PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանքային իրավունք

Dragon
02.04.2008, 02:33
Այս թեմայում կարող եք հարցեր ուղղել աշխատանքային իրավունքի վերբերյալ:

dvgray
02.04.2008, 07:14
Ենդադրենք ես ուզում եմ վաղը գալ, ու ազատվել աշխատանքից: Ասենք թե ես նոր, ինձ ավելի ձեռնատու գործ եմ ճարել, որը կարող եմ կորցնել, եթե հենց այդ մի օրվա մեջ այնտեղ չընդունվեմ:
Հնարավո՞ր է, որ իմ ֆիրման ինձ հրաժարվի ազատել աշխատանքից: Եվ եթե այո, ապա ըստ "Աշխատանքային օրենսդրության" ի՞նչ պայմաններում է նա դա կարող անել և ի՞նչ ժամկետը նա կարող է ինձ ստիպել աշխատել իմ այդ աշխատատեղում:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
:)

Dragon
02.04.2008, 12:56
Ազատման դիմումում կարող ես ընդհանրապես ազատման պատճառը չնշել:
Ընկերությունը չի կարող քեզ չազատել աշխատանքից, բայց կարող է պահանջել որ հաջորդ օրն էլ ներկայանաս աշխատանքի, որովհետեվ Աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածը սահմանում է .

Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

պարզաբանում կոլետիվ պայմանագիրը այն պայմանագիրն է, որը կնքվում է գործատուի եվ նրա բոլոր աշխատողների միջեվ, մեկ միասնական պայմանագիր ստորագրելով, որի դրույթները բոլորի համար նույն են: Այս պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքները եվ պարտականությունները, կարգապահական կանոնները: Գերակա է աշխատողի եվ գործատուի միջեվ կնքած աշխատանքային պայմանագրի նկատմամբ:

Ենթադրենք եթե ամսի 20-ից ուզում ես այլեվս չաշխատել պետք է դիմումդ ներկայացնես 14 օր առաջ, այսինքն՝ ամսի 6-ին: Եթե կոլեկտիվ պայմանագիր կա եվ այնտեղ այլ ժամկետ է նշված, բնականաբար այդ ժամկետը պիտի պահպանես / օր՝ 14- փոխարեն 20 է /:
Կարող է հարց ծագել, թե ո՞րն է դրա նպատակ.
Դա արված է նաեվ գործատուի շահերը պաշպանելու համար, որպեսզի այդ ժամանակամիջոցում իր համար նոր աշխատող գտնի: Իհարկե գործատուն կաշկանդված չէ այդ ժամկետով եվ կարող է դիմումը ստանալուց հետո, դեռ 14 օրն էլ չլրացած ազատել աշխատանքից:
Իսկ եթե աշխատողը առանց գործատուի համաձայնության խախտի 14 օրվա ժամկետը եվ ասենք դիմումը տալու հենց հաջորդ օրվանից կամ մի 5 օր հետո այլեվս չներկայանա աշխատանքի գործատուն իրավունք կունենա աշխատողին ազատել ոչ թե «դիմումի համաձայն», այլ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, այն է «աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում», կամ «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում» 221 հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով՝ «անհարգալի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում ածխատանքի չներկայանալը»:
Եվ քանի որ աշխատանքից ազատման հիմքը/օր՝ դիմումի համաձայն, աշխատանքային օրենսգրքի 221հ 2 մասի 6 կետ եվ այլն/ նշվում է աշխատանքային գրքում, հետագայում՝ այլ աշխատանքի անցնելիս, կարող է անբարենպաստ հետեվանքներ ունենալ:

Եթե հարցեր մնացին խնդրեմ

Ariadna
02.04.2008, 14:29
Ես մի հարց ունեմ աշխատողի հաշվին տրամադրվող արձակուրդի վերաբերյալ։ Ըստ աշխատանքային օրենսգրքի աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավել քան 30 օրվա համար (եթե չեմ սխալվում)։ Սակայն որքան հասկացա դա վերաբերում է պետական կազմակերպություններին։ Մեր կազմակերպությունը ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, հիմնադրամի կարգավիճակով։ Էս դեպքումն ես կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել ասենք 5 ամիս արձակուրդ՝ իր հաշվին, հիվանդության պատճառով։ Քանի որ չեմ ուզում, որ նա ազատվի աշխատանքից. թեկուզ հոգեբանական առումով կարծում եմ էդպես ճիշտ է։

Dragon
03.04.2008, 00:13
......Կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել ասենք 5 ամիս արձակուրդ՝ իր հաշվին, հիվանդության պատճառով։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
«Հոդված 176. Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կողմերի համաձայնությամբ որոշված ժամկետով աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ:
Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:
Հոդված 177.
Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել այլ տեսակի և ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, լրացուցիչ արտոնություններ` կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ, ավելի մեծ վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդի համար, քան սահմանված են սույն օրենսգրքով: Այդ արտոնությունները, բացառությամբ ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի, չեն կարող տրամադրվել կոլեկտիվ և աշխատանքային այն պայմանագրերով, որոնցով կողմ են հանդիսանում պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը»:

Որքան հասկացա ձեր հիմնադրամը մասնավոր է եվ պետությունը նրանում մասնակցություն չունի, եթե այո, ապա հանգիստ կարող եք 5 ամսով չվճարվող արձակուրդ տրամադրել: Եթե աշխատողը ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք ունի, ապա կարող եք այդ 5 ամսից մեկ ամիսը այդ հիմքով տրամադրեք, 4-ը որպես չվճարվող: Օրենքի 30 օրվա նշումը ի շահ գործատուի է, եթե գործատուն հարմար է գտնում աշխատողին ավելի երկար ժամկետով չվճարվող արձակուրդ տրամադրել , օրենքը դա չի արգելում:

հ.գ. Իհարկե սա այն պարագայում եթե ձեր ներքին իրավական ակտերում այլ բան տվյալ հարցի վերաբերյալ նախատեսված չէ:

Ariadna
03.04.2008, 09:54

Շնորհակալ եմ շաատ, փաստորեն կարող ենք, մանավանդ որ դա անում ենք աշխատողի, և ո՛չ գործատուի շահերից ելնելով։

dvgray
04.04.2008, 00:24
Եթե հարցեր մնացին խնդրեմ

Dragon;
Շնորհակալություն մանրամասն ու պարզ լեզվով բացատրության համար:

Հ.Գ. Կարդացի նաև Վարդուհու հարցը ու քո պատասխանը: Շատ օգտակար էր իմանալ: Քեզանից լավ իրավաբան դուրս կգա :): Եթե իհարկե արդեն դուրս չի եկել ;):

Dragon
04.04.2008, 01:27

Խնդրեմ, ուրախ եմ, որ ինչ որ չափով օգտակար եղա::)
Շնորհակալություն գնահատանքի համար

Cassiopeia
11.02.2009, 10:59
Ահա թե ինչպիսի հարց է հետաքրքրում.
Ունեմ 2 աշխատանք` հիմնական և համատեղման կարգով: Մի քանի օրից ֆիզ.արձակուրդ պետք է գնամ: Հարցս վերաբերում է հենց ֆիզ. արձակուրդին, ավելի շուտ դրա համար վճարմանը: Եթե չեմ սխալվում, հղիության հետ կապված վճարովի ֆիզ. արձակուրդի տևողությունը 140 օր է (2 ամիս նախածննդյան և 2 ամիս հետծննդյան): Հասկանալի է, որ ֆիզ. արձակուրդի վճարումը հիմնական աշխատավայրից լինելու է: Իսկ ինչպե՞ս "կդրսևորի" իրեն իմ երկրորդ աշխատատուն: Նա ևս կվճարի այդ արձակուրդի համար, թե ո՞չ: Եթե տրամաբանորեն մոտենանք, երկրորդ աշխատատուն սովորական հասանելիք արձակուրդի համար վճարում է, ինչպես հիմնական աշխատատուն: Ինչպիսի՞ն է օրենքն այս դեպքում:think

Նորմարդ
11.02.2009, 11:23

Վեռ օրենքներին լավ ծանոթ չեմ, բայց տրամաբանորեն եթե 2-րդ տեղում էլ ես գրանցված աշխատող ապա նրանք էլ պիտի վճարեն հա մեկ էլ եթե այստեղ չպատասխանեն հարցիդ ապա զանգիր ՀՀ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերով նախարարություն 56-53-54: Հաստատ կօգնեն :)

REAL_ist
11.02.2009, 12:47
երկուսն էլ պետքա վճարեն, օրենքում որևէ սահմանափակում չգտա:think երկուսն էլ տվյալ դեպքում գործատու են, իսկ գործատուն պարտավոր է ժամանակավոր անաշխատունակության նպատս վճարել, տվյալ դեպքում հղիության և ծննդաբերության համար

Ձայնալար
11.02.2009, 13:37

Բայց ես ինչքան գիտեմ այդ գումարը, որ ստանում է աշխատողը հիմնարկից, փոխհատուցվում է հիմնարկին (լրիվ թե մասամբ չգիտեմ) սոցապի կողմից: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվել եմ: Եթե այդպես է, ապա ստացվում է, որ պետությունը միևնույն մարդու համար երկու անգամ է վճարում: Չնայած դա էլ է նորմալ, քանի որ երկու տեղից էլ հարկեր ես վճարում և կենսաթոշակային ֆոնդ վճարումներ ես անում:

Cassiopeia
11.02.2009, 15:23
Չեմ կարծում, որ այդ գումարը փոխհատուցվում է սոց.ապ.-ի կողմից (քանի որ սոց.ապ. հիմնադրամն ինքը որոշակի գումար վճարում է երեխայի ծննդյան կապակցությամբ ու այնուհետ յուրաքանչյուր ամիս աշխատող մոր դեպքում նպաստ հատկացնում երեխային ի հաշիվ մոր աշխատավարձից սոց.ապ. վճարումների): Պարզապես այդ գումարից հարկային վճարումներ չեն կատարվում:

Ariadna
11.02.2009, 15:45

Վեռ ջան, 100% դա փոխհատուցվում է սոցապի կողմից։ Մեր հաշվապահը նոր ա գնացել, դրա համար լավ գիտեմ, ինքը մեր մոտից ստացավ մոտ մեկ միլիոնի չափ գումար, որը հետո մեր հաշվին հետ նստեց սոցապի կողմից։

Cassiopeia
11.02.2009, 15:53
Հետո էլ մեր պետությանը բան են ասում:D Գործատուն իր աշխատողին գումար է տալիս չաշխատելու համար, իսկ պետությունն էլ գործատուին :hands

Հ.Գ. քիչ առաջ ծանոթ հաշվապահներից մեկը ճշտեց, որ իմ պարագայում երկու տեղից էլ վճար հասնում է: Վճար չի հասնում միայն աշխատանքից դուրս գալուց` վերջնահաշվարկի ժամանակ:

Cassiopeia
11.02.2009, 16:13
Մեկ էլ մի այսպիսի հարց. արդյո՞ք այդ գումարը միանվագ է վճարվում 140 օրվա համար, թե նախածննդյան և հետծննդյան շրջանների համար առանձին-առանձին է վճարվում:think

Ariadna
11.02.2009, 16:35
Մեկ էլ մի այսպիսի հարց. արդյո՞ք այդ գումարը միանվագ է վճարվում 140 օրվա համար, թե նախածննդյան և հետծննդյան շրջանների համար առանձին-առանձին է վճարվում:think

Միանվագ, Վեռ ջան ;)

Cassiopeia
11.02.2009, 16:36
Շնորհակալություն բոլորին, տեղեկատվության համար :love

Ariadna
11.02.2009, 16:43
Շնորհակալություն բոլորին, տեղեկատվության համար :love

Շատ բարի ա մեր պետությունը, հետո էլ ասում եք, մեր հաշվապահը համ նպաստը ստացավ 140 օրվա, համ էլ շարունակում ա աշխատավարձ ստանալ։ Տնից գործը անում ա, ես էլ էստեղ յոլա եմ տանում, հարկայինում ասեցին կարող ես, եթե գործատուդ համաձայն ա։

Cassiopeia
11.02.2009, 16:47

Այսինքն, եթե ես ի վիճակի եմ աշխատել, կարո՞ղ եմ նաև այդ վճարված 140 օրվա ընթացքում նաև համապատասխան աշխատավարձ ստանալ:o

Ariadna
11.02.2009, 17:15
Այսինքն, եթե ես ի վիճակի եմ աշխատել, կարո՞ղ եմ նաև այդ վճարված 140 օրվա ընթացքում նաև համապատասխան աշխատավարձ ստանալ:o

Վեռ ջան, մեր հաշվապահը ամեն դեպքում ստանում ա, ու մեր սոցապից որ էկել էին մեզ մոտ ստուգման, հենց էդ մարդուն հարցրեց, նա ասեց կարող ես։ Ես մինչև հիմա էլ կասկածում եմ, բայց դե ստուգողը իրանք են, եթե իրանք ասեցին կարող ես, մեզ ինչ։

Ներսես_AM
11.02.2009, 18:16
Նայեք չասեն, հետո սարքեն: Իրանց շատ չկա:

Moon
15.02.2009, 14:31
Ժողովուրդ ինձ ով կարող է տրամադրել աշխատանքային օրենսգրքի լինք, աշխատանքի նախարարության սայթը ֆոնթը չգիտեմ ինչ ա, ինձ մոտ չի բացում, իսկ law.am-ը քնած ա, ինձ հետաքրքրում է ուսանողների աշխատանքային իրավունքը

Lion
15.02.2009, 15:21

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=34

Moon
15.02.2009, 15:24
http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=34
Մերսի շատ:hands

Lion
15.02.2009, 15:25
Մերսի շատ:hands

Չարժե:) Հարևան թեմայում ես եմ փորձում ծրագրավորողների պգնությամբ կոմպս խելքի բերել, թող այս թեմայում էլ ես օգնած լինեմ մեկին...:)

Second Chance
26.02.2009, 13:05
Ինձ կարևոր ու հարց է հետաքրքրում:
Ինչպես պետք է իր շահերը պաշտպանի այն մարդը, որին աշխատանքի են ընդունել համոզելով դուրս գալ իր նախքին աշխատատեղից ավելի լավ պայմաններ խոստանալով/ նաև շատ շտապ/, ու պայմանագիրը կնքելուց մի օր հետո հարցնում են արդյոք չի կարող հետ վերադառնալ իր նախքին աշխատանքին, քանի որ իրենց մոտ ինչ ինչ խնդիրներ են առաջացել : Մարդը բնականաբար չի ցանկանում հետ վերադառնալ իր նախքին աշխատանքին, ոչ թե նրա համար որ վատն էր այլ պարզապես անհարմար է զգում, որովհետև այդտեղ նույնպես համոզում էին մնալ:
Հիմա ի՞նչ կարող է նա պահանջել իր նոր գործատուից, ի՞նչպես կարող է պաշտպանել իր իրավունքները:
նախապես շնորհակալ եմ
սպասում եմ շտապ պատասխանի

REAL_ist
26.02.2009, 13:38
ու պայմանագիրը կնքելուց մի օր հետո հարցնում են արդյոք չի կարող հետ վերադառնալ իր նախքին աշխատանքին
պատասխանում ես ոչ և պահանջում ես աշխատանքից ազատման հիմքերը ներկայացնի, եթե խնդիրները արտադրական ծավալների կրճատման կամ արտադրական անհրաժեշտության հետ է կապված, ինչը ներկայումս շատ հաճախ է հանդիպում, ապա գործատուն պետք է գործից ազատելու մասին 2 ամիս առաջ տեղյակ պահի աշխատողին, եթե խախտի այդ ժամկետը պետք է տուգանք վճարի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, տուգանքի չափը որոշվում է միջին ժամային աշխատավարձի հիման վրա։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքով աշխատանքից ազատման հիմքերը հետևյալն են՝

Հոդված 113

1. Գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.
2) գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում.
3) արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում.
4) աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
5) փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով. 6) աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
7) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
8) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
9) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով.
10) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Second Chance
26.02.2009, 13:57
պատասխանում ես ոչ և պահանջում ես աշխատանքից ազատման հիմքերը ներկայացնի, եթե խնդիրները արտադրական ծավալների կրճատման կամ արտադրական անհրաժեշտության հետ է կապված, ինչը ներկայումս շատ հաճախ է հանդիպում, ապա գործատուն պետք է գործից ազատելու մասին 2 ամիս առաջ տեղյակ պահի աշխատողին, եթե խախտի այդ ժամկետը պետք է տուգանք վճարի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, տուգանքի չափը որոշվում է միջին ժամային աշխատավարձի հիման վրա։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքով աշխատանքից ազատման հիմքերը հետևյալն են՝

Շնորհակալ եմ REAL_ist տեղեկության համար, բայց մի խնդիր էլ կա. պայմանագիրը, որ կնքվել է աշխատողին դեռ չեն հանձնել: Այսինքն դուրս է գալիս որ գործատուն կարող է հանգիստ պատռել այն ու չեղյա՞լ համարել: Սակայն այդ գործով նա պետք է մեկներ արտերկիր վերապատրաստման, նրա անունով վիզա է ուղարկվել ու դեսպանատունն էլ արդեն հաստատել է, սա կարո՞ղ է որպես չգիտեմ էլի ապացույց բան օգտագործվի:

REAL_ist
26.02.2009, 14:54
Սակայն այդ գործով նա պետք է մեկներ արտերկիր վերապատրաստման, նրա անունով վիզա է ուղարկվել ու դեսպանատունն էլ արդեն հաստատել է, սա կարո՞ղ է որպես չգիտեմ էլի ապացույց բան օգտագործվի:Աշխատողի՞ մասինա խոսքը, եթե այո, ուրեմն պարզա կարող է որպես ապացույց օգտագործվել և հակառակը ապացուցելը գործատուի համար շատ բարդ կլինի։
Այն որ աշխատողին չի հանձնվել պայմանագրի օրինակը աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է և դրա համար պատասխանատվություն կրում է գործատուն, այսինք պատռել ու չեղյալ հայտարարել չի կարող։ Չնայած կարող է ասել, որ նման պայմանագիր չի եղել, բայց փաստեր կգտնվեն հակառակը ապացուցելու համար, նախ վերապատրաստման ուղարկելը, հետո պայմանագիրը պետքա գրանցված լինի պայմանագրերի գրանցամատյանում, բացի դրանից դրա մասին նշումներ պետք է լինեն աշխ. գրքույկում և վերջապես վկաների շնորհիվ աշխատանքի գալու փաստը կարձանագրվի, իսկ առանց աշխ. պայմանգրի կամ ոչ պատճաշ պայմանագրով կատարվող աշխատանքը անօրինական աշխատանք է, որի համար պատասխանատվություն է կրում գործատուն ու մի կլորիկ գումար տուգանք պետքա վճարի անօրինական աշխատանքի համար, բացի աշխատողին տրվող տուգանքից։

Second Chance
26.02.2009, 15:00
Աշխատողի՞ մասինա խոսքը, եթե այո, ուրեմն պարզա կարող է որպես ապացույց օգտագործվել և հակառակը ապացուցելը գործատուի համար շատ բարդ կլինի։
Այն որ աշխատողին չի հանձնվել պայմանագրի օրինակը աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է և դրա համար պատասխանատվություն կրում է գործատուն, այսինք պատռել ու չեղյալ հայտարարել չի կարող։ Չնայած կարող է ասել, որ նման պայմանագիր չի եղել, բայց փաստեր կգտնվեն հակառակը ապացուցելու համար, նախ վերապատրաստման ուղարկելը, հետո պայմանագիրը պետքա գրանցված լինի պայմանագրերի գրանցամատյանում, բացի դրանից դրա մասին նշումներ պետք է լինեն աշխ. գրքույկում և վերջապես վկաների շնորհիվ աշխատանքի գալու փաստը կարձանագրվի, իսկ առանց աշխ. պայմանգրի կամ ոչ պատճաշ պայմանագրով կատարվող աշխատանքը անօրինական աշխատանք է, որի համար պատասխանատվություն է կրում գործատուն ու մի կլորիկ գումար տուգանք պետքա վճարի անօրինական աշխատանքի համար, բացի աշխատողին տրվող տուգանքից։
Այո աշխատողի մասին էր գնում խոսքը: Շատ շնորհակալություն սպառիչ պատասխանի համար:)

REAL_ist
26.02.2009, 15:06
Խնդրեմ:)

Surveyr
08.04.2009, 08:34
Ժողովուրդ ո՞վ կարա ասի աշխատանքից ազատման դիմումի պատասխանը ի՞նչքան ժամանակում է գործատուն պարտավոր տալ, ու ի՞նչքան ժամանակվա ընթացքում կարելի է դիմումը հետ վերցնել: Շնորհակալություն:

REAL_ist
08.04.2009, 11:41
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք՝

Հոդված 112. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ

1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Surveyr
08.04.2009, 12:50
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք՝

Շնորհակալ եմ, :)

Arthur26
13.04.2009, 13:54
Բարեկամս աշխատում է գյուղապետարանում:
Լրացել է նրա «մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը»:
Նա գնում է աշխատանքի վայր, որպեսզի վերցնի ևս 1 տարի արձակուրդ մաս առ մաս (սկզբից՝ օրինակ 2 ամսով): Սակայն ղեկավարությունը ասեց, որ ոչ մեզ մոտ այդպես չէ, դու պետք է վերցնես ամբողջությամբ՝ 1 տարի ժամկետով, մաս առ մաս չի տրվում, քանի որ մեզ մոտ տեղական ինքնակառավարում է:
Հարց 1. Արդյո՞ք դա այդպես է: Մի՞ թե աշխատանքային հարաբերությունները չեն կարգավորվում աշխատանքային օրենսգրքով:
Հարց 2. Եթե օրինակ նա վերցնի 1 տարով (ամբողջությամբ) արձակուրդ իր հաշվին, ապա կարո՞ղ է արդյոք արձակուրդը չլրացած անցնել աշխատանքի (Օրինակ՝ երեխային խնամող կա և նա ցանկանում է անցնել աշխատանքի): Նա չի՞ կարող անցնել աշխատանքի մինչև չլրանա նրա արձակուրդի ժամկետը:

Կանխավ շնորհակալ եմ:

REAL_ist
13.04.2009, 15:18
Լրացել է նրա «մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը»:
օրենքով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համարա տրամադրվում;)աշխատանքային օրենսգիրքը կարգավորումա նաև տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքը, եթե այլ բան նախատեսված չի համապատասխան օրենքներով: Եթե ասում են, որ տեղական ինքնակառավարումա ու մաս առ մաս չի տրամադրվում արձակուրդը, թող համապատասխան օրենքը ցույց տան, որտեղ նման բանա սահմանված;)

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք

Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը

1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:
իսկ եթե խոսքը չվճարվող արձակուրդի մասինա, ապա`

Հոդված 176. Չվճարվող արձակուրդը

1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կողմերի համաձայնությամբ որոշված ժամկետով աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ: Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:

Second Chance
12.06.2009, 14:38
Մի հարց ունեմ: Եթե ընդունվել եմ աշխատանքի տվյալ ձեռնակություն փետրվարի վերջին: Կարո՞ղ եմ արձակուրդ վերցնել ամռանը ասենք օգոստոսին այդ ժամանակ 5 ամիսն է լրանում ընդամենը ,թե կարող են չթույլատրել՞: Ուղղակի հենց ամռանն է պետք թեկուզ 2 շաբաթով:

REAL_ist
12.06.2009, 23:48
Ըստ աշխատանքային օրենսգրքի առաջին տարվա ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքի առաջին 6 ամսից հետո: Այսինքն կարող են չթույլատրել: Ամեն դեպքում իրենք են որոշողը, կարող են նաև ընդառաջել:

One_Way_Ticket
13.06.2009, 12:12
Օրենքը հստակ չի սահմանում, թե երբ իրավունք ունես վերցնելու արձակուրդ: Այդ մասին կարող է նշված լինել աշխատանքային պայմանագրում: Օրինակ, իմ պայմանագրում նշված է, որ "արձակուրդ տրամադրվում է այն ժամանակ, երբ դա չի խոչընդոտում աշխատանքի բնականոն ընթացքին": Այսինքն, եթե նույնիսկ 6 ամիսը լրացել է, դա չի նշանակում, որ իրավունք ունես ուզածդ օրը արձակուրդ վերցնել: Սա իրավական տեսանկյունից:

Իսկ ընդհանրապես կազմակերպությունից է կախված: Իմ աշխատած ընկերություններում նման խնդիր երբեք չի առաջացել, միշտ էլ աշխատողի դրության մեջ մտել են: Ինձ մոտ էլ է հիմա նույն վիճակը: Ներկայիս ընկերությունում աշխատում եմ փետրվարից, հուլիսի վերջ - օգոստոսի սկիզբ արձակուրդ եմ ուզում վերցնել (այսինքն, 6 ամիսը չլրացած), ասացին` խնդիր չկա:

REAL_ist
13.06.2009, 12:29
Բնականա պայմանագրային հարաբերություններում կոնկրետ արձակուդի ժամկետը հենց պայմանագրով պետքա սահմանվի, բայց յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի պահանջել, որ տարվա ընթացքում 28 օր արձակուրդ տրամադրեն` անկախ աշխատանքի բնականոն ընթացքին խոչընդոտելուց: Աշխատողը նաև իրավունք ունի պահանջել, որ արձակուրդը մաս-մաս տրամադրվի:

Աննա Հակոբյան
06.08.2009, 14:26
Ցանկանում եմ մի հարց ուղղել <մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի» մասին:
Եթե կինը գտնվում է իր առաջին երեխայի մինչեւ 3 տարեկան խնամքի արձակուրդում եւ այդ ընթացքում ունենում է երկրորդ երեխան, հնարավոր է արդյոք արձակուրդ տրամադրվել նորից` մինչեւ երկրոդր երեխայի երեք տարեկան դառնալը:

Dragon
06.08.2009, 15:36

Կարճ ասեմ, այո:)

Annushka
06.08.2009, 17:31
Ժողովուրդ, հղիության արձակուրդը հաշվելիս 140 օրը բազմապատկում են միջին աշխատավարձով, չէ՞: Իսկ դա ոնց են հաշվարկում: Ամբողջ տարվա աշխատավարձերն են նայում, թե վերջին ամիսները: Գիտեմ, որ աշխատավարձը բաժանում են 30,4 , ստանում օրեկանը ու բազմապատկում 140: Բայց մեկն ասում ա նայում են 12 ամսվանը, որոշում միջինը, մեկն ասում ա վերջին երեք ամիսն են նայում,մեկը՝ վեցը: Հիմա ոնց ա ճիշտ: Բանն այն ա,, որ վերջին երեք ամիսների ընթացքում աշխատավարձս փոփոխվել ա, մի քիչ բարձրացրել են, չնայած էլի ռեալը չի գրանցվածով, էլի:)

Dragon
06.08.2009, 18:33

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

09.11.2004

Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(172-րդ հոդվածը փոփ. 24.10.05 ՀՕ-210-Ն)

ՀՕ-124-Ն
ՀՀՊՏ 21.12.04./69(368) Հոդ.1385

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

24.10.2005

Հոդված 11. Վարձու աշխատողին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը
1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է՝

1) 140 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).

2) 155 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը):

2. Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերելու դեպքում սույն հոդվածի առաջին մասով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը և դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստի չափը մնում են անփոփոխ:

3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

4. Մինչև հղիության 154 օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է հիվանդության նպաստ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն)

Գ Լ ՈՒ Խ 5
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)

1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 oրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (oրերի) համար հաշվարկված եկամտից:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն)

Հոդված 23. Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկումը

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից:

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

ՀՕ-208-Ն
ՀՀՊՏ 07.12.05./75(447) Հոդ.1429

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 571-Ն որոշման
Կարգ
1. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման 5-րդ կետով հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկի 1-ին կետով նախատեսված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից (այսուհետ` վաստակ), որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:
(1-ին կետը փոփ. 15.05.08 N 435-Ն)

2. Եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին լրիվ է աշխատել, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է` նշված 3 ամսվա վաստակը (բացառությամբ պարգևատրումների և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարների) բաժանելով 3-ի:

3. Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամսվանից կամ, եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 ամիսների ընթացքում աշխատողը լրիվ չի աշխատել (3 ամիսների օրացուցային ոչ բոլոր օրերի համար է հաշվարկվել աշխատավարձ), ապա միջին ամսական աշխատավարձը որոշելու համար այդ 3 ամիսների աշխատած օրերի համար հաշվարկված վաստակի ընդհանուր գումարը (բացառությամբ պարգևատրումների և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարների) բաժանվում է աշխատավարձ ստացած և հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի թվի վրա, և ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում է միջին ամսական օրացուցային օրերի թվով` 30.4-ով:

Հաշվառումից չհանվող ժամանակաշրջանն այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացու համար չի հաշվարկվել աշխատավարձ և այն հետևանք չէ օրենքով սահմանված ամենամյա (այդ թվում` լրացուցիչ և երկարացված) կամ նպատակային արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության:

4. Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները գումարի մեկ տասներկուերորդի չափով ավելացվում են սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձին` բացառությամբ հաջորդ պարբերությունում նշված դեպքի:

Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 ամիսների ընթացքում աշխատողն ընդհանրապես չի աշխատել (3 ամիսների օրացուցային օրերի համար չի հաշվարկվել աշխատավարձ), բայց ունեցել է սույն կարգի 1-ին կետով սահմանված այլ եկամուտ, ապա միջին ամսական աշխատավարձը որոշվում է` այդ ժամանակահատվածում փաստացի վճարված վաստակը 3-ի բաժանելու միջոցով:

Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն կարգի 1-ին կետով սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա, որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ), հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
(4-րդ կետը լրաց., փոփ. 14.05.09 N 536-Ն)

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի:
(5-րդ կետը լրաց. 14.05.09 N 536-Ն)

6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու համար ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի բաժանվում է 12-ի:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամուտ չի ունեցել, ապա, որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ), հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
(6-րդ կետը լրաց., փոփ. 14.05.09 N 536-Ն)

7. Եթե սույն կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է նվազագույն աշխատավարձի 13-ապատիկից, ապա ապահովագրական նպաստի չափը հաշվարկվում է Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:
(7-րդ կետը փոփ. 14.05.09 N 536-Ն)

N 571-Ն
ՀՀՊՏ 24.05.06./28(483) Հոդ.550

Dragon
06.08.2009, 19:23
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (http://arlis.am/DocumentView.aspx?docid=42141)

Cassiopeia
04.09.2009, 00:42
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը իրավունք ունի աշխատելու ՀՀ պետական հիմնարկություններում:

Dragon
04.09.2009, 00:57
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը իրավունք ունի աշխատելու ՀՀ պետական հիմնարկություններում:
Իսկ ավելի կոնկրետ որ հիմնարկում?
Կառավարական-ում ոչ, ամեն աշխատանքի համար թվարկվում են պարտադիր հատկանիշներ, ՀՀ քաղաքացի լինել կամ չլինելը, , կրթությունը և այլն:
Ասենք աղբահանող ընկերությունն էլ կարող է պետական լինել,դպրոցն էլ է մարզպետարանն էլ է, նախարարությունն էլ է:, դատարանն էլ: Մի քիչ սուր ստացվեց համեմատությունը, բայց ցայտուն լինելու համար էր: Չափորոշիչները տարբեր են: Նայած որտեղ:

Cassiopeia
04.09.2009, 01:09

Օրինակ Վիվասել կամ Օրանժ

REAL_ist
04.09.2009, 01:19
Վիվասելն կամ Օրանժը երբվանից են պետական հիմնարկություն?:o Իրանց մոտ համոզված եմ քաղաքացիությունը պարտադիր չի լինի, բայց ամեն դեպքում պետքա իրենցից ճշտել: Կախվածա իրանց ներքին կանոնակարգից:

Elmo
04.09.2009, 09:47
Ոչ ՀՀ քաղաքացի ընկեր ունենք, Օրանժում հարցազրույց անցավ ու ոչ մի խոսք ոչ քաղաքացիության մասին: Պարզապես Հայաստանում աշխատելու իրավունք է պետք ստանալ: Ավելի մանրամասն իրենցի կճշտեմ, կասեմ:

Հայկօ
04.09.2009, 18:57
Օրինակ Վիվասել կամ Օրանժ

Այո, կարող են: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ երկու ընկերությունների ղեկավար կազմերի մի զգալի մասը արտասահմանցիներ են :):

Լեո
27.11.2009, 19:32
Այսօր աշխատանքի վայրում հայտնեցին, որ հաջորդ ամսվանից կենսաթոշակային ֆոնդի վճարը 3 տոկոսից դառնալու է 10 տոկոս: Չնայած դեռ նման փոփոխության մասին լուրը հաստատված չէ (ԱԺ կայքում դեռ նման փոփոխության մասին ինֆորմացիա չկա), բայց ինձ վստահեցրին, որ դա հավաստի տեղեկություն է:

Դե զզվեցրին էլի :[ Մի երկու կոպեկ փող էինք ստանում, էդ էլ են ուզում գռփեն :angry

Հ.Գ. Հուսով եմ, սա այնուամենայնիվ տեղի չի ունենա:

Yeghoyan
27.11.2009, 19:39
Լեո ջան էդ կենսաթոշակային ֆոնդի վճարի մասին աշխատանքային օրենսգրքում չի որ պիտի փոփոխություններ լինի, հարկայինի մասովա: եթե օրենքը չլինի իրենք ավել չեն կարող պահել, իսկ եթե պահեցին ուրեմն օրենքը հաստատ կա:

Հ.Գ. Հուսով եմ, դա այնուամենայնիվ տեղի չի ունենա;)

One_Way_Ticket
23.12.2009, 02:30
Այսօր մեր հաշվապահին հարցրեցի, ասաց, որ նման փոփոխություն իրոք լինելու է:

Cassiopeia
23.12.2009, 10:38
Այսօր մեր հաշվապահին հարցրեցի, ասաց, որ նման փոփոխություն իրոք լինելու է:
Ես լսել եմ, որ սա վերաբերում է 40 տարին չլրացած աշխատողներին։

ministr
23.12.2009, 11:14
Այսօր աշխատանքի վայրում հայտնեցին, որ հաջորդ ամսվանից կենսաթոշակային ֆոնդի վճարը 3 տոկոսից դառնալու է 10 տոկոս: Չնայած դեռ նման փոփոխության մասին լուրը հաստատված չէ (ԱԺ կայքում դեռ նման փոփոխության մասին ինֆորմացիա չկա), բայց ինձ վստահեցրին, որ դա հավաստի տեղեկություն է:

Դե զզվեցրին էլի :[ Մի երկու կոպեկ փող էինք ստանում, էդ էլ են ուզում գռփեն :angry

Հ.Գ. Հուսով եմ, սա այնուամենայնիվ տեղի չի ունենա:

Դե յանի հետո պտի ավելի բարձր թոշակ ստանաս:
Իսկ հիմա կարծում եմ ուղղակի փող չունեն ու ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են ման գալիս:

Cassiopeia
23.12.2009, 11:33
Դե յանի հետո պտի ավելի բարձր թոշակ ստանաս:
Ասում են, հետո այդ գումարը նստելու է աշխատողի անձնական հաշվին ու նա ստանալու է այն ամբողջությամբ, եթե նույնիսկ նրան բան պատահի, ապա հարազատները կստանան։

Yeghoyan
23.12.2009, 13:20
Ժող չգիտեմ սրա մասին են ձեզ ասել, թե չէ, բայց ................ իմացեք էլի:oy

Կենսաթոշակային նոր համակարգը նախատեսում է, որ 2011 թ. հունվարի 1-ից մինչև 40 տարեկան ցանկացած քաղաքացի ինքը պետք է կուտակի իր ապագա թոշակը` ամեն ամիս վճարելով աշխատավարձի 5 տոկոսը, որի վրա պետությունն իր հերթին պարտավորվում է ավելացնել փոխանցված գումարին հավասար գումար:

Այսինքն` հետագայում թոշակը կձևավորվի ոչ թե ըստ աշխատանքային ստաժի, ինչպես գործող համակարգով, այլ` աշխատավարձի չափի. որքան բարձր կլինի աշխատավարձը, այնքան բարձր կլինի նաև թոշակը:

Այսօր Հայաստանում բազային կենսաթոշակը կազմում է 8 հազար դրամ` գումարած 450 դրամ ամեն աշխատանքային տարվա համար:
Այդ բարեփոխումները արվում են իբր թե աշխատողների օգտին, որ հետո թոշակ շատ ստանան:8

Ներսես_AM
23.12.2009, 13:28
Անցնում ենք Եվրոպական արժեքներին ի՞նչ եք բողոքում: :D

Իրականում սա շատ շուտվանից էր նախապատրաստվում, հլը ճգնաժամի մասին խոսք էլ չկար այդ ժամանակ:

Գլխավոր իմաստը սրա այն է, որ ըստ հիմիկվա (սովետական) համակարգի բոլորը ստանում են գրեթե հավասար թոշակ պետությունից: Կապ չունի հավաքարար ես աշխատել թե շատ բարձր աշխատավարձով ինչ որ մի բան: Բնական ա որ եթե բարձր աշխատավարձ ես ստացել ապա շատ ավելի շատ ես կենսաթոշակային ֆոնդ/հարկ մուծել պետությանը, այդ դեպքում ինչու պիտի ստանաս շատ անգամ ավելի քիչ թոշակ: Նենց որ շատ մի մտածեք էտ փողը հետագայում հետ կստանաք: ;)

Elmo
23.12.2009, 13:31
Ժողովուրդ ջան ինչ որ մեկը գիտի՞ անձի մատուցած ծառայությունների դիմաց վճարվող գումարը ի՞նչ բանաձևով է հարկվում:
Մանրամասնեմ: Ասենք ես քարտաշ եմ, ու «X» սպը-ն ինձ հետ պայմանագիր է կնքել, որ ես իր մոտ պետք է քար տաշեմ: Տաշածս քարերից անկախ իմ վարձատրությունը կազմում է Y դրամ: Ես «X» սպը -ի հաստիքային աշխատող չեմ, ես «X» սպը -ի պայմանագրային աշխատող չեմ, ես պարզապես «X» սպը -ին մատուցում եմ քար տաշելու ծառայություն, որի դիմաց ստանում եմ վարձատրություն:
քանի որ ես ֆիզիկական անձ եմ, ապա «X» սպը-ն հանդիսանում է իմ հարկերը վճարելու գործում լիազոր, և ինձ տալիս է հարկերը հանած, մաքուր գումարը:

Ես գիտեմ, որ անհատի ստացած եկամուտները պետք է հարկվեին 10 տոկոսով, բայց մեկումեջ անոմալիաներ են լինում: Մեկ 10 տոկոսից քիչ են հարկում, մեկ՝ ուղիղ 10 տոկոս, մեկ՝ 10,2 տոկոս:

Հիմա հարկերի հաշվման բանաձևը, կապված գումարի չափից կարո՞ղ եք ասել:

One_Way_Ticket
23.12.2009, 13:35
Ես լսել եմ, որ սա վերաբերում է 40 տարին չլրացած աշխատողներին։
Այո, այդպես էլ ասաց:

Yeghoyan
23.12.2009, 13:39
Նենց որ շատ մի մտածեք էտ փողը հետագայում հետ կստանաք: ;)

Մի բացասական բան կա, այսօրվա աշխատողները կարող են տալ, այսօրվա թոշակառուն կստանա թոշակ, բայց երբ այսօրվա աշխատողը դառնա թոշակառու քիչ են լինելու աշխատողները, բնականաբար այդ վճարը վճարողները: Վստահ չենք կարող ասել, որ այսօրվա աշխատողները 40 տարի հետո իրանց վճարածը հետ ստանալու են թոշակի տեսքով: Սա գալիս է 90-ականներին ծնելիության նվազումից:
Այդ հիմնադրամ/ները մասնավոր է լինելու, բայց վերահսկվելու է պետության կողմից:

Elmo
23.12.2009, 13:39
Այսօր աշխատանքի վայրում հայտնեցին, որ հաջորդ ամսվանից կենսաթոշակային ֆոնդի վճարը 3 տոկոսից դառնալու է 10 տոկոս: Չնայած դեռ նման փոփոխության մասին լուրը հաստատված չէ (ԱԺ կայքում դեռ նման փոփոխության մասին ինֆորմացիա չկա), բայց ինձ վստահեցրին, որ դա հավաստի տեղեկություն է:

Դե զզվեցրին էլի :[ Մի երկու կոպեկ փող էինք ստանում, էդ էլ են ուզում գռփեն :angry

Հ.Գ. Հուսով եմ, սա այնուամենայնիվ տեղի չի ունենա:

Դրա համա՞ր ափալ-թափալ բյուջեն սվաղեցին ու ասեցին, որ կենսաթոշակների իջեցում չի լինելու: Արա սրանք պետություն չեն, սրանք Ալի Բաբան ու 40 ավազակներն են:

Elmo
23.12.2009, 13:40
Հա, մի հարց էլ: Պայմանագրով ծառայություն մատուցողների եկամուտներից կենսաթաշակային պահում ե՞ն:

Yeghoyan
23.12.2009, 13:50
Ես գիտեմ, որ անհատի ստացած եկամուտները պետք է հարկվեին 10 տոկոսով, բայց մեկումեջ անոմալիաներ են լինում: Մեկ 10 տոկոսից քիչ են հարկում, մեկ՝ ուղիղ 10 տոկոս, մեկ՝ 10,2 տոկոս:

Հիմա հարկերի հաշվման բանաձևը, կապված գումարի չափից կարո՞ղ եք ասել:

մինչև 80 000 դրամի դեպքում - հարկվող եկամտի 10%-ը

80 000 դրամից ավելի դեպքում- 8000 դրամին գումարած 80 000 դրամը գերազանցող գումարի 20%-ը

Սա մենակ եկամտահարկի դրույքաչափերն են:

Elmo
23.12.2009, 13:56
մինչև 80 000 դրամի դեպքում - հարկվող եկամտի 10%-ը

80 000 դրամից ավելի դեպքում- 8000 դրամին գումարած 80 000 դրամը գերազանցող գումարի 20%-ը

Սա մենակ եկամտահարկի դրույքաչափերն են:

Չէ, էդ դեպքում ինձ ավելի շատ են տալիս, քան պետք է տան:
Քո ասածը աշխատավարձի դեպքում ա ճիշտ:
Աշխատավարձի դեպքում էսպես են հաշվում
ընդհանուր աշխատավարձից հանում են 30 000(նվազագույն աշխատավարձ) ու 3 տոկոս(կենսաթոշակային ֆոնդ)
Մնացած մասը մինչև 80 000 հարկում են 10 տոկոսով, 80 000 -ից ավել հարկում են 20 տոկոսով:
հետո գումարում են 30 000-ը ու ինչ ստացվեց, դառնում ա մաքուր աշխատավարձ:
Իմ դեպքում պարզապես պետք է հանեին 10 տոկոս: բայց ինչ-որ 10,02 տոկոս են հանում :8

Cassiopeia
23.12.2009, 14:01
Կենսաթոշակային նոր համակարգը նախատեսում է, որ 2011 թ. հունվարի 1-ից մինչև 40 տարեկան ցանկացած քաղաքացի ինքը պետք է կուտակի իր ապագա թոշակը` ամեն ամիս վճարելով աշխատավարձի 5 տոկոսը, որի վրա պետությունն իր հերթին պարտավորվում է ավելացնել փոխանցված գումարին հավասար գումար:

Այսինքն` հետագայում թոշակը կձևավորվի ոչ թե ըստ աշխատանքային ստաժի, ինչպես գործող համակարգով, այլ` աշխատավարձի չափի. որքան բարձր կլինի աշխատավարձը, այնքան բարձր կլինի նաև թոշակը:

Իսկ շատ հետաքրքիր է, թե ինչ է լինելու մեր ստաժի հետ։ Ենթադրենք մի 7 տարվա ստաժ ունեմ, ամեն տարի պետ. բյուժեի փոխանցվել է որոշակի գումար որպես սոց. վճար։ Պլյուս, եթե հաշվենք որ երկու տեղ եմ աշխատել, ապա այդ գումարը ավելի է։ Եթե հիմա սկսեն գանձել աշխատավարձի 5%-ը ու դա դառնա ապագա թոշակը, ապա ի՞չնչ է լինելու իմ ստաժի հետ։

Yeghoyan
23.12.2009, 14:03
Չէ, էդ դեպքում ինձ ավելի շատ են տալիս, քան պետք է տան:

ավելի լավ քո համար:D բայց դրանք տենց բան անող չեն

Քո ասածը աշխատավարձի դեպքում ա ճիշտ:
Աշխատավարձի դեպքում էսպես են հաշվում

Էլմ չհասկացա ինչ ես ասում:8

ես մենակ եկամտահարկի դրույքաչափն էի գրել:
քո ասած հաշվարկման ձևը ճիշտա, երևի ուրիշ պահումներ են անում ձեր հիմնարկի ներսում, դա ճշտի հենց աշխատավարձ տվողից, օրենքով այլ հաշվարկման ձև ու տոկոս չկա:

Elmo
23.12.2009, 14:51
ես մենակ եկամտահարկի դրույքաչափն էի գրել:
քո ասած հաշվարկման ձևը ճիշտա, երևի ուրիշ պահումներ են անում ձեր հիմնարկի ներսում, դա ճշտի հենց աշխատավարձ տվողից, օրենքով այլ հաշվարկման ձև ու տոկոս չկա:

Սիրուն աղջիկ ես աշխատավարձ չեմ ստանում, ես մատուցած ծառայությունների դիմաց գումար եմ ստանում, դրանք տարբեր բաներ են: Դա կարելի ա համեմատել վարձով տված տրածքի եկամուտների հետ: Օրինակ հողատարածք ունես ու վարձակալության ես տվել ինչ-որ հիմարկության: Ինքն էլ հարկերը վճարում ա քո փոխարեն ու մաքուր գումրաը քեզ ա տալիս: Հիմա ինչքա՞ն հարկեր պետք ա վճարի անհատը(որովհետև դա իր եկամուտն ա):
Ես էլ տարածք չեմ վարձակալության տվել, այլ իմ մտավոր ունակությունները: Այսինքն ես իմ մասնագիտական հմտությունները վաճառում եմ իմ հիմնարկին, նա էլ ինձ գումար ա տալիս: Այ էդ եկամուտների հարկման մասին եմ ուզում իմանալ:
Աշխատանքային պայմանագիրը աշխատանքային օրենսգրքով ա կարգավորվում ու հարկերն էլ են հատուկ սահմանված, իսկ իմ պայմանագիրը աշխատանքային չի:

Yeghoyan
23.12.2009, 16:11
Իսկ շատ հետաքրքիր է, թե ինչ է լինելու մեր ստաժի հետ։ Ենթադրենք մի 7 տարվա ստաժ ունեմ, ամեն տարի պետ. բյուժեի փոխանցվել է որոշակի գումար որպես սոց. վճար։ Պլյուս, եթե հաշվենք որ երկու տեղ եմ աշխատել, ապա այդ գումարը ավելի է։ Եթե հիմա սկսեն գանձել աշխատավարձի 5%-ը ու դա դառնա ապագա թոշակը, ապա ի՞չնչ է լինելու իմ ստաժի հետ։

Ներկա դրությամբ կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Կ = Հ + (ո x Ա) x Գ
որտեղ՝
Կ - ն՝ ամսական կենսաթոշակի գումարն է,
Հ - ն՝ հիմնական կենսաթոշակի չափը,
ո - ը՝ քաղաքացու ապահովագրական ստաժն է,
Ա - ն՝ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը,
Գ - ն՝ կենսաթոշակառուի անձական գործակիցը, որի բանաձևերն են՝
եթե ո-ը փոքր կամ հավասար է 25-ի, ապա Գ = ո x 0,04
եթե ո-ը մեծ է 25-ից, ապա Գ = (1+ (ո - 25) x 0,02)

թե հետո ինչպես կհաշվեն չգիտեմ, դա կիմանանք 2011թ.
Առաջ էլ էիք որոշակի գումար հատկացնում ձեր աշխատավարձից, հիմա տարբերությունը միայն տոկոսի բարձրացումն է /որն ունի նաև այլ պատճառներ, բացի վերը նշածիցս/, ու ստաժը պիտի ավելացնեն /սա իմ կարծիքով ճիշտ փոփոխություն է/:
Այդ տոկոսի փոփոխության ու ստաժի հաշվվման ազդեցությունը թոշակի վրա միայն դրական է լինելու, եթե իհարկե ամեն ինչ անեն այնպես ինչպես ասում են:8
Ինչ վերաբերում է երկու տեղ աշխատելուն, չեմ կարող ասել ինչ կլինի, հիմա այդ օրենքը չկա:

Yeghoyan
23.12.2009, 16:30
Սիրուն աղջիկ ես աշխատավարձ չեմ ստանում, ես մատուցած ծառայությունների դիմաց գումար եմ ստանում, դրանք տարբեր բաներ են:

Էլմօ ջան տարբեր չեն, ցանկացած դեպքում դու եկամուտ ես ունենում գումարի տեսքով: Դու ֆիզիկական անձ ես, իսկ օրենքն ասում է. ցանկացած ֆիզիկական անձ իր մատուցած ծառայության դիմաց ստանում է եկամուտ, որից պարտադիր պիտի վճարի եկամտահարկ:

Մեր երկրում բոլորն ու ամեն ինչի համար հարկ են վճարում/մնումա պարզենք, թե որ հարկից:8

Դա կարելի ա համեմատել վարձով տված տրածքի եկամուտների հետ:
Սրա համար օրենքն այլ բան է նախատեսում, քո դեպքում այլ է:

Էլմ ոնց հասկացա դու պայմանագրով աշխատող ես, չէ՞
Պայմանագրի մեջ պիտի լինի քեզ վճարվելիք գումարի կոնկրետ չափը, հարկերը վճարելու հետ կապված հարաբերությունները: Սրա համար կառավարության կողմից օրենք չկա, ձեր միջև կնքված պայմանագրով է սահմանվում ամեն ինչը:
Եթե պայմանագրում գրված է, որ եկամտահարկն ու սոցը դու ես վճարում ուրեմն վերևում քո ասած ձևով են հաշվում, պահում ու փոխանցում: Իսկ, եթե դու պայմանավորվել ես կոնկրոտ գումար, ուրեմն քո աշխատավարձից փող չպիտի պահեն, իրենք իրենց գրպանից պիտի վճարեն հարկերը:

Հ.Գ.Ինչքան գիտեմ պայմանագրով աշխատողներից կենսաթոշակային չեն պահում/էս հաստատ չի, չեմ հիշում:oy

Elmo
23.12.2009, 18:20
Էլմ ոնց հասկացա դու պայմանագրով աշխատող ես, չէ՞

Չէ, աշխատող չեմ:
Պայմանագրումս նշված ա
Սույն պայմանագրով «էսինչ կառույցը» այսուհեև կառույց, քաղաքացի «անուն ազգանունս» այսուհետև մասնագետ պարտավորվում են բլա բլա բլա, որի դիմաց կառույցը մասնագետին վճարում է x գումար, ներառյալ ՀՀ հարկերը:
Աշխատող լինեի արձակուրդ կունենաի, արհմիությունների գումար կվճարեի և այլն: Իմ հարկերը մաքուր 10 տոկոս պետք է կազմեին ըստ իմ իմացած տեղեկությունների: Բայց կազմում են 10 տոկոս + 6000 դրամ, որը չեմ հասկանում ինչ 6000 դրամ է: Կամ էլ կազմում են 10,02 տոկոս, որը չեմ հասկանում որ օրենքով է նախատեսված: Ամեն դեպքում 80 000 -ը 10, իսկ 80 000 -ից ավելը՝ 20 տոկոս սկզբունքով չի հարկվում, որովհետև հաշվարկայինից ավելի շատ եմ ստոնւմ:

Yeghoyan
23.12.2009, 20:12
Բայց կազմում են 10 տոկոս + 6000 դրամ, որը չեմ հասկանում ինչ 6000 դրամ է: Կամ էլ կազմում են 10,02 տոկոս, որը չեմ հասկանում որ օրենքով է նախատեսված:

Ուրեմն դա սոց վճարն է: Նախատեսված է ,,Սոցիալական ապահովության վճարների մասին,, օրենքում: Ինետում չեմ գտնում /փոփոխություններով/, հետո եթե գտնեմ կդնեմ կկարդաս:

Ձայնալար
13.04.2010, 11:41
Ժող ջան, ինձ հետաքրքրում ա աշխատողի ու գործատուի իրավունքներն ու պարտականությունները տարեկան հասանելիք արձակուրդի տրամադրման հարցում: Ինչքան ժամանակ շուտ պետք ա աշխատողը տեղեկացնի, որ արձակուրդ ա ուզում, ո՞ր դեպքում կարող են մերձել և այլն:

One_Way_Ticket
13.04.2010, 13:14

Երբեմն արձակուրդի տրամադրման գրաֆիկը նշվում է աշխատանքային պայմանագրում: Եթե չի նշվում, ուրեմն արվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Չկա նման բան, որ աշխատողը երբ ուզի, x օր առաջ զգուշացնելով, անվերապահորեն կարող է արձակուրդ վերցնել: Գործատուն, իր հերթին, իրավունք չունի այնքան մերժել, որ արդյունքում տարեկան հասանելիք 28 օրացուցային օրվա չափով արձակուրդը աշխատողին չտրամադրվի:

Դիմումը կարծեմ առնվազն երեք օր առաջ պիտի գրվի, չնայած իմ աշխատատեղերում միշտ դա մանրուք է եղել, պետք է եղել, հետին թվով եմ գրել դիմումը, կամ շատ եմ գրել, քիչ եմ օգտագործել, գործատուն ինձ "պարտք է մնացել" արձակուրդ, որը հետո եմ օգտագործել (կամ հակառակը, ես եմ պարտք մնացել, հաջորդ անգամ դիմում եմ գրել, բայց չեմ գնացել):

Yeghoyan
13.04.2010, 13:20

Աշխատանքային օրենսգիրք (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2131&lang=arm)

Մտնում ես 3-րդ բաժին, 18 գլուխ ,,Հանգստի ժամանակը,, ու 158 հոդվածից սկսում կարդալ ամեն ինչ արձակուրդի մասին:

Ձայնալար
13.04.2010, 14:19
Աշխատանքային օրենսգիրք (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2131&lang=arm)

Մտնում ես 3-րդ բաժին, 18 գլուխ ,,Հանգստի ժամանակը,, ու 158 հոդվածից սկսում կարդալ ամեն ինչ արձակուրդի մասին:

Եղոյան ջան, մինչև այստեղ հարցնելս էի կարդացել, բայց ինձ հուզող հարցի պատասխանը չեմ գտել:

Katka
13.04.2010, 15:05
Եթե չի նշվում, ուրեմն արվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Չկա նման բան, որ աշխատողը երբ ուզի, x օր առաջ զգուշացնելով, անվերապահորեն կարող է արձակուրդ վերցնել:
Պարտադիր նախապայման է տվյալ պահին պատասխանատվության ավարտը, ասենք եթե հաշվետվության վրա ես աշխատում, գործատուն կարող է պահանջել աշխատանքի ավարտ ու նոր արձակուրդ:
Ամեն դեպքում ճիշտ ես՝ գործում է փոխադարձ համաձայնության սկզբունքը:

Ariadna
13.04.2010, 15:08

Ժող, Ձայը հետևյալն ա հարցնում, եթե ինքը էսօր գնա ասի ինձ ամսի 15-ից արձակուրդ տվեք, իրավունք ունե՞ն ասեն, չէ, արձակուրդի համար պետք է դիմես արձակուրդի ձևակերպման օրվանից, ասենք, առնվազն 15 օր առաջ կամ 3 օր առաջ, կա էդպիսի սահմանափակում թե՞ չէ։

Katka
13.04.2010, 15:18

Դա ձեռնարկության ներքին գործունեության կարգավորման խնդիրն է : Ես չեմ կարծում, ամեն դեպքում, չեմ հանդիպել նաեւ օրենքում, այդ կետը: Իմ կարծիքով իմաստ էլ չունի, դա ձեռնարկության ներքին կարգ ու կանոնի խնդիրն է, ոչ թե օրենքի: Հետագայում խնդիրներ չունենալու համար ուղղակի կարելի է կիրառել տվյալ ձեռնարկությունում գործող կարգը, ասենք գրել այսօր, որ վաղը գնում եմ արձակուրդի ու համաձայնության տակ ստորագրել: Փաստաթղթային հիմք ունենալու համար: Բայց դա օրենքի խնդիր չէ:

Yeghoyan
13.04.2010, 15:21
Եղոյան ջան, մինչև այստեղ հարցնելս էի կարդացել, բայց ինձ հուզող հարցի պատասխանը չեմ գտել:
Նայի օրենքը չի սահմանում այ սրա համար կարող են մերժել, իսկ բացերի համար կա 164 հոդվածի 2-րդ կետը, այսինքն` կողմերի համաձայնությամբ է սահմանվում: Մերժման համար հիմք կարող է լինել տվյալ օրենքում /կամ պայմանագրում, նայած որ դեպքում/ նշված որևէ մեկ կետի բացակայությունը, աշխատողի կողմից չկատարելը:

Հոդված 164.Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
4. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.
2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:
5. Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:.........

Ինչ վերաբերում է ժամկենտներին, օրենքը փորփրեցի ու ոչ մի ժամկետ էլ չգտա, միայն ասվում է.

Հոդված 5.Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերը
4. Աշխատողի արձակուրդը ձևակերպելու, աշխատողին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ժամանակավորապես այլ վայր կամ այլ աշխատանքի փոխադրելու, այլ վայր գործուղելու, վերջնահաշվարկ և սահմանված կարգով աշխատավարձից պահումներ կատարելու, ինչպես նաև անհատական աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ հարցեր կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր: Անհատական իրավական ակտերին գործատուն աշխատողներին ծանոթացնում է ստորագրությամբ ոչ ուշ, քան դրանց հրապարակումից հետո` երեք օրվա ընթացքում:

Ամեն դեպքում կարծում եմ, այդ հարցը ձեր հիմնարկությունում ձեր մեջ պիտի կարգավորվի:8

Ձայնալար
13.04.2010, 15:28
Պարտադիր նախապայման է տվյալ պահին պատասխանատվության ավարտը, ասենք եթե հաշվետվության վրա ես աշխատում, գործատուն կարող է պահանջել աշխատանքի ավարտ ու նոր արձակուրդ:
Ամեն դեպքում ճիշտ ես՝ գործում է փոխադարձ համաձայնության սկզբունքը:

Երբեմն արձակուրդի տրամադրման գրաֆիկը նշվում է աշխատանքային պայմանագրում: Եթե չի նշվում, ուրեմն արվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Չկա նման բան, որ աշխատողը երբ ուզի, x օր առաջ զգուշացնելով, անվերապահորեն կարող է արձակուրդ վերցնել: Գործատուն, իր հերթին, իրավունք չունի այնքան մերժել, որ արդյունքում տարեկան հասանելիք 28 օրացուցային օրվա չափով արձակուրդը աշխատողին չտրամադրվի:

Դիմումը կարծեմ առնվազն երեք օր առաջ պիտի գրվի, չնայած իմ աշխատատեղերում միշտ դա մանրուք է եղել, պետք է եղել, հետին թվով եմ գրել դիմումը, կամ շատ եմ գրել, քիչ եմ օգտագործել, գործատուն ինձ "պարտք է մնացել" արձակուրդ, որը հետո եմ օգտագործել (կամ հակառակը, ես եմ պարտք մնացել, հաջորդ անգամ դիմում եմ գրել, բայց չեմ գնացել):

Դա ձեռնարկության ներքին գործունեության կարգավորման խնդիրն է : Ես չեմ կարծում, ամեն դեպքում, չեմ հանդիպել նաեւ օրենքում, այդ կետը: Իմ կարծիքով իմաստ էլ չունի, դա ձեռնարկության ներքին կարգ ու կանոնի խնդիրն է, ոչ թե օրենքի: Հետագայում խնդիրներ չունենալու համար ուղղակի կարելի է կիրառել տվյալ ձեռնարկությունում գործող կարգը, ասենք գրել այսօր, որ վաղը գնում եմ արձակուրդի ու համաձայնության տակ ստորագրել: Փաստաթղթային հիմք ունենալու համար: Բայց դա օրենքի խնդիր չէ:

Ժող, ներքին պայմանավորվածություն, աշխատանքային պայմանագիր, հետադարձ թվով ձևակերպել, կեղծ բժշկի թուղթ տանել, չորով դնել, շեֆին համոզել :D Էդ սաղ գիտեմ: Բայց: Տրամաբանական ա, որ օրենքով կարգավորվի էդ հարցը, որ ոչ գործատուն աշխատողի իրավունքները բռնաբարի, օրիանակ, մարդը ուզում ա մռանը գնալ ծով, իրան ասում են չէ, դեկտեմբերին գնա: Ոչ էլ աշխատողը քաշի գործատուին՝ պրոյեկտի ամենաթեժ պահին ասի հոպ ես գնում եմ արձակուրդ: Հարցս դրան ա վերաբերում:

Ariadna
13.04.2010, 15:33

Բագ ջան, փաստորեն տենց բան չկա, մնում ա բռնաբարվել և հաճույք ստանալը :D Դրա համար մեր հիմնարկում էսպես ենք անում. հերթով ձևակերպում ենք արձակուրդ, ամեն ամիս մեկին։ Իսկ հետո ում երբ հարմար ա, արդեն մնացածների հետ էլ հարմարացնելով գնում ենք արձակուրդ։ Այսինքն օրինական ես արձակուրդում եմ ասենք ապրիլին, բայց իրականում գործի եմ գալիս, իսկ հետո օգոստոսին կարող եմ խնդրել և 15 օր չգալ, մի 10 օր էլ հետո հոկտեմբերին, ասենք։

Ձայնալար
13.04.2010, 15:34
Նայի օրենքը չի սահմանում այ սրա համար կարող են մերժել, իսկ բացերի համար կա 164 հոդվածի 2-րդ կետը, այսինքն` կողմերի համաձայնությամբ է սահմանվում: Մերժման համար հիմք կարող է լինել տվյալ օրենքում /կամ պայմանագրում, նայած որ դեպքում/ նշված որևէ մեկ կետի բացակայությունը, աշխատողի կողմից չկատարելը:

Ինչ վերաբերում է ժամկենտներին, օրենքը փորփրեցի ու ոչ մի ժամկետ էլ չգտա, միայն ասվում է.

Ամեն դեպքում կարծում եմ, այդ հարցը ձեր հիմնարկությունում ձեր մեջ պիտի կարգավորվի:8

Փաստորեն օրենքով չի կարգավորվում: Մենակ էն ա հաստատ, որ տարվա մեջ 28 օր պետք ա գնամ, արձակուրդը կարա տեղափոխվի մյուս տարի միայն աշխատողի դիմումի համաձայն: Դրամական փոխհատուցումն էլ մենակ գործից դուրս գալուց: Բայց տարվա մեջ երբ ոնց. օրենքը լռում է:

Katka
13.04.2010, 15:45
Բագ ջան, փաստորեն տենց բան չկա, մնում ա բռնաբարվել և հաճույք ստանալը :D Դրա համար մեր հիմնարկում էսպես ենք անում. հերթով ձևակերպում ենք արձակուրդ, ամեն ամիս մեկին։ Իսկ հետո ում երբ հարմար ա, արդեն մնացածների հետ էլ հարմարացնելով գնում ենք արձակուրդ։ Այսինքն օրինական ես արձակուրդում եմ ասենք ապրիլին, բայց իրականում գործի եմ գալիս, իսկ հետո օգոստոսին կարող եմ խնդրել և 15 օր չգալ, մի 10 օր էլ հետո հոկտեմբերին, ասենք։

Ախր, շատ հայավարի եք է մտածում: Ներքին կարգապահական կանոնների տակ մարդիկ գործի ընդունվելիս ստորագրում են: Կանոնակարգ գոյություն ունի, որը իրավական ուժ ունի:

Katka
13.04.2010, 15:49
Բագ ջան, փաստորեն տենց բան չկա, մնում ա բռնաբարվել և հաճույք ստանալը :D Դրա համար մեր հիմնարկում էսպես ենք անում. հերթով ձևակերպում ենք արձակուրդ, ամեն ամիս մեկին։ Իսկ հետո ում երբ հարմար ա, արդեն մնացածների հետ էլ հարմարացնելով գնում ենք արձակուրդ։ Այսինքն օրինական ես արձակուրդում եմ ասենք ապրիլին, բայց իրականում գործի եմ գալիս, իսկ հետո օգոստոսին կարող եմ խնդրել և 15 օր չգալ, մի 10 օր էլ հետո հոկտեմբերին, ասենք։
Ահա

Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

Yeghoyan
13.04.2010, 15:54
Փաստորեն օրենքով չի կարգավորվում: Մենակ էն ա հաստատ, որ տարվա մեջ 28 օր պետք ա գնամ, արձակուրդը կարա տեղափոխվի մյուս տարի միայն աշխատողի դիմումի համաձայն: Դրամական փոխհատուցումն էլ մենակ գործից դուրս գալուց: Բայց տարվա մեջ երբ ոնց. օրենքը լռում է:

28 օրը պարտադիրա տարվա ընթացքում՝ հոդված 158, 159, դա կարող ես կրճատել ասենք 14 օր մեկ, մյուս 14 օրն էլ մեկ գնալ արձակուրդ՝ հոդված 163.: Կա լրացուրցիչ՝ հոդված 161 կամ երկարացված՝ հոդված 160 արձակուրդ, որը տրվում է առանձին դեպքերում: Օրենքը սահմանում է թե ով ու երբ կարող է արձակուրդ պահանջել՝ հոդված 164:
Արձակուրդի համար գումար տալիս են՝ պահպանվում է աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը, թե՞ ուրիշ բան նկատի ունեիր:

Ձայնալար
13.04.2010, 16:00

Yeghoyan ջան, ճիշտն ասած չհասկացա, թե դու իմ գրածից ու հատկապես ընդգծված հատվածից ինչ ես հասկացել :8

Kuk
13.04.2010, 16:57
Փաստորեն օրենքով չի կարգավորվում: Մենակ էն ա հաստատ, որ տարվա մեջ 28 օր պետք ա գնամ, արձակուրդը կարա տեղափոխվի մյուս տարի միայն աշխատողի դիմումի համաձայն: Դրամական փոխհատուցումն էլ մենակ գործից դուրս գալուց: Բայց տարվա մեջ երբ ոնց. օրենքը լռում է:

Բագ ջան, 28 օրը դա ամենամյա նվազագույն արձակուրդն ա, էդ նվազագույնից բացի կա ամենամյա արձակուրդի ևս երկու տեսակ՝ երկարացված ու լրացուցիչ, որոնց ժամկետները գերազանցում են 28 օրը;)
Երկարացվածը 35 օր ա, բացառիկ դեպքերում կարող ա ձգվել մինչև 48 օր:
Իսկ մինչև 18 տարեկան աշխատողները, հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները արձակուրդի ժամանակն ընտրելու իրավունք ունեն:

Sophie
13.04.2010, 17:07
Ժող առաջ, որ արձակուրդ չէիր գնում արձակուրդդ տեղափոխվում էր հաջորդ տարի, կամ կարող էիր արձակուրդային գումարը վերցնել: Բայց հիմա փոխվել է չէ՞ գնացիր գնացիր, չգնացիր կորավ:8 :

One_Way_Ticket
13.04.2010, 17:39
Ժող առաջ, որ արձակուրդ չէիր գնում արձակուրդդ տեղափոխվում էր հաջորդ տարի, կամ կարող էիր արձակուրդային գումարը վերցնել: Բայց հիմա փոխվել է չէ՞ գնացիր գնացիր, չգնացիր կորավ:8 :
Գումարը վերցնել կարող ես միայն աշխատանքից ազատվելիս:
Մի տարով տեղափոխել կարելի էր, չեմ լսել, որ այդ հնարավորությունը չեղարկած լինեն: Այ երկու տարի արդեն չի կարելի, կորում է:

Yeghoyan
13.04.2010, 18:39
Yeghoyan ջան, ճիշտն ասած չհասկացա, թե դու իմ գրածից ու հատկապես ընդգծված հատվածից ինչ ես հասկացել :8

Հարցրեցիր տարվա մեջ երբ ու ոնցա օրենքը սահմանում արձակուրդ /նշածս հատվածը քո գրառման մեջ/, ես էլ գրեցի հոդված 164: Որ կարդաս էդ հոդվածը լրիվ հնարավոր կետերը ինքն ասումա երբ ու ում են արձակուրդ տալիս:
Ախր շատ պարզա :oy Տարբեր բաներ ենք հա՞ հասկանում ոնց որ :8

Sophie
13.04.2010, 21:41
Գումարը վերցնել կարող ես միայն աշխատանքից ազատվելիս:
Հա ես հենց դա էլ ի նկատի ունեի:))

REAL_ist
13.04.2010, 22:00
Փաստորեն օրենքով չի կարգավորվում: Մենակ էն ա հաստատ, որ տարվա մեջ 28 օր պետք ա գնամ, արձակուրդը կարա տեղափոխվի մյուս տարի միայն աշխատողի դիմումի համաձայն: Դրամական փոխհատուցումն էլ մենակ գործից դուրս գալուց: Բայց տարվա մեջ երբ ոնց. օրենքը լռում է:

Անտրամաբանական կլիներ, եթե օրենքով կարգավորվեր: Դա գործատուի ու աշխատողի լուծելու հարցնա, թե երբ պետքա տրամադրվի արձակուրդ: Աշխատանքային պայմանագիրը երկկողմանի գործարքա ու լռիվ բնականա, որ կողմերը իրենք պետքա որոշեն օրենքով իրենց տրված իրավունքների իրականացման կարգը, այս դեպքում` ամենամյա արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամանակը: Օրենքում միայն թվարկվում են բացառիկ դեպքերը, երբ աշխատողի դիմումով գործատուն պարտավորա տալ արձակուրդ:

Katka
09.09.2010, 18:18
Կենսաթոշակային բարեփոխումների մասին`

http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5015

Ձայնալար
25.01.2011, 23:08
Ժող չգիտեմ սրա մասին են ձեզ ասել, թե չէ, բայց ................ իմացեք էլի:oy

Այսօր Հայաստանում բազային կենսաթոշակը կազմում է 8 հազար դրամ` գումարած 450 դրամ ամեն աշխատանքային տարվա համար:
Այդ բարեփոխումները արվում են իբր թե աշխատողների օգտին, որ հետո թոշակ շատ ստանան:8

Ժող ջան, ո՞վ գիտի էսօրվա դրությամբ բազայինի և տարեկանի չափը: Կամ, որտե՞ղ կարելի է նայել:

Sophie
02.03.2011, 16:09
Ինձ հետաքրքիր է արդյոք, եթե կինը հղի է չի կարող արդյոք ընդունվել նոր աշխատանքի: Ինչպես է դրա վերաբերյալ օրենքն Հայաստանում: Արդյոք կարող են նրան աշխատանքի ընդունել կես տարով կամ մի քանի ամսով և արդյոք դրանով նրանք/գործատուն/ պարտավորվում են նրա համար նախատեսված հղիության նպաստ վճարել և չհեռացնել աշխատանքից:

AniwaR
04.03.2011, 06:34

Ոչինչ չի խանգարում հղի կնոջն ընդունել աշխատանքի: Ամեն ինչ կախված է գործատուի և աշխատողի միջև համաձայնությունից: Գործատուն, իհարկե, չի կարող մերժել աշխատանքի ընդունել՝ պատճառաբանելով, որ կինը հղի է, սակայն ամբողջ պրոբլեմն ապացուցելն է: Ձեր փոխարեն կարող էր ցանկացած ուրիշն ընդունվել աշխատանքի, նույնիսկ եթե հղի չլինեիք:

Իսկ եթե աշխատանքային պայմանագիրն արդեն իսկ կնքված է (անկախ նրանից, թե գործատուն տեղյակ է եղել, թե ոչ աշխատողի հղի լինելու մասին այդ պայմանագրի կնքման պահին), ապա հղիության և ծննդաբերության համար գործատուն պարտավոր է տրամադրել նպատակային արձակուրդ հետևյալ ժամկետներով՝

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Պետք է նշել, որ աշխատողի խնդրանքով գործատուն պարտավոր է տրամադրել նաև ամենամյա արձակուրդ հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: :) Այսինքն՝ ձեր տարեկան արձակուրդի ժամանակահատվածը կարող է գումարվել հղիության արձակուրդին: Ընդ որում, եթե սովորաբար տարեկան արձակուրդ գնալու համար առաջին տարին աշխատանքի ընդունվելուց հետո առնվազն 6 ամիս անընդմեջ պետք է աշխատեք, ապա հղիության դեպքում այն կարող է տրամադրվել նաև այդ 6 ամիսը լրանալուց առաջ:

Հղիության և ծննդաբերության ամբողջ ընթացքում, այո՛, վճարվում է ժամանակավոր անաշխատունակության (Ձեր ասած՝ հղիության) նպաստ + տարեկան արձակուրդ գնալու դեպքում՝ առնվազն միջին աշխատավարձ, և պահպանվում է աշխատատեղը. հիմնական աշխատողի բացակայության ժամանակահատվածում մեկ ուրիշը կարող է ժամանակավոր ընդունվել աշխատանքի, սակայն արձակուրդից վերադառնալուն պես առաջինը կրկին անցնում իր աշխատանքին:

Գործատուն իրավունք չունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ սկսած այն օրվանից, ինչ նրան կներկայացվի աշխատողի հղիության մասին տեղեկանք, մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալուց մեկ ամիս անց:

Sophie
07.03.2011, 14:50
Ոչինչ չի խանգարում հղի կնոջն ընդունել աշխատանքի: Ամեն ինչ կախված է գործատուի և աշխատողի միջև համաձայնությունից: Գործատուն, իհարկե, չի կարող մերժել աշխատանքի ընդունել՝ պատճառաբանելով, որ կինը հղի է, սակայն ամբողջ պրոբլեմն ապացուցելն է: Ձեր փոխարեն կարող էր ցանկացած ուրիշն ընդունվել աշխատանքի, նույնիսկ եթե հղի չլինեիք:

Իսկ եթե աշխատանքային պայմանագիրն արդեն իսկ կնքված է (անկախ նրանից, թե գործատուն տեղյակ է եղել, թե ոչ աշխատողի հղի լինելու մասին այդ պայմանագրի կնքման պահին), ապա հղիության և ծննդաբերության համար գործատուն պարտավոր է տրամադրել նպատակային արձակուրդ հետևյալ ժամկետներով՝

Պետք է նշել, որ աշխատողի խնդրանքով գործատուն պարտավոր է տրամադրել նաև ամենամյա արձակուրդ հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: :) Այսինքն՝ ձեր տարեկան արձակուրդի ժամանակահատվածը կարող է գումարվել հղիության արձակուրդին: Ընդ որում, եթե սովորաբար տարեկան արձակուրդ գնալու համար առաջին տարին աշխատանքի ընդունվելուց հետո առնվազն 6 ամիս անընդմեջ պետք է աշխատեք, ապա հղիության դեպքում այն կարող է տրամադրվել նաև այդ 6 ամիսը լրանալուց առաջ:

Հղիության և ծննդաբերության ամբողջ ընթացքում, այո՛, վճարվում է ժամանակավոր անաշխատունակության (Ձեր ասած՝ հղիության) նպաստ + տարեկան արձակուրդ գնալու դեպքում՝ առնվազն միջին աշխատավարձ, և պահպանվում է աշխատատեղը. հիմնական աշխատողի բացակայության ժամանակահատվածում մեկ ուրիշը կարող է ժամանակավոր ընդունվել աշխատանքի, սակայն արձակուրդից վերադառնալուն պես առաջինը կրկին անցնում իր աշխատանքին:

Գործատուն իրավունք չունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ սկսած այն օրվանից, ինչ նրան կներկայացվի աշխատողի հղիության մասին տեղեկանք, մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալուց մեկ ամիս անց:
Դե նոր աշխատողի համար ոչ մեկ չի ուզենա ընկնի նման գլխացավանքների մեջ: Բնականաբար ընդունել չեն ցանկանա: Ուղակի հիմա օրենքները փոխվել են ինչ որ, հաշվի են առնում 1 տարվա աշխատելու ստաժը: Դրա համար կարծում էի, որ պարտավորված չէին լինի ըստ օրենքի աշխատողի համար հղիության նպաստ վճարել: Քրոջս համար կարևոր չի էտ նպաստը ուղակի ինքն ուզում էր ժամանակավորապես ընդունվել հետո կարող էր ինքն էլ դիմում գրել անհրաժեշտության դեպքում, եթե դա օրենքի շրջանակներում լիներ:

AniwaR
07.03.2011, 15:15
Դե նոր աշխատողի համար ոչ մեկ չի ուզենա ընկնի նման գլխացավանքների մեջ: Բնականաբար ընդունել չեն ցանկանա: Ուղակի հիմա օրենքները փոխվել են ինչ որ, հաշվի են առնում 1 տարվա աշխատելու ստաժը: Դրա համար կարծում էի, որ պարտավորված չէին լինի ըստ օրենքի աշխատողի համար հղիության նպաստ վճարել:

Օրենքի փոփոխությունները մի հատ էլ ուշադիր նայեցի: Ձեր ասածը երևի վերաբերում է աշխատանքից ազատելու դեպքում վճարվող արձակման նպաստին, որը ի դեպ, մինչև մեկ տարի աշխատելու դեպքում էլ է վճարվում, ուղղակի ավելի քիչ: Իսկ հղի կնոջն արձակուրդ տալուց հո աշխատանքից չե՞ն ազատում: Ուղղակի արձակուրդ են ուղարկում: :)

Քրոջս համար կարևոր չի էտ նպաստը ուղակի ինքն ուզում էր ժամանակավորապես ընդունվել հետո կարող էր ինքն էլ դիմում գրել անհրաժեշտության դեպքում, եթե դա օրենքի շրջանակներում լիներ:

Ի՞նչ դիմումի մասին է խոսքը:

Sophie
07.03.2011, 15:21
Ի՞նչ դիմումի մասին է խոսքը:
Աշխատանքից ազատվելու , որպեսզի գործատուն պարտավորված չզգա:

AniwaR
07.03.2011, 15:24
Աշխատանքից ազատվելու , որպեսզի գործատուն պարտավորված չզգա:

Բեհ: :)) Ձեր մասին մտածեք, է՛: Գործատուն օրենքով է պարտավորված::beee

Sophie
07.03.2011, 15:30
Բեհ: :)) Ձեր մասին մտածեք, է՛: Գործատուն օրենքով է պարտավորված::beee
Բա հենց էտա հիմա էտ մարդը ստիպված պետքա չընդունվի, որովհետև էտ պարտավորված գործատուն եթե ծանոթ բարեկամ չի հաստատ չի ընդունի գործի: Իսկ եթե թաքցնի դուրս կգա որ կռիսությունա արել չիա սել նախօրոք:

Dragon
08.03.2011, 01:28
Ժող ջան, ո՞վ գիտի էսօրվա դրությամբ բազայինի և տարեկանի չափը: Կամ, որտե՞ղ կարելի է նայել:

հիմնական կենսաթոշակի չափը՝ 10500 դրամ.
աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ.
թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:

տե'ս ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 30.12 2010 Թ. N 1734-Ն ՈՐՈՇՈՒՄ (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=53736&DocID_AM=53736&DocID_RU=0&DocID_EN=0)

Katka
09.07.2011, 15:26
Պետք է նշել, որ աշխատողի խնդրանքով գործատուն պարտավոր է տրամադրել նաև ամենամյա արձակուրդ հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: :) Այսինքն՝ ձեր տարեկան արձակուրդի ժամանակահատվածը կարող է գումարվել հղիության արձակուրդին: Ընդ որում, եթե սովորաբար տարեկան արձակուրդ գնալու համար առաջին տարին աշխատանքի ընդունվելուց հետո առնվազն 6 ամիս անընդմեջ պետք է աշխատեք, ապա հղիության դեպքում այն կարող է տրամադրվել նաև այդ 6 ամիսը լրանալուց առաջ:

Արձակուրդ կարող ես գնալ մինչև վեց ամիսը լրանալը, բայց միայն վեց ամիսը լրանալուց հետո ես ձեռք բերում արձակուրդային ստանալու իրավունք:

Katka
09.07.2011, 15:47
Դե նոր աշխատողի համար ոչ մեկ չի ուզենա ընկնի նման գլխացավանքների մեջ:
Հաստատ, ձեռք չի տալիս:)

Բնականաբար ընդունել չեն ցանկանա: Ուղակի հիմա օրենքները փոխվել են ինչ որ, հաշվի են առնում 1 տարվա աշխատելու ստաժը: Դրա համար կարծում էի, որ պարտավորված չէին լինի ըստ օրենքի աշխատողի համար հղիության նպաստ վճարել:
Սենց մի հատ բան եմ հիշում, կարծեմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի 2011 մայիսի փոփոխություններով էս կետը չի փոփոխվել`
Բացի հղիության ու ծննդ. նպաստի` որոշակի ժամկետով պայմանագիր կնքած վարձու աշխատողին նպաստ նշանակվում է, եթե վերջին մեկ տարվա ընթացքում մինչև անաշխատունակությունը աշխատել է 3 ամսից ոչ պակաս:
Նենց որ պարտավորված է:

Ու նույնիսկ, եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ աշխատողը 12 ամսից պակաս է աշխատել, միջին ամսականը հաշվելիս` հաշվի է առնվում հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև նոր գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, տոբիշ եթե ես Վազիկի մոտից դուրս գամ ու գնամ Ստյոպի մոտ աշխատելու` էնտեղից կարամ տեղեկանք բերեմ եկամուտիս մասին, որ հաշվի առնեն նպաստս հաշվելիս: Էս նշում եմ, որովհետև սենց նպաստը ավելի շատ կլինի: Սա նոր փոփոխություն ա::)

Ձայնալար
24.08.2011, 13:12
Ժող, աշխ օրենսգրքում վերջի անգամ ե՞րբ ա փոփոխություն արվել:

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2131&lang=arm

Սա եմ գտել, բայց աչքիս հին ա:

Փոփոխությունները առանձին օրենքների տեսքով են չէ՞: Բոլոր փոփոխությունները մի փաստաթղթում կա՞յ:

davidus
24.08.2011, 13:36

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=55166

Q280
19.01.2012, 22:57
ժողովուրդ ջան մի հատ շտապ կերպով պետքա աշխատանքից ազատման հետ կապված հարցի պատասխան, եթե մոտ 10 ամիս աշխատում էս ու տեղյակ են պահում որ վաղվանից պետքա գործի չգաս ու անժամկետ պայմանագիրդ խզվում ա էտ դեպքում ինչ վճարումներ ա պարտավորվում գործատուն կատարել՞

REAL_ist
20.01.2012, 00:34
Դա օրենքի խախտումա, տվյալ դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատողը կարող է ազատվել աշխատանքից 2 ամիս կամ 14օր առաջ(կախված ազատման հիմքից) գրավոր ծանուցվելու դեպքում, այն էլ օրենքով սահմանված ազատման հիմքերի առկայության դեպքում:

Ինչ վերաբերումա վճարումներին, ապա գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

One_Way_Ticket
20.01.2012, 01:21
վաղվանից պետքա գործի չգաս
Իսկ ի՞նչ հիմնավորումով։

Q280
20.01.2012, 11:30
հիմնավորումը ֆինանսավորման կրճատում:
իսկինչա նշանակում "աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ" ?
դեմի մի ամիս կամ տենց մի բան չի վճարվում?

One_Way_Ticket
20.01.2012, 13:28
Կրճատման դեպքում Ձեզ պարտավոր են երկու ամիս առաջ այդ մասին զգուշացնել: Այդ երկու ամսվա մեջ Ձեզ նաև պիտի հնարավորություն ընձեռեն նոր աշխատանք փնտրելու` հատկացնելով օրական մեկ ժամ աշխատանքային ժամերի հաշվից, ընդ որում այդ գրաֆիկը կազմում եք Դուք ինքներդ: Բացի դրանից, Ձեզ պիտի նաև մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար տան, որը, ի դեպ, չի հարկվում: Միանգամից կրճատելու դեպքում այդ երկու ամսվա աշխատավարձը, միևնույնն է, պարտավոր են տալ: Այսինքն, ստացվում է, որ Ձեզ երեք ամսվա աշխատավարձ պիտի տան, եթե ուզում են "վաղվանից" կրճատել: Թույլ մի տվեք, որ ոտնահարեն Ձեր իրավունքները:

soultaker
20.01.2012, 14:41

Էս ամեն ինչը պիտի որ վերաբերվի միայն հիմնական աշխատողներին, իսկ փորձնակներին(стажер/intern) ու պայմանագրային աշխատողներին ինչքան գիտեմ չի վերաբերվում:

Sophie
20.01.2012, 14:47
Էս ամեն ինչը պիտի որ վերաբերվի միայն հիմնական աշխատողներին, իսկ փորձնակներին(стажер/intern) ու պայմանագրային աշխատողներին ինչքան գիտեմ չի վերաբերվում: 10 ամիս ոնց կարա փորձնական աշխատող լինի?

soultaker
20.01.2012, 15:14
10 ամիս ոնց կարա փորձնական աշխատող լինի?

Բոլոր միջին/մեծ ֆիրմաներն էլ ինտերն ընունում են սովորաբար 1 տարով:

keyboard
20.01.2012, 15:27
Բոլոր միջին/մեծ ֆիրմաներն էլ ինտերն ընունում են սովորաբար 1 տարով:

հստակ նշված է "անժամկետ պամանագիր", չնայած նրան, որ օրենքը վերաբերվում է անգամ 1 ամսվա աշխատողին։

REAL_ist
20.01.2012, 21:25
Փորձաշրջանը 3 ամսից ավել չի կարող սահմանվել (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 92): Փորձաշրջանի դեպքում գործատուն իրավունք ունի 3 օր առաջ ծանուցելով դադարեցնել պայմանագիրը:

Katka
21.01.2012, 00:59
Փորձաշրջանը 3 ամսից ավել չի կարող սահմանվել (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 92): Փորձաշրջանի դեպքում գործատուն իրավունք ունի 3 օր առաջ ծանուցելով դադարեցնել պայմանագիրը:
Իմ փորձաշրջանը 6 ամիս ա ու հաստատ օրենքի խախտում չկա:

soultaker
21.01.2012, 01:51
Փորձաշրջանը 3 ամսից ավել չի կարող սահմանվել (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 92): Փորձաշրջանի դեպքում գործատուն իրավունք ունի 3 օր առաջ ծանուցելով դադարեցնել պայմանագիրը:

Ինձ թվումա քո ասած փորձաշրջանը ու ինտերնշիփը տարբեր բաներ են, որովհետև ինտերնշիփի ժամանակ սովորաբար նորմալ աշխատավարձ են տալիս, իսկ փորձաշրջանի առումով` համոզված չեմ: Կամ էլ անվանումը ու պայմանագիրը չեն համընկնում, հնարավորա որ ասում են փորձաշրջան, բայց իրականում լինումա պայմանագրային աշխատող: Բացի դրանից այդ օրենքը միայն հայկական ֆիրմաների համար չի?

REAL_ist
21.01.2012, 02:04
Ոչ. օրենքը ՀՀ-ում գործող բոլոր իրավաբանական անձանց համար է: «Ինտերշիփը» հնարավորա լինի ժամանակոր աշխատանքային պայմանագրի տեսքով, որի դեպքում իմ նշված կարգավորումները նույնպես գործում են: Այլ տարբերակ չկա:

One_Way_Ticket
21.01.2012, 02:12
Մի բան էլ ավելացնեմ։ Ժամկետային պայմանագիր կարող է կնքվել այն դեպքում, երբ աշխատանքի բնույթն է կրում ժամկետային բնույթ։ Ասենք, կոնկրետ գործ կա, որը մի տարում պիտի արվի, քեզ հետ կնքվում է մի տարով պայմանագիր։ Իսկ անժամկետ բնույթով աշխատանքի դեպքում նման պայմանագիր կնքելը, որքան որ ես հասկանում եմ ըստ աշխատանքային օրենսգրքի, անօրինական է, չնայած շատ կազմակերպություններ դա անում են։ Անունը ինթերնշիփ ես դնում, թե կարմիր կոկորդիլոս, ոչ մի նշանակություն չունի։

soultaker
21.01.2012, 12:56

Օրինականա թե օրինական չի` դուք կիմանաք, բայց փաստացի երևանում առնվազն մի քանի շատ լուրջ արտասահմանյան ֆիրմաներ 1 տարով ինտերնշիփ են կնքում, որը որոշ դեպքերում նույնիսկ ավելի է երկարացվում, ու կնքվումա պայմանագիր 1 տարով: Իսկ օրինակ օրենքը մի կողմ` տրամաբանորեն ինչ-որ կերպ կարող եք բացատրել ինչու է սահմանափակված մի քանի ամսով?

One_Way_Ticket
21.01.2012, 15:05
Տրամաբանությունը նրանում է, որ երեք ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի գործատուն եզրակացնի, արդյոք աշխատողը այդ գործը կարող է անել, թե ոչ։

soultaker
21.01.2012, 16:22
Տրամաբանությունը նրանում է, որ երեք ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի գործատուն եզրակացնի, արդյոք աշխատողը այդ գործը կարող է անել, թե ոչ։

Նկատի ունեմ այնպիսի տրամաբանություն, որը կբացատրի թե սահմանափակելու իմաստը ինչումն է: Եթե 3 ամսի փոխարեն փորձաշրջան գնա ասենք 18 ամիս, դրանից ումա վնաս? Ու հետո ամեն դեպքում գործատուն ավելի լավ գիտի թե ինչքան ժամանակնա բավարար, քան թե օրենք գրողը: Կան աշխատանքի բնագավառներ որտեղ 3 ամիսը շատ քիչ է մարդու մասին կարծիք կազմելու համար, որովհետև ժամանակ է պետք լինում մինչև աշխատողը սովորի միջավայրին ու աշխատի որոշ պրոյեկտների վրա: Հայաստանում իմ իմացած ամենախոշոր արտասահմանյան ֆիրմաներից երկուսը Internship առաջարկում են 1 տարով, նույն ժամկետով առաջարկում է նաև Google-ը: Ինձ հետաքրքրում էր` ինչին է դա խանգարում, որ նման սահմանափակում կա դրված:

One_Way_Ticket
21.01.2012, 16:47
Իմաստն աշխատողին պաշտպանելն է։ Հայաստանում, ինչպես և մնացած երկրների մեծամասնությունում, գործատու-աշխատող հարաբերությունը չի դիտարկվում որպես հավասարը հավասարի։ Աշխատողը համարվում է թույլ կողմ, և օրենքը նրան ավելի շատ իրավունքներ է վերապահում։ Ասենք, աշխատողը կարող է երկու շաբաթ առաջ այդ մասին գործատուին տեղեկացնելով դադարեցնել պայմանագիրը։ Որովհետև այդպես է ուզում։ Գործատուն նման հնարավորություն չունի, նա պայմանագիրը կարող է դադարեցնել միայն օրենքով սահմանված դեպքերում։ Երեք ամսվա սահմանափակումն էլ նրա համար է, որպեսզի չդնես տասը տարով փորձաշրջան և ուզածդ պահին աշխատողին ազատես աշխատանքից փորձաշրջանը չանցնելու պատրվակով։

Second Chance
01.02.2012, 18:48
Հարգելի իրավաբաններ իրավունք ունի արդյոք գործատուն վերջնահաշվարկի ժամանակ պահել 3 տարի առաջվա արձակուրդային գումար (աշխատողը մի քանի օր ավել է արձակուրդ ունեցել տարվա կտրվածքով, սակայն դրա մասին իրեն երբևէ չեն ասել) աշխատավարձից:

Katka
01.02.2012, 20:19

Վիճարկել կարող ես, բայց ամեն դեպքում ոչ մի տեղ գրված էլ չի, որ չի կարող չպահել: Ընդհանրապես վերջնահաշվարկի ժամանակ երկկողմանի պարտք ու պահնջի հարցն էլ են լուծում: Տվյալ դեպքում դու պարտք ես, բայց եթե քեզ տեղյակ չեն պահել, քեզ չեն ասել, հետն էլ երեք տարի է անցել, ապա կարող ես իրավունքներդ պաշտպանել:

Մառի
21.04.2015, 21:37
Այս թեմայում կարող եք հարցեր ուղղել աշխատանքային իրավունքի վերբերյալ:

Բարև Ձեզ, երկար տարիներ աշխատել եմ Բանկում և ինձ անսպասելի զանգել են Գլխամասից և ասել որ իմ հաստիքը լուծարվել է , բայց ինձ այլ աշխատանք չեն առաջարկել ու համոզում են համաձայն իմ դիմումի ազատվել աշխատանքից, խնդրում եմ օգնել կողմնորոշվելու ինչպես վարվել և հնարավորություն ունեմ վիճելու և վերականգնելու իմ աշխատանքը։

Մառի
21.04.2015, 21:55
Այս թեմայում կարող եք հարցեր ուղղել աշխատանքային իրավունքի վերբերյալ:

Բարև Ձեզ, երկար տարիներ աշխատել եմ Բանկում և ինձ անսպասելի զանգել են Գլխամասից և ասել որ իմ հաստիքը լուծարվել է , բայց ինձ այլ աշխատանք չեն առաջարկել ու համոզում են համաձայն իմ դիմումի ազատվել աշխատանքից, ես ապրում եմ իմ ծեր մոր հետ և չունեմ այլ եկամուտի աղբյուր խնդրում եմ օգնել կողմնորոշվելու ինչպես վարվել և հնարավորություն ունեմ վիճելու և վերականգնելու իմ աշխատանքը։

keyboard
26.04.2015, 11:25

Ամեն ինչ կախված ա Ձեր աշխատանքային պայմանագրից, բայց այն չի կարող հակասել ՀՀ աշխատանքային օրենսգրքին, չեմ հիշում, բայց կարծեմ հաստիքի կրճատման դեպքում գործատուն առանց փոխհատուցման կարողանում է ազատել աշխատանքից, սակայն, որ Ձեզ համոզում են դիմումի համաձայն ազատվել, գուցե ինչ-որ հարցեր կան,որ փորձում են թաքցնել:
Իրավաբանություն, մի բան ասեք…

Վահե-91
26.04.2015, 11:41
Բարև Ձեզ, երկար տարիներ աշխատել եմ Բանկում և ինձ անսպասելի զանգել են Գլխամասից և ասել որ իմ հաստիքը լուծարվել է , բայց ինձ այլ աշխատանք չեն առաջարկել ու համոզում են համաձայն իմ դիմումի ազատվել աշխատանքից, ես ապրում եմ իմ ծեր մոր հետ և չունեմ այլ եկամուտի աղբյուր խնդրում եմ օգնել կողմնորոշվելու ինչպես վարվել և հնարավորություն ունեմ վիճելու և վերականգնելու իմ աշխատանքը։
Քեզ համոզում են դիմումի համաձայն դուրս գալ, որովհետև էտ դեպքում մենակ աշխատածդ օրերի համար կվճարեն: Բայց փաստացի քեզ կրճատել են, իսկ էտ դեպքում պետք ա 3 կամ 4 ամսվա (կոնկրետ չեմ հիշում) աշխատավարձ տան:

keyboard
26.04.2015, 12:13

Ապ, էդ կարծեմ հաստիքի կրճատմանը չի վերաբերվում, եթե հաստիկքը կրճատում են, այսինքն՝ հաստիք են պակասեցնում, կարծեմ էդ դեպքում գործատուն չի վճարում էդ 3 ամսվա գումարը:

keyboard
26.04.2015, 12:23
Բարև Ձեզ, երկար տարիներ աշխատել եմ Բանկում և ինձ անսպասելի զանգել են Գլխամասից և ասել որ իմ հաստիքը լուծարվել է , բայց ինձ այլ աշխատանք չեն առաջարկել ու համոզում են համաձայն իմ դիմումի ազատվել աշխատանքից, ես ապրում եմ իմ ծեր մոր հետ և չունեմ այլ եկամուտի աղբյուր խնդրում եմ օգնել կողմնորոշվելու ինչպես վարվել և հնարավորություն ունեմ վիճելու և վերականգնելու իմ աշխատանքը։

Հոդված 113.

Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.
11) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն oրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
(113-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն)

Էս ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ա, իրանցից պահանջի թող գրավոր ներկայացնեն, քեզ աշխատանքից ազատելու հոդվածի համարը և աշխատանքային օրենսգրքում դրա վերաբերյալ հիմքերը, սեփական դիմաւոմի համաձայն աշխատանքից ազատվելու դեպքում, գործատուն ոչ մի պատասխանատվություն չի ունենա այլևս:

Լուսյա
09.09.2016, 13:22
[QUOTE=Dragon;717777]Այս թեմայում կարող եք հարցեր ուղղել աշխատանքային իրավունքի վերբերյալ:[/QUO
Ով կարող է ինձ շտապ պատասխանել,եթե չունենք թափուր հաստիք,ապա տնօրենը կարող է ընդունել համատեղությամբ աշխատողի.կանխավ շնորհակալություն

Լուսյա
09.09.2016, 13:58
Ով կարող է ինձ շտապ պատասխանել,եթե չունենք թափուր հաստիք,ապա տնօրենը կարող է ընդունել համատեղությամբ աշխատողի.կանխավ շնորհակալություն

Abraham
11.09.2016, 19:18
Բարև ձեզ: Այսպիսի մի հարց` Երևանում աշխատանքի տեղավորվելու համար ինչ-որ "այլ փաստաթղթեր" պետք են, եթե այլ մարզից եմ գրանցումով ??

keyboard
11.09.2016, 21:07
Ով կարող է ինձ շտապ պատասխանել,եթե չունենք թափուր հաստիք,ապա տնօրենը կարող է ընդունել համատեղությամբ աշխատողի.կանխավ շնորհակալություն
Հա, կարող ա, դա հիմնականում անում են հիմնական աշխատողին գործից ազատելու համար, տենց ղզիկ տնօրեններ կան, որ մարդկանց դավադիտ են անում, որ գործից դուրս գան։

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց` Երևանում աշխատանքի տեղավորվելու համար ինչ-որ "այլ փաստաթղթեր" պետք են, եթե այլ մարզից եմ գրանցումով ??

Այլ փաստաթղթեր պտք չեն, եթե անգամ օտարերկրյա քաղաքացի ես ;)

Abraham
11.09.2016, 22:51
Այլ փաստաթղթեր պտք չեն, եթե անգամ օտարերկրյա քաղաքացի ես ;)

Շնորհակալություն: Դա շատ լավ է, եթե իհարկե ընթացքում "ստորջրյա քարեր" ի հայտ չգան իրավական դաշտում` այդ առումով :)

Babyphat
12.12.2017, 15:05
Հարգելիներս, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցով. եթե ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ արձակման նպաստ կտրամադրվի՞ (վերջնահաշվարկ): Շնորհակալություն:

Cassiopeia
12.12.2017, 15:12
Հարգելիներս, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցով. եթե ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ արձակման նպաստ կտրամադրվի՞ (վերջնահաշվարկ): Շնորհակալություն:

Ինձ վերջնահաշվարկ չեն արել։ Բայց իմ աշխատանքից ազատվելը շատ տարօրինակ ձևով է ստացվել, էնպես որ, դա որպես օրինաչափություն չընդունեք։

Katka
21.12.2017, 22:47
Հարգելիներս, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցով. եթե ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ արձակման նպաստ կտրամադրվի՞ (վերջնահաշվարկ): Շնորհակալություն:
Պետք է իրականացվի: Եթե ունեք չօգտագործված արձակուրդային օրեր ևն, պետք է հաշվարկվեն ու կատարեն վերջնահաշվարկ: Հաշվի առեք, որ 30 օր առաջ գրավոր ձևով պետք է ծանուցեք գործատուին: