ազատեն

դե գործերիտ հաջողություն, բայց ծառայությունը այնքան էլ վատ բան չի, ամեն դեպքում կարելի է նաև ծառայել

Okamigo
12.05.2010, 23:35
Շնորհավոր, տարոսը ինձ::) Ո՞նց ես հաջողացրել::)

Շնորհակալություն,դե առաջինը ծանոթներս ինչ որ հոդված գտան,որ աչքերիս վրով տարեկետում տամ,իսկ թե ինչքան պիտի տաին,այ դրա համար բարեկամներս ու իրանց ծանոթները խառնվեցին

Tig
13.05.2010, 09:58
Ժող, ես մի քանի հոգի անձամբ ճանաչում եմ, որ ինստիտուտից հետո գնացել, նորմալ ծառայել են ու լավ էլ հեռու տեղերում: Հետո եկել են, մագիստրատուրա էլ են սովորել, ասպիրանտուրա էլ, թեկնածուականն էլ պաշտպանել են… Մի հոգի էլ մեր կուրսում կար, որ բանակից հետո էր ընդունվել: Մարդը Արցախի կռիվներն էլ էր մասնակցել ծառայության վախտ: Ինստիտուտից հետո մագիստրատուրա էլ ընդունվեց, իսկ այ ասպերանտուրան՝ չգիտեմ, վաղուց իրանից տեղեկություն չունեմ: Ինչ եմ ուզում ասեմ: Չեմ ասում, թե ճիշտ են անում, որ կրճատում են մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի տեղերը ու ամեն հնարավոր ձևով ուզում են սաղին բանակ տանեն ու մեր գիտության գլխին քար են գցում: Բայց ամեն ինչ մարդուցա գալիս, եթե մարդ շատա ուզում գիտությամբ զբաղվի, ապա նրան հաստատ էդ 2 տարի բանակը չի կարա խանգարի…

հ.գ. բայց մեկա սխալ օրենք են ընդունել… ու էս վերջերս ամեն հնարավոր ձևով մեր կրթության մակարդակը ուզում են հավասարացնեն զերոի… սենց որ գնաց լրիվ դեգրադացվելու ենք…

Overdose
20.06.2010, 23:06
Չգիտեմ ճիշտ բաժնում եմ գրում թե չէ, բայց արտահայտեմ միտք ժող ջան:
Դե 17 տարեկան եմ, մինչև 21 տարեկան բանակ չեմ գնալու, մտածում եմ չարժի 2 հատ երեխա ունենալ էտ ընթացքում ազատվել հանգիստ նստել տունը հը՞ ինչ կասեք՞

Բարև ժողովուրդ ջան: Ասեմ, որ 3 օր առաջ եմ ուվալնյատ եղել, բարի վերադարձ ինձ: առաջ որ 17 տարեկան էի, ես ել էի տենց մտածում, բայց հիմա որ ծառայել, պրծել եմ, մտածում եմ սաղն էլ թող գնան դրա համը տենան

Շինարար
21.06.2010, 00:07
Բարև ժողովուրդ ջան: Ասեմ, որ 3 օր առաջ եմ ուվալնյատ եղել, բարի վերադարձ ինձ: առաջ որ 17 տարեկան էի, ես ել էի տենց մտածում, բայց հիմա որ ծառայել, պրծել եմ, մտածում եմ սաղն էլ թող գնան դրա համը տենան

Բարի վերադարձ քեզ, տառոսը բոլոր մնացած ծառայողներին:)

Reh32
21.06.2010, 23:41
ախ բանակ բանակ, յարս մնաց մեն մենակ.
50 ականներին մի էսպիսի երգ կար.:)
ինչևէ դժվարա, դպրոցս ավարտեցի ընդունվեցի գյուղ. ինստիտուտ. 18 ս լրացավ կանչեցին զինկոմիսարիատ բա թե երիտասարդ ջան էս կողմ էն կողմ, կամիսիա անցի որ գնաս բանակ. դե կամիսիա անցա ուղարկեցին ուր ասես, էլ հարթաթաթ եմ, էլ սրտի պռոբլեմ, էլ ակնաբույժի մոտ. վերջը ակնաբույժը + 7 աստիգմատիզմ գրեց ու ինձ 3 տարով ատսռոչկա տվեցին. հիմա եկան ու անցան գրողի տարած 3 տարին էս տարի նորից կանչեցին ու ուղարկեցին ակնաբուժական կլինիկա, պարզվեց որ էն + 7 ի թեմաները հլը կա, ու վոբշմ մի հատ էլ գրին, էս անգամ էլ ուրախ զվարթ էկա մտա գենեռալնի կամիսիայի, պարզվեց տղեքը զինվոր չունեն, Բժիշկն ասում ա տղա ջան պետք ա գնաս ծառայես, անցած անգամ + 7 ը թեմա չէր հիմի թազա օրենք ա + 8 աստիգմատիզմը չի գնում բանակ+ 7 ը գնում ա. դե ես էլ քոռ ու փոշման հելա էկա տուն. բայց դե էս 3 տարիների ընթացքում բացի գյուղից մի հատ էլ եմ ինստուտ ընդունվել հիմի էս տարի դեռ 3 կուրսս ավարտեցի. Դուխաթափ էղած արդեն հայ հայա էթում էի դիմում գրեի որ դասռոչնի տանեն, կեսից փոշմանեցի. հիմի տենանք մյուս տարի դառնալու եմ 22 տարեկան, ու որ բանակից չկարացա փողով մողով ազատվեմ մեղմ ասած կարելի ա գնալ ինձ մոստի մոտերը տուն առնել. Դե ախր էտքան ծառայելը չի բանը ինչքան մեծ տարիքս. արա դե այ զզվելիներ տանում էիք 18 ում տանեիք պռծնեի ձեզնից գայի տուն, հմի ինչ եք եկել 22 տարեկան տղա եմ դառնում կյանքս հարամում եք. 22 ում էթամ 24 ում հետ գամ ինչ անեմ? հազիվ գործ մործ կա բզբզում եմ իմ համար. այ քեզ լավ բանի մեջ ընգնել

Լուսաբեր
21.06.2010, 23:46
. Դե ախր էտքան ծառայելը չի բանը ինչքան մեծ տարիքս. արա դե այ զզվելիներ տանում էիք 18 ում տանեիք պռծնեի ձեզնից գայի տուն, հմի ինչ եք եկել 22 տարեկան տղա եմ դառնում կյանքս հարամում եք. 22 ում էթամ 24 ում հետ գամ ինչ անեմ? հազիվ գործ մործ կա բզբզում եմ իմ համար. այ քեզ լավ բանի մեջ ընգնել

Կարդում եմ գրածդ ու մտածում բախտդ ինչքանա բերել :( :))
Բան չկա, կգնաս էլ կգաս էլ, 2 տարիա էլի
Ոնց ինձ են էսքան ժամանա հույս տվել, նենց էլ ես եմ սրանից հետո լրիվին հույս տալու :beee

Reh32
22.06.2010, 22:09
Դե ինչորայա, դարդոտ բաներ չեմ սիրում, ոչ էլ ես եմ դարդոտ, հետաքրքիր ձևով ինչ որ մեկը իմ փոխարեն կյանքում ամեն ինչ արդեն որոշել ա. ու հենց որ փորձում եմ շեղվել ահավոր ձևով պատժվում եմ, եթե պիտի գնամ ուրեմն տենց էր ճիշտ:)
իմիջայլոց արդեն քննարկման են դնում բանակում օրինական ձևով հեռախոս պահելու մասին օրենքը. այսինքն են տուն զանգելն էլ որ լինի, հաջորդ քայլը որակյալ ինտեռնետն ա. բայց դե էս վերջերս զորամասի պայմանագրային ծառայողի հետ էի խոսում, բողոքում էր.
- ախպեր գնալով սերունդը ավելի մանկապարտեզ ա դառնում, ոնց որ մանկապարտեզը ավարտեն գան բանակ, մեր վախտով տենց չէր, զորքի մեջ մարդիկ կային, որ սաղ կազմակերպում էին, հիմի էսքան մարդու մեջ մի հատ հասուն մարդ չկա.
Դե մենակ էս մի աֆիցեռի խոսքերով քիչ բան կարելի ա ենթադրել, բայց նույն խոսքերը շատ ուրիշ ու տարբեր մարդկանցից եմ լսում ամեն անգամ.
Երևի կարելի ա ուրախանալ ազգիս միջից քյառթուությունը ոնց որ սկսում ա դուրս գալ.
Երկու օր առաջ էլ էի զորամասերից մեկում, տղեքը դուրս եկան ինչ թաքցնեմ. սաղ աշկիս մի տեսակ բարի էին էրևում
թարս մարս նայող չկար.:D
հ.գ. լավ կլինի, մենակ ուզել ա պետք.:hands

Fedayi
29.06.2010, 20:58
Ծառայում եմ Մարտակերտում, արդեն 1 տարի ...Դժվարություններ շատ են եղել, ես էլ եմ շատ փոխվել, էլ էն ռոմանտիկը չեմ, բայց որ թողեցի ժամանակավորապես մագիստրատուրան, չեմ փոշմանել...իսկ բանակն ի՞նչ...դա էլ ա պետք...հաստատ պետք ա

Աթեիստ
31.07.2010, 12:04
Մի՞թե "տղեն պտի ծառայի"-ի կողմնակիցները դեռ նույնկարծիքին են, հաշվի առնելով վերջին օրերին բոլոր թերթերը ողողած լուրերը մեր "փառապանծ" այսպես կոչված "բանակից":

Համենայն դեպս կրկնեմ իմ խորհուրդը բոլոր ծանոթներիս - "Ձև ունես, մի ծառայի, մինչև բանակ ունենանք":

Հ.Գ.
Ավելացնեմ, որ ես չեմ չարախնդում, այլ հակառակը, սիրտս մղկտում է:
Ես հաստատ չէի ուզի սենց օրինակներով ճիշտ դուրս գալ:

Tig
31.07.2010, 12:10

Արտակ ջան, իրոք ողբերգականա…

Բայց մեկա ես կարծիքս չեմ փոխել:
Ձև ունես, նենց արա, որ նորմալ բանակ ունենանք…
Իսկ եթե սպասենք մինչև որ ունենանք… կարողա էլ չլինենք… Ինկատի ունեմ ոչ թե անձնապես չենք լինի, այլ որպես ազգ ու պետություն էլ գոյություն չունենանք…

Աթեիստ
31.07.2010, 12:19
Ձև ունես, նենց արա, որ նորմալ բանակ ունենանք…

Դա ինքնին ենթադրում է չծառայել այդ համակարգին, այլ դուրս գալ դրա դեմ: Քանի դեռ դու ներսում ես, դու դրա մի մասն ես ու չես կարող դա փոխել:
Տարբերակներ կան, ես ինքս սկաուտ եմ եղել (Հասյատանում - Հայ Մարմնակրփական Ընդհանուր Միություն), որտեղ կար և ֆիզիկական կրթումը, և գիտելիքը և զենքի հետ ծանոթությունը (շատ թեթև, բայց հաստատ ավելի շատ քան ես տեսա բանակում):
Կարելի է օրինակ ազգովի հրաժարվել այս "բանակից" ու ստեղծել նորմալը, նրանցից անկախ:
Ավելի իրատեսական տարբերակ` բանակ գնալու փոխարեն գնալ ՊՆ-ի ու ԱԺ-ի վրա:

Ապե Ջան
31.07.2010, 12:20
Համիմիտ եմ, եթե ձև ունես մի ծառայի... բացի նորմալ բանակ չունենալը, բա 2 տարին անկապ որ կորցնումես...

Աթեիստ
31.07.2010, 12:27
Մարտունու ողբերգության իրական պատճառը կոռուպցիան է

Երեւանցի Կարո Այվազյանը հայր չուներ: 3 տարեկանից միայնակ մոր՝ Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվել էր ԱՄՆ՝ այլեւս չվերադառնալու մտադրությամբ: 13 տարեկանում տղան բանտ է ընկել ու էլ բերդերից դուրս չի եկել մինչեւ 2009 թվականը: Մայիսին խաթարված առողջությամբ եւ վատ հայերենով արտաքսվել է Հայաստան: Նրա 70 տարեկան պապը խնդրել է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին, որ թոռանն ազատի բանակից անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտ զորամաս: Ծերունուց այդ ծառայության համար 4 հազար դոլար են ուզել, որը թոշակառուն, բնականաբար, չի ունեցել:

ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Կարոյին ուղարկում են ԼՂՀ Մարտունու շրջան: Այս պատմությունը սոսկալի ավարտ է ունենում. 1 տարի անց, հուլիսի 28-ի գիշերը զինծառայող Այվազյանը հրազենից կրակ է բացում 5 զինվորականների վրա եւ վերջում ինքնասպան լինում: Այս վարկածը տարածել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա, զինծառայող Այվազյանը “պոստում” քնած է եղել: Դիրքերը ստուգող սպան արթնացրել եւ նվաստացրել է տղային: Հոգեկան հավասարակշռությունից դուրս գալով, երիտասարդը կրակել է: Ողբերգությունից հաշված ժամեր անց աշխարհի լրատվամիջոցները ծաղկացնելով տարածեցին լուրը:

Ադրբեջանական կայք-էջերը գրեցին հայկական բանակում զինծառայողների զանգվածային նվաստացումների եւ սպանությունների մասին, “Կովկասյան հանգույցը” հիշեց այլ դեպքեր բանակում, իսկ մոսկովյան “Նոյյան տապանի” վարկածով, քնած զինծառայողները երկուսն են եղել, որոնցից մեկին են վիրավորել, իսկ մյուսը կրակել է: Երեկ կեսօրից հետո ՀՀ ՊՆ-ն վերջապես կցկտուր տեղեկություն տարածեց՝ “մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով” զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը: “Իմ թոռանը եւ մյուս տղաներին սպանել են”,- վստահեցնում է Կարոյի պապը՝ Ջիվան Միքայելյանը, իսկ քեռին՝ Անուշավան Միքայելյանը պատմում է, որ մի տասն օր առաջ է գնացել Մարտունի՝ զարմիկին տեսնելու: Նրան սնունդ է տարել եւ սեղան է նստել զորամասի տղաների հետ. “Կարոն հաճույքով տղերքին հյուրասիրում էր, ստիպում էր, որ էլի վերցնեն: Երեւում էր, որ նրանց լավ է վերաբերվում: Ո՞նց կարող էր սպանել իր ընկերներին: Իմ ուղեղում չի տեղավորվում”:

N ԶՈՐԱՄԱՍԻ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ

Զորամասում Կարոյին կատակով ասում էին Բեն Լադեն: Նախ, որովհետեւ հայերեն վարժ չէր խոսում: Նաեւ գիտեին նրա բանտային անցյալի մասին, որ արտերկրում զենք է կրել, “կրուտոյ” է եղել, մի քանի անգամ փախել է ամերիկյան բերդից, ինչը հեշտ չէ: Կարոյի պապը պատմում է, որ տղայի մահից մի քանի օր առաջ իրեն զորամասից զանգեցին եւ զգուշացրեցին, որ Կարոն ուզում է փախչել: Պապը զարմացել է, թեեւ խոստովանում է, որ միշտ էլ սիրտը վատ բան էր զգում՝ այն պահից, երբ օդանավակայանում տեսավ 20 տարեկան թոռնիկին: “Նրան երկու օր չէին թողնում, որ երկիր մտնի: Ուզում էին փող տամ:

Մինչեւ չասեցի՝ չեմ տանում, ուղարկեք Թուրքիա, չթողեցին գա: Ասում էին՝ ՀՀ քաղաքացի չի: Եթե պետք չէր, թող չտանեին իմ երեխուն բանակ”,- մղկտում է ծերուկը: Բանակի հարցը բարձրացավ, երբ պապ ու թոռ գնացին անձնագիր հանելու: Անձնագրայինից ուղարկեցին զինկոմիսարիատ: Երկու օրից ծանուցագիրը եկավ: Ջիվան Միքայելյանը ԱՄՆ-ի բերդերի թղթերը ձեռքին ընկավ դռնեդուռ: Զինկոմիսարիատում բացատրեց, որ իր թոռը եղել է հոգեբուժարանում, որ ԱՄՆ բերդից թուղթ ունի, որ նրան արգելվում է զենք կրել. “Զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը ինձնից պահանջեց 4 հազար դոլար՝ տվեք, ասեց, էս երեխային չենք տանի բանակ: Մենք էլ չունեինք: Ասեց՝ դե տես ինչ եմ անելու: Ինքն էլ կազմակերպեց, եւ երեխուն տարան: Ես բողոքեցի՝ Արմեն Հակոբյանին հանեցին, մի քանի ժամանակ մնաց կադրերի տրամադրության տակ, հետո տարան ուրիշ զինկոմիսարիատ”: Ջիվան պապը վստահեցնում է, որ Արմեն Հակոբյանն արեց իր խոստացած վատությունը: Կարոյի հետ նույն օրը բանակ մեկնած 29 զինակոչիկներից միայն իրեն տարան Ղարաբաղ:

ՀՈՐԴ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՍ ԲԵՐԵԼ

Բայց պապը չհանգստացավ: Բողոքը բողոքի հետեւից ուղարկում էր դատախազություն, ՊՆ, հանրապետական զինկոմին, զգուշացնում էր, որ իր թոռը վտանգավոր հոգեվիճակ ունի, պահանջում էր, որ թոռանը որպես անհայր երեխայի՝ տեղափոխեն մոտ զորամաս, քանի որ նա միակողմանի ծնողազուրկ է: “Զինծառայողի տեղափոխումը զորամասից զորամաս կատարվում է բացառիկ դեպքերում, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից”,- պատասխանում է ԶՈւ կազմզորամասային վարչության պետ գնդապետ Մարտիկյանը: “Բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում է միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ մոր կամ հոր միակ զավակը”,- պատասխանում է գեներալ-մայոր Չալյանը:

Իր բողոքի վերջին եւ ամենացնցող պատասխանը ծերունին ստացավ մեկ շաբաթ առաջ՝ 21.07.2010-ին Արաբկիրի զինկոմիսարիատի պետ գնդապետ Քարամյանից. “Ձեր թոռնիկի՝ 89թ. ծնված Կարո Այվազյանի նկատմամբ վերոնշյալ օրենքի պահանջները չեն կիրառվել, քանի որ նրա կողմից Արաբկիրի զինկոմիսարիատում զորակոչային հանձնաժողով անցնելու ժամանակ ծնողի մահվան փաստի մասին որեւէ հայտարարություն չի արվել եւ համապատասխան փաստաթուղթ զինկոմիսարիատ չի ներկայացվել”: Մինչդեռ Կարոյի մայրը միայնակ էր, իսկ հորը տղան չի էլ հիշել: Այժմ վշտից կորած ծերունին չգիտի ոնց է թաղելու թոռանը:

Նա ապրում է իր 93 տարեկան մոր հետ, որը ոչ լսում է, ոչ տեսնում: Պատին՝ հանգուցյալ կնոջ նկարը, անխնամ սեղանին՝ մի երկու շիշ օղի, որի շուրջ իրենց վիշտը ծնկներին առած մի քանի տղամարդ են: Րոպեն մեկ ԱՄՆ-ից զանգում է Կարոյի մայրը՝ Մարոն: Նրա եղբայրը՝ Ղարաբաղում կռված ազատամարտիկ Անուշավանը, չի մոտենում հեռախոսին, քրոջ ձայնը լսելու համարձակություն չունի: Փախչում է: “Իմ երեխային կերավ ձեր երկիրը”,- քցում է դեմքիս Մարոն: Իսկ ծերուկին ասում է, որ չի գալու, ու փող չկա:

Աղբյուր> live.hraparak.am (http://live.hraparak.am/2010/07/31/martunu-voxbergutyan-irakan-patchare-korupcuane/)

Տարածաշրջանի ամենամարտունակ գիշատիչը (http://live.hraparak.am/2010/07/31/taracashrjani-amenamartunak-gishatiche/)

Tig
31.07.2010, 12:35
Դա ինքնին ենթադրում է չծառայել այդ համակարգին, այլ դուրս գալ դրա դեմ: Քանի դեռ դու ներսում ես, դու դրա մի մասն ես ու չես կարող դա փոխել:
Տարբերակներ կան, ես ինքս սկաուտ եմ եղել (Հասյատանում - Հայ Մարմնակրփական Ընդհանուր Միություն), որտեղ կար և ֆիզիկական կրթումը, և գիտելիքը և զենքի հետ ծանոթությունը (շատ թեթև, բայց հաստատ ավելի շատ քան ես տեսա բանակում):
Կարելի է օրինակ ազգովի հրաժարվել այս "բանակից" ու ստեղծել նորմալը, նրանցից անկախ:
Ավելի իրատեսական տարբերակ` բանակ գնալու փոխարեն գնալ ՊՆ-ի ու ԱԺ-ի վրա:

Դե հա, քո ասածը լավագույն տարբերակը կլիներ, բայց մեկա չեմ կարծում, որ դա լուրջ փոփոխության կբերեր: Քանի որ հասարակության մեծամասնությունը դեռ չի փոխել իր մտածելակերպն ու մոտեցումը կյանքին: Իսկ մեծամասնության մտածելակերպի փոփոխությունը ինքստինքյան կբերի համակարգի լավացմանը առանձ վայրիվերումների ու հեղափոխությունների:
Չնայած կարծում եմ հեղափոխությունն էլ որոշակի փոփոխություններ կմտցնի մեր մտածելակերպի մեջ, բայց ես առայժմ չեմ տեսնում հեղափոխությոն պատրաստ հասարակություն՝ ցավոք սրտի…

Ու այս ամենից եզրակացնում եմ, որ պիտի անենք այն ինչ կարող ենք, այսինքն եթե մեր շրջապատում գոնե մեկի մտածելակերպն էլ կարողանանք փոխել, արդեն դրական տեղաշարժին կնպաստենք: Իսկ «ձև ունես մի ծառայի» կոչը, հաստատ մտածելակերպի նորմալացման չի բերի;)

---------- Ավելացվել է՝ 13:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:33 ----------

Համիմիտ եմ, եթե ձև ունես մի ծառայի... բացի նորմալ բանակ չունենալը, բա 2 տարին անկապ որ կորցնումես...

Արայիկ ջան, մի հատ հարց, եթե նորմալ բանակ ունենաինք, դու էլի կմտածերիր ու 2 տարի անկապ կորցնո՞ւմ ես…

Լուսաբեր
31.07.2010, 12:37
հեսա մի քանի օրից երկու ամիսը կլրանա, որ ծառայում ենք բանակում: Դժգոհություններ չեմ լսել, մենակ լավը ու դա չի արվել իմ կամ հարազատների հանգստության համար: Դա հաստատ: Բայց երեկ մեր բանակայինի հետ խոսելուց լսեցի մի արտահայտություն, որը հեչ դուրս չեկավ ու մի բան էլ երեկվանից մինչև հիմա ուշքի չեմ գալիս վատ տրամադրությունից:
Եկա այն եզրակացության, որ ծառայում են իսկապես միայն սահմաններում ծառայող զինվորները: Իսկ քաղաքների մեջ, մանավանդ Երևանին մոտ զորամասերում դա պարզապես ժամանակի զուր վատնումա: Ինչքան կարելիա ամեն օր այն էլ երկու տարի անընդմեջ զբաղվել նույն բաներով` զարթնեցիր, վազեցիր, ընթրիք, դաս, նորից հաց ուտել, դաս, նորից հաց ուտել ու ազատ մինչև ժամը գա լվացվես ու պարկես քնելու... էլ չեմ ասում, որ դաս կոչվածը իրենից բան չի ներկայացնում, երեխեքը քնում են էտ ժամերին: Զենք չեն բռնում, մենակ ամիսը մի անգամ կրակայինի գնալուց, էնտեղ էլ կամ փամփուշտ կլինի կամ չէ, որ տրամադրեն ու կրակել սովորես ու զենք բռնես, քեզ զինվոր զգաս: Տնաշեն, ես էտքան բան ռազմագիտության դասերին էլ եմ արել, կոչումներն էլ երևի ավելի լավ գիտեմ...
Ներսից փոխելու տարբերակ չունես Տիգ ջան, Ներսում դու չկաս, որ բան փոխես, լրիվ ենթակայի մեկն ես ում ասածը շատ ժամանակ բանատեղ էլ չեն դնում: Սասն ասումա մեռա ստեղ մայորին ասելով, որ մեզ բան պատմելուց չասի գրաված տարածքներ, այլ ազատագրված: Իսկ Մայոր կոչվածն էլ ի պատասխան բոլորի մոտ հայտարարումա, թե Աղդամը իբր մեզ ինչքանովա հայրենիք, որ մի հատ էլ ազատագրված կոչվի :o Դե դու ուզում ես մեջիցդ ճղվի, մի հատ նենց բերնիդ կտան տեղդ էլ չես իմանա: Ես հենց զարմանում եմ զինվորական մարդը ոնց կարողա նման կարգի մտածողություն ունենա:

Բայց, եթե գնացել ես, պետքա նորմալ մարդավարի անցնես էտ ամեն ինչը, էտքան ազատ ժամանակդ քնելու վրա չծախսես, մի բան կարդաս, չկա չկա լեզու սովորես կամ էլ ստողծագործական մի բանով զբաղվես, թե չէ իրոք ժամանակի զուր վատնումա տնից տեղից անկապ կտրելով: Դրա տեղ կարելիա օրենքով վճարում կատարել ու քո տեղը ծառայեն պայմանագրային զինծառայողները:Արդյունքում էլ կունենանք պրոֆեսիոնալ բանակ, ոչ թե էն ինչ հիմա ունենք:

Ապե Ջան
31.07.2010, 12:39
Արայիկ ջան, մի հատ հարց, եթե նորմալ բանակ ունենաինք, դու էլի կմտածերիր ու 2 տարի անկապ կորցնո՞ւմ ես…

Եթե չլիներ այս պահի այս անհավասարությունը՝ ապա ոչ: Պապաի բալեքը նենց կարան չծառայեն, իսկ սովորական, նորմալ կյանքով ապրող ընտանիքի զավակը պետք է գնա էտ հաստավզրի տղեքի տեղը պախատ անի, ի՞նչի, ու՞մ համար:

Իրանք գնան իրանց կայֆերը անեն, ես էլ 2 տարի անկապ անցակացնեմ իրենց փոխարեն:

Tig
31.07.2010, 12:48
հեսա մի քանի օրից երկու ամիսը կլրանա, որ ծառայում ենք բանակում: Դժգոհություններ չեմ լսել, մենակ լավը ու դա չի արվել իմ կամ հարազատների հանգստության համար: Դա հաստատ: Բայց երեկ մեր բանակայինի հետ խոսելուց լսեցի մի արտահայտություն, որը հեչ դուրս չեկավ ու մի բան էլ երեկվանից մինչև հիմա ուշքի չեմ գալիս վատ տրամադրությունից:
Եկա այն եզրակացության, որ ծառայում են իսկապես միայն սահմաններում ծառայող զինվորները: Իսկ քաղաքների մեջ, մանավանդ Երևանին մոտ զորամասերում դա պարզապես ժամանակի զուր վատնումա: Ինչքան կարելիա ամեն օր այն էլ երկու տարի անընդմեջ զբաղվել նույն բաներով` զարթնեցիր, վազեցիր, ընթրիք, դաս, նորից հաց ուտել, դաս, նորից հաց ուտել ու ազատ մինչև ժամը գա լվացվես ու պարկես քնելու... էլ չեմ ասում, որ դաս կոչվածը իրենից բան չի ներկայացնում, երեխեքը քնում են էտ ժամերին: Զենք չեն բռնում, մենակ ամիսը մի անգամ կրակայինի գնալուց, էնտեղ էլ կամ փամփուշտ կլինի կամ չէ, որ տրամադրեն ու կրակել սովորես ու զենք բռնես, քեզ զինվոր զգաս: Տնաշեն, ես էտքան բան ռազմագիտության դասերին էլ եմ արել, կոչումներն էլ երևի ավելի լավ գիտեմ...
Ներսից փոխելու տարբերակ չունես Տիգ ջան, Ներսում դու չկաս, որ բան փոխես, լրիվ ենթակայի մեկն ես ում ասածը շատ ժամանակ բանատեղ էլ չեն դնում: Սասն ասումա մեռա ստեղ մայորին ասելով, որ մեզ բան պատմելուց չասի գրաված տարածքներ, այլ ազատագրված: Իսկ Մայոր կոչվածն էլ ի պատասխան բոլորի մոտ հայտարարումա, թե Աղդամը իբր մեզ ինչքանովա հայրենիք, որ մի հատ էլ ազատագրված կոչվի :o Դե դու ուզում ես մեջիցդ ճղվի, մի հատ նենց բերնիդ կտան տեղդ էլ չես իմանա: Ես հենց զարմանում եմ զինվորական մարդը ոնց կարողա նման կարգի մտածողություն ունենա:

Բայց, եթե գնացել ես, պետքա նորմալ մարդավարի անցնես էտ ամեն ինչը, էտքան ազատ ժամանակդ քնելու վրա չծախսես, մի բան կարդաս, չկա չկա լեզու սովորես կամ էլ ստողծագործական մի բանով զբաղվես, թե չէ իրոք ժամանակի զուր վատնումա տնից տեղից անկապ կտրելով: Դրա տեղ կարելիա օրենքով վճարում կատարել ու քո տեղը ծառայեն պայմանագրային զինծառայողները:Արդյունքում էլ կունենանք պրոֆեսիոնալ բանակ, ոչ թե էն ինչ հիմա ունենք:

Լուսաբեր ջան, ես էս ամեն ինչը շատ լավ գիտեմ՝ 5 տարի բանակում եմ եղել…
Ու ասեմ, որ միանշանակ համամիտ եմ քո հետ, բանակին բարեփոխումներ են պետք: Կարճ ձևակերպեմ՝ ժամկետի կրճատում, որակի բարձրացում, պայմանագրայինների ավելացում: Իսկ ներսից ասելով ինկատի ունեմ ոչ թե բանակում, բնականաբար այնտեղ ենթակա անձ ես, այլ մինչև բանակ գնալը, գնացողին բացատրես ու փորձես հասկացնել, թե նա ինչի համարա գնում…

Աթեիստ
31.07.2010, 12:56
մինչև բանակ գնալը, գնացողին բացատրես ու փորձես հասկացնել, թե նա ինչի համարա գնում…

Ծառայությանս ընթացքում գիտե՞ս քանի ծանոթի եմ հանդիպել, որոնք մինչև բանակ գալը խելքը գլխին մարդիկ էին, բանակում նենց էին իրանց պահում, ոնց որ գիշերոթիկ դպրոցում քննությունից կտրված լինեին:
Այնտես մթնոլորտն այնպիսին ա, որ ուղեղներն անջատում են, որ սենց դեպքերը քիչ լինեն: Ու հեչ կապ չունի մինչև գնալը ոնց էր տրամադրվել, КПП-ում ուղեղը հանձնում են, նոր են ներս մտնում: Մի քիչ ադեկվատ են մնում բարձրագույն կրթություն ստացածների մի մասը:

Պոսեյդոն
31.07.2010, 12:57
Ես չեմ գնացել բանակ, բայց կուզենամ գնալ բանակ և իմ կարծիքով մարդիկ բանակ են գնում իրենց համար, իրենց ընտանիքի և հայրենիքի համար, կարող է երկու տարին շատ է համաձայն եմ, բայց բանակը պարտադիր է յուրաքանչյուրիս համար, մանավանդ այսպիսի ժամանակահատվածում քաղաքական իրավիճակը շատ խառն է: Մեր երիտասարդ տղեքը չեն հասկանում, թե ինչ մեծ նշանուկություն ունի բանակը մեր պետության համար և դրա համար շատ դեպքերում խուսափում են բանակից, բայց վստահ եմ պետքն եկած ժամանակ նույնիսկ այդ խուսափողները իրենց ձեռքը զենք կվերցնեն, որովհետև հայերը միշտ արժանապատիվ, ուժեղ ու չհանձնվող ժողովուրդ են:

My World My Space
31.07.2010, 13:48
Լուսաբեր ջան, ես էս ամեն ինչը շատ լավ գիտեմ՝ 5 տարի բանակում եմ եղել…
Ու ասեմ, որ միանշանակ համամիտ եմ քո հետ, բանակին բարեփոխումներ են պետք: Կարճ ձևակերպեմ՝ ժամկետի կրճատում, որակի բարձրացում, պայմանագրայինների ավելացում: Իսկ ներսից ասելով ինկատի ունեմ ոչ թե բանակում, բնականաբար այնտեղ ենթակա անձ ես, այլ մինչև բանակ գնալը, գնացողին բացատրես ու փորձես հասկացնել, թե նա ինչի համարա գնում…

Տիգ ջան գնացողն ինչքան ուզում ա հասկացած գնա, մեկ ա չի ստացվի, ձուկը գլխից ա հոտած..... Դե արի բացատրի իմ կամանդիրին, որ իմ դասակը իրա զոքանչի ձմռան վառելիքը ամողջ որը սոված-ծարավ կտրելու համար նախատեսված չի..... ես դրա համար մեծ պրոբլեմների առաջ եմ կանգնել, փառք աստծո որ մեջքս պինդ էր, թե չէ հրաման չկատարելու համար մի երկու տարի կշալակեի....

Tig
31.07.2010, 13:55

Գլխիցը գլխիցա, բայց կտրած ոտքերով գլուխը հաստատ չի կարա վազի…

Chuk
31.07.2010, 14:02
Բանակը մեր երկրի համար անհրաժեշտություն ա ու ցանկալի ա, որ բոլորն էլ ծառայեն:
Բայց երբ բանակում նման մթնոլորտ ա, ապա, առնվազն, ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մեկին մեղադրել, եթե նա ցանկանում է խուսափել ծառայությունից, որևէ մեկը բարոյական իրավունք չունի մեղադրել որևէ մեկին, եթե նա ցանկանում է իր որդուն, կնոջը, քրոջը ետ պահել նման բաներից:
Այո՛, լուծում պահանջող խնդիր է: Ու թերևս ամեն մեկիցս է կախված: Բայց առաջին պատասխանատուն պետությունն է, ու եթե պետությունդ էդ խնդիրները փաստացի չի լուծում, ոչ մեկը իրավունք չունի խուսափողին մեղադրել, որովհետև ամեն մեկի համար էլ իր, իր զավակի, իր եղբոր, իր ամուսնու կյանքը թանկ է, չափազանց թանկ: Իսկ բանակում, փաստորեն, այդ կյանքը ռեալ վտանգի տակ է շարունակում մնալ:

aerosmith
31.07.2010, 14:37
ախր գիտեք ինչա վատտը, որ մեր պետական որձերից շատերը անհետույքագլուխ են։ Չոր ով դրել ասում են , որ պետքա տղեն ծառայի։ Դա հայրենիքի պարտքնա, որ պետքա տա, իր կյանքը վտանգի տակ դնելով։ Ախր չեն մտածում, որ տենց հո չի՞՞՞ տենց կյանքում մարտունակություն չեն բարձրացնի։ Դրա փոխարեն կարելի է ընդհունել նրանց ովքեր իսկապես ուզում են գնալ, և պայմանագրայիններին, որոնք կգնան հալալ քրտինքով իրանց լոզունգ դարձրած "պարտքը" կկատարեն։
Իսկ են տղերքը որոնք այլ բնագավառում են առաջատար, իրանց գործով հաստատ մեծ գործ արած կլինեն։
Օրինակ լուրջ եմ ասում կարծում եմ մի հատ հայաեզու ֆորում ստեղծելը, կամ հայալեզու էլէկտրոնային հանրագիտարան, կամ գրական ակումբ կամ, կամ, կամ կամ.... սենց կամեր շատ կարող են լինել։ Նման պրոյեկտները ավելի մեեեծ ազգանվեր գործ է հայրենիքին, քան թե են երկու տարի ծառայող զինվորնա անում, ասենք թե վաշտում եդ երկու տարին քնած անցկացնելով, անունով էլ դուրսա գալի որ ծառայելա...
Հետո էլ զարմանում են որ տեղական կայքեր են ջարդում ադրբեջանցիները.. տոոոո լավ էլ անում են... սրա մեջ են մեղքն էլ կա, որ տղերքը ավարտում են, ու չեն թողում որ նորմալ ուսում ստանան.. ինչա թե են կողմնակի առարկաների հաշվին միջինը ցածրա եկել ու չի կարացել ընդհունվի մագիստրատուրա... հոփ տանում են բանակ, մինչև դես դեն էդ 2 տարին , ամեն ինչմոռացած, գալիս են , ու անցնում են կամ արհեստ սովորելու կամ էլ այլ գործի...
փոխարենը կարող են ստիպեն էդ տղերքին որ գլուխ ջարդեն ու իրանց սովորածը կիրառելով ստեղծեն պրոյեկտներ., ներկայացնեն միջազգային հանրությանը, հաջողությանն էլ հասնելու դեպքում հաստատ Հայաստանի անունն էլ ասվելույա հո..

Հարդ
31.07.2010, 14:43
Աերոսմիթ, ինչ ես կարծում, եթե ցանկությամբ լինի, այնքան ցանկացող կլինի, որ կպահենք էն ինչ ունենք?:think

Բանակի հարցում առաջին անարդարությանը որ հանդիպեցի նա էր, որ ես կարճատես եմ ու տեսողությունս էլ -6 ա: Բայց կամիսիայի տեղը ինձ համոզում էին, որ -4 ա, հլը մի բան էլ մուննաթ էին գալիս, որ ասում էի չէ 6 ա: Հլը որ մի քիչ էլ հաբրգեն, ինձ կհամոզեն վերջում, որ ես լավ եմ տեսնում:D: Քիչ էր մնում համոզեին:D

aerosmith
31.07.2010, 15:01
Հարդ ջան հավատա ես շաաաատ ծատերին գիտեմ որ շաաատ են ուզում գնան բանակ, ու դեռ հիմա շատ ծառայող ընկերներ էլ ունեմ, որ զանգում, եմ ասում են պախատ ենանում, ու դեռ մտադրություններ էլ ունեն ծառայությունից հետո հետները պայմանագիր կնքելու։ Այն էլ եդ ասողներից մեկը ռազվեդչիկա։ Իսկ դու կարծում եմ որ գիտես թե ընդեղ ինչ պախատներա գնում։
Այս անալոգով կարծում եմ շատ շատերը կգտնվեն թե քո, թե մյուսների շրջապատում ու դեռ չհաշված էլ որ շատերը պայմանագրեր են կնքում։
Իսկ այս ձևով ես կարծում որ նախ և առաջ են փողերը որ ծախսում են բանակի վրա հաստատ իրանց նպատակին կծառայեն։ Ու հետն էլ կունենանք լաաավ , բարձր կվալիֆիկացիա ունեցող զինվորներ։

Okamigo
31.07.2010, 15:03
Կարդացի Ձեր գրառումները,մեծ մասը պետությանն է մեղադրում,բայց պետության հիմքը բնակչությունն է,ինչ եմ ուզում ասել որ առաջին հերթին պետք է մեկս մյուսին հարգել,սպան տեսել է զինվորին քնած ու դրանից հետո նվաստացրել է չէ,բայց կարող էր չէ ուղղակի զինվորին բացատրել իրչ սխալը,այլ ոչ թե նման քայլերի դիմել,ինձ ճիշտ հասկացեք,ես ասել եմ ու ասում եմ ազգ չենք,հարգանք չկա,եթե սպան զինվորին նվաստացնում է,դա հու չի նշանակում որ պետությունն է իրեն նման լիազորություն տվել,առաջին հերթին դա մարդուցա գալիս,իհարկե պետությունը դեր ունի,բայց ինչ անում ենք մենք ենք անում,ծեծում ենք մենք ենք ծեծում,խփում ենք,էլի մենք ենք անում,մեր ազգը շատ թերություններ ունի,բայց ինձ համար ցավալին այն է որ հարգանք չկա,մեկս մյուսին լսելու ունակություն չունենք,խոսքը գնում է բնակչության մեծամասնության մասին
Իմ կարծիքն է

Հարդ
31.07.2010, 15:48

Ամեն դեպքում չհամոզեցիր, թե անհրաժեշտ քանակ կապահովվի: Ինձ թվում ա, ես համոզվավծ եմ, դու շրջապատումդ ավելի շատ մարդ գիտես որ սենց թե նենց գնալու ա, քան նենց մարդ, որ կուզեր պայմանագրով:):

aerosmith
31.07.2010, 15:55
ես նպատակաուղղված չեմ որ համոզեմ կամ չհամոզեմ։ Իսկ իչ վերաբերվումա անհրաժեշտ քանակին։ Ինչ է նման մի դոգմա կա որ ես տարվա ես զորահավաքին պետքա եսքան զինվորի քանակ ապահովվի՞՞՞
Լավ պոսք կա, ու կարծում եմ որ ճիշտ է ասված։ Որակը քանակի մեջ չի։ Այլ լավ պատրաստվածության ու միմյան զիջելու, հարգելու ու սատար կանգնելու մեջա տվյալ պարագայում։

dvgray
31.07.2010, 17:44
Բանակը մեր երկրի համար անհրաժեշտություն ա ու ցանկալի ա, որ բոլորն էլ ծառայեն:
Բայց երբ բանակում նման մթնոլորտ ա, ապա, առնվազն, ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մեկին մեղադրել, եթե նա ցանկանում է խուսափել ծառայությունից, որևէ մեկը բարոյական իրավունք չունի մեղադրել որևէ մեկին, եթե նա ցանկանում է իր որդուն, կնոջը, քրոջը ետ պահել նման բաներից:
Այո՛, լուծում պահանջող խնդիր է: Ու թերևս ամեն մեկիցս է կախված: Բայց առաջին պատասխանատուն պետությունն է, ու եթե պետությունդ էդ խնդիրները փաստացի չի լուծում, ոչ մեկը իրավունք չունի խուսափողին մեղադրել, որովհետև ամեն մեկի համար էլ իր, իր զավակի, իր եղբոր, իր ամուսնու կյանքը թանկ է, չափազանց թանկ: Իսկ բանակում, փաստորեն, այդ կյանքը ռեալ վտանգի տակ է շարունակում մնալ:
ապրես, ճիշտ ես ասում ,:)
ու այսպիսի մթնոլորտ բանակում ժառանգվել է "մեծն" ռուսա-սովետական բանակից, ու դրա ժառանգականության առաջին գառանտնեռրն են եղել Վազգեն Սարգսյան, Մանվել եսիմինչյան, Վովա զիբիլ-Գասպարյան, Գագիկ ՀՀՇ-Ձահանգիրյան: Ու ընդանրապես ամբողջ ՀՀՇ-ն ա էս ամենի գլխավոր բեմադրիչը … :[

---------- Ավելացվել է՝ 17:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:27 ----------

Սպանել է 4 հոգու, ապա ինքնասպան եղել

Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը`այլ մանրամասներ չհաղորդելով:

«Ա1+»-ի ունեցած տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական շփման գծում: Դիվիզիոնի հրամանատարը, գիշերը նկատելով զինծառայողի կողմից կարգապահական խախտում, զայրացել է, վիրավորել զինվորին, ծեծի ենթարկել, նվաստացրել, ինչից վրդովված, զինծառայողը իրեն պատկանող զենքով սպանել է հրամանատարին եւ նրա հետ գտնվող 3 հոգուն, ապա ինքնասպան եղել:
http://www.a1plus.am/am/social/2010/07/29/army

Chuk
31.07.2010, 18:08
ապրես, ճիշտ ես ասում ,:)
ու այսպիսի մթնոլորտ բանակում ժառանգվել է "մեծն" ռուսա-սովետական բանակից, ու դրա ժառանգականության առաջին գառանտնեռրն են եղել Վազգեն Սարգսյան, Մանվել եսիմինչյան, Վովա զիբիլ-Գասպարյան, Գագիկ ՀՀՇ-Ձահանգիրյան: Ու ընդանրապես ամբողջ ՀՀՇ-ն ա էս ամենի գլխավոր բեմադրիչը … :[
Աշխարհն աշխարհով, դու՝ ՀՀՇ-ով:
Այո՛, ՀՀՇ-ի ժամանակ էլ է սենց եղել ու իմ խոսքը վերաբերվում է նաև ՀՀՇ-ի ժամանակ խուսափածներին:

Հետո՞, Դիվի: Արի գնանք էլի Սովետը քննարկենք, մոռանալով որ կոնկրետ պահի խնդիր ունենք: Չի կարելի էտքան քաղ. ուժի ատելությամբ զբաղվել: Ուզած խնդիր կարելի է հին ժամանակներ տանել, բայց կա ներկայի խնդիր՝ լուծում պահանջող, պարտադիր չի ամեն ինչը մառազմի հասցնել՝ քաղաքական հայացքների հակառակորդիդ ինչ-որ բան բացատրելու համար :angry

Kuk
31.07.2010, 19:45
Կարդացի Ձեր գրառումները,մեծ մասը պետությանն է մեղադրում,բայց պետության հիմքը բնակչությունն է,ինչ եմ ուզում ասել որ առաջին հերթին պետք է մեկս մյուսին հարգել,սպան տեսել է զինվորին քնած ու դրանից հետո նվաստացրել է չէ,բայց կարող էր չէ ուղղակի զինվորին բացատրել իրչ սխալը,այլ ոչ թե նման քայլերի դիմել,ինձ ճիշտ հասկացեք,ես ասել եմ ու ասում եմ ազգ չենք,հարգանք չկա,եթե սպան զինվորին նվաստացնում է,դա հու չի նշանակում որ պետությունն է իրեն նման լիազորություն տվել,առաջին հերթին դա մարդուցա գալիս,իհարկե պետությունը դեր ունի,բայց ինչ անում ենք մենք ենք անում,ծեծում ենք մենք ենք ծեծում,խփում ենք,էլի մենք ենք անում,մեր ազգը շատ թերություններ ունի,բայց ինձ համար ցավալին այն է որ հարգանք չկա,մեկս մյուսին լսելու ունակություն չունենք,խոսքը գնում է բնակչության մեծամասնության մասին
Իմ կարծիքն է

Բա էլ ի՞նչ ա նշանակում: Պետությունն աչք ա փակում հանցագործությունների վրա, որտև էդ տեսակ աշխատողները փողեր են կլպում զինվորներից ու էդ փողը մենակ իրանցը չի, վերևները փայատերեր կան: Չարենցավանի քաղմասի դեպքը ձեզ թարմ օրինակ, որ դեռ գործը դատարան չմտած ոստիկանապետն արդեն բացառում էր սպանության վարկածը: Դե որ տենց ա, էլ ինչի՞ համար ա նախաքննությունը, հետաքննությունը, դատը, թող միանգամից ոստիկանապետն ասի էս ա մեղավոր, որտև ինձ տենց ա հարմար, ու էդ մարդուն պատժեն, գործը փակվի գնա: Կամ ոնց որ մարտի մեկին քոչարյանն ասեց՝ ցուցարարները պատի հետևից կրակում ու փախնում էին, ու էս 2.5 տարվա մեջ ոչ մի կերպ չկարողացան ապացուցել, որ նման բան ա եղել, իրան էլ չկանչեցին, որ հարցնեին, թե որտեղից իրան նման ինֆորմացիա, ով ա տենց բան ասել, թող գա ցուցմունք տա, իմանանք: Էս անպատժելիությունն ա պատճառը, թալանն ա պատճառը, լափելու անհագ ծարավն ա պատճառը: Իսկ ո՞վ ա թալանում ու լափում, կարողա՞ ժողովուրդն ա, սովորական քաղաքացիները, իհարկե ոչ. էդ ամեն ինչն արվում ա պետության կողմից, կամ պետության համաձայնությամբ: Այսինքն՝ պետության մեղավորությունը միանշանակ ա, ու էս դեպքում ով ում ա հարգում, ով ում ինչքան ա սիրում, էական չի:

masivec
31.07.2010, 19:57
Հիմա բանակը 2 տարի ա, թե 2 տարի 8 ամիս՞

Լուսաբեր
31.07.2010, 20:14
Հիմա բանակը 2 տարի ա, թե 2 տարի 8 ամիս՞

Բերանդ խերով բաց :)) իբր մի գոհ ենք, որ երկու տարիա մի հատ էլ 8 ամիս ավելացրածով ես հարցնում…
2 տարի :)

Ariadna
31.07.2010, 20:41
Սասն ասումա մեռա ստեղ մայորին ասելով, որ մեզ բան պատմելուց չասի գրաված տարածքներ, այլ ազատագրված: Իսկ Մայոր կոչվածն էլ ի պատասխան բոլորի մոտ հայտարարումա, թե Աղդամը իբր մեզ ինչքանովա հայրենիք, որ մի հատ էլ ազատագրված կոչվի :o Դե դու ուզում ես մեջիցդ ճղվի, մի հատ նենց բերնիդ կտան տեղդ էլ չես իմանա: Ես հենց զարմանում եմ զինվորական մարդը ոնց կարողա նման կարգի մտածողություն ունենա:

Լուս ջան, էդ անգրագետ մայորից ինչ եք պահանջում, եթե երկրիդ պրեզիդենտն ա ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չի, իսկ երբ Աղդամի տարածքում հենց հայտնաբերեցին Տիգրանակերտը, գնացել էր, տեսել պեղումներն ու արդյունքները, հետո ասել, հա բայց ի՞նչ գիտեք, որ էդ հայկական ա, թուրքական չի։ Էդքանից հետո ի՞նչ եք ուզում էս երկրից։ Ուզում ենք նորմալ բանակ ունենա՞լ, եթե ուզենան մի ամսում կարող են բանակը օրինակելի կառույց սարքել, բայց դա իրենց ձեռք չի տալիս։ Իսկ էսօրվա մեր բանակում ցանկացած նորմալ մարդ կարող է մարդասպան դառնալ, էլ չեմ ասում ինքնասպանի մասին։

masivec
31.07.2010, 20:57
Բերանդ խերով բաց :)) իբր մի գոհ ենք, որ երկու տարիա մի հատ էլ 8 ամիս ավելացրածով ես հարցնում…
2 տարի :)
Այսինքն օրենքը չեն ընդունել չէ՞

Elmo
31.07.2010, 22:27
Ոչ մեր բանակն ա խելքը գլխին բանակ, ոչ էլ առավել ևս ազերիներինը: Պարզապես հիմա մենք շահեկան դրությունում ենք: Հարձակման կարիք չունենք, իսկ պաշտպանողական մարտում 1:10 հարաբերությամբ առավելությունը մենակ կարա թույլ տա հաջողության հույս ունենալ: Դրա համար էլ հանգիստ ենք: Ազերիների բանակը երբեք առավել չի լինի մեզնից, էն էլ մեկին 10 հարաբերակցությամբ: Մնում ա զինվորները խելքները գլուխները հավաքած ծառայեն, իրար չնվաստացնեն, իրար վրա չկրակեն ու պոստին չքնեն:

Sagittarius
31.07.2010, 22:43
բանակը հասարակության ածանցյալն է, իր բոլոր հետևանքներով :)

միմյանց չհարգելը, նվաստացնելը, ագրեսիվ լինելը, հատկապես տղաներիս պարգայում ապրելակերպի ձև ա դառել, ու բանակում էտ ամենը ավելի պարարտ հող է ստանում.

Elmo
31.07.2010, 22:47

չէ: Քաղաքացիական կյանքում ավելի շատ են իրար մորթում, նվաստացնում, կրակում ու ծեծում: Պարզապես բանակում որ լինում ա, մի մեծ շուխուր ա բարձրանում:
Միջինում շաբաթը 5-6 սպանություն ա լինում Հայաստանում, որոնց մեծ մասը երիտասարդությունն ա իրար սպանում, բայց բանակում տարեկան 2-3 տենց դեպք հազիվ լինի:

Սամսար
31.07.2010, 23:13
Հայաստանում որպես կարճ ժամկետով ազատազրկման այլընտրանք օրենքով կարող է կիրառվել հօգուտ պետության տուգանքը և հանրօգուտ աշխատանքը։ Փող ունեցողը տուգանքն է տալիս, չունեցողը նստում ա իրա սռոկը, բայց ոչ մեկը հանրօգուտ չի աշխատում։ Ինչո՞ւ՝ զապադլո ա, պալոժ չի, որ իր ազգակցի, հայրենակցի, եղբոր, հայի համար աշխատի՝ ի հատուցում նրա հանդեպ գործած հանցանքի։

Նույն «զապադլոն» ու «պալոժ չի»-ն բանակում է արտահայտվում ու գնա՜ց, մինչև մեկին քավության նոխազ չդարձնեն՝ դրա բոլոր զաստավիտներով ու այլ հետևանքներով։ Իսկ որտեղ էլ չէ՝ իմ լսածով, տղերքով փող են հավաքում, որ կողից մարդ գա, իրենց փոխարեն մաքրությունն անի։

Մինչև պաշտոնյաներն ու հարուստներն իսկապես մարդկային կերպարանք ունենալը չհարգեն ու «հաբռգելը» չանարգեն, բանակում դրությունը չի փոխվի, որովհետև սպան նույնպես պաշտոնյա է։

John
01.08.2010, 08:48
Տղե'ղ, լավն ա մեր բանակը: Լուրջ եմ ասում, գնացեք, ծառայեք ու կհամոզվեք... Մենակ պետք ա կարանաս ջոգես ում հետ ոնց ու ինչ, ու սաղ իրա հունով կգնա... 13 ամսից ավել ա ծառայում եմ ու դժգոհ չեմ... մենակ օտպուսկի մոմենտն էռ, էդ էլ եղավ ... )))

Lord
02.08.2010, 03:45
Ոչ մեր բանակն ա խելքը գլխին բանակ, ոչ էլ առավել ևս ազերիներինը: Պարզապես հիմա մենք շահեկան դրությունում ենք: Հարձակման կարիք չունենք, իսկ պաշտպանողական մարտում 1:10 հարաբերությամբ առավելությունը մենակ կարա թույլ տա հաջողության հույս ունենալ: Դրա համար էլ հանգիստ ենք: Ազերիների բանակը երբեք առավել չի լինի մեզնից, էն էլ մեկին 10 հարաբերակցությամբ: Մնում ա զինվորները խելքները գլուխները հավաքած ծառայեն, իրար չնվաստացնեն, իրար վրա չկրակեն ու պոստին չքնեն:

Իսկ դու գիտես, որ ադրբեջանը 600 000 հոգի նայոմնիկ ունի, և այդքանը հաստատ հերիք է որ Ղարաբաղը հողին հավասարեցնեն, հլը չեմ ասում նրանց զենքերը և տեխնիկաները, որոնք մեր ունեցածի հետ չես էլ համեմատի

Mephistopheles
02.08.2010, 06:24

Ի՞նչ շահեկան դիրք Էլմօ ջան, ոչ զենքն ա մերը, ոչ էլ էն փողը որով զենք ենք առնում… մեր էսօրվա բանակն ավելի շատ իր ժողովրդի դեմ ա դուրս եկել քան թշնամու… զինվորին ծեծելով սպանե՞ն… բանակի մեջքը տնտեսությունն ա… մի հատ հլա նայենք մեր տնտեսությանը… հլա մի հատ նայի քանի հատ մեր ա էրեխի նկարը ձեռը փողոցում կանգնած ու ինչ պատասխան են տալիս իշխանությունները էդ մարդկանց…

սրանք են բանակի մարտունակության խնդիրները… իսկ որ ազերիներինն ավելի վատն ա, դա ոչ մի սփոփանք էլ չի… մեր չափանիշը ազերիները չպիտի լինեն

Elmo
06.08.2010, 22:26
Իսկ դու գիտես, որ ադրբեջանը 600 000 հոգի նայոմնիկ ունի, և այդքանը հաստատ հերիք է որ Ղարաբաղը հողին հավասարեցնեն, հլը չեմ ասում նրանց զենքերը և տեխնիկաները, որոնք մեր ունեցածի հետ չես էլ համեմատի

Բա ու՞մ ա սպասում:
Ապեր եթե ազերիները մի վայրկյան անգամ իրենց հաղթանակի 50 տոկոս հավանականությանը հավատան, հաստատ կհարձակվեն:

---------- Ավելացվել է՝ 23:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:14 ----------

Ի՞նչ շահեկան դիրք Էլմօ ջան, ոչ զենքն ա մերը, ոչ էլ էն փողը որով զենք ենք առնում… մեր էսօրվա բանակն ավելի շատ իր ժողովրդի դեմ ա դուրս եկել քան թշնամու… զինվորին ծեծելով սպանե՞ն… բանակի մեջքը տնտեսությունն ա… մի հատ հլա նայենք մեր տնտեսությանը… հլա մի հատ նայի քանի հատ մեր ա էրեխի նկարը ձեռը փողոցում կանգնած ու ինչ պատասխան են տալիս իշխանությունները էդ մարդկանց…

սրանք են բանակի մարտունակության խնդիրները… իսկ որ ազերիներինն ավելի վատն ա, դա ոչ մի սփոփանք էլ չի… մեր չափանիշը ազերիները չպիտի լինեն

Մեֆ առանձին վերցրած դեպքերն ու ընդհանուր վիճակը մի հավասարեցրու իրար: Նույն զորոմասում, որտեղ հուլիսի 28-ին զինվորը 6 հոգու սպանեց ու ինքն էլ ինքնասպան եղավ, ես եմ 1,5 տարի ծառայել: Իմ ծառայության ժամանակ 2 ինքնասպանություն եղավ 1 վիրավոր(ազերինորի կրակոցից), ինձնից առաջ էլ սպանություններ էին եղել ու ավելի խայտառակ դեպքեր: Բայց դրանից զորամասի մարտունակությունը չէր տուժում: Սահմանը միշտ պաշտպանված ա եղել:

Էսօր հայլուրով ՊՆ արտահեր նիստն էին ցույց տալիս, որտեղ առանձին շարքով հանցագործությունների մեջ մեղավոր(իրենց գործողությունների/անգործության պատճառով) սպաներ էին շարված: Ճանաչեցի իմ գումարտակի հրամանատարին, գնդի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալին: Էդ մարդիկ մի օր կանգնելու էին էդտեղ: Զինվորներին ստորացնելու, ծեծելու, կյանքի համար վտանգավոր հարվածներ հասցնելու, հիվանդ զինվորին բուժկետ չուղարկելու պրոցեսը իրանց համար ավելի շատ կանոն էր, քան բացառություն: Բայց նույն մարդիկ պատերազմի ժամանակ ահ ու սարսափ են եղել թշնամու համար: Տարբեր բաներ են խաղաղ ժամանակվա ծառայությունն ու պատերազմական վիճակը:

Ոչ նախարարին եմ մեղադրում, ոչ հրամանատարին, ոչ զինվորներին: Մենք լավ ժողովուրդ չենք: Եթե ընդհանուր թշնամի չկա, մենք միշտ էլ իրար մորթում ենք: Արտասահմանում հայը հային մորթում ա, քցում ա, ունեցվածքը խլում ա: Խաղաղ պայմաններում հայը հային մորթում ա, ոստիկանը քաղաքացուն ա ծեծում, քաղաքացին՝ ուրիշ քաղաքացու, զինվորը՝ զինվորին ու տենց շարունակ: Պարզապես բանակում բոլորի ձեռքում զենք կա ու էն դեպքը, որ պետք ա հայաթում հասարակ փետերով կռիվ լիներ, փոխհրաձգություն ա դառնում բանակում:

հ.գ. վերը նշված սպաները ինձ ոչ միայն խփած չկան, այլ նույնիսկ թթու խոսք ասած չկան:

Աթեիստ
06.08.2010, 23:12
Իմ ծառայության ժամանակ 2 ինքնասպանություն եղավ 1 վիրավոր(ազերինորի կրակոցից), ինձնից առաջ էլ սպանություններ էին եղել ու ավելի խայտառակ դեպքեր:

Էկեք հպարտանանք մեր «բառդակով», քանի դեռ «խոսալու տեղ ունենք, պատերազմ ենք տարել»:

4 հոգուն քնած դիրքում ադրբեջանցին ա խփում, 1-ին քնած դիրքում բռնացնում են, ինքն ա 4 հոգում խփում: Կեցցե մեր անառիկ սահմանը: Կեցցե հայկական, դեռևս անսպառ, բանակը: Հեչ էլ թե «անսպառը» ապահովելու համար նույնիսկ Ամերիկայի բերդից չեն բերում ծառայելու:

Elmo
06.08.2010, 23:45

Սաղ բանակներում էլ սպանություններ եղել են ու կլինեն: Քնած զինվոր էլ կլինի, որոշ պոստերում էլ մի հոգին կմտնի ու բոլորին կփրթի: Բանակ պահելը հեշտ չի: Կրակոց չլինի, զինվորը կքնի էլի:

Արծիվ
07.08.2010, 10:04
Դրա փոխարեն կարելի է ընդհունել նրանց ովքեր իսկապես ուզում են գնալ, և պայմանագրայիններին, որոնք կգնան հալալ քրտինքով իրանց լոզունգ դարձրած "պարտքը" կկատարեն։
Լրիվ համաձայն եմ, նույն բանը մեզ մոտ է Միացյալ Նահանգներում, աղջիկ և տղա ծառայում են ՈՉ ստիպողաբար, սերը ուղղված հայրենիքը և ամենակարևորը ունեն մեծ բենեֆիթներ թե ծառայության ընթացքում թե ծառայությունը ավարտելուց հետո: Կարճ ասած համեմատելու չի բայց մեր Հայաստանի այսօրվա զինվորական ծառայության վիճակը ողբալի է:

Elmo
07.08.2010, 10:25

Ստեղ չի կարա տենց բան լինի: Էդքան փող չկա: ԱՄՆ-ի բանակը փող ա աշխատում, իսկ մերը՝ մենակ ծախսում ա: Հիմա 70 000 զինվոր ունենք, որոնք ամսեկան 1500 դրամ ամսեկան բավարարում են ստանում: Մոտավոր հաշվարկներով մի զինվորին օրեկան 600 դրամ ծախս ա գնում(հագուստ, սիգարետ, ուտելիք, դեղեր, տրանսպորտ): Հիմա բեր հաշվենք տարեկան ինչքա՞ն փող ա գնում մինիմալ կարիքների համար: Մետավոր 53,655,000,000 դրամ: Էդ մենակ զինվորին պահելու համար: Զենք-զինամթերք, զորավարժություններ, արձակուրդային, շենքերի ջեռուցում բան չեմ հաշվում:
Հիմա փոխարինում ենք զինվորներին պայմանագրայիններով, որոնք ստանում են ամսեկան միջինում 160 000 դրամ բավարարում: Եթե իրենք զինվորի չափ սննդային չափաբաժին են ստանում, ուրեմն ընհանուր բանակի վրա 4,103,330,000,000 գումար կնստի:
76 անգամ ավելի թանկ, քան հիմա: Եկեք բյուջեն 76-ապատկենք ու պահանջենք մաքուր պայմանագրային բանակ: Էլ չասեմ, որ Հայաստանու 70 000 ջահել տղա, որը կցանկանա պայմանագրային զինծառայող դառնա չենք գտնի:

Mephistopheles
07.08.2010, 10:33
Մեֆ առանձին վերցրած դեպքերն ու ընդհանուր վիճակը մի հավասարեցրու իրար: Նույն զորոմասում, որտեղ հուլիսի 28-ին զինվորը 6 հոգու սպանեց ու ինքն էլ ինքնասպան եղավ, ես եմ 1,5 տարի ծառայել: Իմ ծառայության ժամանակ 2 ինքնասպանություն եղավ 1 վիրավոր(ազերինորի կրակոցից), ինձնից առաջ էլ սպանություններ էին եղել ու ավելի խայտառակ դեպքեր: Բայց դրանից զորամասի մարտունակությունը չէր տուժում: Սահմանը միշտ պաշտպանված ա եղել:

Էսօր հայլուրով ՊՆ արտահեր նիստն էին ցույց տալիս, որտեղ առանձին շարքով հանցագործությունների մեջ մեղավոր(իրենց գործողությունների/անգործության պատճառով) սպաներ էին շարված: Ճանաչեցի իմ գումարտակի հրամանատարին, գնդի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալին: Էդ մարդիկ մի օր կանգնելու էին էդտեղ: Զինվորներին ստորացնելու, ծեծելու, կյանքի համար վտանգավոր հարվածներ հասցնելու, հիվանդ զինվորին բուժկետ չուղարկելու պրոցեսը իրանց համար ավելի շատ կանոն էր, քան բացառություն: Բայց նույն մարդիկ պատերազմի ժամանակ ահ ու սարսափ են եղել թշնամու համար: Տարբեր բաներ են խաղաղ ժամանակվա ծառայությունն ու պատերազմական վիճակը:

Ոչ նախարարին եմ մեղադրում, ոչ հրամանատարին, ոչ զինվորներին: Մենք լավ ժողովուրդ չենք: Եթե ընդհանուր թշնամի չկա, մենք միշտ էլ իրար մորթում ենք: Արտասահմանում հայը հային մորթում ա, քցում ա, ունեցվածքը խլում ա: Խաղաղ պայմաններում հայը հային մորթում ա, ոստիկանը քաղաքացուն ա ծեծում, քաղաքացին՝ ուրիշ քաղաքացու, զինվորը՝ զինվորին ու տենց շարունակ: Պարզապես բանակում բոլորի ձեռքում զենք կա ու էն դեպքը, որ պետք ա հայաթում հասարակ փետերով կռիվ լիներ, փոխհրաձգություն ա դառնում բանակում:

հ.գ. վերը նշված սպաները ինձ ոչ միայն խփած չկան, այլ նույնիսկ թթու խոսք ասած չկան:

Էլմօ ջան, ընդհանուր վիճակը կազմված ա բազմաթիվ առանձին դեպքերից և երբ որ առանձին դեպքերի հաճախականությունը մեծանում ա, արդեն վերածվում ա ընդհանուր վիճակի… պարտադիր չի որ ամեն անգամ զինվոր սպանվի որ ասենք արտակարգ բան ա եղել… հեն ա դու ես ասում որ քո ժամանակ ինչեր են եղել… սա թույլ բանակի նշան ա… երբ զինվորը չի հարգում իր վերադասին/սպայական կազմին, ո՞նց ենք կռվելու… իսկ քեզ չի թվու՞մ որ զինվորին որ էդ օրն են հասցնում, կռվի ժամանակ էլ մի հատ էլ իրա կամադիրի վրա կրակի, եթե խաղաղ ժամանակ ա անում, կռվի ժամանակ չկասկածես… մարդուն երբ որ ինքնասպանության են հասցնում հեչ կարևոր չի թե ով ա անում՝ հայը թե թուրքը…

… մի օ՞ր… ապեր առաջին օրվանից պտի կանգնեին… իսկ քանիսները կան որ չեն կանգնել ու չեն կանգնելու…

Ապեր, նայի, էսօր մենք ռուսների հետ 49 տարվա պայմանագիր ենք կնքում, ռազմական բազաների… 49 տարի Էլմօ ջան, ու մեր վերնախավն ասում ա որ Հայաստանի անվտանգության համար ա… այսինքն դաժե իրանք (մեր վերնախավը) մեր բանակին չեն վստահում ու հույսներն էլի ռուսի զենքի վրա են դնում ու հլա հպարտ-հպարտ էլ տելեվիզրով ասում են… էդքան ուժեղ բանակ ունենք … բա էս բանակն ինչի՞ համար ա… սաղս էլ գիտենք ինչի համար ա ուղղակի մեր հայկական խասյաթի համաձայն էլի կնայենք իրար աչքերի մեջ ու կասեն "է հա… սաղս էլ գիտենք… հետո ի՞նչ"…ես դեռ մեր տնտեսության ու զենքի հարցի վրա չեմ պնդում…

Հ.Գ. Լիոն ջան չմոռանաս սրանք էլ մտցնես քո "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք "-ի մեջ… մենակ թվերն ու անունները չփոխես… նայի հա՛… ստուգելու եմ

einnA
07.08.2010, 10:37
Անկեղծ եմ ասում, եթե այսօր հնարավոր լիներ բանակում աղջիկների ծառայությունը, ես առաջինը կգնայի:Ու էս տաք-տաք չեմ ասում, ամեն մի դժվարությունն էլ հասկանում եմ, չեմ ասում գիտեմ, որտև չեմ տեսել:Գիտեք ինչից եմ ջղայնանում? որ մենք ոչինչ չենք անում (ներառյալ ես) ու սկսում ենք բողոքել, համեմատել մեր բանակը էս կամ էն երկրի հետ, ինչու? ախր մենք ուրիշ ենք ամեն ինչով, միայն այն, որ հաշվեք, թե քանի տարի է ինչ անկախություն ունենք ու մենք դեռ սովորելու, կոփվելու, լիքը սխալների վրա սովորելու կամ չսովորելու ճանապարհ ունենք անցնելու:Պետք չէ մեղադրել կամ թերահավատ լինել: Ես հավատում եմ, որ մենք ուժեղ ենք ու ոչինչ, որ խաղաղ ժամանակ իրար միս ենք ուտում, բայց Աստված չանի նույն պատերազմի ժամանակ փայտն էլ մեր համար հզոր զենք էր թշնամու դեմ, որովհետև մենք հավատ ունեինք ու մենք գոնե այդ ժամանակ մեծամասամբ ՄԻԱՍՆԱԿԱՆ էինք:

Երեկ Սեյրան Օհանյանի ելույթն ինձ անկեղծ շատ մի չոգևորեցրեց ու ես դրանից չորոշեցի, թե կարգապահական առումով ինչ-որ բան կփոխվի:Գուցե էտ ավելի շատ ցուցադրական էր կամ էլ հենց իրական մարդու աշխատանքի արտացոլանքն էր, շատ չեմ խորանում, բայց ես ավելի շատ դրական բաներ տեսա, քան մնացած բացասականը: Գոնե լավ է, որ սկսել են հրապարակայնորեն խոսել... ժողովուրդ մենք դեռ սովորում ենք, համբերեք

Elmo
07.08.2010, 10:37
Մեֆ առաջ ավելի սարսափելի ա եղել, քան հիմա: Բանակը ավելի չի վատացել, հակառակը՝ նման դեպքերը քչացել են մի քանի տասնյակ անգամ: Ես 2004-2006 թթ եմ ծառայել ու երբ իմ մեծ ընկերներից լսում եմ ասենք 96-98թթ ծառայության մասին, մազերս բիզ-բիզ ա կանգնում: Պարզապես էն ժամանակ դեպքերը հասարակական հնչեղություն չէին ստանում:

Mephistopheles
07.08.2010, 10:38
Սաղ բանակներում էլ սպանություններ եղել են ու կլինեն: Քնած զինվոր էլ կլինի, որոշ պոստերում էլ մի հոգին կմտնի ու բոլորին կփրթի: Բանակ պահելը հեշտ չի: Կրակոց չլինի, զինվորը կքնի էլի:

դու էլ հո չասիր Էլմօ ջան…

Արծիվ
07.08.2010, 10:43
Ստեղ չի կարա տենց բան լինի: Էդքան փող չկա: ԱՄՆ-ի բանակը փող ա աշխատում, իսկ մերը՝ մենակ ծախսում ա: Հիմա 70 000 զինվոր ունենք, որոնք ամսեկան 1500 դրամ ամսեկան բավարարում են ստանում: Մոտավոր հաշվարկներով մի զինվորին օրեկան 600 դրամ ծախս ա գնում(հագուստ, սիգարետ, ուտելիք, դեղեր, տրանսպորտ): Հիմա բեր հաշվենք տարեկան ինչքա՞ն փող ա գնում մինիմալ կարիքների համար: Մետավոր 53,655,000,000 դրամ: Էդ մենակ զինվորին պահելու համար: Զենք-զինամթերք, զորավարժություններ, արձակուրդային, շենքերի ջեռուցում բան չեմ հաշվում:
Հիմա փոխարինում ենք զինվորներին պայմանագրայիններով, որոնք ստանում են ամսեկան միջինում 160 000 դրամ բավարարում: Եթե իրենք զինվորի չափ սննդային չափաբաժին են ստանում, ուրեմն ընհանուր բանակի վրա 4,103,330,000,000 գումար կնստի:
76 անգամ ավելի թանկ, քան հիմա: Եկեք բյուջեն 76-ապատկենք ու պահանջենք մաքուր պայմանագրային բանակ: Էլ չասեմ, որ Հայաստանու 70 000 ջահել տղա, որը կցանկանա պայմանագրային զինծառայող դառնա չենք գտնի:
Հասկանում եմ որ սա երազանք է Հայաստանի համար, իսկ բյուջեի պահով ասեմ որ Հայաստան ահռելի գումարներ է մտնում արտ երկրներից նա մանավանդ մեզ մոտից, ամեն տարի նոյեմբեր ամսին, ամերիկայան Thanksgiving տոնի օրվան 15-20 միլիոն դոլար է հավաքվում Հայաստանին և Ղարաբաղին օգնության համար: Այդ գումարները երբ հասնում են ձեզ մոտ, անմիջապես մտնում են այդտեղի հաստավիզ կառավարության լայնացած գրպանները և դրա հետևանքով էլ մեր այսօրվա բանակը այս վիճակն ունի: Մեր այսօրվա Հայաստանը այս վիճակին է քանի որ մեր կառավարության անդամները սկսած չինովնիկից մինչև հղփացած պրեզիդենտը տականքներ են ու այդ երկիրը երբեք չի ազատվի նման կեղտերից: Չունենք նոռմալ բանակ էլի նրանք են մեղավոր, քանի որ ծառայողների հետ վարվում են այնպես ինչպես մարդը անասունի:

Kuk
07.08.2010, 12:27
Ստեղ չի կարա տենց բան լինի: Էդքան փող չկա: ԱՄՆ-ի բանակը փող ա աշխատում, իսկ մերը՝ մենակ ծախսում ա: Հիմա 70 000 զինվոր ունենք, որոնք ամսեկան 1500 դրամ ամսեկան բավարարում են ստանում: Մոտավոր հաշվարկներով մի զինվորին օրեկան 600 դրամ ծախս ա գնում(հագուստ, սիգարետ, ուտելիք, դեղեր, տրանսպորտ): Հիմա բեր հաշվենք տարեկան ինչքա՞ն փող ա գնում մինիմալ կարիքների համար: Մետավոր 53,655,000,000 դրամ: Էդ մենակ զինվորին պահելու համար: Զենք-զինամթերք, զորավարժություններ, արձակուրդային, շենքերի ջեռուցում բան չեմ հաշվում:
Հիմա փոխարինում ենք զինվորներին պայմանագրայիններով, որոնք ստանում են ամսեկան միջինում 160 000 դրամ բավարարում: Եթե իրենք զինվորի չափ սննդային չափաբաժին են ստանում, ուրեմն ընհանուր բանակի վրա 4,103,330,000,000 գումար կնստի:
76 անգամ ավելի թանկ, քան հիմա: Եկեք բյուջեն 76-ապատկենք ու պահանջենք մաքուր պայմանագրային բանակ: Էլ չասեմ, որ Հայաստանու 70 000 ջահել տղա, որը կցանկանա պայմանագրային զինծառայող դառնա չենք գտնի:

Էլմ, էդ փող չկաի մեղավորն ո՞վ ա բա, կարողա՞ ժողովուրդն ա, որ մեջտեղից ճղվելով աշխատում ա, որ էս գնային պայմաններում կարում ա գոյատևի: Թող մենաշնորհները հանեն, տնտեսության շունչը բացվի, մարդիկ կարողանան բիզնես անել, տես ոնց ա փող լինում: Մենակ դոլար-դրամ խաղալով էդքան փող են լափում: Էդքան դոլար որ մտնում ա Հայաստան ու մսխվում, մի դոկլարը դառնում ա 350 դրամ, բա էդ դոլարի մնացած մասն ո՞ւր ա գնում: Ինչի մի դոլարը 350 դրամ արժի՞: Էդ գազը, որի համար էդքան թանկ ենք վճարում, բա ո՞ւր ա գնում էդ գումարները, թող գոնե գնա բանակի վրա, իմանանք երկրի անվտանգության համար ենք թալանվում, մխիթարվենք: Էլ ո՞ր մեկը ասեմ: Հլը նայի 5 կամ 10 տարվա կտրվածքով գների աճին, ու նայի աշխատավարձերին ու թոշակին, տես ուր ենք հասել: Ո՞ւր են գնում էդ փողերը: օր-օրի ավելի ու ավելի լկտի ձևով են գռփում, խայտառակ ձևով դրել թալանում են, ու գնում ա կոնկրետ գրպաններ էդ փողերը, ոչ մի տեղ չի երևում ժողովրդի վրա: Քաղաքը որ ասում են սիրունանում ա, էդ փողերի հաշվին ա, օբյեկտներ են սարքում, որ էդ օբյեկտներով էլ թալանեն: Թալանած փողերով ստեղծում են թալանելու նոր աղբյուրներ:

aerosmith
07.08.2010, 13:24
Ստեղ ակամա հիշեցի մ,եծն Մեսչյանի խոսքերից
Ավարտվեց ձեր միացում
Առնետները միացան
Միացան կատղած շները
Ճիվաղները միացան
միացավ և կեղտաջուրը
խցանված խողովակում.....

John
07.08.2010, 14:40
Հայկական բանակը մի հատ մե՜ծ ու շատ լվա առավելություն ունի՝ այնտեղ աղջիկներ չկան )))))) հանգիստ, ուղեղդ անջատած ապրում ես… եթե իհարկե ստացվի… սաղ էս հեռախոսներն են համը հանում՝ հեռախոս չլնի՝ հանգիստ կծառայենք… բայց նատուռի լավն ա մեր բանակը))) ինչ ա ինչ չի, բայց ես գիտեմ, որ մենք պատրաստ ենք հաղթելու հավանական հակառակորդին ու կհաղթենք անկախ ամեն ինչից ու դաժե ձեր թերահավատությունից)))) այ լավ արմենիան արմի )))

Միքո
07.08.2010, 14:51

մեր մոտ աղջիկներ էլ կան, երևի ինչքան զինվոր կա, մի էդքան էլ կանտրակտնիկ աղջիկ/կին կա :)

John
07.08.2010, 14:56
մեր մոտ աղջիկներ էլ կան, երևի ինչքան զինվոր կա, մի էդքան էլ կանտրակտնիկ աղջիկ/կին կա :)

լավ չի էլի… մեր մոտ մենակ Վերա տատին ա, զուգարաններն ա մաքրում :)))))) ինքն էլ մեր ընգերն ա :D:D:D

Միքո
07.08.2010, 14:58
լավ չի էլի… մեր մոտ մենակ Վերա տատին ա, զուգարաններն ա մաքրում :)))))) ինքն էլ մեր ընգերն ա :D:D:D

իսկ մենք զուգարան չունենք :D

Elmo
08.08.2010, 20:21
Էլմ, էդ փող չկաի մեղավորն ո՞վ ա բա, կարողա՞ ժողովուրդն ա, որ մեջտեղից ճղվելով աշխատում ա, որ էս գնային պայմաններում կարում ա գոյատևի: Թող մենաշնորհները հանեն, տնտեսության շունչը բացվի, մարդիկ կարողանան բիզնես անել, տես ոնց ա փող լինում: Մենակ դոլար-դրամ խաղալով էդքան փող են լափում: Էդքան դոլար որ մտնում ա Հայաստան ու մսխվում, մի դոկլարը դառնում ա 350 դրամ, բա էդ դոլարի մնացած մասն ո՞ւր ա գնում: Ինչի մի դոլարը 350 դրամ արժի՞: Էդ գազը, որի համար էդքան թանկ ենք վճարում, բա ո՞ւր ա գնում էդ գումարները, թող գոնե գնա բանակի վրա, իմանանք երկրի անվտանգության համար ենք թալանվում, մխիթարվենք: Էլ ո՞ր մեկը ասեմ: Հլը նայի 5 կամ 10 տարվա կտրվածքով գների աճին, ու նայի աշխատավարձերին ու թոշակին, տես ուր ենք հասել: Ո՞ւր են գնում էդ փողերը: օր-օրի ավելի ու ավելի լկտի ձևով են գռփում, խայտառակ ձևով դրել թալանում են, ու գնում ա կոնկրետ գրպաններ էդ փողերը, ոչ մի տեղ չի երևում ժողովրդի վրա: Քաղաքը որ ասում են սիրունանում ա, էդ փողերի հաշվին ա, օբյեկտներ են սարքում, որ էդ օբյեկտներով էլ թալանեն: Թալանած փողերով ստեղծում են թալանելու նոր աղբյուրներ:

Բարդ հարց ես տալիս ախպերս: Բայց էդ հարցի պատասխանը շատ պարզ ա ու բոլորս գիտենք: Լուծումն ա բարդ:
Բայց մեկ ա, լրիվ պայմանագրային բանակի անցնելու համար մեզ 10 մլրդ դոլլարից մի քիչ ավել բանակի բյուջե ա պետք: Հիմա մեր ընդհանուր երկրի բյուջեն 2 մլրդ էլ չի հասնում: Դրա ուղիղ 40 տոկոսը գնում ա բանակին: Այսինքն 800 000 000 -ի կարգի: Որպեսզի ունենանք 10 մլրդ բանակի բյուջե, մեզ պետք ա մոտավորապես 25 մլրդ երկրի բյուջե: Դա ռեալ չի, նույնիսկ եթե ամբողջ կոռուպցիոն փողերը բյուջե դնեն:

Kuk
08.08.2010, 21:02

Էլմո ջան, որ օդում թվեր չկրակեմ, էս թեման մի հատ աչքի տակով անցկացրու, ու պարզ կլինի, թե ինչի ա էսօր մեր բանակն էսքան խղճուկ: Խղճուկ՝ բառի բուն իմաստով:

Kuk
08.08.2010, 22:31
Էլմո ջան, որ օդում թվեր չկրակեմ, էս թեման մի հատ աչքի տակով անցկացրու, ու պարզ կլինի, թե ինչի ա էսօր մեր բանակն էսքան խղճուկ: Խղճուկ՝ բառի բուն իմաստով:

Թեմայի լինկը մոռացել էի դնել. խնդրեմ (http://www.akumb.am/showthread.php/51435-%D5%94%D6%80%D5%A5%D5%A1%D6%85%D5%AC%D5%AB%D5%A3%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%AF-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6?highlight=%D5%94%D6%80%D5%A5%D5%A1%D6%85%D5%AC%D5%AB%D5%A3%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%AF):

Lion
09.08.2010, 12:41
Թեմայի պոստերով անցա - սարսափելի ողբերգություն է եղել: Ես Հայաստանում չէի ու չգիտեի այդ մասին: Երբ իմացա, ինձ լուրջ վատ զգացի...

Բայց սենց մի հարց տամ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե. "Էս չի Հայկական բանակը", "Ճիշտը չծառայելն է" և այլն այս ոգով - իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ պոզիտիվ առաջարկ կա առ այն, որ թուրքը վաղը չէ մյուս օրը չթակի մեր տան դռները, ձեռքին պահած արյունոտ կացինը...

Հ.Գ.

"Ես հրամայել եմ գնդակահարել բոլոր այն սպաներին, որոնք ձեռք կբարձրացնեն զինվորի վրա: Հարվածելով զինվորին` մենք խլում ենք նրանից իր արժանապատվությունը: Իսկ արժանապատվությունից զուրկ զինվորից վատ բան մարտադաշտում չկա"

Նապոլեոն Բոնապարտ

Magic-Mushroom
09.08.2010, 12:56
Lion ջան այդ հարցը ոչ թե զինվորներին տուր,այլ պաշտպանության նախարարությանը,ես դեմ չեմ ծառայելուն,բայց ամենինչը պետք է փոխադարձ լինի,իսկ այսօր ովքեր են բանակում!իհարկե կյանքից նեղացածները ու իրենք փորձում են վրեժ լուծել հասարակ զինվորներից:angry Մեկ էլ միշտ ասում են վերադարձնել պարտքը հայրենիքին Ես պարտք չեմ հայրենիքին:angry,ինչ է անում քեզ համար հայրենիքը,ոչինչ ու հլը մի հատ էլ քեզ ապտակում է,ատում եմ զոմբիներին:angry Սակայն հայրենասիրական նպատակներով պատրսատ եմ պատերազմել ցանկացած ագրեսորի դեմ,բայց ոչ թե ինչ-որ մեկի զոմբի հրամանով,այլ իմ ցանկությամբ:

John
09.08.2010, 13:43
Նապոլեոնի անունը տվեցիք՝ բան հիշեցի))) մի օր գիշերով Բոնապարտը պոստերով ֆռռում ա, ցու՜րտ ձմեռ ա լինում, տեսնում ա, որ զինվորներից մեկը պոստին քնած ա… օրենքով պետք ա էդ զինվորին խայտառակեր, հետո էլ մահապատժի ենթարկեր, որ մյուսների համար դաս լինի, էլ մտքներով չանցնի պոստին քնել… իսկ ի՞նչ ա անում ՄԵԾՆ զորավարը՝ վերցնում ա քնած զինվորի զենքը ու սկսում իրա փոխարեն ծառայություն տանել… գալիս են փոստերը փոխելու, տեսնում են զինվորը քնած է, իսկ Նապոլեոնը զենքն ուսին առած ֆրֆրում է… ու հաստատ էդ դեպքի հաջորդ օրը ով էլ դուրս գար Նապոլեոնի զորքի դեմ, էնքան մեծ էր զորքի ոգևորությունը, որ սաղին հում-հում կուտեին))) այ էս ա պակասում մեր բանակին …

Lion
09.08.2010, 13:51

Դեհ, քանի որ հիշում ենք մեծ ռազմա-քաղաքական գործիչներին - Օլիվեր Կրոմվելը իր անձնական հրամանով գնդակահարության էր դատապարտում պոստում քնած զինվորին: Արդյունքում մի քանի ամսում նրա զորամասը ձեռք բերեց այնպիսի կարգապահություն ու բարձր մարտունակություն, որ նույնիսկ գոռոզ ազնվականները, Կրոմվելի զինվորների հակառակորդները մարտի դաշտում, սկսեցին Կրոմվելի զինվորներին անվանել "Երկաթակողեր":

Իրականում պոստում քնած զինվորը արժանի է ամենախիստ պատժի` օրենքի շրջանակներում: Պատժի տասնյակ տեսակներ քան, թող ընտրվի դրանցից յուրաքանչյուրը, բայց ծեծել զինվորին, այն էլ այն զինվորին, որը մարտական հերթապահություն է տանում, չի թույլատրվում: "Ժամապահը անձեռնամխելի անձ է",- արյունով գրված կանոնագրքային այս կանոնը բազմիցս է ապացուցել իր ճշմարտացիությունը:

Թող այդ զինվորին 10 օրով գուբախտ նստեցնեին, թող կիլոմետրերով վազեցնեին, թող արտահերթ վերակարգի նշանակեին, բայց... զինվորին խփել չի կարելի: Ափսոս, որ այս պարզ կանոնը մեր որոշ հաստագլուխ սպաներ չեն հասկանում - միանգամից հիշեցի գումարտակիս հրամանատարին ու իր տեղակալին, ռեդկի անասուններ էին...:angry

Ambrosine
09.08.2010, 15:12
Ուֆ, ներվայնացա էս վախով լեցուն գրառումներից, ամբողջը չկարդացի էլ :angry
Մի հատ օրենք ընդունեն, որ տղաները չպիտի ծառայեն, այլ՝ աղջիկները, գուցե էդ ժամանակ դուխով բանակ ունենանք :angry Որ մի վաշտի զինվորներ հավաքվեն ու էդ անուղեղ պագոնավորներին էնքան ծեծեն, որ անուն-ազգանունները մոռանան, էլ ո՞ր մի հրամանատարը ռիսկ կանի մի զինվորի բան ասի, ո՞ր մի դատարանը պիտի մի ամբողջ վաշտ դատի :angry Ու կապ չունի, թե զինվորի թիկունքին ով ա. էնքան հասարակ ընտանիքների տղաների գիտեմ, որ պագոն էլ են պոկել, բայց իրենք են հաղթել, ոչ թե հրամանատարը ծեծել ա: Ամեն ինչ դուխից ա կախված, երբ հրամանատարն էլ զգում ա, որ իր առջև տղամարդ ա կանգնած:

Ահավոր բան ա եղել, բայց էդ հրամանատարի լկտիության մեջ զինվորներն էլ են մեղավոր եղել, որ էդքան աճել էր՝ սահմանը հսկող զինվորին նվաստացնելու համար :[

Sagittarius
09.08.2010, 18:16
Իրականում պոստում քնած զինվորը արժանի է ամենախիստ պատժի` օրենքի շրջանակներում: Պատժի տասնյակ տեսակներ քան, թող ընտրվի դրանցից յուրաքանչյուրը, բայց ծեծել զինվորին, այն էլ այն զինվորին, որը մարտական հերթապահություն է տանում, չի թույլատրվում: "Ժամապահը անձեռնամխելի անձ է",- արյունով գրված կանոնագրքային այս կանոնը բազմիցս է ապացուցել իր ճշմարտացիությունը:

դուք էլ մտածեցիք մի տփոցի պատճառով զինվորը հինգ հոգու կսպաներ վերջում էլ իրա՞ն...
մարդ միչնև դա պտի խանգառված լինի, որ տենց բան լինի, իսկ ինչու է նա այդպիսի վիճակի հասնու՞մ, ու դրա նամաները շատ են, ուղղակի էս մեկի նյարդերը տեղի տվեց իմացանք.

լավ կչոռտու իրանց, պտի դուխով լինեն, եսիմ ինչ լինեն, գազան լինեն, պատերազմ ա բան ա պետք կգա. բայց որ շատ մարդկանց պրոգրեսը ամեն ձև խոչընդոտում են, հյուսիսային կորեայի նման միայն դաունների հասարակություն են ստեղծում, դրա մասին չեն մտածում, իրանք լոմ են, իրանց մենակ գործիքներ են պետք.

միջնամատս իրանց, ոչ թե «հայրենիքի պարտք»

Սամսար
09.08.2010, 20:14
Ուֆ, ներվայնացա էս վախով լեցուն գրառումներից, ամբողջը չկարդացի էլ :angry
Մի հատ օրենք ընդունեն, որ տղաները չպիտի ծառայեն, այլ՝ աղջիկները, գուցե էդ ժամանակ դուխով բանակ ունենանք :angry Որ մի վաշտի զինվորներ հավաքվեն ու էդ անուղեղ պագոնավորներին էնքան ծեծեն, որ անուն-ազգանունները մոռանան, էլ ո՞ր մի հրամանատարը ռիսկ կանի մի զինվորի բան ասի, ո՞ր մի դատարանը պիտի մի ամբողջ վաշտ դատի :angry Ու կապ չունի, թե զինվորի թիկունքին ով ա. էնքան հասարակ ընտանիքների տղաների գիտեմ, որ պագոն էլ են պոկել, բայց իրենք են հաղթել, ոչ թե հրամանատարը ծեծել ա: Ամեն ինչ դուխից ա կախված, երբ հրամանատարն էլ զգում ա, որ իր առջև տղամարդ ա կանգնած:

Ահավոր բան ա եղել, բայց էդ հրամանատարի լկտիության մեջ զինվորներն էլ են մեղավոր եղել, որ էդքան աճել էր՝ սահմանը հսկող զինվորին նվաստացնելու համար :[

Ամբողջ ցավն էլ հենց դա է, որ ամեն մեկս իր աջը քաշած է ապրում, ու տենց մի վաշտի հավաքվելն ա հենց ամենադժվարը...

Elmo
09.08.2010, 20:27
Նապոլեոնի անունը տվեցիք՝ բան հիշեցի))) մի օր գիշերով Բոնապարտը պոստերով ֆռռում ա, ցու՜րտ ձմեռ ա լինում, տեսնում ա, որ զինվորներից մեկը պոստին քնած ա… օրենքով պետք ա էդ զինվորին խայտառակեր, հետո էլ մահապատժի ենթարկեր, որ մյուսների համար դաս լինի, էլ մտքներով չանցնի պոստին քնել… իսկ ի՞նչ ա անում ՄԵԾՆ զորավարը՝ վերցնում ա քնած զինվորի զենքը ու սկսում իրա փոխարեն ծառայություն տանել… գալիս են փոստերը փոխելու, տեսնում են զինվորը քնած է, իսկ Նապոլեոնը զենքն ուսին առած ֆրֆրում է… ու հաստատ էդ դեպքի հաջորդ օրը ով էլ դուրս գար Նապոլեոնի զորքի դեմ, էնքան մեծ էր զորքի ոգևորությունը, որ սաղին հում-հում կուտեին))) այ էս ա պակասում մեր բանակին …

Մեր բանակում տենց բան անեն, զինվորները բարձով ու դոշակով գբարձրանան խրամատ:

հ.գ.
Նապալիոնի բանակին Վոթերլոուի(ու էլի մի քանի ճակատամարտերում) ճակատամարտում տրաքացրել են: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացին, որի բանակը երբեք պարտություն չի կրել, 2 ժամապահի քնած տեսնելուց նիզակահարել ու սպանել ա: Հետո ասել ա «քնած զինվորը մեռած զինվոր ա»: Չնայած դրան, Ալեքսանդրը իր ամբողջ բազմահազարանոց զորքին անուններով ճանաչել ա ու ամեն զինվորին անհատական վերաբերմունք ա ցույց տվել:

Դեկադա
09.08.2010, 20:28
Այ ժողովուրդ ես երկրի անտեր բանակում բա մի լավ բան չկա՞, որ գրեք: Ես ինչքան ասում եմ չկարդամ չի ստացվում: Պայթվեցի արդեն...

Շինարար
09.08.2010, 20:37
Մեր բանակում տենց բան անեն, զինվորները բարձով ու դոշակով գբարձրանան խրամատ:

հ.գ.
Նապալիոնի բանակին Վոթերլոուի(ու էլի մի քանի ճակատամարտերում) ճակատամարտում տրաքացրել են: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացին, որի բանակը երբեք պարտություն չի կրել, 2 ժամապահի քնած տեսնելուց նիզակահարել ու սպանել ա: Հետո ասել ա «քնած զինվորը մեռած զինվոր ա»: Չնայած դրան, Ալեքսանդրը իր ամբողջ բազմահազարանոց զորքին անուններով ճանաչել ա ու ամեն զինվորին անհատական վերաբերմունք ա ցույց տվել:

Մեր փառապանծ ֆիդայապետ Աղբյուր Սերոբի`քնած հերթապահների նկատմամբ կիրառած պատիժների մասին, որ կարդում ես, մեր սպաները հրեշտակ են թվում, Նապոլեոնի դեպքն էլ երևի անհատական մոտեցում ա եղել, ամեն անգամ կիրառելի չի: Ուզում եմ ասեմ, որ մենք էլ լավ սպաներ ունենք, ադրբեջանցուց հողեր ազատագրած սպաներ ունենք`զինվորի ղադրը իմացող, զինվոր սիրող, խիստ լինելու ժամանակ խիստ, երես տալու ժամանակ երես տվող: Մի երկու հայհոյածին երևույթների համար բոլորին չարժե նույն չափով չափել, Էլմո ջան քո գրառման պատասխանը մենակ Աղբյուր Սերոբի մասն էր, որ Մակեդոնացու հետ համեմատեցի, հետո չասես` ես ուրիշ բա՞ն էի ասում… Մենք վատ բանակ չունենք, Դեկադա ջան, արխային կարող ես լինել, ուղղակի քննարկում ենք, որ ավելի լավն ենք ուզում…

Վիշապ
09.08.2010, 20:43
Ժող, մեր բանակը դեռ ջահել բանակ է, ու տականք երևույթները մեր բանակում նույնքան են, ինչքան որ երկրում առհասարակ: Հաշվի առեք, որ ինչքան խելքը գլխին ու դաստիարակված ջահելներ են ծառայում, մի 3 էդքան էլ դեբիլ ու անդաստիարակ անհասկացող ջահելներ որոնք մի քիչ դժվար են խոսքով բան հասկանում: Ես ժամանակին օրինակելի զորամասեր գիտեի, որ զինվորական կարգապահությունը էն աստիճանի բարձր էր, որ գիշերային մարտական տագնապից մինչև լրիվ մարտական վիճակ տևում էր 2-3 րոպե, հետո զորքը մի քանի ժամում 40-60 կմ «մարշ-բռասոկ» էր անում սարեր զորերով, ամբողջ զենք զինամթերքն ու հանդերձանքը շալակած: Բայց էդ նույն կարգապահական բանակում սպաները մի քիչ աչքները թեքում էին, զինվորները սկսում էին իրար ստորացնել: Հոգեբարոյական պատրաստվածության ու դաստիարակության շատ ուժեղ կարիք կա մեր բանակում, որը կլրացվի երբ մեծամասամբ խելքը գլխին մարդիկ սկսեն ղեկավարել զինված ուժերը: Դեռևս ֆիլտրման պրոցես է գնում:

Elmo
09.08.2010, 20:52
Մեր փառապանծ ֆիդայապետ Աղբյուր Սերոբի`քնած հերթապահների նկատմամբ կիրառած պատիժների մասին, որ կարդում ես, մեր սպաները հրեշտակ են թվում, Նապոլեոնի դեպքն էլ երևի անհատական մոտեցում ա եղել, ամեն անգամ կիրառելի չի: Ուզում եմ ասեմ, որ մենք էլ լավ սպաներ ունենք, ադրբեջանցուց հողեր ազատագրած սպաներ ունենք`զինվորի ղադրը իմացող, զինվոր սիրող, խիստ լինելու ժամանակ խիստ, երես տալու ժամանակ երես տվող: Մի երկու հայհոյածին երևույթների համար բոլորին չարժե նույն չափով չափել, Էլմո ջան քո գրառման պատասխանը մենակ Աղբյուր Սերոբի մասն էր, որ Մակեդոնացու հետ համեմատեցի, հետո չասես` ես ուրիշ բա՞ն էի ասում… Մենք վատ բանակ չունենք, Դեկադա ջան, արխային կարող ես լինել, ուղղակի քննարկում ենք, որ ավելի լավն ենք ուզում…

մեր գնդի հրամանատարը ասում էր «զինվորը աղջկա պես բան ա: Պետք ա լավ հագցնես, կերակրես, սիրես, փայփայես, դաստիարակես, ու անպայման պետք ա դոմփես: Եթե չդոմփես, թշնամին ա դոմփելու, կամ որ ավելի վատ ա, իրանք՝ իրար:»

Universe
09.08.2010, 21:24
մեր գնդի հրամանատարը ասում էր «զինվորը աղջկա պես բան ա: Պետք ա լավ հագցնես, կերակրես, սիրես, փայփայես, դաստիարակետ, ու անպայման պետք ա դոմփես: Եթե չդոմփես, թշնամին ա դոմփելու, կամ որ ավելի վատ ա, իրանք՝ իրար:»

Աղդամի պոստերում էինք, մի քանի հոգի պրակտիկանտ էին բերել (ապագա սպա) մեզ մոտ իբրև դասերի: Մի 3 օր մնաց մեզ հետ ՀԴԿ-ում (հրամանատարական դիտակետ), սկզբից խելոք, իրա աջը քաշած տղա էր երևում, բայց երրորդ օրը (արդեն գիտեր որ իրա գնալու ժամանակն եկելա) իրեն մի տեսակ աշխույժ էր պահում ու հանկարծակի արեց մի արտահայտություն, որը շատ նման էր քո ասածին ու ավելի կոպիտ էր (տակտիկապես մեզ էր հասցեագրված)...
«զինվորը աղջկա պես բան ա: Պետք ա լավ հագցնես, կերակրես, սիրես, փայփայես, դաստիարակես, ու անպայման պետք ա դոմփես:»
Իր իսկ բախտի բերմամբ այդ օրը նրա հետ ոչինչ չպատահեց, դե մենք էլ 3 ընկերներով էինք, երեքս էլ զորացրման էինք սպասում: Անախորժություններ մեզ բնավ էլ պետք չէին, քանի որ մեզ դա ձեռք չեր տալիս, տան "ճանապարհին էինք"... Ահա և զորացրումից հետո , մի քանի օր առաջ այդ նույն 3 ընկերներով 6-րդ մասիվում գտնվող մեր ընկերոջը այցի գնալուց հետո զինվորական ինստիտուտի կողքով անցնելուց (ՀԱԿ- КПП -ի մոտով) տեսնում ենք այնտեղից սպայական համազգեստով ինքնագոհ քայլող նախկին պրակտիկանտին, ներկայիս` սպային: Սկզբից հեռվից նկատելով զգացինք, որ դեմքը ծանոթա, մոտենալով երեքս էլ միաժամանակ կարծես թե նույն բանի մասին մտածեինք...
Նա կանգնած վիճակում մեզ տեսավ մեքենայի մեջ նստած ու չտենալու տալով թեքվեց մի կողմ:
Մի քանի սիգնալից հետո մոտեցավ ու բարևեց, ջան-ջիգյարով նստացրինք մեքենան ու գնացինք միասին վերհիշելու իր նախկինում կատարած արտահայտությունները...

Sagittarius
09.08.2010, 21:47

իքն էլ կգնա և ողջ կյանքը սալդատներից ոխը կհանի, ահա այդպես էլ ծնվում են «սոցիալական» /կամ չեմ իմանում ինպես դա անվանել/ հիվանդները
այպդես է լինում երբ պետության համապատասխան ինստիտուտները իրենց գործը չեն անում և քաղաքացիները իրենց ֆունկցիաների մեջ չմտնող գործունեությամբ են զբաղվում, այդ ժամանակ ձևավորվում է մեր երկրի նման երկրներին հատուկ երևությթը, որը կոչվում է՝ ԲԱՐԴԱԿ:)

Universe
10.08.2010, 01:41
իքն էլ կգնա և ողջ կյանքը սալդատներից ոխը կհանի

Չէ, մեկ-երկու, արդեն գլուխը կախ իրա գործը կանի: Եթե իհարկե գիտակցի, որ իրա ուժը միայն չաստի սահմաններումա, իսկ դրանից դուրս ինքը շարքային քաղաքացիա, որին կարող են խիստ պատասխանատվության ենթարկել իր արարքների համար, որի դեպքում իր պագոններից կախված աստղերը էլ հաստատ իրեն չեն օգնի...
Իսկ չգիտակցելու դեպքում էլ, հետո ինքն իր ձեռքով իրան վատությունա անելու: Մեջտեղում,- Իր ծնողներն են տուժելու :)

Mephistopheles
10.08.2010, 09:32
Մեֆ առաջ ավելի սարսափելի ա եղել, քան հիմա: Բանակը ավելի չի վատացել, հակառակը՝ նման դեպքերը քչացել են մի քանի տասնյակ անգամ: Ես 2004-2006 թթ եմ ծառայել ու երբ իմ մեծ ընկերներից լսում եմ ասենք 96-98թթ ծառայության մասին, մազերս բիզ-բիզ ա կանգնում: Պարզապես էն ժամանակ դեպքերը հասարակական հնչեղություն չէին ստանում:

Ճիշտ ես ասում, էն օրն աչքովս ընկավ վիճակագրությունը…

Elmo
10.08.2010, 20:43
Աղդամի պոստերում էինք, մի քանի հոգի պրակտիկանտ էին բերել (ապագա սպա) մեզ մոտ իբրև դասերի: Մի 3 օր մնաց մեզ հետ ՀԴԿ-ում (հրամանատարական դիտակետ), սկզբից խելոք, իրա աջը քաշած տղա էր երևում, բայց երրորդ օրը (արդեն գիտեր որ իրա գնալու ժամանակն եկելա) իրեն մի տեսակ աշխույժ էր պահում ու հանկարծակի արեց մի արտահայտություն, որը շատ նման էր քո ասածին ու ավելի կոպիտ էր (տակտիկապես մեզ էր հասցեագրված)...
«զինվորը աղջկա պես բան ա: Պետք ա լավ հագցնես, կերակրես, սիրես, փայփայես, դաստիարակես, ու անպայման պետք ա դոմփես:»
Իր իսկ բախտի բերմամբ այդ օրը նրա հետ ոչինչ չպատահեց, դե մենք էլ 3 ընկերներով էինք, երեքս էլ զորացրման էինք սպասում: Անախորժություններ մեզ բնավ էլ պետք չէին, քանի որ մեզ դա ձեռք չեր տալիս, տան "ճանապարհին էինք"... Ահա և զորացրումից հետո , մի քանի օր առաջ այդ նույն 3 ընկերներով 6-րդ մասիվում գտնվող մեր ընկերոջը այցի գնալուց հետո զինվորական ինստիտուտի կողքով անցնելուց (ՀԱԿ- КПП -ի մոտով) տեսնում ենք այնտեղից սպայական համազգեստով ինքնագոհ քայլող նախկին պրակտիկանտին, ներկայիս` սպային: Սկզբից հեռվից նկատելով զգացինք, որ դեմքը ծանոթա, մոտենալով երեքս էլ միաժամանակ կարծես թե նույն բանի մասին մտածեինք...
Նա կանգնած վիճակում մեզ տեսավ մեքենայի մեջ նստած ու չտենալու տալով թեքվեց մի կողմ:
Մի քանի սիգնալից հետո մոտեցավ ու բարևեց, ջան-ջիգյարով նստացրինք մեքենան ու գնացինք միասին վերհիշելու իր նախկինում կատարած արտահայտությունները...

Այ տենց ա սկսում բազարները, որոնք վերածվում են քաշքշուկի, հետո էլ փոխհրաձգության:
Անձնական քո դեպքի վրա մի վերցրու, որովհետև 90 տոկոս դեպքերում մարդիկ իրար հասկանում են, բայց էն 10 տոկոսի 1 տոկոսն էլ որ ողբերգության ա վերածվում, դառնում ա էսօրվա վիճակը:
Մեր գնդում նենց հասարակ պատմություն էր աճել ու հասել նրան, որ զինվորին իրա շալվարի գոտիով կախաղան էին արել գնդի ցանկապատից...: Սութի պատվախնդրություն, անկապ վիրավորանքներ, հիմար արտահայտություններ, կիսագողական բազարներ վերաճում դառնում են սպանություն:

Universe
11.08.2010, 16:27

Համաձայն եմ, դա գնդի սահմաններում: Բայց իմ ասածը նա էր, որ ամեն դեպքում, ցանկացած սպայի կողմից զինվորին վիրավորելու, անպատվելու կամ ինքնասիրությանը կպնելու փորձը հետո մի օր իրա գլխինա գալու քաղաքացիական կյանքում... Չնայած մարդիկ կան, դրանք շուտ մոռանում են, բայց ես հիշաչար եմ :))

My World My Space
11.08.2010, 16:54
Մեր գնդում նենց հասարակ պատմություն էր աճել ու հասել նրան, որ զինվորին իրա շալվարի գոտիով կախաղան էին արել գնդի ցանկապատից...: Սութի պատվախնդրություն, անկապ վիրավորանքներ, հիմար արտահայտություններ, կիսագողական բազարներ վերաճում դառնում են սպանություն:

հույս ունենանք մի օր կվերանա էդ գողական ռոմանտիզմը.....

Lion
11.08.2010, 20:40
բայց ես հիշաչար եմ

Իսկ ես հիշաչար չեմ, թեև ընտիր հիշողություն ունեմ ու որոշ սպաների վրա մինչև հիմա էլ չարացած եմ :) Ահա հետաքրքիր մի կարծիք թեմայի վերաբերյալ, որին ես ըստ էության համամիտ եմ: Խոսքը պատկանում է ոչ անհայտ Լևոն Մելիք-Շահնազարյանին -

http://forum.hayastan.com/index.php?s=&showtopic=27464&view=findpost&p=920812

harut1230
27.08.2010, 00:12
Ժողովուրդ, ուզում եմ Հոկտեմբերյանի ուսումնական զորամասերի տեղը գտնեմ: Մեքենայով պետք է գնամ, բայց ճանապարհը չգիտեմ: Ո՞վ կարա մի ձև օգնի: Գոնե Գուգլի քարտեզների միջոցով:

Ambrosine
27.08.2010, 00:28
Ժողովուրդ, ուզում եմ Հոկտեմբերյանի ուսումնական զորամասերի տեղը գտնեմ: Մեքենայով պետք է գնամ, բայց ճանապարհը չգիտեմ: Ո՞վ կարա մի ձև օգնի: Գոնե Գուգլի քարտեզների միջոցով:

Գոնե Հոկտեմբերյան գնալու ճամփան գիտե՞ս:

harut1230
27.08.2010, 20:24
Հա, էդ մի բանը քարտեզով գտել եմ: Զորամասերի մոտավոր տեղն ա պետք:

Ambrosine
28.08.2010, 02:18
Հա, էդ մի բանը քարտեզով գտել եմ: Զորամասերի մոտավոր տեղն ա պետք:

Կիրակի օրվա տեսակցությա՞նն ես գնալու :)) Քարտեզով չկարողացա գտնել:
Հենց մտնում ես Հոկտեմբերյան, ինչ-որ կամուրջ է, ապա անմիջապես հետո մի հուշարձան, էդտեղից թեքվում ես աջ: Գնում ես մինչև հրապարակ: Նորից աջ: Հետո մի տեղ էլ ձախ պիտի թեքվես, ուղղակի չգիտեմ այդտեղը ոնց բացատրեմ :think Մինչև զորամաս հասնելը քարի արտադրամաս է, ապա՝ գերեզմանոց: Իրար շատ մոտ են, կնկատես: Գերեզմանոցից անմիջապես հետո զորամասն է: Բայց որ էսպես աջուձախ չանես, ավելի լավ ա հենց քաղաք մտնես, մեկին հարցնես: Էնտեղ ում էլ հարցնես, ցույց կտա զորամասի տեղը: Մի բան էլ. տեսակցության օրը ճանապարհին շատ են գայիշնիկները: Հատկապես մինչև Հոկտեմբերյան հասնելը: Շատերը մտածում են, թե մայրուղի է, արագությունը գերազանցում են, բայց դա այդպես չէ: Իսկ գայիշնիկներն էլ շատ լավ դիրքավորված սպասում են: Հատկապես անողոք են Նոր տարվա շեմին :))

harut1230
28.08.2010, 23:13
Օօօօ, շաաաաաաաաատ շնորհակալ եմ Astgh ջան: Հա, կիրակի օրվա տեսակցության համար էր պետք: Նենց էլ մանրամասն ես բացատրել, անչափ գոհ եմ::hands

Norton
31.08.2010, 18:14
Մի զինվորը մահացել է, մյուսն անգիտակից է

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարարության Կուբաթլիի թիվ 73128 զորամասից անգիտակից վիճակով մայրաքաղաքի Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Վարուժան Դավթյանը։ Բժիշկները 1 տոկոս հույս են տալիս զինվորի կյանքը փրկելու։ Հարազատները, մասնավորապես՝ մայրը, չգիտեն, թե ինչն է երեխայի այս վիճակում հայտնվելու պատճառը։ Զորամասում նրան ասել են՝ իբր կույրաղիքն են վիրահատել։

«Թոքերը չեն աշխատում, երիկամները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում»,- ասել է մայրը։

Դեպքի մասին տեղյակ է պահվել զինդատախազին։ Վարկածներից մեկի համաձայն՝ երեխային ծեծի են ենթարկել նրանից գումար ստանալու ակնկալիքով։

«Կա վկայություն այն մասին, որ երեխան կես ժամ գտնվել է զամպալիտի մոտ։ Դրանից հետո սալդատները երեխուն չեն տեսել»,- ասել են հարազատները։

Օգոստոսի 28-ին հոսպիտալում մահացել է զինվոր Հակոբ Բաբուչյանը։ Նախնական տվյալներով՝ նա ինֆարկտ է տարել։ Բաբուչյանը հոսպիտալ էր տարվել միզուղիների հետ խնդիրներ ունենալու համար։

Tert.am

---------- Ավելացվել է՝ 19:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:58 ----------

Եվս մեկ սպանություն բանակում

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբանյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Հարություն Յուրիկի Վարդանյանը 18.08.2010թ. ձերբակալվել է: 21.08.2010թ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
hetq.am

---------- Ավելացվել է՝ 19:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:03 ----------

Ինչպե՞ս համատեղել 7 զոհը և դրական դինամիկան

Քիչ առաջ «Հետքը» ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել մամուլի տարածած այն տեղեկությունները, որ հուլիսի 28-ին բանակում տեղի ունեցած սպանությունից առաջ զինվորի նկատմամբ վիրավորանաք և ծաղր է եղել: Նա պատասխանեց, որ առանց ծառայողական քննության արդյունքների` ողբերգության հանգամանքները մեկնաբանել չի կարող:

«Հիմա անցկացվում է այդ քննությունը: Անմիջապես դեպքից հետո ուղարկվել է ՊՆ հանձնախումբ: Հանձնախմբի աշխատանքից հետո մենք նույնպես կծանոթանանք այդ նյութերին և կարող ենք նաև մեր գնահատականներն ու դիտարկումները կատարել իրավիճակի վերաբերյալ: Նախարարը խիստ հրահանգել է օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքներն ու պայմանները, որոնք հանգեցրել են այդ միջադեպին: Միևնույն ժամանակ քրեական գործ է հարուցվել: Այսինքն` այնպես չի, որ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Նա նշեց, որ ողբերգության զոհերի անունները և զոհերի թիվն իմանալու համար անհրաժեշտ է դիմել ՊՆ լրատվական ծառայությանը: Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ երեկ ՊՆ-ից խոստացան նույն օրը հաղորդագրություն տարածել, բայց չտարածեցին` Գեղամ Հարությունյանն ասաց. «Ուրեմն կտարածեն հաղորդագրություն: Այդ խնդրի հետ կապված` հանգամանքների համար, կարգ կա սահմանված, անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցին` ՊՆ-ին»:

Մեկ տարի առաջ ստեղծված Հասարակական խորհուրդը ելք ունի դեպի բոլոր հետաքննությունների նյութերը և կարող է ծանոթանալ դրանց: Խորհրդի նախագահի խոսքերով` իրենք կծանոթանան հուլիսի 28-ի դեպքի հետաքննության ընթացքին և կգնահատեն պատճառները:

«Դատելով նրանից, ինչ այս պահին ունենք` 2 օր և տարբեր տեղեկություններով 6-ից 7 զոհ, ո՞րն է բանակի վերաբերյալ այն հարցը, որը դուք առաջ եք քաշելու Պաշտպանության նախարարության առջև» «Հետքի» հարցին Գեղամ Հարությունյանը պատասխանեց. «Մենք կստանանք այդ ծառայողական քննության նյութերը, կուսումնասիրենք հանգամանքներն ու պայմանները մեր կողմից: Իհարկե, էնտեղ վերլուծվում է ամբողջովին, բայց վերլուծման մեջ լինում է նաև, որ ասենք դու էլ ես տեսնում ինչ-որ խնդիրներ, որոնց վերացնելը կարող է բերել վիճակի ավելի շտկման հետագայում: Եվ այդ նյութերը մենք մեր կողմից կուսումնասիրենք և կվերլուծենք ու եթե գտնենք բաներ, որոնք տեղ չեն գտել այդ քննության նյութերում, և կարելի էր այդ հարցերի վրա նույնպես ուշադրություն դարձնել, ուրեմն կներկայացնենք նախարարին: Էսպես է մեխանիզմը»:

Անդրադառնալով այն հարցին, թե իր գործունեության մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհուրդը զինվորների նկատմամբ ծաղրի և վիրավորանքի հարցը բարձրացրե՞լ է` խորհրդի նախագահն ասաց, որ ընդհանրապես արժանապատվության, կյանքի պաշտպանության խնդիրը, իհարկե, Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում է և լրջագույն հարցերից մեկն է, որը գտնվում է Պնախարարի ուշադության կենտրոնում:

«Պաշտպանության նախարարի ուղերձը եղավ, որը քննարկվեց` հրամանատարը` որպես զինվորի ավագ ընկեր: Այդ հարցերը նույնպես այդ ուղերձի մեջ ամենամանրակրկիտ կերպով արծարծված էին, և հորդոր կար, որ իրոք պատշաճ, լուրջ վերաբերմունք լինի: Այսինքն` այս հարցը այնպես էլ կա հարթությունում, և լուրջ ուշադրություն է դարձվում Պնախարարի մակարդակով: Մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել զորքերում այնպիսի պայմանների ձևավորմանը, որ այդպիսի երևույթները, այդպիսի դեպքերը հնարավորինս կրճատվեն, հասնեն նվազագույնի»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Չնայած 2 օրվա ընթացքում բանակում տարբեր տեղեկություններով 6-7 մարդկային զոհ եղավ` Գեղամ Հարությունյանն ասաց, որ նման դեպքերի քանակի կրճատում կա. «Այո, բարելավում կա: Ցավոք սրտի, ծանր դեպքերը փոխում են մի տեսակ տպավորությունը: Իրար հետևից 2 դեպք եղավ. դա, իհարկե, որոշակիորեն փոխում է տպավորությունը, բայց եթե մի քիչ հետ կանգնենք այդ առաջին զգացական ազդեցությունից ու փորձենք մի քիչ ստատիստիկայով նայել, իհարկե, ես չեմ ասում փիլիսոփայական մոտեցում կամ վիճակագրություն դնենք ամեն անգամ, ընդհանուր առմամբ դրական դինամիկան առկա է»:

---------- Ավելացվել է՝ 19:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:12 ----------

Հրազենային 9 վնասվածք է ստացել

Ռոբերտ Հովհաննիսյանն ապրում էր հոր եւ տատիկ-պապիկի հետ: Ծնողներն ամուսնալուծված էին, քույրը մոր հետ ՌԴ-ում էր բնակվում, իսկ ինքը 6 տարեկանից հոր խնամքի տակ էր:

Ռոբերտի հայրը` Միքայել Հովհաննիսյանը, հույս ուներ, որ որդին` որպես միակողմանի ծնողազուրկ, մոտ տեղ կծառայի: Նրանից նույնիսկ տղայի ծնողազուրկ լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր էին ուզել: Հետո ասել էին, որ օրենքը փոխվել է. թեկուզ ծնողազուրկ, եթե ծնողը կենդանի է, նա կարող է զինվորակոչվել սահմանային գոտի: Զինվորակոչվեց Մարտունի, 2009 թ. մայիսի 15-ին:

«Էդ մի էրեխեն ունեի, տարան հասցրին ընդեղ: Մոտիկ տեղ քցեին, տենց բան չըլներ երեւի»,-ասում է հայրը: Ինչպես հարազատներն են պատմում, զինծառայության ընթացքում կարգապահ, հանգիստ վարք է դրսեւորել: Վերադասից ու բանակային ընկերներից բողոքներ չեն ստացվել: Թե խախտում է թույլ տվել ու պատիժ կրել դրա համար, այդ մասին հարազատները չգիտեն: Դժգոհել է միայն շոգից ու ջրից: Ընկեր-ընկերուհիներին, հարազատներին գրած նամակներում բարեւներ է ուղարկել ու հայտնել, որ ողջ-առողջ է:

«Մենք լավն ենք միշտ իրանից իմացել, լավն ենք լսել: Կոնկրետ բողոք չի էղել: Հա դե սկզբից ասում էր մի քիչ խիստ չաստ ա: Ինքը չէր վախըմ, ասում էր թեկուզ պոստերը ըլի, կգնամ, չի խանգարըմ: Ուզըմ էր վարորդ ըլի, գնաց վարորդ էլավ պոստերում, էդ դեպքը պատահեց»,- պատմում են:

Դեպքի հետ կապված ոչինչ չեն կարողանում ասել, արժանահավատ չեն համարում նաեւ ներկայացվող պատմությունը:

«Դե, մենք ինչ կարանք ասենք, կոնկրետ չեմ կարա ասեմ` ինչ եղած կըլնի: Իրանց ասածները չգիտեմ` ճիշտ ա, թե սուտ: Ինչ-որ մի հոգի քանի հոգու խփել ա ու վերջում էլ իրան: Ռոբերտն էլ մոտիկացել ա, որ` էդ ինչ ես անըմ, արա, իրան էլ են խփել: Բայց իրանց ասածներին էդքան չեմ հավատում: Շատ բաներ են խաբում, ոչ մի բան ճիշտ չեն ասում»,- ասում է հայրը:

Հարազատներին վրդովմունք է պատճառել, որ դիակն անմիջապես չի դիահերձվել: Այն միայն երեք օր հետո է բերվել Վանաձոր եւ արդեն նեխած:

«Խաղաղ պայմաններըմ գնըմ են զոհվըմ, նորմալ ժամանակին էլ չեն հասցնըմ տեղ: 3-րդ օրն ա, նոր էսօր առավոտը բերել են Կիրովականում հերձել: Էրեսը տենալու չի: Որ արդեն ուզըմ ենք փակենք երեսը: Էն աստիճանի են հասցրել, որ արդեն հոտ ա ընկել: Սենց ջարդված վիճակում են բերել` հոտը հետը: Կարային ընդեղ ինչ-որ մի բան անեին, լավ մաքրեին, որ սենց չըլներ»:

Ռոբերտի հոր քեռին, որ ներկա է եղել դիահերձմանը, ասում է, որ դիակի վրա փամփուշտի 9 հետք է եղել: Ուրիշ նշաններ չի տեսել: «Կապտած տեղեր էլ կային, բայց ասում են` գլխին որ խփել ա, արյունը թափել ա, դրանից ա: Ուրիշ բան չեմ տեսել»,- ասում է:

Հարազատների ու բարեկամների բնորոշմամբ` հանգիստ բնավորությամբ, ոչ կոնֆլիկտային անձնավորություն էր Ռոբերտը: Դպրոցը միջին առաջադիմությամբ ավարտելով` նաեւ ավտոդպրոց է ավարտել եւ վարսահարդարման դասընթացներ: Բայց չհասցրեց աշխատել ձեռք բերած արհեստով:

«Հանգիստ, խելոք երեխա ա եղել, մարդամոտ, շփվող: Իրա հարգանքով, իրա ջերմությամբ, մարդկային մոտեցմամբ, հասկացող, մեծին հարգող: Կին ա, մեծ ա, ծնող ա` հարգել ա: Ինչ գործ ասել ենք, խելոք արել ա: Կռիվ, բան ոչ մեկի հետ չի եղել: Նենց խասիաթ չի ունեցել, որ մուռ քշի: Ընտանիքի, ընկերների նկատմամբ լավն ա եղել: Խաթրով, հընգերական տղա էր»:

Norton
31.08.2010, 18:20
Զինվորի քեռին խոստանում է հապաղելու դեպքում պատժել անձամբ

Կարո Այվազյանի դին դեռեւս Արտաշատի դիահերձարանում է: Այն Երեւան կտեղափոխվի վաղը, երբ տղայի մայրը ԱՄՆ-ից կժամանի Հայաստան: 21-ամյա Կարոյին Երեւանի դիահերձարան չեն տեղափոխել, որպեսզի նրա հարազատներն առերես չհանդիպեն ԼՂՀ Մարտունու N զորամասում սպանված մյուս զինծառայողների հարազատներին: Ոչ պաշտոնապես արդեն շրջանառության մեջ է դրվել այն վարկածը, որ հուլիսի 28-ին շարքային Կարո Այվազյանը զորամասի դիրքերում սպանել է մեկ սպայի եւ 4 զինվորի, ինչից հետո ինքնասպան է եղել:

Պաշտոնապես միայն նշվում է, որ հիշյալ 6 անձինք զոհվել են «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով»: Մինչ այդ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ ավագ լեյտենանտն ու սերժանտը մարտական դիրքում զինվորներից մեկին քնած լինելու պատճառով սկսել են վիրավորել, նվաստացնել, որին ի պատասխան` մյուս զինվորը` Կարո Այվազյանը, գնդակահարել է նվաստացնողներին, այնուհետեւ կրակել ձայնի վրա իրենց մոտեցող 3 զինվորներին ու ինքնասպան եղել:

Սակայն Կարոյի հարազատներն այս վարկածին չեն հավատում: Նրա քեռին` ազատամարտիկ Անուշավան Միքայելյանը, նախ նշում է, որ Արաբկիրի զինկոմիսարիատի աշխատակիցն իրեն ասել է, որ զոհերից երեքը սպանվել են ПК (գնդացիր) տեսակի զենքի կրակոցներից. «Ի՞նչ ա ստացվում` 3-ին ПК-ո՞վ ա սպանել, երկուսին` ավտոմատո՞վ»,- տարակուսում է նա:

Մյուս կողմից` Անուշավանը շեշտում է, որ դիրքում եղել են ոչ թե 7, ինչպես հայտարարվում է, այլ 9 զինվորական: «Բա էդ երկուսն ի՞նչ եղան, ինչո՞ւ նրանց մասին ոչինչ չեն ասում: Ես կարող եմ անուն-ազգանուններով հատ-հատ ասել, թե ովքեր են եղել դիրքերում»,- ասում է Անուշավանը եւ հավելում, որ նշյալ անձանց անունները, «երբ որ ժամանակը գա», կհրապարակի:

Անուշավան Միքայելյանը նշում է, որ առայժմ սպասում է, թե պաշտոնապես ինչ կբացահայտեն եւ ինչ կհայտարարեն: Իսկ մութ դրվագները, ըստ նրա, բավականին շատ են. «Ասում են` դեպքն առավոտյան է եղել: Մի հատ զանգեք Ղարաբաղի ձեր ծանոթներին ու տեսեք` ինչ են ասում: Գիշերն ա եղել` ժամը 3-ին: Հետո` երեխայի դիակը սկզբում տարել են Հադրութ, հետո բերել Արտաշատ: Եթե չէին հերձելու, ինչո՞ւ են սկզբում Հադրութ տարել: Կամ ինչպե՞ս եղավ, որ Հադրութից Արտաշատ երեխուն լրիվ մերկ բերեցին` առանց հագուստի: Եթե թաքցնելու բան չունեն, ո՞ւր են շորերը, ինչո՞ւ անհետացան»,- հարցնում է Կարոյի մորեղբայրը:

Վերջինս նշում է, թե 99,9 տոկոսով վստահ է, որ Կարոն ոչ մեկին չի սպանել: Սակայն միաժամանակ շեշտում է. «Ենթադրենք` ճիշտ են ասում` բոլորին Կարոն է սպանել: Պատկերացրեք` դրանից հետո ինքնասպան չի եղել: Էդ դեպքում ի՞նչ կանեին: Նրան հաստատ ցմահ կդատեին, չէ՞: Դե, ուրեմն, թող հիմա դատեն նրանց, ովքեր մեղավոր են, ովքեր էդ երեխուն բանակ ուղարկեցին»:

Անուշավան Միքայելյանը մեղավորների անունները չի հրապարակում, փոխարենը դա անում է Կարոյի մորական պապը` Ջիվան Միքայելյանը: Ըստ վերջինիս` կատարվածի հիմնական պատասխանատուներն Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանն ու զինդատախազության քննիչ Ադամյանն են: Էլի մարդիկ կան, ուղղակի անունները չի հիշում:

«Բայց կարամ տանեմ հատ-հատ համ իրանց ցույց տամ, համ էլ կաբինետները: Ես էլ վախենալու բան չունեմ. իմն արդեն կորցրել եմ»,- ասում է 70-ամյա ծերունին:

Հարազատները պատմում են, որ 2,5 տարեկանում Կարոն ամուսնալուծված մոր հետ տեղափոխվել է ԱՄՆ: Արդեն 13 տարեկանից հայտնվել է բանտերում` թմրամիջոցների, զենք-զինամթերքի եւ ավազակային հարձակման մեղադրանքով: Վերջին անգամ նստել է Դենվերի բանտում, այստեղից նույնիսկ դիմել է փախուստի: 2009 թ. մայիսին ԱՄՆ կառավարությունը Կարո Այվազյանին ձեռնաշղթաներով արտաքսել է Հայաստան: Մոտ 6 ամիս անց ՀՀ պաշտպանության նախարարությունը Կարոյին զինակոչել է բանակ:

«Հլը ավելի շուտ կտանեին: Ուղղակի էդ ընթացքում ես Ամերիկայի բանտերից ուղարկած թղթերն էի տանում իրանց, դրա համար էլ ձգվեց մինչեւ աշուն»,- ասում է Ջիվան Միքայելյանն ու մանրամասնում, որ Արաբկիրի զինկոմիսարիատ է ներկայացրել Կարոյի դատվածությունները հավաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նույնիսկ ներկայացրել է մի փաստաթուղթ, ըստ որի` անգամ Կարո Այվազյանի ընտանիքի անդամներն իրավունք չունեն զենք կրելու, որպեսզի վերջինս դրանից հնարավորինս հեռու մնա:

«Արմեն Հակոբյանն ասաց` 4 հազար դոլար տուր, բանակ չեմ տանի»,- հիշում է Ջիվան պապը եւ ավելացնում, որ կատարվածի վերաբերյալ դիմում բողոքներ է հղել ամենուր` սկսած զինվորական դատախազից, վերջացրած պաշտպանության նախարարով: Արդյունքում Արմեն Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն պաշտոնից կարճ ժամանակով ազատել են եւ կրկին աշխատանքի տեղավորել ՊՆ համակարգում:

«Զինդատախազության քննիչ Ադամյանը (2-րդ հարկում էր նստում) ծամոնը բերանում ասում էր` եթե շատ խոսաս, երկուսիդ էլ (ինձ ու թոռանս) կդատեմ: Ինձ ինչի՞ պիտի դատեր, որ Հակոբյանը կաշա՞ռք ա ուզել,- հարցնում է Կարոյի պապը:- Դատախազությունը նույնիսկ ստեղից գնացել ա Ղարաբաղ: Երեխուն ասել են` գրիր, որ Արմեն Հակոբյանի դեմ շանտաժ եք անում: Իրանք գրել են, իրանք ստորագրել. երեխեն հայերեն շատ վատ էր խոսում, իսկ գրել-կարդալ ընդհանրապես չէր իմանում»:

Կարոյի մորեղբայրն էլ տարակուսում է, թե ինչ շանտաժի մասին է խոսքը, երբ զինդատախազության եւ պաշտպանության նախարարության մոտ բազմաթիվ ջիպեր են կանգնած. «Էդ իրանց աշխատավարձո՞վ են առել: Ո՞վ չգիտի` էս «արդար» երկրում ոնց են անում»:

Ի վերջո, հարազատներին ասել են, թե Կարոյի դատվածության չափը 3 ամսով պակաս է բանակից ազատվելու համար: «Երեխեն 5 տարի նստել ա, բայց ասում են` անչափահասների գաղութինը հաշիվ չի: Չափահաս ժամանակ 2 տարի 9 ամիս ա նստել, պիտի 3 տարի լիներ, որ ազատվեր»,- հիշում է Ջիվան Միքայելյանը:

Հարազատները նույնիսկ խնդրել են, որ Կարոյին` որպես միակողմանի ծնողազուրկի, զինակոչեն Երեւանի մոտակայքի զորամասեր: Սակայն այս դեպքում էլ պահանջել են ներկայացնել հոր մահվան վկայականը. «Է, հեր չունի, որտեղի՞ց բերեմ»,- տարակուսում է պապը եւ նշում, որ ամուսնալուծությունից հետո Կարոյի հորից տեղեկություն չունեն:

Ջիվան պապը հիշում է նաեւ դեպքից առաջ` այս ամսվա ընթացքում, զորամասի հրամանատար, գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանի հետ ունեցած հեռախոսազրույցը: Ըստ նրա` հրամանատարը զանգել եւ հայտնել է, որ իր տեղեկություններով Կարոն որոշել է զորամասից փախչել: Այն ժամանակ պապը հրամանատարին չի հավատացել: Իսկ հիմա մորեղբայրը հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ են Կարոյին դիրքեր ուղարկել (8 ամսվա ծառայող Կ. Այվազյանն այս տարվա մայիսից մարտական հերթապահություն էր իրականացնում առաջնագծում):

«Ես պաչկով նամակ եմ գրել: Մտել եմ դատախազի մոտ, ասում եմ` խա՞ղ ես անում, հասկանո՞ւմ ես` ինչ ես անում, ում ես բանակ ուղարկում: Ասում ա` շատ ես խոսում, պտի գնա»,- հիշում է Ջիվան Միքայելյանը: Իսկ Կարոյի քեռին էլ հավելում է, թե մինչեւ վերջ գնալու է եւ սպասելու երկար ժամանակ չունի. «Եթե իրանք չպատժեն, մեղավորին ես իմ ձեւով եմ պատժելու»:

Հ.Գ. Կարո Այվազյանի ընտանիքը` մայրն ու երկու եղբայրները` 12 եւ 14 տարեկան, բնակվում են Մայամիում:

---------- Ավելացվել է՝ 19:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:17 ----------

Պաշտպանության նախարարությունը լռում է

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը քիչ առաջ «Հետքի» հետ հեռախոսազրույցում որևէ կերպ չմեկնաբանեց հուլիսի 28-ին բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևաքնով, ըստ նախնական տվյալների` 5 մարդ է զոհվել:

Մուշեղ Աղեկյանն ասաց, որ որևէ բան չի կարող ասել ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունից ավելի: Նա տեղեկություններ ստանալու համար խորհուրդ տվեց զանգահարել Ֆելիքս Պողոսյանին: Վերջինիս հեռախոսը չի պատասխանում:

---------- Ավելացվել է՝ 19:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:18 ----------

Մարտունիի զոհերից մեկը վանաձորցի է

Մարտունիի զորամասում տեղի ունեցած սպանության զոհերից մեկը Վանաձորի Տարոն 2, ՔՇՀ 3, 68/8-ի բնակիչ, 1991 թ. փետրվարի 28-ին ծնված Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանն է: Ռոբերտ Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել 2009-ի առաջին` գարնանային զորակոչին:

Հուլիսի 28-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Վանաձորի զիվորական կոմիսարիատ տեղեկություն է ստացվել Ռոբերտ Հովհաննիսյանի մահվան մասին: Նույն օրը երիտասարդի մահվան լուրը հայտնել են նրա հարազատներին:

Հուլիսի 29-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Ռոբերտ Հովհաննիսյանի դին տեղափոխվել է Դատաբժշկական հանրապետական գիտագործնական կենտրոնի Լոռու մարզային բաժին, որտեղ հուլիսի 30-ի առավոտյան կատարվել է դիահերձում:

Դիահերձման ժամանակ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ: Երիտասարդի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է Վանաձորի զինկոմիսարիատը:

Lion
02.09.2010, 09:06
Չայլուի տակ երեկ առավոտյան մերոնք վերադարձրեցին պարտքը...

Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան ադրբեջանական 13 հոգանոց դիվերսիոն խումբը փորձել է աննկատ մոտենալ հայկական դիրքերին, բայց ստացել է արժանի հակահարված: Համաձայն այդ հատվածում պաշտպանության համար պատասխանատու զորամասի հրամանատարի խոսքերի, հայ դիրքապահը ժամանակին նկատել է թշնամու առաջխաղացումը և տագնապ բարձրացրել: Մերոնք դիրքեր են գրավել, հաստատ խփելու համար մոտիկ են թողել թշնամու ջոկատին, որից հետո կործանիչ կրակ են բացել: Արդյունքում 7 թուրք միանգամից սպանվել է: Ողջ մնացածները մի քանի րոպե անկանոն կրակ են բացել, որից հետո դիմել են փախուստի: 4 դիվերսանտները իրենց հետ քարշ տալով տարել են 2 վիրավորների: Նույն օրն էլ ադրբեջանական ՊՆ-ն հայտարարել է, որ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով սահմանում զոհվել է 2 ադրբեջանցի զինծառայող: Այսպիսով կարելի է գրեթե հաստատ պնդել, որ այդ երկու վիրավորներն էլ են հետագայում մահացել: Մեր կողմից վիրավորվել է մեկ զինծառայող, սակայն նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում...

9 սատկցրած ասկյար - ապրեն տղերքը, հունիսի 18-ի պարտքը լիուլի վերադարձրեցին...:B

Lion
04.09.2010, 16:56
Օլբանչիկները չեն հանգստանում...

Սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է:

Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը եւ ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաեւ հայ զինծառայողների գերեվարման նպատակով:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

http://news.am/arm/news/29787.html

BOBO
04.09.2010, 20:32
մեր գյուղի վրա ահագին վախտա կրակումեն ուժեղ. ես դրանց ինչնեմ ասել:angry

Lion
05.09.2010, 12:10

Ոսկանապատ-ինֆո տեղեկատվական կենտրոնին հաջողվել է ճշտել դեպքի նոր մանրամասներ: Թշնամու խումբը կազմված է եղել 4 հոգուց: Այն բանից հետո, երբ 1 հոգի կորուստ տալուց հետո թուրքերը դիմել են փախուստի, մերոնց հաջողվել է արդյունավետ կրակով ստիպել փախչող 3 հոգուն ուղղություն վերցնել դեպի ականադաշտ: Այստեղ թուրքերից 2-ը պայթել են ականների վրա, ծանր վիրավորվել են ու կարճ ժամանակ անց մահացել:

Այսպիսով թշնամու ընդհանուր կորուստները կազմել են ոչ թե 1, այլ 3 հոգի: Հետաքրքիր է, որ վերջին երկուսը սպաներ են, ընդ որում ոչ միայն սպաներ, այլև` դիվերսիոն-հետախուզական ու ականապատման վաշտի հրամանատարներ:

Tig
07.09.2010, 15:17
Վե՞րջ գողական և խորհրդային կարգերին. բանակում նոր կանոնակարգ է հաստատվելու
15:10 • 07.09.10

Հայաստանի բանակում խորհրդային, գողական և մյուս տխրահռչակ բարքերը կվերանան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը, որի շուրջ Ազգային ժողովն այսօր լսումներ էր կազմակերպել։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, առաջարկված օրինագծով «հստակեցվում են նախ կարգապահական տույժի տեսակները՝ ըստ զինված ուժերի համապատասխան կազմի՝ շարքային, ենթասպայական և սպայական, նաև խրախուսանքի տեսակները, նաև նորամուծություն կա, այսինքն՝ նոր դրույթ կա սահմանված, որպեսզի զինվորները չկատարեն այնպիսի հրամաններ, որոնք հակասում են ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, նաև համապատասխանեցվում է Սահմանադրությանը, կարգապահական կալանքը որպես տույժի տեսակ փոխարինվում է կարգապահական վաշտ տեղափոխելու պատժատեսակով, որն իրենից ենթադրում է պարզապես ավելի ուժեղացված կարգացուցակով ծառայության իրականացում»։

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը շեշտեց, որ մինչև այսօր Հայաստանի զինված ուժերում փոխհարաբերությունները կարգավորվում էին 1996թ. ընդունված կարգապահական կանոնագրքով, որը խորհրդային բանակից շատ դրույթներ էր կրում իր մեջ։

«ՊՆ ներկայացված նոր օրենքի նախագիծը նախ և առաջ հատկանշական է նրանով և կարևորվում է նրանով, որ զինված ուժերում բոլոր փոխհարաբերությունները բերվում են օրենսդրական տեսքի, այսինքն՝ օրենքով են սահմանվում հրամանատարների, սպաների պարտականություններն ու լիազորությունները, օրենքով են սահմանվում նրանց փոխհարաբերությունները զինծառայողների հետ, օրենքով են սահմանվում զինվորականների պարտականություններն ու լիազորությունները»,– հայտարարեց Հրայր Կարապետյանը։
Թե Հրայր Կարապետյանը, թե ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանն այն կարծիքին են, որ «սխալ կլինի կարծել, թե այս նախագծով 100 տոկոսանոց իդեալական բանակ կունենանք», քանի որ հարկավոր են նաև բարոյահոգաբանական աշխատանքներ։ Լսումներին մասնակից ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանը ևս ուշադրություն հրավիրեց այդ հանգամանքի վրա՝ նշելով, որ բոլոր ոլորտներում խնդիրների պատճառը բարոյահոգեբանական մթնոլորտն է։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին հետաքրքրում էր, թե ինչպես կարող է զինվորը տեղում բողոքարկել ապօրինի հրամանը։ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը պարզաբանեց, որ զինվորը պարզապես կարող է չկատարել ակնհայտորեն ապօրինի հրամանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մտահոգում էր այն փաստը, որ կալանքի պատժի փոխարեն կարգապահական վաշտ տեղափոխված զինվորները պետք է լինեն ռազմական ոստիկանության ենթակայության տակ։ «Եթե կարգապահական վաշտը Ռազմական ոստիկանության հսկողության տակ է, նշանակում է՝ զինվորը կրկին իրավապահների հսկողության տակ է»,– հայտարարեց Սաքունցը։ Փոխնախարար Արա Նազարյանը բացատրեց, որ զուտ տեխնիկական պատճառներով է կարգապահական վաշտն անցնում Ռազմական ոստիկանության ենթակայության տակ, բայց բովանդակային առումով այդ վաշտում լինելու է խստացված ծառայության ռեժիմ, որը, ի դեպ, հաշվվելու է որպես զինծառայության օր։

Ի դեպ, պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալը նաև տեղեկացրեց, որ կարգապահական վաշտերը գործելու են կայազորային սկզբունքով, այսինքն, որտեղ կայազոր կա, այնտեղ կլինի կարգապահական վաշտ։ Դրանց թիվը 5–ն է։

Tert.am

հ.գ. հետաքրքիրա… ի՞նչ նորամուծություններ են արել…:think մնումա ճիշտ կիրառեն…
ախր մարդկային գործոնը էնքան մեծա, որ առաջնայինը մարդկանց բարոյահոգեբանական վիճակից ու մտածելակերպիցա կախված ամեն ինչ… օրենքը Օրենք, բայց նրա կայացումը կիրառողներիցա կախված… Աստված տա նորմալ փոփոխություններ արած լինեն…

Lion
07.09.2010, 16:02
Լավ միտք է, բայց անձամբ ես ավելի ռադիկալ բարեփոխումների կողմնակից եմ...

Tig
07.09.2010, 16:32
Լավ միտք է, բայց անձամբ ես ավելի ռադիկալ բարեփոխումների կողմնակից եմ...

Լիոն ջան, ռադիկալ ասելով ի՞նչ ինկատի ունես: Օրինակներ կարա՞ս բերես: Առաջարկներով դիմենք ՊՆ-ին::think

Norton
07.09.2010, 18:39
Դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք. Արտակ Նազարյանի մոր բաց նամակը Սեյրան Օհանյանին

Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 27 –ին առավոտյան ժամը 7:00-ին, ըստ պաշտոնական վարկածի, որդիա` Արտակ Նազարյանը իբրև թե «ինքնասպան» է եղել: Ես պնդում եմ, որ որդիս երբեք այդպիսի բան անել չէր կարող: Նա հավատում էր Աստծուն, ուներ խոստովանահայր, Սուրբ երրորդություն եղբայրասիրաց ընկերության անդամ էր մինչև Պաշտպանության նախարարության հրամանով աշխատանքի անցնելը: Նրա համար աստվածային օրենքները միս ու արյուն էին դարձել, և նա հստակ գիտեր, որ ոչ միայն սպանությունն է մեղք, այլև ինքնասպանությունը, և այդ մեծագույն մեղքի բաժինը ահավոր է լինելու:

Գիտեմ, Ձեզ համար ծիծաղելի է հոգևոր բարձրագույն արժեքներից խոսելը:

Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային:

Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել են 300 մետր դիրքերից վերև, դրել թշնամու տեսադաշտում` հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, և հայերին պատրվակ է պետք, իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին: Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը և կրակում: Փոխանակ, գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթևացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչև վերջ:

Եվ այդպիսիներին, չգիտես ում հրամանով, փորձում են պաշտպանել հենց սկզբից` ակնհայտ սպանությունը “ինքնասպանության” քողի տակ մտցնելով: Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին:

Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով.

Մատնահետքեր չեն վերցրել դեռևս չսառած (ըստ իրենց ասածի) որդուս վրայից, աշխատել են առանց ձեռնոցների, տունը, որտեղ բնակվել է որդիս, չի կնքվել: Դեպքից 10 օր հետո բնակարանում խուզարկություն է կատարվել, որտեղից չի գտնվել որդուս օրագիրը` թվագրված 2010թ.: Առգրաված իրերի մասին ոչինչ չի ասվել: Ես չգիտեմ, արդյոք, զինվորական պայուսակն ու ձմեռային բաճկոնը, որն այս անգամ հետը տարել էր ծածկվելու համար, կա՞ն, թե` ոչ:

Որդուս մարմինը լրիվ մերկ են ուղարկել Երևան: Ուր են որդուս զինվորական համազգեստները: Ես դրանց վրա իմ ձեռքով կար եմ արել և լավ եմ ճանաչում, արդյոք չեն փոխելու: Գազանաբար կատարված սպանության արդյունքում համազգեստի վրա ևս բազմաթիվ հետքեր կլինեին:

Մարմինը պահպանելու համար սառույցը մեզանից են ուզել` 40 կգ.: Բավական չէ, որ կատարվել է ահավոր հանցագործությունը, որն անուն չունի ու դրանից հեշտ պրծնելու համար ուզում են փակ դագաղով տուն ուղարկել և միայն իմ աղաչանքով ու պահանջով են դեմքը սարքել, մի տոննա ներկանյութերով ծածկել ու տուն բերել հուլիսի 29-ին, աշխատանքային օրվա վերջում: Հենց այդ ժամանակ քթում արդեն առկա են եղել որդեր, որի համար բժիշկ հրավիրեցինք: Նա քթանցքերը մաքրեց որդերից ու հատուկ նյութերով զմռսեց այն:

Հաջորդ օրը, հուլիսի 30-ին կատարել ենք թաղումը: Մարմինն ահավոր վիճակում էր: Եվ հենց սա էլ վկայում է, որ դեպքը եղել է ոչ թե 27-ին, այլ ավելի վաղ` 24-ի լույս 25-ի գիշերը: Մինչև Երևան տեղափոխելը որտե՞ղ է դրված եղել մարմինը և ինչո՞ւ: Այնտեղ դիազննում չէր արվելու, միայն համազգեստը հանելու համար են այդպես վարվել, ոմանց բարի ծառայություն են մատուցել:

Մահացած որդուս մարմինը ուղեկցողներից մեկը եղել է գումարտակի հրամանատարը: Նա շատ անհոգ է եղել, խոսել է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Դա այն հրամանատարներից մեկն է, որի մասին որդիս հոր հետ խոսելիս ասել է` հայրիկ, երկու հոգի ընկած են հետևիցս` զամպալիտն ու գումարտակի հրամանատարը, հատկապես վերջինս:

Այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պետք է օգնեին գործի բացահայտմանը, միտումնավոր ուշացվել են, ինչը խոսում է այն մասին, որ գործը նպատակամղված տարվում է այլ ուղղությամբ, թաքցնելու բանակում իրենց կերակրամանին կպած գազան հրմանատարներին` գումարտակի հրամանատարին, ով որդուս մարմնին ընդառաջ գնացած ամուսնուս ու ազգականներիս ներկայությամբ ասել էր, որ որդիս թույլ սպա է:

Ամուսնուս հարցին, թե առաջինը ով է տեսել մարմինը դեպքից հետո, պատասխանել էր զամպալիտը, որն էլ իբրև թե գրպանից «ինքնասպանության» մասին քսիֆ գրությունն էր հանել և պահել մոտը:

Գրությունն ի հայտ եկավ որդուս բնակարանի խուզարկությունից երկու օր հետո, իսկ բնակարանը խուզարկել են դեպքից տաս օր հետո: Եվ քննիչ Մադաթյանը հայտնաբերված սարքված գրությունը հապճեպ ուղարկում է փորձաքննության: Ինձ համար սարքված այդ գրությունը կոպեկի արժեք չունի, ըստ շարադրվածքի` այն գրվել է սպանությունից հետո:

Որդուս բլոկնոտը, որը չգիտեմ բնակարանից են գողացել, թե ըստ իրենց ասածի գրպանից է հանվել, հոշոտված է որդուս մարմնի նման, բոլոր էջերը պոկել են և թողել երեք էջ, որոնց վրա ամսաթվեր կան և մեկ պոկված էջ, որի վրա սարքված է «ինքնասպանության» գրությունը: Մեզ բնօրինակը ցույց չեն տվել, իսկ ինչպիսի գաղտնիքներ կբացեր բնօրինակը...

Մի՞թե «ինքնասպանության» գնացողը 300 մետր բարձրություն է հաղթահարւմ, սեփական մարմինն է խոշտանգում, ջարդում է գլուխն ու ատամները, կրակում սեփական բերանի մեջ և ոչ թե գազան խոշտանգողների վրա:

Պարոն նախարար, հարց է ծագում. ինչու Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժինն ավարտած 30 ամյա երիտասարդը, ով անփորձ լինելով զինվորական կեղտոտ գործարքներին, որոնց մասին դուք շատ լավ տեղյակ եք, իր դասակի զինվորներին վերաբերվել է ինչպես եղբայրների, ճանաչել ու սիրել է Աստծուն, հանկարծ մոռացավ ամեն ինչ և ինքնասպան եղավ:

Ինչու դուք, որ ամբողջ համակարգի գլուխն եք, թեև հենց Ձեր մասին էլ ասում են, որ թույլ նախարար եք, և Ձեզանից ոչինչ կախված չէ, չեք ուզում քերեք, մաքրեք բանակի և համակարգի վրայի արյունն ու կեղտը, իրոք պատժել մեղավորներին: Եթե դա Ձեր հնարավորություններից դուրս է, ուրեմն դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք և թողեք մի իսկական գրություն, որ որպես բարձրաստիճան զինվորական ամաչում եք այսպիսի կոռումպացված հայկական բանակ ունենալուց:

Ուրեմն այսպես, բոլոր նրանք, ովքեր կամա, թե ակամա մասնակցել են որդուս սպանությանը, սկսած հրաման տվող գումարտակի հրամանատարից, ում կալանքի տակ վերցնելու փոխարեն ազատել եք աշխատանքից, վկա զինվորներից, կռիվը հրահրողներից, բռնություն գործադրողներից, թևերը բռնողներից, գլխին հարվածողներից (զամպալիտը, որի հարվածի արդյունքում, եթե չի մահացել, ապա ուշաթափ է եղել և այդպես թողել են օրեր շարունակ, մինչև որոշեն, թե ինչ են անում), քննիչից, մարմինը տեղափոխողներից, որոնց բութ մատնահետքերը դաջված էր որդուս ջարդված թևերի վրա, վերջացրած, համակարգը կաշառակերության մեջ թաղողներից, որոնք ոչ միայն իրենց ձեռքերն են թաթախել որդուս արյան մեջ և նրա նման շատ երիտասարդների, բոլորին կանգնեցնում եք դատարանի առջև և ոչ թե որպես սովորական մարդասպանների, այլ որպես հայրենիքի դավաճանների, որոնց համար բացի իրենց փորից ուրիշ սրբություն չկա: Հայրենիքի դավաճաններին պատերազմական իրավիճակում գնդակահարում էին:

Արտակ Նազարյանի մայր` Հասմիկ Հովհաննիսյան

Հ.Գ. Այս նամակը ես ուզում էի ձեզ ուղարկել, բայց համոզված լինելով, որ այսպիսի նամակներ երբեք չեք ընթերցում, գերադասեցի հրապարակել մամուլում, որպեսզի ստիպված լինեք այն կարդալ»։

Lion
07.09.2010, 20:10
Լիոն ջան, ռադիկալ ասելով ի՞նչ ինկատի ունես: Օրինակներ կարա՞ս բերես: Առաջարկներով դիմենք ՊՆ-ին::think

Օրինակ, ես կառաջարկեի օրենսդրորեն ամրագրել շատ զորամասերում արդեն իսկ փաստացի գոյություն ունեցող այն վիճակը, որ զորամասի սանիտարահիգենիկ վիճակը խաղաղ-կայազորային ծառայության ժամանակ ապահովեն քաղաքացիական աշխատողները, իսկ մարտական իրադրությունում էլ դա արվի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Այլ առաջարկ - կարելի էի որոշակի օրենսդրական ձևակերպում տալ "բջջային հեռախոս" խնդրին: Դե-ֆակտո այն կա ու սկզբունքորեն էլ վատ բան չի, բայց... արի ու տես, որ արգելված է:

Կայազորային ծառայության վերաբերյալ օրենսգրքում կարելի էր մի քանի նմանատիպ փոփոխություններ ևս անել - ժամանակին ուսումնասիրել եմ ու հիշում եմ, ինչքան աբսուրդային, կարծեսդեռևս պրուսական բանակից մնացած նորմեր կային...

Tig
08.09.2010, 09:14
Լավ առաջարկներ են Լիոն ջան:

Օրինակ, ես կառաջարկեի օրենսդրորեն ամրագրել շատ զորամասերում արդեն իսկ փաստացի գոյություն ունեցող այն վիճակը, որ զորամասի սանիտարահիգենիկ վիճակը խաղաղ-կայազորային ծառայության ժամանակ ապահովեն քաղաքացիական աշխատողները, իսկ մարտական իրադրությունում էլ դա արվի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Իմ ծառայության ընթացքում նման բան տեսել եմ Լուսակերտի զորամասում: Հրամանատարը ներքին կարգով թույլատրել էր… Բայց լավ կլիներ, որ դա օրինական լիներ ու համապատասխան հաստիք հատկացվեր դրա համար… Համ էլ աշխատատեղեր կավելանաին ու շատ այլ խնդիրներ կվերանաին:

Այլ առաջարկ - կարելի էի որոշակի օրենսդրական ձևակերպում տալ "բջջային հեռախոս" խնդրին: Դե-ֆակտո այն կա ու սկզբունքորեն էլ վատ բան չի, բայց... արի ու տես, որ արգելված է:
......

Իսկ բջջայինների օրինականացման մասին կարծեմ օրենսդրական քննարկումներ էին անցկացնում… Բայց չիմացա, թե ինչ որոշվեց…

Սամսար
08.09.2010, 15:12
Ժող, ես կառաջարկեի տեսահսկել զորանոցները և զորամասերի տարածքներն այնպես, որ թիզ անգամ դուրս չմնար տեսահսկող սարքերի տեսադաշտից՝ բացառությամբ հրամանատարների և խորհրդակցությունների ու մյուս այն հնարավոր տարածքները, որտեղ կարող է գաղտնի տեղեկատվություն արտաբերվել և ներկայացվել որևէ կրիչի վրա։ «Գաղտնի» տարածքների ցանկն էլ ամրագրել օրենքով։

Lion
08.09.2010, 17:14
Շատ ռադիկալ էր... :)

tikopx
08.09.2010, 17:17
Ժող, ես կառաջարկեի տեսահսկել զորանոցները և զորամասերի տարածքներն այնպես, որ թիզ անգամ դուրս չմնար տեսահսկող սարքերի տեսադաշտից՝ բացառությամբ հրամանատարների և խորհրդակցությունների ու մյուս այն հնարավոր տարածքները, որտեղ կարող է գաղտնի տեղեկատվություն արտաբերվել և ներկայացվել որևէ կրիչի վրա։ «Գաղտնի» տարածքների ցանկն էլ ամրագրել օրենքով։

մի բան ասեմ , ետի արդեն իրագործում են , չաստերից մի քանիսը արդեն ապահոված են ամբողջությամբ կամեռանորով` կարաք Միքոյին էլ հարցնեք մեր կաումբի :)

Tig
08.09.2010, 17:18

Լրտեսների բարգավաճման սկիզբը կլինի դա…

ministr
09.09.2010, 10:31
Հերթական ինքնասպանությունը ՀՀ բանակում

Երեկ առավոտյան հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Վայքի զորամասում պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել։

«Հրապարակ» թերթը փորձել է պաշտպանության նախարարությունից կատարվածի վերաբերյալ որևէ պարզաբանում ստանալ։ ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը փոխանցել է. «Առավոտյան 9:30–ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում»։

Արթուրը մոտ երկու տարի զորամասում աշխատում էր որպես պահեստապետ, և դեպքն էլ տեղի է ունեցել հենց պահեստում։ Թե ինչն է պատճառ դարձել զինծառայողի նման քայլի համար, կամ ինչպես է զենքը հայտնվել Արթուրի ձեռքում, Աղեկյանը ոչինչ չի ասել։

«Այլ մանրամասներ հայտնի չեն»,– ասել է նա։ Սակայն, թերթի տեղեկություններով, Արթուրն ինքնասպան է եղել պահակազորի անդամներից մեկի զենքով։ Նա խնդրել է պահակազորի անդամին, որ օգնի ինչ-որ արկղ տեղափոխել։ Վերջինս էլ համաձայնել է, զենքը հենել է պատին, որ օգնի Արթուրին։ Արթուրն էլ արագ վերցրել է զենքն ու միանգամից կրակ բացել իր վրա, ինչից հետո տեղում մահացել է։

Ինչպես նաև շրջանառվում է, որ Արթուրն ընտանիքում լուրջ խնդիրներ է ունեցել, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ նման քայլի։ Արթուրը Վայքի քաղաքացի էր, ապրում էր Վայքում, ամուսնացած էր, ուներ մեկ զավակ։

Սակայն, ըստ թերթի, երեկոյան էլ լուրեր էին շրջում, թե Արթուրն ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են՝ կրծքավանդակի հատվածում 4 հրազենային վնասվածք հասցնելով։

Թերթը հիշեցնում է, որ այս ամենը նախնական տեղեկատվություն է, և դեպքի կապակցությամբ այլ պաշտոնական մանրամասներ ստանալ իրենց չի հաջողվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է հետաքննություն։

Ինքնասպանություն ուրիշի զենքով, էն էլ էն դեպքում որ ինքը պահեստապետնա...

Ինձ մոտ արդեն էն տպավորություննա ստեղծվում, որ որոշակի ուժեր կոնկրետ նպատակ են դրել բանակին վնաս պատճառեն, կամ էս սպանություններով ուզում են հասնեն որոշ բանակային ղեկավարների հրաժարականների....
Էս հարցով արդեն ԱԱ-ը պետքա զբաղվի...

Սամսար
09.09.2010, 13:55
Լրտեսների բարգավաճման սկիզբը կլինի դա…

Տիգ ջան, ում ինչ պետք ա՝ արդեն գիտի ու կիմանա, բայց էդ մեխանիզմը սպանությունների ապացուցյներ կարա «հավաքի»։

---------- Ավելացվել է՝ 13:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:53 ----------

մի բան ասեմ , ետի արդեն իրագործում են , չաստերից մի քանիսը արդեն ապահոված են ամբողջությամբ կամեռանորով` կարաք Միքոյին էլ հարցնեք մեր կաումբի :)

Էդ զորամասերում կարգապահության հարցը ո՞նց ա, սպանություններ ու ինքնասպանություններ լինո՞ւմ են։
Նկատե՞լ եք, որ մեր բանակում կամ միանգամից ինքնասպան են լինում, կամ էլ սպանում են՝ հետո ինքասպան լինում։ Ոչ ոք չի սպանում, հետո ասում, թե ինչի համար ա սպանել...

tikopx
09.09.2010, 13:58
ես մի բան կասեմ ,ետի հասցնում են նրան ,որ սպանի ու ել չեն մտածում նրա մասին, որ իրանց տունը սպասող կա, այդ աստիճան նեղում են որոշ մարդկանց:
կարգապահություն չկա,ով դիրքը դնի տենց ել կծառայի, ով խելոք եղավ սաղ 2 տարին նեղվելույա, եթե ուրիշ տեղ ել գնա ծառայելու ,կզանգեն կհասցնեն

Sagittarius
09.09.2010, 14:57
Ինքնասպանություն ուրիշի զենքով, էն էլ էն դեպքում որ ինքը պահեստապետնա...

Ինձ մոտ արդեն էն տպավորություննա ստեղծվում, որ որոշակի ուժեր կոնկրետ նպատակ են դրել բանակին վնաս պատճառեն, կամ էս սպանություններով ուզում են հասնեն որոշ բանակային ղեկավարների հրաժարականների....
Էս հարցով արդեն ԱԱ-ը պետքա զբաղվի...

բա այդ դեպքում ինչն ա խանգարում հենց այդ նույն ղեկավարությանը կատատարողներին գտնել, իրանց միջոցով կազմակերպիչների վրա դուրս գալ ու վերի վար հերները անիծել. իսկ իրանք դրա փոխարեն բացահայտ գործերը կոծկում են. տրամաբանության մեջ չի տեղավորվում քո ասած տարբերակը:think

Աթեիստ
09.09.2010, 23:13
Ես հակված եմ մտածել, որ թերթերի «պրինցիպի են ընկել» ու գրում են բոլոր դեպքերի մասին, իսկ նախկինում տալիս էին միայն պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերը:

tikopx
09.09.2010, 23:17
Ես հակված եմ մտածել, որ թերթերի «պրինցիպի են ընկել» ու գրում են բոլոր դեպքերի մասին, իսկ նախկինում տալիս էին միայն պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերը:

ավելի հավանական է

Chuk
09.09.2010, 23:37
Ես հակված եմ մտածել, որ թերթերի «պրինցիպի են ընկել» ու գրում են բոլոր դեպքերի մասին, իսկ նախկինում տալիս էին միայն պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերը:

Դիցուք: Բայց չէ որ դա հրաշալի է:
Եվ հենց առաջին հերթին բանակի համար:

Աթեիստ
09.09.2010, 23:51
Ում հետ խոսում եմ, նշում են, որ բանակի պրոբլեմները գալիս են նրանից որ դա «փակ կառույց է», ինչպես ասենք բանտերը:

Ինչքան շատ ինֆորմացիա ստանանք, այնքան այդ կառույցը բաց կլինի: Կարգապահության վրա դա հաստատ վատ չի ազդի (սրանից էլ վատ էլ ու՞ր):

Chuk
09.09.2010, 23:55
Անձամբ ես հակված եմ բոլոր նրանց, ովքեր ասում են «բանակի պրոբլեմների մասին բարձրաձայնել չի կարելի» անվանել ազգի դավաճան: Փակ կառույցը, նման երևույթները կուլ տվող կառույցը զարգացման տենդենց չունի: իսկ մեզ պետք է զարգացող բանակ: Թշնամին մեր պրոբլեմների մասին գիտի ավելին, քան մենք: Պրոբեմները, ժամանակն է, որ մենք բարձրաձայնենք ու ԼՈՒԾԵՆՔ:

ministr
10.09.2010, 00:35
Ճիշտն ասած ինքնասպանություններն ու սպանությունները էն թեման չէին որ պարտակվեին ու ԶԼՄ-ների աչքից հեռու մնային:
Իսկ թե ոնցա լինում, որ սպանությունների քանակը կտրուկ ավելացելա, այ դայա մեծագույն հարցը: Եթե համեմատենք մի 10 կամ 15 տարի առաջվա բանակային վարքուբարքի հետ, ապա հիմիկվանը երևի էն ժամանակվա ցուցադրական զորամասը կլիներ: Բայց էն ժամանակ սպանությունների նման շարքեր չկային:

Norton
10.09.2010, 00:36
Ապեր չի ավելացել, ուղղակի վախտին լավ կոծկում էին, հիմա հրապարակում են:

ministr
10.09.2010, 00:42
Լավ էդ դեպքում էդ ինչի բոլորը միաբերան մեկ էլ հիշեցին էդ ամեն ինչը, կամ տենց միանգամից գաղտնազերծվեց...
Պատահականություն? Չեմ հավատում նման պատահականություներին

Norton
10.09.2010, 00:46
Լավ էդ դեպքում էդ ինչի բոլորը միաբերան մեկ էլ հիշեցին էդ ամեն ինչը, կամ տենց միանգամից գաղտնազերծվեց...
Պատահականություն? Չեմ հավատում նման պատահականություներին

Ոչ, ժամանակին էլ էր լինում, օրինակ hetq.am-ում, բայց ոչ մեկ բանի տեղ չէր դնում: Իսկ հիմա արդեն ավելի ազդեցիկ թերթեր են հրապարակում, որի հնչեղությունը ավելի մեծ ա: Թե չէ արդեն էլի դավադրությունների տեսության ենք գնում, մեր համարյա "սուրբ" զինվորական ղեկավարության դեմ սև սիառ են անում բլա, բլա

Սամսար
10.09.2010, 10:13
Ես հակված եմ մտածել, որ թերթերի «պրինցիպի են ընկել» ու գրում են բոլոր դեպքերի մասին, իսկ նախկինում տալիս էին միայն պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերը:

Հայաստանում «պրինցիպ» ունեցող թերթ կա՞։

Tig
10.09.2010, 16:27
Բանակում տեղի ունեցած դժբախտությունների պատճառը ֆոբիա՞ն է
15:56 • 10.09.10

«Այսօր հայ երիտասարդները հայրենասիրական ցանկություններից ելնելով չէ, որ գնում են բանակ։ Դա պարտադրանք է կարծես դարձել, կա տպավորություն, որ այնտեղ պետք է պարտադիր հիվանդանաս, վախ կա ծառայության հանդեպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը՝ խոսելով հասարակության մեջ առավել տարածված ֆոբիաների մասին։

Ըստ հոգեբանի՝ բանակում պետք է ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի մարդ իրեն պաշտպանված զգա, ինչն այսօր տեսանելի չէ։

«Բանակաշինության մեջ ամենակարևորն այն է, թե ինչ մթնոլորտ ենք այնտեղ ստեղծում, որպեսզի սևեռուն և չպատճառաբանված վախերը գլուխ չբարձրացնեն և հոգեկան հիվանդության բույն չդառնան։ Այսօր բանակից գալիս են հիվանդ զորացրված անձինք, այո, վախերով տոգորված։ Ինչու չէ, դա կարող է պատճառաբանված լինել, ծեծի և ջարդի ենթարկվածներ կան։ Եկեք խոսենք դրա մասին շատ ուղղակի, որովհետև այսօր ենք մենք մեր բանակը շինում։ Մեր զինակոչիկները հեշտությամբ, հոգեպես պատրաստ և որպես հայրենասեր քաղաքացի չեն գնում բանակ»,- նշեց Պողոսյանը։

Բանկաշինությունն, ըստ հոգեբանի, բարդ սոցիալական ինստիտուտ է և բարդ մեխանիզմ։ Անդրադառնալով վերջին շրջանում բանակում գրանցված սպանություններին և ինքնասպանություններին՝ մասնագետը հարցադրում արեց. «Մի՞թե իշխանությունը չի հասկանում, որ այստեղ և հոգեբանական, և հոգեբուժական աշխատանքներ պետք է տանել, ուղիղ հենց բանակի ներսում։ Իրոք ուսումնասիրել և պարզե՞լ են՝ ինչու է դա տեղի ունենում։ Երբ ինքնաթիռ է ընկնում, հոգեբաններ են ներգրավում, իսկ բանակում տեղի ունեցած դժբախտությունների ժամանակ՝ ոչ։ Այնինչ, սա շատ ավելի բարդ և կարևոր կառույց է։ Ես կուզենայի, որ իշխանությունները գնահատեն և արժևորեն այն գիտությունը, այն սոցիալական արժեքները, որոնք արդեն մշակույթ են Եվրոպայում»։

Սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանում բարձրորակ սոցիալական մասնագետներ կան, որոնք կարող են բանակում աշխատել, սակայն բանակն այսօր փակ է։ «Պետությունը պետք է պատրաստ լինի ազատ պետություն դառնալ, որպեսզի բանակի հարցերը քննարկվեն»,- նշեց նա։

Tert.am

Lion
10.09.2010, 19:10
Իմիջայլոց, ուղղակի հետաքրքրության համար - այդ հոգեբանը բանակում ծառայել է?

tikopx
10.09.2010, 19:12
ինձ թվումա չէ, բայց ճիշտ բանա ասում

Monk
10.09.2010, 19:18

Մեր բանակում ամենաշատ պահանջված մասնագետներից են հոգեբանները, որոնք այսօր գրեթե չկան: Մեր հարգարժան հոգեբանները, մամլո ասուլիսներ տալու և տեսական վերլուծություններ կատարելու փոխարեն, լավ կլիներ, եթե ռազմական հոգեբանների ինստիտուտ ստեղծեին և լայնածավալ աշխատանք սկսեին: Ի՞նչ է նշանակում բանակը փակ է: Է հա, փակ է, բայց ո՞վ է ասել, որ փակ է մասնագետների համար, այն էլ հոգեբանների: Թողնես մենակ խոսեն:

Lion
10.09.2010, 19:23
ինձ թվումա չէ, բայց ճիշտ բանա ասում

Ինձ թվում է, որ չծառայած մարդը, մարդը, որը ասպիրանտուրայում թաքնվել է ու բանակ չի գնացել (խոսքը այս հոգեբանի մասին չէ), ոչ միայն չի կարող ճիշտ բաներ ասել բանակի մասին, այլ նաև դրա բարոյական իրավունքը չունի: Հիշում եմ, ժամանակին նման մարդկանցից մեկը ինչպես էր նկարագրում Հայոց բանակի "դեդովշինան". այդ նկարագիրը իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չուներ, բայց դրա փոխարեն շատ լավ նկարագրված էր սովետական բանակին վերաբերվող... գրքերում :)

yerevanci
10.09.2010, 21:06
բանակում դու պիտի լինես քո հոգեբանը, որովհետև օրինակ պոստին կանգնած ժամանակ, երբ ամեն քարի ու թփի շարժումից սիրտդ դողա ընկնում, ոչ մի հոգեբան էլ չկա կողքիդ, որ խոսի հետդ ու հանգստացնի, ու նման դեռ ավելի բարդ շաաատ իրավիճակներ, ընենց որ ամեն ինչում դու ես քո գլխի տերը, ինձ օրինակ ոչ մի հոգեբան էլ պետք չէր, ուղղակի պետքա մի քիչ խելացի լինել ու հույսդ միյան քո վրա դնել, ու հաստատ ամեն ինչ, եթե ոչ ամեն ինչ ապա գոնե շատ բան լավ կլինի

tikopx
10.09.2010, 21:10
պոստին կանգնած ժամանակ, երբ ամեն քարի ու թփի շարժումից սիրտդ դողա ընկնում------սրա ու սրանից բեթար բանի մեջով եմ անցել` քարով խփին թռան, սաղով հելանք դանց ման գալւո ել մարդ չկար, տղեքից մեկը փրկվավ, բիստեկի ժեշտը պահեց` պոստի բիսետկի` որտեղ որ ցերեկը հանգստանում ենք, բայց բանակում հոգեբան պետքա:ես դրանում համոզված եմ

Արամ
10.09.2010, 21:14
ուզում եմ տեսնեմ ինչ է այդ "բանակ" կոչեցյալը...

Monk
10.09.2010, 21:15
բանակում դու պիտի լինես քո հոգեբանը, որովհետև օրինակ պոստին կանգնած ժամանակ, երբ ամեն քարի ու թփի շարժումից սիրտդ դողա ընկնում, ոչ մի հոգեբան էլ չկա կողքիդ, որ խոսի հետդ ու հանգստացնի, ու նման դեռ ավելի բարդ շաաատ իրավիճակներ, ընենց որ ամեն ինչում դու ես քո գլխի տերը, ինձ օրինակ ոչ մի հոգեբան էլ պետք չէր, ուղղակի պետքա մի քիչ խելացի լինել ու հույսդ միյան քո վրա դնել, ու հաստատ ամեն ինչ, եթե ոչ ամեն ինչ ապա գոնե շատ բան լավ կլինի
Երևանցի ջան, ես մի քիչ ուրիշ բանից եմ խոսում: Ես իմ զորամասում ինքնասպանության և ինքնախեղումների հակված զինվորների հետ աշխատող հանձնախմբի նախագահն եմ: Բայց բազմաթիվ հարցեր կան, որ ես զգում եմ, որ դա հոգեբան մասնագետի լուծելիք խնդիրն է: Աստված մի արասցե, մի փոքր սխալ, և ճակատարգրական հետևանքներ կարող են լինել: Կամ էլ մեր բանակում առկա մի տխուր իրողություն. որոշ մարդիկ՝ լինեն սպա, թե զինվոր, իրենք իրենց համոզում են, որ իրենք գազան են: Արդյունքում իրենց սկսում են պահել անասունի պես: Այստեղ մասնագիտական հմտություն է պետք, թե որն է ավելի արդյունավետ միջոցը՝ տվյալ անձին բացատրելու, որ ինքը ոչ գազան է, ոչ էլ անասուն, այլ մարդ է, մարդ: Այ նման հարցերում հոգեբանների անելիքն ահռելի շատ է:

Ժունդիայի
10.09.2010, 21:16
Տիկ բայց բանակային հիշողություները քո մոտ մի այլ կարգի են տպավորված: Նկարներ, «դառը» հուշեր և այլն: Որքան ժամաանակ է ինչ վերջացրել ես ծառայությունդ, բայց մինչ այսօր շոշափում ես: Ես հաջորդ օրը մոռացել եմ բանակային կյանքս: Թեպետ իմս էլ ոչ այնքան հեշտ չի անցել:

tikopx
10.09.2010, 21:38
հունիսի 1 2009թ. , բայց պոստեր ես ծառայել?

Ժունդիայի
10.09.2010, 21:41
Չէ: Բայց հարցիդ իմաստը ընկալեցի:;)

Chuk
10.09.2010, 22:44
Մեր բանակում ամենաշատ պահանջված մասնագետներից են հոգեբանները, որոնք այսօր գրեթե չկան: Մեր հարգարժան հոգեբանները, մամլո ասուլիսներ տալու և տեսական վերլուծություններ կատարելու փոխարեն, լավ կլիներ, եթե ռազմական հոգեբանների ինստիտուտ ստեղծեին և լայնածավալ աշխատանք սկսեին: Ի՞նչ է նշանակում բանակը փակ է: Է հա, փակ է, բայց ո՞վ է ասել, որ փակ է մասնագետների համար, այն էլ հոգեբանների: Թողնես մենակ խոսեն:

Ռազմական հոգեբանության ամբիոն թե ֆակուլտետ կա կարծեմ մանկավարժականում (արդեն խառնել եմ Բուհը), ուսանողները հոգեբանություն սովորելուն զուգահեռ պրակտիկա են անցնում բանակում, այդ թվում ունեն շարայինի, մարտական պատրաստության և այլ նման դասեր: Ստեղծված է, գործում է, եթե հաշվարկս ճիշտ է, առաջին շրջանավարտներին արդեն պետք է տված լինեի: Իմ ծառայության ժամանակ պրակտիկան հենց մեր զորամասում էին անցնում, ավելի շատ աղջիկներ էին, քան տղաներ:

Monk
11.09.2010, 00:10

Իմ իմանալով ԵՊՀ-ում պիտի լիներ: Ամեն դեպքում էնտեղ ռազմական հոգեբանության մասնագետ կար՝ Դավիթ Միքայելյանը: Մի ժամանակ մի խնդիր էի ուսումնասիրում, ինքն ինձ ահագին օգնեց: Բայց եղածը դեռ անարդյունավետ է: Վաղուց պիտի մասնագետներ պատրաստեեին: Եղածները նախընտրում են մայրաքաղաքային կամ նմանատիպ զորամասերում պրակտիկա անցնել: Իսկ նման մասնագետների կարիքն ամենաշատը կա պաշտպանական շրջաններում, որտեղ հարաբերություններն ավելի լարված են, պրոբլեմներն ավելի սուր են, բացի այդ ամենապրոբլեմատիկ զինծառայողների մեծ մասը հեռավոր զորամասեր են ուղարկվում: Լավ պատրաստված ու նվիրվյալ մասնագետներ են պետք, որ գոնե երկու տարով գան դիրքապահ զորամասեր, փորձեն մեղմացնել եղած խնդիրները: Իմ կարծիքով երիտասարդները, մանավանդ աղջիկները, այդքան էլ չեն համապատասխանում տվյալ գործի համար: Տարիքն էլ կարևոր է, որպեսզի մի քիչ էլ ծնողական շունչ զգացվի: Դա ավելի է զգաստացնում, տրամադրում անկեղծության:

Chuk
11.09.2010, 00:16
Լրիվ համաձայն եմ, Monk, բայց որքան ես եմ հասկանում ռազմական հոգեբանությունը բավական տարբերվում է սովորական հոգեբանությունից ու մենք պատրաստի մասնագետներ շատ քիչ ունենք: Հետևաբար մի բանից պետք է սկսեին: Ես չգիտեմ, լավ են սկսել, թե վատ: Ինքս շատ բաներից դժգոհ էի, բայց որ գոնե սկսել են, էլի լավ ա:

Monk
11.09.2010, 00:27

Լավը շատ լավ է, որ սկսել են, Արտ ջան, բայց նախ՝ շատ վատ է, որ ժամանակին չի սկսվել, եվ հետո՝ սկսածից առայժմ ոչ տեսանելի արդյունք կա, ոչ էլ հստակ պատկեր, թե ինչ արդյունք կլինի: Բայց լավ, դա իր տեղը: Թող եղած մասնագետներից բերեն: Թող ռազմական հոգեբան չլինի, սոցիալական հոգեբանության միջակ մասնագետ լինի: Կիսագրագետ զամպալիտներից հազար անգամ ավելի լավ գլուխ չե՞ն հանի : Բայց էդ էլ չկա: Հիմա պակասը փորձում ենք կապելլաններով լրացնել, բայց հաստատ դրանով խնդիրը չի լուծվի. երկու ձեռք է պետք ծափ տալու համար:

murmushka
11.09.2010, 15:49
Ասել ինչ-որ բան ասյքանից հետո անիմաստ է: Չգիտեմ, ինչու է մարդ արարածն այսքան դաժան, չնայած դժվար է սրանց նմաններին մարդ կոչել
հիմարներ են

http://www.youtube.com/watch?v=BQECEcnDjCc&feature=player_embedded

Agni
11.09.2010, 16:29
Ախր ցավը նրանում է, որ մեր համակարգերում ամենուր են հակասություները: Հիմա նայեք մի կողմից ինֆորմացիա ունեմ, որ իբր թե ՊՆ-ն փորձում է լայնածավալ մի ծրագիր մշակել ռազմական հոգեբանների աշխատանքի հետ կապված, մյուս կողմից` ես մի երիտասարդ ծանոթ հոգեբան ունեմ, նա անցել է աշխատանքի մի զորամասում, բայց ընդհանրապես ոչ գնահատվում է, ոչ էլ իրավունք է ունենում իր աշխատանքը մարդավարի կազմակերպելու` ընդհանրապես հաշվի չեն առնում նրան:
Վերևներում գոռում եմ, մեծ-մեծ, ճոխ-ճոխ բառակապակցություներով մտահոգություն են արտահայտում բանակի վիճակի հետ կապված, բայց մինչև այդ կլանով հասնում ես ներքևի օղակին` զինվորին, միանգմայան այլ պատկեր ենք տեսնում: Տգիտությունը ամենուր է…
Իսկ ինչ վերաբերում է ռազմական հոգեբաններին, ապա նրանք իսկապես տարբերվում են մյուս բնագավառի հոգեբաններից, իրենց ռազմական գիտելիքների պատրաստվածությամբ:
Օրինակ ես գիտեմ, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը հոյակապ ռազմական հոգեբանության դպրոցներ ունեն ու ինչքան լավ կլինի անիմաստ գումարներ ծախսելու փոխարեն մի քանի մասնագետ հրավիրեին և մեր տեղի մասնագետներին վերապատրաստեին:
Մի խոսքով բարդ է, բայց շարժվել հաստատ պետք է...

Norton
11.09.2010, 17:35
Նոր միջադեպ. զինծառայողը կրակել է ծառայակցին, վիճակը մնում է ծանր

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 9-ին ժամը 2.50-ի սահմաններում Արարատի մեկ այլ զորամասում տեղի է ունեցել միջադեպ ժամկետային զինծառայողների միջև։ Ըստ նախնական տվյալների, ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ներսիսյանը գնդակահարել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Հովհաննես Բաղդասարյանին։ Վերջինը շտապ տեղափոխվել է Արարատի քաղաքային հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել, ինչից հետո շտապ տեղափոխվել է Երևան՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

ՊՆ քննչական վարչությունից երեկ հայտնեցին, որ ըստ նախնական տեղեկությունների, 19– ամյա զինծառայող Վարդան Ներսիսյանը հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ դիրքերի հակառակ կողմից քայլերի ձայն է լսել։ Նա բղավել է «ո՞վ է», հակառակ կողմից ոչ մի ձայն չի լսվել։ Մի քանի անգամ բղավելուց և պատասխան չտալուց հետո զինծառայողը կրակ է բացել, ինչից հետո պարզվել է, որ նա գնդակահարել է իր հետ նույն հերթափոխում հերթապահություն իրականացնող Հովհաննես Բաղդասարյանին։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանի փոխանցմամբ՝ Հովհաննես Բաղդասարյանը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում։ Վնասվել են նրա ներքին օրգանները՝ լյարդը, հաստ և բարակ աղիները։ Զինծառայողը վիրահատվել է։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այժմ արհեստական շնչառության ապարատը անջատված է, երիտասարդը ինքնուրույն է շնչում, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր, և Հովհաննես Բաղդասարյանը դեռևս գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում։ ՊՆ քննչական ծառայությունից երեկ մեզ հայտնեցին, որ դեպքի առնչությամբ դեռևս որևէ քրեական գործ չի հարուցվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ ՊՆ 8-րդ կայազորային քննչական վարչությունում գործեր են նախապատրաստվում, հետևաբար Ներսիսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել և նա շարունակում է իր ծառայությունը նույն զորամասում։ Նշենք, որ Վարդան Ներսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվել Մասիս քաղաքի զինկոմիսարիատի, իսկ Հովհաննես Բաղդասարյանը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատի կողմից։

murmushka
13.09.2010, 11:15
երեխեք լուրջ եսքան անտարբեր եք ինչ է կատարվում ձեր իսկ շուրջ բոլորը, էսքան սառնասիրտ եք դարձել, էսքան անմարդկային՞՞՞՞՞՞՞ ես վիդեո եմ դրե, որտեղ սարսափելի բաներ են կատարվում ու ոչ մի արձագանք՞ ոչ մի գոնե ներքին զայրույթ, ես իրոքից գնալով հիասթափվում եմ մարդկանցից
սա էլ մեր ՊՆ հայտարարությունը, ոնց որ պիտի պաշտպանի նման անմարդկային սպաներին, ու դատապարտի տեսանյութը տարածողներին

Հաղորդագրություն մամուլի համար

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:

Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն

Արամ
13.09.2010, 11:21

This video has been removed due to terms of use violation. :(

keyboard
13.09.2010, 12:05
This video has been removed due to terms of use violation. :(

Ռեգիստռացիա լինելուց հետո իմ մոտ բացեց http://www.youtube.com/results?search_query=%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB+%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A4%D5%A5%D5%B4%D6%84%D5%A8&aq=f

murmushka
13.09.2010, 13:03
Նայեք նաև առանց գրանցման

http://www.youtube.com/watch?v=gYKbPc4qEjY&feature=player_embedded

tikopx
13.09.2010, 13:10
սրանք հայ չեն 100%
2 բառով պատասխանեմ սաղ հարցերին , եթե մի քանի հոգով գնում են անտառ ուտել խմելու, հաստատ իրանք իրնացով են գնում , ուրիշի հետները չեն տանում` իրանց ջահելներին,, որ ջրի են ուղարկում,որ մի բան ել կայֆ բռնեն վրեքը, նույնսիկ ամանելավ ծառայողները, որ գրիմիտ են անում չաստում ,տենց բան չեն անի:;մեկել հակառակը, որ այդ ջահելներն են գնում , ապա ուրիշ մարդ բացի իրանցից ` այդ տայիֆից, հետները չի գան :
հաստատ եմ ասում սարքաց բանա , բայց սարքողը չի ծառայել ու ետ մանրուքին ուշադիր չի եղել:)

yerevanci
13.09.2010, 13:10
չեմ կարող ժխտել, որ նման բաներ չեն լինում, որովհետև վիդեոն վառ ապացույց է, ու նաև մի քանի նման դեպքերի մասին էլ լսել եմ այլ զորամասերում ծառայող ընկերներիցս, բայց ասել, որ համատարած դա է տիրում, սխալ կլինի, սրանք այն բացառություններն են, որ վարկաբեկում են մեր բանակը, պատկերացնում եք այս վիդեոն ընկնի ադրբեջանցիների ձեռքը... :think ու իզուր չեն ասում, գեղ չկա, որ շուն չլնի (կարծեմ էդպես էին ասում)

Chuk
13.09.2010, 21:43
երեխեք լուրջ եսքան անտարբեր եք ինչ է կատարվում ձեր իսկ շուրջ բոլորը, էսքան սառնասիրտ եք դարձել, էսքան անմարդկային՞՞՞՞՞՞՞ ես վիդեո եմ դրե, որտեղ սարսափելի բաներ են կատարվում ու ոչ մի արձագանք՞ ոչ մի գոնե ներքին զայրույթ, ես իրոքից գնալով հիասթափվում եմ մարդկանցից
սա էլ մեր ՊՆ հայտարարությունը, ոնց որ պիտի պաշտպանի նման անմարդկային սպաներին, ու դատապարտի տեսանյութը տարածողներին
Արմ ջան, բարդագույն հարց ա:
Սառնասրտի ու անմարդկայինի հարց չկա: Փորձեմ ձևակերպել:

Եթե հայ սպան նման բան ա անում, նրան պետք ա ուղղակի գնդակահարել, որովհետև տեղի ա ունենում խայտառակ մի բան, մարդու արժանապատվության նվաստացում, բանակում արատավոր մթնոլորտի ձևավորում: Այսինքն սա կոպտագույն հանցանք ա թե՛ տուժող քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր պետության, բանակի նկատմամբ: Նման բան անողին պետք ա ուղղակի քացու տակ գցել, տրորել ապա գնդակահարել:

Բայց մյում կողմից եթե սա թշնամու կողմից սարքված տեսանյութ ա, ու հանկարծ ու մենք կուտ ենք ուտում ու հարձակվում բանակի վրա, ապա մենք ակամա կատարում ենք թշնամու ուզածը, պատվազրկում, բարոյազրկում բանակը:

Ես ուզում եմ, որ ամենը հրապարակային լինի: Ինձ, որպես ՀՀ քաղաքացի անհրաժեշտ է հրապարակայնություն: Եթե վիդեոն սարքովի է, ապա ես ուզում եմ տեսնել դրա սարքողներին ու պատիժը, եթե վիդեոն սարքովի չէ, ես ուզում եմ տեսնեմ այդ «սպային» ու նրա պատիժը:

Մինչ այդ ներկայացնեմ ՀԱԿ-ի հայտարարությունն այս մասին.

«Վերջին օրերին ինտերնետային տարբեր կայքերում տարածվել է սահմռկեցուցիչ մի տեսագրություն որպես բանակում տիրող բարքերի մի օրինակ։ Սպան՝ գոտկատեղից վերեւ մերկ, հրեշային ու անասնատիպ մի կերպար, կանաչների մեջ նստած ճաշում է, իսկ նրա դիմաց երկու զինվորներ են նստած։ Վերջիններիս նա հեթով հրամայում է գլուխը մոտեցնել, բռնում, ամբողջ ուժով քաշքշում է զինվորների ականջներից, ապա հարվածում դարձյալ ականջներին՝ ափի այնպիսի դիրքով, որ արտաքին կապտուկներ չառաջանան, բայց պայթեն թմբկաթաղանթները։

Երկու զինվորները լուռ ու անմռունչ միմյանց հերթագայելով, ըստ հրամանի, մոտենում են նրան։ Հստակ երեւում է, որ զինվորները ոչ թե, ասենք, պատժվում են ինչ-որ զանցանքի համար, այլ դա հրեշատիպ սպայի համար ճաշին ուղեկցող ճիվաղային մի ծիսակատարություն է։ Անգամ ֆաշիզմի ու նրա ներկայացուցիչների գազանությունները, մարդկային արժանապատվությունը վիրավորելու ու ստորացնելու մասին նրանց արանքների ամենաչափազանցված պատկերումը գեղարվեստական ֆիլմերում իրենց զազրելիությամբ չեն կարող մրցել 3-4 րոպեանոց այդ տեսանյութի հետ։ Եւ իսկույն հասկանում ես հատկապես վերջին շրջանում բանակում հաճախացած ողբերգական ու արյունոտ դեպքերի պատճառը։ Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ։ Լավագույն դեպքում՝ նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես լիակատար խեղված վիճակում։ Մի բան նա հաստատ չի անի՝ անհրաժեշտության դեպքում չի կռվի հակառակորդի դեմ։ Այդպե՛ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում Ղարաբաղը։

Այս առիթով պաշտպանության նախարարության տարածած հապշտապ, անգրագետ ու հակասական հայտարարությունը ոչ այնքան իրողությունը բացահայտելու, որքան այն ծածկելու, պարտակելու նպատակ է մատնում։ Համենայնդեպս պատժի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են ոչ այնքան բռնության ու նվաստացումների հեղինակին, այլ, չգիտես ինչու, տեսանյութը «պատրաստողներին ու կանխամտածված տարածողներին»։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ տեսանյութում բավարար հստակությամբ պատկերված երկու զինվորների եւ սպայի ինքնության ճշտումը տեխնիկական զինվածության ներկա պայմաններում, եթե ոչ ժամերի, ապա ընդամենը մի քան օրվա պարզագույն խնդիր է։ Կատարվածը ոչ թե սովորական ծեծ կամ ոչ կանոնակարգային արարք, այլ դավաճանության ծանրագույն հանցանք է՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը։ Իշխանությունը պարտավոր է առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել անասնակերպ այդ հրեշ սպային, գործի քննությունը տանել հրապարակային՝ դրան մասնակից դարձնելով նաեւ քաղաքացիական հասարակությանը՝ ի դեմս իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների։ Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների, ինչպես նաեւ տեսանյութի հեղինակի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Հակառակ դեպքում սույն ոճրագործ արարքի հանցակիցներ կհամարվեն բանակի համար բոլոր պատասխանատուները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ելնելով ՊՆ-ի տարածած հայտարարությունից, Կոնգրեսը խոր մտավախություն ունի, որ իշխանությունն արդեն իսկ սույն փաստը ծածկադմբոց անելու քաղաքական որոշում ունի։ Ուստիեւ՝ մենք նաեւ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ ուշադիր նայել տեսանյութը. երկու զինվորներին ու սպային ճանաչողներին խնդրում ենք տեղեկություններ հաղորդել Հայ Ազգային Կոնգրես։ Այս գործը պետք է բացվի ու պատժվի ամենայն խստությամբ։ Հիշե՛ք, խոսքը վերաբերում է ոչ միայն մեր բանակին՝ որպես երկրի անվտանգությունը երաշխավորող կառույցի, խոսքը վերաբերում է մեր տասնյակ հազարավոր երեխաների առողջությանն ու ճակատագրին, որոնք այսօր ծառայում են բանակում եւ այլ տասնյակ հազարավորների, որոնք վաղը կզորակոչվեն»,-ասված է հայտարարության մեջ։

Այս հայտարարության յուրաքանչյուր տառին համաձայն եմ, եթե վիդեոն սարքովի չէ: Հրապարակայնությունն էս գործում ուղղակի անհրաժեշտություն է: Ինձ չի բավարարում ու չի կարող բավարարել ՊՆ-ի մամլո հաղորդագրությունը:

ministr
13.09.2010, 21:53
Շատ նման տեսանյութեր կան ադրբեջանական բանակի մասին: Ու կարծում եմ, որ սա իրոք սարքածա, ընդ որում էդ ոչխարների սցենարներին շատ մոտ: Մերոնք եթե նման բան անեին տենց լուռումունջ չէին խփի: Միակ խոսացած հայերեն բառն էլ ջուր ու վազքով.. ընդ որում բավական ակցենտով...
Դե իսկ եթե (մեկ էլ ու տեսար) սա իսկապես տեղիա ունեցել... ապա էս գյադուն ամենածանր ու ամենադաժան ձևովա պետք սատկացնել, կամ սարքել հաշմանդամ....

Աթեիստ
13.09.2010, 23:42
Կարծես թե այստեղ չեմ գրել: Ծառայությանս տարիներին ընկերս կողքի զորամասից ընկերոջ հետ փախել եկել էր ինձ հյուր: Նստած հաց էին ուտում, երբ զորամասից զանգեցին (համարս հեռատեսորեն թողել էր) ու շատ կանչեցին, քանի որ հրամանատարը բոլորին շարում էր` ստուգելու:
Տանիս դուրս գալու պահին մի արտահայտություն արեց, որը մինչև հիմա շատ լավ տպավորվել է մեջս. «Սաղ հեչ, լապատկով ծեծելուց եմ վախենում»:
Ես պրոցեսը չեմ տեսել, բայց պատկերացրածս շատ ավելի վատն էր, քան այն ինչ կատարվում է վերոհիշյալ տեսանյութում: 1% անգամ չեմ կասկածում, որ նման բաներ իսկապես կան մեր «բանակում», ու դրանք հաստատ հատուկենտ դեպքեր չեն:

Քանի որ նախորդ գրառումներից հետո շատ բան է գրվել հիշեցման կարգով կրկնեմ, որ տեսածս մահերից մեկին ծեծել էին հարևան զորամասի զինվորները, մեկին էլ սպան այնքան էր ծեծել, որ սթրեսից լեյկոզ էր ստացել ու մի քանի ամսից մահացավ հիվանդանոցում:

tikopx
13.09.2010, 23:48

«Սաղ հեչ, լապատկով ծեծելուց եմ վախենում», եսի դու չես տեսել, բայց ես պոլի փեդով ծեծ եմ տեսել`10 հոգուն կամբատն էր տփում ուչեբկում` կիրովական, բայց չեմ զգացել:)
ետի սաղ ել գիտեն դրա մասին, բայց ետ ռոլիկի պես 10000000 կան, իսկ կոնկրետ ետ սարքածա, վերևը ասել եմ ինչից իմացա, մանցածը դուք եզրակացրեք

VisTolog
14.09.2010, 16:56
երեխեք լուրջ եսքան անտարբեր եք ինչ է կատարվում ձեր իսկ շուրջ բոլորը, էսքան սառնասիրտ եք դարձել, էսքան անմարդկային՞՞՞՞՞՞՞ ես վիդեո եմ դրե, որտեղ սարսափելի բաներ են կատարվում ու ոչ մի արձագանք՞ ոչ մի գոնե ներքին զայրույթ, ես իրոքից գնալով հիասթափվում եմ մարդկանցից

Ուղղակի ապշած եմ էդ զինվորի համբերության վրա:
Մի երկու բան կհաշվարկեի` դեմ - կողմ-երի քանակն ու քացու տակ կգցեի:

Հա, հիմա կասեք թե դրան էլ պատասխան հարված կստանար զինվորը, բայց իմ համար արժանապատվությունն ավելի վերա:

keyboard
14.09.2010, 17:25
Ճիշտ է ամբողջը սարքած է մեր բանակում էլ նման բաներ շաաաաաաաաաաաաաաաաաաաատ հազվադեպ են լինում.
Դարա համար` ամենախելոք,ամենահամեստ, ամենաբարի զինվորը մի օր ԴԱՎԱԴԻՏ է լինում ու պոստի սաղ սաստավին ԳՅՈՒԼՈՒՄ ու գալիս հանձնվում հրամանատարությանը կամ փախնում,դրա համարա, որ ամենահամեստ զինծառայողը պոստից փախնում է մենակ թե չստորանա, դրա համարա, որ աֆիցեռը զինվորի ինքնասիրությաննա կպնում, որ զինվորը չդիմանա վերադարձնի դատեն, դրա համարա, որ զորքին իբր թե կոփում են հանում պլացին բոբիկ 30 աստիճան մառոզին շարում են, դրա համարա որ էս բանակ սերիալը լավ էլ ցույցա տալիս թե ինչքան անինքնասեր տասոֆշիկներ կան մեր բանակում, դրա համարա,որ մի հատ ապտակ չուտելու համար իրանք իրանց ծախում են, ճնայած ես չեմ մեղադրում, մտածում են մենակ թե չմեռնեն գնան հասնեն տուն, էնքան բան կա գրելու, տեսանյությն էլ իմ տեսածներին ոչնչով չի զիջում, հաստատ համոզված եմ մերոնց արածնա ու ոչ մի բան էլ սարքած չի ու ոչ թե նման բաները մեր բանակում հազվադեպ են լինում, այլ մի փախեք իրականությունից մարդիկ և ընդունեք որ դա մեր բանակի ԱՌՕՐՅԱՆԱ...

Նաիրուհի
14.09.2010, 17:30
Ես էս տեսանյութի իրական լինելուն ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...

Lord
14.09.2010, 18:59
ժող ես այս տեսանյութը նայեցի և ոչ մի անհավատալի բան էլ չեմ տեսնում, իրականությունը ավելի վատնա, սա դեռ ամենավատը չի, ես իմ ծառայության ընթացքում սրանցի հազար անգամ ավելի վատ բաների եմ ականատես եղել և համոզված եմ, որ նման դեպքեր ինչպես եղել են այնպես էլ լինելու են, որովհետև բոլորի մեջ էլ այդ դաժանությունը կա, կարևոր չի բանակում է գտնվում թե ոչ, ուղակի որոշները հնարավորություն են ստանում այդ դաժանությունը առտահայտելու

ars83
14.09.2010, 19:08
Ես էս տեսանյութի իրական լինելուն ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...
Որևէ փաստարկներ կբերե՞ք, որպեսզի հասկանալի լինի՝ ինչի հիման վրա չեք հավատում: Շնորհակալություն:

---------- Ավելացվել է՝ 20:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:05 ----------

Նայեք նաև առանց գրանցման

http://www.youtube.com/watch?v=gYKbPc4qEjY&feature=player_embedded
Այս տեսագրությունն էլ է հեռացված:
Բայց Dailymotion-ում հասանելի է՝ http://www.dailymotion.com/video/xesfaj_bullying-in-armenia-armyy_news?start=60

tikopx
14.09.2010, 19:09
Որևէ փաստարկներ կբերե՞ք, որպեսզի հասկանալի լինի՝ ինչի հիման վրա չեք հավատում: Շնորհակալություն:

կարդա` ես ել իմ փաստարկները:

սրանք հայ չեն 100%
2 բառով պատասխանեմ սաղ հարցերին , եթե մի քանի հոգով գնում են անտառ ուտել խմելու, հաստատ իրանք իրնացով են գնում , ուրիշի հետները չեն տանում` իրանց ջահելներին,, որ ջրի են ուղարկում,որ մի բան ել կայֆ բռնեն վրեքը, նույնսիկ ամանելավ ծառայողները, որ գրիմիտ են անում չաստում ,տենց բան չեն անի:;մեկել հակառակը, որ այդ ջահելներն են գնում , ապա ուրիշ մարդ բացի իրանցից ` այդ տայիֆից, հետները չի գան :
հաստատ եմ ասում սարքաց բանա , բայց սարքողը չի ծառայել , կամ էլ հայկական բանակում չի ծառայել ու ետ մանրուքին ուշադիր չի եղել:)

Շինարար
14.09.2010, 19:17
Ես էս տեսանյութի իրական լինելուն ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...Անհավատալի ոչինչ չկա, ավելի կոմպրոմատային բաներ կարելի էր նկարել, սովորական առօրյա տեսարան է:

V!k
14.09.2010, 19:33
Այս տեսագրությունն էլ է հեռացված:
Բայց Dailymotion-ում հասանելի է՝ http://www.dailymotion.com/video/xesfaj_bullying-in-armenia-armyy_news?start=60
տեսանյութը Յութուբից հեռացրել են են պատճառով,որ ադրբեջանից չտեսնեն(կամ գոնե ինչքան հնարավոր է քիչ տեսնեն,շատ շուխուռ չընկնի),որ մեր բանակի անունը չընկնի,իսկ տեսանյութի իրականության մասին ասեմ որ հավատում եմ,հեռու չի մեր բանակի աֆիցեռների պահվածքից,դեռ չեմ ծառայել,բայց նման դեպքեր էլի եմ լսել,ամոթ ա,ամոոոոոթ

murmushka
14.09.2010, 21:56
Ես էս տեսանյութի իրական լինելուն ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...

ես էլ չեմ հավատում, մեր բանակում նման բա՞՞՞՞, չեմ հավատում, չեմ հավատում որ Երևանի փողոցներում մարդկանց գնդակահարում են, ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒմ, որ մարդկանց սեփական տներից քշում են, ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒմ, որ ... շարունակեմ՞ Մենք ապրում ենք Հայլուրի բարի պուպուշ Հայաստանում, որի բանակում, մենակ տուտուզին են խփում , էն իրիկունները, որ շուտ քնեն

Norton
14.09.2010, 22:11
Հայերի ֆոբիաները շատ են ու տարբեր

Երիտասարդների մեջ առկա է բանակի հանդեպ վախը

Երեկ «Արմատ» ակումբում հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու սոցիալական աշխատանքի մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը խոսեցին հայերին բնորոշ ֆոբիաների մասին:
Ըստ հոգեբանի, հայերին բնորոշ են հատկապես հիվանդությունների նկատմամբ ֆոբիաները. «Հաճախ ասում են՝ գուցե ես կանցերոֆոբիա՞ ունեմ՝ քաղցկեղ, սրտանոթային հիվանդություն: Բացի այդ, հասարակության մեջ տարածված է վախը փակ տարածություններից, բարձրությունից, բժշկական կաբինետներից, կենդանիներից՝ միջատներից, օձերից, թռչուններից, շներից: Սրանք հասարակ ֆոբիաներն են: Իսկ ֆոբիաների մյուս տեսակին՝ սոցիալականների թվին են դասվում ուրիշների ներկայությամբ խոսելու, ուտելու վախը: Ամենաշատ հանդիպող ֆոբիայի տեսակներն են կլաուստրաֆոբիան ու ագորաֆոբիան: Սրանք ամենաշատն են ազդում մարդու աշխատունակության վրա: Ագորաֆոբիան ի հայտ է գալիս բաց տարածքներից վախի դեպքում, իսկ կլաուստրաֆոբիան՝ փակ տարածքում գտնվելու վախի դեպքում՝ վերելակ, ինքնաթիռ, թունել եւ այլն»:
Ըստ Ռ. Պողոսյանի, ֆոբիաների առաջացման պատճառներից մեկը հայկական հեռուստաալիքների «բայղուշությունն» է՝ «շատ են խոսում, պատմում ֆոբիաների մասին, որ իբր թե դրանով կարողանում են պատնեշել ինչ-ինչ երեւույթների նկատմամբ վախերը, բայց հակառակն են անում, իրենց ներկայացրածով վախ են սերմանում»:
Բանախոսները, սակայն, բոլոր այս ֆոբիաներից առանձնացրին հայ երիտասարդ տղաների՝ բանակի հանդեպ վախը:
Ռ. Պողոսյանի կարծիքով, սա հիմնականում առաջանում է բանակ գնալուց առաջ. «Այսօր հայ երիտասարդները հայրենասիրական ցանկություններից ելնելով չէ, որ գնում են բանակ: Դա կարծես պարտադրանք է դարձել, կա տպավորություն, որ այնտեղ պետք է պարտադիր հիվանդանաս, վախ կա ծառայության հանդեպ...»: Հոգեբանի կարծիքով՝ բանակում պետք է ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի մարդ իրեն պաշտպանված զգա, ինչն այսօր տեսանելի չէ. «Բանակաշինության մեջ ամենակարեւորն այն է, թե ինչ մթնոլորտ ենք այնտեղ ստեղծում, որպեսզի սեւեռուն եւ չպատճառաբանված վախերը գլուխ չբարձրացնեն եւ հոգեկան հիվանդության բույն չդառնան: Այսօր բանակից զորացրվում են հիվանդ անձինք՝ վախերով տոգորված: Ինչո՞ւ չէ, դա կարող է պատճառաբանված լինել. ծեծի եւ ջարդի ենթարկվածներ շատ կան: Եկեք խոսենք դրա մասին շատ ուղղակի ձեւով, որովհետեւ այսօր ենք մենք մեր բանակը շինում: Ցավով եմ նշում, բայց այսօր զինակոչիկները հեշտությամբ, հոգեպես պատրաստ եւ որպես հայրենասեր քաղաքացի չեն գնում բանակ»:
Սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանում բարձրորակ սոցիալական մասնագետներ կան, որոնք կարող են բանակում աշխատել, սակայն բանակն այսօր փակ է. «Պետությունը պետք է պատրաստ լինի ազատ պետություն դառնալ, որպեսզի բանակի հարցերն էլ քննարկվեն» :
Բանակաշինությունը, ըստ Ռ. Պողոսյանի, բարդ սոցիալական ինստիտուտ է եւ բարդ մեխանիզմ: Անդրադառնալով վերջին շրջանում զորամասերում գրանցված դեպքերին՝ սպանություններին, ինքնասպանություններին՝ մասնագետը հարցադրում արեց. «Մի՞թե իշխանությունները չեն հասկանում, որ այստեղ եւ հոգեբանական, եւ հոգեբուժական աշխատանքներ պետք է տանել: Ուսումնասիրել եւ պարզե՞լ են՝ ինչու է դա տեղի ունենում: Երբ ինքնաթիռ է ընկնում, հոգեբաններ են ներգրավվում, իսկ բանակում տեղի ունեցած դժբախտությունների ժամանակ՝ ոչ: Այնինչ, սա շատ ավելի բարդ եւ կարեւոր կառույց է: Ես կուզենայի, որ իշխանությունները գնահատեն եւ արժեւորեն այն գիտությունը, այն սոցիալական արժեքները, որոնք արդեն մշակույթ են Եվրոպայում»:
www.aravot.am

Նաիրուհի
16.09.2010, 02:01
Դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք. Արտակ Նազարյանի մոր բաց նամակը Սեյրան Օհանյանին

Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 27 –ին առավոտյան ժամը 7:00-ին, ըստ պաշտոնական վարկածի, որդիա` Արտակ Նազարյանը իբրև թե «ինքնասպան» է եղել: Ես պնդում եմ, որ որդիս երբեք այդպիսի բան անել չէր կարող: Նա հավատում էր Աստծուն, ուներ խոստովանահայր, Սուրբ երրորդություն եղբայրասիրաց ընկերության անդամ էր մինչև Պաշտպանության նախարարության հրամանով աշխատանքի անցնելը: Նրա համար աստվածային օրենքները միս ու արյուն էին դարձել, և նա հստակ գիտեր, որ ոչ միայն սպանությունն է մեղք, այլև ինքնասպանությունը, և այդ մեծագույն մեղքի բաժինը ահավոր է լինելու:

Գիտեմ, Ձեզ համար ծիծաղելի է հոգևոր բարձրագույն արժեքներից խոսելը:

Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային:

Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել են 300 մետր դիրքերից վերև, դրել թշնամու տեսադաշտում` հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, և հայերին պատրվակ է պետք, իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին: Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը և կրակում: Փոխանակ, գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթևացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչև վերջ:

Եվ այդպիսիներին, չգիտես ում հրամանով, փորձում են պաշտպանել հենց սկզբից` ակնհայտ սպանությունը “ինքնասպանության” քողի տակ մտցնելով: Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին:

Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով.

Մատնահետքեր չեն վերցրել դեռևս չսառած (ըստ իրենց ասածի) որդուս վրայից, աշխատել են առանց ձեռնոցների, տունը, որտեղ բնակվել է որդիս, չի կնքվել: Դեպքից 10 օր հետո բնակարանում խուզարկություն է կատարվել, որտեղից չի գտնվել որդուս օրագիրը` թվագրված 2010թ.: Առգրաված իրերի մասին ոչինչ չի ասվել: Ես չգիտեմ, արդյոք, զինվորական պայուսակն ու ձմեռային բաճկոնը, որն այս անգամ հետը տարել էր ծածկվելու համար, կա՞ն, թե` ոչ:

Որդուս մարմինը լրիվ մերկ են ուղարկել Երևան: Ուր են որդուս զինվորական համազգեստները: Ես դրանց վրա իմ ձեռքով կար եմ արել և լավ եմ ճանաչում, արդյոք չեն փոխելու: Գազանաբար կատարված սպանության արդյունքում համազգեստի վրա ևս բազմաթիվ հետքեր կլինեին:

Մարմինը պահպանելու համար սառույցը մեզանից են ուզել` 40 կգ.: Բավական չէ, որ կատարվել է ահավոր հանցագործությունը, որն անուն չունի ու դրանից հեշտ պրծնելու համար ուզում են փակ դագաղով տուն ուղարկել և միայն իմ աղաչանքով ու պահանջով են դեմքը սարքել, մի տոննա ներկանյութերով ծածկել ու տուն բերել հուլիսի 29-ին, աշխատանքային օրվա վերջում: Հենց այդ ժամանակ քթում արդեն առկա են եղել որդեր, որի համար բժիշկ հրավիրեցինք: Նա քթանցքերը մաքրեց որդերից ու հատուկ նյութերով զմռսեց այն:

Հաջորդ օրը, հուլիսի 30-ին կատարել ենք թաղումը: Մարմինն ահավոր վիճակում էր: Եվ հենց սա էլ վկայում է, որ դեպքը եղել է ոչ թե 27-ին, այլ ավելի վաղ` 24-ի լույս 25-ի գիշերը: Մինչև Երևան տեղափոխելը որտե՞ղ է դրված եղել մարմինը և ինչո՞ւ: Այնտեղ դիազննում չէր արվելու, միայն համազգեստը հանելու համար են այդպես վարվել, ոմանց բարի ծառայություն են մատուցել:

Մահացած որդուս մարմինը ուղեկցողներից մեկը եղել է գումարտակի հրամանատարը: Նա շատ անհոգ է եղել, խոսել է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Դա այն հրամանատարներից մեկն է, որի մասին որդիս հոր հետ խոսելիս ասել է` հայրիկ, երկու հոգի ընկած են հետևիցս` զամպալիտն ու գումարտակի հրամանատարը, հատկապես վերջինս:

Այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պետք է օգնեին գործի բացահայտմանը, միտումնավոր ուշացվել են, ինչը խոսում է այն մասին, որ գործը նպատակամղված տարվում է այլ ուղղությամբ, թաքցնելու բանակում իրենց կերակրամանին կպած գազան հրմանատարներին` գումարտակի հրամանատարին, ով որդուս մարմնին ընդառաջ գնացած ամուսնուս ու ազգականներիս ներկայությամբ ասել էր, որ որդիս թույլ սպա է:

Ամուսնուս հարցին, թե առաջինը ով է տեսել մարմինը դեպքից հետո, պատասխանել էր զամպալիտը, որն էլ իբրև թե գրպանից «ինքնասպանության» մասին քսիֆ գրությունն էր հանել և պահել մոտը:

Գրությունն ի հայտ եկավ որդուս բնակարանի խուզարկությունից երկու օր հետո, իսկ բնակարանը խուզարկել են դեպքից տաս օր հետո: Եվ քննիչ Մադաթյանը հայտնաբերված սարքված գրությունը հապճեպ ուղարկում է փորձաքննության: Ինձ համար սարքված այդ գրությունը կոպեկի արժեք չունի, ըստ շարադրվածքի` այն գրվել է սպանությունից հետո:

Որդուս բլոկնոտը, որը չգիտեմ բնակարանից են գողացել, թե ըստ իրենց ասածի գրպանից է հանվել, հոշոտված է որդուս մարմնի նման, բոլոր էջերը պոկել են և թողել երեք էջ, որոնց վրա ամսաթվեր կան և մեկ պոկված էջ, որի վրա սարքված է «ինքնասպանության» գրությունը: Մեզ բնօրինակը ցույց չեն տվել, իսկ ինչպիսի գաղտնիքներ կբացեր բնօրինակը...

Մի՞թե «ինքնասպանության» գնացողը 300 մետր բարձրություն է հաղթահարւմ, սեփական մարմինն է խոշտանգում, ջարդում է գլուխն ու ատամները, կրակում սեփական բերանի մեջ և ոչ թե գազան խոշտանգողների վրա:

Պարոն նախարար, հարց է ծագում. ինչու Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժինն ավարտած 30 ամյա երիտասարդը, ով անփորձ լինելով զինվորական կեղտոտ գործարքներին, որոնց մասին դուք շատ լավ տեղյակ եք, իր դասակի զինվորներին վերաբերվել է ինչպես եղբայրների, ճանաչել ու սիրել է Աստծուն, հանկարծ մոռացավ ամեն ինչ և ինքնասպան եղավ:

Ինչու դուք, որ ամբողջ համակարգի գլուխն եք, թեև հենց Ձեր մասին էլ ասում են, որ թույլ նախարար եք, և Ձեզանից ոչինչ կախված չէ, չեք ուզում քերեք, մաքրեք բանակի և համակարգի վրայի արյունն ու կեղտը, իրոք պատժել մեղավորներին: Եթե դա Ձեր հնարավորություններից դուրս է, ուրեմն դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք և թողեք մի իսկական գրություն, որ որպես բարձրաստիճան զինվորական ամաչում եք այսպիսի կոռումպացված հայկական բանակ ունենալուց:

Ուրեմն այսպես, բոլոր նրանք, ովքեր կամա, թե ակամա մասնակցել են որդուս սպանությանը, սկսած հրաման տվող գումարտակի հրամանատարից, ում կալանքի տակ վերցնելու փոխարեն ազատել եք աշխատանքից, վկա զինվորներից, կռիվը հրահրողներից, բռնություն գործադրողներից, թևերը բռնողներից, գլխին հարվածողներից (զամպալիտը, որի հարվածի արդյունքում, եթե չի մահացել, ապա ուշաթափ է եղել և այդպես թողել են օրեր շարունակ, մինչև որոշեն, թե ինչ են անում), քննիչից, մարմինը տեղափոխողներից, որոնց բութ մատնահետքերը դաջված էր որդուս ջարդված թևերի վրա, վերջացրած, համակարգը կաշառակերության մեջ թաղողներից, որոնք ոչ միայն իրենց ձեռքերն են թաթախել որդուս արյան մեջ և նրա նման շատ երիտասարդների, բոլորին կանգնեցնում եք դատարանի առջև և ոչ թե որպես սովորական մարդասպանների, այլ որպես հայրենիքի դավաճանների, որոնց համար բացի իրենց փորից ուրիշ սրբություն չկա: Հայրենիքի դավաճաններին պատերազմական իրավիճակում գնդակահարում էին:

Արտակ Նազարյանի մայր` Հասմիկ Հովհաննիսյան

Հ.Գ. Այս նամակը ես ուզում էի ձեզ ուղարկել, բայց համոզված լինելով, որ այսպիսի նամակներ երբեք չեք ընթերցում, գերադասեցի հրապարակել մամուլում, որպեսզի ստիպված լինեք այն կարդալ»։

Սեյրան Օհանյանը պատասխանել է Արտակ Նազարյանի մոր բաց նամակին

ՀՀ պաշտպասնության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքել է օրերս lragir.am-ում հրապարակված Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր' Հասմիկ Հովհաննիսյանի իրեն ուղղված բաց նամակին: Ներկայացնում ենք նախարարի պատասխանն ամբողջությամբ: Նամակը lragir.am-ին է տրամադրել Հասմիկ Հովհաննիսյանը:

Հարգելի տիկին Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու' թիվ 21127 զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը' մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության' թերություններով ընթացքը:

Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը' հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Հարութիկ Կիրակոսյանին և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը 04.09.2010թ. հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը' մեղավորներին արժանի պատժի ենթարկելու և նման երևույթները բացառելու համար:

Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել և առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը:

ՀՀ պաշտպանության նախարար' Սեյրան Օհանյան
Աղբյուր (http://www.7or.am/hy/news/2010-09-15/17631/)

Chuk
16.09.2010, 08:52
Սեյրան Օհանյանի պատասխանը, ցավոք, ընդամենը ծածկադմփոց պատասխան է:

Okamigo
16.09.2010, 15:05
Ասել ինչ-որ բան ասյքանից հետո անիմաստ է: Չգիտեմ, ինչու է մարդ արարածն այսքան դաժան, չնայած դժվար է սրանց նմաններին մարդ կոչել
հիմարներ են

http://www.youtube.com/watch?v=BQECEcnDjCc&feature=player_embedded

Վիդեոն ջնջել են,ով կարող է ուրիշ լինկ տա?

Lion
16.09.2010, 20:54
Սեյրան Օհանյանի պատասխանը, ցավոք, ընդամենը ծածկադմփոց պատասխան է:

Կարինե Քալանթարյան

Սեպտեմբերի 11-ից YouTube կայքում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող աղմկահարույց տեսանյութում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներին ստորացնելու եւ բռնություններ կիրառելու համար մեղադրվող անձի ինքնությունը բացահայտվել է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը այսօր հայտնեց, որ այժմ պարզվում է մեղավորների շրջանակը, առաջիկա օրերին նախարարությունը այս առթիվ հանդես կգա հայտարարությամբ։

Կիրակի օրը ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ քայլեր են ձեռնարկվում տեսանյութի հավաստիությունը պարզելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ...

http://www.azatutyun.am/content/article/2159910.html

Norton
16.09.2010, 21:01
Ցավոք, մեր ՊՆ մենակ հասարակական հնչեղություն ունեցող լուրերից հետո ու բավական ուշացումով է հիշում իր պարտականությունների մասին:

Նաիրուհի
16.09.2010, 22:54
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է YOUTUBE-Ի ՀԱՅՏՆԻ ՀՈԼՈՎԱԿԻ ՍՊԱՆ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը հաստատեց շրջանառվող լուրերը, թե ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է youtube կայքում տեղադրված հայտնի տեսանյութի կադրերում երևացող այն սպային, ով անմարդկային վերաբերմունք էր դրսևորում երկու շարքային զինծառայողների նկատմամբ: Սպան, որի անունն առայժմ չի հրապարակվում, այս պահին գտնվում է ռազմական ոստիկանությունում և ըստ նախնական տեղեկությունների զինվորական ծառայությունն անցկացնում էր ԼՂՀ զորամասերից մեկում:
Աղբյուր (http://lragir.am/armsrc/country-lrahos38567.html)

murmushka
17.09.2010, 11:47

իսկ հիմա Նաիրուհի ջան, գոնե սկսեցիր մի թեթև հավատալ՞

tikopx
17.09.2010, 18:31
Խարաբաղում զոհ ունեք :cry
Զրադաթարի ռեժիմի խաղտում է արձանագրվել ողջ սահմանի երկայնքով: կրակ է արձակվել մեծ տրամաչափի զենքերից, սնայպերներից` 27 անգամ : :angry
Մերոնք պատասխան քայլեր են ձեռնարկել , բայց արդեն ուշ էր:
սպանվել է եֆրետոր` Անդրանիկ Իգորի Սարգսյանը` 90թ.-ի ծնված, շուշիի վաենկոմատ:cry

Ես ` իմ ու բոլոր ակումբցիների անունից ցավակցություն եմ հայտնում սպանվածի ընտանքին, և հույս հատյտնում, որ այսպիսի բաներ մերոնք չեն ների Ազերների

yerevanci
17.09.2010, 20:24

չեմ հասկանում խի ես մեծատառով գրել

tikopx
17.09.2010, 20:30
որ որոշ մարդիկ իմանան ադրբեջանցիք, շատերը այդ հապավումը չգիտեն

Norton
18.09.2010, 10:30
Հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները

Հայոց բանակում տեղի ունեցող վերջին աղմկահարույց դեպքերը ծառայությունն ավարտած հայ զինվորին «Հրապարակի» խմբագրություն էին բերել։ Հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում։ Թե ինչպիսին է իրականում հայոց բանակը զինվորի աչքերով, ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ «Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասը Արարատ քաղաքում է գտնվում։ Մոտ կես տարի եմ ծառայել։ Եթե դրսից լսեի, թե զորամասերում ինչեր են կատարվում, չէի հավատա։ Բոլորովին այլ է, երբ սեփական աչքերով ես այդ ամենը տեսնում։ Կարանտինից դուրս գալուց հետո ես հասկանում, թե սպաներն ինչեր են անում։ Իմ պրիսյագի հենց հաջորդ օրն էր, գնդի հրամանատարը հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ։ Ճիշտ է, դա լավ բան չէ, և դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ։ Տիգրանը կրտսեր սերժանտ էր։ Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները։ Զինվորը դա չարեց, և Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին։ Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին։ Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ւղիղ կանգնել։ Մենք էինք օգնում, որ շորերը հագնի։ Սա միակ դեպքը չէ։ Մարտիրոսյան Վարդանը ամեն մի աննշան առիթով վրդովվում էր ու զինվորներին դաժան ծեծի ենթարկում և միշտ խփում էր զինվորների մեջքին ու երիկամներին, որ կապտուկները չերևան։ Ապրիլ ամիսն էր։ Արդեն պիտի ձմեռային համազգեստը ամառայինով փոխարինեինք։ Ամառային կեպկաներից, որ մեզ տվել էին, գումարտակի առաջին վաշտի տղաների մեծամասնությունը՝ 17 հոգի, չունեին, որովհետև իրենց ենթասպան չէր տվել, դա զինվորների մեղավորությունը չէր։ Նրանք դեռ ձմեռային գլխարկներով էին։ Առավոտյան նրանք հրապարակ դուրս չեկան, որովհետև եթե առանց ամառային կեպկաների գնային, կպատժվեին։ Նրանք վաշտում էին մնացել, ու երբ գումարտակի հրամանատարն իմացավ, այդ 17 զինվորին շարեց, պարտոպեն, այսինքն սպայի ռեմենը հանեց, բոլորին ասաց, որ ծնկների վրա կանգնեն, և սկսեց այդ պարտոպեով նրանց դեմքին խփել։ Բոլորի քթից սկսեց արյուն հոսել։ Հրամանատար Մարտիրոսյանն այժմ մեկնել է Ռուսաստան՝ երկու տարի սովորելու, որ սպայական դասը բարձրանա։ Նա շատ մտերիմ էր Գենշտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու հետ, որը մեր զորամասում գնդի հրամանատար էր, հիմա նա բանակային 4– րդ կորպուսում երկրորդ մարդն է, այսպես ասած՝ նայողն է։ Ես չէի ուզենա, որ Մարտիրոսյան Վարդանը, որ նման բաներ է արել, գա՝ ինչ-որ գնդի հրամանատար կամ տեղակալ նստի, որովհետև նրա նմանները պետք է մեր բանակի համակարգում չլինեն։

tert.am (http://tert.am/am/news/2010/09/18/hraparak/)

ministr
18.09.2010, 11:08
Ու հավանականա, որ էն զինվորն էլ, որ հետո կդառնա հրամանատար, իրա "մուռը" կհանի մյուս զինվորներից... և այսպես շարունակ: Մինչև կշատանան վայրենի հրամանատարներին գնդակահարելու դեպքերը ու ոչ թե նաև զինվորի ինքնասպանությամբ, այլ դատով, որի ժամանակ էլ չեն կարող ասել, թե զինվորը գիժ էր, աննորմալ էր, դրան ով էր բերել բանակ ընդհանրապես...

ministr
18.09.2010, 12:13
Ինտերնետ համացանցում հայտնված հայտնի կադրերը՝ զինվորների ականջների քաշքշման վերաբերյալ, շարունակում է մնալ քննարկվող ամենաթեժ թեման։ Բնականաբար, այդ հետաքրքիր թեմաներում ինքնադրսևորվելու փորձեր չէին կարող չանել իշխանական դաշտի կողքերում պտտվող երիտասարդները։ Եվ ահա, ըստ լուրերի, այդ կադրերը կոնկրետ իշխանական գործիչների «պասով» «youtube»–ում տեդադրել է ՀՀԿ-ի կրծքանշանով Մենուա Հարությունյանը։ Սակայն երբ վերջինիս հարցաքննել են, ասել է, թե ինքը Արամ Հարությունյանի՝ «Հայլուրի» նախկին աշխատակցի կայքից է վերցրել։ Հիշեցնենք, որ նույն Ա. Հարությունյանին էին վերագրվում ոչ վաղ անցյալում նույն ցանցում հայտնված կադրերը՝ Հրանտ Թոխատյանի և Ալբերտ Ազարյանի «գեղեցիկ արտահայտությունների» վերաբերյալ։ Եվ հաշվի առնելով նախկին փորձը, անմիջապես Ա. Հարությունյանը տարվել է 6-րդ վարչություն, որտեղ զանգահարել է ինչ-որ մեկը և ասել, թե Արամին ազատ արձակեք։ Երեկ ինքը՝ Արամ Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե որևէ կապ չունի այդ կադրերի հետ։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը սպառնացել է խիստ պատժել տեսանյութը տարածողներին։

http://tert.am/am/news/2010/09/18/4rd/

VisTolog
18.09.2010, 12:25
http://www.youtube.com/watch?v=-qdd-LyuiIA

Շինարար
18.09.2010, 12:28
Հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները

Էս ամենը ամենասովորական առօրյա տեսարարններ են: Պատկերացրեք, հիմա սենց ցնցող կարդում ենք, իսկ ամենաահավորն էն ա, որ դա էնքան սովորական ա, որ զինվորը չի էլ պատկերացնում, որ տենց ահավոր ա:

Dayana
18.09.2010, 12:32
Հուսով եմ հրապարակայնորեն ցիցը կբարձրացնեն էդ ստահակին:

ministr
18.09.2010, 15:14
Սրան պտի էնքան ծեծեն, որ էդ կողքի սալերը հալվեն մաշվեն...
Իսկ սրան օրենքով ինչ պատիժա հասնում?

Փաստորեն էն երկու տղեն արդեն զինվոր չեն... Եթե զինվորին նման ձևով կոտրես, էլ ինչ զինվոր? Վաղը կռվի ժամանակ կամ ուղղակի կփախնի մարտի դաշտից, կամ էլ կկրակի էդ անաունի մեջքին (եթե իհարկե էդ հայվանը առջևից գնա որպես հրամանատար ինչին խիստ կասկածում եմ) կսպանի ու նոր կփախնի...

Norton
18.09.2010, 16:35
Էս ամենը ամենասովորական առօրյա տեսարարններ են: Պատկերացրեք, հիմա սենց ցնցող կարդում ենք, իսկ ամենաահավորն էն ա, որ դա էնքան սովորական ա, որ զինվորը չի էլ պատկերացնում, որ տենց ահավոր ա:

Էլի թող սենցացիա չլինի: Խնդիրը այստեղ սենսացիա դնելու մեջ չի, այլ ինֆորմացնելու, որպեսզի բանակում, ի վերջո որոշ բաներ շտկվեն: Թե չէ շատ մարդիկ նույնիսկ վիդեոն նայելուց հետո չեն հավատում, թե մեր բանակում տենց բան հավանական ա: Դա հայկական հեռուստատեսությունների ու իշխանությունների քարոզչության զոմբիացնող էֆֆեկտնա, երբ ամեն ինչ պայծառ գույներով ա ներկայացվում, իսկ թերությունները ոչ թե լուծվում են, այլ կոծկվում՝ էլ ավելի շատ փչացնելով տվյալ համակարգը:

ministr
18.09.2010, 17:38
«Youtube» կայքում վերջերս հայտնված հայտնի տեսահոլովակի «հերոս», ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Սասուն Գալստյանը ղարաբաղցի է, ավելի կոնկրետ` մարտակերտցի:

Այս մասին հայտնում է «Հետքի» աղբյուրը: Հիշեցնենք, որ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման ենթակվել ռազմական ոստիկանություն: Իր հերթին ՌՈ-ն նախապատրաստված նյութերը փոխանցել է զինդատախազություն: Հարուցվել է քրգործ: «Հայոց աշխարհին» փոխանցմամբ`գործը հարուցվել է Քրօրի-ի 375-րդ հոդվածի (իշխանազանցություն) հատկանիշներով: Քննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով (ՀԿԳ) քննչական բաժինը:

Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

1. Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

http://hetq.am/am/society/s-galstyan/

davidus
18.09.2010, 19:18
Պիտի մարմնական վնասվածքն էլ առաջ կքաշեն... սենց կիսատ ա

Norton
22.09.2010, 13:26
«Ժամանակ». Գնդի հրամանատարը Գեղամ Մանուկյանի եղբայրն է եղել

http://s57.radikal.ru/i156/1009/d4/bab9af69b809.jpg (http://www.radikal.ru)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի է դարձել՝ Youtube–յան հայտնի հոլովակի սադիստ սպայի անունը, մայոր Սասուն Գալստյանը. ըստ այդմ, ծառայում Է ԼՂՀ ՊԲ–ի «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Ինչպես մեզ հայտնի է դարձել, գունդը, որտեղ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, մինչև վերջերս ղեկավարել է ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրը։ Մեկ տարի առաջ գնդի հրամանատարը՝ Մանուկյանի եղբայրը, տեղափոխվել է այլ զորամաս, սակայն, մեզ հասած տեղեկություններով, սադիստական այս բարքերը «Եղնիկներում» հաստատվել են դեռ վաղուց և շատ լավ գործել են ընկեր Մանուկյանի եղբոր օրոք։ Այժմ, մեր տեղեկություններով, «Եղնիկների» հրամանատարն է ոմն Սեյրանյան, որին, սակայն, Youtube–յան հայտնի գործի շրջանակներում չեն ձերբակալել։

Tert.am

ոնց որ միշտ դաշնագները բարձունքում են

yerevanci
22.09.2010, 14:38
ոնց որ միշտ դաշնագները բարձունքում են

Ես կասեի ղարաբաղցիներն են բարձունքում, թող ինձ ներեն ինձ ճանաչող ղարաբաղցիները, որովհետև մի քանիսով բան չի որոշվում, ու ես էլ շատ ընկերներ ունեմ հենց ղարաբաղցի, բայց երկու տարվա ծառայությանս ընթացքում նման բան կսպասեի միայն ղարաբաղցի սպայից, չնայած, որ դա էլ իրա բացատրությունն ունի, իրանք կռիվ տեսած ժողովուրդ են, ու դեռևս էտ ոգին իրանց մեջից դուրս չի եկել, նրանք ուզում են, որ այժմյան սերունդն էլ մտածի իրանց նման, բայց դա պարզա հնարավոր չի, ու դրա համար երբեմն երբեմն հանդիպում ենք նման դեպքերի

Gayl
22.09.2010, 18:12

Կռիվը կապ չունի, ինչքան իրանք են էտ հողի համար կռիվ տվել մի տաս էտքան այստեղի տղերքն են կռիվ տվել ու ընդհանրապես էն մարդը ում գլխի կողքով հազարավոր գնդակներ են անցել գիտի զինվորին հարգել, նաև գիտի, որ զինվորին մատով կպնողը արդեն դավաճան է, ուղղակի էս տականքը ուրիշ անուն ունի, սրանք աբիժնիկ բտ մասսան ա, սրանք են հայաստանցի ու ղարաբաղցի ասողները:

Lion
23.09.2010, 17:12
Ես կասեի ղարաբաղցիներն են բարձունքում, թող ինձ ներեն ինձ ճանաչող ղարաբաղցիները, որովհետև մի քանիսով բան չի որոշվում, ու ես էլ շատ ընկերներ ունեմ հենց ղարաբաղցի, բայց երկու տարվա ծառայությանս ընթացքում նման բան կսպասեի միայն ղարաբաղցի սպայից, չնայած, որ դա էլ իրա բացատրությունն ունի, իրանք կռիվ տեսած ժողովուրդ են, ու դեռևս էտ ոգին իրանց մեջից դուրս չի եկել, նրանք ուզում են, որ այժմյան սերունդն էլ մտածի իրանց նման, բայց դա պարզա հնարավոր չի, ու դրա համար երբեմն երբեմն հանդիպում ենք նման դեպքերի

Իսկ ես հայաստանցի տականքների կողմից եմ նման վարքագիծ տեսել, այնպես որ կարծում եմ - այստեղ "ղարաբաղցի" "հայաստանցի" բաժանում դնել պետք չի...

aerosmith
23.09.2010, 22:26
Նման սպաներին ու զինվորականներին, պետքա տանեն իրանc կնոջ ու երեխեքի առաջ ամենավերջին ձևով ստորացնեն, ընենց ստորացնեն, որ դաժը կինն ու երեխեքը զզվեն ընտանիքի էդ տիպի փոքր ու ստորացած հորը համբուրեն։ Դրանից հետո նման անողնաշարավորը,երբ չկարանա ընտանիքի անդամների աչքերի մեջ նայի, նոր կհասկանա որ զինվորին ստորացնողը ամենավերջին տականքնա(մեղմ ասած)

tikopx
23.09.2010, 22:28
դու հաստատ ծառայել ես, բանակի քֆուրներից ես ասում ,ուղղակի նորմալ հայերենով:D

Mehri
23.09.2010, 22:38
Ինչքան լավ կլիներ Հայաստանի վիճակը, եթե բոլորը ձեր նման մտածեին:

Razo
24.09.2010, 15:05
http://www.azatutyun.am/content/article/2165968.html

Մեկը տեսելա էս վիդեոն?

VisTolog
24.09.2010, 16:29
http://www.azatutyun.am/content/article/2165968.html

Մեկը տեսելա էս վիդեոն?
Վերջին մոտ 40 գրառումներում հենց էդ վիդեոնա քննարկվել:

Սա էլ վիդեոն:

http://www.youtube.com/watch?v=c-5-XIQ7eCY

Tig
24.09.2010, 17:41
Դատական համակարգից նեխած, փտած ու ստոր համակարգ չկա. որդեկորույս ծնողները բողոքում են
16:27 • 24.09.10

ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին Հայկական բանակում տարբեր տարիներին մահացած զինծառայողների ծնողները՝ պահանջելով իրենց որդիների գործերի արդար դատաքննություն։ «Դատական համակարգից նեխած, փտած ու ստոր համակարգ չկա»,- ասում էին որդեկուրույս ծնողները։

2008թ. Ղարաբաղի Մարտակերտի շրջանի դիրքերում սպանված Անդրանիկ Հայրապետյանի հայրը՝ Թովմաս Հայրապետյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև իր որդին, ըստ պաշտոնական վարկածի, հակառակորդի դիպուկահարի գնդակից է զոհվել, սակայն, ըստ փաստերի, այդպիսի բան չկա։

«Երեխայի վրա կան նշաններ, որոնք վկայում են, որ նա կռվի մեջ է եղել։ Իմ տղային սպանել են, ոչ թե զոհվել է հակառակորդի գնդակից։ Դատական գործը կասեցվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Հիմա բողոքարկելու ենք»,- նշեց նա։

Զինծառայողների ծնողների կողքին այսօր կանգնած էր նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին՝ պարզած «Ամենակարևորն այն է, թե ինչպես մի ամբողջ պետություն, ազգ, ժողովուրդ գետինը չի մտնում, երբ դատարաններում, դատախազությունում և պետական այլ հաստատություններում ձեռ են առնում սգավոր ծնողներին» բովանդակությամբ պաստառը։

«Այս համակարգը և առհասարակ իշխանական երեք համակարգերը այնքան նեխած ու սերտաճած են հանցագործությունների հետ, որ ես ոչ մի ակնկալիք չունեմ»,- նշեց Գասպարին։

Tert.am

Kuk
26.09.2010, 13:14
Մահացու ելքով հերթական միջադեպը ՀՀ զինված ուժերում (http://www.tert.am/am/news/2010/09/26/incident/)

aerosmith
26.09.2010, 14:30
Ժողովուրդ ջամ ես ինչա բանակում կատարվում՞՞՞
մեր պն-ն չի մտահոգվում ես ամենից՞՞ չի մտածում որ ստեղ հիմնական մեղքի բաժինը իրաննա..... չի մտածում որ եթե սենց շարունակվի հաստատ բանակ չգնալու ցանկության տենդենցը ավելի կխորանա՞՞ հետո էլ զարմանում են թե խի մերոք չեն ուզում բանակ գնան...

davidus
26.09.2010, 14:52
Օհանյանի հրաժարականը մոտ ա :think

Ապե Ջան
26.09.2010, 15:06
Օհանյանի հրաժարականը մոտ ա :think

էդ խ՞իա հրաժարվում: Վերջ, սպառվեց արդեն :D

Norton
26.09.2010, 23:27
Ցավոք, ով էլ լինի Օհանյանի փոխարեն, ոչինչ չի փոխվելու ՊՆ համակարգում:

Sagittarius
26.09.2010, 23:52
Ցավոք, ով էլ լինի Օհանյանի փոխարեն, ոչինչ չի փոխվելու ՊՆ համակարգում:

Կարծում եմ Օհանյանին փոխելու մեջ չէ խնդրի լուծումը, ցավոք՝ համակարգում շաաաատ անբարոյական մարդիկ կան, իսկ ես անձամբ Օհանյանին չեմ նկատել ինչ-որ կեղտի մեջ՝ չնայած հնարավոր ա, որ լավ տեղեկացված չեմ: Կարծում եմ ուղղակի նա պետք է ավելի համարձակ լինի և քննադատությունները իր անձի հետ չնույնացնի, սերընդափոխություն է պետք, կտազիներին՝ կտցրած հրամանատարներին /որոնք իրենց ուղեղի ծալքերի պակասությունը պատերազմով են պատճառաբանում/, պետք է փոխարինեն կրթված, գրեգետ, բարոյական, ռազմական կրթություն ստացած հավասակշռված սպաները,
նաև պետք է վերջ դնել աջուձախ բոլորին /սկսած քյառթուներից, վերջացրած ասպերանտներով/ նույն վանդակի մեջ գցելուն, համատեղելի չեն այդ խմբերի երիտասարդները:angry, մարդիկ պատրավոր չեն բանակային բարքերին համակերպվել և դեգրադացիայի ենթարկվել, այս կերպ սպանում ենք հասարակության ինտելեկտուալ պոտենցիալը:angry

Rammstein
27.09.2010, 00:05

Վերջերս կարծեմ Օհանյանը ահագին սպաների գործից ազատեց չէ՞: Դա արդեն որոշակի հանդգնություն ա, որտեւ էդ սպաները սենց թե նենց ինչ-որ «մեջք» կունենային, իսկ էդքան «մեջքերին» դեմ գնալը քիչ բան չի:
Իմ կարծիքով Օհանյանը կեղտոտ մարդ չի ուղղակի համակարգը էնպիսին ա, որ պետք ա կեղտոտ լինել, հակառակ դեպքում կա՛մ պիտի իրան խելոք պահի, կա՛մ` վերացնում են: Նույնը վերաբերում ա Հայաստանի բոլոր մնացած պաշտոններին, ավելի հեշտ ա կեղտոտ մարդուն դառնալ երկրի նախագահ, քան մաքուր մարդուն դառնալ հասարակական զուգարանի տնօրեն:

Mephistopheles
27.09.2010, 04:17

Ռամ դու էլ հո չասիր, բա ինչ ա որ կեղտոտ չի ու դրանց մեջքն ինքն ա ու իրա ընգերները… ապեր առաջինը ինքը պտի հրաժարական տա ու էդ մնացածներն էլ հետը ու կանգնեն դատարանի առաջ…

"ինքը լավն ա" հեքիաթներին մի հավատա… որ էդքան լավն ա թող հրաժարական տա ու պատասխան տա… բանակի վերջնական պատասխանատուն ինքն ա… քանի՞ հոգի պտի մեռնի ու սպանվի որ ինքը հրաժարական տա…

Հարդ
27.09.2010, 08:12
նաև պետք է վերջ դնել աջուձախ բոլորին /սկսած քյառթուներից, վերջացրած ասպերանտներով/ նույն վանդակի մեջ գցելուն, համատեղելի չեն այդ խմբերի երիտասարդները:angry, մարդիկ պատրավոր չեն բանակային բարքերին համակերպվել և դեգրադացիայի ենթարկվել, այս կերպ սպանում ենք հասարակության ինտելեկտուալ պոտենցիալը:angry

Էս կետի հետ բայց ես ո՜նց եմ համաձայն...

einnA
27.09.2010, 09:26
Ռամ դու էլ հո չասիր, բա ինչ ա որ կեղտոտ չի ու դրանց մեջքն ինքն ա ու իրա ընգերները… ապեր առաջինը ինքը պտի հրաժարական տա ու էդ մնացածներն էլ հետը ու կանգնեն դատարանի առաջ…

"ինքը լավն ա" հեքիաթներին մի հավատա… որ էդքան լավն ա թող հրաժարական տա ու պատասխան տա… բանակի վերջնական պատասխանատուն ինքն ա… քանի՞ հոգի պտի մեռնի ու սպանվի որ ինքը հրաժարական տա…

Իսկ ինչ եք կարծում հրաժարականով ամեն ինչ որոշվում է? ինքը չլինի մեկ ուրիշը կլինի...
Մի տեսակ ուրիշ խաղեր են ... ինչ է առաջ չկար նման դեպքեր, որ չէին ասում? կամ լրագրողներ կամ ասենք տարածման ձևեր... կամ ասենք նույն մեջքերը չէին կարող չթողնել նման լուրերի տարածմանը? իմ կարծիքով կարող էին, ուղղակի մի նպատակի ուղղված է էս ամենը... ժամանակը ցույց կտա: Բայց վախենամ էս հենց մեր դեմ ուղղված լինի, Աստված տա գոնե մեկ մարդու դեմ միայն լինի:

Mephistopheles
27.09.2010, 09:40

Հրաժարականով ամեն ինչ սկսվում է ոչ թե որոշվում… ուրիշը լինի ուրիշն էլ հրաժարական պտի տա, միչև գա մեկը որի օրոք էդ բաները կդադարեն… Եինա ջան առաջ շատ բաներ կային, չի նշանակում որ հիմա դրանք ընդունելի են, առաջ լույս չկար, պատերազմ էր,բայց դա չի նշանակում որ հիմա կարելի է լույսերն անջատել… երկիրը պետք ա առաջ գնա ոչ թե հետ…

Ենիա ջան, էս բաներն ինչքան էլմի մարդու դեմ ուղղված լինի մեկա տուժողը ժողովուրդն ա… կարաս չկասկածես

einnA
27.09.2010, 09:57

Չեմ կասկածում, որ վերջում հասարակ ժողովուրդն է տուժողը ու առավել ևս մեր ծառայող տղաները, որոնց շատերը բանակից հետո էստեղից միայն փախնելու մասին են մտածում:
Ասածս այն է, որ միշտ էլ եղել է, առաջ գուցե ավելի շատ. թեկուզ հենց Վազգեն Սարգսյանի, Սերժի ժամանակ. էտ ժամանակ էլ հո լույս կար, մարդիկ հո մթության մեջ չէին փակված? Բայց մասայական տարածում չկար, փակում էին:
Հիմիկվա տարածումը մի տեսակ համ վտանգ ա պարունակում, համ էլ մի կողմից ինչ-որ նոր բանի (գուցե լավ նորի) սպասելիքի հոտ ունի... հաստատ չեմ կարող մինչև վերջ հասկանալ:

Mephistopheles
27.09.2010, 11:31
Չեմ կասկածում, որ վերջում հասարակ ժողովուրդն է տուժողը ու առավել ևս մեր ծառայող տղաները, որոնց շատերը բանակից հետո էստեղից միայն փախնելու մասին են մտածում:
..................

Եինա ջան, չալարես էս մի հատ կարդա էլի…

ՄՆԱՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից բանակ զորակոչված 18 ամյա Վալերի Մուրադյանի դին ծնողներին են հանձնել զինվորական ծառայությունից ընդամենը երեք ամիս անց: Սարդարապատի գյուղապետարանից ծնողներին հայտնել են, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդին ինքնասպան է եղել:

Վալերի Մուրադյանի դիակը Ղարաբաղից Երևան ուղեկցող զինվորականները ծնողներին ասել են, որ մարտի 14-ին իրենց որդուն կախված վիճակում հայտնաբերել են զորամասի բակում` տուրնիկից կախված:

“Էրեխուս դիակը բերեցին դրեցին սեղանիս, իրենց զինվորական շորերով, որոնք տեսնել չեմ ուզում: Ինչու թույլ տվեցի, որ այդ շորերով թաղեն էրեխուս: էդ պահին մտածում էի, որ էրեխես զինվորական համազգեստը սիրում էր, բայց հիմա ափսոսում եմ: Չարժեր: Զինվորականները սպանեցին իմ որդուն, և հիմա ոչ մի զինվոր չեմ ուզում տեսնել, գիտեմ թե բոլորը մարդասպան են”, բանակի և բանակի հետ կապված ամեն ինչի դեմ ընդվզում է մայրը` Նանա Մուրադյանը:

Զինծառայողի հարազատները կտրականապես մերժում են պաշտոնապես առաջ քաշված ինքնասպանության վարկածը և համոզված են, որ իրենց որդուն սպանել են: Ասում են, որ որդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել:

“Տղայիս տկլոր են զորամասից բերել: Կապտուկներ կային մարմնի տարբեր մասերում, թևերի տակ, թևերի վրա, վզի վրա մատնահետքեր կային, քիթն էլ ճզմված էր,- ծնողները հակված են մտածել, որ իրենց որդուն խեղդել են ու հետո կախել,- մեր աչքի տեսածը չեն ընդունում, պնդում են, թե ինքնասպան է եղել: Վզի վրա պարանի երկու հետքերն էլ կան: Սա նշանակում է, որ երեխայիս անսպասելի, հետեւից պարանը գցել վիզը խեղդել են ու նոր կախել”:

Տուրնիկը, որից կախված են գտել 18-ամյա զինվորին, 149 սմ բարձրություն է ունեցել, իսկ տղայի հասակը 180 սմ է: “Երեխաս համարյա ծնկների վրա է եղել,- տեսարանը պատկերացնելով հուզվում է մայրը,- ես վստահ եմ, որ իմ երեխան չէր գնա ինքնասպանության, նա մահից շատ էր վախենում”:

Համաձայն դատաբժշկական եզրակացության, Վալերի Մուրադյանի մահը վրա է հասել շնչահեղձությունից, սակայն ծնողների պնդմամբ մարմնի վրա առկա բռնության հետքերը չեն արձանագրվել:

Հարազատների ու համագյուղացիների ընդվզումը կատարվածին այնքան մեծ է եղել, որ սկզբում հրաժարվել են իրենց որդու անկենդան մարմինը դիահերձարանից տուն բերել: Գյուղը ոտքի է կանգնել, թե դիակը տանելու ենք հրապարակ ու էնքան նստենք, մինչև մեղավորներին բերեն:

Սակայն “Զինվոր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ծնողներին համոզել է հրաժարվել այդ մտքից և հուղարկավորությունը կատարել, նաև երդում է տվել, որ մեղավորները կպատժվեն. “Ձեռքն էլ դրեց էրեխուս վրա, ասեց, երդվում եմ իմ սև շորերով ու, իմ էրեխուս շիրիմով”, պատմում է մայրը:

Վալերի Մուրադյանը զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ Հայկազովի զորամասում: Ծնողները ներկա են գտնվել երդման արարողությանը: Հատուկ շնորհակալություն են հայտնել լավ ծառայության համար, նաև երկու շնորհակալագիր է ստացել այդ կարճ ծառայության ընթացքում. “Ինքը սիրված էր, սիրված զինվոր էր”, ասում էր մայրը:

“18 տարեկան առողջ էրեխուս տվեցի, երեք ամիս էլ չպահեցին, ասում էի` Վալեր ջան իմ մինուճարն ես գոնե մոտիկ տեղ գցենք, ասում էր չէ, ես կփախնեմ` կգնամ Ղարաբաղ, Ղարաբաղում եմ ուզում ծառայել”:

Վերջին հեռախոսազրույցը մայրը որդու հետ ունեցել է մահվան նախօրեին. Ասում է, տրամադրությունը բարձր էր, որևէ անհանգստացնող բան չկար մեջը, նույնիսկ ասել է, որ ծառայությունից հետո մնալու է Ղարաբաղում աշխատի:

Սակայն մայրը հիշում է դեպքից չորս օր առաջ տղայի հետ ունեցած հեռախոսազրույցը: Տղան պատմել է, որ վաշտում սալյարկա են գողանում, և քանի որ ինքը պատահաբար ականատես է դարձել գողությանը` իրեն էլ են փող խոստացել. “Հարցրեցի, տղա ջան, հո անտերություն չի, օֆիցեռ չկա՞: Ասեց մամա, հենց օֆիցեռն ա գալիս մեքենան հետևանց կանգնեցնում, տղերքը լցնում են: Ասեցի գնա տղերքին ասա ոչ տեսել ես, ոչ լսել ես”:

Այս դեպքից չորս օր հետո են առել մահվան լուրը և ենթադրում են, թե այս դեպքը կարող էր լինել պատճառը: “Փաստորեն ես էլ տղա չունեմ, ոչ էլ կարամ ունենամ, ուրեմն վերջ, էս մի ծուխը մարեց-, ողբում է մայրը, - Էրեխես դոշ տված ուզում էր զինվոր լինել, հայրենիքին ծառայել, բայց հայրենիքն իմ անմեղ տղու գլուխը կերավ ու իրա համար ոչ մի բան չի ուզում անել:18 տարի պահել եմ, որ տանեն գլուխն ուտե՞ն: Մեր մինուճարին տարան սպանեցին, մեր տունն ու դուռը փակեցին”:

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով և դեպքից վեց ամիս անց գործով մեղադրյալներ չկան. “Եթե նույնիսկ ընդունենք ինքնասպանության հասցնելու վարկածը, ապա վաղուց մեղադրանքներ պետք է առաջադրված լինեին,- ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը,- անգամ այս թեթև հոդվածով մինչ օրս մեղադրյալներ չկան: Տպավորություն է, որ Վալերի Մուրադյանը, ոչ թե զորամասում, այլ դպրոցի դաշտում է կախվել: Զինվորական զորամասում, բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել միջադեպը”:

Փաստաբանի գնահատմամբ, նախաքննական մարմնի կողմից ներկայացրած վարկածն ու մահվան հանգամանքները արտառոց են: Դեպքի վայրում հայտնաբերվել է գոտի, զինվորական հագուստը փոխված է . “նորմալ քննություն չի կատարվել”:

Զինծառայողի հարազատներին ընդունել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով, ճիշտ է, չի երդվել ինչպես Մարգարիտա Խաչատրյանը, սակայն խոստացել է մեղավորներին պատժել: Ավելին, նախարարը նշել է հանցագործներին պատժելու ժամկետը` մինչ սեպտեմբերի վերջը: Եվ չնայած ամսվա ավարտին մի քանի օր է մնացել, զինվորի ծնողները շարունակում են սպասել նախարարի խոստմանը:

Որդեկորույս ծնողներն իրենց խաբված են զգում: “Գոնե իմ էրեխուց հետո կանխվեին դեպքերը, բայց ինչքան սպանված զինվոր բերեցին,- հուսահատված ասում է մայրը, ով այլևս անիմաստ է համարում Հայաստանում ապրելը,- ինչքան էլ դժվար լինի, էրեխուս կհանեմ Հայաստանից: Իմ տղան նվիրված գնաց ծառայելու, եթե Հայաստանը ոչինչ չարեց, մնում եմ ինչ անեմ”:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լուսանկարը Գագիկ Շամշյանի

einnA
27.09.2010, 12:27
Գիտեք ինչ եմ մտածում? կարողա շատ միամիտ թվամ կամ ուտոպիական ինչ-որ տրամադրությունների մեջ լինեմ, բայց զինվորը բանակում պաշտպանված լինելու համար մի ինչ-որ կառույց պետք է լինի, որ կարողանա զինվորների հետ ուղիղ կապի մեջ լինի... ու էտ կառույցն անկախ ու ավելի լայն հնարավորություններ պետք է ունենա, որ զինվորը վստահի ու իր թիկունքում պաշտպան զգա... մի օր գուցե գործի նման մի բան... ինչ ասեմ?

davidus
27.09.2010, 13:15
Հրաժարականով ամեն ինչ սկսվում է ոչ թե որոշվում… ուրիշը լինի ուրիշն էլ հրաժարական պտի տա, միչև գա մեկը որի օրոք էդ բաները կդադարեն…

Հիմա եթե Օհանյանը հրաժարական տա, միակ հավանական թեկնածու Յու.Խաչատուրովին եմ տեսնում... չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի մեր բանակի վիճակը, եթե նա նախարար դառնա...

Մեֆջան, Օհանյանը էսօրվա մեր բանակում էն եզակիներից ա, որ զինվորական կոչվելու բարոյական իրավունք ունի, բայց փաստը ցույց տվեց, որ մենակ դրանով էդ անտեր համակարգը չես պահի... Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ նա թույլ նախարար է, բայց որ համեմատության եզր չունի էդ նույն համակարգում արմատ գցած ստահակների հետ, էդ միանշանակ ա, ընդունես դա, թե չէ:

AMzone
27.09.2010, 15:22
Ցավոք, ով էլ լինի Օհանյանի փոխարեն, ոչինչ չի փոխվելու ՊՆ համակարգում:

Վազգենին բերեք, տեսեք ոնցա փոխվում. ափսոս սպանեցին, Վազգենի նման մարդ պտի լիներ, որ աֆիցերները վախենային

Norton
03.10.2010, 21:35
Զինծառայողը` նկուղում կախված

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:
Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում:

Հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ա1+ (www.a1plus.am)

aerosmith
03.10.2010, 22:59
Ամեն անգամ սենց պոստեր կարդալուց նեռվայնությունից քիչա մնում մոնիտորը ջարդեմ: Էդ կենդանակերպերը չեն ուզում նման դեպքերի վերջը առնեն??? Ինչքան կարելիա հանգիստ ընդունել սենց դեպքերը: Ու այն էլ նման հաճախականությամբ: Ասում են ադրբեջանի բանակը սենցա, ընենցա, նախ և առաջ թող իրանց բանակի հոգեբանական կարգավիճակին ուշադրությնուն դարձնեն: Հետո նոր խոսեն ադրբեջանական բանակի մասին: Հարց չի առաջանում էդ տղեն ինչի ա կախվել??? Էդ ինչ մթնոլորտումա ծառայել որ չի դիմացել ու կախվելա: Եթե իհարկե ինքնա կախվել, այլ ոչ թե կախել են , կամ սպանել նոր են կախել: Ու ինչի ա պաշտպանության նախարարը սենց հանգիստ ընդհունում էդ ամենը?? թե իրա համար մեկա մի զինվոր ավել, կամ պակաս...
Չգիտեմ , ես որպես էս երկրի քաղաքացի արդեն գնալով հիասթափվում եմ մեր բանակից, իսկ ավելի ճիշտ ոչ թե բանակից, այլ բանակը կառավարող կառույցից: Ու եթե սենց շարունակվեց հաստատ ես ու կարծում եմ շատերն էլ իրանց երեխաների համար ամեն ինչ կանեն որ չծառայեն: Մի խոսքով , հասկանում եմ որ իմ պոստով ոչինիչ չի փոխվելու , մեկա մահացած զինվորները չեն կենդանանալու ու իրանց սրբազան գործը կատարեն, ու բանակը ղեկավարող կառույցի աշխատողներն էլ իրենց հանապազօրյա քյաբաբը կամ չալաղաջը չեն թողելու ու զբաղվեն ես հարցերով , բայց այնուամենայնիվ մի փոքր զայրույթս մեղմացրեցի:

Rammer
04.10.2010, 09:05
Բանակային սպանությունները կանխել պետք է և հնարավոր է

Հարգելիներս, ձեր գործընկեր Ծովինար Նազարյանի եղբոր` Արտակի սպանությունը, որը ցնցեց շատ-շատերիս, նաև առիթ հանդիսացավ, որպեսզի վերջին ամիսների ընթացքում իրար հաջորդող բանակային սպանությունները, «ինքնասպանությունները», «զենքի անզգույշ օգտագործման արդյունքում զինակցին պատճառված մահացու վնասվածքները» և զինվորներին ստորացնելու ու խոշտանգելու դեպքերը հայտնվեն լրատվամիջոցների և հասարակության խոշորացույցի ներքո:

Ցավոք, դա ոչ մի կերպ չի նպաստում այդպիսի դեպքերի նվազմանը: Միակ հարաբերական առաջընթացն այն է, որ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կարծես թե հասարակական ճնշման և պարսավանքի մթնոլորտում սկսել է հրաժարվել նախկինում սովորական գործելավոճից և զինծառայողների մահվան պարագայում նախնական որակումներ տալիս ավելի զգուշավոր է:

Սակայն մեր 18-20 տարեկան երեխաներին շարունակում են սպանել: Ի՞նչ անել: Ինչպե՞ս կանխել այդ ոճրագործությունները, որոնց այսպիսի մեծ թիվն իրական սպառնալիք է բանակի մարտունակությանը և երկրի ազգային անվտանգությանը: Ինչպե՞ս բացահայտել իրական հանցագործներին և բացառել պարտակման արատավոր ավանդույթը: Այս հարցերն այսօր բոլորիս են հուզում:

Մենք առաջարկում ենք ԳՈՐԾԵԼ: Հայաստանի լրատվամիջոցները, որոնցից յուրաքանչյուրը մեծ ուժ է ներկայացնում և իր ամեն մի հրապարակումով ի վիճակի է շատ բան փոխել, դեռևս համատեղ որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել, որը կմիավորեր նրանց բոլորի ջանքերը և կհանգեցներ հասարակական որևէ կարևոր խնդրի լուծմանը: Այժմ, կարծում ենք, <span>հենց այդ ժամանակն է</span>:

Հոկտեմբերի 5-ին` երեքշաբթի, ժամը 12-ին Նոր Նորքի Հայկ Նահապետի արձանի մոտից տեղի կունենա երթ դեպի Պաշտպանության Նախարարության շենք: Խիստ ցանկալի է, որ իբրև այդ երթի կազմակերպիչներ հանդես գան հայաստանյան ճանաչված լրատվամիջոցների ղեկավարները, գլխավոր խմբագիրները և հայտնի լրագրողները: Այսպիսի ազդեցիկ ակցիայից հետո հարկավոր է հավաքվել, նստել սեղանի շուրջ և հիմնել «Բանակի վերահսկողության հասարակական խորհուրդ», որը պատրաստ կլինի յուրաքանչյուր րոպե լրագրողական հսկայական ցանցի միջոցով արձագանքել ցանկացած միջադեպի, տարածել տեղեկությունը բոլոր մասնակից լրատվամիջոցներով և վարել սեփական անկախ հետաքննությունը:

Հարգելիներս, դուք ուժ եք, դուք կարող եք անել այդ: Բոլորիս հայացքներն այժմ ուղղված են ձեզ:

Հատուկ խնդրում եմ բացառապես պրակտիկ նկատառումներով մամուլում չհրապարակել իմ անունը, փոխարենը որպես նախաձեռնող ներկայացնել խմբագիրների և լրագրողների ձևավորվող համայնքը: Ցանկալի է հենց այստեղ էլ սկսել քննարկումները գաղափարի շուրջ և հաստատել ձեր մասնակցությունը:

Էդգար Առաքելյան:

AMzone
15.10.2010, 00:59
Ձերբակալվել է Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատարը

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, սպա Վարդան Մարտիրոսյանը: Նա կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ:

Ինչպես գրում է մամուլը, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ստիպել է զինվորականներին իր համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից մինչև 500 հազար դրամի վարկեր վերցնել, սակայն աշխատավարձով ապրող զինվորականները պարտքերը չեն կարողացել մարել, և լուրջ խնդիրներ են առաջացել: Այս բացահայտումներից հետո պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքող հրամանատարին ետ են կանչել Մոսկվայից, որտեղ նա վերապատրաստման կուրս էր անցնում, և ձերբակալել:

ՊՆ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ Վարդան Մարտիրոսյանին այսօր, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրվի:

Արարատի զորամասի սպային ձերբակալել են Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական նպատակներով: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի ժամկետով:

ԱԿԲԱ բանկից «Ազատությանը» փոխանցել են, որ իրենք, ի թիվս այլ հաստատությունների, աշխատում են նաև Պաշտպանության նախարարության հետ` սպասարկելով զինծառայողների աշխատավարձերը, և եթե վերջիններս աշխատավարձ են ստանում այս բանկի միջոցով, իրավունք են ստանում նաև ունենալ վարկային գիծ: Ինչ վերաբերում է կոնկրետ Արարատի զորամասին, ապա բանկից փոխանցել են, որ ժամկետանց վարկային պարտավորությունների հետ կապված որևէ խնդիր տվյալ զորամասի հետ չունեն:

---------- Ավելացվել է՝ 01:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:58 ----------

Զինծառայողը զոհվել է զրահամեքենայի շրջվելու հետևանքով

Հոկտեմբերի 12-ին ՊԲ առանձին տանկային զորամասերից մեկում անցկացված ուսումնավարժական պարապմունքի ժամանակ զրահամեքենայի շրջվելու հետևանքով զոհվել է 1990թ. ծնված կրտսեր սերժանտ Գևորգ Հրաչիկի Մանուկյանը:

Դժբախտ պատահարի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է հետաքննություն: Այս մասին հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։

Ապե Ջան
15.10.2010, 16:32
Այսօր Հայաստանում հայ հասարակությունը ձգտում է ամեն գնով ազատվել բանակից: Հայ հասարակության մեջ մտնում եմ նաև ես, որ 3 տարի հետ պետք է գնամ ծառայության: Չէ չէ փոքր չեմ, ուղղակի համալսարանի հետ կապված 4 տարի հետո պետք է գնամ:

Երիտասարդները տեսնելով էս ամենը, տեսնելով այդքան զգալի սպանությունները թիվը, բ՞ա նրանք կուզենան ծառայեն, պարզա որ ամեն ինչ կանեն չծառայելու համար: Բա լավ ի՞նչա լինելու վերջը, որ բոլորը ամեն գնով ազատվեցին ծառայությունից, բ՞ա մեր սահմանները ո՞վա պաշտպանելու: :8

Lion
15.10.2010, 16:34
Փառք աստծո, գոնե վերջին բառերը առկա էին...

Նաիրուհի
15.10.2010, 18:49
Երեխեք, էս (http://www.tert.am/am/news/2010/10/08/hraparak2/?sw) դեպքի մասին է՞լ ինչ գիտեք։

Rammstein
15.10.2010, 19:26
Երեխեք, էս (http://www.tert.am/am/news/2010/10/08/hraparak2/?sw) դեպքի մասին է՞լ ինչ գիտեք։

Վայ քու արա, ես էսքանն էլ չէի իմանում: :o:o:o
Մարդ չդառանք էլի… :(

VisTolog
15.10.2010, 19:37
Էդ «լավ տղուն» պետքա սատկացնել, 1000 մասի բաժանել ու աղալ:
Ամեն զիբիլ գնում «լավ սպայա» դառնում:
Ինքնասպանությունն էլ արդեն ամենահեշտ ձևնա դառել բացահայտ սպանությունները կոծկելու համար:

...

Վիշապ
15.10.2010, 20:20
Այսօր Հայաստանում հայ հասարակությունը ձգտում է ամեն գնով ազատվել բանակից: Հայ հասարակության մեջ մտնում եմ նաև ես, որ 3 տարի հետ պետք է գնամ ծառայության: Չէ չէ փոքր չեմ, ուղղակի համալսարանի հետ կապված 4 տարի հետո պետք է գնամ:

Երիտասարդները տեսնելով էս ամենը, տեսնելով այդքան զգալի սպանությունները թիվը, բ՞ա նրանք կուզենան ծառայեն, պարզա որ ամեն ինչ կանեն չծառայելու համար: Բա լավ ի՞նչա լինելու վերջը, որ բոլորը ամեն գնով ազատվեցին ծառայությունից, բ՞ա մեր սահմանները ո՞վա պաշտպանելու: :8

Ապե Ջան, գրեթե ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարից մարդ է զոհվում Հայաստանում, ի՞նչ անենք, չերթևեկեն՞ք:;) Ծառայությունը անհրաժեշտություն է, ինչքան էլ դժվար լինի: Տենց մի հատ երգ կա, գիտե՞ս, մեր քայլերգներից էր, Քելբաջարում՝

Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:

Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:
....

Հ.Գ. իմ սիրած երգերից էր...
Մեկ էլ մի երգ կար, որ մի անգամ գիշերով եմ լսել Սովետաշենի զորամասի զինվորներից մեկն էր երգում քայլերգի ժամանակ, էնքան լավն ու հուզիչ երգ էր... բառերը մոռացել եմ:(

Ժող, մեր բանակը ճիշտ այնքան լավն է կամ վատն է որքան մենք ենք լավը կամ վատը: Բանակը՝ դա մենք ենք: Ծառայեք, ճանաչեք ինքներդ ձեզ:

Ապե Ջան
15.10.2010, 21:09

Միանշանակ համաձայն չէմ, բ՞ա օլիգարխները :think

VisTolog
15.10.2010, 21:13
Երեխեք, էս (http://www.tert.am/am/news/2010/10/08/hraparak2/?sw) դեպքի մասին է՞լ ինչ գիտեք։

a1+ (http://www.a1plus.am/am/official/2010/10/3/mil)

Հոկտեմբեր 03, 2010
Զինծառայողը` նկուղում կախված

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:
Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում:

Հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

92 թիվ:cry2

Նաիրուհի
15.10.2010, 21:22

Ինձ հենց էդ մանրամասներն են հետաքրքրում...

AMzone
15.10.2010, 21:26
Ապե Ջան, գրեթե ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարից մարդ է զոհվում Հայաստանում, ի՞նչ անենք, չերթևեկեն՞ք:;) Ծառայությունը անհրաժեշտություն է, ինչքան էլ դժվար լինի: Տենց մի հատ երգ կա, գիտե՞ս, մեր քայլերգներից էր, Քելբաջարում՝

Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:

Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:
....

Հ.Գ. իմ սիրած երգերից էր...
Մեկ էլ մի երգ կար, որ մի անգամ գիշերով եմ լսել Սովետաշենի զորամասի զինվորներից մեկն էր երգում քայլերգի ժամանակ, էնքան լավն ու հուզիչ երգ էր... բառերը մոռացել եմ:(

Ժող, մեր բանակը ճիշտ այնքան լավն է կամ վատն է որքան մենք ենք լավը կամ վատը: Բանակը՝ դա մենք ենք: Ծառայեք, ճանաչեք ինքներդ ձեզ:

չգիտեմ դու ոնց, բայց ես իմ երեխուն չեմ ցանկանա ուղարկել ետձև ****** տղու մոտ , որ ետ **** տղենել ըտենց վարվի զինվորների հետ. ինչ տարբերություն պատերազմը թշնամու կողմիցա դե մեր **** տղա աֆիցերների կողմից. քո բերած ավտոյի օրինակնել լրիվ ուրիշ բանա, լավա լվացքի մեքենայի օրինակ չբերիր .. բանակում կյանքը 50/50 դառել.

բոլորնել մեծ մեծ խոսում են, հայոց բանակ հայոց սահման, պաշպանենք, կռվենք. ես ինքս 21 տարեկան եմ , ծառայել եմ հայոց բանակում, բայց պարտադրաբար, եթե պատերազմ լինի առաջի չգնացողը եսեմ, չեմ գնա ոչ միլիոներ ունեմ, ոչ դղյակներ ոչել գործառաններ որ մտածեմ կորցնելու մասին, թո պուզոները մտածեն. ես կառավարության ու ես երկրի համար ներկա պահին ոչինչ չունեմ անելու.

Norton
15.10.2010, 21:42
Զինծառայողը` նկուղում կախված

«Հրապարակ». Երբ տղայի վիճակը խիստ վատացել է, նրան բարակ պարանով խեղդել են ու մեկ ուրիշ պարանով կամ զինվորական գոտիով կախել

Թերթը նոր մանրամասներ է հաղորդում կիրակի օրը, հոկտեմբերի 3-ին կախված վիճակում «գտած» Հադրութի շրջանի N զորամասի շարքային զինծառայող 18-ամյա Սամվել Խաչատյանի դեպքի վերաբերյալ։

Հոկտեմբերի մեկին Սամվելը զանգել է տուն, խնդրել, որ իրեն «տուլիկ» ուղարկեն։ «Տաք շոր ուղարկեք, աշեյնիկ ուղարկեք, չգիտեմ՝ Դուք գիտե՞ք, թե ինչ ա աշեյնիկը, գցում են մեջքին՝ ոջիլի դեմ, բայց ասեց՝ փչովի դեղ էլ ուղարկեք, որովհետև ոջիլն արդեն մեզ ուտում ա... Մենք վեշը ուղարկեցինք, բայց իմ բալան էլ չկար, էդ գայլերի ոհմակն արդեն նրան հոշոտել էր, հոշոտել։ Էդ օրը հոգիս լացում էր, լացեցի-լացեցի, գնացի խանութ՝ գործի։ Հետո զանգեցին-ասեցին՝ տուն արի։ Ես գնում եմ տուն, մարդիկ նայում են...»,-մղկտալով պատմում էր որդեկորույս մայրը։
Այդ օրը Սամվելը խոսում է նաև իր երիտասարդ բարեկամներից մեկի հետ։ Ապա հեռախոսը վերցնում է զինավանի զինվորներից մեկը և Սամվելի բարեկամին ասում, որ իրենց մոտ մի լեյտենանտ կա, ու ինքը «լավ տղա» ա, իրանց «ախպերն» ա, ինքը «ոնց ասում ա, սաղ տենց ա», ինքը «ճշտով ա» շարժվում, սխալ բան չի անի, ու Սամոյի «մոմենտով» մի քիչ խնդիրներ կա։ Հետո երիտասարդը զրուցում է Սամվելի հետ, և Սամվելը պատմում է, որ դասի ժամանակ քնել է, ու սպան խփել է իրեն։
Այնուհետև սպանության օրը, 11– 12-ն ընկած ժամանակահատվածում նորից զինավանից զանգում են Սամվելի բարեկամին և ասում, որ նրա «ախպերը լիքը պրոբլեմներ ունի»։ Բարեկամը հետաքրքրվում է, թե ինչ է եղել։ Գյումրեցի լեյտենանտը հեռախոսը փոխանցում է Սամվելին, որ վերջինս պատմի։ Սամվելը պատմում է, որ լվացարանում մի քանի հոգի, ճամբարային հավաքին մասնակցող ՀՕՊ-ի գրեթե ողջ անձնակազմը հարձակվել է իր վրա ու ծեծել։
Սամվել Խաչատրյանի դիակի զննության ժամանակ հայտնաբերվել են 15-ից ավելի տարբեր աստիճանների վերքեր, վնասվածքներ՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի, գլխի վրա։ Գլխին հասցված հարվածներն առաջացրել են արյան զեղում։ Պարանոցի վրա նկատվել են երկու կապտագույն գծեր, որ խեղդող գործիքների թողած հետքերն են եղել։ Հետքերից մեկը բարակ, մյուսը հաստ է եղել, որը գործնականում հաստատում է սպանության վարկածը։ Ամենայն հավանականությամբ՝ բարեկամի հետ տեղի ունեցած հեռախոսազանգից հետո սպան շարունակել է «հաշիվներ մաքրել» Սամվել Խաչատրյանի հետ։ Իրեն «լավ տղաներով» շրջապատած «լավ տղա» խաղացող սպան Սամվել Խաչատրյանին տարել է նկուղ և իր «ախպերների» հետ շարունակել անասնական վայրագությամբ ծեծել Սամվելին։ Ապա, երբ տղայի վիճակը խիստ վատացել է, նրան բարակ պարանով խեղդել են ու մեկ ուրիշ պարանով կամ զինվորական գոտիով կախել, փորձելով իրենց հանցանքն ինքնասպանության տեղ անցկացնել։ Եթե ուսադիրներով անասունը զինվորին լվացարանում ծեծի ենթարկելուց հետո նրան բուժօգնություն ցույց տար, գուցե այս ողբերգական մահը չլիներ, բայց մարդկային արժանիքներից զուրկ այդ տականքը նախընտրել է իր հանցագործությունը պարտակել սպանությամբ։ Քիչ հավանական է սպանության երկրորդ վարկածը՝ լվացարանի ծեծի ժամանակ ստացած հարվածներից մահացած Սամվելի դին կախել են, ընդ որում՝ մի անգամ բարակ պարանով, մի անգամ՝ հաստ, որ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնեն։
Որդեկորույս ծնողների վիշտը ոչինչ չի սփոփի, բայց նրանք պահանջում են, որ չարատավորեն իրենց որդու անունն ու սպանությանը ինքնասպանություն չվերագրեն։ Հարազատների ու Սամվելին ճանաչողների պնդմամբ՝ նա և հոգեպես, և ֆիզիկապես պինդ տղա է եղել և երբեք ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, ավելի շուտ՝ զինավանից կփախչեր։ Կենսուրախ, առանձնահատուկ հումորով, խելացի, աշխատասեր՝ այսպես են բնութագրում Սամվել Խաչատրյանին նրան ճանաչողները։
«Թող իրենք հարյուր տարի ապրեն, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկի մատը փուշ մտնի, թող ազատեն դրանց, մենակ թե իմ որդու անվան հետ թող չխաղան, թող խոստովանեն, որ իրանք են արել»,-ասում է Սամվելի հայրը, որ նույնիսկ այս մեծ վշտի մեջ չի կորցրել իր մարդկային որակները։

Tert.am

Վիշապ
15.10.2010, 22:37
չգիտեմ դու ոնց, բայց ես իմ երեխուն չեմ ցանկանա ուղարկել ետձև ****** տղու մոտ , որ ետ **** տղենել ըտենց վարվի զինվորների հետ. ինչ տարբերություն պատերազմը թշնամու կողմիցա դե մեր **** տղա աֆիցերների կողմից. քո բերած ավտոյի օրինակնել լրիվ ուրիշ բանա, լավա լվացքի մեքենայի օրինակ չբերիր .. բանակում կյանքը 50/50 դառել.

բոլորնել մեծ մեծ խոսում են, հայոց բանակ հայոց սահման, պաշպանենք, կռվենք. ես ինքս 21 տարեկան եմ , ծառայել եմ հայոց բանակում, բայց պարտադրաբար, եթե պատերազմ լինի առաջի չգնացողը եսեմ, չեմ գնա ոչ միլիոներ ունեմ, ոչ դղյակներ ոչել գործառաններ որ մտածեմ կորցնելու մասին, թո պուզոները մտածեն. ես կառավարության ու ես երկրի համար ներկա պահին ոչինչ չունեմ անելու.
Ես որտեղ որ ծառայել եմ, ընենց ստոր լակոտներ կային, որ աֆիցերները նրանց համեմատ հրեշտակներ էին: Անընդհատ պիտի հետևեիր, որ հերթական ստորությունն ու տականքությունը չանեն, խեղճերին չծեծեն, չծաղրեն, չուղարկեն իրենց նասկիներն ու տռուսիկը լվանալու, չստորացնեն տարբեր մեթոդներով, չուռեն, մալաչկո չխմեն, բոլորի փայ «տուշոնկեն» ճաշարանից չթռցնեն և այլն: Ընդհանրապես քաղաքացիական կյանքում էլ, տարբեր վայրերում ռաստվում են էլի ստորներ, որ եթե թույլ տվեցիր՝ ինչ ասես կանեն:
Ինչ վերաբերում է միլիոններ ու դղյակներ ունենալուն, ապա եթե պատերազմ լինի, չկասկածես, էլի դու ես պարտադրաբար գնալու ու կռվելու, իսկ միլիոններ ու դղյակներ ունեցողները մեկ է էլի չեն կռվելու:)
Կռվելը միլիոնները պաշտպանելու համար չի: Ճիշտն ասած ես էլ էդքան լավ չեմ հասկանում թե ինչի համար է, բայց ես կռվելու երևի թե կգնամ:think
Մի անգամ պոստում զինվորներին հարց ու փորձ էի անում, թե եթե թշնամին հարձակվի ով ինչ է անելու: Ամենազավեշտական պատասխանները լավ հիշում եմ, ուրեմն մեկը ասում էր, որ եթե կռիվը սկսվի ապա ինքը՝ «արագ կվերունեմ ավտոմատը, հինգ մագազին պատրոն, գռանատ, ու կվազեմ դեպի բատալյոն (մեջքով դեպի թշնամին)», ես հարցրի, թե եթե փախնելու ես, ապա ինչու՞ ես էդքան զենք հետդ վերցնում, ինքը թե՝ «դե որ ճամփին թուրք ռաստվի՝ խփեմ»...
Իսկ մյուսը ասեց՝ «կամանդիր, մինչև վերջ մեջքիդ կայնելու եմ, չկասկածես, ինչ ուզում ա ըլնի»... Ճիշտն ասած այդպես էլ չհասկացա, թե ինչու հենց իմ մեջքին, բայց դե չհարցրի էլ... Ինձ այդ տարբերակը շատ դուր եկավ, ես էլ կուզեի կանգնել իմ «կամանդիրի» մեջքին... Լավ է որ նպատակ ունես, կապ չունի այդ նպատակը քեզ պետք է՞, թե՞ ոչ, մի տեսակ հետաքրքիր է դառնում կյանքը;)

aerosmith
15.10.2010, 23:22
Չնայած ես դեռ չեմ ծառայել, բայց հիմիկվանից արդեն մտածում եմ , որ եթե տղա երեխա ունենամ, ամեն գնով, ամեն ինչ անելու եմ որ բանակ չգնա.... Իհարկե եթե բանակը լինի են վիճակում ինչ որ հիմայա... ու եթե ինքը իր կամքով չուզենա գնա... Եթե թեկուզ կաշվիցս էլ դուրս գամ..
Ինչա երեխա ունենամ որ գնա ասենք են բախտին արժանանա ինչին որ հիմա են տղերքն են արժանանում, որոնց կեսին սպանում են, կեսը "ինքնակամ" կախվում ա։ Ես իմ երկիրը սիրում եմ, բայց իմ երեխուն հաստատ իմ երկրից ավելի շատ կսիրեմ։

einnA
15.10.2010, 23:28

aerosmith ջան դու մտածում ես, որ քո հայրը քեզ պակաս ա սիրում, քան դու քո ապագա որդուն պիտի սիրես? :think
ավելի լավ ա մտածես, ոնց անես, որ բանակը էս օրի չմնա, որ քո որդին հանգիստ ծառայի:;)

aerosmith
15.10.2010, 23:35
Իմ հայրը ինձ իհարկե շատ է սիրում, բայց ես կյանքում չեմ հանդուրժի որ իմ տղեն գնա բանակ, իսկ են հաստավզների տղերքը չէ։
einnA ջան իսկ քո երկրորդ կետում նշածը տեսականորեն ընենց հեշտա թվում, բայց գործնականում ահավոր բարդա անելը, նույնիսկ անհնարին(չնայած ես միշտ են կարծիքին եմ, որ անհնարին բան ես աշխարհում չկա)։

einnA
15.10.2010, 23:38

կարծիքդ ճիշտ է:Մեծ-մեծ խոսալը հեշտ ա, համաձայն եմ, բայց քո տարբերակը հավատա կործանարար է: Արի համաձայնի, որ մենակ պետական լծակների վրա ամեն ինչ լծելը ճիշտ չի, ուղղակի էտ մեր համար հեշտ տարբերակ ա ;)

aerosmith
15.10.2010, 23:53
Ախր եթե պետական լծակների գոնե 80 տոկոսը բարոյապես մոտենա ամեն հարցին,ժողովուրդը հաստատ կաջակցի.իսկ ժողովուրդը ունի շաաատ մեծ պոտենցյալ հենց էդ լծակներին աջակցելու, և խթան հանդիսանալու շատ հարցերի լուծման, բայց որ իրանք կոտոշները տնգած անում են են ինչ ուզում են եդ արդեն վատ է, և ժողովուրդն էլ տեսնելով այդ, հիասթափվում է։ Մեկի հիասթափությունը արտահայտվում է երկրից հեռանալով, մյուսը ուղղակի հայհոյում է և հանգստանում, մյուսը ասում ա թքած ունեմ իրանց վրա ես իմ մի կտոր հացը կվաստակեմ կապրեմ, ջանդամ թե .... մի խոսքով։
Այ օրինակ. տես իչքան տղերք են գնում բանակ զոհվում։ Մի մասը լպիրշ հրամանատարական անձնակազմի լպիրշ ներկայացուցիչների պատչառով, մի մասը թշնամու սնայպեռից.... մի խոսքով շատ ու շատ նման դեպքեր։ Քանի մայրեր են վշտից տառապում՞՞ ախր նրանք կյանքի գնով են անտեր ցուրտ ու մոթ տարիների ընթացքում հազիվ երեխա են մեծացրել, որ ողջ առողջ ուղարկեն բանակ ու անշչացած վիճակում հետ ստանան՞՞
Միթե եսքան դեպքերը են լոխերի համար , որոնք իրանց դրել են սվերխ ումնիկների տեղ , նստել են կաբինետներում կամպյուտրների առաջ իրանց եսիմ ինչի տեղ են դնում հերիք չի՞՞ ինչի քայլեր չեն ձեռնարկում որ նմնա դեպքեր չլինեն՞՞ Ինչքան պտի դալբիտ անեն դրանց բութ ու խոռոչավուն գլխներին որ հերքաաաաաա, կարգի բերեք բանակը.......
Էս են դեպքերն են որ իրանք պտի զգան որ միջոցներ ձեռք առնեն.... այլ ոչ թե ժողովուրդը պայքարի, իսկ մեր երկրի դեպքում անիմաստ տեղը...

einnA
15.10.2010, 23:59
իսկ դու ինչու ես հրամանատարական անձնակազմին, չինովնիկին, աֆիցերին... անջատում հասարակ ժողովրդից?
հարցը ոնց պտտենք գալիս է էլի դաստիարակությունից:Ամեն մայր, որ "ճիշտ" սկսի իր գործը, նույն վերը նշյալներս կդառնան բոլորիս ցանկությունների կատարման զինվորները:
Դրա համար մտածի, թե ոնց ես որդուդ դաստիարակելու, որովհետև ինքը կարող է լինել վաղվա հրամանատարական անձնակազմից, չինովնիկից, աֆիցերից...

AMzone
16.10.2010, 00:00
ժող, հիմա ետ ձեր ասած հաստավիզների տղեքից էլ են գնում, բայց իրանց սենյակը կա, իրանց կայֆերը, դե հմի..
հարցը ըստե ում գնալ չգնալը չի, հարցը ենա ում մոտ ես գնում ինչի համար, ու ոնց են դիմավորում, ու շնորհակալություն հայտնում,..

Վիշապ
ջան ետ քո ասած շկոդնիկ տասովչիկ, հազարու մի տիպի մարդ կա, բայց գոնե միքիչ սիրուն չի, բայց եթե համեմատենք 100 -ի միջից 50 նորմալ տղա կլներ , իսկ 100 աֆիցերի միջից դժվար թե գոնե 1 աֆիցեր գտնեիր, թե են բանակում նոր եկած լետյուխ լինում էին որ կարգին տղայա, 2 պրիզիվ հետո զանգում էիր հարցնում ոնցա , ասում էին **** տղա. արդեն դասվել էր մնացածի կողքին, բայց ոնց հասկացա դուտ լավ էկելր ծառայությունը՞ լավ դե ինչ մի մանրանում եմ, ով ծառայելա գիտի, ովել չէ, ինչել վերաբերվումա կռվելուն, չէ ես անգամ չեմ գնա. երկրորդ ծառայության մեջ պոստին լինելը ուրիշ բանա եթե կռիվ սքսի ես պարագայում ուրիշ. ենտեխ 8 հոգի ես որ թռնես ծառայությունից չես թռնում, կողինիտ վրից ես թռնում հետնել տեղել չունես թռնելու մեջքիցտ կուտես.

aerosmith
16.10.2010, 00:09
Ինչքան լավ կլիներ որ քո ասախով լիներ, հավատա մեր պետական կառույցը կլիներ շատ օրինակելի մնացածների համար։ Իսկ անջատելը, էդ իրանք են իրանց անջատում հասարակ ժողովրդից։ Եթե չանջատեին, ապա ինչ որ չափով էլ ժողովրդի կարծիքը հաշվի կառնեին ինչ ինչ hարցերում։

einnA
16.10.2010, 00:19

եթե դու էտ ծեծված "ժողովուրդ" բառի մեջ ես քեզ տեսնում, ապա դու հենց նոր ապացուցեցիր, որ դու էլ ես անջատում ;)
երկկողմանի լիքն են բացթողումներն ու սխալները, ամեն մեկը թող իր ընտանիքից սկսի ու ՎԵՐՋ:

Աթեիստ
16.10.2010, 00:58
իսկ դու ինչու ես հրամանատարական անձնակազմին, չինովնիկին, աֆիցերին... անջատում հասարակ ժողովրդից?

Գրածիցդ ենթադրում եմ, որ աֆիցեռներին գործի մեջ չես տեսել:
Ինքս ծառայել եմ որպես լեյտենանտ, բայց երբ ինձ հարցնում եին (են) «աֆիցեր ե՞ս», պատասխանը լինում էր, «ոչ, բժիշկ»: Ու մեր հոսպիտալի բոլոր բժիշկները ինչքան էլ որ լավ էին նայում հիվանդ զինվորներին, աֆիցերների հանդեպ կամ սառն էին, կամ ընդգծված վատ (եթե իմանում էին, որ այդ աֆիցեռը զինվորներին ծեծում է հատուկ դաժանությամբ, պարզապես ծեծը արդեն սովորական բան էր համարվում):

Ես այնքան լավատես չեմ, որ հավատամ, որ մեր զինվորական ակադեմիան ավարտած աֆիցեռը (բառիս ամենավատ իմաստով) կարող է դադարել զինվոր ծեծել:
Դրա համար առաջին հերթին այդ ուսումնական հաստատությունն է պետք հողին հավասարեցնել, ու տեղը սարքել նորը, մարդկայինը:

Վիշապ
16.10.2010, 09:25

Բժիշկ, իսկ դու ուշադրություն դարձրել ե՞ս, որ բանակում խնդիրների ճնշող մեծամասնությունը փսիխոզային վիճակների հետ է կապված: Շատերին որ լսում եմ, տպավորություն է ստեղծվում թե մարդ ծեծելը դա սեքսի պես մի հաճելի բան է, իսկ աֆիցերները քանի որ չոլերում իրենք են տերն ու տիրականը, առիթից օգտվելով ծեծում են զինվորներին ու բավարարում իրենց կայֆերը, հա՞: Էդ հարցը՝ «աֆիցեր ե՞ս», մեր «գողականոտ» բանակում մոտավորապես նույնն է, թե հարցնես «ԲՏ ե՞ս»:)) Ու նորակոչիկ զինվորը արդեն առաջին ծառայության շաբաթում արդեն «ջոկած ա» թե ինչ բոբոներ են «պագոնավորները» ու ինչքան «զապադլո յա» էդ պագոնները կրելը: Ու նրանց թշվառ համոզմունքներով էդ պագոնավորները պագոնները կրում են միմիայն իրենց ծեծելու համար:))
Էդ հիմար փսիխոզային վիճակները թե զինվորների, թե սպաների մոտ առաջանում են.
1. Անտերության զգացումից,
2. Բանակում գերիշխող անարխիայից,
4. Սպայական անձնակազմի անգրագիտությունից, պրոֆեսիանալիզմի պակասից,
3. Կանոնադրության ու կարգապահության բացակայությունից,
4. Վերը նշվածներից բխող անորոշությունից ու դրանից առաջացած վախից:
Էդտեղից էլ բոլոր պրոբլեմները:
Իսկ ծեծը գալիս է նրանից, որովհետև նախ էֆֆեկտիվ պատժի այլ ձև սպաները չեն գտնում և երկրորդ՝ վերը նշված վախից սկսում են ավելի շատ ծեծել, քան պետք է:
Իսկ այս ամենը գալիս է իրենց պատասխանատվությունը չգիտակցող, իրենց պարտականությունները կատարելու հավես չունեցող, հաբռգած, անգրագետ, տուֆտա բայց կայֆարիկ գեներալներից: Բանակում եթե գործի նորմալ գրաֆիկ, կանոնադրական ռեժիմ, զինվորը պարապ մնալու ժամանակ չունենա և զբաղվի անընդհատ մարզումներով, դասընթացներին մասնակցելով, զորավարժանքներով, իսկ հանգստի ժամանակ էլ նրանց հնարավորություն տրվի կինո նայել, երաժշտություն լսել, գիրք կարդալ, բայց ամեն դեպքում պարապ չթողնել, ապա մեր բանակի խնդիրները շեշտակի կպակասեն, իսկ մարտունակությունը շեշտակի կբարձրանա: Նույնը վերաբերում է սպաների գրաֆիկին: Նույնը՝ գեներալներին է վերաբերում: Իսկ եթե բանակում բարդակ է, ապա էդտեղ աֆիցերները անշուշտ պիտի ծեծեն զինվորներին, զինվորները իրեն իրենց պիտի ծեծեն ու ստորացնեն, մինչև կամ մի կերպ, խայտառակ ձևով ավարտեն ծառայությունը, պրծնեն գնան տուն, կամ՝ բանտ, կամ ինքնասպան լինեն, կամ էլ հաշմանդամ դառնան: Պարապությունից ու անորոշությունից նույնսիկ ամենադաստիարակված զինվորը սկսում է ցնդել: Իսկ երբ սկսում են փսիխոզային վիճակները, ապա ինչ անասունություն ասես անցնում է զինվորի մտքով...
Էդ ամենը գալիս է նրանից, որ պատասխանատու մարդիկ չարաշահում են իրենց լիազորությունները, պատշաճ մակարտակով չեն կատարում իրենց պարտականությունները, ժամանակին չեն կազմակերպում համապատասխան միջոցառումներ, և այլն:

Բայց: Չնայած իմ ծառայությունը լիքը դժվարություններով է անցել, ահագին ստրեսներ եմ տարել, 4 անգամ մահից եմ պրծել, մի անգամը լրիվ հրաշք էր՝ ես ու զինվորս ականի վրա էինք դուս եկել, պայթեց, բայց մենք ողջ մնացինք, ես ոչ մի գրամ չեմ փոշմանել, որ ծառայել եմ: Ծառայությունը կյանքը շատ արագ ճանաչելու միջոց է, ինչքան բարդ՝ այնքան ավելի կոփված ես:

My World My Space
16.10.2010, 09:37
Ես այնքան լավատես չեմ, որ հավատամ, որ մեր զինվորական ակադեմիան ավարտած աֆիցեռը (բառիս ամենավատ իմաստով) կարող է դադարել զինվոր ծեծել:

Որովհետև իրեն աֆիցեռ են սարքել նվաստացնելով ու ծեծելով... նա պիտի մուռ հանի....

Հարդ
16.10.2010, 09:39
Բանակում եթե գործի նորմալ գրաֆիկ, կանոնադրական ռեժիմ, զինվորը պարապ մնալու ժամանակ չունենա և զբաղվի անընդհատ մարզումներով, դասընթացներին մասնակցելով, զորավարժանքներով, իսկ հանգստի ժամանակ էլ նրանց հնարավորություն տրվի կինո նայել, երաժշտություն լսել, գիրք կարդալ, բայց ամեն դեպքում պարապ չթողնել, ապա մեր բանակի խնդիրները շեշտակի կպակասեն, իսկ մարտունակությունը շեշտակի կբարձրանա: Նույնը վերաբերում է սպաների գրաֆիկին: Նույնը՝ գեներալներին է վերաբերում:

Եթե բոլոր գրվածները իրական լինեին, ինձ համար ծառայությունը երազանք կլիներ: Ու անհամբեր կսպասեի իմ ծառայելու ժամանակին: