PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ եմ տալիս դիտել

Էջեր : 1 2 [3] 4 5

Արամ
24.08.2010, 13:36
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է)
Առաջին տեղում Գռաժդանին Կեյնն է ՞:)

Ռուֆուս
24.08.2010, 13:41
Առաջին տեղում Գռաժդանին Կեյնն է ՞:)

Չէ, Փախուստ Շոուշենքից ֆիլմն ա: :)

IMDB Top 250 (http://www.imdb.com/chart/top)

Համ էլ IMDB-ին վերաբերվող քննարկումները ավելի լավ ա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/51474-21-%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D-%D5%A8%D5%BD%D5%BF-IMDb-%D5%AB) անենք

Ռուֆուս
24.08.2010, 14:19
Էս ֆիլմը մի ամիս առաջ էի տեսել ու ուղիղ մի ամիս փորձում էի ռեվյու գրել ու չէր ստացվում, որովհետև բառերով պարզապես չեմ կարողանում նկարագրել, թե ինչքան լավն է ինքը...

և այսպես.

El Secreto de Sus Ojos/The Secret In Their Eyes/Նրանց աչքերի գաղտնիքը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/91/Cartel-nuevo-de-el-secreto-de-sus-ojos.jpg

Ռեժիսյոր՝ Խուան Խոսե Կամպանելյա
Դերերում՝ Ռիկարդո Դարին, Սոլեդադ Վիլյամիլ, Գիլյերմո Ֆրանսելյա, Պաբլո Ռագո, Խավիեր Գոդինո
Տարեթիվը՝ 2009
Երկիրը՝ Արգենտինա
IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 166-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 92%
2009թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը արժանացել է Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմը պատմում է արգենտինացի երկու դետեկտիվների մասին, ովքեր հետախուզում են մի գործ, որի ժամանակ բռնաբարվել և հետո դաժանաբար սպանվել է երիտասարդ մի կին: Ընթացքում պարզվում է, որ այս խճճված գործի մեջ խառնված են քաղաքական բարձրաստիճան գործիչներ:

Ֆիլմը աննկարագրելիորեն լավն է ու բազմապլան, մի խոսքով անպայման նայեք, էս կարգի ֆիլմեր շատ քիչ են հանդիպում: Արդեն մոտս ցանկություն առաջացավ ևս մեկ անգամ այն դիտել :)

Ի դեպ համարվում է բոլոր ժամանակների լավագույն արգենտինական ֆիլմը:

Ռուֆուս
25.08.2010, 14:11
Das Boot/The Boat/Նավակը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/a3/Das_boot_ver1.jpg

Ռեժիսյոր՝ Վոլֆգանգ Պետերսեն
Դերերում՝ Յուրգեն Պրոխնով, Հերբերտ Գրյոնեմեյեր
Տարեթիվը՝ 1981
Երկիրը՝ Գերմանիա
IMDB ռեյտինգը՝ 8.5 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 66-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 100% :o :good :good :good
1983թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է 6 Օսկարի, սակայն չի շահել:

Էս կինոն մի ամիս առաջ էի քաշել, բայց անընդհատ ձգձգում էի դիտելը: Մի անգամ որոշեցի դիտել, նախօրոք ինտերնետում կարդացի, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական սուզանավի մասին ա, նայելս չեկավ :)) 2-րդ անգամ մի կերպ տրամադրվեցի, որ նայեյի, պարզվեց կինոն 3 ժամ 20 րոպե է տեղում, նայելս ընդհանրապես չեկավ :)) Երեկ վերջապես նայեցի ու հեչ չփոշմանեցի, որովհետև ՊԱՊԱ կինո է: Ֆիլմը գերմանական ռազմական սուզանավի անձնակազմի մասին է, ովքեր պարփակված նեղ տարածության մեջ ամիսներ շարունակ խուսանավում բրիտանական կործանիչներից և գմփցնում միայնակ մնացած նավերը: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի ու իրական անձանց վրա:

Նավակ ֆիլմը իմ տեսած լավագույն պատերազմական ֆիլմն է, այն մինչև հիմա նկարահանված ամենաթանկարժեք գերմանական ֆիլմն է ու համարվում է լավագույն գերմանական ֆիլմերից մեկը:

Ինչ վերաբերվում է ֆիլմի երկարությանը, այդ 3.5 ժամվա ընթացքում ընդհանրապես չձանձրացա ու քունս ոչ մի անգամ չտարավ :D Սկզբից մինչև վերջ լարված նայել եմ, հիմա էլ մոտս կլաուստրաֆոբիա է առաջացել :))

Էս էլ ֆիլմի երաժշտությունը.

http://www.youtube.com/watch?v=snnwjoToN-8

Sagittarius
26.08.2010, 01:43
չգիտեմ՝ այս ֆիլմը արդեն խորհուրդ տվել են, թե չէ, բայց ես խորհուրդ կտամ.

Goodbye, Lenin!

http://www.history.ucsb.edu/projects/ccws/images/lenin.jpg

Երկիր: Գերմանիա
Տարեթիվ: 2003
IMDB ռեյտինգը՝ 7.8

Եվս մեկ ուղղակի հրաշալի գերմանական ֆիլմ /անվանումից պարզ է, որ ժամանակաշրջանի դեպքերի մասին/

Ֆիլմ իրական մադրկային արժեքների մասին. կապիտալի՞զմ, սոցիալի՞զմ, ի՞նչ են այս ամենը այդ արժեքների համեմատ,

Ֆիլմը լավ ու վատ համակարգերի հերթական քարոզ չէ, այլ ուղղակի իրական, մադկային հարաբերություններ, այն ամենը, ինչ իրոք արժեք ունի.
Մի խոսքով` անպայման դիտեք

Հ.Գ. ֆիլմում ներկայացված կոնտրաստները ուղղակի հրաշալի են

Ռուֆուս
26.08.2010, 09:37
Goodbye, Lenin!

Ու՜խ, շատ եմ սիրում, նենց բարի հիշողություններ ա մոտս առաջացնում: Չնայած կոմունիզմի ժամանակ դեռ շատ փոքր երեխա էի ու առանձնապես շատ բան չեմ հիշում, բայց էս կինոն նայելուց ընկնում եմ նոստալգիայի գիրկը :)

Ռուֆուս
27.08.2010, 10:06
Մի հատ էլ նացիստական ֆիլմ ռեկլամ անեմ, գնամ: Խոստանում եմ էլ նացիստական ֆիլմեր չդիտել :)

Der Untergang/Downfall/Անկում

http://upload.wikimedia.org/wikipedia/en/b/b2/Downfall.jpg

Ռեժիսյոր՝ Օլիվեր Հիրշբիգել
Դերերում՝ Բրունո Գանց, Ալեքսանդրա Մարիա Լարա
Տարեթիվը՝ 2004
Երկիրը՝ Գերմանիա, Ավստրիա, Իտալիա
IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 81-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
2004թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում, սակայն չի շահել:

Լրիվ իրական դեպքերի վրա նկարահանված այս ֆիլմը Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին 10 օրերի խրոնիկան է: Դեպքերը տեղի են ունենում Հիտլերի բունկերում: Ֆիլմի սյուժեի հիմքում են ընկած Հիտլերի քարտուղարուհու՝ Թրաուդլ Յունգեի, նացիստ բժիշկ Էռնստ Գյունտեր Շենքի ու էլի մի քանի այլանդակ նացիստների մեմուարները:

Ֆիլմը չեմ կարող ասել, լավն էր, թե վատը, բայց փաստը մնում է փաստ, որ Հիտլերի դերակատարը լրիվ նույնությամբ Հիտլեր էր խաղում... Պերսոնաժներից ոչ մեկը մոտս կարեկցանք չառաջացրեց, ամեն անգամ երբ էդ այլանդակներից մեկը ինքնասպանություն էր գործում հրճվում էի, տեղն էր իրենց: Նույնիսկ Գիբբելսի 6 երեխեքի մահը վրաս չազդեց: Մի խոսքով, ուզում եք նայեք, ուզում եք, չէ, այլանդակ ֆիլմ է:

Dayana
27.08.2010, 14:06
Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, չնայած չէի ասի, որ Քլինթվուդի լավագույն ֆիլմն է: Ամենաշատը ինձ դուր եկավ Անջելինա Ջոլիի խաղը: Նախքան Անջելինայի հայ պռիշչիկապատ դեռահասների համար սեքս սիմվոլ դառնալը շատ էի հավանում իրեն, վերջիվերջո ինքը Օսկար էր շահել Ընդհատված կյանք/Girl Interrupted ֆիլմում հոյակապ դերասանական խաղի համար: Իսկ դրանից հետո իր մոտ դեգրադացիա էր սկսվել, էլ Լարա Քրոֆթ, էլ Մր. և Միսիս Սմիթ, էլ եսիմ ինչ զիբիլ: Լավ ա, գոնե Changeling-ի շնորհիվ Անջելինան մի քիչ խելքի եկավ :) Բայց մեկ ա, Անջելինայի XXL չափի շրթունքները ներվերիս վրա ազդում են :D

Էդ էլ էր չէ՞ խորհուրդ տրվում նայել :unsure Նայեցի, շա՜տ լավն էր: :)

Ռուֆուս
27.08.2010, 14:22
Էդ էլ էր չէ՞ խորհուրդ տրվում նայել :unsure Նայեցի, շա՜տ լավն էր: :)

Բնականաբար :)) Լսեք Ռուֆուսի խորհուրդներին, ինքը երբեք անկապ ֆիլմեր խորհուրդ չի տա դիտել :))

Dayana
27.08.2010, 18:58
Բնականաբար :)) Լսեք Ռուֆուսի խորհուրդներին, ինքը երբեք անկապ ֆիլմեր խորհուրդ չի տա դիտել :))

Ռուֆ, դե մի բան խորհուրդ տուր շաբաթ-կիրակի նայեմ էլի, բայց իրար սպանող, խեղդողու բռնաբարող պատմություններ չլինեն, մեկ էլ Երկրորդ Համաշխարհայինի մասին չլինի: :)

tikopx
27.08.2010, 20:58
между небом и землой , դրամայա ես էլ լինկը նայի` այս նայի (http://www.kinopoisk.ru/level/1/film/85182/)

Ռուֆուս
29.08.2010, 23:31
Ռուֆ, դե մի բան խորհուրդ տուր շաբաթ-կիրակի նայեմ էլի, բայց իրար սպանող, խեղդողու բռնաբարող պատմություններ չլինեն, մեկ էլ Երկրորդ Համաշխարհայինի մասին չլինի: :)

Դայ ջան, քաղաքում չէի երկու օր ա, հաջորդ ռեվյուն ըստ երևութին երեքշաբթի օրը կլինի :))

Մինչև էդ խորհուրդ եմ տալիս Juno-ն դիտել, թեթև (չնայած լավ էլ դրամատիկ էր) կոմեդիա է, հիմա էնքան հոգնած եմ, որ ավելի շատ ֆիլմի մասին չեմ կարող պատմել :))

Ռուֆուս
31.08.2010, 11:14
Նախքան ֆիլմի մասին գրելը մի փոքրիկ նախաբան:

Էդ Վուդը (1924-1978թթ) ամերիկացի կինոռեժիսյոր է, 50-60-ական թվականներին նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք արժանացել են կինոքննադատների ամենացածր գնահատականներին: 80-ական թվականներին կինոքննադատների Էդ Վուդին կնքեցին որպես բոլոր ժամանակների ամենավատ ռեժիսյոր :)) Էդ Վուդի նկարահանած ֆիլմերը այնքան վատն են, որ բոլորի մոտ լավագույն դեպքում ծիծաղ էին առաջացնում: Բացի դրանից Էդ Վուդը տրանսվեստիդ էր, նույնիսկ իր ասելով 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական համազգեստի տակից կանացի կրծկալ ու ներքնազգեստ է կրել: Իսկ իր ֆիլմերից մեկը՝ Գլենը կամ Գլենդան (որտեղ գլխավոր դերը ինքն է կատարել), պատմում է մի տրանսվեստիդի մասին:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/eb/Glenda.jpg

Եվ այսպես.

Ed Wood/Էդ Վուդ

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/a8/Ed_Wood.jpg

Ռեժիսյոր՝ Թիմ Բարթըն :love
Տարեթիվը՝ 1994
Ժանրը՝ կենսագրական, կոմեդիա, դրամա
Դերերում՝ Ջոննի Դեպպ :love
Մարտին Լանդաու
Փաթրիշա Արքեթ
Սառա Ջեսսիկա Պարկեր
Բիլլ Մըրրեյ :love
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 200-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Ներկայացվել է Օսկար մրցանակի 2 անվանակարգերում և երկուսն էլ շահել է (Մարտին Լանդաուն՝ տղամարդու լավագույն երկրորդական դերակատարման համար):

Ֆիլմը չափից դուրս լավն էր ու դրական: Չնայած Էդ Վուդի վատ համբավին որպես վատ կինոռեժիսյոր, ինքը շատ օպտիմիստ էր ու անկեղծ սրտով ուզում էր լավ ֆիլմեր նկարահանել, բայց դե չէր ստացվում էլի, հո զոռով չէր :)) Դերասական կազմն էլ էր հզոր, Ջոննի Դեպպը ինչպես միշտ արտակարգ էր խաղում, Լանդաուն կատարում էր հունգարացի դերասան Բելա Լուգոսիի դերը: Բելա Լուգոսին մեծ համբավ ձեռք բերեց 30-ական թվականներին Վլադ Դրակուլայի դերը կատարելու համար, սակայն 50-ական թվականներին մոռացվել էր բոլորի կողմից: Թմրանյութերից կախվածությունը և աղքատությունը երբեմնի մեծանուն դերասանին ստիպել էին անկապ դերեր խաղալ Էդ Վուդի տխրահռչակ ֆիլմերում:

Իսկ Բիլլ Մըրրեյը հոյակապ ձևով խաղում էր հոմոսեքսուալ դերասան Բաննի Բրեկինրիջի դերը, ով ուզում էր սեռը փոխելու վիրահատություն կատարել :))

Մի խոսքով ֆիլմից գերազանց տպավորություններ ստացա, հումորով, անկեղծ ու շատ բարի ֆիլմ էր, երևի թե ամենալավ ֆիլմը ամենավատ կինոռեժիսյորի մասին :))

Նայեք, չեք փոշամանի :)

Դարք
01.09.2010, 14:31
Մեծ բանավիճողները(The Great Debaters)

http://a6.vox.com/6a00c22521ec668fdb01101628bf3e860c-500pi

IMDB- 7.6/10
Գլխավոր դերում Դենզել Վաշինգտոն

Դրամա` հիմնված իրական դեպքերի վրա: Տեխասյան փոքրիկ քոլեջի դասախոս Թոմսոնը, որին մարմնավորել է Դենզել Վաշինգտոնը, համառ աշխատանքներ է տանում իր, երեք ուսանողներից բաղկացած, դեբատի թիմին միջհամալսարանական դեբատների մրցաշարում հաղթանակի ճանապարհին: Երեք սևամորթ ուսանող` զերծ չմնալով տարբեր տեսակի ռասայական խտրականություններից, հասնում են եզրափակիչ, որտեղ կմրցեն համար մեկը համարվող Հարվարդի համալսարանի դեբատի թիմի դեմ:

Yeti
01.09.2010, 21:22
Լավ լուրջ ռեվյուներ էք անում )) ես քլ իմ լուման նեռդնեմ, բայց ոչ սենց լուրջ))
Թեթև նայվող կոմեդիաներ. Одноклассники Դերերում հոլիվուդյան լավագույն կոմիկներից 3 Ադամ Սենդլեր, Ռոբ Շնայդեր, Քրիս Ռոք: Տարիներ անց դասարանցիները հանդիպում են և վերհիշում իրենց արկածները:
Դիկայա շտուչկա - Հայտնի դերասան չկա, ուխխակի բավականին հետաքրքիր կինո)
Սկիզբ - Դի Կապրիո, նոր ֆիլմա: Թրիլլեր, դետեկտիվ, ֆենթեզի ժանրերի:
Անիծված կղզին - անձամբ չեմ տեսել, բայց ևս բարցր գնահատականներիյա արժանանում, կրկին Դի Կապրիոնա գլխավոր դերում:)

Firegirl777
01.09.2010, 21:48
"Seven pound" հիասքանչ կինո է, նկարագրելն անհնար է, պետք է դիտել, խորհուրդ եմ տալիս

http://www.moviewallpaper.net/wpp/Will_Smith_in_Seven_Pounds_Wallpaper_4_1024.jpg

http://www.youtube.com/watch?v=f9nn0eKwxHY

Ռուֆուս
01.09.2010, 22:36
Լավ լուրջ ռեվյուներ էք անում )) ես քլ իմ լուման նեռդնեմ, բայց ոչ սենց լուրջ))
Թեթև նայվող կոմեդիաներ. Одноклассники Դերերում հոլիվուդյան լավագույն կոմիկներից 3 Ադամ Սենդլեր, Ռոբ Շնայդեր, Քրիս Ռոք: Տարիներ անց դասարանցիները հանդիպում են և վերհիշում իրենց արկածները:
Դիկայա շտուչկա - Հայտնի դերասան չկա, ուխխակի բավականին հետաքրքիր կինո)
Սկիզբ - Դի Կապրիո, նոր ֆիլմա: Թրիլլեր, դետեկտիվ, ֆենթեզի ժանրերի:
Անիծված կղզին - անձամբ չեմ տեսել, բայց ևս բարցր գնահատականներիյա արժանանում, կրկին Դի Կապրիոնա գլխավոր դերում:)

Սկիզբ ու Անիծված կղզին ֆիլմերի մասին Ակումբում առանձին թեմաներ գոյություն ունեն.

Սկիզբ (http://www.akumb.am/showthread.php/56075-%D5%8D%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2-Inception-(2010)) Անիծյալների կղզին (http://www.akumb.am/showthread.php/53537-%D4%B1%D5%B6%D5%AB%D5%AE%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B2%D5%A6%D5%AB%D5%B6-Shutter-Island-(2010))

Մոդերատորական. Որևէ ֆիլմ խորհուրդ տալիս, աշխատեք մի փոքր տեղեկություններ գրել ֆիլմի մասին ու ասել, հատկապես ինչի համար եք խորհուրդ տալիս գրել: Այլապես մի նախադասությամբ «լավն է» ձևակերպումը բավարար փաստարկ չի ֆիլմի լավը լինելու մասին, գոնե մի երկու նախադասությամբ ասեք ինչի համար է լավը:

Lord
01.09.2010, 22:49
http://zevsfilms.com/img/9/5.JPG

законопослушный гражданин

Ժող եթե չեք նայել անպայման նայեք շաաաաատ լավնա

ֆիլմի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BF%D0%BE%D1%81%D0%BB%D1%83%D1%88%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B3%D1%80%D0%B0%D0%B6%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8% D0%BD_(%D1%84%D0%B8%D0%BB%D1%8C%D0%BC)

matlev
01.09.2010, 23:10

Կամ այստեղ: (http://www.akumb.am/showthread.php/50657-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%A4%D5%A1%D5%B5%D5%BB%D5%A5%D5%BD%D5%A9?p=1898868&viewfull=1#post1898868)

tikopx
01.09.2010, 23:12
законопослушный гражданин

Ժող եթե չեք նայել անպայման նայեք շաաաաատ լավնա

ֆիլմի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BF%D0%BE%D1%81%D0%BB%D1%83%D1%88%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B3%D1%80%D0%B0%D0%B6%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8% D0%BD_(%D1%84%D0%B8%D0%BB%D1%8C%D0%BC)

նայել ենք ու լավներ

Ռուֆուս
02.09.2010, 13:12
նայել ենք ու լավներ

Մի հատ էլ Հ.Գ.-ի կարգով :) http://www.akumb.am/showthread.php/53250-%D4%B1%D5%B5%D5%BD-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC?p=2021777&viewfull=1#post2021777

Ռուֆուս
02.09.2010, 13:33
Brazil/Բրազիլիա

http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/3e/Brazilposter.jpg

Ռեժիսյոր՝ Թերրի Գիլլիամ :love
Տարեթիվը՝ 1985
Ժանրը՝ գիտաֆանտաստիկ, սատիրա
Դերերում՝ Ջոնաթան Փրայս, Քիմ Գրեյստ, Ռոբերտ Դե Նիրո, Բոբ Հոսկինզ, Իան Հոլմ
IMDB ռեյտինգը՝ 8.0 (չնայած բարձր ռեյտինգին ֆիլմը տարօրինակորեն լավագույն 250 ֆիլմերի ցանկում չի հայտնվել)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 98% :good
Ներկայացվել է Օսկար մրցանակի 2 անվանակարգերում սակայն չի շահել:

Սկսենք նրանից, որ ֆիլմը Բրազիլիայի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, բացի վերնագրից ու ֆիլմում անընդհատ հնչող Watercolor of Brazil/Aquarela do Brazil երգից :))

Ֆիլմը ռետրո ֆուտուրիստական սատիրա է: Հայտնի չէ, թե որ թիվն է, սակայն աշխարհը մի զզվելի վայր է դարձել: Ամենուր տեռորիստական ռմբակոծություններ են, կառավարության Տեղեկատվության Նախարարությունը մարդկանց իսկական տեռորի է ենթարկում, որպեսզի տեղեկատվություն կորզի տեռորսիտների մասին: Բյուրոկրատիան արդեն հասել է աբսուրդի գագաթնակետին: Իսկ ֆիլմի գլխավոր հերոս Սեմ Լոուրին, ով աշխատում է կառավարության Տեղեկատվության նախարարությունում երազում է իր կյանքի երկրորդ կեսի մասին, ու մի օր հանդիպում է նրան...

Ինձ ֆիլմը շատ դուր եկավ, ինչ-որ չափով հիշեցրեց Ստենլի Կուբրիկի Դոկտոր Ստրեյնջլավ կամ ինչպես սովորեցի չանհանգստանալ ու սիրել բոմբը/Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb ֆիլմի աբսուրդությունը, մի քիչ էլ նման էր նորվեգական Անհամատեղելի Մարդը/The Bothersome Man/Den brysomme mannen ֆիլմին: Լավն էր :)

nune'
03.09.2010, 00:45
Ձեզանից ինչ-որ մեկը կարող է մի հատ հետաքրքիր թրիլլեր խորհուրդ տալ, ցանկալի է հնոտ չլինի ու լինի հոգեբանական
Չեմ կարողանում կարգին բան գտնել:

Ռուֆուս
03.09.2010, 10:10
Ձեզանից ինչ-որ մեկը կարող է մի հատ հետաքրքիր թրիլլեր խորհուրդ տալ, ցանկալի է հնոտ չլինի ու լինի հոգեբանական
Չեմ կարողանում կարգին բան գտնել:

Նունե ջան, Վահիկի այ էս գրառումը կարդա, հաստատ դուրդ կգա: Դրանից ավելի հոգեբանական ֆիլմ դժվար թե գտնես :)

Մեմենտո/Հիշի՛ր (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=2074633&viewfull=1#post2074633)

Ռուֆուս
03.09.2010, 10:34
Ճիշտն ասած էս տիպի ֆիլմեր չեմ սիրում, բայց էս մեկը դուրս շատ եկավ :)

Låt den rätte komma in/Let The Right One In/Ներս թող ինձ

http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c9/Let_the_Right_One_In_%28Swedish%29.jpg

Ռեժիսյոր՝ Թոմաս Ալֆրեդսոն
Տարեթիվը՝ 2008
Երկիրը՝ Շվեդիա
Ժանրը՝ սարսափ, ռոմանտիկ
Դերերում՝ Կորե Հեդեբրանտ, Լինա Լեանդերսսոն
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 204-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%

12ամյա Օսկարին դպրոցում նեղում են դասարանցիները, իսկ նա երազում է վրեժի մասին: Մի օր Օսկարը ծանոթանում է Էլիի հետ: Էլին 12 տարեկան աղջնակ է, սակայն նա 12 տարեկան է եղել վերջին 200 տարիների ընթացքում, նա վամպիր է: Օսկարն ու Էլին սիրահարվում են, իսկ թե հետո ինչ կլինի, ավելի լավ է ինքներդ դիտեք :))

Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, օպերատորական աշխատանքը սարսափելի լավն էր, սյուժեն յոլա էր տանում, իսկ երեխա դերասանները պարզապես արտակարգ էին խաղում: Չնայած ֆիլմում բավականին շատ արյունալի պահեր կային, բայց էդքան էլ վախենալու չէր: Այ էս ֆիլմը դիտելուց հետո նոր կհասկանաք, թե ինչքան վատն էր Twilight-ը :))

Ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Yeti
03.09.2010, 13:09
Ռուֆուս ջան, հալալա քո հավեսին, էսքան թառգմանում ես....:hands

Ռուֆուս
03.09.2010, 13:20
Ռուֆուս ջան, հալալա քո հավեսին, էսքան թառգմանում ես....:hands

Yeti ջան, շնորհակալ եմ, բայց արի թեմայից դուրս գրառումներ չանենք: :)

Ի դեպ ես ոչ մի բան չեմ թարգմանում, ռեվյուները ինքս եմ գրում :)

Ռուֆուս
03.09.2010, 14:56
Քանի որ նախորդ գրառումներիցս մեկում էս ֆիլմի անունը նշել էի, լավ կլինի ռեվյուն էլ գրեմ :)

Den brysomme mannen/The Bothersome Man/Անհամատեղելի Մարդը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d2/Den_brysomme_mannen.jpg

Ռեժիսյոր՝ Յենս Լին
Տարեթիվը՝ 2006
Երկիրը՝ Նորվեգիա
Ժանրը՝ սև կոմեդիա, ֆանտաստիկ
Դերերում՝ Տրոնդ Ֆաուսա Աուրվոգ, Պետրոնելլա Բարկեր
IMDB ռեյտինգը՝ 7.5
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 71%

Հենց առաջին կադրերից հասկացա, որ ֆիլմը դուրս գալու ա: Ֆիլմի գլխավոր հերոսը մետրոյի կայարանում կանգնած նայում է, թե ինչպես է համբուրվում մի զույգ: Սակայն նրանց համբույրը լրիվ առանց էմոցիայի է, նրանցից յուրաքանչյուրը աչքերը մի ուղղության հառած, առանց որևէ զգացմունքի երկար համբուրվում էին: Երբ գնացքը մոտենում է, հերոսը իրեն նետում է գնացքի տակ...

Անդրեասին ուղարկում ինչ-որ տարօրինակ քաղաք, որտեղ բոլորը «երջանիկ» են: Այստեղ նրան տալիս են լավ աշխատանք, գեղեցիկ կահավորված բնակարան ու գեղեցկուհի ընկերուհի: Անդրեասը հայտնաբերում է, որ քաղաքի բնակիչների «երջանկությունը» լրիվ արհեստական է ու ինքը քաղաքի միակ բնակիչն է, ով զգացմունքներ ունի: Նրան անընդհատ ստիպում են, որպեսզի հարմարվի քաղաքի նոր պայմաններին, ինքն էլ նրանց պես երջանիկ լինի, սակայն Անդրեասին նման երջանկությունը դուր չի գալիս: Նույնիսկ ինքնասպանությունը չի օգնում, որովհետև հատուկ մասնագետները վերցնում են ինքնասպանի մարմինը, դզում, փչում ու վերջ, դու կրկին ապրում ես ու դու կրկին «երջանիկ» ես: Անդրեասը սկսում է ուղիներ փնտրել քաղաքից փախնելու համար:

Մի խոսքով բավականին տարօրինակ ու աբսուրդ ֆիլմ, սև հումորի մեծ բաժին ու մտածելու լիքը նյութ :)

Magic-Mushroom
03.09.2010, 17:09
Weeds/Կաննաբիս http://olkpeace.org/forum/images/smilies/icon_angree.gif

http://s42.radikal.ru/i098/0910/aa/dd6d10045736.jpg

Տարեթիվը՝ 2005-2010 1-6 սեզոն
Երկիրը՝ ԱՄՆ
Ժանրը՝ կոմեդիա,Սեւ հումոր
IMDB ռեյտինգը՝ 8.34

Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այս հրաշալի սերիալը,շատ լավն է,կյանքով լի,երբ նայում ես այս սերիալը մոռանում ես բոլոր պռոբլեմների մասին ու լցվում ես դրական լիցքերով,այս սերիալը գերազանցել է բոլոր ռեյտինգները:Dֆիլմը շատ թեթեւ է ու թողնում է բազում հաճելի մտքեր,կարող եք քաշել տորենտից`Այստեղից (http://rutracker.org/forum/tracker.php)
Դուք դեռ չեք դիտել այս սերիալը:Pուրեմն մենք գալիս ենք ձեր մոտhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_rasta.gif

Rise Against-Little Boxes (Weeds Soundtrack)

http://www.youtube.com/watch?v=76c1s60-ohA

Sagittarius
03.09.2010, 17:16

ստեղ էպիզոդներից մեկում հայ գանգստերների մասին էլ կա, որ հայերեն են խոսում :)

հեսա, գտա, բայց գլուխ չեմ հանում իրանց հայերենից

http://www.youtube.com/watch?v=cYdOyfh8YW8

BOBO
04.09.2010, 00:15
Սլևինի երջանիկ թիվը / Lucky Number Slevin

http://i082.radikal.ru/1009/72/630ca3b9443c.jpg

Տարեթիվ՝ 2006
Երկիր՝ ԱՄՆ, Գերմանիա
Ժանր՝ թրիլլեր, կրիմինալ
IMDb ռեյտինգ՝ 7.8
Ռեժիսյոր՝ Փոլ ՄակԳիգան
Դերերում՝ Ջոշ Հարթնետ, Բրյուս Ուիլիս, Լյուսի Լյու, Մորգան Ֆրիման, Բեն Կինգսլի

Սլևինն անհաջողակ է, քիթը ջարդեցին, փողերը տարան: Հայտնվեց ընկերոջ տանը, բայց ընկերը կորելա:)) Այդ Ժամանակ քաղաքի աֆտարիտետներից մեկը՝ Բոսսը ուզումա վրեժ լուծի իրա նախքին ընկեր Ռաբիից որդու սպանության համար:

Լավ կինոյա նայեք:hands

Ռուֆուս
05.09.2010, 13:18
Չալարեմ Joy Division-ի մասին թեմա բացեմ...

Control/Տիրապետում

http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/39/Controlfilm.jpg

Ռեժիսյոր՝ Անտոն Կորբեյն :love
Տարեթիվը՝ 2007
Ժանրը՝ կենսագրական
Դերերում՝ Սեմ Ռայլի, Սամանթա Մորտոն, Ալեքսանդրա Մարիա Լարա
IMDB ռեյտինգը՝ 7.8
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 87%

Joy Division-ի ու Իան Քըրտիսի երկրպագուները պարտադիր պետք է էս ֆիլմը նայեն :love

Ֆիլմը բրիտանական Joy Division խմբի մեներգիչ Իան Քըրտիսի կյանքի պատմությունն է: Իան Քըրտիսը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը, սակայն նրա կարճ կյանքը շատ ողբերգական էր: Իանը ամուսնանում է 18 տարեկան հասակում Դեբբի Վուդրաֆի հետ, աշխատում է աշխատանքի տեղավորման գործակալությունում ու ստեղծում է խումբ Warsaw անունով: Մի քանի համերգից հետո խումբը վերանվանվում է Joy Division ու միանգամից համաշխարհային փառք ու ճանաչում է ձեռք բերում:

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, ինչքան թվում էր: Իանը տառապում էր էպիլեպսիայով, դստեր ծննդից հետո բելգիացի լրագրողուհու հետ սիրավեպը լրիվ վերջնականապես խարխլում է կնոջ հետ հարաբերությունները, իսկ համերգային շրջագայությունների ու ձայնագրությունների լարված գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը մեծ հարված են հասցնում Իանի հոգեկան ու ֆիզիկական առողջությանը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Իան Քըրտիսը 1980թ-ին 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործում... :cry

Մի երկու խոսք ռեժիսյորի մասին: Անտոն Կորբեյնը հոլանդացի լուսանկարիչ է, ով ճանաչում ձեռք բերեց Depeche Mode խմբի տեսահոլովակները նկարահանելու համար: Բացի Depeche Mode-ից Անտոն Կորբեյնը աշխատել է Metallica, Nirvana, Coldplay, U2, Red Hot Chii Peppers, Roxette, Travis, The Killers խմբերի և այլ հայտնի երաժիշտների հետ: Control ֆիլմը Կորբեյնի դեբյուտն էր որպես կինոռեժիսյոր և հրաշալի գործ էր կատարել, որովհետև զգացվում էր, որ ինքը մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր գործը արել:

Մի խոսքով, վերին աստիճանի սիրուն ու զգացմունքային ֆիլմ: Ֆիլմից հետո գիշերվա կեսին մի ժամ Joy Division էի լսում, ու եթե առաջ պարզապես շատ էի սիրում Joy Division, ֆիլմից հետո սկսեցի ամբողջ մարմնով ու հոգով զգալ իրենց երաժշտությունը... :(

Վերջում էլ բոնուս, Joy Division-ի Atmosphere երգի տեսահոլովակը նկարահանված Անտոն Կորբեյնի կողմից (1988թ)

http://www.youtube.com/watch?v=0We9d5J3BLQ

VisTolog
09.09.2010, 18:26
Солт / Salt

Ռեժիսյոր: Ֆիլիպ Նոիս
Տարեթիվը: 2010
Ժանր: մարտաֆիլմ, թրիլլեր, դետեկտիվ
IMDB ռեյտինգ: 6.6
Rotten Tomatoes-ի ռեյտինգ: 61%

Էվելին Սոլտը աշխատում է ԿՀԲ–ում (ЦРУ): Նրան հրաշքով է հաջողվում ազատվել բանտից: Սեփական գործակալությունն իր նկատմամբ մեղադրանք է ներկայացնում, համարելով ռուս ըշպիոն::))
Նրան մնում է միայն վերականգնել իր բարի անունը:

http://www.youtube.com/watch?v=eebHVCcGV1E

http://www.youtube.com/watch?v=LbkQTB-OJsk

Magic-Mushroom
09.09.2010, 19:42
Ռուֆուս ջան այդ ինչ հուզիչ ֆիլմ էր,շատ հավանեցի,ամբողջ գիշեր չկարողացա քնեմ:drinks

Через Вселенную/ Across the Universe:love
http://www.zevel.ru/movie/info/pic3/ch234.jpg

Ռեժիսյոր՝ Ջուլի Թեյմոր
Տարեթիվը՝ 2007
Կարգախոսը՝«All you need is love.»
Ժանրը՝ Մելոդրամա,Մյուզիքլ,Արկածային
IMDB ռեյտինգը՝ 7.5

Սա 60-ականների պատմությունն է,սեր,Վիետնամի պատերազմ,հիփփիների աշխարհը փոխելու փորձերը,փսիխոդելիա ու այդ ամենը Բիթլզի երգերի ուղեկցությամբ,ֆիլմը լի է ռոմանտիզմով,գեղեցիկ պահերով,շատ հուզիչ ֆիլմ է,չարտասվելը անհնար է,բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել,չեք փոշմանի շատ լավն է:cry

Անպայման նայեք թրեյլերը,չլացելը անհնար է:

http://www.youtube.com/watch?v=OJIQP3OH-7Y

Rammstein
17.09.2010, 02:06
Խորանարդ / Cube

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/f/ff/Cube_The_Movie_Poster_Art_.jpg/200px-Cube_The_Movie_Poster_Art_.jpg

Կանադա, 1997
Ռեժիսոր՝ Վինչենցո Նատալի
Դերերում՝ Նիկոլ դը Բոեր, Նիկի Գուադանի, Դեյվիդ Հիուլեթ, Էնդրյու Միլլեր, Ջուլիան Ռիչինգս, Ուեյն Ռոբսոն, Մորիս Դին Ուինթ
Ժանրը՝ Սարսափ, հոգեբանական թրիլլեր
Ֆիլմի ներբեռնման հղումը` http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2975909

Մի քանի մարդիկ հայտնվել են խորանարդաձեւ միանման սենյակներում, որոնք միմյանցից տարբերվում են միայն գույներով: Նրանք սկզբում փորձում են հասկանալ, թե որտեղ են եւ ինչպես են այդտեղ հայտնվել: Այնուհետեւ փորձում են գտնել ելքը` թափառելով այդ սենյակներով, որոնք սակայն, այնքան էլ անվտանգ չեն:

http://www.youtube.com/watch?v=01hUyIrubWE

Rammstein
17.09.2010, 02:48
Խորանարդ 2. Հիպերխորանարդ / Cube 2: Hypercube

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/3/3a/Cube2HipercubeDVD.jpg/200px-Cube2HipercubeDVD.jpg

Կանադա, 2002
Ռեժիսոր՝ Անժեյ Սեկուլա
Դերերում՝ Կերի Մեթչեթ, Ջերինտ Ուին Դեյվիս, Նիլ Քրոուն, Բարբարա Գորդոն, Մեթյու Ֆերգյուսոն, Գրեյս Լին Կանգ, Լինդսի Կոննելլ, Բրյուս Գրեյ, Ֆիլիպ Էյկին, Գրիր Կենտ, Փոլ Ռոբինս, Էնդրիու Սքորեր
Ժանրը՝ թրիլլեր, գիտաֆանտաստիկ
Ֆիլմի ներբեռնման հղումը` http://rutracker.org/forum/viewtopic.php?t=444208

Հանդիսանում է «Խորանարդ» ֆիլմի շարունակությունը:
Ութ անծանոթ մարդիկ արթնանում են խորանարդաձեւ սենյակներում ու չեն հասկանում, թե որտեղ են: Շուտով նկատում են պարականոն երեւույթներ` կապված տարածության եւ ժամանակի հետ:

http://www.youtube.com/watch?v=xmm_HzNXyY0

Rammstein
17.09.2010, 03:25
Խորանարդ Զրո / Cube Zero

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/04/CUBEZEROPOSTER.jpg/220px-CUBEZEROPOSTER.jpg

Կանադա, 2004
Ռեժիսոր՝ Էռնի Բարբարաշ
Դերերում՝ Զաքարի Բենեթ, Դեյվիդ Հյուբենդ, Ստեֆանի Մուր, Մարտին Ռոուչ, Տերրի Հոուքս, Մայք Նարգենգ, Ռիչարդ ՄքՄիլլան, Թոնի Մանչ, Մայքլ Ռիլի
Ժանրը՝ սարսափ, թրիլլեր
Ֆիլմի ներբեռնման հղումը` http://rutracker.org/forum/viewtopic.php?t=582039

Խորանարդը եւ նրա միջի մարդիկ մոնիտորներով վերահսկման տակ են գտնվում: Հետեւողներից մեկը խորանարդի սենյակներից մեկում նկատում է մի կնոջ, ում չպետք է խորանարդը «նստացնեին»:
Ֆիմի ավարտը իմաստով կապվում է առաջին ֆիլմի հետ:

http://www.youtube.com/watch?v=tJehn9uSjQ0

Ռուֆուս
17.09.2010, 09:45
Խորանարդ 1-ը վատը չէր, հետաքրքիր ֆիլմ էր, բավականին օրիգինալ: Բայց Հիպերխորանարդը դուրս ընդհանրապես չեկավ, լրիվ Խորանարդ 1-ն էր, համարյա թե տարբերություն չկար, վերջն էլ անկապ էր: 3-ը չեմ տեսել, չեմ էլ ուզում նայել :))

Rammstein
17.09.2010, 11:04

Իսկ ես առաջին անգամ հենց երկրորդն եմ տեսել ու շատ ա դուրս եկել: Դրանից հետո որոշեցի բոլորն էլ նայել: Հա, առաջինին նման ա, բայց խորանարդի առումով լրիվ ուրիշ ա, ուրիշ խնդրիներ են փորձում լուծել դուրս գալու համար եւ այլն:
Երրորդն էլ ընդհանրապես էն երկուսի նման չի: ;)

Հայկօ
17.09.2010, 17:58
Խորանարդ 1-ը վատը չէր, հետաքրքիր ֆիլմ էր, բավականին օրիգինալ: Բայց Հիպերխորանարդը դուրս ընդհանրապես չեկավ, լրիվ Խորանարդ 1-ն էր, համարյա թե տարբերություն չկար, վերջն էլ անկապ էր: 3-ը չեմ տեսել, չեմ էլ ուզում նայել :))

Ես կասեի՝ առաջինը ընտիր ֆիլմ էր, իսկ երկրորդը բացարձակապես ոչ մի կապ չուներ առաջինի հետ, առաջինի հաջողության ալիքի վրա թխված կեղծ-շինծու արտադրանք էր, դրա համար էլ առանձնապես ոչ մի հաջողություն չունեցավ: Երրորդը հատված-հատված նայել եմ, հենց մենակ էն, որ Խորանարդի սահմաններից դուրս լիքը կադրեր կան, որսի տեսարաններ, Շատ Չար Հանճար կա և այլն, էդ ամենն արդեն լրիվ վերացնում ա առաջին ֆիլմի գաղափարներն ու հիմքը, ֆիլմը դարձնում ա շարքային B դասի սարսափ-թրիլլեր, ոչ ավելին:

Առաջինը լրիվ փիլիսոփայություն էր: Հիմնականում՝ էկզիստենցիալիստական անելանելիությունն էր դրված կինոյի հիմքում, պայքարի անիմաստությունն ու կյանքի խորը, սրտխառնուկի ու գլխապտույտի աստիճան անհեթեթ աբսուրդը: Խորանարդը Կյանքն էր (ըստ ճաշակի՝ ճակատագիրը), որի դեմ պայքարն անիմաստ էր, որտեղ վատ-ուժեղը միշտ հաղթում էր լավ-թույլին, որտեղ ամեն անկյունի հետևում թաքնված էր անհեթեթ մահը: Հրաշալի ներկայացված էր սթրեսային-ծայրահեղ իրավիճակներում մարդկանց վարքը, անասնական սարսափի գերակայությունը բանականի ու մարդկայինի վրա: Կլաուստրոֆոբիկ տագնապ կար մեջը, բնազդային վախ՝ անհասկանալիից ու անիմանալիից, պատճառի՝ մոտիվացիայի կատարյալ բացակայություն, «որտեղից և ուր» անպատասխան հարցեր, մի խոսքով՝ կյանք: Ամենախորհրդանշականը ֆիլմի վերջն էր.

Ողջ մնալու համար հարկավոր էր ընդամենը... չպայքարել: Առաջին սենյակը հենց այն սենյակն էր, որն ի վերջո հայտնվելու էր ելքի մոտ: Պայքարը ցանկացած դեպքում անիմաստ էր, ու հենց էս ա կինոյի էկզիստենցիալիստական փիլիսոփայության ամենաճնշող, ամենատագնապահարույց կետը: Ամեն ինչ անիմաստ ա, ամեն ինչ՝ ապարդյուն: Քո բոլոր քայլերը կանխավ դատապարտված են ձախողման, որովհետև դա ա կյանքի օրենքը, որովհետև յուրաքանչյուր շարժում ևս մեկ քայլ ա դեպի մահը: Մարդը դժբախտ էակ ա, որովհետև ինչ-որ բան նրան ստիպում մինչև վերջին շունչը պայքարել մի խաղի մեջ, որտեղ նա ի սկզբանե դատապարտված ա պարտության:

Բնականաբար՝ էս ամեն ինչը փաթաթված էր հետաքրքիր էֆեկտների, դերասանական կլիշեների ու սցենարային տարածված հնարքների մեջ, ինչը բնավ չէր նսեմացնում ֆիլմի հիմնական արժանիքները:

Երկրորդ ֆիլմի մասին ինձնից լավ կարտահայտվի պրն. Homer J. Simpson-ը.

Boooooooooooooooooooring !!!

Արամ
17.09.2010, 18:07

Չիլիյի բանաստեղծության մեկնաբանությունդ հիշեցի:

Հայկօ
17.09.2010, 18:11
Չիլիյի բանաստեղծության մեկնաբանությունդ հիշեցի:

Երկուսն էլ լրիվ լուրջ ու լրիվ ճիշտ մեկնաբանություններ են :): «Խորանարդի» մասին գրածներս լրիվ ճիշտ են, ԻՄՀԿ:

Լեո
17.09.2010, 21:23
Եթե դեռ չեք դիտել, շտապեք դիտել այս հրաշք ֆիլմը: Վերջին տարիների իմ դիտած լավագույն ֆիլմերից է, եթե ոչ լավագույնը: Ֆիլմում ամեն ինչ է բարձրագույն մակարդակի վրա՝ և՛ դերասանական խաղը, և՛ ռեժիսուրան, և՛ կինոարվեստում նորագույն տեխնոլոգիաների շունչը, և՛ իհարկե հանճարեղ սցենարը: Մի խոսքով ֆիլմ, որը կարող է միայն հիացմունք առաջացնել... և ափսոսանք, որ ավարտվեց...

Անիծյալների կղզին / Shutter Island

http://www.citysmile.ru/uploads/posts/2010-02/1265378404_shutter-island.jpg

Ռեժիսոր՝ Մարտին Սքորսեզ / Martin Scorsese

Դերերում՝ Լեո ԴիԿապրիո, Մարկ Ռուֆֆալո, Բեն Քինգսլի, Մաքս ֆոն Սյուդով, Միշել Ուիլիամս, Էմիլի Մորթիմեր, Պատրիսիա Քլարկսոն, Ջեկի Էրլ Հեյլի, Թեդ Լևայն, Ջոն Քերրոլլ Լինչ:

Ժանրը՝ թրիլլեր, դրամա, դետեկտիվ

Երկու ֆեդերալ հետախույզներ մեկնում են Մասսաչուսետս նահանգում գտնվող մի կղզի, որպեսզի հետաքննեն խելագար հանցագործների համար նախատեսված պոլիկլինիկայից մի հոգեկան հիվանդ կնոջ անհետանալու գործը: Հետաքննության ընթացքում խորհրդավոր կղզին նրանց մի շարք անակնկալներ է մատուցում...

Նկարահանվել է ԱՄՆ-ում, 2010թ.

Ֆիլմը HDRip որակով կարող եք բեռնել այստեղից: (http://kinotruba.com/Mirrors/3951/ShutterIsland.avi)

http://www.youtube.com/watch?v=5iaYLCiq5RM&feature=player_embedded

tikopx
17.09.2010, 21:38
արդեն մի 3 հոգի խորհուրդա տվել, մի անգամ նայեցի հիասթափվա կինոարտադրույունից`մանավդ ՀՈԼԻՎՈՒԴԻ

Լեո
17.09.2010, 21:42
Ճաշակին ընկեր չկա... Մարդ կա` վան Դամ ա շատ սիրում:

Դարք
17.09.2010, 22:21
Ճաշակին ընկեր չկա... Մարդ կա` վան Դամ ա շատ սիրում:

օրինակ ես :love

Ռուֆուս
18.09.2010, 09:54
Լեո ջան, բաժնում առանձին թեմա էլ ունենք :)

Անիծյալների կղզին / Shutter Island (2010) (http://www.akumb.am/showthread.php/53537-%D4%B1%D5%B6%D5%AB%D5%AE%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B2%D5%A6%D5%AB%D5%B6-Shutter-Island-(2010))

Rammstein
18.09.2010, 10:40
Ես կասեի՝ առաջինը ընտիր ֆիլմ էր, իսկ երկրորդը բացարձակապես ոչ մի կապ չուներ առաջինի հետ, առաջինի հաջողության ալիքի վրա թխված կեղծ-շինծու արտադրանք էր, դրա համար էլ առանձնապես ոչ մի հաջողություն չունեցավ:

Երկրորդը էնքան կապ ուներ առաջինի հետ, որ ինչքան տարբերություն կա էդ երկուսի միջեւ, գրե թե էդքան էլ ընդհանրություն կա:
Օրինակ առաջինի Քուենթինի կերպարն ու երկրորդի Սայմոնը շատ նման են:
Իսկ ամենագրավիչը երկրորդի մեջ իմ համար հենց էն էր, որ դա հիպերխորանարդ ա:

Երրորդը հատված-հատված նայել եմ, հենց մենակ էն, որ Խորանարդի սահմաններից դուրս լիքը կադրեր կան, որսի տեսարաններ, Շատ Չար Հանճար կա և այլն, էդ ամենն արդեն լրիվ վերացնում ա առաջին ֆիլմի գաղափարներն ու հիմքը, ֆիլմը դարձնում ա շարքային B դասի սարսափ-թրիլլեր, ոչ ավելին:

Ավելի լավ էր երրորդը չկարել, քան նկարել միան մենակ խորանարդի նարեսի կադրերով, որտեւ էդ դեպքում լրիվ ապա առաջինի պատճենը կլիներ ու անիմաստություն կդառնար:

Իսկ երրորդի մեջ ինձա շատ դուր եկավ էն, որ
Գոնե մի բարի գործ իրա նպատակին հասնում ա ու թեկուզ էդ տղայի ինքնազոհության շնորհիվ, բայց էն աղջիկը վերջը ազատվում ա դրանց ձեռից:

Լեո
18.09.2010, 21:56
Լեո ջան, բաժնում առանձին թեմա էլ ունենք :)

Անիծյալների կղզին / Shutter Island (2010) (http://www.akumb.am/showthread.php/53537-%D4%B1%D5%B6%D5%AB%D5%AE%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B2%D5%A6%D5%AB%D5%B6-Shutter-Island-(2010))
Ռուֆ ջան, գրեցի, հետո տեսա, որ նման թեմա կա: Բայց այնուամենայնիվ չջնջեցի գրածս՝ մտածելով, որ անկախ դրանից էլ կարելի ա խորհուրդ տալ դիտել ֆիլմը ;)

Բարեկամ
22.09.2010, 04:10
Despicable me
Վերջին անիմացիոն հիթերից:
Տարօրինակ սցենար էր :think, ժամանակից առաջ ընկած. չարն ու բարին համատեղ ապրում են` հաշտ, առանց կոնֆլիկտի:

http://www.youtube.com/watch?v=c_rUbqbhUEQ

Shah
22.09.2010, 18:24
Despicable me
Վերջին անիմացիոն հիթերից:
Տարօրինակ սցենար էր :think, ժամանակից առաջ ընկած. չարն ու բարին համատեղ ապրում են` հաշտ, առանց կոնֆլիկտի:

Եթե torrent-ի կամ հասարակ ֆիլմի լավ որակի լինկ տաք ավելի գոհ կլինեմ, լրիվ լինկերը CAMRip են :(

Դարք
26.09.2010, 00:46
EXAM

.........Ես իմ ինչ ֆիլմ չէ, բայց մարդկային հոգեբանությունը բացահայտող շատ լավ բաներ կան մեջը։ Սա կարծես թե հոգեբանական թեստ լինի։ Խորհուրդ եմ տալիս դիտելուց հետո անկեղծորեն խոստովանել, թե դու ֆիլմի միջի 8 թեկնածուներից որ մեկն ես։ Ասեմ, որ շատ հեշտ կլինի, պարզապես անհրաժեշտ է լինելու մաքսիմալ անկեղծություն և ազնվություն ինքդ քո առաջ ;) Ու դրա շնորհիվ ահագին բան բացահայտած կլինես ինքդ քո մասին.........

ֆիլմը լավն էր դուրս եկավ, բայց գրողը դրանց տանի, ուրիշ նիկ չէին կրող դնեին :angry

Բարեկամ
27.09.2010, 09:29
Եթե torrent-ի կամ հասարակ ֆիլմի լավ որակի լինկ տաք ավելի գոհ կլինեմ, լրիվ լինկերը CAMRip են :(

Առաջին պատահած թրեյլերը դրել եմ, որը չեմ էլ նայել: Իսկ ֆիլմը հումորով է :) Ահագին կզվարճանաք :

Ֆրեյա
27.09.2010, 14:44
Խորհուրդ եմ տալիս Փիփա Լիի Անձնական Կյանքերը ֆիլմը։

Ում համար է։ Լուրջ ու դիլխոր կինոներից հոգնած կանանց եւ աղջիկների

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/3e/Private_lives_of_pippa_lee.jpg/220px-Private_lives_of_pippa_lee.jpg

Ռեժ. Կարևոր չի
Դերերում. Ռոբին Ռայթ Պենն (Հիշում եք Սանտա–Բարբարայի մեջի Քելլիին՞ Իսկ Ֆորեստ Գամփի մեջի Ջիննիին՞ Այ ինքն ա :love) Բլեյք Լայվլի, Վայնոնա Ռայդեր,Կյանու Ռիվս, Մոնիկա Բելուչչի, Ջուլիանա Մուր.. մի խոսքով անունները կարևոր չեն։
Կարևորը՝ համով ֆիլմ է։
Պարզվում է, Փիփփա Լին իրականում հայ է, Փիփփա Սարքիսիան, մի երիտասարդ աղջկա մասին է, ով իր կյանքը նիրում է ամուսնուն ու ընտանիքին եւ օրերից մի օր սկսում է պատմել իր կյանքի պատմությունը սկսած առաջին օրվանից։ Փիփփան ծնվում է մի բազմազավակ ընտանիքում եւ ծնվելու ժամանակ ծածկված է լինում սպիտակ մազմզուկներով, այդ պատճառով ծնողները հավատում են, որ նա յուրահատուկ է։ Մեծանալով՝ նա ոչ մի հետաքրքրություն չի գտնում, ոչինչիով չի ուզում զբաղվել եւ իր կյանքն անց է կացնում խրախճանքներով, մինչև որ չի հանդիպում մեծահարուստ Լիին ու իր կյանքն ամբողջովին փոխում՝ դառնալով օրինակելի տանտիրուհի

Շատ ջիգիարով, ջերմ ֆիլմ է։
Նայելուց՝ մարդամեկին նմանացրի Փիփփային... Չեմ ասի բայց, թե ում ;) Նույն ձևի самобытн-ի ու յուրահատուկ աղջիկ էր Փիփփան։
Բարի ժամանց։

Shah
03.10.2010, 11:54
Ինչի մասին են խոսում տղամարդիկ

Բացի այն, որ վերջին տարիներում առաջին անգամ եմ սենց սուր հումոր պատահում , այս ֆիլմը նաև զուտ տղամարդկանց մտածելակերպի, ցանկությունների, երազանքների կյանքը իդեալականցնելու մասին է: Ֆիլմի գլխավոր ժանրը ես կնշեյի փիլիսոփայությունը: Չորս տղամարդկանց զրույց, էստեղից էնտեղից, արվեստի գործերի տաղանդավորության չափման միավորների, ճշտախոսության, փողի, հարաբերությունների և իհարկե կանանց ու հավատարմության մասին: էս ֆիլմի ու դրա մեջ շոշափվող թեմաների մասին կուզենամ մենք էլ խոսանք համապատասխան բաժիններում:
Ռուսական կինոմատոգրաֆիայի առանձնացող ֆիլմերից մեկն ա:
Ռեժ. - Դմիտրի Դյաչենկո
Տարեթիվը - '10
Անպայման նայել:

http://www.youtube.com/watch?v=NO2CfRWt7Ck

Հարդ
04.10.2010, 12:44
Наша Раша: Яйца Судьбы
http://www.nlls.net/images/Yaytsa-sudby1.jpg

Ռեժիսոր - Գլեբ Օրլով
Տարեթիվ - 2010
Ժանր - Կատագերգություն
Դերերում - Սերգեյ Սվետլակով, Միքայել Գալստյան, Վալերի Մագդյաշ, Ալեքսանդր Սեմչև, Նիկոլայ Բասկով, Միքայել Բաղդասարով, Գարիկ Մարտիրոսյան

http://media.fast-torrent.ru/media/photologue/photos/01(3).jpg

http://www.softnavigator.ru/uploads/posts/2009-11/1257539619_530091cc.jpg

Ես որ չեմ հիշում թե վերջին անգամ որ ֆիլմից էի այդքան ծիծաղել, ժող վերջն ա, իսկապես նայեք: Պլյուս շատ որակով ա նկարահանված:

Գ.Հ. Նաշայնիկի

Sagittarius
09.10.2010, 15:53
The social network

http://www.youtube.com/watch?v=lB95KLmpLR4

էս ո՞նց ա ստեղ ոչ մեկ դեռ այս ֆիլմի մասին թեմա չի բացել:D

ստեղ արդեն լուրերն էլ են դրա մասին խոսում, ֆեյսբուկը մարդկանց լրիվ տարել ա:think

Universe
17.10.2010, 12:43
Խորհուրդ եմ տալիս դիտել "ՊԻՐԱՆԻԱ/ Пираньи / Piranha (2010)" (http://filmix.net/trillery/9927-pirani-piranha-2010.html): Իմիջայլուց Եռաչափ գրաֆիկայով էլ կա, բայց իմ փորձից ասեմ, տարբերություն տենց մեծ չկա օնլայն նայելու դեպքում, էնքանա որ ակնոցներով աչքերդ ես ցավացնում, կինոյից հետո էլ վերկանում ես տեղիցդ ու գլխապտույտա սկսվում...
Ամեն դեպքում, սուր ու ցավոտ պահեր, գեղեցիկ ակվարիումային ձկներ, անսպասելի ավարտ...

AMzone
17.10.2010, 13:14

http://hayastan.in/boyevik/13-pirani-3d-piranha-3d-2010.html

Վիշապ
06.11.2010, 08:58
Տապ / Sueurs

http://images.allocine.fr/r_760_x/medias/nmedia/00/02/29/42/aff_sueurs.jpg

Ֆրանսիա, 2002
Ռեժիսոր՝ Լուիս-Պասկալ Կուվելիեր
Դերերում՝ Ժան-Հյուգ Էնգլադ, Հոաքիմ դե Ալմեյդա, Կիրիլլ Տուվենյին, Սագամոր Ստեվենին և ուրիշներ
Ժանրը՝ մարտաֆիլմ

Տղերքը ավար են ցրում անապատով դեպի նշանակետ և ճանապարհին «լրջորեն» զվարճանում են:

http://www.youtube.com/watch?v=vyaYChAnb3E&feature=related

Իմ կարծիքը. Ոչ բոլորին եմ խորհուրդ տալիս դիտել, որովհետև ֆիլմը հանդիսատեսի լայն սպեկտրի համար չի: Ռիսկ, ազարտ, գժոտ արշավ բեռնատարներով, անապատային ընտիր ռակուրսներ, անկանխատեսելիություն, ինքնատիպ հերոսներ... IMDB-ի միջին գնահատականը 5.1/10 է, իմ կարծիքով բարձրամակարդակ, տղավարի ֆիլմ է տղայականության մասին:P Իմ չչափազանցված գնահատականը՝ 10/10:

AMzone
07.11.2010, 03:26
Безумцы / Crazies 2010

http://www.poseidonmaxx.net.ru/Filmimag/kinopoisk.ru-Crazies_2C-The-1220365.jpg

http://www.poseidonmaxx.net.ru/load/filmy/fantastika/bezumcy_crazies_2010/18-1-0-186

Adriano
07.11.2010, 09:27
Խորհուրդ կտամ դիտել Դենզել Վաշինգտոնի Դե Ժավյու ֆիլմը: Սա բավականին հետաքրքիր ֆիլմ է, որում ինչպես նաև Դենզել Վաշինգտոնի գրեթե բոլոր ֆիմերում կենտրոնացում է տեղի ունենում մարդու, նրա հոգեկան վիճակի վրա: Շատ խորը ֆիլմ է, որում բացի հետաքրքիր մարդակենտրրոն սյուժեյից կա նաև Ֆանտաստիկ մասը, զարմանում ես թե ինչպես է ֆիլմում շատ համահունչ տեղի ունենում իրականության և ոչ իրականության համաձուլում, մասնավորապես գիտաֆանտաստիկ ֆիլմերի սիրահարներին ևս այս ֆիլմը դուր կգա, քանի որ ֆիլմում դրվում է ամենահետաքրքրիր դեռ Ֆանտաստիկ համարվող հարցերից մեկը, արդյոք հնարավոր է փոխելով անցյալը, փոփոխել ներկայի ընթացքը: Մի խոսքով վայելեք, չեք փոշմանի:

Denzel Washington Deja Vu

http://www.filmplay.tv/uploads/posts/2008-10/1225119368_1200577762_deja_vu_2006_poster-kopija.jpg

Տարեթիվ՝ 2006
Երկիր՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Ժանր՝Ֆանտաստիկա,մարտաֆիլմ, թրիլլեր
Բյուջե`75.000.000
Հավաքած գումարը աշխարհում`+ $116 518 934 = $180 557 550
Կինոդիտողներ`ԱՄՆ`9.76մլն,Իսպանիա`1.49մլն,Գերմանիա`1.28մլն
IMDb ռեյտինգ՝ 7.9
Ռեժիսյոր՝ Թոմ Սքոթ
Դերերում՝ Դենզել Վաշինգտոն, Պոլա Պետտոն, Վել Կիլմեր, Ջեյմս Կեվիզել, Ադամ Կոլդբերգ

tikopx
10.11.2010, 17:29
Իմ պահապան հրեշտակը / Мой ангел-хранитель / My Sister's Keeper

Արտադրություն: 2009
Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Դրամա, բայց կասեի նաև մելոդրամա ու հնարավոր ա, որ իսկական պատմության վրա է նկարահանված
Դերերում: Կեմերոն Դիազ, Եբիգեյլ Բրեսլին, Սոֆիյա Վասիլևա, Ալեկ Բոլդուին, Ուոլտեր Րենի Խեզեր Ուոլկիստ, Ջեյսոն Պատրիկ, Էվան Էլլինգսոն, Նիկոլ Մարի Լենց, Բրեմմեն Մանդտ
Ֆիլմի մասին: Ֆիմը մի սովորական ընտանիքի մասին է: Դատապաշտպանը վերադառնում է իր առաջվա գործին, երբ հանդիպում է մի տարօրինակ գործի: Իր 13 տարեկան աղջիկը դատի է տալիս ընտանիքին, երբ իմանում է, որ նա ծնվել է լաբորատորիայում, և միայն նրա համար, որ օգնի իր քրոջը, ով հիվանդ է քաղցկեղով: Ինձ թվում ա, սա նկարահանված է իրական պատմության հիման վրա: Շատ հետաքրքիր է, բայց ասեմ նաև, որ շատ ծանր: Իմ դուրը շատ եկավ, մնացածը որոշեք դուք:
էլի եմ ասում, չնայեք ռեյտինգին ինչ որ կայքերում: Dear John, Remember Me, A Walk To Remember, տպավորությունը, որ այս բոլոր կինոներից մի մասնիկ կա այստեղ: Ով նայել է այդ կինոները, ապա անպայման նայեք սա:

http://i6.fastpic.ru/big/2010/0330/0d/175d2f6dcea94340f40bddb4f6b4880d.png

Dayana
11.11.2010, 02:06
Վճարիր նախապես կամ վճարիր մեկ ուրիշին / Pay It Forward
Տարեթիվ՝ 2000
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա
IMDb ռեյտինգ՝ 6.9
Ռեժիսյոր՝ Միմի Լեդեր
Դերերում՝ Քեվին Սփեյսի, Հելի Ջոել Օսմենթ և Հելեն Հանթ
http://www.teachwithmovies.org/guides/pay-it-forward-DVDcover.jpg

Էս վերևի բալտավնյան էն սստանդարտներից էր, դրա համար գրեցի: Լավ ֆիլմ ա,հուզիչ, նայեք:

Ֆիլմի «սյուժեն» ՝ դպրոցահասակ երեխաները առաջադրանք են ստանում փոխել աշխարհը: Մնացածը ինքներդ կտեսնեք:

Թույլ նյարդեր ունեցողներին ու հղիներին խորհուրդ չի տրվում դիտել այս ֆիլմը: :}

Ֆրեյա
12.11.2010, 10:38
Մի ֆիլմ եմ պատահաբար պեղել, դեռ չեմ նայել, բայց անպայման նայելու եմ:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/9b/The_Motorcycle_Diaries.jpg/220px-The_Motorcycle_Diaries.jpg

Մոտոցիկլավարի Օրագիրը/The Motorcycle Diaries/Diarios de Motocicleta (2004)

Ռեժ. Վալտեր Սալես,
Դեր. Գայել Գարսիա Բերնալ, Ռոդրիգո դե լա Սերնա

Ֆիլմը հիմնված է Չէ Գեվարայի օրագրերի վրա ու պատմում է, թե ինչպես է երիտասարդ Էռնեստոն ճանապարհորդում ընկերոջ հետ մի բլած մոտոցիկլով:

Հետաքրքիր արկածներից հետո, ընկերները բաժանվում են ու ամեն մեկն իր ուղին է ընտրում, թե ինչպիսին՝ արդեն գիտենք:

Ինձ գրավեց այն, որ ֆիլմը կոմանդանտեի մասին է եւ այն փաստը, որ Գայել Բերնարն է խաղում :love Գումարած դրան՝ լատինաամերիկյան տեմպեռամենտ ու նրանց՝ ամեն ինչի հոգի տալու յուրահատուկ ունակությունը... :love

ԻՄԴԲ-ն պնդում է, որ 7.9-անոց ֆիլմ է...
Կարմիր Պամիդորը՝ 82%
Տեսնենք :B

Ապե Ջան
14.11.2010, 03:25
13 / 13

http://evokino.ru/uploads/posts/2010-10/1287060177_13-2010-poster-foto.jpg

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3259430 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3259430)

Ապե Ջան
15.11.2010, 02:22
Солт / Salt

Ռեժիսյոր: Ֆիլիպ Նոիս
Տարեթիվը: 2010
Ժանր: մարտաֆիլմ, թրիլլեր, դետեկտիվ
IMDB ռեյտինգ: 6.6
Rotten Tomatoes-ի ռեյտինգ: 61%

Էվելին Սոլտը աշխատում է ԿՀԲ–ում (ЦРУ): Նրան հրաշքով է հաջողվում ազատվել բանտից: Սեփական գործակալությունն իր նկատմամբ մեղադրանք է ներկայացնում, համարելով ռուս ըշպիոն::))
Նրան մնում է միայն վերականգնել իր բարի անունը:

http://www.youtube.com/watch?v=eebHVCcGV1E

http://www.youtube.com/watch?v=LbkQTB-OJsk

Պատրաստվում եմ դիտել, շատ լավ ֆիլմ է երևում:
Ահա (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3261033) խնդրեմ դուք էլ նայեք, բարձր որակի:

Chilly
17.11.2010, 12:11
Դատարկ տունը / 3-Iron / Bin-jip

http://www.mstrum.com/onmywaytokorea/wp-content/uploads/2009/12/3-iron.jpg

Ռեժիսյոր: Կիմ Կի-Դուկ
Տարեթիվը: 2004
Ժանր: դրամա, ռոմանս
IMDB ռեյտինգ: 8.0

Վերջին ժամանակներս իմ դիտած լավագույն ֆիլմը… Այսքան քիչ բառեր ու այսքան շատ իմաստ ոչ մի այլ ֆիլմում չեք գտնի… :love

einnA
17.11.2010, 13:09
Դատարկ տունը / 3-Iron / Bin-jip

Ռեժիսյոր: Կիմ Կի-Դուկ
Տարեթիվը: 2004
Ժանր: դրամա, ռոմանս
IMDB ռեյտինգ: 8.0

Վերջին ժամանակներս իմ դիտած լավագույն ֆիլմը… Այսքան քիչ բառեր ու այսքան շատ իմաստ ոչ մի այլ ֆիլմում չեք գտնի… :love

Հենց վերջերս եմ նայեմ :)
Կիմ Կի-Դուկի ոճն է առանց ավելորդ խոսքերի կինոն: Խոստովանեմ, որ էտ Չխոսքից մի քիչ նեղվում էի, բայց էս կինոն ավելի շատ խոսք ունի, քան մյուսները :))

Ռեժիսորի աշխաանքներից խորհուրդ կտամ նայեմ Վատ Տղան

http://s015.radikal.ru/i331/1011/eb/9a34256e81fc.jpg

http://s012.radikal.ru/i319/1011/a1/114480a9886b.jpg

Ռեժիսյոր: Կիմ Կի-Դուկ
Տարեթիվը: 2001
Ժանր: դրամա

Վարկանշային տեղեկություն չունեմ:
Ֆիլմը հաստատ մտածել կստիպի, ավելին` որոշ մասերի մասին միայն եզրակացություններ կարելի է անել:Ինչպես միշտ խոսքի առատություն չկա, միայն ռեժիսյորի ընտրած դերասաններին տիպիկ խաղաոճ կա... Նայեք ;)

Chilly
17.11.2010, 14:09
Վարկանշային տեղեկություն չունեմ:
Ֆիլմը հաստատ մտածել կստիպի, ավելին` որոշ մասերի մասին միայն եզրակացություններ կարելի է անել:Ինչպես միշտ խոսքի առատություն չկա, միայն ռեժիսյորի ընտրած դերասաններին տիպիկ խաղաոճ կա... Նայեք ;)

Վատ տղան / Bad Guy / Nabbeun namja

http://1kinoonline.com/uploads/posts/2010-01/thumbs/1264701615_1264660359_62.jpg

Ռեժիսյոր: Կիմ Կի-Դուկ
Տարեթիվը: 2001
Ժանր: Դրամա, կրիմինալ, էրոտիկա
IMDB ռեյտինգ: 6.8

Չնայած իր համեմատաբար ցածր ռեյտինգին, ֆիլմը իրոք հրաշալի է, կարելի է ասել` այս ֆիլմով եմ ինձ համար բացահայտել Կիմ Կի-Դուկ ռեժիսյորին... Ֆիլմի մասին ոչինչ չեմ պատմի, բայց մի բան կասեմ, այն ասելիք ունի յուրաքանչյուրին...

Ապե Ջան
17.11.2010, 14:10
Պատրաստվում եմ դիտել, շատ լավ ֆիլմ է երևում:
Ահա (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3261033) խնդրեմ դուք էլ նայեք, բարձր որակի:

Դիտեցի :hands
Լավ ֆիլմեր, կար էմոցիաներ...

Անջելինա Ջոլիին էլ լավ խաղաց: :hands

Ռուֆուս
17.11.2010, 14:29
Վատ տղան իմ վրա ազդել էր, բացասական իմաստով, լրիվ նեգատիվ էմոցիաներ էին մոտս :angry

Բայց էն վերջի պահի համար արժեր ֆիլմը նայել...

einnA
17.11.2010, 14:42
Վատ տղան իմ վրա ազդել էր, բացասական իմաստով, լրիվ նեգատիվ էմոցիաներ էին մոտս :angry

Բայց էն վերջի պահի համար արժեր ֆիլմը նայել...

Հայկ վերջի որ պահի? :think
ես կասեի ինձ վերջին հենց էտ պահը լրիվ ուրիշ ձև ազդեց... :(

Ռուֆուս
17.11.2010, 14:44
Հայկ վերջի որ պահի? :think
ես կասեի ինձ վերջին հենց էտ պահը լրիվ ուրիշ ձև ազդեց... :(

էն որ հասկանում ես, որ տղեն համր ա: Ամբողջ կինոյի ժամանակ մտքովս չէր անցնում, որ ինքը կարող ա համր լինել...

einnA
17.11.2010, 14:52
էն որ հասկանում ես, որ տղեն համր ա: Ամբողջ կինոյի ժամանակ մտքովս չէր անցնում, որ ինքը կարող ա համր լինել...

Ճիշտն ասած էտ պահը էտքան չի ազդել ինչքան
իրանց վերջին գործարքը... :P
հետո մնում է մոտդ լիքը հարցականներ...

Ֆրեյա
17.11.2010, 14:53
Ես Վատ Տղան դեռ չեմ նայել, բայց Դատարկ Տունը որ նայեցի պրծա, վերջում նոր հիշեցի, որ ասել էին, որ մեջը շատ քիչ ա խոսակցությունը... :)) Ընդհանրապես չէի զգացել, որ համարյա չեն խոսում... Լավն էր շատ :)

einnA
17.11.2010, 14:55
Ես Վատ Տղան դեռ չեմ նայել, բայց Դատարկ Տունը որ նայեցի պրծա, վերջում նոր հիշեցի, որ ասել էին, որ մեջը շատ քիչ ա խոսակցությունը... :)) Ընդհանրապես չէի զգացել, որ համարյա չեն խոսում... Լավն էր շատ :)

Դատարկ տան մեջ էլ վերջին հանգուցալուծումը դուրս եկավ,կարելի ա ասել իմաստն իմ համար էտ վերջին գալն էր:Մանավանդ մարդկային ուղեղի դրսևորման էտ խաղերը...

Ֆրեյա
17.11.2010, 15:04
Դատարկ տան մեջ էլ վերջին հանգուցալուծումը դուրս եկավ,կարելի ա ասել իմաստն իմ համար էտ վերջին գալն էր:Մանավանդ մարդկային ուղեղի դրսևորման էտ խաղերը...

Ահա :) Շատ լավն էր :) Գիտես ինչի հետ եմ նմանացնում? Ասիացիների «հավատին», որ մարմինը կարելի ա կատարելության հասցնել ու ինչպես մարտարվեստներում են ձգտում կատարելության, որը միստիկի հետ ա կապված, նույն կերպ էս ֆիլմում էր :)

Yellow Raven
17.11.2010, 16:53
Perfume: The Story of a Murderer/ Պարֆյումեր. Մի մարդասպանի պատմություն

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/69/Perfume_poster.jpg/406px-Perfume_poster.jpg

Ռեժիսյոր` Թոմ Թիկվեր
Դերերում` Բեն Ուիշոու, Դասթին Հոֆման, Ալան Ռիկման, Ռեյչել Հերդ-Վուդ
Թվականը` 2006
Տևողությունը` 147 րոպե
Imdb ռեյտինգը` 7.5/10

Ֆիլմը նկարահանվել է Պատրիկ Զյուսկինդի համանուն ստեղծագործության հիման վրա: Ֆիլմի գլխավոր հերոսը Ժան-Բատիստ Գրենույն է,որը ծնվելով մի սովորական ձկնավաճառից, արդեն իսկ սեփական մոր կողմից դատապարտվում է մահվան(վերջինս նրան գցում է ձկների մասունքների հետ աղբը): Բայց ի տարբերություն մոր ունեցած մյուս երեխաների, Ժան-Բատիստն ավելի հնարամիտ է գտնվում ու նրա ճիչերի պատճառով նա ոչ միայն ստանում է ապրելու շանս, այլև մորը ուղարկում է դեպի կախաղան: Հետագայում պարզվում է, որ Ժան Բատիստը տարբերվում է սովորական մարդկանցից իր ունեցած սուր հետառուտյամբ: Նրա անմարդկային հոտառությունն էլ հենց ընկած է ֆիլմի հիմքում:
Ցավոք գիրքը չեմ կարդացել, բայց ֆիլմն իրոք հրաշալի էր, բոլորին խորհուրդ եմ տալիս: :)

Նաիրուհի
17.11.2010, 17:47
Սիրելի Վենդի/Dear Wendy :love

http://www.youtube.com/watch?v=6KZkT_9uoP4
Ռեժիսոր՝ Թոմաս Վինտենբերգ
Թվականը՝ 2005
Տևողությունը՝ 105 րոպե
IMDb ռեյտինգը՝ 6.6/10

Արամ
17.11.2010, 20:52
Խորհուրդ եմ տալիս դիտել "ՊԻՐԱՆԻԱ/ Пираньи / Piranha (2010)" (http://filmix.net/trillery/9927-pirani-piranha-2010.html): Իմիջայլուց Եռաչափ գրաֆիկայով էլ կա, բայց իմ փորձից ասեմ, տարբերություն տենց մեծ չկա օնլայն նայելու դեպքում, էնքանա որ ակնոցներով աչքերդ ես ցավացնում, կինոյից հետո էլ վերկանում ես տեղիցդ ու գլխապտույտա սկսվում...
Ամեն դեպքում, սուր ու ցավոտ պահեր, գեղեցիկ ակվարիումային ձկներ, անսպասելի ավարտ...

Խորհուրդ եմ տալիս, ոչ մի դեպքում չնայել էս գերագույն ապուշությունը, հումոր փորձել են անեն` չի ստացվել, սեքս փորձել են անել` չի ստացվել, միակ բանը որ ստացվել է, արյուն արյուն ու էլի արյուն, կարող եք գուգլում արյան նկար պոիսկ տաք դնեք 2 ժամ նայեք եդ նկարին + մի հատ էլ մերկ աղջկա նկար, լրիվ ֆիլմի տպավորությունը կստանաք:

Zangezur
18.11.2010, 01:30

Համաձայն եմ, հիմար ֆիլմա, ու էն կարգի ֆիլմ չի, որ ինչ-որ անիմաստ ձևով վերջանա ու մտածելու տեղ տա: Գոնե քչից-շատից կուտվեր, եթե ավարտվեր ինչ-որ իմաստ, մտքի շուրջ:

AMzone
18.11.2010, 18:48
արժի դիտել,.. Ниже холма 60 / Beneath Hill 60 (2010)

http://hayastan.in/uploads/posts/2010-11/1290087689_07d730bf7c6bb47.jpg

http://hayastan.in/voyeniye/21-nizhe-holma-60-beneath-hill-60-2010.html

Ապե Ջան
19.11.2010, 13:46
արժի դիտել,.. Ниже холма 60 / Beneath Hill 60 (2010)

http://hayastan.in/uploads/posts/2010-11/1290087689_07d730bf7c6bb47.jpg

Ի՞նչի մասինա

Yevuk
20.11.2010, 00:15
Les Choristes / Хористы
2004

http://4.bp.blogspot.com/_cqdHJtidqL0/TMB3enyPS5I/AAAAAAAAAQw/ImOar0hZrZU/s1600/les_choristes.jpg

Ժանր՝ դրամա
Ռեժիսոր՝ Christophe Barratier
Դերերում՝ Gérard Jugnot, François Berléand, Jean-Baptiste Maunier և այլն

Ֆիլմը պատմում է բարդ դեռահասների համար գիշերօթիկի (ինտերնատի) առօրյայի մասին, որտեղ գալիս է դասավանդելու մի ուսուցիչ: Ոտք դնելով դպրոց՝ նա ականապտես է լինում, թե ինչ դաժան մեթոդներ են կիրառում գազազած երեխաների դեմ, և փորձում է փոխել նրանց կյանքը երաժշտության միջոցով:

http://www.youtube.com/watch?v=ICMuNl4yl7s

Kita
20.11.2010, 00:55

Վայ ոնց եմ սիրում ես էս ֆիլմը, մի 3 անգամ նայել եմ:love Մի այլ կարգի բարիությամբ է լցնում հոգիտ:)
Ու հատկապես ֆիլմի սաունտրեկերն են լավը:)
http://prostopleer.com/#/search?q=artist%3ABruno+Coulais+track%3ALes+Choristes

Աթեիստ
20.11.2010, 01:14
13 / 13

Սա դեռ չեմ դիտել, բայց խորհուրդ կտամ դիտել դրա օրիգինալը. նկարվել է մի քանի տարի առաջ նույն ռեժիսորի կողմից

http://actofrage.com/wp-content/uploads/2009/03/13-tzameti.jpg

http://www.imdb.com/title/tt0475169/
IMDB rating: 7.4

Ինձ անծանոթ դերասաններ էին ու դրանից ֆիլմը միայն շահում էր (դերասանով չես գուշակում, որ է հերոսը և այլն):

Աթեիստ
20.11.2010, 01:53
«12 զայրացած տղամարդ»
http://tf.org/images/covers/tf.org-12-Angry-Men-free.jpg

Ֆիլմ, որն ամբողջությամբ գողացել էր Նիկիտա Միխալկովը իր հայտնի «12»-ը նկարելիս:
IMDB rating: 8.9
IMDB-ի լավագույն 250ֆիլմերի շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը (!!!):

Խորթ հոր սպանության կասկածանքով դատում են երիտասարդ տղայի:
Նրա բախտը 12 երդվյալ ատենակալների ձեռքում է:
Կապրի՞ տղան, թե՞ ոչ կախված է նրանցից յուրաքանչյուրի տրամադրությունից:

Ֆիլմը նկարահանվել է 1957թ-ին: Գլխավոր դերում` Հենրի Ֆոնդա:

AMzone
20.11.2010, 03:13
Ի՞նչի մասինա

1-ի համաշխհարային պատերազմի մասին,

Ֆոտոն
22.11.2010, 16:07
Դատարկ տունը /Пустой дом (Клюшка для гольфа №3) / Bin-jip / 3-Iron :)

2004թ
Հարավային Կորեա
Դրամա
90 րոպե
Ռեժիսոր՝ Կիմ Կի-Դուկ

Հրաշալի ֆիլմ, ռեժիսորական անթերի աշխատանք, միայն գեղեցիկ կադրեր: Հիանալի դերասանական խաղ: Սրանից լավ ֆիլմ երևի չէի տեսել: :love Իրար հետևից 3 անգամ դիտել եմ համակված: Հուզիչ ու սիրուն: Այս ռեժիսորի մեկ այլ ֆիլմ էլ դիտեցի. բարձր պրոֆեսիոնալ մակարդակ, հրաշալի աշխատանք: Անպայման դիտեք: ;)
Կարող եք քաշել այստեղից (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1799945):
Սա էլ թրեյլերը

http://www.afisha.ru/movie/trailer/173569/

Yevuk
11.12.2010, 00:31
Exam / Экзамен / Քննություն
2009

http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTA5Mzc1NTY4ODleQTJeQWpwZ15BbWU3MDgyNjk1MDM@._V1._SY314_CR102,0,214,314_.jpg

Ժանրը՝ հոգեբանական թրիլլել
Երկիր՝ Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Stuart Hazeldine
Դերերում՝ Colin Salmon, Jimi Mistry, Luke Mably, Gemma Chan և այլն

Ութ թեկնածուներ փորձում են ստանալ իրենց երազած աշխատանքը, բայց թափուր աշխատատեղը միայն մեկն է: Աշխատանք ստանալու ճանապարհին նրանք արդեն հաղթահարել են շատ փորձություններ, մնացել է մենակ վերջին քննությունը: Այն տեղի է ունենում մեկուսացված սենյակում: 80 րոպեում 8 մասնակիցները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի: Միակ պայմանը՝ թուղթը չփչացնել: Քննությունը սկեսուլուց հետո մասնակիցները նկատում են, որ թղթի վրա ոչ մի հարց չկա գրած. ի՞նչ հարցի պետք է պատասխանեն...

Մի շնչով նայել եմ ֆիլմը: Մինչև վերջին պահը ամեն ինչ խառն էր ու շատ մանրամասներ՝ անհասկանալի: Վերջում ամեն ինչ պարզվեց (դե ոնց որ միշտ): Ինձ համար ֆիլմում առավել հետաքրքիր էին մարդկային հարաբերությունները, որոնք կարող էին ամեն պահի փոխվել, և թե ինչի է պատրաստ մարդը որպեսզի հասնի իր նպատակին:

http://www.youtube.com/watch?v=bkdt2Sygew0

Jasu
18.12.2010, 21:32
Մի քիչ տարօրինակ և մտածելու տեղիք տվող ֆիլմերի սիրահարներին խորհուրդ եմ տալիս նայել Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» դրաման և Գրեգորի ՄաքՔենզիի «Կամիլլա» ֆանտաստիկ դրաման

Ամպ
23.12.2010, 21:46
…Նայեցի, վերջապես նայեցի այս ֆիլմը… նկարահանումից 30 տարի անց… :(

Երբ կարդում էի «Կինո» բաժնի գրառումները, նկատեցի, որ որոշ ակումբցիների ֆիլմերի ցուցակներ, եթե մի քիչ խառնեմ՝ մի քանի ֆիլմ հանեմ, մի քանիսն ավելացնեմ, կդառնա իմ սիրած ֆիլմերի ցուցակը: Ֆիլմեր կային, որ չէի տեսել ու որոշեցի անպայման նայել: Հատկապես մի ֆիլմ էր մոտս մեծ հետաքրքրություն առաջացրել: Երեկ՝ գիշերը, նայեցի այն: Նայելուց հետո ցանկացա այստեղ գրառում անել, բայց զգացի, որ ոչ մի հոդաբաշխ նախադասություն չեմ կարողանում գրել: Մեջս ամեն ինչ խառնվել էր. հուզմունք, զայրույթ, հիացմունք… Նողկանք զգացի մարդ-արարածի նկատմամբ, հիացա Մարդ-արարածի բարությամբ ու հոգատարությամբ… ողբացի…

Երեկ ես «Փիղ մարդը» նայեցի:

Փիղ մարդը/The Elephant Man

http://upload.wikimedia.org/wikipedia/en/2/27/TheElephantManposter.jpg

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 1980
Ռեժիսոր՝ Դևիդ Լինչ
Դերերում՝ Էնթոնի Հոփկինս :love , Ջոն Հարթ
Ժանրը՝ դրամա
Տևողությունը՝ 124 րոպե
IMDb-ի միջին գնահատականը՝ 8.4/10 (http://www.imdb.com/title/tt0080678/) (IMDb-ի լավագույն 250 ֆիլմերի ցուցակում գրավում է 101-րդ տեղը)
Ֆիլմի բեռնավորման հղումը՝ http://www.allrip.net/main/105-skachat-kino-chelovek-slon-besplatno.html

Ֆիլմը խեղված մարմնով ծնված մի մարդու և նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին տխուր և իրական մի պատմություն է: Այն նկարահանված է սև-սպիտակ ժապավենի վրա, ինչը իմ կարծիքով ավելի ցայտուն է դարձնում ֆիլմի ասելիքը:
Ֆիլմը օսկարի է ներկայացվել 8 անվանակարգերում, սակայն ամերիկացիների կողմից և ոչ մի արձանիկի չի արժանացել, իսկ Եվրոպայում շահել է մի քանի մրցանակ, այդ թվում նաև որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:

Թրեյլերը.

http://www.youtube.com/watch?v=ye4YTZOq2fk&feature=player_embedded#!

Հ.Գ. կարծում եմ՝ այս ֆիլմը շատերը տեսած կլինեն, բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս:

Հ.Հ.Գ. Շնորհակալություն Ռուֆուսին՝ ֆորումում այս ֆիլմի մասին գրելու համար.

Փիղ մարդը - Եզակի ֆիլմերից էր, որն ինձ ստիպեց լացել: Իրական պատմություն մարդկային բարության և ընկերության մասին:

BOBO
27.12.2010, 00:17
Արծվի աչք / Eagle eye

http://i10.fastpic.ru/big/2010/1005/90/e12985c1e34bffa8ceeec693760af190.jpg

Տարեթիվ՝ 2008
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ մարտական, թրիլլեր, դետեկտիվ
IMDb ռեյտինգ՝ 6.6
Ռեժիսյոր՝ Դենիել Ջոն Կառուզո
Դերերում՝ Շայա Լեբուֆ, Միշել Մոնահեն, Բիլլի Բոբ Թորնթոն, Էնթոնի Մեքի, Մայքլ Չիքլիս, Ռոսարիո Դաուսոն

լավնա:hands
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1571432

Դարք
27.12.2010, 23:56
unstoppable

http://img254.imageshack.us/img254/9392/unstoppable.jpg

Հրաշալի մի ֆիլմ, մի շնչով նայած 90 րոպե և անկրկնելի Դենզել Վաշինգտոն

Hayk Avetisyan
29.12.2010, 01:09
2006թ. ԱՄՆ http://tracker.zp.ua/pic/user_upload/IMG951-1275285891.jpg
Ռուսական բանտ` որտեղ տեղի են ունենում մարտեր: Սևամորթ հայտնի բռնցքամարտիկին բանտարկում են հենց այդտեղ: Նա պետք է կռվեր ռուսի հետ որը արդեն հայտնի էր դարձել բանտսւմ իր մարտարվեստով: Մեծ գումարներ էին շրջանառվում:
Նրա համար արտասովոր էր ռուսական ամեն ինչը, որտեղ ամերկացուն զարմացնում էր մի կողմից ռուս բանտարկյալների անսպասելի բարությունը մյւս կողմից անկանխատեսելի վտանգը:
Սյուժեն հաստատ ավելի հետաքրքիր ա քան ես պատմեցի, ֆիլմը բացի հետաքրքիր մարտաձևից, ունի շատ հոգեբանական ազդեցիկ կողմեր: Սրա առաջին ու երրորդ մասերն ել կա, բայց ամենալավը երկրորդն ա:
սայել բեռնելու համար :) http://www.fast-torrent.ru/film/neosporimyij-2.html

Հայկօ
29.12.2010, 01:13
Լավն ա :): Մարտերի տեսարանները մեկը մյուսից լավն են: Scott Adkins-ը տժժժժժցնում ա: Ուրիշ բանի համար նայել չարժի:

Adriano
29.12.2010, 12:13
http://asiacue.com.nyud.net/w/images/movies//16/659-shinjuku-incident_2009_san-suk-si-gin_85a4541e.jpeg

Ժանրը դրամա
Ռեժիսյոր Դերեկ էր Դունշեն
Պրոդյուսեր Ջեյքի Չան, Սոլոն Սու
Գլխավոր դերերում Ջեյքի Չան, դենիել ՈՒ, Նաոտո Տակենակա և ուրիշներ
Կոմպոզիտոր Պիտեր Ցզին
Կինոընկերություն JCE Movies Limited
Տևողություն 116 րոպե
Բյուջե 15 մլն. $
Երկիր Չինաստան, Ճապոնիա
Տարի 2009
IMDb ID 1075419

Հրաշալի ֆիլմ Ջեյքի Չանի մասնակցությամբ: Այս ոճի մեջ , իմ կարծիքով Ջեքի Չանը խաղում է առաջին անգամ:

Չնայած ընդհանուր ֆիլմը լավն էր, սակայն ավելի լավը կլիներ, եթե դեպքերը արագ չզարգանային: Մասնավորապես, նմանություն կա իտալական մաֆիայի կինոներին, սակայն շատ արագ զարգացումներով: Այսինքն ֆիլմը 100 տոկոսով լավը կլիներ, եթե այն ոչ թե գտնվեր իտալական մաֆիայի ու սովորական կինոյի մեջտեղը, այլ կամ այս կողմ լիներ կամ այն կողմ: Ինչ է հետաքրքիր այս դերասանին մոտիկ մարտարվեստի մասեր կինոյում ընդհանրապես չկային: եվ նույնիսկ Ֆիլմի մի դրվագում Ջեյքին հանդես է գալիս մի կերպարով, ուր նա նույնիսկ թվում է թե չի տիրապետում որևէ մարտարվեստի: իհարկե սա ավելի է փոքրացնում ֆիլմի հետաքրքրությունը:

Shah
04.01.2011, 18:52
սենց մուլտ-կոմեդիա մեկել Շրեկն եմ տեսել, ուղղակի հոյակապ ա:
"BARNYARD"

պրեւյու` http://www.world-art.ru/cinema/cinema_trailers.php?id=25759
տարին` 2006թ
երկիրը` ԱՄՆ, Գերմանիա
ռեժիսոր` քո ինչի՞ն ա
ժանր` կոմեդիա, ընտանեկան

մուլտը ֆերմայում ապրող կենդանիների մասին ա, թե իրականում ինչպիսին են երբ իրենց մոտ մարդիկ:

n1djhayko
05.01.2011, 14:58
Ժող ջան ,եթե դժվար չի ,կգրեք մի քանի կինոների անուններ,որոնք կապված կլինեն խակերների կամ ծրագրավորողների հետ

Shah
05.01.2011, 15:16
Ժող ջան ,եթե դժվար չի ,կգրեք մի քանի կինոների անուններ,որոնք կապված կլինեն խակերների կամ ծրագրավորողների հետ
хоттабыч
50911

tikopx
05.01.2011, 15:48
хоттабыч
50911

շատ թույն կինոյա:ոնց էլ հիշար սրա մասին:)

Հայկօ
05.01.2011, 16:06
Ժող ջան ,եթե դժվար չի ,կգրեք մի քանի կինոների անուններ,որոնք կապված կլինեն խակերների կամ ծրագրավորողների հետ

«Մատրիցան» նայի :)): Կամ էլ սրանք.

Հակերները / Hackers, (1995) (http://www.imdb.com/title/tt0113243/)

Թրաձուկ / Swordfish (2001) (http://www.imdb.com/title/tt0244244/)

BOBO
05.01.2011, 21:49
Հակերները / Hackers, (1995) (http://www.imdb.com/title/tt0113243/)

ախմախ կինոյա, չնայած էն թվերի հմար երևի լավնա էղել, ես Ջոլիի խաթր նայեցի

tikopx
05.01.2011, 21:53
ախմախ կինոյա, չնայած էն թվերի հմար երևի լավնա էղել, ես Ջոլիի խաթր նայեցի

են թվերի համար վերջներ, ես 99 2000 թվերին եմ նայել, եթե լավ եմ հիշում:)

Արամ
05.01.2011, 22:06
хоттабыч
50911

Link կտաք?

Shah
05.01.2011, 22:42
Link կտաք?
torrent ա
http://www.fast-torrent.ru/film/hottabyich.html

Adriano
06.01.2011, 00:08
Գիտակցված կասկածից այն կողմ/По ту сторону разумного сомнения / Beyond a Reasonable Doubt

http://www.etorrent.ru/pic/covers/15141.png

Տարի 2008
Երկիր ԱՄՆ
Ռեժիսիոր Պիտեր Հայամս
Սցենար Պիտեր Հայամս, Դուգլաս Մոռռոու
Պրոդյուսոր Թագաժառանգ Ֆեյզալ Ս. Ալ-Սաուդ , Լաուրա Այհվի, Ջոնաթան Ս, Մարշալ, ...
Գլխավոր դերերում Ջեսսի Մետկաֆ, Էնբեռ Թեմբլին. Մայքլ Դուգլաս և ուրիշներ
Օպերատոր Պիտեր Հայամս
Կոմպոզիտոր Դեվիդ Շեյր
Նկարիչ Ջեյմս Ա Ժերարդեն, Սյուզաննա Պուստո, Քեյվին Հաստոր, ...
Մոնտաժ Ջեֆ Գլուպպո
Ժանր թրիլլեր, դրամա, կրիմինալ, դետեկտիվ
Բյուջե $25 000 000
Ռեյթինգ 6.890
Տևողությունը 106 րոպե

Ֆիլմը նկարագրելու համար բավական է տալ վերջինիս նշանաբանը.
«Որտեղ է վերջանում ճիշտը... և որտեղ է սկսվում սուտը?»

Ռուֆուս
06.01.2011, 00:16
Գիտակցված կասկածից այն կողմ/По ту сторону разумного сомнения / Beyond a Reasonable Doubt

RottenTomatoes-ում ռեյտինգը 4% :D Ափսոս լինի ժամանակս, որ էդ ֆիլմի վրա ծախսեմ :))

tikopx
06.01.2011, 00:18
RottenTomatoes-ում ռեյտինգը 4% :D Ափսոս լինի ժամանակս, որ էդ ֆիլմի վրա ծախսեմ :))

բա ես արդեն տոռենտս միացրել էի:(

Skeptic
06.01.2011, 11:21
RottenTomatoes-ում ռեյտինգը 4% :D Ափսոս լինի ժամանակս, որ էդ ֆիլմի վրա ծախսեմ :))

Հայկ ջան, իմ համեստ կարծիքով, IMDb-ի ու RottenTomatoes-ի գնահատականները ոչ միշտ են «օբյեկտիվ» /ի նկատի ունեմ` սուբյեկտիվորեն օբյեկտիվ :8 :pardon/:
Օրինակ` «Joe's Apartment» կոմեդիան խավարասերների ու նրանց նոր հարևանի հակամարտության մասին, որը իմ ամենասիրելի ֆիլմերից ա, բայց IMDb-ի վարկանիշը 5.1 ա, իսկ RottenTomatoes-ինը` 15%, չնայած նրան, որ կարծիքների մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում գերազանց գնահատականները: :pardon
Նույնը, մի փոքր վերապահումով, վերաբերում ա «The Passion of Darkly Noon» ֆիլմին, որի մասին, եթե ժամանակ գտնեմ, կգրեմ: :)

Adriano
06.01.2011, 12:12
բա ես արդեն տոռենտս միացրել էի:(

Այ մարդ, թող Ռուֆուսը չնեղանա հանկարծ, բայց եթե Ռուֆուսը այս ֆիլմը չի հավանել դա չի նշանակում, որ դու էլ պետքա չհավանես: Բացի այդ Ռուֆուս ջան , եթե նայենք ռեյթինգով, ապա մի քանի օր առաջ մի ֆիլմ էի նայում, որ բազմաստղանի, այսինքն բարձր ռեյթինգ ուներ, նենց հիասթափվեցի, որ միանգամից անջատեցի՝մտքումս ասելով արդյոք սա արժանի էր տրված աստղերին: Յուրաքանչյուրս կարող ենք մեր կարծիքը հայտնել, դրանից օգտվելով նշեմ, որ այս ֆիլմը ըստ ինձ լավն է, սյուժեն ոչ ստանդարտ: Իհարկե կպնելու տեղեր կան, սակայն դա չի փոխում իմ վերաբերմունքը:

Արևածագ
06.01.2011, 15:03
Էսթետներին խորհուրդ եմ տալիս նայել.

«Կարճ միացում»

Հինգ ռեժիսսյորների աշխատանք է, սյուժեով իրար հետ չկապված հինգ նովելներ սիրո հնարավարության ու հաճախ դրա անիրագործելիության մասին:
Ռեժիսսյորներ.
Պյոտր Բուսլով, Իվան Վարապաև, Ալեկսեյ Գերման Կրտսեր, Կիրիլլ Սերեբրեննիկով, Բորիս Խլեբնիկով:

http://files.kinoros.ru/f02/2122/foto_01/k_003_m.jpg

Արամ
06.01.2011, 15:09
Խոտաբիչը շաաատ լավ կինո էր, շաաատ լավ, դզեց, խորհուրդ եմ տալիս դիտել:

Barekendan
07.01.2011, 00:23
Հակերներն ու Թրաձուկը իհարկե շատ լավն են ;)
Նկատել եք՞, ինչպես են պատկերում թույն հակերներին կինոներում: Ոնց են իրանց տաղանդը ցուց տալիս: Քանի որ ոչ կինոշնիկները, ոչ հանդիսատեսների մեծ մասը պատկերացում չունեն ինչ են հակերները կոնկրետ անում, ու ինչով ա լավ հակերը տարբերվում վատից, լավ հակերը կինոյում ուղղակի շատ-շատ արագ ա ՏՊՈՒՄ: Էկրանին էլ էտ ժամանակ ինչ-որ շատ բարդ 3D պատկեր: Հատված «Հակերներ» ֆիլմից.
Գլխավոր հերոսը կատաղի արագ տպում է:
Անջելինա Ջոլիի հերոսուհին հարգանքով ու շատ բազմանշանակ. «Իսկ դու ամենինչ ե՞ս այդքան արագ անում:»

Sagittarius
07.01.2011, 00:51
Հայկ ջան, իմ համեստ կարծիքով, IMDb-ի ու RottenTomatoes-ի գնահատականները ոչ միշտ են «օբյեկտիվ» /ի նկատի ունեմ` սուբյեկտիվորեն օբյեկտիվ :8 :pardon/:
Օրինակ` «Joe's Apartment» կոմեդիան խավարասերների ու նրանց նոր հարևանի հակամարտության մասին, որը իմ ամենասիրելի ֆիլմերից ա, բայց IMDb-ի վարկանիշը 5.1 ա, իսկ RottenTomatoes-ինը` 15%, չնայած նրան, որ կարծիքների մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում գերազանց գնահատականները: :pardon
Նույնը, մի փոքր վերապահումով, վերաբերում ա «The Passion of Darkly Noon» ֆիլմին, որի մասին, եթե ժամանակ գտնեմ, կգրեմ: :)

ես կոմեդիաների համար մի հատ չգրված օրենք ունեմ՝ ռեյտինգներին չեմ նայում, իհարկե, եթե անգլիական /բրիտանական/ հումոր չի լինում

Հայկօ
07.01.2011, 02:00
Հակերներն ու Թրաձուկը իհարկե շատ լավն են ;)
Նկատել եք՞, ինչպես են պատկերում թույն հակերներին կինոներում: Ոնց են իրանց տաղանդը ցուց տալիս: Քանի որ ոչ կինոշնիկները, ոչ հանդիսատեսների մեծ մասը պատկերացում չունեն ինչ են հակերները կոնկրետ անում, ու ինչով ա լավ հակերը տարբերվում վատից, լավ հակերը կինոյում ուղղակի շատ-շատ արագ ա ՏՊՈՒՄ: Էկրանին էլ էտ ժամանակ ինչ-որ շատ բարդ 3D պատկեր: Հատված «Հակերներ» ֆիլմից.
Գլխավոր հերոսը կատաղի արագ տպում է:
Անջելինա Ջոլիի հերոսուհին հարգանքով ու շատ բազմանշանակ. «Իսկ դու ամենինչ ե՞ս այդքան արագ անում:»

Բարի գալուստ «Ակումբ» :): Հաճելի քննարկումներ եմ մաղթում, անխափան եթեր և այլն և այլն: Համեցիր Կինոշաբլոններ (http://www.akumb.am/showthread.php/50937-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B7%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2094341&viewfull=1#post2094341) թեման:

Ռուֆուս
07.01.2011, 15:10
Հայկ ջան, իմ համեստ կարծիքով, IMDb-ի ու RottenTomatoes-ի գնահատականները ոչ միշտ են «օբյեկտիվ» /ի նկատի ունեմ` սուբյեկտիվորեն օբյեկտիվ :8 :pardon/:
Օրինակ` «Joe's Apartment» կոմեդիան խավարասերների ու նրանց նոր հարևանի հակամարտության մասին, որը իմ ամենասիրելի ֆիլմերից ա, բայց IMDb-ի վարկանիշը 5.1 ա, իսկ RottenTomatoes-ինը` 15%, չնայած նրան, որ կարծիքների մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում գերազանց գնահատականները: :pardon
Նույնը, մի փոքր վերապահումով, վերաբերում ա «The Passion of Darkly Noon» ֆիլմին, որի մասին, եթե ժամանակ գտնեմ, կգրեմ: :)

Դե հա բացառություններ լինում, հատկապես կուլտային ֆիլմերի դեպքում:

Բայց կոնկրետ Ադրիանոյի դրած ֆիլմը հանդիսանում է 50-ական թվականների ֆիլմի ռիմեյք, որի օրիգինալը բավականին բարձր ռեյտինգ ունի:

Askalaf
10.01.2011, 02:06
խորհուրդ եմ տալիս դիտել (հատկապես մենթերին կարելիա ցույց տալ) – The Traveler – IMDb=4.0/10
գլխավոր հերոս "Mr. Nobody" – Val Kilmer

http://ia.media-imdb.com/images/M/MV5BMjA2OTczNjY5Nl5BMl5BanBnXkFtZTcwMDI5NzMyNA@@._V1._SY314_CR4,0,214,314_.jpg

http://valkilmertherealdeal.com/images/Mr-nobody-val-kilmer-the-travler.png

http://www.youtube.com/watch?v=rt93L9uSpNw

Հ.Գ. Մինչև 18 տարեկաններին և թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չեմ տալիս դիտել։

Jarre
10.01.2011, 12:19
Ամենակարողը / The Mighty

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/95/The_mighty_movie_poster.jpg/200px-The_mighty_movie_poster.jpg

ԱՄՆ, 1998
Ռեժիսոր՝ Պիտեր Չելսոմ (Peter Chelsom)
Դերերում՝ Շերոն Սթոուն (Sharon Stone), Կերեն Կուլկին (Kieran Culkin ի դեպ, այս տղան Home Alone-ի գլխավոր դերակատար Macaulay Culkin-ի հարազատ եղբայրն է, որը նույնպես նկարահանվել է Home Alone կատակերգությունում)
Ժանրը՝ դրամա

Այս ֆիլմի մասին միայն երկու բան կասեմ, ՄԻԱՅՆ երկու.

1) Շատ խորիմաստ, բարի և տխուր ֆիլմ։ Կամքի ուժի, մարդկայինության և ընկերասիրության թեմաները գեղեցիկ կերպով ներկայացնող ամենալավ ֆիլմերից մեկը։

2) Այս ֆիլմը գնահատում են նուրբ ճաշակ ունեցող մարդիկ, ինչպիսիք ենք Rhayader-ը և ես ;)

Մանրամասների համար տե՛ս «Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար» օրագրի այս (http://www.akumb.am/showthread.php/52578-Եռաձայն-ֆուգա-երգեհոնի-աչքերի-ու-ասեղների-համար?p=1968521&viewfull=1#post1968521) և դրան հետևող գրառումները։

ՀԳ՝ Rhayader շնորհակալություն ոչ միայն ֆիլմի մասին տեղեկացնելու այլև հաճելի դիտում կազմակերպելու համար :oy Մինչև հիմա տպավորությունների տակ եմ ;)

Jarre
10.01.2011, 15:53
Թիթեռնիկը սուզազգեստի մեջ / Le scaphandre et le papillon / The Diving Bell and the Butterfly / Скафандр и Бабочка

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/skafandr_i_babochka_le_scaphandre_et_le_papillon_2007_dvdrip1-1.jpg

Ֆրանսիա և ԱՄՆ, 2007 թ.
Ռեժիսոր՝ Ժուլիան Շնեբել (Julian Schnabel)
Դերերում՝ Մեթյու Ալմարիք (Mathieu Amalric), Էմանուել Սենյե (Emmanuelle Seigner), Մարի-Ժոզե Քրոս (Marie-Josée Croze) և ուրիշներ
Ժանրը՝ կենսագրական դրամա

«EL» ամսագրի գլխավոր խմբագիր Ժան Դոմինիք Բուբին նույն ինքը՝ Ժան Դոն իր կարիեռայի ամենաթեժ պահին ստանում է ամբողջական կաթված, որի պատճառով բացի մեկ աչքը թարթելուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել, անգամ չի կարողանում խոսել։ Սակայն այդ վիճակով նա սկսում է երևի թե իր կյանքի ամենամեծ պրոեկտը.....

Համարյա ամբողջ ֆիլմը նկարահանված է նրա «աչքով»։ Այսինքն գլխավոր հերոսը չի երևում, այլ ամեն ինչ ցույց է տրվում այնպես, ինչպես ինքն է տեսնում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. չնայած տխուր սյուժեին շատ բարի և դրական հույզեր հաղորդող ֆիլմ է։ Շատ խորիմաստ է։

ՀԳ՝ կրկիին շնորհակալություն Rhayader-ին ֆիլմի հետ ծանոթացնելու և դիսկը տալու համար։

Ռուֆուս
10.01.2011, 18:14
ՀԳ՝ կրկիին շնորհակալություն Rhayader-ին ֆիլմի հետ ծանոթացնելու և դիսկը տալու համար։

Իսկ Ռուֆուսը ստեղ հեչ, որ մի երկու ամիս առաջ ֆիլմը տվել էր, հա՞ :beee :D

Ես էլ հլը չեմ նայել, բայց մոտակա ժամանակներս անպայման կնայեմ :)

AMzone
11.01.2011, 00:13
Время ведьм / Season of the Witch (2010)

http://hayastan.in/uploads/posts/2011-01/1294690026_season-of-the-witch.jpg

կարող եք օնլայն դիտել կամ բեռնել.

http://hayastan.in/onlinevideo/drama/47-vremya-vedm-season-of-the-witch-2010.html

BOBO
11.01.2011, 17:21
РЭД / Red

http://i13.fastpic.ru/big/2011/0107/16/c1708ccda3dbe1f3eb9e9dc06b6a3516.jpg

Տարեթիվ՝ 2010
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ մարտական, կոմեդիա
IMDb ռեյտինգ՝ 7.2
Ռեժիսյոր՝ Ռոբերտ Շվենտկե
Դերերում՝ Բրյուս Ուիլիս, Ջոն Մարկովիչ, Մորգան Ֆրիման, Հելեն Միրեն, Մերի-Լյուիս Պարկեր

http://www.youtube.com/watch?v=_wvoAY3LEMM

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3358175
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3361574

AMzone
12.01.2011, 01:33

2-ի մեջից, որը որ ամենալավնա, դրա տոռենտ ֆայլը կարաս դնես,՞ ֆորումում. կամ ուրշ տեղ:

tikopx
12.01.2011, 01:37
2-ի մեջից, որը որ ամենալավնա, դրա տոռենտ ֆայլը կարաս դնես,՞ ֆորումում. կամ ուրշ տեղ:

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3361574

BOBO
12.01.2011, 01:52
խի էտ որ? մեկա ձենը 5.1 չի որակնել նույննա
http://blackget.com/ http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3358175

tikopx
12.01.2011, 01:57
չէ տարբերա, ձենելա էկրանել ուրիշա

Արամ
12.01.2011, 02:04
չէ տարբերա, ձենելա էկրանել ուրիշա
1.

Качество видео: HDRip - Исходник BDRip 720p
Формат видео: AVI
2.

Качество видео: HDRip (Исходник - BDRip 720p)

tikopx
12.01.2011, 02:06
720 x 304
688x288
Տարբերևություն կա, կարևոր չի նույնիցա թե չէ

BOBO
12.01.2011, 02:18
720 x 304
688x288
Տարբերևություն կա, կարևոր չի նույնիցա թե չէ
քիչա տարբերությունը չի զգացվում

tikopx
12.01.2011, 02:19
հա , ուղղակի դուք ասում եք չկա:)

AMzone
12.01.2011, 02:31
ժողովուրդ, ես չէմ ուզում գրանցվետ ձեր նշած սայթում, կարաք դուք ինձ տոռենտ ֆայլը տաք,..՞՞՞

BOBO
12.01.2011, 02:36
մտի blackget.com լինկը գրի տոռենտը տալիսա

Ռուֆուս
12.01.2011, 02:41
մտի blackget.com լինկը գրի տոռենտը տալիսա

Բոբո ջան, այսինքն Blackget.com-ով կարելի ա rutracker-ից տոռնետներ քաշել առանց լոգին լինելու ու ռեյտինգային քաշքշուկների՞ :think

tikopx
12.01.2011, 02:43
Բոբո ջան, այսինքն Blackget.com-ով կարելի ա rutracker-ից տոռնետներ քաշել առանց լոգին լինելու ու ռեյտինգային քաշքշուկների՞ :think

եթե կլինի իրա տեղը ես գրեմ
հա :)

Gayl
12.01.2011, 02:50
Բոբո ջան, այսինքն Blackget.com-ով կարելի ա rutracker-ից տոռնետներ քաշել առանց լոգին լինելու ու ռեյտինգային քաշքշուկների՞ :think

Ես փորձեցի ու ստացվեց:

Freeman
12.01.2011, 12:27
Բոբո ջան, այսինքն Blackget.com-ով կարելի ա rutracker-ից տոռնետներ քաշել առանց լոգին լինելու ու ռեյտինգային քաշքշուկների՞ :think

Իհարկե (http://www.akumb.am/showthread.php/52193-%D5%95%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BD%D6%81%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80?p=2068577&viewfull=1#post2068577) :)

Skeptic
14.01.2011, 21:55
Գոյության բնույթը / The Nature of Existence

http://img828.imageshack.us/img828/2378/thenatureofexistence.jpg

ԱՄՆ, 2010
Ռեժիսոր` Ռոջեր Նայգարդ
Ժանրը` վավերագրական
Տևողությունը` 94 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 6.1 (http://www.imdb.com/title/tt1196672/)
RottenTomatoes-ի գնահատականը` 64% (http://www.rottentomatoes.com/m/nature_of_existence/)

Տարբեր կրոնական և փիլիսոփայական աշխարհայացքի տեր մարդիկ իրենց կարծիքն են հայտնում անդրշիրիմյան կյանքի, սեքսի, «ճշտի» /:apeape/ ու մի քանի այլ երևույթների և հասկացությունների մասին…

Ճիշտն ասած, այս ֆիլմից ես մի քիչ այլ բան էի սպասում, բայց պաշտոնական պոստերի ներքևի գրությունից կարելի էր ենթադրել, որ սա ընդամենը ժամանցային ֆիլմ է: Չնայած ռեժիսորական ու մոնտաժային բավական միջակ աշխատանքին (ինչպես սրամտել էր գրախոսողներից մեկը, ֆիլմը ավելի շատ հիշեցնում է ճանապարհորդության սլայդ-շոու :)))` բավական մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով նայեցի:

Ցանկության դեպքում կարող եք բեռնել այստեղից (http://thepiratebay.org/torrent/6047322/The.Nature.Of.Existence.2010.DVDRip.XviD-SPRiNTER), իսկ օնլայն դիտել` այստեղի (http://www.moviewatch.in/watch-1868169-The-Nature-of-Existence) հղումներով /karambavidz-ը, frogmovz-ը ու megavideo-ն հաստատ աշխատում են/:

Սա էլ թրեյլերները.

http://vimeo.com/11318238

http://vimeo.com/11448789

Ռուֆուս
15.01.2011, 14:52
The social network

http://www.youtube.com/watch?v=lB95KLmpLR4

էս ո՞նց ա ստեղ ոչ մեկ դեռ այս ֆիլմի մասին թեմա չի բացել:D

ստեղ արդեն լուրերն էլ են դրա մասին խոսում, ֆեյսբուկը մարդկանց լրիվ տարել ա:think

Երեկ նայեցի, հեսա կարծիքս ասեմ :)

Շատ «одноразовый» ֆիլմ ա, երկրորդ անգամ չեմ նայի հաստատ :)) Հետաքրքիր էր, առանց ձանձրանալու երկու ժամը դիմացա, բայց իմ մոտ էն տպավորությունն էր, որ չեղած տեղից փորձել էին դրամա սարքել: Մի խոսքով, վատ ֆիլմ չէր, բայց գլուխգործոց էլ չէր....

Դարք
19.01.2011, 00:12
Плюс один

http://drugoekino.org/images/stories/film/Plus_odin.jpg

Նկարահանվել է 2008 թվականին Ռուսաստանում

ֆիլմի նշանաբանն է ֆիլմ-երջանկությում

ժանր` մելոդրամա

Ֆիլմը պատմում է թարգմանչուհի Մաշայի մասին, որին արդեն երկար ժամանակ է կյանքում ոչինչ արդեն չի հետաքրքրում: Սակայն վերջին աշխատանքի հետ կապված նա հանդիպում է բրիտանացի արտիստի, որը ներխուժում է թարգմանչուհու տխուր և մելանխոլիկ կյանք: Հոյակապ մի ֆիլմ :love

տորենտ (http://kinozal.tv/details.php?id=367335)

tikopx
19.01.2011, 00:17
[CENTER]Плюс один

Նկարահանվել է 2008 թվականին Ռուսաստանում

ֆիլմի նշանաբանն է ֆիլմ-երջանկություն

ժանր` մելոդրամա

Ֆիլմը պատմում է թարգմանչուհի Մաշայի մասին, որին արդեն երկար ժամանակ է կյանքում ոչինչ արդեն չի հետաքրքրում: Սակայն վերջին աշխատանքի հետ կապված նա հանդիպում է բրիտանացի արտիստի, որը ներխուժում է թարգմանչուհու տխուր և մելանխոլիկ կյանք: Հոյակապ մի ֆիլմ :love

եթե դժվարություն չի լինկել դիր ելի torrent

BOBO
20.01.2011, 22:11
Stonehenge Apocalypse

http://i10.fastpic.ru/big/2010/0916/a9/ef229dc9f298023cd2571163407ce8a9.jpg

Տարեթիվ՝ 2010
Երկիր՝ ԱՄՆ, Կանադա
Ժանր՝ ֆանտաստիկ
IMDb ռեյտինգ՝ 4.2
Ռեժիսյոր՝ Փոլ Զիլլեր
Դերերում՝ Լաուրո Չարտրենդ, Միշա Քոլինզ, Դոլորես Դրեյք, Հիլլ Հարփեր, Տորրի Հիգինսոն, Ադրիան Հոլմս

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3361019

AMzone
21.01.2011, 00:08
http://hayastan.in/uploads/posts/2011-01/1295482730_1265098558_poster.jpg

Гол 2: Жизнь как мечта / Goal II: Living the Dream (2007)

http://hayastan.in/onlinevideo/drama/55-gol-2-zhizn-kak-mechta-goal-ii-living-the-dream-2007-dvd5.html

Malxas
31.01.2011, 01:17
Հին ֆիլմ եմ խորհուրդ տալու, չնեղանաք: Վերջերս մեծ հաճույքով դիտեցի: Սկզբից մինչև վերջ հաճելիորեն լարված նայվում է: Ֆիլմի վերնագիրը`
Սիցիլիական կլանը
Ռեժիսյոր` Անրի Վեռնեյ
Ժան Գաբեն, Ալեն Դելոն...
կոմպոզիտոր` Էննիո Մորիկոնե

Katka
01.02.2011, 23:10
Վերջին նայածս ֆիլմերից խորհուրդ կտամ նայեք՝

Հարություն Խաչատրյանի «Սահման» ու Ստենլի Կուբրիկի «Լարովի նարինջը»/"Заводной апельсин" ֆիլմերը:

Արամ
02.02.2011, 01:08
Ժող մի հատ արագի մեջ, կամեդյոն փլիզ....բոոոոց կամեդյոն

Tig
07.02.2011, 10:35
Agora

Առանց, մեկնաբանությունների.... Ուղակի նայեք...

http://www.youtube.com/watch?v=3MyV8hfV-JY

Tig
07.02.2011, 14:56
Agora

Առանց, մեկնաբանությունների.... Ուղակի նայեք...

Չեմ կարող մեկնաբանություն չթողնել...:)

... եթե որևէ 2 մեծություն նմանապես հավասար են որևէ 3-րդ մեծության, ապա այդ 2 մեծությունները նմանապես հավասար են միմյանց...
/... բայց երբեմն այդ "նմանապես"ը այնքան հարաբերական է... այ օրինակ՝ միևնույն քանակության կավից կարող ենք տարբեր բաներ պատրաստել, նրանք նույն նյութից են, նույն քաշն ունեն, նույն ամրությունը,... բայց վերջին հաշվով տարբեր բաներ են.../

... մի կասկածի այն բանի վերաբերյալ, ինչին որ հավատում ես, դա քեզ չի կարելի՝ իսկ ինձ կարելի է...

Կաթիլ
07.02.2011, 20:52
Եթե դեռ չեք նայել՝ նայեք, չեք փոշմանի… ոչինչ չեմ ուզում պատմել, ուղղակի խորհուրդ եմ տալիս :)
Иоанна - женщина на папском престоле

http://www.youtube.com/watch?v=hAhED5UnRZ4

Claudia Mori
06.03.2011, 16:34
http://my-hit.ru/film/10051/onlineԺողովուրդ ջան անպայման դիտեք Թագավորի խոսքը, կամ անգլերեն King's Speech ֆիլմը, շատ հզոր դերասանական խաղ է, նաեւ ուժեղ ռեժիսուրա, ցնդելու բան է!!!!!!!!

Ռուֆուս
06.03.2011, 16:36
http://my-hit.ru/film/10051/onlineԺողովուրդ ջան անպայման դիտեք Թագավորի խոսքը, կամ անգլերեն King's Speech ֆիլմը, շատ հզոր դերասանական խաղ է, նաեւ ուժեղ ռեժիսուրա, ցնդելու բան է!!!!!!!!

Ֆիլմին նվիրված թեմա արդեն ֆորումում ունենք :)

Արքայի ճառը / The King’s Speech / Король говорит! (http://www.akumb.am/showthread.php/58877-%D4%B1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%BC%D5%A8-The-King%E2%80%99s-Speech-%D0%9A%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%8C-%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B8%D1%82!)

Claudia Mori
06.03.2011, 16:42
Չէի նկատել;) շատ լավ է, որ նույնիսկ առանձին բաժին է բացվել:hands

Enigmatic
19.03.2011, 01:17
прошлой ночью в нью йорке
http://www.clipsland.com/posters/21793-Proshloy-nochyu-v-Nyu-Yorke-Last-Night.jpg

Ուղիղ մի օր ա էս ֆիլմի ազդեցության տակ եմ մնացել, մեջս տակն ու վրա եղավ էս ֆիլմը դիտելուց հետո: Ֆիլմը մարդկային հարաբերությունների. կին, ամուսին հարաբերությունների, մարդկային դավաճանության մասին ա:
Ընթացքը կարող ա ձանձրալի թվա, բայց ֆիլմը ամեն ինչ արժի:

Լեո
20.03.2011, 22:52
Եկել եմ գովելու մի ֆիլմ, որը երևի շատերն են դիտել, իսկ ով դեռ չի դիտել, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, ընդիր ֆիլմ է :love

Սա այն քիչ հոլիվուդյան ֆիլմերից է, որը ես դիտել եմ 3 անգամ, ու կարծում եմ դեռ շատ անգամներ կդիտեմ (տարին մեկ կարելի ա) :)

Խոսքը «Touchstone Pictures» (http://en.wikipedia.org/wiki/Touchstone_Pictures) կինոստուդիայի կողմից 2005թ.-ին թողարկված «Թռիչքի պատրանք» (http://hq-video.org/details.php?id=867) ֆիլմի մասին է:

http://ecx.images-amazon.com/images/I/51W2IwI8gRL.jpg

Ֆիլմի ռեժիսորն է գերմանացի Ռոբերտ Շվենկթեն (http://en.wikipedia.org/wiki/Robert_Schwentke):

Գլխավոր դերերում՝ Ջոդի Ֆոսթեր (http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B6%D0%BE%D0%B4%D0%B8_%D0%A4%D0%BE%D1%81%D1%82%D0%B5%D1%80), Փիթեր Սարսգաարդ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B8%D1%82%D0%B5%D1%80_%D0%A1%D0%B0%D1%80%D1%81%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D0%B4), Շոն Բին (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%BE%D0%BD_%D0%91%D0%B8%D0%BD):

Ժանրը՝ թրիլլեր:

Ֆիլմը Քայլի Պրետ անունով մի կնոջ հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին է: Նա իր վեցամյա աղջկա հետ նստում է Բեռլինից Նյու Յորք թռչող գերժամանակակից Բոինգ 474 (ի դեպ հորինված) ինքնաթիռը: Երբ ինքնաթիռում Քայլին պատահաբար քնում է, արթնանալով պարզում է, որ անհետացել է իր աղջիկը: Նա խուզարկում է ողջ հսկա ինքնաթիռը աղջկան գնտելու նպատակով, բայց նրան հայտում են, որ աղջկա անունը չկա 400-ից ավելի ուղևորների ցուցակում, իսկ ուղևորներից ոչ ոք նրան չի տեսել: Քայլիին համոզում են, որ իրականում նրա աղջիկը մահացել է, և այն, որ նրա աղջիկն իր հետ նստել է ինքնաթիռ, ընդամենը նրա երևակայության արդյունքն է....

Ֆիլմի ողջ սյուժեն անցնում է լարված ու հետաքրքիր մթնոլորտում, իսկ վերջնամասն արդեն հուզիչ է:

Չգիտեմ ինչու՝ ես այս ֆիլմը շատ եմ սիրում :love Դրան երևի մեծապես նպաստում է ահռելի չափերի հասնող ինքնաթիռը :love

Հ.Գ. Ի դեպ ֆիլմում հոլիվուդյան ավանդույթների համաձայն չափազանցված են ամերիկայն հատուկ ծառայութնունների (FBI) իրավասությունները (ընդ որում դա սյուժեում շատ չնչին տեղ է գրավում), բայց դա չի խանգարում ֆիլմից մեծ հաճույք ստանալ:

Աթեիստ
21.03.2011, 00:17
Խորհուրդ կտամ դիտել վերջին դիտածս ֆիլմը` Ոչ ադեկվատ մարդիկ (http://exler.ru/films/14-03-2011.htm):
http://exler.ru/films/images/14-03-2011/big/1.jpg

Ռեժիսորի (Ռոման Կարիմով) առաջին լիամետրաժ ֆիլմ է, շատ փոքր բյուջեով, սկսնակ դերասաններով, իսկ գլխավոր հերոսուհին ֆիլմում նկարվելուց հետո նոր որոշել է դառնալ դերասանուհի:

Այդքանով հանդերձ ֆիլմը նայվում է շատ հեշտ ու շատ բարի տպավորոթյուն է թողնում:

Ապե Ջան
21.03.2011, 01:02
Խորհուրդ կտամ դիտել վերջին դիտածս ֆիլմը` Ոչ ադեկվատ մարդիկ (http://exler.ru/films/14-03-2011.htm/):
Ռեժիսորի (Ռոման Կարիմով) առաջին լիամետրաժ ֆիլմ է, շատ փոքր բյուջեով, սկսնակ դերասաններով, իսկ գլխավոր հերոսուհին ֆիլմում նկարվելուց հետո նոր որոշել է դառնալ դերասանուհի:

Այդքանով հանդերձ ֆիլմը նայվում է շատ հեշտ ու շատ բարի տպավորոթյուն է թողնում:

Հղումը չի աշխատում:

Ошибка 404

matlev
21.03.2011, 01:14
Հղումը չի աշխատում:

Ошибка 404

Հղման վերջին /-ը հանել ա պետք: (http://exler.ru/films/14-03-2011.htm) :))

Yellow Raven
25.03.2011, 11:15
Լաբիրինթոս/Labyrinth

http://cdn.buzznet.com/assets/imgx/1/3/7/1/8/4/3/1/orig-13718431.jpg

Ռեժիսոր` Ջիմ Հենսոն
Դերերում` Դևիդ Բոուի,Ջենիֆեր Քոնելլի
Տարեթիվը` 1986
Imdb ռեյտինգը` 7.3

Հրաշալի ֆիլմ, որը մեծ հաճույքով կնայեն թե մանուկները, թե մեծահասակները: Ֆիլմը պատմում է փոքրիկ աղջնակ Սարայի մասին, որի փոքր եղբորը հափշտակում է գոբլինների թագավոր Ջարեթն ու աղջիկն ուղևորվում է Ջարեթի պատրաստած լաբիրինթոսը, որպեսզի փրկի եղբորը:
Ֆիլմը արկածայինի, հեքիաթային ու ֆենթզիի փայլուն խառնուրդ է, էլ չեմ ասում կերպարների մասին:love Մեկը մեկից հավեսն են, հատկապես Լուդոն:))
Դերասանական խաղը շատ լավն է, դե իսկ սաունդթրեքի ոչ ինստրումենտալ մասերը հենց ինքը Բոուին է գրել, երևի դրանով արդեն ամեն ինչ ասված է:love

Ռուֆուս
25.03.2011, 11:21
Լաբիրինթոսը մի քանի տարի առաջ փորձել եմ նայել, 80-ականների հնության բույրը էնքան ուժեղ էր, որ 15 րոպեից առաջ չգնացի :D Բայց մի անգամ էլ կփորձեմ նայել :))

Yellow Raven
25.03.2011, 11:24
Լաբիրինթոսը մի քանի տարի առաջ փորձել եմ նայել, 80-ականների հնության բույրը էնքան ուժեղ էր, որ 15 րոպեից առաջ չգնացի :D Բայց մի անգամ էլ կփորձեմ նայել :))

Իսկ ես ընդհանրապես հնության բույր չզգացի:)
Նույնիսկ եթե տարեթիվը չիմանայի նայելուց, երևի մտածեի, թե 90-ականների վերջին են նկարահանել:))

Farfalla
08.04.2011, 12:07
Писатели свободы / Freedom Writers

51779

Երկիր՝ ԱՄՆ, Գերմանիա
Ժանր` դրամա
Ռեժիսյոր՝ Ռիչարդ ԼաԳրավենես
Դերերում՝ Հիլարի Սուոնք, Պատրիկ Դեմփսի, Սքոթ Գլեն

Հոյակապ ֆիլմ ա: Մի շնչով նայեցի: Էն ֆիլմերիցա, որ մի անգամ նայում ես, բայց դա հերիքա, որ ընդմիշտ մնա քո հետ:
Հիլարի Սուոնք :love

Ֆրեյա
12.04.2011, 19:32
Խորհուրդ եմ տալիս դիտել, բայց երևի թե այս ֆիլմը բացի Ռուֆուսից ու 60-70 ականների ռոք-ամերիկայի ֆանատներից ոչ ոքի չի հետաքրքրի :)

Almost Famous/ Համարյա Հայտնի (2000թ.)

http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTI0MDc0MzIyM15BMl5BanBnXkFtZTYwMzc4NzA5._V1._SY317_CR2,0,214,317_.jpg

Ռեժիսյոր՝ Քեմերոն Քրոու, Դերերում՝ Կեյթ Հադսոն, Պատրիկ Ֆյուջիթ, Բիլլի Կրադափ....

Ֆիլմ, որը պատմում է դեռահաս տղայի մասին, ով հաջողացնում է հոդված գրել Ռոլինգ Ստոուն ամսագրի համար, տարվում է մեծերի խաղերով ու շրջագայում իր կուռքերի հետ… Ֆիլմը, Սթիլ Ուոթեր խմբի միջոցով, ներկայացնում է 60-ականների 70-ականների սկսած երաժշտական խելագարությունը :)
IMDB գնահատականը՝ 8.0
ՌԹ՝ 88

http://www.wearysloth.com/Gallery/ActorsL/26885-29304.jpg

էս դերասանը ակումբցիներից մեկին չեք նմանացնում՞՞՞ :D

Հայկօ
12.04.2011, 19:49
Նայել եմ. էնքան էլ վատը չի :P:)):

Ռուֆուս
12.04.2011, 20:50
Նայել եմ. էնքան էլ վատը չի :P:)):

Ես կասեի շատ լավն ա :)

Tig
21.04.2011, 15:52
Էս ֆիլմը նենց մի տեսակ շատ եմ սիրում...:love

http://www.youtube.com/watch?v=pXtSP8e27rA&feature=related

Quyr Qery
22.04.2011, 20:44
Closer....
Շատ եմ սիրում,, լավն է...:love
Ռոմանտիկ դրամա ըստ Պատրիկ Մարբերի համանուն վեպի....Ռեժիսյոռ՝ Մայք Նիկոլաս... Դերերում՝ Նատալի Պոռտման,, Ջուդ Լոու,, Ջուլիա Ռոբերտս,,, Քլայվ Օուեն.....
http://i.imgur.com/vIwXU.jpg

Yellow Raven
22.04.2011, 20:52

Հա լավ, էս կինոյի ո՞ր մասն էր լավը:))
Պորտմանը չլիներ, չէի էլ նայի:)

Quyr Qery
22.04.2011, 21:10
Հա լավ, էս կինոյի ո՞ր մասն էր լավը:))
Պորտմանը չլիներ, չէի էլ նայի:)

Շնորհակալություն միամիտ դրվեց.....:D հետ տուր....
Վահիկ,,, իիիի ես էլ Լոուի խատեր եմ նայել:love.... աչքիս ես ֆիլմը մենակ ես եմ սիրում....
Բայց հետաքրքիր հարաբերություններ են,, ինչ հազվադեպ ես հանդիպում..մանավանդ Պոռտմանինն ու Ջուդինը....

Sagittarius
22.04.2011, 21:14
Ինձ համար չեր էտ ֆիլմը, չափից դուրս շատ էր հարաբերությունների վրա կենտրոնացած :nea

Yellow Raven
22.04.2011, 21:19
Շնորհակալություն միամիտ դրվեց.....:D հետ տուր....
Վահիկ,,, իիիի ես էլ Լոուի խատեր եմ նայել:love.... աչքիս ես ֆիլմը մենակ ես եմ սիրում....
Բայց հետաքրքիր հարաբերություններ են,, ինչ հազվադեպ ես հանդիպում..մանավանդ Պոռտմանինն ու Ջուդինը....

Ես բացառիկ նեռվայնության վայրկյաններ էի ապրում, երբ սկսում էին իրար հարցնել, թե «Ռուբոյի հետ քնե՞լ ես, Սերոժի հետ քնե՞լ ես» ու տենց փչացած պլաստինկայի պես ֆռում էր:))
Բայց Պորտմանը լավ էր պարում:oy

Quyr Qery
22.04.2011, 21:57
Ես բացառիկ նեռվայնության վայրկյաններ էի ապրում, երբ սկսում էին իրար հարցնել, թե «Ռուբոյի հետ քնե՞լ ես, Սերոժի հետ քնե՞լ ես» ու տենց փչացած պլաստինկայի պես ֆռում էր:))
Բայց Պորտմանը լավ էր պարում:oy

:D:D մենակ հանուն էդ պահի արժեր նայել.....իսկական արվեստ էր իրա ցանկացած շարժումը,,, շատ ճիշտ դերասանների էին ընտրել,, ու իրանք իրանց դերերը զգում էին....

Yevuk
22.04.2011, 21:58
Իսկ ես Ռոբերտսի համար էի նայել ու իմ դուրը շատ եկավ: Հատկապես, որ սկսում եմ մի քիչ խորանալ, նոր իմաստներ եմ բացահայտում: :)

Հա՜...մեկ էլ ֆիլմի սաունդթրեքը :love

Askalaf
24.04.2011, 18:14
Նայեք, չեք փոշմանի։

Անգլերեն՝

http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU

Ռուսերեն՝

http://www.youtube.com/watch?v=7hFivbgIEqk

Claudia Mori
24.04.2011, 18:22
Նայեք, չեք փոշմանի։

Անգլերեն՝

http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU

Ռուսերեն՝

http://www.youtube.com/watch?v=7hFivbgIEqk

Բնապահպանական թեմատիկայով լավագույն վավերագրական ֆիլմերից է, մեծ էկրանով եմ տեսել, հրաշք է !!!!!!

Sagittarius
24.04.2011, 18:40
Նայեք, չեք փոշմանի։

ոնց չեմ կարողանում հասկանալ սենց հիմնավորումները :(

գոնե նայե՞լ ես ֆիլմի տևողությունը ինչքան ա, բա ո՞ր փոշմանեմ

արդյո՞ք այդքան դժվար ա գոնե մի երկու բառով գրել ֆիլմը ինչի մասին ա ու ինչի համար ա լավը

Claudia Mori
25.04.2011, 01:12
ոնց չեմ կարողանում հասկանալ սենց հիմնավորումները :(

գոնե նայե՞լ ես ֆիլմի տևողությունը ինչքան ա, բա ո՞ր փոշմանեմ

արդյո՞ք այդքան դժվար ա գոնե մի երկու բառով գրել ֆիլմը ինչի մասին ա ու ինչի համար ա լավը

Ոչի՞նչ որ ես պատասխանեմ, ուղղակի ֆիլմը իրոք արժանի է PR-ի :) ֆիլմի մեջ մեզ շրջապատող աշխարհը, երկիր մոլորակը ներկայացվում է մեր սեփական տան տեսքով, այսինքն իմաստը այն է, որ ամեն մեկը ինչպես իր սեփական տունն է պահում փայփայում, այդպես էլ պետք է իր շրջակա միջավայրը պահպանի...բացի այդ այն հզոր վավերագրական ֆիլմ է, քանի որ վիճակագրական հսկայական տվյալներ է պարունակում, թե վերջին տարիներին ինչ խնդիրներ են առկա երկիր մոլորակի վրա բնապահպանական տեսանկյունից...մյուս առավելությունը այն է, որ կադրերը նկարված են հիմնականում երկնքից, հավանաբար ինքնաթիռից, կամ այլ տիեզերական մեթոդներով, որի համար հսկայական գումարներ են ծախսվել, բայց թիվը չեմ հիշում...ամեն դեպքում կադրային առումով շատ հզոր ու գեղեցիկ է Ashes and Snow-ի պես... մի բան էլ, անգամ եթե կիսատ նայեք ֆիլմը, ինքը ըստ էության ամեն վայրկյանին կարող եք ավարտած համարել, քանի որ ամեն մի հատվածը առանձին միտք է արտահայտում;)

Սա էլ իմ սիրելի կադրերից մեկը;)

51938

Ֆրեյա
25.04.2011, 10:12
Շնորհակալություն միամիտ դրվեց.....:D հետ տուր....
Վահիկ,,, իիիի ես էլ Լոուի խատեր եմ նայել:love.... աչքիս ես ֆիլմը մենակ ես եմ սիրում....
Բայց հետաքրքիր հարաբերություններ են,, ինչ հազվադեպ ես հանդիպում..մանավանդ Պոռտմանինն ու Ջուդինը....

Ես դեռ չեմ նայել էս ֆիլմը, բայց Տաղանդավոր Մռ. Ռիփլին նայելուց հետո մոտս անհաղթահարելի ցանկություն ա առաջացել Ջուդ Լոուին էլի նայելու :love

Սատանիկն ա, հաա՜... :D

Նետ
25.04.2011, 10:35
ոնց չեմ կարողանում հասկանալ սենց հիմնավորումները :(

գոնե նայե՞լ ես ֆիլմի տևողությունը ինչքան ա, բա ո՞ր փոշմանեմ

արդյո՞ք այդքան դժվար ա գոնե մի երկու բառով գրել ֆիլմը ինչի մասին ա ու ինչի համար ա լավըես.որ հաստատ փոշմանեցի հենց առաջին րոպեներից։ֆիլմը իր գեղեցիկ տեսարաներով հանդերձ պրոպագանդում է էվոլյուցիոնիստների պրիմիտիվ պատկերացումները աշխարհի ստեղծման(Ըստ իրենց՝ գոյացման) մասին։
Ու ինչպես միշտ մոռանում են նշել. որ իրենց ասածը ոչ թէ առողջ գիտական փաստ է.այլ վատ երևակայության արդյունք։

erexa
26.04.2011, 00:59
Խորհուրդ եմ տալիս դիտել «The Town» ֆիլմը, որը բավականին հետաքրքիր, ժամանակակից և ո՛չ ձանձրալի ֆիլմ է, եթե իհարկե սիրում եք դրամա և կրիմինալ ժանրերը, ապա այն անհրաժեշտ է դիտել: Ֆիլմի մեջ բավականին շատ են իրադարձությունները ըստ որի՝ չեք հասցնի տարվել այլ մտքերով և կկարողանաք հնարավորինս չափ կենտրոնանալ ֆիլմի վրա: Հենց սկզբից էլ ֆիլմը սկսվում է շատ հետաքրքիր, մի խոսքով կարծում եմ չեք ձանձրանա:

http://www.youtube.com/watch?v=QQ7wcayQQLQ

Կարապետ
26.04.2011, 20:25
Եթե ոզում եք դառնան ընգնվար ուրեմն խորհուրդ եմ տալիս Пила 3D-ն ակնոցներով նայեք:}

V!k
26.04.2011, 23:21
Եթե ոզում եք դառնան ընգնվար ուրեմն խորհուրդ եմ տալիս Пила 3D-ն ակնոցներով նայեք:}

ընգնվար-ը չգիտեմ ինչ ա,:D
բայց ասեմ, որ նայել եմ 7-ը ու ավելի ու ավելի հիասթափվեցի Պիլայից, ոչ առանց ակնոցների էր հետաքրքիր, ոչ էլ ակնոցներով:[

Ապե Ջան
07.05.2011, 22:38
Խորհուրդ եմ ուզում, որ դիտեմ կինոթատրոնում:
Այսքանից (http://moscow.am/frontpage/movies.html) ո՞րը արժե նայել: Մի քիչ մանրմասն ասեք, ո՞վ է նայել::)

Zangezur
08.05.2011, 00:59
Խորհուրդ եմ ուզում, որ դիտեմ կինոթատրոնում:
Այսքանից (http://moscow.am/frontpage/movies.html) ո՞րը արժե նայել: Մի քիչ մանրմասն ասեք, ո՞վ է նայել::)

Նայել եմ Санктум, Начало, Любовь и другие лекарства, և Большие мамочки: Сын как отец -ը , իրանց ժանրերի մեջ լավ կինոներ են իմ կարծիքով

VisTolog
14.05.2011, 20:24
Երեկ գիշեր Արամը մի հատ կինո ասեց նայեմ: Խոստովանեմ աչքերս լցրել էի մի պահ: :D

Игры Разума / A Beautiful Mind

http://getmovielink.com/images/covers/ABeautifulMind01.jpg

Ֆիլմը երկու ժամից ավելա տևում ու պատմումա մի հանճարեղ մաթեմատիկոսի մասին, ում պենտագոնի կողմից աշխատանք է տրվում՝ ամսագրերի միջից գտնել գաղտնի հաղորդագրություն, որում խոսվում է ռուսների կողմից տեղադրված ռումբի մասին:

IMDB (http://www.imdb.com/title/tt0268978/) 8.0/10

http://www.youtube.com/watch?v=aS_d0Ayjw4o

http://www.kinopoisk.ru/level/16/film/530/t/14678/

tikopx
14.05.2011, 20:29

տեսել եմ , լավնա շատ

BOBO
15.05.2011, 00:01
http://www.akumb.am/showthread.php/60062-Ապրիլ-2011.-կինոնորույթներ?p=2216980&viewfull=1#post2216980
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3562790

Tig
20.05.2011, 23:24
Պուդրա

http://my-hit.ru/film/5778/online

Լեո
21.05.2011, 10:56
Պուդրա

http://my-hit.ru/film/5778/online

Որոշ դրվագներ դիտեցի, դուրս եկավ, անպայման կդիտեմ ամբողջությամբ (իհակե երբ HD որակով գտնեմ):

Միայն զարմանում եմ, թե ինչպես կարելի է ֆիլմ դիտել նման անհաջող (ոչ բարձր) որակով (օնլայն) :unsure

Tig
21.05.2011, 13:08
Որոշ դրվագներ դիտեցի, դուրս եկավ, անպայման կդիտեմ ամբողջությամբ (իհակե երբ HD որակով գտնեմ):

Միայն զարմանում եմ, թե ինչպես կարելի է ֆիլմ դիտել նման անհաջող (ոչ բարձր) որակով (օնլայն) :unsure

Երբ օրանժի հույսին ես՝ ստիպված ես բավարարվել նման որակով: Չնայած ես որակի նկատմամբ խստապահանջ չեմ, կարևորը լավ ֆիլմ լինի:

Արամ
21.05.2011, 13:31
Երբ օրանժի հույսին ես՝ ստիպված ես բավարարվել նման որակով: Չնայած ես որակի նկատմամբ խստապահանջ չեմ, կարևորը լավ ֆիլմ լինի:

Բայց տպավորությունները ուրիշ են, թեկուզ ֆիլմում action եդքան էլ չլինի, բայց մեկ ա բարձր որակով ուրիշ տպավորություններ ես ստանում:

Freeman
21.05.2011, 18:26
Ժող. «Նանգա պարբաթ» (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3320230) ֆիլմն ո՞վ ա տեսել,արժի՞ քաշել,լավն ա երևում,բայց գերարագս մեռնում ա,մյուս ամիս էլ կարող ա չվերցնենք,չեմ ուզում իզուր սաղ ծախսեմ:

Tig
27.05.2011, 23:11
Մոնա Լիզաի ժպիտը (http://cinemaxx.ru/13872-ulybka-mony-lizy-mona-lisa-smile-2003.html)

Լավն էր :)

Claudia Mori
29.05.2011, 14:55
My Sassy Girl:love
http://kinorim.ru/uploads/posts/comedy/1241983056_moya_dryanaya_devchonka.jpg

Անուշ կինո է, երեւի թե այն եզակի ռոմանտիկ կինոներից, որն ունի հետաքրքիր ու զարգացող սցենար, պարբերաբար օգտագործվող հումոր, թեթեւություն ու խենթություն:) Ով սիրում է" Ameli", "The Sunshine of the Spotless Mind" ֆիլմերը, կարծում եմ սա էլ կհավանի;)

faaram1
02.06.2011, 19:54
Խորհուրդ եմ տալիս հատկապես հավատացյալներին, մի քիչ մտածելու առիթ կտա:
http://kinotruba.com/images/Pictures/832.jpg
http://kinotruba.com/Mirrors/3333/Religulous.avi

Skeptic
02.06.2011, 20:24
Խորհուրդ եմ տալիս հատկապես հավատացյալներին, մի քիչ մտածելու առիթ կտա:
http://kinotruba.com/images/Pictures/832.jpg
http://kinotruba.com/Mirrors/3333/Religulous.avi

Բիլլ «Մեծ Քիթ» Մայերի ֆիլմն ա, չէ՞ :)) /իմ մոտ ոչ լինքը, ոչ նկարը չի բացում/

Չնայած ինքս աթեիստ եմ ու Բիլլ Մայերին, հատկապես իրա հումորին դրական եմ վերաբերվում, բայց էդ ֆիլմը ԻՀԿ սուբյեկտիվ ա, որտև ներկայացվում ա մենակ ԱՄՆ-ի «Բայբլ Բելթ» կոչվող գոտու՝ Հարավի «ֆանդիներին» /ակումբցիներից մեկի ստորագրության ծայրահեղական-պահպանողական քրիստոնյաներին/: :pardon

faaram1
02.06.2011, 22:13

Ֆիլմը վերաբերվում է ոչ թե ինչ որ կոնկրետ կրոնի, այլ ընդհանրապես կրոնի գաղափարին:
Իսկ լինքը կինոտռուբայիցա, որը երևի էտքանել լավ հարաբերությունների մեջ չէ մնացած(բացի արմենթելից) օպերատորների հետ:

Skeptic
03.06.2011, 09:03
Ֆիլմը վերաբերվում է ոչ թե ինչ որ կոնկրետ կրոնի, այլ ընդհանրապես կրոնի գաղափարին:
faraam1 ջան, ասածս էն ա, որ էս ֆիլմը ընտիր սատիրա ա, բայց ոչ` պրոպագանդիստական հզոր գործիք, էդքան բան: :pardon
/Մուսուլմանական գեյ-բարը մի այլ կարգի բացել էր/: :D

faaram1
03.06.2011, 09:40
Էլի լավ կինո
Mr. Nobody
http://s001.radikal.ru/i194/1006/75/8112a72d4ad6.jpg

http://www.youtube.com/watch?v=oU_aIfityBQ&feature=player_embedded
http://kinotruba.com/More/872
http://nnm-club.ru/forum/viewtopic.php?t=208328

Ռուֆուս
03.06.2011, 11:13
Mr. Nobody-ի մասին թեմա արդեն ունենք, այն այստեղ է (http://www.akumb.am/showthread.php/59722-%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6-%D5%88%D5%B9-%D5%B8%D6%84-Mr.-Nobody):

Մեկ էլ ժողովուրդ ջան, մի ալարեք մի քիչ մանրամասն գրեք ֆիլմերի մասին: Մենակ գրելով «լավն է», բնավ չեք տրամադրում, որ ֆիլմը դիտենք:

Adriano
03.06.2011, 11:14
Դոն Կորլեոնե

http://www.dstereo.ru/images.php?file=files/786339.JPG

Նկարագրությունը

Երկիր՝ Իտալիա
Ժանր` դրամա, կրիմինալ
Ռեժիսյոր՝ Ալեքսիս Կեհիլ, Էնսո Մոնտելիոնի
Դերերում՝ Կլաուդիո Ջիոյե, Դանիելե Լիոտտի, Սալվատորե Լացցառո

Ֆիլմում նկարագրվում է Տոտո Ռինայի կյանքը՝սկսած երիտասարդ տարներից, վերջացրած Կոզա Նոստրայում իշխանություն ձեռք բերելը…
Այլ տեղեկություններ կարելի է իմանալ հետևյալ կայքից (http://www.kinopoisk.ru/level/1/film/430457/)
[/URL]

Հայկօ
04.06.2011, 17:58
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Փնտրում եմ ֆիլմ... (http://www.akumb.am/showthread.php/19809-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4...?p=2246279&viewfull=1#post2246279)» թեմա:

lovedavis
05.06.2011, 15:41
Վերջերս ինտերնետում ուղղակի թափառում էի, լավ ֆիլմ գտնելու ակնկալիքով ու մի էսպիսի ցուցակ գտա: Կարծում եմ դիտման ենթակա ֆիլմերիս ցուցակի համար կօգտագործեմ, միգուցե դուք էլ? :) http://www.liveinternet.ru/users/count/post31700930/

Հայկօ
05.06.2011, 16:33
Վատ ցուցակ չի: Մասնավորապես՝ 1980-2007 թվերը նայեցի, մեծ մասը հաստատ արժի նայել:

lovedavis
05.06.2011, 16:58
Շատ ավելի լավ կլիներ, եթե ցուցակը լիներ ոչ թե ըստ թվականների, այլ ըստ ժանրերի կամ կինոյի դպրոցների, բայց դեռ էդպիսին չեմ գտնում:

Albus
05.06.2011, 17:28
X-Men: First Class

http://i.imgur.com/rqo9I.jpg

http://i.imgur.com/ShnZD.jpg

Նոր նայեցի, մուտանտների պատմության սկիզբնա էս ֆիլմում: Շատ հավանեցի

http://www.youtube.com/watch?v=RZ8nwuR3890&feature=fvst

Росомаха-ի մոմենտը վերջն էր :D

http://www.youtube.com/watch?v=5ckSSXPMXKQ

Ռուֆուս
05.06.2011, 22:04
Վերջերս ինտերնետում ուղղակի թափառում էի, լավ ֆիլմ գտնելու ակնկալիքով ու մի էսպիսի ցուցակ գտա: Կարծում եմ դիտման ենթակա ֆիլմերիս ցուցակի համար կօգտագործեմ, միգուցե դուք էլ? :) http://www.liveinternet.ru/users/count/post31700930/

Ծանոթ ցուցակ ա, ու իրոք արժի բոլորն էլ նայել :)

Maxpayne
09.06.2011, 17:02
http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQJunk_4HzMfbq_w6HsiwEoda7Yw99E2qrIIqQRZgmpZgaYGP6zMQ

http://t1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRv-xe-0_rY2IFHVxf60We3k42NBXMpWMCvJjQxMU5zfVVZ9GhwVA

http://t3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQnDU9mK5yifxJS9FyeenvaKkj-mZNf1afxO4USAlQ2MZyhpIEaYQ

Ֆիլմ, որը 2002-ից մինչև հիմա մեծ հեղինակություն ա վայելում կինոսիրողների շրջանում: Մարտին Սկորսեզեյի <<Նյու Յորքի ավազակխմբերը>> ֆիլմը. խորհուրդ եմ տալիս դիտել. ստեղ (http://kinofresh.ru/index.php?option=com_content&task=view&id=1093&Itemid=42) կարող եք դիտել ամբողջ ֆիլմը անվճար առանց գրանցվելու և ամենակարևորը բարձր որակով.

Հ. Գ. սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ թող չնայեն...

Morg
18.06.2011, 00:49
''НАРКОЗ''
Դերերում` Ջեսիկա Ալբա, Խեյդեն Կրեստենսին:
Ժանրը` թրիլլեր, դրամա:
http://xmages.net/storage/10/1/0/1/a/upload/853d0c28.jpg
Հետաքրքրությամբ մինչև վերջ կնայեք: Շատ հետաքրքիրա:

Freeman
03.07.2011, 21:11
Բոլոր կոմեդիա նայել սիրողներին խորհուրդ է տրվում դիտել՝

Tucker & Dale vs Evil/Убойные каникулы
http://www.kinodrive.com/kino/tucker-dale-vs-evil_poster_1.jpg
Երկու ընկեր՝Թակերը և Դեյլը,գնում են հանգստանալու անտառում գտնվող իրենց ամառանոցում:Բախտի բերմամբ,թե պատահմամբ՝այդտեղ են գալիս հանգստանալու նաև մի խումբ ուսանողներ,որոնցից մեկին Թակերն ու Դեյլը խեղդվելուց փրկում և տանում են եմ իրենց տուն,իսկ մյուսները դա տեսնելով նրանց մարդասպանների տեղ են դնում …
Imdb-ի գնահատականը՝ 7.6/10
Տոռռենտ ֆայլը կարող եք քաշել այստեղից (http://www.torrentino.com/torrents/start_download/493303)
Որակը՝DvDrip
Ֆորմատը՝Avi

Նարե91
12.07.2011, 20:06
Между небом и землёй (фильм, 2005)

Շատ հուզիչ ու հետաքրքրի սյուժեով ֆիլմ է, իսկապես արժե դիտել:

http://i.imgur.com/7LU6K.jpg

Ameli
12.07.2011, 22:00
Խորհուրդ եմ տվել ու էստեղ էլ խորհուրդ կտամ թրիլերասեր կինոդիտողներին նայել Goya's ghosts - Գոյայի ուրվականները ֆիլմը

http://catherinedelors.com/blog/wp-content/uploads/Goyas-ghosts-280x412.jpg

http://blog.catherinedelors.com/goyas-ghosts-by-milos-forman/

Anahit Jan
13.07.2011, 12:52
խորհուրդ կտամ դիտել շատ լավն է ""Исходный код" :handshttp://kinogalaxy.ru/uploads/posts/2011-05/1306869106_11.jpg

wem
18.07.2011, 02:03
Խորհուրդ եմ տալիս դիտել Scream 4-ը: Սարսափ կինոյա: Ընտիր կինոյա: :ok
http://www.aishdas.org/gallery/castscream4poster.jpg

http://4.bp.blogspot.com/-DBvQXh5wHn4/Tai3Eka1jwI/AAAAAAAACf4/qwSDgkl5rT8/s1600/New-Scream-4-Poster-scream-16729814-1557-2250.jpg

http://www.filmofilia.com/wp-content/uploads/2011/02/scream4_poster.jpg

Movie Trailer

http://www.youtube.com/watch?v=RKtBzVQ_m1c

http://www.youtube.com/watch?v=D5TsZ6iyaH4

Meme
19.07.2011, 18:42
http://kinobomba.net/Drama_2/3_metra_nad_nebom_HDRip.jpg

Խորհուրդ եմ տալիս դիտել Три метра над небом (2010)-ու հենց 2010 թվականի ֆիլմը,ինքը դրամատիկ ժանրի մեջա,ու շատ հետաքրիրա,խորհուրդ կտամ լավ որակովը գտնեք,և վայելեք ֆիլմը;)

specialist
19.07.2011, 19:22
http://kinobomba.net/Drama_2/3_metra_nad_nebom_HDRip.jpg

Խորհուրդ եմ տալիս դիտել Три метра над небом (2010)-ու հենց 2010 թվականի ֆիլմը,ինքը դրամատիկ ժանրի մեջա,ու շատ հետաքրիրա,խորհուրդ կտամ լավ որակովը գտնեք,և վայելեք ֆիլմը;)

ես կինոյի հին տարբերակը ավելի լավնա:)

Meme
19.07.2011, 19:53
ես կինոյի հին տարբերակը ավելի լավնա:)

ինձ էլ էս նորն էին խորհուրդ տվել,բայց հինն էլ կնայեմ:)շնորհակալ եմ

Arpine
24.07.2011, 11:29
Ժողովուրդ խորհուրդ եմ տալիս դիտել Pearl harbor-ը Մայքլ Բեյի ֆիլմնա
գլխավոր դերում՝ Բեն Աֆլեք, Քեյթ Բեքինսեյլ և Ջոշ Հարթնեթ
ժանր՝ էքշն, դրամա, ռոմանս

http://www.youtube.com/watch?v=Y8ZNYuvwhFE

ֆիլմը 2-րդ համաշխարհայինի մասինա մի խոսքով արժի դիտել
կարող եք դիտել՝ www.kinotruba.com և www.intv.ru:)

Lusina
26.07.2011, 13:14
Life is a Beautiful
Ժանրը- սկզբում կոմեդիա, հետո դրամա
Գլխավոր դերերում-Ռոբերտո Բենինի,Նիկոլետա Բրասկի

http://www.youtube.com/watch?v=MztNdu0yBKc

Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է, ֆիլմի առաջին կեսի համար չեմ երաշխավորում, բայց երկրորդ կեսը ինձ թվում է շատերին դուր կգա

http://kinobank.org/movie/2853/

Ֆրեյա
26.07.2011, 15:16
Երկար չխոսեմ. շատ դաժան ֆիլմ է, շատ գեղեցիկ, շատ զգացմունքային, կայֆ դերասանական խաղ, բայց ահավոր դաժան ա, չնայեք...

Բյութիֆուլ (Biutiful 2010) Ռեժ. Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտու

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/67/Biutiful.jpg/220px-Biutiful.jpg

Գլխավոր դերում՝ Խավիեր Բարդեմ

Ռուֆուս
26.07.2011, 15:30
Բյութիֆուլ (Biutiful 2010) Ռեժ. Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտու

Հրաշք ֆիլմ էր, էնքան ծանր էր, որ կես կես նայեցի... Ու զարմանում եմ ամերիկյան կինոակադեմիայի վրա, որ Օսկարը փոխանակ Բարդեմին տային, տվեցին Քոլին Ֆըրթին ախմախ դերի համար... :[ Բարդեմի խաղը պարզապես սպանիչ էր...

Life
31.07.2011, 03:12
Խորհուրդ եմ տալիս դիտել Меняющие реальность / The Adjustment Bureau (http://www.imdb.com/title/tt1385826/) ֆիլմը :ok
http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTU3ODg3MDAxMl5BMl5BanBnXkFtZTcwMjc0MDMzNA@@._V1._SX640_SY948_.jpg
HD ~10.3GB (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3611590)
BDRip-AVC ~1.45GB (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3646186)

Arpine
04.08.2011, 19:00
Խորհուրդ կտամ դիտել «Ֆաթիմա և Զուխրա» ֆիլմը
գլխավոր դերում Շախզոդան է.
Ժանրը՝մելոդրամա,դրամա
Ռեժիսյոր՝Վահրամ Յակուբով
ՈՒզբեկականա ու լավնա
http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTMAfuw1wJOcj1Ap9dCOPnsTrESI_Ee_iN0QX_ZKNQZE_Pu0uH7

դիտեք՝http://intv.ru/view/?film_id=62200

Sagittarius
04.08.2011, 19:44
...ՈՒզբեկականա ու լավնա
...

էս կոմեդիա՞ ա :D

հ.գ. ուզբեկական մենակ փլավն ա լավը :)

Arpine
04.08.2011, 19:57
էս կոմեդիա՞ ա :D

հ.գ. ուզբեկական մենակ փլավն ա լավը :)

էսպիսի գրառման սպասում էի գիտես
ուզբեկական փլավ երևի փորձել ես որ ասում ես լավնա, ես չեմ կարող ասել լավնա թե՞ չե, որովհետև չեմ փորձել
նենց որ առանց ֆիլմը նայելու ո՞նց ես եզրակացություն կազմում
ֆիլմը նայի հետո կասես լավնա թե՞ չէ:)

ivy
10.08.2011, 14:10
Եթե ռոմանտիկ թեթև ֆիլմ եք ուզում, բայց հոգնել եք հոլիվուդյան ստանդարտ տիպի սիրային կատակերգություններից, ապա խորհուրդ եմ տալիս դիտել "Hors de prix" (http://www.imdb.com/title/tt0482088/), անգլերեն՝ "Priceless" ֆիլմը՝ Օդրի Տատուի մասնակցությամբ: Սցենարի օրիգինալությունն ու դերասանական հավես խաղը հոյակապ տրամադրություն են ստեղծում: :)

Magic-Mushroom
20.08.2011, 00:23
http://i3.fastpic.ru/big/2009/1023/1d/3f7867727da237be614d985a7062d21d.jpg:love
Stoned
Տարի:2005
Երկիր:Անգլիա
Կարգախոս:«Before Jimi and Janis there was Brian. The Original Rolling Stone.»
Ռեժիսոր:Ստեֆեն Վուլի
Ժանր:դրամա,երաժշտական,կենսագրական

HDRip (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3496569)
Blu-Ray (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1689339)

Ֆիլմը նվիրվում է ռոքի սիրահարներին՝հատկապես Ռոլինգ Ստոունս խումբը սիրողներին,ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա եւ պատմում է Բրայեն Ջոնսի(խմբի ստեղծողի) կյանքի մասին,նա 26 տարեկանում հասավ մեծ փառքի ու հարստության,սակայն մեկ տարի հետո մահացավ կասկածելի ձեւով,ֆիլմը բացահայտում է նրա մահվան հանգամանքները,ֆիլմը 60-ականների մասին է՝ուստի պարունակում է սեքսի,թմրանյութերի եւ ռոքենռոլի տեսարաներ եւ 18 տարեկանից ցածր հասակ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել,ինձ ֆիլմը շատ դուր եկավ՝հատկապես երբ հնչում է Jefferson Airplane խմբի White Rabbit երգը:)

Պ.Ս. Խորհուրդ եմ տալիս,մի հապաղիր սնիկերսիր,է՜ դիտիր:hands

Ameli
29.08.2011, 20:40
Խորհուրդ եմ տալիս դիտել "Area of darkness" թրիլերը

http://www.youtube.com/watch?v=4Frua764RcI

Էս էլ ֆիլմի "սեղմ" տարբերակը

http://www.youtube.com/watch?v=CNAYhm501is

Sagittarius
29.08.2011, 23:04
Խորհուրդ եմ տալիս դիտել "Area of darkness" թրիլերը

http://www.youtube.com/watch?v=4Frua764RcI

Էս էլ ֆիլմի "սեղմ" տարբերակը

http://www.youtube.com/watch?v=CNAYhm501is

հը՞ էս ֆիլմը անգլերենով կոչվում ա Limitless

Ameli
30.08.2011, 10:03
հը՞ էս ֆիլմը անգլերենով կոչվում ա Limitless

Limitless-ը նշանակում է Области тьмы ? եթե այդպես է, թող այդպես էլ կոչվի , կարևորը անունը չէ կարևորը էությունն է (կներեք փիլիսոփայական շեղումներիս համար :)) )

Freeman
30.08.2011, 13:46
Ժող, էդ ֆիլմի անունն անգլերենով «Limitless» ա, բայց ռուսներն «Области тьмы » են թարգմանել, ռուսները շուտ-շուտ են տենց բաներ անում :))

Firegirl777
02.09.2011, 12:51
52802

http://my-hit.ru/film/8386

Ameli
02.09.2011, 14:03
Ասել էի, որ սարսափ չեմ սիրում, բայց մեկ-մեկ նենց ա ստացվում, որ նայում եմ, դե երևի հետաքրքրությունից դրդված, էն ահավոր , արյունոտ պահերը չեմ նայում, շուտ ալիքը փոխում եմ: Էն ֆիլմը, որը ուզում եմ խորհուրդ տալ նայել և՛ դրամա է, և՛ սարսափ, և՛ թրիլեր, և՛ միստիկա, ռուսերենով "Дитя Тьмы" , անգլերենով՝ "Օrphan"

http://i.imgur.com/PQnOK.jpg

http://orphan-movie.warnerbros.com/

Lusina
02.09.2011, 17:17

Իսկապես լավն էր, ես էլ եմ խորհուրդ տալիս:ok

Freeman
02.09.2011, 18:16
Իսկապես լավն էր, ես էլ եմ խորհուրդ տալիս:ok
Որպես սարսափ է՞ր լավը

Lusina
02.09.2011, 18:27
Որպես սարսափ է՞ր լավը
Որպես ֆիլմ;)
Որպես սարսափ ինձ արդեն ոչ մի ֆիլմ չի վախեցնում, էնպես որ...……:))

Freeman
02.09.2011, 20:39
Որպես ֆիլմ;)
Որպես սարսափ ինձ արդեն ոչ մի ֆիլմ չի վախեցնում, էնպես որ...……:))
Դե եթե որ մի ֆիլմ չի վախեցնում, անցի խաղերին :)) Չնայած մի քանի տարի մաթանալիզ սովորողին էլ ոչ մի բան չի վախեցնի :Դ

Ժող. «Գերբնական երևույթ» ֆիլմը երկու մաս ուներ, չէ՞, Ես դրանցից մեկն եմ նայել, բայց չեմ հիշում որը (մյուսից էլ մի տաս րոպե:))) իմ նայածը վախենալու չէր, մյուս մասը խորհուրդ կտա՞ք(ենթադրում եմ որ 2-րդն եմ նայել)

AoF
05.09.2011, 23:59
"Todo lo que tu quieras/ Всё, что ты хочешь/ Ամենը, ինչ դու ուզում ես"
Խորհուրդ եմ տալիս, բայց շատ յուրահատուկ ու հակասական տպավորություններ առաջացնող ֆիլմ է:
Օնլայն դիտելու կայք - http://www.filmaser.com/?p=2750

AoF
10.09.2011, 23:21
Եթե կարելի է սուպեր - հերոսների մասին ֆիլմ պատրաստել կատակերգության ժանրում, ապա այս աշխատանքը ամենահավանական թեկնածուն է այդ տեղի համար: Ուիլ Սմիթի խաղը հիանալի է, ինչպես միշտ: Ասում են, որ հենց այս ֆիլմից ստացված հասույթի շնորհիվ է, որ դերասանը հայտնվել է Ֆորբս ֆինանսական պարբերականի, 2008 - 2009 տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների եռյակում:
"Hancock/ Хэнкок/ Հենքոք"
Դիտել օնլայն - http://www.filmaser.com/?p=2767

dvgray
19.09.2011, 01:06
Եվգենի Լեոնով- Գեորգի Դանիելիա
Այս անուններից ամեն մեկը հերիք է, հասկանալու համար, որ գործ ունես իսկական արվեստի հետ: Իսկ երկուսի գործընկերությունը մի ֆիլմում իսկական հրաշք է:
Ֆիլմում, ինչպես միշտ, հիանալի է նաև Իյա Սավվինան :love:

«Слезы капали»

Հ.Գ. …իր սցենարով, շատ ակտուալ ֆիլմ է… նաև

E-la Via
25.09.2011, 19:21
Վերջերս դիտած ֆիլմերից ամենատպավորիչներից մեկը թուրք ռեժիսոր Fatih Akin- ի Head-on ֆիլմն է:

http://video.net.sumy.ua/uploads/posts/2010-08/1281369229_head_on.jpg

Ֆիլմը պատահաբար աչքովս ընկավ:
Առաջին իսկ րոպեներից գրավում է իր պարզությամբ,որը հիմնականում դերասանական լավ խաղի արդյունք է: Գրավում է իր երբեմն հրեշավոր թվացող ռեալիզմով, մի րոպե անգամ չես ուզում կտրվել էկրանից:
Ինչի՞ մասին է:
Երկու թուրքերի մասին, որոնք հանդիպում են ինքնասպանության փորձերից հետո: Երկու թուրքերի, որոնք, ատում են իրենց ավանդույթները, որոնք նրանց սահմանափակում են անգամ Գերմանիայում: Ֆիկտիվ ամուսնություն կնքելով` նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե յուրաքանչյուրի առկայությունը մյուսի կյանքում ինչ կբերի:

Էս անոնսատիպ մի բան էր էլի :)):

Նայել եմ նաև «The Edge of Heaven»-ը, որը նույպես շատ լավ ֆիլմ է… Կարծում եմ արժե նորմալ ծանոթանալ Ակինի աշխատանքներին:

Դեկադա
25.09.2011, 19:25

Տեսել եմ, շատ լավ ֆիլմ է:

Meme
04.10.2011, 15:41
53097

«Страшно красив» :love- ֆանտաստիկա, հետաքրիր ֆիլմ, մի քիչ երազային ու հեքիաթայինա, բայց լավ ֆիլմա...գեղեցկ սիրո պատմություն

53098

2011 թվի «История Золушки 3» եթե տեսել եք առաջինն ու երկրորդը, սա էլ կարելի է դիտել, լավնա

Հաճելի կինոդիտում;)

E-la Via
22.10.2011, 17:31
Մոտացիկլիստի օրագիրը/Diarios de motocicleta

http://kinopark.net/upload/iblock/269/269d36843befdfeed9a5ca3313f48c0f.jpg

Ռեժիսյոր Walter Salles-ի ֆիլմը երիտասարդ Էռնեստո Գևարայի մասին է, որը իր ընկերոջ Ալբերտո Գրանադոյի հետ ճանապարհորդում է Հարավային Ամերիկայի երկրներով: Ֆիլմի սցենարը հիմնված է Չե Գևարայի ու Ալբերտոյի օրագրերի վրա:
Հետաքրքիր ֆիլմ է: Հաստատ արժե նայել:

Katka
31.10.2011, 22:22
Летят журавли

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B5%D1%82%D1%8F%D1%82_%D0%B6%D1%83%D1%80%D0%B0%D0%B2%D0%BB%D0%B8

Լավն է::)

E-la Via
03.11.2011, 16:13
Կյանքը մեկ օրում/Life in a day

http://blog.80millionmoviesfree.com/wp-content/uploads/2011/05/life-in-a-day-movie-poster.jpg

Անցած տարի հուլիսի 24-ին YouTube-ի կողմից մեկնարկվեց "Կյանքը մեկ օրում" նախագիծը, որի նպատակն էր 24 ժամվա ընթացքում YouTube-ից օգտվող աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց կողմից նկարած և ուղարկված կադրերից ստեղծել վավերագրական մի ֆիլմ, որը կպատմի, թե աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդիկ ինչպես են անցկացնում իրենց այդ օրը: Մեկ օրում ավելի քան 80000 օգտագործող ներկայացրել է իր տեսահոլովակը, որից ընտրվել են միայն 331-ը: Այս ֆլիմի պրոդյուսերն է Ռիդլի Սքոթը , ռեժիսյորը՝ Քեվին Մաքդոնալդը: Նախագծի մասին ավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այստեղից՝ http://www.youtube.com/lifeinaday:

Tirim-tim
03.11.2011, 22:31
Այ էս ֆիլմը խորհուրդ եմ տալիս նայեք
http://en.wikipedia.org/wiki/3-Iron
53293

Ռուսերեն Пустой дом, հայերեն երևի Դատարկ տուն
Շատ տպավորիչ է, սովորական ֆիլմ չէ: Խորը բովանդակություն ունի և եթե լուրջ ֆիլմեր սիրում եք, կարծում եմ կգնահատեք: Ասեմ, որ ֆիլմում խոսքեր համարյա չկան:
Ռեժիսորը կորեացի Կիմ Կի Դուկն է, շատ հայտնի է համաշխարհային կինոաշխարհում, ոչ Հոլիվուդում: Հիմնականում սակավաթիվ բառերով տպավորիչ ֆիլմեր ունի, որոնցից ուղղակի տպավորվում ես, ու էդ տպավորությունը մոռանալը շատ դժվար է: Կիմ Կի Դուկի ամենահայտնի ֆիլմը "Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ և նորից Գարուն"-ն է, կարծում եմ նրա ամենալավ ֆիլմ է, բայց դե Դատարկ տունը սկզբի համար ավելի հարմար է:

Skeptic
04.11.2011, 03:44
Ես էլ մի հատ ֆիլմ խորհուրդ տամ (հուսամ` ինչ-որ մեկը առաջ չի ընկել): :unsure

Գաղտնիքը նրանց աչքերում / El secreto de sus ojos / The Secret in Their Eyes

http://i.imgur.com/LVb8a.jpg

Արգենտինա, 2009
Ռեժիսոր` Խուան Խոսե Կամպանելլա
Սցենարիստներ` Էդուարդո Սաչերի, Խուան Խոսե Կամպանելլա
Ժանրը` դետեկտիվ, դրամա, մելոդրամա
Տևողությունը` 129 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 8.2 (http://www.imdb.com/title/tt1305806/)
RottenTomatoes-ի գնահատականը` 91% (http://www.rottentomatoes.com/m/secret_in_their_eyes/)

Բենխամին Էսպոսիտոն որոշում է վեպ գրել այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 25 տարի առաջ, երբ նա դեռ աշխատում էր դատարանում:

Որպես ֆիլմի թերություն երբեմն նշվում է «նախաբանի» չափից դուրս երկար լինելը, բայց իմ կարծիքով հենց դրա շնորհիվ է ապահովվում ֆիլմից ստացած ճնշող տպավորությունը: Սիմվոլիզմով հարուստ, էմոցիոնալ, բավական լավ դերասանական խաղով աչքի ընկնող, ուժեղ վերջաբանով ֆիլմ է:

Արժանացել է Օսկարի` որպես 2009թ. լավագույն օտարալեզու ֆիլմ:

Tirim-tim
04.11.2011, 09:16
Իսպանական ֆիլմերից այ էս մեկն էլ է ինձ տպավորել:

http://youtu.be/8oUvXplFHt0

Օտտո-Պիլոտտո, վերնագիրն է Los amantes del circulo polar (Любовники арктического круга): Շատ հետաքրքիր է նկարված, շատ հուզիչ է ու գեղեցիկ ֆիլմ է:

Ռուֆուս
04.11.2011, 10:58
Ես էլ մի հատ ֆիլմ խորհուրդ տամ (հուսամ` ինչ-որ մեկը առաջ չի ընկել): :unsure

Գաղտնիքը նրանց աչքերում / El secreto de sus ojos / The Secret in Their Eyes

Ուշացել ես (http://www.akumb.am/showthread.php/56807-%D5%86%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84%D5%A8-The-Secret-In-Their-Eyes-El-Secreto-de-Sus-Ojos) :P