PDA

Դիտել ողջ տարբերակը : Զանազան լեզվական հարցեր

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9

Ուլուանա
30.01.2010, 00:27
Հա, ճիշտ ես, ինչ–որ բան շփոթել էի, ներողություն։ :oy

AniwaR
30.01.2010, 00:58
Ամեն դեպքում ես ուղղագրական բառարանին ավելի շատ եմ հավատում: Ու կոնկրետ չեմ կարող նշել, թե էլի որտեղ, բայց տեսել եմ, որ «իֆիկացիա»-ները բացառություն են:

_Հրաչ_
30.01.2010, 01:08
Ամեն դեպքում ես ուղղագրական բառարանին ավելի շատ եմ հավատում: Ու կոնկրետ չեմ կարող նշել, թե էլի որտեղ, բայց տեսել եմ, որ «իֆիկացիա»-ները բացառություն են:

Սովետական բառարաններում չի բացառվում :) Օրինակ, սովետական գրագրություններում օգտագործվել ա «սովետական» բառը, մինչդեռ «խորհրդային» տարբերակն ավելի հայերեն ա :)
Բայց գրագետ հայերեն թարգմանություններին` եզրույթների հայերենացումներին (ոչ թե տերմինների հայաֆիկացումներին), միշտ կողմ եմ եղել: :)

AniwaR
30.01.2010, 01:09
Velvet Bride ջան, հայերենում, թեկուզ օտար բառերի հետ նոր բառեր կազմելիս, կարելի ա օգտագործել հոդակապ: Իսկ հայերենում գոյություն ունի միայն մեկ հոդակապ` ա: Ահա թե ինչու, հայերենում սխալ ա «գազիֆիկացում», «էլեկտրիֆիկացում», ինչպես նաև «հայիֆիկացում» ասելը: Ինչքան էլ էդ «ֆիկ» մասնիկը ախորժալուր հնչի մեր ականջներին, այնուամենայնիվ, հայերենի կանոնները չդավաճանելով` պետք ա ասել` «հայաֆիկացում»: «Ի»-ով արմատներ կապելը կարող ա և հատուկ լինել օտար լեզուներին, բայց ոչ երբեք` հայերենին: Նույն կերպ սխալ ա, որ ասում են «էլեկտրոէներգիա»: «Ո» հոդակապ ևս չունենք հայերենում: Ճիշտը «էլեկտրաէներգիա»-ն ա:

Հա, ի միջի այլոց, սխալը հենց էդտեղից էլ գալիս է: Այդտեղ ոչ մի հոդակապ էլ չկա: Ուլուանան ճիշտ էր՝ իֆիկացիա:

Suffix

-ification

1. -ification

http://en.wiktionary.org/wiki/-ification

_Հրաչ_
30.01.2010, 01:16
Հա, ի միջի այլոց, սխալը հենց էդտեղից էլ գալիս է: Այդտեղ ոչ մի հոդակապ էլ չկա: Ուլուանան ճիշտ էր՝ իֆիկացիա:

Էլի ճիշտ էր: Բայց ստեղ հարցն էն ա, որ հայերենում բառակազմությունն օգտվում ա ոչ թե օտար, այլ հայոց լեզվի կանոններին: Եթե քննարկենք ոչ հայոց լեզվի խնդիրներ, կարող ենք ասել` «իֆիկացում»: Բայց հայերենի պարագայում ճիշտը հայոց լեզվի կանոններով առաջնորդվելն ա, իմ կարծիքով:

Ներսես_AM
30.01.2010, 01:23
«գազիֆիկացում», «էլեկտրիֆիկացում», «ռուսիֆիկացում»
սրանք բոլորը ռուսերեն են, հայերեն կարծես թե «ա»-ից բացի ոչինչ չի մտնում:

AniwaR
30.01.2010, 01:27
Էլի ճիշտ էր: Բայց ստեղ հարցն էն ա, որ հայերենում բառակազմությունն օգտվում ա ոչ թե օտար, այլ հայոց լեզվի կանոններին: Եթե քննարկենք ոչ հայոց լեզվի խնդիրներ, կարող ենք ասել` «իֆիկացում»: Բայց հայերենի պարագայում ճիշտը հայոց լեզվի կանոններով առաջնորդվելն ա, իմ կարծիքով:

Ի՞նչ կանոնի մասին կարող է խոսք գնալ: Մի քանի այլ բավական հաճախ գործածվող տերմիններ. կլասիֆիկացիա, կոդիֆիկացիա, ֆալսիֆիկացիա, ամպլիֆիկացիա... Այդտեղ հոդակապի մասին խոսվել չի կարող: -իֆիկացիա վերջածանցն է: Մի խոսքով, համաձայն եմ, որ սարքովի բառ է, օտար վերջածանցը բռնակցել են հայերեն բառին՝ հերիք չի, մի հատ էլ ուզում են հոդակապ ճխտել արանքը: Իսկ սովետական բառարանը «էլեկտրիֆիկացիա»-յի, «գազիֆիկացիա»-յի և մնացյալ այլ «իֆիկացիա»-ների հարցում ավելի քան ճիշտ է: :beee

Շինարար
30.01.2010, 01:49

Վելվետ ջան, քո բերած բոլոր օրինակներում գործ ունենք ամբողջական փոխառման հետ, նայիր ամենավերջում` ցիա կամ ցում, տարբերությունը ակնհայտ է, -ացումով վերջավորության դեպքում փոխառված է լատիներեն -ficātiō (http://en.wiktionary.org/wiki/-ficatio#Latin) ածանցը, իսկ բերածդ օրինակներում ամբողջական բառեր են փոխառված, նույն կոդիֆիկացիան եթե գրելու լինենք -ցում վերջավորությամբ, պիտի դառնա կոդաֆիկացում, էլեկտրիֆիկացիան` էլեկտրաֆիկացում, գազիֆիկացիան` գազաֆիկացում:

Ուլուանա
30.01.2010, 01:59
Հա, ի միջի այլոց, սխալը հենց էդտեղից էլ գալիս է: Այդտեղ ոչ մի հոդակապ էլ չկա: Ուլուանան ճիշտ էր՝ իֆիկացիա:

http://en.wiktionary.org/wiki/-ification
Փաստորեն, սկզբում ճիշտ էի ասել, էլի։ :)) Նոր էլ ստուգեցի, իսկապես վերջածանցն ification է։

Էլի ճիշտ էր: Բայց ստեղ հարցն էն ա, որ հայերենում բառակազմությունն օգտվում ա ոչ թե օտար, այլ հայոց լեզվի կանոններին: Եթե քննարկենք ոչ հայոց լեզվի խնդիրներ, կարող ենք ասել` «իֆիկացում»: Բայց հայերենի պարագայում ճիշտը հայոց լեզվի կանոններով առաջնորդվելն ա, իմ կարծիքով:
Բայց եթե վերցնում ենք օտար վերջածանցը, ի՞նչ իրավունքով ենք այն կիսում ու աղավաղում, չեմ հասկանում։ :' Կամ ամբողջությամբ վերցնենք, կամ բոլորովին չվերցնենք, բայց ի՞նչ է նշանակում ածանցի մի մասը վերցնել, մի մասը՝ ոչ։ Անհեթեթություն չի՞։ Ու ընդհանրապես էդ ածանցն ինչների՞ս է պետք, եթե մենք դրա հայերենն ունենք։ Ախր հայերեն արմատների հետ էդ ածանցն էնքան ծիծաղելի տեսք ունի. ոնց որ պրոթեզ լինի...

AniwaR
30.01.2010, 02:02
Վելվետ ջան, քո բերած բոլոր օրինակներում գործ ունենք ամբողջական փոխառման հետ, նայիր ամենավերջում` ցիա կամ ցում, տարբերությունը ակնհայտ է, -ացումով վերջավորության դեպքում փոխառված է լատիներեն -ficātiō (http://en.wiktionary.org/wiki/-ficatio#Latin) ածանցը, իսկ բերածդ օրինակներում ամբողջական բառեր են փոխառված, նույն կոդիֆիկացիան եթե գրելու լինենք -ցում վերջավորությամբ, պիտի դառնա կոդաֆիկացում, էլեկտրիֆիկացիան` էլեկտրաֆիկացում, գազիֆիկացիան` գազաֆիկացում:

))) Չնեղանաս, բայց արդեն «կռուտիտի» հոտ է գալիս: :P Եթե այդպես է, ինչո՞վ է դա պայմանավորված, որևէ տրամաբանական կամ անտրամաբանական բացատրություն կարո՞ղ ես տալ, թե այդ ինչ մոգական ազդեցություն գործեց «ացում»-ն «ի»-ի վրա, որ վերջինս «ա» դարձավ: «Կոդիֆիկացիա» բառի հետ մի բոլ շփվել եմ, մասնագիտական կապերի մեջ եմ, կարելի ասել, ու համոզված եմ, որ պետք է լինի կոդիֆիկացիա, կոդիֆիկացում, կոդիֆիկացիոն, կոդիֆիկատոր, (էս էլ քեզ հայկականացված՝) կոդիֆիկացնել:

Շինարար
30.01.2010, 02:05
Փաստորեն, սկզբում ճիշտ էի ասել, էլի։ :)) Նոր էլ ստուգեցի, իսկապես վերջածանցն ification է։

Բայց եթե վերցնում ենք օտար վերջածանցը, ի՞նչ իրավունքով ենք այն կիսում ու աղավաղում, չեմ հասկանում։ :' Կամ ամբողջությամբ վերցնենք, կամ բոլորովին չվերցնենք, բայց ի՞նչ է նշանակում ածանցի մի մասը վերցնել, մի մասը՝ ոչ։ Անհեթեթություն չի՞։ Ու ընդհանրապես էդ ածանցն ինչների՞ս է պետք, եթե մենք դրա հայերենն ունենք։ Ախր հայերեն արմատների հետ էդ ածանցն էնքան ծիծաղելի տեսք ունի. ոնց որ պրոթեզ լինի...Ուլուանա ջան, եթե ամբողջական բառ ենք փոխառում անգլերենից կամ ռուսերենից դա այլ խնդիր է, իսկ ածանցը -ficātiō -ն է, որ քո բերած ification-ում էլ նորից ֆրանսերենի միջոցով փոխառված է լատիներենից, այնպես որ ածանց փոխառելիս այն պետք է ենթարկենք հայերենի բառաբարդման կամ ածանցման օրենքներին, իսկ բառերը փոխառենք նույնությամբ, եթե անգլիացիները -ficātiō-ն կարող են դարձնել ification համաձայն իրենց լեզվական օրենքների, մենք էլ կարող ենք ու պարտավոր ենք համաձայնեցնել մեր լեզվի օրենքներին ու դարձնել` -աֆիկացում:

Շինարար
30.01.2010, 02:06
))) Չնեղանաս, բայց արդեն «կռուտիտի» հոտ է գալիս: :P Եթե այդպես է, ինչո՞վ է դա պայմանավորված, որևէ տրամաբանական կամ անտրամաբանական բացատրություն կարո՞ղ ես տալ, թե այդ ինչ մոգական ազդեցություն գործեց «ացում»-ն «ի»-ի վրա, որ վերջինս «ա» դարձավ: «Կոդիֆիկացիա» բառի հետ մի բոլ շփվել եմ, մասնագիտական կապերի մեջ եմ, կարելի ասել, ու համոզված եմ, որ պետք է լինի կոդիֆիկացիա, կոդիֆիկացում, կոդիֆիկացիոն, կոդիֆիկատոր, (էս էլ քեզ հայկականացված՝) կոդիֆիկացնել:

Կարող ես ընդունել, կարող ես ոչ, լեզուն ես չեմ հորինել, լեզվական օրենքները ևս:) Ամեն դեպքում այս թեմայում հարց տալուդ իմաստը չեմ հասկանում, եթե նախապես այդ հարցի քո անդրդվելի պատասխանը ունես: Ես կարծում էի, թե այստեղ մեր չիմացած բաների մասին ենք հարցնում, ես որ միշտ այդպես եմ արել:8

AniwaR
30.01.2010, 02:14
Կարող ես ընդունել, կարող ես ոչ, լեզուն ես չեմ հորինել, լեզվական օրենքները ևս:)

Պարզ է, ինչքանով գործիական հոլովով դրվող ենթակայի մասին օրենքին եմ հավատում, մի այդքան էլ դրան եմ հավատում: :) Շնորհակալություն արդյունավետ քննարկման համար:

Շինարար
30.01.2010, 02:19
Պարզ է, ինչքանով գործիական հոլովով դրվող ենթակայի մասին օրենքին եմ հավատում, մի այդքան էլ դրան եմ հավատում: :) Շնորհակալություն արդյունավետ քննարկման համար:

Երկու տղա էին կանգնած, մեկի ձեռքին ծաղիկներ կային, մյուսի ձեռքին` գիրք: Ծաղիկներովը մոտեցավ աղջկան::)

AniwaR
30.01.2010, 02:40
Երկու տղա էին կանգնած, մեկի ձեռքին ծաղիկներ կային, մյուսի ձեռքին` գիրք: Ծաղիկներովը մոտեցավ աղջկան::)

:unsure Անհաջող մեկնաբանություն էր ասեմ ես զՁեզ, իմանաք, ու գենդերային խտրականություն կոպիտ դրսևորում:goblin: Համենայն դեպս մինչև հիմա ես ֆլիրտի նշույլ անգամ ցույց չեմ տվել: :D

Հ.գ. Հուսով եմ՝ տուգանայինս շատ թոթոլ չի լինի: :scare

krunk Hayastani
30.01.2010, 12:11
Իսկ գուցե հայկական ածանցները կլինեն -ացնել, -անալ, -ավորել / -ացում, -ավորու՞մ… Այսպես՝ գազավորել, գազավորում, էլեկտրավորել, էլեկտրավորում, կոդավորել (кодировать), բայց՝ կոդեքսավորել, կոդեքսավորում (кодифицировать), այսինքն կոդեքսի վերածել, կոդեքսի, ուժ տալ կամ կոդացնել, կոդացվել, կոդացված, և այլն:

Sphinx
30.01.2010, 12:38
Փաստորեն, սկզբում ճիշտ էի ասել, էլի։ :)) Նոր էլ ստուգեցի, իսկապես վերջածանցն ification է։

Բայց եթե վերցնում ենք օտար վերջածանցը, ի՞նչ իրավունքով ենք այն կիսում ու աղավաղում, չեմ հասկանում։ :' Կամ ամբողջությամբ վերցնենք, կամ բոլորովին չվերցնենք, բայց ի՞նչ է նշանակում ածանցի մի մասը վերցնել, մի մասը՝ ոչ։ Անհեթեթություն չի՞։ Ու ընդհանրապես էդ ածանցն ինչների՞ս է պետք, եթե մենք դրա հայերենն ունենք։ Ախր հայերեն արմատների հետ էդ ածանցն էնքան ծիծաղելի տեսք ունի. ոնց որ պրոթեզ լինի...

Ուլուանան շատ ճիշտ է:Անիմաստ է փորձել հարմարեցնել հայերենի կանոնը մի բառի, որն, ի վերջո , ոչ հայերեն է, ոչ օտար:Առավել ևս, որ հայերեն տարբերակները լիովին համարժեք են :

Շինարար
30.01.2010, 14:10
Ուլուանան շատ ճիշտ է:Անիմաստ է փորձել հարմարեցնել հայերենի կանոնը մի բառի, որն, ի վերջո , ոչ հայերեն է, ոչ օտար:Առավել ևս, որ հայերեն տարբերակները լիովին համարժեք են :

Դե, հիմա մեկն էլ կկարդա քո վստահ գրառումը, կգնա քննության կամ շարադրության ժամանակ այդ "ճիշտ" տարբերակը կգրի, ցածր կստանա, դուրս կմնա ընդունելության քննություններից կամ կընկնի վճարովի համակարգ: Նման պատասխանատու հայտարարություններ անելիս գոնե գրեք "կարծում եմ": Որովհետև այլ բան է կանոնը, և այլ բան է քո անիմաստ կամ իմաստավոր համարելը, մանավանդ այս դեպքում կանոնը լրիվ համապատասխանում է հայերենի տրամաբանությանը:

Harcaser
30.01.2010, 15:54
դադարել մի բան անել

դադարել մի բան անելուց

Հանդիպել եմ այս երկու կիրառություններին էլ: Որն է ճիշտը?

Ուշադիր. ճիշտ ձևերից մեկը բացառականովն է եղել, որովհետև դադարել բառը նաև դադրել է
նշանակում` հոգնել: Իսկ հոգնում են մի բանից կամ մի բան անելուց:
Հիմա դադարելու հոգնել իմաստը մթագնել է, լիովին չի գիտակցվում. հասկանում ենք ընդհատել
իմաստով, դրա համար էլ կիրառում ենք դադարելը stop տալ իմաստով, իսկ stop
են տալիս մի բան կամ մի բան անելը դադարում են:
Ուզում եմ ասել, որ կիրառականը դադարել մի բան անել-ն է, բայց
բացառականովը երբեմն կիրառում են, որը սկզբնապես շատ է գործածվել:
Եկեք կարդանք գրաբարյան մի քանի մեջբերումներ և իմաստը <պեղենք>.

-եւ ած Աստուած հողմ ի վերայ երկրի, եւ դադարեաց ջուրն
-Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց:
-Եւ դադարեաց եւս աւուրս եւթն, եւ դարձաւ արձակեաց զաղաւնին ի տապանէ անտի
-Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն
-եւ դադարեցին ի շինելոյ զքաղաքն եւ զաշտարակն
- եւ [նրանք] դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:
-արբուցից մինչեւ դադարեսցեն յըմպելոյ
-ջուր կը տամ, մինչեւ որ յագենան խմելուց
-Եւ եղեւ յետ դադարելոյն Իսահակայ յօրհնելոյ անտի զՅակոբ զորդի իւր
-Երբ Իսահակը իր որդի Յակոբին օրհնելը վերջացրեց
Աստվածաշունչ

-Ամենայն ազգ եւ լեզուք` որ են ընդ իմով իշխանութեամբ` դադարեսցեն յիւրաքանչիւր մոլոր աւրինաց
-Բոլոր ազգերը և լեզուները, որ իմ իշխանության տակ են, թող դադարեն բոլոր մոլոր օրենքներից
-դադարեաց յանդուգն յարձակմանէն
-Դադարեց հանդուգն հարձակումից
Եղիշե

-դադարեալ լիցի յիւր կարգէն
-Թող թողնի իր կարգը
-դադարեսցէ ի սպասաւորութենէ
-Թող թողնի սպասավորությունը
Կանոնագիրք

Ուրեմն այս բառն ունեցել է դադարել, վերջացնել, թողնել իմաստները. արդի կիրառությունն ըստ հարմարության է:

Kuk
30.01.2010, 16:09
Հարգելի ակումբցիներ, խնդրում եմ՝ այս թեման չդարձնել սեփական տեսակետը, ասել է թե՝ էշը առաջ քշելու թեմա: Ծիծաղս եկավ: Չգիտեի, որ ինչ-որ լրատվական կայք կարող է այս թեմայում որևէ տեսակետի՝ ճիշտ կամ սխալ լինելու համար որոշիչ լինել: Այն էլ այնպիսի կայք, որն աշխատում է րոպե առաջ տեղեկություն տրամադրել ընթերցողին: Նման կայքերում հաճախ են հանդիպում լեզվական սխալներ, և ոչ միայն:

Sphinx
30.01.2010, 16:21
Դե, հիմա մեկն էլ կկարդա քո վստահ գրառումը, կգնա քննության կամ շարադրության ժամանակ այդ "ճիշտ" տարբերակը կգրի, ցածր կստանա, դուրս կմնա ընդունելության քննություններից կամ կընկնի վճարովի համակարգ: Նման պատասխանատու հայտարարություններ անելիս գոնե գրեք "կարծում եմ": Որովհետև այլ բան է կանոնը, և այլ բան է քո անիմաստ կամ իմաստավոր համարելը, մանավանդ այս դեպքում կանոնը լրիվ համապատասխանում է հայերենի տրամաբանությանը:

Շինարար ջան, կանոնը վերաբերում է բառաբարդման այն դեպքերին, երբ բաղադրիչները ընկալվում են որպես արմատներ:Ի ապացույց, ես բերեմ էլեկտր արմատով կազմված բառերի հետ կապված որոշումը:
«Քանի որ հայերենում էլեկտր արմատը գիտակցվում է որպես անկախ արմատ և նրանով կազմվում են նոր բառեր... էլեկտր արմատից հետո գործածել ա հոդակապ այն բոլոր բաղադրություններում, որոնց բաղադրիչները հայերենում գիտակցվում են որպես արմատներ,այսպես՝ Էլետրամեխանիկա, էլեկտրաէներգիա, բայց՝ էլեկտրոլիզ, էլեկտրիֆիկացիա»:(Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, Եր.1988,էջ271):
Նույն տրամաբանությամբ՝ ճիշտ է հայիֆիկացումը( ինչպես տեսնում ես, էլեկտրիֆիկացիա բառի մեջ ի -ով գրելու իրական դրդապատճառը բոլորովին տարբեր է քո ենթադրությունից), թեև, ես կնախընտրեի օգտագործել լիարժեք հայերեն տարբերակը:

Ուլուանա
30.01.2010, 19:27
Հարգելի ակումբցիներ, խնդրում եմ՝ այս թեման չդարձնել սեփական տեսակետը, ասել է թե՝ էշը առաջ քշելու թեմա: Ծիծաղս եկավ: Չգիտեի, որ ինչ-որ լրատվական կայք կարող է այս թեմայում որևէ տեսակետի՝ ճիշտ կամ սխալ լինելու համար որոշիչ լինել: Այն էլ այնպիսի կայք, որն աշխատում է րոպե առաջ տեղեկություն տրամադրել ընթերցողին: Նման կայքերում հաճախ են հանդիպում լեզվական սխալներ, և ոչ միայն:
Kuk ջան, ֆորումում ցանկացած թեմա հենց սեփական տեսակետը ներկայացնելու և անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանելու համար է։ Ո՞րն է խնդիրը։ Քեզ ինչո՞վ դուր չի գալիս այն, որ ամեն մարդ իր տեսակետն ունի ու փորձում է այն պաշտպանել։
Ի դեպ, ի՞նչ լրատվական կայքի մասին էր խոսքը, չհասկացա։

gags4oco
30.01.2010, 19:50
Շատ եմ լսել,որ ասեն «իմ մայրիկս»: Պիտի լինի կամ իմ մայրիկը, կամ մայրիկս:

gags4oco
30.01.2010, 19:53
Հա, մոռացա ասել, որ շատերն ասում են տուժվեցի:Բայց ինչու տուժվեցի, եթե ճիշտը տուժեցի է:

Շինարար
31.01.2010, 00:13
Շինարար ջան, կանոնը վերաբերում է բառաբարդման այն դեպքերին, երբ բաղադրիչները ընկալվում են որպես արմատներ:Ի ապացույց, ես բերեմ էլեկտր արմատով կազմված բառերի հետ կապված որոշումը:
«Քանի որ հայերենում էլեկտր արմատը գիտակցվում է որպես անկախ արմատ և նրանով կազմվում են նոր բառեր... էլեկտր արմատից հետո գործածել ա հոդակապ այն բոլոր բաղադրություններում, որոնց բաղադրիչները հայերենում գիտակցվում են որպես արմատներ,այսպես՝ Էլետրամեխանիկա, էլեկտրաէներգիա, բայց՝ էլեկտրոլիզ, էլեկտրիֆիկացիա»:(Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, Եր.1988,էջ271):
Նույն տրամաբանությամբ՝ ճիշտ է հայիֆիկացումը( ինչպես տեսնում ես, էլեկտրիֆիկացիա բառի մեջ ի -ով գրելու իրական դրդապատճառը բոլորովին տարբեր է քո ենթադրությունից), թեև, ես կնախընտրեի օգտագործել լիարժեք հայերեն տարբերակը:

Անկախ ամեն տրամաբանությունից ես կնախընտերեմ գտնել որևէ լեզվական ձեռնարկում օրինակ և այստեղ մեջբերել, առայժմ փնտրտուքների մեջ եմ, չեմ գտնում ոչ ի-ով, ոչ ա-ով տարբերակներ:
Kuk ջան, ֆորումում ցանկացած թեմա հենց սեփական տեսակետը ներկայացնելու և անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանելու համար է։ Ո՞րն է խնդիրը։ Քեզ ինչո՞վ դուր չի գալիս այն, որ ամեն մարդ իր տեսակետն ունի ու փորձում է այն պաշտպանել։
Ի դեպ, ի՞նչ լրատվական կայքի մասին էր խոսքը, չհասկացա:Ուլուանա ջան, պարզապես այլ բան է ասել ես կարծում եմ, որ Ուլուանան կամ Շինարարը կամ Պրոֆեսորը շատ ճիշտ է, այլ բան է համոզվածորեն պնդել, որ Ուլուանան կամ Շինարարը կամ Պրոֆեսորը շատ ճիշտ են: Ֆորումը հեղինակություն ունի, և այսպիսի կարևոր թեմաներում մեր արած հայտարարությունները իմ կարծիքով կարող են մարդկանց համար ճակատագրական լինել:

Kuk
31.01.2010, 00:21
Kuk ջան, ֆորումում ցանկացած թեմա հենց սեփական տեսակետը ներկայացնելու և անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանելու համար է։ Ո՞րն է խնդիրը։ Քեզ ինչո՞վ դուր չի գալիս այն, որ ամեն մարդ իր տեսակետն ունի ու փորձում է այն պաշտպանել։
Ի դեպ, ի՞նչ լրատվական կայքի մասին էր խոսքը, չհասկացա։

Ուլուանա ջան, ես ամենևին դեմ չեմ ինչ-որ մեկի կողմից՝ սեփական տեսակետը ներկայացնելուն, ես դեմ եմ սեփական ավանակին առաջ հրելուն, ընդամենը: Թեմայում ինչ-որ մեկը սեփական տեսակետի ճիշտ լինելը փորձում էր ապացուցել՝ Ա1+ լրատվական կայքից մեջբերում կատարելով: Սա, հավատա, լուրջ չի, ավելին՝ նմանվում է սեփական չորքոտանուն առաջ հրելու հայտնի մեթոդին: Դա նույնն է, որ ինչ-որ մեկը տեսնի ակումբում շնորհավորանքների թեմաներում գրված «ծնունդտ շնորհավոր» հայտնի արտահայտությունն իր հայտնի տառասխալով, և փորձի մարդկանց համոզել, որ հենց դա է ճիշտ գրելաձևը, և որպես ապացույց ներկայացնի ակումբցիների որոշ գրառումներ:

Ուլուանա
31.01.2010, 01:03
Անկախ ամեն տրամաբանությունից ես կնախընտերեմ գտնել որևէ լեզվական ձեռնարկում օրինակ և այստեղ մեջբերել, առայժմ փնտրտուքների մեջ եմ, չեմ գտնում ոչ ի-ով, ոչ ա-ով տարբերակներ:Ուլուանա ջան, պարզապես այլ բան է ասել ես կարծում եմ, որ Ուլուանան կամ Շինարարը կամ Պրոֆեսորը շատ ճիշտ է, այլ բան է համոզվածորեն պնդել, որ Ուլուանան կամ Շինարարը կամ Պրոֆեսորը շատ ճիշտ են: Ֆորումը հեղինակություն ունի, և այսպիսի կարևոր թեմաներում մեր արած հայտարարությունները իմ կարծիքով կարող են մարդկանց համար ճակատագրական լինել:
Համաձայն եմ, պարզապես Կուկը շատ ընդհանուր ու վերացական էր գրել։

Ի դեպ, քանի որ խոսք եղավ, մի դիտողություն էլ ես անեմ, քանի որ հատկապես վերջերս նկատել եմ, որ դրա համար հիմքեր կան։
Եթե ինչ–որ մեկը հարց է տվել, և դուք ճշգրիտ պատասխանը չգիտեք, միայն ենթադրություններ ունեք դրա վերաբերյալ, ապա ավելի լավ է լռել ու սպասել, մինչև որևէ մեկն ավելի հավաստի կամ գոնե հիմնավորված պատասխան կտա։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հարցը նոր է հնչել, ու մոտ ապագայում պատասխաններ դեռ կարող են հնչել։ Ուրիշ բան, եթե ժամեր կամ օրեր են անցել հարցը տալուց հետո, ու ոչ ոք չի պատասխանել։ Այդ դեպքում, իհարկե, կարելի է գրել սեփական ենթադրության մասին՝ անպայման նշելով, որ այն ընդամենը ձեր ենթադրությունն է, ոչ ավելին։

Ուղղակի նկատել եմ, որ շատերը պարզապես մի բան գրելու համար նետվում են պատասխանելու հարցին՝ առանց պատասխանն իմանալու, ու հաճախ սխալ պատասխաններ են տալիս։

Ուլուանա
31.01.2010, 01:07

Ճիշտն ասած՝ չէի նկատել Ա1+–ի հղումը... Համաձայն եմ, ու ոչ միայն Ա1+–ի դեպքում։ Ընդհանրապես ինտերնետում, եթե խոսքը հենց լեզվական կայքերի կամ բառարանների մասին չէ (թեև դրանցում էլ չեն բացառվում անգրագիտություններ), չարժե որևէ գրության վստահել։ Էլ չեմ ասում, որ այս կամ այն տարբերակի ճիշտ լինելը որոնման արդյունքների քանակով որոշելն ընդհանրապես անիմաստ բան է. դրանով ընդամենը կարելի է որոշել ինտերնետից օգտվողների ընդհանուր գրագիտության աստիճանը՝ որպես վիճակագրական տվյալ, այն էլ անձամբ ճիշտ ձևն իմանալու պարագայում։

Harcaser
31.01.2010, 02:39
Շինարար ջան, կանոնը վերաբերում է բառաբարդման այն դեպքերին, երբ բաղադրիչները ընկալվում են որպես արմատներ:Ի ապացույց, ես բերեմ էլեկտր արմատով կազմված բառերի հետ կապված որոշումը:
«Քանի որ հայերենում էլեկտր արմատը գիտակցվում է որպես անկախ արմատ և նրանով կազմվում են նոր բառեր... էլեկտր արմատից հետո գործածել ա հոդակապ այն բոլոր բաղադրություններում, որոնց բաղադրիչները հայերենում գիտակցվում են որպես արմատներ,այսպես՝ Էլետրամեխանիկա, էլեկտրաէներգիա, բայց՝ էլեկտրոլիզ, էլեկտրիֆիկացիա»:(Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, Եր.1988,էջ271):
Նույն տրամաբանությամբ՝ ճիշտ է հայիֆիկացումը( ինչպես տեսնում ես, էլեկտրիֆիկացիա բառի մեջ ի -ով գրելու իրական դրդապատճառը բոլորովին տարբեր է քո ենթադրությունից), թեև, ես կնախընտրեի օգտագործել լիարժեք հայերեն տարբերակը:

Ուզում եմ մի բան ավելացնել. համաբանությունը երբեմն այն աստիճան է խանգարում, որ ճիշտ ու սխալ ձևերը հավասարապես ճիշտ են հնչում, այլ կերպ ասած` սխալը որպես ճիշտ է ընկալվում. օրինակները մեր խոսքում շատ են:

ars83
31.01.2010, 04:23
Թեմայում ինչ-որ մեկը սեփական տեսակետի ճիշտ լինելը փորձում էր ապացուցել՝ Ա1+ լրատվական կայքից մեջբերում կատարելով:
Այդ Խաչիկյանը (կամ Խաչիկյաններից մեկը) ես եմ :D
Վերադառնանք հարցի քննարկմանը, Արթուր ջան:
Դու պնդում ես, որ օդանավով տեղափոխություն կատարող ուղևորների համար կիրառելի չէ «չվել» բայը այլ ճիշտ է «մեկնե՞լը»: Եթե այո, խնդրում եմ մեջբերել հայոց լեզվի որևէ բացատրական բառարանից քաղվածք, որում գրված լինի, որ «չվել» բայը կիրառելի է միայն թռչունների նկատմամբ և ոչ՝ ուղղակի (օրինակ՝ թիթեռներ) կամ անուղղակի (օրինակ՝ մարդիկ) ձևով թռիչք իրականացնող մարմինների նկատմամբ:

«Վասն վարդանանց», ինչպես կասեր Հայկօ-ն, նշեմ, որ տվյալ հարցի վերաբերյալ քո առաջին գրառման (թիվ 973 (http://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=1925811&viewfull=1#post1925811)) և երկրորդ գրառման (թիվ 1020 (http://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=1926228&viewfull=1#post1926228)) արանքում ոչ մի փորձ չի արվել քո կողմից որևէ աղբյուրի օգնությամբ հիմնավորված պատասխան տալ: Միակ փորձը երևի կարելի է համարել Ուլուանայի գրառմանը (թիվ 977 (http://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=1925902&viewfull=1#post1925902)) շնորհակալություն հայտնելը՝ որպես արտահայտած մտքի հետ համաձայնության նշան, սակայն պետք է նշել, որ Ուլուանան նույնպես որևէ գրավոր հեղինակավոր աղբյուրի օգնությամբ իր պնդումը չի հիմնավորել: Մինչդեռ մարդիկ ժամանակ և ջանք են ծախսել՝ որևէ աղբյուր գտնելու և այնտեղից մեջբերում անելու վրա: Թե ինչպիսին է մնացած մասնակիցների վերաբերմունքը մեջբերման աղբյուրի նկատմամբ՝ սուբյեկտիվ հարց է: Փաստն այն է, որ իրենք՝ որևէ մեջբերում չանողները, մեջբերում անողների տեղադրած նյութի վերաբերյալ քննադատական քննարկումներ են ծավալում: Այսպիսի մոտեցումը համարելով ոչ կոնստրուկտիվ՝ խնդրում եմ բերել գրավոր հակաօրինակներ հեղինակավոր աղբյուրներից, որոնք բոլորիս համար համոզիչ կլինեն:

Շնորհակալություն:

Ուլուանա
31.01.2010, 04:45

Արս, սա այն դեպքը չէ, երբ կարելի է հակաօրինակ բերել։ Ուրիշ բան, եթե ինչ–որ բառի ճիշտ գրելաձևի մասին լիներ խոսքը։ Էդ դեպքում որևէ հեղինակավոր աղբյուրից մեջբերում անելով՝ հնարավոր կլիներ ապացուցել, որ ճիշտ ձևը դա է, բայց ո՞նց ես պատկերացնում տվյալ դեպքում հակաօրինակ բերելը։ Եթե, ասենք, որևէ հուսալի աղբյուրում գտնենք այնպիսի նախադասություն, որում ուղևորներն ինքնաթիռով մեկնում են ինչ–որ տեղ, դա հո չես համարի հակաօրինակ. գուցե տվյալ դեպքում «մեկնել» բայն է գործածվել, բայց մեկ ուրիշ դեպքում «չվել» բայը գործածվեր։
Տվյալ դեպքում միակ հնարավոր տարբերակը կարծես որևէ դասագրքում կամ (տեղեկատու–)բառարանում բացատրություն գտնելն է, որտեղ հստակ գրված կլինի, որ «չվել» բայը մարդկանց մասին խոսելիս չի գործածվում։ Բայց բոլորովին չեմ զարմանա, եթե նման բացատրություն ընդհանրապես չլինի ոչ մի տեղ։

Ամեն դեպքում ես էլի կփնտրեմ, գուցե ինչ–որ տեղ ինչ–որ բացատրություն լինի՝ ժխտող կամ հաստատող։

Chuk
31.01.2010, 04:54
Ժողովուրդ ջան, բազում անգամներ լսել եմ, որ օդանավով ուղևորվողների մասին ասում են չվողներ: Սա ասում եմ զուտ նրա համար, որ հուշեմ, որ էդ իմաստով էդ բառը գործածվում ա, իսկ հիմա անցնենք աղբյուրին:

Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»

Չվել
1. Խմբովին տեղափոխվել, փոխադրվել, գաղթել մի վայրից մի ուրիշը
2. Հեռանալ, մի տեղից մեկնել
3. փխբ. ուղևորվել, գնալ, շարժվել

Չու
1. Խմբական տեղափոխություն մի վայրից մի ուրիշը, գաղթ
2. Թռչունների պարբերական տեղափոխությունը աշնանը և գարնանը
3. Զորաշարժ
4. փխբ. Արշավանք, հարձակում, գրոհ

Ավելացնեմ ևս մեկ աղբյուր:
Ա. Սուքիասյան, «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»

Չվել
Մեկնել, գնալ, երթալ, գաղթել, չու անել

Չու
1. Երթ, մեկնում, գաղթ, (հնց.) ընթացք, գնացք
2. Թռիչք
3. Քոչ, կրկուտ (բրբ.)

Չու անել
Տե՛ս Չվել

հ.գ. կարծում եմ, պարզ է, որ այդ բառը մարդկանց դեպքում գործածվում է:

Եղիայեան
31.01.2010, 06:42
Այս ծիրէն ներս՝ չէ՞ք կարծեր, թէ յաջողուել բային հետ տրականի գործածութիւնը՝ ինձ յաջողուեց, նմանապէս ռուսաբանութիւն է: Օրինակ՝ փոխանակ ըսելու՝ «ինձ յաջողուեց գտնել», աւելի հայեցի չէ՞ ըսել « յաջողեցայ գտնել» կամ ձեր բարբառով՝ «յաջողեցի գտնել»:
Արմենակ Եղիայեան

Եղիայեան
31.01.2010, 07:10
Յատկանշական է, որ արևմտահայերէնը արևելահայերէնի այս երկու տարբերակներուն փոխարէն՝ վերաբերել և վերաբերվել, ունի միայն «վերաբերիլ» միասնական ձևը, որ պարզ տրական հոլով խնդրառութեան պարագային համարժէք է ձեր վերաբերել-ին( այս նկատողութիւնը կը վերաբերի Մարկոսին), իսկ «հետ» կապի առկայութեան՝ համարժէք է վերաբերուել-ին ( Թորոսը լաւ կը վերաբերի Մարկոսին հետ):
Արմենակ Եղիայեան

Եղիայեան
31.01.2010, 07:23
Բացի այդ սխալը ես շատ եմ թույլ տալիս, բայց ճիշտն էլ ( դրանից բացի, բացի դրանից) էլ եմ օգտաագործում: Նաև շատ հաճախ ( համարյա թե միշտ) ի նկատի ունենալ , ի շնորհիվ ..... Ի տարբերությունն էլ է սխա՞լ փաստորեն :think
Կփորձեմ այսուհետև չօգտագործել այդ սխալները :oy

Ես սիրահարվել եմ ինչ-որ մեկի վրա սխալը նաև ֆրանսերենում է շատ տարածված - je suis amoureuse /amoureux sur quelqun , բայց ճիշտն է je suis amoureuse /amoureux de quelqun . Մի հետաքրքիր տարբերակ էլ կա ֆրանսերենում , եթե բառացի թարգմանեմ, ստացվում է - ես սիրահարվել եմ ընկել( կամ սիրահարված եմ ընկել :think ) ինչ-որ մեկին - je suis tombée amoureuse / tomber amoureuse de quelqun
Նախ պէտք է գրել՝ quelqu'un (այսինքն՝ չակերտով և երկու u-ով): Tomber amoureux յարադրութիւնը մտածուած է մօտաւորապէս հայերէնի հիւանդ իյնալ, տկար իյնալ, պզտիկ իյնալ յարադիր բայերու օրինակով:
Արմենակ Եղիայեան

Եղիայեան
31.01.2010, 07:30
Uluana շնորհակալություն: :) Հա էտ ի-երը ինչ-որ շատ են բառապաշարիս մեջ , պետքա վերացնել

Եթէ քեզի ձանձրոյթ չըլլայ, բարեհաճիր վերացնել նաև դիմային «ա» վերջաւորութիւնը, այսինքն՝ մի՛ գրեր «պէտքա», այլ գրէ՛ «պէտք է». և ճիշդ այսպէս՝ անջատ:
Արմենակ Եղիայեան

Sphinx
31.01.2010, 10:22
Անկախ ամեն տրամաբանությունից ես կնախընտերեմ գտնել որևէ լեզվական ձեռնարկում օրինակ և այստեղ մեջբերել, առայժմ փնտրտուքների մեջ եմ, չեմ գտնում ոչ ի-ով, ոչ ա-ով տարբերակներ:Ուլուանա ջան, պարզապես այլ բան է ասել ես կարծում եմ, որ Ուլուանան կամ Շինարարը կամ Պրոֆեսորը շատ ճիշտ է, այլ բան է համոզվածորեն պնդել, որ Ուլուանան կամ Շինարարը կամ Պրոֆեսորը շատ ճիշտ են: Ֆորումը հեղինակություն ունի, և այսպիսի կարևոր թեմաներում մեր արած հայտարարությունները իմ կարծիքով կարող են մարդկանց համար ճակատագրական լինել:

Շինարար ջան, ես իմ մեջբերումն արել եմ Տերմինաբանական կոմիտեի որոշումների ձեռնարկից: Իսկ այս կոմիտեի կազմում եղել են անվանի լեզվաբաններ Ջահուկյանն ու Բարսեղյանը, որոնք հայերենի կանոնների հիմնադիրներից են:Այդ գիրքը լիարժեք ձեռնարկի կարգավիճակ ունի: Ես պատահական գրքից չեմ բերել և լիովին գիտակցում եմ հարցի լրջությունն ու խորությունը...Իմ տեսակետը , կարծում եմ, բավականաչափ հիմնավորված է բավականին հեղինակավոր աղբյուրի միջոցով ...

Շինարար
31.01.2010, 11:46

Եղբայր, քո բերած օրինակը ես լրիվ ընդունում եմ, ուղղակի այդտեղ էլեկտիֆիկացիա էր, ցույց տուր ինձ էլեկտրիֆիկացում, գազիֆիկացում, կոդիֆիկացում, հայիֆիկացում կամ ռուսիֆիկացում:)

ars83
31.01.2010, 13:00
Տվյալ դեպքում միակ հնարավոր տարբերակը կարծես որևէ դասագրքում կամ (տեղեկատու–)բառարանում բացատրություն գտնելն է, որտեղ հստակ գրված կլինի, որ «չվել» բայը մարդկանց մասին խոսելիս չի գործածվում։ Բայց բոլորովին չեմ զարմանա, եթե նման բացատրություն ընդհանրապես չլինի ոչ մի տեղ։
Անահիտ ջան, ես հենց դա էլ խնդրել եմ անել՝ բացատրական բառարանից մեջբերել բացատրությունը.

... խնդրում եմ մեջբերել հայոց լեզվի որևէ բացատրական բառարանից քաղվածք, որում գրված լինի, որ «չվել» բայը կիրառելի է միայն թռչունների նկատմամբ և ոչ՝ ուղղակի (օրինակ՝ թիթեռներ) կամ անուղղակի (օրինակ՝ մարդիկ) ձևով թռիչք իրականացնող մարմինների նկատմամբ:

Այն, ինչը Շեֆն արեց այսքան մանրակրկիտ և համոզիչ ձևով :hands
Ինձ թվում է, Chuk-ի մեջբերումից հետո կարելի է հարցը համարել լուծված: Շնորհակալություն Dekada-ին՝ հարցն արծարծելու և թեմայի մասնակիցներին՝ քննարկության համար:

Sphinx
31.01.2010, 13:54
Եղբայր, քո բերած օրինակը ես լրիվ ընդունում եմ, ուղղակի այդտեղ էլեկտիֆիկացիա էր, ցույց տուր ինձ էլեկտրիֆիկացում, գազիֆիկացում, կոդիֆիկացում, հայիֆիկացում կամ ռուսիֆիկացում:)

Շինարար ջան, քեզ համար ես ոչ մի բան չեմ խնայի:), խնդրեմ:
Բացարձակապես նույն սկզբունքով է կազմվել նաև գազիֆիկացիա, գազիֆիկացնել, գազիֆիկացում բառերը, որոնք կարող ես գտնել ժամանակակից հայերենի բացատրական քառահատոր բառարանում (ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Եր.1969, հ.Ա-Ե, էջ 359) : Այստեղ էլ ,ինչպես տեսնում ես, միայն գազ բառն է ընկալվում որպես արմատ:Մնացած նմանատիպ բառերի ստեղծման հարցում «նոր ծաղիկ չի բուսնելու»::)

Շինարար
31.01.2010, 14:53

Այ հիմա էլ համոզվեցի, համենայն դեպս զորբայությունս արդարացված ա նրանով, որ փաստական ապացույց հղումով ստացա, սրանցի հետո ում նեղեն այդ բառի վրայով, էջով, գրքով գիտենք, թե ինչ ենք տանելու ապացուցելու համար:))

AniwaR
31.01.2010, 16:14
Ճիշտն ասած՝ չէի նկատել Ա1+–ի հղումը... Համաձայն եմ, ու ոչ միայն Ա1+–ի դեպքում։ Ընդհանրապես ինտերնետում, եթե խոսքը հենց լեզվական կայքերի կամ բառարանների մասին չէ (թեև դրանցում էլ չեն բացառվում անգրագիտություններ), չարժե որևէ գրության վստահել։ Էլ չեմ ասում, որ այս կամ այն տարբերակի ճիշտ լինելը որոնման արդյունքների քանակով որոշելն ընդհանրապես անիմաստ բան է. դրանով ընդամենը կարելի է որոշել ինտերնետից օգտվողների ընդհանուր գրագիտության աստիճանը՝ որպես վիճակագրական տվյալ, այն էլ անձամբ ճիշտ ձևն իմանալու պարագայում։

Այ քեզ բաաան: :8 Այսքան բարոյախրատական քննադատություններից հետո համարձակվում եմ իմ պատասխանը տալ: Ա1+-ի հղումն ի՞նչ կապ ունի այստեղ ընդհանրապես: Ես այդ նախադասությունը ընդամենը որպես պատրաստի օրինակ եմ բերել՝ ցույց տալու համար, որ շատ բնական է հնչում: Դրա փոխարեն կարող էի ինքս որևէ օրինակ կազմել: Իսկ ինչ վերաբերում է որոնման արդյունքների քանակով որոշելուն, ապա կարող եք գուգլել «ուղևորները չվեցին». միայն իմ նշած օրինակն է բերում (կարծում եմ՝ պարզ էր, որ այդքան էլ ժողովրդականություն չի վայելում): Այսպես, մյուս անգամ խնդրում եմ սեփական ենթադրությունները վրաս չլղոզել: Եվ հետո, ճիշտ է, ես լեզվաբանական կրթություն չունեմ, բայց առանց ավելորդ համեստության կասեմ, որ բավական ուժեղ լեզվական հոտառություն ունեմ՝ ինքս որոշ եզրահանգումներ անելու համար: Շնորհակալություն:

Kuk
31.01.2010, 16:50
Այդ Խաչիկյանը (կամ Խաչիկյաններից մեկը) ես եմ :D
Վերադառնանք հարցի քննարկմանը, Արթուր ջան:
Դու պնդում ես, որ օդանավով տեղափոխություն կատարող ուղևորների համար կիրառելի չէ «չվել» բայը այլ ճիշտ է «մեկնե՞լը»: Եթե այո, խնդրում եմ մեջբերել հայոց լեզվի որևէ բացատրական բառարանից քաղվածք, որում գրված լինի, որ «չվել» բայը կիրառելի է միայն թռչունների նկատմամբ և ոչ՝ ուղղակի (օրինակ՝ թիթեռներ) կամ անուղղակի (օրինակ՝ մարդիկ) ձևով թռիչք իրականացնող մարմինների նկատմամբ:

«Վասն վարդանանց», ինչպես կասեր Հայկօ-ն, նշեմ, որ տվյալ հարցի վերաբերյալ քո առաջին գրառման (թիվ 973 (http://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=1925811&viewfull=1#post1925811)) և երկրորդ գրառման (թիվ 1020 (http://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=1926228&viewfull=1#post1926228)) արանքում ոչ մի փորձ չի արվել քո կողմից որևէ աղբյուրի օգնությամբ հիմնավորված պատասխան տալ: Միակ փորձը երևի կարելի է համարել Ուլուանայի գրառմանը (թիվ 977 (http://www.akumb.am/showthread.php/20-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80?p=1925902&viewfull=1#post1925902)) շնորհակալություն հայտնելը՝ որպես արտահայտած մտքի հետ համաձայնության նշան, սակայն պետք է նշել, որ Ուլուանան նույնպես որևէ գրավոր հեղինակավոր աղբյուրի օգնությամբ իր պնդումը չի հիմնավորել: Մինչդեռ մարդիկ ժամանակ և ջանք են ծախսել՝ որևէ աղբյուր գտնելու և այնտեղից մեջբերում անելու վրա: Թե ինչպիսին է մնացած մասնակիցների վերաբերմունքը մեջբերման աղբյուրի նկատմամբ՝ սուբյեկտիվ հարց է: Փաստն այն է, որ իրենք՝ որևէ մեջբերում չանողները, մեջբերում անողների տեղադրած նյութի վերաբերյալ քննադատական քննարկումներ են ծավալում: Այսպիսի մոտեցումը համարելով ոչ կոնստրուկտիվ՝ խնդրում եմ բերել գրավոր հակաօրինակներ հեղինակավոր աղբյուրներից, որոնք բոլորիս համար համոզիչ կլինեն:

Շնորհակալություն:

Դե տես, Խաչիկյան ջան:)) Ես չեմ պնդում, որ չվելը սխալ է, ես արտահայտում եմ կարծիքս, ըստ որի, «մեկնել» բայն ավելի հարմար է օգտագործել, ավելի գեղեցիկ է հնչում, քանի որ «չվել» բայը կարծես թե ավելի հարմար է հնչում թռչունների դեպքում: Արս, ի՞նչ հեղինակավոր աղբյուրի մասին է խոսքը, կամ թեկուզ ոչ հեղինակավոր, ընդհանրապես, նման դեպքերում չեմ պատկերացնում աղբյուր հասկացությունը կամ աղբյուրի տեսակը: Այստեղ խոսքը ճիշտ բառ ընտրելու մասին է, այսինքն՝ ընտրել այն բառը, որն առավել ճիշտ կարտահայտի ասելիքը: Ինչ վերաբերում է Չուկի բերած, այսպես ասած՝ ապացույցին, ապա դրա հետ ամենևին համաձայն չեմ: Ասեմ՝ ինչու: եթե նայենք Չուկի գրառմանը և համարենք, որ «չվել» բայն այս դեպքում շատ էլ ճիշտ է, ապա նույն սկզբունքով կարելի է կազմել օրինակ՝ այսպիսի մի նախադասություն. «Մայրիկ, ես չվում եմ դպրոց»: Հիմա ապացուցեմ ասածս Չուկի գրածով: Չուկը գրել է.
Չվել - Մեկնել, գնալ, երթալ, գաղթել, չու անել
Այսինքն, եթե «չվել», «մեկնել», «գնալ» բառերը համարում ենք նույնը, ապա իմ գրածում ոչ մի սխալ չկա, ոչ ոք չի գտնի այնպիսի օրենք, որով կկարողանա ապացուցել, որ ես սխալ նախադասություն եմ կազմել: Իսկ ես կարող եմ գրածիս ճիշտ լինելն ապացուցել այս բառարանով. ցույց կտամ, որ «չվել» բայն ու «գնալ» բայը հոմանիշներ են և վերջ:
Հիմա ես ոչ թե ասում եմ՝ Չուկի գրածը սխալ է, կամ որ Աղայանի և Սուքիասյանի բառարանները սխալ են պարունակում, այլ ասում եմ, որ նման պարագայում բառարանից օգտվելը, հոմանիշներից օգտվելը միշտ չէ, որ ճիշտ է, միշտ չէ, որ դրա միջոցով կարելի է գեղեցիկ, հնչեղ նախադասություն կազմել: Եթե ես լինեի քո տեղը, ինձ պետք լիներ գտնել «չվել» բառի որևէ հոմանիշ, ձեռքիս տակ լիներ որոշակի նյութ, օրինակ՝ Չուկի կատարած մեջբերումները, ես այդ հոմանիներից կընտրեի «մեկնել» տարբերակը, ոչ թե կփորձեի փնտրել մի օրենք, որը կհերքեր «չվել» բառի՝ այս դեպքում ճիշտ կամ սխալ լինելը: Եթե այս հարցը բարձրանում է, և այսքան քննարկումներից հետո ինչ-որ կոնկրետ հայտարարի չենք գալիս, դա մի բան է նշանակում, որ այդ բայը, թեկուզ և ոչ սխալ, բայց միևնույնն է՝ հարմար չէ օգտագործել այդ դեպքում: Ախր հոմանիշը դա չի նշանակում, որ նույն բառերն են, դա նշանակում է, որ նմանատիպ իմաստ կրող բառեր են, որոնք հնարավորություն են ստեղծում տարբեր տեսակի նախադասություններ կազմելիս, տարբեր տեսակի մտքեր արտահայտելիս օգտվել այդ տարբերակներից և վերցնել գեղեցիկ հնչող, միտքն առավել ճիշտ արտահայտող տարբերակը: Այս հարցի շուրջ ասածս այն է, որ այստեղ ճիշտ և սխալի հարց չէ, այստեղ ասվածի գեղեցիկ և սահուն հնչելու մեջ է:

Chuk
31.01.2010, 16:54
Արթ ջան, ամենայն հավանականությամբ դու մեկնելն էլ չէիր օգտագործի, այլ կօգտագործեիր «թռնել»-ը: Ասենք «Արմենը թռավ Ամերիկա», կամ «Պողոսն ինքնաթիռով թռավ արտասահման»:
Ես ինքս թռնելը կօգտագործեի, գուցե մեկնելը: Բայց հանգիստ կարելի է չվելը օգտագործել, ու էդ ԼՐԻՎ ՃԻՇՏ Ա:
Այլ հարց, որ քանի որ չվելը թռչունների համար շատ ա կիրառվում, մեր ականջին խորթ ա:
Արթ, կա բառի իմաստ ու վերջ: Մնացածը ընդամենը քո լեզվազգացությունն ա, որը կարող ա և սխալ լինի:
Ես հիմա մեծ հաճույքով քեզ կհիշացնեմ ռեզինե ավանակներն ամեն գնով առաջ քշելու մասին:

Kuk
31.01.2010, 17:06

Չէ, Արտ, ես ավանակ առաջ չեմ քշում, քանի որ ես չեմ ընկել ինտերնետում իմ ասածի համար ինչ-որ անհեթեթ ապացույցներ փնտրում, կամ ինչ-որ լրատվական կայքերից մեջբերումներ անում՝ ասածս ապացուցելու համար: Ես ավելի մանրամասն ասում եմ այն, ինչ սկզբում ասել էի հնարավորինս հակիրճ:
Եթե ասում ես՝ բառն ունի իմաստ և վերջ: Այսինքն եթե ես գրեմ՝ «Ես չվում եմ խանութ», դու սա կընդունես որպես նորմալ նախադասությո՞ւն: Եթե համարես սխալ, ես էլ կասեմ՝ բառն ունի իմաստ և վերջ, չվելը նույն գնալն ա, մնացածը քո լեզվազգացողությունն ա, որը կարող է սխալ լինի, դա ընդամենը խորթ ա քո ականջին: Սա նույն քո գրածն ա, ուղղակի օրինակն եմ փոխել:

Chuk
31.01.2010, 17:11
Հա, Արթ, եթե գրես «ես չվում եմ խանութ», ճիշտ կլինի: Ուղղակի կիրառական չի: Բայց եթե ինչ-որ մեկը գրի՝ ճիշտ կլինի:

ars83
31.01.2010, 17:35
Ես չեմ պնդում, որ չվելը սխալ է, ես արտահայտում եմ կարծիքս, ըստ որի, «մեկնել» բայն ավելի հարմար է օգտագործել, ավելի գեղեցիկ է հնչում, քանի որ «չվել» բայը կարծես թե ավելի հարմար է հնչում թռչունների դեպքում: Արս, ի՞նչ հեղինակավոր աղբյուրի մասին է խոսքը, կամ թեկուզ ոչ հեղինակավոր, ընդհանրապես, նման դեպքերում չեմ պատկերացնում աղբյուր հասկացությունը կամ աղբյուրի տեսակը: Այստեղ խոսքը ճիշտ բառ ընտրելու մասին է, այսինքն՝ ընտրել այն բառը, որն առավել ճիշտ կարտահայտի ասելիքը:

Այս հարցի շուրջ ասածս այն է, որ այստեղ ճիշտ և սխալի հարց չէ, այստեղ ասվածի գեղեցիկ և սահուն հնչելու մեջ է:

Այսինքն, ինչպես Չուկն ասաց, զուտ լեզվազգացողության հարց է: Հիմա բացատրեմ իմ լեզվազգացողությունն այս հարցում:
Խնդիրը հետևյալն է՝ ընթերցողին ներկայացնել ուղևոր(ներ)ի՝ օդանավի միջոցով մի երկրից մյուսը տեղափոխվելու փաստը:
Իմ ընկալմամբ «մեկնելը» տվյալ պարագայում շատ «անգույն» բառ է, քանի որ ոչ մի կերպ չի բացահայտում, թե ինչ փոխադրամիջոցով է կատարվում տեղափոխությունը, և ստիպված ես լինում հատուկ նշել «օդանավով» բառը: Մյուս կողմից, «ուղևորները չվեցին» ասելով՝ բացառում ես գնացքի կամ ավտոբուսի դեպքերը: Սա հիմնական փաստարկն է:
Երկրորդն այն է, որ ես չեմ սիրում շատ կիրառել բազմիմաստ բառեր խոսքումս: «Մեկնել» բառը նշանակում է նաև՝ բացատրել, թարգմանել (օրինակ՝ մեկնողական գրականություն): Այս փաստարկն, իհարկե, խիստ սուբյեկտիվ և ոչ այնքան որոշիչ է, ինչպես առաջինը: Այնուամենայնիվ, առաջինի հետ միասին՝ բացատրում է իմ ընտրությունը տվյալ դեպքում:

Ի մի բերեմ. «ուղևորները չվեցին» տարբերակն ըստ իմ լեզվազգացողության ավելի գեղեցիկ, սահուն և գունեղ է, քան «ուղևորներն ինքնաթիռով/օդանավով մեկնեցին» տարբերակը:

Chuk
31.01.2010, 18:07
Ի մի բերեմ. «ուղևորները չվեցին» տարբերակն ըստ իմ լեզվազգացողության ավելի գեղեցիկ, սահուն և գունեղ է, քան «ուղևորներն ինքնաթիռով/օդանավով մեկնեցին» տարբերակը:
Այս տարբերակի օգտին են խոսում նաև լայն տարածում ստացած ու նույն երևույթին վերաբերվող հետևյալ բառերը.
Օդաչու
Չվացուցակ
Չվերթ

Էլ չասած Չուկ մականունը :))

հ.գ. ես ամեն դեպքում «թռնել» տարբերակն եմ նախընտրում :)

ars83
31.01.2010, 18:10
Ներողություն, որ այսքան շատ եմ գրում այս հարցի շուրջ: Պարզապես, միգուցե հետաքրքիր լինի ընթերցողին․․․

Փորձեցի վերլուծել՝ ինչու իմ ականջին «չվել» բառը տեղաշարժի իմաստով բնական է հնչում: :think Վերջապես գտա: Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատճառով: :) Այստեղ այդ բառը շատ է հանդիպում, իմ աչքն էլ սովորել է:

Օրինակներ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունից՝

Իսրայէլը չուեց Սիկիմից։ (Ծննդ. ԼԵ 5)
Մովսէսը Տիրոջ հրամանով գրի առաւ իսրայէլացիների չուերթն ու նրանց բանակատեղիները։ (Թուեր, ԼԳ 2)
Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք... (Երկրորդ օրէնք, Ա 19)
Այնտեղից չուեցին դէպի Գադգադ... (Երկրորդ օրէնք, Ժ 7)
Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում։ (Դ Թագաւորաց, ԺԹ 36)

Ուլուանա
31.01.2010, 19:17
Կուկի հետ համաձայն եմ։ Թեև չեմ պնդում, թե «չվել» բառը մարդկանց դեպքում գործածելը սխալ է, բայց մյուս կողմից էլ, բացի Կուկի բերած հիմնավորումներից, ես ինքս նման իրավիճակներում հաստատ չէի հիմնվի մի քանի տասնյակ տարի առաջ գրված, թեկուզ անվանի լեզվաբանի բառարանի տվյալների վրա, քանի որ այդ նույն բառարանում բազմաթիվ են այնպիսի բառաձևերն ու իմաստները, որոնք այսօրվա տեսանկյունից պաշտոնապես սխալ են համարվում։ Այո, շատ դեպքերում հենց սխալ, ոչ թե պարզապես ոչ կիրառելի կամ սակավ կիրառելի։ Էլի եմ ասում. շատ հնարավոր է, որ «չվել» բայը մարդկանց դեպքում գործածելն այսօր սխալ չէ, բայց ես դրանում դեռ չեմ համոզվել։

Ուլուանա
31.01.2010, 19:25
Այ քեզ բաաան: :8 Այսքան բարոյախրատական քննադատություններից հետո համարձակվում եմ իմ պատասխանը տալ: Ա1+-ի հղումն ի՞նչ կապ ունի այստեղ ընդհանրապես: Ես այդ նախադասությունը ընդամենը որպես պատրաստի օրինակ եմ բերել՝ ցույց տալու համար, որ շատ բնական է հնչում: Դրա փոխարեն կարող էի ինքս որևէ օրինակ կազմել: Իսկ ինչ վերաբերում է որոնման արդյունքների քանակով որոշելուն, ապա կարող եք գուգլել «ուղևորները չվեցին». միայն իմ նշած օրինակն է բերում (կարծում եմ՝ պարզ էր, որ այդքան էլ ժողովրդականություն չի վայելում): Այսպես, մյուս անգամ խնդրում եմ սեփական ենթադրությունները վրաս չլղոզել: Եվ հետո, ճիշտ է, ես լեզվաբանական կրթություն չունեմ, բայց առանց ավելորդ համեստության կասեմ, որ բավական ուժեղ լեզվական հոտառություն ունեմ՝ ինքս որոշ եզրահանգումներ անելու համար: Շնորհակալություն:
Իմ գրածում բարոյախրատական քննադատություն չկար, ընդամենը փորձում էի հիմնավորել, թե ինչու զանազան կայքերից բերված օրինակները չեն կարող ճիշտ լինելու ապացույց լինել։ Իսկ այն, որ դու տվյալ օրինակը բերել էիր պարզապես որպես օրինակ, ոչ թե որպես ապացույց՝ տվյալ իրավիճակում այնքան էլ հեշտ չէր գլխի ընկնելը, երբ վիճում էինք տվյալ ձևի՝ ճիշտ կամ սխալ լինելու մասին։
Ինչ վերաբերում է սեփական ենթադրությունները քեզ վրա «լղոզելուն», ապա ենթադրությունը հենց նրանով է ենթադրություն, որ այն հնարավոր չէ որևէ մեկի վրա լղոզել կամ փաթաթել, ինչը հաճախ անում են պնդումների ու համոզմունքների դեպքում։ Այնպես որ բորբոքվելու պատճառ չկար, կարելի էր ընդամենը հանգիստ բացատրել, որ օրինակը որպես ապացույց չէիր ներկայացրել։ Քեզ վրա ոչ ոք չի հարձակվել, որ պաշտպանվում ես։ Ի դեպ, ոչ էլ լեզվական հոտառությունդ էր կասկածի տակ առնվել ;)

AniwaR
31.01.2010, 20:02
Իմ գրածում բարոյախրատական քննադատություն չկար, ընդամենը փորձում էի հիմնավորել, թե ինչու զանազան կայքերից բերված օրինակները չեն կարող ճիշտ լինելու ապացույց լինել։ Իսկ այն, որ դու տվյալ օրինակը բերել էիր պարզապես որպես օրինակ, ոչ թե որպես ապացույց՝ տվյալ իրավիճակում այնքան էլ հեշտ չէր գլխի ընկնելը, երբ վիճում էինք տվյալ ձևի՝ ճիշտ կամ սխալ լինելու մասին։

Դե իհարկե,

Իսկ, օրինակ, ինչ-որ լրատվամիջոցով նման արտահայտություն լսելիս տարօրինակ չի թվա: Նմանատիպ օրինակ ինտերնետային հոդվածից.

Այս նախադասությունը տեղով մեկ թնդացնում է՝ հապա մի տեսե՜ք՝ Ա1+-ն ինչպես է գրում, եթե ինձ չհավատաք, ես ձեր ճակատից կկրակեմ: :goblin :))

Քեզ վրա ոչ ոք չի հարձակվել, որ պաշտպանվում ես։
Դե իհարկե, ինչպե՞ս կարելի էր նման անհեթեթ եզրակացություն անել, երբ 2 էջ շարունակ մարդիկ չեն կարողանում շոկից ուշքի գալ, ծիծաղները զսպել, չեն դադարում իրենց զարմանքն արտահայտել, թե ինչպես կարելի է անպատկառի պես սեփական էշը քշել, ինտերնետում ընկած ինչ-որ ապացույցներ պեղել, սեփական տեսակետն առաջ քշելու համար ինչ-որ Ա1+-ից հղում անել: Ու այս ամենը ընդամենը նրանից հետո, երբ ոմն մեկը, շատ կներեք, ջանը քոր ընգած, հստակ կռիվ ման գալու տրամադրվածությամբ, սեփական մեկնաբանությունը լղոզեց արածս գրառմանը: Տվյալ հղումը դրվել էր միայն ու միայն հեղինակային իրավունքները չխախտելու համար: :pardon Տվյալ նախադասությունը ընդամենը բերվել էր որպես մի օրինակ, որտեղ, իմ կարծիքով, ճիշտ էր կիրառված «չվել» բառը: Այսքանը: :pardon

Հ.գ. Ցանկացած հարցում ընդհանրապես աշխատում եմ դիրքեր չբռնել, այլ լուծում գտնել: Կարծում եմ՝ սրանից ելնելով դժվար չէ էշ քշելու մասին եզրակացություններ անելը:

Ուլուանա
31.01.2010, 20:21

Իմ կարծիքով, մի քիչ շատ ես ծայրահեղացնում ու բորբոքվում։ Ամեն դեպքում էս բոլոր գրածներդ կարծես ինձ չէին վերաբերում, հետևաբար չեմ հասկանում, թե բողոքդ արտահայտելու համար ինչու էիր հենց իմ գրառումը մեջբերել։

Sphinx
31.01.2010, 23:54
Հայ ժողովուրդ, այս հարցի շուրջ ինչ հնարավոր էր ասել՝ ասվեց, դեռ մի բան էլ ավելի: Ես կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ չվել բառին մեծ ապագա է սպասում: Մի երկու այսպիսի տաք զրույց էլ որ լինի՝ բոլոր հայերս միաձայն չվող ենք,բայց դա կլինի վաղը... քանի դեռ այն՝ ինքնաթիռով մեկնելու , ուղևորվելու իմաստով չունի պատշաճ գործածություն , եկեք առայժմ զբաղվենք այլ հարցերի քննությամբ:Բոլորն էլ պատրաստված մարդիկ են և շատերի ենթադրությունները բավականին հետաքրքիր են՝ եթե անգամ ընդունված տեսակետից տարբերվում են:Ես կարծում եմ, ինձ հետ համաձայն կլինեք::)

Եղիայեան
01.02.2010, 00:38
Պանդուխտը այս հարցին արդեն պատասխանեց, այնպես որ անցնեմ առաջ:

Ոչ, եթե խոսքը մեկ մարդու մասին է, այսինքն՝ հարգալից դիմելաձև է, ապա մեծատառով պետք է լինի:

Ոչ, սխալներ կան: Ահա ճիշտ կետադրությունը.
«ABCD» խանութում նարինջ կա՞, թե՞ ոչ, եթե այո, ապա կվերցնես:

Պանդուխտն այս հարցին էլ է արդեն ճիշտ պատասխանել. «ժողովուրդ» բառը կարող է դրվել հոգնակիով, այսինքն՝ ժողովուրդներ:

Համաձայնել, համաձայնեք, այսինքն՝ առանց վ-ի:

Օրինակներ գրեմ, ինքդ կհասկանաս.
Նրա հնչեցրած խոսքը շատ ազդեցիկ էր:
Նրա կողմից հնչեցված խոսքը շատ ազդեցիկ էր:
Հնչեցված խոսքը շատ ազդեցիկ էր:

Հիշում եմ, մի քանի տարի առաջ հեռուստացույցով լեզվի վերաբերյալ մի հաղորդում էի նայում, մասնագետը պարզաբանոմ էր հենց այս բառերը և ասաց, որ ճիշտը «այսուհետև»-ն է՝ հատուկ շեշտելով, որ «այսուհետ»-ը սխալ է: Ճիշտ է նաև «հետայսու» ձևը, որը, սակայն, պակաս գործածական է:
Հետայսու, որ է դասական ուղղագրութեամբ «յետայսու», սխալ է: Յետ նախադրութիւնը գրաբարի մէջ կը պահանջէ սեռական հոլով խնդիր, օրինակ՝ յետ բանի, յետ գրութեան, յետ ամսոյ միոյ և այլն. արդ, «այսու» գործիական հոլով է, ուրեմն ընդունելի չէ: Գրաբար կարելի էր ըսէլ յետ այսր կամ յետ այսորիկ: Ասոնք սակայն յանձնարարելի ձևեր չեն. վճիտ և ընդունուած ձևերն են այսուհետև, այդուհետև, այնուհետև:

Եղիայեան
01.02.2010, 00:55
Հայերենում, ի տարբերություն, օրինակ, անգլերենի, ժխտումը կրկնակի է, այսինքն՝ ճիշտը «ոչինչ չի նշանակում» ձևն է։

«Հայերէնում» ըսելով դուն նկատի ունիս միայն արևելահայերէնը, որ կրկնակի ժխտում կը կատարէ տուեալ պարագային: Գրաբարի մէջ ժխտումը միակի էր. օրինակ՝ «Ոչինչ է պիտոյ», որ ձեր բարբառով կը նշանակէ՝ Ոչինչ պէտք չէ: Արևմտահաերէնն ալ միակի ժխտական կը գործածէ՝ Ոչինչ պէտք է:

Chuk
01.02.2010, 01:01
Կուկի հետ համաձայն եմ։ Թեև չեմ պնդում, թե «չվել» բառը մարդկանց դեպքում գործածելը սխալ է, բայց մյուս կողմից էլ, բացի Կուկի բերած հիմնավորումներից, ես ինքս նման իրավիճակներում հաստատ չէի հիմնվի մի քանի տասնյակ տարի առաջ գրված, թեկուզ անվանի լեզվաբանի բառարանի տվյալների վրա, քանի որ այդ նույն բառարանում բազմաթիվ են այնպիսի բառաձևերն ու իմաստները, որոնք այսօրվա տեսանկյունից պաշտոնապես սխալ են համարվում։ Այո, շատ դեպքերում հենց սխալ, ոչ թե պարզապես ոչ կիրառելի կամ սակավ կիրառելի։ Էլի եմ ասում. շատ հնարավոր է, որ «չվել» բայը մարդկանց դեպքում գործածելն այսօր սխալ չէ, բայց ես դրանում դեռ չեմ համոզվել։
Ճիշտ են էլի ասում, որ լեզվաբանությունը բանասերների բանը չի :)

Ուրեմն սկսում ենք սկզբից. բառը կիրառվում է, բավական հաճախ, թեև ոչ այնքան հաճախ, որքան «թռնելը» կամ «մեկնելը»: Հետևաբար ընդամենը մնում էր մի հարց, կանոնների տեսակետից ինքը ճի՞շտ էր, թե՞ չէ: Ես բերեցի հիմնավորում, որ ճիշտ ա: Մնացած յուրաքանչյուրի ընտրությունն ա: Բայց իմ կարծիքով բանասերները ու ընդհանրապես ոչ բնական գիտությունների մասնագետները լեզուն կաղապարում ու արհեստականացնում են :)

Chuk
01.02.2010, 01:08
Հարգելի ակումբցիներ, խնդրում եմ՝ այս թեման չդարձնել սեփական տեսակետը, ասել է թե՝ էշը առաջ քշելու թեմա: Ծիծաղս եկավ: Չգիտեի, որ ինչ-որ լրատվական կայք կարող է այս թեմայում որևէ տեսակետի՝ ճիշտ կամ սխալ լինելու համար որոշիչ լինել: Այն էլ այնպիսի կայք, որն աշխատում է րոպե առաջ տեղեկություն տրամադրել ընթերցողին: Նման կայքերում հաճախ են հանդիպում լեզվական սխալներ, և ոչ միայն:

Համաձայն եմ, պարզապես Կուկը շատ ընդհանուր ու վերացական էր գրել։

Ի դեպ, քանի որ խոսք եղավ, մի դիտողություն էլ ես անեմ, քանի որ հատկապես վերջերս նկատել եմ, որ դրա համար հիմքեր կան։
Եթե ինչ–որ մեկը հարց է տվել, և դուք ճշգրիտ պատասխանը չգիտեք, միայն ենթադրություններ ունեք դրա վերաբերյալ, ապա ավելի լավ է լռել ու սպասել, մինչև որևէ մեկն ավելի հավաստի կամ գոնե հիմնավորված պատասխան կտա։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հարցը նոր է հնչել, ու մոտ ապագայում պատասխաններ դեռ կարող են հնչել։ Ուրիշ բան, եթե ժամեր կամ օրեր են անցել հարցը տալուց հետո, ու ոչ ոք չի պատասխանել։ Այդ դեպքում, իհարկե, կարելի է գրել սեփական ենթադրության մասին՝ անպայման նշելով, որ այն ընդամենը ձեր ենթադրությունն է, ոչ ավելին։

Ուղղակի նկատել եմ, որ շատերը պարզապես մի բան գրելու համար նետվում են պատասխանելու հարցին՝ առանց պատասխանն իմանալու, ու հաճախ սխալ պատասխաններ են տալիս։

Ներողություն «առնետությանս» համար, սակայն հարկ եմ համարում այս գրառումները կրկնել առանձնահատուկ Կուկի ու Ուլուանայի համար:
Խնդրում եմ գրել միայն փաստերով:

Եղիայեան
01.02.2010, 01:14
Ուլուանա ջան, շնորհակալություն եմ հայտնում քեզ, դու միշտ էլ օպերատիվ արձագանքում ես, ինչն էլ խոսում է այն մասին, որ կարգին մոդերատոր ես, լավա չմոռացա՝ ավագ մոդերատոր:
Artgeo-ին նույնպես շնորհակալութոյւն:

Իսկ չենք կարող այս նախադասության մեջ գործածել "չափերով" կամ "չափսերով" բառերից մեկը, "չափի" կամ "չափսի" բառերից որևէ մեկի փոխարեն, քանի որ այստեղ մենք ունենք մեկից ավելի չափս՝ 80.5x64.0x35.5սմ, այսինքն՝ 80.5; 64.0 ու 35.5:

Ճիշտն ասաց չէի ուզում խորանալ այս հարցի շուրջ, բայց քանի որ այս բաժինը հենց վերաբերում է լեզվական տարբեր հարցերին, նրբություններին, և բացի այդ, չեմ ուզում, որ բառարանում սխալ գրվածը իմանաս, ուստի Ուլուանա, ճիշտը իմացի: (Ի դեպ, չեմ կասկածում, որ բառարանում կարդացել ես: ) Ընդհանրապես ցավը նրանումնա, որ այսպիսի շատ ու շատ հարցեր՝ կապված ոչ միայն բժշկության ոլորտի հետ, լեզվաբանները, բանասերները, չեն խորհրդակցում համապատասխան նեղ մասնագետների հետ և իրանցից դուրս բաներ են հորինում: Միհատ օրինակ բերեմ բուսաբանությունից ու անցնեմ բուն հարցին: Digitalis բույս կա, որը լեզվագետները թարգմանել են որպես՝ մատնատունկ, բայց ճիշտը՝ մատնոցուկ:
"իրանը մարդու կրծքի ու ազդրերի միջև ընկած մասն է, գոտկատեղը, մեջքը"- Նախ, անատոմիորեն իրան հասկացողություն չկա: Այնուամենայնիվ վերծանենք այդ հատվածը: Կրծքի ու ազդրերի միջև շատ բան կա ընկած, որ չի մտնում իրան հասկացողության մեջ: "Իրանը", "գոտկատեղը", "մեջքը" հոմանիշներ չեն: Կրծքից բարձր էլ հատված կա, որը մտնում է իրանի մեջ: Գոտկատեղը իրանի ընդհամենը մի մասն է: Իրանի մեջ մոտավոր պատկերացմամբ մտնում է կրծքավանդակ, որովայնի առաջակողմնային պատը, գոտկային շրջանը, ողնաշարային շրջան /միգուցե նաև հետույքային շրջանը/: Հիշեցնում եմ, որ "իրան" տերմին չկա անատոմիայում:
«Իրան»ը ամբողջ մարմնին այն մասն է, որոմէ զեղչուած են գլուխը և չորս անդամները: Այլ խօսքով՝ վիզէն վար (առանց ձեռքերու) մինչև բարձոսկրները՝ ոչ ներառեալ՝

Interdenominational
01.02.2010, 01:22
Եղիայեան: կը կարծեմ NAYIRI (http://nayiri.com/) բառարանին համահեղինակներեն մեկը լինելու լրիվ իրավունքը ունեք ;)

Եղիայեան
01.02.2010, 02:37
Կարծում եմ քչերը գիտեն, թե որտեղից են գալիս "Գրողը տանի" , "Գրողի տարած", "Գրողը քեզ տանի" արտահայտությունները, որոնց իմաստը մոտավորոպես հետևյալն է. "գնա ու ետ չգա", "անվերադարձ գնացած", "գնաս ու ետ չգաս"

Հնում, դեռևս Մաշտոցի կողմից հայոց գրերն ստեղծելուց շատ առաջ Հայաստանում մեծ ուշադրություն էր դարձվում գրագիտության զարգացմանը: Բոլորն էին հասկանում, որ առանց դրան հնարավոր չէր զարգանալ ու առաջընթաց ապահովել: Թագավորի հանձնարարությամբ, ժամանակի ամենաուսյալ մարդկանցից մեկը կամ մի քանիսը, շրջում էին գավառից-գավառ, գյուղից-գյուղ, զրուցում 16-18 տարեկան պատանիների հետ, ընտրում նրանցից ամենաշնորհալիներին ու խելացիներին, ցուցակագրում: Այ հենց այդ մարդկանց, ովքեր հավաքագրում էին տաղանդավոր երիտասարդներին, ժողովուրդն անվանում էր "Գրող"/ցուցակ գրելու, նրանում մարդկանց ընդգրկելու իմաստով/: Գրողներն այդ երիտասարդներին տանում էին արտասահման, օրինակ` Բյուզանդիա, Հունաստան, Հռոմ ժամանակի ամենաառաջավոր կրթական կենտրոններում ուսում առնելու և հայրենիք վերադառնալու համար: Քանի որ այդ երիտասարդներն աչքի էին ընկնում բացառիկ ընդունակություններով ու կրթության մեջ շատ արագ հասնում էին մեծ հաջողությունների` նրանց համար այդ երկրներում ստեղծվում էին լավագույն պայմաններ, ամեն ինչ արվում էր, որ նրանք մնան ու զարգացնեն այդ երկրները: Ստացվում էր այնպես, որ կրթության մեկնած 50-60 երիտասարդներից հազիվ 1-2-ն էին վերադառնում Հայրենիք : Այստեղից էլ առաջացել են վերը նշված արտահայտությունները:
Քիչ մը կը զարմանամ այս բացատրութեան: «Գրող» բառին մասին ես բոլորովին տարբեր բան գիտէի կամ օրին սորվեցուցած էին մեզի: Ուրեմն «գրող»ը այն հրեշտակն էր, որ իր մատեանին մէջ կ'արձանագրէր անունները անոնց, որոնց հոգին պէքտ է առնուէր, աւելի պարզ ըսելու համար՝ ան կը բնորոշէր Գաբրիէլ հրեշտակապետը, որ հոգէառութեան պաշտօնը ունէր: Եւ ասկէ ալ «գրողը տանի» ծանօթ անէծքը:

Kuk
01.02.2010, 02:49
Ներողություն «առնետությանս» համար, սակայն հարկ եմ համարում այս գրառումները կրկնել առանձնահատուկ Կուկի ու Ուլուանայի համար:
Խնդրում եմ գրել միայն փաստերով:

Ի՞նչ փաստ ես ուզում, Արտ, Ա1+:D:D
Հ.Գ. Ճիշտ են էլի ասում, որ լեզվաբանությունը մաթեմատիկա ու ֆիզիկա չի, որ բանաձևերով առաջնորվենք:

Chuk
01.02.2010, 02:55
Ի՞նչ փաստ ես ուզում, Արտ, Ա1+:D:D
Հ.Գ. Ճիշտ են էլի ասում, որ լեզվաբանությունը մաթեմատիկա ու ֆիզիկա չի, որ բանաձևերով առաջնորվենք:
Արթ, Ա1+-ի օրինակը ես կարող եմ բերել, ոչ թե ապացուցելու համար, որ էդպես ճիշտ ա, այլ ցույց տալու համար, որ կիրառվում ա: Ավելին ասեմ, Ա1+-ից օրինակ բերելը ոչ մի բանով պակաս չի քո՝ սեփական կարծիքը հայտնելուց: Իսկ ինչ վերաբերվում ա ապացույցին, ապա հստակ բերել եմ այդ բառի բացատրությունը երկու հեղինակավոր բառարաններից: Ձեռիս տակ Հայկազեան բառարանն էլ կա, եթե կուզես, այդտեղից էլ կբերեմ: Խնդիրը շատ պարզ ա. ես ինքս էդ բառը չեմ կիրառի, բայց դրա կիրառությունը ՍԽԱԼ ՉԻ, ու էդ իմ ասածը փաստերով ապացուցված ա: Դու դրան հակադրում ես սեփական տեսակետդ, ինչը ես կարող եմ անվանել «սեփական էշն ամեն գնով առաջ քշել» (ց) Կուկ, կամ «եթե դուք ճշգրիտ պատասխանը չգիտեք, միայն ենթադրություններ ունեք դրա վերաբերյալ, ապա ավելի լավ է լռել ու սպասել, մինչև որևէ մեկն ավելի հավաստի կամ գոնե հիմնավորված պատասխան կտա» (ց) Ուլուանա:

Կրկնում եմ, կա ապացույց, որ այդ բառն ունի լայն նշանակություն:
Ու կա՝ ձեր կողմից, սեփական սուբյեկտիվ տեսակետի ներկայացում:

Kuk
01.02.2010, 02:58

Կրկնում եմ, կա ապացույց, որ այդ բառերն ունեն լայն նշանակություն:
Ու կա՝ ձեր կողմից, սեփական սուբյեկտիվ տեսակետի ներկայացում:

Արտ ջան, չեմ սիրում նույնը մի քանի անգամ ասել, այդ պատճառով, կներես, էս հարցն ինձ համար առայժմ փակված ա, ես մնում եմ իմ տեսակետին: Իսկ հիմա չվեմ խոհանոց՝ սնվելու:)

Ուլուանա
01.02.2010, 03:12
Ներողություն «առնետությանս» համար, սակայն հարկ եմ համարում այս գրառումները կրկնել առանձնահատուկ Կուկի ու Ուլուանայի համար:
Խնդրում եմ գրել միայն փաստերով:

Արթ, Ա1+-ի օրինակը ես կարող եմ բերել, ոչ թե ապացուցելու համար, որ էդպես ճիշտ ա, այլ ցույց տալու համար, որ կիրառվում ա: Ավելին ասեմ, Ա1+-ից օրինակ բերելը ոչ մի բանով պակաս չի քո՝ սեփական կարծիքը հայտնելուց: Իսկ ինչ վերաբերվում ա ապացույցին, ապա հստակ բերել եմ այդ բառի բացատրությունը երկու հեղինակավոր բառարաններից: Ձեռիս տակ Հայկազեան բառարանն էլ կա, եթե կուզես, այդտեղից էլ կբերեմ: Խնդիրը շատ պարզ ա. ես ինքս էդ բառը չեմ կիրառի, բայց դրա կիրառությունը ՍԽԱԼ ՉԻ, ու էդ իմ ասածը փաստերով ապացուցված ա: Դու դրան հակադրում ես սեփական տեսակետդ, ինչը ես կարող եմ անվանել «սեփական էշն ամեն գնով առաջ քշել» (ց) Կուկ, կամ «եթե դուք ճշգրիտ պատասխանը չգիտեք, միայն ենթադրություններ ունեք դրա վերաբերյալ, ապա ավելի լավ է լռել ու սպասել, մինչև որևէ մեկն ավելի հավաստի կամ գոնե հիմնավորված պատասխան կտա» (ց) Ուլուանա:

Կրկնում եմ, կա ապացույց, որ այդ բառն ունի լայն նշանակություն:
Ու կա՝ ձեր կողմից, սեփական սուբյեկտիվ տեսակետի ներկայացում:
Արտ, իմ իմ գրառումը երկու անգամ մեջբերել ես՝ իբր ինձ հիշեցնելու համար սեփական խոսքերս, բայց ինքդ հաշվի չես առել դրա մի մասը, մասնավորապես.

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հարցը նոր է հնչել, ու մոտ ապագայում պատասխաններ դեռ կարող են հնչել։
Ճիշտ կամ, համենայնդեպս, շատերիդ կողմից որպես ճիշտ ճանաչված պատասխանն արդեն հնչել էր, ու դրանից հետո ցանկացած մարդ իրավունք ունի այն կասկածի տակ առնելու ու վիճարկելու։ Ես բերեցի իմ հիմնավորումները (չեմ ասում՝ ապացույցները), թե ինչու քո՝ բառարանից մեջբերածը չի կարող ինձ համար հարյուրտոկոսանոց ապացույց լինել։ Մնացածներն էլ, բնականաբար, իրավունք ունեն իմ հիմնավորումներն ընդունելու կամ չընդունելու։ Ո՞րն է խնդիրը։

Ուլուանա
01.02.2010, 03:16
«Հայերէնում» ըսելով դուն նկատի ունիս միայն արևելահայերէնը, որ կրկնակի ժխտում կը կատարէ տուեալ պարագային: Գրաբարի մէջ ժխտումը միակի էր. օրինակ՝ «Ոչինչ է պիտոյ», որ ձեր բարբառով կը նշանակէ՝ Ոչինչ պէտք չէ: Արևմտահաերէնն ալ միակի ժխտական կը գործածէ՝ Ոչինչ պէտք է:
Ընդհանրապես հայերեն ասելով՝ այստեղ լռելյայն հասկանում ենք աշխարհաբարը, իսկ ավելի կոնկրետ՝ հենց արևելահայերենը։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն արևելահայերենն է, ոչ թե արևմտահայերենը կամ, առավել ևս, գրաբարը։

Ուլուանա
01.02.2010, 03:20
Հետայսու, որ է դասական ուղղագրութեամբ «յետայսու», սխալ է: Յետ նախադրութիւնը գրաբարի մէջ կը պահանջէ սեռական հոլով խնդիր, օրինակ՝ յետ բանի, յետ գրութեան, յետ ամսոյ միոյ և այլն. արդ, «այսու» գործիական հոլով է, ուրեմն ընդունելի չէ: Գրաբար կարելի էր ըսէլ յետ այսր կամ յետ այսորիկ: Ասոնք սակայն յանձնարարելի ձևեր չեն. վճիտ և ընդունուած ձևերն են այսուհետև, այդուհետև, այնուհետև:
«Հետայսու» ձևը հաստատ սխալ չէ։ Գրաբարում չգիտեմ ինչպես է, բայց ժամանակակից արևելահայերենում այդ բառը միանգամայն ճիշտ է, իհարկե, ոչ այնքան տարածված, որքան «այսուհետև»–ը, բայց ճիշտ է։ Հենց հիմա էլ ձեռքիս տակ ունեմ 2008 թվականին լույս տեսած բառարան–տեղեկատու, որում այդ բառը կա։

Եղիայեան
01.02.2010, 03:28
Այստեղ բարեհունչ լինելու խնդիր է, Guetta.

Նայեք ինքներդ: "Ռմբկոծել" - առաջանում է բաղաձայնների կուտակում, որից ամեն գնով աշխատում է խուսափել անգամ բաղաձայնաշատ հայերենը:
Որպեսզի չլինի բաղաձայների կուտակում, "ռմբ-ա-կոծել"-ի բառարմատները միանում են "ա" հոդակապով: Իսկ "քարկոծել"-ը դրա կարիքը չունի. այնտեղ առաջին վանկում արդեն առկա է բարեհունչ դարձնող "ա"-ն:

Բավականաչափ պարզ բացատրեցի?

Ներեցէք, սակայն ես տարբեր բացատրութիւն մը պիտի տամ: «Բ» շրթնային պայթականէն ետք «կ» կոկորդային պայթականին անցումը շատ կը դժուար է, քանի այս երկուքը իրարմէ հեռու և իրարու անյարիր արտասանութիւններ են. ուստի լեզուն այս կացութիւնը դարմանած է «ա» յօդակապի շնորհիւ, որուն արտաբերումը «բ» պայթականէն ետք ոչ մէկ դժուարութիւն կը յարուցէ, իսկ «ա»-էն ալ «կ»ին անցումը նմանապէս հեշտ է: Այլ խօսքով՝ «ռմբակոծել» բային մէջ յօդակապը ձևով մը արտասանական միջնորդի դեր կը կատարէ «բ» և «կ» հնչիւններուն միջև: «Քարկոծել»-ին մէջ «կ» պայթականին արտաբերումը «ր»-էմ ետք շատ հեշտ է, քանի «ր»-ն ձայնորդ բաղաձայն ըլլալով օժտուած է ձայնի շատ աւելի մեծ համեմատութեամբ (քան «բ»-ը), միւս կողմէ այս վերջինին արտասանութեան աւարտը շատ աւելի մօտ և յարիր է «կ»-ի արտասանութեան, այս պատճառով աթ լեզուն զանց առած է «ա» յօդակապը:

Եղիայեան
01.02.2010, 03:43
«Հետայսու» ձևը հաստատ սխալ չէ։ Գրաբարում չգիտեմ ինչպես է, բայց ժամանակակից արևելահայերենում այդ բառը միանգամայն ճիշտ է, իհարկե, ոչ այնքան տարածված, որքան «այսուհետև»–ը, բայց ճիշտ է։ Հենց հիմա էլ ձեռքիս տակ ունեմ 2008 թվականին լույս տեսած բառարան–տեղեկատու, որում այդ բառը կա։
Կը ներէք, չեմ ուզեր ճապաղիլ, սակայն չեմ կրնար նաև համաձայնիլ բոլորովին: Արևելահայերուդ մտածողութեամբ «ճիշդ» է այն ամէնը, որ կիրառութիւն գտած է. այս տրամաբանութեամբ ալ՝ դուք «ճիշդ» կը նկատէք նաև «արձագանՔ» ձևը, քանի այդպէս նուիրականացած է,մինչ ստուգաբանօրէն «արձագանԳ» է: «Հետայսու» (յետայսու) սխալ ձևը շատ յաճախուած է մեր երկու բարբառներուն մէջ ալ. սակայն մենք յարատև կը յիշեցնենք մերոնց, որ սխալ է ան, միւս կողմէ՝ որևէ բառարան մուտք չի գործեր ան, մինչդեռ ձեր բառարանագիրները ազատ տեղ կու տան անոր հենց այն պատճառով, որ տարածում գտած է: Ինչպէս որ չէք վերացներ «արձագանք» սխալ ձևը, նոյնպէս ալ կը պահէք «հետայսու» սխալ ձևը. ասոր պահպանումը պատճառ մը չէ, որ ան դադրի սխալ մտածուած ու կազմուած բառ մը ըլլալէ:

Chuk
01.02.2010, 03:47
Արտ, իմ իմ գրառումը երկու անգամ մեջբերել ես՝ իբր ինձ հիշեցնելու համար սեփական խոսքերս, բայց ինքդ հաշվի չես առել դրա մի մասը, մասնավորապես.

Ճիշտ կամ, համենայնդեպս, շատերիդ կողմից որպես ճիշտ ճանաչված պատասխանն արդեն հնչել էր, ու դրանից հետո ցանկացած մարդ իրավունք ունի այն կասկածի տակ առնելու ու վիճարկելու։ Ես բերեցի իմ հիմնավորումները (չեմ ասում՝ ապացույցները), թե ինչու քո՝ բառարանից մեջբերածը չի կարող ինձ համար հարյուրտոկոսանոց ապացույց լինել։ Մնացածներն էլ, բնականաբար, իրավունք ունեն իմ հիմնավորումներն ընդունելու կամ չընդունելու։ Ո՞րն է խնդիրը։

Հետաքրքիր է, թե եթե ոչ բառարանները, եթե ոչ բառի իրական նշանակությունը, իմաստը, ապա տվյալ դեպքում ի՞նչը կարող է ապացույց համարվել:
Չգիտեմ, անձամբ ես սեփական էշն առաջ բրդելու երևույթ եմ տեսնում:
Ինչևէ, քանի որ հատկապես նման թեմաներում չեմ սիրում չհիմնավորված խոսել, ապա անցնենք առաջ:
Բոլոր այն բառարանները, որոնք նայեցի, ցույց տվեցին, որ «չվել» չեզոք բայն ունի բազում կիրառություններ, որոնցից միայն մեկն է վերաբերվում թռչուններին:
Այս առումով ապացուցված է, որ այդ բառն ունի բազում իմաստներ:
Մնում է պարզել. կիրառվու՞մ է այլ իմաստներով, թե՞ ոչ:
Այսպես, ես պնդում եմ, որ բազում անգամներ լսել եմ, հետևաբար կիրառվում է: Բայց իմ լսելը մի կողմ թողնենք, հիմա կմեջբերեմ տարբեր գրողների տարբեր ստեղծագործություններից հատվածներ, որտեղ այդ բառը տարբեր իմաստներով գործածվում է, ու սրանով ապացուցած կլինեմ բառի բազում կիրառությունը: Այդ ապացույցս էլ հակադրում եմ ոչ մի բանով չհիմնավորված ձեր կարծիքներին:

Տանտիրուհին, սմքած մի պառավ, կանգնած-սպասում Էր դռան առաջ, Սյուզին հեռվից նկատեց: «Մենակ կին Է, — ասաց,– երեխաներ, թոռներ ունի, բոլորը չվել են` ամեն մեկը մի քամու ուղղությամբ, ասում Է, որ տունն ինձ Է կտակելու...»: Մտան տուն:

«Կրակե շապիկ»
Պետրոսյան Վարդգես

Ինքը կուլ տվեց Արամի ասածը, որովհետև հարձակվելու, չարախնդալու առիթ ներկայացավ, այն էլ` ինչպիսի առիթ. «... Իսկ որ մեծ հորեղբայրդ, ոչ թե 1915-ին, այլ 1945-ին, Հայաստան վերադառնալու փոխարեն Ամերիկա է չվել, իսկ որ փոքր հորեղբայրդ 1963-ին, այսինքն, երեկ-մյուս օրը, իր ծննդավայր Երևանից Ավստրալիա է փախել, դրա համա՞ր էլ պիտի թուրքերը ներողաթլուն խնդրեն, Արամ Էֆենդի»: Արամը կարկամեց, ասես համրացավ, իսկ ինքը բավարարված, քմծիծաղով սկսեց ուսումնասիրել Արմենակ և Սիրակ Վահանյանների լուսանկարները:

«Կրակե շապիկ»
Պետրոսյան Վարդգես

Այդ լեռնադաշտը, ի պատիվ այնտեղ բնակված Թորգոմի տան հայրերի, նա կոչում է Հարք, որ նշանակում է հայրեր: Այնտեղ, մինչև Բաբելոն գնալը, ապրելիս են եղել Թորգոմա տան հայրերը՝ Հաբեթը, Գամերը, Թիրասը, ինչպես նաև Թորգոմը, որոնք չվել են տարբեր վայրեր: Թորգոմը և նրա ցեղի մարդիկ անցել են Բաբելոն:

«Տասներկու ճանապարհորդություն դարերի խորքը»
Մուսայելյան Կարեն

Կիրակի 25. — Իբսենի «Դոկտոր Շտոկմանի» դերում եմ` այն տարբերությամբ, որ Շտոկմանը բեմի վրա է հալածվում իր ճշմարտության համար, իսկ ես` իրական կյանքում: Բացի այդ, նա կարող էր նորվեգիայից չվել մի այլ երկիր և ապրելու համար մի գործ որոնել, իսկ ես շղթայված եմ տեղում, այնպիսի մի շղթայով, որն ոչ թե ես, այլ աշխարհի վաթսուն պետությունները միասին չկարողացան կտրել քառասուն տարվա ընթացքում: Ապրելու համար աշխատանք խնդրեցի` չտվեց կառավարությունը, որպես 45 տարվա գրող թոշակ խնդրեցի` մերժվեցի:

«Կարմիր օրեր»
Կամսար Լեռ

Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում: Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ: — Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, — հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով` դեմ դրին դեպի դաշտավայրը:

«Գևորգ Մարզպետունի»
Մուրացան

— Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան: Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել: Կնշանակե նրանք միացնում են բանակները:

«Գևորգ Մարզպետունի»
Մուրացան

Ապշել էր սերասկեր փաշան
Արարատյան դաշտում,
Այնինչ Հայաստանի
Տերերը խուճապահալած,
Ժողորդդյան կռվից անպետ,
Չվել էին Բաթում,
Եվ բարբարոս փաշաների
Առջև ծունկի եկած՝
Նրանց հայացքն էին որսում
Եվ գութը պաղատում:
Նրանք ուզում էին իբրև ողորմություն,
Ինչ որ մենք նըվաճել էինք
Մարտի դաշտում կարմիր:

Զարյան Նաիրի

Այդ բնական է: Փորձեցեք երկու շաբաթ հետո այդ աղետյալներին առաջարկել չվել ուրիշ երկիր, նրանք կծիծաղեն...
Չորսուկես ժամ քարակույտերը դիտելուց հետո վերադարձանք քաղաք:

«Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական»
Շիրվանզադե Ալեքսանդր

Առաջին անգամն էր, որ Զաքի խանի անսահմանափակ իշխանությունը փոխարինվել էր պետական օրգաններով: Զաքի խանը մի տարի առաջ չվել էր այս աշխարհից ամեն ինչ թողնելով պետության տնօրինությանը: Տանտիրոջ տանը պատրաստված էր արտակարգ ճոխ հյուրասիրություն ու անթերի մեծարանք:

«Մագիլների մեջ»
Ռշտունի Գագիկ

Հիմա Ամոլ Ահարոնի տղայի տղաներից միայն մեկն է մնացել հոր ու պապերի արհեստի վրա՝ հողագործ տրակտորիստ: Մյուս չորսից մեկը միլիցիոներ է ու ճանճ է քշում պետբանկի մուտքի առաջ հոգնելով, մեկը շոֆեր է, երրորդը՝ «Սոյուզմյասի» գնորդ, էն մյուսն էլ թռել, չվել է այս քաղաքից, ուրիշ ավելի մեծ քաղաքում կուլտուրական «գյանք» քաշելու: Կուլտուրական «գյանք» քաշելու նպատակով Հին թաղից եկել, քաղաքի վզին է ընկել նաև Սոլանին Բարուշը:

«Մատյան եղելությանց»
Խանզադյան Սերո

Թոնիրների անուշ բուրման փոխարեն, նա լցված էր լռության ողբով: Այդ գյուղի բնակիչները ևս չվել էին դեպի Ծղուկի լեռները: Կանգ առան ընկուզենիներով ծածկված խորունկ ձորում:

«Մխիթար Սպարապետ»
Խանզադյան Սերո

Գալով իր բանակը, Բայինդուր իշխանը իսկույն հրամայեց չվել: Երկար պատրաստությունների պետք չկար. զինվորներից ամեն մեկը գիտեր, թե ինչ պետք էր անել:

«Դավիթ Բեկ»
Րաֆֆի

Արդեն նա չէր շատանում աղախիններով և այրիներով. այլ աչքը առավել անուշահամ պատառների վրա էր ձգում... Այն ժամանակ քաղաքի աղաները ոտքի ելան և ուզում էին մի մանսար սարքելու և Էջմիածին ուղարկելու, որ տեր-Մինասին Սևան աքսորել տան. բայց նրա բարեկամները (դուք կարծում եք թե` տեր-Մինասի պես մարդիկ բարեկամներ չե՞ն ունենում, ավա՛ղ. դուք սաստիկ սխալվում եք) խորհուրդ տվին յուրակամ չվել դեպի Էջմիածին և կուսակրոն վիճակ ընդունել: Նա այդպես էլ արավ:

«Արձակ երկեր»
Պատկանյան Ռաֆայել

Ահա փոքր բանտը, ահա Սահակ Բարսեղյանի հոր հավերժ փակված խանութր, ահա Անգլիական այգին, ռուսական եկեղեցին ու գնո՛ւմ են երկու ասպետներ ցուրտ, ձմեռային գիշերով, անմարդ Աստաֆյանով, գնում են, գնում են, գնում են, գնո՛ւմ: Հայերը խոսում է, նա խոսում է անհաջող ինքնասպանների մասին, որոնք,նրա ասելով, ավելիշատ ենքան նրանք, որոնք կարողանում են կամավոր հաջողությամբ չվել այն աշխարհը: նա ասում է, որ ինքնասպանությունն ընդհանրապես հիմարություն է և ոբ ինքը միայն մի դեպքում կարող է ինքն իրեն սպանել, եթե մեծանա և գլխի մազերը թափվեն և ինքր դաոնա ճաղատ, հանրահաշվի ուսուցիչ պարոն Բահրադյանի նման :

«Խառն օրեր»
Մահարի Գուրգեն

Ուրեմն որոշ հստակություններ մտցնեմ:
Նախ ասեմ, որ հրաշալի հասկանում եմ, որ որևէ գրողի կողմից այդ բառի այդպես գործածումը չի կարող ճիշտ լինելու նշան լինել. նրանք կարող են նաև անգրագետ լինել: Այս բոլոր մեջբերումները կատարել եմ ցույց տալու համար, որ բառը տարբեր իմաստներով կիրառելի է: Հուշեմ, որ կարող է կիրառելի լինել թե՛ ճիշտը, թե՛ սխալը:

Ինչ վերաբերվում ա այլ իմաստներով կիրառվելու ճիշտ լինելուն ես դա ապացուցել եմ՝ բառարանային մեջբերումներով, հեղինակավոր բառարաններից, բայց բառարանների շարքը կարող եմ լրացնել: Առավելագույնը որ դուք կարող եք ասել, որ այլ իմաստներով գործածումը ՀՆԱՑԱԾ ՁԵՎ է, բայց նման բան ասելու համար պետք է ՀՍՏԱԿ ՀԻՄՔ ունենաք, օրինակ ավելի նոր ու հեղինակավոր բառարանի ձևով: Քանի դեռ նման աղբյուր ցույց չտաք, ձեր խոսքերը մնում են ընդամենը խիստ սուբյեկտիվ վերաբերմունք՝ ոչ մի հիմք չունեցող:

Ուլուանա
01.02.2010, 03:49
Կը ներէք, չեմ ուզեր ճապաղիլ, սակայն չեմ կրնար նաև համաձայնիլ բոլորովին: Արևելահայերուդ մտածողութեամբ «ճիշդ» է այն ամէնը, որ կիրառութիւն գտած է. այս տրամաբանութեամբ ալ՝ դուք «ճիշդ» կը նկատէք նաև «արձագանՔ» ձևը, քանի այդպէս նուիրականացած է,մինչ ստուգաբանօրէն «արձագանԳ» է: «Հետայսու» (յետայսու) սխալ ձևը շատ յաճախուած է մեր երկու բարբառներուն մէջ ալ. սակայն մենք յարատև կը յիշեցնենք մերոնց, որ սխալ է ան, միւս կողմէ՝ որևէ բառարան մուտք չի գործեր ան, մինչդեռ ձեր բառարանագիրները ազատ տեղ կու տան անոր հենց այն պատճառով, որ տարածում գտած է: Ինչպէս որ չէք վերացներ «արձագանք» սխալ ձևը, նոյնպէս ալ կը պահէք «հետայսու» սխալ ձևը. ասոր պահպանումը պատճառ մը չէ, որ ան դադրի սխալ մտածուած ու կազմուած բառ մը ըլլալէ:
Հարգելի Եղիայեան, ոչ, ես ճիշտ համարում եմ ոչ թե այն ամենը, ինչ տարածված է (Աստված հեռու պահի ինձ նման մոլորությունից), այլ այն ամենը, ինչ ներկայումս հաստատված է պաշտոնապես՝ պետականորեն։ Իսկ թե ինչ է եղել տարիներ կամ դարեր առաջ՝ գուցե հետաքրքիր է, բայց այսօրվա տեսանկյունից՝ ժամանակավրեպ։

krunk Hayastani
01.02.2010, 11:49
Ուրեմն որոշ հստակություններ մտցնեմ:
Նախ ասեմ, որ հրաշալի հասկանում եմ, որ որևէ գրողի կողմից այդ բառի այդպես գործածումը չի կարող ճիշտ լինելու նշան լինել. նրանք կարող են նաև անգրագետ լինել: Այս բոլոր մեջբերումները կատարել եմ ցույց տալու համար, որ բառը տարբեր իմաստներով կիրառելի է: Հուշեմ, որ կարող է կիրառելի լինել թե՛ ճիշտը, թե՛ սխալը:

Ինչ վերաբերվում ա այլ իմաստներով կիրառվելու ճիշտ լինելուն ես դա ապացուցել եմ՝ բառարանային մեջբերումներով, հեղինակավոր բառարաններից, բայց բառարանների շարքը կարող եմ լրացնել: Առավելագույնը որ դուք կարող եք ասել, որ այլ իմաստներով գործածումը ՀՆԱՑԱԾ ՁԵՎ է, բայց նման բան ասելու համար պետք է ՀՍՏԱԿ ՀԻՄՔ ունենաք, օրինակ ավելի նոր ու հեղինակավոր բառարանի ձևով: Քանի դեռ նման աղբյուր ցույց չտաք, ձեր խոսքերը մնում են ընդամենը խիստ սուբյեկտիվ վերաբերմունք՝ ոչ մի հիմք չունեցող:
Եթե փորձենք ընդհանրացնել Չուկի բերած օրինակները, ես կասեի՝ չվել նշանակում է լքել, հեռանալ, մեկնել՝ տեղահան լինելով, ավելի լավ կյանքի ակնկալումով, գուցե նաև անվերադարձ, գոնե՝ առանց վերադառնալու հավակնության: Այս իմաստով նույնիսկ թռչունները չվում են մի ուղղությամբ, հակառակ թռիչքը արդեն կոչվում է վերադարձ: Իմաստի այս նրբերանգներից ելնելով՝ լեզվակիրներն ասում են, որ դպրոց կամ խանութ չեն չվում, այլ գնում են: Որովհետև եթե անգամ սա լեզվական սխալ չէ, ապա կիրառական սխալ է:

Եղիայեան
03.02.2010, 22:49
Ճաշ եւ հաց ուտելու առնչութեամբ ճի'շտ ես, շնորհակալ եմ:
Պարապել իմաստը զարգացել է «պարապ (ազատ) ժամանակը տրամադրել-ուց» : Ունինք՝ աշխատել, զբաղիլ-զբաղուել, գործել, բանիլ, տքնիլ, ջանադրել եւն: Թէեւ իմաստով նոյնը չեն, բայց իմաստ են:
Վերելակը իրօք, միայն չի ելնում:
Ռեստորան, ըստ իս, նախապէս նշանակել է. «ճանապարհի վրայ հանգստանալու եւ ուտելու տեղ», «քարվանսարայ (կարաւանի սրահ), իջեւան-ատուն», թերեւս՝ «օթեւան»: Այժմ նշանակում է. «ուտելու տեղ, ճաշարան»:
Այստեղ, մերոնք, խօսակցական լեզուով. «սրճարան» են ասում ամեն ձեւի «ռեստորաններին»: Մինչ սրճարանը, ըստ իս, միայն սուրճ, զովացուցիչ եւ թեթեւ սնունդ մատուցող «ռեստորան»ն է:
Մի քանի անուն յիշենք.
Ճաշարան, սրճարան, սրճանոց, սրճատուն, գինետուն, խմարան, հացատուն, իջեւան, օթեւան..
Մէջբերում ԺՀԼԲ բառարանից.
[/i]
Այսինքն, ըստ բառարանագրին՝ հայազգի ճաշարան բառը, իր իմաստային տարողութեամբ, ի'նչ էլ լինի, չի՛ կարող լինել «բարձր տիպի»...:

Restaurant բառացի կը նշանակէ կազդուրիչ, հաստատիչ, իսկ restaurer անորոշ դերբայը՝ կազդուրել, հաստատել: Այսպէս կոչուած են այն հաստատութիւնները, ուր մարդիկ կը հանգչէին՝ ճամբորդութենէ ու յոգնութենէ ետք կազդուրուելու և իրենց ուժերը վերահաստատելու համար: Այս նոյն
հաստատութիւնները սկսան հետզհետէ նաև ճաշ հրամցնել հոն, ուր անցեալին մարդիկ իրենց մախաղին մէջ արդէն կ'ունենային իրենց ուտելիքը: Այսպէսով ալ կամաց-կամաց յիշեալ հաստատութիւնները սկսան կոչում փոխել ու վերածուիլ ճաշարանի, ուր կը յաճախէին ամէն դասակարգէ ու խաւէ մարդիկ: Եթէ Իսահահեանի ծանծաղ ուղեղով՝ restaurant-ը ինչ որ ընտրանիի մը կարիքները հոգացող հաստատութիւն է, ապա այս իմաստը ան ստացած է ժամանակի ու գործածութեան բերումով: Բացարձակապէս ոչ մէկ արգելք կամ սահմանափակում չկայ, որ restaurant-ը թարգմանենք ճաշարան, որը անհամեմատ աւելի ընտիր ու բնորոշ եսզր է, քան երբեմնի «կազդուրիչ»ն ու «հաստատիչ»ը: Ձեր՝ արևելահայերուդ խաթարուած ճաշակն է, որ այսպիսի ընտիր բառեր մէկդի կը ձգէ և օտարներու թիւր ու թերի «բառ»երը կ'որդեգրէ տգիտաբար և մուրացկանի հոգեբանութեամբ: Ե՞րբ պիտի արթննաք ձեր այս մահացու թմբիրէն...և վերագտնէք ձեր բառային արժանապատւութիւնը:

Եղիայեան
03.02.2010, 22:59
Եթե գրենք դասականով, կունենանք «չուերթ»։ «Չու»-ն բոլորիս ծանոթ է` օդաչու.... «երթ»-ն էլ ավելի ծանոթ բառ է` երթուղի, երթեւեկ...
«Չու»-ի ստուգաբանությունը չգիտեմ, բայց կարելի է վստահ ասել, որ թռիչքի հետ է կապված։
Զարմանալի է. «չու»ին ստուգաբանութիւնը չէք գիտեր, շատ բարի, բառարան մը բանա՞լ ալ չէք գիտեր: Չուել՝ արմատը «չու», կը նշանակէ թռչիլ, գաղթել, մեկնիլ, ընթանալ, ուրեմն «չու» արմատն ալ կը նշանակէ թռիչք, գաղթ, մեկնում, ընթացք: Չեմ հասկնար, թէ ինչու՞ այսպէս գաւաթ մը ջուրի մէջ կը խեղդուիք, երբ անդին ովկիանոսներ կը կտրէք ու կ'անցնիք անարգել:

Rammstein
04.02.2010, 11:22

Այս ի՞նչ Նոյին դարուան գրառում մը պեղած էք… :o
Ըսեմ, անշուշտ բառարան մը բանալ գիտեմ, բայց չեմ պատրաստուիր ձեռքս պահած ըլլալ բառանաը, երբ կմտնեմ կոր այս թոփիքը (թեման):
Եթե խեղդուելու ըլլամ, ձայն մը կհանեմ, որ փրկարարական օղակ մը նետեք: ;) :)

Պանդուխտ
06.02.2010, 12:19
Յարգելիս Եղիայեան,
Մենք արեւելահայերուն բան մըն ալ սորվեցնելու իրաւունք չունինք, այնքան ատեն, որ Beirut-ը կը գրենք Պէյրութ, փոխանակ գրելու Բեյրութ: Եթէ յարգանք ունինք լեզուի հանդէպ, յարգանք ունենանք անոր բոլոր բաղադրիչներուն հանդէպ, առաջինը՝ այբուբենին, որ պէտք է արտասանուի ayb ben gim (alfa beta gamma) եւ ոչ թէ ծանծաղահանունչ ayp pen kim, եղբայր հեքիմ:

My World My Space
06.02.2010, 13:06
Ժող ջան կասե՞ք վերջը ինչ որոշվեց, ո՞նց ա գրվելու գիշեր ու զօր թե՞ գիշերուզօր........

հա, մեկ էլ լսե՞լ եք, ասում են զեղչ բառը ուզում են փոխարինել գնանկ -ով, ճի՞շտ ա էդ...

Շինարար
06.02.2010, 16:40
Յարգելիս Եղիայեան,
Մենք արեւելահայերուն բան մըն ալ սորվեցնելու իրաւունք չունինք, այնքան ատեն, որ Beirut-ը կը գրենք Պէյրութ, փոխանակ գրելու Բեյրութ: Եթէ յարգանք ունինք լեզուի հանդէպ, յարգանք ունենանք անոր բոլոր բաղադրիչներուն հանդէպ, առաջինը՝ այբուբենին, որ պէտք է արտասանուի ayb ben gim (alfa beta gamma) եւ ոչ թէ ծանծաղահանունչ ayp pen kim, եղբայր հեքիմ:

Ինձ թվում է` վիճելու թեմա չի կարող լինել, թե որևէ տառի արևելահայ կամ արևմտահայ արտասանություններից որն է նախընտրելի կամ հակառակը` ծանծաղահնչուն, յուրաքանչյուրս խոսում ենք լեզվի այն տարբերակով, որի կրողն ենք, այլ բան է, որ արևելահայ լեզվի կրողի ցուցումները օգտակար չեն կարող լինել արևմտահայ լեզվի կրողի համար այնքանով, որքանով արևմտահայ լեզվի կրողների ցուցումները ոչնչով չեն օգնի արևելահայ լեզվի կրողներին;)

Պանդուխտ
06.02.2010, 18:12
Համաձայն եմ չվիճելու առաջարկիդ, բայց ինչպէ՞ս համաձայն լինեմ, որ Այբուբենի իւրաքանչիւր տառը ունի մեկից աւելի արտասանութիւն:
Չէ՛, ինքս ինձ թոյլ չեմ տայ Գագիկն անուանեմ Քաքիկ, ո՛չ էլ թոյլ կտամ ճիշտ արտասանելու համար գրել Կակիկ, որ է Kakik:
Այսպէս է մեր լեզուն՝ հայերէնը, իր արեւմտեան եւ արեւելեան գրական տարբերակներով, ուր կան տասնեակ հազարաւոր «գագիկներ» եւ «կակիկներ»՝ սկսած տեղանուններից ու վերջացրած ամենաանկարեւոր բառով: Այդպէս չէ՞ ընկեր չան:

Ուլուանա
06.02.2010, 18:15
Ժող ջան կասե՞ք վերջը ինչ որոշվեց, ո՞նց ա գրվելու գիշեր ու զօր թե՞ գիշերուզօր...
Չգիտեմ՝ երբ ու ինչպես պիտի հատուկ որոշում կայացվեր այդ հարցի հետ կապված, բայց ամեն դեպքում ըստ 2008 թվականին լույս տեսած «Միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր» բառարան–տեղեկատուի՝ երկու ձևերն էլ ճիշտ են։

Շինարար
06.02.2010, 19:07
Համաձայն եմ չվիճելու առաջարկիդ, բայց ինչպէ՞ս համաձայն լինեմ, որ Այբուբենի իւրաքանչիւր տառը ունի մեկից աւելի արտասանութիւն:

Ուզես, թե չուզես, այդպես է…

Պանդուխտ
06.02.2010, 20:23
Ուզես, թե չուզես, այդպես է…

Յարգելի Շինարար,
Գիտեմ ուզեմ-չուզեմ այդպէս է, ու քանի որ թերութիւնների մասին է խօսւում, ես էլ այդ «ուզել-չուզելը» արձանագրեցի, որպէսզի անդրադարձ լինի, եւ անտեղեակ մարդիկ, որոնք քիչ չեն Սփիւռքում, իմանան, եւ դպրոցներում բացատրեն երեխաներին՝ «այբուբենները բոլոր»:
Հետաքրքիրն այն է, որ զարգացած մարդիկ էլ կան, եւ գիտեն այդ, սակայն արդարանում են ասելով ՝ «Այս է մեր լեզուն»,- ու արեւելահայերէնում տեղ գտած թերութիւններն են մատնանշում: Այս պարագայում արեւելահայերէնախօսը չի՞ արդարանալու, պատճառաբանելով նոյն միտքով, որ՝ «Այս է մեր լեզուն»:

_Հրաչ_
06.02.2010, 21:26
Ժողովուրդ ջան: Արևելահայերենն ու արևմտահայերենը (սփյուրքահայերենը) արդի հայերենի ինքնուրույն ճյուղեր են, ու մեկի գոյությունը չի նսեմացնում մյուսի նշանակությունը կամ կարևորությունը: Ու ճիշտ էլ չի լինի ասել, թե մեկն ավելի լավն է, կամ էլ` մյուսը: Դա անընդունելի է նախ նրա համար, որ մարդիկ չեն կարող իրենց իմացած լեզվի փոխարեն տանջվել, իրենց համար խորթ լեզվով խոսել (լեզու ասելով ի նկատի ունեմ արդի հայերենի ենթաճյուղերը), հետո էլ` սա սեփական կարծիքներն ու տեսակետներն ազատ արտահայտելու միջավայր է: Ու, ըստ իս, հաշվի առնելով արևմտահայերենի ու արևելահայերենի որոշ արմատական տարբերություններ, ճիշտ չի լինի լեզվական հարցերը քննարկել ընդհանուր մակարդակով: Առաջարկում եմ տարաձայնությունների դեպքում մեջբերել «արևելահայերենում այսպես է» կամ «արևմտահայերենում այսպես է»: Թե չէ, որ դնենք, ամենքս հայերենի սեփական ենթաճյուղի կանոնները պարտադրենք մյուսիս, հաստատ իրար չենք հասկանա: :)

Եղիայեան
11.02.2010, 10:11
Իմ կարծիքով երկրորդ արմատը «վարք»-ի հետ կապ չունի: Ավելի խելքին մոտ ա էս տարբերակը`

Հոգեվարք=հոգին վար իջնել, իսկ «ք»-ն մնացել ա գրաբարից, չնայած ինքը հոգնակիակերտ վերջածանց ա եղել, բայց աշխարհաբարում շատ գրաբարից եկած բառեր ընդունել են «ք» վերջավորությունը: Օրինակ` քառասունք, խաղողօրհներք, բաժինք.....

ՀՈԳԵՎԱՐՔ բառի երկորդ արմատը՝ կը նոյնանայ «վարել» բայի արմատով, որ կը նշանակէ քշել, տանել, հեռացնել: Ուրեմն «հոգեվարք»-ը ընկալուած է, մտածուած է իբրև ժամանակ, երևոյթ, ընթացք որում հոգին դուրս կը քշուի, դուրս կը տարուի, դուրս կու գայ մարմնէն: Ուրեմն «վարք»-ի, իբրև կենցաշի, հետ կապչունի ան, ոչ ալ «վար» մակբայի հետ:
Լիբանան, Արմենակ Եղիայեան

Եղիայեան
11.02.2010, 10:40
Էօր պարզեցի :}, որ "ստորագրել" բառը կազմված է "ստորև" և "գրել" բառերից
Եթե ճիշտ եմ պարզել, ապա նորից հիշեցի, որ հաճախ պետական պաշտոնյաները /և ոչ միայն/ օգտագործում են "Ստորագրեք վերևում" ձևը:
Բայց արդյոք տաֆտալոգիա չի՞ ստացվում եթե բացենք արմատների "ստորև գրեք վերևում":

Եվ մի հարց էլ, արդյո՞ք ճիշտ է լեզվաբանորեն, ասել "Եթե ճիշտ եմ պարզել…" :
Եվ մի հարց էլ, ու վերջ: Արդյո՞ք ճիշտ է լեզվաբանորեն ասել "արդյո՞ք ճիշտ է լեզվաբանորեն" :

Հայերէնը օժտուած է այնպիսի վսեմ յատկութեամբ մը, որ բոլոր խօսողներուն կը թոյլատրէ ու մատչելի կը դարձնէ բառակերտումի ընթացքին հիմնուելու էապէս արմատներու արտայայտած նեղ իմաստին վրայ. այդպէս է պարագան «ստորագրել»-ին ալ, որ սկզբնապէս յղացուած է իբրև «տակը, ստորին մասը գրել»-ուն: Բայց ահա ժամանակի ընթացքին այս յղացքը կը մաշի և բառին բաղադրիչները կը կորսնցնեն իրենց նախնական, ստուգաբանական նշանակութիւնը ու կը ստանան աւելի ընդհանուր, վերացարկուած նշանակութիւն, որով տուեալ բառը կը սկսի աւելի լայն ու ճկուն կիրակութիւններ ունենալ: Այս վերացարկումին շնորհիւ ալ կարելի կը դառնայ 10-րդ յարկի վրայ գտնուող այցելուին ըսել՝ խնդրեմ, վերԵԼակով ԻՋէք, երբ վերելակը յղացուած է իբրև ելլելու կամ բարձրանալու միջոց և ոչ թէ իջնելու: Նոյն ձևով ալ ստորագրել բային մէջ այլևս մոռցուած է տակը կամ ստորին մասը գրելու գաղափարը, և ան սկսած է մտածուիլ իբրև «անունը գրել»: Հետևաբար, «ստորագրէք վերևում» ըսողը նկատի ունի անունը գրելը միայն և բնաւ երբեք այդ անունը գրելու տեղը. և ճիշդ այս պատճառով ալ ան կիրարկած է «վերևում» մակբայը, քանի «ստոր»ը իր գիտակցութեան մէջ այլևս «վար»ի գաղափարը չ'արթնցներ:

Եղիայեան
11.02.2010, 13:33
Իսկ միգուցե այդ իմաստը հենց ռուսերենից է անցել մեզ և իրականում դա ռուսաբանությու՞ն է:8+

«Զոյգ»ը, իբրև երկուքէն մէկը, բնաւ ալ ռուսերէն չէ: Արևմտահաերէնը, որ բացարձակապէս ռուսական ազդեցութիւն չէ կրած, նմանապէս այդ բառով կը բնորոշէ երկուքէն մէկը, մենք ալ կ'ըսենք՝ ու՞ր է կօշիկիս զոյգը, որ է ընկերը: Ուրեմն սա համահայկական մտածողութեան ծնունդ է:

CactuSoul
11.02.2010, 14:34
Հարգելի լեզվաբաններ, խնդրում եմ որքան հնարավոր է պարզ բացատրել «որտեղ» և «ուր» բառերի տարբերությունը, քանի որ ինքս զգում եմ, թե որտեղ որն է կիրառելի, սխալ դեպքերը լսողությունս սղոցում են ամեն անգամ, բայց չեմ էլ կարող պետք եղած դեպքում բացատրել մարդկանց, թե ինչու է մի տեղ մեկը պետք, իսկ մի ուրիշ տեղ՝ մյուսը:8:
Մի հիթային երգի մեջ, օրինակ, ասվում է՝ «ո՞ւր գտնեմ քեզ հիմա»… Անհեթեթ է հնչում: Կամ էլ ասում են՝ «ո՞ւր փնտրեմ…»: Գրեթե նույն կերպ չի հնչում, ասենք, «որտե՞ղ գնամ»-ը:
Վերջերս էլ ակումբում մի շատ լավ բանաստեղծություն էի կարդում, բայց նախավերջին տողում «որտեղ»-ի փոխարեն «ուր»-ի կիրառությունը գցեց ստացածս ամբեղջ տպավորությունը:(…

Իմ դիտարկումների համաձայն «որտեղ»-ը վայր է, իսկ «ուր»-ն ունի ուղղություն: Այս բառերը միմյանց հարաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես «ճանապարհ»-ն ու «ուղի»-ն: ԻՀԿ:
Եզակի բացառություններից է, ասենք, «ո՞ւր ես կորել» արտահայտությունը:

Խնդրում եմ պարզաբանումներ մասնագետների կողմից: Նախապես շնորհակալ եմ:

Շինարար
11.02.2010, 16:54
+

«Զոյգ»ը, իբրև երկուքէն մէկը, բնաւ ալ ռուսերէն չէ: Արևմտահաերէնը, որ բացարձակապէս ռուսական ազդեցութիւն չէ կրած, նմանապէս այդ բառով կը բնորոշէ երկուքէն մէկը, մենք ալ կ'ըսենք՝ ու՞ր է կօշիկիս զոյգը, որ է ընկերը: Ուրեմն սա համահայկական մտածողութեան ծնունդ է:
Իսկ թայը` որպես զույգի մեկը, օգտագործվու՞մ է արևմտահայերենում…

Ուլուանա
11.02.2010, 18:22
Հարգելի լեզվաբաններ, խնդրում եմ որքան հնարավոր է պարզ բացատրել «որտեղ» և «ուր» բառերի տարբերությունը, քանի որ ինքս զգում եմ, թե որտեղ որն է կիրառելի, սխալ դեպքերը լսողությունս սղոցում են ամեն անգամ, բայց չեմ էլ կարող պետք եղած դեպքում բացատրել մարդկանց, թե ինչու է մի տեղ մեկը պետք, իսկ մի ուրիշ տեղ՝ մյուսը:8:
Մի հիթային երգի մեջ, օրինակ, ասվում է՝ «ո՞ւր գտնեմ քեզ հիմա»… Անհեթեթ է հնչում: Կամ էլ ասում են՝ «ո՞ւր փնտրեմ…»: Գրեթե նույն կերպ չի հնչում, ասենք, «որտե՞ղ գնամ»-ը:
Վերջերս էլ ակումբում մի շատ լավ բանաստեղծություն էի կարդում, բայց նախավերջին տողում «որտեղ»-ի փոխարեն «ուր»-ի կիրառությունը գցեց ստացածս ամբեղջ տպավորությունը:(…

Իմ դիտարկումների համաձայն «որտեղ»-ը վայր է, իսկ «ուր»-ն ունի ուղղություն: Այս բառերը միմյանց հարաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես «ճանապարհ»-ն ու «ուղի»-ն: ԻՀԿ:
Եզակի բացառություններից է, ասենք, «ո՞ւր ես կորել» արտահայտությունը:

Խնդրում եմ պարզաբանումներ մասնագետների կողմից: Նախապես շնորհակալ եմ:
Անի ջան, դու լավ էլ բացատրել ես, էլի։ :) Միայն թե «ճանապարհ» և «ուղի» բառերի հետ համեմատությունը տեղին չէր. այդ բառերը հոմանիշներ են ու մեծ մասամբ կարող են գործածվել մեկը մյուսի փոխարեն։ Դրանց տարբերությունը զուտ ոճական է, ոչ թե քերականական, հետևաբար դրանց հարաբերությունն էլ չի կարող նման լինել «ուր» և «որտեղ» բառերի հարաբերությանը։

Ի դեպ, եթե նկատել եք, «ուր» բառը «որտեղ» իմաստով հանդիպում են հիմնականում բանաստեղծություններում։

CactuSoul
11.02.2010, 18:42
Միայն թե «ճանապարհ» և «ուղի» բառերի հետ համեմատությունը տեղին չէր. այդ բառերը հոմանիշներ են ու մեծ մասամբ կարող են գործածվել մեկը մյուսի փոխարեն։
Ան ջան, ճիշտ ես, տեղին չէր:): Ես միայն այն նկատի ունեի, որ «ուղի»ն ավելի շատ ուղղություն ունի իր մեջ, քան «ճանապարհ»-ը: Ասենք՝ «Ճիշտ ուղու վրա ես:»-ն ավելի լավ է հնչում, քան «Ճիշտ ճանապարհի վրա ես:»-ը:8: Ինձ համար «ճանապարհ»-ն ավելի հանգիստ, խաղաղ բառ է, քան «ուղի»-ն. «ուղի»-ն ավելի ինտենսիվ ու նպատակադրված շարժում է ակնկալում «իր վրա»(:D), քան «ճանապարհ»-ը: Բայց դե սա միայն իմ զգացածն է, լեզվաբանորեն չեմ կարող պնդել:

Մի ուրիշ հարց էլ.

Ստրիպտիզ` ըստ կառավարության

Նախագծի մեկ այլ հոդվածով սահմանված է, որ արգելվում է հաճախորդի և հեստապարի մասնակցի միջև ֆիզիկական շփումը, ինչպես նաև հաճախորդի մասնակցությունը հեստապարին։ Հաճախորդի և հեստապարի մասնակցի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մետր։

www.cdaily.am (http://www.cdaily.am/home/paper/2010_02_11/news/17413/)
«Հեստապար»:think: Որո՞նք են արմատները: Երկրորդ արմատը պարզ է, բայց առաջինը ծանոթ չի:oy: Գոնե «հեշտապար» լիներ, ավելի հեշտ կլիներ հասկանալը:8:

Ուլուանա
11.02.2010, 19:11
Ան ջան, ճիշտ ես, տեղին չէր:): Ես միայն այն նկատի ունեի, որ «ուղի»ն ավելի շատ ուղղություն ունի իր մեջ, քան «ճանապարհ»-ը: Ասենք՝ «Ճիշտ ուղու վրա ես:»-ն ավելի լավ է հնչում, քան «Ճիշտ ճանապարհի վրա ես:»-ը:8: Ինձ համար «ճանապարհ»-ն ավելի հանգիստ, խաղաղ բառ է, քան «ուղի»-ն. «ուղի»-ն ավելի ինտենսիվ ու նպատակադրված շարժում է ակնկալում «իր վրա»(:D), քան «ճանապարհ»-ը: Բայց դե սա միայն իմ զգացածն է, լեզվաբանորեն չեմ կարող պնդել:
Նշածդ իմաստային երանգներն իսկապես կան, բայց, միևնույն է, տարբերությունն ամեն դեպքում մնում է ոճական, քանի որ մեկը մյուսի փոխարեն կարելի է գործածել, թեկուզև որոշ դեպքերում մեկը մյուսից ավելի համահունչ կլինի համատեքստին։

Մի ուրիշ հարց էլ.

«Հեստապար»:think: Որո՞նք են արմատները: Երկրորդ արմատը պարզ է, բայց առաջինը ծանոթ չի:oy: Գոնե «հեշտապար» լիներ, ավելի հեշտ կլիներ հասկանալը:8:
Ճիշտն ասած՝ «հեստապար» բառն առաջին անգամ եմ լսում։ :o Ես «մերկապար» բառը գիտեի՝ որպես ստրիպտիզ։ :8 Բայց եթե էդպիսի բառ կա (երևի կա, համենայնդեպս, քիչ առաջ գուգլով որոնում տվեցի, մի քանի հատ բերեց), ինձ էլ է «հեշտապար» տարբերակն ավելի տրամաբանական թվում։ Բայց դե չգիտեմ... :esim

Շինարար
11.02.2010, 19:35
Ահա, թե ինչ գտա մեր շատ սիրելի Անտաշատ բլոգում (http://209.85.135.132/search?q=cache:ae717AQ9pSUJ:blog.antashat.com/%3Fp%3D581+%D5%B0%D5%A5%D5%BD%D5%BF&hl=en&strip=1)՝ Հեստ, հեստի –անհնազանդ, ըմբոստ: Հեստապար պետք է, որ նշանակի անհնազանդ կամ ըմբոստ պար, մեր հարգելի Եղիայեանը գուցե օգնի մեզ այս հարցում:8

Ուլուանա
11.02.2010, 19:41

Բայց նույնիսկ այդ դեպքում, միևնույն է, իմ կարծիքով, «հեշտապարն» ու «մերկապարը» իմաստային առումով շատ ավելի հաջող բառեր են, քան «հեստապարը», քանի որ ավելի դիպուկ են բնորոշում տվյալ պարը։

Katka
11.02.2010, 20:47
Դեպրեսսիան հայերենում երկու ս -ո՞վ է գրվում ու կա՞ այդ բառի հայերեն փոխարինողը: էլեկտրիֆիկացման հայերենը կա՞ ու կասե՞ք այս բառի արմատը:

Ուլուանա
11.02.2010, 21:05
Դեպրեսսիան հայերենում երկու ս -ո՞վ է գրվում ու կա՞ այդ բառի հայերեն փոխարինողը:
Դեպրեսիան մեկ ս–ով է գրվում։ Հայերեն համարժեքը ընկճախտն է։

_Հրաչ_
11.02.2010, 21:28
+

«Զոյգ»ը, իբրև երկուքէն մէկը, բնաւ ալ ռուսերէն չէ: Արևմտահաերէնը, որ բացարձակապէս ռուսական ազդեցութիւն չէ կրած, նմանապէս այդ բառով կը բնորոշէ երկուքէն մէկը, մենք ալ կ'ըսենք՝ ու՞ր է կօշիկիս զոյգը, որ է ընկերը: Ուրեմն սա համահայկական մտածողութեան ծնունդ է:

Արևմտահայերենում այդպես է, իհարկե, բայց արևելահայերենում «զույգ» եզրույթը կարող է օգտագործվել միայն «երկու» իմաստով, այնպես որ արևելահայերենում չի ընդունվում «զույգ»-ը որպես «թայ» իմաստով (այդպես էլ չիմացանք` չարաբաստիկ «թայ»-ը գրական հայերենում ինչ համարժեք ունի), այսինքն` չի կարելի ասել կոշիկիս զույգը, իմ զույգը (ընկերը) և այլն: Չեմ հիշում այժմ որևէ գրականություն, բայց ճշգրիտ հիշում եմ «զույգ» բառի գործածման կանոններն արևելահայերենում, որ ժամանակին ուսումնասիրել եմ: :)

_Հրաչ_
11.02.2010, 21:30
Բայց նույնիսկ այդ դեպքում, միևնույն է, իմ կարծիքով, «հեշտապարն» ու «մերկապարը» իմաստային առումով շատ ավելի հաջող բառեր են, քան «հեստապարը», քանի որ ավելի դիպուկ են բնորոշում տվյալ պարը։

Միգուցե «հեստապար» բառի մեջ տպագրական սխա՞լ է :think «Հեստ» արմատը խորթ է հայ հասարակությանը:

Ուլուանա
11.02.2010, 21:37
Միգուցե «հեստապար» բառի մեջ տպագրական սխա՞լ է :think «Հեստ» արմատը խորթ է հայ հասարակությանը:
Ես էլ էդպես մտածեցի, բայց հետո որոնում տվեցի, մի քանի օրինակ բերեց՝ տարբեր կայքերում, ու յուրաքանչյուրում հենց այդ բառը բազմիցս օգտագործված էր, բոլորն էլ՝ ս–ով։ :esim Բայց դե գուցե ինչ–որ տեղ տառասխալ է արվել, մյուսներն էլ առանց մտածելու պատճենել են, ու էդպես տարածվել է, ի՞նչ իմանաս...

Շինարար
11.02.2010, 21:42
Դե փաստորեն այդ "հեստ" արմատը կա, շատ տարածված է արևմտահայերեն գրականության մեջ, ինչ ապացույցն է գուգլով այդ բառը փնտրելիս բերված էջերի առատությունը, իմ վերջին հույսը Եղիայեանի լուսաբանումն է:))

_Հրաչ_
11.02.2010, 21:54
Ես էլ էդպես մտածեցի, բայց հետո որոնում տվեցի, մի քանի օրինակ բերեց՝ տարբեր կայքերում, ու յուրաքանչյուրում հենց այդ բառը բազմիցս օգտագործված էր, բոլորն էլ՝ ս–ով։ :esim Բայց դե գուցե ինչ–որ տեղ տառասխալ է արվել, մյուսներն էլ առանց մտածելու պատճենել են, ու էդպես տարածվել է, ի՞նչ իմանաս...

Այո, պատահում է, որպես օրինակ կարող ենք բերել... ասենք, «դոլլար» բառը: Չնայած ավելի հարմար տարբերակ չգտա` հայերեն արմատ, բայց «դոլլար» բառի օրինակով նշեմ, որ ճիշտը 2 «լ»-ով տարբերակն է, այսինքն` «դոլլար», բայց շատ բնագրերում այդ դրամական արժեքը հանդիպում ենք 1 «լ»-ով` «դոլար», որը սխալ է: Չնայած օտար լեզվից փոխառած բառում 1 «լ» ավելի կամ պակաս գրելով` հայոց լեզուն տուժած չի լինի, ամեն դեպքում ես կողմ եմ, որ թեկուզ փոխառած բառերը հայերենում գործածելիս ամեն գրագրության մեջ լինեն նույն ձևով:
Այ, այստեղից մի շատ հետաքրքիր լեզվական հարց հիշեցի, որ երկար ժամանակ այդքան ուսումնասիրելով՝ վերջնական ճիշտ տարբերակը չեմ գտնում. խոսքս «պատճե» կամ «պատճեն» բառի մասին է: Սկզբում ես ընդունել եմ առաջին տարբերակը ու իմացել եմ, որ դա է ճիշտը, մյուսը սխալ է, բայց հետո մեծ դժվարությամբ հարմարվեցի մյուսին` որպես առավել ճիշտ տարբերակ, քանի որ, մասնագիտության բերումով, օրենսգրքերում հանդիպեցի այդ տարբերակներից երկրորդը: Ամեն դեպքում, էլի ինչ-որ լրիվ չեմ ընդունում «պատճեն» արմատը :think Հիմա էլ վերջնականապես համոզված չեմ, թե դրանցից որ մեկն է ավելի ճիշտ:
Մեկ էլ հետաքրքիր է` արևմտահայերենում դրանցից որ մեկն է համարվում ճիշտ :)

Ուլուանա
11.02.2010, 22:05
....Այ, այստեղից մի շատ հետաքրքիր լեզվական հարց հիշեցի, որ երկար ժամանակ այդքան ուսումնասիրելով՝ վերջնական ճիշտ տարբերակը չեմ գտնում. խոսքս «պատճե» կամ «պատճեն» բառի մասին է: Սկզբում ես ընդունել եմ առաջին տարբերակը ու իմացել եմ, որ դա է ճիշտը, մյուսը սխալ է, բայց հետո մեծ դժվարությամբ հարմարվեցի մյուսին` որպես առավել ճիշտ տարբերակ, քանի որ, մասնագիտության բերումով, օրենսգրքերում հանդիպեցի այդ տարբերակներից երկրորդը: Ամեն դեպքում, էլի ինչ-որ լրիվ չեմ ընդունում «պատճեն» արմատը :think Հիմա էլ վերջնականապես համոզված չեմ, թե դրանցից որ մեկն է ավելի ճիշտ:
Մեկ էլ հետաքրքիր է` արևմտահայերենում դրանցից որ մեկն է համարվում ճիշտ :)
Արևմտահայերենում՝ չգիտեմ, բայց արևելահայերենում հաստատ ճիշտը պատճենն է։ Դրանում ոչ մի կասկած չկա։ :)

may
11.02.2010, 23:04
Միգուցե «հեստապար» բառի մեջ տպագրական սխա՞լ է :think «Հեստ» արմատը խորթ է հայ հասարակությանը:

Եթե չեմ սխալվում, հեստապար նշանակում է խրոխտ պար կամ ըմբոստ պար:

Sphinx
11.02.2010, 23:12
Ժող,հեստ, հեստել, հեստոտ,հեստորեն, հեստություն-արևելահայերենում համարվում են հնացած բառեր ( ժամ. հայերենի քառահատոր բացատրական բառարան, էջ 340):
հեստ, հեստոտ - անհնազանդ, ըմբոստ,անսաստ օր. 1.Ակռաները եղան փշուր հեստ հորեղբոր(ԱԻ):
2.Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին(ԱԻ):
հեստություն-անհնազանդություն,անսաստություն
հեստել-անհնազանդություն ցուցաբերել
Ես էլ ենթադրում եմ, որ նշանակում է անսանձ,սանձարձակ,այսինքն կապը կտրած պար::)

Եղիայեան
12.02.2010, 08:31
Հետաքրքիր է` դասականում ի՞նչ հիմունքով է կարելի «է»-ից հետո «վ» գրել: Դասականում էլ տրամաբանորեն պիտի գրվի կա՛մ «հեւի», կա՛մ էլ «հէւի», բառամիջում «վ» չպետք է լինի:
Ես առաջարկեցի «հէվի», որովհետեւ տենց IMHO գեղեցիկ ա նայվում:

Վելվետ ջան, մեկ էլ ասեմ, որ եթե «հևի»-ն միակ ճիշտ ձեւն է, ապա «հեւի»-ն էլ սխալ չի լինի, որովհետեւ երկուսն էլ նույն բանն են, ուղղակի մի դեպքում «ե» եւ «ւ» տառերը կցրած են իրար (ինչը չգիտես ինչու հիմա շատերը տառ են համարում):
Դասական ուղղագրութեամբ չունինք բացարձակապէս որևէ բառ, որում է-ին յաջորդէ «վ» կամ «ւ». ուրէմն հաւասարապէս մերժելի է հէվի և հէւի: Գալով ե-ով տարբերակին՝ մերժելի է նաև հեվին. ընդունելի է միայն հևի, և բնաւ նշանակութիւն չունի, թէ գրեր ենք հևի կած հեւի, կը բաւէ որ և-ը ընկալուի իբրև գումարը ե ու ւ տառերուն:

krunk Hayastani
12.02.2010, 17:47
Հարգելի լեզվաբաններ, խնդրում եմ որքան հնարավոր է պարզ բացատրել «որտեղ» և «ուր» բառերի տարբերությունը, քանի որ ինքս զգում եմ, թե որտեղ որն է կիրառելի, սխալ դեպքերը լսողությունս սղոցում են ամեն անգամ, բայց չեմ էլ կարող պետք եղած դեպքում բացատրել մարդկանց, թե ինչու է մի տեղ մեկը պետք, իսկ մի ուրիշ տեղ՝ մյուսը:8:
Մի հիթային երգի մեջ, օրինակ, ասվում է՝ «ո՞ւր գտնեմ քեզ հիմա»… Անհեթեթ է հնչում: Կամ էլ ասում են՝ «ո՞ւր փնտրեմ…»: Գրեթե նույն կերպ չի հնչում, ասենք, «որտե՞ղ գնամ»-ը:
Վերջերս էլ ակումբում մի շատ լավ բանաստեղծություն էի կարդում, բայց նախավերջին տողում «որտեղ»-ի փոխարեն «ուր»-ի կիրառությունը գցեց ստացածս ամբեղջ տպավորությունը:(…

Իմ դիտարկումների համաձայն «որտեղ»-ը վայր է, իսկ «ուր»-ն ունի ուղղություն: Այս բառերը միմյանց հարաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես «ճանապարհ»-ն ու «ուղի»-ն: ԻՀԿ:
Եզակի բացառություններից է, ասենք, «ո՞ւր ես կորել» արտահայտությունը:

Խնդրում եմ պարզաբանումներ մասնագետների կողմից: Նախապես շնորհակալ եմ:

Այո, «որտեղ»-ը վայր է նշում, իսկ «ուր»-ը ուղղություն: Ըստ իմ նկատածի՝ «ուր»-ը ընդունելի է «որտեղ»-ի իմաստով միայն անվանական ստորոգյալների հետ, ասենք՝ ուր է այսինչը կամ այսինչ բանը, որտեղ «է»-ն հանգույց է, ոչ թե օժանդակ բայ: «Ուր գտնել»-ը կամ «ուր գտնվել»-ը, «ուր փնտրել»-ը կամ «ուր ապրել»-ը շատ վատ են հնչում, որովհետև սրանք բայեր են, որոնք նախադասոըթյան մեջ բայական ստորոգյալ են կազմում, իսկ «ուր լինել»-ը նախադասության մեջ անվանական ստորոգյալ է:
Ես այսպես կձևակերպեի. «ուր»-ն օգտագործվում է ուղղություն ցույց տվող բայերի հետ (բայց ոչ ցանկացած բայի հետ) կամ «լինել» բայի հետ՝ «որտեղ»-ի նման:
Մի քիչ անկանոն ու անփույթ ձևակերպեցի, բայց կարծում եմ հասկացաք: :)

Եղիայեան
13.02.2010, 22:20
Արևմտահայերենում այդպես է, իհարկե, բայց արևելահայերենում «զույգ» եզրույթը կարող է օգտագործվել միայն «երկու» իմաստով, այնպես որ արևելահայերենում չի ընդունվում «զույգ»-ը որպես «թայ» իմաստով (այդպես էլ չիմացանք` չարաբաստիկ «թայ»-ը գրական հայերենում ինչ համարժեք ունի), այսինքն` չի կարելի ասել կոշիկիս զույգը, իմ զույգը (ընկերը) և այլն: Չեմ հիշում այժմ որևէ գրականություն, բայց ճշգրիտ հիշում եմ «զույգ» բառի գործածման կանոններն արևելահայերենում, որ ժամանակին ուսումնասիրել եմ: :)

Քիչ մը կը զարմանամ ծեր ըսածին վրայ: Կը թելադրեմ բանալ քառահատոր Ժամանակակից հայոց լեզուի բառարանը ու ստուգէք «զույգ» բառի 9-րդ նշանակութիւնը.« Երկու միասին գործածուող առարկաներից իւրաքանչիւրը»: Նոյն տեղը կրնաք նայիլ նաև 8-րդ իմաստին: Ապա անցնինք Է. Աղայեանի երկհատորին, ուր կը կարդանք. «Զոյգի ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ միաւորը»: Այս երկուքը կատարելապէս կը համապատասխանեն թդքերէն «թայ»-ին: Պատասխանեմ նաև այն հարցումին, թէ արևմտակաերէնի մէջ կիրարկելի՞ է «թայ»-ը,- ո՛չ, բացի այն պարագայէն ուր թրքերէն կը խօսինք և կամ հայերէն բառը չի գիտեր խօսողը: Յամենանյ դէպս շատ ծանօթ բառ է մերոնց:

Եղիայեան
13.02.2010, 22:29
Արևմտահայերենում՝ չգիտեմ, բայց արևելահայերենում հաստատ ճիշտը պատճենն է։ Դրանում ոչ մի կասկած չկա։ :)

Բառիս հեռաւոր սկզբնաձևն է «պատճեան», որ ժամանակի ընթացքին հնչիւնափոխուելով դարձած է «պատճեն», ճիշդ ինչպէս՝ ատեան>ատեն, ցորեան>ցորեն, գեհեան>գեհեն: Յայտնի չէ ինչու՝ սխալագրութեան հետևանքով բառս հետզհետէ արձանագրուած է ՊԱՏՃԷՆ՝ Է-ով. սա ստոյգ սխալագրութիւն է, սակայն նուիրականացած է:

VisTolog
16.03.2010, 19:20
Չգիտեմ, երևի եղելա, բայց հարցնեմ :))

Իմիջայլոց, ո՞նցա գրվում: Ինչ ձևով ասես չեմ հանդիպում:think
Ի միջի այլոց - չէ? :))

Ուլուանա
16.03.2010, 19:50
Չգիտեմ, երևի եղելա, բայց հարցնեմ :))

Իմիջայլոց, ո՞նցա գրվում: Ինչ ձևով ասես չեմ հանդիպում:think
Ի միջի այլոց - չէ? :))
Երկուսն էլ ճիշտ են, բայց ես, օրինակ, նախընտրում եմ միասին գրելաձևը՝ իմիջիայլոց։ :)

Հայկօ
16.03.2010, 20:02
Ես էլ միշտ առանձին եմ գրել :):

Ուլուանա
16.03.2010, 20:06
Երկուսն էլ ճիշտ են, բայց ես, օրինակ, նախընտրում եմ միասին գրելաձևը՝ իմիջիայլոց։ :)
Հըմ, նոր մի հետաքրքիր բան պարզեցի. նույն հեղինակի 1997 թվի բառարանում երկու ձևերն էլ նշված էին, իսկ 2008–ին լույս տեսած բառարանում միայն միասին գրելաձևն է նշված որպես ճիշտ։ :unsure
Փաստորեն, ճիշտ էի անում, որ միասինն էի նախընտրում։ :)) Ի դեպ, մինչև էդ բառարանների լույս տեսնելը ես լսել էի, որ անջատ գրելաձևը հնացած է համարվում, ու հիմա միայն միասինն է ճիշտ համարվում։ Մի խոսքով՝ միասին՝ իմիջիայլոց։

Հայկօ
16.03.2010, 20:16
Ինձ իմ բոլոր դասախոսները ու ճանաչածս բոլոր մասնագետները ասել են, որ երկուսն էլ ճիշտ են, սակայն նախընտրելին առանձին տարբերակն է: Ի միջի այլոց՝ սա տրամաբանորեն էլ է ճիշտ. չէ՞ որ սա գրաբար է և բառացիորեն նշանակում է «մյուսների միջև» (ռուսերեն, օրինակ, между прочим): Իսկ գրաբարում, ինչպես և արդի հայերենում, «մյուսների միջև»-ը գրվել է առանձին :):

Ուլուանա
16.03.2010, 20:22

Հա, էդ տրամաբանությունը պարզ է։ Բայց փաստն էն է, որ Դավիթ Գյուրջինյանի՝ համեմատաբար նոր՝ 2008 թ–ին լույս տեսած «Միասին, անջատ կամ գծիկով բառեր» բառարան–տեղեկատուում գրված է միայն միասին ձևը։ Նման դեպքերում արդեն կարևոր չէ, թե նախկինում ոնց էր ընդունված։ Հատկապես նախորդ հրատարակչության մեջ երկու ձևերի առկայությունը ցույց է տալիս, որ անջատ գրելաձևը, փաստորեն, հանվել է գործածությունից։

Հայկօ
16.03.2010, 20:27
Ուլուանա ջան, Դավիթ Գյուրջինյանը բնավ էլ անքննելի հեղինակություն չէ (համենայն դեպս՝ ինձ ու ոչ միայն ինձ համար) :): Եվ եթե կարելի է տրամաբանորեն բացատրել, թե ինչու՞ պիտի այդ բառը գրվի առանձին, ապա միասին գրելաձևը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի՝ բացի, իհարկե, արդեն որոշ չափով ձևավորված ավանդույթի ուժից: Ամեն դեպքում՝ այսօր երկուսն էլ ճիշտ են համարվում:

Ուլուանա
16.03.2010, 20:41

Ես չեմ պնդել, որ Դավիթ Գյուրջինյանն անքննելի հեղինակություն է։ Բայց ավելի վստահելի աղբյուր կարո՞ղ ես նշել, բացի տրամաբանությունից, որովհետև բոլորս էլ գիտենք, որ լեզվում, ցավոք, ոչ միշտ է տրամաբանությունը որոշում այս կամ այն լեզվական հարցի ճակատագիրը։ Փոխարենն ուղղակի ինչ–որ ձև ընդունվում է որպես ճիշտ, ու դրանից հետո արդեն էական չի լինում, թե այն որքանով է տրամաբանական։ Էսօր ես ու դու գործածում ենք բազմաթիվ բառաձևեր, որոնք տրամաբանական չեն, եթե խորանանք, ու նախկինում այլ են եղել, բայց էսօր էդպես է ընդունված, էդպես ենք օգտագործում, չէ՞։

Whyspher Whisper
17.03.2010, 01:59
Ես էլ "վերջի վերջո"-ի եմ հանդիպել միասին գրված: Իսկ դա ճի՞շտ է:

Արևածագ
17.03.2010, 09:04
Ես էլ "վերջի վերջո"-ի եմ հանդիպել միասին գրված: Իսկ դա ճի՞շտ է:

Այո', ճիշտը « վերջիվերջո» տարբերակն է: Աղբյուր. Հովհ. Բարսեղյան «Հայերեն ուղղագրական- ուղղախոսական, տերմինաբանական բառարան» :

Rammstein
18.03.2010, 01:24
Հըմ, նոր մի հետաքրքիր բան պարզեցի. նույն հեղինակի 1997 թվի բառարանում երկու ձևերն էլ նշված էին, իսկ 2008–ին լույս տեսած բառարանում միայն միասին գրելաձևն է նշված որպես ճիշտ։ :unsure
Փաստորեն, ճիշտ էի անում, որ միասինն էի նախընտրում։ :)) Ի դեպ, մինչև էդ բառարանների լույս տեսնելը ես լսել էի, որ անջատ գրելաձևը հնացած է համարվում, ու հիմա միայն միասինն է ճիշտ համարվում։ Մի խոսքով՝ միասին՝ իմիջիայլոց։

Ծիծաղս գալիս է… :lol

Տեսնես ինչո՞վ է «հին» առանձին գրելաձեւը։ Ես միշտ առանձին եմ գրել, ու հիմա էլ եմ առանձին գրում։ Հո տուն-տունի՞կ չի` էսօր սենց ա ճիշտ, վաղը` նենց… :esim

Harcaser
18.03.2010, 03:39
Ծիծաղս գալիս է… :lol

Տեսնես ինչո՞վ է «հին» առանձին գրելաձեւը։ Ես միշտ առանձին եմ գրել, ու հիմա էլ եմ առանձին գրում։ Հո տուն-տունի՞կ չի` էսօր սենց ա ճիշտ, վաղը` նենց… :esim
Իմիջիայլոց, այս բառի և նման այլ բարդությունների գրությունը շեշտի հետ է կապված: Եթե ցանկանաք, կմանրամասնեմ:

Շինարար
18.03.2010, 09:27
Իմիջիայլոց, այս բառի և նման այլ բարդությունների գրությունը շեշտի հետ է կապված: Եթե ցանկանաք, կմանրամասնեմ:

Իմ անչափ սիրելի Հարցասեր, թեման եթե բացված է և հարցը տրված է, ուրեմն ցանկություն կա, որ տվյալ հարցի վերաբերյալ ով ինչ հիմնավորված բան գիտի, սակայն եթե դու ցանկանում ես, որ քեզ առանձնահատուկ դիմեն, ապա այո, իմ հարգելի Հարցասեր, ինձ շատ հետաքրքրեց շեշտերի տեսությունը, խնդրում եմ՝ մանրամասնիր, ես մեծապես շնորհակալ կլինեմ:hi

Արևածագ
18.03.2010, 10:15
Շատ հաճախ, թե' գրառումներում, թե' հեռուստաեթերից լսում ենք « ոչ մեկ» աչք ծակող ու ականջ սղոցող տարբերակը: Այստեղ էլ երևի գրված կլինի դրա մասին, ուղղակի չեմ կարող թեմայի բոլոր գրառումները կարդալ: Արևելահայերենում անձին վերաբերող «ոչ մեկ» բառակապակցությունը պիտի միշտ գործածվի «ը» որոշյալ հոդով՝ «ոչ մեկը: ՈՒղղական հոլովով դրվող ենթական պարտադիր ունի «ը» հոդը՝ «Ոչ մեկը, Արմենը, քույրը չգնաց, չբերեց ...և այլն»:
Միայն որպես թվականով արտահայտված չափի մակբայ լինելու դեպքում կարող է գործածվել «ոչ մեկ»- ի անորոշ տարբերակը՝ «...զգուշացվում է ո'չ մեկ անգամ »:
Կարծում եմ «ոչ մեկ» -ի մասին ամեն էջում կարելի է հիշեցնել:)

Դատարկություն
21.03.2010, 14:15
Մի հարց ունեմ:oy Կարող է էլի են հարցրել, բայց ոնցոր չգտա:)

Այսօր մի տեղ գրառում էի անում ու հանդիպեցի հետևյալ խնդրին`

Շրջապատող աշխարհում ոչինչ չկա:

Հիմա «ոչինչ չկա» ասելը ճի՞շտ է. եթե «ոչինչ չկա», ուրեմն` «ամեն ինչ կա», սա ինձ սխալ թվաց, իսկ եթե օրինակ դրա փոխարեն գրեի` «ոչինչ կա», սա էլ սխալ կլիներ. եթե «ոչինչ կա» ուրեմն, այնուամենայնիվ, ինչ - որ բան կա, դրա համար էլ «ոչինչ» չի լինի:
Խնդրում եմ, ասեք թե ո՞ր տարբերակն է ճիշտ: (չնայած, ես վերջում «ոչինչ չկա»-ն ընտրեցի:)) )

Ուլուանա
21.03.2010, 17:20

«Ոչինչ չկա» արտահայտությունը ճիշտ է։ Հաշվի առնելով, որ հայերենում (ավելի ճիշտ՝ արևելահայերենում) ընդունված է կրկնակի ժխտումը, ի տարբերություն, օրինակ, անգլերենի, նմանատիպ արտահայտությունները ոչ միայն լրիվ բնական են, այլև այլ կերպ չէին էլ կարող լինել։
Համանման ձևով պետք է լինի «ոչինչ չեմ ուզում», ոչ թե «ոչինչ եմ ուզում», կամ «ոչինչ չգիտեմ», ոչ թե «ոչինչ գիտեմ»։ Մի խոսքով՝ արևելահայերենում նմանատիպ դեպքերում կրկնակի ժխտում է կիրառվում։
Ուրիշ բան, որ որոշ համատեքստերում կարող է, օրինակ, «ոչինչ կա» արտահայտությունը գործածվել՝ սպեցիֆիկ իմաստով, ոչ թե «ամեն ինչ կա» արտահայտության հակառակ իմաստով, այսինքն՝ էսպիսի դեպքերում պարզապես շեշտվում է հենց ոչնչի առկայությունը, ոչ թե ամեն ինչի բացակայությունը։

Շինարար
21.03.2010, 17:24

Ուղղակի Դատարկության հարցը երևի ավելի շատ փիլիսոփայության բնագավառին էր վերաբերվում, քան լեզվաբանության:))

Ուլուանա
21.03.2010, 17:32
Ուղղակի Դատարկության հարցը երևի ավելի շատ փիլիսոփայության բնագավառին էր վերաբերվում, քան լեզվաբանության:))
Դե, էն վերջին բերածս օրինակը կարծես թե հենց էդ ոլորտին էլ վերաբերում էր, էլի։ :)) ;)

Harcaser
22.03.2010, 01:56
Իմ անչափ սիրելի Հարցասեր, թեման եթե բացված է և հարցը տրված է, ուրեմն ցանկություն կա, որ տվյալ հարցի վերաբերյալ ով ինչ հիմնավորված բան գիտի, սակայն եթե դու ցանկանում ես, որ քեզ առանձնահատուկ դիմեն, ապա այո, իմ հարգելի Հարցասեր, ինձ շատ հետաքրքրեց շեշտերի տեսությունը, խնդրում եմ՝ մանրամասնիր, ես մեծապես շնորհակալ կլինեմ:hi
NO!
Ես բոլորովին դա նկատի չունեի. ուղղակի ուզում էի ասել, որ եթե ցանկություն ունեք, ապա կարող եմ մի երկու նախադասություն գրել:
Ինչևէ. ասելիքս վերաբերում է բարդություններին: Իմիջիայլոցը և սրա նմանները դասվում են կցական բարդությունների շարքին, իսկ այս բարդություններում երկրորդ բաղադրիչի շեշտը կայունացած է, առաջինինը` ընկած կամ խամրած, իսկ միջբաղադրիչային դադարը` վերացած. բառն արտասանվում է մեկ շեշտով` իմիջիայլո՜ց, մեկընդմի՜շտ և այլն:
Երբ առանձին-առանձին են գրվում, համարվում են վերլուծական բարդություններ: Ասեմ, որ նախընտրելին միասին գրելն է:

Աինի
22.03.2010, 20:40
Եւս մի շատ տհաճ ռուսաբանություն, որն ուղղակի ականջ է սղոցում:
Շատ ենք օգտագործում բանը կայանում է նրանում կամ բանը նրանում է արտահայտությունները: Սա ռուսաբանություն է եւ ուղղակի թարգմանություն Дело состоит в том կամ Дело в том արտահայտությունների: Ճիշտը հետեւյալն է՝ բանն այն է:

ծծծ այ քեզ... բան նրանում է, որ ճիշտ ձևն է ՝ բանը նրանում է

Ուլուանա
22.03.2010, 20:59
ծծծ այ քեզ... բան նրանում է, որ ճիշտ ձևն է ՝ բանը նրանում է
Ո՛չ, ճիշտը «բանն այն է» ձևն է։ Չիմանալու դեպքում գոնե էդ տոնով մի պնդեք։

Harcaser
23.03.2010, 15:13
ծծծ այ քեզ... բան նրանում է, որ ճիշտ ձևն է ՝ բանը նրանում է

Հայերենի լեզվամտածողությանը խորթ է բանը նրանումն է կառույցը. ռուսաբանություն է.
Կարդացեք Պ. Բեդիրյան, Հայ լեզուն և մեր խոսքը, Երևան, 1999, էջ 180:

Katka
25.03.2010, 13:59
Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:

Rammstein
25.03.2010, 16:13
Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:

Արեւելահայերենով` եթե չեմ սխալվում նռներն է ճիշտ։ Բայց օրինակ արեւմտահայերը կասեին նուռեր։

CactuSoul
25.03.2010, 16:26
Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:

Ենթադրում եմ, «նռնենի» բառի օրինակով, «նռներ» տարբերակը պիտի որ ավելի ընդունելի լինի:

Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Լեզվաբաննե՛ր ջան, բացատրեք, էլի:

Katka
25.03.2010, 16:28
Ենթադրում եմ, «նռնենի» բառի օրինակով, «նռներ» տարբերակը պիտի որ ավելի ընդունելի լինի:

Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Լեզվաբաննե՛ր ջան, բացատրեք, էլի:

Ես էլ մտածում եմ՝ նռներ: Դուռ-ի նման էլի:

Դեկադա
25.03.2010, 16:30
Ենթադրում եմ, «նռնենի» բառի օրինակով, «նռներ» տարբերակը պիտի որ ավելի ընդունելի լինի:

Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Լեզվաբաննե՛ր ջան, բացատրեք, էլի:

թե՞ նռեր:

Ուլուանա
25.03.2010, 16:37
Նուռ բառի հոգնակին ինչպես է ճիշտ՝ նռնե՞ր, թե՞ նուռեր:
Ճիշտը նռներն է։ CactuSoul–ը ճիշտ ստուգման ձև առաջարկեց. «նռնենի» բառն արդեն իսկ հուշում է ճիշտ ձևը։ «Դուռ» բառի հետ համեմատությունն էլ էր տեղին. երկուսի դեպքում էլ գրաբարյան ն–ն հոգնակիում պահպանվում է։

Հիդրոգեն
28.03.2010, 13:47
...Հայաստանի կառավարությունն դեկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և «Հարավկովկասյան երկաթուղի»...
Ստեղ "նը" վերջավորությունն ավելի ճիչտ ու հեշտ չէ՞ր արտասանվի: Ընդհանրապես, ո՞ր դեպքում է "նն" դրվում, իսկ որ դեպքում "նը": Երբ հաջորդող բառը ձայնավորով ա սկսվում, "նն" ձևն ինձ ավելի սիրուն ա թվում, բայց մյուսների մասին համոզված չեմ:
Մեկ էլ ռուսերենից ոնց թարգմանել "словесный паразит" բառակապակցությունը("մոլաբա՞ռ":yes) ու "в принципе" պարազիտը?

Harcaser
28.03.2010, 15:12

Շատ հեշտ է այս հարցում կողմնորոշվել.

Եթե հաջորդ բառն սկսվում է ձայնավոր հնչյունով, ապա «ն» հոդն ենք օգտագործում, եթե բաղաձայնով, ապա «ը» հոդը:

Օրինակ`
Արմենը գնաց
Արմենն ասաց

կառավարությունը դեկտեմբերի 3-ի....
կառավարությունն ամառային արձակուրդներին ...

բայց ձայնավոր տառերից երկուսը` «ե»-ն և «ո»-ն արտասանվում են «յէ» և «վօ», հետևաբար նրանցով սկսվող բառերին նախորդողը պետք է ը հոդով դրվի.
Օրինակ`

Արմենը եկավ
Սոսը ողջունեց ներկաներին

Մեկ ուրիշ կանոն էլ կա.
Այն բառերը, որոնք սկզբում ունեն սկ-, զբ-, սպ-, զբ-, զգ- սկ-, նույնպես նախորդ բառը «ն» հոդով են պահանջում.

Օրինակ`
Խաղն սկսվեց
Արսենն զբաղված է
Հյուրն սպասեց և այլն:

"словесный паразит"-մակաբույծ բառ(եր)

Հիդրոգեն
28.03.2010, 16:26
Այն բառերը, որոնք սկզբում ունեն սկ-, զբ-, սպ-, զբ-, զգ- սկ-, նույնպես նախորդ բառը «ն» հոդով են պահանջում
Այ սրա մասին էի հարցնում: Մյուս երկուսը տրամաբանորեն հասկանալի են, իսկ էս մեկը մի քիչ տարօրինակ ա թվում: Էտ ո՞նց պետքա կարենաս կարդաս:

Հայկօ
28.03.2010, 16:29
Սկզբում թու՜յլ «ը» ա հնչում :): Ըսկսվել, ըզգալ, ըզբաղվել: Հլը կարդա. «կինոն սկսվում ա ժամը յոթին» ;):

Tanamasi
28.03.2010, 17:58
Ժող, ո՞վ գիտի, թե հայերեն возрастные часы ոնց է թարգմանվում. տարիքային ժամեր թե ժամացույցներ։

Հիդրոգեն
28.03.2010, 18:21
Սկզբում թու՜յլ «ը» ա հնչում : Ըսկսվել, ըզգալ, ըզբաղվել: Հլը կարդա. «կինոն սկսվում ա ժամը յոթին»:
Կարելի ա մեկ էլ "սվոցով" սկսել նման բառերը՝ առանց "ը"-ի: Ես տենց էլ անում եմ, դրա համար էլ զարմացա: "Ըսկսվել"-ու պահով երևի ուղակի չեմ նկատել ուրիշների նման արտասանությունը, հլը ուշադիր կլնեմ:

Դատարկություն
28.03.2010, 18:36
Ժող, ո՞վ գիտի, թե հայերեն возрастные часы ոնց է թարգմանվում. տարիքային ժամեր թե ժամացույցներ։
Գիտեմ, որ биологические часы-ն թարգմանվում է կենսաբանական ժամացույցներ, երևի նմանապես էլ возрастные часы-ն կթարգմանվի տարիքային ժամացույցներ:)

Ռուֆուս
28.03.2010, 18:40
Գիտեմ, որ биологические часы-ն թարգմանվում է կենսաբանական ժամացույցներ, երևի նմանապես էլ возрастные часы-ն կթարգմանվի տարիքային ժամացույցներ:)

Ոչ թե ժամացույցներ, այլ ժամացույց :)

Դատարկություն
28.03.2010, 18:46
Ոչ թե ժամացույցներ, այլ ժամացույց :)
Մենք բիոռիթմերին ասում ենք նաև կենսաբանական ժամացույցներ, երևի դրա համար էլ սխալվել եմ:)
Շնորհակալ եմ:)

Rammstein
28.03.2010, 19:12
Շատ հեշտ է այս հարցում կողմնորոշվել.

Եթե հաջորդ բառն սկսվում է ձայնավոր հնչյունով, ապա «ն» հոդն ենք օգտագործում, եթե բաղաձայնով, ապա «ը» հոդը:

Օրինակ`
Արմենը գնաց
Արմենն ասաց

կառավարությունը դեկտեմբերի 3-ի....
կառավարությունն ամառային արձակուրդներին ...

բայց ձայնավոր տառերից երկուսը` «ե»-ն և «ո»-ն արտասանվում են «յէ» և «վօ», հետևաբար նրանցով սկսվող բառերին նախորդողը պետք է ը հոդով դրվի.
Օրինակ`

Արմենը եկավ
Սոսը ողջունեց ներկաներին

Մեկ ուրիշ կանոն էլ կա.
Այն բառերը, որոնք սկզբում ունեն սկ-, զբ-, սպ-, զբ-, զգ- սկ-, նույնպես նախորդ բառը «ն» հոդով են պահանջում.

Օրինակ`
Խաղն սկսվեց
Արսենն զբաղված է
Հյուրն սպասեց և այլն:

"словесный паразит"-մակաբույծ բառ(եր)

Էսքանի տեղը կարելի է ուղղակի ասել, որ եթե հաջորդ բառի առաջին հնչյունը բաղաձայն է, ապա գրում ենք ձայնավոր` «ը», եթե առաջին հնչյունը ձայնավոր է (այդ թվում գաղտնավանկի «ը»-ն), ապա գրում ենք բաղաձայն «ն» («սկսել»-ը սկզբում գաղտնավանկ «ը» ունի)։

Բայց ասեմ նաեւ, որ էդքան խիստ չի էս ամեն ինչը, օրինակ` եթե գրենք «Պողոսը ասաց», էլի սխալ չի կարելի համարել։

Հիդրոգեն
28.03.2010, 20:07
Բայց ասեմ նաեւ, որ էդքան խիստ չի էս ամեն ինչը, օրինակ` եթե գրենք «Պողոսը ասաց», էլի սխալ չի կարելի համարել։
Հա, բայց պաշտոնական տեղեկատվության մեջ էտ գաղտնավանկից առաջ դրվող "ն"-ն ինձ անընդհատ աչք էր ծակում, հարցն էլ դրան էր վերաբերվում:
հ.գ. օվերքվոթինգը ստեղ արգելված չի՞:

lusattik
02.04.2010, 17:59
ժող ջան, ինչքան հիշում եմ լ-ից առաջ հնչվող R հնչյունը գրվում է ռ՝ բացառությամբ Կարլ հատուկ անվան. ո՞րն է ճիշտ՝ Կառլե՞ն, թե՞ Կարլեն:
Խնդրում եմ տալ հիմնավորված պատասխան :

Rammstein
03.04.2010, 13:09
ժող ջան, ինչքան հիշում եմ լ-ից առաջ հնչվող R հնչյունը գրվում է ռ՝ բացառությամբ Կարլ հատուկ անվան. ո՞րն է ճիշտ՝ Կառլե՞ն, թե՞ Կարլեն:
Խնդրում եմ տալ հիմնավորված պատասխան :

Եթե չեմ սխալվում «Կարլեն» անունը առաջացել է Կարլ Մարքսի ու Լենինի անուններից։ Հետեւաբար` Կարլեն։

Sphinx
04.04.2010, 17:15
Եթե չեմ սխալվում «Կարլեն» անունը առաջացել է Կարլ Մարքսի ու Լենինի անուններից։ Հետեւաբար` Կարլեն։

Ճիշտ ես , տրամաբանորեն ճիշտ կլիներ գրել Կարլեն, բայց գրվում է Կառլեն (տե'ս «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»,Երևանի համալսարանի հրատարակչություն,1988թ):

Yeghoyan
04.04.2010, 17:26
Մարդիկ, մի հատ հուշեք կամանց ու կամաց տարբերությունը որնա՞, թե՞ մեկը սխալա:8

Ու էն մեր հայկական зонтик-ը հայերեն անձրևանո՞ց, թե՞ անձրևոց:

Հայկօ
04.04.2010, 17:38
Մարդիկ, մի հատ հուշեք կամանց ու կամաց տարբերությունը որնա՞, թե՞ մեկը սխալա:8

Ու էն մեր հայկական зонтик-ը հայերեն անձրևանո՞ց, թե՞ անձրևոց:

Կամաց, կամանցը սխալ ա:

Անձրևանոց կամ հովանոց:

Tanamasi
05.04.2010, 11:46
Гетерохроноость հայերեն ո՞նց է թարգմանվում։ Իմաստը՝ տարբեր ժամանակներում հասնելն է, բայց …:esim
Օգնությո՜՜՜՜՜ւն:scare

Ֆոտոն
05.04.2010, 14:32
Սինխրոն բառի հակառակն է ոնց որ: Սինխրոնը կարծեմ թարգմանվում է համաժամանակյա, միաժամանակ: Իսկ քոնը երևի տարաժամյա, ոչ միաժամանակ:
Բառարաններումս չկար բառը: :)

Sphinx
05.04.2010, 17:05
Քանի որ այս բառը կազմված է հունարեն տարբեր և ժամանակ արմատներից, ճշգրիտ համարժեքը , կարծում եմ, կարելի է համարել մեր ունեցած տարաժամանակություն, տարաժամանակյա բառերը և դա լիովին դիտել որպես նրանց իմաստներից մեկը:
Ֆոտոն ջան,առաջարկածդ տարաժամյա տարբերակը ,ինձ թվում է,այնքան էլ հարմար չէ, քանի որ մենք ունենք տարաժամ բառը , որն ունի անպատեհ,անժամանակ իմաստը:

Հայկօ
05.04.2010, 17:12
Гетерохроноость հայերեն ո՞նց է թարգմանվում։ Իմաստը՝ տարբեր ժամանակներում հասնելն է, բայց …:esim
Օգնությո՜՜՜՜՜ւն:scare

Տերմին ա, չէ՞: Տերմինները, որպես կանոն, չեն թարգմանվում, եթե արդեն ընդունված ու հայտնի համարժեքը չկա: Էս դեպքում կա՛մ պիտի գրես «հետերոքրոնություն», կա՛մ էլ ուղղակի ավելի լայն բացատրես՝ «տարբեր ժամանակներում հասնելը» :):

Եթե անպայման ուզում ես հայերեն ու մի բառով, ամենահարմարը «տարաժամանակայնությունն» ա :{:

Tanamasi
05.04.2010, 19:09

Երևի, ուղղակի կուրսայինի մեջ ասում են, որ նախընտրելի է հայերեն թերմինը գրել։ Բայց «տարաժամանակայնությունը» շատ չբռդիկ ա, երևի հետերոքրոնություն էլ գրեմ, մերսի ։)

Sphinx
05.04.2010, 21:32
Տերմին ա, չէ՞: Տերմինները, որպես կանոն, չեն թարգմանվում, եթե արդեն ընդունված ու հայտնի համարժեքը չկա:

{:

Այդպիսի կանոն, որպես կանոն , գոյոււթյուն չունի:Բոլոր հայտնի համարժեքները սկզբում թարգմանվում են, գործածվում օտարի հետ , ապա ժամանակի ընթացքում համընդհանուր գործածություն գտնելով՝ հանձնարարելի համարվում հատուկ որոշմամբ::P

աշոտ24
07.04.2010, 03:19
Ժող ջան, մի հարց ունեմ`
Ո՞րն է տարբերությունն «անել»-ի ու «արել»-ի միջև

Ուլուանա
07.04.2010, 04:51
Ժող ջան, մի հարց ունեմ`
Ո՞րն է տարբերությունն «անել»-ի ու «արել»-ի միջև
Անել – անորոշ դերբայ (ցույց է տալիս գործողության ընդհանուր գաղափար՝ առանց որևէ քերականական մասնավորման)
Արել – վաղակատար դերբայ (արել եմ/էի, արել ես/էիր, արել է/էր)։

Հիդրոգեն
11.04.2010, 18:25
"ԱՄՆ"-ի ստորոգյալները եզակի թվով է պետք դնել, թե՞ հոգնակի:

My World My Space
11.04.2010, 18:36
"ԱՄՆ"-ի ստորոգյալները եզակի թվով է պետք դնել, թե՞ հոգնակի:
միանշանակ եզակի

Շինարար
11.04.2010, 20:41
"ԱՄՆ"-ի ստորոգյալները եզակի թվով է պետք դնել, թե՞ հոգնակի:

Հոգնակի թվով:) Ամերիկայի Միացյալ Նահանգները բառակապակցության մեջ իմաստային գլխավոր դերը պատկանում է Նահանգներին, իսկ Ամերիկայի-ն և Միացյալ-ը լրացումներ են:
եզ.- նահանգ
հոգն.- նահանգներ

Օրինակներ՝

Արիզոնան նահանգ է:
Արիզոնան, Ֆլորիդան և Օհայոն նահանգներ են:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհում գերիշխող դիրք ունեն::)

Ariadna
11.04.2010, 21:00
Վայ, քանի էս թեման ակտիվացել ա, ինձ տանջամահ անող մի հարց էլ ես տամ :) Ուրեմն Հ1-ով մի հաղորդում կա, երևի նկատած կլինեք՝ Ապրեցեք առողջ։ Այ ինձ հետաքրքրում է, արդյո՞ք ապրեցեքը ճիշտ է, թե՞ պետք է լինի՝ ապրեք առողջ։ Ես ամեն անգամ ներվայնանում եմ էդ հաղորդումը տեսնելիս, միգուցե ես սխալ եմ, և իզուր եմ նյարդեր քայքայում:) Բայց ըստ իս դա ավելի բարբառային է, Ղարաբաղի, Շամշադինի կողմերում օգտագործվող։ Օրինակ մեր շամշադինցի հարևանը ամեն ամիս վերելակում հայտարարություն է կպցնում՝ մուծեցեք պարտքերը։

My World My Space
11.04.2010, 21:21
Հոգնակի թվով:) Ամերիկայի Միացյալ Նահանգները բառակապակցության մեջ իմաստային գլխավոր դերը պատկանում է Նահանգներին, իսկ Ամերիկայի-ն և Միացյալ-ը լրացումներ են:
եզ.- նահանգ
հոգն.- նահանգներ

Օրինակներ՝

Արիզոնան նահանգ է:
Արիզոնան, Ֆլորիդան և Օհայոն նահանգներ են:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհում գերիշխող դիրք ունեն::)

Սխալվում ես, հարգելիս, ԱՄՆ-ը երկիր է, և երկրի անունը չի կարող հոգնակի լինել,
Օրինակ` Ռուսաստանը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին (աստված ոչ անի.....:))
Ամերիկայի Միացյալ նահանգները միջուկային գերտերություն է....
Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենամեծ Հյուսիսային ամերիկայի ամենամեծ պետությունն է:
իսկ քո բերած օրինակը սխալ է ու զուրկ հիմնավորումից. քանի որ ճիշտ է նահանգները հոգնակի է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները` երկիր է:

Շինարար
11.04.2010, 21:54

Եթերից ամեն դեպքում անընդհատ ասում են. «Ամերիկայի Մաիցյալ Նահանգները ձգտւմ են, գտնում են, ուզում են…», վստահ չեմ կարող պնդել, բայց հակված եմ մտածելու, որ եթե հաջորդող ստորոգյալն արտահայտված է բայով, ապա պետք է դնել հոգնակիով, իսկ եթե հաջորդող ստորոգյալը իր կազմում ունի գոյական անուն, որը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամբողջականությունը, պետք է դնել եզակիով:
Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում Իրանի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆեդերատիվ հանրապետություն է:

Նույնը այլ նմանատիպ հատուկ անունների դեպքում:
Ալպերը ձգվում են այսինչ տարածքով:
Ալպերը լեռնաշղթա է:

Ամեն դեպքում, չեմ պնդում, Սֆինքս, որտե՞ղ ես, օգնիր ինձ:(

Մանուլ
11.04.2010, 22:02

Գոյություն ունեն միայն հոգնակի թիվ ունեցող գոյականներ: Դրանք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ալպերը, Անդերը, Կարպատները, Հիմալայները, Ֆիլիպինները, Նիդեռլանդները: Այս գոյականների հետ ստորոգյալը միշտ դրվում է եզակի թվով:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պետություն է:
My World My Space-ը ճիշտ է:

Մանուլ
11.04.2010, 22:12
Վայ, քանի էս թեման ակտիվացել ա, ինձ տանջամահ անող մի հարց էլ ես տամ :) Ուրեմն Հ1-ով մի հաղորդում կա, երևի նկատած կլինեք՝ Ապրեցեք առողջ։ Այ ինձ հետաքրքրում է, արդյո՞ք ապրեցեքը ճիշտ է, թե՞ պետք է լինի՝ ապրեք առողջ։ Ես ամեն անգամ ներվայնանում եմ էդ հաղորդումը տեսնելիս, միգուցե ես սխալ եմ, և իզուր եմ նյարդեր քայքայում:) Բայց ըստ իս դա ավելի բարբառային է, Ղարաբաղի, Շամշադինի կողմերում օգտագործվող։ Օրինակ մեր շամշադինցի հարևանը ամեն ամիս վերելակում հայտարարություն է կպցնում՝ մուծեցեք պարտքերը։

Ապրեցե՛ք ձևը ճիշտ է :): Այ արգելական հրամայականի դեպքում մի՛ ապրեցեք ձևը սխալ է, պիտի լինի մի՛ ապրեք:
Ուղղակի հնացած ձև է, մեծ դասախոսներն են օգտագործում միայն :)): Դրա համար էլ խորթ է ականջի համար:

Շինարար
12.04.2010, 17:22
Եթերից ամեն դեպքում անընդհատ ասում են. «Ամերիկայի Մաիցյալ Նահանգները ձգտւմ են, գտնում են, ուզում են…», վստահ չեմ կարող պնդել, բայց հակված եմ մտածելու, որ եթե հաջորդող ստորոգյալն արտահայտված է բայով, ապա պետք է դնել հոգնակիով, իսկ եթե հաջորդող ստորոգյալը իր կազմում ունի գոյական անուն, որը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամբողջականությունը, պետք է դնել եզակիով:
Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում Իրանի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆեդերատիվ հանրապետություն է:

Նույնը այլ նմանատիպ հատուկ անունների դեպքում:
Ալպերը ձգվում են այսինչ տարածքով:
Ալպերը լեռնաշղթա է:

Ամեն դեպքում, չեմ պնդում, Սֆինքս, որտե՞ղ ես, օգնիր ինձ:(

Ժողովուրդ, ես հայոց լեզվի շարահյուսության ինչ-որ ձեռնարկում նայեցի, ուրեմն կան հոգնակիակերպ հատուկ անուններ, որոնք եզակիի նշանակություն ունեն: Հենց Միացյալ Նահանգների օրինակն էլ բերված էր:
Օրինակ՝ Միացյալ Նահանգները ներխուժել է Իրաք:
«Կայծերը» հետաքրքիր վեպ է:

Ես, փաստորեն, սխալ էի:

Ուլուանա
12.04.2010, 18:19
Ապրեցե՛ք ձևը ճիշտ է :): Այ արգելական հրամայականի դեպքում մի՛ ապրեցեք ձևը սխալ է, պիտի լինի մի՛ ապրեք:
Ուղղակի հնացած ձև է, մեծ դասախոսներն են օգտագործում միայն :)): Դրա համար էլ խորթ է ականջի համար:
Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ հնացած ձև է, անձամբ ես խորհուրդ կտայի խուսափել էդ ձևից՝ ապահովության համար, ու ընդհանրապես ցանկացած հնացած ձևից, որի ոչ հնացած համարժեքը կա ու ավելի գործածական է, արժե խուսափել։ Նոր կամ ուղղակի չհնացած ձևերը հիմնականում ոչ ոք իրավունք չունի չընդունելու, բայց հնացած ձևերը հաճախ են տարակարծություն առաջացնում ու իզուր խնդրի առաջ կարող ես կանգնել։

boooooooom
12.04.2010, 22:55
Չծիծաղեք խնդրում եմ, հարցս շատ հասարակ է. Ժամ ասելուց ոնց է ճիշտ ասենլ. հինգին 15 պակաս, թե հինգից 15 պակաս. /մեծամասնությունը օգտագործում է 1-ին տարբերակը, բայց ինձ թվում է 2-րդն է ճիշտ/

Yeghoyan
12.04.2010, 23:06
Չծիծաղեք խնդրում եմ, հարցս շատ հասարակ է. Ժամ ասելուց ոնց է ճիշտ ասենլ. հինգին 15 պակաս, թե հինգից 15 պակաս. /մեծամասնությունը օգտագործում է 1-ին տարբերակը, բայց ինձ թվում է 2-րդն է ճիշտ/

Քեզ ճիշտ էլ թվում է, ճիշտ է հինգից 15 պակասը, բայց չգիտես ինչի մեծամասնությունը օգտագործում է հինգին 15 պակաս տարբերակը:

Հ.Գ. Ոնց որ ուրբաթախոս լինենք:

Rammstein
13.04.2010, 01:08
Չծիծաղեք խնդրում եմ, հարցս շատ հասարակ է. Ժամ ասելուց ոնց է ճիշտ ասենլ. հինգին 15 պակաս, թե հինգից 15 պակաս. /մեծամասնությունը օգտագործում է 1-ին տարբերակը, բայց ինձ թվում է 2-րդն է ճիշտ/

Ճիշտը «հինգին 15 պակաս» ձեւն է։ Այսինքն` այլ կերպ ասած` ժամը հինգին (հինգը դառնալուն) պակասում է 15 րոպե։
Ու ընդհանրապես, ի՞նչ գործ ունի բացառական հոլովը այստեղ։

Yeghoyan
13.04.2010, 09:58
Ճիշտը «հինգին 15 պակաս» ձեւն է։ Այսինքն` այլ կերպ ասած` ժամը հինգին (հինգը դառնալուն) պակասում է 15 րոպե։
Ու ընդհանրապես, ի՞նչ գործ ունի բացառական հոլովը այստեղ։

Ավետ :aaa
Իմ դպրոցի ուսուցիչ կոչվածն ինձ ասելա, որ հինգին պակաս չի կարա լինի :8 սխալա՞ ասել:

Պանդուխտ
13.04.2010, 10:09
1. Ինչպէ՞ս հասկնալ Վէրք-ի նախաբանէն առնուած հետևեալ տողերը.«Ախր թէ լուսավորյալ լեզուն լավ է, ու քարերն էլ պէտք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ (աշխատավարձ), նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանտին (թարգմանին): Էն լեզվագետ իմաստունը թող գնա, կանգնի, գոռա, ջանը դուրս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցաւի:

Ախր թէ լուսավորյալ լեզուն լավ է, ու քարերն էլ պէտք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ (աշխատավարձ), նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանտին (թարգմանին): Էն լեզվագետ իմաստունը թող գնա, կանգնի, գոռա, ջանը դուրս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցաւի:
Երեւի թէ խօսքը կը վերաբերի գրաբարին:
Եթէ գրաբարը լաւ է (հասկընալի), ու քարերն ալ պէտք է տրաքեն ու հասկնան, ալ բաշխիշ, նշան, պատիւ ինչո՞ւ կու տան թարգմանին: Այն լեզուագէտ իմաստունը (թարգմանիչը) թո՛ղ երթայ, կենայ, գոռայ, հոգին դուրս գայ, լսողը թող իւրովի հասկնայ, լուսաւորեալի (թարգմանիչի) գլուխը մեղք չէ՞, որ ցաւի (յոգնի):

Այսինքն՝ ի զուր ինչո՞ւ թարգմանել կուտանք գրաբարը, եթէ հասկնալի է: Եթէ թարգմանել կու տանք, ուրեմն հասկնալի չէ, հետեւաբար անտեղի է զայն պաշտպանելը աշխարհաբարի դիմաց:

Rammstein
13.04.2010, 11:16
Ավետ :aaa
Իմ դպրոցի ուսուցիչ կոչվածն ինձ ասելա, որ հինգին պակաս չի կարա լինի :8 սխալա՞ ասել:

Ասյա, իմ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին ասել ա, որ ճիշտը «բըռ-նըկ-վել» ձեւն ա, «բըռ-ընկ-վել»-ի փոխարեն։ Մյուս դասատուս ինձ ցածր թվանշան էր նշանակել, որովհետեւ «ոսկոր» բառի հոգնակին գրել էի «ոսկրեր», ասում էր` տենց բառ չկա, պիտի լինի «ոսկորներ»։ Մեկ այլ հայ գրականության դասատու ինձ ասում էր, որ «օ» ու «ֆ» տառերը նույնպես Մաշտոցինն են։ Մեկ այլ դասատու էլ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ն կարդում էր սենց. «Ճանաչել զիմաստություն եւ զըխրատ, իմանալ զըբանըս հանճարոց» (երեւի «Յ»-ն «Ց»-ի նման ա, իմացել ա թե «հանճարոց» ա)։
Ասածս ի՞նչ ա, դասատուները անվերջ հեռու են էտալոն լինելուց։ :[

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին. արի տրամաբանենք։ Օրինակ` եթե մարդը փող չունի, ասում է «Ինձ փող է պակասում։» «ինձ»-ը տրական հոլովում է, ոչ թե բացառական, չի ասում «Ինձնից փող է պակասում։»։
Եթե ասենք «Իմ գրպանից 20,000 դրամ պակասեց», դա կլինի ճիշտ, որտեւ կատարվեց գործողություն։ Եթե ասենք «Իմ գրպանից 20,000 դրամ է պակասում», դա նույնպես սխալ չի լինի, բայց կունենա «5-ին 15 պակաս»-ից լրիվ տարբեր իմաստ` կնշանակի, որ այս պահին իմ գրպանի միջից 20,000 դրամ է պակասում, ու էդ պակասելը դեռ ընթացքի մեջ է (օրինակ` գրպանը ծակ է :)))։
Իսկ «հինգից պակաս» նշանակում է հիգից քիչ, այսինքն` (–∞ ; 5)։ Նմանապես կարելի է ասել «հինգից ավելի», որը կնաշակի (5 ; +∞)։ :)

Tornado
13.04.2010, 18:40
Էդ բառերը անեզական գոյականներ են ու գործածվում են եզակի թվով: Օրինակ՝ Նիդերլանդներ, Ապալաչներ, «Նահանգներ»-ով վերջացող բառեր եւ այլն:

Tornado
13.04.2010, 18:43
Մի հարց էլ ես տամ. հոլովական վերջավորությունները ու նմանատիպ բաները չակերտների մե՞ջ են գրվում թե դրսում ու գծիկով::think Էդ կանոնը անընդհատ փոխում են:

Katka
14.04.2010, 12:38
Մին հարց տամ: Առաջարկ եւ առաջակություն բառերի կիրառման տարբերությունը: Ո՞ր դեպքերում է ճիշտ կիրառել «առաջարկ անել» եւ ո՞ր՝ «առաջարկություն անել»: «Առաջարկ» եւ «առաջարկություն» բառերի տարբերությունը ո՞րն է:

Sphinx
15.04.2010, 07:56

Առաջարկ բառի իմաստներից մեկը հենց առաջարկությունն է:
Առաջարկ - քննարկման կամ ընդունման նպատակով ներկայացվող որոշակի միտք , ձևակերպված առաջարկություն: Քննարվեցին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ (ներկայացված, արված) առաջարկությունները(առաջարկները): Պարզապես, գործնականում, որոշակի բովանդակությամբ պաշտոնական տեքստերում, նախընտրելի է դարձել առաջարկություն բառը, իսկ ընդհանրապես երկուսն էլ կարելի է գործածել:
Իսկ առաջարկ բառի մյուս իմաստն է՝ որևէ քայլ կատարելու հրավերը, դիմումը:Նրան՝ խումբը ղեկավարելու առաջարկ արեցին:
Առաջարկություն անել- ամուսնության առաջարկ անել

Օգտ. գրակ.«Ժամ.հայոց լեզվի բացատրական բառարան»,ՀՍՍՀ ԳԱ հրատ.,Եր. 1969,էջ 174:

Yevuk
20.04.2010, 14:39
Մի հարց ունեմ: Կասե՞ք, թե որն է ճիշտ, կանացի հագուստ թե՞ կանանց հագուստ:

Դեկադա
20.04.2010, 14:55
Մի հարց ունեմ: Կասե՞ք, թե որն է ճիշտ, կանացի հագուստ թե՞ կանանց հագուստ:

Կանացի հագուստ- այսինքն կնոջ համար նախատեսված, կնոջ համար պիտանի: օր. հագուստ, գուլպա:

Կանանց հագուստ- կարծում եմ սա քանակական առումով է օգտագործվում: օր. Կանանց հագուստը շատ գեղեցիկ էր:

Yevuk
20.04.2010, 18:29
Կանացի հագուստ- այսինքն կնոջ համար նախատեսված, կնոջ համար պիտանի: օր. հագուստ, գուլպա:

Կանանց հագուստ- կարծում եմ սա քանակական առումով է օգտագործվում: օր. Կանանց հագուստը շատ գեղեցիկ էր:

Բայց հագուստը կանացի լինում է՞: Ինձ հենց դա է պետք՝ կնոջ համար նախատեսված հագուստ: Ես էլ էի մտածում, որ կանանց համար նապատեսված հագուստը կանացի հագուստ է, բայց մեկը ինձ փորձեց ապացուցել, որ հագուստը կանացի չի լինում, այլ լինում է կնոջ, կանանց:

Դեկադա
20.04.2010, 18:39

Ուրեմն Է.Դ.Աղայանի « արդի հայերենի բացատրական բառարան» -ում կա էսպիսի բացատրություն.
Կանացիազգեստ, կանացիահանդերձ - կանացի զգեստ հագած:

Ինչպես տեսնում ես գրված չի կնոջ զգեստ հագած, գրված է կանացի զգեստ հագած: Կանացի ածականն է հիմքը, այսինքն զգեստը կնոջ համար պիտանի՝ նախատեսված՝ հարմար:

Ես էսքանով կարամ օգնեմ, եթե կուզես սպասենք, լեզվագետները ավելի սպառիչ պատասխան կտան:

Sphinx
20.04.2010, 19:56
Այս հարցը , ի դեպ, բավականին «մեծ տարիք» ունեցող հարցերից է, անկախ նրանից , թե բառարանում ինչ է գրված: Խնդիրը հետևյալն է. օրինակ, ռուսերենում կանանց բնորոշ (женственный) և կանանց համար նախատեսված, կանանց վերաբերյալ (дамский, женский)նշանակություներին համապատասխանող բառերը որոշակիորեն տարբեր են ,գործնականում, հայերենում ևս ճիշտ է համարվել տարբերակել դրանք ,այսպես .
կանանց սրահ, բայց՝ կանացի շարժուձև
Իմ համոզմամբ, բառարանում հստակեցված չէ այս տարբերությունը, իսկ քառահատոր բառարանում բերված օրինակները բոլորովին հաջող չէին:

Եղիայեան
22.04.2010, 06:33
Կանացի զգեստ և կանանց զգեստ՝ երկուքն ալ անյաջող են: Յարմարագոյնն է «կնոջական» զգեստ:

Եղիայեան
22.04.2010, 06:44
Կանացի՝ կնոջ յատուկ չի նշանակեր, աւելի ճիշդը՝ ոչ այնքան կնոջ յատուկ, որքան՝ իր մէջ իգականդրոշմ կրող. իգականութիւն բովանդակող. օրինակ՝ կանացի նազանք, կանացի մօտեցում, կանացի զգայնութիւն և այլն: Կանացի հագուստ, այս պարագային, պիտի նշանակէր ոչ թէ կնոջ վերաբերող, այլ կնոջ իգականութիւնը, անոր շնորհները, սեռային ինչ որ թելադրականութիւն բովանդակող ու շեշտող հագուստ:

Sphinx
22.04.2010, 12:31

Կնոջական նշանակում է հենց կնոջը բնորոշ, բնութագրող: Քառահատոր բառարանում որոշակիորեն է այս մասին ասվում և բերվում է որպես օրինակ՝ կնոջական բնազդ բառակապակցությունը: Հետևաբար, ճիշտ է՝ կնոջական միտք, կնոջական հայացք, կնոջական մոտեցում բառակապացությունները, թեև կարելի է օգտագործել նաև կնոջ հայացք և այլն՝ տարբերակը:
Կանանց վերաբերող , կանանց համար նախատեսված իմաստներով կիրառելի է կանանց կամ կնոջ ձևը՝ կանանց սրահ,կնոջ հագուստ,կնոջ զգեստ կանանց ամսագիր և այլն ( կարծես պատկանելիության նուրբ իմաստ ունի):
Կանացի բառը ,որը լայն իմաստով նույնպես կնոջը բնորոշ է նշանակում , կարծում եմ, կիրառելի է հենց այդ սեռին բնորոշ նազելիությունը, վարքը, շարժուձևը, նիստուկացը արտահայտող բառակապակցություններում, ինչպես ասացի վերևում,օր. կանացի քայլվածք և այլն:

Ուլուանա
23.04.2010, 20:21
Մոդերատորական. «Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանությանն առնչվող հարցերն այս թեմայից տեղափոխվել են՝ որպես առանձին թեմա՝ ««Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանության հետ կապված հարցեր» (http://www.akumb.am/showthread.php/53447-%C2%AB%D5%8E%D5%A5%D6%80%D6%84-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%C2%BB-%D5%BE%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80)։ Խնդրում եմ այսուհետև դրան վերաբերող գրառումներն անել համապատասխան թեմայում։

Հայուհի
24.04.2010, 15:27
Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում սովորում են 1000-ավոր լեզվաբաններ և թարգմանիչներ: Այս փաստը ,իհարկե,շատ գովելի է, բայց ում են պետք այդ բոլոր ապագա մասնագետները, եթե այսօր սովորական և ամենատարածված թերթում հեռուստատեսային ծրագիրը (ռուսաց լեզվով ) կարդալիս չգիտես` լացես թե՞ ծիծաղես....
Ի՞նչ ` նշանակում«Моя ТОЛСТАЯ армянская свадьба»???? Պարզ է,որ խոսքը «Իմ չաղ,հայկական հարսանիք» հաղորդման մասին է , բայց ի՞նչ կարիք կա անվանումը բառացի թարգմանել:
Բարեբախտաբար թե՛ հայերենը, և թե՛ ռուսերենը բավականին հարուստ ու ճոխ լեզուներ են,և յուրաքանչյուր բառին առնվազն 5 հոմանիշ կարելի է գտնել....

Արևածագ
24.04.2010, 19:00
Պարզ է,որ խոսքը «Իմ չաղ,հայկական հարսանիք» հաղորդման մասին է , : Ես էլ եմ այդ հաղորդումից իմացել, որ հարսանիքը կարող է «չաղ» լինել: Միթե՞ «ճոխն» ավելի ճիշտ չէ: Ու կթարգմանվեր «Моя шикарная армянская свадьба»:

Շինարար
24.04.2010, 19:07
: Ես էլ եմ այդ հաղորդումից իմացել, որ հարսանիքը կարող է «չաղ» լինել: Միթե՞ «ճոխն» ավելի ճիշտ չէ: Ու կթարգմանվեր «Моя шикарная армянская свадьба»:

Վերնագիրը փոխառնված է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից::)

Հայուհի
24.04.2010, 19:41
Վերնագիրը փոխառնված է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից::)

Նույնիսկ եթե անվանումն է փոխառնված,խոսքը դրա մասին չէր... այլ ռուսերենին թարգմանածի մասին,,,, Ինքս ապագա լեզվաբան եմ ու հենց ռուսերենի... այդ իսկ պատճառով թարգմանությունը և՛ ծիծաղ առաջացրեց, և՛ տհաճություն...

Ուլուանա
24.04.2010, 19:50

Բանն այն է, որ հենց բնագրում՝ անգլերենում առկա է չաղ (fat) բառը, որի իմաստը տվյալ դեպքում յուրահատուկ համուհոտ է հաղորդելն է։ Ու եթե քեզ համար ծիծաղելի է ռուսերեն «տարբերակը, ապա պիտի ոչ պակաս ծիծաղելի լինեն նաև անգլերեն ու հայերեն տարբերակները։ Հետևաբար երևի ճիշտ կլիներ բողոքդ միանգամից ուղղել ֆիլմի սցենարիստին։

Շինարար
24.04.2010, 19:54

Ֆիլմի վերնագրի ռուսերեն թարգմանության մեջ կարծեմ «չաղ»-ը չկա:

Հայուհի
24.04.2010, 20:49
Բայց ախր հայերենով գոնե հասկանալի ա.... կոլորիտ հաղորդելու համար հնչում ա...
Իսկ ֆիլմի սցենարիստին ուղղված բողոքներս նրան դժվար թե հասանելի լինեն,,,ո՛չ առաջին մարդն եմ, ո՛չ էլ վերջինը:)

Sphinx
27.04.2010, 14:10
Մենք «Երաժշտություն» բաժնում ունենք «մեր սիրած երգերի բառերը» թեման: Մոդերատորներին առաջարկում եմ բառերը փոխարինել խոսքերը բառով՝ «Մեր սիրած երգերի խոսքերը».պատճառը, կարծում եմ, ռուսերենի ազդեցությունն է. слово նշանակում է և բառ, և խոսք:

Ռուֆուս
27.04.2010, 14:18
Մենք «Երաժշտություն» բաժնում ունենք «մեր սիրած երգերի բառերը» թեման, մոդերատորներին առաջարկում եմ բառերը փոխարինել խոսքերը բառով՝ «Մեր սիրած երգերի խոսքերը».պատճառը, կարծում եմ, ռուսերենի ազդեցությունն է. слово նշանակում է և բառ, և խոսք:

Sphinx, շնորհակալ եմ հուշման համար, հիմա կփոխեմ: Պարզապես խնդրում եմ թեմաների վերնագրերում սխալներ հայտնաբերելիս ոչ թե էս թեմայում գրի, այլ էդ թեմայի գրառումներից որևէ մեկի ներքևում գտնվող «Տեղեկացնել» կոճակի (սև եռանկյունի, մեջտեղը ! նշան) օգնությամբ տեղեկացրու ադմինիստրացիային: Էդպես ավելի հարմար ու օպերատիվ կլինի: :)

dvgray
09.05.2010, 02:42
Հարցս վերաբերվում է ռեկորդ գրանցվեց /սպորտային, գինեսի և այլն / բառակապակցության հետ: Կարծում եմ որ սա սխալ է, քանի որ ռեկորդը ինքստինքյ նշանակում է գրանցում:
record - գրառում, գրանցում …
կարծում միջազգային /հիմնակամում անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն/ բառրի այսպիսի սխալ օգտագործվող բառակապակցությունները հետևանք են երրորդ /հիմնականում ռուսերենի/ միջոցով անուղղակի լեզու անցման:
Սխալ՞ եմ ես :
:8

ars83
09.05.2010, 03:22
Ժողովուրդ, չե՞ք բացատրի՝ ինչու Իտալիա - իտալական, իսկ Ֆրանսիա - ֆրանսիական:
Կարո՞ղ է՝ ճիշտ ձևը ֆրանսականն է:

Շնորհակալություն:

My World My Space
09.05.2010, 08:57
Ժողովուրդ, չե՞ք բացատրի՝ ինչու Իտալիա - իտալական, իսկ Ֆրանսիա - ֆրանսիական:
Կարո՞ղ է՝ ճիշտ ձևը ֆրանսականն է:

Շնորհակալություն:

Կարծում եմ, էստեղ պատճառը Ֆևրանսիա բառի երկու բաղաձայներն են, իսկ ի-ի պահպանումը ավելի բարեհնչուն է դարձնում բառը:

ars83
09.05.2010, 13:18
Կարծում եմ, էստեղ պատճառը Ֆևրանսիա բառի երկու բաղաձայներն են, իսկ ի-ի պահպանումը ավելի բարեհնչուն է դարձնում բառը:

Բայց նույնիսկ երկու բաղաձայնների դեպքում ի-ն դուրս է ընկնում՝ Շոտլանդիա - շոտլանդական:
Մյուս կողմից՝ Անգլիա - անգլիական, Բելգիա - բելգիական: :think

Skeptic
11.05.2010, 15:20
Ակումբցիների գրառումները մի կողմ, իմ նյարդային համակարգի աշխատանքը սկսում ա խաթարվել, երբ լսում կամ կարդում եմ «պատճե»` «պատճենի» փոխարեն: Ընդ որում, սխալ տարբերակը շատ հաճախ հանդիպում է նաև պաշտոնական փաստաթղթերում, օրինակ` բանկերից մեկի /չնշեմ` որի/ կարգերում :angry

dvgray
12.05.2010, 04:31
Հարցս վերաբերվում է ռեկորդ գրանցվեց /սպորտային, գինեսի և այլն / բառակապակցության հետ: Կարծում եմ որ սա սխալ է, քանի որ ռեկորդը ինքստինքյ նշանակում է գրանցում:
record - գրառում, գրանցում …
կարծում միջազգային /հիմնակամում անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն/ բառրի այսպիսի սխալ օգտագործվող բառակապակցությունները հետևանք են երրորդ /հիմնականում ռուսերենի/ միջոցով անուղղակի լեզու անցման:
Սխալ՞ եմ ես :
:8
կարծում եմ - ճիշտ ես ասում: Այսինքն - սխալ չես:

Chuk
12.05.2010, 09:41

Տրամաբանությունը հասկանալի ու ճիշտ է, բայց պնդումն այնքան էլ ճիշտ չի:
«Record» բառը բացի «գրանցում» նշանակելուց ունի նաև «Լավագույն արդյունք» իմաստը, ու սա ոչ միայն ռուսերենում ու ռուսերենից ազդված լեզուներում, այլ նաև հենց նույն անգլերենում (նոր ստուգեցի), անկախ նրանից, թե այդ իմաստով երբվանից է սկսել կիրառվել, իսկ «Գրանցեց լավագույն արդյունք» արտահայտությունը ճիշտ է, հետևաբար ճիշտ է նաև «Գրանցեց ռեկորդ» արտահայտությունը:

My World My Space
12.05.2010, 10:11
Հարգելիներս,
խնդրում եմ եթե կարելի է տվեք մղձավանջ բառի բառակազմական վերլուծությունը:

Skeptic
12.05.2010, 19:15
Հարգելիներս,
խնդրում եմ եթե կարելի է տվեք մղձավանջ բառի բառակազմական վերլուծությունը:

Կարծում եմ փոխառություն է միջին պարսկերենից /պահլավերենից/... :esim

Rammstein
13.05.2010, 01:10
Հարգելիներս,
խնդրում եմ եթե կարելի է տվեք մղձավանջ բառի բառակազմական վերլուծությունը:

Մղձուկ - շունչը կտրվել, խեղդվելը: ……… : Բուն արմատն է մուղձ եւ այս արմատից է նաեւ մղձավանջը:

Աղբյուր` Հր. Աճառյան «Հայերեն Արմատական Բառարան», III հատոր, էջ 332:

Մանուլ
05.06.2010, 12:55
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:

Կարո՞ղ եք գտնել սխալը :think:

Ռուֆուս
05.06.2010, 13:09
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:

Կարո՞ղ եք գտնել սխալը :think:

Ման. կետադրակա՞ն, թե ուղղագրական: Կարո՞ղ ա պետք է լինի «մարզչի» :think

Մանուլ
05.06.2010, 13:11
Ման. կետադրակա՞ն, թե ուղղագրական: Կարո՞ղ ա պետք է լինի «մարզչի» :think

Հայկ ջան, խնդրառության սխալ պիտի լինի: Ես չեմ գտնում :think:

Sphinx
05.06.2010, 13:35
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը:

Սրանք տարբեր իմաստ ունեն , ինչը դրսևորվում է բութի միջոցով , իմ կարծիքով :

Մանուլ
05.06.2010, 13:42

Այստեղ ոչ մի կետադրական սխալ կամ կետադրության պակաս չկա, կա միայն խնդրառության սխալ:

Բերեմ խնդրառության սխալի մի օրինակ:
Մայրը տարիներ շարունակ սպասում էր օտարության մեջ գտնվող որդու վերադարձը: (սխալ է)
Մայրը տարիներ շարունակ սպասում էր օտարության մեջ գտնվող որդու վերադարձին: (ճիշտ է)

Նման սխալ պետք է լինի այդ նախադասության մեջ:

Նաիրուհի
05.06.2010, 13:48
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:

Կարծում եմ՝ պիտի լինի
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինելու խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը։

Մանուլ
05.06.2010, 13:51
Կարծում եմ՝ պիտի լինի
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինելու խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը։

Հա՜, շնորհակալ եմ :): Ուրիշ տարբերակ երևի չի կարող լինել, սա է ճիշտը:

Sphinx
05.06.2010, 14:03
Ես Նաիրուհու հետ համաձայն եմ, բայց ինձ թվում է բութի պակաս էլ կա:

Մանուլ
05.06.2010, 14:05
Ես Նաիրուհու հետ համաձայն եմ, բայց ինձ թվում է բութի պակաս էլ կա:

Բայց ինչո՞ւ պիտի բութ դրվի :):

Նաիրուհի
05.06.2010, 14:31
Ես Նաիրուհու հետ համաձայն եմ, բայց ինձ թվում է բութի պակաս էլ կա:

Երաշխավորում եմ՝ բութ չկա´ :)
Տվյալ դեպքում նույնիսկ բութի հնչերանգ չկա։

Sphinx
05.06.2010, 14:37
Մանուլ ջան, ինձ թվում է՝« խաղի ընթացքում» արտահայտության կարգավիճակը որոշակի դարձնելու համար բութը ճիշտ կլիներ դնել:Մեկ անգամ էլ ուշադիր կարդա.
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը::)

Արևածագ
05.06.2010, 15:37
Հայկ ջան, խնդրառության սխալ պիտի լինի: Ես չեմ գտնում :think:

Իսկ ինչու՞ ես համոզված, որ անպայման խնդրառության սխալ է: Նախադասությունը պետք է լինի այս տեսքով. «Փորձառու ֆուտբոլիստը, մարզիչի հրահանգով, պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը» : Ստորակետների մեջ առնվածը պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, որտեղ կատարել ով անորոշ դերբայը սղվել է՝ գործիական հոլովի ով վերջավորությունը հրահանգ - ին փոխանցելով: Չսղված տարբերակում պետք է լիներ .«Փորձառու ֆուտբոլիստը, մարզիչի հրահանգը կատարելով, պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը»

Նաիրուհի
05.06.2010, 16:01
Իսկ ինչու՞ ես համոզված, որ անպայման խնդրառության սխալ է: Նախադասությունը պետք է լինի այս տեսքով. «Փորձառու ֆուտբոլիստը, մարզիչի հրահանգով, պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը» : Ստորակետների մեջ առնվածը պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, որտեղ կատարել ով անորոշ դերբայը սղվել է՝ գործիական հոլովի ով վերջավորությունը հրահանգ - ին փոխանցելով:

Չէ, Արևածագ ջան, այդ նախադասության մեջ միայն փոխարինել-ն է սխալ, հայերենում դերբայի հոլովը չի կարող գոյականին փոխանցվել, երբ դերբայը սղվում է, դերբայական դարձվածի մյուս անդամներն անփոփոխ են մնում, ինչպես՝
Ձեռքը սրտին դնելով՝ խոստացավ։
Ձեռքը սրտին՝ խոստացավ։
Էլ չասեմ, որ իմ բերած օրինակն էլ է իրականում սխալ, քանի որ որպեսզի դերբայն այդ կերպ սղվի, ոչ թե անորոշի գործիական հոլովով պիտի դրված լինի, այլ հարակատարով՝
Ձեռքը սրտին դրած՝ խոստացավ:
Բացի այդ՝ քո բացատրածի դեպքում տորակետների մեջ առնվածը ոչ թե պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, այլ դերբայական դարձված, քանի որ երկրորդական նախադասության ստորոգյալը ևս կազմվում է միայն բայի դիմավոր ձևերով, իսկ կատարելով-ը անդեմ բայաձև է…

Հ. Գ. Ո՜ւֆ, էս ի՜նչ խուճուճ բացատրություն ստացվեց :oy

---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:52 ----------

Մանուլ ջան, ինձ թվում է՝« խաղի ընթացքում» արտահայտության կարգավիճակը որոշակի դարձնելու համար բութը ճիշտ կլիներ դնել:Մեկ անգամ էլ ուշադիր կարդա.
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը::)

Այսինքն՝ ինչպե՞ս։
Նշված երկու դեպքում էլ բութը ոչ միայն որևէ իմաստատարբերակիչ դեր չի կատարում, այլև բավական կոպիտ սխալ է։ Խաղացողը պատրաստվում էր փոխարինելու ընկերոջը, որը խաղի ընթացքում վնասվածք էր ստացել։ Տվյալ դեպքում գործ ունենք դերբայական դարձվածով արտահայտված որոշչի հետ՝ «խաղի ընթացքում վնասվածք ստացած», որը լրացնում է ընկերոջը բառին։ Հայերենում նախադաս որոշիչը, ինչպես հայտնի է, չի կետադրվում։
Գուցե ինչ-որ օտար լեզվի նմանությամբ եք փորձում այտեղ ավելորդ տրոհության նշան խցկել, սակայն հայերենում դա սխալ է։

Արևածագ
05.06.2010, 16:06
Չէ, Արևածագ ջան, այդ նախադասության մեջ միայն փոխարինել-ն է սխալ, հայերենում դերբայի հոլովը չի կարող գոյականին փոխանցվել, երբ դերբայը սղվում է, դերբայական դարձվածի մյուս անդամներն անփոփոխ են մնում, ինչպես՝
Ձեռքը սրտին դնելով՝ խոստացավ։
Ձեռքը սրտին՝ խոստացավ։
Էլ չասեմ, որ իմ բերած օրինակն էլ է իրականում սխալ, քանի որ որպեսզի դերբայն այդ կերպ սղվի, ոչ թե անորոշի գործիական հոլովով պիտի դրված լինի, այլ հարակատարով՝
Ձեռքը սրտին դրած՝ խոստացավ:
Բացի այդ՝ քո բացատրածի դեպքում տորակետների մեջ առնվածը ոչ թե պատճառի պարագա երկրորդական նախադասություն է, այլ դերբայական դարձված, քանի որ երկրորդական նախադասության ստորոգյալը ևս կազմվում է միայն բայի դիմավոր ձևերով, իսկ կատարելով-ը անդեմ բայաձև է…

Հ. Գ. Ո՜ւֆ, էս ի՜նչ խուճուճ բացատրություն ստացվեց :oy

Շատ շնորհակալ եմ բացատրելու համար: Արդարանալու տեղ չունեմ, բայց որ մարդը 15 տարի ընդհանրապես շարահյուսության գիրք ձեռքն առած չլինի, էդպիսի խայտառակ սխալ թույլ կտա՝ դերբայական դարձվածը երկրորդական նախադասություն սարքելով::cry Թու'յն, ինձ թու'յն տվեք... Բայց դերբայական դարձվածն էլ, երբ նախադասության մեջ է, նախադասության մնացած անդամներից անջատվում է ստորակետով: Ստորակետներս գոնե ճիշտ են:;)

Sphinx
05.06.2010, 16:29
խաղի ընթացքում -ը նույն հաջողությամբ կարող է լրացնել նաև պատրաստվում է փոխարինելու-ին.

Մանուլ
05.06.2010, 16:36
Մանուլ ջան, ինձ թվում է՝« խաղի ընթացքում» արտահայտության կարգավիճակը որոշակի դարձնելու համար բութը ճիշտ կլիներ դնել:Մեկ անգամ էլ ուշադիր կարդա.
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել` խաղի ընթացքում վնասվածք ստացած ընկերոջը:
Փորձառու ֆուտբոլիստը մարզիչի հրահանգով պատրաստվում էր փոխարինել խաղի ընթացքում` վնասվածք ստացած ընկերոջը::)
Կետադրությանը վերաբերող ոչ մի կանոն թույլ չի տալիս այս նախադասության մեջ որևէ տեղ բութ դնել: Դա գրեթե նույնը կլինի, ինչ ենթակայից հետո բութ դնելը, ասենք :{:
Փորձառու ֆուտբոլիստը` պատրաստվում էր փոխարինել ընկերոջը: (մնացածը կարևոր չէ, ենթական է կարևորը)
Այս սխալին շատ եմ հանդիպում և՛ Ակումբում, և՛ գրքերում:

Իսկ ինչու՞ ես համոզված, որ անպայման խնդրառության սխալ է:
Այս նախադասությունը այս տարվա հայոց լեզվի միասնական քննությունների տեստերի հարցերից մեկի տարբերակներից է: Հարցի պահանջը հետևյալն է. գտնել այն նախադասությունը, որում խնդրառության սխալ չկա: Ես սա էի նշել, բայց պարզվեց, որ սրա մեջ խնդրառության սխալ կա: Նախադասությունները կետադրված էին: Դրա համար էլ ինձ պետք էր, որ խնդրառության սխալ գտնեիք :): Մնացածը Նաիրուհին ասաց:

Բայց դերբայական դարձվածն էլ, երբ նախադասության մեջ է, նախադասության մնացած անդամներից անջատվում է ստորակետով: Ստորակետներս գոնե ճիշտ են:;)
Եթե դերբայական դարձված լիներ, ճիշտ կլինեին, բայց էստեղ դերբայական դարձված չկա ;):

Նաիրուհի
05.06.2010, 16:36
Շատ շնորհակալ եմ բացատրելու համար: Արդարանալու տեղ չունեմ, բայց որ մարդը 15 տարի ընդհանրապես շարահյուսության գիրք ձեռքն առած չլինի, էդպիսի խայտառակ սխալ թույլ կտա՝ դերբայական դարձվածը երկրորդական նախադասություն սարքելով::cry Թու'յն, ինձ թու'յն տվեք... Բայց դերբայական դարձվածն էլ, երբ նախադասության մեջ է, նախադասության մնացած անդամներից անջատվում է ստորակետով: Ստորակետներս գոնե ճիշտ են:;)

Ոչ մի ողբերգական բան չկա, հեշտ շփոթելի դեպք էր :) Ուղղակի մարզչի հրահանգով-ը դերբայական դարձված չէ :) սղված դերբայ չկա։

Մանուլ
05.06.2010, 16:38
խաղի ընթացքում -ը նույն հաջողությամբ կարող է լրացնել նաև պատրաստվում է փոխարինելու-ին.

Ախր պարզ երևում է, որ ընկերն է խաղի ընթացքում վնասվածք ստացել: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստը ընկերոջը կարող էր փոխարինել խաղի ընթացքից առաջ կամ հետո :)):

Եթե նույնիսկ «խաղի ընթացքում»-ը լրացներ «պատրաստվում է փոխարինելու»-ին, այդ դեպքում «վնասվածք ստացած ընկերոջը» շարունակությունը մի քիչ անտրամաբանական է:

Նաիրուհի
05.06.2010, 16:40
խաղի ընթացքում -ը նույն հաջողությամբ կարող է լրացնել նաև պատրաստվում է փոխարինելու-ին.

Եթե խաղի ընթացքում-ը լրացներ պատրաստվում էր փոխարինելու-ին, կդրվեր նրանից առաջ.
Փորձառու ֆուտբոլիստը խաղի ընթացքում պատրաստվում էր փոխարինելու վնասվածք ստացած ընկերոջը։
Թե չէ կստացվի, որ այս նախադասության մեջ նաև շարադասության սխալ կա :D

Sphinx
05.06.2010, 16:42
էս աշխարհում ամեն ինչ հնարավոր է:D
շարադասության սխալի հարց չկա, լեզուն նման շարադասության հնարավորություն տալիս է:

Հայկօ
05.06.2010, 16:53
Ուզում էի «փոխարինելու»-ի սխալի մասին գրեի, էն էլ տեսա՝ Նաիրուհին արդեն գրել ա :): Սենց դեպքերում սխալն ավելի լավա երևում, եթե խնդիրը բերում ենք բայից առաջ. փոխարինել էր պատրաստվում (սխալ) / փոխարինելու էր պատրաստվում (ճիշտ): Ամենատարածված սխալներից են սրանք:

Մանուլ
05.06.2010, 17:01
Ոնց որ թե էս հարցից պրծանք, մի ուրիշն էլ ունեմ :)):

Խնդրում եմ՝ ասեք, թե որ փոխակերպումն է սխալ:
1)Պատանության տարիների իմ ընկերներն էին, որ դժվար պահին ինձ դարձյալ օգնության ձեռք մեկնեցին:
Պատանության տարիների իմ ընկերները դժվար պահին ինձ օգնության ձեռք մեկնողներն էին:

2) Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու, թե ինչ արհավիրք է կատարվում իր շուրջը:
Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը ինչ արհավիրք կատարվելը:

Մեկ էլ խնդրում եմ՝ ասեք՝ ճի՞շտ արեցի, որ «խնդրում եմ»-ից հետո բութ դրեցի :)):
Շնորհակալություն :):

Հայկօ
05.06.2010, 17:08
Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը ինչ արհավիրք կատարվելը: - սխալ ա:
Զայրացած Արաքսը խոր վրդովմունքով դուրս էր նետվում յուր ափերից՝ տեսնելու իր շուրջը կատարվող արհավիրքը: - այ սենց ճիշտ ա:

Բութ կա. «որ» շաղկապը սղվել ա:

Մանուլ
05.06.2010, 17:28

Ահա, ես էլ էի սենց պատասխանել: Բայց գրված ա, որ առաջինն ա սխալ փոխակերպված:

1)Պատանության տարիների իմ ընկերներն էին, որ դժվար պահին ինձ դարձյալ օգնության ձեռք մեկնեցին:
Պատանության տարիների իմ ընկերները դժվար պահին ինձ օգնության ձեռք մեկնողներն էին:
Երևի ավելի ճիշտ կլինի այս փոխակերպումը.
Պատանեկության տարիներին իմ ընկերներն էին դժվար պահին ինձ օգնության ձեռք մեկնողները:

Բայց երկրորդ փոխակերպումը շատ սխալ ա: Ի՞նչ ա նշանակում «տեսնելու իր շուրջը ինչ արհավիրք կատարվելը»:

Հայկօ
05.06.2010, 17:40
Ահա, ես էլ էի սենց պատասխանել: Բայց գրված ա, որ առաջինն ա սխալ փոխակերպված:

Ճիշտ ա գրված, կներես, քեզ խաբեցի :(: Առաջինն ա սխալ, պիտի լիներ սենց.

Դժվար պահին ինձ դարձյալ օգնության ձեռք մեկնողները պատանության տարիների իմ ընկերներն էին:

Գլխավոր նախադասությունը մնում ա անփոփոխ ախր: Այ էս հատվածը (Պատանության տարիների իմ ընկերներն էին) չպիտի փոխվի: Փոխվում ա մենակ երկրորդական նախադասությունը (որ դժվար պահին ինձ դարձյալ օգնության ձեռք մեկնեցին):

Երկրորդ նախադասությունը, ինչքան էլ տարօրինակ ա, ճիշտ ա փոխակերպած:

Մանուլ
05.06.2010, 17:54
Հմմ... չէին կարող երևի նորմալ հայերեն նախադասություն գրել դրա փոխարեն: Ախր էդ նախադասությունը ընդհանրապես հայերեն չի :esim:

Ամեն դեպքում, շնորհակալ եմ :): Բայց ես դեռ կվերադառնամ :)):

Ֆոտոն
06.06.2010, 01:19
Ուզում էի «փոխարինելու»-ի սխալի մասին գրեի, էն էլ տեսա՝ Նաիրուհին արդեն գրել ա :): Սենց դեպքերում սխալն ավելի լավա երևում, եթե խնդիրը բերում ենք բայից առաջ. փոխարինել էր պատրաստվում (սխալ) / փոխարինելու էր պատրաստվում (ճիշտ): Ամենատարածված սխալներից են սրանք:

Հենց այս նախադասությամբ նշածս մասի կանոնը կբացատրե՞ք: Ո՞ր դեպքում պետք է լինի փոխարինելու, իսկ որում փոխարինել: :)

Հայկօ
06.06.2010, 01:31
Հենց այս նախադասությամբ նշածս մասի կանոնը կբացատրե՞ք: Ո՞ր դեպքում պետք է լինի փոխարինելու, իսկ որում փոխարինել: :)

Դե, կանոն, որպես այդպիսին, չկա :): Կա խնդրառություն, այսինքն՝ թե ինչ և ինչպիսի խնդիր է պահանջում տվյալ բայը (ուտել հաց (ուղղական), մոռանալ Հայկին (տրական), ամաչել Հայկից (բացառական), հարավածել ոտքով (գործիական) և այլն): Մեր դեպքում «պատրաստվել» բայը տրական հոլովով դրված խնդիր է պահանջում՝ պատրաստվել ինչ-որ բան անելու (ոչ թե՝ պատրաստվել ինչ-որ բան անել):

Ուլուանա
06.06.2010, 01:44
Հենց այս նախադասությամբ նշածս մասի կանոնը կբացատրե՞ք: Ո՞ր դեպքում պետք է լինի փոխարինելու, իսկ որում փոխարինել: :)
Ընդհանրապես պատրաստվել բայը տրական հոլովով դրված խնդիր է պահանջում, օրինակ՝ պատրաստվել քննությանը, հավաքույթին, ու եթե գոյականի փոխարեն գոյականաբար գործածված բայ տեղադրենք, էլի պիտի նույն հոլովով դրվի, օրինակ՝ պատրաստվել գնալու(ն), փոխարինելու(ն)։

---------- Ավելացվել է՝ 02:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:44 ----------

Վայ, ուշացա։ :oy

Ֆոտոն
06.06.2010, 02:01
Շնորհակալություն, այսքանը հասկացա: :)

Իսկ բայի սեռից կախված ինչ-որ օրենք չկա՞:

Rammstein
06.06.2010, 09:14
ուտել հաց (ուղղական), մոռանալ Հայկին (տրական), ամաչել Հայկից (բացառական)

Սրանք հայցական չե՞ն, թե՞ ես եմ մի բան խառնել: :oy

Շինարար
06.06.2010, 09:17
Սրանք հայցական չե՞ն, թե՞ ես եմ մի բան խառնել: :oy

Հիմա, կարծեմ, հայցականն ու տրականը՝ որպես առանձին հոլովներ, չեն անջատվում, որովհետև նախադասության մեջ ունեցած դերը չի հաշվի առնվում, այլ միայն վերջավորությունը կամ դրա բացակայությունը:8

Rammstein
06.06.2010, 09:57
Հիմա, կարծեմ, հայցականն ու տրականը՝ որպես առանձին հոլովներ, չեն անջատվում, որովհետև նախադասության մեջ ունեցած դերը չի հաշվի առնվում, այլ միայն վերջավորությունը կամ դրա բացակայությունը:8

Ուֆֆ, օրական 60 հատ փոփոխություն են կատարում լեզվի մեջ :angry… ամեն դեպքում շնորհակալություն տեղեկույթի համար, բայց միաժամանակ ասեմ, որ թքել եմ սրանց փոփոխությունների վրա, ես առաջնորդվում եմ դպրոցում 100 տարի առաջվա իմ անցածով: :beee

Շինարար
06.06.2010, 10:05

Վայ, ես քեզնից մի 100 տարի էլ շուտ եմ անցել դպրոցում ու իմ ասած ձևով ա եղել:)

Rammstein
06.06.2010, 10:28
Վայ, ես քեզնից մի 100 տարի էլ շուտ եմ անցել դպրոցում ու իմ ասած ձևով ա եղել:)

Շինարար ջան, չգիտեմ` դու ինչ ձեւով ես անցել, բայց գիտեմ, որ մենակ իմ անցնելու 10 տարիների ընթացքում 150 անգամ էս զիբիլների մեջ փոփոխություն ա եղել: Ամեն դեպքում ես ինչ հիշում եմ, իմ անցած(ներ)ում հայցական հոլով կար, ու ես դա ճիշտ եմ համարում, ախր հոլովը մենակ հո վերջավորությունո՞վ չի: :)

Հայկօ
06.06.2010, 15:42
Սրանք հայցական չե՞ն, թե՞ ես եմ մի բան խառնել: :oy

Ես ընդհանրապես հինգհոլովական եմ ;):

Rammstein
06.06.2010, 17:16
Ես ընդհանրապես հինգհոլովական եմ ;):

Էդ նոր կուսակցություն ա… :o :D
Լավ, լուրջ, կհիշացնե՞ս` որ հոլովներն են դուրս թռնում «Հնգահոլով վկաների» համար: :))

Հայկօ
06.06.2010, 18:25
Էդ նոր կուսակցություն ա… :o :D
Լավ, լուրջ, կհիշացնե՞ս` որ հոլովներն են դուրս թռնում «Հնգահոլով վկաների» համար: :))

Չէ:

Շինարար
06.06.2010, 18:28
Շինարար ջան, չգիտեմ` դու ինչ ձեւով ես անցել, բայց գիտեմ, որ մենակ իմ անցնելու 10 տարիների ընթացքում 150 անգամ էս զիբիլների մեջ փոփոխություն ա եղել: Ամեն դեպքում ես ինչ հիշում եմ, իմ անցած(ներ)ում հայցական հոլով կար, ու ես դա ճիշտ եմ համարում, ախր հոլովը մենակ հո վերջավորությունո՞վ չի: :)

Հիշեցնեմ, որ հոլովումը բառաթեքման ձևերից ա, այսինքն նախ և առաջ անհրաժեշտ ա թեքում, որը արտահայտվում է վերջավորության կամ բառամեջում կատարվող փոփոխությամբ, նույնատիպ թեքմամբ 2 հոլովների առկայությունը պատճառաբանված չեմ համարում:)

AniwaR
06.06.2010, 18:36
Ես ընդհանրապես հինգհոլովական եմ ;):

Բա որ հինգհոլովական ես, ինչի՞ ես տրականը նշել: :)) Նշեիր սեռական հոլով որոշյալ հոդով: :D

Հայկօ
06.06.2010, 18:42
Բա որ հինգհոլովական ես, ինչի՞ ես տրականը նշել: :)) Նշեիր սեռական հոլով որոշյալ հոդով: :D

Հինգհոլովական տեսության մեջ սեռական հոլովը չի մտնում:

AniwaR
06.06.2010, 19:03
Հինգհոլովական տեսության մեջ սեռական հոլովը չի մտնում:

Քանի որ ինչ-որ բան լավ չհիշելը կամ սխալ հիշելը բնորոշ է ցանկացած մարդու, ես կսպասեմ մինչև դու համապատասխան հինգհոլովական քերականության գրքից մեջբերում անես: Եթե չարեցիր, վաղը վերջին քննությունս հանձնելուց հետո կազատվեմ, ու 10-րդ դասարանի պարապելուս գրքերը ինքս կսկսեմ փորփրել:

Հայկօ
06.06.2010, 19:20

Քեզ բարի փորփրումներ: