PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարդում հիմա...



Էջեր : 1 2 3 4 5 [6]

Արէա
29.10.2015, 23:05
գիրք կարդա՞լը, թե կոնկրետ Վարդանանքը

Կարդալը :))

Շինարար
29.10.2015, 23:17
Կարդալը :))

Օքեյ, տես միամիտ լոռեցի լինելն ինչ ա անում, ես էլ ասում եմ՝ խի՞ ես դպրոցում հեչ հեղինակություն չունեի :ԴԴ նոր եմ գլխի եմ ընկնում:

StrangeLittleGirl
30.10.2015, 03:11
Վարդանանքը ես էլ չեմ կարդացել :)) տատս արգելել էր

Ռուֆուս
30.01.2016, 20:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սթիվեն Քինգ - «Մութ աշտարակը. Երեքի դուրսբերումը» ( The Dark Tower II: The Drawing of the Three)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Որովհետև առաջինից հետո երկրորդն են կարդում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

««Երեքի դուրսբերումը»» մութ աշտատարկ անունն ունեցող պատմության երկրորդ մասն է, ոգևորված և որոշ չափով հիմնված Ռոբերտ Բրաունիգի ««Չայլդ Ռոլանդը Մութ աշտարակ եկավ» գրքի վրա, որն իր հերթին գալիս է «« Լիր արքա»»-ից:


4. Ո՞ր էջն եք հասել։

40/399

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։


Հիանալի պատմության հիանալի շարունակություն

Հավես չկա նորից գրել, դրա համար սա կմեջբերեմ: Ահավոր լավն ա, առաջին գիրքն առանձնապես տպավորիչ չէր, բայց երկրորդը լրիվ տեղը հանեց: Արդեն կես եմ ընկել, ոնց որ American Gods-ի ու Breaking Bad-ի միքս լինի: Ռոլանդն ու Էդդին մի տեսակ Ուոլթեր Ուայթին ու Ջեսսիին են հիշեցնում: Ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ կարդացել:

Down to Earth
06.02.2016, 02:28
1.Հիմա կարդում եմ Ֆրանսուա Մորիակ Իժերի կծիկը
2. Էս գիրքը մի անգամ էլ եմ կարդացել իսկ թե ինչու որոշեցի նորից կարդալ? Ուղղակի սիրում եմ կարդացածս հերոսներին փնտրել իրական կյանքում ու երբ գտնեմ, վերընթերցելով հասկանամ ինչքանով է մոտիկ գրքային կերպարին:
3.Դու, կզարմանաս, այս նամակը գտնելով իմ դրամարկղում, արժեթղթերի ծրարի վրա:
4.Նոր եմ սկսել կարդալ
5. Կարծում եմ արժի ընթերցել գոնե մեկ անգամ

Նիկեա
15.04.2016, 11:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Neil Gaiman "Coraline"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Որովհետև պե՛տք ա Գեյման կարդալ ու որովհետև մուլտիկը շատ լավն էր, սարսափելի լավը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Coraline discovered the door a little while after they moved into the house. It was a very old house—it had an attic under the roof and a cellar under the ground and an
overgrown garden with huge old trees in it.
Coraline’s family didn’t own all of the house—it was too big for that. Instead they owned part of
it.
There were other people who lived in the old house.

4. Ո՞ր էջն եք հասել։

30/96
5- րդ գլոիխը դեռ չեմ սկսել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Ի՞նչ ասեմ... ախր շատ լավն ա: Մենակ մի բանի համար եմ ափսոսում, որ գիրքը կարդում եմ մուլտֆիլմը նայելուց հետո:

Այբ
20.04.2016, 11:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հենրի Միլեր "Խեցգետնի արևադարձը"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Այս վեպի սկանդալային լինելու մասին շատ կարծիքներ էի լսել, ու քանի որ էնպես ստացվեց՝ գիրքը ձեռքս ընկավ /պատահաբար/, որոշեցի "առիթը բաց չթողնել"։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։
Ես ապրում եմ Բորգեզի վիլլայում։ Չորս կողմը կեղտի նշույլ անգամ չկա, ոչ էլ տեղը դրած աթոռ։ Մենք մեն-մենակ ենք էստեղ ու մեռած։

4. Ո՞ր էջն եք հասել
60/350

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ շատ քիչ էջեր եմ, ըստ էության, կարդացել, բայց որոշ բաներ արդեն ինձ թե՛ "տարել է", թե՛ "վանել"։ Գրքի սկիզբը, ու առհասարակ, հեղինակի ոճը ընթերցվող է։ Մի տեսակ "տանում ա" քեզ։ Շատ հավես մտքեր էլ միանգամից առանձնացրեցի։ Բայց մինչ առաջ ընկնելը․․․ Վեպի հենց սկզբում, առաջին էջում, հեղինակը արդեն, կարելի է ասել, "նախապատրաստում է" ընթերցողին՝ "Իսկ սա՞։ Դե սա գիրք չի։ Զրպանտանք է, չարախոսություն, անվանարկում։ Գիրք չի սովորական իմաստով։ Չէ, երկարատև անարգանք է, մի կում թուք Արվեստի սֆաթին․․․"։
Բայց հետաքրքիրն այն է, որ եթե մի կողմ թողնենք այն, որ գրողը "չի վախենում" ջրի երես հանել կյանքը՝ իր ամբողջ մերկությամբ, այլ նաև ոնց որ քանդում է գրքի նկատմամբ ընթերցողի տաբուները։ Ու սա երևի այն գիրքը չի, որ ինչ-որ տեղ կբավարարի այն զուտ գրքասեր ընթերցողներին, ովքեր ինչ-որ տեղ "սահմանափակորեն" ունեն գրքից ստանալու՝ զուտ կրթվելու, օրինակելիի, դաստիարակչականի ֆենոմենը։ Կան, չէ՞, մեր շրջապատում էդպիսի մարդիկ՝ "․․․ թե բա լավ գիրքը պետք է․․․ սա խորհուրդ չեմ տամ կարդալ և այլն"․․․ մի խոսքով՝ էս գիրքը նման ֆենոմեն փնտրող մարդկանց համար չէ։

Գրականության վերաբերյալ, տվյալ ժամանակի գրողների մասին այս գրողի դիտարկումները հետաքրքիր են, ու եթե չմոռանանք նաև , որ վեպը ինքնակենսագրական է, ապա վեպը "բացահայտող" է դառնում ոչ միայն Հենրի Միլեր գրողի անհատականությունը, այլ նաև տվյալ ժամանակի․․․ Հա, էս "ժամանակի" մասին․․․ ինձ թվում ա՝ հատուկ կարելի է մենակ խոսել վեպում հեղինակի առաջ քաշած "ժամանակ" հասկացության մասին։ Այս առումով էլ՝ վեպի հերոսի մասին երևի կարելի է ասել, որ "բոլորաժամանակյա է"։ Հեղինակը կարծես ուղղակի իր վեպի հերոսը չի, այլ հերոսը հենց ժամանակակից աշխարհի, ավելի ճիշտ, բոլոր ժամանակների մարդն է, անկախ նրանից՝ ինքը գրող է, գրող չի, մտածող է, մտածող չի․․․

Գրքի բացությունն էլ էդքան չէ, ինչքան որոշ բառերի օգտագործումն ինձ մի քիչ վանեց ու վանում ա/դե դեռ կարդում եմ, չնայած ինչ-որ "ընթերցողական տաբուներ" չունեմ։
Շարունակելի․․․

Այբ
20.04.2016, 12:20
Հ․Գ․ Էդ դաստիարակչականի, օրինակելիի պահով․․․ կարծում եմ՝ շատ հարաբերական հասկացություններ են։

StrangeLittleGirl
25.04.2016, 22:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Իրականում լսում եմ:

Patti Smith - "M Train"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Ինձ ասեցին՝ "Just Kids"-ից լավն ա: Ու քանի որ ասողն աուդիոգիրքն ուներ հեղինակի ձայնով, մեծահոգաբար տրամադրեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

It's not so easy writing about nothing.

4. Ո՞ր էջն եք հասել։

50 րոպե (6 ժամից)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Ահավոր-ահավոր լավն ա: Սա իմ նոր սիրելի գիրքն ա դառնալու: Սա նոր «Տոն, որը միշտ քեզ հետ է» ա: Գժվելու բան:

Նիկեա
01.05.2016, 19:50
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Հորստ Բաստիան "Վրիժառուների գաղտնի միությունը"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Էս գիրքը կարդացել էի, երբ դեռ երկրորդ դասարանում էի: Էդ էն ժամանակահատվածն էր, երբ հաստ գրքեր էի կարդում, ու գրադարանավարուհին չէր հավատում որ 500 էջը մի շաբաթում իրոք կարդում-վերջացնում եմ: Գրքից համարյա ոչ մի բան չեմ հիշում, մենակ ինչ-որ ծխախոտի հոտ ու կաղամբ :)) ու ինչ-որ տղաների, ովքեր իմ հիշելով պետք պետք է որբ լինեին, բայց երևի ես եմ սխալ հիշում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը

Նրա տեղը դպրոցական նստարանին միշտ դատարկ էր մնում և ուսուցիչը դասը սկսելուց առաջ աշակերտների անունները կարդալիս, հենց հասնում էր Դրուգա Տրոստենի ազգանվանը, տղաները միաբերան բղավում էին` հիվանդ է...

4. Ո՞ր էջն եք հասել։

84/454

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Միանշանակ թարգմանությունը վատն է, բայց գիրք, հերոսները հիմանակնում լավն են ու վատ թարգմանությունը էդքան շատ չի խանգարում: Ինձ դուր են գալիս 12-15 տարեկանների մասին ստեղծագործությունները ու էս էլ 14-15 տարեկան երեխաների մասին ա, բայց ինչքան հիշում եմ, հետո գրքում իրանք մեծանում են... Էս գրքից նաև մի բան եմ հիշում. Դրուգան, գլխավոր հերոսներից մեկը, մի անգամ մորն ասում ա, որ երբ մեծանա, բանաստեղ կդառնա: Էդ որ կարդացել էի առաջին անգամ, ես էլ էի մամային ասում, թե բանաստեղծ եմ դառնալու:
Հերոսները դեռ փոքր են, բայց կյանքը, պատերազմը իրանց ստիպել է ժամանակից շուտ մեծանալ ու էն ամենը ինչ շատ փիլիսոփաներ երկար աշխատություններով, ճոռոմախոսություններով են ներկայացնում, էդ էրեխեքը ասում են պարզ, հասարակ ու դրանից ամեն ինչ ավելի սիրուն ա դառնում:

StrangeLittleGirl
05.06.2016, 00:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Աստրիդ Լինդգրեն - «Երկարագուլպա Պեպին գնում է կրկես և այլ պատմություններ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Երբ նոր-նոր էի Դանիա տեղափոխվել, մի անգամ սուպերմարկետում տեսա՝ էս գիրքն են ծախում: Առանց երկար-բարակ մտածելու առա. ոնց էլ չլնի, դանիերեն սովորելու ընթացքում պետք կգար: Ու տենց ականջի հետև էի գցել, մինչև մի օր սիրտս նենց թեթև գիրք ուզեց: Գրապահարանս փորփրեցի, գտա էս գիրքը, որոշեցի վերջապես կարդալ ու վերջապես սկսել դանիերեն գրքեր կարդալ (ու նաև վերջացնել, որովհետև մինչև հիմա ինչ սկսել եմ, չեմ վերջացրել):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը
Եթե մի մարդ ճամփորդի դեպի այս պստլիկ քաղաքը ու եթե մի քիչ երկար մոլորվի քաղաքի արվարձաններում, կուզենա տեսնել Վիլլա Վիլլեկուլլան:

4. Ո՞ր էջն եք հասել։

58/140

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Էս ինչ գժանոց գիրք ա: Բարձրաձայն խնդալով առաջ եմ գնում: Մտածում եմ՝ շվեդերենից դանիերեն թարգմանելուց շատ բան չի կորել, բայց ո՞նց են դեպի ուրիշ լեզուներ թարգմանում: Ախր բառախաղերը սպանում են: Մեկը "Hvad er klokken?" արտահայտությունը (Ժամը քանի՞սն ա) ուրիշ ոչ մի լեզվում էս կառուցվածքը չունի, ու դրա վրա հիմնված խոսակցությունը դեբիլ բան կստացվի:

S.L.V.
05.06.2016, 03:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Աստրիդ Լինդգրեն - «Երկարագուլպա Պեպին գնում է կրկես և այլ պատմություններ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Երբ նոր-նոր էի Դանիա տեղափոխվել, մի անգամ սուպերմարկետում տեսա՝ էս գիրքն են ծախում: Առանց երկար-բարակ մտածելու առա. ոնց էլ չլնի, դանիերեն սովորելու ընթացքում պետք կգար: Ու տենց ականջի հետև էի գցել, մինչև մի օր սիրտս նենց թեթև գիրք ուզեց: Գրապահարանս փորփրեցի, գտա էս գիրքը, որոշեցի վերջապես կարդալ ու վերջապես սկսել դանիերեն գրքեր կարդալ (ու նաև վերջացնել, որովհետև մինչև հիմա ինչ սկսել եմ, չեմ վերջացրել):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը
Եթե մի մարդ ճամփորդի դեպի այս պստլիկ քաղաքը ու եթե մի քիչ երկար մոլորվի քաղաքի արվարձաններում, կուզենա տեսնել Վիլլա Վիլլեկուլլան:

4. Ո՞ր էջն եք հասել։

58/140

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Էս ինչ գժանոց գիրք ա: Բարձրաձայն խնդալով առաջ եմ գնում: Մտածում եմ՝ շվեդերենից դանիերեն թարգմանելուց շատ բան չի կորել, բայց ո՞նց են դեպի ուրիշ լեզուներ թարգմանում: Ախր բառախաղերը սպանում են: Մեկը "Hvad er klokken?" արտահայտությունը (Ժամը քանի՞սն ա) ուրիշ ոչ մի լեզվում էս կառուցվածքը չունի, ու դրա վրա հիմնված խոսակցությունը դեբիլ բան կստացվի:


:o քանի լեզու գիտես?

StrangeLittleGirl
05.06.2016, 09:43
:o քանի լեզու գիտես?
Լիքը :)

S.L.V.
05.06.2016, 10:07
Լիքը :)

որոնք? )

StrangeLittleGirl
05.06.2016, 10:09
որոնք? )

Էսքանով բավարարվի :)

S.L.V.
05.06.2016, 10:16
Էսքանով բավարարվի :)

Օկ )

Նիկեա
12.07.2016, 15:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Չակ Պալանիկ «Անիծվածը» չնայած ես վերնագիրը «Գրողի տարածը» կթարգմանեի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Ամոթ էլ ասելը, բայց ես Պալանիկից ոչ մի բան չեմ կարդացել ու մի տեսակ չէի ուզում «Մարտական ակումբը» կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը

Սատանա, դու այդտե՞ղ ես:

4. Ո՞ր էջն եք հասել։

128/293

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Նենց մի տեսակ հավես գիրք ա: Չեմ ուզում սփոյլ անել, բայց եթե ձեզ հետաքրքրում ա թե ինչ կլիներ եթե դուք տասներեք տարեկան մարիխուանայի գերդոզավորումից մահացած դեռահաս աղջիկ լինեիք, ուրեմն արժի կարդալ :D Ընդհանուր առմամբ լավն ա ու որ կարդում ես արագ կարդացվում ա:

Մուշու
12.07.2016, 15:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Չակ Պալանիկ «Անիծվածը» չնայած ես վերնագիրը «Գրողի տարածը» կթարգմանեի:

Ես իրան սիրեցի, բայց դեռ կիսատ ա:

Նիկեա
12.07.2016, 15:44
Ես իրան սիրեցի, բայց դեռ կիսատ ա:

Հա, եռագրություն պետք ա լինի, բայց դեռ երկագրություն ա, չէ՞: :))

Areg ak
23.07.2016, 13:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Այթմատով - «Չալիկ շունը, որ վազում է ծովի եզերքով»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Գրականությանս ուսուցչուհին էր խորհուրդ տվել :D

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը

Անթափանց , թռչող խոնավությամբ թաթախված , ցուրտ , ծովափնյա գիշերով , Օխոտյան ափի ամբողջ երկարությամբ, ծովի ու ցամաքի ճակատով մեկ, մղվում էր եկու տարերքի հավերժական , անհաշտ պայքարը . ցամմքը արգելում էր ծովի առաջխաղացումը ,ծովը չէր դադարում ցամաքի վրա հարցակվելուց:

4. Ո՞ր էջն եք հասել։

45/89

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Շատ լավ գիրք է , հետաքրքիր , մտածելու տեղիք է տալիս …:)

GriFFin
23.07.2016, 21:18
1.Ի՞նչ եք կարդում հիմա` Մարիամ Պետրոսյանի- Տուն, որում... (Дом, в котором...)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Երևի, վեց-յոթ տարի առաջ եմ առաջին անգամ առնչվել էս գրքի ու հեղինակի հետ: Մեր խմբում ծնունդի կապակցությամբ նվերներ էին տալիս, քանի որ ինձ ոչ մեկ չէր սիրում ինձ փող տվեցին ( տրամաբանությունը հասկանալը հնարավոր է ) :Դ ես էլ էդ պիրիուդում մենակ գրքերի վրա էի ծախսում: So, long story short. Գնացի գրախանութ, բայց էս գրքի վրա չհերիքեց փողը ( քձիբ խմբեցիներ, ֆու ): Ու ինքը իմ մտքում էր էսքաաաան տարի... Հետո, հրաշք Սրտիկը ինձ քինդլ նվիրեց ու հիմա կարդում և վայելում եմ: Գրելու ընթացքում մոռացա մտքերիս կեսը:
Բուն հարցից շեղվեցի:
Որոշեցի հենց իրան կարդալ, որտև հեղինակը հայ էր, ով ամբողջ կյանքում ապրել ա Ռուսաստանում ու մեծ հաջողության ա հասել: Մարիամը, գիրքը ի սկզբանե իրա երեխեքի համար ա գրել, բայց ընթացքում շեղվել ա ու հեչ մանկական գիրք չի ստացվել: Վերջացնելուց հետո, ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել են ուրիշ տուն՝ թղթերը թողնելով հնում: Տաս տարի հետո, տան նոր տերը գտնում ա, կարդում ու էն աստիճան ա հավանում, որ որոշում ա գտնել հեղինակին: Ու տենց...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

На окраине города, среди стандартных новостроек, стоит Серый Дом, в котором живут Сфинкс, Слепой, Лорд, Табаки, Македонский, Черный и многие другие. Неизвестно, действительно ли Лорд происходит из благородного рода драконов, но вот Слепой действительно слеп, а Сфинкс — мудр.]Ախր, վերջն ա:


4. Ո՞ր էջն/տոկոսին եք հասել (եկեք ընթերցողների միջև տարբերություն չդնենք)

27%-ին եմ հասել: Գուգլը ասում ա՝ 960 էջ ա ամբողջ գիրքը:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ եմ հավանել: Մինչև հիմա նման смешанные( խառը ) զգացողություններ չեմ ունեցել գրքի նկատմամբ: Ավելի շուտ ոչ թե գրքի, այլ կերպարների: Շատ բան ա թողել ընթերցողի վրա, գրեթե նկարագրություն չկա: Ու ես էդ շատ եմ սիրում: Օրինակի վրա բացատրեմ՝ կերպարներից մեկի ածականը/անունը ( դու իրա իսկական անունը չգիտես )՝ Лорд ա, ով շատ գեղեցիկ արտաքին ունի, ու հաշմանդամ ա: Էսքանով դու ստանում ես շատ կայֆ կերպար, ում ստեղծում ես քո գլխում մաս-մաս գրքից մտքերը ավելացնելով: Չգիտեմ, ոնց բացատրեմ: Էնքան ակումբ չեմ մտել՝ հայերենս մոռացել եմ: Մի խոսքով կարդացեք:

Մի fanart ու գրքի cover-ը տեղադրեմ:

http://imgur.com/a/5A6mF
http://imgur.com/a/dC0kE
http://imgur.com/a/HbtZx

p.s. Չգիտեմ, էս imgur-ի հետ ինչ ա եղել, բայց չկարողացա նկար դնել:

StrangeLittleGirl
24.07.2016, 18:45
Լիզ, որ կարդաս, կարծիք֊մարծիք գրի էլի:
Ես էլ Կուզենայի վերջին գործն եմ սկսել: Էնքան էլ էն չի

Sent from my E5823 using Tapatalk

GriFFin
24.07.2016, 18:47
Լիզ, որ կարդաս, կարծիք֊մարծիք գրի էլի:
Ես էլ Կուզենայի վերջին գործն եմ սկսել: Էնքան էլ էն չի

Sent from my E5823 using Tapatalk
Կգրեմ, բայց ես ռիվյուից տենց լավ չեմ։ Երևի ընթացքում կգրեմ։ Ի դեպ, մի տեղ կարդացի, որ 20 տարի ա տևել գիրքը գրելը։

StrangeLittleGirl
24.07.2016, 18:49
Կգրեմ, բայց ես ռիվյուից տենց լավ չեմ։ Երևի ընթացքում կգրեմ։ Ի դեպ, մի տեղ կարդացի, որ 20 տարի ա տևել գիրքը գրելը։
Ես էդ ռիվյու բառից տարածվում եմ: Կարծիքդ գրի, Կարծիքդ ;-)

Sent from my E5823 using Tapatalk

StrangeLittleGirl
25.07.2016, 15:14
1.Ի՞նչ եք կարդում հիմա
Միլան Կունդերա - Անկարևորության տոնը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գերմանիայում գտնվելիս հանկարծակի հետիս գիրքը պրծավ, քինդլս էլ մոտս չէր: Գնացի Շտուտգարտի լավագույն համարվող գրախանութը, տեսա մի հսկայական ֆրանսերեն տեսականի ունեն, համ էլ մտածեցի՝ վաղուց Կունդերա չեմ կարդացել, ժամանակն ա: Ու տենց առա էս գիրքը, սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հունիս ամիսն էր: Առավոտյան արևը դուրս էր եկել ամպերի հետևից, ու Ալենը դանդաղ քայլում էր Փարիզի փողոցներից մեկով:

4. Ո՞ր էջն եք հասել:

22


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Եսի՞մ: Առաջին երկու էջն էր մենակ շատ Կունդերայոտ, հետո գնալով անկապանում ա: Տեսնենք՝ ինչ դուրս կգա:

StrangeLittleGirl
06.08.2016, 22:36
1.Ի՞նչ եք կարդում հիմա
Ամելի Նոթոմբ - «Կյանքի մի ձև»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի շաբաթ առաջ պետք ա մի քսան րոպե դրսերում սպանեի, տեսա՝ օֆիսումս էս գիրքը գցած ա: Մի տարի առաջ էի ֆրանսիական ինստիտուտից առել: Տենց, ասեցի՝ չկա-չկա, սկսեմ կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այդ առավոտ մի նոր տեսակի նամակ ստացա:


4. Ո՞ր էջն եք հասել:
32


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ինձ թվում ա՝ Նոթոմբի սաղ լավ գործերը կարդացել եմ արդեն: Պետք չի էլի, ուղղակի պետք չի նորերի մեջ քիթ խոթել: Աշխարհում լիքը լավ գրողներ կան:

Մարի-Լույս
11.08.2016, 11:34
1.Ի՞նչ եք կարդում հիմա
Չեխով - "Հիվանդասենյակ համար 6"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հետաքրքիր թեմա գտա ակումբում՝ "Հոգեկան հիվանդները և գրականությունը", որտեղից էլ որոշեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
В больничном дворе стоит небольшой флигель, окруженный целым лесом
репейника, крапивы и дикой конопли.

4. Ո՞ր էջն եք հասել:
Էլեկտրոնային տարբերակով եմ կարդում, էջը նշված չի… Այսօր եմ սկսել կարդալ, 5-րդ մասը քիչ առաջ վերջացրեցի…

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կարծիք չեմ ուզում կազմել՝ մինչև չավարտեմ…

Զաքար
15.08.2016, 08:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Իմմանուել Կանտ «Զուտ բանականության քննադատություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է աշխատում բանականությունը

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Իմմանուել Կանտի «Զուտ բանականության քննադատությունը» իրավամբ համարվում է մարդկային հանճարի ամենանշանակալի ու լուսավոր նվաճումներից մեկը։

4. Ո՞ր էջն եք հասել
Էջ 115

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բարդ, համակարգված, գրավիչ ու խիստ տարբերվող։ Սակայն ամենակարևորն այն է, որ սովորեցնում է լավ մտածել սովորել։ :)

Smokie
16.09.2016, 23:55
Ի՞նչ եք կարդում հիմա
Ուոլթեր Այզեքսոն-Սթիվ Ջոբս.
Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հետաքրքրում էր գիրքը՝ ծնունդիս նվեր ստացա: Էնպես չի, որ առաջ հետաքրքրվել եմ Ջոբսի կենսագրությամբ, բայց գրքի մեջ ինչ որ բան գրավում էր, ձգում:
Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ներածություն2004-ի ամռան սկզբերին ես հեռախոսազանգա ստացա Սթիվ Ջոբսից:
Գլուխ 1
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Փոլ Ջոբսը զորացրվեց Աջափնյա պաշտպանության գվարդիայից, նա գրազ եկավ իր ծառայակիցների հետ:
Ո՞ր էջն եք հասել
Գլուխ 1-ին, 1-ին էջ:oy
Ձեր կարծիքը մինչև հիմա
Իհարկե հասկացաք, որ էսօր եմ սկսել:::)) Բայց եթե կարծում եք կարծիք չունեմ... ոո՜չ-ոչ-ոչ::nea Սպասելիքներս ավելի քան արդարացված են՝ ախր ամեն ինչ էնքան հետաքրքիր ու մանրակրկտորեն ներկայացվելու ա: Նկարները իրենց հերթին, յուրաքանչյուր գլխի հետաքրքիր վերնագրերն ու ենթավերնագրերը իրենց հերթին, էլ չեմ խոսում առաջին էջերում գործող անձանց ծանոթագրությունների ու վերջին էջերում և՛ գործող և՛ չգործող անձանց անունների ու նրանց հատկացված էջերի նշման մասին:
Ներածությունից իմացա, որ Ջոբսը ներկայացվելու է իր թե՛ թերություններով թե՛ առավելություններով: Ինքն էլ իր հերթին ոչ միայն համաձայն էր, այլև խրախուսում էր և խոստացել էր, չկարդալ գիրքը հրատարակվելուց առաջ: Հենց իր առաջարկով հարցազրույցներ են վերցվել անգամ իր հակառակորդներից ու նախկին գործընկերներից, ում հետ խնդիրներ է ունեցել: Այս տարվա սկզբին Ջոբսի մասին ֆիլմը նայելուց հետո՝ բոլորովին բարդ չի իրեն պատկերացնել, որպես դյուրագրգիռ և բռնկուն անձնավորություն: Ինձ հետաքրքրեց Ջոբսի համառությունը, նպատակասլացությունն ու ձեռքբերումները::good Նաև գիտեի, որ մեծացել է հայկական ընտանիքում: Հենց մանկությունից էլ սկսվում է առաջին գլուխը::)

Շինարար
25.11.2016, 04:43
1.Ի՞նչ եք կարդում հիմա

Լենին ալ-Ռամլի- «Կանանց խաղաղությունը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Թեզիս համար
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Քանի որ պիես ա, սկսվում ա տեսարանի նկարագրությամբ

4. Ո՞ր էջն եք հասել:

Ճիշտն ասած ավարտեցի

5. Ձեր կարծիքը մինչև հիմա


Արիստոֆանեսի «Լիսիստրատայի» ժամանակակից եգիպտական ադապտացիան ա: Ինչ թեզս սկսել եմ գրել, առաջին պիեսն ա, որ էս աստիճան տպավորված եմ: Որ գիտեի, որ Լիսիստրատայի ադապտացումն ա, ահագին վերապահումով սկսեցի կարդալ, որովհետև ես հին գրականություն առանձնապես չեմ սիրում, դժվար եմ կարդում, բայց դե սա փոխադրություն չէր պարզապես, այլ մի այլ կարգի փայլուն արված Արևելքի դիմանկար՝ Իրաքի օրինակով, ընդ որում Արևմուտքը որպես ֆոն ընտրելով: Հզոր, հզոր, հզոր: Վաղվանից սկսեմ նոր գլուխ գրելը, շուտ էի կարդացել, ամբողջ թեզս էս պիեսի վրա կկառուցեի:

StrangeLittleGirl
10.12.2016, 20:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կնուտ Համսուն - «Սովը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեր ընթերցանության ակումբում (https://www.goodreads.com/topic/show/18386306) որպես սկանդինավյան գրականության նմուշ հենց դա ընտրվեց, ու համ էլ վաղուց էի ուզում կարդալ, մեկ էլ էս ամսվա մոդերատորը ես եմ, նենց որ ինչ-որ տեղ նաև ստիպված եմ կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Det var i den Tid, jeg gik omkring og sulted i Kristiania, denne forunderlige By, som ingen forlader, før han har fået Mærker af den.
Դա այն ժամանակ էր, երբ թափառում էի ու սովից տառապում Քրիստիանիայում՝ այդ զարմանալի քաղաքը, որը ոչ ոք չէր լքում առանց հետքերը հետը տանելու։

4. Ո՞ր էջն եք հասել
2%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նոր-նոր եմ սկսել։ Կարծիքի համար դեռ շատ շուտ ա։ Մի քիչ վախենում եմ բովանդակությունից, որտև գուդրիդսում սաղ գրում են, որ ծանր գիրք ա։ Մյուս կողմից էլ, ահավոր ձգում ա գիրքը հենց Կնուտ Համսունի հակասական կերպարի պատճառով։ Մի քիչ խանգարում ա էն փաստը, որ 19-րդ դարի նորվեգերեն ա. ուղղագրությունը տարբեր ա, գոյականներն էլ մեծատառերով են (տեսնես գերմաներեն կարդացողները ո՞նց են դրան դիմանում ։)) ), բայց հույս ունեմ՝ աչքս կվարժվի։

StrangeLittleGirl
07.01.2017, 19:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հելլե Հելլե - «Ռուդբյու-Պութգարդեն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երկու տարի առաջ կոլեգաներս Քրիսմըսին ինձ էս գիրքը նվիրել էին էն բանից հետո, երբ սկսեցի նվնվալ, թե դանիերեն նորմալ գրականություն չկա: Որպես լավ գրականության նմուշ սա նվիրեցին:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մի շաբաթում չորսն էին մեռնում, այդպես էր ամեն ինչ այնտեղ:

4. Ո՞ր էջն եք հասել
13

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Էս գիրքն ինձ համոզում ա, որ դանիերենը սիրուն լեզու ա: Հելլե Հելլեին համարում են դանիական Հեմինգուեյ: Ես հասկանում եմ՝ ինչու: Պարզ, կարճ նախադասություններ, լիքը ենթատեքստ: Ընտիրագույն ա գրված: Գրքեր կան, որոնք կոնկրետ տեսակի զգացողություն են առաջացնում իմ մեջ, որը ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել: Սա հենց էդ գրքերից ա: Հաստատ էս գրքից հետո էլի իրա գործերից կկարդամ:

CactuSoul
10.01.2017, 15:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կապկա Կասաբովա, «Սիրո տասներկու րոպե» (ռուսերենով)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերներիցս մեկն էր դրել տանգոյի մեր ֆեյսբուքյան խմբում, նաև մի քանի մեջբերում։ Գրավեց․ հետաքրքիր էր, թե ինչ են զգում ուրիշները՝ տանգոյի հետ կապված։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հմմ․․․ Դժվար է որոշել՝ որն է համարվում գրքի առաջին նախադասությունը։ Սկզբում ձոն կա՝

Посвящается всем любителям танго, моим друзьям по большой деревне под названием Земной шар, где каждый танцует на свой лад, делая наш мир лучше
Человек жаждет вечности, но может получить лишь ее эрзац: мгновение экстаза.
Հետո տանգոյի տերմինների համառոտ բացատրություն կա, որին հաջորդում է «Գիշերվա ցիկլի նախերգանքը»՝ էլի բացատրական մի հատված, դրանից հետո նոր բուն վեպը։ Վեպը նմանեցված է տանգոյին․ այն ունի 4 տանդա, ամեն տանդայում 3 րոպե (իրականում ամեն տանդան 3-4 երգ է, ամեն երգ՝ մոտ 3 րոպե)։
Համարենք, թե առաջին նախադասությունն առաջին րոպեի սկիզբն է․

В один хмурый вечер кануна нынешнего тысячелетия я прогуливалась по пустынным улочкам на краю света и забрела в безлюдный бар Fuego с черными стенами и золоченым зеркалом в стиле рококо.

4. Ո՞ր էջն եք հասել
48%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հեղինակը գրքում ներկայացրէլ է իր տանգո֊կենսագրությունն ու զգացում֊զգացմունքները դրա հետ կապված։ Տեղ֊տեղ շատ հոգեհարազատ բաներ է նկարագրում, տեղ֊տեղ հետաքրքիր է (օրինակ՝ ուրիշ տեղերում կամ հենց բուն Բուենոս Այրեսում ինչպես են անցնում միլոնգաները), տեղ֊տեղ՝ անհամոզիչ կամ տերմինակոխ արած, բայց ընդհանուր առմամբ լավն է, կուտվի, հատկապես եթե սիրում ես տանգո։

Յոհաննես
05.02.2017, 23:21
1.Ի՞նչ եք կարդում հիմա
Հերման Հեսսե-Հերտրուդա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նվեր ստացա:love ,բացի էդ էլի սկսել եմ վայրագավարի գրքեր կարդալ :))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Когда я словно бы вчуже оглядываю свою жизнь, она мне видится не очень-то счастливои
4. Ո՞ր էջն եք հասել:
44/286
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե Հեսսեն իմ գրողն է,հոգեհարազատ է գրում ու զգում եմ իրան:Էս գիրքն էլ բացառություն չի ու մեծ հաճույքով եմ կարդում:

StrangeLittleGirl
05.02.2017, 23:38
1.Ի՞նչ եք կարդում հիմա
Հերման Հեսսե-Հերտրուդա

Ռուսերենից ամեն «գ» չի, որ հայերեն «հ» ա տառադարձվում։ Էդ անտերը գերմաներեն Gertrude ա։

Յոհաննես
05.02.2017, 23:44
Ռուսերենից ամեն «գ» չի, որ հայերեն «հ» ա տառադարձվում։ Էդ անտերը գերմաներեն Gertrude ա։

Օքեյ :Դ չէի ֆայմել :))

Հայկօ
05.02.2017, 23:46
Օքեյ :Դ չէի ֆայմել :))

Հետո Գերման Գեսսեի «Տափաստանի հայլն» էլ կարդա, լավն ա:

Յոհաննես
05.02.2017, 23:47
Հետո Գերման Գեսսեի «Տափաստանի Հայլն» էլ կարդա, լավն ա:

Ըհը

StrangeLittleGirl
05.02.2017, 23:58
Հետո Գերման Գեսսեի «Տափաստանի հայլն» էլ կարդա, լավն ա:
Մեկ էլ Սիդգարթան :))
Բայց Տափաստանի հայլն ամենալավն ա։

Անվերնագիր
06.02.2017, 01:04
Գերմանացիքից ամենալավը Հյոթեի վարդն ա

Շինարար
06.02.2017, 01:09
Ինձ թվում ա՝ Նոթոմբի սաղ լավ գործերը կարդացել եմ արդեն: Պետք չի էլի, ուղղակի պետք չի նորերի մեջ քիթ խոթել: Աշխարհում լիքը լավ գրողներ կան:

Ամելի Նոթոմբի լավ գործեր, ախպոր պես, թարգիր խնդրում եմ:

StrangeLittleGirl
06.02.2017, 01:15
Ամելի Նոթոմբի լավ գործեր, ախպոր պես, թարգիր խնդրում եմ:
Հը՞։ Ի՞նչը թարգեմ

Շինարար
06.02.2017, 01:16
Հը՞։ Ի՞նչը թարգեմ

Ամելի Նոթումբի որևէ գործ լավը համարելը:

StrangeLittleGirl
06.02.2017, 01:20
Ամելի Նոթումբի որևէ գործ լավը համարելը:
Էլ մի, ունի լավ գործեր։ :P

StrangeLittleGirl
18.02.2017, 16:25
Էս թեման քնում ա, ժողովուրդ, մի քիչ գրեք-մրեք, իմանանք՝ ով ինչ ա կարդում, ինչ կա-չկա կարդացող աշխարհում:

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջոնաթան Սաֆրան Ֆոեր - «Այստեղ եմ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սաֆրան Ֆոերն իմ ամենասիրած ժամանակակից գրողներից ա։ Երբ նոր գիրքը դուրս եկավ, սկզբում որոշել էի չկարդալ, որովհետև ռիվյուներն էդքան էլ լավը չէին։ Բայց ընկերուհիս ասեց՝ ընտիրագույն գիրք ա, անպայման կարդա։ Հետո էլ Սաֆրան Ֆոերը էկավ Կոպենհագեն, գրքի մասին ինտերվյու տվեց։ Տենց, դրանից հետո որոշեցի, որ հաստատ կարդալու եմ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
When the destruction of Israel commenced, Isaac Blocհ was weighing whether to kill himself or move to the Jewish Home.

4. Ո՞ր էջն եք հասել
15

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անասելի լավն ա: Ահագին տարբերվում ա իրա նախորդ երկու գործերից: Ու նույնիսկ կասեի՝ ավելի լավն ա: Շատ ավելի հասուն ա, ավելի համոզիչ ու կենդանի։ Հավես ա տեսնելը, որ հայտնի գրողը հայտնիությունից հետո ոչ թե լկստվել ու սկսել ա միջակ բաներ տպագրել, այլ աճել ա էս կարգի։

Արէա
18.02.2017, 22:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Փիթեր Ուոթթս - Կեղծ կուրություն (https://www.goodreads.com/book/show/13481064)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շարունակում եմ բացահայտել ժամանակակից գիտաֆանտաստիկան։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Պատկերացրու դու Սիրի Կիտոնն ես։
Դու, խեղդվելով օդի ներհոսքից, ուշքի ես գալիս բոլոր ռեկորդները գերազանցող, հարյուրքառասունօրյա ապնոէից վերածնվելու ցավերից։

4. Ո՞ր էջն եք հասել
81%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ռուսերեն թարգմանությունը շատ դժվար ա կարդացվում, չնայած շատերն ասում են, որ բնօրինակն էլ ա բավականին բարդ։
Տեքստը մոտ 10%-ով բաղկացած ա անհասկանալի (մասամբ հորինված) տերմիններից։ Նախադասություններ ա լինում, միայն ընդհանուր մտքից եմ կռահում ինչի մասին ա խոսքը։
Բայց չնայած սրան, էնքան հետաքրքիր ա, չեմ կարողանում կիսատ թողնել։

Մարդկությունը հայտնաբերում ա, որ միայնակ չի տիեզերքում, ու արշավախումբ ա ուղարկում հետազոտելու արտերկրյա արարածներին։
Էն, ինչին բախվում են արշավախմբի անդամները, ոչ մի բանով նման չի մինչ այս եղած այլմոլորակայինների ոչ մի նկարագրության։

Շինարար
18.02.2017, 22:06
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆաթհիա ալ-Ասսալ «Կանանց բանտը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Թեզիս համար գենդերային խնդիրների հետ կապված գլուխ եմ գրում, էնպիսի պիեսներ են պետք, որտեղ հիմնական կերպարները կանայք լինեն: Վերնագիրը արդեն հուշում ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Քանի որ պիես ա, սկսվում ա բեմի նկարագրությամբ, պարային տեսարան ա սկզբում՝ խորհրդանշական բովանդակությամբ:

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրել եմ, մի քանի անգամ, խորանալով եմ դե կարդում:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ են փլոթ լայները, մի քիչ խառն ա ամեն բան դարձնում՝ պիեսրի համեմատաբար փոքր ծավալի մեջ մի ամբողջ վեպ ա տեղադրել, պատահական չի, որ սերիալ են հանել հետո սրա վրա: Բայց ամեն բան շատ բնական ա, թվում ա, թե եթե կանանց խնդիրներ են, պիտի պաթետիկ լոզունգներ լինեն, բան, չէ, ուղղակի մարդկայինճակատագրեր են, ամեն բան շատ մարդկային ա, հավատում ես իրանց: Ասելիք շատ կա, մի երկու հազար բառի կհերիքի, ինչով և գլուխը կամբողջանա :ԴԴ

Sky
18.02.2017, 22:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մայքլ Քրայթոն -« Անդրոմեդա » տեսակը( The Andromeda Strain)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ցուցակ ունեմ և հաջորդը դա էր:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
A man with binoculars.(Հեռադիտակով մի մարդ)
4. Ո՞ր էջն եք հասել
Գլուխ 5. Էջը չեմ կարող նշել:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիտաֆանտաստիկայի սիրահար չեմ, բայց շատ հետաքրքրությամբ եմ կարդում: Տեսնես վերջը ինչ կլինի?:think

Ծլնգ
18.02.2017, 23:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ուրսուլա Լե Գուին «Աշխարհ նշանակող բառն Անտառ է» (The word for World is Forest (https://en.wikipedia.org/wiki/The_Word_for_World_Is_Forest))

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սիրում եմ Լե Գուինին, պարբերաբար վերադառնում եմ իր աշխհարներին։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Two pieces of yesterday were in captain Davidson's mind...

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրել եմ վերընթերցելը։

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սիրում եմ Լե Գուինին, միշտ էլ մտածելու տեղիք է տալիս, իսկ իր լեզուն մի այլ հրաշք է։

Glück
19.02.2017, 14:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հեղինակից ոչ մի գործ չէի կարդացել, ֆեյսբուքյան արձագանքներն էլ դրական էին:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կինը շեղակի գալիս էր դեպի Ռավիկը:

4. Ո՞ր էջն եք հասել
501

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Աֆորիզմների ու նկարագրությունների դեպրեսիվ կույտ ա: Կատարելությանս կոմպլեքսը չլիներ, կիսատ կթողնեի:

Mr. Annoying
19.02.2017, 14:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վերներ Հայզենբերգ -«Ֆիզիկա և փիլիսոփայություն» (Werner Heisenberg, Physik und Philosophie)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջերս գիրքը հայերեն էր թարգմանվել, ու թարգմանիչը մի օրինակ ինձ էր նվիրել

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ այսօր խոսք է գնում ժամանակակից ֆիզիկայի մասին, առաջին բանը, որ մտաբերվում է, ատոմային զենքերն են:

4. Ո՞ր էջն եք հասել
40

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը սկսում ա անցած դարի ֆիզիկայի գլխավոր պռոբլեմներին անդրադառնալով: Կար վեճ գիտնականների միջև, կային սկզբունքային տարբերություններ, տարբեր մոտեցումներ, հեղինակը ահագին լավ նկարագրում ա էս ամեն ինչը՝ մարդկային, հասկանալի լեզվով, մի քանի էջ զերծ մնալով իրա տեսակետից: Բայց հետո բնական ա, անցնում ա իրա տեսակետը միակողմանի ներկայացնելուն, պաշտպանելուն: Գրքի փիլիսոփայական մասը ձանձրալի ա, տերմինաբռնաբարություն ա:

StrangeLittleGirl
01.06.2017, 23:06
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Պատրիկ Մոդիանո - «Կորած երիտասարդության սրճարանում»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նախորդ գիրքը որ վերջացրեցի, չգիտեի՝ ինչ կարդայի, ոչ անգլերեն բան էի ուզում: Ընկերս ֆրանսերեն էլեկտրոնային տարբերակն ուներ, խորհուրդ տվեց: Ընտիր ա, ես իրան ծանոթացրել եմ Մոդիանոյի հետ, հիմա էլ ինքն ա ինձ խորհուրդ տալիս, թե Մոդիանոյից որը կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Սրճարանի երկու մուտքերից միշտ ընտրում էր ավելի նեղը, այն մեկը, որն անվանում էին մութ մուտք:

4. Ո՞ր էջն եք հասել
20%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մոդիանոն չի կարա վատ լինի։ Հավեսով կարդում եմ։

Progart
02.06.2017, 13:07
. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա


1. Լևոն Խեչոյան․ «Արշակ արքա, Դրաստամատ Ներքինի»
2. Հեղինակով միշտ եմ հետաքրքրվել, բացի այդ, անընդհատ շեշտում էին, որ գրքում անցյալի միջոցով ներկան է բացահայտում։
3.«Մեկ նետընկեց հեռավորության վրա քարավանին հետապնդում էր առյուծը»։
4. 52
5.Դրական։ Լավ գիրք է երևում։

StrangeLittleGirl
09.06.2017, 00:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռեյչըլ Քուշներ - «Հրանետներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի հատ ուրիշ գիրք էի կարդում, անունը՝ «Հեմինգուեյի աթոռ»: Մի քանի էջից էն կողմ չկարողացա գնալ: Կոշմար էր: Կանանց լրիվ առարկայացնում էր, մեջը շնից շատ ածականներ: Ամոթ բան ա, գոնե Հեմինգուեյի անունը մեջը չխցկեր: Տենց, կատաղած մի կողմ շպրտեցի ու որոշեցի կին հեղինակի գիրք կարդալ: «Հրանետները» վաղուց Լուիզիանայի փառատոնից էի առել, հեղինակն էլ ստորագրել էր: Երևի վախտն ա, որ կարդամ էս գիրքը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Valera had fallen back from his squadron and was cutting the wires of another rider's lamp.

4. Ո՞ր էջն եք հասել
4/420

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Համենայնդեպս, նախորդ ապուշությունից հետո թեթևացած շունչ եմ քաշում։ Կարծիքի համար դեռ շուտ ա, բայց էս ընթացքում էնքան ռիվյու եմ կարդացել ու էնքան մարդկանցից եմ լսել էս գրքի մասին, որ մոտավորապես գիտեմ՝ ինչ տպավորություն եմ ստանալու։

Katka
09.07.2017, 00:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Փիթեր Հյոգ- «Լռություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Իրինա Խակամադայի մաստեր կլաս-ն էի լսում ու էդտեղ մեջբերեց, հետաքրքրեց,վերցրեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Каждому человеку Всевышняя определила свою тональность — и Каспер умел ее слышать. (Չթարգմանեմ )

4. Ո՞ր էջն եք հասել
8

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր է ու հեշտ է կարդացվում:

Progart
13.07.2017, 11:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Խաչիկ Դաշտենց֊«Ռանչպարների կանչը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ամառվա ընթացքում նպատակ ունեմ հայ գրականության գեղարվեստական և պատմական առավել հայտնի ստեղծագործությունները/ուսումնասիրությունները կարդալու։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

«Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր»։

4. Ո՞ր էջն եք հասել

Էջը չեմ կարող ասել, բայց «ՄԵՀՄԵԴ ԷՖԵՆԴԻՆ» գլուխը։

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ինձ համար հետաքրքիր է։

Rhayader
14.07.2017, 01:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Քրիստոֆեր Հիտչենս, «Mortality»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ես սիրում եմ մահվան ու մահանալու մասին գրքեր: Ու Հիտչենսին:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Կյանքումս մի անգամ չի, որ ես արթնացել եմ մեռնելու զգացողությամբ:

4. Ո՞ր էջն եք հասել

4

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հիտչենսը հիանալի լրագրող է: Զուգահեռներ եմ տանում նույնպես լավ, բայց հակապատկեր գրքի՝ Ժան Դոմինիկ Բոբիի «Le Scaphandre et le Papillon»-ի հետ:

StrangeLittleGirl
02.08.2017, 15:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրանկ ՄաքՔուրթ - «Անջելայի մոխիրը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գուդրիդսի մեր խմբում էս ամսվա մոդերատորը ես եմ, առաջարկել էի իմիգրանտների թեմաներով գիրք ընտրել: Էս գիրքն ընտրվեց, համ էլ վաղուց էի ուզում կարդալ: Ինչ-որ մեկը խորհուրդ էր տվել, էդպես գրանցել, թողել էի գուդրիդսում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հայրս ու մայրս պիտի մնային Նյու Յորքում, որտեղ հանդիպել են և ամուսնացել, և որտեղ ես ծնվել եմ:

4. Ո՞ր էջն եք հասել
Քինդլով եմ: 13%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Էս գիրքն ամեն տեսակի հնարավորություն ունի իմ ամենասիրած գրքերից մեկը դառնալու։ Մի այլ կարգի վարպետությամբ գրված գիրք ա։ Էստեղ ամեն կերպարն իր ձայնն ու լեզուն ունի, ու կարդալիս ոնց որ լսես էդ բոլոր առոգանությունները։ Ու էնպիսի մի վարպետությամբ ա գրված, որ ամենաողբերգական հատվածների վրա ծիծաղում ես ու ամաչում ինքդ քեզ վրա ծիծաղելու համար։ Մի խոսքով, հրաշալի գիրք ա։

Ի դեպ, քանի որ էդքան դուրս էկավ, որոշեցի մի քիչ փորփրել գրքի մասին ու հայտնաբերեցի, որ Պուլիցեր ստացած գիրք ա։

Moonwalker
02.08.2017, 16:58
Ֆրանկ ՄաքՔուրթ - «Անջելայի մոխիրը»

Փաստորեն գտե՞լ էիր (https://www.akumb.am/showthread.php/189-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2559464&viewfull=1#post2559464): :))

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռոբերտ Փեն Ուորեն - Թագավորի ողջ թիկնազորը
[Robert Penn Warren - All the King's Men]

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեծ ցուցակի գրքերից ա: Զաիլյանի ֆիլմը տենց էլ չէի նայել, որովհետև ուզում էի կարդալ անպայման: Չգիտեմ, քաղաքական վեպերը քաշում են վերջերս: Գումարած՝ գործի տեղի գրադարանում կասկածելի պատճառներով առաջին հրատարակության բնօրինակը կար:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այնտեղ հասնելու համար դուք անցնում եք 58-րդ մայրուղով, որ դուրս է գալիս քաղաքից դեպի հյուսիս-արևելք. մայրուղին այդ լավն է և նոր:
[To get there you follow Highway 58, going northeast out of the city, and it is a good highway and new.]

4. Ո՞ր էջն եք հասել
82/464

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ամերիկյան քաղաքականության համապատկերը անթերի ա ներկայացրած. ճիշտ ոնց սպասում էի: Մի քիչ դժվար ա առաջ գնում, որովհետև ինֆորմացիան շատ ա: Բայց գուցե ինձանից էլ լինի. շատ ցրված եմ կարդում:
Տեղ-տեղ շատ սիրուն ա գրած, փափուկ անգլերեն ա: Զգացվում ա, որ հեղինակը նաև պոետիկ ձիրք ունի (կարծեմ՝ միակն ա, որ Պուլիցեր ա ստացել և՛ արձակի, և՛ չափածոյի համար):

Ծլնգ
08.08.2017, 08:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անիտա Դիամանտ - «Բոստոնցի աղջիկը» (The boston girl)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի երկու տարի ա ցանկումս էր, բայց հետաձգվում էր։ Վերջը հերթը հասավ․․․

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ավա, անուշս, որ խնդրում ես պատմեմ նրա մասին, թե ինչպես եմ դարձել այն կինը, ով կամ այսօր, ի՞նչ ես սպասում որ պիտի ասեմ։

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրել եմ․․․ մեկուկես շնչով։

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավն էր։ Ոճապես ահագին նման է Նենսի Գրիգորյանի «Զաբել»-ին։ Հավես, ինչ-որ տեղ սպասելիորեն մակերեսային տոնով պատմում է կոնսերվատիվ իմիգրանտների ընտանիքում մեծացող աղջնակի մասին, ով հետզետե բացահայտում է իր մեջի կնոջը։ Համաձայն եմ, որ տեղերով անատամ է, բայց դա էլ է սազում հարցազրուցային կառուցվածքին։ Մի ցնցող դրվագ կար, որ ահագին տպավորիչ էր, ու լավ բնութագրում է ամբողջ գիրքը (մի փոքրիկ սփոյլեր ա)․

Պատմողի մայրը մի քանի ամիս առաջ մահացել էր, ու հայրն էլ, լինելով ավանդապաշտ հրեա, հայտարարում է, որ մի տարի պիտի սուգ պահեն։ Իսկ պատմողը նշանված էր, հարսանիքի օրն էլ՝ նշանակված, երբ մայրը մահացավ։ Ու մի օր լրիվ հուսահատ հարցնում է հորը, թե երբ կարող է ամուսնանալ, հայրն էլ պատասխանում է՝ երբ ուզես։ Աղջիկն էլ շշմած վրան է հասնում, թե բա ասում էիր մի տարի պիտի սպասեմ, ինչին ստանում է այս պատասխանը․ «Did I say anything about weddings? According to Talmւud, if a funeral procession and a wedding procession cross paths, the wedding party goes first. Life is more important than death.»

Ուզում եմ հեղինակի այլ գործերն էլ կարդալ․․․

GriFFin
09.08.2017, 17:23
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Paul Magrs - To the Devil- a Diva!

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ես արդեն կես տարի ա` ամիսը մեկ կամ 2 ամիսը մեկ անգամ, գնում եմ Բուկինիստ գրախանութ ու զեղչով լիքը անգլերեն գրքեր եմ գնում։ Հատը 500 դրամ։ Հերթով կարդում եմ, հիմա հասել ա էս մեկի հերթը։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Թեյը այն բանն էր, որը մեզ հանգստացնում է։
Tea was the thing that calmed us down.

4. Ո՞ր էջն եք հասել

56րդ էջ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դեռ կարծիք չունեմ, որտև կարծես թե ամեն ինչ նոր է սկսվում։ Հետաքրքիրը առջևում է։

StrangeLittleGirl
09.08.2017, 17:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Paul Magrs - To the Devil- a Diva!

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ես արդեն կես տարի ա` ամիսը մեկ կամ 2 ամիսը մեկ անգամ, գնում եմ Բուկինիստ գրախանութ ու զեղչով լիքը անգլերեն գրքեր եմ գնում։ Հատը 500 դրամ։ Հերթով կարդում եմ, հիմա հասել ա էս մեկի հերթը։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Թեյը այն բանն էր, որը մեզ հանգստացնում է։
Tea was the thing that calmed us down.

4. Ո՞ր էջն եք հասել

56րդ էջ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դեռ կարծիք չունեմ, որտև կարծես թե ամեն ինչ նոր է սկսվում։ Հետաքրքիրը առջևում է։
Որ վերջացնես, մի հատ էլ կարծիք գրի էլի։ Ընդհանուր լա՞վն են էդ գրքերը։ Ես երկու անգամ եմ բուկինիստից զեղչով անգլերեն գիրք առել, մի անգամը գեշ քաշվել եմ. շատ ապուշ գիրք էր։

StrangeLittleGirl
08.04.2018, 21:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քոնի Փալմեն - «Դու ասացիր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընդհանրապես, Քոնի Փալմեն վաղուց էի ուզում կարդալ, բայց ուզում էի հոլանդերենս մի քիչ լավացնել, նոր: Էդպես մնում էր: Վերջերս գրադարանում տեսա էս գիրքը, էլ չսպասեցի հոլանդերենիս լավանալուն, վերցրի, որ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մարդկանց մեծ մասի համար մենք միայն գրքում գոյություն ունենք. իմ հարսնացուն ու ես:

4. Ո՞ր էջն եք հասել
46

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չեմ փոշմանել հեչ: Գիրքը Սիլվիա Փլաթի մասին ա ամուսնու՝ Թեդ Հյուզի տեսանկյունից, ու Փլաթի ինքնասպանությունը լրիվ ուրիշ լույսի տակ ա ներկայացնում: Ահագին հետաքրքիր ա:

StrangeLittleGirl
23.05.2018, 22:48
Էս թեմայում որ ես չգրեմ, ոչ ոք չի գրի :))
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հելլե Հելլե - «Տուն և տուն» (իրականում չգիտեմ վերնագիրը ոնց թարգմանեմ, օրիգինալը Hus og hjem ա, որն անգլերեն կլինի House and Home, հայերեն երկուսն էլ տուն են թարգմանվում):

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի գեղեցիկ օր ֆռֆռում էի Սկանդինավիայի ամենամեծ գրադարանում (https://en.wikipedia.org/wiki/Dokk1), մտածեցի՝ մինչև գիրք չվերցնեմ էնտեղից, չեմ հանգստանա։ Էդպես աջ ու ձախ գնացի, ու քանի որ հեղինակից նախկինում էլի էի գործեր կարդացել, որոշեցի սա վերցնել։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Արդեն հինգ օր է, ինչ այստեղ եմ, և սա իմ հինգերորդ նամակն է Անդերսին։

4. Ո՞ր էջն եք հասել
98/220

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անտանելի լավն ա։ Հելլե Հելլեն հրաշալի գրող ա, ու շատ ափսոս ա, որ իրա գործերը Դանիայի տարածքից քիչ են դուրս գալիս։ Շշմելու բան ա, թե ոնց ա կարողանում մինիմալ բառերով էդքան էմոցիա փոխանցի։

StrangeLittleGirl
23.05.2018, 22:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Փիթեր Հյոգ- «Լռություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Իրինա Խակամադայի մաստեր կլաս-ն էի լսում ու էդտեղ մեջբերեց, հետաքրքրեց,վերցրեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Каждому человеку Всевышняя определила свою тональность — и Каспер умел ее слышать. (Չթարգմանեմ )

4. Ո՞ր էջն եք հասել
8

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր է ու հեշտ է կարդացվում:
Ո՞նցն էր։ Հեղինակն իմ՝ էս տարվա կարդացվելիքների ցանկում ա, բայց չեմ կողմնորոշվում որ գիրքն ընտրեմ։ Ուրիշ գիրք կարդացե՞լ ես իրանից։

LisBeth
01.06.2018, 18:43
Կարդում եմ Նիլ Գեյմանի գրեյվյարդ բուքը։

Որոշեցի կարդալ․․․ Գեյմանին էն Կտուլհուի մասին փախած պատմվածքից գիտեի։ Դրանից հետո մի հատ հավաքածու ու մի հատ էլ աստվածները ստացա նվեր, հավաքածուի պատմվածքը լավն էր, իսկ աստվածները մինչ այժմ կեսերում լռված եմ, ու պատճառը հաստատ ինքը չի, այլ թարգմանությունը։ Մեղմ ասած ապուշ թարգմանություն ա։ Ու սենց իմ համար օտարալեզու գրականության բաժնում թափառում էի, ասի լավ․․ տեսնենք ինչ ա բստրում էս հենդսըմ մենը։

սկսվում ա դանակի նկարագրությամբ։

Էջը չեմ հիշում, բայց Միսս Լուպեսկուն պլաստիկ տարաներով ուտելիք էր բերել Ոչմեկին։

Միսս Լուպեսկու ասեցի, հիշեցի մի հատ իմ սիրած ակումբցիներից մեկի ստորագրությունը :) Գիտեի որ ծանոթ ա հնչում։ Կարծիքս, դե լեզուն պարզ ա, հեշտ ա կարդացվում, դաժը իմ նման անգրագետի համար։ Չէի սպասում, բայց որ ձեռս եմ վերցնում, դժվար եմ կտրվում հետո․․ լավն ա, լավը։

StrangeLittleGirl
05.06.2018, 16:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սյուզան Բրյոգեր ֊ «Ջադե կատուն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գիրքը պաշտպանությանս առթիվ մեր ամբիոնի պրոֆեսորներից մեկն էր նվիրել։ Հետո էլ ընտրվեց Օրհուսի մեր նորաբաց ընթերցանության ակումբի հունիսի գիրք, տենց սկսեցի կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Թոբիասն աշխարհի մարդ էր, Օտտոն` տան։։

4. Ո՞ր էջն եք հասել
88/580

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ընդհանրապես, ընտանեկան սագա կարդալը բավական վտանգավոր բան ա. կարա շատ լավը լինի ու կարա ահավոր վատը լինի։ Էս մեկը լավերից։ Ահավոր համով֊հոտով ու հումորով ա գրված։ Կարդալու ընթացքում ձենով ծիծաղում եմ։

Հենո
07.06.2018, 00:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Владимир Пятибрат - Глубинная Книга

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Rutor-ից Westworld-ը քաշելու ժամանակ մի մեկնաբանություն կարդացի էս գրքի վերաբերյալ ու զգացի, որ ուզում եմ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Что такое Истина?

4. Ո՞ր էջն եք հասել
Էլեկտրոնային տարբերակով եմ կարդում ու նոր եմ սկսել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ չունեմ:

Mephistopheles
07.06.2018, 01:06
Los Angeles building code
California building code
Ակումբ
ֆեյսբուք

StrangeLittleGirl
16.07.2018, 01:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դորթե Նորս - «Միննան փորձի տարածք է փնտրում»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անցյալ շաբաթ Դուբլինում մի գրախանութ մտանք (իսկ Դուբլինի գրախանութները մի այլ կարգի հրաշք են, ոչ մի ուրիշ քաղաք չունի էդպիսի գրախանութներ)։ Մի ամբողջ պատ նվիրված էր ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Մասնակից երկրներից յուրաքանչյուրից առաջարկված էր գրականության մի նմուշ։ Դանիայից հենց վերոնշյալ գիրքն էր։ Ահագին զարմացանք, որովհետև հեղինակի անունը ո՛չ լսել էինք, ո՛չ էլ առավելևս կարդացել։

Էսօր էլ Կոպենհագենի իմ սիրելի գրախանութում էինք։ Մեկ էլ տեսնենք՝ նույն գիրքը։ Աշխատողից հարցուփորձեցինք։ Պարզվեց՝ Դորթե Նորսն ավելի շատ միջազգայնորեն ա հայտնի, քան Դանիայում։ Էդպես, գիրքն առա, որ ընկերուհուս նվիրեմ։ Բայց քանի որ սովորաբար էսպես ա լինում էն գրքերի հետ, որոնք նվեր եմ առնում, բայց դեռ կարդացած չեմ լինում, արագի մեջ նախապես կարդում եմ։ Ու չդիմացա, սկսեցի կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Միննան Ֆեյսբուքում է։

4. Ո՞ր էջն եք հասել
25/90 (ահավոր արագ ա կարդացվում)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շշմելու բան ա։ Ասենք ես մինիմալիզմի սիրահար եմ, բայց է՞ս կարգի մինիմալիզմ։ Ինձ անտանելի դուր ա գալիս։ Երևի էս գիշեր կարդամ, վերջացնեմ։

unknown
16.07.2018, 15:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Наринэ Абгарян. Люди, которые всегда со мной

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լսել էի, որ հետաքրքիր գիրք է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Армянское нагорье насквозь пропитано кровью и слезами.

4. Ո՞ր էջն եք հասել
37/65

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Տպավորված եմ, մանավանդ նկարագրություններից, մեկ անգամ աչքերս լցվել է ընթերցելու ընթացքում...արժի կարդալ չնայած չեմ վերջացրել, բայց կկարդամ հետաքրքիրա

StrangeLittleGirl
27.07.2018, 15:14
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հելլե Հելլե - «Նրանք»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հելլե Հելլեն իմ սիրած գրողներից ա։ Իսկ իրա «Նրանք» գիրքն էս տարի ա լույս տեսել։ Ռիվյուները սպանիչ լավն են, գիրքն ամենուր ա, թեման էլ հետաքրքիր (անբուժելի հիվանդ մոր և աղջկա հարաբերությունների մասին ա), գիրքն էլ ձեռք էի բերել անցյալ ամիս, իսկ փառատոնի ժամանակ Հելլե Հելլեն ստորագրել էր։ Մի խոսքով, էս գիրքը կարդալը ժամանակի հարց էր։ Ու էդպես որոշեցի շուտ կարդալ, վերջացնել։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ավելի ուշ գնում է նա դաշտերով, հետը՝ մի գլուխ ծաղկակաղամբ։

4. Ո՞ր էջն եք հասել
82/157

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Էս գրքում Հելլե Հելլեն լրիվ գերազանցում ա ինքն իրեն։ Իզուր չի, որ էսքան շուխուռ հանած գիրք ա․ իրոք մի այլ կարգի լավն ա, մի այլ կարգի հուզում ա։ Ամեն մի բառը հատուկ ընտրված ա, ոչ մի ավելորդ բառ չկա։ Ու շատ սիրուն ա։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ժամանակակից գրականության լավագույն նմուշներից ա։ Հույս ունեմ՝ մի օր կթարգմանվի անգլերեն, որ ավելի լայն շրջանակների հասանելի լինի։

StrangeLittleGirl
29.07.2018, 13:36
Եթե ես ու Սամը չլինենք, էս բաժնում գրառում անող չի լինի :))

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սալլի Ռունի - «Զրույց ընկերների հետ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս գիրքն ինձ ուղղակի հետապնդում էր։ Նախ, Սալլի Ռունին էս տարի Լուիզիանայի փառատոնին ա գալու։ Հետո, որ գրախանութը մտնում էի, գիրքը դեմս էր դուրս գալիս։ Վերջը որոշեցի կարդալ ու մեկընդմիշտ սիստեմիցս հանել։ Ռիվյուներն էլ ահագին լավն էին։ Էդ էլ լրացուցիչ գայթակղություն էր։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բոբբին ու ես Մելիսային առաջին անգամ հանդիպեցինք քաղաքում պոեզիայի երեկոյի ժամանակ, որտեղ մենք միասին ելույթ էինք ունենում։

4. Ո՞ր էջն եք հասել
29/320

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ահագին թեթև գրված, հումորով ու հավես գիրք ա։ Նոր անգլերեն սովորողներին խորհուրդ եմ տալիս կարդալ։

StrangeLittleGirl
23.08.2018, 14:02
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դելֆին դը Վիգան ֊ «Ոչինչ չի հակադրվում գիշերվան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վաղուց էր՝ ֆրանսիական գրականություն չէի կարդացել։ Հունիսին Փարիզում եղած ժամանակ գրախանութներից մեկում աչքովս ընկավ։ Հեղինակի մասին էլ գիտեի, որովհետև էս տարի Լուիզիանայի գրական փառատոնին էր գալու։ Տենց, որոշեցի առնել, ու հիմա կարդում եմ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մայրս կապույտ էր, մոխրին խառնված կապույտ, ձեռքերը զարմանալիորեն ավելի մուգ, քան դեմքը։

4. Ո՞ր էջն եք հասել
96/400

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ահագին չոր գրված գիրք ա։ Ոնց որ ժուռնալիստ գրած լինի, բայց զարմանալի ա, թե ոնց ա ինքը որպես հեղինակ փորձում էմոցիոնալ հեռավորություն պահել տեքստից, ու դրանով տեքստն ավելի ազդեցիկ ա դառնում։ Իհարկե էս ֆրանսիական գրականության նոր թրենդը՝ ինքնագեղարվեստական գրականությունը, ահագին հետաքրքիր ա, բայց հետաքրքիր ա, որ էս ժանրում ինչ կարդացել եմ, բոլորն ինչ֊որ ընդհանուր գիծ ունեն, ու դա մենակ ինքնագեղարվեստականությունը չի, նաև գրելաոճն ա։ Երևի պետք ա որոշակի չորություն ունենալ սեփական պատմությունից հեռավորություն պահելու համար։

StrangeLittleGirl
26.09.2018, 01:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սալլի Ռունի ֊ «Նորմալ մարդիկ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
«Զրույց ընկերների հետ» գիրքը կարդալու ընթացքում հայտնաբերեցի, որ հեղինակի նոր գիրքը ճամփին ա։ Նախապատվիրեցի ու սկսեցի սպասել։ Թողարկման օրվանից՝ օգոստոսի 30֊ից հետո տեղ հասավ։ Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի սկսեմ, բայց արանքում երկու գիրք կար։ Քանի որ նախորդ գիրքը մեղմ ասած ահավոր դուրս էկլ էր, համբերությունս էլ չէր հերիքում։ Ընթացքում էլ Մորթենն էլ կարդաց, սկսեց ջիջիլ գցել։ Ու էդպես, մի կերպ երեք շաբաթ ձգեցի, մինչև մյուս երկու գրքերը վերջացրեցի ու էս մեկը սկսեցի։
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մարիանը բացում է դուռը, երբ Քոնելը դռան զանգը տալիս է։

4. Ո՞ր էջն եք հասել
106/260

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Առաջին երեսուն էջը հիասթափեցնող էր, ու անընդհատ մտածում էի՝ ափսոս, Ռունիի երկրորդ գիրքն արդեն էն չի։ Բայց հետո մեկ էլ էն աստիճանի կպավ, որ էլ պոկ չի գալիս։ Էն կարգի, որ ասենք ուզում եմ կիսատ թողնել զուտ որովհետև էլ չեմ դիմանում էն հուզական ազդեցությանը, որ էս գիրքն ունի ինձ վրա։ Խելագարվելու գիրք ա։ Ոնց որ մեր սերնդի բոլոր տեսակի խնդիրները հավաքած, մի տեղում լցրած լինի։ Դրան էլ ավելացրած Դուբլին ու Թրինիթի ու դրանց հետ առաջացող բոլոր ասոցիացիաները։ Չգիտեմ՝էլ ոնց պիտի լինի գիրքը, որ ինձ վրա կարողանա սենց ազդել։

Katka
28.09.2018, 22:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Кевин Келли Неизбежно

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
վերջերս ավելի ու ավելի շատ են ձգում արհեստական ինտելեկտի ու մոտ ապագայի վերաբերյալ գրքերը, ֆուտուրոլոգների կանխատեսումները

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
չեմ հիշում...

4. Ո՞ր էջն եք հասել
68
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Տպավորված եմ. ու մտածում ես ինչքան բան ա փոխվելու, պատկերացնում, որ winter is coming)))

Ծլնգ
15.11.2018, 17:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քաթրին Լալլի ֊ «Ձվի կճեպներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հանկարծակի իմացա, որ հեղինակը Թրինիթիում հավաքարար էր աշխատում, երբ իմացել էր, որ իր անդրանիկ գրքի համար Թրինիթիից Ռունիի մրցանակի է արժանացել։ Մտածեցի՝ պետք է կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ վերադառնում եմ տատիկիս քրոջ տուն իր աճյունամոխրով, օդն անվստահ է թվում, կարծես չգիտի, թե հետս ինչպես վարվի։

4. Ո՞ր էջն եք հասել
124/263

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բարդ ա․․․ մի գրքում զետեղված ա հեքիաթ, գավառագիտություն, անձնական ողբերգություն, հոգեբանական թրիլլեր, սարսռացնող ռեալիզմ, անծայր հույս ու անտակ հուսահատություն․․․ գիտեմ, անհնարին ա, բայց կա՛։ Որ չիմանայի հեղինակի առաջին գիրքն ա, երբեք չէի հավատա․ մոգական վարպետությամբ գրված գործ է․․․ զարմանալի չի, որ իռլանական գրական իրականության մեջ հենց սա է արժանացել Ռունիի մրցանակի։ Երկու ավելի կոնկրետ տպավորությամբ ամփոփեմ կարծիքս․․․

Չեմ սիրում քաղաքի մասին գրքեր (քաղաքային գավառագիտությո՞ւն), նույնիսկ սիրվածս հեղինակների կողմից գրվածները դժվար եմ կարդում, քանի որ այդ քաղաքին տեր կանգնող գրողի հույզերն ու սերը դժվար եմ կիսում։ Այս գործից հետո երբեք չեղածս Դուբլինը երազածս այցելությունների շարքում իր հաստատուն տեղն ունի․ շուտով․․․

Չեմ վերջացնելու գիրքը․ վախենում եմ ավարտվի։ Ուզում եմ գրկեմ և՛ գիրքը, և՛ Քաթրինին, և՛ Վիվիանին, և՛ (քիթս փակած) Փենելոփին․․․ և՛ մյուս Վիվիանին, և՛ Դուբլինը, և՛ աթոռները՝ հատ-հատ․․․ ու վախում եմ, որ գիրքը ավարտվի։ Կողքի եմ դնում, որ որոշ ժամանակ անց վերադառնամ ու սկզբից սկսեմ և նորից չավարտեմ, հետո նորից ու նորից՝ մինչև հեղինակի երկրորդ գիրքը լույս չտեսնի։ Իսկ մինչ այդ, ցանկումս հաջորդն ավելի «նորմալ մարդկանց (https://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1?p=2580991&viewfull=1#post2580991)» մասին գործն է։ ;)

LisBeth
22.11.2018, 21:05
1. Le Guin - The Dispossessed

2. Ուզում էի գրպանային գիրք պատվիրեմ, նայեցի իմ ուզածը չկար, սա պատվիրեցի, քանզի հեղինակի Վինթերզ քինգը կարդացել էի ու սահմռկեցուցիչ տրամի տակ էի մնացել։

3․ There was a wall...

4. 21 ու միանգամից կարծքիս էլ էս պունկտի տակ ․․․նոր եմ սկսել, բայց զգում եմ որ սա էն գրքերից ա, որոնց մեջ խրվելու համար առանձնակի ջանք թափել պետք չի։ Շատ ջերմ զգացմունքներ չի առաջացնում, ուղղակի հետաքրքիր ա։ Էն ինչ պետք ա։ Հնարավոր ա շարունակեմ դեգերել իրա ստեղծած տիեզերքով, ցիկլում ևս մի քանիսը կա, սա ըստ տարեթվերի՝ երկրորդն ա։
Կանանց դերի մասին երկու մոլորակի միջև եղած կոնտրաստի վրա ահագին սրամիտ դիալոգներ ու խորքային մտքեր կար կառուցած։ Ըմ, դեռ այսքանը։

StrangeLittleGirl
22.11.2018, 21:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Խոսե Էդուարդո Ագուալուսա ֊ «Մոռացության ընդհանուր տեսություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ամիսներ առաջ երբ գրական փառատոն էի գնացել, էնպես ստացվեց, որ իվենթներից մեկի գրողներից մեկը չէր գալու։ Դրա փոխարեն ինձ անվճար տոմս առաջարկեցին մեկ այլ իվենթի համար, որտեղ Խոսե Էդուարդո Ագուալուսան էր լինելու։ Չնայած որ հեղինակը փառատոնի կարևորագույն դեմքերից էր, մատների արանքով էի նայել ու ի սկզբանե չէի ծրագրել գնալ իրա իվենթին։ Բայց դե հանուն անվճար տոմսի գնացի։ Ու չփոշմանեցի։ Զրույցն ահագին հետաքրքիր անցավ։ էն կարգի, որ ուզեցի գիրքն առնել (իսկ էսպիսի բաներ գրական փառատոններում հազվադեպ ա լինում. սովորաբար գնում են էն գրողների իվենթներին, որոնցով առնվազն հետաքրքրված եմ)։ Հետն էլ գրքի թարգմանիչը կողքս նստած էր, ինքն էլ ասեց, որ լավ գիրք ա։ Նենց պատկառելի մարդ էր էրևում, որ չէի կարա չհավատայի։ Ու տենց գիրքը առա, ավելացրի էս տարի կարդացվելիք գրքերի ցանկին։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Լյուդովիկան չէր սիրում երկնքին նայել։

4. Ո՞ր էջն եք հասել

80/278

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Գիրքը Անգոլայի հեղափոխության մասին ա, ու էդ հեղափոխության ժամանակ տան շուրջը պատ կառուցած ու քսանութ տարի պատերի ներսում մնացած մի կնոջ պատմություն ա։ Ահագին հուզիչ ու միաժամանակ ցավեցնող, տեղ֊տեղ նաև ծիծաղելի պատմություն ա։ Ահավոր լավ գիրք ա։

StrangeLittleGirl
11.12.2018, 00:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռոբերտո Բոլանյո ֊ «2666»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անցյալ տարի Ծննդյան տոներին նվեր էի ստացել ինչ֊որ տեղ նաև որպես ներվայնացնող նվեր, որովհետև հսկայական գիրք ա, ու հաստատ իմ կամքով դժվար վերցնեի էս գիրքը, որ կարդայի, իսկ նվերը պարտավորեցնող ա։ Դե հետո էլ ինչքան իրան հարգող արվեստագետ կա, անընդհատ Բոլանյոյի անունն ա տալիս որպես իրանց կարդացած լավագույն գրողի։ Կարդամ, հասկանամ՝ ինչու՞ են իրանով տենց հիացած։ Կարող ա ես էլ հիանամ, մարդ ես։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Առաջին անգամ, երբ Ժան֊Կլոդ Պելետիեն Բեննո ֆոն Արշիմոլդի կարդաց, 1980թ. Ծննդյան տոներն էին, Փարիզում, երբ տասնինը տարեկան էր ու գերմանական գրականություն էր սովորում։
4. Ո՞ր էջն եք հասել

14/898

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ուրեմն իրիկվա յան ճամփեքին գիրքը բացում ես, որ ուղեղդ մի քիչ հանգստանա, ու կարդում ես պրոֆեսորների, կոնֆերանսների ու գիտական հոդվածների մասին։ Ընտիր ա, չէ՞։ Պրծում չկա։ Գիրքը գրված ա նենց տոնով ու ոճով, որ ոնց որ թերթ կարդաս, ոնց որ լուրերի հաղորդում լինի։ Հետն էլ ահագին դանդաղ ա կարդացվում, ու փոքր ֆոնտը հեչ չի լավացնում վիճակը։ Իհարկե ընկել եմ, պիտի քաշեմ։ Բայց ասեցի՝ մի քիչ ստեղ նվնվամ, գնամ, շարունակեմ։

unknown
24.01.2019, 14:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Анна Гавальда. Луис Мариано, или Глоток свободы

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Համացանցում պատահական տեսա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Я еще и в машину-то сесть не успела, только нагнулась и открыла дверцу, как моя дорогая невестка накинулась на меня:
— Ну сколько можно тебя дожидаться!.. Ты что, не слышала, мы уже десять минут тут тебе гудим!

4. Ո՞ր էջն եք հասել
2/52

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկիզբը խոստումնալիցա...

StrangeLittleGirl
25.01.2019, 00:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Анна Гавальда. Луис Мариано, или Глоток свободы

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Համացանցում պատահական տեսա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Я еще и в машину-то сесть не успела, только нагнулась и открыла дверцу, как моя дорогая невестка накинулась на меня:
— Ну сколько можно тебя дожидаться!.. Ты что, не слышала, мы уже десять минут тут тебе гудим!

4. Ո՞ր էջն եք հասել
2/52

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկիզբը խոստումնալիցա...

Լավն ա Գավալդան, բայց էս գիրքը չեմ կարդացել։ Լավ հիշեցում էր իրա գոյության մասին, գնամ, տեսնեմ վերջին տարիներին ինչ ա գրել։
Ի դեպ, ակումբում թեմա կա իրա մա (https://www.akumb.am/showthread.php/54266-%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D4%B3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AC%D5%A4%D5%A1)սին։

romanista
03.02.2019, 15:13
Դոստոևսկու Ապուշը: Ռուսական գրականություն շատ քիչ եմ կարդացել, նախապատվությունը տալով բրիտանականին ավելի շատ: Հիմա որոշել եմ լրացնել բացը, սկսելով դասական վեպերից)

StrangeLittleGirl
12.02.2019, 00:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դորթե Նորս ֊ «Հայելի, ուս, ազդանշան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեր ընթերցանության ակումբի հերթական գիրքն ա։ Դե Նորսից էլ երկու ուրիշ գիրք կարդացել էի, նենց որ դեմ չէի բուքերյան մրցանակի շորթլիսթում հայտնված գործն էլ կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Սոնյան նստած է մեքենայում, ու մոտը բառարան կա։
4. Ո՞ր էջն եք հասել

48/198

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Գիրքը քառասունն անց կնոջ՝ մեքենա վարել սովորելու (կամ դրա անկարողության) մասին ա։ Տիպիկ նորսական՝ հումորը տեղը, ձենով խնդալով կարդում եմ, բայց առայժմ մի տեսակ չի կպնում, չնայած Նորսին լավ իմանալով՝ սյուժեն իրա թույլ կողմն ա, երևի դրանից չի կպնում։

Յոհաննես
16.02.2019, 23:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դենիել Քիզ-«Ծաղիկներ Էլջերնոնի համար»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
եսիմ,Կարդալու միտք չունեի,երբ գիրքը ձեռքս վերցրի
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել
կեսերն եմ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նայածս ֆիլմերից ու կարդացածս գրքերից ոչ մեկը էսքան ծանր չեմ տարել(երևի),գլխավոր կերպարի հետ շնչում-արտաշնչում եմ

StrangeLittleGirl
14.03.2019, 01:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քաթրիոնա Լալլի ֊ «Ձվի կճեպներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ստեղից (https://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1?p=2582342&viewfull=1#post2582342) ավելացրել էի կարդալիքներիս ցանկում։ Գիրքը թեթև ա (քաշով), ճամփեքին կարդալու համար հարմար բան ա։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ վերադառնում եմ տատիկիս քրոջ տուն իր աճյունամոխրով, օդն անվստահ է թվում, կարծես չգիտի, թե հետս ինչպես վարվի։ (Ծլնգից քոփի֊փեյսթ :D )

4. Ո՞ր էջն եք հասել
120/220

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դուբլինում թափառումներով ու անվերջ ինչ֊որ բան փնտրելով կանաից «Ուլիսես» ա հիշեցնում։ Էնքան հավես ա էս գիրքը կարդալը. փողոցները բոլորը ծանոթ են, էդ փողոցներում գտնվող տարբեր վայրերն էլ, անգամ չաշխատող ցուցանակներն ու հանրային զուգարանը (ով էղել ա Դուբլինում, կիմանա, որ զուգարաններն էնտեղ լուրջ խնդիր են :D )։ Գլխավոր հերոսի հետ մտովի անցնում եմ էդ բոլոր փողոցներով, այգիներով, շենքերով, անգամ գիտեմ, թե որտեղ ա ինքը ապրում։ Էս գիրքը ահավոր ծիծաղելի ա, էն աստիճանի, որ ձենով ծիծաղում եմ։ Բայց տխուր ծիծաղ ա, ողբերգական ծիծաղ ա։ Էնքան դժվար բան ծիծաղն ու ողբերգությունը համատեղելը, բայց իռլանդացիների մոտ լավ ա ստացվում, էս գրքում՝ հատկապես։
Ու «Ձվի կճեպների» կայֆը նաև էն ա, որ ահավոր իռլանդական ա ամեն իմաստով։ Ժամանակակից իռլանդական գրականության մեջ չես հանդիպի լեպրիկոնների, չեյնջլինգների ու բանշիների։ Իսկ էստեղ կան իրանք։

Գրքի հիմնական թերությունն էն ա, որ սյուժե չունի (կամ էլ ունի, բայց մենակ պատմողը գիտի դրա մասին)։ Սյուժե չունենալը հենց Դուբլինն ու իռլանդականությունը ու գրքի բուն թեման՝ հասարակությունից մեկուսացվածությունը, տարբեր լինելը, կոմպենսացնում են։

StrangeLittleGirl
12.04.2019, 01:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ալա ալ-Ասուանի ֊ «Յակուբյանի շենքը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Իմ բազմաթիվ ընթերցանության ակումբներից մեկի էս ամսվա գիրքն ա։ Վերնագիրը հետաքրքրեց, փորփրեցի։ Մի քիչ էլ Շինին հարցաքննեցի ու որոշեցի կարդալ ու էս ամիս միանալ քննարկմանը։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Տարածությունը Բահլար նրբանցքից, որտեղ ապրում է Զաքի բեկ ադ-Դասուկին, մինչև նրա օֆիսը Յակուբյանի շենքում, չի գերազանցում հարյուր մետրը, սակայն նա ամեն առավոտ այդ ճանապարհը անցնում է մեկ ժամում: (կներեք ոչ գեղարվեստական թարգմանության համար)։
Շինից (https://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1?p=2352640&viewfull=1#post2352640) եմ քոփի֊փեյսթել :))

4. Ո՞ր էջն եք հասել
43%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հետաքրքիր ա մեկ֊մեկ մեզ ծանոթ մշակույթներից պոկվելը ու այլ մշակույթների ծանոթանալը, հատկապես երբ շատ բաներով էդ ուրիշ մշակույթները չեն էլ տարբերվում։ Արագ ա կարդացվում։ Տեղ֊տեղ կանխատեսելի ա։ Հետաքրքիր ա, որ ոնց որ թե ոչ մի գլխավոր կերպար չունի։ Էդպիսի գրքերը հազվադեպ են աշխատում։ Էս մեկը ոնց որ աշխատում ա։ Թարգմանությունը մի քիչ ներվերիս վրա ազդում ա։ Շատ ա արևմտականացրած։

Ծլնգ
20.05.2019, 17:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջենին Կապո՛ Քրուսեթ ֊ «Տունդ օտարների մեջ սարքիր» (Jennine Capó Crucet "Make your home among strangers")

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կոլեգայիս խորհուրդով։


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
ՋՐԱՆՑՔՆԵՐԸ ԶԻԳԶԱԳԱՁԵՎ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ, որին ես տուն էի անվանում։

4. Ո՞ր էջն եք հասել
12%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չեմ կարդում, այլ ապրում եմ գրքի միջով։ Ամեն ինչը շոշափելիի մակարդակի ռեալ ա, բայց և տրանսզգայական։ Մի ձև հա՛մ ուզում եմ հեղինակի կենսագրականը լինի (գիտեմ, որ կա՛), համ էլ ուզում եմ, որ հեղինակը իր կենսագրականից կարողանա դուրս գալ նույն երևակայական հարստությամբ՝ իր հետագա գործերում։

StrangeLittleGirl
01.07.2019, 17:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Լինդա Բոստրյոմ Կնաուսգորդ ֊ «Բարի գալուստ Ամերիկա»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հեղինակի մասին առաջին անգամ լսեցի Օրհուսի գրական փառատոնի ժամանակ։ Անկեղծ ասած, չէի գնա իր միջոցառմանը, եթե մի փոքրիկ դետալ չպարզվեր. փառատոնի մարկետինգային բոլոր պոստերներում Լինդան ներկայացված էր բավական հետաքրքիր արտաքինով երիտասարդ կնոջ լուսանկարով։ Գուգլելուց հետո պարզեցինք, որ Լինդան հիմա քառասունվեց֊քառասունյոթ տարեկան է (ու էդքան էլ երևում է), իսկ նկարը՝ ահագին հին։ Հետաքրքիր էր պարզելը, թե ինչու է այդ տարիքի կինն էդպիսի լուսանկարով ներկայանում։ Հետն էլ իմացա, որ բավական աղմկահարույց գրող Կառլ Օվե Կնաուսգորդի նախկին կինն է։ Մի խոսքով, գնացինք հարցազրույցին։ Ընթացքում շվեդերեն֊դանիերենի արանքում կորել էի, Լինդայի ասածները գրեթե չէի հասկանում։ Բայց ամեն դեպքում որոշեցի գիրքն առնել։ Ընկերս, որ շվեդերեն նորմալ հասկանում է, ասաց, որ կարդացած հատվածների լեզուն լրիվ վերջն էր ու որ Լինդան ահագին լուրջ գրողի տպավորություն թողեց։ Նաև պարզել էի, որ նախկին ամուսինը իր «Իմ պայքարը» վեպի վեցերորդ հատորում Լինդայի հոգեկան խնդիրներն է մանրամասն նկարագրել՝ էդպիսով նրան դնելով բավական խոցելի իրավիճակում։ Դե հետո էլ մտածելով ուրիշի անձնականն էդպես բաց֊բրախ գրքում դնելու էթիկական կողմերի մասին՝ որոշեցի բոյկոտել Կառլ Օվե Կնաուսգորդի գրականությունը ու տեսնել՝ ինչ է գրում նախկին կինը։ Ու էդպես «Բարի գալուստ Ամերիկան» հայտնվեց իմ գրադարակում, իսկ «Հելիոս աղետը» նվիրեցի ընկերուհուս։


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Վաղուց դադարել եմ խոսել։ Բոլորը սովորել են դրան։ Մայրս, եղբայրս։ Հայրս մահացել է, հետևաբար չգիտեմ՝ ինչ կասեր։ Երևի ժառանգական է։

4. Ո՞ր էջն եք հասել
1/92 :))

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե մի էջ կարդալուց հետո դժվար ա կարծիք հայտնելը :)) Բայց լեզուն իրոք ուժեղ ա, չնայած որ թարգմանություն եմ կարդում (բայց շվեդերենից դանիերենը չգիտեմ ինչքանով ա թարգմանություն, ինչքանով օրիգինալ :D )

LisBeth
22.08.2019, 01:14
1․ Joseph Heller - Catch 22
2. Շատ շուտ ինչ որ ակցիայով հեղինակից երկու գիրք էի գնել ռուսերեն։ Կարդացի ու սիրահարվեցի։ Որոշեցի որ իրա գլուխգործոցը պետք ա կարդալ։ Հազվադեպ ա լինում որ մի հեղինակից սենց վրա վրա մի քանի գիրք կարդամ։
3․ It was love at first sight.
4. 83/569
5. Էս գիրքը խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց ովքեր ծառայել են բանակում, ովքեր չեն ծառայել ու ընդհանրապես բոլորին։ Ինչու Բանակում ծառայածներին՝ լսածս ու կարդացածս պատմությունները, թերևս ավելի քիչ սարկաստիկ, բայց ընդհանրություն ունեն գրքում կատարվողների հետ։
Շատ հիշվող ու հեգնական կերպարներ, էլ չասեմ գլխավոր հերոսի մասին, հզոր ա, ինքը լյարդի հետ խնդիրներ ունի, բայց չունի, քանի որ ինքը ավելի լավ ա քան լյարդի հետ խնդիրներ ունեցողները, այսինքն ավելի վատ չի, եթե դուք Մայլօն չեք ապա կհասկանաք ինչ եմ ասում :)) մեկ էլ շատ ա սիրում նամակներ խմբագրել։ Դե իսկ բոլոր պրիտենզիաների պատասխան Catch 22- ն մի հատ պարադոքս ա, որ կայանում ա նրանում, որ օրինակ եթե յանդ տարած ա, դու չես կարա թռիչքներ անես, բայց որպես գիժ փակելու համար, պետք ա գնաս դիմես, եթե դիմում ես ուրեմն յանդ տարած չի, քանի որ չես ուզում մեռնես, իսկ քանի որ յանդ տարած չի պինի թռնես ։)) Մի խոսքով սաղի յանը տարած ա։ Վայելում եմ․․․

StrangeLittleGirl
01.09.2019, 22:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Միշել Ուելբեք - «Տարրական մասնիկներ՞

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ տարիներ առաջ Ուելբեքի գոյության մասին իմացա, երբ Գոնկուր գրական մրցանակ ստացավ։ Էն ժամանակվանից ուզում էի կարդալ, հա հետաձգվում էր։ Հետո հայտնաբերեցի, որ եղբայրս մեկը մյուսի հետևից նրա բոլոր գրքերը կարդում է։ Հորս հետ էլ խորհրդակցեցի։ Երկուսն էլ հավեսով խորհուրդ էին տալիս։ Դրան գումարած, որ էս տարի նոր գիրքը լույս տեսավ, ու ահագին շուխուռ էր շուրջը։ Հետո էլ որ պիտի Կանադայում ու Ֆրանսիայում գտնվեի ամառվա մի մասը, ֆրանսերենս թափ տալու կարիք ուներ։ Վերջը, որոշեցի, որ Ուելբեքին շանս տալու ժամանակն է։


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
1998 թվի հուլիսի մեկը չորեքշաբթի էր։

4. Ո՞ր էջն եք հասել
140/394

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ահավոր ա։ Ուելբեքը ոնց որ զոռով ուզենա պրովոկացիոն բաներ գրել, որ ընթերցողին ջղայնացնի։ Ասենք, օրինակ, ամեն կին կերպարի նկարագրելիս պարտադիր ներկայացնում ա, թե ինչ տիպի կրծքեր ունի։ Գրքի կանայք ընդհանրապես ծայրահեղ առարկայացված են։ Ես չգիտեմ՝ ինքն իրականում նման սեքսիստական հայացքներ ունի, թե պրովոկացիայի համար ա սենց բաներ գրում։ Բայց ամեն դեպքում ահագին ներվայնանում եմ (չնայած ինձ զգուշացրել էին, որ ահագին աջ գրող ա)։ Ու հենց էդ ա պատճառը, որ էս երկու ամսում էդքան քիչ եմ առաջ գնացել։ Ամեն դեպքում, փորձեմ շուտով վերջացնել, որ սկսեմ նորմալ գրքեր կարդալ։

StrangeLittleGirl
18.09.2019, 00:06
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Գետաբերանին» (խառը հեղինակներ)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս անտեր Ուելբեքի գիրքը վերջացնելուց հետո ինձ շտապ անտիդոտ էր պետք, իսկ ես Օրհուսում էի։ Էստեղ սենյակումս մենակ մի գիրք կար, որ կարար որպես անտիդոտ ծառայեր։ Ու մեկ ա, պիտի կարդայի. ամիսներ առաջ առել էի, հեղինակներին խոստացել, որ կկարդամ։



3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Մի օր Օրհուս կգնամ»։

4. Ո՞ր էջն եք հասել
38/172

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նենց հավես հարազատության զգացում ա մի գիրք կարդալը, որի իրադարձությունները քեզ քաջ ծանոթ վայրերում են տեղի ունենում՝ սկսած քո ամենօրյա գնումների սուպերմարկետից, վերջացրած համալսարանով։ Ու նաև հավես ա, որ բոլոր հեղինակներին քչից֊շատից ճանաչում ես, ոմանց ձեռագիրն ու սևագրերը շատ լավ գիտես։ Կարդալուց ոնց որ իրենց ձայնով կարդաս։ Իրոք էդ տոքսիկ գրքից հետո սա մի հրաշալի բան ա։

StrangeLittleGirl
01.10.2019, 23:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էչե Տեմելկուրան - «Ինչպես կորցնել երկիրը. յոթ քայլ ժողովրդավարությունից բռնապետություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերուհուս խորհրդով։



3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The fighter jets are breaking the dark sky into giant geometric pieces as if the air were a solid object.

4. Ո՞ր էջն եք հասել
226/272

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Նախ, շատ հազվադեպ ա պատահում, որ ոչ գեղարվեստական գիրքը սենց կլանված կարդամ։ Հետո, Տեմելկուրանը ահավոր լավ գրող ա։ Չնայած որ թեման ահավոր դեպրեսիվ ու հուսահատ ա, ինքը էնքան սիրուն ա գրել գիրքը, որ վայր դնել չի լինում։ Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհով մեկ աջ պոպուլիզմի ծաղկման մասին ա գիրքը։ Կենտրոնացել ա Թուրքիայի ու Էրդողանի օրինակի վրա, բայց նաև վերլուծում ա Թրամփին ու Բրեքսիտը ու ժողովրդավարության այլ անկումներ։ Ամենաահավորն էն ա, որ իր նկարագրած տարրերը Հայաստանում էլ կարելի ա նկատել թե՛ ՀՀԿ֊ի կառավարած տարիներին, թե՛ հեղափոխությունից հետո։ Ուղղակի Հայաստանում դեռ էդ բոլորի ծիլերն են։ Բայց վախենալու ա, թե ինչ կարա դառնա էդ ամենը։ Գիրքը հուսահատ չի, հույս տալիս ա։ Չեմ սփոյլի, չեմ ասի, թե հույսը որտեղ ա։ Բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս կարդալ։

unknown
25.10.2019, 15:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ренсом Риггз. Дом странных детей

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Համացանցում մեջբերում տեսա հետաքրքրեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Не успел я принять тот факт, что меня ждет самая обыкновенная жизнь, как начали происходить совершенно незаурядные события.

4. Ո՞ր էջն եք հասել
55/79
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր գիրք է, նկարներով...վաղուց նկարներով գիրք չէի կարդացել

unknown
08.11.2019, 17:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Фэнни Флэгг - О чем весь город говорит

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Խորհուրդ են տվել կարդալ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Что вам сказать об этом городке? Окажись вы там проездом, вы, наверное, сочли бы его обычным заштатным городишкой, но это не так.

4. Ո՞ր էջն եք հասել
30/69

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Տպավորված եմ անչափ, եթե չլիներ գործի տեղը կարդալու պահը երևի վերջացրած կլինեի, բայց քանի որ ժամանակս չի հերիքում տանը կարդալ ու գործի տեղնել մի քանի րոպե կարող եմ հատկացնել ընթերցանությանը դանդաղ եմ կարդում բայց շատ հաճույքով կլանումա ու հա ուզում եմ շարունակեմ ու ամեն ազատ րոպե կարդում եմ...

Շինարար
05.12.2019, 06:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Օրհան Փամուկի «Ձյունը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Եսի՞մ: Տանը կար, ասեցի՝ տեսնեմ ինչ ա: Վերջիվերջո, հեղինակը նոբելիստ ա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The silence of snow, thought the man sitting just behind the bus-driver.
4. Ո՞ր էջն եք հասել
138
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկզբում դժվար էր կարդացվում, չէի ջոգում՝ ինչ ա ուզում ասած լինի, բայց հիմա արդեն նորմալոտ ա: Հետաքրքիր ա Թուրքիայի հետ ավելի մոտիկից ծանոթանալը:

Հետաքրքիր ա վերջնական կարծիքդ: Պիտի որ դու րդ եկած չլինի, հատկապես եթե Սևակ չես սիրում: Ես չկարողացա կարդամ, ամեն բան տեղին, ամեն պատկեր մտածված խնամքով, լավ աշխատված, բայց էդ ջիգերն ու ջանքերը աչք են մտնում, էն որ ամեն պատկերից հետո մտածում ես` ախ հա, էս դրա համար ա ուրեմն տենց: Ոնց որ ակադեմիկ գրած լինի, ոչ մի ինքնաբուխություն, ոչինչ ինքնին: Մի այլ կարգի հոգնեցրեց ու ձանձրացրեց: Մեկ էլ տենց հոգնել Ուլիսեսի հայերեն թարգմանությունից, էս դեպքում թարգմանչի տվայտանքներն էին ակնառու ու տհաճորեն հոգնեցնող, Փամուկի դեպքում թարգմանության խնդիր չի, այլ զուտ հեղինակի:

StrangeLittleGirl
05.12.2019, 11:31
Հետաքրքիր ա վերջնական կարծիքդ: Պիտի որ դու րդ եկած չլինի, հատկապես եթե Սևակ չես սիրում: Ես չկարողացա կարդամ, ամեն բան տեղին, ամեն պատկեր մտածված խնամքով, լավ աշխատված, բայց էդ ջիգերն ու ջանքերը աչք են մտնում, էն որ ամեն պատկերից հետո մտածում ես` ախ հա, էս դրա համար ա ուրեմն տենց: Ոնց որ ակադեմիկ գրած լինի, ոչ մի ինքնաբուխություն, ոչինչ ինքնին: Մի այլ կարգի հոգնեցրեց ու ձանձրացրեց: Մեկ էլ տենց հոգնել Ուլիսեսի հայերեն թարգմանությունից, էս դեպքում թարգմանչի տվայտանքներն էին ակնառու ու տհաճորեն հոգնեցնող, Փամուկի դեպքում թարգմանության խնդիր չի, այլ զուտ հեղինակի:

Ահագին ժամանակ ա անցել, հիմա լավ չեմ հիշում, բայց մոտավորապես նույնը։ Բավական չոր եմ հիշում, զոռով կարդացվող, որ մի տեսակ չի կպնում։ Մեկ էլ մեջը մի սիրային պատմություն կար, ոնց որ զոռով խցկած լիներ, որ էդ չորությունը մի քիչ փափկացներ, բայց դա էլ ավելորդ սենտիմենտալություն էր հաղորդում։ Մի տեսակ իմը չէր էդ գիրքը, ու դրա պատճառով Փամուկից ուրիշ ոչինչ չեմ փորձել կարդալ, բայց շատ եմ ուզում։ Դու ուրիշ բան կարդացե՞լ ես։

Շինարար
05.12.2019, 18:57
Ահագին ժամանակ ա անցել, հիմա լավ չեմ հիշում, բայց մոտավորապես նույնը։ Բավական չոր եմ հիշում, զոռով կարդացվող, որ մի տեսակ չի կպնում։ Մեկ էլ մեջը մի սիրային պատմություն կար, ոնց որ զոռով խցկած լիներ, որ էդ չորությունը մի քիչ փափկացներ, բայց դա էլ ավելորդ սենտիմենտալություն էր հաղորդում։ Մի տեսակ իմը չէր էդ գիրքը, ու դրա պատճառով Փամուկից ուրիշ ոչինչ չեմ փորձել կարդալ, բայց շատ եմ ուզում։ Դու ուրիշ բան կարդացե՞լ ես։

Չէ էլ ուրիշ բան չի էլ ձգել, որ կարդամ: Գուցե հետո վերադառնամ, բայց դժվար: Ավելի լավ ա ուրիշ գրողներ փորձեմ, արդեն ինձ համար ակնհայտ ա, որ իմ հեղինակը չի Փամուկը՝ դասը լավ սերտած բայց ջիգերը թաքցնել չկարողացող դպրոցականի իր ոճով: Եթե դպրոցականի դեպքում է ջիգերը անգլերեն ասած նույնիսկ cute ա նայվում, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողիդեպքում ուղղակի ձանձրալի ա դարձնում գրվածքը:

StrangeLittleGirl
05.12.2019, 21:24
Չէ էլ ուրիշ բան չի էլ ձգել, որ կարդամ: Գուցե հետո վերադառնամ, բայց դժվար: Ավելի լավ ա ուրիշ գրողներ փորձեմ, արդեն ինձ համար ակնհայտ ա, որ իմ հեղինակը չի Փամուկը՝ դասը լավ սերտած բայց ջիգերը թաքցնել չկարողացող դպրոցականի իր ոճով: Եթե դպրոցականի դեպքում է ջիգերը անգլերեն ասած նույնիսկ cute ա նայվում, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողիդեպքում ուղղակի ձանձրալի ա դարձնում գրվածքը:
Դե Նոբելյանը քաղաքական ա, միշտ չի, որ իրոք լավ հեղինակներն են ստանում։

Մուշու
07.12.2019, 23:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Կաձուո Իսիգուրո- «Թաղված հսկան» (The Buried Giant)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Իսիգուրոյի «Բաց մի թող ինձ» (Never Let Me Go) գիրքը շատ էի հավանել, որոշեցի մի գործ էլ կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Извилистую тропинку или сонный луг, которыми Англия позже прославилась, вам пришлось бы еще поискать. Вместо них на многие мили вокруг расстилались земли пустынные и невозделанные, изредка перемежавшиеся неторными тропами по скалистым горам или мрачным заболоченным пустошам.

4. Ո՞ր էջն եք հասել

276/548

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Գիրքը հետաքրքիր ա, բայց դանդաղ ա առաջ գնում։ Ավարտը իմանալով հանդերձ շարունակում եմ կարդալ։

StrangeLittleGirl
20.12.2019, 12:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջինա Ռիփոն - «Գենդերացված ուղեղը» (The Gendered Brain)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուրեմն Ջինա Ռիփոնը Կոպենհագենում բավական ազդեցիկ դասախոսություն կարդաց, էդպես իմացա իր արած գիտության մասին։ Պարզվում ա՝ ինքը նաև BBC-ի դոկումենտալի հետևում կանգնած մարդկանցից ա, որ Nerses_am -ն էր խորհուրդ տվել։ Մի խոսքով, իր գիտությամբ հետաքրքրվեցի, բայց երևի գրքին ձեռք չէի տա, եթե դասախոսությունից ընդամենը մի շաբաթ անց լրիվ գիտական միջավայրում մի գիտնական չկանգներ, ասեր՝ տղամարդիկ կանանցից խելացի են, գիտությունն ա ցույց տալիս։ Հիմա էս գիրքը կարդում եմ, որ ինքս ինձ համապատասխան գիտելիքներով զինեմ ու Նոր տարուց հետո տեղը տեղին տեղադրեմ։



3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
For centuries, women’s brains have been weighed and measured and found wanting.
4. Ո՞ր էջն եք հասել
5/352

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Իհարկե դեռ ընդամենը մի քանի էջ եմ կարդացել, իսկ գրքի բովանդակությանն ընդհանուր առմամբ ծանոթ եմ, բայց դուրս գալիս ա, որ ամեն ինչ ասելիս կոնկրետ գիտական գրականության հղում ա անում։

Varzor
21.12.2019, 03:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Արտակ Հարությունյան - "Մեր միջի գազանը"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջին տարում ստացածս միակ տպագիր գիրքն է, այն էլ նվեր է հեղինակից :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
-Ավա'գ Հարությունյան, խմած ես?

4. Ո՞ր էջն եք հասել
66/160

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավն է, հատկապես թեթև հումորն ու սարկազմը :)

Quyr Qery
21.12.2019, 05:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Похороните меня за плинтусом, Павел Санаев

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուղարկել էին՝ ասելով, որ ես կհավանեմ:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Меня зовут Савальев Саша, я учусь во втором классе и живу у бабушки с дедушкой.

4. Ո՞ր էջն եք հասել
31/74

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքն ինձ նենց տարօրինակ հարազատ է, երևի որ ես էլ եմ մեծացել կիսասովետական դաստիարակությամբ, դպրոցի ու բակի կյանքը, տատիս ու պապիս: Հատկապես, երբ պատմում է, ոնց է միամիտ ջնջում անում դպրոցական տետրում, ու տատին ածելիով սկսում է մաքրել էդ ջնջումը, ոնց են բժշկին կամ ուսուցչուհուն ինչ-որ նվեր տանում, ու գիտեն ում ավելի լավը, ում միջինը, տենց տանը առած դրած միշտ լինում է:

StrangeLittleGirl
27.12.2019, 04:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Իզաբելլա Համմադ - «Փարիզեցին»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերս տարվա կեսը ծախսեց էս գիրքը կարդալու վրա, երբ վերջացրեց, խորհուրդ տվեց կարդալ, որ քննարկենք։ Պլյուս վերջերս ահագին խորացել եմ մերձավոր արևելյան կին գրողների գործերի մեջ, նենց որ մտածեցի, որ արժե կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մարսել մեկնող նավում ևս մեկ արաբ կար։

4. Ո՞ր էջն եք հասել
150/555

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մի կողմից, ահագին կարևոր գիրք ա, որ էշ կերած-էշ մեծացած անգլալեզու աշխարհին պատմում ա Պաղեստինի մասին։ Անդրադառնում ա նաև հայոց ցեղասպանությանը։ Մյուս կողմից, ոնց որ Տոլստոյից ահագին ազդված լինի։ Ու եթե Տոլստոյի հանճարեղությունն ընկալվում ա հենց տասնիններորդ դարի կոնտեքստում, ապա անհաջող ձևով կապկած ոճը քսանմեկերորդ դարում մի տեսակ չի ուտվում։ Բայց դե շարունակեմ կարդալ, տեսնեմ ինչ ա լինում։

Մուշու
11.01.2020, 18:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստո Սաբատո - թունել

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրապահարանումս արդեն մեկ տարի է փոշի է հավաքում, որոշեցի ազատել գրքին փոշուց։ Գիրքը ես չեմ ընտրել, այն ինչ֊որ անծանոթուհու հետ փոխանակել եմ ՝ Աստվածաշնչի դիմաց սա է նվիրել։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
<<... այնուամենայնիվ, գոյություն ուներ միայն մեկ թունել ՝ մութ և միայնակ. Այն, որ իմն էր>>։

Ճիշտ է սա հենց առաջին նախադասությունը չէ,այլ նախաբանն է, բայց կարծում եմ առաջին նախադասությունից ուժեղ էր։

4. Ո՞ր էջն եք հասել
29/234( Բայց շատ փոքր էջ, կարծեմ A5 չափի)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը հենց նոր եմ սկսել կարդալ, բայց արդեն իսկ շատ եմ հավանում։ Հեղինակը պատմում է նկարչի մասին, ով գիրք է գրում իր կատարած սպանության մասին։ Կարծում եմ ամենաշատը ձգողը էն ա, որ հեղինակը ասես համոզում ա չկարդալ պատմությունը։

Շինարար
17.01.2020, 05:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Միշել Ֆուկո «Խելագարության պատմություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ֆուկոն ներկայումս ինձ ամենահետաքրքիր երկու փիլիսոփաներից մեկն ա՝ Էդվար Սաիդի հետ: Խելագարության թեման, եթե գիտությամբ հետագայում զբաղվեմ, ինձ ամենահետաքրքիր թեմաներից մեկն ա՝ տարբեր հիմարները, ցնդածները, տարօրինակները թատրոնում, հոգեբուժարանի պատկերումը թատրոնում և այլն: Ընդհանրապես ի՞նչ ա խելագարությունը: Նույնիսկ թատրոնից դուրս եթե մարդու ամենաօրյա գործունեությանը վերաբեվենք որպես ներկայացման՝ տարբեր տեսակի սոցիալական, կրոնական, գենդերային և այլն նորմերով սահմանված, ինչպես որոշ փիլիսոփաներ են պնդում, ասենք Ջուդիթ Բաթլերը, էդ նորմերից յուրաքանչյուր շեղման մենք նայում ենք որպես տարօրինակության: Յուրաքանչյուրս «նորմալ» վարքի մեր պատկերացումը, ներկայացման «նորմերի» մեր համալիրը ունենք, ու դրանցից շեղմանը վերաբերվում ենք որպես տարօրինակության: Քանի որ իմ անձնական սուբյեկտիվ ու խիստ վիճելի համոզմամբ մարդկային հասարակության գործունեությունը, ներկայացումը ամենատպավորիչ ու դիտարկելի կերպով բոլոր արվեստներից հենց թատրոնում ա անդրադառնում, հետաքրքիր կլիներ խորանալ էս թեմայի շուրջ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Գիրքը անգլերեն եմ կարդում, Ֆուկոն էլ մի շարք այլ ֆրանսիացի փիլիսոփաների պես տխրահռչակ ա՝ իր երկար նախադասություններով:

4. Ո՞ր էջն եք հասել

57/590 ) Նշեցի իր տխրահռչակության մասին:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ եմ կարդացել քննադատություններ Ֆուկոյի մասին, որ էն ոլորտներից, որոնց մասին էսքան մեծ ուսումնասիրություններ է կատարում, ինքը իրականում լիովին տեղեկացված չէ, ավելի խոր գիտելիքներ են անհրաժեշտ և այլն: Եվ էս աշխատության մասին, և իր համարյա բոլոր աշխատությունների մասին նման պնդումներ կան: Բայց գիտե՞ք՝ ինչում եմ համոզվել: Ակադեմիական համարձակությունը ամենակարևոր հատկանիշներից մեկն ա՝ ինչ-որ ասելիք թողնելու համար, որը կշարժի գիտական միտքը: Որևէ ոլորտում հնարավոր չի, համենայն դեպս հումանիտար գիտություններում, այսպիսի խոշոր աշխատություններ կատարել ու վիճելի չլինել, խնդրահարույց չլինել: Ես հաճախ չեմ համաձայնում Ֆուկոյի հետ իր պնդումներում՝ օրինակ մտավորականների դերի մասին և այլն, բայց երկու էջ մարդուց կարդում ես, մի տարվա մտածելու նյութ ա տալիս: Ու պատահական չի, որ հումանիտար ոլորտում քսաներորդ դարի ամենաազդեցիկ ուսումնասիրողն ա: Սա արդեն վիճելի էլ չի: Նայեք ամենամեջբերվող գիտնականներին, ոչ միայն առաջին տեղում ա, այլ երևի ամենաքիչը մի հարյուր հազար անգամ ավելի շատ ա մեջբերվել, քան երկրորդ տեղում գտնվողը: Նույնիսկ կարծիքս կոնկրետ գործի մասին կարևոր չի, ամենակարևոր եզրահանգումս ինքս ինձ համար վերահաստատումն ա, որ էս կյանքում ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար առաջին նախադրյալը համարձակությունն ա կամ ինքնավստահությունը, թե կուզեք, ինչից ես մի քիչ ավելի շատ կուզեի ունենալ, ավելի անկեղծ՝ խիստ կաղում եմ:

Ակումբում էսքան ստեղծագործողներ ունենք, ինչքա՞ն ա եղել, որ ինչ-որ բան հղանաք գրելու, բայց ձեզ խելագարություն թվա, զգուշանաք արձագանքից, ի՞նչ կմտածեն, բայց սենց լա՞վ ա որ, սենց չափեմ-ձևեմ, նենց կտրեմ-թափեմ, վերջում կամ չգրեք կամ էլ էնքան կտրեք-թափեք դառնա լրիվ ուրիշ բան: Ինձ մոտ նույնը կատարվում ա գիտական աշխատանք կատարելիս:

Ասենք՝ ոչխար գողանալու մասին Մաթևոսյանի էդքան ծավալուն վիպակ գրելու, Աշնան արևում՝ կայարանում տրուսիկ առնելու տեսարանը էդպես նկարագրելու և ինքնավստահորեն ընթերցողի դատին հանձնելու համար ահագին համարձակ մարդ պիտի լինի չէ՞: Մի խոսքով, եզրահանգումս կարճ՝ մարդ պիտի մի քիչ գիժ լինի:

Նույնիսկկ անձնական կյանքը քո ուզածով կառուցելու համար, նույնիսկ սեքսում համարձակություն ա պետք, չվախենալ առաջարկել, նախաձեռնել հանդիպումը կամ հարաբերությունների զարգացումը, եթե խոսքը անձնական կյանքի մասին ա, ազատություն տալ ցանկություններիդ, եթե խոսքը սեքսի մասին ա և այլն: Կատակելը նույնիսկ ինքնավստահություն ու համարձակություն ա պահանջում:

Բարեկամ
17.01.2020, 06:36
[B]Մի խոսքով, եզրահանգումս կարճ՝ մարդ պիտի մի քիչ գիժ լինի:


Մարդ մի քիչ պիտի թքած ունենա։

StrangeLittleGirl
17.01.2020, 14:25
Շատ եմ կարդացել քննադատություններ Ֆուկոյի մասին, որ էն ոլորտներից, որոնց մասին էսքան մեծ ուսումնասիրություններ է կատարում, ինքը իրականում լիովին տեղեկացված չէ, ավելի խոր գիտելիքներ են անհրաժեշտ և այլն: Եվ էս աշխատության մասին, և իր համարյա բոլոր աշխատությունների մասին նման պնդումներ կան: Բայց գիտե՞ք՝ ինչում եմ համոզվել: Ակադեմիական համարձակությունը ամենակարևոր հատկանիշներից մեկն ա՝ ինչ-որ ասելիք թողնելու համար, որը կշարժի գիտական միտքը: Որևէ ոլորտում հնարավոր չի, համենայն դեպս հումանիտար գիտություններում, այսպիսի խոշոր աշխատություններ կատարել ու վիճելի չլինել, խնդրահարույց չլինել: Ես հաճախ չեմ համաձայնում Ֆուկոյի հետ իր պնդումներում՝ օրինակ մտավորականների դերի մասին և այլն, բայց երկու էջ մարդուց կարդում ես, մի տարվա մտածելու նյութ ա տալիս: Ու պատահական չի, որ հումանիտար ոլորտում քսաներորդ դարի ամենաազդեցիկ ուսումնասիրողն ա: Սա արդեն վիճելի էլ չի: Նայեք ամենամեջբերվող գիտնականներին, ոչ միայն առաջին տեղում ա, այլ երևի ամենաքիչը մի հարյուր հազար անգամ ավելի շատ ա մեջբերվել, քան երկրորդ տեղում գտնվողը: Նույնիսկ կարծիքս կոնկրետ գործի մասին կարևոր չի, ամենակարևոր եզրահանգումս ինքս ինձ համար վերահաստատումն ա, որ էս կյանքում ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար առաջին նախադրյալը համարձակությունն ա կամ ինքնավստահությունը, թե կուզեք, ինչից ես մի քիչ ավելի շատ կուզեի ունենալ, ավելի անկեղծ՝ խիստ կաղում եմ:

Ակումբում էսքան ստեղծագործողներ ունենք, ինչքա՞ն ա եղել, որ ինչ-որ բան հղանաք գրելու, բայց ձեզ խելագարություն թվա, զգուշանաք արձագանքից, ի՞նչ կմտածեն, բայց սենց լա՞վ ա որ, սենց չափեմ-ձևեմ, նենց կտրեմ-թափեմ, վերջում կամ չգրեք կամ էլ էնքան կտրեք-թափեք դառնա լրիվ ուրիշ բան: Ինձ մոտ նույնը կատարվում ա գիտական աշխատանք կատարելիս:

Ասենք՝ ոչխար գողանալու մասին Մաթևոսյանի էդքան ծավալուն վիպակ գրելու, Աշնան արևում՝ կայարանում տրուսիկ առնելու տեսարանը էդպես նկարագրելու և ինքնավստահորեն ընթերցողի դատին հանձնելու համար ահագին համարձակ մարդ պիտի լինի չէ՞: Մի խոսքով, եզրահանգումս կարճ՝ մարդ պիտի մի քիչ գիժ լինի:

Նույնիսկկ անձնական կյանքը քո ուզածով կառուցելու համար, նույնիսկ սեքսում համարձակություն ա պետք, չվախենալ առաջարկել, նախաձեռնել հանդիպումը կամ հարաբերությունների զարգացումը, եթե խոսքը անձնական կյանքի մասին ա, ազատություն տալ ցանկություններիդ, եթե խոսքը սեքսի մասին ա և այլն: Կատակելը նույնիսկ ինքնավստահություն ու համարձակություն ա պահանջում:

Շին, լավ ես ասում համարձակության մասին։ Մեր ոլորտում էլ չնայած ահագին քննադատված ու հերքված, Չոմսկին ամենամեջբերվող գիտնականն ա, որտև բավական ռադիկալ տեսություն ա առաջ քաշել ժամանակին, ու մի ամբողջ ոլորտ կրակն ա ընկել դրա ձեռը։ Բայց հիմիկվա ակադեմիայում ամեն ինչ շատ ավելի տխուր ա, որտև մեծ մասամբ համարձակ մտքերը չեն ողջունվում։ Նայի, իմ ՊհԴ֊ի ժամանակ ես բավական համարձակ էքսպերիմենտ էի առաջ քաշել, որ եթե հաջողվեր, կարար մեր ոլորտը լրիվ ուրիշ ուղղության վրա դներ, բայց նաև կարար ընդհանրապես չհաջողվեր։ Երկրորդ ղեկավարս դաբրոն տվել էր. ինքն էլ ա տենց համարձակ դեմք։ Բայց գլխավոր ղեկավարս մյուսների հետ միասին ուղղակի չորով թույլ չտվեց ուզածս անել։ Ու նման բաներ շարունակվում են նաև պոստդոկի ընթացքում։ Համարձակ գաղափարները չեն ֆինանսավորվում ու չեն ողջունվում։ Պիտի նստես, համեստ ու ապահով, միջակ գիտություն անես, որ ոչ մեկի հետ պրոբլեմ չունենաս։ Ու էդ առումով ասենք անձնական հարաբերություններում ու մյուս ոլորտներում հիմնականում շատ բան քո կանտրոլի տակ ա, ապա ակադեմիայում տենց չի, դու շատ քիչ կանտրոլ ունես, ու էդ պրոբլեմատիկ ա։

Շինարար
17.01.2020, 16:14
Շին, լավ ես ասում համարձակության մասին։ Մեր ոլորտում էլ չնայած ահագին քննադատված ու հերքված, Չոմսկին ամենամեջբերվող գիտնականն ա, որտև բավական ռադիկալ տեսություն ա առաջ քաշել ժամանակին, ու մի ամբողջ ոլորտ կրակն ա ընկել դրա ձեռը։ Բայց հիմիկվա ակադեմիայում ամեն ինչ շատ ավելի տխուր ա, որտև մեծ մասամբ համարձակ մտքերը չեն ողջունվում։ Նայի, իմ ՊհԴ֊ի ժամանակ ես բավական համարձակ էքսպերիմենտ էի առաջ քաշել, որ եթե հաջողվեր, կարար մեր ոլորտը լրիվ ուրիշ ուղղության վրա դներ, բայց նաև կարար ընդհանրապես չհաջողվեր։ Երկրորդ ղեկավարս դաբրոն տվել էր. ինքն էլ ա տենց համարձակ դեմք։ Բայց գլխավոր ղեկավարս մյուսների հետ միասին ուղղակի չորով թույլ չտվեց ուզածս անել։ Ու նման բաներ շարունակվում են նաև պոստդոկի ընթացքում։ Համարձակ գաղափարները չեն ֆինանսավորվում ու չեն ողջունվում։ Պիտի նստես, համեստ ու ապահով, միջակ գիտություն անես, որ ոչ մեկի հետ պրոբլեմ չունենաս։ Ու էդ առումով ասենք անձնական հարաբերություններում ու մյուս ոլորտներում հիմնականում շատ բան քո կանտրոլի տակ ա, ապա ակադեմիայում տենց չի, դու շատ քիչ կանտրոլ ունես, ու էդ պրոբլեմատիկ ա։

Դե հենց էդ ա ընդհանրապես իր ասածը` մենք ծնված օրվանից դիսցիպլինի ենք ենթարկվում` ընտանիքում, կրթական համակարգում, աշխատանքում, դառնում հեշտ վերահսկելի: Հակառակվել դրան իհարկե դժվար ա, հիմնականում անհնար:

Ներսես_AM
20.01.2020, 16:41
Դե հենց էդ ա ընդհանրապես իր ասածը` մենք ծնված օրվանից դիսցիպլինի ենք ենթարկվում` ընտանիքում, կրթական համակարգում, աշխատանքում, դառնում հեշտ վերահսկելի: Հակառակվել դրան իհարկե դժվար ա, հիմնականում անհնար:

Անցած շաբաթ նեթֆլիքսում Unabomber (https://en.wikipedia.org/wiki/Ted_Kaczynski)–ին բռնելու մասին մինի–սերիալ էի նայում։

17 տարի FBI–ը հետևից ընկած ա լինում չի կարողանում բռնի, FBI պատմության մեջ կարծեմ ամենաթանկ օպերացիան ա եղել։ Շատ չեմ ուզում սպոյլեմ, բայց բռնում են իր գրած մանիֆեստոն լինգվիստիկ վերլուծության ենթարկելով ու իր եղբոր գրած նամակների համեմատելով։ ՈՒրեմն սա մի հատ մանիֆեստո ա գրել «Ինդուստրիալ հասարակությունը ու դրա ապագան»։ Դեռ չեմ կարդացել, բայց սերիալում մի պահ կա որ ասում ինչքան տեխնոլոգիաները զարգանում են էնքան իրանք են թելադրում ու սահմանափակում հասարակությանը, այլ ոչ թե հակառակը հասարակությունն ա թելադրում թե ինչ տեխնոլոգիաներ զարգանան ու ոնց։ Օրինակ որ մեքենայով կարմիրի տակ կանգնած ես ու ուրիշ ոչ մի մեքենա չկա, չոլ տեղ ա, մեկ ա չես անցնում, խելոք կանգնում սպասում ես։ Չնայած հետիոտն եղած ժամանակ լավ էլ անցնում ես, հեչ էլ թե կարմիր չի։

Մի քիչ գրածս էնքան էլ ձեր գրածի հետ կապ չունեցավ, բայց դե արդեն գրել եմ։ Որ կարդացի հենց առաջինը ունաբոմբերը մտքիս եկավ։

Շինարար
20.01.2020, 20:27
Անցած շաբաթ նեթֆլիքսում Unabomber (https://en.wikipedia.org/wiki/Ted_Kaczynski)–ին բռնելու մասին մինի–սերիալ էի նայում։

17 տարի FBI–ը հետևից ընկած ա լինում չի կարողանում բռնի, FBI պատմության մեջ կարծեմ ամենաթանկ օպերացիան ա եղել։ Շատ չեմ ուզում սպոյլեմ, բայց բռնում են իր գրած մանիֆեստոն լինգվիստիկ վերլուծության ենթարկելով ու իր եղբոր գրած նամակների համեմատելով։ ՈՒրեմն սա մի հատ մանիֆեստո ա գրել «Ինդուստրիալ հասարակությունը ու դրա ապագան»։ Դեռ չեմ կարդացել, բայց սերիալում մի պահ կա որ ասում ինչքան տեխնոլոգիաները զարգանում են էնքան իրանք են թելադրում ու սահմանափակում հասարակությանը, այլ ոչ թե հակառակը հասարակությունն ա թելադրում թե ինչ տեխնոլոգիաներ զարգանան ու ոնց։ Օրինակ որ մեքենայով կարմիրի տակ կանգնած ես ու ուրիշ ոչ մի մեքենա չկա, չոլ տեղ ա, մեկ ա չես անցնում, խելոք կանգնում սպասում ես։ Չնայած հետիոտն եղած ժամանակ լավ էլ անցնում ես, հեչ էլ թե կարմիր չի։

Մի քիչ գրածս էնքան էլ ձեր գրածի հետ կապ չունեցավ, բայց դե արդեն գրել եմ։ Որ կարդացի հենց առաջինը ունաբոմբերը մտքիս եկավ։

Չգիտեմ՝ ներքևի մեջբերումը ինչ-որ չափով պատասխանում ա, թե չէ, բայց ըստ էության ըստ Ֆուկոյի մարդկանց վերահսկելու համար ավելի կարևոր ա ոչ թե վերահսկման անընդհատությունը, այլ մշտականությունը և այդ մշտականության գիտակցումը: Թերևս տեխնոլոգիական առաջընթացը նպաստում ա այդ գիտակցության ամրապնդմանը: Զուտ մտածում եմ՝ կոնկրետ մեքենայի դեպքում, խախտումների համար այլ պայմաններում վերահսկողությունը ավելի զգալի ա, որովհետև քաղաքի մեջ խախտում կատարողը կտուգանվի, կնկարվի խախտումը և այլն, ու դա գիտակցության վրա ազդում ա, իսկ հետիոտի մոտ էդ վերահսկողության գիտակցության ձևավորմանը նպաստող ավելի քիչ հանգամանքներ կան:


Hence the major effect of the Panopticon: to induce in the inmate a state of conscious and permanent visibility that assures the automatic functioning of power. So to arrange things that the surveillance is permanent in its effects, even if it is discontinuous in its action; that the perfection of power should tend to render its actual exercise unnecessary; that this architectural apparatus should be a machine for creating and sustaining a power relation independent of the person who exercises it; in short, that the inmates should be caught up in a power situation of which they are themselves the bearers.

Foucault (1995 [1977]), Discipline and Punishment, 201

Katka
26.01.2020, 15:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Յուվալ Նոյ Հարարի, Հոմո դեուս: Վաղվա համառոտ պատմությունը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Նվեր ստացա գիրքը, չէի էլ լսել էդ գրողի մասին։ Ու գիրքը քանի որ 496 էջ էր, այն էլ՝ անգլերենով, դրել էի սեղանին ու տենց երկար անկյունում մնացել էր։ Մեկ էլ մի օր նույն Հարարիի ինտերվյուն պատահական լսեցի յութուբով ու վերջ, հետաքրքրությունս մեծացավ, սկսեցի կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում, արհեստական բացել, նայել էլ իմաստ չկա, բայց ընդհանուր առմամբ՝ առաջին գլխում մարդկության նոր օրակարգի մասին ա խոսում։
4. Ո՞ր էջն եք հասել
364

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բավականին հետաքրքիր է, նրանք, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական զարգացումներով, վտանգներով, մարտահրավերներով, հնարավորություններով՝ խորհուրդ եմ տալիս կարդալ։ Ես երբեմն անհանգստանում եմ գիրքը կարդալուց, երբ տեսնում եմ մեր երկրում տիրող կապիկությունները մի կողմից ու կարդում ոչ այնքան հեռու ապագայի մասին։ Եթե նույնիսկ չկարդաք, հետևեք այս մարդու ելույթները։ Հոմոֆոբներին խորհուրդ չեմ տալիս :oy

Մուշու
11.02.2020, 19:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Օրհան Փամուք - կարմրահեր կինը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուզում էի Փամուք կարդալ, կարմրահեր կնոջ նկարը շապիկին գերեց։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ես գրող էի ուզում դառնալ, բայց ներքոհիշյալ դեպքերից հետո ճարտարագիտական երկրաբան ու կապալառու դարձա

4. Ո՞ր էջն եք հասել
150/268

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը հավանում եմ, բայց չեմ կարողանում հերոսի քայլը հասկանալ։ Անհամբեր սպասում եմ տեսնեմ վերջում դա ինչ-որ ձև կանդրադառնա նրա վրա թե ոչ։

Հարդ
14.08.2020, 11:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հիման մի քիչ սուտ կլինի, քանի ամիս ա վերջացրել եմ: Քամյուի «Օտարն» էր:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարծում էի՝ ինձ շատ դուր կգա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում:

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջին

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գրքի ամբողջ ընթացքում հիասթափություն ու զզվանք եմ զգացել: Վերջում անգամ ինձ մի տեսակ խանգարված էի զգում էդ գրքի պատճառով: Կարելի էր իհարկե կիսատ թողնել, բայց մազոխիստի նման վերջացրի: Համ անհետաքրքիր էր, համ զզվանք էր առաջացնում ամեն ինչի հանդեպ: Համ հերոսի, համ մթնոլորտի, համ գրելաձևի: Կարդալուց երկար ժամանակ հետո Քամյուին էի մտքումս մեղադրում ինձ էսքան վնաս պատճառելու համար: Հիմա էլ ամեն անգամ երբ լսում եմ էդ գրքի մասին, նույն զզվանքը վերապրում եմ: Շատ մասնավոր խոսակցություններ եմ ունեցել էս ստեղծագործության մասին մարդկանց հետ, ովքեր համարում են լավագույն ստեղծագործություններից մեկը: Արդյո՞ւնքը. եզրեր չկան )))

Դեղին մուկիկ
15.08.2020, 00:47
1.Ի՞նչ եք կարդում հիմա
Սյուզաննա Քլարք 《Ջոնաթան Սթրեյնջ և պարոն Նորրել》
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նոր գիրք էի փնտրում, և սա հանդիպեց, իսկ քանի որ թեման իմ սիրելիներից է, և շատ լավ կարծիքներ եմ կարդացել գրքի մասին, որոշեցի կարդալ։
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
He hardly ever spoke of magic, and when he did it was like a history lesson and no one could bear to listen to him.
4. Ո՞ր էջն եք հասել
17
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հեղինակը գեղեցիկ շարադրանքի վարպետ է։ Դեռևս գործողությունները հանգիստ և դանդաղ են զարգանում, բայց այնքան հիմնավոր, որ ուզած֊չուզած ընկղմվում ես 19֊րդ դարասկզբի Անգլիայի անձրևոտ, մռայլ ու բարեկիրթ մթնոլորտում, որտեղ արդեն իսկ զգացվում է մոգության շունչը։ Հերոսները պատրաստվում են Անգլիա վերադարձնել պրակտիկ մոգությունը, որը շուրջ 200 տարի չքացել էր։
Առայժմ ինձ շատ է դուր գալիս։
Բայց ինչքան հասկացա, Հայաստանում ինձնից բացի կարդացող չկա այս գիրքը, ափսոս։ Հուսով եմ ՝ սխալվում եմ։

Նիկեա
17.08.2020, 07:05
1.Ի՞նչ եք կարդում հիմա

brandon sanderson "the way of kings"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Անցած տարի եմ սենդերսոնին բացահայտել ու տարվա ու կյանքիս վերջին շրջանի լավագույն բացահայտումն էր։ Mistborn-ը վերջացրեցի, անցա էս մեկին։ էս ավելի էպիկ ա։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Kalak rounded a rocky stone ridge and stumbled to a stop before the body of a dying thunderclast.

4. Ո՞ր էջն եք հասել

485/1082

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ահավոր, ահավոր լավն ա։
Սենդերսոնի ստեղծած աշխարհը, չնայած որ ստեղ անվերջանալի պատերազմներ են ու որ կայծակը խփեց տեղում կչորանաս, կմեռնես, էնքան սիրուն ա, որ էս մոլորակի վրա ապրելդ չի գալիս։ Հերոսներն էլ սենց ամեն մեկը իրա դեպրեսիաներով տանջվում ա, չգիտես էլ որ մեկի վիճակն ա ավելի անելանելի ու որ մեկի բախտն ա ավելի չբերել, բայց մարդիկ շարունակում են վիզ դնել։ Կռիվների տեսարանները ահավոր էպիկ են, էն որ սիրտդ կանգնում ա։

մի խոսքով էնքան լավն ա, որ մի գլուխ կարդում, հետո մի շաբաթ զռռում եմ։

StrangeLittleGirl
29.07.2021, 15:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Յոկո Օգավա - «Հիշողության ոստիկանություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ամուսինս կարդաց-վերջացրեց, ինձ տվեց, ասեց՝ անպայման կարդա, ոնց որ Հայաստանի մասին լինի։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբեմն մտածում եմ՝ ինչն է անհետացվել առաջինը, այն բոլոր բաներից, որոնք անհետացել էին կղզուց։

4. Ո՞ր էջն եք հասել
97/276

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Իհարկե մի քիչ խմբագրման կարիք ունեցող գիրք ա, բայց շատ արագ, մի շնչով կարդացվում ա։ Ու հա, նման ա հայկական իրականությանը։ Կղզու վրա մեկումեջ որոշում են ինչ-որ բաներ անհետացնել, հենց անհետացնում են, մարդիկ լրիվ մոռանում են դրա մասին։ Նույնը հայկական քաղաքական հիշողությունն ա. հենց Արցախը հանձնեցին, մարդիկ մոռացան դրա մասին, սահմանից ներս մտան ազիկները, մարդիկ մոռացան, ու տենց շարունակ։

Մուշու
15.11.2021, 18:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Կազուո Իշիգուրո- Կլառան և արևը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Դեռ չէի կարդացել

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Клара совсем новая. С заразительным любопытством из-за широкого окна витрины она впитывает в себя окружающий мир – случайных прохожих, проезжающие машины и, конечно, живительное Солнце. Клара хочет узнать и запомнить как можно больше – так она сможет стать лучшей Искусственной Подругой своему будущему подростку.

4. Ո՞ր էջն եք հասել

210/475

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Սիրում եմ Իշիգուրո կարդալ, գիրքը ոնց որ մնացած բոլորը գրքերը շատ լավն ա։ Էնքան հետաքրքիր ա, որ դասերս թողած նստած գիրք եմ կարդում։ Խորհուրդ կտամ կարդալ։

LisBeth
06.12.2022, 02:54
Էսօր կարդացի վերջացրեցի՝
1․ Հրանտ Մաթևոսյան - Տերը
2․ Մի հատ սահմանամերձ գյուղի գրադարանից են ցրել, նաև Մտքի բուրմունքը - Շեքլի, որը հաջորդն եմ կարդալու
3․ Այս կանաչ կարմիր աշխարհը․․․ Աշունը*
4․ Արդեն ասեցի
5․ Գիրքը կրում ա մի ստեղծագործության անուն, բայց հավաքածու ա։ Ընդհանուր մի գիծ կա, բոլորի մեջ, կերպարը հասարակությունից զատվում ա, ինչ որ մի ձև, կոնտրաստ, հակադրություն ու ոնց որ մի ստեղծագործության հերոսը մյուսի երկրորդականներից լինի, ցանկություն կար հետ գնալ ստուգելու, բայց ալարեցի․․․ կարծում եմ սեթթինգների նմանությունն էլ կարա տենց տպավորություն ձևավորի, գույները, մարդիկ, բարքերը, մտքերը․․․ Բայց ամենաազդեցիկը հենց Տերն էր, ասենք չեմ հասկանում ինչու են իրա Աշնան արևը տենց մատնանշում, իսկ սրա մասին լռում են։ Ախր լրիվ կենսական ա․․․ ախր էդ հերոսը կերտած ա, ԿԵՐՊԱՐ, Ինքը իրա մասին հոգնակի թվով ա խոսում, ասենք․․․ հումորային, դրմատիկ, խորը։ Էլի եմ կարդալու, ես սենց չեմ անում, բայց հետ կգամ էս գրքին, մեկ ա իմն ա, հետ չեմ տալու էդ շպիոն տնօրենին, թող կորի է։

StrangeLittleGirl
02.02.2023, 16:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քրիստիան Բատիկեան - «Մետաղէ երազներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ժամանակակից հայ գրականությունից հույսս լրիվ չեմ կտրել, անցյալ տարի հետս բերել էի Հայաստանից, որ կարդամ։ Ասում են՝ շատ քիչ օրինակներ են մնացել։ Դե համ էլ մեր ընթերցանության ակումբը որոշեց էս գիրքը կարդալ փետրվարին։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կ'ըսէ՝ մտքերս կը ցաւին։

4. Ո՞ր էջն եք հասել
26/172

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շա՜տ-շա՜տ լավ ա գրված։ Արևմտահայերենը լրիվ կենդանացրած ու ժամանակակից դարձրած, հումորով նուրբ գործ ա։

StrangeLittleGirl
16.07.2023, 23:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Աննի Էռնոյի «Տարիները»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի կին ու ֆեմինիստ կինոռեժիսոր, որին շատ հարգում եմ, տարիներ առաջ ֆեյսբուքում նշել էր, որ Էռնոն իր սիրելի գրողն է։ Նշել էի, որ կարդամ։ Հետո անցյալ տարի Նոբելյան մրցանակ ստացավ։ Հետո իմ երկու ընթերցանության ակումբներն իրարից անկախ էս գիրքն ընտրեցին։ Էլ պատճառ չունեի հետաձգելու։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բոլոր պատկերներն անհետանալու են։

4. Ո՞ր էջն եք հասել
249/254

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Միանշանակ երբևէ կարդացածս ամենալավ գրքերից է։ Ամեն նախադասությունը մի քանի անգամ կարդալով, երբեմն բարձրաձայն, երբեմն ամուսնուս համար ֆրանսերենից անգլերեն թարգմանելով, երբեմն ընկերներիս համար՝ հայերեն, նշումներով, անընդհատ դադարներ տալով, որ չվերջանա։ Ֆրանսիայի պատմությունը՝ երկրորդ համաշխարհայինից հետո մինչև գրեթե մեր օրեր, անձնականը ձուլված քաղաքականին, ֆեմինիզմի նվաճումները, թե ինչպես է կնոջ կյանքը փոխվում տարիների ընթացքում, միաժամանակ թե ինչպես է գերսպառումն ու էգոիզմը նվաճում աշխարհը։ Շշմելու մի գիրք, որ հաստատ էլի ու էլի եմ կարդալու։

StrangeLittleGirl
05.08.2023, 15:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նենսի Ագաբյանի «Վախ մեծ ու փոքր ազգերից»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նենսին իմ՝ որպես գրող զարգացման վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մարդկանցից մեկն ա։ Չնայած դրան, մինչև հիմա հրատարակված մենակ պոեզիա ու ստեղծարար վավերագրություն ուներ, դրա համար չէի կարդացել։ Իսկ սա իր առաջին վեպն ա, ու ահագին հետաքրքրել էր ինձ։ Դրան գումարենք նաև, որ վեպը հենց իմ սիրելի թեմաներից մեկի շուրջ ա՝ ինքնություն ու պատկանելություն։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Ինչ կարող եմ հետս բերել ինքնաթիռ. իմ՝ արտասահմանյան չվերթում չեմ կարող ձեռքիս ուղեբեռում հետս հեղուկ կամ գելանման նյութ վերցնել»։

4. Ո՞ր էջն եք հասել
10/330

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ, շատ լավն ա։ Գրքի էջերում կարդում եմ էն բոլորը, ինչ Նենսին մեզ սովորեցնում էր իր վորքշոփների ժամանակ, այսինքն՝ ինքն իր սովորեցրած տեխնիկան լրիվ կիրառում ա։ Պլյուս ահագին հետաքրքիր ձևով միահյուսում ա ավանդական հայկականը ԼԳԲՏ թեմաների հետ։

StrangeLittleGirl
06.09.2023, 22:16
Քանի որ Quyr Qery -ն էկավ, հիշեցրեց, որ ժամանակին պարտաճանաչ ռիվյուներ էի գրում, հիմա՝ ավելի հազվադեպ, մտածեցի գամ, էլի հիմիկվա կարդացվող գրքովս կիսվեմ։

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Միլյենկո Յերգովիչի «Մամա Լեոնե»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Խորվաթիայում գրախանութ մտա, ուզեցի Բալկաններից որևէ գիրք առնելը։ Էս մեկը գրավեց. վերջերս ընտանեկան սագաների/autofiction-ի մեջ շատ եմ սիրում խորանալ։ Հեղինակը բոսնիացի, ապրում է Խորվաթիայում։ Հետո իմ բալկան ընկերներից հետաքրքրվեցի, ասեցին՝ լավ գրող ա, էս գործը չեն կարդացել բայց։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ ես ծնվեցի, ծննդատանը մի շուն սկսեց հաչալ։

4. Ո՞ր էջն եք հասել
30/351
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը շատ լավն ա, շատ հավես ա կարդացվում, բայց թարգմանությունն էն չի։

Բոլորին շնորհակալություն :bye[/QUOTE]

մարդ եղած վախտ
31.01.2024, 01:14
Երեկվա աշխարհը Շտեֆան Ցվայգից

Ինքնակենսագրություն ծագումով հրեա հեղինակից, ով ծնվել ա բարեկեցիկ ընտանիքում 19րդ դարի վերջերում ավստրո-հունգարական կայսրության ծաղկման շրջանում, ունեցել ա անհոգ մանկություն, երիտասարդություն, մինչև որ սկսվել ա առաջին համաշխարհային պատերազմը, հետո էլ դե երկրորդ համաշխարհայինը։ Գիրքը մինչև առաջին համաշխարհայինը եղած կյանքի մասին ա, որը իրա անհոգության շնչով շատ մոտ ա իմ շուրջ ապրող արևմտյան երիտասարդության կյանքին։