PDA

Դիտել ողջ տարբերակը : Ունեք երգ ու փնտրում եք վերնագիրն ու կատարողին...

Artgeo
01.02.2008, 02:00
Երևի շատ են լինում դեպքեր, երբ համակարգչում գտնվում են այնպիսի երգեր, որոնց ոչ վերնագիրը, ոչ կատարողը, կամ դրանցից որևէ մեկը հայտնի չեն։ Հենց այդպիսի երգերի համար է նախատեսված Tunatic ծրագիրը։ Դուք պարզապես միացնում եք այս ծրագիրը, միացնում եք որևէ փլեյերում այն երգը, որի հեղինակը կամ վերնագիրը ձեզ անհայտ է և սեղմում կոճակին ու սպասում։ :)

Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից http://www.wildbits.com/tunatic/

Հետաքրքիր է նաև ստատիստիկան ;)
Ինձ մոտ 90%

Sunny Stream
18.02.2008, 23:41
Ժողովուրդ ջան, խնդրում եմ կամ ծրագիրը, եթե հնարավոր է, տեղարեք հայկական սերվերում կամ էլ ճշտեք, թե Bang-bang երգը ով է կատարում, լա՞վ :oy

Կանխավ մերսիներ :)

Grieg
18.02.2008, 23:48
այս (http://www.armenianinstruments.am/samples/Sringner_ob.mp3) երաժշտության մասին ինչ կարող եք ասել՞

Ֆելո
18.02.2008, 23:51
Ժողովուրդ ջան, խնդրում եմ կամ ծրագիրը, եթե հնարավոր է, տեղարեք հայկական սերվերում կամ էլ ճշտեք, թե Bang-bang երգը ով է կատարում, լա՞վ :oy

Կանխավ մերսիներ :)

եթե իմ իմացածնա Black Attack;)

Ավելացվել է 1 րոպե անց

Երևի շատ են լինում դեպքեր, երբ համակարգչում գտնվում են այնպիսի երգեր, որոնց ոչ վերնագիրը, ոչ կատարողը, կամ դրանցից որևէ մեկը հայտնի չեն։ Հենց այդպիսի երգերի համար է նախատեսված Tunatic ծրագիրը։ Դուք պարզապես միացնում եք այս ծրագիրը, միացնում եք որևէ փլեյերում այն երգը, որի հեղինակը կամ վերնագիրը ձեզ անհայտ է և սեղմում կոճակին ու սպասում։ :)

Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից http://www.wildbits.com/tunatic/

Հետաքրքիր է նաև ստատիստիկան ;)
Ինձ մոտ 90%

նույն ֆունկցիան ունի Winamp 5.5-ը;)

Sunny Stream
18.02.2008, 23:58
եթե իմ իմացածնա Black Attack;)

:esim Շատ դանդաղ երգ է, մի աղջիկ է երգում... ասում են Kill Bill-ի soundtrack-երից է

Ֆելո
19.02.2008, 00:03
:esim Շատ դանդաղ երգ է, մի աղջիկ է երգում... ասում են Kill Bill-ի soundtrack-երից է

ուրեմն էդ չի... իմ ասածը նենց ռեպոտա:)

գտա. Bang Bang (My Baby Shot Me Down) - Nancy Sinatra. առաջինի մեջիցա

Sunny Stream
19.02.2008, 00:04
ուրեմն էդ չի... իմ ասածը նենց ռեպոտա:)
Դե ոչինչ, ամեն դեպքում շնորհակալություն ;)

Ֆելո
19.02.2008, 00:06
Դե ոչինչ, ամեն դեպքում շնորհակալություն ;)

Bang Bang (My Baby Shot Me Down) - Nancy Sinatra. առաջինի մեջիցա:)

Artgeo
19.02.2008, 00:09
Ժողովուրդ ջան, խնդրում եմ կամ ծրագիրը, եթե հնարավոր է, տեղարեք հայկական սերվերում կամ էլ ճշտեք, թե Bang-bang երգը ով է կատարում, լա՞վ :oy

Կանխավ մերսիներ :)
Շատ երգիչ-երգչուհիներ են կատարել այդ երգը, բայց քո ճաշակին որոշ չափով ծանոթ լինելով ենթադրեմ, որ Nancy Sinatra-յի կատարման մասին է խոսքը: Կամ էլ Շերի :D

Ավելացվել է 2 րոպե անց
Ուպս, ուշացա :)

Sunny Stream
19.02.2008, 12:42
Ապրեք, շատ շնորհակալ եմ :vaii:

Ռեդ
19.08.2008, 11:36
Խի ա տունատիկ-ը գրում "Server Unreachable" :think

Morpheus
19.08.2008, 15:04
Խնդրում եմ օգնեք, Դար21 - եթերում մի հաղորդում է գնում Արմինե Գրիգորյանն է վարում "Իմ Արև" է կոչվում, այդ հաղորդման ժամանակ երբ հերոսների նկարներն են ցույց տալիս մի երգ է գնում ֆրանսիական երգ է, խնդրում եմ, եթե որևէ մեկը գիտի կատարողին ու երգի անունը ասեք խնդրում եմ և որտեղի՞ց կարող եմ վերցնել, նախապես շնորհակալ եմ:

AG16
19.08.2008, 15:57
Երևի շատ են լինում դեպքեր, երբ համակարգչում գտնվում են այնպիսի երգեր, որոնց ոչ վերնագիրը, ոչ կատարողը, կամ դրանցից որևէ մեկը հայտնի չեն։ Հենց այդպիսի երգերի համար է նախատեսված Tunatic ծրագիրը։ Դուք պարզապես միացնում եք այս ծրագիրը, միացնում եք որևէ փլեյերում այն երգը, որի հեղինակը կամ վերնագիրը ձեզ անհայտ է և սեղմում կոճակին ու սպասում։ :)

Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից http://www.wildbits.com/tunatic/

Հետաքրքիր է նաև ստատիստիկան ;)
Ինձ մոտ 90%

ոնցա՞ աշխատում, գրումա server not found

BOBO
19.08.2008, 16:00
Winamp-ով արեք, 5.5-ից բարձր

AG16
19.08.2008, 16:05
դզվավ

Ռեդ
19.08.2008, 19:42
Ինչ արի չարի մեկա գրում ա "Server Unreachable" :(

Sirop
22.08.2008, 18:38
Խնդրում եմ օգնեք, Դար21 - եթերում մի հաղորդում է գնում Արմինե Գրիգորյանն է վարում "Իմ Արև" է կոչվում, այդ հաղորդման ժամանակ երբ հերոսների նկարներն են ցույց տալիս մի երգ է գնում ֆրանսիական երգ է, խնդրում եմ, եթե որևէ մեկը գիտի կատարողին ու երգի անունը ասեք խնդրում եմ և որտեղի՞ց կարող եմ վերցնել, նախապես շնորհակալ եմ:

համոզնած չեմ բայց էտ երգը ինձ In Grig-ինա հիշացնում

Արմին
22.08.2008, 21:33
Երեխեք ջան կարողա ինչ-որ մեկը Միխեյի <<Սուկա Լյուբով>> երգը ունենա, կամ ինչ որ տեղ հանդիպած լինի?

LevX
23.08.2008, 15:30
Նույնատիպ ֆունկցիոնալություն կա նաեւ SonyEricsson հեռախոսների մեջ: Կոչվում է՝ TrackID, հիմնականում W սերիայում: Այս ֆունկցիաի աշխատելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացրած լինի հեռախոսի վրա:

HardRock
25.08.2008, 20:06
Երեխեք ջան կարողա ինչ-որ մեկը Միխեյի <<Սուկա Լյուբով>> երգը ունենա, կամ ինչ որ տեղ հանդիպած լինի?

համապատասխան թեմայում չես գրում, բայց այնուամենայնիվ, պատկերացրու ես ունեմ :D որտեղ ափլոդ անե՞մ

Razo
26.08.2008, 10:39
Ժողովուրդ, մի հատ տեսահոլովակ եմ տեսել բայց անունը չգիտեմ, ինչ որ աղջիկ կար ու լավ պարան թռնող տղաներ, իրան առաջարկում են որ ինքն էլ թռնի, չի համաձայնում` չի կարում: Հետո պարապումա ու գնումա իրանց հետ թռնումա, լիքը լավ բաներա անում հետո էլ ամենավերջում սխալվումա, ու այս հիանալալի կադրերը զուգակցվում են շատ գեղեցիկ երաժշտության, անունը ասեք ես կփնտրեմ էլի, կոնկրետ տեսահոլովակնա պետք:

BOBO
26.08.2008, 10:46

Կարողա Yves La Rock - Rise Up-ի հետ էս, ըտե պարան են թռնում բայց մանրամասները չեմ հիշում:)

Razo
26.08.2008, 10:58
Ոնցոր, հեսա download անեմ ասեմ... :)

Yellow Raven
11.03.2009, 17:03
Ժող ինչիա Տունատիկը գրում Check Your Microphone? :think

Nareco
11.03.2009, 18:32
Ժող ինչիա Տունատիկը գրում Check Your Microphone? :think

Ինձ մոտ էլ է նույն պրոբլեմը::(

Artgeo
12.03.2009, 01:34
Ժող ինչիա Տունատիկը գրում Check Your Microphone? :think

ենթադրելով եմ խորհուրդ տալիս Control Panel > Sounds and Audio Devices > Volume >Advanced նոր պատուհանում Volume Controle ընտրում եք Options > Recording ու ընտրում Stereo Mixer Այդ ձայնը ի դեպ, կարող եք մինչև վերջ բարձրացնել:

Kuk
13.03.2009, 12:32
http://www.ellf.ru/nem/smile/

Ստեղ մի բան գրեք, օքեյ տվեք ու երգը լսեք: Այ էդ երգն եմ ուզում, մեկ էլ դրա իսկականը` անգլերենը:))

Kuk
27.03.2009, 02:37
http://www.ellf.ru/nem/smile/

Ստեղ մի բան գրեք, օքեյ տվեք ու երգը լսեք: Այ էդ երգն եմ ուզում, մեկ էլ դրա իսկականը` անգլերենը:))

Ոչ ոք չգիտի՞ էս երգի անունը:(

Enigmatic
27.03.2009, 02:42
Ոչ ոք չգիտի՞ էս երգի անունը:(

պուճուր էս սայթը խի ես տարածում,:(երգը դուրդ էկելա?:)

Kuk
27.03.2009, 02:45
պուճուր էս սայթը խի ես տարածում,:(երգը դուրդ էկելա?:)

Ի՞նչն եմ տարածում է, ոչ մեկ չի պատասխանում գրածիս:( Էդ երգը ես ունեցել եմ, կորցրել եմ, հիմա ուզում եմ էլի:

blablabla
03.04.2009, 10:42
այս (http://www.armenianinstruments.am/samples/Sringner_ob.mp3) երաժշտության մասին ինչ կարող եք ասել՞

Title: Ob Er Kommt
Artist: Ernst Krenek
Album: The Music Survives!
Year: 1996
Genere: General Classical

comet
03.04.2009, 12:10
Մի երգ կա էս վերջերս անընդհատ հնչում է H H: Կարող է իմանաք ով է կատարում?

blablabla
03.04.2009, 12:36
Մի երգ կա էս վերջերս անընդհատ հնչում է H H: Կարող է իմանաք ով է կատարում?

Hush Hush? Pussycat Dolls - Hush Hush :)

blablabla
03.04.2009, 14:02
http://www.ellf.ru/nem/smile/

Ստեղ մի բան գրեք, օքեյ տվեք ու երգը լսեք: Այ էդ երգն եմ ուզում, մեկ էլ դրա իսկականը` անգլերենը:))

Orիգինալ անգլերենը:
Title: Tic Toc
Artist: Smile.DK
Year: 1998

Էս ռուսերենն էլ ունեմ, բայց չիտեմ ուր upload անեմ, որ ձեզ հարմար լինի

Fedayi
09.04.2009, 13:55
Ինձ անհրաժեշտ է երիտասարդության կողմից այսքան լսվող` IONUT CERCEL-ի "Made in Romania" երգի մասին տեղեկատվություն` դրա գաղափարը, նախապատմությունը և այլն: Գուցե լինք տաք կարդամ: Շտապ է:

Նախապես շնորհակալություն:

blablabla
03.05.2009, 21:35
Հետաքրքիր է նաև ստատիստիկան
Ինձ մոտ 90%
1-2% :|

CyberW0lf
22.09.2010, 15:34
http://jigyarov.net/mp3/ringtones/Es_zangeci.mp3

Smokie
04.04.2011, 14:41
Կարո՞ղ եք ինձ ասել, թե այս (http://www.speedyshare.com/files/27770437/Menq_enq.wma) երգը ո՞վ է կատարում եւ երգի իսկական վերնագին ի՞նչ է::8

StrangeLittleGirl
28.04.2011, 00:18
Երևի էս հարցի համար ամենահարմար թեման սա էր:
Իմ խնդիրը մի քիչ ուրիշ ա, որովհետև ունեմ երգ, վերնագիրն ու կատարողին գիտեմ, բայց...
Չեմ կարողանում պարզել, թե նախկինում ով է կատարել այս երգը, ինչպես է կոչվել և ընդհանրապես ինչ լեզվով է եղել: Ես ու իմ ծանոթներից մեկը վստահ ենք, որ սա վերակատարում է, օրիգինալ չէ, բայց առաջին կատարողին հիշել չենք կարողանում: Ուրախ կլինեինք, եթե օգնեիք:

http://www.youtube.com/watch?v=_D9SNPDyLoM

Hayk Avetisyan
18.02.2012, 21:16
Ռադիոյից երգ եմ ձայնագրել ու տանջվում եմ` չկարողանալով իմանալ թե ովա երգում, այստեղ եմ տեղադրել, լսեք http://kiwi6.com/file/gq37ayp811 : 500 րդ գրառմանս արթիվ խնդրում եմ օգնեք: Եթե հնարավոր է նաև իրա youtube տարբերակը:

Մ ա լ ա ն չ ո
14.03.2012, 12:19
բարև ձեզ..փնտրում եմ երգ որի անունը չգիտեմ ..երգում է Աշոտ Սարուխանյանը բառերը սենցա > սիրող պատանի ցնորքի նման, չեմ երդվում թե քեզ աչքերս կտամ, չեմ երդվում թե քեզ աստղեր կբերեմ , միայն թե թողնես շուրթերտ համբուրեմ............եթե չեմ սխալվում սենցա

Overdose
04.05.2012, 23:10
ժողովուրդ համապատասխան բաժին չգտա որ գրեմ, խնդրում եմ ասեք էս տեսահոլովակում ինչ սաունդտրեկ ա http://www.youtube.com/watch?v=KG6dY...eature=related
քաղաքական գովազդ չհամարեք

Ֆոտոն
05.05.2012, 00:49
Հղումդ չի աշխատում:

Overdose
05.05.2012, 01:11
http://www.youtube.com/watch?v=KG6dYtslGAg

Ֆոտոն
05.05.2012, 01:37
Կոնկրետ ես չգիտեմ:;)

Smokie
05.05.2012, 20:36
http://www.youtube.com/watch?v=KG6dYtslGAg

Այս երաժշտությունը ես մի ուրիշ վիդեոյում եմ լսել: Ես էլ կուզեի իմանալ:(

Overdose
06.05.2012, 08:46
http://www.youtube.com/watch?v=nzMNg-5_QiM
Ժողովուրդ ջան, էս մի լնքն էլ նայեք էլի. եթե թեկուզ ենթադրույուններ կան խնդրում եմ ասեք

Lem
06.05.2012, 14:46
http://www.youtube.com/watch?v=nzMNg-5_QiM
Ժողովուրդ ջան, էս մի լնքն էլ նայեք էլի. եթե թեկուզ ենթադրույուններ կան խնդրում եմ ասեք

Josh Ralph - One Million Miles Away

http://www.youtube.com/watch?v=R06ZRt3lIgE

Overdose
06.05.2012, 21:16
Շնորհակալ եմ եղբայր

Valentina
28.05.2012, 18:03
Ժող ուրեմն 1:18-2:20 -ի երաժշտությունն եմ փնտրում արդեն մի քանի ամիս ա, ոչ մի ձև չեմ կարողանում գտնել,
սկզբում կարծում էի Yiruma-ի ստեղծագործություններից ա, բայց ոնցոր չէ:

Եթե դժվար չի ընդամենը մի րոպե ա հնչում լսեք էլի, կարող ա ծանոթ լինի:

http://www.youtube.com/watch?v=sJl7LGnDVh8

Ֆոտոն
28.05.2012, 19:27
Էս կինոյի վերջում չի գրվու՞մ հնչած երաժշտությունների անունները:

Valentina
28.05.2012, 19:32
Էս կինոյի վերջում չի գրվու՞մ հնչած երաժշտությունների անունները:

3 CD կա ամբողջ ֆիլմի երաժտության, բոլորը լսել եմ, սա չկար նրանց մեջ: Հիմնականում Yiruma-ն է կատարում, կամ Park Jong-hoon-ը:

erexa
14.07.2012, 17:09
Ժող ուրեմն 1:18-2:20 -ի երաժշտությունն եմ փնտրում արդեն մի քանի ամիս ա, ոչ մի ձև չեմ կարողանում գտնել,
սկզբում կարծում էի Yiruma-ի ստեղծագործություններից ա, բայց ոնցոր չէ:

Եթե դժվար չի ընդամենը մի րոպե ա հնչում լսեք էլի, կարող ա ծանոթ լինի:

http://www.youtube.com/watch?v=sJl7LGnDVh8

Եթե չեմ սխալվում Charlie Kunz No. D. 102 կատարումն ա:

Valentina
17.07.2012, 22:24
Եթե չեմ սխալվում Charlie Kunz No. D. 102 կատարումն ա:

erexa ջան լսեցի, բայց դա չէր, բայց շատ շնորհակալ եմ որ փորձում ես օգնել, իսկ Charlie Kunz-ի կատարումները շատ հավանեցի :)

Leto
16.08.2012, 12:22
Ժող ջան չեմ կարողանում ոչ մի տեղից քաշել Արամեի "Իմ արև" երգը: Օգնեցեք: Շնորհակալ եմ:

Fashist
05.01.2013, 21:31
Բոլորին շնորհավորում եմ:ժող ջան մի հատ երգ կա ես ազիզ օրով մեռա ինձի տանջելով չեմ կարում գտնեմ:մի ժամանակ ստեղ փնտրում եմ երգ տենց մի ֆորում չգտա որոշեցի ստեղ գրեմ:հիմա երգը:ես վերջերս ինչքան կառաոկե մտել եմ եդ երգը պարայինի մեջ դրել են վերջի անգամ մամա միա-ում եմ լսել:ինքը ակումբային ռիտմերովա լավ տենց պարվումա երգումա մի հատ ահավօռ սենց կոպիտ բասս ձենով մեկը անգլերենով,նախօրոք մերսի

Sagittarius
05.01.2013, 21:59

Հը՞ :o

մի փոքր որ նորմալ նկարագրես, հնարավոր ա կարողանամ օգնել.

հ.գ. համ էլ, ավատար, նիկ, ստատուս, բան-ման փոխի. ինձ ստեղ քեզ հետ հաղորդակցվելու համար կարող ա դատեն :))

Fashist
05.01.2013, 22:05
ախպերս սենց ինքը դքս ցքս ի տակա ռիտմիկ լաունջոտ ու միհատ սենց սառտ ձենով բասսոտ ձենով մի հատ մարդ անգլերենով ոնցոր թէ աղջկա մասինա երգում:մենակ մնացել էր դրա համար էլ հայերին դատեին գեռմանիայում ու վսյո

Sagittarius
05.01.2013, 22:12
«դքս ցքս» /:))/ աղջկա մասին երգող նոր երգերից էս եկավ մտքիս /համ էլ էտ էի լսում/

http://www.youtube.com/watch?v=PpwE02M0vAU

բայց դու պատկերացնու՞մ ես, որ քո նկարագրածի տակ փոպ երգերի կեսը անցնում ա :))

Fashist
05.01.2013, 22:17
չէ ես երգը գիտեմ:գիտես ոնց սենց ինքը բլյուզոտա երգում ձենը կոպիտ ավելի ժազայինա Բարի Վայթոտ ելի

StrangeLittleGirl
05.01.2013, 22:18
ժող, մի հատ երգ եմ փնտրում: սենց գնում ա լալալալա, հետո ասում ա I love you: հետո նորից լալալա: երգողն էլ նեգր ա: ո՞վ կարող ա իմանա ինչ երգ ա

Tiger29
05.01.2013, 22:27
ժող, մի հատ երգ եմ փնտրում: սենց գնում ա լալալալա, հետո ասում ա I love you: հետո նորից լալալա: երգողն էլ նեգր ա: ո՞վ կարող ա իմանա ինչ երգ ա

http://www.youtube.com/watch?v=aAKqdjK_w9Q

Sagittarius
05.01.2013, 22:32
http://www.youtube.com/watch?v=aAKqdjK_w9Q

էսի սպիտակ բեգեմոտ ա, իրան, կներեք արտահայտությանս համար, նեգռ բեգեմոտ ա պետք

Fashist
05.01.2013, 22:46
վոպշեմ աչքիս հելնեմ գնամ կառաոկե նստեմ ենքան միմչև Barry White ի դզենով տղեն կլուբնյակի տակ նորից երգի պռյամո գնամ դիջեյի մոտ

Fashist
09.01.2013, 08:27
JOXOVURD GTAAA!TEXADRUM EM KAROXA ELI MARDU PETQ GA!KNEREQ TRANSLITI HAMAR KOMPS XELAGARVELA!

http://www.youtube.com/watch?v=yEPFxJmDK8A

Morg
25.04.2014, 21:57
Օվ գիտի էս (http://speedy.sh/96y47/Golos001-spaces.ru.amr) երգի կատարողին ու անունը?

Յոհաննես
25.04.2014, 22:00
Օվ գիտի էս (http://speedy.sh/96y47/Golos001-spaces.ru.amr) երգի կատարողին ու անունը?

Indila - Dernière Danse

Smokie
04.08.2014, 12:56
Կարող ե՞ք օգնել::oy Իտալերեն ա, փորձեցի ըստ խոսքերի գտնել, բայց դրա համար պիտի նորմալ ջոկեի խոսքերը:
Օպերային ձայն ա, մի գլուխ L'amore ա ասում, բայց դե էս տվյալներն էլ չօգնեցին:

http://www.2shared.com/file/Pegz_yop/Track14.html

Smokie
28.01.2015, 16:12
Այ էս ֆրանսիական երգի վերնագիրն ու կատարողին եմ փնտրում: Pleeese:oy

http://www.2shared.com/audio/w8Kh9OLo/1210.html

Smokie
28.01.2015, 16:47
Այ էս ֆրանսիական երգի վերնագիրն ու կատարողին եմ փնտրում: Pleeese:oy

http://www.2shared.com/audio/w8Kh9OLo/1210.html

Իտալական:oy

Համ էլ 5 վայրկյան սպասացնող Download-ը ուրիշ բան ա, mp3-ը չի բերում՝ ճիշտը ներքևի պատրաստի Download-ն ա:)

Կարծում եմ հայտնի երգ ա քիչ թե շատ: Es Morava?:think

Աթեիստ
28.01.2015, 16:49
Nini Rosso - La Ballata Della Tromba

Smokie
31.01.2016, 17:47
Ժողովուրդ, էս երգի օրիգինալն եմ ման գալիս: Ո՞ր կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունն ա:

https://www.youtube.com/watch?v=QSOr_hLHnfg

Աթեիստ
31.01.2016, 18:31
Ժողովուրդ, էս երգի օրիգինալն եմ ման գալիս: Ո՞ր կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունն ա:

https://www.youtube.com/watch?v=QSOr_hLHnfg

Վայթե Լարա Ֆաբիանի երգերից ա։

Smokie
05.09.2016, 11:06
Համո Սահյանի խոսքերով էս երգի վերնագիրը 95%-ով գիտեմ, բայց կատարողին ու ընդհանրապես երգը ոչ մի կերպ ինտերնետում չգտա:oy
Կգամ (http://www.2shared.com/audio/llW_Fk_M/Kgam.html)

Գաղթական
10.11.2017, 13:52
Ժողովուրդ, կարողա՞ իմանաք երգչի անունը

https://www.youtube.com/watch?v=jdS3qJDrZUU