PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեխան ու երաժշտությունը



Artgeo
01.02.2008, 01:49
Ընդհանրապես երաժշտությունը ազդեցության հզոր գործիք է։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է երեխաներին։ Ի՞նչ ազդեցություն ունի այն աղբը, որը կոչվում է փոփ երաժշտություն և հատկապես հայկական փոփ երաժշտություն, ռաբիզ ու գողական շանսոն երեխայի դաստիրակության, ճաշակի ու ամենակարևորը հոգեբանության վրա։ Ինչպիսի՞ ճաշակ կունենա չափահաս մարդը, որը փոքր ժամանակ լսում է Բելոմորկանալ, Շպրոտ, Հայ տղեք ու Բրիթնի Սպիրս և որպես դեսերտ այս ամենին ավելացնում Բղդոյի երգերից։ Կա՞ արդյոք մեզ մոտ լսելու մշակույթ և ի՞նչ տիպի երաժշտություն է նպատակահարմար երեխային տալ լսելու և ո՞ր կատարողների սկավառակները ավելի լավ է հեռու պահել։

Sunny Stream
01.02.2008, 01:55
Լավը լսողը, եթե ցանկանա, միշտ էլ կգտնի իր փնտրածը... Բայց երբ չեն փնտրում, երեխաները ուղիղ իմաստով փչանում են... Մեր բարեկամներից մեկի բալիկները մեծացել են Գասոլինայի ու ռաբիսի տակ, թեև ծնողները ուսյալ մարդիկ են, բայց որևէ բան փնտրել-գտնելուց վաղուց ձեռք են քաշել (հայկական հարմարվողականություն): Մի անգամ, ինչ-որ լավ առիթով հավաքվել էինք մեր տանն ու բարեկամներից մեկը շատ գեղեցիկ երգեց... Ես շշմել էի` տեսնելով, թե ոնց էին էդ բալիկները աչքերը լայն-լայն բացած, քարացած լսում այդ երգը (հավանաբար 70-ականների ռոմանս էր, կամ էլ "Կիլիկիան")... Ոչ մի բանով հնարավոր չէր շեղել էդ բալիկի ուշադրությունը, ինքը լրիվ նոր բան էր գտել իր համար, իրեն էդ շատ դուր էր եկել, ինքը չէր կարողանում կտրվել... Բայց ափսոս, որ ինքը դեռ էդքան չի հասկանում, որ պահանջի, իսկ դրանից հետո ինքը էլի կսկսի աղբ լսել ու կմոռանա, որ երբևէ կենդանի կատարմամբ գեղեցիկ երգ էր լսել ու հիացմունքից քարացել էր... :(

StrangeLittleGirl
01.02.2008, 02:02
Ընդհանրապես, կարծում եմ՝ պետք չէ երեխային հատուկ արգելել, որ ինչ-որ բաներ չլսի, այլ պետք է այնպես անել, որ ինչ-որ բաներ լսի: Ու պետք չէ դա արհեստականորեն անել, այսինքն՝ հատուկ դիսկեր գնել, միացնել, «լսացնել»: Թող երեխան լսի այն, ինչ իր ծնողներն են լսում: Հավատացե՛ք, այդ դեպքում ավելի ամուր ու ավելի լավ ճաշակ կձևավորվի, քան երբ հատուկ երեխայի համար բերեն, Բեթհովեն միացնեն:

Annychka
12.02.2008, 01:59
Իմ կարծիքով այսօր երեխան մեղք չունի որ չի լսում ԳոհարԳասպարյան,Ֆլորա Մարտիրոսյան,Օֆելյա Համբարձումյան շատ-շատ կարելի է նշել տաղանդավոր երգչուհիների.այս հարցում միակ մեղավորը հեռուստաընկերություններն են.հետաքրքիր է երաժշտական հեռուստաալիքնեից Դար 21-ը չեմ տեսել մի հատ ժողովրդական երգ հնչեցնի երեխան ոնց պիտի ճանանչի լավագույն դեպքում լսի նրանց երգերը.:think Ցավալի է,շատ ցավալի:cry

ChildOfTheSky
12.02.2008, 02:04
երեխան երաժշտություն ճանանչում է լսելով , սկզբից տանը , հետո դրսում

dvgray
12.02.2008, 10:24
Նորածին երեխային եթե ուղեկցի դասական երաժշտության գոհարները, ապա նա իր հասուն հասակում անկախ իր հետագա կրթական ցենզից ու երաժշտական կարողություններից, կունենա ֆիլտրելու բացառիկ ունակության:
Կարելի է հաճախակի միացնել Վիվալդիի երաժշտությունը /"Գլորա", և այլն/:

Արիս
09.03.2008, 14:26
Ինձ ավելի շատ մտահոգումա ոչ թե էն թե ինչ երաժշտությունա լսում երեխան, այլ էն թե ինչ բարձրությամբա դա լսում...վերջիվերջո աղմուկը բավականին վնասակարա լսողությանը...իսկ էսօրվա մեր երաժշտական եթերների մեծ մասն աղմուկ աղաղակա...
Ինչ վերաբերվում է ճաշակ ձևավորելուն...ապա լավ կլինի առաջին հերթին դրական էմոցիաներ առաջացնող մեղեդիներ հատկապես շատ փոքրներին...
Իսկ ընդհանրապես սա բավականին լուրջ թեմա է թե դաստիարակչական տեսանկյունից,թե հոգեբանական և թե այլ տեսանկյուններից...

Kuk
09.03.2008, 15:14
Կարծում եմ, որ այսօր երաժշտական լավ ճաշակ ձևավորելուն օգնող հանգամանքները հիմնականում բացակայում են: Ի՞նչ ճաշակ պետք է ձևավորվի երեխայի մոտ, եթե նա լսի հիմիկվա հեռուստատեսության տրամադրած երաժշտությունը: Օրինակ՝ Նոր ալիք կամ Դար21…
Որտեղի՞ց պետք է երեխան իմանա համաշխարհային մեծության աստղերի գլուխգործոցների մասին: