PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ եմ տալիս դիտել

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7

tikopx
26.11.2009, 21:57
ահա տոռենտ ֆայլը իհարկե որակը ցածրա

_DEATH_
26.11.2009, 22:40
Որ էտ СУМЕРКИ-ն blu-ray-ի ռիպ լինի ձեն հանեք էլի:

masivec
26.11.2009, 23:15
Որ էտ СУМЕРКИ-ն blu-ray-ի ռիպ լինի ձեն հանեք էլի:
http://kinozal.tv/details.php?id=447697 :)Ձեն:D

_DEATH_
26.11.2009, 23:39
http://kinozal.tv/details.php?id=447697 :)Ձեն:D

Էս հինն ա, նոր հելածն եմ ասում:

tikopx
27.11.2009, 19:13
Որ էտ СУМЕРКИ-ն blu-ray-ի ռիպ լինի ձեն հանեք էլի:

պիտի համբերես նորա եղել պռիմեռան

inheritance
28.11.2009, 16:11
Пять сантиметров в секунду/Byousoku 5 Centimeter

http://i195.photobucket.com/albums/z90/sanger1111/Byousoku.jpg
Հիասքանչ և գեղեցիկ անիմե առաջին սիրո, մանկության հիասքանչ տարիների, մեր կյանքի գեղեցիկ պահերի և նրանց անցողիկության մասին: Ինչու չէ նաև բարձրավոլտ էլեկտրոլարերի և գնացքների մասին:) Շատ գեղեցիկ է նկարված, ռեժիսոր Մակոտո Սինկայը հայտնի է անկրկնելի ամպեր և երկինք նկարելու իր վարպետությամբ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ (http://www.world-art.ru/animation/animation_review.php?id=5956): DVDRip-ը որակյալ ռուսերեն թարգմանությամբ կարող եք քաշել այստեղից (http://torrents.thepiratebay.org/4148930/%5BReAn%5D_Byousoku_5_Centimeter_%5Bx264%5D_%5Baudio.JAP-RUS%5D_%5Bsub.RUS%5D.4148930.TPB.torrent):
PS: Վերջում երգի բառերը կարդալու համար անպայման կմիացնեք տիտրերը:

Lady SDF
03.12.2009, 05:27
Սիրեցի "V for Vendetta" ֆիլմը. ինտելեկտուալ էր, տպավորիչ, թարմ, գաղափարախոկան... Նատալի Պորտմնի լավագույն դերերից է, եթե ոչ լավագույնը: Մենակ վերջում մի քիչ շատ կռիվ-կռի արեցին, բայց ֆիլմն ինքը շատ լավն է:

Արտակարգ ֆիլմ է: Ամեն Նոյեմբերի 5-ին վերանայում եմ: :)

Ռուֆուս
10.12.2009, 01:12
Հենց նոր Պանի Լաբիրինթոսը նայեցի...

Շատ էին գովել, լիքը լավ բաներ էին պատմել, բայց չէի պատկերացնում, որ ֆիլմը կարող էր էդ աստիճան լավը լիներ: Նույնիսկ հուզվեցի, եղածը հեքիաթ էր, սարսափելի դաժան հեքիաթ, բայց մեջը բարություն կար, լույս ու հավատ :love

Ով չի նայել, թող անպայման նայի, ով նայել է, թող մի անգամ էլ նայի, էսպիսի կինոներ հարյուր տարին մեկ են նկարահանում: :)

Ապե Ջան
10.12.2009, 01:43

Ռուսերեն կգրես անունը?

inheritance
10.12.2009, 01:51
Ռուսերեն կգրես անունը?
"Лабиринт Фавна": Գիլյեռմո դել Տոռոն հիանալի գործ է կատարել, հրաշալի հեքիաթ մեծահասակների համար: Ինձ դուր է գալիս այդպիսի իրականության և ֆանտազիայի միախառնումը: Եթե այս ֆիլմը դուր է եկել, խորհուրդ կտամ նաև "Мост в Терабитию" ֆիլմը:

Ռուֆուս
10.12.2009, 10:29
Եթե այս ֆիլմը դուր է եկել, խորհուրդ կտամ նաև "Мост в Терабитию" ֆիլմը:
Եթե էդ ֆիլմը Պանի Լաբիրինթոսի կեսի չափ էլ լավը լինի, անպայման կնայեմ...

Մինչև հիմա ֆիլմի տպավորությունների տակ եմ, գիշերը չեմ կարողացել քնել :) Ֆիլմը հեքիաթ որակելը մի քիչ ճիշտ չէր, ֆիլմը ավելի շուտ առակ էր բարու ու չարի մասին:

Իսկ Կապիտան Վիդալի կերպարը բոլոր ֆիլմերը բացասական կերպարների մեջ առաջին տեղն է գրավում: Բացասական կերպարների մեջ միշտ մարդկային ինչ-որ գիծը է լինում, որը թույլ է տալիս իրենց գոնե խղճալ, կամ էլ գոնե հասկանալ, թե ինչն է իրենց ստիպել դառնալ էդքան վատը, իսկ Կապիտան Վիդալը տականք էր, հոգեկան հիվանդ՝ առանց մարդկային որևէ դրական հատկանիշի, իրեն ոչ մի արդարացում չկար, իրեն մենակ երկու փամփուշտ է հասնում ճակատին :angry

Նոր www.imdb.com ում նայեցի ֆիլմը ռեյտինգով 69-րդն էր, ես լավագույն տասնյակի մեջ կմտցնեի :)

Rhayader
10.12.2009, 12:07
"Лабиринт Фавна": Գիլյեռմո դել Տոռոն հիանալի գործ է կատարել, հրաշալի հեքիաթ մեծահասակների համար: Ինձ դուր է գալիս այդպիսի իրականության և ֆանտազիայի միախառնումը: Եթե այս ֆիլմը դուր է եկել, խորհուրդ կտամ նաև "Мост в Терабитию" ֆիլմը:

Գիրքը կարդացել եմ))) հուսով եմ, ֆիլմը լավը կլինի:

Samira
10.12.2009, 20:05
Ժող, անցյալ շաբաթ մի հիասքանչ ֆիլմ նայեցի, որի նկարահանումը տևել է 13 տարի: Ֆիլմը կոչվում է "Ashes and Snow": Խորհուրդ եմ տալիս նայել: 2005 թվի ֆիլմ է: Ամբողջ ֆիլմը նկարված է սեպիայով: :hands

http://www.anneofcarversville.com/storage/gregory-colbert-leopard-ashes-and-snow.jpg

Rhayader
10.12.2009, 22:31

Ինքն էնքան էլ կինո չի)))
http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=7&t=6

Ռուֆուս
10.12.2009, 23:57
The Prestige

Մեմենտոն նկարահանող ռեժիսյորը չէր կարող վատ ֆիլմ նկարել: Արտակարգ էր, Մեմենտոյի պես մինչև ֆիլմի վերջին վայրկյանը դիտողին լարվածության մեջ էր պահում, դեպքերի իրադարձությունները հոյակապ էին մտածված ու լրիվ անկանխատեսելի էին, ֆիլմը մի շնչով նայվում էր :) Ամենասիրածս ֆիլմերի մեջ մտավ: :love

Հ.Գ. Անժիերի մեքենայի սարսափելի գաղտնիքը միանգամից գուշակեցի, բայց Բորդենի գաղտնիքը մինչև վերջ չկարողացա բացահայտել, վերջում նույնիսկ վիրավորական էր իմանալ, որ էդ գաղտնիքը իրականում էնքան պարզ մի բան էր ու էնքան հեշտ էր գուշակելը....

Դատարկություն
11.12.2009, 19:23
Հենց նոր Պանի Լաբիրինթոսը նայեցի...
Ռուֆուս ջան մի հարց տամ էլի.....:8
ինչի՞ "Պանի լաբիրինթոս" և ոչ "Ֆավնի լաբիրինթոս":
Համաձայն եմ, որ անտառների, դաշտերի աստվածներն են, բայց Ֆավնը հին հռոմեական անտառների աստվածն էր , իսկ Պանը նրա հին հունական համարժեքը:8: Գուցե՞ ես եմ սխալվում:8

Rhayader
11.12.2009, 19:45

Պարոն Դատարկություն, hռոմեական ու հունական աստվածներն ընդհանուր առմամբ նույնն են՝ տարբեր անվանումներով: Ինքը ֆիլմը երկլեզու է թողարկվել, անգլերեն վերնագիրն է Pan's Labyrinth, իսկ իսպաներենը՝ El Laberinto del Fauno: Այնպես որ երկու տարբերակներն էլ «խոդի» են: Իսկ քանի որ հիմա մոդայիկ է ռուսերենում ընդունված տարբերակին հակադրվելը...;):B

Ռուֆուս
11.12.2009, 23:10
Ռուֆուս ջան մի հարց տամ էլի.....:8
ինչի՞ "Պանի լաբիրինթոս" և ոչ "Ֆավնի լաբիրինթոս":
Համաձայն եմ, որ անտառների, դաշտերի աստվածներն են, բայց Ֆավնը հին հռոմեական անտառների աստվածն էր , իսկ Պանը նրա հին հունական համարժեքը:8: Գուցե՞ ես եմ սխալվում:8

Ռեյադերը արդեն պատասխանեց, իմ մոտ ֆիլմի վերնագիրը անգլերեն լեզվով էր գրված:

Real M.
11.12.2009, 23:14
Ժող, անցյալ շաբաթ մի հիասքանչ ֆիլմ նայեցի, որի նկարահանումը տևել է 13 տարի: Ֆիլմը կոչվում է "Ashes and Snow": Խորհուրդ եմ տալիս նայել: 2005 թվի ֆիլմ է: Ամբողջ ֆիլմը նկարված է սեպիայով: :hands

http://www.anneofcarversville.com/storage/gregory-colbert-leopard-ashes-and-snow.jpg

Որպես բարձրակարգ վիդեո-ստեղծագործություն, աննման է, չքնաղ :) :love
Մնացած առումներով ես այնքան էլ չեմ հավանել :oy

Տրիբուն
14.12.2009, 01:07
Երեկ The Box ֆիլմն եմ նայել: Ռուսերեն Посылка: Իմ դուրը որ շատ եկավ, խորհուրդ եմ տալիս:

ministr
14.12.2009, 02:08
Թայսոնի, և առհասարակ բոքսի սիրահարներին.

Նայեք "Թայսոն" ֆիմը: Ինքն իր մասին.. ուրիշ ով կարող էր ավելի լավ պատմեր լեգենդար բռնցքամարտիկի վերելքների ու վայրէջքների մասին? Միայն ԻՆՔԸ:

Pagan_Angel
18.12.2009, 18:40
Նոր ֆիլմերից խորյուրդ կտամ դիտել Moon (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2310923) ֆիլմը, նկարված սցենարիստների գործադուլի ժամանակահատվածում կարծեմ ընդամենը 4 շաբաթում: Զարմանալի է, թե 1 ամսում առանց ինչ-որ հատուկ էֆֆեկտների հետեվից ընկնելու ի՞նչ լավ ֆիլմ կարող են նկարել: Ֆիլմի մեջ հատուկ գաղափար փնտրել պետք չէ, այն ուղղակի արժոն է նայելու, հաշվի առնելով թեկուզ այն փաստը, որ նրա կոմոզիտոր է հանդիսանում Քլինթ Մանսելլը:

Հին ֆիլմերից խարհուրդ կտամ դիտել Сдача / Cashback (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1597784) ֆիլմը: Այն ինձ միանգամից գերեց իր պոստեռով, ու չէի էլ պատկերացնում, որ այդքան դուր կգա հենց ֆիլմը:

http://www.collider.com/uploads/imageGallery/Cashback/cashback_movie_poster.jpg

inheritance
18.12.2009, 19:17
Նոր ֆիլմերից խորյուրդ կտամ դիտել Moon (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2310923) ֆիլմը, նկարված սցենարիստների գործադուլի ժամանակահատվածում կարծեմ ընդամենը 4 շաբաթում: Զարմանալի է, թե 1 ամսում առանց ինչ-որ հատուկ էֆֆեկտների հետեվից ընկնելու ի՞նչ լավ ֆիլմ կարող են նկարել: Ֆիլմի մեջ հատուկ գաղափար փնտրել պետք չէ, այն ուղղակի արժոն է նայելու, հաշվի առնելով թեկուզ այն փաստը, որ նրա կոմոզիտոր է հանդիսանում Քլինթ Մանսելլը:
Շնորհակալություն, որ հիշեցրեցիր: Վաղուց էի լսել սրա մասին, բայց այն ժամանակ նորմալ թարգմանություն դեռ չկար: Քլինթ Մանսելլի գործերից ես շատ հավանեցի "Фонтан" ֆիլմի սաունդները, հրաշալի երաժշտություն, հուսով եմ այս մեկն էլ չի հիասթափեցնի: Ես մելանխոլիկ տիեզերական ֆանտաստիկա շատ եմ սիրում, միգուցե քեզ էլ մի բան դուր գա իմ ցուցակից
"Космическая одиссея 2001" (Ամեն մարդու բան չի, բայց շատ լավ ֆիլմ է իրականում, Արթուր Քլարքի համանուն գրքի հիման վրա, գիրքն էլ ի դեպ շատ լավն է)
"Солярис" (Հոլիվուդյանը, Ստանիսլավ Լեմի համանուն գրքի հիման վրա, գիրքը հրաշալի է ուղղակի)
"Пекло"

Pagan_Angel
18.12.2009, 19:44
2001: A Space Odyssey-ն էդպես էլ չկարացա նայեմ, առաջին 15 րոպեից հետ նյարդայնացա, հաշվի էլ առնելով որ ռեժիսյորը Կուբրիկն է, միանգամից անջատեցի ու ջնջխեցի, բայց մտադիր եմ Քլարկի խաթր մի անգամ նայեմ: Սոլյարիսը ես էլ չեմ նայել, բայց Sunshine-ը բավականին լավն էր, John Murphy-ի սաունդթռէքների մասին էլ խոսք չունեմ

Ռուֆուս
19.12.2009, 00:39

Ոդիսականը արտակարգ ֆիլմ է, scifi ժանրում լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Ընդ որում ֆիլմում ի թիվս այլ դասական ստեղծագործությունների հնչում է Արամ Խաչատրյան :)

Pagan_Angel
19.12.2009, 00:41
ինչպես նաեվ also sprach zarathustra

կոմեդիաների սիրահարներին խորհուրդ կտամ նայել ամերիկյան Big Bang Theory հեռուստասերիալը նայել, հանճարեղ սերիալ է

inheritance
19.12.2009, 00:58
Ոդիսականը արտակարգ ֆիլմ է, scifi ժանրում լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Ընդ որում ֆիլմում ի թիվս այլ դասական ստեղծագործությունների հնչում է Արամ Խաչատրյան :)
Շատ ուրախ եմ, որ այստեղ կան նման արվեստի գնահատողներ: Ես ֆիլմը առաջին անգամ նայել եմ փոքր հասակում, երբ դեռ ամբողջ խորությամբ չեի հասկանում, ավելի ճիշտ ոչինչ չեի հասկանում:) Բայց այդ ժամանակ այն շատ մեծ տպավորություն գործեց իմ վրա, նույնիսկ երազներ էի տեսնում ֆիլմի մոտիվներով:) Իսկ "Johann Strauss - The Blue Danube"-ը ֆիլմի շնորհիվ դարձավ իմ ամենասիրելի դասական կատարումը: Եթե ինչ-որ մեկին հետաքրքրեց, ապա ահա սաունդները (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2160563) : Գրողը տանի, ես նորից ուզեցի դիտել այն: Տեսնեմ որեղից կարելի է ճարել, ափսոս քաշելու հնարավորություն չունեմ հիմա:(

Ռուֆուս
19.12.2009, 01:03
2001 Տիեզերական Ոդիսական (http://thepiratebay.org/torrent/4361999/2001_A_Space_Odyssey_KLAXXON) տոռենտ :)

inheritance
19.12.2009, 01:07
2001 Տիեզերական Ոդիսական (http://thepiratebay.org/torrent/4361999/2001_A_Space_Odyssey_KLAXXON) տոռենտ :)
Ոչ-ոչ, նման ֆիլմը միայն HD որակով (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2467133):) Բայց հիմա ես դանդաղ ինետի վրա եմ, այդքան չեմ ձգի:(

Pagan_Angel
19.12.2009, 01:21
հեսա էնպես կանեք հենց վաղը կքաշեմ կնայեմ :)

Nareco
19.12.2009, 02:01
Յանկովսկու վերջին ֆիլմը...

http://www.knlife.ru/wp-content/uploads/2009/11/tcar.jpg

DVG
19.12.2009, 02:07
խորհուրդ կտամ դիտել The Proof ֆիլմը, խաղում են With Gwyneth Paltrow, Anthony Hopkins, Jake Gyllenhaal: Փոքր-ինք նմանացնում եմ The beautiful mind ֆիլմին, բայց լրիվ տարբեր իմաստներ ունեն:

Pagan_Angel
19.12.2009, 02:36
Լրիվ համամիտ եմ հետդ, հանճարեղ ֆիլմ է, բայց beautiful mind հետ չէի համեմատի, ինձ էս առաջինը շատ ավելի շատ ա դուր գալիս, նամանավանդ Էնթոնի Հոփքինսի խաղի շնորհիվ

Enigmatic
20.12.2009, 01:25
Прости за любовь
http://kinoplaneta.net/photo/3558642_6426.jpeg
իtալական ֆիլմ է, շատ լավն է:love:love

Enigmatic
20.12.2009, 01:40
միքիչ շուտվա ֆիլմ է, բայց շաաատ եմ սիրում

Отпуск по обмену

http://www.soundfilm.ru/Foto/fotofilm10/Holiday.jpg

DVG
20.12.2009, 01:43
միքիչ շուտվա ֆիլմ է, բայց շաաատ եմ սիրում

Отпуск по обмену

http://www.soundfilm.ru/Foto/fotofilm10/Holiday.jpg

աաա, իրոք, շատ լավ ու զվարթ կինո ա, մանավանդ որ Ջուդ Լոն, Քեմերով Դիասը, Կեյթ Ուինսլեթ են խախում.... :hands

Okamigo
21.12.2009, 00:15
Пять сантиметров в секунду/Byousoku 5 Centimeter

http://i195.photobucket.com/albums/z90/sanger1111/Byousoku.jpg
Հիասքանչ և գեղեցիկ անիմե առաջին սիրո, մանկության հիասքանչ տարիների, մեր կյանքի գեղեցիկ պահերի և նրանց անցողիկության մասին: Ինչու չէ նաև բարձրավոլտ էլեկտրոլարերի և գնացքների մասին:) Շատ գեղեցիկ է նկարված, ռեժիսոր Մակոտո Սինկայը հայտնի է անկրկնելի ամպեր և երկինք նկարելու իր վարպետությամբ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ (http://www.world-art.ru/animation/animation_review.php?id=5956): DVDRip-ը որակյալ ռուսերեն թարգմանությամբ կարող եք քաշել այստեղից (http://torrents.thepiratebay.org/4148930/%5BReAn%5D_Byousoku_5_Centimeter_%5Bx264%5D_%5Baudio.JAP-RUS%5D_%5Bsub.RUS%5D.4148930.TPB.torrent):
PS: Վերջում երգի բառերը կարդալու համար անպայման կմիացնեք տիտրերը:

Անիմեն իսկապես հիասքանչ էր,շատ շնորհակալություն այս անիմեն խորհուրդ տալու համար,եթե նմանատիպ անիմե էլի գտնես,խնդրում եմ տեղեկացրու

DVG
21.12.2009, 00:25
Անիմեն իսկապես հիասքանչ էր,շատ շնորհակալություն այս անիմեն խորհուրդ տալու համար,եթե նմանատիպ անիմե էլի գտնես,խնդրում եմ տեղեկացրու

Իրան ՓԻԷՄ արա, լիքը լավ անիմեներ ա խորհուրդ տալիս :)

Pagan_Angel
21.12.2009, 00:40
Երբեք ճապոնաչինակորեական մշակույթին հատուկ ուշք չեմ դարձրել, ու ինչպես հասկանում եմ՝ իզուր: Երեկ երեկոյան դիտում էի 2046 ֆիլմը, որի սկիզբն ինձ շատ տաղտկալի թվաց, սակայն որքան գնում՝ ավելի էր ֆիլմը քաշում դեպ էկրանը, այնքան ավելի էր ֆիլմի սկզբից վանողն ավելի հարազատ դառնում: Ավելին, ֆիլմի ընթացքում ասված արտահայտություններից մեկն այնպես դիպուկ նկարագրեց նոր տարվա երեվույթի ֆենոմենը ... կյանքում չէի էլ մտածի:
Շատ սիրուն էր նկարագրված կին տղամարդ հարաբերությունները, եվ թեկուզեվ ֆիլմի գլխավոր հերոսը տղամարդ էր, կարծում եմ ավելի կնոջ տեսանկյունն էր նկարագրված, եվ շատ լավ կարող եմ ենթադրել:
Մենակ մի մինուս կար :D տղամարդ հերոսներին դեռ մի կերպ տարբերում էի (մեկը քՅաչալ էր, մեկը երգեն մազերով, մեկը թրաշով, մեկն էլ չաղ), բայց այ կանանց հարցում ... էդպես էլ չկարողացահասկանամ թե ֆիլմի որ պահին հերոսը որ մի կնոջը լքեց եվ որ մեկի մոտ վերադարձավ :hands (դա պարզ դարձավ միայն film about film-ը դիտելուց հետո :o )

Okamigo
21.12.2009, 00:52

Ասեմ ասիական ֆիլմերի վրա ես գժվել եմ,շատ հետաքրքիր ֆիլմեր կան,ենքան եմ քաշել,որ դիսկերի տուփում էլ տեղ չկա,դիկսերի վրա լիքը ունեմ,շատ հետաքրքիր են,անիմե նույնպես շատ եմ սիրում,torrents.ru-ում լիքը ասիական ֆիլմեր կան,առանձին բաժին կա,քեզ խորհուրդ եմ տալիս նայել :hands

Հայկօ
21.12.2009, 01:05
Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է կոնկրետ ֆիլմ խորհուրդ տալու համար: Հաջորդ բոլոր այն գրառումները, որոնք ֆիլմի վերնագիր և համառոտ նկարագրություն չեն պարունակի, կջնջվեն:

Ինչպես նաև լավ կլիներ, եթե ձեր խորհուրդին կցեիք ֆիլմի սքրինշոթները / պոստերը, նկարագրեիք ժանրը, տարեթիվը, նշեիք ռեժիսյորին և/կամ դերասաններին, գրեիք, թե ինչու՞ եթ խորհուրդ տալիս դիտել հատկապես տվյալ ֆիլմը, ինչո՞վ է դա առանձնանում ու տարբերվում մյուս ֆիլմերից, այդ ֆիլմի առավելությունները և այլն: Դատեք ինքներդ. եթե որևէ անծանոթ մարդ ձեզ ասեր «Գնա ու նայիր X ֆիլմը», դուք ձեր թանկագին ժամանակից երկու ժամ կհատկացնեի՞ք այդ կասկածելի զբաղմունքին: Իսկ եթե ասեր «Նայիր X ֆիլմը, որովհետև...», ու այդ բացատրությունը գրավե՞ր ձեզ:

ChildOfTheSky
21.12.2009, 01:16
Ի՞նչ կարծիք ունեք District 9 - ի մասին:
Մեկ էլ ասեք խնդրում եմ, որևէ մեկը նայե՞լ ա Mr. Nobody ֆիլմը: Ես մենակ թրեյլերներն եմ նայել, ոնց որ թե հաջող կինոյա: Եթե արդեն նայել եք, ասեք ձեր կարծիքը:

Pagan_Angel
21.12.2009, 01:33
ախկին փոստիս անեմ մի քանի լրացում

Երբեք ճապոնաչինակորեական մշակույթին հատուկ ուշք չեմ դարձրել, ու ինչպես հասկանում եմ՝ իզուր: Երեկ երեկոյան դիտում էի 2046 ֆիլմը, որի սկիզբն ինձ շատ տաղտկալի թվաց, սակայն որքան գնում՝ ավելի էր ֆիլմը քաշում դեպ էկրանը, այնքան ավելի էր ֆիլմի սկզբից վանողն ավելի հարազատ դառնում: Ավելին, ֆիլմի ընթացքում ասված արտահայտություններից մեկն այնպես դիպուկ նկարագրեց նոր տարվա երեվույթի ֆենոմենը ... կյանքում չէի էլ մտածի:
Շատ սիրուն էր նկարագրված կին տղամարդ հարաբերությունները, եվ թեկուզեվ ֆիլմի գլխավոր հերոսը տղամարդ էր, կարծում եմ ավելի կնոջ տեսանկյունն էր նկարագրված, եվ շատ լավ կարող եմ ենթադրել:
Մենակ մի մինուս կար :D տղամարդ հերոսներին դեռ մի կերպ տարբերում էի (մեկը քՅաչալ էր, մեկը երգեն մազերով, մեկը թրաշով, մեկն էլ չաղ), բայց այ կանանց հարցում ... էդպես էլ չկարողացահասկանամ թե ֆիլմի որ պահին հերոսը որ մի կնոջը լքեց եվ որ մեկի մոտ վերադարձավ :hands (դա պարզ դարձավ միայն film about film-ը դիտելուց հետո :o )

http://pic.ipicture.ru/uploads/090813/T861TLa26f.jpg

հանդիսանում է ոմն Վոնգ Կառ-Վայի ֆիլմը
film-about-film-ից հասկացա, որ բավականին հայտնի ռեժիսյոր է
Տարեթիվ: 2004
Ժանր: Դրամա
Տեվողություն: 02:03:15

Հայկօ
21.12.2009, 01:41
Վոնգ Կար Վայը (երևի ճիշտ տառադարձեցի անունը) շատ հայտնի չինացի ռեժիսյոր և սցենարիստ է: Արևմուտքում հիմնականում հայտնի դարձավ, երբ նախ՝ վերոհիշյալ «2046», ապա՝ «My Blueberry Nights» ֆիլմերը առաջադրվեցին Կաննի փառատոնում՝ Ոսկե արմավենու ճյուղ ստանալու համար «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (համապատասխանաբար 2004 և 2007 թվերին):

Ռուֆուս
23.12.2009, 10:53
The Dark Knight

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42971&stc=1&d=1261550826

Կոմիքսների վրա նկարահանված ֆիլմերին երբեք լուրջ չեմ վերաբերվել: Անցած տարի երբ բոլորը գովաբանում էին The Dark Knight ֆիլմը նյարդայնանում էի, թե ախր ոնց կարող ա Բեթմենի մասին ֆիլմը հանճարեղ լինել.... Հա ինչ անեի, թե ֆիլմը նկարահանել էր իմ ամենասիրած ռեժիսյորներից մեկը՝ Քրիստոֆեր Նոլանը ու ֆիլմում խաղում են իմ ամենասիրած դերասաններից Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Հիթ Լեջերը ու IMDB-ում (որի հեղինակավոր կարծիքը գրեթե միշտ համընկնում է իմ կարծիքի հետ) ֆիլմի ռեյտինգը 8.9 է ու լավագույն 250 ֆիլմերի ցանկում 9-րդն է:

Ֆիլմը իրոք որ ընտիր էր, արտակարգ դերասանական խաղ, սուպեր հատուկ էֆեկտներ, անկանխատեսելի ու հետաքրքիր սյուժե... Իսկ Ջոկերի կերպարը պարզապես վերջն էր...

Խորհուրդ եմ տալիս, անպայման դիտեք :)

umm
23.12.2009, 22:39
խորհուրդ եմ տալիս դիտել «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը որը շուտով,շատ շուտով վերսկսելու է իր ընթացքը միայն՝ «Շանթ»ի եթերո՜ւմ: :yahoo

Ռեդ
24.12.2009, 10:31
Խորհուրդ եմ տալիս դիտել American Gangster-ը՝
http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/9f/American_Gangster_poster.jpg
Լրիվ համապատասխանում է այսօրվա մեր ողբերգալի իրականությանը: :8

_DEATH_
24.12.2009, 15:28
Hachiko: A Dog's Story (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2441258)
IMDb (http://www.imdb.com/title/tt1028532/)

Փաստորեն սենց ֆիլմեր էլ են կարողանում հանեն ամերիկացիները, որի մեջ դաժանություն, սպանություն, պայթյուն, ֆանտաստիկա, … չկա + իրական պատմության: Իմ գնահատելով 2009 թվականի լավագույն ֆիլմն ա: :ok

Armen.181
24.12.2009, 17:20

Շատ լավն ա

Armen.181
24.12.2009, 17:26
խորուրդ կտամ նայել կինոներից « Законопослушный гражданин (http://kinozal.tv/details.php?id=459650)»,մուլտերից «Аватар: Легенда об Аанге (http://kinozal.tv/details.php?id=279539 )»

Elmo
24.12.2009, 17:56
Трасса 60 (http://www.kinopoisk.ru/level/1/film/3563/)

Իսկական կինոների շարքից: Ցանկացած մարդ գոնե մեկ անգամ պետք է նայի այս ֆիլմը:

ChildOfTheSky
25.12.2009, 00:21
Дом у озера (http://www.kinopoisk.ru/level/1/film/102130/)
Իմ ամենասիրած կինոներից ա :)

may
26.12.2009, 19:14
Иллюзионист / The Illusionist (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2522275)

Արժե դիտել.

Հայկօ
26.12.2009, 19:41
Иллюзионист / The Illusionist (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2522275)

Արժե դիտել.

Ինչու՞ :):

may
30.12.2009, 02:51
Ինչու՞ :):

Ինչու ոչ? :). Լավն ա.

ministr
30.12.2009, 12:55
"Законопослушный гражданин" ...
Թե ինչի կարող է հասցնել լոյալ վերաբերմունքը և հանդուրժողականությունը հանցագործների նկատմամբ:

_DEATH_
30.12.2009, 16:29
"Законопослушный гражданин" ...
Թե ինչի կարող է հասցնել լոյալ վերաբերմունքը և հանդուրժողականությունը հանցագործների նկատմամբ:

Gerard Butler-ը կարգին դերասան ա: :hands

ministr
30.12.2009, 20:50
Մի ֆիլմ էլ..

"Опасные пассажиры поезда 123" կամ "The Taking Of Pelham 123"..

Առանց շունչ քաշելու սկզբից վերջ նայվումա

Life
30.12.2009, 21:06
Մի ֆիլմ էլ..

"Опасные пассажиры поезда 123" կամ "The Taking Of Pelham 123"..

Առանց շունչ քաշելու սկզբից վերջ նայվումա
Հաաա,շատ լավ ֆիլմ ա,Տրավոլտայի ֆիլմերը շատ եմ սիրում:loveբոլորին խոհուրդ եմ տալիս :hands

Tyler
30.12.2009, 22:10
Բոլոր նրանց, ովքեր չեն դիտել Бойцовский клуб-ը, մի հատ մեեեեծ ամոթ :)) Շեդեվր ա, որը պետք ա առնվազն 2 անգամ նայել ամեն ինչ հասկանալու համար: Ու թող վերնագրից չթվա, որ ինչ-որ կարատեի մասին կինոյա :)) Շատ չխորանամ, մի խոսքով, MUST see ;)

Christine Daae`
31.12.2009, 00:57
Իմ սիրելի կինոներից խորհուրդ կտամ `

Без Лица (հիմնականում դուրս գալիս է Քեյջը Կ. Տրոյի դերում)
Запах женщины
Реальная любовь
Отступники
Отпетые мошенники (М. Кейн,С. Мартин)
Игры разума (իրական)
Поймай меня,если сможешь (իրական)
Военный ныряльщик (իրական)
Забирая жизни (Իտան Հոուկին այս դերից հետո տանել չեմ կարում):[
Легенда о Пианисте (շատ լավն է երաժշտ. դուելի մասը).....:love

Enigmatic
03.01.2010, 16:58
G-Force
http://www.onlinemovieshut.com/wp-content/uploads/2009/07/G-force.jpg
խորհուրդ եմ տալիս դիտել,շատ զվարճալի, ժամանցային ֆիլմ է սպեց-ագենտ մուկիկների մասին:)) շատ հավեսով էլ նայվում է:

Ռեդ
05.01.2010, 03:07
Enemy Of The State (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2374871)
http://upload.wikimedia.org/wikipedia/en/7/75/Enemy_of_the_State.jpg
Էս կինոյի սցենարը մի բան արժի:

dvgray
05.01.2010, 07:26
"Մարդու Ճակատագիրը", ռեժիսոր ու գլխավոր դերում Միխալիլ Բանդարչուկ: 1959թ:

Հզորագույն ֆիլմ է: կարելի է ասել, կատարյալ: եթե ասեին մի ֆիլմ ջոկիր, որով ներկայացնենք Մարդուն այլ քաղաքակրթույթուննրի, ապա վստահորեն ես կընտեի այս ֆիլմը:
Երևի միակ ֆիլմն է, որը դիտելուց ամեն անգամ լացել եմ…

AniwaR
05.01.2010, 08:31
Легенда о Пианисте (շատ լավն է երաժշտ. դուելի մասը).....:love

Վա՜խ, The Legend of 1900, էս ընտիր ֆիլմ է ուղղակի: Ես էլ եմ խորհուրդ տալիս: Ջուզեպպե Տորնատորեն լրիվ հանճար ա :love (մեզ երևի «Մալենա»-ն ավելի շատ հայտնի կլինի իր գործերից): Ի դեպ, ֆիլմի սաունդտրեկում իր համեստ ներդրումն է ունեցել նաև Ռոջեր Ուոթերսը. Lost Boys Calling, իսկ մնացածի հեղինակն Էննիո Մորիկոնեն է: :) Նայեք, ինքը խելոք ու սիրուն ֆիլմ է, դիտելուց հետո ստիպում է իր մասին խորհել: :ok

http://en.wikipedia.org/wiki/The_Legend_of_1900
http://en.wikipedia.org/wiki/The_Legend_of_1900_%28soundtrack%29

_DEATH_
05.01.2010, 14:28
Վա՜խ, The Legend of 1900, էս ընտիր ֆիլմ է ուղղակի: Ես էլ եմ խորհուրդ տալիս: Ջուզեպպե Տորնատորեն լրիվ հանճար ա :love (մեզ երևի «Մալենա»-ն ավելի շատ հայտնի կլինի իր գործերից): Ի դեպ, ֆիլմի սաունդտրեկում իր համեստ ներդրումն է ունեցել նաև Ռոջեր Ուոթերսը. Lost Boys Calling, իսկ մնացածի հեղինակն Էննիո Մորիկոնեն է: :) Նայեք, ինքը խելոք ու սիրուն ֆիլմ է, դիտելուց հետո ստիպում է իր մասին խորհել: :ok

Էտ ֆիլմը մի 10 անգամ նայել եմ, բայց տենց էլ չեմ հասկանում ինչ իմաստ ուներ նավի մեջ մնալը, էն որ նավից արդեն պտի դուրս գար ու հետ ա գալիս անկապ բացատրություն ա տալիս:

Այ դերասանը` Tim Roth-ը սիրածս ֆիլմի մեջ ա խաղում Tupac Shakur-ի հետ
Gridlock'd (http://en.wikipedia.org/wiki/Gridlock'd)
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/c3/Gridlockdposter.jpg/200px-Gridlockdposter.jpg

Սցենարը
Երկու նառկաման` Սպունը (Tupac Shakur) ու Ստրեչը (Tim Roth) որոշում են թարգել, երբ Քուքին (իրանց հետ ա ապրում ա, բայց նառկամանկա չի) պերեդոզկից հիվանդանոց ա ընկնում:
Էտ ամեն ինչը լինում ա Նոր տարվա գիշերը, խեղճերը փոխանակ ուրախանան, փողոցում ընկած չգիտեն ոնց Քուքիին հիվանդանոց հասցնեն: Նոր տարվա երազանք են պահում որ թարգեն: Հիմա պատկերացրեք ուր գնում են բուժվելու, բժշկական քարտ են պահանջում, դրա համար էլ երկուս ու կես ամիս սպասել ա պետք (ինչ ասես չեն անում որ շուտ հիվանդանոց ընկնեն): Դրա հետ մեկտեղ երկու հանցագործ են հետևներից ընկած, ոստիկաններն են հետապնդում ու չեն դիմանում առանց նառկոտիկի: Ոբշմ ավելի խառը վիճակի մեջ ընկնել հնարավոր չի:

CactuSoul
05.01.2010, 16:02
Բեռնարդո Բերտոլուչի, «Վերջին տանգոն փարիզում»

http://img.andhranews.net/Movies/Last-Tango-in-Paris.jpg

http://nighthawknews.files.wordpress.com/2009/03/tango005.jpg?w=225&h=300

http://www.filmjunk.com/images/weblog/lasttangoremake.jpg

http://www.filmreference.com/images/sjff_01_img0282.jpg

http://i2.fc-img.com/CTV02/Comcast_CIM_Prod_Fancast_Image/30/901/1201818526324_5694-0006_640_320.jpg

Մի երկու օր առաջ դիտեցի: Հրաշալի դասական ֆիլմ, որ պիտի դիտած լինել կյանքում:
Չէի ասի, թե սյուժեն ինձ ցնցեց, բայց այնքան լավ էր նկարած, որ ակամա տրվում էիր ֆիլմին, հավատում էիր…
Շատ սիրուն ֆիլմ է, անպայման դիտեք:

Չխնամված սեր, դրանից ծնված դավաճանություններ, հետո՝ ինքնասպանություն ու կորստի գիտակցում… ու ցավ… ու դատարկություն… ու գտնում… որը դժվար ա գնահատել… կամ ուշ ա… կամ գուցե դեռ շուտ…
Մի խոսքով, դիտել ա պետք… ասելու չի…
Էս ֆիլմն ավելի շատ զգալու համար ա ստեղծված:

Ամեն դեպքում դասականը մնում է դասական, էլի:love

Gayl
10.01.2010, 15:18
Էս ֆիլմը նայեք, հոյակապ բան ա, երկու ժամ քսան րոպե նայել եմ մեկ վայրկյան չեմ ձանձրացել, շուտվանից էս ոճի մեջ այսպիսի ֆիլմ չէի նայել:
http://cinemaxx.ru/11/7363-38-ja-parallel-taegukgi-hwinalrimyeo-2004.html
Զգուշացում:Էն մարդիկ ովքեր պատերազմ,արյուն տանել չեն կարողանում թող չնայեն, ինքս արյունոտ տեսարաններ նայելուց երբեք մեկ վայրկյան սարսուռ չեմ զգացել, բայց այս ֆիլմի տեսարաններից մարմնովս դող էր անցնում:

Gayl
16.01.2010, 05:43
http://www.stepashka.us/index.php?showtopic=268174 վատ կինո չի, իմ դուրն եկավ, բայց վերնագրի խաթր նայեցի Воин и Волк:D

dvgray
16.01.2010, 06:53
'wall e" ֆիլմը: հանճարեղ է իր ռեալությամբ ու հասանելիությամբ:
հրաշալի տիպաժ են և Ուոլին և Իվան/Եվան : նայեք

Okamigo
16.01.2010, 07:08
'wall e" ֆիլմը: հանճարեղ է իր ռեալությամբ ու հասանելիությամբ:
հրաշալի տիպաժ են և Ուոլին և Իվան/Եվան : նայեք

Նայել եմ,իսկապես հրաշալի ֆիլմ է

ministr
17.01.2010, 22:27
Smokin' Aces 2 - Assassins' Ball կամ Козырные тузы 2:
Առաջին ֆիլմն էլ էր շատ լավը, երկրորդն էլ:

nune'
17.01.2010, 23:53
անպայման դիտեք

Twillight
Drag me to hell

ԿԳԴ
18.01.2010, 00:34
"Хатико: Самый верный друг" շատ գեղեցիկ ֆիլմ է, մարդու և կենդանու կապվածության մասին, իրական պատմություն է...
Modigliani ... Բոլոր նկարիչներին ու ոչ միայն նկարիչներին խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը, ծանր է, բայց բավականին ազդեցիկ ու գեղեցիկ կոլորիտ ունի...

Samira
19.01.2010, 19:19
Իսկապես հիասքանչ ֆիլմ ա: Ես նայեցի երեկ գիշերը ու հաստատ էս գիշեր էլ կնայեմ, թեպետ իսկապես շաաաատ ծանր ֆիլմ ա ու լացել ա ստիպում...
Դե իսկ սաունդթրեքերի մասին խոսք չունեմ, դրանք 26-ն են, ու խորհուրդ կտամ անպայման քաշել ինետից:

"Хатико: Самый верный друг" շատ գեղեցիկ ֆիլմ է, մարդու և կենդանու կապվածության մասին, իրական պատմություն է...
Modigliani ... Բոլոր նկարիչներին ու ոչ միայն նկարիչներին խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը, ծանր է, բայց բավականին ազդեցիկ ու գեղեցիկ կոլորիտ ունի...

Ռուֆուս
26.01.2010, 11:07
Պանի Լաբիրինթոսը ֆիլմից հետո ժամանակակից կինոյին ուրիշ աչքով սկսեցի նայել: Դրանից հետո էլի լիքը լավ ու մի քանի (կարելի է ասել) հանճարեղ ֆիլմեր եմ դիտել, բայց բոլորի մեջ ինչ-որ մի բան պակասում էր, ինչը կար Պանի Լաբիրինթոսի մեջ: Երևի դա ֆիլմը ստեղծողի հոգին էր, որը բոլոր ֆիլմերում ինչ-որ չափով պակասում էր: Ու ճիշտն ասած հույսս կորցրել էի, որ երբևէ կդիտեմ մի ֆիլմ, որի մեջ կզգամ այդ նույն հոգին:

Բայց Million Dollar Baby ֆիլմը այդ հոգին ուներ... Արտակարգ դերասանական խաղ, արտակարգ ռեժիսյորական աշխատանք, շատ հուզիչ ու շատ տխուր ավարտ ունեցեղ պատմություն :( Անպայման դիտեք:

Ռեժիսյոր: Քլինթ Իսթվուդ
Դերերում: Քլինթ Իսթվուդ, Հիլարի Սուոնք, Մորգան Ֆրիմեն
Արժանացել է 4 օսկարի՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսյոր, լավագույն դերասանուհի և լավագույն երկրորդական դեր կատարող դերասան նոմինացիաներում

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d3/Million_Dollar_Baby_poster.jpg

cold skin
26.01.2010, 17:58
Искусственный разум / A.I. Artificial Intelligence
http://sqd.ru/apic/1715.gif
Սթիվեն Սփիլբերգի հերթական ֆանտաստիկ ֆիլմը: Սփիլբերգը գաղափարը վերցրել է հայտնի ռեժ. Սթենլի Կուբրիկից, ով այդպես էլ չկարողացավ էկրանացնել իր մտադրությունը:Թեմայի շուրջ Կուբրիկը մտածեց շուրջ 35 տարի:
Ֆիլմը դիտելուց հետո մի տեսակ ուղեղի ծանրություն զգացի… Չգիտեմ…
Դիտե՛ք…

Life
27.01.2010, 04:33
Խորհուրդ եմ տալիս դիտել"Бесславные ублюдки_Inglourious Basterds" ֆիլմը ինձ շատ դուր եկավ :aha

_DEATH_
27.01.2010, 11:40
Пока не сыграл в ящик (The Bucket List (http://www.imdb.com/title/tt0825232/))
http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTM5MjQ1Mzk1N15BMl5BanBnXkFtZTcwNzQ0MDQ3MQ@@._V1._SX269_SY400_.jpg

Թեթև, բայց խորիմաստ ֆիլմ ա, շատ դուրս եկավ: Jack Nicholson, Morgan Freeman գլխավոր դերերում:

Life
27.01.2010, 12:15
Ֆանտաստիկա սիրողներին`Район №9_District №9,Суррогаты_Surrogates :aha

Hayk Avetisyan
28.01.2010, 00:34
http://www.youtube.com/watch?v=KSqL9ygBCck
խորհուրդ եմ տալիս համբերեք հետո դիտեք:)

EgoBrain
28.01.2010, 15:38
Խորհուրդ կտայի Requiem for a dream-ը նայել: Իմ տեսած ոչ մի ֆիլմի նման չի: Պատմվում ա էն մասին, թե ոնց ա մարդը աստիճանաբար "ինքն իրեն սպանում" մի շատ անմեղ ցանկությունից. հասնել իր ԵՐԱԶԱՆՔԻՆ: Շատ հուզիչ ֆիլմ ա: Ճիշտն ասած սա նայելուց հետո, ոչ մի ուրիշ ֆիլմ հետաքրքրությամբ չեմ կարողանում նայել/միակ "վատ" կողմը/...

Jarre
28.01.2010, 18:49
Не говори никому

http://img0.liveinternet.ru/images/attach/c/0/39/616/39616785_post.jpg

Farfalla
30.01.2010, 10:22
Changelig (Подмена )

Ռեժիսյոր – Քլին Իստվուդ
Գլխավոր դրերում – Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ

http://i067.radikal.ru/1001/3c/014e96476dd2.jpg

_DEATH_
30.01.2010, 11:54
Changelig (Подмена )

Ռեժիսյոր – Քլին Իստվուդ
Գլխավոր դրերում – Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ

http://i067.radikal.ru/1001/3c/014e96476dd2.jpg

Լավ ֆիլմ ա, իրական պատմություններ շատ եմ սիրում, բայց տենց էլ մինչև չեմ հասկացել էտ մանյակի ինչին էր պետք էտքան երեխաների տենց դաժան ձևով սպանել: :(

ministr
01.02.2010, 00:52
Ռոման Պոլանսկու "Դաշնակահարը": Խնդրում եմ չխառնել "էն նավի վրի դաշնակահար"-ի հետ :)

Հատկապես խորհուրդ է տրվում դիտել նրանց, ողքեր գովում գովերգում են Հիտլերին ու նացիստներին (հրեաների ցեղասպանությունն էլ ողջունում)

Dayana
01.02.2010, 01:04
Մի ֆիլմ էլ ես խորհուրդ տամ, որ ինձ խորհուրդ է տվել ու նաև սկավառակով նվիրել Ակումբի ադմին Չուկը` My Sister's Keeper.
Ռեժիսոր - Նիկ Կասավետիս
Սցենարի մասնակի հեղինակ - Նիկ Կասավետիս
Ըստ Ջուդի Պիկոուլտի համանուն նովելի

Ֆիլմն իսկապես արտակարգ է իր սցենարով և փոքրիկ դերասանուհի Սոֆիա Վասիլևայի, ինչպես նաև իմ շատ սիրելի Կեմերոն Դիասի մասնակցությամբ:

Hripsimee
04.02.2010, 18:34
Լավ ֆիլմ ա, իրական պատմություններ շատ եմ սիրում, բայց տենց էլ մինչև չեմ հասկացել էտ մանյակի ինչին էր պետք էտքան երեխաների տենց դաժան ձևով սպանել: :(

Մանյակն էլ հենց նրանովա մանյակ,որ իրան պատճառ պետք չի:)

N a x a g a h
04.02.2010, 19:00
Նայեք այ էս կինոն "Законапослушный Гражданин"

Misteria
04.02.2010, 20:12
<< Sumerki>> 1,2 ...ուղղակի պետք է նայել,......իսկապես,պարզապես հրաշք....խոսքեր չկան...

Dayana
05.02.2010, 11:11
<< Sumerki>> 1,2 ...ուղղակի պետք է նայել,......իսկապես,պարզապես հրաշք....խոսքեր չկան...

сумерки-ն երկրորդ մաս էլ ունի՞ :o

masivec
05.02.2010, 11:28
сумерки-ն երկրորդ մաս էլ ունի՞ :o
Խի նոր՞:lol

Dayana
05.02.2010, 11:39
Խի նոր՞:lol

բա շուտ ասա :angry

Փիսիկ
08.02.2010, 02:22
Nine

http://www.youtube.com/watch?v=y_5_lzags3I

սցենարն ապուշություն էր, ԲԱՅՑ մենակ աղջիկներին տեսնելու համար, անհրաժեշտ ա նայել!
շատ հետաքրքիր էր լսել դերասանուհիների երգերը, լավն էին: Կարոտել էի Կիդմանի ձայնը: Կամ, ո՞նչ չնայել մի ֆիլմ, որում կան համ Սոֆի Լորենը, համ Ջուդի Դենչը: Ես դեռ անցած տարվա ամառվանից եմ ուզում նայեմ էս ֆիլմը, դեկտեմբերին դուրս եկավ, բայց էնքան սպասեցի մինչև լավ որակը լինի, նոր նայեմ :)

Farfalla
08.02.2010, 11:12
Closer (Близость)

Ռեժիսյոր` Մայք Նիքոլաս
Գլխավոր դերերում` Ջուլիա Ռոբերտս, Նատալի Փորթման, Ջուդ Լոու, Քլիվ Օուեն

http://s15.radikal.ru/i188/1002/89/9e671077e773.jpg

Փիսիկ
08.02.2010, 11:18
Closer (Близость)

Ռեժիսյոր` Մայք Նիքոլաս
Գլխավոր դերերում` Ջուլիա Ռոբերտս, Նատալի Փորթման, Ջուդ Լոու, Քլիվ Օուեն

http://s15.radikal.ru/i188/1002/89/9e671077e773.jpg

իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը

Armen.181
12.02.2010, 00:15
Շերլոկ Հոլմս
շատ լավ կինո ա
http://www.10pix.ru/img1/4691/676879.png

Սերխիո
12.02.2010, 00:28
« Գործ #39 »
Ռենե Զելվեգերի մասնակցությամբ , կարգին միստիկայա

Christine Daae`
12.02.2010, 01:28
Ռազմական ջրասուզակը / Военный ныряльщик ֆիլմն իսկապես խորհուրդ էմ տալիս իրական փաստերի վրա հիմնված ֆիլմերի սիրահարներին. Ցնցող դերասանական խաղ և ցնցող պատմություն անհավատալի կամքի ուժի մասին. :good:good

Դերերում ` Robert De Niro, Cuba Guding Jr.

Ապե Ջան
13.02.2010, 03:34
Ինը / Nine (2009):)

Ժանրը՝ մելոդրամա, դրամա, մյուզիքլ
Ռեժիսոր՝ Ռոբ Մարշալ / Rob Marshall
Դերերում՝ Դենիել Դեյ-Լյուիս, Մարիոն Կոնտիյար, Պենելոպա Կրուս, Նիկոլ Քիդման, Ջուդի Դենչ, Կեյտ Հադսոն, Սոֆի Լորեն, Ստեյսի Ֆերգյուսոն, Ռիկի Տոնյացի;)

http://i48.tinypic.com/ws1w1x.jpg

http://www.kinopoisk.ru/level/1/film/295083/
http://www.stepashka.com/%D0%B4%D0%B5%D0%B2%D1%8F%D1%82%D1%8C_nine_2009_dvdscr.html

հիանալի ֆիլմ:hands

Ապե Ջան
13.02.2010, 10:36
Մթնշաղ սագա. Նորալուսին / The Twilight Saga: New Moon

http://i46.tinypic.com/2dtzwqc.jpg

Ժանրը՝ թրիլլեր, ֆենտզի, մելոդրամա, դրամա
Ռեժիսոր՝ Կրիս Վայց / Chris Weitz
Դերերում՝ Կրիստեն Ստյուարտ, Կրիստինա Յաստրզեմբսկա, Ռոբերտ Պատիսոն, Բիլի Բյորկ և ուրիշներ

Ֆիլմը ժամանակավոր ոչ լավ որակի քաշելու համար սեղմեք այստեղ այստեղ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2560478)

Կինոպոիսկ (http://www.kinopoisk.ru/level/1/film/420224/)

http://www.youtube.com/watch?v=Uwaya9Ks7fM

http://i50.tinypic.com/i4okgh.jpg

Ապե Ջան
13.02.2010, 10:54
Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները. կայծակի գողը / Percy Jackson & the Olympians: The Lightning Thief (2010) :)

http://i50.tinypic.com/292pmiw.jpg

Ժանրը՝ ֆենտզի, արկածային
Ռեժիսոր՝ Կրիս Կոլամբուս / Chris Columbus

Դերերում՝ Լոգան Լերման, Շոն Բին, Ումա Թուրման, Պիրս Բրոսնան և ուրիշներ

Խդրեմ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2747591) ժամանակաոր, ոչ անդքան որակյալ տարբերակը:

Սա (http://www.kinopoisk.ru/level/1/film/403986/) էլ կինոպոիսկը:;)

Տրեյլեր

http://www.youtube.com/watch?v=Y-rWFYgH9Bs&feature=PlayList&p=ED0D837B2ECB0085&playnext=1&playnext_from=PL&index=2

Ապե Ջան
13.02.2010, 11:02
Հարևան լրտեսը / The Spy Next Door (2010) :)

http://i48.tinypic.com/fmj9dw.jpg

Ժանրը՝ մարտաֆիլմ, կոմեդիա, ընտանեկան

Ռեժիսոր՝ Բրայան Լևանտ

Դերերում՝ Ջեկի Չան, Էմբեր Վալետա, Մադլեն Կերոլ և ուրիշներ :love

Ֆիլմը ոչ այդքան որակյալ տարբերակը կարող եք բեռնել այստեղից (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2736579)

Կինոպոիսկ (http://www.kinopoisk.ru/level/1/film/431539/)

http://i47.tinypic.com/20kqibo.jpg

Թրեյլեր :B

http://www.youtube.com/watch?v=z3dp_nbURg4 :love:love:love

Ապե Ջան
13.02.2010, 11:16
Ատամնափերին / Tooth Fairy (2010)

http://i45.tinypic.com/15ciqur.jpg

http://i45.tinypic.com/33wktw6.jpg

http://i47.tinypic.com/2llbrbn.jpg

Ֆիլմի ժամանակաովր ոչ այդքան որակյալ տարբերակը կարող եք բեռնել այստեղից (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2722692)

Սա (http://www.kinopoisk.ru/level/1/film/406397/) էլ կինոպոիսկը:

Թրեյլեր

http://www.youtube.com/watch?v=BQSeDoKI2Vk

Ժանրը՝ ֆանտաստիկա, կոմեբիա

Ռեժիսոր՝ Մայքլ Լեմբեք / Michael Lembeck

Դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Էշլի Ջադ, Ստեֆեն Մերչանտ, Ռայան Շեկլեր և ուրիշներ

Ապե Ջան
13.02.2010, 13:05
Սուրբ Վալենտինի օրը / Valentine's Day (2010) :)

http://i48.tinypic.com/2qsw4du.jpg

Ժանրը՝ կոմեդիա, մելոդրամա

Ռեժիսոր՝ Գերի Մարշալ / Garry Marshall

Դերերում՝ Ջեսիկա Ալբա, Կետի Բեյտս, Ջեսիկա Բիլ և ուրիշներ

http://i46.tinypic.com/2hyl7ut.jpg
http://i47.tinypic.com/dp7e47.jpg
http://i49.tinypic.com/i3xr12.jpg

Ֆիլմի ժամանակավոր և ոչ որակյալ տարբերակը՝ այստեղ (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2747643)
Կինոպոիսկ (http://www.kinopoisk.ru/level/1/film/313338/)

Թրեյլեր

http://www.youtube.com/watch?v=jSS-QPdiiiY&feature=fvw

Ապե Ջան
13.02.2010, 16:48
Ագորա / Agora (2009) :)

http://i45.tinypic.com/otja11.jpg

Ժանրը՝ մելոդրամա, դրամա, արկածային, պատմական

Ռեժիսոր՝ Ալեխանդրո Ամենաբար / Alejandro Amenábar

Դերերում՝ Տեյչել Վայս, Մակս Մինգելլա, Օսկար Այզեկ, Աշրաֆ Բարոմ և ուրիշներ

Սա (http://www.kinopoisk.ru/level/1/film/405952/) էլ կինոպիսկը

Ֆիլմը ոչ այնքան լավ որակով, ժաշամակավոր կարող եք բեռնել այստեղից (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2748059)

Թրայլեր

http://www.youtube.com/watch?v=RbuEhwselE0

Շինարար
13.02.2010, 21:29
Little Ashes (2008)

Ռեժիսոր: Paul Morrison
Սցենարի հեղինակ: Philippa Goslett
Դերերում՝
Javier Beltrán ... Federico García Lorca
Robert Pattinson ... Salvador Dalí
Matthew McNulty ... Luis Buñuel
Marina Gatell ... Magdalena

Ապե Ջան
14.02.2010, 11:03
Մի վամպիրի պատմություն / The Vampire's Assistant (2009) :)

http://i50.tinypic.com/2zp2t53.jpg

Ժանրը՝ սարսափ, մարտաֆիլմ, թրիլլեր, ֆենտզի, արկածային, ընտանեկան

Ռեժիսոր՝ Պոլ Վայց / Paul Weitz

Դերերում՝ Ջոն Ս. Ռեյլի, Ուիլլեմ Դեֆո, Սալմա Հայեկ, Ջոշ Հատչերսոն, Դենիել Նյուման և ուրիշներ

Ֆիլմը ժամանակվոր, ոչ այնքան լավ որակով կարող բեռնել այստեղից (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2747504)

Կինոպոիսկ (http://www.kinopoisk.ru/level/1/film/102393/)

http://i49.tinypic.com/281ztqv.jpg
http://i47.tinypic.com/2zzoro8.jpg

Թրեյլեր

http://www.youtube.com/watch?v=92Ig9xGNWig

Ռուֆուս
16.02.2010, 18:04
Քանի որ հիմա Ձմեռային Օլիմպիադան է, մի հատ ընտիր ֆիլմ կարող եմ խորհուրդ տալ.

Cool Runnings

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46172&d=1266329012

1988թ-ի Կալգարիի Ձմեռային Օլիմպիադայի ժամանակ Ճամայկան առաջին արևադարձային երկիրն էր, ով բոբսլեյի թիմ ուղարկեց մրցումներին մասնակցելու համար: Կյանքում առաջին անգամ ձյուն տեսած ճամայկացիները Կալգարիում տարբեր արկածներ են ունենում ու շատ արագ դառնում ֆավորիտ:

Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա:

DVG
18.02.2010, 21:18
Խորհուրդ կտամ դիտել Atonement (Искупление) ֆիլմը...ես որ շատ հավանեցի:

Farfalla
22.02.2010, 10:17
Хатико: Самый верный друг

http://s54.radikal.ru/i145/1002/05/0d20f9b7856b.jpg

http://s59.radikal.ru/i166/1002/23/382ff532df4a.jpg

Dayana
22.02.2010, 18:58
Хатико: Самый верный друг

http://s59.radikal.ru/i166/1002/23/382ff532df4a.jpg

Լօլ, մտա էս թեման, որ հենց նույն ֆիլմը խորհուրդ տամ նայել, երեկ եմ նայել ու զմայլված եմ :love

Օնլայն տարբերակը կարող եք դիտել այստեղ (http://xtshare.com/humancheck.php?Id=25738):

*e}|{uka*
22.02.2010, 19:42
Լօլ, մտա էս թեման, որ հենց նույն ֆիլմը խորհուրդ տամ նայել, երեկ եմ նայել ու զմայլված եմ :love

Օնլայն տարբերակը կարող եք դիտել այստեղ (http://xtshare.com/humancheck.php?Id=25738):

Ես էլ: :D Երկու օր ա ռեկլամ եմ անում էս կինոն, ասի մտնեմ ստեղ էլ գրեմ, էն էլ: :beee

_DEATH_
22.02.2010, 19:47
Ես էլ եմ դիտել: :)
http://www.akumb.am/showthread.php/22173-Խորհուրդ-եմ-տալիս-դիտել?p=1895396&viewfull=1#post1895396

Էնքան էր դուրս եկել, որ նույնիսկ օրիգինալ ֆիլմն եմ նայել ճապոնական:

Dayana
22.02.2010, 19:58
Ես էլ: :D Երկու օր ա ռեկլամ եմ անում էս կինոն, ասի մտնեմ ստեղ էլ գրեմ, էն էլ: :beee
Դե լավ, մի բարկանա, մի ուրիշ ֆիլմ ասա, նայեմ ;)

Ես էլ եմ դիտել: :)
http://www.akumb.am/showthread.php/22173-Խորհուրդ-եմ-տալիս-դիտել?p=1895396&viewfull=1#post1895396

Էնքան էր դուրս եկել, որ նույնիսկ օրիգինալ ֆիլմն եմ նայել ճապոնական:

Օրիգինալը վավերագրական էր? :esim

_DEATH_
22.02.2010, 20:13
Դե լավ, մի բարկանա, մի ուրիշ ֆիլմ ասա, նայեմ ;)

Օրիգինալը վավերագրական էր? :esim

Չէ էլի գեղարվեստական: :)

Մի քանի կադր

http://www.youtube.com/watch?v=P3s11acb7Z8

Ստեղից կարելի ա քաշել http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2539996

Բարեկամ
24.02.2010, 03:37
ահավոր ազդեցիկ ֆիլմ. Shutter Island. խորհուրդ եմ տալիս դիտել ուղեղի մանյակներին հատկապես:

http://www.youtube.com/watch?v=c4bznTvfP6k

Sagittarius
26.02.2010, 02:25
Գրան Թորինո (http://xtshare.com/toshare.php?Id=27118&view=Gran-Torino)

http://billsmovieemporium.files.wordpress.com/2008/12/large_12-11torino.jpg

BOBO
26.02.2010, 02:52
Из Парижа с любовью / From Paris with Love

http://i045.radikal.ru/1002/d7/5c2db98244fd.jpg

http://ruever.ru/films/10379-iz-parizha-s-lyubovyu-from-paris-with-love-2010-dvdrip.html

Кандагар

http://s55.radikal.ru/i150/1002/07/27a75b23af42.jpg

http://ruever.ru/films/10382-kandagar-2010-dvdrip.html

Կաթիլ
28.02.2010, 22:37
Загадочная история Бенджамина Баттона
http://ki-no.ru/film/c/Curious_Case_Of_Benjamin_Button/z/1.jpg

_DEATH_
28.02.2010, 23:04
Загадочная история Бенджамина Баттона
http://ki-no.ru/film/c/Curious_Case_Of_Benjamin_Button/z/1.jpg

Հետաքրքիր ֆիլմ ա? Էս քանի շաբաթ ա հավես չեմ անում նայեմ:

Կաթիլ
28.02.2010, 23:18
Հետաքրքիր ֆիլմ ա? Էս քանի շաբաթ ա հավես չեմ անում նայեմ:

Ես էլ անընդհատ գովազդը տեսնում էի, բայց ժամանակ չէի գտնում նայելու, էսօր պատահաբար բռնեցի… Ֆանտաստիկ մելոդրամա, չնայած որ մի քիչ ձգձգված էր, բայց հետաքրքիր էր, արժէ նայել:

Լեո
28.02.2010, 23:31
Հատիկո՝ ամենահավատարիմ ընկերը

http://s54.radikal.ru/i145/1002/05/0d20f9b7856b.jpg

Հատիկո

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Hachiko.JPG/200px-Hachiko.JPG

Հատիկոն իրական կերպար է: Նա լույս աշխար է եկել 1923թ. նոյեմբերի 10-ին, ճապոնական Ակիտա բնակավայրում: Ֆերմայի (որտեղ նա ծնվել էր) տերը որոշում է շնիկին նվիրել պրոֆեսոր Խիդեսաբուրո Ուենոյին, ով աշխատում էր Տոկիոյի համալսարանում: Պրոֆեսսորը շնիկին կոչեց Հատիկո (ճապ. - ութերորդ):

Երբ Հատիկոն մեծացավ, նա ամենուրեք ուղեկցում էր տիրոջը: Տերը ամեն օր մեկունում էր քաղաք աշխատանքի, այդ պատճառով շունը նրան ամեն առավոտ ուղեկցում էր մինչև երկաթուղու Սիբույա կայարան, իսկ այունհետև ժամը 15-ին վերադառնում էր այնտեղ, որպեսզի դիմավորեր տիրոջը:

1925թ. մայիսի 21-ին համալսարանում պրոֆեսորը սրտի նոպա ունեցավ: Բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը, նա այլևս տուն չէր դառնալու... Այդ ժամանակը Հատիկոն 18 ամսական էր: Այդ օրը նա երկար սպասեց տիրոջը, բայց տերը այդպես էլ չեկավ... Հատիկոն սկսեց ամեն օր կայարան գնալ և համբերատար սպասել տիրոջը մինչև ուշ երեկո: Գիշերները նա քնում էր պրոֆեսորի տան սանդուղքամուտքում:

Չնայած նրան, որ պրոֆեսորի ընկերներից ու բարեկամներից շատերը փորձում էին Հատիկոյին իրենց տուն տանել, նա միևնույն է անդադար շարունակում էր կայարան գնալ: Տեղի առևտրականներն ու երկաթուղու աշխատակիցները կերակրում էին հավատարիմ շանը, հիանում նրա համառությամբ ու համբերատարությամբ:

Հատիկոն հայտնի դարձամ ողջ Ճապոնիայում 1932թ.-ին այն բանից հետո, երբ նրա մասին Տոկիոյի խոշորագույն թերթերից մեկը հոդված հրատարակեց «Հավատարիմ ծեր շունը սպասում է իր տիրոջ վերադարձին, ով մահացել է 7 տարի առաջ» վերնագրով: Պատմությունը գերեց ճապոնացիների սրտերը, և Սիբույա կայարան սկսեցին հաճախել հազարավոր ճապոնացիներ՝ դժբախտ շանը տեսնելու նպատակով:

Հատիկոն երկաթուղու կայարան գնաց 9 տարի շարունակ, մինչև իր մահը՝ 1935թ. մարտի 8-ը: Նա մահացավ սրտի ֆիլյարից: Հատիկոյի անշունչ մարմինը գտան փողոցում՝ կայարանից ոչ հեռու... Նրա մահից հետո Ճապոնիայում հայտարարվեց սգո օր:

Մինչ այդ, նրա մահից մեկ տարի առաջ՝ 1934թ. ապրիլի 21-ին, Սիբույա կայարանում կանգնեցվեց նրա արձանը, որի բացմանը Հատիկոն անձամբ ներկա էր:

http://stat17.privet.ru/lr/092b62a945a47b9f7bd867c530932a81

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արձանը ոչնչացվեց. նրա նյութը օգտագործեցին զինովրական կարիքների համար: Բայց Ճապոնիան չմոռացավ Հատիկոյին, և պատերազմի ավարտից հետո, 1948թ. օգոստոսին արձակնը վերականգնվեց:

Այսօր Հատիկոյի արձանը Սիբույա կայարանի մոտ հանդիսանում է սիրահարների ժամադրավայր, իսկ նրա բուն կերպարը Ճապոնիայում դարձել է անվերապահ սիրո և նվիրումի խորհրդանիշ...

Հատիկո :love

Dayana
01.03.2010, 02:40
Gone baby Gone
http://images.blu-ray.com/movies/covers/632_front.jpg
Քիչ առաջ դիտեցի ֆիլմն ու բավականին դուրս եկավ: Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ դիտածս բոլոր ֆիլմերը լավն են եղել և սա էլ բացառություն չէր: Ոչ շատ ծանր, որ ռոմանտիկ ֆիլմ, սկայան այն նուրբ նյարդեր ունեցողների համար չէ (երևի):

BOBO
01.03.2010, 13:21
Ниндзя-убийца / Ninja Assassin

http://i018.radikal.ru/1002/76/1a58b628bbe9.jpg

http://ruever.ru/films/10387-nindzya-ubijca-ninja-assassin-2009-dvdrip.html

Okamigo
01.03.2010, 17:06
Быть с вами / Ima, Ai ni Yukimasu / Be with you
http://img178.imageshack.us/img178/82/ade46f94b318sx3.jpg

Հիանալի ֆիլմ է::hands

Hayk Avetisyan
01.03.2010, 22:05
http://eter.tv/arm/programs/Prometevs/7.shtml մարտի 7 ին ժամը 21:00 Հ2 ով:

Հայկօ
02.03.2010, 20:09
Եվս մեկ անգամ հիշեցնում եմ.

Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է կոնկրետ ֆիլմ խորհուրդ տալու համար: Հաջորդ բոլոր այն գրառումները, որոնք ֆիլմի վերնագիր և համառոտ նկարագրություն չեն պարունակի, կջնջվեն:

Ինչպես նաև լավ կլիներ, եթե ձեր խորհուրդին կցեիք ֆիլմի սքրինշոթները / պոստերը, նկարագրեիք ժանրը, տարեթիվը, նշեիք ռեժիսյորին և/կամ դերասաններին, գրեիք, թե ինչու՞ եթ խորհուրդ տալիս դիտել հատկապես տվյալ ֆիլմը, ինչո՞վ է դա առանձնանում ու տարբերվում մյուս ֆիլմերից, այդ ֆիլմի առավելությունները և այլն: Դատեք ինքներդ. եթե որևէ անծանոթ մարդ ձեզ ասեր «Գնա ու նայիր X ֆիլմը», դուք ձեր թանկագին ժամանակից երկու ժամ կհատկացնեի՞ք այդ կասկածելի զբաղմունքին: Իսկ եթե ասեր «Նայիր X ֆիլմը, որովհետև...», ու այդ բացատրությունը գրավե՞ր ձեզ:

Կոնկրետ օրինակներ՝ վերջին երեք-չորս էջերից.

Не говори никому

Նայեք այ էս կինոն "Законапослушный Гражданин"

Հարգելի Jarre և N a x a g a h, ինչու՞ պիտի ես իմ թանկագին կյանքից մի քանի ժամ վատնեմ այս կինոների վրա: Պատասխան՝ չգիտեմ, դուք չեք հուշել: Իմ կյանքն ինձ համար թանկ է որպես հիշատակ, ես այդ կինոները չեմ նայի՝ հիմնվելով միայն վերնագրի վրա:

<< Sumerki>> 1,2 ...ուղղակի պետք է նայել,......իսկապես,պարզապես հրաշք....խոսքեր չկան...

Խորհուրդ կտամ դիտել Atonement (Искупление) ֆիլմը...ես որ շատ հավանեցի:

Այն, որ հարգարժան Misteria-ն և DVG-ն ցնցվել, ապշել են կամ պարզապես շատ հավանել ինչ-որ ֆիլմ, դեռ բավական չէ՝ շարքային Բաղդասարին համոզելու համար, որ վերոհիշյալ ֆիլմն իրեն էլ դուր կգա: Չէ՞ որ ինքը, բացի «Շատ լավն ա»-ատիպ մի կարծիքից, ուրիշ ոչ մի հիմք չունի:

Գրան Թորինո (http://xtshare.com/toshare.php?Id=27118&view=Gran-Torino)

Загадочная история Бенджамина Баттона

Վերնագրեր, վերնագրեր... Ուրիշ ոչինչ:

http://eter.tv/arm/programs/Prometevs/7.shtml մարտի 7 ին ժամը 21:00 Հ2 ով:

Եվ վերջում՝ ամենահետաքրքիրը. նույնիսկ վերնագիր չկա, այլ հղում՝ դեպի «Եթերի» համապատասխան էջը: Սա ինչ-որ տեղ նույնիսկ ավելի օգտակար գրառում է, քանի որ կոնկրետ հուշում է մարդկանց. եթե ուզում եք նայել այս ֆիլմը, ապա այսինչ օրը այսինչ ժամին միացրեք այսինչ ալիքը: Սակայն կրկին՝ ոչ մի խոսք, թե ինչու՞ է գրառման հեղինակը մյուսներին խորհուրդ տալիս դիտել այդ ֆիլմը, թող դա լինի ընդամենը այսպիսի նախադասություն՝ «նոր ֆիլմ է՝ այսինչ ժանրի, այսինչ դերասաններով»:

Ստացվում է, որ իզուր եք ջանք ու եռանդ ծախսում ու խորհուրդներ տալիս. ոչ մի լուրջ խորհուրդ էլ, ըստ էության, չկա: Ես երբեք արձակուրդս չեմ անցկացնի Սվազիլենդում, որովհետև ինչ-որ մեկն ինձ պարզապես խորհուրդ է տվել «գնալ Սվազիլենդ, կարգին տեղ ա», այլ կմեկնեմ Իբիցա, որովհետև հազարումի փաստեր ինձ հուշում են, որ այն ինձ հաստատ դուր կգա:

Okamigo
04.03.2010, 17:32
Первая любовь миллионера / A Millionaire's First Love

http://i12.tinypic.com/4zxum1c.jpg

Խորհուրդ եմ տալիս,հոնց նոր դիտեցի տպավորություններս շատ մեծ են
Այստեղից էլ կարաք քաշեք ֆիլմը http://rutracker.org/forum/viewtopic.php?t=358616

*e}|{uka*
04.03.2010, 20:27
"Пришельцы на чердаке" /Aliens in the Attic/

Շեդեվր չի, բայց լավն ա, հումորագմփիկ արտահայտություններ կան մեջը, եթե իհարկե լավ թարգմանություն է ::love: Ընտանեկան, պոպկոռնի հետ ուտվում ա: :)

Marco
05.03.2010, 12:56
Գնալով ավելի ու ավելի հազվադեպ են պատահում ֆիլմեր, որ գոնե ինչ-որ տպավորություն են թողնում…Եթե համաձայն եք իմ հետ, որ Մերիլ Սթրիպը աշխարհի ամենաաներազանցելին ա, նայեք <DOUBT>, վերջին ֆիլմերից կառաջարկեմ նաև <UP IN THE AIR>:

_DEATH_
05.03.2010, 14:12
Թաղամաս №9 / District 9 (http://www.imdb.com/title/tt1136608/)

1982 թ-ին "Խեցգետիններ" մականվամբ այլմոլորակայինները եկել են Երկիր, հարավային աֆրիկայում հատուկ թաղամաս են տրամադրել մարդիկ` District 9: Խեցգետինների սիրած սնունդը կատվի կերն ա: Ֆիլմը խեցգետինների ճակատագրի մասին ա, թե ինչ ա լինելու մի քանի ամսից:

Ընդհանուր ասեմ ես ֆանտաստիկ ֆիլմեր չեմ սիրում, մասնավորապես արհեստական ստեղծված արարածներ, բայց էս ֆիլմը հավանեցի, երկու օրից էլ օսկար ա տանելու:

Life
05.03.2010, 14:51
Խորհուրդ եմ տալիս դիտել Книга Илая / The Book of Eli ֆիլմը
Ինձ անձամբ դուր ա եկել
http://i2.fastpic.ru/big/2010/0305/67/47fac6152a117e530f61897b28d1fe67.jpg

Հայկօ
05.03.2010, 20:58
Թաղամաս №9 / District 9 (http://www.imdb.com/title/tt1136608/)

1982 թ-ին "Խեցգետիններ" մականվամբ այլմոլորակայինները եկել են Երկիր, հարավային աֆրիկայում հատուկ թաղամաս են տրամադրել մարդիկ` District 9: Խեցգետինների սիրած սնունդը կատվի կերն ա: Ֆիլմը խեցգետինների ճակատագրի մասին ա, թե ինչ ա լինելու մի քանի ամսից:

Ընդհանուր ասեմ ես ֆանտաստիկ ֆիլմեր չեմ սիրում, մասնավորապես արհեստական ստեղծված արարածներ, բայց էս ֆիլմը հավանեցի, երկու օրից էլ օսկար ա տանելու:

Լավ ֆիլմ է: Ռուսի ասած՝ на любителя, բայց լավն է :): Էնքանով է այլմոլորակայինների մասին, ինչքանով որ մեջը այլմոլորակայիններ կան, բայց «Անկախության օրից» սկսած մինչև «Մարսը գրոհում է» կարող եք հանգիստ մոռանալ: Տեղ-տեղ՝ ծանր, տեղ-տեղ՝ զարմանալի, տեղ-տեղ՝ ատելի: Ընդ որում՝ շատ հետաքրքիր սկզբունքով է ստեղծված. ֆիլմը նկարված է որպես դոկումենտալ տեսանյութ՝ հեռուստաեթերից մեջբերումներով, սիրողական տեսախցիկին հատուկ ցնցումներով, ոչ պրոֆեսիոնալ տեսանկյուններով և այլն: Վերջին ֆիլմերից միայն մեկն է միտքս գալիս, որ նման կերպ է նկարած. Cloverfield (ռուսները Монстро էին թարգմանել): Ընտիր ֆիլմ է, ի դեպ ;):

Հայկօ
05.03.2010, 20:59
Խորհուրդ եմ տալիս դիտել Книга Илая / The Book of Eli ֆիլմը
Ինձ անձամբ դուր ա եկել

Խստիվ խորհուրդ եմ տալիս դիտել միմյայն պոստապոկալիպտիկայի և, մասնավորապես, Fallout III (http://www.akumb.am/showthread.php/43761-Fallout-3-%C3%95%C2%AD%C3%95%C2%A1%C3%95%C2%B2%C3%95%C2%A8)-ի երկրպագուներին. մնացած բոլորի համար սա բավականին միջին ֆիլմ պիտի որ լինի՝ չնայած Դենզել Վաշինգտոնի ու Գերի Օլդմենի մասնակցությանը:

Life
08.03.2010, 21:36

Սպանեց Հայկօ:lol:lol:lol

Հայկօ
08.03.2010, 21:43
Սպանեց Հայկօ:lol:lol:lol

Ես լրիվ լուրջ էի գրել :pardon:

Life
08.03.2010, 22:09
Ես լրիվ լուրջ էի գրել :pardon:

Ես ուրիշ բան ասեցի?:)ուզում էի ասել,որ շատ տիպիկ էր ասված

CactuSoul
09.03.2010, 01:10
Հենց նոր դիտեցի «Խոստացիր ինձ»-ը:roll ("Promets-moi"/"Завет"/"Promise Me This", 2007)… Նման կյանքություն մենակ Կուստոյի մտքով կարող էր անցնել:love…

http://1.bp.blogspot.com/_OI5pOToZz1g/R_EnE1SG1oI/AAAAAAAAAtY/BpyeDJtiCGY/s400/18845667.jpg http://2.bp.blogspot.com/_Q_iW6wlmQWI/R6OVWeIf4qI/AAAAAAAAA3U/MUwAmvsyGYs/s400/promets_moi_Affiche_2.jpg

Հեքիաթը շատ էր, բայց (մեղմ ասած) շա՜տ դրական, պայծառ... մի խոսքով՝ հրաշք ֆիլմ էր:good:

http://www.racc.be/upload/images/promets-moi_rac.jpg

http://medias.fluctuat.net/medias-factory/m/mediabox/media/4/4/9/3944/3944.jpg

Սա էլ trailer-ը:).

http://www.youtube.com/watch?v=PVYa6D01XCE

Չգիտեմ էլ՝ ոնց ասեմ, որ պատկերացնեք, թե ինչքան լավն էր… Անպայման նայեք:B:

Հ.Գ.
Ու էսօրվանից հայտարարում եմ, որ Ստրիբոր Կուստուրիցայի երաժշտությունն իմ ամենասիրածների շարքում է:love:oy:love…

Ռուֆուս
09.03.2010, 10:36
Հենց նոր դիտեցի «Խոստացիր ինձ»-ը:roll ("Promets-moi"/"Завет"/"Promise Me This", 2007)… Նման կյանքություն մենակ Կուստոյի մտքով կարող էր անցնել:love…

Իսկ ինձ հեչ դուր չեկավ, արդեն Կուստուրիցան սպառել է ինքն իրեն, էլ չի կարողանում նորմալ ֆիլմ նկարել...

Ֆիլմի մեջ ոչ մի նորություն չկար, ոնց որ Կուստուրիցայի նախորդ ֆիլմերից հատվածներ պոկած իրար կպցրած լինեին... Եթե չեք ուզում Կուստուրիցայից հիասթափվեք, մի նայեք :)

CactuSoul
09.03.2010, 11:36

Դե ես ընդհանրապես եմ ասում, որպես ֆիլմ, շատ պայծառ է ու տրամադրություն է ստեղծում: Թե չէ ինձ որ մնա, «Կյանքը հրաշք է»-ից լավը չկա…
Պայծառ կոմեդիա է, էլի:) Ընտիր նկարած;): Կարծում եմ՝ քիչ բան չի բավականաչափ գրավիչ լինելու համար:acute:

Legolas
09.03.2010, 11:50
Հենց նոր դիտեցի «Խոստացիր ինձ»-ը:roll ("Promets-moi"/"Завет"/"Promise Me This", 2007)… Նման կյանքություն մենակ Կուստոյի մտքով կարող էր անցնել:love…

http://1.bp.blogspot.com/_OI5pOToZz1g/R_EnE1SG1oI/AAAAAAAAAtY/BpyeDJtiCGY/s400/18845667.jpg http://2.bp.blogspot.com/_Q_iW6wlmQWI/R6OVWeIf4qI/AAAAAAAAA3U/MUwAmvsyGYs/s400/promets_moi_Affiche_2.jpg

Հեքիաթը շատ էր, բայց (մեղմ ասած) շա՜տ դրական, պայծառ... մի խոսքով՝ հրաշք ֆիլմ էր:good:

http://www.racc.be/upload/images/promets-moi_rac.jpg

http://medias.fluctuat.net/medias-factory/m/mediabox/media/4/4/9/3944/3944.jpg

Սա էլ trailer-ը:).

http://www.youtube.com/watch?v=PVYa6D01XCE

Չգիտեմ էլ՝ ոնց ասեմ, որ պատկերացնեք, թե ինչքան լավն էր… Անպայման նայեք:B:

Հ.Գ.
Ու էսօրվանից հայտարարում եմ, որ Ստրիբոր Կուստուրիցայի երաժշտությունն իմ ամենասիրածների շարքում է:love:oy:love…
Վայ Պատգամն ա ,ես նայել եմ ստեղ (http://www.akumb.am/showthread.php/10245-%D5%81%D5%A5%D6%80-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AE-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A8?p=1739682#post1739682) էլ գրել եմ , ընտրիր կինոյա ընտիր , հայերեն թարմանածն եմ նայել , ընենց էլ լավ էին թարգմանել :
Ամենաշատը էն պահն եմ սիրում որ պատուհանի տակ պարում ա ու ասում Յասնա՜ :)):))
Կամ որ տունը մենակ էտ աղջիկը պարում ա Vila Marica:love , էն թռնող մարդը:hands , շեֆ:B
Ընենց լավ դրվագներ կան , մի խոսքով լրիվ կուստուրիցայա:D .
Երաժշտությունները վափշե թույն են , որ լսում եմ անկախ ինձնից ժպտալս գալիս ա:))

Դարք
09.03.2010, 21:31
шестое чувство

http://www.imdb.com/title/tt0167404/ արտակարգ ֆիլմա,նայեք չեք փոշմանի ,,խոսքերն ավելորդ են,ով էլ տեսելա կհաստատի ասածներս

http://www.kinopoisk.ru/level/1/film/395/ http://kuponov.net/uploads/posts/2009-10/1255199489_shestoe_chuvstvo.jpg

Ռուֆուս
16.03.2010, 20:05
Գերմանական հրաշք մի ֆիլմ.

Das Leben der Anderen/Ուրիշների կյանքը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/9f/Leben_der_anderen.jpg

IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցուցակում գրավում է 55-րդ տեղը:

Ֆիլմը Շտազիի (ԳԴՀ-ի КГБ-ին համապատասխանող օրգանը) աշխատողներից մեկի գործունեության մասին է, ով դավաճանում է իր սկզբունքներին հանուն ուրիշների փրկության: Հրաշալի ֆիլմ, որը 2007-ին արժանացել է օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիայում:

Վերջում լացացրեց :(

_DEATH_
17.03.2010, 16:18
Ուրիշների կյանքը շատ լավ ֆիլմ ա, նայելուց հետո մի քանի օր անընդհատ հիշում էի: Մի բան էլ էտ ֆիլմից սովորել եմ, ինչքան ժամանակ ա օգուտ ա տալիս, ոնց որոշեմ մարդը խափում ա թե չէ:

Հարց եմ տալիս ինչոր մեկին (նենց հարց չէ, որ մենակ այո/ոչ ա պատասխանը), եթե զգում եմ որ կասկածելի ձևով ա պատասխանում, սպասում եմ մի քանի օր անցնի, էլի նույն հարցը տալիս եմ, տենց մի քանի անգամ, մինչև ասի հոգնացրեցիր էտ հարցով: Ու սկսում եմ համեմատել ամեն անգամվա պատասխանը, եթե բառ առ բառ համընկնում ա, ուրեմն հաստատ խափում ա:

dvgray
18.03.2010, 07:06
Թե չէ ինձ որ մնա, «Կյանքը հրաշք է»-ից լավը չկա…

համաձայն եմ: հիանալի ֆիլմ է: թերևս մի ֆիլմ կա, որ նույնպիսի էմոցիոնա է պատճառել ինձ: դա Բոնդարչուկի "Մարդու ճակատագիր"-ն է:
հանճարեղ ստեղծագործություն է

AMzone
19.03.2010, 02:05
http://s41.radikal.ru/i094/1003/62/4f5181e1844b.jpg

Невидимая сторона / The Blind Side
հիասքանչ կինոյա. հաստատ չեք փոշմանի
եթե պետք լինի ինտերնետից, իմ սայթում կա կարաք քաշեք:

Դարք
19.03.2010, 09:29
http://s41.radikal.ru/i094/1003/62/4f5181e1844b.jpg

Невидимая сторона / The Blind Side
հիասքանչ կինոյա. հաստատ չեք փոշմանի
եթե պետք լինի ինտերնետից, իմ սայթում կա կարաք քաշեք:

ես հիմա իրոք կինոն լավնա թե ռեկլամ էր:D

AMzone
19.03.2010, 12:40
ես հիմա իրոք կինոն լավնա թե ռեկլամ էր
չէ ռեկլամ չեր, նայի հետո կգրես.. բայց չմոռանաս ամպայման գրի... լավներ թե շատ լավներ:

Դարք
19.03.2010, 12:42
չէ ռեկլամ չեր, նայի հետո կգրես.. բայց չմոռանաս ամպայման գրի... լավներ թե շատ լավներ:

Overview
User Rating:
7.7/10 :think միգուցե և նայեմ

jeko777
19.03.2010, 12:56
Հենց նոր դիտեցի «Խոստացիր ինձ»-ը:roll ("Promets-moi"/"Завет"/"Promise Me This", 2007)… Նման կյանքություն մենակ Կուստոյի մտքով կարող էր անցնել:love…

http://1.bp.blogspot.com/_OI5pOToZz1g/R_EnE1SG1oI/AAAAAAAAAtY/BpyeDJtiCGY/s400/18845667.jpg http://2.bp.blogspot.com/_Q_iW6wlmQWI/R6OVWeIf4qI/AAAAAAAAA3U/MUwAmvsyGYs/s400/promets_moi_Affiche_2.jpg

Հեքիաթը շատ էր, բայց (մեղմ ասած) շա՜տ դրական, պայծառ... մի խոսքով՝ հրաշք ֆիլմ էր:good:

http://www.racc.be/upload/images/promets-moi_rac.jpg

http://medias.fluctuat.net/medias-factory/m/mediabox/media/4/4/9/3944/3944.jpg

Սա էլ trailer-ը:).

http://www.youtube.com/watch?v=PVYa6D01XCE

Չգիտեմ էլ՝ ոնց ասեմ, որ պատկերացնեք, թե ինչքան լավն էր… Անպայման նայեք:B:

Հ.Գ.
Ու էսօրվանից հայտարարում եմ, որ Ստրիբոր Կուստուրիցայի երաժշտությունն իմ ամենասիրածների շարքում է:love:oy:love…

Թրեյլերը նայեցի շատ դուրս էկավ, բայց անունը ոնցա? որ թվի ֆիլմա, 3 հատ անունա գրած չեմ կարողանում տոռռենտ լինկը գտնել google-ում

CactuSoul
19.03.2010, 13:02
Թրեյլերը նայեցի շատ դուրս էկավ, բայց անունը ոնցա? որ թվի ֆիլմա, 3 հատ անունա գրած չեմ կարողանում տոռռենտ լինկը գտնել google-ում

2007 թվականի ֆիլմ ա: Փորձիր "Завет" կամ "Zavet" տարբերակներով, գուցե մի բան գտնի: "Promets-moi"-ը վերնագիրն է օրիգինալ լեզվով:

Հ.Գ.
Գուցե այս հղում (http://torrentpump.com/download/zavet-2007-domaci-film-5434132)ն օգնի:

jeko777
19.03.2010, 13:07
2007 թվականի ֆիլմ ա: Փորձիր "Завет" կամ "Zavet" տարբերակներով, գուցե մի բան գտնի: "Promets-moi"-ը վերնագիրն է օրիգինալ լեզվով:

Գտա մերսի:

Jarre
20.03.2010, 13:23
Սկորցեզեի «Անիծվածների կղզին»

Շատ ուժեղ դրամայա։ Հոգեբանական թրիլեր։

Ավելացնեմ, որ ուժս կամ հերթական ամերիկյան անկապ թրիլեր չի, այլ լուրջ ու շատ հետաքրքիր ֆիլմ է, որի ամբողջ իմաստը հասկանում ես միայն վերջին հինգ րոպեյվա ընթացքում, կամ նույնիսկ ամենավերջին վայրկյաններին։

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/2/22/Kinopoisk.ru-Shutter-Island-1094940.jpg

Ռուֆուս
22.03.2010, 18:24
District 9
http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d7/District_nine_ver2.jpg

IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում՝ 117-րդ տեղում է:

Ֆիլմը երկրագնդի վրա պատահաբար հայտնված ալյմոլորակայինների մասին է: Շատ հետաքրքիր ձևով է նկարահանված՝ կեղծ փաստավավերագրական ֆիլմի ձևով, ինչ-որ տեղ հիշեցրեց Blairwitch Project ֆիլմը: Այս տարի ներկայացվել էր 4 օսկարի, այդ թվում նաև լավագույն ֆիլմ նոմինացիայում (ափսոս ոչ մի օսկար չշահեց): Մտածելու լիքը նյութ տվեց :)

Անպայման դիտեք, լավն է: :)

_DEATH_
22.03.2010, 18:48
District 9

Նախորդ էջում գրել էի: :)

tikopx
22.03.2010, 23:03
Խորհուրդ կտաի Իլայի Գրիքը,բայց այն արդեն առաջարկել են,նենց որ կառաջարկեմ
The Penguins Of Madagascar: Operation DVD

Ռուֆուս
13.04.2010, 09:59
The Devil's Backbone/El espinazo del diablo/Սատանայի ողնաշարը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/de/Espinazo_del_diablo.jpg

Ռեժիսյոր՝ Գիլյերմո Դել Տորրո
Ժանրը՝ սարսափ
Դերերում՝ Մարիսա Պարեդես, Էդուարդո Նորրիեգա
Տարեթիվը՝ 2001թ
Երկիրը՝ Մեքսիկա-Իսպանիա

«Պանի Լաբիրինթոսը» ֆիլմի հեղինակի գլուխգործոցներից. էլի նույն ձեռագիրը - արտակարգ օպերատորական աշխատանք, արտակարգ դերասանական խաղ, արտակարգ երաժշտություն, որը ամբողջովին խոսում է ֆիլմի հետ ու արտակարգ, գրավիչ սյուժե:

Դասական «վրիժառու ուրվականի» մասին սարսափ ֆիլմ է, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Իսպանիայում գտնվող որբանոցում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ: Սարսափ տեսարանները շատ հաջող էին ու վախենալու. ֆիլմը դիտելիս մի քանի անգամ արյունը սառեց երակներիս մեջ :oy Իսկ երեխաների դերասանները շատ համոզիչ էին խաղում:

Եթե «Պանի Լաբիրինթոսը» հավանել եք, էս ֆիլմն էլ ձեզ դուր կգա:

Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 92%:

Ռուֆուս
13.04.2010, 10:24
The Hurt Locker/Ցավի Տիրակալը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/6c/HLposterUSA2.jpg

Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%
Այս տարի արժանացել է 6 օսկար մրցանակի՝ այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսյոր անվանակարգերում:

Ֆիլմը Իրաքի պատերազմի ժամանակ ռումբեր վնասազերծող ջոկատի մասին է: Ճիշտն ասած սպասելիքներս մեծ չէին, սպասում էի, որ ֆիլմը հերթական ամերիկյան պրոպագանդան կլինի, որտեղ ամերիկացիները կսրբացվեն, իրաքցիներին անխտիր կերպով որպես տեռորիստներ կներկայացնեն ու լիքը պատճառ կբերեն, որ Իրաքի պատերազմը արդարացված էր:

Ինչ լավ էր, որ սպասելիքներս չարդարացան :D Հրաշալի ֆիլմ էր, խորը, մանրամասն մշակած, իսկ դերասաններն ու ֆիլմի կերպարները վերջն էին...

Մասնագետ Էլդրիջը - արտաքինից թափով, մկանուտ տղա էր, բայց իրականում վախկոտ էր ու անվստահ:
Սերժանտ Սենբորնը, ով սիրում էր, երբ ամեն ինչ տեղը տեղին էր արվում:
Սերժանտ Ջեյմսը, ով առաջին հայացքից տափակ մարդու տպավորություն էր թողնում, բայց իրականում իսկական հերոս էր: Ափսոս Ջերեմի Ռեններին օսկար չտվեցին լավագույն դերասանի համար:

Մի խոսքով, լավն էր, իրոք արժանի էր մրցանակներին:

Ռուֆուս
19.04.2010, 23:01
Հերթական պուպուշ ֆիլմը.

Լուսինը/The Moon

http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/ce/Moonposter.jpg

Ռեժիսյոր՝ Դունկան Ջոնս
Դերերում՝ Սեմ Ռոքվել, Քեվին Սպեյսի (ձայնը)
Կոմպոզիտոր՝ Քլինթ Մենսելլ
Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա
IMDB ռեյտինգը՝ 8.0
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 89%

Ֆիլմի ռեժիսյորը ռոքի լեգենդ Դևիդ Բոուիի որդին է՝ Դունկան Ջոնսը: Բոուիի երկրպագուներին ծանոթ կլինի Space Oddity երգը, որը պատմում է Թոմ անունը կրող տիեզերքում մոլորված աստղագնացի մասին :)

Ֆիլմի հերոսը՝ Թոմ Բելը աստղագնաց է, ով միայնակ ապրում է Լուսնի վրա գտնվող հելիում3 արտադրող գործարան/տիեզերական կայանում: Նրա երեքամյա պայմանագիրը շուտով վերջանալու է և նա վերադառնալու է Երկիր, ուր իրեն սպասում են կինն ու դուստրը: Սակայն նախքան վերադառնալը Թոմի մոտ հալյուցինացիաներ են սկսվում:

Չնայած համեստագույն բյուջեին ֆիլմը շատ լավն է, օրիգինալ սցենար, հոգեցունց երաժշտություն, ընտիր դերասանական խաղ (ֆիլմը մեկ դերասան ունի, եթե չհաշվենք Քեվին Սպեյսիի ձայնը :)) Մյուս դերասանները էկրանին են երևում ընդամենը մի քանի վայրկյան):

Ի դեպ ֆիլմը բազմաթիվ նմանություններ ունի Ստենլի Կուբրիկի 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի հետ,

երկու ֆիլմում էլ համակարգիչը ձեռք է բերում մարդկային տրամաբանություն, սակայն եթե 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի HAL համակարգիչը նպատակ էր դրել ոչնչացնել մարդկանց, Լուսնի GERTY համակարգիչը ընդհակառակը օգնում էր մարդուն:

Մեկ էլ GERTY համակարգիչն էր մռութ, մանավանդ սմայլիկները, որոնք իր տրամադրությունն էին ցույց տալիս :love

Ռուֆուս
22.04.2010, 09:27
Բեովուլֆ/Beowulf

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/ab/Beowolfposter.jpg

Ռեժիսյոր՝ Ռոբերտ Զեմեկիս
Դերերում՝ Ռեյ Վինստոուն
Էնթոնի Հոպկինս
Ջոն Մալկովիչ
Անջելինա Ջոլի

Էս ֆիլմից էլ մեծ սպասելիքներ չունեի, որովհետև Հոլիվուդը յուրահատուկ տաղանդ ու փորձ ունի հին լեգենդները այլանդակելու ու բռնաբարելու մեջ: Ու մի քիչ վախենալով սկսեցի ֆիլմը դիտել, որովհետև կասկած չունեի, որ հին անգլիական էպոսն էլ էր նույն բախտից արժանանալու: Բայց հենց առաջին կադրերից զգացի, որ սխալվում եմ: Նախ ֆիլմը յուրահատուկ ձևով է նկարահանված, կոմպյուտերային հատուկ էֆեկտները ֆիլմին բնորոշիչ համ ու հոտ էին տալիս: Վիզուալ առումով շատ գեղեցիկ էր. ոնց որ լիներ ֆիլմի, մուլտֆիլմի ու համակարգչային խաղի գրաֆիկայի խառնուրդ: Չնայած որոշ հատվածներում հատուկ էֆեկտները չափից դուրս շատ էին ու անիմաստ, բայց ֆիլմը հետաքրքրությամբ էր նայվում:

Ինչ վերաբերվում է սցենարին, սցենարիստները այդքան էլ չէին շեղվել էպոսից, սակայն հետաքրքիր լրացում էին մտցրել, ինչից ֆիլմը միայն շահել էր:

Գրենդելը էդքան էլ նման չէր իմ պատկերացրածին, մի տեսակ խղճուկ Գրենդել էր ստացվել, ու ավելի շուտ զզվելի էր, քան թե վախենալու:

Գրենդելի մայրը՝ Անջելինա Ջոլին լավիկն էր :)) Վիշապն էլ էր լավը ստացվել:

Մի խոսքով Բեովուլֆը գեղեցիկ նկարահանված, լավ երաժշտությունով ժամանցային ֆիլմ է, որը հաստատ արժի նայել:

Ռուֆուս
22.04.2010, 09:56
Վառել կարդալուց հետո/Burn After Reading

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/ae/Burn_After_Reading.jpg

Ռեժիսյորներ՝ Էթան և Ջոել Քոեն
Դերերում՝ Ջոն Մալկովիչ
Ֆրենսիս Մակդորմանդ
Ջորջ Քլունի
Բրեդ Փիթ

Էթան ու Ջոել Քոենները ԻՄՀԿ ժամանակակից ռեժիսյորների ցանկում լավագույններից մեկն են, եթե ոչ լավագույնը: Էս ֆիլմն էլ է դասական Քոենյան ֆիլմ՝ լավ կապակցված սյուժե, սև, շաաատ սև հումոր ու շատ դաժան (երբեմն նույնիսկ կոմիկական) տեսարաններ: Ամեն դեպքում Քոենների հին ֆիլմերին՝ (Ֆարգո, Միլլերի Խաչմերուկը, Բարտոն Ֆինք, Մեծ Լեբովսկին, Որտե՞ղ ես, եղբայր իմ և այլն), էս ֆիլմը չի հասնի:

Rhayader
22.04.2010, 12:45
Բեովուլֆ/Beowulf

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/ab/Beowolfposter.jpg

Ռեժիսյոր՝ Ռոբերտ Զեմեկիս
Դերերում՝ Ռեյ Վինստոուն
Էնթոնի Հոպկինս
Ջոն Մալկովիչ
Անջելինա Ջոլի

Էս ֆիլմից էլ մեծ սպասելիքներ չունեի, որովհետև Հոլիվուդը յուրահատուկ տաղանդ ու փորձ ունի հին լեգենդները այլանդակելու ու բռնաբարելու մեջ: Ու մի քիչ վախենալով սկսեցի ֆիլմը դիտել, որովհետև կասկած չունեի, որ հին անգլիական էպոսն էլ էր նույն բախտից արժանանալու: Բայց հենց առաջին կադրերից զգացի, որ սխալվում եմ: Նախ ֆիլմը յուրահատուկ ձևով է նկարահանված, կոմպյուտերային հատուկ էֆեկտները ֆիլմին բնորոշիչ համ ու հոտ էին տալիս: Վիզուալ առումով շատ գեղեցիկ էր. ոնց որ լիներ ֆիլմի, մուլտֆիլմի ու համակարգչային խաղի գրաֆիկայի խառնուրդ: Չնայած որոշ հատվածներում հատուկ էֆեկտները չափից դուրս շատ էին ու անիմաստ, բայց ֆիլմը հետաքրքրությամբ էր նայվում:

Ինչ վերաբերվում է սցենարին, սցենարիստները այդքան էլ չէին շեղվել էպոսից, սակայն հետաքրքիր լրացում էին մտցրել, ինչից ֆիլմը միայն շահել էր:

Գրենդելը էդքան էլ նման չէր իմ պատկերացրածին, մի տեսակ խղճուկ Գրենդել էր ստացվել, ու ավելի շուտ զզվելի էր, քան թե վախենալու:

Գրենդելի մայրը՝ Անջելինա Ջոլին լավիկն էր :)) Վիշապն էլ էր լավը ստացվել:

Մի խոսքով Բեովուլֆը գեղեցիկ նկարահանված, լավ երաժշտությունով ժամանցային ֆիլմ է, որը հաստատ արժի նայել:

Սցենարի վրա Նիլ Գեյմանն է աշխատել, որը առասպելաբանությունների հետ աշխատելու առումով ամենակոմպետենտ մարդկանցից է: Ինչևէ, ես Բեովուլֆի այս երկու էկրանիզացիաներն էլ եմ շատ սիրում.
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/9c/Beowulf_film.jpg/200px-Beowulf_film.jpg
Անախրոնիկ-ֆուտուրիստական-պոստապոկալիպտիկ ֆիլմ շատ հետաքրքիր կոնտեքստով ու «Mad Max» ու 80-ականների պոստապոկալիպտիկ ֆիլմեր հիշեցնող սեթթինգով: Համապատասխան երաժշտությամբ: Զուգահեռներ կտանեի «Դժոխքից համբարձվածների» ու այլ փոքրաբյուջե սարսափ ֆիլմերի հետ: Լրիվ թրեշ: Բայց՝ արված բարձր որակով: Ու Բեովուլֆին որպես կիսամարդ-կիսադեմոն (կիսահրեշտա՞կ), աշխարհների արանքում լռված, խավարի աստված Բաալի տղա ներկայացնելը հիանալի միտք էր:
Գլխավոր դերերում՝ Քրիստոֆեր Լամբերտ (Բեովուլֆ), Ռոնա Միտրա (Կիրա), Գյոզո Օտտո (Ռոլանդ), Վինսենտ Հեմմոնդ (Գրենդել), Լայլա Ռոբերտս (Գրենդելի մայրիկը) և այլն:
Ասեմ, որ ֆիլմում ծիծիկների թեման լրիվ բացված է:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/9b/13thwarriorposter.jpg/200px-13thwarriorposter.jpg
Չնայած այս ֆիլմը Մայքլ Կրիխտոնի «Մեռելներ Ուտողները» գրքի հիման վրա է նկարահանած, բայց այն էլ իր հերթին Բեովուլֆի մասին լեգենդը բերում է իրականության մակարդակի, ու ցույց է տալիս՝ Բեովուլֆն արժանի էր, որ իր մասին այդքան լեգենդներ երգվեին:
Պատմությունը շարադրվում է աքսորված արաբ պոետ Ահմադ իբն Ֆադլանի (Անտոնիո Բանդերաս) տեսանկյունից, ում գուշակուհին ընտրում է որպես տասներեքերորդ ռազմիկ վիկինգ արքայազն Բուլիվայֆի (Վլադիմիր Կուլիխ) ուղեկիցն իրենց ճանապարհորդության մեջ, որի նպատակն է օգնություն խնդրած վիկինգ կոնունգի մարդկանց փրկել Վենդոլներից (կիսաարջ-կիսամարդ հրեշներ, որոնք ուտում են իրենց զոհերի դիակները) ու Հրե Ճիճվից (ենթադրաբար՝ վիշապ):

Դարք
22.04.2010, 17:30
Կամուրջը
imdb rayting-8.2
ժանրը -դրամա
2003թ
ճանաչվել է որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ
տևողությունը 33 րոպե
պետք է դիտել.ուղղակի առանց մեկնաբանության
սա էլ տրեյլերը...օրիգինալ անվանումը Most:The bridge

http://www.youtube.com/watch?v=6gjMx1drNWs

Ֆրեյա
22.04.2010, 17:40
http://theumer.files.wordpress.com/2009/02/gran-torino-fl-poster-full3.jpg

Gran Torino

2008թ.
Ռեժ. եւ գլխավոր դերակատար՝ Քլինթ Իսթվուդ

IMDB - 8.4
RT - 80%

Ֆիլմը՝ հոյակապ է։ Չգիտեմ՝ ինչպես է դա անում Իսթվուդը, բայց նրա ֆիլմերը նայելուց հետո "հոգուս" մեջ ավելացում եմ զգում, բառիս բուն իմաստով։ Մի բան հաստատ ավելանում է, մի բան, որ անտարբեր չի թողնում։
Քլինթ Իսթվուդը նորից իր սիրելի դերում է. հերոս, ուժեղ տղամարդ, ուղղամիտ ու .. մի խոսքով՝ "կովբոյ"։ Նրա ֆիլմերում բոլորը կամ բացարձակ լավն են, կամ բացարձակ վատը, ինչպես հին ու "զտարյուն–ամերիկյան" վեսթերններում։
Մի երեխայական շիտակություն կա նրա ֆիլմերում, հավատ, որ "ուժեղ ձյաձյաները" միշտ հաղթում են, նույնիսկ եթե ... :) լավ, չեմ ուզում ֆիլմը պատմեմ, այնպես որ՝ նայեք։

հ.գ. Մեխկ էրրր... :cry

tikopx
22.04.2010, 18:28
Չգիտեմ ով ոնց,բայց նայեք ու չեք փոշմանի հաստատ The Final- 2010

_DEATH_
22.04.2010, 18:33
Gran Torino

Սիրածս ֆիլմերից մեկն ա, Իսթվուդը հարգանքի արժանի մարդ ա, քչերից մեկն ա, որ չի մոռացել թե մարդկությունը ինչ բան ա ու ամեն գնով ուզում ա մարդկանց հետ պահի կենդանի դառնալուց, բայց էս անտեր դարում մադկանց թիվը գնալով քչանում ա, երկոտանի կենդանիներն են շատանում, ոչ թե մարդիկ: Ֆիլմի մեջ հենց էտ ա ցույց տրված, սկիզբը թոռները գալիս են թաղման տոնական շորեր հագած, հետն էլ նենց են իրանց պահում, ոնց որ կրկես են եկել: Ինքն էլ հասկանում ա որ էտ երկոտանի կենդանիներին մարդ սարքել հնարավոր չի, օտար մեկին որ ոչ պորտից ականջող ա կախում, ոչ էլ ... փրկում ա կյանքը, չի թողում ճիշտ ուղղուց շեղվի հանցագործ դառնա, հետն էլ ղզիկից կարգին տղամարդ ա սարքում: Վեսթերնի շունչ էլ ճիշտ ա կա ֆիլմի մեջ:

Արտիստ
24.04.2010, 22:31
Չգիտեմ ես թույն սրտի կաթվածի հասցնող հումորը արել են թե ոչ արդեն, բայց խորհուրդ եմ տալիս դիտել Խորհուրդ չեմ տալիս դիտել (http://www.akumb.am/showthread.php/53250-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=1990618#post1990618) թեմայում տեղակայված բոլոր ֆիլմերը: Սովորաբար դրանք ավելի լավն են լինում: Հատկապես վերջին էջինը:love

Վերևում գրվածը հումոր չէր: :)

Ֆրեյա
25.04.2010, 21:28
Անհանգիստ Անան / Caotica Ana,
Ռեժ.՝ Խուլիո Մեդեմ,
Դեր.՝ Մանուելա Վելլես
IMDB - 6.3

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/35/Caotica_Ana.jpg/200px-Caotica_Ana.jpg

Ըստ իս՝ հոյակապ ֆիլմ է. հուզիչ, ունիկալ ու տպավորիչ:
Ֆիլմը պատմում է մի երիտասարդ նկարչուհու մասին, ով ապրում է իբիցայի վրա մի քարանձավում: Մի օր նրան հրավիրում են Մադրիդ՝ սովորելու եւ այստեղից սկսում են բացահայտումները: Հիպնոզի սեանասների ներքո Անան հիշողությունների է հանդիպում, որ իրեն չեն պատկանում: Նա հիշում է իր նախորդ կյանքերը, որտեղ ինքն ականավոր կին է եղել եւ տանջալի մահով է նահատակվել: Հիշողությունները տանում են նրան հազարամյակների խորքը:
Ֆիլմի սկզբում տեսնում ենք մի երիտասարդ, նաիվ ու մաքուր աղջկա, ով բառի բուն իմաստով դուրս է գալիս քարանձավից ու ընկնում մեծ աշխարհ: Այնտեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն ու կորցնում նրան: Իր հիշողությունների մեջ գնալով նա տեսնում է հազարավոր կանանց տառապանքն ու ցավը, նրանց ահավոր մահերին նախորդող վերջին վայրկյաններն ու սա, անշուշտ, իր հետքն է թողնում: Ֆիլմի վերջում աղջիկն արդեն ժամանակակից ու տանջված մարդ է:
Տղամարդկանց մեջ իսկզբանե դրված է ագրեսիա, իսկ կանանց մեջ՝ սեր: Կանայք կյանք են ծնում: Կանայք հարմարվում են այն աշխարհում, ուր տղամարդիկ պատերազմներ են վարում: Տղամարդիկ. բռնության, ագրեսիայի, պատերազմների ու դաժանության հեղինակներ:
"Ես շատ մարդկանց կծնեմ, լավ մարդկանց, ովքեր ավելի մեծաթիվ կլինեն...",- Անայի վերջին խոսքերը կարծես թե Նախամոր անունից ասված:
Ֆիլմն արտակարգ գեղեցիկ է նկարահանված, ինքն իրենով՝ կտավ է: Իսկ ֆիլմում տեսնում ենք ռեժիսյորի վաղամեռիկ քրոջ կտավները:

Ռուֆուս
10.05.2010, 23:49
Հեսա էս գրառման համար կտուգանվեմ, բայց ամեն դեպքում, շատ էի հուզվել :oy

Big Fish/Մեծ Ձուկը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/68/Big_Fish_movie.jpg

Ռեժիսյոր՝ Թիմ Բարթոն :love
Դերերում՝ Յուեն Մակգրեգոր
Ալբերտ Ֆիննի
Հելենա Բոնեմ Քարտեր :love:love:love
Ջեսսիկա Լանժ
Դեննի Դե Վիտո
Ստիվ Բուշեմի
և այլն
Ժանրը՝ կոմեդիա, դրամա, ֆանտաստիկա, հեքիաթ մեծահասակներ համար
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 200-րդ տեղը:

Ֆիլմը մահամերձ հոր և նրանից օտարացած որդու մասին է: Հայրը ամբողջ կյանքը որդուն պատմել է իր անհավանական արկածների մասին, որոնց հավաստիությանը շատ դժվար է հավատալ: Իսկ այժմ երբ հորը ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել որդին պետք է հասկանա, թե իրականում ինչ տեսակի մարդ էր իր հայրը, նրա պատմածներից որն էր հեքիաթ, որը իրականություն և վերջապես հաշտվի հոր հետ:

Ամբողջ ֆիլմի ընթացքում տրամադրությունս այսպես էր :)) :D :lol իսկ վերջում :cry2 :)) :cry

Հրաշք էր, կնայեք :) Դե Թիմ Բարթոնը չէր էլ կարող վատ ֆիլմ նկարահանել :)

Ռուֆուս
13.05.2010, 23:05
Ավտովթար/Crash

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d0/Crash_ver2.jpg

Ռեժիսյոր՝ Փոլ Հեգգիս
Դերերում՝ Բրենդան Ֆրեյզեր, Սանդրա Բալլոք, Դոն Չիդլ, Ռայն Ֆիլիպ, Մեթ Դիլլոն և այլն
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 214-րդ տեղը
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 76%

Ֆիլմը իրար հետ լավ կապակցված փոքրիկ պատմություններ են, որոնց ընդհանուր թեմատիկան նույնն է՝ ռասսայական և սոցիալական անհանդուրժողականությունը Լոս Անջելեսում: Շատ էմոցիոնալ ֆիլմ էր, գերազանց դերասանական խաղով ու խորը, խճճված սյուժեով: 2005թ-ին արժանացել է երեք Օսկար մրցանակի, այդ թվում նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Okamigo
14.05.2010, 02:07
Հարգեի ակումցիներ,խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլղմը,հաստատ չեք փոշմանի
Невинные шаги / Daenseo-ui sunjeong
http://www.ivideo.com.tw/img_video/27285.jpg
Էս էլ սիլկեն http://rutracker.org/forum/viewtopic.php?t=271470

Skeptic
14.05.2010, 18:07
Ֆիլմի գործողությունները ծավալվում են եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում մ.թ. 5-րդ դարում: Ֆիլմը պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին է, ով փիլիսոփա էր, մաթեմատիկոս եւ աստղագետ: Նա շատ խելացի էր ու հայտնի, նրա խոսքերին հետեւում էին կառավարիչները...
Մի խոսքով, շատ չծավալվեմ սցենարի շուրջ, պետք է դիտել ֆիլմը, չնայած մոլեռանդ հավատացյալներին այն հաստատ դուր չի գա:

Ռուֆուս
19.05.2010, 13:22
Գանդի/Gandhi

http://upload.wikimedia.org/wikipedia/en/2/22/Gandhimovie.jpg

Ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ Գանդիի մասին գրեթե ոչ մի բան չգիտեի :oy Դե բոլորս էլ գիտենք, թե Գանդին ով է, գիտենք, որ ավելի քան 30 տարի ձգվող խաղաղ, անզեն պայքարի շնորհիվ հասավ Հնդկաստանի անկախությանը, սակայն ոչ բոլորս ենք պատկերացնում, թե ինչպիսի դժվարությունների, ձերբակալությունների, տանջանքների ու կատարյալ ինքնանվիրաբերման շնորհիվ է դա հնարավոր: Գանդիի պես խարիզմատիկ, (մեծատառերով) ՄԵԾ մարդիկ աշխարհում հարյուր տարին մեկ են ծնվում, մարդ, ով իր սիրո, բարության ու փայլուն ուղեղի շնորհիվ միայնակ կարողացավ համախմբել ամբողջ Հնդկաստանը ու անզեն ձեռքերով պայքարեց Բրիտանական Կայսրության դեմ:

Տարեթիվը՝ 1982
Գանդիի դերում՝ Բեն Քինգզլի
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում՝ 167 տեղը
Rotten Tomatoes ռեյտինգ՝ 85%
Շահել է 8 օսկար մրցանակ, այդ թվում նաև տարվա ֆիլմ անվանակարգում:

Անպայման դիտեք :)

Hayk Avetisyan
28.05.2010, 12:16
Դրամա, կրիմինալ, միստիկա, մարտաֆիլմ, դեդեկտիվ:
Ռեժիսյորներ` Ռոբներտ Կոկրեյն, Ջոն Կասսար, Բռետ Տրեններ, Բռաին Սպաիսեր
Դերերում` ԿԻֆեր Սազերլենդ, Կառլոս Բերնանդ, Մերի Լինն Ռաիսկաբ, Էլիշա Կատբեռտ, Դեննիս Խեիսբերտ, ……

Նկարահանումները սկսվել են 2001 թվից մինչև օրս:
ֆիլմը բաղկացած է 8 սեզոնից, յուրաքանչյուըը 24 սերիա, իսկ ամեն սերիան ֆիլմի մեջ իրենից ներկայացնում է 1 ժամ, այսինքն դեպքերը տեղի են ունենում ընդամենը մեկ օրում, հետևաբար շատ արագ է զարգանում ամեն բան, շատ հետաքրքիր ձևերով են լուծվում խնդիրները, ունի ուժեղ լոգիկա և ընդհանրապես ֆիլմի մեջ ներառված են տարբեր բնագավառների միջադեպեր` սկսած համաշխարհային քաղաքական կոնֆլիկնտներից մինչև նեղ անձնական մարդկային հարաբերությունները: Առաջին սեզոնը նայեցի` շատ լավներ, մտածեցի տեսնես այդքան հետո ինչ են հորինելու, բայց գնալով ավելի հետաքրքիր ա դառնում: Այս կինսերիան շատ եմ հավանում, և իրոք հորհուրդ եմ տալիս դիտել ու քանի որ հնարավոր չի ամբողջը պատմել գրառումով այցելեք այստեղ http://en.wikipedia.org/wiki/24_(TV_series) կամել պարզապես ձեռք բերեք այստեղից http://www.rustorka.com/forum/viewforum.php?f=239 (աշխատեք ընտրել այն տարբերակը որտեղ գրած է перевод полное дублирование) կամ http://www.video.am/ru/search/?cat=serials

Okamigo
29.05.2010, 02:20
И тогда, передай ему привет / Sono toki wa kare ni yoroshiku
http://www.sonokare.com/images/img.jpg

Սատոշի Տոյամիին պատկանում է ակվարիումների վաճառքով զբաղվող մի փոքր խանութ,գործերը նրա մո այնքան էլ հաջող չեն ընթանում,այնքան որ նա ստիպված է լինում հետ վերցնել աշխատող փնտրելու հայտարաությունը>Սակայն այդ փաստը չի խանգարում մի տարօրինակ կնոջ,ով համաձայնվում է նրա մոտ աշխատել առանց ածխատավարձի:Սատոշիի ծանոթները միանգամից ճանաչում են այդ կնոջը,պարզվումէ նա շատ հայտնի մոդել է:Իսկ թե ինչու է եկել աշխատելու Սատոշիի մոտ,դա դեռ պետք է պարզել:

Հենց նոր դիտեցի այս ֆիլմը,ասեմ որ ֆիլմը իսկապես պետք է դիտել որպեսզի պատկերացնել ամբողջ պատկերը,շատ հետաքրքիր է:Շատ կուզեի որ ձեզնից ինչ որ մեկը դիտեր ու արտահայտեր իր կարծիքը,տոռենտը ֆայլը ինքս կտամ իմ ըկաունտից քաշելու համար,այնպես որ դրա հետ խնդիր չունեք

tikopx
02.06.2010, 17:17
http://i6.fastpic.ru/big/2010/0427/19/05adfb12e525a30374b436ed6bc04a19.jpg
Թողարկման ամսաթիվը: 2010
Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Մելոդրամա, դրամա
Տևողություն: 01:43:21
Ռեժիսիոր: Lasse Hallström
Դերերում: Չանինգ Տատում, Ամանդա Սեյֆրիդ, Րիչարդ Դժենկինս, Հենրի Տոմաս, Դի Ժեյ Կոտրոնա, Կապլեն Մոսս,Գեվին Մակալլի, Խոսե Լուսենա,Կեյտ Ռոբինսոն,Սկոտտ Պորտեր

Խորհուրդ կտամ անպայման նայել եթե սիում եք Մելոդրա և դրամա:

Ֆրեյա
13.06.2010, 12:46
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/00/Julie_and_julia.jpg/200px-Julie_and_julia.jpg

Julia and Julie (2009)

Ռեժ. Նորա Էֆրոն
Դերերում՝ Մերիլ Սթրիփ, Էմի Ադամս, Ստենլի Տուչչի http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTIwMzU0NjIyNF5BMl5BanBnXkFtZTYwOTc4OTg1._V1._SX93_SY140_.jpg :love
IMDB - 7.2

Շատ եմ սիրում Մերիլ Սթրիփին :love Ցանկացած ֆիլմում՝ նույնիսկ այսպիսի թեթև, մռութ ֆիլմում հոյակապ է խաղում:

Շատ գեղեցիկ ֆիլմ է ֆրանսիայի, ֆրանսիական խոհանոցի, տնային տնտեսուհիների ու նրանց հոբբիների մասին:

Ջուլիա Չայլդը, ով ամերիկայում հայտնի խոհարարական գրքի հեղինակ է: Ապրելով իր ամուսնու հետ Փարիզում, ով դեսպանատան աշխատող է, Ջուլիան համտեսում է ֆռանսիական խոհանողը եւ այդ օրվանից իվեր սկսում է սովորել ծոհարարություն: Էլ ինչ պետք է անի դեսպանատան աշխատակցի տնային տնտեսուհի կինը, այն էլ եթե ուժեղ անհատականություն է ու իր համար նոռ հոբբի է գտնում:

Ֆիլմը աղջիկներին հաստատ դուր կգա :) Իսկ եթե տղաներն էլ էն հոգնել անընդհատ կրակոցներից, սպանություններից ու խորը փիլիսոփայակ արտհաուսներից, այս ֆիլմը իսկականն է հանգստանալու, նայելու ու լավ, դրական տրամադրությամբ լիցքավորվելու համար:

Ասենք ՈՉ տափակ ամերիկական կոմեդիաներին!!!! Ջուլիա :love

tikopx
17.06.2010, 13:12
մինչև կինոն դնելը ասեմ,որ տրեյլերը հատուկ չեմ դրել,որր վերջի կադրերից չտենաք:Այս կինոն պետք է նայել առանց առաջ տալու`նույնիսկ 10 վայրկյան:Սկզբիաց չեք հասկանում թե ինչ է կատարվում ,բայց վերջում ամեն ինչ ավելի պարզ կդառնա:Եթե կինոպոիսկ.րու նայեք սաղ գնահատակաները 10-ից 10-են:Ուղղակի եթե նայելու եք այս ֆիլմը,նորից եմ ասում տրեյլերը մի նայեք:Ահավոր լավ կինոյա ,չեք փոշմանի

http://i1.imageban.ru/out/2010/06/05/69acfde08679a392cce44869cfbedf33.png
Արտադրման ամսաթիվ: 2010
Երկիր: ԱՄՆ, Summit Entertainment
Տեսակը: Մելոդրամամ,դրամա
Տևողություն: 01:52:19

Ռուֆուս
17.06.2010, 13:36
Եթե կինոպոիսկ.րու նայեք սաղ գնահատակաները 10-ից 10-են:

Rottentomatoes.com-ում 28% ա ռեյտինգը, ինչը խայտառակ վատ ա :P

tikopx
17.06.2010, 20:00
Rottentomatoes.com-ում 28% ա ռեյտինգը, ինչը խայտառակ վատ ա :P

Rottentomatoes.com չգիտեմ ինչ կայքա ,բայց կինոն նայի նոր կասես:) սաղ տեղերը նայեցի տոռենտներից սկսած բարձր վարկանիշա,եթե կարաս նայի մի անգամ գոնե

Eliza1
24.06.2010, 22:16
Հոգեբանական ֆիլմերի սիրահարներին խորհուրդ եմ տալիս դետել Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ 2010թ.-ին լույս տեսած «Անիծված կղզին» ֆիլմը, սուր զգացողությունների պակաս չեք ունենա :Նմանատիպ անսպասելի ավարտով ֆիլմեր իրոք քիչ են,իսկ Լեոնարդոյի խաղն տպավորիչ է :

Դարք
25.06.2010, 10:49
Եթե կինոպոիսկ.րու նայեք սաղ գնահատակաները 10-ից 10-են

նայեցի 10-ից 7,8 էր;)

tikopx
25.06.2010, 18:52
ելի եմ ասում կինոն նայեք նոր բողոքեք գնահատականից

Դարք
25.06.2010, 18:55
ելի եմ ասում կինոն նայեք նոր բողոքեք գնահատականից

ա դե նայել ենք էլի,յեսիմ ինչ չէր:nea

Հայկօ
26.06.2010, 01:58
Մոդերատորական. օֆֆտոպը թարգեք:

Adriano
28.06.2010, 00:39
Խորհուրդ կտամ դիտել այսպես կոչված Հովազի թաթը ֆիլմը/Апокалипсис Я лапа ягуара. Բավականին լուրջ, միաժամանակ հետաքրքիր ֆիլմ, կարող ենք նույնիսկ ակումբով գնալ նայելու, հաստատ չեք փոշմանի:
Ահա ֆիմից մեկ հատված.

http://www.youtube.com/watch?v=u03mDe_Gx6U

tikopx
28.06.2010, 10:59
В погоне за счастьем / The Pursuit of Happyness

http://s43.radikal.ru/i099/1006/a8/8e092554ca3d.jpg
# Արտադրության ամսաթիվը: 2006
# Երկիր: ԱՄՆ
# Տեսակը: Դրամա, բիոգրաֆիյա
# Տևողությունը: 01:57:20

Magic-Mushroom
30.06.2010, 13:50
Ես խորհուրդ կտամ դիտել Եվրոտուր կոմեդիյան,սա մի չքնաղ ֆիլմ է այնքան ծիծաղելու է որ նույնիսկ ամենալուրջ մարդը չի դիմանա,իմ ամենասիրած մասը Հռոմի Պապի տեսարանն է ու Նիդեռլանդների մասը:hands:D

http://www.movister.ru/images/9094.jpg

tikopx
01.07.2010, 22:29

ես կինոն 10000000000 անգամ եմ նայել,բայց սենց կամեդիա հին ու նայվող չկա ու չի էլ լինի :D

Yevuk
03.07.2010, 01:52
"Die Welle" - "Волна" (Эксперимент 2)
2008

http://cafesfilosoficos.files.wordpress.com/2009/09/diewelle.jpg

Ռեժիսոր - Dennis Gansel
Դերերում - Jürgen Vogel, Max Riemelt, Jennifer Ulrich և ուրիշներ
Ժանրը - թրիլլեր, դրամա

Ֆիլմը պատմում է այսօրվա Գերմանիայի մասին: Բարձրագույն դպրոցի ուսուցիչը որոշում է անցկացնել անսովոր մի փորձ, որպեսզի ցույց տա իր աշակերտների թե ինչ է նշանակում ապրել դիկտատուրայի տակ: Մի շաթաթում դպրոցում նորից հաստատվում են նացիստական ահաբեկչությունը և խիստ կարգապահությունը: Շատ արագ այդ գաղափարը վերահսկողությունից դուրս է գալիս՝ առաջացնելով սարսափելի հետևանքներ:

Սա էլ թրեյլերը անգլերեն թարգմանությամբ:

http://www.youtube.com/watch?v=JbTkdqYivuw

VisTolog
03.07.2010, 07:48
Միստիկա, սարսափ => ադրենալին, տագնապ, վախ սիրողներին առաջարկում եմ նայել Четвертый вид (Fourth Kind) ֆիլմը:
Իրական դեպքերի հիման վրա նկարված՝ արխիվային վիդեոներով:
Միլա Յովովիչնա խաղում::love

http://culthero.files.wordpress.com/2010/04/the_fourth_kind.jpg

http://www.youtube.com/watch?v=-z2_tZDgauY

http://www.youtube.com/watch?v=vVRHOhLP-aA&NR=1&feature=fvwp

My World My Space
03.07.2010, 12:36
"Վերջին դասը"
"Последний урок"
օրիգինալ անվանումը "la journee de la jupe" (կիսաշրջազգեստի օր)

http://3.bp.blogspot.com/_k32q7CyzL2A/Ssm_c258_WI/AAAAAAAADNI/jCTS-bKaaLs/s400/893720.jpg

http://media.tumblr.com/tumblr_ktv9x8b7FN1qa8pjg.jpg

http://www.film.ru/img/afisha/JOURNJUP/450/02.jpg

Ֆիլմը պատմում է օտարազգիների, մասնավորապես արաբ էմիգրանտների երեխաների հատուկ դպրոցի մասին, որտեղ տաբու է կիսաշրջազգեստ հագնելը: Կիսաշրջազգեստ հագնող ուսուցչուհին անընդհատ ահաբեկվում և ստորացվում է իր աշակերտների կողմից, մինչև մի որ ձեռք է բերում ատրճանակ: Աշակերտները ստիպված են լինում Մոլիեր սովորել ատրճանակի սպառնալիքի տակ:Պատանդներին ազատելու համար ժամանում են ուժային կառույցները, սկսվում են բանակցություններ, որոնց ժամանակ շատ հետաքրքիր բացահայտումներ են արվում: Հետաքրքիր հոգեբանական վիճակներով ու իրադարձություններով ֆիլմ է:

http://www.youtube.com/watch?v=noZkIJKVKIM&NR=1

http://www.youtube.com/watch?v=K7OaJtCgLaU&feature=related

Ֆրեյա
15.07.2010, 11:59
Ես սիրում եմ քեզ Ֆիլիպ Մորիս / I love you Phillip Morris (2009), IMDB - 6.8

Դերեում՝ Ջիմ Քերի եւ Էվան Մաքգրեգր

Չէի ասի, որ ֆիլմը խորհուրդ եմ տալիս... նույնսիկ մի քիչ էլ խորհուրդ չեմ տալիս նայել... չեմ հասկանում՝ ինչի են նման ֆիլմեր նկարում :))
սկզբում ինձ թվաց, թե ֆիլմը սխախոտի արտադրողի հետ կապված դատավարությունների մասին է, բայց հետո... :)) պարզվում ա, ոչ մի կապ չունի... խոխմա ֆիլմ ա :)
Ֆիլմը մի հոմոսեքսուալի մասին է, ով ունի կին ու երեխա, բայց մի օր ընկնում է ավտովթարի մեջ ու որոշում է, որ պետք է խոստովանի, որ "հոմիկ" է, թքած բոլորի կարծիքների վրա, թեև իրեն ասեն "հոմիկ" պետք է այնպես ապրի, ինչպես ուզում է :)) Հետո սկսում է խարդախություններ անել, բանտ է ընկնում ու այնտեղ հանդիպում է իր ապագա սիրեցյալին՝ Ֆիլիփ Մորիս անունով մի նուրբիկ սիրտ ունեցող տղայի /Էվան Մքգրեգր/։ Ֆիլմը պատմում է նրանց սիրո ռոմանտիկ պատմությունը :))
Ֆիլմը նայելուց մի պահ մոռանում ես, որ երկուսն էլ տղա են :)) էնպես բնական է թվում նրանց սերը՜... ռոմանտիկ... մաքուր... :cry :)) Տղաներին չարժի նայել :))

Դարք
15.07.2010, 17:01
Джейн Остин

http://bubbleday.files.wordpress.com/2009/12/jacob-black-new-moon-movie-6854561-2560-1703.jpg

Ֆիլմը գեղեցիկ սիրո պատմություն է: Ֆիլմում նկարագրված դեպքերը տեղի ե ունենում 18 դարում` Անգլիայում, որտեղ գերակշռում էին ամուսնությունները ըստ հաշվարկի: Բացառություն չէին նաև ֆիլմի գլխավոր հերոսուհու` Ջեյնի (րին մարմնավորել է Էն Խետուեյը, որին հիշում ենք <<Սատանան Պրադա է կրում>>,<<Սուրբ վալենտինի օրը>> ֆիլմերից ) ծնողները, որոնք ցանկանում են նրան ամուսնացնել տեղացի հարգարժան գրաֆինիաներից մեկի զարմիկի հետ, խոստանալուվ նրան փայլուն և անհոգ ապագա: Սակայն այլ կերպ է մտածում Ջեյնը, որը սիրահարվում է Իռլադացի տաքարյուն սկսնակ Իրավաբանին` Լեֆրոյին: Կարծես թե ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել սիրահարված զույգին, սակայ ն արի ու տես հասարակական դիրքը իր ազդեցությունը կարող է թողնել անարատ սիրո ծաղկման ճանապարհին:

Inana
15.07.2010, 22:20

Իրոք շատ գեղեցիկ ֆիլմ է, Դարք ջան: Մի բան ավելացնեմ իմ կողմից:)
Ջեյն Օստինը իրական կերպար է, գրող և ֆիլմը նրա իրական կյանքն է: Շատ ստեղծագործությունների հեղինակ է, իսկ նրա <Հպարտություն և նախապաշարմունքներ> վեպը Էկրանավորվել է: Այն շատ նմանատիպ գաղափարներ և տեսարաններ է պարունակում:

..Ando..
15.07.2010, 23:01
Իսկ Ռուսական կրիմինալին վերաբերվող ինչ ֆիլմ խորհուդ կտաք դիտել՞:think

Magic-Mushroom
16.07.2010, 12:45
Բոլորին ուզում եմ խորհուրդ տամ Ֆորեստ Գամփ ֆիլիմը,դա իմ սիրած ֆիլմերից մեկն է,շատ հուզիչ ու նոստալգիկ ֆիլմ է,երբ նայում եմ միշտ արտասվում եմ,այդ ֆիլմի հետ մի կյանք ես ապրում:love:cry:cry
Վազիր Ֆորեստ,Վազիր
http://z4.foto.rambler.ru/public/wow_girl/2/29o3ekj/29o3ekj-web.jpg

prof-de-Francais
16.07.2010, 13:54
Շատ հավանեցի ,, Մառլին և ես,, ֆիլմը… ռեալ կյանքի դասեր, լավ սցենար, դերասաններն էլ լավ են ընտրված,
Մառլիի դերակատարումը՝ շատ բնական:)

Դարք
16.07.2010, 14:38
Խատիկո (ամենահավատարիմ ընկերը) օրիգինալ անվանումը Hachiko( A Dog's Story)
http://exxpy.com/images/stories/mp3-music/soundtracks/2009/12/hatiko.jpg

Մի հրաշալի ֆիլմ. ֆիլմ, որը ստիպեց ինձ արտասվել( շատ քիչ ֆիմեր են ինձ ստիպել արտասվել, հիմա միայն հիշում եմ այդպիսի <<Եթե
միայն>> ֆիլմը): Ֆիլմ հիմնված իրական պատմության վրա. ճապոնայիում Խատիկո անունով շան մասին է պատմությունը, որը հավատարիմ կերպով կայարանում սպասեց իր տիրոջը, որը մահացել էր և երբեք էլ չեր վերադառնա: *Խատիկոյ ցեղատեսակը Ակիտա-ինու է, որը համարվում է հավատարմության խորհրդանիշ Ճապոնիայում: Իսկական Խատիկոն իր ուսուցչին սպասում էր Ճապոնիայի Սիբույա կայարանում, որտեղ էլ կանգնեցվեց հետագայում Խատիկոյի բրոնզե արձանը: Այսօր այդ արձանի մոտ ժամադրվում են սիրահարված զույգերը

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/fe/Hachiko1233.jpg

Պետք է ուղղակի դիտել այս ֆիլմը

Ֆրեյա
16.07.2010, 14:49
Դարք, արդեն ֆիլմի մասին եղել ա գրած ու նույնիսկ քննարկվել ա :)

Ես վերջերս նայեցի /սկսեցի նայել ամենավերջը կիսատ մնաց :)) ) ֆիլմի Ճապոնական տարբերակը։ Ասեմ, որ որոշ պրիմիտիվ պահեր կան, բայց շատ ավելի լավ է նկարահանված, քան ամերիկական տարբերակը։ Ու ամենակարևորևը, Հաչիկոյի օրիգինալ երկիրը ու ժամանակաշրջանը պահպանված ա։ :love

Հաչի–կո / Hachi-ko (monogatari) 1987,

http://t0.gstatic.com/images?q=tbn:awwcbNPPAuynQM:http://2.bp.blogspot.com/_gRWMZ-x-wV0/SQG4QqnMQzI/AAAAAAAACQw/X2UdFiTpk4k/s400/Hachiko1.JPG
IMDB - 7.8, ահագին բարձր ռեյտինգ է։ Ամերիկյան ֆիլմը պատմության լրիվ ռիմեյքն է, այսինքն ՝ ամեն ինչ նույնն է, միայն թե պրոֆեսորի կյանքն է մի փոքր ուրիշ ներկայացված ու ամենակարևորը, որ ֆիլմը նայելուց էնքան լավ զգում ես Ճապոնական կյանքը, սովորույթները, էնքան զարմանալու ու խոխմ են :)
Ֆիլմում էնքան միամիտ ճապոնականություն կա :love, մռութ ֆիլմ ա։
Շատ գոհ եմ ֆիլմից։ Անպայման նայեք ճապոնական տարբերակը։

Meme
16.07.2010, 14:55
ես կինոն 10000000000 անգամ եմ նայել,բայց սենց կամեդիա հին ու նայվող չկա ու չի էլ լինի :D

Ես էլ եմ ուզում դիտել,ո՞նց կարող եմ ձեռք բերել,կարող է լինկ տա ինչ որ մեկը որ քաշեմ:(

BOBO
16.07.2010, 15:29
Ես էլ եմ ուզում դիտել,ո՞նց կարող եմ ձեռք բերել,կարող է լինկ տա ինչ որ մեկը որ քաշեմ:(

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2792307

tikopx
16.07.2010, 17:37
Բոլորին ուզում եմ խորհուրդ տամ Ֆորեստ Գամփ ֆիլիմը,դա իմ սիրած ֆիլմերից մեկն է,շատ հուզիչ ու նոստալգիկ ֆիլմ է,երբ նայում եմ միշտ արտասվում եմ,այդ ֆիլմի հետ մի կյանք ես ապրում:love:cry:cry
Վազիր Ֆորեստ,Վազիր
http://z4.foto.rambler.ru/public/wow_girl/2/29o3ekj/29o3ekj-web.jpg

ես կինոն իմ նման ոչ մեկ չի սսիրի կյանքում ,ու իմ չափ չի նայել հաստատ :Մանկությանս սիրած կինոնա,ահավոր սիրում եմ հիմա էլ մեկ մեկ նայում եմ

---------- Ավելացվել է՝ 18:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:32 ----------

Ես էլ եմ ուզում դիտել,ո՞նց կարող եմ ձեռք բերել,կարող է լինկ տա ինչ որ մեկը որ քաշեմ:(

http://www.rustorka.com/forum/viewtopic.php?t=14784

BOBO
16.07.2010, 17:59
http://www.rustorka.com/forum/viewtopic.php?t=14784

փորձելես քաշես?:D

Meme
16.07.2010, 18:08
փորձելես քաշես?:D

Չի լինում

tikopx
16.07.2010, 18:08
փորձելես քաշես?:D

հա ուզում ես ֆայլնել ուղարկեմ 15 կբ,իսկ դու գրանցվել ես,որ ուզում ես քաշես?:D

VisTolog
16.07.2010, 18:16
Չի լինում

Հեսա (http://extratorrent.com/download/2023054/%D0%95%D0%B2%D1%80%D0%BE%D1%82%D1%83%D1%80+-+EuroTrip+%282004%29+HDTVRip+%D0%BE%D1%82+HQ-ViDEO+%7Brussian%7D.torrent), քաշի::)

BOBO
16.07.2010, 18:29
հա ուզում ես ֆայլնել ուղարկեմ 15 կբ,իսկ դու գրանցվել ես,որ ուզում ես քաշես?:D

շուտվանից, Полного источника не было: 8 часов

---------- Ավելացվել է՝ 19:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:28 ----------

Չի լինում

իմ գրածով լավել լինումա

tikopx
16.07.2010, 18:44
շուտվանից, Полного источника не было: 8 часов

---------- Ավելացվել է՝ 19:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:28 ----------

իմ գրածով լավել լինումա

ամենաճիշտը thepiratebay.org նա

tikopx
16.07.2010, 20:07
Միստիկա, սարսափ => ադրենալին, տագնապ, վախ սիրողներին առաջարկում եմ նայել Четвертый вид (Fourth Kind) ֆիլմը:
Իրական դեպքերի հիման վրա նկարված՝ արխիվային վիդեոներով:
Միլա Յովովիչնա խաղում::love

http://culthero.files.wordpress.com/2010/04/the_fourth_kind.jpg

http://www.youtube.com/watch?v=-z2_tZDgauY

http://www.youtube.com/watch?v=vVRHOhLP-aA&NR=1&feature=fvwp

ՑԵնտր կինայո, կեսնեմ նայել ,ասի մի հատ դրական գնահատական տամ ,նոր մնացածը նայեմ:D
եթե սենց կինոներ գիտես ելի դիր ՎԻՍՏ ջան

s_hrayr
17.07.2010, 01:06
ՑԵնտր կինայո, կեսնեմ նայել ,ասի մի հատ դրական գնահատական տամ ,նոր մնացածը նայեմ:D
եթե սենց կինոներ գիտես ելի դիր ՎԻՍՏ ջան

լավը շատ լավ կինո էր, ուղղակի որ կինոն նայելուց հետո ինտերնետում կարդացի ու տեսա որ իրական ոչ մի բան չկար մի քիչ հիաստափվեցի, բայց աշխատակազմին հալալա:

BeatleMan
17.07.2010, 16:27
http://upload.wikimedia.org/wikipedia/en/f/fa/3iron2.jpg

Կիմ Կի Դուկնա նկարել, ռուսերեն Պուստոյ Դոմ .....Շաաաատ լավնա նայեք :read

ministr
17.07.2010, 17:16
Կրիմինալ սյուժեի սիրահարներին և ոչ միայն

http://www.kinokopilka.ru/system/images/movies/covers/000/004/634/4634_large.jpg?1278250020

Հիմնված է Կոզա-Նոստրայի (ԱՄՆ-ում իտալական մաֆիան) դոներից մեկի` Ջոն Գոտտիի կյանքից վերցրած իրական փաստերի վրա:

tikopx
17.07.2010, 17:27
լավը շատ լավ կինո էր, ուղղակի որ կինոն նայելուց հետո ինտերնետում կարդացի ու տեսա որ իրական ոչ մի բան չկար մի քիչ հիաստափվեցի, բայց աշխատակազմին հալալա:

ետ սաղ սուտ էր?

Shah
19.07.2010, 17:00
Ժողովուրդ, կոմեդիաներից ի՞նչ խորհուրդ կտաք, ստեից համարյա բոլորը նայել եմ...

tikopx
19.07.2010, 18:14
Ժողովուրդ, կոմեդիաներից ի՞նչ խորհուրդ կտաք, ստեից համարյա բոլորը նայել եմ...
http://i8.fastpic.ru/big/2010/0713/04/b51889cbf35453c1339fa65d460be304.jpg

Այն դերասանները ,որ այստեղ խաղում են ամենինչ արժի

Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Կոմեդիա
Ամսաթիվ: 2010
տևողություն: 01:28:32

nune'
20.07.2010, 00:24
Նոր ֆիլմերից

Remember me

tikopx
20.07.2010, 11:30
Նոր ֆիլմերից

Remember me
մի քիչ ուշացրիր ,ես կինոն ես շոււտ եմ խորհուրդ տվել,:) բայց շատ լավ կինոյա
ահա նայիր (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=2034350&viewfull=1#post2034350)

Shah
21.07.2010, 18:20
http://i8.fastpic.ru/big/2010/0713/04/b51889cbf35453c1339fa65d460be304.jpg

Այն դերասանները ,որ այստեղ խաղում են ամենինչ արժի

Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Կոմեդիա
Ամսաթիվ: 2010
տևողություն: 01:28:32

գնահատականս 8/10 լավն էր... :)

tikopx
21.07.2010, 21:40
Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Բաեվիկ, Տռիլեր,Կոմեդիա, այստեղ `կինոյում ,կան բոլոր ժանրերը,
Թողարկման ամսաթիվը: 2010
Տևողություն: 01:53:50

:hands:hands:hands:hands
Այսպիսի կինոներ ուշ ուշ են լինում էկրանին,որտեղ կան բոլոր ժանրի տեսակները,էլ չեմ ասում ՍպեցԷֆեկտների մասին`ՎԵՐՋՆԱ,մի կարդացեք թե ինչա գրած ֆորումներում ու այլ տեղեր ուղղակի նայեք ու հիացեք:Արդեն 1 տարիյա ես սենց կինո չեի տեսլ,շատ հետաքրքիրա նայվում:Սկզբից թթվումա թե ահավոր կռիվա,բայց հետո սկսումա նայվել մեծ հաճույքով,Նայեք Չեք փոշմանաի

9/10 այստեղ (http://www.kinopoisk.ru/level/1/film/96452/) ել ինչա պետք?

http://i8.fastpic.ru/big/2010/0711/cf/25c04fff50666e184120c236498fcbcf.jpg

Եսել բարձր որակի կայքը` Команда «А» (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3057320)

nune'
21.07.2010, 23:12
Clash of Titans

---------- Ավելացվել է՝ 00:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:10 ----------

մի քիչ ուշացրիր ,ես կինոն ես շոււտ եմ խորհուրդ տվել,:) բայց շատ լավ կինոյա
ահա նայիր (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=2034350&viewfull=1#post2034350)

Ինչ կապ ունի, դա իմ առաջարկնա
Ուրիշ հարցե՞ր

tikopx
21.07.2010, 23:22
Clash of Titans

---------- Ավելացվել է՝ 00:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:10 ----------

Ինչ կապ ունի, դա իմ առաջարկնա
Ուրիշ հարցե՞ր

հարցեր չկա! չի էլ եղել ,քեզ ասում եմ ետի եղելա արդեն ետքան բան,եթե քո մոտ հարցեր կա կարաս գրես ՊՄ:Եթե աղջիկ ես ավելի լավա չգրես:) :

Դարք
24.07.2010, 01:15
The Phantom of the Opera (Призрак оперы)

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/f/f8/Phantom.jpg

ՄԻ հրաշալի ֆիլմ-մլուզիքլ, հրաշալի դերասանական կազմ ի դեմս` Ջերարդ Բատլերի(<<Կարգապահ քաղաքացին>>, <<Մերկ ճշմարտություն>>, <<300 Սպարտանցիները>>), որը մարմնավորել է պրիզրակի դերը:)), Եմի Ռոսում, Պատրիկ Վիլսոն(<<Պահապանները>>)

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Ֆրանսիայում 18 դարի վերջում: Ֆրանսիաների օպերաներից մեկում ապրում է հոգի, հոգի որը դառնում է Քրիստինա Դաեի(Եմի Ռոսում) ուսուցիչը` երաժշտության հրեշտակը: Բայց արի ու տես իր հավակնությունները ունի հասարակության շրջանում սիրված և հարգված պարոն Ռաուլը, որը առաջին իսկ Քրիստինայի ելույթի ժամանակ սիրահարվում է նրան: Քրիստինայի առջև բարդ խնդիր է առաջանում` ընդունել Ռաուլի ամուսնության առաջարկը, թե մնալ իր ուսուցչի հետ:

Jarre
25.07.2010, 10:01
EXAM

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/l_c7222350d6ea4c92ae44898090f1dec4.jpg

http://www.youtube.com/watch?v=XEuKHtCDKyk

Ես իմ ինչ ֆիլմ չէ, բայց մարդկային հոգեբանությունը բացահայտող շատ լավ բաներ կան մեջը։ Սա կարծես թե հոգեբանական թեստ լինի։ Խորհուրդ եմ տալիս դիտելուց հետո անկեղծորեն խոստովանել, թե դու ֆիլմի միջի 8 թեկնածուներից որ մեկն ես։ Ասեմ, որ շատ հեշտ կլինի, պարզապես անհրաժեշտ է լինելու մաքսիմալ անկեղծություն և ազնվություն ինքդ քո առաջ ;) Ու դրա շնորհիվ ահագին բան բացահայտած կլինես ինքդ քո մասին։

Աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկը, շատ կարևոր պաշտոնում թեկնածու գտնելու համար կազմակերպում է թեկնածուների ընտրություն։ Դժվար թեստերից հետո մնում են ընդամենը 8 թեկնածուներ։ Վերջին քննությունը. սենյակ, 8 թեկնածու, 8 աթոռ և սեղան, յուրաքանչյուր սեղանին 1 թուղթ, որի մի կողմում գրված է թեկնածուի համարը, իսկ մյուս կողմը դատարկ է։ Նրանց տրված է ընդամենը 80 րոպե, գտնելու ընդամենը 1 հարցի պատասխան, որը այդպես էլ չի հնչում։ Ո՞րն է հարցը և ո՞րն է պատասխանը....

Ֆիլմը դիտելուց կտեսնեք, որ ամեն բան բավականին տրամաբանական է։

ՀԳ՝ ֆիլմը մարդկային կարեկցանքի, միմյանց նկատմամբ ուշադիր լինելու և անաչառ լինելու մասին է։

Shah
26.07.2010, 12:47
Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Բաեվիկ, Տռիլեր,Կոմեդիա, այստեղ `կինոյում ,կան բոլոր ժանրերը,
Թողարկման ամսաթիվը: 2010
Տևողություն: 01:53:50

:hands:hands:hands:hands
Այսպիսի կինոներ ուշ ուշ են լինում էկրանին,որտեղ կան բոլոր ժանրի տեսակները,էլ չեմ ասում ՍպեցԷֆեկտների մասին`ՎԵՐՋՆԱ,մի կարդացեք թե ինչա գրած ֆորումներում ու այլ տեղեր ուղղակի նայեք ու հիացեք:Արդեն 1 տարիյա ես սենց կինո չեի տեսլ,շատ հետաքրքիրա նայվում:Սկզբից թթվումա թե ահավոր կռիվա,բայց հետո սկսումա նայվել մեծ հաճույքով,Նայեք Չեք փոշմանաի

9/10 այստեղ (http://www.kinopoisk.ru/level/1/film/96452/) ել ինչա պետք?

Իրոքից հավանեցի, մանավանդ, էն հոգեկան հիվանդի դերը :)) Որպես բոեվիկ 10/10, որպես կոմեդիա 8/10

tikopx
27.07.2010, 12:32
Немыслимое / Unthinkabl

Տարեթիվ: 2010
Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Տրիլլեր,դրամա
Տևողությունը: 01:37:07

Ի դեպ ասեմ ,որ կան տեսարաններ,որոնք թույլ մարդկանց համար չեն (не для слабонервных)

http://i7.fastpic.ru/big/2010/0604/36/82145cc80d0163b58fa2a772ff689836.jpg

http://www.youtube.com/watch?v=mGfZ0OK4eOc

Դերասանական կազմը շատ լավա ընտրված ,դա ասեմ իմ կողմից:գնահատականերին չնայեք ուրիշ կայքերում:
Բացատրությունը: ԱՄՆ-ն ակնգնած է վոջնջացման եզրին:Ամերիկայում`ինչ-որ 3 տեղ տեղադրված են 3 ատոմային ռումբ: Գաղտնի ծառայություններին հայտնիէ,որ այն պետք է պայթի ինչ*որ X ժամում:Բայց որտեղ և երբ պետք է այն պայթի,որոնք կսպանեն միլիոնավոր մարդկանց:Այդ ամենը գիտի միայն մեկ մարդ ,և հատուկ ծառայություները պետք է անեն ամեն ինչ ,որ նա սկսի խոսել Որքան հեռու են նրանք պատրաստ գնալ դրա համար:

կինոն (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2982818)

Sagittarius
28.07.2010, 16:14
Inception (2010)- Սկիզբ

http://www.filmofilia.com/wp-content/uploads/2009/12/Inception-Poster.jpg

Երկիր: ԱՄՆ
Ժանր: Էքշն, գիտաֆանտաստիկ, թրիլլեր
Հեղինակ: Քրիստոֆեր Նոլան
Դերերում: Լեանարդո ԴիԿապրիո, Մայքլ Քեյն
Պրեմիերա: Հուլիսի 16, 2010 ԱՄՆում, Հուլիսի 29, 2010 Գերմանիայում, Հայաստանում չգիտեմ
IMDb (http://www.imdb.com/title/tt1375666/) գնահատական- 9.2/10` մոռթում ա:hands

Ֆիլմը չեմ դիտել, բայց խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել, այս մարդկանցից ես մենակ գլուխգործոց եմ սպասում:

Ես կդիտեմ ամենայնհավականությամբ վաղը, բայց մինչև այդ նույնիսկ չեմ էլ ցանկանում ինտերնետում կարդալ ֆիլմը ինչի մասին ա, քանի որ վստահ եմ, որ բարձրորակ ա լինելու

BOBO
28.07.2010, 16:16
Blu-Ray դիսկի թողարկումը 2010 դեկտեմբերին :(

Ռուֆուս
28.07.2010, 16:16
Ես էլ եմ էդ ֆիլմին անհամբեր սպասում :) Նոլանը մինչև հիմա միայն հանճարեղ ֆիլմեր է նկարահանել, հաշվի առնելով այս ֆիլմի ռեյտինգը, սա էլ է հանճարեղ լինելու :)

Okamigo
01.08.2010, 23:16
Ромашка / Daisy
http://img244.imageshack.us/img244/6651/romashkafulliw0.jpg
Նկարագրությունը կարող եք կարդալ այստեղ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=220367)
Հիանալի ֆիլմ է,արժանի դիտման

Ռուֆուս
02.08.2010, 16:03
There Will Be Blood/Եվ արյուն կլինի (Նավթ)

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/a/a5/There_will_be_blood.jpg/200px-There_will_be_blood.jpg

Ռեժիսյոր՝ Փոլ Թոմաս Անդերսոն
Դերերում՝ Դենիել Դեյ Լյուիս, Փոլ Դանո
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 133-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%

Ֆիլմից հետո :o:o:o այ էս վիճակում էի: Սա դարակազմիկ ֆիլմ է, երևի թե 21-րդ դարի լավագույն ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսը Դենիել Փլեյնվյուն է, ով 1900-ական թվականների սկզբին Կալիֆոռնիայում նավթային հանքեր է գնում, հողաատերերին ոսկե սարեր խոստանում, բայց վերջում բոլորին խաբում ու հարստություն դիզում: Ֆիլմը հրաշալի սատիրա է ժամանակակից ամերիկյան բիզնեսի ու քաղաքականության մասին, այստեղ սրբերը լկտիանում են, բարոյական արժեքները արժեզրկվում, ամեն ինչ սուտ է, միակ ճշմարտությունը անազնիվ ճանապարհով աշխատած փողն ու իշխանությունն է: Իսկ վերջում արյուն կլինի, ինչպես և ֆիլմի վերնագիրը խոստանում է:

Ինձ ֆիլմի երաժշտությունն էլ էր դուր եկել մի ուրիշ կարգի, վերջում պարզվեց Ռադիոհեդի կիթառահար Ջոննի Գրինվուդն ա հեղինակը :love

Մի խոսքով արտակարգ ֆիլմ է, նայեք չեք փոշմանի: Ի դեպ 2008թ-ին ներկայացվել է Օսկար մրցանակի 8 անվանակարգերում, որոնցից շահել է 2-ը (Դենիել Դեյ-Լյուիսին Օսկար բաժին ընկավ լավագույն դերասան անվանակարգում):

Ռուֆուս
04.08.2010, 10:12
Նամակներ Իվո-Ջիմայից/Letters From Iwo Jima

http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/87/Letters_from_Iwo_Jima.jpg

Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ
Դերերում՝ Քեն Վատանաբե, Կազունարի Նինոյամա
Թողարկվել է՝ 2006թ
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 210-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Լեզուն՝ ճապոներեն
Ներկայացվել է 4 օսկար մրցանակի, որոնցից շահել է մեկը

Ֆիլմը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իվո Ջիմա կղզում տեղի ունեցած ճակատամարտի մասին է: Իստվուդը նույն տարում նկարահանել էր 2 ֆիլմ, Flags of Our Fathers/Մեր հայրերի դրոշները պատմում է այդ ճակատամարտի մասին ամերիկացի զինվորների տեսակետից, իսկ այս ֆիլմը պատմում է նույն ճակատամարտի մասին ճապոնացի զինվորների տեսակետից: Ամենահետաքրքիրն այն է, որ սա առաջին ամերիկյան պատերազմական ֆիլմն է, որը պատկերում է ամերիկացիների մասնակցությամբ պատերազմ՝ ներկայացված թշնամու տեսակետից:

Ֆիլմը արտակարգ լավն է, Քլինթ Իստվուդը ՊԱՊԱ ռեժիսյոր է ու իր ֆիլմերը պարզապես իրավունք չունեն վատը լինել: Ֆիլմը գրեթե ամբողջությամբ ճապոներեն է, հերոսների մեծ մասը և ֆիլմի սյուժեն հիմնված են իրական մարդկանց ու իրադարձությունների վրա: Ֆիլմի կարևոր մասն են կազմում Իվո Ջիմայում գտնվող զինվորների գրած նամակները: Ինձ ամենաշատը դուր եկան ճապոնական մտածելակերպը ու հայրենասիրությունը: Օրինակ ճապոնացի զինվորների մեծ մասը նախընտրում էր ինքնասպանություն գործել, քան նահանջել կամ հանձնվել թշնամուն: Նաև շատ միամիտ էին, որովհետև իրենց կարծիքով իրենք պարտավոր էին հաղթել, քանի որ ամերիկացիներն իրենց կարծիքով վախկոտներ են ու չունեն այն դիսցիպլինան, սերն ու նվիրվածությունը հայրենիքին, քան իրենք: Սկզբում կարծում էի, որ Քլինթ Իստվուդը լինելով ամերիկացի կփորձեր ամերիկացիներին ավելի լավը ցույց տալ, քան ճապոնացիներին, սակայն սխալվում էի, ամեն ինչ շատ օբյեկտիվ էր ներկայացված:

Ու ինչպես բոլոր պատերազմական ֆիլմերում, այստեղ էլ պացիֆիստական ու հակապատերազմական հզոր կոչ կար:

Ֆիլմի երաժշտությունն էլ էր շատ լավը...

Մի փոքր պատմական ակնարկ ճակատամարտի մասին: Իվո Ջիմայի ճակատամարտը 2-րդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր: Իվո Ջիման փոքրիկ կղզի է Մարիանյան արշիպելագի հյուսիսային մասում, որն ամենամոտն է գտնվում Ճապոնիային: Եթե ճապոնացիները այն կորցնեին, ապա ամերիկացիները այնտեղ ռազմական բազա կստեղծեին և կսկսեին ռմբակոծել Ճապոնիան: Սակայն ուժերն անհավասար էին, ճապոնական կողմն ուներ ընդամենը 18.000 զինվոր, իսկ ամերիկյան կողմը՝ 70.000: Ճակատամարտը չափից դուրս արյունահեղ էր, ճապոնական կողմը պարտվեց, իսկ 18.000-ոց զորքից կենդանի մնացին ընդամենը 216-ը:

Shah
05.08.2010, 21:18
Չգիտեմ սրա մասին գրել եք թե չե, բայց երեկ նայեցի, պարզվում ա меня прёт էս կինոյից: :D

Месть пушистых

Տարի: 2010 (http://www.bboyportal.ru/archives/tag/2010)
Ժանր: Կոմեդիա, Ընտանեկան

http://www.youtube.com/watch?v=8hn6TK1VtqI&feature=player_embedded

Դարք
07.08.2010, 23:10
Knocking on Heaven’s Door ( Достучаться до небес)

http://online.portal.md/uploads/posts/2008-10/1225145364_13461613_knockin.jpg

Այսօր կպատմեմ մի ֆիլմի մասին, որը արդեն երկար ժամանակ է ցանկանում էի դիտել, բայց տարբեր պատճառներով չեր ստացվում նայել.այսօր վերջիվերջո որոշեցի դիտել և տպավորություններս wooooow!!! Ֆիլմը պատմում է 2 երիտասարդների մասին, որոնք դեռ իրենց ծաղկուն հասակում իմանում են իրենց մոտալլուկ մահվան մասին. 2 երիտասարդ և անթիվ երազանքներ. 2-3 օր կյանք...կհասցնեն իրենք իրականություն դարձնել իրենց երազանքը. կտեսնեն օվկիանոսը այդքան փափագած և ինչերի միջով կանցնեն իրենց երազանքը իրագործելու ճանապարհին.

Ռուֆուս
11.08.2010, 09:47
Children Of Men/Մարդկության զավակները

http://upload.wikimedia.org/wikipedia/en/f/fc/Children_of_men_ver4.jpg

Ռեժիսյոր՝ Ալֆոնսո Կուարոն
Դերերում՝ Քլայվ Օուեն, Ջուլիանա Մուր, Մայքլ Քեյն
Տարեթիվը՝ 2006
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 190-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 93%
Ներկայացվել է օսկար մրցանակի երկու անվանակարգերում, սակայն չի շահել

Ոնց եմ սիրում սենց ֆիլմեր... Հայկօն ինձ Cyber punk-ի մասին էր պատմում, երևի սա էլ cyber punk կլինի: :)

2027թ. է, 20 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի համաճարակի պատճառով մարդկությունը անպտուղ է դարձել, 18 տարի է, ոչ մի նոր ծնունդ չի արձանագրվել: Աշխարհը քաոսի մեջ է, բոլոր երկրներում սարսափելի բաներ են կատարվում, միայն Անգլիան է, որտեղ կառավարությունը դեռևս պահպանվել է: Սակայն Անգլիայում էլ վիճակը նախանձելի չէ: Ոչ լեգալ ներգաղթողները մեծ վտանգ են ներկայացնում Անգլիայի կայունությանը, իսկ պարտիզանական շարժումները ամեն ինչ անում են, որպեսզի Անգլիան էլ ընկնի քաոսի մեջ: Ու այս սարսափելի խառնաշփոթի մեջ ֆիլմի հերոսին մի խումբ պարտիզաններ խնդրում են ուղեկցել աֆրիկացի մի աղջկա (ով անլեգալ ներգաղթող է) դեպի Անգլիայի նավահանգիստներից մեկը: Աղջիկը միգուցե կդառնա մարդկության փրկության վերջին հույսը:

Կուարոնը մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսյոր է, ով նկարահանել է «Ես էլ քո մերը» ու «Հարրի Փոթթեր, Ազկաբանի Բանտարկյալը» ֆիլմերը: Իսկ էս ֆիլմը շատ լավն էր, լիքը մտածելու բաներ տվեց :)

Ֆիլմի երաժշտությունն էլ էր լավը մի այլ կարգի, բոլոր ժամանակների ու բոլոր ժանրերի երգեր էին ներառել ու էնքան տարօրինակ էր էդ ամենը իրար հետ լսել: Կար Deep Purple (Hush), Radiohead (Life In A Glass House), King Crimson (In The Court Of The Crimson King), John Lennon, The Rolling Stones, Aphex Twin, Donovan, The Libertines, Քշիշտոֆ Պենդերեցկի, հիպ-հոպ, դասական, ու բոլոր երգերի մեջ հույս կար, որը շատ համահունչ էր ֆիլմի թեմատիկայի հետ :)

Մի խոսքով, լավ ֆիլմ էր, նայեք :)

Կաթիլ
12.08.2010, 18:35
Վաղուց ուզում էի նայել էս կինոն, էսօր վերջապես հաջողվեց :)

The Lake House/Дом у озера :love
Ռեժիսյոր՝ Ալեխանդրո Ագրեստի
Գլխավոր դերերում՝ Կիանու Րիվզ և Սանդրա Բալլոկ

http://www.youtube.com/watch?v=SkLq71IgIb4&feature=related

ֆիլմը հեռավորության, ժամանակի, ուժեղ կամքի ու մեծ սիրո մասին ա, էնքան դրական լիցքեր հաղորդեց ինձ էդ մեկ ու կես ժամը, որ ցանկացա գրել էստեղ: Ավելի մանրամասն չեմ ներկայացնի… Միայն մի բան եմ ուզում ասել, էս ֆիլմը կարծում եմ պարտադիր պետք ա նայեն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռու են իրենց սիրելիից: :oy

Մի հոգնեք սպասելուց… :love

Barcamaniac
12.08.2010, 23:22
Դարք, ուզում էի գրեի էս ֆիլմի մասին, բայց տեսա, որ արդեն գրել ես: վերջերս եմ նայել: Հազվադեպ ա լինում, որ գերմանական լավ կինո տեսնեմ: Ամենալավ կերպարը Աբդուլն ա, որ նայեք կտեսնեք: Դրա ամեն խոսքից կամ գործողությունից հետո քանդվում էի ծիծաղից:

Ռուֆուս
17.08.2010, 10:11
Hotel Rwanda/Հյուրանոց Ռուանդա

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d5/Hotel_Rwanda_movie.jpg

Ռեժիսյոր՝ Թերրի Ջորջ
Դերերում՝ Դոն Չիդլ, Ջոաքին Ֆենիքս, Նիք Նոլթ, Ժան Ռենո
Տարեթիվը՝ 2004
IMDB ռեյտինգը՝ 8.3 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 114-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

Ֆիլմը 1994թ-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին է:

Երբ ուսանող էի ամերիկացի դասախոս ունեինք, ով ամեն շաբաթ անգլերեն լեզվով կինոդիտումներ էր կազմակերպում: Ու բավականին լավ ֆիլմեր էր բերում, որովհետև կինոդիտումներին լիքը ուսանողներ էիր գալիս: Մի անգամ ես ու կուրսեցիս՝ Ինգան գնացինք հերթական կինոդիտմանը: Ֆիլմը կոչվում էր Killing Fields, Կամբոջայի ցեղասպանության մասին էր: Սարսափելի ծանր ֆիլմ էր, կեսից Ինգան սկսեց բողոքել, որ լավ չի զգում ու չնայած ես էլ էդքան լավ չէի, բայց մինչև վերջ աչքերս չռած նայում էինք էկրանին ու սպասում, թե էլ ինչ սարսափելի բաներ կպատահեն: Երբ ֆիլմը ավարտվեց, շուռ եկանք ու տեսանք, որ լսարանում մենակ էինք մնացել, բոլոր ուսանողները ընթացքում դուրս էին եկել լսարանից: Ֆիլմը լավն էր, բայց մեռնեմ երկրորդ անգամ չեմ նայի:

Հյուրանոց Ռուանդան էլ է նույն կարգի ֆիլմ, շատ ծանր (չնայած դաժանությամբ նմանատիպ այլ ֆիլմերի զիջում է - Շինդլերի Ցուցակը, Դաշնակահարը, Killing Fields և այլն), բայց վերջում մի փոքր պոզիտիվ է վերջանում: Ու էս ֆիլմը բոլորս պետք է տեսնենք, որպեսզի հասկանանք մեր անցյալը ու կանխենք ապագան: Ինչևէ, այս ֆիլմն էլ հաստատ երկրորդ անգամ չեմ դիտի:

Արամ
17.08.2010, 10:31
Իրոքից հավանեցի, մանավանդ, էն հոգեկան հիվանդի դերը :)) Որպես բոեվիկ 10/10, որպես կոմեդիա 8/10
Ես հակառակը կտաի բալերը, բայց ընդհանուր առմամբ մի շնչով նայվող կինո էր, չգիտեմ դեբիլ եմ թե չե բայց երկրորդ անգամ էլ նայեցի : Պրոստո մոտս ՀԴ վարյանտնա դզումա, հեսա մի հատել նայեմ:

---------- Ավելացվել է՝ 11:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:30 ----------

Knocking on Heaven’s Door ( Достучаться до небес)

http://online.portal.md/uploads/posts/2008-10/1225145364_13461613_knockin.jpg

Այսօր կպատմեմ մի ֆիլմի մասին, որը արդեն երկար ժամանակ է ցանկանում էի դիտել, բայց տարբեր պատճառներով չեր ստացվում նայել.այսօր վերջիվերջո որոշեցի դիտել և տպավորություններս wooooow!!! Ֆիլմը պատմում է 2 երիտասարդների մասին, որոնք դեռ իրենց ծաղկուն հասակում իմանում են իրենց մոտալլուկ մահվան մասին. 2 երիտասարդ և անթիվ երազանքներ. 2-3 օր կյանք...կհասցնեն իրենք իրականություն դարձնել իրենց երազանքը. կտեսնեն օվկիանոսը այդքան փափագած և ինչերի միջով կանցնեն իրենց երազանքը իրագործելու ճանապարհին.

знаaaЮ =)

Ռուֆուս
17.08.2010, 10:35
Grave Of The Fireflies/Լուսատտիկների գերեզմանը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/68/Grave_of_the_Fireflies_DVDcover.jpg

Ռեժիսյոր՝ Իսաո Տակահատա
Անիմացիան՝ Ստուդիո Գիբլի
Տարեթիվը՝ 1988
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 173-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%

Երկու օր առաջ հոգնած տուն էի եկել աշխատանքից ու ուզում էի մի թեթև ֆիլմ նայել նախքան քնելս: Ունեցածս կինոները քրքրեցի, բոլորը ծանր ֆիլմեր էին, վերջը էս անիմեն գտա, մտածեցի Միյազակիի պես սիրուն, բարի մուլտիկ կլինի: Բայց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ շատ եմ սխալվում: Էս էլ էր սարսափելի ծանր մուլտ, էն ֆիլմերից, որ երկրորդ անգամ հաստատ չես նայի: Ֆիլմը պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին երկու ճապոնացի որբերի կյանքի վերջին օրերի մասին: Բռռռռ, տխուր պատմություն էր... :(

Ռուֆուս
18.08.2010, 09:50
L.A. Confidential/Լոս Անջելեսի գաղտնիքները

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d8/La_confidential.jpg

Ռեժիսյոր՝ Քըրթիս Հենսըն
Դերերում՝ Ռասսել Քրոու, Գայ Փիրս, Քեվին Սպեյսի, Քիմ Բեսինջեր, Դեննի Դե Վիտո
Տարեթիվը՝ 1997
IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 63-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 99% :o:good:good
Ներկայացվել է օսկար մրցանակի ինը անվանակարգերում, շահել է 2 մրցանակ (Քիմ Բեսինջերը՝ կանացի լավագույն երկրորդական դերի համար, ինչպես նաև լավագույն ադապտացված սցենար)

Չնայած 1998թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը Տիտանիկը :[ հեռացավ ամենաշատ մրցանակներով, բոլոր քննադատները գովաբանում էին Լոս Անջելեսի Գաղտնիքները ֆիլմը: Այս նեո-noir ոճի ֆիլմը պատմում է 1960-ական թվականների Լոս Անջելեսի ոստիկանների մասին: Չափից դուրս խճճված ու խելացի սցենար, աննկարագրելիորեն լավ դերասանական խաղ (դե էսքան լավ դերասան մի տեղում պարտավոր են լավ խաղ ցուցաբերել), վստահ եմ, որ մինչև ֆիլմի վերջին դրվագը լարված ու մեծ հետաքրքրությամբ կնայեք: :)

Ի դեպ, մի փոքր հիշեցրեց Ռոման Պոլանսկու Չայնաթաուն ֆիլմը :)

tikopx
18.08.2010, 19:24
Ты не знаешь Джека / You Don't Know Jack

Չգիտեմ ես կինոն գրել են թե չէ բայց ես գրեմ,ահավոր դուրս եկավ:Այս կինոն առաջին մարդու մասին է ,ով ԱՄՆ-ում առաջին անգամ կատարեց Եֆթանազիյա,ի դեպ նա Հայ է՝Գեվորգյան ազգանունով:
Այս կինոն ամբողջությամբ նրա կենսագրության մասին է :
http://i6.fastpic.ru/big/2010/0501/94/c713c06b521fd3744105e08d35856894.jpg

http://www.youtube.com/watch?v=wLPflHG8rt8

http://www.youtube.com/watch?v=5mADSPkfbSE
Ֆիլմի մասին: Ֆիլմը իրական դեպքերի մասին է. Սա բշիշկի մասին է, ով ամեն կերպ պաշտպանում է Եֆթանազիայի օրենք դարձնելը:Բայց նա ոչ միայն ապացուցում էր դա խոսքերով,այլ նաև օգնում էր իր հիվանդներին,որոնք անբուշելի հիվանդ էին,հեռանալ կյանքից:Երբ այս ամենի մասին բացահայտվում է ,նրան զրկում են բշշկական լիցենզիայից և մի քանի անգամ փորձում դատել,բայց չի ստացվում:իսկ թե ինչ կլինի այս հոգով ամերիկացի բայց սրտով հայ մարդու և նրա քրոջ հետ կիմանաք նայելով ֆիլմը:Ի դեպ ասեմ,որ ֆիլմի դրվագներից մեկում պատմվում է նաև Հայոց Ցեղասպանության մասին՝դա անում է նրա քույրը:
Գլխավոր դերում ԱԼ ՊԱՉԻՆՈ

Ամսաթիվ: 2010
Երկիր: ԱՄՆ
Տեսակը: Դրամա,Բիոգրաֆիյա
Տևողությունը: 02:14:25

download (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2934632)

Sagittarius
18.08.2010, 20:49
Grave Of The Fireflies/Լուսատտիկների գերեզմանը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/68/Grave_of_the_Fireflies_DVDcover.jpg

Ռեժիսյոր՝ Իսաո Տակահատա
Անիմացիան՝ Ստուդիո Գիբլի
Տարեթիվը՝ 1988
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 173-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%

Երկու օր առաջ հոգնած տուն էի եկել աշխատանքից ու ուզում էի մի թեթև ֆիլմ նայել նախքան քնելս: Ունեցածս կինոները քրքրեցի, բոլորը ծանր ֆիլմեր էին, վերջը էս անիմեն գտա, մտածեցի Միյազակիի պես սիրուն, բարի մուլտիկ կլինի: Բայց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ շատ եմ սխալվում: Էս էլ էր սարսափելի ծանր մուլտ, էն ֆիլմերից, որ երկրորդ անգամ հաստատ չես նայի: Ֆիլմը պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին երկու ճապոնացի որբերի կյանքի վերջին օրերի մասին: Բռռռռ, տխուր պատմություն էր... :(

հիշում եմ, որ փոքր էի, մի հինգ վեց տարեկան, մի հատ ճապոնական մուտլիկ ունեի, Տոմ ն Ջերրիի հետ մի կասետի վրա էր: ՏնՋն որ վերջանում էր, դա էր սկսում, ես էլ անջատված միշտ նստում նայում էի ու միշտ լացում էի:) հիմա չեմ կարողանում հիշել էտ մուլտը, մենակ հիշում եմ, որ երկրորդ համաշխարհայինի մասին էր, ու ինչ որ երեխեք կային, ու մի դրվագ եմ հիշում, թե ոնց ա երեխեքից մեկը տեսնում ատոմային ռումբից հետո ինչպես էին մարդկանց մազերը թափվում ու վերջում մահանում էին :( դրանից հետո միշտ ստուգում էի, հո հանգարծ իմ մազերն էլ չի թափվում...

հիմա մտածում եմ՝ կարողա՞ նույն մուլտն ա:think

Կաթիլ
18.08.2010, 22:50

Ես էլ եմ հիշում էդ մուլտից մազերի թափվելու հատվածն ու ոոոնց էի տխրում, լացում… Սա էդ մուլտը չի:
Եթե չեմ սխալվում, էդ մուլտը՝

http://www.youtube.com/watch?v=vmiZQQJZ7B8&feature=related

Հնարավոր ա, որ սխալվում եմ, 17-18 տարի առաջ եմ նայել…

Sagittarius
18.08.2010, 23:39
:o
հա հենց էտ մուլտն ա:(, ոչ մի զարմանք որ դա էտքան տպավորվել էր իմ մեջ,
ես էլ սա հինգ տարեկանում նստում նայում էի

Yellow Raven
19.08.2010, 11:52
Memento/Մեմենտո(Հիշիր)

http://kinoshara.org.ua/uploads/posts/2009-07/1247909819_memento.jpg

Ռեժիսյոր` Քրիստոֆեր Նոլան
Գլխավոր դերերում` Գայ Պիրս, Ջո Պանտոլիանո, Քերիի-Էնն Մոսս
Տարեթիվը` 2000
Տևողությունը` 113 րոպե
Բյուջեն` 9 միլիոն դոլար
Imdb ռեյտինգը` 8.7

Ֆիլմը նկարահանված է Քրիստոֆեր Նոլանի եղբոր` Ջոնաթան Նոլանի <<Memento Mori>> ստեղծագործության հիման վրա:)
Ֆիլմում գլխավոր հերոսը` Լեոնարդ Շելբին, փնտրում է իր կնոջը սպանողին: Միակ պրոբլեմը կայանում է նրանում, որ Լեոնարդը ուժեղ վնասվածք է ստացել,որի արդյունքում չի կարողանում հիշողության մեջ պահել ոչինչ 10 րոպեից ավել: Որպեսզի չմոռանա կայացած դեպքերը նա ստիպված է լինում անընդհատ ինչ-որ գրառումներ անել իր նոթատետրի մեջ, նկարահանել ծանոթներին` նկարի վրա գրելով նրանց մասին իմացածն, իսկ ամենակարևոր փաստերն անգամ դաջել սեփական մարմնի վրա: Հետաքննության ժամանակ նրան օգնում են մի տղամարդ ` Տեդդի կեղծանվամբ և մի աղջիկ` Նատալին, որոնց ամբողջությամբ վստահել Լեոնարդն այնուամենայնիվ չի կարող:
Ֆիլմի հետաքրքրություններից մեկն էլ կայանում է նրանում, որ ֆիլմը տրոհված է երկու մասի` մի մասը ցուցադրվում է գունավոր, մյուսն` անգույն: Գունավոր մասում դեպքերը գնում են հակառակ ուղղությամբ` վերջից սկիզբ: Յուրաքանչյուր գունավոր մասին հաջորդում է անգույն մաս, որից հետո արդեն հերթական գունավոր մասը, որում դեպքերը նախորդում են նախորդ գունավոր մասին: Անգույն մասում դեպքերը գնում են ավելի շուտ և ճիշտ հերթականությամբ: Ֆիլմի վերջում այդ երկու մասերը հատվում են իրար հետ, անգույն մասը դառնում է գունավոր և դիտողն արդեն կարողանում է հասկանալ ֆիլմի ողջ գաղափարը:
:)

Դարք
19.08.2010, 23:35
Босиком по мостовой (BARFUSS)

http://barfuss.ru/gallery/7.jpg

Առանց չափազանցնելու պետք է հավաստեմ, որ այս ֆիլմը արժանի է 10-ից 10 գնահատականի և իմ կինոդարանում իր տեղը կպահպանի հավետ:Եթե ունենայի լավագույն ֆիլմերի հնգյակ կամ եռյակ, ապա այս ֆիլմը այդ եռյակում հավատացեք հանգրվանեց այսօր:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են Նիկը և Լայլան: Առաջինը երտասարդ տղա` հարուստ ընտանիքից, սակայն նախընտրում է ապրել առանձին` ընտանիքից անկախ` աշխատանքի ընդուվելով որպես հավաքարար քաղաքի գժանոցներից մեկում, որտեղ էլ հանդիպում է Լայլային` փրկելով նրան ինքնասպանություն գործելուց:Այդ իրադարձությունից հետո Լայլան փախուստի է իմում և հեըեևլով ՆԻկին հասնում Նիկի բնակարան`մտադրվելով այնտեղ բնակություն հաստատել. այսպես սկսվում է նրանց սիրավեպը: նիկի բոլոր փորձերը ազատվել Լայլաից անհաջողությամբ են պսակվում և այնպես է ստացվում, որ Նիկը կապնվում է Լայլային և իրենք սկսում են մի անմոռանալի ճանապարհորդություն, որը վերջնականապես միացնում է նրանց սիրո կապերով:Եթե սիրում եք զգացմունքային ֆիլմեր ապա այս ֆիլմը չդիտելը ուղղակի հանցագործություն կլինի ձեր կողմից:)

Ռուֆուս
20.08.2010, 10:28
Changeling/Փոխածը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/43/Changeling_poster.jpg

Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ :love
Դերերում՝ Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ
Տարեթիվը՝ 2008
IMDB ռեյտինգը՝ 8.0 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 246-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 62%
Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

Եթե ֆիլմի սկզբում չասվեր, որ իրական դեպքերի վրա էր նկարահանված ու հետո ես ինքս ինտերնետում ֆիլմի նախապատմությունը չկարդայի, կմտածեի, որ Հոլիվուդյան անհաջող սցենարիստի հերթական աբսուրդային սցենարն է:

Բայց ինչքան էլ աբսուրդ ու սարսափելի լինի, ֆիլմի գրեթե բոլոր պերսոնաժները և դեպքերը իրականում գոյություն են ունեցել: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1928թ-ին: Այն միայնակ մայր Քրիստին Քոլինզի մասին է, ում 9-ամյա որդին անհետ կորում է: Մի քանի ամիս անց Լոս Անջելեսի ոստիկանությունը Քրիստինին է վերադարձնում մի երեխայի ու պնդում, որ սա իր որդին է: Չնայած Քրիստինը ամեն կերպ փորձում է համոզել, որ սա իր որդին չէ, այնուամենայնիվ ոստիկանապետի ճնշման տակ համաձայնվում է որոշ ժամանակով պահել երեխային, որպեսզի համոզվի իր որդին է, թե ոչ: Մի քանի օր անց նա նորից դիմում է ոստիկանությանը ու խնդրում, որպեսզի գտնեն իր իսկական որդուն: Ոստիկանապետը Քրիստինին մեղադրում է ծնողական պարտականությունները չկատարելու մեջ և նրան ուղարկում հոգեբուժարան: Իսկ հետո ավելի սարսափելի դեպքեր են պատահում ու շատ անսպասելի բացահայտումներ լինում...

Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, չնայած չէի ասի, որ Քլինթվուդի լավագույն ֆիլմն է: Ամենաշատը ինձ դուր եկավ Անջելինա Ջոլիի խաղը: Նախքան Անջելինայի հայ պռիշչիկապատ դեռահասների համար սեքս սիմվոլ դառնալը շատ էի հավանում իրեն, վերջիվերջո ինքը Օսկար էր շահել Ընդհատված կյանք/Girl Interrupted ֆիլմում հոյակապ դերասանական խաղի համար: Իսկ դրանից հետո իր մոտ դեգրադացիա էր սկսվել, էլ Լարա Քրոֆթ, էլ Մր. և Միսիս Սմիթ, էլ եսիմ ինչ զիբիլ: Լավ ա, գոնե Changeling-ի շնորհիվ Անջելինան մի քիչ խելքի եկավ :) Բայց մեկ ա, Անջելինայի XXL չափի շրթունքները ներվերիս վրա ազդում են :D

Ռուֆուս
24.08.2010, 13:30
The Exorcist/Էկզորցիստը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/7/7b/Exorcist_ver2.jpg

Ռեժիսյոր՝ Վիլյամ Ֆրիդկին
Դերերում՝ Էլեն Բերստին, Լինդա Բլեյր, Մաքս Վոն Սիդով, Ջեյսըն Միլլեր
Տարեթիվը՝ 1973
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 83%
Ներկայացվել է օսկար մրցանակի 10 անվանակարգերում, շահել է 2 մրցանակ:

Գիտե՞ք ինչի չեմ սիրում վերջին ժամանակների սարսափ ֆիլմերը ու գժվում հին, Նոյի թվի սարսափ ֆիլմերի համար: Հին ֆիլմերում հատուկ էֆեկտները մինիմալ քանակությամբ են, որովհետև էն ժամանակները տեխնոլոգիաները դեռևս էդ աստիճանի զարգացած չէին: Դրա համար էլ հին սարսափ ֆիլմերի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղի վարպետությունից: Իսկ նոր ֆիլմերը բառիս բուն իմաստով ողողված են էֆեկտներով, իսկ դերասանական խաղը դառնում է լրիվ երկրորդական բան: Ու չնայած հին սարսափ ֆիլմերը հիմա այդքան էլ «սարսափելի» չեն թվում, սակայն միևնույնն է ինչ-որ չափի կարողանում են առեղծվածային ու վախենալու տրամադրություն ստեղծել:

Հին սարսափ ֆիլմերի կլասիկ գործ է «Էքսորցիստ» ֆիլմը, որը պատմում է դիվահար մի աղջկա մասին: Սկսենք ֆիլմի դերասանական կազմից: :)

Էլեն Բերստինին ճանաչում էի «Ռեքվիեմ Երազի համար» ֆիլմից, որտեղ բառիս բուն իմաստով Էլենը սպանում էր իր դերասանական արտակարգ խաղով: Ես կյանքումս նման բարձր որակի դերասանական խաղ դեռ չէի տեսել: Էս ֆիլմում էլ Էլենը արտակարգ է խաղում, ինչի համար էլ նոմինացվել էր Օսկար մրցանակի:

Լինդա Բլեյրը ֆիլմի նկարահանման ժամանակ ընդամենը 14 տարեկան էր ու էդ տարիքում պարզապես հրաշալի էր կատարում դիվահար աղջկա չափից դուրս դժվար դերը, որի համար նույնպես նոմինիցավել էր Օսկար մրցանակի համար:

Մեկ էլ երաժշտությունը ինձ շատ դուր եկավ, որը շատ լավ էր խոսում ֆիլմի հետ: Ֆիլմում օգտագործել էին Կշիշտով Պենդերեցկու ու Ջեք Նիցշեի ստեղծագործություններից, իսկ հիմնական երաժշտությունը Մայք Օլդֆիլդի "Tubular Bells" կոմպոզիցիան էր.

http://www.youtube.com/watch?v=bYmIKcP7Nbc

Մի խոսքով, եթե չեք վախենում Նոյի թվի սարսափ ֆիլմ դիտել, անպայման նայեք, վախենալու պահերը ապահովված են :scare