PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոհարարական հարցեր

Artgeo
21.09.2006, 10:22
Ժող ստեղ հարցեր ու խորհուրդներ տանք խոհանոցի հետ կապված:

Ուրեմն ի՞նչ կարելիա անել կաթի հետ: Ես մի ժամանակ, շոկոլադ էի սարքում, բայց բաղադրատոմսը մոտս չի :( Մեկնումեկդ գիտի՞

քաղաքացի
21.09.2006, 12:10
Ֆրի տապակել չգիտես, ուր մնաց շոկոլադ պատրաստես: :D

Artgeo
21.09.2006, 12:26
Ֆրի տապակել չգիտես, ուր մնաց շոկոլադ պատրաստես: :D

Ո՞վ ասեց :o Ես սիրում եմ ուտելիք պատրաստել ;) Նույնիսկ ավելի շատ պատրաստել, քան ուտել :oy Բայց դե էդ երբ մենակ չեմ, մենակ իմ համար ալարում եմ պատրաստել

Second Chance
13.08.2007, 11:59
Սիրելի խոհարարուհիներ խմորեղենի համար ինչպես գլազուրը պատրաստեմ որ չչորանա՞:8

Mari
14.08.2007, 09:51
Սիրելի խոհարարուհիներ խմորեղենի համար ինչպես գլազուրը պատրաստեմ որ չչորանա՞:8

Դուք, ամենայն հավանականությամբ, գլազուրը պատրաստում եք կաթով: Փորձեք միայն ջրով, այդ դեպքում այն չի չորանա:

Second Chance
14.08.2007, 13:30
Դուք, ամենայն հավանականությամբ, գլազուրը պատրաստում եք կաթով: Փորձեք միայն ջրով, այդ դեպքում այն չի չորանա:
;) մերսի եդպես ել կփորձեմ

Angelina
17.08.2007, 14:53
Դուք, ամենայն հավանականությամբ, գլազուրը պատրաստում եք կաթով: Փորձեք միայն ջրով, այդ դեպքում այն չի չորանա:

Առաջին անգամ էի լսում, շնորհակալություն տեղեկության համար:

Second Chance
23.08.2007, 16:00
Մի ժամանակ բեզեն մոտս շատ լավ էր ստացվում:think ինկատի ունեմ եփած, բայց հիմա նույն ձևով անում եմ չի լինում թսկումա:cry2

Artgeo
13.01.2008, 13:23
Մի փոքր վատ վիճակում գտնվող խնձորի հետ ի՞նչ կարելի է անել։ :think Մտածում եմ Յաբլոչնի պիրոգ սարքեմ: Լավ բաղադրատոմս գիտե՞ք:

Artgeo
13.01.2008, 15:09
Որոշեցի էս սարքեմ http://www.good-cook.ru/tort/tort_030.shtml
տենամ ինչ կստացվի :D

Վաղն էլ էս կփորձեմ http://www.good-cook.ru/tort/tort_212.shtml

Kita
14.01.2008, 13:38
Մի փոքր վատ վիճակում գտնվող խնձորի հետ ի՞նչ կարելի է անել։ :think Մտածում եմ Յաբլոչնի պիրոգ սարքեմ: Լավ բաղադրատոմս գիտե՞ք:
Ուրեմն.
3 ձու, աշխատի, որ խոշոր լինեն
1 բաժակ շաքարավազ
125-150գ մարգարին՝հալած վիճակում
այդ երեքը լավ խառնել, ավելացնել 200գ մածուն մի քիչ սոդայով, էլի խառնել:
Ավելացնել ըստ աչքաչափի ալյուլ, մոտավորապես 2 բաժակ, նայած ինչ խմոր է եղել, խմորը պինդ չպիտի լինի, բայց ոչ էլ ջրիկ:
Լցնել չիդեմ ինչի մեջ եք սարքում, դրա մեջ և վրեն ավելացնել ծյոռկա արած խնձորը, դնել լինելու, դե մի 30-40 րոպե:;)
ԲԱրի ախորժակ, ախր ես բոլորը աչքաչափով եմ անում, չբողոքել: :D

Artgeo
15.01.2008, 11:57

Կայֆ, «կակռազ» տանը հին մածուն ունենք :thumbup:
Էն առաջինը սարքեցի, լավն է :ok
Հիմա, քո տված բաղադրատոմսով սարքեմ :viannen_13: Լավը չեղավ, ձեր տուն կգամ :angry
Հ.Գ. Ես էլ եմ աչքաչափով սարքում ;)

Kita
15.01.2008, 12:27
Հիմա, քո տված բաղադրատոմսով սարքեմ :viannen_13: Լավը չեղավ, ձեր տուն կգամ :angry
Հ.Գ. Ես էլ եմ աչքաչափով սարքում ;)
Հլը սպասի:D ինչ թթված մածուն:o հետո էլ կասի...
իմիջայլոց, դու էտ պիրոգից կերած կարայիր լինել:D:P ուտողներ եղել են, բողոքողներ չէ:P այնպես որ հել արի::P

Armeno
15.01.2008, 14:13
Նայեք, ինչ սորթ ըմպելիք ա.
Ուրեմն Վերցնում եք 100 գրամ ջուր, 1 գտալ աղացած սուրճ, 1 գտալ շաքարավազ, խառնում եք իրար , ու եռացնում.
Խմեք հետո վարկանիշները կտաք:D

comet
14.11.2008, 11:07
Գրում ենք օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան խոհանոցում:)

ivy
14.11.2008, 11:16
Մոդերատորական։Վերջին տասնվեց գրառումները տեղափոխվել են «Ճաշատեսակների բաղադրատոմսեր» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=12310)։ Նոր բացված «Օգտակար խորհուրդներ« թեման միացվում է այս թեմային։

Լուսաբեր
14.11.2008, 17:28
Դուք, ամենայն հավանականությամբ, գլազուրը պատրաստում եք կաթով: Փորձեք միայն ջրով, այդ դեպքում այն չի չորանա:
Մասնագիտական խորհուրդ կաթը երբեք չի չորացնում:Իսկ ջուրը ԱՅՈ:
Իսկ եթե պատրաստելուց թվացել է թե կաթն է չորացնում դա կարող է պատահած լինել գլազուրը երկար եփելուց կամ բաղադրագրով նախատեսված կոմպոնենտների ոչ ճիշտ հերթականությունը...

Լուսաբեր
14.11.2008, 17:34
երբ ապուր եք պատրաստում ու չեք ցանկանում օտար համ ու հոտ, մի փոքր գազար եք ավելացնում ամբողջական տեսքով,որպեսզի հեշտությամբ առանզնացնեք...

comet
17.11.2008, 11:59
Օգտակար խորհուրդներ մթերքը լավ պահպանելու մասին

Միրգը սառնարան դնելուց առաջ լավ լվացեք և չորացրեք:

Կանաչին սառնարան դնելուց առաջ մի լվացրեք և փաթաթեք թերթով:

Կաթը և հյութերը սառնարան դրեք ամուր փակվող ամաններով:

Միսը սառնարանում ավելի լավ է պահեք խոշոր կտորներով և ոչ թե կտրատված:

Կարագը սառնարան դրեք փակ ամանով, քանի որ այն շատ զգայուն է հոտերի նկատմամբ:

Պանիրը նույնպես սառնարան դրեք փակ վիճակում:

comet
17.11.2008, 12:05
Թխվածքների մասին

Հացն ու թխվածքը չի կարելի նույն ամանում պահել: Դրանից թխվածքը խոնավանում է:

Եթե թխվածքը չորացել է, կարելի է թարմացնել նույն ամանի մեջ մի կտոր հաց տեղավորելով:

Տորթի խմորը ալյումինե ամանի մեջ մի հարեք, որպեսզի գույնը չմգանա:

Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի: Եփելուց այն չորանում է և խմորը չի բարձրանում:

Որպեսզի թխվածքը վառ դեղին գույն ունենա, հարկավոր է դեղնուցը նախորոք հարել մի պտղունց աղով, մի քանի ժամ թողնել սառնարանի մեջ, հետո օգտագործել:

Չամիչով կաչկանդակը ավելի համեղ կլինի, եթե չամիչը նախապես թրջեք կոնյակի մեջ:

Ոչ պինդ հունցած խմորը կպնում է ձեռքերին, բայց այն լավ է գրտնակվում սառը ջրով լցված շշով:

Կեքսի խմորը թեթև և փքուն կստացվի, եթե այն խառնեք փայտե լայն գդալով:

Թթխմորով թխվածքներ պատրաստելիս խմորի մեջ մի քիչ օղի ավելացրեք, որպեսզի բլիթները շատ յուղ չներծծեն:

Ընկույզի միջուկը խմորեղենի համար օգտագործելիս թեթևակի բովեք. հաճելի համ կստանա:

comet
04.03.2009, 13:37
Որպեսզի աղը խոնավություն չներծծի, աղամանի մեջ մի քանի բրնձի հատիկ լցրեք:

Եփած բանջարեղենը չի կարելի երկար թողնել ջրի մեջ, որովհետեվ դրանք կորցնում են իրենց համը: Սակայն ծաղկակաղամբը բացառություն է. եփվելուց հետո մի քանի րոպե ջրի մեջ թողնելու դեպքում այն ավելի համեղ կստացվի:

Տապակելիս կարտոֆիլն ավելի լավ կկարմրի, եթե նախապես այն թաթախեք քիչ քանակությամբ ալյուրի մեջ:

Լուսաբեր
04.03.2009, 14:06
:

Տապակելիս կարտոֆիլն ավելի լավ կկարմրի, եթե նախապես այն թաթախեք քիչ քանակությամբ ալյուրի մեջ:
Կամ էլ չորացնել կտրտված կարտոֆիլները,օրինակ սրբիչով :ok

cold skin
04.03.2009, 15:47
Կանաչին սառնարան դնելուց առաջ մի լվացրեք և փաթաթեք թերթով:

Կանաչին կարելի է լվանալ, դնել քամիչի մեջ, ջուրը քամվելուց հետո փաթաթել անձեռոցիկի մեջ, փակել կափարիչով ամանի մեջ ու դնել սառնարանը, պահել ինչքաաան ուզում ես:

Lady SDF
04.03.2009, 21:10
Սիրելի խոհարարուհիներ խմորեղենի համար ինչպես գլազուրը պատրաստեմ որ չչորանա՞:8

Փայլուն և նուրբ գլազուր ստանալու համար կարևոր է -
1, օգտագործել լավ որակի շոկոլադ (և ոչ թէ կակաո-փոշի)
2, կաթն ու շոկոլադը միաձուլելուց հետո ավելացնել մի քանի գդալ կարագ (սենյակի ջերմաստիճանին բերված) և լավ հարել

Lady SDF
04.03.2009, 21:15
Օգտակար խորհուրդներ մթերքը լավ պահպանելու մասին
Միրգը սառնարան դնելուց առաջ լավ լվացեք և չորացրեք:

Չլվացված վիճակում մրգերը ավելի երկար են պահպանում իրենց թարմությունը, հատկապես հատապտուղները:

Գլուխ սոխը պահեք սառնարանում, եթե նախընտրում եք արտասվել ֆիլմ դիտելուց (և ոչ թե սոխ կտրատելուց): ;)

Կաթիլ
04.03.2009, 21:16
Իսկ ես գլազուր պատրաստելիս միշտ 1 թեյի գդալ մեղր եմ ավելացնում :-)

ճուտիկ
20.06.2009, 23:11
բարև ձեզ,

որևիցե մեկը կարող է գիտի այն խմորի բաղադրատոմսը, որով պատրաստված են ներկայումս վաճառքում գտնվող համարյա բոլոր խմորեղենները, որոնց թվում են մարսը, սնիկերսը և շատ այլ խմորեղեններ՝ թեթև շականակագույն և փափուկ շերտեր են, կարծում եմ մեղր ել կա մեջը բոլորին նախապես շնորհակալություն

Artgeo
21.06.2009, 00:26

մարսն ու սնիկերսը շոկոլա՞դ չեն :o

masivec
21.06.2009, 10:07
մարսն ու սնիկերսը շոկոլա՞դ չեն :o
Ի գիտություն քեզ պաղպաղակ էլ կա թխվածք էլ:B

ճուտիկ
27.06.2009, 02:06
դե շոկոլադի խմորը չէ, բայց թխվածքների բաղադրատոմսը (պարտադիր չէ մարս կամ սնիկերս, վաճառքում խմորեղենների մեծ մասը այդ խմորից շերտեր են) երկար ժամանակ փնտրում եմ: շատ փափուկ խմոր է: և շատ համով, ափսոս որ չգիտեմ թե ինչպես պատրաստել

mkofranc
12.11.2009, 15:32
Բարև բոլոր գուրմաններին: Ես ուզում եմ հունական քաղցրավենիք պատրաստել, բայց կերակրի գլյուկոզա չունեմ:o , Այն մեղրի նման կպչուն է , բայց անգույն : Կարող է իմանաք որտեղ են այն վաճառու՞մ:

Լուսաբեր
12.11.2009, 19:05
Բարև բոլոր գուրմաններին: Ես ուզում եմ հունական քաղցրավենիք պատրաստել, բայց կերակրի գլյուկոզա չունեմ:o , Այն մեղրի նման կպչուն է , բայց անգույն : Կարող է իմանաք որտեղ են այն վաճառու՞մ:

Մեղրի նման, կպչուն ու անգույն բանը մաթն է, առաջին անգամ եմ լսում, որ դրան կերակրի գլյուկոզա անվանեն :8 Ճիշտա գլյուկոզա պարունակում է, բայց ավելի շատ չէ, քան ֆրուկտոզ, դեքստրին ու օսլա: Ինչևէ, մաթը վաճառում են մեծ տակառներով: Այդքանը հազիվ պետք գա, դրա համար ավելի լավա ինչ-որ հրուշակեղենի արտադրամասի դիմեք ու խնդրեք ձեզ մի լիտրի չափով տան: :)

mkofranc
12.11.2009, 22:19

Գիտեք ես չգիտեմ թե դա ճիշտ է թե ոչ , բայց <<Կուխնյա թիվի >> -ի եթերում հունական քաղցրավենիք էին պատրաստում և այնտեղ լցրեցին ինչ որ զանգված անգույն , մեղրի նման կպչուն , և անվանեցին գլյուկոզա ::;)

mkofranc
12.11.2009, 22:22
իսկ ով կարողանա ընկույզով սուջուխի լավ բաղադրատոմս առաջարկի նրան շնորհակալ կլինեմ ::)

Լուսաբեր
12.11.2009, 22:27
Գիտեք ես չգիտեմ թե դա ճիշտ է թե ոչ , բայց <<Կուխնյա թիվի >> -ի եթերում հունական քաղցրավենիք էին պատրաստում և այնտեղ լցրեցին ինչ որ զանգված անգույն , մեղրի նման կպչուն , և անվանեցին գլյուկոզա ::;)
չգիտեմ, ով ոնցա անվանում,գործարանը որտեղ արտադրական պրակտիկայի էինք գնացել, աշխատողները լրիվ ուրիշ անուն էին տվել ու թյուրիմացության մեջ գցել, քիչ էր մնում դրա պատճառով դուրս մնայինք:)) բայց դա հստակ հայերեն անուն ունի՝ մաթ, ռուսերեն գրականության մեջ էլ կոչվումա патка կամ патока ;)
Դա հակաբյուրեղացնող նյութա, եթե չես գտնում տվյալ քաղցրավենիքի մեջ օգտագործելու համար, կարող ես այլ հակաբյուրեղացնող բան լցնել, ոչ մի տարբերություն, մեկա դա ոչ մի համային բան չի պարունակում, թույլ քաղցրություն միայն :)

mkofranc
12.11.2009, 22:35

Իսկ մատչելի ինչ խորհուրդ կտայի՞ք

Amarysa
13.11.2009, 02:18
Շնորհակալություն թեման բացելու համար։ Շատ օգտակար բաներ իմացա :hands

Լուսաբեր
13.11.2009, 12:33
Իսկ մատչելի ինչ խորհուրդ կտայի՞ք

Լիմոնի աղ :) քանակությունը արդեն դու նայի ըստ բաղադրագրի, որ շատ կամ քիչ չլինի:
Լիմոնի աղ օգտագործում են նաև մուրաբաներ պատրաստելուց, կրկին նույն նպատակի համար

mkofranc
13.11.2009, 18:22
Իսկ ընկույզով սուջուխի լավ բաղադրատոմս ով գիտի՞

Կաթիլ
13.11.2009, 18:32
իսկ ով կարողանա ընկույզով սուջուխի լավ բաղադրատոմս առաջարկի նրան շնորհակալ կլինեմ ::)

Ես պատրաստում եմ չուչխել (ընկույզով սուջուխ) հետևյալ ձևով:
Մոտ 40սմ երկարությամբ 10 շարանի համար - 1բ. ալյուրը 2ճ.գդ. շաքարավազի հետ լավ խառնում եմ, որ ստացվի համասեռ մասսա, վրան ավելացնում եմ 1բ. ջուր, խառնում, եթե գնդիկներ կան՝ անց եմ կացնում մաղով, վրան ավելացնում եմ 4բ մուրաբայի հյութը (ցանկալի ա խաղողի, բայց փորձել եմ նաև տանձի, ծիրանի, գիլասի, նույնիսկ վերջերս ոչ թե մուրաբայով, այլ հենց ծիրանի հյութով պատրաստեցի), խառնում եմ այնքան ժամանակ, մինչև համասեռ խառնուրդ ստացվի, հետո էդ ամենը թույլ կրակի վրա անընդհատ խառնելուվ եփում եմ այնքան ժամանակ, մինչև թանձրանա, կրակի վրայից վերցնում եմ, ավելացնում եմ 2թ.գդ կրախմալ (հայերեն չգտա բառը), մի պտղունց դարչին (եթե դարչինը շատ լինի դառը համ կտա) ու վանիլ: Նորից դնում եմ կրակին, անընդհատ խառնելով այնքան, մինչև գդալի վրայից ծոր տալուց խառնուրդը կտրտվելով թափվի, բայց ոչ գունդ-գունդ:
Շարանը մտցնում եմ խառնուրդի մեջ, հանում ու կախում, որ չորանա :) :
Բարի ախորժակ ;)

mkofranc
13.11.2009, 18:56
Շատ շնորհակալ եմ , կարծում եմ <<կրախմալը օսլան է>>
Ես այդ սուջուխի բաղադրատոմս էի կարդացել ինտեռնետում ուր խաղողի հյութը մշակում են հողով, բայց ես այդպես չեմ կարող , հողով մշակել ու ուտելը իմ բանը չէ::think

Կաթիլ
13.11.2009, 19:00
վայ, ինչ ամոթ ա, օսլա բառի գոյության մասին լրիվ մոռացել էի :oy

հողով մշակման մասին չէի լսել :o

mkofranc
15.11.2009, 14:44
Ես պատրաստում եմ չուչխել (ընկույզով սուջուխ) հետևյալ ձևով:
Մոտ 40սմ երկարությամբ 10 շարանի համար - 1բ. ալյուրը 2ճ.գդ. շաքարավազի հետ լավ խառնում եմ, որ ստացվի համասեռ մասսա, վրան ավելացնում եմ 1բ. ջուր, խառնում, եթե գնդիկներ կան՝ անց եմ կացնում մաղով, վրան ավելացնում եմ 4բ մուրաբայի հյութը (ցանկալի ա խաղողի, բայց փորձել եմ նաև տանձի, ծիրանի, գիլասի, նույնիսկ վերջերս ոչ թե մուրաբայով, այլ հենց ծիրանի հյութով պատրաստեցի), խառնում եմ այնքան ժամանակ, մինչև համասեռ խառնուրդ ստացվի, հետո էդ ամենը թույլ կրակի վրա անընդհատ խառնելուվ եփում եմ այնքան ժամանակ, մինչև թանձրանա, կրակի վրայից վերցնում եմ, ավելացնում եմ 2թ.գդ կրախմալ (հայերեն չգտա բառը), մի պտղունց դարչին (եթե դարչինը շատ լինի դառը համ կտա) ու վանիլ: Նորից դնում եմ կրակին, անընդհատ խառնելով այնքան, մինչև գդալի վրայից ծոր տալուց խառնուրդը կտրտվելով թափվի, բայց ոչ գունդ-գունդ:
Շարանը մտցնում եմ խառնուրդի մեջ, հանում ու կախում, որ չորանա :) :
Բարի ախորժակ ;)

Իսկ 1 բ. ---- ի՞նչ է նշանակում, եթե բանկա ի նկատի ունեք , կասեք ի՞նչ տարողության:

Լուսաբեր
15.11.2009, 14:47
Իսկ 1 բ. ---- ի՞նչ է նշանակում, եթե բանկա ի նկատի ունեք , կասեք ի՞նչ տարողության:

Բաժակ, չեմ կարծում այդքան/բանկայով, ալյուր և ջուր պետք կգա 40սմ 10հատ շարանի համար, դա միայն մակերեսին պետք է քսվի:think
Հետո էլ 4 բանկա մուրաբա..... :))))

mkofranc
15.11.2009, 15:23
Բաժակ, չեմ կարծում այդքան/բանկայով, ալյուր և ջուր պետք կգա 40սմ 10հատ շարանի համար, դա միայն մակերեսին պետք է քսվի:think
Հետո էլ 4 բանկա մուրաբա..... :))))

Ճիշտն ասած հենց մուրաբայի պահով զարմացա ու ցանկացա ճշտել,:D

Կաթիլ
15.11.2009, 22:19
Բաժակ, չեմ կարծում այդքան/բանկայով, ալյուր և ջուր պետք կգա 40սմ 10հատ շարանի համար, դա միայն մակերեսին պետք է քսվի:think
Հետո էլ 4 բանկա մուրաբա..... :))))

Լուսաբերը շատ ճիշտ է պատասխանել :)

Lanterfant
24.05.2010, 18:13
Հոլանդիա վերադառնալուց շատ եմ կարոտում ժենգյալով հացին: Ո՞վ ա ինքը ժենգյալովը պատրաստել, դժվա՞ր ա, բաղադրատոմս կիսվելու չունե՞ք: Հետաքրքիր է, որո՞նք են ժենգյալովի յոթ բույսերը: Իհարկե, լսել եմ որ ինչ-որ խորհրդավոր բույս է պետք, որը միայն Ղարաբաղում է աճում: Բայց միևնույն է, համոզված եմ, որ պիտի հնարավոր լինի պատրաստել առանց էս էքսքլյուզիվ բույսի:

Նարե
24.05.2010, 18:22

Ինքս պատրաստել չգիտեմ, բայց գիտեմ, որ Հոլանդիայում ապրող հարազատներս առանց Հայաստանից բույսեր ստանալու այդտեղ կարողանում են պատրաստել ու բույսերն էլ հավաքում են հենց Հոլլանդիայում: Բաղադրատոմսը կարծում եմ մյուս անդամները կկարողանան ասել:
Հ.Գ. պատահաբար շնորհակալության կոճակը սեղմեցի:

Surveyr
29.12.2010, 08:45
Ժողովուրդ ջան, խելփ, ամանօրյա խոզի բուդի բաղադրատոմս եմ ուզում, բայց դասական տարբերակը, ո՞վ կարա աջակցի , մենակ խնդրում եմ, ամենայն մանրամասնությամբ: համեկ էլ նշեմ, որ բուդը կլինի մի 4-4.5 կգ, ասում են դա էլ նշանակություն ունի:

Մանուլ
30.12.2010, 01:27
Ժողովուրդ ջան, խելփ, ամանօրյա խոզի բուդի բաղադրատոմս եմ ուզում, բայց դասական տարբերակը, ո՞վ կարա աջակցի , մենակ խնդրում եմ, ամենայն մանրամասնությամբ: համեկ էլ նշեմ, որ բուդը կլինի մի 4-4.5 կգ, ասում են դա էլ նշանակություն ունի:

Ճիշտն ասած` չգիտեմ, թե դասական տարբերակը որն ա, բայց կարող եմ ասել, թե պապաս ոնց ա սարքում: Միգուցե դասական տարբերակը չի, բայց մեկ էլ տեսար` մեկին պետք եկավ :):
Համ էլ ասեմ, որ Նոր Տարուց ամենաշատը պապայիս սարքած խոզի բուդն եմ սիրում :)):
Ուրեմն բուդը պետք ա դնել ջրով լի ամանի մեջ ու աղ լցնել (4-5 կգ-ին մի 4-5 ճաշի գդալ): Մի օր էդպես պիտի մնա: Դանակով պետք ա ծակել մի քանի հատ, որ արյունը միջից դուրս գա: Հետո պետք ա խաշել բուդը: Չնայած պապան մի տարի առանց խաշելու միանգամից ջեռոցում եփեց, բայց երևի խաշելով ավելի լավ ա ստացվում, որովհետև էս տարի էլ ա խաշելու: Էլի աղ ենք գցում ջրի մեջ, պապան ասեց` էս տարի գլուխ սոխ էլ կգցի ջրի մեջ, որ մի քիչ համը տա, բայց ոչ մի անգամ տենց չի արել, նենց որ չեմ երաշխավորում, որ լավ կլինի :)): Բայց չասեց, թե քանի ժամ ա պետք խաշել, ասում ա` մսից ա կախված, էնքան ենք խաշում, մինչև եփի :pardon:
Հետո ճզմում ենք սխտորը, ավելացնում ենք մանրացրած գազար (պարտադիր չի), սև և կարմիր պղպեղներ: Դանակով անցքեր ենք անում բդի վրա ու խառնուրդը խցկում ենք բդի մեջ:
Հետո վերցնում ենք թթվասեր, սև և կարմիր պղպեղներ, խառնում ենք իրար ու բուդը ամբողջովին պատում ենք էս խառնուրդով: Փաթաթում ենք ֆոլգայով ու եփում ենք ջեռոցում 4-5 ժամ (քանի կգ կշռում ա բուդը, էնքան ժամ էլ եփում ենք ջեռոցում):

Բարի ախորժակ :nyam:

Մինա
25.08.2011, 16:47
Թթված կաթով ինչ որ բան կարելի է անել?:Շատ հաճախ եմ թափում սառնարանում մոռացված կաթը ,որ համարյա չի թթվել,բայց խմել էլ չի լինում:
Մեկ էլ соковыжималка-ով հյութ ստանալուց մրգից ահագին թափոն ենք ստանում,ինչ որ տեղ կարելի է օգտագործել?(ասենք դեմքի կրեմ ստանալու համար):

StrangeLittleGirl
19.09.2011, 02:09
Էսպիսի մի հարց. բրինձով ի՞նչ կառաջարկեք սարքել: Մի տուփ բրինձ ունեմ, որը պիտի երկու շաբաթում վերջացնեմ: Հոգնել եմ կաթնովից ու բրինձ-պոմիդորով փլավից:

Մինա
19.09.2011, 02:20
Էսպիսի մի հարց. բրինձով ի՞նչ կառաջարկեք սարքել: Մի տուփ բրինձ ունեմ, որը պիտի երկու շաբաթում վերջացնեմ: Հոգնել եմ կաթնովից ու բրինձ-պոմիդորով փլավից:
StrangeLittleGirl ջան լցոնած կանաչ բիբարներ եփիր:
Լցոնի համար
Սոխ+սխտոր+բրինձ+մի երկու պոմիդոր+խառը կանաչի+մի քիչ ձիթապտղի ձեթ+աղ+սև բիբար:
Եթե ուզում ես,վաղը մանրամասն կգրեմ: :)

Հ.Գ. բիբարները շատ լիքը չլցնես,բրինձը ուռում է:Ես 3/4-ից մի քիչ ավել եմ լցնում:

Kita
19.09.2011, 02:30
Գազարով, կուկուրուզով բրինձ:) Ընտեղ էլի խառը բաներ կան մեջը:D Հետաքրքրի ասա, կամ իմպրովիզի:D

Artgeo
19.09.2011, 09:11
Բրինձ+հավի միս+սոխ+գազար :hands

Ռուֆուս
19.09.2011, 09:30
Բրինձ + քըրի (http://en.wikipedia.org/wiki/Curry_powder) = :love

Լուսաբեր
19.09.2011, 10:30
Թթված կաթով ինչ որ բան կարելի է անել?:Շատ հաճախ եմ թափում սառնարանում մոռացված կաթը ,որ համարյա չի թթվել,բայց խմել էլ չի լինում:
Վայ, ինչպե՞ս կարելի է:))
Մինա ջան, թթված կաթը, կամ պարզապես ժամկետն անց կաթը եփում ես ու ստանում կաթնաշոռի պես զանգված, եփվելուց ջուրը կառանձնանա ու կմնա էտ պինդ զնգվածը, դա կարելիա քամել ըստ ճաշակի ու ուտել: Քաղցր, համով բանա լինում: Իմ տղուկի սիրելի ուտեստներիցա, ես դիտավորյալ կաթը պահում ու նման բան եմ պատրաստում իր համար, փոքրիկ բալիկների համար հենց էտպես էլ խորհուրդա տրվում/6 ամսեկանից սկսած/, մանավանդ եթե կովի կաթ չեն սիրում: :)

Lianik
05.01.2012, 17:58
ժող ջան, մի տեսակ սիրտս ուզումա պատրաստել :) ու դեռ դա քիչ է ուզում եմ ղափամա փորձել :8... մանրամասն բաղադրատոմս չգտա.. ձեզնից ով է պատրաստել ու կկիսվի իմ հետ նրբություններով ;)

նախապես շնորհակալ եմ

Գեա
05.01.2012, 23:58
ժող ջան, մի տեսակ սիրտս ուզումա պատրաստել :) ու դեռ դա քիչ է ուզում եմ ղափամա փորձել :8... մանրամասն բաղադրատոմս չգտա.. ձեզնից ով է պատրաստել ու կկիսվի իմ հետ նրբություններով ;)

նախապես շնորհակալ եմ
Մենք շատ ձևեր ենք փորձել, ես կգրեմ այն մեկը,որը հատկապես հաջող է ստացվել:
Բրինձը նախապես խաշել , չրեղենը ձեթում տապակել, ավելացնել մեղր, չրերի հետ կարելի է տապակել նաև ընկույց պնդուկ մի խոսքով ըստ ճաշակիու այդ ամենը խառնելով խաշած բրնձին լցնել նախօրոք ներսը մաքրած դդումի մեջ, փակել բերանը ու դնել ջեռոց մինչև պատրաստ լինելը:

Lianik
06.01.2012, 12:02

Շատ շնորհակալ եմ ... մի հարց մեր տան դդումը երկարավուն է, կստացվի??? :think ինետում նշած է կլոր դդումով պատրաստել

Գեա
06.01.2012, 13:54
Շատ շնորհակալ եմ ... մի հարց մեր տան դդումը երկարավուն է, կստացվի??? :think ինետում նշած է կլոր դդումով պատրաստել

եթե ջեռոցում կտեղավորվի ապա կլինի ,կլորավունի իմաստը նրանում է , որ այն հնարավոր է տեղավորել ջեռոցի մեջ:Այնքան ժամանակ կպահես ջեռոցում ,մինչև դդումի պատերը փափեկեն , այսինքն զգաս ,որ լավ եփվել է:մոռացել եմ գրել, մի հարյուր գրամի չափ ջուր կավելացնես բրնձի վրա,իսկ չրերը տապակելիս մի քիչ դարչին ու մեխակ ավելացրու:

Nimra
10.08.2012, 19:23
:viannen_10:ձեզանից ով գիտի կորժիկի ու կեքսի բաղադրատոմսերը:)խնդրում եմ գրեք

Kanamar
14.08.2012, 21:10
Այն թխելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը մածուն, ձու, շաքարավազ, բուսական յուղ, ալյուր: Խորը կաթսայի մեջ կորտրում ենք 1 ձուն և ավելացնում ենք 1.5 բաժակ շաքարավազը: Հարում ենք ու ավելացնում 1 մեծ բաժակ մածուն `1 թեյի գդալ սոդայով խառնած: Այդ ամենը լավ խառնել ու ավելացնել 2-2.5 բաժակ ալյուր: Խմորը պետք է լինի թթվասերի պնդությամբ: Վերջում ավելացնում ենք 2 ճաշի գդալ բուսական յուղ ու լավ խառնում ենք: Վառարանը տաքացնում ենք 200 աստիճանի տակ: Կեքսի կաղապարների մեջ դնում ենք պայաթղթերը ու խմորը գդալով լցնում ենք յուրաքանչյուր կաղապարի մեջ: Ասեմ,որ կարող եք խմորին կակաո ավելացնեք և չամիչ, եթե ցանկանում եք: Թխվելուց հետո դրանք շատ հեշտ դուրս են գալիս կաղապարներից, քանի որ դրանց մեջ նախապես չկպչող թղթեր էինք դրել: Սառչելուց հետո կարող եք շաքարի փոշի ցանել վրան:

Աղբյուր`Cakestest

Ինքս պատրաստել եմ,շատ լավ է ստացվել:Միայն թե չկպչող թուղթ չունեի և կաղապարները յուղում,հետո ալյուրոտում էի,որ կեքսը չկպչեր ու չէր կպչում: