PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարդում հիմա...

Էջեր : 1 2 3 [4] 5

Jarre
20.12.2011, 09:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Science and Sanity
Հեղինակ՝ Ալֆրեդ Կորժիվսկի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
1) Երբևէ հնչած և իմ լսած ամենագործնական և ողջամիտ խոսքերից մեկի հեղինակն է՝ «Քարտեզը տարածքը չէ» (Նկատի ունի, որ քարտեզը տարածքի մասին ընդամենը մեր պատկերացումն է)։ Այս խոսքերը կարող են թվալ անիմաստ կամ ստից մի բան, բայց իրականում դա հասկանալը, որը պահանջում է ընդամենը մի քանի րոպե, ամբողջությամբ կարող է փոփոխել մարդու մտավիճակը և աշխարհահայցքը ու մարդուն մի քիչ ավելի բանական դարձնել։
2) Այս գրքում ներկայացված սկզբունքների շնորհիվ ստեղծվել է E-PRIME լեզվամտածողությունը։
3) Այս աշխատությունը ոգեշնչման հիմնական աղբյուրներից մեկն է եղել ՆԼԾ-ն բացահայտողների համար։
4) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակը գործածում էր այս գրքում Կորժուվսկու ներկայացրած մեթոդները, զինվորներին հոգեբանական կայուն և մարտունակ վիճակի մեջ պահելու համար և արդյունքներն ապշեցուցիչ էին։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գիրքը սկսվում է Ջոնաթան Սվիֆթի՝ «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքից մի հատվածով՝ «At my alighting, I was sorrounded with a crowd of people; but those who stood nearest seemed to be of better quality»։

4. Ո՞ր էջն եք հասել
58/914

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անկապ փիլիսոփայելու ու գեղարվեստական արժեքի վրա կենտրոնանալու փոխարեն, Կորժիվսկին կենտրոնանում է միմիայն պրակտիկայի, պրակտիկայի ու հազար անգամ ևս՝ պրակտիկայի վրա։

Գիտություն մի օրգանի մասին, որի գոյության մասին թվում է թե մոռացել են Երկիր մոլորակի բնակիչներից շատերը՝ ուղեղի։

Իմ կարծիքով փիլիսոփայական և հոգեբանական գրքերի և աշխատությունների 99%-ից ավելին կարելի է անվանել «Ինքնակենսագրություն», քանի որ հեղինակները որքան էլ որ գեղեցիկ, հետաքրքիր ու «խելացի» գրեն, արդյունքում ընդամենը ներկայացնում են այն, թե ինչպես են իրենք տեսնում աշխարհը կամ որոշակի երևույթներ։ Իրենց մտածելակերպը դարձնում են սկզբունք, իսկ իրենց փորձը՝ համընդհանուր ճշմարտություն («եթե ինձ օգնել ա քեզ էլ կօգնի» սկբունքով)։ (Չեմ նվազեցնում այդ գրքերի արժեքը։ Գիտակցում եմ, որ հենց իմ նկատի ունեցած գրքերի մեջ էլ թեկուզ, կան բազմաթիվ անգին մտքեր, որոնց շնորհիվ այսօր մենք ավելի լայն պատկերացում ունենք տարբեր երևույթների մասին)։

Իսկ Կորժիսկին լրիվ հակառակն ա անում։ Կարծես թե հրամցնում է Պանդորայի արկղի բանալիները՝ տալով սեփական ուղեղի անսահմանափակ հնարավորությունների գործածելու ձևերից մի քանիսը։ Իսկապես այնպիսի սկզբունքներ է ներկայացնում, որի հիման վրա արդեն ստեղծվել են հսկայական լուրջ ուղղություններ (օրինակ՝ Rational Emotive Behavior Therapy և Neuro Llinguistic Programming (ՆԼԾ))։

Յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն լրացնելու Կորժուվսկու աշխատանքը և կատարել նոր բացահայտումներ....

Ռուֆուս
22.12.2011, 15:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ջորջ Օրուել - 1984 (George Orwell - 1984)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

ա. այս գիրքը արգելված է եղել ԽՍՀՄ-ում, քանի որ հանդիսանում է տոտալիտար համակարգի խիստ քննադատություն
բ. Օրուելից կարդացել եմ «Անասնաֆերման», որը իմ ամենասիրած գրքերից մեկն ա
գ. 1984-ը կարելի է համարել 20-րդ դարի ամենակարևոր ու լավագույն գրքերից մեկը, այն ժամանակակից դասական է
դ. սա էն գրքերից է, որը յուրաքանչյուրը պետք է կարդա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

It was a bright cold day in April and the clocks were striking thirteen. Winston Smith, his chin nuzzled into his breast in an effort to escape the vile wind, slipped quickly through the glass doors of Victoriy Mansions, though not quickly enough to prevent a swirl of gritty dust from entering along with him.

4. Ո՞ր էջն եք հասել

Կարևոր չի, գիրքը էդքան էլ երկար չի, ես էլ նոր նոր եմ սկսել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Լավն ա :) 1984թ-ն ա, երբ աշխարհը բաժանված է երեք պատերազմող պետությունների մեջ՝ Օվկիանիա, Եվրասիա և Արևելյան Ասիա: Գլխավոր հերոսը ապրում է Օվկիանիայում, որը տոտալիտար պետություն է, որտեղ պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկությունը, տգիտությունը՝ ուժ: Օվկիանիայի ղեկավարը այսպես կոչված «Մեծ Եղբայրն» է, ում հպատակները զբաղված են նրա անձի պաշտամունքով ու Օվկիանիայում արգելվում է ինքնուրույն մտածել, իշխող կուսակցության իդեոլոգիային դեմ գործողություններ կատարել և այլն: Մի խոսքով Օվկիանիան շատ բաներով հիշեցնում է հենց ԽՍՀՄ-ը ու սոցիալիստական պետությունները...

Հայուհի
22.12.2011, 23:34
1. Ջորջ Օրուել "Անասնաֆերմա"

2. Շատ եմ լսել գրքի մասին, էլի սովետական տոտալիտարիզմի մասին, համեմատություն, քննադատություն... Ինձ չէի ների, եթե չկարդայի...

3. "Գիշերվա դեմ "Մենըր" ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել"

4. Կարևոր չի, գիրքը էդքան էլ երկար չի, ես էլ նոր նոր եմ սկսել: (c)Ռուֆուս

5. Նոր եմ սկսել, դեռ վաղ է կարծիք արտահայտելու համար:

StrangeLittleGirl
23.12.2011, 01:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա

«Ուլիսես» (Ջեյմս Ջոյս)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հայաստանից գնալուց առաջ կիսատ էի թողել. մեծ գիրք էր, հետս չէի տարել: Հիմա
արունակում եմ: Իսկ ընդհանրապես, մի քանի պատճառ կար, որ սկսել էի: Նախ որ թիթիզանամ, որ կարդացել եմ էս գիրքը (որովհետև լիքը մարդիկ կիսատ են թողնում, հետո էլ ասում են, թե հնարավոր չէ մինչև վերջ կարդալ): Երկրորդ, հայերեն հրատարակությունը շատ գայթակղիչ տեսք ունի: Երրորդ, քանի որ տարված եմ իռլանդական մշակույթով, կարծում եմ` արժե կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հանդիսորեն` չաղլիկ Բաք Մալիգնն իջավ սանդղահարթակից, կրելով փրփրալի մի թաս, որի վրա հայելի ու ածելի էին խաչաձև դրված:

4. Ո՞ր էջն եք հասել
454/710

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բարդ ա կարծիք հայտնելը... տեղ-տեղ թարգմանությունից եմ ներվայնանում, տեղ-տեղ ձանձրանում եմ, տեղ-տեղ ալարում եմ ծանոթագրությունները նայել: Մի խոսքով, եզակի գիրք է իր տեսակի մեջ, ու շատ բաներ կարող են անհասկանալի թվալ այն ժամանակվա Իռլանդիայում չապրածի համար: Բայց գիրքը լիքը ուրիշ արժեքներ էլ ունի: Օրինակ, հա ինձ հարց եմ տալիս. Ջոյսը ո՞նց է կարողացել էսքան ինֆորմացիա խցկել մեջը կամ ծանոթագրություններ գրողները ո՞նց են էսքան բան գլխի ընկել:

StrangeLittleGirl
28.12.2011, 14:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա

«Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր» (Ռ. Իշխանյան)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Վերջերս շատ են հանդիպել այնպիսի պատմաբաններ, որոնք պնդում են, որ Ուրարտուն հայկական պետություն չէ: Քանի որ գիտելիքներ չունեի, չէի կարող նրանց հետ վիճել: Դրա համար որոշեցի էս գիրքը կարդալ, որ մի քիչ պաշար ունենամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Վերջին տարիներին հայերի ծագման ու հնագույն պատմության հարցերով շատ են հետաքրքրվում և շատերը:

4. Ո՞ր էջն եք հասել
73

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուրարտուն հայկական պետություն է :))
Իսկ եթե լուրջ, զարմանում եմ, որ էսքան լուրջ ու ծանրակշիռ հիմնավորումներից հետո (օրինակ` պարսկական եռալեզու արձանագրությունները) դեռ կան մարդիկ, որ շարունակում են պնդել, թե Ուրարտուն հայկական պետություն չէ:

Quyr Qery
29.12.2011, 19:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Սիրենների լռությունը (Ֆ. Կաֆկա)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Կաֆկա էի ուզում կարդալ, ձեռքս էս ընկավ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

-Ես չգիտեմ, - ասացի ես անձայն, - չէ? որ ես չգիտեմ, եթե ոչ ոք չի գալիս, ուրեմն ոչ ոք չի գալիս:

4. Ո՞ր էջն եք հասել

Հըլը որ 30, չնայած մեծ գիրք չէ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Տարօրինակ, չկապակցված, տողատակերով գիրք է հըլը որ, դուրս գալիս է:

Շինարար
03.01.2012, 20:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ամելի Նոթումբ, «Հատուկ անունների բառարան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ակումբում ամենաքննարկված հեղինակներից ա, չէի ուզում կարդալ սկզբում, բայց վերջը չդիմացա գայթակղությանը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
8 ժամ էր՝ Լյուսետտան տանջվում էր անքնությունից:

4. Ո՞ր էջն եք հասել
Ավարտեցի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Մի շնչում կարդացի: Մի շնչով կարդացվող գիրք էր, բայց երևելի ինչ-որ բան չէր: Էսպիսի գրականությունը պիտանի է մեծ քաղաքների համար, որտեղ մետրոյով աշխատանքի գնալու համար անհրաժեշտ է 40-50 րոպե. առանց ուղեղդ ծանրաբեռնելու կարճում ես ճամփադ:

StrangeLittleGirl
04.01.2012, 02:29

Շին, ինձ թվում ա` անհաջող գործ ես ընտրել: Ճիշտ ա` էդ մեկը չեմ կարդացել, բայց մինչև հիմա չի էլ ձգել, որ կարդամ: Այ, «Խողովակների մետաֆիզիկան» փորձիր կամ էլ «Վախ և դողը»: Ես ամենաշատը «Մարդասպանի հիգիենան» եմ սիրում, բայց քեզ դուր չի գա, որովհետև էդ մեկը չափից դուրս ֆեմինիստական է:

Հ.Գ. Հույս ունեմ` սա օֆթոփ չի համարվում: Վերջապես քննարկումներ են գնում էս բաժնի թեմաներում:

Շինարար
04.01.2012, 12:12
Շին, ինձ թվում ա` անհաջող գործ ես ընտրել: Ճիշտ ա` էդ մեկը չեմ կարդացել, բայց մինչև հիմա չի էլ ձգել, որ կարդամ: Այ, «Խողովակների մետաֆիզիկան» փորձիր կամ էլ «Վախ և դողը»: Ես ամենաշատը «Մարդասպանի հիգիենան» եմ սիրում, բայց քեզ դուր չի գա, որովհետև էդ մեկը չափից դուրս ֆեմինիստական է:

Հ.Գ. Հույս ունեմ` սա օֆթոփ չի համարվում: Վերջապես քննարկումներ են գնում էս բաժնի թեմաներում:Առաջիկա մեկ-երկու ամսում էլ դժվար վերադառնամ էս հեղինակին, բայց նոր իր թեմն վերընթերցեցի ակումբում, հատվածներ կան էս գործից, որ նախօրոք նայած լինեի, էլ չէի կարդա, երևի էն ժամանակ դրա համար էլ չէի ուզում կարդալ: Ախր շատ ա ավելորդ տեղը փիլիսոփայում:

StrangeLittleGirl
04.01.2012, 13:59
Առաջիկա մեկ-երկու ամսում էլ դժվար վերադառնամ էս հեղինակին, բայց նոր իր թեմն վերընթերցեցի ակումբում, հատվածներ կան էս գործից, որ նախօրոք նայած լինեի, էլ չէի կարդա, երևի էն ժամանակ դրա համար էլ չէի ուզում կարդալ: Ախր շատ ա ավելորդ տեղը փիլիսոփայում:
Դե ասում եմ, իմ նշած երկու գործերի մեջ էդ ավելորդ փիլիսոփայությունը չկա: «Մարդասպանի հիգիենայում» կա, բայց քանի որ իր առաջին գործն ա, շատ դիպուկ բաներ ա ասում: «Սնդիկում» էլ կա շատ ավելորդ փիլիսոփայություն: Այ դա էնքան էլ դուրս չէր եկել:

anahit96
04.01.2012, 14:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Առողջություն,հույզեր,գեղեցկություն» Ս.Հ. Հայրապետով

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երբ գիրքը ձեռքս ընկավ որոշեցի նայել ցանկը:Դրա փոխարեն իմաստուն աֆորիզմներ էին:Հետաքրքրեց ու չհիասթափեցրեց

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կյանքը կարճ է,արվեստի ճանապարհը՝ երկար,հարմար առիթը՝ վաղանցուկ,փորձը՝ խաբուսիկ,դատելը՝ դժվար:

4. Ո՞ր էջն եք հասել
103

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բնորոշում եմ որպես գիրք կյանքի մասին:Շատ բան ես սովորում:Հատկապես օրինակներն են տեղին ու ուսուցանող:Ամեն թեմայում 20-ից ավելի օրինակ է մեծերի ու հայտնի դեպքերի,դեմքերի,պատմական անցքերի մասին:Մի անգամով չեմ բավարարվի:

sharick
12.01.2012, 13:52
Ռեմարկ -Երեք ընկեր

sharick
04.02.2012, 20:34
Ռեմարկ -Երեք ընկեր

Հրաշալի ստեղծագործություն էր.... Ռեմարկը շաաատ լավ է գրում և նա դարձավ իմ սիրելի գրողներից մեկը

StrangeLittleGirl
05.02.2012, 02:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նաթանիել Հոութորն - «Ալ տառը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ժամանակակից հեղինակների հերոսները շատ են հիշում էս գրողին ու հատկապես էս ստեղծագործությունը, ես էլ մտածեցի`արժե կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
A thong of bearded men, in sad-colored garments and gray, steeple-crowned hats, intermixed with women, some wearing hoods, and others bareheaded, was assembled in front of a wooden edifice, the door of which was heavily timbered with oak, and studded with iron spikes.

4. Ո՞ր էջն եք հասել
180

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մմմ, հետաքրքիր ա էսքան ժամանակակից գրականություն կարդալուց հետո դասականի անցնելը: Էստեղ ամեն բառն ընտրված ա, չափած-ձևած: Մենակ տեսնենք` ուր ա հասցնելու հեղինակը, դեռ կեսը հազիվ եմ կարդացել: Ուֆ, ասեցի էս թեմայում գրեմ, որ վերջապես չալարեմ ու վերջացնեմ:

Hayk Avetisyan
18.02.2012, 21:26
Ֆրանսուա դը Լառոշֆուկո - մաքսիմներ

Francois de la Rochefoucauld - maximes

Գերադասում եմ հակիրճ բայց շատ միտք պարունակող գրքեր: Իսկ հաստ գրքեր որոնք ֆիլտրելուց կդառնա բարակ` նեռվերս չի հերիքում կարդալ:

Էլիզե
19.02.2012, 03:01
Հրաշալի ստեղծագործություն էր.... Ռեմարկը շաաատ լավ է գրում և նա դարձավ իմ սիրելի գրողներից մեկը

"Հաղթական Կամարն" էլ կկարդաս... ես էլ եմ սիրում Ռեմարկ...

Հա, իսկ ես կարդում եմ հին ու բարի Ֆրեյդի աշխատությունները...մմ... էնքան էլ հին չեն ու էնքան էլ բարի չեն, բայց դե...

StrangeLittleGirl
03.03.2012, 22:43
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ամելի Նոթումբ - «Ձմեռային ճամփորդություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
:D շատ սպոնտան: ուրեմն ընկերուհուս հետ մտանք Ֆնակ, որը տեխնիկայի ու գրքերի խանութ է: Մինչև ինքը իր լարերի հարցերը կլուծեր, ես գրքերի բաժնում էի ման գալիս: Աչքովս ընկավ էս գիրքը, տեսնեմ` ահագին էժան է (ընդհանրապես գրքերն էնտեղ էժան էին), միանգամից առա ու սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ես նախընտրեցի Ռուասի-Շառլ-դը-Գոլից մեկնող չվերթը Օռլիից մեկնողի փոխարեն:

4. Ո՞ր էջն եք հասել
42

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ լավ էր սկսել: Հավեսով կլանում էի ամեն մի բառը: Բայց ամենաբոցն էն էր, որ կարդում էի ինքնաթիռ նստելուց առաջ ինքնաթիռ պայթացնելու մասին :)) Ու ավելի հզոր բոց էր, որ կյանքիս մեջ առաջին անգամ մետաղորսիչով անցնելիս զնգացի: Գրքի հերոսն էլ միշտ զնգում էր: Հիմա էլի սկսել ա համը հանել: Տեսնենք` ուր ա հասցնելու:

StrangeLittleGirl
09.03.2012, 15:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քոլմ Թոբին - «Բրուքլին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կյանքիս մեջ առաջին գիրքն ա, որ առել եմ առանց հեղինակին իմանալու, առանց որևէ մեկի խորհրդի: Գրախանութում տեսա, մտածեցի` հեղինակն իռլանդացի կլինի, դե ես իռլանդականի վրա տարած եմ: Վերցրի, հեղինակի իռլանդացի լինելը չգիտեմ, բայց հերոսուհին իռլանդուհի էր, թեման էլ ինձ շատ հարազատ` տնից հեռու լինելու մասին (տենց մի բան վաղուց էի ման գալիս): Մի խոսքով, տենց առա էդ գիրքը, հիմա էլ կարդում եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Eilis Lacey, sitting at the window of the upstairs living room in the house on Friary Street, noticed her sister walking briskly from work.

4. Ո՞ր էջն եք հասել
116

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շաաաաատ լավն ա: Որ ամեն պատահական վերցրած գիրք սենցը լիներ...

Freeman
09.03.2012, 15:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ջոն Իրվինգ. «Մինչ քեզ կգտնեմ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Որովհետև մեջը նկարագրվում ա կարպիր լապտերների թաղամա.. էէէէ. որովհետև Բյուրի հասկացածն եմ ուզում հասկանամ :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Նրան, ով ինձ շանս տվեց կրկին վերապրել մանկությունս` իմ կրտսեր տղա Էվերետին:

4. Ո՞ր էջն եք հասել

Եսիմ, էջերը ցույց չի տալիս, 0,09%-ն եմ հասել :))

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դեռ կարծիք չունեմ:

Hovahnnes
13.03.2012, 11:04
Ճիշտն ասած, լսում եմ, ոչ թե կարդում, բայց դե ;)
1. Лукьяненко - Мальчик и Тьма
3. Сергей Лукьяненко․ Мальчик и Тьма․ Часть первая. КРЫЛАТЫЕ :D:D:D
5. Հետաքրքիր է ու գաղտնիքներով լի, ինչպես և նրա մնացած բոլոր գործերը՝ չնայած ավելի փոքր ընթերցողի համար է :)
Հատուկ այստեղ մեջբերելու համար եմ գրանցվել(չնայած 3 տարի անցել է), Լուկյանենկոն այն տարիքի ընթերցողի համար է(22-28), որը դեռ թեվեր ունի, բայց շուտով կյանքի բաղկացուցիչների վերարժեքավորման փուլի ավարտով պիտի կորցնի:
Մենակ 1 բան այդպես էլ չհասկացա այս գրքում, մոխրագույն կնոջ և ԳՀ-ի սեռական հարաբերությունը ինչ տվեց ԳՀ-ին :oy

StrangeLittleGirl
17.03.2012, 23:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա
"Everything is Illuminated"
Jonathan Safran Foer

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նվեր եմ ստացել եղբորիցս:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
My legal name is Alexander Perchov.

4. Ո՞ր էջն եք հասել
32

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
ըըը... բավական տարօրինակ գիրք ա տարօրինակ լեզվով գրված, բայց հույս ունեմ` դուրս կգա

Ֆոտոն
18.03.2012, 00:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Լազարև (http://lazarev.org/)- Диагностика кармы
հատոր 4

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի անգամ մի քանի տարի առաջ Լազարևի մի հոդված ձեռքս ընկավ, որի բովանդակությունը արդեն չեմ հիշում: Հաջորդ օրվանից էդ հեղինակից սկսեցի գրախանութում գրքեր փնտրել ... ու... գտա: :) Շատ ուրախացա: 6-րդ հատորն ընտրեցի: Հետո սկսեցի առաջինից ու բոլորը կարդալու եմ:

5. Ձեր կարծիքը

Սա այն է, ինչ ես շատ եմ փնտրել իմ կյանքում: Շատուշատ հարցերիս պատասխաններ էստեղ եմ գտնում, որովհետև անբացատրելի բան կարծես թե չի մնում, տրամաբանական շղթան է կառուցվում կյանքի: Երբ Աստվածաշունչն ենք կարդում, այն սովորեցնում է մեզ՝ առանց մեզ հասկանալի պատճառահետևանքային կապ ներկայացնելու: Ինձ համար առանց դրա ոչ մի խրատ ընդունելի չի: Լազարևի ուսումնասիրություններով ես կյանքն եմ ճանաչում, կրոնը, մարդուն, աշխարհը... առողջությունը, սերը, Աստծուն:

Ռուֆուս
20.03.2012, 11:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Լայընել Շրիվեր - Մենք պետք է զրուցենք Քևինի մասին / Lionel Shriver - We Need To Talk About Kevin

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երեկ ֆիլմը նայեցի ու չնայած ֆիլմերից հետո սովորաբար իրենց գրքերը չեմ կարդում, բայց էս մեկը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Իսկ պատճառն էն էր, որ ֆիլմի գլխավոր հերոսուհու ազգանունը Խաչատրյան էր ու ՖԲ-ում Բյուրն ասեց, որ գրքում հերոսուհու հայ լինելու փաստն ավելի մեծ կարևորություն ունի: Բացի դրանից ֆիլմը շատ հզոր հոգեբանական թրիլլեր էր, որը պատմում է դպրոցում սպանդ կազմակերպած անչափահասի մոր ապրումների մասին: Թրիլլերներ շատ եմ սիրում, էս վերջերս էլ մենակ ֆենթեզի կարդալուց հոգնել էի ու թարմություն էի ուզում...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
A child needs your love most when he deserves it least.
Erma Bombeck

November 8, 2000
Dear Franklin,
I'm unsure why one trifling incident this afternoon has moved me to write to you. But since we've been separated, I may most miss coming home to deliver the narrative curiosities of my day, the way a cat might lay mice at your feet: the small humble offerings that couples proffer after forageing in separate backyards.

4. Ո՞ր էջն եք հասել
Դեռ նոր եմ սկսել, գիրքն էլ բավականին ծավալուն է:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը նամակների հավաքածու է, որոնք գլխավոր հերոսուհի Եվա Խաչատրյանը գրում է ամուսնուն՝ Ֆրենքլինին: Ու հենց առաջին նամակի մեջ հերոսուհին հիշատակում է մոր սարքած խաղողի թփով տոլման ու բաստուրման (բայց չգիտես ինչի վերջինս շփոթում ա փաստրամիի հետ :))): Չնայած նրան, որ ֆիլմի ռեժիսորը հրաշալի գործ էր կատարել, գիրքը մի այլ կարգի լավն ա...

unknown
29.03.2012, 17:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
 
Ստեֆանի Մայեր - Սումերկի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մինչև վերջ երբեք չէի կարդացել դրա համար նորից ուզում եմ կարդամ,ես անգամ մինչև վերջ...Արդեն կարդացել եմ մի 3 տարի առաջ, հիմա ուզում եմ ուղղակի նորից կարդամ մինչև վերջ...ուղղակի որոշեցի սկզբից կարդալ,քանի որ բոլոր 5 գրքերն էլ շարունակում են իրար...ֆիլմը նայել եմ,բայց գիրքը ավելի հետաքրքիրա ու ավելի տպավորիչ ու ավելի գեղեցիկա նկարագրած...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
В аэропорт мы с мамой приехали на машине с открытыми окнами. В Финиксе было плюс двадцать пять, в бескрайнем голубом небе — ни облачка. Прощаясь с Аризоной, я надела свою любимую блузку, белую с шитьем, но в руках несла теплую парку.

4. Ո՞ր էջն եք հասել

Եսօր եմ դեռ սկսել կարդալ,համակարգչային տարբերակով 28-րդ էջը

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ լավ գիրքա հեշտ կարդացվումա...ես տեսակ գրքերը շատեմ սիրում,որ երկխոսությունները գերակշռում են...կարծիքս դրականա

StrangeLittleGirl
29.03.2012, 22:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Լայընել Շրիվեր - Մենք պետք է զրուցենք Քևինի մասին / Lionel Shriver - We Need To Talk About Kevin
Նույնը :))

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ֆիլմը նայելուց հետո մեջս ցեց էր մտել, որ պիտի կարդամ. ուզում էի հասկանալ, թե ինչու ա գրքի հեղինակը որոշել, որ հերոսուհին պիտի հայ լինի: Բայց դե սկզբում փողերս ափսոսում էի, որ առնեմ: Գրադարանում էլ հա ձեռքի վրա էր: Հետո էլ խանութներում չէի ճարում: Տենց ժամանակ անցավ, մոռացա: Վերջերս Ռուֆը ՖԲ-ում գրել էր ֆիլմի մասին: Նորից ցեց ընկավ ջանս: Էս անգամ էլ խանութները ոտքի տակ տվեցի: Էլի չունեին: Բայց մի տեղից վերջապես ճարեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Նույնը :))

A child needs your love most when he deserves it least.
Erma Bombeck

November 8, 2000
Dear Franklin,
I'm unsure why one trifling incident this afternoon has moved me to write to you. But since we've been separated, I may most miss coming home to deliver the narrative curiosities of my day, the way a cat might lay mice at your feet: the small humble offerings that couples proffer after forageing in separate backyards.

4. Ո՞ր էջն եք հասել
16 (ըհը, ու գիրքը գլխիս չափ ա)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ասեմ, որ սա կյանքիս մեջ երկրորդ դեպքն ա, որ գիրքը ֆիլմը նայելուց հետո եմ կարդում: Սովորաբար հակառակն ա լինում: Հլը որ լավն ա: Տեսնենք` ինչքան կպահպանի էդ լավությունը:

Ռուֆ, դու արդեն պրծե՞լ ես:

Ռուֆուս
29.03.2012, 22:59
Ռուֆ, դու արդեն պրծե՞լ ես:

Չէ, հլը շատ առաջ չեմ գնացել, խելքս ու միտքս տվել եմ անիմեներին, սրան քիչ ժամանակ ա մնում: Բայց հլը որ կարծիքս գրքի մասին չի փոխվել :)

Շինարար
31.03.2012, 02:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստ Հեմինգուեյ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հայերեն թարգմանած ժողովածու ա, էսօր նվեր ստացա: Մի կինո եմ տեսել, մեկին օճառ են նվիրում, նա էլ խիստ վիրավորվում ա, թե ես ուրեմն ինձ մաքուր չեմ պահո՞ւմ: Հիմա ինձ շատ են գիրք նվիրում, ուրեմն մարդիկ զգում են, որ կարդալու կարիք ունեմ, բացը մեծ ա:))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Առաջինը հենց «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» պատմվածքն է… Առաջին նախադասությունը՝ Արդեն ուշ էր, և բոլորը թողել էին սրճարանը, բացի մի ծերունուց, որ նստած էր ծառի տերևների՝ էլեկտրական լույսից առաջացած ստվերում:

4. Ո՞ր էջն եք հասել
47

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մենակ «Կատուն անձրևի տակպտմվածքն» էի առայժմ եղածներից կարդացել՝ Սթրեյնջլիթլգըլի ֆեյսի պատին: Մի քանի կտոր ընդհանրապես խենթացնում են:

«Հնդկացիների ավանը» պատմվածքից
-Մեռնելը դժվար բա՞ն է, պա՛:
-Չէ՜, կարծում եմ հեշտ է, Նիք: Դե՛, նայա՛ծ, էլի:

«Տասը հնդկացիներ» պատմվածքի վերջին նախադասությունը
Առավոտյան ուժեղ քամի էր փչում, և ալիքները՝ փոթորկված, դեպի ափն էին վազում, ու նա դեռ երկար պառկած էր արթուն, մինչև որ հիշեց, որ սիրտն իր փշրված է այլևս:

Ու տենց էլի, մտածում եմ՝ իրոք, ինչ քիչ եմ կարդացել, համենայն դեպս Հեմինգուեյ ու էլի լիքը սենց հրաշք բաներ::)

StrangeLittleGirl
02.04.2012, 23:45

Շին, լավ ցեցոտեցիր ինձ: Էս Շրիվերով թունավորվելուց հետո լուրջ գրականության կարիք կունենամ: Ուրեմն` հաստատ Հեմինգուեյ

Շինարար
03.04.2012, 09:54
Շին, լավ ցեցոտեցիր ինձ: Էս Շրիվերով թունավորվելուց հետո լուրջ գրականության կարիք կունենամ: Ուրեմն` հաստատ Հեմինգուեյ

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստ Հեմինգուեյ «Եվ ծագում է արևը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեր բարեկամներից մեկը ինձ Հեսսեի ժողովածու էր նվիրել, ու չէի հավանել, չկարողացա էլ մինչև վերջ կարդալ: Հետո ոնց հասկացա խնդիրը էդքան Հեսսեն չէր, այլ վատ թարգմանությունը: Բարեկամս բայց նեղվել էր, տեսավ, որ Հեմինգուեյ եմ կարդում, հարցրեց` «Ում մահն է գուժում զանգը» կարդացել ես, ու գոհ մնաց, որ էդքան էլ կարդացած չեմ:)) Էս գիրքը բերեց, առաջինը «Եվ ծագում է արևը» վեպն է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ռոբերտ Կոնը մի ժամանակ Պրինսթոնի համալսարանի բռնցքամարտի չեմպիոնն էր միջին քաշում:

4. Ո՞ր էջն եք հասել
37

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավն ա, շատ հեշտ ա կարդացվում, «Ծերունին և ծովից» հետո, որ էլի շատ եմ սիրում, ուրիշ կարծիք ունեի Հեմինգուեյի մասին, ինձ թվում էր շատ ծանր ա, բայց չէ:

StrangeLittleGirl
03.04.2012, 14:11
Աաաաա, Շին, ոնց եմ նախանձում, որ էդ գիրքը պիտի առաջին անգամ կարդաս: Բայց ասեմ քեզ, ինձ հեչ դուր չի էկել էդ թարգմանությունը: Առաջին անգամ հայերեն որ կարդացի, դուրս չեկավ: Հետո անգլերեն կարդացի, վերջն էր:

unknown
22.04.2012, 17:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Дэниел Киз "Цветы для Элджернона"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ակումբում մի տեղ տեսել էի հետաքրքրեց որոշեցի կարդալ,չէի էլ մտածում որ ենքան կտարվեմ որ մի օրում կկարդամ լրիվ...համել ինքը օրագրային տեսքովա գրված...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Док Штраус сказал што я должен писать все што я думаю и помню и все што случаеца со мной с севодня.

4. Ո՞ր էջն եք հասել

Արդեն ավարտել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ հետաքրքիր գիրքա մի շնչով կարդացի,հուզվեցի ու շատ հավանեցի:)

StrangeLittleGirl
24.04.2012, 20:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստ Հեմինգուեյ - «Աֆրիկայի կանաչ բլուրները»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Շինարարը շատ ջիջիլ գցեց, ես էլ որոշեցի զապաս Հեմինգուեյս հանել, կարդալ: Համ էլ էս տարի դեռ ոչ մի Հեմինգուեյ չեմ կարդացել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

We were sitting in the blind that Wanderobo hunters had built of twigs and branches at the edge of the salt-lick when we heard the truck coming.

4. Ո՞ր էջն եք հասել

20

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հեմինգուեյը ո՞նց կարա վատը լինի: Կարդում եմ էնպես, ոնց որ սովորաբար Հեմինգուեյ եմ կարդում. երկար կանգառներով, նույն պարբերությունը մի քանի անգամ կարդալով: Լավն ա էլի, հո զոռով չի:

Sirarpi
25.04.2012, 23:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Napoleon Hill- think and grow rich

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հետաքրքիր է, մոտիվացնող,կարեւոր ինֆորմացիայով հարուստ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Անկեղծ ասած չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել
100քանի

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուղղակի հրաշալի գիրք!

Ամմէ
26.04.2012, 20:18
Այս պահի կարդում եմ Ալեսանդր Դյումայի «Կոմսուհի դը Մնսորո» վեպը:Մեկ անգամ արդեն կարդացել եմ, ցանկացա եւս մեկ անգամ ընթերցել, գրքում ամենաշատը ինձ դուր է գալիս թագավորական ծաղրածու՝ Շիկույի կերպարը:handsԱյնքան լավ է ծաղրում իր թագավորին, որ այդ դրվագները ըթացքում էլի կրդում եմ:D

StrangeLittleGirl
10.05.2012, 01:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հերման Հեսսե - «Տափաստանի գայլը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երկնքից կարդալու նշան իջավ :D Իսկ եթե լուրջ, ընդամենը երկու օրվա ընթացքում երեք անգամ Հեսսեն առաջս հայտնվեց: Առաջին անգամը ՖԲ-ում ընկերներիցս մեկի ստատուսի տեսքով: Երկրորդ անգամը մեկը բլոգումս խորհուրդ տվեց: Երրորդն անգամն էլ մեկն իր բլոգում Հեսսեի մասին գրառում էր արել: Էդպես մտածեցի` ուրեմն պիտի կարդամ: Ժամանակն ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
This book contains the records left us by a man whom we called the Steppenwold, an expression he often used himself.

4. Ո՞ր էջն եք հասել
86

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չգիտեմ... Սկզբում դուրս գալիս էր, հիմա սկսեց դուրս չգալ: Ոնց որ ուղեղս ընթացքում նաստրոյկան փոխած լինի: Հույս ունեմ` կկարողանամ մինչև վերջ կարդալ:

Ֆոտոն
15.05.2012, 17:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Վլադիմիր Մեգրե - «Անաստասիա»:love

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ափսարան խորհուրդ տվեց: Քանի որ ինքը Լազարևից հասկացող մարդ է, անմիջապես սկսեցի կարդալ: :) Շնորհակալություններս Ափսարային:

4. Ո՞ր էջն եք հասել

Արդեն ավարտել եմ առաջին հատորը: Շատ ուրախ եմ, որ դեռ մի 10 հատոր էլ կա: :))

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ հետաքրքիր գիրք ա, մի շնչով կարդացի, թեզս անկարևոր էր այսպիսի արժեքավոր նյութի կողքին: Դրական էներգիայի, սիրո ու բերկրանքի մեծ հորդում եղավ :)Անզոր եմ նկարագրել ստացածս հաճույքը: Խորհուրդ եմ տալիս, գովազդում եմ, որ բոլորը կարդան: Զարմանում եմ, որ ակումբում թեմա չկա, հեսա կբացեմ: :))

Ռուֆուս
16.05.2012, 18:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Дэниел Киз "Цветы для Элджернона"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ակումբում մի տեղ տեսել էի հետաքրքրեց որոշեցի կարդալ,չէի էլ մտածում որ ենքան կտարվեմ որ մի օրում կկարդամ լրիվ...համել ինքը օրագրային տեսքովա գրված...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Док Штраус сказал што я должен писать все што я думаю и помню и все што случаеца со мной с севодня.

4. Ո՞ր էջն եք հասել

Արդեն ավարտել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ հետաքրքիր գիրքա մի շնչով կարդացի,հուզվեցի ու շատ հավանեցի:)

Ես երեկ վերջացրեցի գիրքը ու ահավոր տպավորված եմ... Մի փոքրիկ պատմեմ գրքի մասին, որ մյուսներին էլ հետաքրքրի:

Ալջերնոնը լաբորատորիայի մկնիկ է, որի վրա գիտնականները փորձեր կատարելով նրա ինտելեկտը մի քանի անգամ բարձրացրել են: Չարլին մտավոր հետամնաց է, ով համաձայնվում է, որ գիտնականները նույն վիրահատությունը կատարեն իր վրա, որպեսզի ինքը «ավելի խելացի դառնա»: Արդյունքում Չարլին դառնում է հանճար, սակայն հասկանում է, որ իր օրեցօր աճող ինտելեկտը իրեն լիարժեք մարդ չի դարձնում, տհաս Չարլիի ուրվականը ամենուր հետապնդում է իրեն, ու նա հարցականի տակ է դնում մարդուն ավելի ինտելետկուալ դարձնելու բարոյական իրավունքը: Գիրքը ամբողջությամբ բաղկացած է Չարլիի ընթացիկ հաշվետվություններից՝ սկսած նախքան վիրահատությունը: Ու էդ հաշվետվություններում սկզբում ինքը գրում է ահավոր անգրագետ, ամեն բառի մեջ տառասխալ է անում, սակայն հետզհետե ավելի ու ավելի լավ է սկսում գրել: Մի խոսքով ահավոր ծանր, ազդեցիկ ու հոյակապ գիրք է, որը խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին կարդալ: Ի դեպ կարդալուց անընդհատ մտածում էի, թե էս գրքից ինչ ընտիր ֆիլմ կստացվեր ու պարզվեց, որ նման ֆիլմ իրոք կա, կոչվում է Charly (1968թ), որի գլխավոր դերասանը՝ Քլիֆ Ռոբերտսոնը այս դերի համար արժանացել է Օսկար մրցանակի:

StrangeLittleGirl
16.05.2012, 19:06

Էս գիրքը äամանակին ինձ էլ են üորհուրդ տվել կարդալ: Աչքիս մի օր զբաղվեմ էդ հարցով

Ռուֆուս
16.05.2012, 19:17
Էս գիրքը äամանակին ինձ էլ են üորհուրդ տվել կարդալ: Աչքիս մի օր զբաղվեմ էդ հարցով

Բյուր, գիրքն էնքան լավն ա, որ մաքսիմում 2 օրում ամբողջությամբ կկարդաս :)

konqi
16.05.2012, 23:52
54233

:roll

StrangeLittleGirl
20.05.2012, 18:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Փոքրիկ Նիկոլան» (Սեմպե և Գոչինի)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մտածեցի` արժե թեթև մի բան կարդալ, մի քիչ տրամս բացվի: Համ էլ վաղուց ֆրանսերեն որևէ բան չէի կարդացել: Համ էլ նախկինում երկու գիրք կարդացել էի Նիկոլայից, շատ հավեսն էին: Գիշերները մեկական պատմվածք կարդում էի, ծիծաղում, գնում քնելու:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Էկեք չգրեմ էլի: Նիկոլան հազար տեսակի տարբեր հատորներ ունի, էլ չեմ ասում` ամեն մեկում առանձին-առանձին պատմություններ են: Հավես չկա սաղի առաջին նախադասությունները գրելու:

4. Ո՞ր էջն եք հասել
95

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հավես ա :) Ու սենց հավես էլ լինելու ա

Դատարկություն
23.05.2012, 17:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Է. Սաբատո «Թունելը» (անգլերեն, չգիտես ինչի՝ «The Outsider»)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նախ՝ գրավեց, հետո էլ, քանի որ փոքր չափեր ուներ (սրանով նվազում ա հավանականությունը, որ կիսատ կթողնեմ:))), որոշեցի կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
I am Juan Pablo Castel, the painter who killed Maria Iribarne: that should be enough.

4. Ո՞ր էջն եք հասել
34%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավն ա: Թեթևոտ ա, կարճ ու լավը:

Malxas
03.06.2012, 21:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Պեր Լագերկվիստ «Թզուկը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գիրք էի ընտրում կարդալու համար: Առաջին իսկ տողերից գրավեց ու սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բոյուբուսաթիցս գոհ եմ 26 մատնաչափ է, կազմվածքս` համաչափ, թերևս գլուխս է մի փոքր մեծ:

4. Ո՞ր էջն եք հասել
180/100

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բարձր գեղարվեստական արժեք ունեցող գիրք է:

Tigran-57777
15.06.2012, 11:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մ. Բուկգակով «Վարպետը եվ Մարգարիտան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ էի լսել այս գրքի մասին

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մի անգամ,գարնանը,անասելի շոգ մայրամուտին, Մոսկվայում,Պատրիարքական լճի մոտ երկու քաղաքացի հայտնվեցին:

4. Ո՞ր էջն եք հասել
444/181

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ է դուրս գալիս,սյուժեն շատ հետաքրքրիր է:

Rhayader
15.06.2012, 11:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
William Gibson, "Neuromancer"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որովհետև երկու անգամ արդեն կարդացել եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The sky above the port was the color of television, tuned to a dead channel.

4. Ո՞ր էջն եք հասել
200

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չնայած զգացվում է, որ հեղինակը կոմպերից այնքան էլ տեղյակ չէր գիրքը գրելիս, էպիկ գիրք է:

Ռուֆուս
15.06.2012, 12:09
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էրիխ Մարիա Ռեմարկ - 3 ընկեր

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ էի լսել էս գրքի մասին, տարբեր մարդկանցից ու բոլորի կարծիքները դրական էին

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The sky was yellow as brass, not yet hidden by the smoke from the chimney stacks. Behind the roofs of the factory the radiance was especially bright. The sun must be just rising. I looked at my watch, not eight o'clock. A quarter of an hour too early.

4. Ո՞ր էջն եք հասել
616/713

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սիրո մասին կարդացածս լավագույն գրքերից մեկն ա: Եթե Ռեմարկի մյուս գործերն էլ են էսքան լավը, դրանք էլ անպայման կկարդամ :)

StrangeLittleGirl
17.06.2012, 12:31
Շատ էի լսել էս գրքի մասին, տարբեր մարդկանցից ու բոլորի կարծիքները դրական էին
Այ հիմա կլսես առաջին բացասական կարծիքը :)) Ես չեմ սիրում էդ գիրքը :P
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նիք Հորնբի - «Մի տղայի մասին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ պատահաբար ստացվեց: Մրցույթում կրվեցի, իսկ գրախանութի տիրուհին սովորաբար կրվողներին անպետք գրքեր ա տալիս: Բայց քանի որ էս անգամ ինքը տիրուհին էլ էր կրվող թիմի մեջ, սիրտը չտարավ ինձ անպետք գիրք տա, ասեց` գնա, ինչ ուզում ես, ընտրի: Ես էլ սա ընտրեցի: Մանավանդ որ թեթևոտ բան էր ինձ պետք:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"Have you split up now?"

4. Ո՞ր էջն եք հասել
28

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հավես, թեթև գործ ա: Դե Հորնբիի հումորը սպանիչ ա:

sharick
20.06.2012, 12:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Օսկար Վալդ <<Դորիան Գրեյի դիմանկարը>>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վաղուց էի ուզում կարդել

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Արվեստանոցը լցվել էր վարդերի թանձր բուրմունքվ..........

4. Ո՞ր էջն եք հասել
195

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Իր մեջ մեծ գաղափար ունեցող ստեղծագործություն է , բայց տպավորված չեմ

StrangeLittleGirl
20.06.2012, 14:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Extremely Loud & Incredibly Close (Jonathan Safran Foer)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
1. Կարդացել եմ նույն հեղինակի Everything Is Illuminated-ը, ու դուրս շատ է եկել, ասում են, որ սա ավելի լավն է
2. Տեսել եմ կինոյի թրեյլերը, ուզում եմ գիրքը կարդալ, նոր նայել
3. Ենթադրում եմ, որ էլի Հոլոքոսթին է անդրադառնալու: Ուզում եմ սովորել իրենից, թե ինչպես կարելի է նման թեմաներով գրել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
What about a teakettle?

4. Ո՞ր էջն եք հասել
6, նոր եմ սկսել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չնայած ընդամենը մի քանի էջ եմ կարդացել, չեմ կարող հիացմունքս չարտահայտել: Ախր լավ գրող ա էլի, հո զոռով չի: Նախորդ գրքի մեջ լրիվ ուկրաինացու կաշվի մեջ էր մտել ու անգամ լեզուն էր շատ հաջող կրնօրինակել, իսկ էստեղ էլ ինը տարեկանի կաշվի մեջ ա մտել ու լրիվ էդ տարիքի մտքեր ա արտահայտում: Ինքը լուրջ հավակնություններ ունի իմ սիրած գրողներից մեկը դառնալու:

Հույս ունեմ՝ սեպտեմբերին կտեսնեմ իրան :)

Ռուֆուս
26.06.2012, 12:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Բրենդան Ֆորբս, Ջորջ Ռեիշ - Ռադիոհեդն ու փիլիսոփայությունը (Radiohead and Philosophy: Fitter Happier and More Deductive)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լրիվ պատահաբար ինտերնետում էս գիրքը ճարեցի, զարմացա, որ մարդիկ բռնել Ռադիոհեդի երաժշտությունը լուրջ փիլիսոփայական վերլուծության են ենթարկել ու ուրախացա, որ ամենասիրածս խմբին ուրիշ անկյունից ճանաչելու հնարավորություն ունեմ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
(One Step

Phew. For a minute there, we lost ourselves. We were about to publish this book without a price and ask Radiohead fans to pay what they want for it. But then we remembered. While the music industry was up-ended in 2007 by the debut of In Rainbows and other albums distributed by artists themselves, the world of book publishing remains a few steps behind. For now, at least...)

Watching Radiohead perform at an outdoor amphitheater, rock critic Jim DeRogatis flashed back to "Pink Floyd at Pompeii," a concert filmed inside an ancient amphitheater near the famous village. "No other band today," DeRogatis said of Radiohead, "has the power to transport a crowd of more than 30.000 to foreboding alien landscapes and the shadowy places of their nightmares in quite the same way." Radiohead, he concludes is "the Pink Floyd of Generation Y." Message boards and blogs are filled with similar comparisons. "Radiohead is the new Pink Floyd," they say or "Radiohead is better than Pink Floyd."

4. Ո՞ր էջն եք հասել
22/568

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Զարմանալի ա, բայց շատ հետաքրքիր ա կարդացվում: Ընթացքում լիքը նոր բաներ եմ իմանում սիրածս խմբի մասին, մանրամասներ, որոնք միշտ աչքիցս վրիպել են: Չնայած մեկ մեկ էնպիսի բաներ եմ կարդում, որ չեմ կարծում, որ Ռադիոհեդի տղաները դա գիտակցաբար են արել, կամ հատուկ մտածել են էդ ուղղությամբ :))

Մի խոսքով, եթե Ռադիոհեդի ֆանատ եք, կարդացեք :)

sharick
01.07.2012, 22:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Սոմերսեթ Մոեմ <<Թատրոն>>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերնագիրը որոշիչ դրե խաղաց ,դիպչեց սրտիս լարերին
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Դուռը բացվեց: Մայքլ Գոսսլինը գլուխը բարձրացրեց:

4. Ո՞ր էջն եք հասել
203

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում , շատ սիրեցի

Ruby Rue
04.07.2012, 14:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Robert Lynn Asprin- Myth Directions

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարդացել էի հեղինակի Myth շարքի առաջին երկու `"Another Fine Myth" and "Myth Conceptions" գրքերը , որոնք ինձ շատ էին դուր եկել /նամանավանդ առաջինը/ իրենց հետաքրքիր հումորով համեմված ֆանտաստիկայով: Դրա համար էլ որոշեցի ամբողջ շարքը կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"Dragons and Demons and Kings, Oh my!"
-THE COWARDLY KLAHD

4. Ո՞ր էջն եք հասել
1% ( Kindle Reader-ով եմ կարդում)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ինձ թվում ա , էս մի Միֆն էլ նախորդ երկուսի պես թեթև կկարդացվի ու էլի իմ մեջ կտպավորվի իր յուրօրինակությամբ ու հավես սյուժեով

Շինարար
13.07.2012, 22:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ալա ալ-Ասուանի «Յակուբյանի շենքը»:

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Գրքի մասին շատ էի լսել, բայց չէի կարողանում հայթայթել: Ի վերջո, մի անկապ սայթից մի սկան արած տարբերակ գտա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Տարածությունը Բահլար նրբանցքից, որտեղ ապրում է Զաքի բեկ ադ-Դասուկին, մինչև նրա օֆիսը Յակուբյանի շենքում, չի գերազանցում հարյուր մետրը, սակայն նա ամեն առավոտ այդ ճանապարհը անցնում է մեկ ժամում: (կներեք ոչ գեղարվեստական թարգմանության համար)

4. Ո՞ր էջն եք հասել:
88

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Ասացի, որ գրքի մասին շատ էի լսել, լուրջ մարդիկ նույնիսկ խոսում են Եգիպտոսում տեղի ունեցած շարժումների վրա այս գրքի ազդեցության մասին: Առաջին անգամ գրքի մասին լսել էի դրա վերնագրի անգլերեն տարբբերակով՝ The Yacoubian Building, մտածում էի Յակուբյան շենքը, ու քանի որ ամեն ինչում հայ փնտրելու սովորություն չունեմ, չէի խորացել, հինգերորդ էջում բացել էր, որ խոսքը Հակոբ Յակուբյանի շինության մասին ա:)) Հայերի հետ առնչությունը ձևական առումով այսքանով ավարտվում ա: Բայց իրականում ապշել կարելի ա, թե էն ամեն ինչը, որ նկարագրվում ա գրքում Եգիպտոսի հետ կապված, ինչպես ա նույնությամբ արտացոլում մեր իրականությունը՝ ազգին ոչ հարիր բարեր, որոնք հրդեհում են ազգապահպանները, Հարսնաքար, որտեղ ծեծում են դժգոհ հաճախորդներին, քանի որ ուժեղ թիկունք ունեն, կոռուպցիայի միջոցով բուհ ընդունվելու, որ ազգային ժողովում ընտրվեմ ինչ փողերի հետ գործ կունենամի և այլ մանր-մունր բաների մասին չեմ խոսում: Մի խոսքով դեռ 90 էջ էլ չեմ կարդացել, բայց էս աստիճան նկարագրած մեր իրականությո՞ւնը՝ 8 տարի առաջվա Եգիպտոսում:

Հա մեկ էլ սեքս, սեքս, սեքս, ավելի շուտ սեքսի ծարավ, ծարավ, ծարավ :D

IrosCrible PerLa
21.07.2012, 18:02
«Տափաստանի գայլը» հրաշալի գիրք է,,,շատ իմաստություն կա դրա մեջ

Arpine
21.07.2012, 20:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Կնուտ Համսուն «Պան»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Երեկ պապիկենցս տան գրադարանը քչփորելիս գտա: Ավելի շատ վերնագիրը հետաքրքրեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Վերջին օրերս ես շարունակ նորից նոր մտածում եմ Նորդլանդի ամառվա հավիտենական ցերեկի մասին:

4. Ո՞ր էջն եք հասել:
116/223

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Չգիտեմ էլ ինչո՞ւ եմ շարունակում կարդալ…ՃՃ: Համսուն առաջին անգամ եմ կարդում, բայց չեմ կարծում թե էլի կկարդամ նրանից: Առանձնապես իմաստ չկա մեջը, չկա էջ որ կարելիա երկրորդ անգամ կարդալ: վերջը տեսնենք, բայց եթե այսքան կարճ չլիներ, մինչև վերջ չէի կարդալու:

Tirim-tim
21.07.2012, 22:03
Այ հիմա կլսես առաջին բացասական կարծիքը :)) Ես չեմ սիրում էդ գիրքը :P
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նիք Հորնբի - «Մի տղայի մասին»
.....

Էդ գրքի հիման վրա նկարահանված ֆիլմն եմ տեսել, դուրս շատ էր եկել: Հեսա ես էլ կանցնեմ գիրքը կարդալուն :)

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ժորժի Ամադու - «Ավազների կապիտանները»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ էի լսել գրքի ու ֆիլմի մասին, որոշեցի կարդալ: Համ էլ բրազիլացի լավ ընկեր ունեմ, գիքրը ոնց որ հիշացնի իրեն:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Преступления "капитанов песка" - город наводнен беспризорниками, живущими воровством - судья по делам несовершеннолетних и начальник полиции должны принять безотлагательные меры - вчера произошел еще один налет.

4. Ո՞ր էջն եք հասել
Մի քիչ առաջ վերջացրեցի :)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավ գիրք է, բայց կարծում եմ մինչև 20 տարեկանների համար է: Ինչևէ, անընդհատ հուզվում էի:

StrangeLittleGirl
21.07.2012, 22:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Կնուտ Համսուն «Պան»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Երեկ պապիկենցս տան գրադարանը քչփորելիս գտա: Ավելի շատ վերնագիրը հետաքրքրեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Վերջին օրերս ես շարունակ նորից նոր մտածում եմ Նորդլանդի ամառվա հավիտենական ցերեկի մասին:

4. Ո՞ր էջն եք հասել:
116/223

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Չգիտեմ էլ ինչո՞ւ եմ շարունակում կարդալ…ՃՃ: Համսուն առաջին անգամ եմ կարդում, բայց չեմ կարծում թե էլի կկարդամ նրանից: Առանձնապես իմաստ չկա մեջը, չկա էջ որ կարելիա երկրորդ անգամ կարդալ: վերջը տեսնենք, բայց եթե այսքան կարճ չլիներ, մինչև վերջ չէի կարդալու:

վայ, ես էլ եմ նույնը կարդում ու լրիվ անկապ պատճառով. Քինդըլս փչացել ա, գիրք չունեի: ախպերս էդ տվեց: ու նենց մի տեսակ չի ձգում

Arpine
23.07.2012, 01:02
վայ, ես էլ եմ նույնը կարդում ու լրիվ անկապ պատճառով. Քինդըլս փչացել ա, գիրք չունեի: ախպերս էդ տվեց: ու նենց մի տեսակ չի ձգում

Եկա ասեմ, որ չգիտեմ դու ո՞նց, բայց ես կարծիքս փոխել եմ:)

Շինարար
23.07.2012, 01:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էնրիկե Վիլա-Մատաս "Բարթլբի և ընկ." (եթե ճիշտ թարգմանեցի)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էրեկ ֆեսյբուքում հանդիպեց, մի հատված կարդացի, որոշեցի՝ լրիվ կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբեք կանանց հարցում բախտս առանձնապես չի բերել:

4. Ո՞ր էջն եք հասել
35

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավն ա, հեշտ կարդացվում ա, պարզ ա՝ հեղինակն ինչ ա ուզում ասի, ընդհանուր ոբերգական նոտա կա մեջը, բայց թեթև ա կարդացվում, թե՞ ինքն ա թեթև գրել, թե՞ ես չեմ շատ սրտամոտ ընդունում, բայց նենց չի, որ մեջը ճշմարտություն չկա, բայց նենց էլ չի, որ էդ ամեն ինչը միանշանակ տենց ա:

sharick
25.07.2012, 14:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էրիխ Մարիա Ռեմարկ <<Հաղթական կամար>>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ռեմարկին ամենաշատն եմ սիրում բոլոր գրողներից :love

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կինը շեղակի գալիս էր դեպի Ռավիկը: Նա քայլում էր արագ , բայց տարօրինակ օրօրվելով:
4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրեցի
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Եվս մեկ անգամ համոզվեցի , որ Ռեմարկին պետք է շշշշաաաատ սիրել :) . Իհարկե <<Երեք ընկերի >> հետ չեմ համեմատի, բայց սա էլ մի այլ տեսակ պատմություն էր , որը Ռեմարկը ներկայացրել է իրեն հատուկ անմիջականությամբ, առանց որևէ սենտիմենտալ ավելորդությունների: ԵՎ իհարկե Ռեմարկի մտքերը փառահեղ են

Arpine
02.08.2012, 02:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Յ. Վ. Գյոթե
«Երիտասարդ Վերթերի տառապանքները»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Ինչ ծնվել եմ էս գիրքը աչքիս առաջ է: Փոքր ժամանակ հետաքրքրում էր, որովհետև կազմը գույնզգույն է…ՃՃ: Պարզապես հետաքրքիր էր՝ ինչ կա ներսում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
«Ինչ ուրախ եմ, որ հեռացա այդտեղից: Ի՞նչ է մարդու սիրտը, իմ լավ բարեկամ»:

4. Ո՞ր էջն եք հասել:
102/238

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Թե ինձ ո՞վ էր ստիպում սկսեմ:D: Իմ ոճը չի: Կամ էլ որոշակի տարիք կամ հոգեվիճակ է պետք սա կարդալու համար: Բուն սյուժեն էնքան էլ չի ձգում, բայց գյոթեականա, հետաքրքիրա կարդացվում: Վերջը տեսնենք...

StrangeLittleGirl
26.08.2012, 00:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Վիլյամ Յեյթս - «Կելտական մթնշաղ»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Վելվեթից վերցրել էի գիրքը: Համ էլ քանի իռլանդականի վրա կենտրոնացած եմ, մտածեցի՝ սենց էլ մնամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Time drops in decay
Like a candle burnt out

4. Ո՞ր էջն եք հասել:
5/64

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Նոր-նոր եմ սկսել, բայց վստահ եմ, որ հավեսով եմ կարդալու:

StrangeLittleGirl
05.11.2012, 23:27
Ամաաան, էս գյոզալական թեման լռվել-մնացել ա: Ու՞ր եք, քանի Ամանդայի թեման փակ ա, էկեք-ասեք՝ ով ինչ ա կարդում:

1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ֆրեդերիկ Բեգբեդեր - «Սերը երեք տարի է տևում»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Ուրեմն նենց գժական, ցնդած սիրո մասին բան էի ուզում կարդալ, Եվուկն էլ էս խորհուրդ տվեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Սերն ի սկզբանե պարտված պատերազմ է:

4. Ո՞ր էջն եք հասել:
1% (էս դարում մարդիկ էլ էջերով չեն խոսում)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Մմմմ, դե ոնց ասեմ, դեռ մենակ առաջին նախադասությունն եմ կարդացել: Հենց կարդացի, էս թեման հիշեցի, ասեցի՝ գամ, տեսնեմ ինչ կա-չկա:

Արէա
06.11.2012, 10:24
Ես եկա իմ գիտաֆանտաստիկայով.

1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Պատմվածքների ժողովածու "Առաքելություն դեպի երկիր":
Հիմա Մյուրրեյ Լեյնսթերի "Առաջին շփումն" եմ կարդում:
Առաջին անգամ հրատարակվել է, ինչքան էլ զարմանալի է, 1945 թվականին: Ես ապշում եմ թե էս մարդկանց որտեղից էսքան մարգարեական ֆանտազիա, գժվելու բան է:
Պատմվածքը Խեցգետնի միգամածություն հետազոտական ուղևորություն կատարած տիեզերանավի անձնակազմի մասին է, ովքեր երկրից 4000 լուսատարի հեռավորություն վրա, լուսարձակող դատարկության մեջ, անհավանական պատահականությամբ արտերկյա բանական էակների տիեզերանավ են նշմարում, որոնք ամենայն հավանականությամբ միգամածություն էին եկել նույն հետազոտական նպատակներով ինչ երկրացիները:
Երկու տիեզերանավերի անձնակազմերին էլ այլևս պարզ է. այդտեղից պետք է հեռանա իրենցից միայն մեկը, որովհետև ամեն գնով պետք է հասնել նրան, որ մյուս անձնակազմը չիմանա հարազատ մոլորակի գտնվելու վայրը, այլապես դա կարող է ճակատագրական լինել մոլորակի ապագայի համար: Ուրեմն պետք է կործանել անծանոթ տիեզերանավն իր անձնակազմով հանդերձ:
Սակայն ո՞վ կկատարի առաջին հարվածը, ո՞վ կհամարձակվի կործանել թեկուզ անծաոթ, բայց ամեն դեպքում բանական էակների, իսկ գուցե գոյություն ունի այլ ելք ստեղծված իրավիճակից. "Առաջին շփումը"՝ լարված սյուժե, անսպասելի հանգուցալուծում, գիտաֆանտաստիկայի լավագույն նմուշներից:

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Որոնումներիս արդյունքում պատահական հանդիպեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Թոմի Դորտը մտավ նավապետի սենյակ, ստերեոլուսանկարների փաթեթով, ու զեկուցեց.
-Սըր, իմ աշխատանքն ավարտված է: Սրանք վերջին լուսանկարներն են: Այլևս որևէ բան լուսանկարելն անհնար է:

4. Ո՞ր էջն եք հասել:
Համարյա վերջացնում եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Մի քանի թերություն կա, բայց եթե հաշվի առնենք գրման տարեթիվը՝ հիանալի է:

Հայկօ
06.11.2012, 12:54
Հղում կամ ֆայլ տուր, էլի։

Արէա
06.11.2012, 18:13
Հղում կամ ֆայլ տուր, էլի։

Խնդրեմ Հայկ ջան.

Jar, jad ֆորմատներով: (http://jbooks.mobi/Load_4707.html)
ePub, FB2 ֆորմատներով: (http://etextlib.ru/Book/Details/48386)

Անվերնագիր
28.11.2012, 13:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Տորնտոն Ուալդերի ««Мартовские иды/The Ides of March»»
Ըստ հեղինակի.
«« Սա մի ֆանտազիա է դեմքերի և դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում Հին Հռոմում>>
Ստեղծագործության հիմքում ընկած են դեպքեր որոնց գագաթնակետը Հուլիոս Կեսարի սպանությունն է (մ.թ.ա. 44 թ-ին»»)
հիմնական հերոսներն են. Հուլիոս Կեսարը. Ցիցերոնը, Կլոդիա Պուլհրան և ուրիշներ :
Վեպը գրված է նամակների տեսքով:

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Ճիշտն ասած, վաղուց էի ցանկանում Հին Հռոմին վերաբերվող ինչ որ բան կարդալ, հատկապես Հուլիոս Կեսարի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Копии жрецу Юпитера Капитолийского и пр., госпоже верховной жрице коллегии девственных весталок и пр.)
(1 сентября 45 года до Р.Х.)
Высокочтимому верховному понтифику.
Шестое донесение от сего числа.
Предсказание по жертвоприношениям в полдень.
Гусь: пятнистость сердца и печени; грыжа диафрагмы.
Второй гусь и петух: ничего примечательного.
Голубь: зловещие предзнаменования — почка смещена, печень увеличена и желтой окраски; в помете — розовый кварц. Приказано произвести более подробное исследование.
Второй голубь: ничего из ряда вон выходящего.
Наблюдались полеты орла — в трех милях к северу от горы Соракт на всем доступном обозрению пространстве над Тиволи. Птица проявляла какую-то неуверенность, приближаясь к городу.
Грома не было слышно со времени последнего сообщения двенадцать дней назад. Долгой жизни и здравия верховному понтифику

4. Ո՞ր էջն եք հասել:

83/224

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
չգիտեի, որ նամակների տեսքով գրված ստեղծագործություննը ինձ կարող են դուր գալ :) : Իսկ գիրքը ընդհանուր դուրս եկավ, հատկապես Ցիցերոնի նամակները, որոնք ուղղակի հիանալի են:

Ruby Rue
28.11.2012, 17:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ֆրանց Վերֆել - «Մուսա լեռան 40 օրը»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Վաղուց էի ուզում էս գիրքը կարդալ … Շատ եմ լսել, որ յուրաքանչյուր հայ պիտի էս գիրքը կարդա, և վերջերս գրապահարանը հավաքելիս աչքովս ընկավ, որոշեցի կարդալ:

4. Ո՞ր էջն եք հասել:
235 / 917

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Պատմական իրադարձություններից բացի հետաքրքիր է նաև նայել հայ ժողովրդի ճակատագրին օտարերկրացու աչքերով: Հեղինակը փորձել է ամբողջ խորությամբ ներկայացնել հայկական հարցը, հայ մարդկանց կերպարներին հակադրել է բազմաթիվ օտարազգի հերոսների, որոնց աշխարհահայացքը, կյանքը և ճակատագիրը զգալիորեն տարբերվում են հայերից:
Կարծում եմ, որ Վերֆելին հաջողվել է որսալ հայկական մտածելակերպը: Հայերի «հավիտենական զոհ» կարգավիճակ ու փոքրաթիվ մարդիկ, ում հաջողվում է մարդկանց մեջ բորբոքել պայքարի ոգին՝ գլուխը կախ հնազանդվելու փոխարեն:
Չնայած տեղ-տեղ պատկերները մի փոքր կեղծ են թվում, բայց ընդհանուր առմամբ գիրքը հետաքրքիր է:
Հայոց ցեղասպանության մասին շատ-շատ է խոսվել, բայց ինձ թվում է, որ «Մուսա լեռան 40 օրը» այն գրքերից է , որ ուղղակի պետք է կարդալ:

Շինարար
07.12.2012, 16:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ջեյմս Ջոյս «Ուլիսես»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Հազիվ շաբաթ-կիրակի ունեմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Հանդիսորեն չաղլիկ Բաք Մալիգնն իջավ սանդահարթակից` կրելով փրփրալի մի թաս, որի վրա հայելի ու ածելի էին խաչաձև դրված: (Թարգմանությամբ հիացած չեմ):

4. Ո՞ր էջն եք հասել:
Առաջին դրվագն ավարտեցի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Եսիմ, դեռ շուտ ա երևի: Համենայն դեպս էնքան ա Բյուրը գրել ու գրել Ջոյսի մասին, որ սպասելիքներս շատ մեծ են: Չհիասթափվեմ հանկարծ: Դեռ որ կարդում եմ առանց ձանձրույթի, բայց և առանց ոգևորության: Գուցե ամեն ինչ դեռ առջևում ա:

CactuSoul
07.12.2012, 21:11
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Федор Достоевский, "Записки из мертвого дома"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ եմ սիրում Դոստոևսկուն, իսկ նրան ճանաչելու լավագույն հնարավորություններից մեկը հենց այս գիրքն է՝ իր բանտյին հուշերի վրա հիմնված:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
В отдаленных краях Сибири, среди степей, гор или непроходимых лесов, попадаются изредка маленькие города, с одной, много с двумя тысячами жителей, деревянные, невзрачные, с двумя церквами - одной в городе, другой на кладбище, - города, похожие более на хорошее подмосковное село, чем на город.

4. Ո՞ր էջն եք հասել
81 (4-րդ գլուխ)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անչափ հետաքրքիր է:
Դոստոևսկուն սիրում եմ հատկապես նրա համար, որ նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում մարդու մեջ մարդ է փնտրում, ու ամենակարևորը՝ գտնում է…

Հ.Գ.

В конце жизни Достоевский так сформулировал свое художническое credo: «При полном реализме найти в человеке человека».

Բորիս Տիխոմիրով, «Կենդանի հոգին մեռյալ տանը»

Moonwalker
08.12.2012, 22:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Վլադիմիր Նաբոկով - Լոլիտա

2. Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Կարդացել էի ռուսերեն ու ցերեկ չէ առաջին օրը համոզված էի, թե կարդացել եմ բնագրով::fool Կատարյալ տխմար եմ: Էն օրը ավտոբուսի մեջ մտքովս անցավ, որ պիտի որ անգլերեն գրած լինի::pardon

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Lolita, light of my life, fire of my loins. My sin, my soul. Lo-lee-ta: the tip of the tongue taking a trip of three steps down the palate to tap, at three, on the teeth. Lo. Lee. Ta. :love

4. Ո՞ր էջն եք հասել:
Մի 20 էջ եմ կարդացել դեռ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Գործը արտակարգ ա: Սկանդալային-նաբոկովոտ: Բայց դե էս անգամ լեզվին եմ շատ ուշադրություն դարձնում: Ու, մեղմ ասած, ցնցող ա: Կարդացածս ամենասահուն ու փափուկ անգլերեն տեքստերից ա:

StrangeLittleGirl
09.12.2012, 02:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Դանիել Քիզ - «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

2. Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Շատ վաղուց ինչ-որ առիթով ինչ-որ մեկն իմ բլոգում մեկնաբանություն էր թողել ու խորհուրդ տվել էս գիրքը կարդալ: Ականջի հետև գցեցի: Հետո ակումբում սկսեցին իրար խորհուրդ տալ: Էդպես մտածեցի՝ երևի արժե կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Dr Strauss says I should rite down what I think and remembir and evrey thing that happins to me from now on.

[B]4. Ո՞ր էջն եք հասել:

1%, նոր եմ սկսել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Հլը որ՝ բացասական: Հասկանում եմ, որ հեղինակը փորձել ա մտավոր հետամնացի տեքստ ստեղծել, բայց ախր իրականում ինքը դիսլեքսիկի տեքստ ա ստեղծել. մտավոր հետամնացը սենց բարդ ստորադասական նախադասություններ չի կարա կազմի, իսկ ուղղագրական սխալներով մտավոր հետամնացություն չեն դիագնոզում, դիագնոզում են դիսլեքսիա: Լավ, հլը տեսնենք՝ ուր ա տանում:

Rhayader
09.12.2012, 03:02

Բյուր, էդ մարդու մոտ ընդամենը գրավոր խոսքը բանավորից հետ ա ընկած: Որովհետև գրավոր խոսք օգտագործելու հնարավորություն/կարիք չի ունեցել: Դիսլեքսիկ չի, ոնց լսում ա բառերը, նենց էլ գրում ա: Կամ ենթադրում ա: Կարդա, կարդա:)

StrangeLittleGirl
09.12.2012, 03:05

Ռայ, բա դիսլեքսիկների մոտ էլ ա գրավոր խոսքը բանավորից հետ ընկած, ու բառերը ոնց լսում, նենց էլ գրում են: Համենայնդեպս, սա մտավոր հետամնացի տեքստ չի: Կամ ինձ խաբել են՝ հերոսը մտավոր հետամնաց չի, ուրիշ խնդիր ունի, կամ էլ հեղինակը լավ չի ուսումնասիրել մտավոր հետամնացի լեզուն ինչ տեսք ունի: Ի դեպ, էս ուղղագրական սխալների օվկիանոսում տարօրինակ ա, որ որոշ բավական բարդ բառեր ճիշտ ա գրած:

Rhayader
09.12.2012, 03:38

Կարդա, վերջացրու, ասում եմ:)

StrangeLittleGirl
09.12.2012, 03:43
Կարդա, վերջացրու, ասում եմ:)

ուֆ, սպասի, ի դեպ, նոր հայտնաբերեցի, որ ոչ թե պատմվածքն եմ կարդու, այլ վեպը :D դե էլեկտրոնային տարբերակով չի էրևում

Հայկօ
09.12.2012, 03:46
ուֆ, սպասի, ի դեպ, նոր հայտնաբերեցի, որ ոչ թե պատմվածքն եմ կարդու, այլ վեպը :D դե էլեկտրոնային տարբերակով չի էրևում

Պատմվածքը կարդա:

StrangeLittleGirl
09.12.2012, 03:47
Պատմվածքը կարդա:

լավ, սպասի ման գամ: եթե քինդլային տարբերակ ճարեմ, կկարդամ

Գալաթեա
09.12.2012, 03:54
Բյուր, իմ ուղարկածը վեպն ա՞:
Ես դա պատմվածքի անվան տակ եմ գտել :8

StrangeLittleGirl
09.12.2012, 03:58
Բյուր, իմ ուղարկածը վեպն ա՞:
Ես դա պատմվածքի անվան տակ եմ գտել :8

եսի՞մ, երևի վեպն ա: երկարոտ ա, բայց նենց շաատ երկար չի:

Գալաթեա
09.12.2012, 04:00
եսի՞մ, երևի վեպն ա: երկարոտ ա, բայց նենց շաատ երկար չի:

Բա ոնց իմանանք...ես էլ եմ հեսա կարդալու դա, սաղ ասում են՝ պատմվածքը կարդա:
Պատմվածքը քանի՞ էջ ա, ժող:

StrangeLittleGirl
09.12.2012, 05:02
Գալ, քո ուղարկած տարբերակը լավ տնտղեցի, գլուխ-մլուխներ ունի: :( Կարծում եմ՝ պատմվածքը դժվար գլուխ-մլուխ ունենար, համ էլ կոպիտ հաշվարկ կատարեցի, պարզեցի, որ սա մոտ 200 էջ ա: Ինտերնետում գտա պատմվածքը, բայց քինդըլային տարբերակը չի: հեսա տեսնեմ կճարեմ, թե չէ, կդնեմ ստեղ: տեսականորեն կարամ սա .mobi սարքեմ, բայց չգիտեմ՝ տառերն ինչքան տեղը կմնան:

Ներսես_AM
09.12.2012, 05:03
Ոնց որ թե սա է պատմվածքը. http://www.e-reading.org.ua/mobi.php/72046/Keyes_-_Flowers_for_Algernon_%28short_story%29.mobi
Այլ ֆորմատներով քաշելու համար՝ http://www.e-reading.org.ua/book.php?book=72046
Գնաց Քինդլ :)

StrangeLittleGirl
09.12.2012, 05:08

հա, սա վեց անգամ փոքր ա մյուսից :)) մերսիներ

kivera
09.12.2012, 12:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Դավիթ Մկր-Սարգսյան
«Երկվություն»

2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Հետաքրքիր է, թե ինչ են գրում ժամանակակիցները

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
«Փոխվել էր դարը, փոխվել հազարամյակը: Մարդկությունը տիեզերական արագությամբ մխրճվում էր զարգացումների և արմատական փոփոխությունների հորձանուտը, ասես, շտապելով օր առաջ վերջակետ դնելու համաշխարհային պատմությանը»:

4. Ո՞ր էջն եք հասել:
63

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Սպասում եմ վերջին: Խաչոյի մտքերը երբեմն շատ հետաքրքիր են:

Rhayader
09.12.2012, 13:13
Բյուր, Գալ, պատմվածքն էլ ա գլուխներով:) բայց մեծ չի: 27k = մոտ 25,000 նիշ:

Rhayader
09.12.2012, 13:14
Մարդկությունը տիեզերական արագությամբ մխրճվում էր զարգացումների և արմատական փոփոխությունների հորձանուտը

Մենակ այս նախադասությունը հերիք կլիներ, որ ես գիրքը դնեմ սեղանին ու էլ երբեք ձեռք չտամ:

kivera
09.12.2012, 14:53
պարտադիր ու հնարավոր չի, որ բոլորը բոլոր գրքերը կարդան
Մենակ այս նախադասությունը հերիք կլիներ, որ ես գիրքը դնեմ սեղանին ու էլ երբեք ձեռք չտամ:

Rhayader
09.12.2012, 15:26
պարտադիր ու հնարավոր չի, որ բոլորը բոլոր գրքերը կարդան

Համաձայն եմ, բայց ոճային առումով նման մոնստր նախադասություն գրելը ցանկացած հեղինակի համար աններելի է:

StrangeLittleGirl
09.12.2012, 15:40
Բյուր, Գալ, պատմվածքն էլ ա գլուխներով:) բայց մեծ չի: 27k = մոտ 25,000 նիշ:
Հա, Ներսեսի ուղարկածը պատմվածքն ա: Բայց քինդըլում ըստ գլուխների չի բաժանված, ըստ օրերի ա:

kivera
09.12.2012, 15:48
Խնդիրը նրանում ա, որ նշել էի` ինձ հետաքրքիրա թե ինչ են գրում ժամանակակից հայ գրողները. միայն ընթերցելուց հետո կարող եմ կարծիքս հայտնել:
Համաձայն եմ, բայց ոճային առումով նման մոնստր նախադասություն գրելը ցանկացած հեղինակի համար աններելի է:

Yevuk
10.12.2012, 01:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Мирзакарим Норбеков – "Опыт дурака, или ключ к прозрению. Как избавиться от очков"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Մի քանի տարի առաջ մամաս իր ընկերուհուց վերցրել էր գիրքը ու այնքա՜ն էր հավանել, որ քսերոքս էր արել՝ գրախանութներում այն չճարելով: Բայց քանի որ այդ ժամանակ փոքր էր ու չէի հասկանում, թե ինչու պետք է կարդամ տվյալ գիրքը, եթե աչքերի հետ ոչ մի խնդիր չունեմ (առաջին հայացքից գիրքը ակնոցներից ազատվելու մասին է): Մի ամիս առաջ էլ աչքովս ընկավ տվյալ քսերոքսը ու մի քանի էջ կարդալով, որոշեցի, որ անպայման պետք է կարդամ: Երկու օր առաջ էլ ծանոթներիցս մեկը տվյալ գրքի մասին խոսք բացեց, ու դա վերջին "կաթիլ"-ն էր:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

"Убедительная просьба людям, с обрезанным чувством юмора, кастрированным оптимизмом, гипертрофированной обидчивостью, изучившим науку как быть лживым, т. е. этику, тем, кто знает, что все люди сволочи, кого уволили с работы или собираются уволить, кто стареет или думает о старости, кто разведен или намеревается разводиться, у кого полностью отсутствует сексуальность, а также страдающим метеоризмом умникам и ОСОБЕННО ОЧКАРИКАМ, которые на носу таскают модную сантехнику для глаз, эту книгу брать в руки, читать и тем более заниматься по ней НЕ РЕКОМЕНДУЮ! И хотя эти проблемы мы в книге решаем, но это не для Вас!"

4. Ո՞ր էջն եք հասել:

23 %

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Էս տհաճ ձմանը էս գիրքը միակն ա, որ ինձ իսկականից ծիծաղեցնում ա ու կարդալուց մեծ հաճույք եմ ստանում: Հուսով եմ՝ ուշ կվերջացնեմ:

Վոլտերա
10.12.2012, 12:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Շառլ Բոդլեր, «Չարի ծաղիկներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա – Վերնագիրը հավանեցի

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) – Չորս բոլորս սատանան խլրտում է անդադրում...

4. Ո՞ր էջն եք հասել– Դեռ նոր եմ սկսել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա– :love Հիանալի գիրք է

StrangeLittleGirl
10.12.2012, 14:22
ինձ չխեղդեք, չսպանեք, բայց Ալջերնոնը դուրս չեկավ :(

Rhayader
10.12.2012, 16:08
ինձ չխեղդեք, չսպանեք, բայց Ալջերնոնը դուրս չեկավ :(

Հերետիկոս :beee

CactuSoul
10.12.2012, 20:45
ինձ չխեղդեք, չսպանեք, բայց Ալջերնոնը դուրս չեկավ :(

Վերջերս, երբ կողքի թեմայում հղումը դրել էին, ես էլ պատմվածքը կարդացի: Առանձնապես չտպավորեց: Վատը չէր, բայց էդքան գովեստների համեմատ էն չէր: Նրանով էր լավ, որ հեշտ, սահուն կարդացվում էր, հետևաբար՝ գրողը գրել գիտի: Բայց սովորական պատմվածք էր, ոչ մի հանճարեղ բան չկար մեջը:
:pardon

StrangeLittleGirl
10.12.2012, 21:00

Ըհը, գրողը գիտել գիտի, բայց էս էն դեպքերից էր, որ հա ուզում էի գրողին կարդալու ուղարկել:

Հ.Գ. Ի դեպ, էդ նույն գրողն ուրիշ ի՞նչ ա գրել (մինչև կպատասխանեք, գնամ ես էլ փորեմ, բայց ձեր կարծիքն էլ ա հետաքրքիր):

Sagittarius
30.12.2012, 04:40
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Vernor Vinge "Rainbows End"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա – Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) – The first bit of dumb luck came disguised as a public embarrassment for the European Center for Defense against Disease. On July 23, schoolchildren in Algiers claimed that a respiratory epidemic was spreading across the Mediterranean. The claim was based on clever analysis of antibody data from the mass transit systems of Algiers and Naples.

4. Ո՞ր էջն եք հասել– 132/335

5. Ձեր կարծիքը մինչև հիմա– կավարտեմ, նոր

Շինարար
20.01.2013, 00:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Նարինե Կոռյան, «Երիքով» (http://www.orangearmenia.am/book-prize/book-prize-2012/writings/pdf/Narine-Kroyan-Jericho.pdf)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ներկայացված է Օրանժ գրական մրցանակին, էդպես, կարդացի ու քվեարկեցի, այսինքն՝ քվեարկեցի, նոր կարդացի, ինչ կարևոր ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Ականջներում տարօրինակ խշշոց կար:

4. Ո՞ր էջն եք հասել:

Արդեն ավարտեցի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Ինձ շատ դուր եկավ, վերջում նույնիսկ սարսռացի: Մի քիչ գովազդային ա դառնում գրառումս, բայց խորհուրդ եմ տալիս, անպայման կարդացեք ու քվեարկեք (http://www.orangearmenia.am/book-prize/book-prize-2012/writings/jericho.php):

Dayana
20.01.2013, 04:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Նարինե Կոռյան, «Երիքով» (http://www.orangearmenia.am/book-prize/book-prize-2012/writings/pdf/Narine-Kroyan-Jericho.pdf)

Ապրես Շին: Քեզ շատ շնորհակալ եմ, Նարինե Կռոյանին ինձ համար բացահայտելու համար: Շատ լավ ստեղծագործություն է, ու իսկապես մի շնչով կարդացվում է, ինչպես բոլոր նրանք՝ իր ստեղծագոր
ություններից, որոնք կարդացել եմ: Ու հատկապես դուրս գալիս է տեխնիկական, էսպես ասած ֆիզիկա-կաթեմատիկական նուրբ համեմատությունները:

Քվեարկելուց բան չհասկացա, մնացածներն էլ (մրցույթից) չեմ կարդացել, բայց սա շատ լավն էր:

Freeman
20.01.2013, 10:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Նարինե Կոռյան, «Երիքով» (http://www.orangearmenia.am/book-prize/book-prize-2012/writings/pdf/Narine-Kroyan-Jericho.pdf)

Անցյալ տարի էլ էի իրան քվեարկել, ու էլի քո խորհրդով :) բայց էս անգամ ձևը չգտա, պմ արա կամ ստեղ ասա, էլի

Freeman
20.01.2013, 11:11
Քանի որ մանգաներին նվիրված առանձին թեմա չկա, էս թեմայում կգրեմ:

1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Հիրոմու Արակավա, «Պողպատե Ալքիմիկոսը» ('Fullmetal Alchemist')

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Անիմեի երկու տարբերակն էլ նայել էի, դուրս շատ էին եկել, հատկապես brotherhood-ը, ու դրա պատճառով սկսեցի անիմեներ նայել, հիմա կարող ա սկսեմ մանգաները կարդալ :think

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

սենց մի բան՝
http://i.imgur.com/w7JLhNy.jpg

4. Ո՞ր էջն եք հասել:

Էջը չգիտեմ, բայց համարյա վերջացրել եմ, մնում ա լրացումները

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Շատ լավն ա, սցենարով brotherhood-ի անիմեից համարյա չի տարբերվում, բայց մի քանի նրբություններ կան, որոնք անիմեի մեջ տեղ չէին գտել, իսկ մանգայի արժեքը մենակ ավելի էին բարձրացնում:

Շինարար
20.01.2013, 11:28
Անցյալ տարի էլ էի իրան քվեարկել, ու էլի քո խորհրդով :) բայց էս անգամ ձևը չգտա, պմ արա կամ ստեղ ասա, էլի

ուղղակի էս լինկով (http://www.orangearmenia.am/book-prize/book-prize-2012/writings/jericho.php) մտի, տակը լայք դիր

Շինարար
20.01.2013, 12:12
Ապրես Շին: Քեզ շատ շնորհակալ եմ, Նարինե Կռոյանին ինձ համար բացահայտելու համար: Շատ լավ ստեղծագործություն է, ու իսկապես մի շնչով կարդացվում է, ինչպես բոլոր նրանք՝ իր ստեղծագոր
ություններից, որոնք կարդացել եմ: Ու հատկապես դուրս գալիս է տեխնիկական, էսպես ասած ֆիզիկա-կաթեմատիկական նուրբ համեմատությունները:

Քվեարկելուց բան չհասկացա, մնացածներն էլ (մրցույթից) չեմ կարդացել, բայց սա շատ լավն էր:

Ափսոս, որ Հավաքածուի մրցույթին էդպես մատների արանքով էր մոտեցել: Ես համ տխրեցի, համ էլ, որ իմացա, որն էր իր գրածը, ծիծաղս եկավ:

Rhayader
20.01.2013, 12:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Stephen King, "The Dark Tower V: Wolves of the Calla"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Աստծո (http://www.akumb.am/member.php/1601-Rhayader) ուղիներն անքննելի են:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Tian was blessed (though few farmers would have used such a word) with three patches: River Field, where his family had grown rice since time out of mind; Roadside Field, where ka-Jaffords had grown sharproot, pumpkin, and corn for those same long years and generations; and Son of a Bitch, a thankless tract which mostly grew rocks, blisters, and busted hopes. Tian wasn't the first Jaffords determined to make something of the twenty acres behind the home place; his Gran-pere, perfectly sane in most other respects, had been convinced there was gold there. Tian's Ma had been equally positive it would grow porin, a spice of great worth. Tian's particular insanity was madrigal. Of course madrigal would grow in Son of a Bitch. Must grow there. He'd gotten hold of a thousand seeds (and a dear penny they had cost him) that were now hidden beneath the floorboards of his bedroom. All that remained before planting next year was to break ground in Son of a Bitch. This chore was easier spoken of than accomplished.

4. Ո՞ր էջն եք հասել:

450/925

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Արտակարգ լավն է: Երևի շարքի ամենահումորով գիրքն է հինգերորդը, բայց հայր Կալահանի պահը վախենալի է:

Ingrid
20.01.2013, 16:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դոն Դելիլիո "Սպիտակ աղմուկ"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պոստմոդեռնիստական ուղղության գրքեր էի փնտրում, կարդացի, որ այդ վեպը համարում են պոստմոդեռնիզմի ամենացայտուն, արժեքավոր գործը, որով գուցե հայտարարվել է նաև պոստմոդեռնիզմի ավարտը գրականության մեջ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Многоместные «универсалы» подъехали в полдень – длинной сверкающей вереницей пронеслись через западную часть территории коллежа, змейкой обогнули оранжевую железную скульптуру из двутавровой балки и двинулись к общежитиям. На крышах автомобилей были навалены и тщательно закреплены чемоданы, битком набитые летней и зимней одеждой; коробки с шерстяными и стегаными одеялами, простынями и подушками, ботинками и туфлями, книгами и канцелярскими принадлежностями; свернутые коврики и спальные мешки; велосипеды, лыжи, рюкзаки, английские и ковбойские седла, надувные лодки.
4. Ո՞ր էջն եք հասել
Վեցերորդ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դժվար է առաջ գնում:

Moonwalker
20.01.2013, 17:46
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ռիչարդ Մեթեսոն - "I Am Legend" (հաա՜-հա, հենց սրա (http://www.imdb.com/title/tt0480249/) «գաղափարական նախնին» ա)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Քննությունների նեղ շրջան ա, ուղեղս գիշերները ավելի լուրջ բան ընկալելու ունակ չի: Ծավալն էլ տրամադրող էր: Համ էլ ահագին ժամանակ ա՝ որոշել էի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

On those cloudy days, Robert Neville was never sure when sunset came, and sometimes they were in the streets before he could get back.
If he had been more analytical, he might have calculated the approximate time of their arrival; but he still used the lifetime habit of judging nightfall by the sky, and on cloudy days that method didn't work. That was why he chose to stay near the house on those days.

4. Ո՞ր էջն եք հասել:

~40/160

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Էս հին դպրոցի հետապոկալիպտիկ վամպիրները ինձ ավելի են դզում::)) Լավն ա, հիմնական պլուսը որ հերոսի մենախոսություններում ասելիք կա, մեկ-մեկ հետաքրքիր մտքեր են պատահում: Հիմիկվա հաճախ պատահող բազմահատոր մակուլատուրայից չի: Մենակ մեկ-մեկ նույն պարբերության մեջ տավտոլոգիան շատ ա լինում, ներվայնացնում ա:

Alphaone
20.01.2013, 18:05
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye

1. Նիկոլո Մաքիավելի, Տիրակալը
2.Վաղուց էի ցանկանում կարդալ, ալարում էի, այնքան ալարեցի, մինչև քննության նյութ դարձավ, արդեն միայն ցանկանալով չէ, պարտավոր եմ կարդալ :)
3. Ներածությունը թռնում եմ, գրում հիմնական նյութից, որտեղ ենթավերնագիրն ավելին է ասում, քան առաջին նախադասությունը՝ Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին գերազանցություն Նիկոլո մեդիչիին:
4. 52էջ.
5. Դեռ սկիզբը կարդալուց, երբ նկարագրվում էր, թե ինչպես պիտի տիրակալը հաստատի իր իշխանությունը, ակամա զուգահեռներ էի տանում Լենինի գործողությունների ու Մաքիավելիի նկարագրի միջև, ոնց որ խելոք-խելոք Մաքիավելին ինչ ասել ա, ինքն արած լիներ :think Մաքիավելին շատ մատչելի ու շատ հետաքրքիր լեզվով է գրել, շատ ժամանակակից քաղաքագիտական դասագրքեր Տիրակալի շունն էլ չեն, ընդհանրապես, քաղաքագիտությամբ հետաքրքրվող ցանկացած մարդու խորհուրդ կտամ կարդալ, թեև գրելաոճն էնպիսին է, որ անգամ որպես գեղարվեստական գիրք կարելի է դնել ու թերթել: Մի խոսքով/ժեստով/ ՝ :hands

Kenny
21.01.2013, 14:48
1. Richard Dawkins - The God delusion (бог как иллюзия)
2. Լինելով աթեիստ, հետաքրքրվելով աթեիստական գրականությամբ տրամաբանական է գրքի ընտրությունը, հետո էլ զարմանալի է այսպիսի գիրք գտնել Երևանի գրադարանում, հետևում է, որ անպայման պետք է կարդայի
3. В детстве моя жена ненавидела свою школу и изо всех сил мечтала перейти в другую.
4. 49
5. Ընդհանուր առմամբ հետաքրքիր է, չէի ասի մի շնչով է կարդացվում, բայց շատ հետաքրքիր փաստեր է բերում գրողը, որը ցանկալի է իմանալ :Ճ

Շինարար
21.01.2013, 16:19

Ինձ բացարձակ դուր չի եկել: Իր ժամանակի համար, հա, շատ կարևոր գիրք ա եղել, ու ընդամենը, մնացած գրածիդ հետ՝ գրելաոճի և այլնի հետ կապված, բացարձակ համաձայն չեմ: Իմ կարծիքով զուտ մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող գիրք ա, բայց ոչ երբեք հաճելի ու հետաքրքիր ընթերցանություն պարգևող:

Skeptic
21.01.2013, 22:47
1. Richard Dawkins - The God delusion (бог как иллюзия)
2. Լինելով աթեիստ, հետաքրքրվելով աթեիստական գրականությամբ տրամաբանական է գրքի ընտրությունը, հետո էլ զարմանալի է այսպիսի գիրք գտնել Երևանի գրադարանում, հետևում է, որ անպայման պետք է կարդայի
3. В детстве моя жена ненавидела свою школу и изо всех сил мечтала перейти в другую.
4. 49
5. Ընդհանուր առմամբ հետաքրքիր է, չէի ասի մի շնչով է կարդացվում, բայց շատ հետաքրքիր փաստեր է բերում գրողը, որը ցանկալի է իմանալ :Ճ

Հաճելի ա տեսնել, որ Ակումբում աթեիստները շատացել են: :))

Ճիշտն ասած, ես մի շնչով եմ կարդացել :oy

1. Քրիստոֆեր Հիթչենս - «Աստված մեծ չէ: Ինչպես է կրոնը թունավորում ամեն ինչ» (Кристофер Хитченс - "Бог не любовь: Как религия все отравляет")
2. Հեղինակի՝ ինտերնետում հասանելի հոդվածների ու ելույթների մեծ մասին ծանոթ եմ, բայց գրքերից ոչ մեկը չէի կարդացել: Որոշեցի սկսել նրա ամենահայտնի գրքից, ձեռի հետ էլ՝ ծառայությունը թռցնել:
3. Если читатель, которому адресована эта книга, не удовлетворится простым несогласием с автором и начнет выяснять, какие грехи и пороки подвигли меня взяться за перо (а мой опыт подсказывает, что проповедники милосердия, сострадания и великодушия часто действуют именно таким образом), он не только бросит вызов непостижимому и совершенному творцу, который, надо полагать, сознательно сделал меня таким.
4. Մի քանի օր առաջ օնլայն-տարբերակը վերջացրեցի (թղթայինով 368 էջ ա):
5. Սա էլ կարդացի մի շնչով: Որոշ պնդումների հետ համաձայն չեմ, բայց գնահատականս 5+ ա:

Ռուֆուս
23.01.2013, 00:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Օրսոն Սկոտ Քարդ - Էնդերի խաղը (Orson Scott Card - Ender's Game)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս շաբաթ համեմատաբար ազատ եմ, որոշեցի մի հետաքրքիր բան կարդալ, էս գիրքն էլ վաղուց հերթի մեջ ինձ էր սպասում: Համ էլ սկսել են ֆիլմը նկարահանել, որոշեցի մինչև ֆիլմի դուրս գալը գիրքը կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"I've watched through his eyes, I've listened through his ears, and I tell you he's the one. Or at least as close as we're going to get."

4. Ո՞ր էջն եք հասել
25%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Պատանեկան տարիքի գիրք է, ես ավելի հասուն գործ էի սպասում: Բայց շատ լավն ա, ահավոր հեշտ ա կարդացվում ու հետաքրքիր ա:

Ingrid
31.01.2013, 00:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դոն Դելիլիո "Սպիտակ աղմուկ"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պոստմոդեռնիստական ուղղության գրքեր էի փնտրում, կարդացի, որ այդ վեպը համարում են պոստմոդեռնիզմի ամենացայտուն, արժեքավոր գործը, որով գուցե հայտարարվել է նաև պոստմոդեռնիզմի ավարտը գրականության մեջ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Многоместные «универсалы» подъехали в полдень – длинной сверкающей вереницей пронеслись через западную часть территории коллежа, змейкой обогнули оранжевую железную скульптуру из двутавровой балки и двинулись к общежитиям. На крышах автомобилей были навалены и тщательно закреплены чемоданы, битком набитые летней и зимней одеждой; коробки с шерстяными и стегаными одеялами, простынями и подушками, ботинками и туфлями, книгами и канцелярскими принадлежностями; свернутые коврики и спальные мешки; велосипеды, лыжи, рюкзаки, английские и ковбойские седла, надувные лодки.
4. Ո՞ր էջն եք հասել
Վեցերորդ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դժվար է առաջ գնում:
Հիմա, երբ արդեն մի քանի օր է, ինչ վերջացրել եմ վեպը, որը ընթացքում շատ կլանող էր և արագ կարդացվեց, կարող եմ խորհուրդ տալ կարդալ: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր մտքերի հետ կբախվեք:

Անվերնագիր
05.02.2013, 22:03
Ի՞նչ եք կարդում հիմա

Yann Martel ««Life of Pi»»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ինտերնետով պատահական հանդիպեց, հետո մի 100 էջ կարդալուց հետո հայտնաբերեցի, որ կինոն էլ նկարել ու նույնիսկ արդեն մեծ էկրաններին կա, դրանից ոգևորվելով ավելի հաճույքով սկսեցի կարդալ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
My suffering left me sad and gloomy.

Academic study and the steady, mindful practice of religion slowly brought me back to life. I have remained a faithful Hindu, Christian and Muslim. I decided to stay in Toronto. After one year of high school, I attended the University of Toronto and took a double-major Bachelor's degree

4. Ո՞ր էջն եք հասել

390

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
տեղ-տեղ մի քիչ երկարացրածա, բայց ընդհանուր առմամբ հետաքրքիր ու ուտվող գիրքը:««Ռոբինզոն Կռուզոի»» ոճի մեջ ա, ուղղակի ««update»» արած 1.01 վերսիայի :)

Moonwalker
05.02.2013, 23:58
Ի՞նչ եք կարդում հիմա

Էռնեստ Հեմինգուեյ - For Whom the Bell Tolls

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մեր կուրսի ни с того ни с сего փիս կարդացող դարձած աղջիկներն են «փաթաթել» վզիս::)) Իսկ իրականում Le Monde-ի 20-րդ դարի թոփ 100-յակում ա: Որոշել եմ ողջ ցուցակը կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

He lay flat on the brown, pine-needled floor of the forest, his chin on his folded arms, and high overhead the wind blew in the tops of the pine trees. The mountainside sloped gently where he lay; but below it was steep and he could see the dark of the oiled road winding through the pass. There was a stream alongside the road and far down the pass he saw a mill beside the stream and the falling water of the dam, white in the summer sunlight.

4. Ո՞ր էջն եք հասել

~200/471

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ցնցված չեմ, բայց լավն ա, դուրս գալիս ա: Մի քիչ դանդաղ ա զարգանում ԻՀԿ, բայց երկարուձիգ մոնոլոգները դզում են: Հա ու ոնց որ միշտ, չգիտես խի, սկսել եմ հավանել ֆաշիստներին: Ուզում եմ, որ վերջում տան-ջախջախեն, ոնց որ իրականում::}

cold skin
06.02.2013, 20:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Рей Бредбери- Вино из одуванчиков

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Հը՜մ, Բրեդբիձուկին սիրում եմ: Սրտիցս ա գրում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Утро было тихое, город, окутанный тьмой, мирно нежился в постели

4. Ո՞ր էջն եք հասել:

101/212

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

«Մենք բոլորս ժամանակի մեքենա ենք: Ահա թե ինչու իմ ամբողջ կյանքի ընթացքում ես գտնվում եմ ծերերի հմայքի տակ»:

Անվերնագիր
07.02.2013, 23:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Philip K. Dick-A Scanner Darkly(Помутнение)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

նախ էս (http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D1%8C%D1%82%D0%B5%D1%80%D0%BD%D0%B0%D1%82%D0%B8%D0%B2%D0%B0_%28%D0%BB%D0%B8%D1%82%D0%B5%D1%80%D0%B0%D1%82%D1%83%D1%80%D0%BD%D0% B0%D1%8F_%D1%81%D0%B5%D1%80%D0%B8%D1%8F%29)շարքի գրքերից ա, երկրորդն էլ նարկոմանիայի՝ և դրա կախվածության մասին ա(վերջերս էտ թեման սկեսել ա դուր գալ)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Жил на свете парень, который целыми днями вытряхивал из волос букашек. Терпя от них неслыханные мучения, он простоял как-то раз восемь часов под горячим душем — и все равно букашки оставались в волосах и вообще на всем теле. Через месяц букашки завелись в легких.

Ո՞ր էջն եք հասել:

42/156

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Սկիզբը խոստումնալից էր, պտի որ լավ ըլնի

ԱնԱիդա
08.02.2013, 00:41
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

1. Անրի Վեռնոյ <<ՄԱՅՐԻԿ>>
2. նոր ա ձեռքիս տակ ընկել, հետո էլ ֆիլմը շատ եմ հավանում
3.Մայրիկը մեռնում էր:
4. 34-րդ
5. հավերժ հիշենք բոլորին

LisBeth
08.02.2013, 16:14
1. Չակ Պալանիկ "Օրորոցային"
2. Չեմ որոշել, ուղղակի վերցրի ու սկսեցի կարդալ:
3. Սկսվում էր գրքի գովազդով, մոտավորապես "Այսպիսի Չակ Պալանիկ դուք դեռ չեք կարդացել..."
4. Մեջտեղներում եմ:
5. Այսպիսի Չակ Պալանիկ ես դեռ չեմ կարդացել, ես Չակ Պալանիկ ընդհանրապես չեմ կարդացել, կկարդամ: Տպավորչ է... հատկապես հակադարձ պերիստալտիկայի նկարագրությունը: Խորիմաստ մտքեր, իրադարձություններ, առեղծված կա: Հերոսը դիտորդի դերում, ոչ մի խոսք իր մասին, լավ է մտածված: Կարծիքս ավարտուն տեսք կունենա երևի երբ վերջացնեմ:

Անվերնագիր
16.02.2013, 15:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Stephen King ««Misery»»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ստիվեն Քինգ. ամեն ինչ ասված է

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

But sometimes the sounds - like the pain - faded, and then there was only the haze. He remembered darkness solid darkness had come before the haze. Did that mean he was making progress? Let there be light (even of the hazy variety), and the light was good, and so on and so on? Had those sounds existed in the darkness? He didn't know the answers to any of these questions.

Ո՞ր էջն եք հասել:

45/369

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Սարսափելի է, հետքրքիր է: Լուրջ արդեն վախենում եմ :(:)

Ruby Rue
05.03.2013, 16:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Յարոսլավ Հաշեկ - «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գիրքը ինձ հայրս էր խորհուրդ տվել ընկերներիցս ոմանք: Մեկ էլ զարմացել էի, որ այս հաստափոր ու ոչ մանկական գիրքը հանձնարարել էին փոքր քրոջս՝ երրորդ դասարանում: Ես էլ որոշեցի կարդամ, տեսնեմ ինչ է...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
-Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են, - ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շներ՝ անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություն էր հորինում:

4. Ո՞ր էջն եք հասել:
49/616

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Երկար ժամանակ է անցել գիրքը գրվելուց հետո, բայց քաղաքանությունը նույնն է մնացել: Ակտուալ է այսօրվա Հայաստանի համար. «գործ տվող» ոստիկանները, մարդկանց սադրելն ու հրահրելը, անկապ տեղը մարդկանց բանտ նստեցնելը և այլն:
Գիրքը պարզ լեզվով է գրած, բայց «համով» ու սուր:
Սիրեցի և՛ Շվեյկին, և՛ գիրքը:

StrangeLittleGirl
06.03.2013, 03:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Նաբոկովի «Կամերա օբսկուրան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գիրք նվիրելու օրվա առթիվ ֆեյսբուքում Սեդա Շեկոյանը մրցույթ էր հայտարարել, պետք էր համոզել, որ գիրքը տա: Ես էլ համոզեցի (թե չէ ինչ լայք, ինչ բան): Տենց, մի քանի օր առաջ գիրքը հասավ, ասեցի՝ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կներեք, կիրիլիցա չկա կոմպիս վրա, տրանսլիտն էլ ակումբում արգելվում ա :))

4. Ո՞ր էջն եք հասել:
10/254

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Տո ինչ կարծիք է: Հազար տարի առաջ եմ վերջին անգամ ռուսերեն գեղարվեստական գիրք կարդացել: Մի հատ հլը լեզվին հաշտվեմ, հետո կմտածեմ՝ դուրս գալի՞ս ա, թե՞ չէ

Moonwalker
06.03.2013, 20:11
Կներեք, կիրիլիցա չկա կոմպիս վրա, տրանսլիտն էլ ակումբում արգելվում ա :))

Մենակ ե՞ս եմ էս մեջբերման մասերը ալարում ձեռքով հավաքեմ, գուգլում, copy-paste եմ անում::}

1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ուիլիամ Ֆոլքներ - «Շառաչ և ցասում» ("The Sound and the Fury")

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Վաղուց իրա հերթին էր սպասում: Երեկ վերջապես սկսեցի: Իմ մոտ տենց լինում ա, որ ամիսներով գրքի երեսին չեմ ուզում նայել (ներառյալ մասնագիտականը, ինչը հեչ լավ չի::)) ): Երեկ գիշերը հաջողվեց կոտրել սառույցը: Հիմա, երբ արդեն կպել եմ, էլ պոկ գալ չկա: Համ էլ՝

Le Monde-ի 20-րդ դարի թոփ 100-յակում ա: Որոշել եմ ողջ ցուցակը կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

April 6th, 1928
Through the fence, between the curling flower spaces, I could see them hitting. They were coming toward where the flag was and I went along the fence. Luster was hunting in the grass by the flower tree. They took the flag out, and they were hitting. Then they put the flag back and they went to the table, and he hit and the other hit. Then they went on, and I went along the fence. Luster came away from the flower tree and we went along the fence and they stopped and we stopped and I looked through the fence while Luster was hunting in the grass.

4. Ո՞ր էջն եք հասել:

~15/336

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Գժանոց ա::)) Չպիտի մի պահ անգամ ուշադրությունդ շեղես՝ ստիպված պիտի հետ գաս: Հեշտ չի կարդացվում, բայց նենց չի որ չուզելով ես էջերը թերթում: Նենց ուրախ եմ, որ ոչ շաբլոն շարադրանքի գործ ա: Տեսնենք, տեսնենք՝ ինչ ա լինում: Մինչև հիմա, չգիտեմ խի, մոտս ասոցացվում ա Ազնավուրի Hier Encore-ի հետ::pardon

Շինարար
06.03.2013, 20:17
April 6th, 1928
Through the fence, between the curling flower spaces, I could see them hitting. They were coming toward where the flag was and I went along the fence. Luster was hunting in the grass by the flower tree. They took the flag out, and they were hitting. Then they put the flag back and they went to the table, and he hit and the other hit. Then they went on, and I went along the fence. Luster came away from the flower tree and we went along the fence and they stopped and we stopped and I looked through the fence while Luster was hunting in the grass.

Ինչ սիրուն ա պատմում: Ահա առաջին նախադասությունը դնելու իմաստը, տեսնես ու ուզես: Ափսոս, առաջիկայում դժվար հասնեմ դրան:

StrangeLittleGirl
06.03.2013, 20:50
Մենակ ե՞ս եմ էս մեջբերման մասերը ալարում ձեռքով հավաքեմ, գուգլում, copy-paste եմ անում::}

Ես ալարում եմ գուգլել :D ի դեպ, դրա համար էլ ա կիրիլիցա պետք

Անվերնագիր
09.03.2013, 23:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ֆրանց Կաֆկա ««Դղյակը»»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Վաղուց ուզում էի կարդալ էս գիրքը, բայց առիթը վերջերս հայտնվեց

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Ուշ երեկո էր, երբ Կ-ն տեղ հասավ: Գյուղը ծածկված էր ձյան հաստ շերտով: Դզյակի բարձունքը չէր երևում, մութն ու մշուշը այնպես էին պարուրել շրջակայքը, որդղյակից լույսի աղոտ նշույլ անգամ չէր թափանցում:

4. Ո՞ր էջն եք հասել:
26/375

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Յանի ինչ եմ կարդացել, որ կարծիք էլ հայտնեմ... որ ոչ վատա, ոչ լավ ա

Two-Face
15.03.2013, 18:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ստիվեն Քինգ «Բջջային»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ստիվենին առաջին անգամ ծանոթացա «Կանաչ մղոն» ֆիլմի շնորհիվ, որից հետո հետաքրքվեցի գրականությամբ: «Փայլում»-ից հետո որոշեցի սա կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Այն իրադարձությունը, որը հայտնի դարձավ որպես «Իմպուլս», տեղի ունեցավ հոկտեմբերի մեկի կեսօրին՝ ժամը երեքն անց երեքին, եթե հաշվենք արևելյան ժամային գոտիով:

4. Ո՞ր էջն եք հասել:

465/480

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Շատ լավ գիրք ա: «Փայլում»-ի նման ինձ քաշեց իրա մեջ: Եթե կարողանամ, բանակում էլ «Մութ աշտարակը» կկարդամ:

Ingrid
15.03.2013, 21:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Բերնհարդ Շլինկ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Զանգակ հրատարակչության մրցույթի ժամանակ էի նվեր ստացել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Տասնհինգ տարեկանում ես հիվանդացա դեղնախտով:
4. Ո՞ր էջն եք հասել:
Վերջին՝ 191:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հետաքրքիր ստեղծագործություն է. հատկապես անսպասելի լուծումներն են գրավում: Նույն իրադարձությունը տարբեր ժամանակներում տարբեր դիտանկյան տակ տարբեր տեսք է ստանում: Իսկ թե ինչն է ճիշտը, ինչը ոչ, ամեն ընթերցող ինքն իր համար է գտնում, եթե իհարկե կա միակողմանի ճշմարտություն:

Ingrid
15.03.2013, 21:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ստիվեն Քինգ «Բջջային»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ստիվենին առաջին անգամ ծանոթացա «Կանաչ մղոն» ֆիլմի շնորհիվ, որից հետո հետաքրքվեցի գրականությամբ: «Փայլում»-ից հետո որոշեցի սա կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Այն իրադարձությունը, որը հայտնի դարձավ որպես «Իմպուլս», տեղի ունեցավ հոկտեմբերի մեկի կեսօրին՝ ժամը երեքն անց երեքին, եթե հաշվենք արևելյան ժամային գոտիով:

4. Ո՞ր էջն եք հասել:

465/480

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Շատ լավ գիրք ա: «Փայլում»-ի նման ինձ քաշեց իրա մեջ: Եթե կարողանամ, բանակում էլ «Մութ աշտարակը» կկարդամ:
Ես "Մութ աշտարակ"-ի երկու գրքերը կարդացել եմ, շատ լավն են, կլանող: Ճիշտ է՝ առաջին գիրքը կեսից նոր դառնում է կլանող, բայց հետո ավելի ու ավելի է գրավում:
Հիմա էլ սկսել եմ "Ջերալդի խաղը", բայց անգլերենով եմ կարդում ձգձգվում է:

cold skin
22.03.2013, 17:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ստեֆըն Հոքինգ«Ժամանակի համառոտ պատմություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Հոքինգին վաղուց եմ ուսումնասիրում` մեծ պայթյունից մինչև սև խոռոչներ :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Առօրյա կյանքում մենք համարյա անտեղյակ ենք աշխարհի կառուցվածքին:

4. Ո՞ր էջն եք հասել:

45/192

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Հիացած եմ, անընդհատ հիշում եմ, որ կազմված ենք ատոմներից, որոնց կայունությամբ է պայմանավորված մեր գոյությունը:

Նանո
22.03.2013, 22:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Դեն Բրաուն, Հրեշտակներ և սատանաներ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Արդեն ծանոթ էի Դեն Բրաունին, ու ինձ համար շատ հետաքրքիր է նրա ստեղծագործությունները ընթերցել:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Физик Леонардо Ветра почувствовал смрадный запах горелого мяса и поняал, что это прижигают его собственную плоть.
4. Ո՞ր էջն եք հասել:

69

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Շատ լավն է: Համ պատմությունն է հետաքրքիր, համ էլ ընդհանուր ինֆորմացիան է սովորաբար Դեն Բրաունի ստեղծագործություններում շատ:

Katka
22.03.2013, 23:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Չարլզ Բուկովսկի «Կանայք»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ամոթ ա, մինչև հիմա Բուկովսկի չեմ կարդացել:8, կենտրոնացած ի նկատի ունեմ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Ես արդեն 50 տարեկան եմ և կնոջ հետ անկողնում չեմ եղել արդեն չորս տարի:

4. Ո՞ր էջն եք հասել:

30

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Եսիմ, երկակի է, հավեսով չեմ կարդում...բայց մի քանի ստեղծագործություն կարդալուց հետո կարծիք կկազմեմ:

Stranger_Friend
24.03.2013, 16:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Լ.Ն. Տոլստոյ՝ Աննա Կարենինա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շուտ պիտի կարդայի, բայց երեկ պատահաբար ֆիլմի վերջին կադրերը տեսնելուց որոշեցի էլ չհետաձգել...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:

4. Ո՞ր էջն եք հասել
Առաջին մաս 132 էջ.

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մինչև Աննայի կերպարին հասնելը ավելի արագ էի կարդում, հետաքրքրությունը շատ ավելի մեծ էր, հետո...
Ամենաշատը կերպարներն եմ հավանել, շատ հարազատ են թվում՝ հատկապես Լևինի կերպարի մեջ ինձ եմ տեսնում.....

CactuSoul
27.03.2013, 01:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Վլադիմիր Նաբոկով, «Լոլիտա»

2. Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:

Федор Достоевский, "Записки из мертвого дома"
Կարդում էի, կիսատ մնաց, եղբայրս ընտանիքով եկավ ԱՄՆ-ից… Երեխեքի հետ զբաղված՝ ժամանակ չէր լինում կարդալու: Ու քանի որ եղբայրս ինձ համար Kindle Paperwhite էր բերել, իսկ AniwaR (http://www.akumb.am/member.php/21521-AniwaR)ը մի քանի ամիս առաջ էլեկտրոնային ահագին գրքեր էր տվել, որոշեցի դրանք լցնեմ Kindle-իս մեջ, որ գիշերը կարդամ, մինչև Դոստոևսկուն վերադառնալու հնարավորություն կունենամ: Ցանկում "Записки…"-ն չկար, ես էլ սկսեցի ուրիշ բան փնտրել: Աչքս ընկավ էս գրքին, հիշեցի Moonwalker-ի գրառում (http://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1?p=2374325&viewfull=1#post2374325)ը ու սկսեցի դա կարդալ:
Օգտվելով առթից՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել AniwaR-ին՝ Kindle-ի հետ ծանոթացնելու ու մի խուրձ ընտիր էլեկտրոնային գիրք տալու, Գալաթեային՝ facebook-ում Kindle Paperwhite-ի մասին հիացական ստատուս գրելու, Moonwalker-ին՝ գիրքը կարդալիս էդ մասին էս թեմայում գրելու, մեկ էլ Բարեկամին՝ կետերի մեջ «գիրքն ինչպե՞ս է սկսվում»-ն ավելացնելու համար (դրա պատճառով եմ որոշել կարդալ):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Lolita, light of my life, fire of my loins. My sin, my soul. Lo-lee-ta: the tip of the tongue taking a trip of three steps down the palate to tap, at three, on the teeth. Lo. Lee. Ta.
:love

4. Ո՞ր էջն եք հասել:
61%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Արտակարգ լավ ա գրված, մտնում ես ամեն մի դրվագի մեջ: Էն էլ էս կարգի, կարելի ա ասել՝ տաբու թեմայի շուրջ ընենց գրել, որ ընթերցողը ապրումակցի հերոսիդ, մեղմ ասած հեշտ բան չի: Մի խոսքով, սպասում եմ՝ գիրքը պրծնեմ, որ նոր իմ տեսանկյունից սկսեմ նայել իրադարձություններին, հիմա ես ընդամենը վատ ձյաձյա եմ :pardon

Chilly
29.03.2013, 10:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Բորմոր — Դեմիուրգների խաղերը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շուտ պիտի կարդայի, մի տեղ հատված էի տեսել, դուրըս էր եկել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այսպիսով, 100 փաստ իմ մասին…:

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջերում եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր է, խորանում է հարցերի մեջ, որոնք միշտ էլ ինձ հետաքրքրել են: Գիրքը լիքը մանրապատումների տեսքով է, որոշները շատ լավն են, որոշները չէ: Ընդհանուր առմամբ թեթև ու հումորով, բայց խորություններով գրքույկ:

Diana99
01.04.2013, 18:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

1.Ալեքսանդր Դյումա-"Կոմս Մոնտե Քրիստո"
2.Դասղեկս խորհուրդ տվեց
3.Չեմ հիշում
4.63/656
5.Սկիզբը շատ հետաքրքիր էր: Դուրս եկավ :)

Նիկեա
01.04.2013, 19:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հակոպ Պարոնյան ,,Մեծապատիվ մուրացկանները,,:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Այդ հեղինակն ենք անցնում դպրոցում:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բառացի չեմ հիշում:
4. Ո՞ր էջն եք հասել
Վեց էջ է մնացել ավարտելուն:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր գիրք է:Հումորային ստեղծագործություն է,փոքրածավակ ու շատ արագ է կարդացվում:Կեսօրին եմ սկսել կարդալ:

Անվերնագիր
04.04.2013, 11:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Hunter Thompson ««Страх и отвращение в Лас Вегасе (Fear and loathing in Las Vegas)»»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ալտերնատիվ գրականություն շատ եմ սիրում, էս էլ էտ ժանրի լավագույն ստեղծագործություններից ա, ինչպես նաև կոնտրկուլտուրայի

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Мы были где-то на краю пустыни, неподалеку от Барстоу, когда нас стало накрывать. Помню, промямлил что-то типа: «Чувствую, меня немного колбасит; может ты поведешь?…» И неожиданно со всех сторон раздались жуткие вопли, и небо заполонили какие-то хряки, похожие на огромных летучих мышей, ринулись вниз, визгливо пища, пикируя на машину, несущуюся та пределе ста миль в час прямо в Лас-Вегас. И чей-то голос возопил: «Господи Иисусе! Да откуда взялись эти чертовы твари?».

4. Ո՞ր էջն եք հասել

200/230

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

գժժական ա, ճիշտ ա մեկ-մեկ չես ջոկում որնա նարկոտիկի ազդեցության տակ ասում, որը չէ :))բայց այնուամենայնիվ լավն ա:Ասում են ֆիլմն էլ ա լավը, հլը տենանք

Դավիթ
04.04.2013, 12:19

Թոմփսոնին Հելլս Անջելսները մի ժամանակ ուզում էին վերացնեին, երբ ինքը ահագին բացահայտումեր էր արել իրանց գործունեության մասին իր գրքում: Վերջը, ինքն իրան սպանեց: Լավ գրող էր:

Ներսես_AM
05.04.2013, 04:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հետազոտական արշավ դեպի Երկիր (expedition հայերեն ո՞նց էր) գիտական ֆանտաստիկայի ժողովածու

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարծեմ Արեան ակումբում մի տեղ ինչ–որ մեկին էր խորհուրդ տալիս կարդալ։ Քաշել էի, բայց մի քանի ամիս մնաց կոմպիս մեջ։ Մի շաբաթ առաջ գցեցի քինդլի մեջ որ մետրոյում կարդամ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Թոմմի Դորթը մի քանի ստերեոլուսանկար ձեռքին մտավ նավապետի խցիկը ու զեկուցեց․
— Սըր, իմ աշխատանքն ավարտվեց։ Սրանք վերջին լուսանկարներն են։ Այլևս լուսանկարել հնարավոր չէ։

4. Ո՞ր էջն եք հասել
Ավարտեցի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Արդեն գրեցի, որ ժողովածու էր‎։ Մի մասը դուրս շատ եկան, մյուս մասը այնքան էլ չէ‎։

Մյուրրեյ Լեյնսթեր – Առաջին կոնտակտ
Շատ լավն էր‎։ Թե ինչպես էն հանդիպում մարդիկ ու այլմոլորակայինները‎։ ՈՒ ինչքան դժվար դրության մեջ են հայտնվում տրիվյալ թվացող այդ իրավիճակում։ Երբ երկուսն էլ չգիտեն իրար ոնց վերաբերվեն, հնարավոր է բարի են, հնարավոր է չար‎։ Անպայման կարդալ։
Ի դեպ վերջնական լուծումը որ իրենք գտան, իմ մտքով էլ էր անցել մինչև այդ մասին հասնելը, ու ահագին ուրախացա, որ փաստորեն դա իրականում միակ ելքն ա :P
Այզեկ Ազիմով – Կարեկցող անգղները
Սա էլ էր շատ լավը։ Երկիր մոլորակում զարգացումը շեղվում ա այլմոլորակայինների ակնկալած զարգացումից, այն է ատոմային զենքի հայտնաբերումից հետո իրենց համար անսպասելի գլոբալ ատոմային պատերազմ չի սկսվում ․․․։ Կարդալ անպայման։
Արթուր Կլարկ – Հետազոտական արշավ դեպի երկիր
Մի տեսակ անկապ էր, կամ ես լավ չհասկացա։ Միայն այն մասն էր հետաքրքիր, որ հնությունները մարդիկ պահում էին որպես սուրբ բաներ, չնայած արդեն ոչ ոք չգիտեր էլ դրանց նշանակությունը։
Թեոդոր Սթարջոն – Յուրահատուկ հատկություն (տափակ թարգմանություն ստացվեց :D)
Շատ լավն էր։ Էս մեկի մասին չեմ գրում, որովհետև առանց ամենակարևորը բացահայտելու դժվար ա գրել։ Կարդալ անպայման։
Հարրի Հարրիսոն – Այլմոլորակային մահվան չարչարանքները
Սա «Առաջին կոնտակտ»–ի հետ կիսում ա առաջին տեղը։ Թե ինչպես անմեղ այլմոլորակայինների ցեղի կյանքը հարամվում է, երբ երկրից գալիս է կրոնական միսսիոները և որոշում նրանց «դարձի բերել»։ Գլուխգործոց ա։ Կարդալ անպայման։
Ռեյ Բրեդբերրի – Կոլեյդոսկոպ
Անկապ էր։ Հա ընկնում էին‎։
Ջեկ Վիլյամսոն – Հայացք դեպի անցյալ
Եսիմ։ Կուտվեր։ Երկրացի Բրեկ Վերոները վարձվել էր Երկիրը գաղութացրած այլ քաղաքակրթության կողմից ու հիմա Երկրացիները ապստամբել էին‎։ Բրեկի պատրաստած զենքերով վերջին ճակատամարտը ապստամբած երկրացիների հետ։
Պոլ Անդերսոն – Չափազանց շուտ եկած մարդը
Լավն էր։ Ինչպես է ժամանակակից մարդը ընկնում հազար տարի առաջ ու թվում է թե ահագին շատ բան գիտի‎, բայց իրականում ոչինչով օգտակար չի կարողանում լինել ու ապագայի գիտելիքներից ոչինչ չի կարողանում փոխանցել, որովհետև շատ–շատ բաներ ուղղակի պատրաստի ստանում ենք, բայց սկի գաղափար չունենք դա ինչից ու ոնց կարելի ա պատրաստել‎։
Ռոբերտ Շեկլի – Վնասվածը
Լավն էր :)) Ահագին զվարճալի պատմվածք էր‎։ ՈՒ մեկ ա պարադոքս եղավ վերջում‎։ :P Որ կարդաք չիմանաք թե ինչպես, կասեմ :))
Հենրի Կատտներ – Շոկ
Ցնդած պատմվածք էր‎։ Վատը չէր։ Հեչ չէի անսպասելի էր, հեչ չէի մտածել այդ ուղղությամբ :8
Քլիֆֆորդ Սայմակ – Անսահման բակը
Էս էլ էր ցնդած պատմություն :) Լավն էր

Հայկօ
05.04.2013, 08:59
Ներս, ուղարկի, էլի։ Անգլերենն ա՞։ Հեռախոսով եմ, Արէայի հղումը չեմ գտնի։

Անվերնագիր
05.04.2013, 12:19
Ներս, ուղարկի, էլի։ Անգլերենն ա՞։ Հեռախոսով եմ, Արէայի հղումը չեմ գտնի։
հղում (http://etextlib.ru/Book/Details/48386), բայց ռուսերեն ա

Վոլտերա
05.04.2013, 15:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Լևոն Խեչոյան- Պատմվածքներ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- տենց բռնեցի ու որոշեցի:think

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Պատմվածքներ են

4. Ո՞ր էջն եք հասել- մի տաս էջ ա մնացել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Գտած գիրք ա ու գտած հեղինակ:hands:love

Լեդի Վարդ
05.04.2013, 16:53
1.Կարդում եմ Հակոբ Պարոնյանի«Մեծապատիվ մուրացկաններ»-ը
2.Որովհետեվ դպրոցում էին հանձնարարել
3.Սկսվում էր «Հազար ութ հարյուր յոթանասուն…չեմ հիշեր քանիսին…» 4.Հասել եմ էջ 60 5.Առանձնապես կարծիք չունեմ

StrangeLittleGirl
05.04.2013, 16:58
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Alice Walker - "The Temple of My Familiar"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էրեկ գրադարանում նստած ժամանակ նենց մի տեսակ պոեզիայի հավես տվեց: Գնացի պոեզիայի բաժին, առաջին պատահած գիրքը վերցրեցի ու սկսեցի կարդալ: Ինձ տարավ: Հեղինակին գուգլեցի: Պարզվեց` արձակ էլ ունի: Գրադարանում փնտրեցի, արձակը գտա, մտածեցի` վրաս լավ կազդի, համ էլ մոգական ռեալիզմի հոտ առա (մարդ ես, կարող ա ոգեշնչման աղբյուր լինի մրցույթի համար), էդպես սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
In the old country in South America, Carlotta's grandmother, Zede, had been a seamstress, but really more of a sewing magician.

4. Ո՞ր էջն եք հասել- մի տաս էջ ա մնացել
12

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուտվում ա

Diana99
07.04.2013, 20:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Յու.Տոմին-Մի հրաշագործ էր շրջում քաղաքում

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի օր անձնական գրադարանս էի նայում աչքովս ընկավ , ու զգացի որ շատ թեթև ինչ-որ մի բան է լինելու
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Միլիցիոներները շատ են սիրում երեխաներին:
4. Ո՞ր էջն եք հասել-
48/198
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ բարի գիրք է , հերոսը ուղակի շատ միամիտ ու երազող երեխա է ով ինձ գերեց իր այդ հատկանիշներով,մի խոսքով մանկական սիրուն ստեղծագործություն է:

Վոլտերա
10.04.2013, 15:43
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Մարկես- Մի հայտարարված սպանության խրոնիկա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- աչքովս ընկավ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Այն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին, որպեսզի դիմավորի շոգենավը, որով պետք է ժամաներ եպիսկոպոսը:

4. Ո՞ր էջն եք հասել- մի քանի էջ է մնացել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Էն սկզբի մասերը շատ ծանր էին, բայց կարդալուց ընտելացա. ընդհանուր առմամբ վատը չի

Diana99
10.04.2013, 20:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անատոլի Ալեքսին-Հավերժական արձակուրդի երկրում

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա -
Շուտ էի ուզում կարդալ,բայց չէր ստացվում

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այս ճանապարհն անգիր գիտեմ,ինչպես սիրելի բանաստեղծությունը,որը երբեք չեմ սերտել և որը,սակայն,հիշողությանս մեջ տպավորվել է առհավետ:

4. Ո՞ր էջն եք հասել- Հենց նոր եմ վերցրել գիրքը , 1-121

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - դեռ կարծիք չունեմ,բայց ինձ թվում է շատ լավն է լինելու

Ռեդ
10.04.2013, 20:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Յու.Տոմին-Մի հրաշագործ էր շրջում քաղաքում

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի օր անձնական գրադարանս էի նայում աչքովս ընկավ , ու զգացի որ շատ թեթև ինչ-որ մի բան է լինելու
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Միլիցիոներները շատ են սիրում երեխաներին:
4. Ո՞ր էջն եք հասել-
48/198
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ բարի գիրք է , հերոսը ուղակի շատ միամիտ ու երազող երեխա է ով ինձ գերեց իր այդ հատկանիշներով,մի խոսքով մանկական սիրուն ստեղծագործություն է:
Փոքր վախտվա սիրածս գիրքնա :love
Սա էլ նայի

http://www.youtube.com/watch?v=iKcD8Z4B2oE

Diana99
10.04.2013, 20:31
Փոքր վախտվա սիրածս գիրքնա :love
Սա էլ նայի

http://www.youtube.com/watch?v=iKcD8Z4B2oE

Վայյյ..մերսի շատ:hands

Diana99
10.04.2013, 21:36
Փոքր վախտվա սիրածս գիրքնա :love
Սա էլ նայի

http://www.youtube.com/watch?v=iKcD8Z4B2oE

հա,իրոք շատ լավն է..իմ սիրած գրքերի շարքին դասվեց

Enna Adoly
12.04.2013, 19:39
*"*Այժմ կարդում եմ <<Թշվառները>>,առաջին գիրքն է ,որ կլանեց ինձ:ԹԵ հետո ինչ կարծիք կունենամ չգիտեմ,բայց հիմա գոհ եմ:
*Ափսոս գիրքը չեմ կարող հիմա շարունակել,քննություններ,քննություններ....**"*
*"<<Մարդն իր վրա մարմին ունի,որ միաժամանակ և նրա բեռն է,և նրա փորձությունը:Նա կրում է այդ բեռը և ենթարկվում նրան:Նա պետք է հսկի նրան,զսպի,ճնշի և հնազանդի միայն ծայրահեղ դեպքում:Այս հնազանդության մեջ էլ դեռ կարող է սխալ գործվել,բայց այս ձևով գործված սխալը ներելի է:Դա անկում է,բայց անկում է ծնկների վրա,որ կարող է վերջանալ աղոթքով...Սուրբ լինելը բացառիկ բան է,իսկ արդար լինելը`կարգ է:Մոլորվեք,մեղանչեք,բայց արդար եղեք...Այն բոլորը ,ինչ երկրային է`ենթակա է մեղքին:Մեղքը մի տեսակ ձգողականություն ունի...>>Վիկտոր Հյուգո <<Թշվառներ>> պարոն Միրիելի վարդապետությունը:"*

Sagittarius
12.04.2013, 20:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Վերնոր Վինդջի /Vernor Vinge- A Fire Upon The Deep

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- Մի փոքր ավելի ժամանակակից գիտաֆանտաստիկա էի ուզում կարդալ, էս հեղինակից արդեն մի գիրք կարդացել էի, խելացի ա գրում, էս գիրքն էլ Hugo մրցանակ ունի...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- How to explain? How to describe? Even the omniscient viewpoint quails.
A singleton star, reddish and dim. A ragtag of asteroids, and a single planet, more like a moon. In this era the star hung near the galactic plane, just beyond the Beyond.

4. Ո՞ր էջն եք հասել- 47/353

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Սկիզբը հլը որ լավն ա, նույնիսկ շատ լավն ա. արհեստական բանականություն? /artificial intelligence/, սինգուլարիթի, զարգացման տարբեր շրջաններում գնտվող հասարակություններ՝ նախատեխնոլոգիական միջնադարից մինչև հետտեխնոլոգիական, տիեզերական էքսպեդիցիաներ, տիեզերքի տարբեր "մակարդակներ":

Վոլտերա
23.04.2013, 14:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Կուրթ Վոնեգութ- կապտամորուսը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- Աչքովս ընկավ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- լավելի, նենց երկար ա :8

4. Ո՞ր էջն եք հասել- 15

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- անկապ ա

Անվերնագիր
23.04.2013, 14:47
...

Diana99
23.04.2013, 19:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Ջեմս Գրինվուդ <<Փոքրիկ շրջմոլիկը>>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- խորհուրդ տվեցին
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Ես փողոցում խաղս վերջացրել և տուն էի վերադառնում:
4. Ո՞ր էջն եք հասել- 140/202
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Հրաշք գիրք է:love:love

Two-Face
03.05.2013, 23:46
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Դմիտրի Գլուխովսկի - «Մետրո 2033»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Առանց գիրքը կարդալու ի՞նչ խաղ :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Մի անգամ, վաղուց, Մոսկովյան մետրոն վերածվելով հսկայական ապաստանի՝ փրկեց հազարավոր կյանքեր:

4. Ո՞ր էջն եք հասել - 150

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Վերջն ա: Բոլորին խորհուրդ կտամ կարդալ:

StrangeLittleGirl
04.05.2013, 01:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Գրիմ եղբայրների հեքիաթները

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայում դասընթացի եմ գրանցվել, որի պահանջված գրականության ցանկում առաջին տեղում ա, ես էլ բան չեմ հիշում: Էդպես որոշեցի մանրից կարդալ, մինչև դասերի սկսվելը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Էկեք չասեմ էլի: Առանձին-առանձին հեքիաթներ են, ամեն մեկը մի ձև ա սկսում:

4. Ո՞ր էջն եք հասել - 27%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Հեքիաթ պետք ա կարդալ, շա՜տ կարդալ: Իհարկե, որոշ բաներ ինձ շոկի մեջ են գցում, մասնավորապես էն փաստը, որ արքայազնները հենց սիրուն աղջիկ են տեսնում, միանգամից ամուսնության առաջարկ են անում, աղջիկն էլ առանց երկար-բարակ մտածելու իրա համաձայնությունը տալիս ա, բայց ամեն դեպքում հեքիաթների մեջ լիքը մշակույթ կա: Պետք ա փորձել դրանք լավ հասկանալ:

Շինարար
04.05.2013, 09:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Հրանտ Մաթևոսյան «Նանա իշխանուհու կամուրջը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Երեկ եմ նվեր ստացել, ես էլ չէի կարդացել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Տարիները հարմար էին թալանի. իշխանություն չկար. գավառապետին բանտարկեցին՝ տեղը նստեց դաշնակցության լիազորը. լիազորին քշեցին վրացիները, հետո եկան գերմանացիները, ապա անգլիացիները:

4. Ո՞ր էջն եք հասել - Մի քանի էջ եմ կարդացել դեռ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Մի քիչ տարբեր ա, շատ արագ ա զարգանում, պատմում ա պատմություն էսպես հստակ մեկը մյուսի հետևից հերթականությամբ ու արագընթաց, Մաթևոսյանի համար մի քիչ տարբեր ա, բայց հավեսով կարդում եմ, որովհետև էսպես էլ ա հետաքրքիր, համ էլ որ գիտես՝ Մաթևոսյան ա, տեքստից դուրս լրացուցիչ աուրա ա ստեղծվում, որը ենթագիտակցությանդ վրա էլ ազդում է, թե էս ինչ լավն ա, էդ ազդված ենթագիտակցությամբ կարդում եմ:

unknown
05.05.2013, 17:17
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Գրիմ եղբայրների հեքիաթները

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայում դասընթացի եմ գրանցվել, որի պահանջված գրականության ցանկում առաջին տեղում ա, ես էլ բան չեմ հիշում: Էդպես որոշեցի մանրից կարդալ, մինչև դասերի սկսվելը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Էկեք չասեմ էլի: Առանձին-առանձին հեքիաթներ են, ամեն մեկը մի ձև ա սկսում:

4. Ո՞ր էջն եք հասել - 27%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Հեքիաթ պետք ա կարդալ, շա՜տ կարդալ: Իհարկե, որոշ բաներ ինձ շոկի մեջ են գցում, մասնավորապես էն փաստը, որ արքայազնները հենց սիրուն աղջիկ են տեսնում, միանգամից ամուսնության առաջարկ են անում, աղջիկն էլ առանց երկար-բարակ մտածելու իրա համաձայնությունը տալիս ա, բայց ամեն դեպքում հեքիաթների մեջ լիքը մշակույթ կա: Պետք ա փորձել դրանք լավ հասկանալ:

Բյուր եսել եմ հիմա ետ հեքիաթները կարդում բայց գրքով:)

Mari Sari
05.05.2013, 17:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Հեմինգուեյ ՛՛Ֆիեստա՛՛

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա-էս պահին, էս կար ձեռքիս տակ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)-արդեն չեմ հիշում,բայց անկապ տողեր էին

4. Ո՞ր էջն եք հասել- մի 200 էջ կարդացել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- լավը չէր, Հեմինգուեյից ավելին էի սպասում :(

Հայկօ
05.05.2013, 18:28
Mari Sari, կարդալուց հետո մի ալարի ու մի կես ժամ նայի սա (կամ կարդա գրքի մասին. նայելն, իհարկե, ավելի հարմար ա): Լավն ա Ֆիեստան:

http://www.youtube.com/watch?v=o5RsCxkhsks

Mari Sari
05.05.2013, 20:00
Հարգելի՛ Հայկօ
Ես ինչքան էլ, որ կարդամ, կամ թեկուզ նայեմ այս գրքի մասին, սովոր չեմ սիրել մի այնպիսի գիրք, որից երբեք չեմ սովորի ոչ մի բան: Իսկ այս գրքում ես միայն տեսնում եմ մի քանի թուլամորթ տղամարդկանց կերպարներ, որոնք շնիկների պես վազում են Բրեթ անունով մի թեթևսոլիկ աղջկա հետևից, որը թքած ունի նրանց վրա, սրանից, կներեք, բայց ես ոչինչ չեմ սովորի: Բացի այդ՝ ինձ ընդհանրապես հաճելի չէր անընդհատ կարդալ քաղաքի բոլոր սրճարաններիր ու ճաշարանների անուններն ու անգիր անել ինչ-որ խմիչքների ու ուտելիքնրի անուններ, որոնք այդպես էլ քեզ ոչինչ չեն տալիս: Ու ինչքան էլ, որ այս գիրքը գլուխգործոց համարեն, ես չեմ պատրաստվում լավ արտահայտվել մի ստեղծագործության մասին, որի բոլոր կերպարները նույնն են, զուրկ իրենց անհատականությունից:
Միգուցե սխալ եմ մտածում ու պետք էր մանրուքներին նայել, առավել ևս, որ ինձ համար էլ կային հանճարեղ տողեր, միգուցե նաև լեզվի մեջ էր խնդիրը(հայերենն եմ կարդացել), բայց եթե կարող եք, համոզեք, որ սա լավ ստեղծագործություն է, ես դրանում լավ բան չտեսա, բացի առանձին ինչ-որ հանճարեղ տողերից:
Ի դեպ` ավարտն ամենաշատ դուր չեկած հատվածն էր, ամբողջ ընթացքում էլ լարվածությունը հավասարեցված էր զրոյի::oy

StrangeLittleGirl
06.05.2013, 14:10
Բյուր եսել եմ հիմա ետ հեքիաթները կարդում բայց գրքով:)
Եվ ի՞նչ տպավորություն ունես :)) հեչ շոկեր ապրու՞մ ես: Ես մի քանի հատ շոկ եմ տարել, դրանց մասին մի օր գրելու եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- լավը չէր, Հեմինգուեյից ավելին էի սպասում :(
Իսկ ի՞նչ էիր սպասում :))

Հարգելի՛ Հայկօ
Ես ինչքան էլ, որ կարդամ, կամ թեկուզ նայեմ այս գրքի մասին, սովոր չեմ սիրել մի այնպիսի գիրք, որից երբեք չեմ սովորի ոչ մի բան: Իսկ այս գրքում ես միայն տեսնում եմ մի քանի թուլամորթ տղամարդկանց կերպարներ, որոնք շնիկների պես վազում են Բրեթ անունով մի թեթևսոլիկ աղջկա հետևից, որը թքած ունի նրանց վրա, սրանից, կներեք, բայց ես ոչինչ չեմ սովորի: Բացի այդ՝ ինձ ընդհանրապես հաճելի չէր անընդհատ կարդալ քաղաքի բոլոր սրճարաններիր ու ճաշարանների անուններն ու անգիր անել ինչ-որ խմիչքների ու ուտելիքնրի անուններ, որոնք այդպես էլ քեզ ոչինչ չեն տալիս: Ու ինչքան էլ, որ այս գիրքը գլուխգործոց համարեն, ես չեմ պատրաստվում լավ արտահայտվել մի ստեղծագործության մասին, որի բոլոր կերպարները նույնն են, զուրկ իրենց անհատականությունից:
Միգուցե սխալ եմ մտածում ու պետք էր մանրուքներին նայել, առավել ևս, որ ինձ համար էլ կային հանճարեղ տողեր, միգուցե նաև լեզվի մեջ էր խնդիրը(հայերենն եմ կարդացել), բայց եթե կարող եք, համոզեք, որ սա լավ ստեղծագործություն է, ես դրանում լավ բան չտեսա, բացի առանձին ինչ-որ հանճարեղ տողերից:
Ի դեպ` ավարտն ամենաշատ դուր չեկած հատվածն էր, ամբողջ ընթացքում էլ լարվածությունը հավասարեցված էր զրոյի::oy

Կարա լեզվից էլ լինի :)) Ամեն դեպքում, քեզ չեմ համոզելու, թե լավ գործ է, որովհետև ինքս էլ առաջին անգամ կարդալուց հետո բավական բացասական տպավորություն ստացա: Պետք էր երկրորդ անգամ կարդալ ամեն ինչ տեղը տեղին ընկալելու համար: Հեմինգուեյն ամեն մարդու բան չի, հո զոռով չի :)) եթե դա քեզ դուր չի էկել, էդպես էլ կարա լինի:

Իսկ վերջը, ավելի ճիշտ՝ վերջին նախադասությունն, իմ ամենա-ամենասիրած տողերից ա:
Isn't it pretty to think so?

Հայկօ
06.05.2013, 15:14

Չէ, Mari Sari ջան, արդեն հաստատ չեմ փորձի համոզել, որ Ֆիեստան լավն ա:

Mari Sari
06.05.2013, 15:37
Իսկ ի՞նչ էիր սպասում :))
Սպասում էի, որ դուրս կգա :D

Կարա լեզվից էլ լինի :)) Ամեն դեպքում, քեզ չեմ համոզելու, թե լավ գործ է, որովհետև ինքս էլ առաջին անգամ կարդալուց հետո բավական բացասական տպավորություն ստացա: Պետք էր երկրորդ անգամ կարդալ ամեն ինչ տեղը տեղին ընկալելու համար: Հեմինգուեյն ամեն մարդու բան չի, հո զոռով չի :)) եթե դա քեզ դուր չի էկել, էդպես էլ կարա լինի:

Իսկ վերջը, ավելի ճիշտ՝ վերջին նախադասությունն, իմ ամենա-ամենասիրած տողերից ա:
Isn't it pretty to think so?

Խոստանում եմ կարդալ ևս մեկ անգամ ու ուրիշ լեզվով, հետո գրել կարծիք :)

Գալաթեա
06.05.2013, 16:27
Քինգի Short Story-ներն եմ սկսել, Everything's Eventual (http://en.wikipedia.org/wiki/Everything's_Eventual) հավաքածուի Autopsy Room Four (http://en.wikipedia.org/wiki/Autopsy_Room_Four)-ը:

Սկսվում ա նրանով, որ մեկին տանում են դիահերձարան, հերձողները պատրաստվում են կտրրտել, իսկ ինքն իրականում չի մահացել, ամեն ինչ տեսնում ու լսում ա... բոլոր սիմպտոմները ինֆարկտի են, բայց ինքը պարզապես պարալիզացված ա, ուրիշ բանից, որի մասին բժիշկները չգիտեն:
Հասել եմ էնտեղ, որ Rolling Stones-ի դիսկը քոքել են ու փոր բացելու մկրատով հասել են վրեն: Էսօր գիշերը կիմանամ՝ ինչ ա լինելու:

Քինգ :love

StrangeLittleGirl
11.05.2013, 21:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Լյուիս Քերոլի «Հայելու միջովը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայի սկսվելիք դասի համար

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Մի բան հաստատ էր: Սպիտակ կատվիկը ոչ մի կապ չուներ, սաղ սև կատվիկի մեղքն էր:

4. Ո՞ր էջն եք հասել - նոր-նոր եմ սկսել, 3%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Դեռ շուտ ա կարծիքի համար: Համենայնդեպս, ասում են՝ Ալիսից լավն ա ու պակաս մաթեմատիկական: Տեսնենք-տեսնենք:

Sagittarius
12.05.2013, 03:19
William Gibson - Neuromancer, ավելի ճիշտ եռհատորը մի գրքի մեջ, ընդամենը 15 եվրո եմ վճարել :love բայց գերմաներեն ա, չգիտեմ ոնց տակից դուրս կգամ: Էս վերջերս cyberpank ֆիլմերը տարել են ինձ, ուզեցա կարդալ էլ, բայց դե առանց ժանրի «աստվածաշունչը» կարդալու ուրիշ գրքի ձեռ տալ չկա:

Վոլտերա
19.05.2013, 21:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Խուլիո Կորտասար- Վիճակախաղ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- Ինտերնետում հատվածներ էի կարդացել, հետաքրքրեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Մարկիզուհին դուրս եկավ ժամը հինգին,- մտածեց Կարլոս Լոպեսը:
4. Ո՞ր էջն եք հասել- 51
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Ահագին պեղումներ եմ անում, ոնց որ ասելիքով գիրք ա հա?:think հլը տեսնենք: Բայց լավ թեթև ա կարդացվում

StrangeLittleGirl
19.05.2013, 22:09
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Բրամ Ստոկեր - «Դրակուլա»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայի սկսվելիք դասի համար :)) դե համ էլ իռլանդական գրականության նկատմամբ հարգանքից ելնելով

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - 3 May. Bistritz.--Left Munich at 8:35 P.M., on 1st May, arriving at Vienna early next morning; should have arrived at 6:46, but train was an hour late.

4. Ո՞ր էջն եք հասել - 6%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Աչքիս բավական հետաքրքիր պատմություն ա սպասվում :)) նենց հավես ա, որ տեքստը կարդում եմ, ու Դրակուլայի մասին ստեղից-էնտեղից ունեցած տեղեկություններով լրիվ աչքիս առաջ ա գալիս: Աչքիս ես էլ եմ միանալու ակումբի վամպիրներին :))

Mari Sari
20.05.2013, 01:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Հովհաննես Իշխանյան-՛՛ՈՒվալնյատի օրը՛՛

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Հըմ, եսիմ, ակումբի թեման տեսա կարծեմ :oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Զինվորները շարահրապարակում շարք կանգնած քայլում են՝ զինվորական գրքույկները իրենց հետևից քարշ տալուվ… Արդեն հետաքրքիր է, չէ՞…
4. Ո՞ր էջն եք հասել - մի շնչով կարդացվեց, վերջացրել եմ…

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Ընտիրություն էր, կյանքումս չէի պատկերացնի, որ այսպիսի բան կասեմ հայկական արտադրության գրքի մասին բայց ասում եմ՝ հիանալի ոճով շարադրված ու ասելիք ունեցող գիրք էր:hands

Diana99
09.06.2013, 16:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Խաչատուր Աբովյան <<Վերք Հայաստանի>>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Այդ գիրքը հանձնարարել են ամառային արձակուրդներին կարդալու համար

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել -17/152

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Չեմ կարողանում առաջ գնալ :[, նախ նրա պատճառով որ գրաբարով է գրված:Պատկերացրեք որ գրադարանավարուհին ինձ առաջարկեց դպրոցական մատենաշարը այդ վեպի,ասեցին չես կարա կարդաս դրա հաստը: Մի բան գիտեին :)

StrangeLittleGirl
09.06.2013, 16:26

Բայց դա գրաբար չի, թարսի պես առաջին վեպն ա աշխարհաբարով գրված :cry

Ու մեկ էլ վայ էն դասատուին, որ սենց բան ա հանձնարարել ամառային արձակուրդին կարդալու: Տենց են անում էլի, որ էրեխեքը գրքերից ու գրականությունից զզվում են:

Շինարար
09.06.2013, 18:50

Բյուր, էս վերջերս էս հարցը ահագին վերաիմաստավորել եմ ինձ համար: Ախր դպրոցում էլ չկարդան, էլ ե՞րբ: Հետո չեն կարդա, մինչդեռ բացի առաջին աշխարհաբար վեպը լինելուց գրքում ահագին կարևոր ինֆորմացիա կա ժամանակաշրջանի կենցաղի, մարդկային հարաբերությունների, ծեսերի, առաջին աշխարհաբար վեպը լինելու շնորհիվ նաև ժամանակի խոսակցական լեզվի, ընդունված արտահայտությունների, դիմելու ձևերի ու հազար ու մանրուքների մասին, որ պատմությունից բնականաբար չենք անցնում, բայց մեր պատմությունն ա, ու իմանալը լավ ա:

Էս առումով սկսել եմ Շիրվանզադեին էլ ահագին կարևորել, հատկապես Քաոսը, շատ կարևոր վեպ ա, գուցե ոչ լավագույն կատարմամբ, բայց ունենք էն, ինչ ունենք, իսկ մեր պատմությունը, մեր հասարակության պատմությունը ճանաչել պետք ա: Ես էլ դպրոցում քիմիա չէի սիրում, բայց երբեք մտքներով չի անցել դասատուներին հայհոյել, որ տենց են անում, որ էրեխեքը սկսում են քիմիական փորձեր անելուց զզվել:

Ուղղակի երևի ուսուցիչները պետք ա ճիշտ աշխատեն երեխաների հետ, կարևոր կետերի վրա ուշադրությունը հրավիրեն, էդ էլ երևի դպրոցական ծրագրերը թույլ չեն տալիս:

Դիանա ջան, կարդա էդ վեպը, բայց ոչ թե ամառային հանձնարարությունները կատարած լինելու համար, այլ գուցե փորձելով համեմատել էսօրվա հետ, էն ժամանակվա խոսացկությունները հիմիկվա, էն ժամանակվա խնդիրները՝ հիմիկվա, իրանց դարդուցավերը՝ մերինի հետ: Հիմա չկարդացիր, հետո էլ չես կարդալու, բայց եթե կարդացիր, հետո ինքդ կհասկանաս, թե ինչ լավ ա, որ կարդացել ես: Ես ինձ ստիպելով եմ կարդացել, գուցե ոչ մինչև վերջ, ու էսօր հիշում եմ մենակ էն, որ էնտեղ լիքը հետաքրքիր, կարևոր բան կար, որ հիմա չգիտեմ: Գուցե դեռ վերադառնամ էդ վեպին, բայց ինչ լավ կլիներ, որ դեռ դպրոցում իմանայի էն, ինչ նոր եմ իմանալու կամ եսիմ էլ կիմանա՞մ:

Enna Adoly
09.06.2013, 19:04

Ասածիցդ հիշեցի,թե ինչպես էին դասատուները իմ մոտ զզվանք առաջացրել դեպի գեղարվեստական գրականությունը:Նրանցից շատ բանա կախված,առաջնահերթ նրանք են,որ գրքի հանդեպ վերաբերմունք են ձևավորում:Ընդհանրապես ծրագրերը շատ անկապ են սարքած,ոնց որ ուզեն ,որ աշակերտը չկարդա...

Շինարար
09.06.2013, 19:09

Enna Adoly ջան, փորձը ցույց ա տալիս, որ գոնե ակումբում հավաքված են մարդիկ, ում մոտ ոչ թե դասատուները զզվանք են առաջացրել կարդալու նկատմամբ, այլ ովքեր բողոքում են, թե դասատուները զզվանք են առաջացրել կարդալու նկատմամբ :)) Գուցե ամեն ինչ էդքան էլ վատ չի:

Diana99
09.06.2013, 19:10
Բյուր, էս վերջերս էս հարցը ահագին վերաիմաստավորել եմ ինձ համար: Ախր դպրոցում էլ չկարդան, էլ ե՞րբ: Հետո չեն կարդա, մինչդեռ բացի առաջին աշխարհաբար վեպը լինելուց գրքում ահագին կարևոր ինֆորմացիա կա ժամանակաշրջանի կենցաղի, մարդկային հարաբերությունների, ծեսերի, առաջին աշխարհաբար վեպը լինելու շնորհիվ նաև ժամանակի խոսակցական լեզվի, ընդունված արտահայտությունների, դիմելու ձևերի ու հազար ու մանրուքների մասին, որ պատմությունից բնականաբար չենք անցնում, բայց մեր պատմությունն ա, ու իմանալը լավ ա:

Էս առումով սկսել եմ Շիրվանզադեին էլ ահագին կարևորել, հատկապես Քաոսը, շատ կարևոր վեպ ա, գուցե ոչ լավագույն կատարմամբ, բայց ունենք էն, ինչ ունենք, իսկ մեր պատմությունը, մեր հասարակության պատմությունը ճանաչել պետք ա: Ես էլ դպրոցում քիմիա չէի սիրում, բայց երբեք մտքներով չի անցել դասատուներին հայհոյել, որ տենց են անում, որ էրեխեքը սկսում են քիմիական փորձեր անելուց զզվել:

Ուղղակի երևի ուսուցիչները պետք ա ճիշտ աշխատեն երեխաների հետ, կարևոր կետերի վրա ուշադրությունը հրավիրեն, էդ էլ երևի դպրոցական ծրագրերը թույլ չեն տալիս:

Դիանա ջան, կարդա էդ վեպը, բայց ոչ թե ամառային հանձնարարությունները կատարած լինելու համար, այլ գուցե փորձելով համեմատել էսօրվա հետ, էն ժամանակվա խոսացկությունները հիմիկվա, էն ժամանակվա խնդիրները՝ հիմիկվա, իրանց դարդուցավերը՝ մերինի հետ: Հիմա չկարդացիր, հետո էլ չես կարդալու, բայց եթե կարդացիր, հետո ինքդ կհասկանաս, թե ինչ լավ ա, որ կարդացել ես: Ես ինձ ստիպելով եմ կարդացել, գուցե ոչ մինչև վերջ, ու էսօր հիշում եմ մենակ էն, որ էնտեղ լիքը հետաքրքիր, կարևոր բան կար, որ հիմա չգիտեմ: Գուցե դեռ վերադառնամ էդ վեպին, բայց ինչ լավ կլիներ, որ դեռ դպրոցում իմանայի էն, ինչ նոր եմ իմանալու կամ եսիմ էլ կիմանա՞մ:

Ես էլ կուզենայի կարդալ,բայց չեմ հասկանում :Բառի նշանակությունը կարդում եմ ,բայց մոռանում եմ արդեն թե դրանից առաջ ինչ եմ կարդացել...: Ուսուցչին պետք չի մեղադրել,որովհետև նրանք երեխաներին ցանկը տալուց նայում են դա ծրագրին համապատասխանում է թե ոչ..

Diana99
09.06.2013, 19:11
Բայց դա գրաբար չի, թարսի պես առաջին վեպն ա աշխարհաբարով գրված :cry

Ու մեկ էլ վայ էն դասատուին, որ սենց բան ա հանձնարարել ամառային արձակուրդին կարդալու: Տենց են անում էլի, որ էրեխեքը գրքերից ու գրականությունից զզվում են:

Ես չգիտեի ,որ դա աշխարհաբարով էր,շնորհակալ եմ ինֆորմացիայի համար :)

Enna Adoly
09.06.2013, 19:46
Enna Adoly ջան, փորձը ցույց ա տալիս, որ գոնե ակումբում հավաքված են մարդիկ, ում մոտ ոչ թե դասատուները զզվանք են առաջացրել կարդալու նկատմամբ, այլ ովքեր բողոքում են, թե դասատուները զզվանք են առաջացրել կարդալու նկատմամբ :)) Գուցե ամեն ինչ էդքան էլ վատ չի:
Դու գրքերի միայն մի տեսակ գիտե՞ս:Հեչ չես լսել գիտական գրականության մասին,հը՞ն

Շինարար
09.06.2013, 20:09
Դու գրքերի միայն մի տեսակ գիտե՞ս:Հեչ չես լսել գիտական գրականության մասին,հը՞ն

Գիտական գրականությո՞ւն:o

StrangeLittleGirl
09.06.2013, 20:44
Բյուր, էս վերջերս էս հարցը ահագին վերաիմաստավորել եմ ինձ համար: Ախր դպրոցում էլ չկարդան, էլ ե՞րբ: Հետո չեն կարդա, մինչդեռ բացի առաջին աշխարհաբար վեպը լինելուց գրքում ահագին կարևոր ինֆորմացիա կա ժամանակաշրջանի կենցաղի, մարդկային հարաբերությունների, ծեսերի, առաջին աշխարհաբար վեպը լինելու շնորհիվ նաև ժամանակի խոսակցական լեզվի, ընդունված արտահայտությունների, դիմելու ձևերի ու հազար ու մանրուքների մասին, որ պատմությունից բնականաբար չենք անցնում, բայց մեր պատմությունն ա, ու իմանալը լավ ա:

Էս առումով սկսել եմ Շիրվանզադեին էլ ահագին կարևորել, հատկապես Քաոսը, շատ կարևոր վեպ ա, գուցե ոչ լավագույն կատարմամբ, բայց ունենք էն, ինչ ունենք, իսկ մեր պատմությունը, մեր հասարակության պատմությունը ճանաչել պետք ա: Ես էլ դպրոցում քիմիա չէի սիրում, բայց երբեք մտքներով չի անցել դասատուներին հայհոյել, որ տենց են անում, որ էրեխեքը սկսում են քիմիական փորձեր անելուց զզվել:

Ուղղակի երևի ուսուցիչները պետք ա ճիշտ աշխատեն երեխաների հետ, կարևոր կետերի վրա ուշադրությունը հրավիրեն, էդ էլ երևի դպրոցական ծրագրերը թույլ չեն տալիս:

Դիանա ջան, կարդա էդ վեպը, բայց ոչ թե ամառային հանձնարարությունները կատարած լինելու համար, այլ գուցե փորձելով համեմատել էսօրվա հետ, էն ժամանակվա խոսացկությունները հիմիկվա, էն ժամանակվա խնդիրները՝ հիմիկվա, իրանց դարդուցավերը՝ մերինի հետ: Հիմա չկարդացիր, հետո էլ չես կարդալու, բայց եթե կարդացիր, հետո ինքդ կհասկանաս, թե ինչ լավ ա, որ կարդացել ես: Ես ինձ ստիպելով եմ կարդացել, գուցե ոչ մինչև վերջ, ու էսօր հիշում եմ մենակ էն, որ էնտեղ լիքը հետաքրքիր, կարևոր բան կար, որ հիմա չգիտեմ: Գուցե դեռ վերադառնամ էդ վեպին, բայց ինչ լավ կլիներ, որ դեռ դպրոցում իմանայի էն, ինչ նոր եմ իմանալու կամ եսիմ էլ կիմանա՞մ:

Շին, դու կարդացե՞լ ես :'
Ես չեմ կարդացել: Դպրոցական սաղ ծրագիրը կարդացել եմ, էդ ու Վարդանանքը չեմ կարդացել: Կարդացել եմ, բայց ափսոսում եմ էդ ժամանակի համար, որ վատնել եմ տենց հիմար բաներ կարդալու վրա: Հասկանու՞մ ես, որ Շիրվանզադեին ու Րաֆֆուն մի քանի ամիս հատկացնելու արդյունքում Հրանտ Մաթևոսյանին ընդամենը մի դասաժամ ա հասնում:

Կոնկրետ Վերք Հայաստանին... երբ դա անցնում էինք, բարեբախտաբար մեր ախմախ հայերենի դասատուն բացակայում էր, մի ուրիշ, ավելի կարգին դասատու էր փոխարինում, որը չնայած ավելի խիստ էր ու ստիպում էր, որ իր աշակերտները բոլոր գրքերը կարդան, կոնկրետ Վերքի մասին ասաց, որ պարտադիր չէ կարդանք, որովհետև, միևնույն է, շատ գրականագետներ էլ չեն կարդացել, բայց պիտի իմանանք ինչու և ինչպես գրվեց այն: Իսկ էդ հարցերին պատասխանելու համար պարտադիր էր մենակ առաջաբանը կարդալը, ինչը և գոնե ես արեցի: Հասկանու՞մ ես, որ չարժե էրեխեքին չարչարել էնպիսի գրքերով, որոնք մեծերն էլ չեն կարողանում կարդալ: Եթե ծանոթացնել ա պետք, պետք ա լուծումներ գտնել, ինչպես էդ դասատուն գտել էր: Ու ընդհանրապես, ես շարունակում եմ էն կարծիքին մնալ, որ գրողներին նվիրված դասաժամերը խիստ սխալ կերպով են բաշխված: Ավելի կարևոր գրողներին ավելի քիչ ժամանակ ա հատկացվում, իսկ անկապներին՝ ամիսներ:

Շինարար
09.06.2013, 20:50
Շին, դու կարդացե՞լ ես :'

Քանի որ առանց գրառումս կարդալու պատասխանել ես, հրաժարվում եմ այս թեմայով հետագա զրույցից:kiss

StrangeLittleGirl
09.06.2013, 21:03
Քանի որ առանց գրառումս կարդալու պատասխանել ես, հրաժարվում եմ այս թեմայով հետագա զրույցից:kiss

Գժվե՞լ ես, կարդացել եմ գրառումդ :( Չեմ կարդացել Վերք Հայաստանին, ոչ թե քո գրառումը:

Նաիրուհի
09.06.2013, 21:07
Շին, դու կարդացե՞լ ես :'

Ես կարդացել եմ։ Հաճույքով եմ կարդացել։ Տասներորոդ դասարանում։ Համալսարանում էլ։ Մինչև վերջ։ Չեմ փոշմանել։ Կարող է մի անգամ էլ կարդամ։ Բայց համաձայն եմ, որ ամեն մարդու բան չի, ու ես էդ վեպի հանդեպ էնքան յուրահատուկ վերաբերմունք ունեմ, որ չեմ էլ ուզենա՝ ամեն մեկը կարդա ու սկսի քլնգել։ Թող գոնե առանց կարդալու, ուրիշից լսածներով կամ իրենց ենթադրածներով քլնգեն։

Իսկ էս թեմա մտա, որ ասեմ՝

1. Ի՞նչ եք կարդում հիմա-Daniel Keyes-Flowers for Algernon

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա-Հայկօն լրիվ սերիալի անձնակազմի նման է պահում իրեն, երկրորդ եթերաշրջան է մոգոնել, :angry իսկ ես էլ չեմ կարողանում սպասել։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)-Progris riport 1 martch 3.
Dr Strauss says I shoud rite down what I think and remembir and evrey thing
that happins to me from now on.

4. Ո՞ր էջն եք հասել-Նոր եմ սկսել, երևի 4-րդ կամ 5-րդ։

5. Ձեր կարծիքը մինչև հիմա-Շատ ավելի հեշտ է կարդացվում, քան սպասում էի։ Ինձ սյուժեից ավելի գրելու ձևն է դուր գալիս։

Enna Adoly
09.06.2013, 21:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Ֆրիդրիխ Նիցշե - <<Այսպես խոսեց Զրադաշտը>>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Նիցշեի Աստվածաշնչին ծանոթանալու համար
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում - Երբ զրադաշտը երեսուն տարեկան էր ՝թողեց իր հայրենիքն ու հայրենի լիճը և գնաց լեռներ:

4. Ո՞ր էջն եք հասել - 28

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Բավականին խորն է,միանգամից չես կարող իմաստը հասկանալ:Ավերտելուց հետո որոշ ժամանակ անց նորից կանդրադառնամ:

StrangeLittleGirl
09.06.2013, 21:30
մի խոսքով, սա իմ նոր վերաիմաստավորված կարծիքն ա, Հրանտ դպրոցից հետո էլ կկարդան, իսկ Շիրվանզադե ու Աբովյան` էլ չէ, իսկ Րաֆֆի գուցե և կարելի ա էդքան շատ չկարդալ, պատմավեպերը կարելի ա հանել, ավելի շատ վերջին դասարններում պատմիչների վրա կենտրոնա
Քանի որ ուզում եմ քննարկումը հրապարակային շարունակվի, նորից էստեղ եմ բերում թեման: Եթե մոդերները թեմայից դուրս կհամարեն, թող առանձնացնեն էս գրառումները, բայց խնդրում եմ՝ թեմայից դուրսի թեմա չտանել:

Շին, հասկանու՞մ ես՝ եթե դու դպրոցականին Աբովյանով ու Շիրվանզադեով խաբես, ինքը էլ կյանքում չի ուզենա կարդալ, կմտածի՝ գրականությունն էդ ա որ կա: Չնայած ի՞նչ եմ ասում, մեր դասարանի պակաս ինտելեկտուալ մասսան Քաոսը լավ էլ սիրում էր:

Ու հա, Րաֆֆիով համը շատ ա հանվում: Կարելի ա Սամվելն ու Կայծերն ընդհանրապես հանել ծրագրից, թողնել Խենթը, կարելի ա Խաչագողն ու Ոսկե աքաղաղն էլ մտցնել, պուճուր բաներ են: Պատմիչներն ընդհանրապես պետք ա հանել գրականության ծրագրից, կարելի ա պատմությունից անցնել:

Շին, ախր դու հիմա ես վերաիմաստավորել քեզ համար, բայց չես փորձում պատկերացնել, թե ով ա դպրոցականը, ով ա բարձր դասարանի աշակերտը ու ինչ ա դպրոցն ընդհանրապես: Դպրոցում էսօր ամեն կերպ սպանում են սովորելու ցանկությունը: Խաչատուր Աբովյան ու պատմիչներ կարդալով է՛լ ավելի ա սպանվում էդ ցանկությունը: Կասես՝ կարևոր ա, բայց ամեն կարևոր բան չի, որ պետք ա դպրոցում սովորել: Ավելին՝ ես կասեի, որ շատ, շա՜տ ավելի կարևոր ա համաշխարհային գրականություն իմանալ, նույնիսկ եթե դա արվելու ա հայ գրականության ժամերը քչացնելու հաշվին, որովհետև համաշխարհայինը համեմատության հնարավորություն ա տալիս, հնարավորություն ա տալիս հասկանալու, որ Նար-Դոսի Ես և նա-ն հեչ էլ վերջը չէ:

Շինարար
09.06.2013, 21:43
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ջորջ Մարտին "Գահերի խաղը":

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Ակումբն ստիպեց: Բոլորը գիտեն, բոլորը խոսում են, բոլորը քննարկում են, բոլորը հահոյում են:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

-Հետ դառնանք,- պնդեց Գարեդը, հենց որ մութն սկսեց ընկնել: -Վայրենիները մեռած են: (կներեք անկապ թարգմանության համար):

4. Ո՞ր էջն եք հասել։

Ռուֆուսի ուղարկած տարբերակով` 83:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Ամենամեծ հիմարություններից մեկն եմ անում, որ կարելի էր` ամառ օրով տարվել 5 հսկա հատորներից բաղկացած գրքով: Պետք ա հնարավորինս արագ կարդալ, պրծնել էս ցավից:

Շինարար
09.06.2013, 21:50
Շին, հասկանու՞մ ես՝ եթե դու դպրոցականին Աբովյանով ու Շիրվանզադեով խաբես, ինքը էլ կյանքում չի ուզենա կարդալ, կմտածի՝ գրականությունն էդ ա որ կա: Չնայած ի՞նչ եմ ասում, մեր դասարանի պակաս ինտելեկտուալ մասսան Քաոսը լավ էլ սիրում էր:

Բյուր, ես մանրամասն գրել եմ վերը, չեմ ուզում կրկնել նույնը: Դպրոցական ընթերցանությունը ու հաճելի ընթերցանությունը տարբեր բաներ են, դպրոցում կարդացած գրականությունը որոշակի գիտելիքներ ձեռք բերելու համար ա: Թե ինչ գիտելիքներ, վերը գրել եմ: Էնպես չի, որ ես հիացած եմ մեր դպրոցական ծրագրով, բայց ամեն դեպքում թե Աբովյանը, թե Շիրվանզադեն շատ կարևոր են, որովհետև դպրոցից հետո մենք երբեք էլ լայեղ չենք անում կարդալ Շիրվանզադե, իսկ էնտեղ լիքը կարևոր ինֆորմացիա կա, որ մենք գիտենք, որովհետև դպրոցում անցել ենք Քաոսը: Բյուր ջան, նախորդ գրածիս համառոտագրությունն ա, ինչ ասեմ, սրանից դուրս նոր հիմնավորում չունեմ: Ես մի բան գիտեմ կարդացող մարդը դպրոցում կարդում ա էն բոլոր գործերը, որոնց կարդալը մեր ասելով սպանում ա ընթերցանության ցանկությունը, իսկ դպրոցից հետո էլի շարունակում ա կարդալ, կարդալու սեր չունեցողն էլ ոչ էն ժամանակ ա կարդում, ոչ էլ հետո:

StrangeLittleGirl
09.06.2013, 22:24

Շին, հասկանում եմ ինչ ես ասում: Բայց պե՞տք ա էդ ինֆորմացիան կամ եթե պետք ա, դա ստանալու ուրիշ ձև չկա՞: Շատ սխալ ես անում, որ հաճելի ու պարտադիր ընթերցանությունն իրարից առանձնացնում ես: Դա մեր ամբողջ կրթական համակարգի թերությունն ա: Կարևորության, պարտադիրի հետևից ընկնելով մոռանում են, որ ուսումը պետք ա նաև հաճելի պրոցես լինի: Արդյունքում՝ ստացվում ա մենակ խելացիների վրա կենտրոնացած համակարգ, էդ սաղ գրքերը կարդում են մենակ խելացիները (սա որպես պայմանական տերմին ընդունի, կուզես կրծող ասա, ինչ կուզես, ասա), իսկ էն միջին աշակերտը դուրս ա մնում, որովհետև պրոցեսից հաճույք չի ստանում: Ի դեպ, խելացին էլ հաճույք չի ստանում, ուղղակի իրա համար շատ կարևոր ա «գերազանց» ստանալը կամ ուրիշ մոտիվներ ունի դրանք կարդալու: Չի բացառվում, որ մի երկու հոգի էլ հաճույք ստանա դրանից: Հա ինչ, ես էլ եռանկյունաչափական խնդիր լուծելիս էի հաճույք ստանում, բայց հո գիտեմ, որ դա աշխարհի գերագույն հաճույքներից չի բոլորի համար:

Դու ասում ես՝ եթե էդ ժամանակ չկարդա, էլ չի էլ կարդա: Բայց ինչի՞ կարդա է: Հիմա որ ես Քաոսը կարդացել եմ, մի բան փոխվե՞լ ա: Մենակ հասկացել եմ, որ Շիրվանզադեն ապուշ գրող ա: Ուրիշ ոչինչ չի տվել էդ գիրքը:

Ու մեկ էլ՝ չարաչար սխալվում ես, լիքը մարդիկ կան, որ սամվելներից ու վարդանանքներից հետո թարգել են կարդալը: Հետագայում շատ ուշ են հայտնաբերել, որ կարդալը կայֆ բան ա, ուղղակի դպրոցում սխալ ուղու վրա են դրել: Ի դեպ, մեր դասարանում էլ տենց դեպքեր կային, բայց դե իրանք գոնե դպրոցական տարիներին խելքի էկան, երբ պատահաբար Կոմս Մոնտե Քրիստոն ձեռքներն ընկավ:

LisBeth
09.06.2013, 22:43
1.Բրետ Իստոն Էլլիս – psyco vs Պալանիկ Choke.
2.Առաջինը գուշակիր ինքդ շարքից ա, երկրորդն էլ Պալանիկ ուսումնասիրելու գործընթացի մեջ ա մտնում։
3.Choke –ը հակագովազդով ա սկսվում, իբր, գործ չունես, քեզ նեղություն մի տուր, մի քանի էջից դու էլ չես ուզենա շարունակես, ավելի լավ ա գնա բժիշկ դառի ևն, ու ամեն ինչ ճիշտ ա ասում։ psyco – ինչ որ բան զսպվածության ու բարեկամության մասին, շատ դիպուկ։
4.Չեմ նայում, դեռ սկզբներում եմ երևի, չէ, Choke –ը մի քիչ առաջ եմ։
5.Պալանիկի 4–րդ գործն ա որ կարդում եմ, կարծիքս անփոփոխ ա, ամեն մարդու համար չի, բայց ով իրան սիրում ա դա եթե չասեմ հիմնական ա, կասեմ երկարատև ա, կլանող ա գրում, որ սկսում ես պետք ա կարդաս, կարդաս, ու անընդհատ մի նոր բան մոգոնում ա։
Psyco-ի մասին շատ դրական կարծիքներ եմ լսել, որոնք մեծամասամբ կիսում եմ։ Ֆիլմը մինչև վերջ չեմ նայել, համեմատության համար սկիզբը նայեցի, ավելի "թեթև" էր:)), ասեմ ինչի, որովհետև, արա, դե էդ բրենդբերի անուններն էնքան շատ ա, գլուխդ ֆռում ա, առավել ևս որ դրանց մեծ մասը անծանոթ են։ Ես կերա էսինչը, հագա Էսինչը, ոռս սրբեցի էսինչ զուգարանի թղթով։
Վերջն են, երկուսն էլ։

Հ.Գ. սրանք պետք ա ներառվի դպրոցական ծրագրի մեջ, լրիվ ուսուցողական բնույթի գրականություն ա :D

StrangeLittleGirl
09.06.2013, 23:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Շելլի - Ֆրանկենշտայն (կամ երևի անգլերեն Ֆրանկենստեյն)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Կուրսերայի ջանը սաղ, ես դեռ հույս ունեմ, որ էդ դասընթացը հաղթահարելու եմ :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

TO Mrs. Saville, England

You will rejoice to hear that no disaster has accompanied the commencement of an enterprise which you have regarded with such evil forebodings. I arrived here yesterday, and my first task is to assure my dear sister of my welfare and increasing confidence in the success of my undertaking.

4. Ո՞ր էջն եք հասել։

Հենց նոր եմ սկսել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Ի՞նչ կարծիք, նոր եմ սկսել :)) Բայց դե հաշվի առնելով էս ծրագրում ընդգրկված գրականությունը պիտի ասեմ, որ հաստատ էլի մի քանի գիշեր վախից չեմ քնելու:

Diana99
10.06.2013, 10:01
Շատ բուռն քննարկում ստացվեց իմ պատճառով :oy:))

Անվերնագիր
12.06.2013, 23:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ուխտագնացություն դեպի երկիր (Ժողովածու)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Շատ հարզատ մարդու գրադարանն էի փորփրում ու պատահական աչքս դիպավ աչքի բոցին,
ու ձեռքերս մեկնեցի :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Եթե աստղերը գիշերային երկնքում առկայծեին միայն հազար տարին մեկ անգամ, որպիսի՜ ջերմ հավատով կհամակվեին մարդիկ՝ սերնդեսերունդ պահպանելով հիշողությունը աստծո քաղաքի մասին:
Էմերսոն

4. Ո՞ր էջն եք հասել։

Արդեն վերջացրել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Այզեկ Ազիմով
Եվ եղավ խավար- Մի քանի ժամից կիջնի խավար ամբոխջ մոլորակով մեկ, և այդ խավարից մարդիկ կխելագարվեն, մի՞թե չի կարող օգնել գիտություն, իսկ պաշտպանմունքը՞: Ժողովածուի թերևս լավագույն ստեղծագորոծությունը, դուրս շատ էկավ: Հիշում եմ, որ գրքի ինչ որ հատված հետ համաձայն չէի, բայց հիմա չեմ հիշում, թե որ:

Անսպասելի հաղթանակ- Երկիր մոլորակի բնակչությունը ռոբոտներ է ուղարկում նոր հայտնաբերված մոլորակի քաղաքակրթությունը ուսումնասիրելու համար: Ռոբոտներին սպասվում է շատ հետաքրքիր ուսումնասիրություն: Լավ խնդալու պատմություն ա,հավեսն էր

Քլիֆորդ Սայմակ

Գյուղի խենթը- Տղան շատ անսպասելիորեն իր մոտ հայտնաբերում է գերբնական կարողություներ, սկզբում նա վրեժ է լուծում իր թշնամիներից, իսկ հետո հասկանում է, որ այդ կարողությունները կարելի է ավելի խելամտորեն օգտագործել...: Ցնդած բան ա, բայց ես ինչո՞ւ գիտեյի, որ գերբանական կարողություններ ունենալը մենակ քաղաքում ապրողներին ա բնորոշ, :)) :

Սարքիր ինքդ- Գորդոն Նայթ ասես նստած լիներ ասեղների վրա. նա անհամբեր սպասում էր հինգժամյա աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ տուն սլանար: Հենց այսօր պետք է ստանար «« Սարքիր ինքդ»» ընկերությունը պատվիրած կոմպլեկտը և անհամաբեր ուզում էր գործի անցնել: Բայց Նայթը ստանում է ուրիշ բան, ուրիշ ավելի ՀԶՈՐ մի բան: Էս էլ ժողովածուի լավագույններից էր:
Սիրունիկը- Մի քանի տիեզերագնացներ ««Սիրունիկ»» անունով տիեզերանավի հետ բարձրանում ա են տիեզերք:Տիեզերքում շատ անսպասելիորեն տիեզերագնացները հայտնաբերում են, որ Սիրունիկը այդքան էլ սովորական տիեզերանավ չէ: Ցնդած պատմությունա : Ընդհանրապես Քլիֆորդ Սայմակը ինձ համար մեծ բացահայտում էր, արժի իր գործերին ավելի շուշուտ անրադառնալ:
Հարի Հարիսոն

Վարպետը- Սյուժեն էտքան լավ չեմ հիշում :P, ինչ որ մողեսների մասին էր,

Ոստիկան ռոբոտը- տոշնի համանուն կինոն ա, ուղղակի ստեղ համ սյուժեն ա լավը, համ էլ գործողություննրը կատարվում են այլ մոլորակում:

Ռեյ Բրեդբերի

Մայն ու աղջիկը- շատ կարճ պատմություն երիտասարդի ու արդեն պատկառելի տարիք ունեցող կնոջ մասին- Լրիվ Բրեդբերի ոճով, շատ լավն էր, ««Dandelion Wine»»-ին էլ մի քիչ նման

Ռոբերտ Յանգ
Հարբած հողը- Մարսերեն առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքն է, որ հասել է երկիր, և, բացի այն, որ ունի ինքնուրույն արժեք, դա կարդալուց հետո կարելի է անել մի շարք հետաքրքիր եզրակացություններ.
1.Մարսեցիները շատ նման են մեզ
2.Նրանց քաղաքակրթությունը շատ նման է մեր քաղաքակրթությանը
3. Ինչպես Երկրի ֆանտաստ գրողներն են օգտագործում մեր հասարակության արատները պատկերելու համար, այնպես էլ Մարսի գրողներն եմ օգտագորոծում Երկիրը, որպեսզի պատկերեն իրենց հասարակության արատները
4.վ այդ արատների պատկերումը չափազանցրել են ինչպես մարսի այնպես էլ Երկրի ֆանտաստ գրողներըմ և մարսեցի որոշ գրողներ սկսել են պարոդիաներ գրել իրենց կոլեգաներին
5. այս պատմվածքը վերաբերվում է վերջին կետին:( Հատված գրքից) :

Մեխանիկական թզենու տերևը - դուրս չեկավ: Ինչ-որ աղջակա մասին ա, ով վերջում գտնում ա իր սիրուն

Ռոբերտ Շեքլի

Ուխտագնացություն դեպի երկիր: Այլ մոլորակից գլխավոր հերոսը գալիս է Երկիր, որպեսզի գտնի միակ ու անկրկնելի սերը, սակայն Երկրում էլ էն լավ ժամանակները չեն. էտքան էլ լավը չեր

Ռիչարդ Ուորմսեր

Պան Սատիրուս. - Պան Սատիրուս անունով շիմպանզեին Ամերիկան ուղեծիր է արձակում, սկզբում ամեն ինչ հաջող է ընթանում, բայց երկրորդ աստիճանը ազատվելուց հետո տիեզերանավը կատարում է չնախատեսված շարժումներ և արևելքի փոխարեն շարժվում է դեպի Արևմուտք: Հետագայում պարզվում է նաև, որ Պանը երկնքում շարժվել է լույսի արագությունից ավելի արագ: Եվ այս ամենի համար Պանը պետք է պատասխան տա Ամերիկայի իշխանություններին: Սկզբից ինձ թվում էր որ «« Կապիկների մոլորակի»»-ի նման ինչ որ բան կլինի...սենց էլ վատը չէր, ուղղակի իմ կարծիքով սյուժեն կարելի էր ավելի սուր ներկայացնել

Շինարար
24.06.2013, 13:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ջորջ Մարտին "Արքաների բախումը" ("Երբ բախվում են արքաները" :)) ):

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

"Գահերի խաղն" ու Ձվիկի պատմվածքներն ավարտեցի, սրա հերթն ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Առավոտ ծեգին գիսաստղի հետագծի նկարագրության մասին նախադասություն ա՝ հագեցած արյան հետ համեմատությամբ:

4. Ո՞ր էջն եք հասել։

Ռուֆուսի ուղարկած տարբերակով` 66:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Չնայած կերպարները շատ են, ու որ չխառնեմ, նոր կերպարներ հանդիպելիս դիմում եմ վիքիի օգնությանը, երբեմն պարզում, որ էդ կերպարին էս վերջերս էլի եմ հանդիպել, այսինքն ընդհանուր սյուժետային գծերն արդեն պարզ են, էլ չեմ ասում, որ սերիալն էլ եմ նայել, բայց էդ ամենի հետ կլանված կարդում եմ: Ոնց զգացել եմ, մեծ մասամբ սաղ Դաեներիսին են բալետ անում, բայց ես հեչ համաձայն չեմ, որ ինքը գա ու գրավի գահը, այ բանը, էստեղ իրար վիզ են կրծում, իրար մորթում, պայքարում, մեկ էլ գիտեմ ոչ որտեղից իրա վիշապներով գա ամեն ինչին տեր կանգնի՞: Մի խոսքով, էդ աստիճան տարել ա գիրքը ինձ :))

StrangeLittleGirl
24.06.2013, 16:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Procrastination: why you do it, what to do about it now, հեղինակներ՝ Jane Burka, Lenora Yuen

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Կուրսեցիներով սեղանի շուրջ հավաքված խոսում էինք: Խոսք գնաց թեզը գրել չկարողանալու ու անընդհատ հետաձգելու մասին, մի կուրսեցիս ասեց՝ թե սենց սենց գիրք կա, լավն ա, կուղարկեմ, սաղովս կարդանք:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Առավոտ ծեգին գիսաստղի հետագծի նկարագրության մասին նախադասություն ա՝ հագեցած արյան հետ համեմատությամբ:
About four weeks into our first Procrastination Group at UCBerkeley, a student said with surprise, “Procrastination is like a
dandelion. You pull it up and think you’ve got it, but then it turns out the roots are so deep, it just grows back.”

4. Ո՞ր էջն եք հասել։
76

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Չնայած թերահավատորեն սկսեցի կարդալ, որովհետև թվում էր, թե գործերը հետաձգելու/անելուց խուսափելու ու դրանց լուծման մասին ամեն ինչ գիտեի, էն ա, որ պրակտիկ որևէ բան չեմ կարում անեմ: Բայց փաստորեն չէ: Շատ խորն են վերլուծում գործերը հետաձգելու/չանելու պատճառները: Ես դրանցից մեկի մեջ ինձ տեսա, մի երկուսի մեջ էլ մենակ շատ կոնկրետ դեպքերում: Բայց ամենակարևորը՝ գրքում նենց դեպքեր են նկարագրված, որ ասում ես՝ ինչ լավ ա ես տենց չեմ: Մի խոսքով, ով խնդիր ունի աշխատանքը ժամանակին ու որակով անելու հետ կապված, անպայման խորհուրդ կտայի կարդալ:

Շինարար
24.06.2013, 17:07
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Առավոտ ծեգին գիսաստղի հետագծի նկարագրության մասին նախադասություն ա՝ հագեցած արյան հետ համեմատությամբ:
Բյուր, ես էլ եմ նախորդ գրառումը մեջբերում, որ հարցերը թազա չարտագրեմ, բայց աշխատում եմ նախորդ պատասխանները համենայն դեպս ջնջել:D

StrangeLittleGirl
25.06.2013, 01:29
Բյուր, ես էլ եմ նախորդ գրառումը մեջբերում, որ հարցերը թազա չարտագրեմ, բայց աշխատում եմ նախորդ պատասխանները համենայն դեպս ջնջել:D
էս մեկն էլ բաց եմ թողել :D

Վոլտերա
25.06.2013, 15:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա: Հայնրիխ Բյոլ- Բիլյարդ ինն անց կեսին
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։ Մոտս գովացել են :))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը): Այն առավոտ Ֆեմելը նրա հետ առաջին անգամ անքաղաքավարի եղավ, կարելի է ասել՝ կոպիտ:
4. Ո՞ր էջն եք հասել։ 200
5. Ձեր կարծիքը մինչև հիմա։ Սկզբի մասն ահագին թեթև էր կարդացվում, հումորով էր գրված: Բայց մի 80 էջ հետո ոնց որ լրիվ ուրիշ գիրք կարդայի: Սկսեց ահավոր ծանրանալ, լրջանալ: Նենց տպավորություն ա, որ գրողը սկզբից ուրիշ բանա ուզել գրել, հետո միտքը փոխել ա:

Վոլտերա
28.06.2013, 14:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա: Մարիո Պյուզո-Կնքահայրը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։ Իմփոն էր մոտս գովացել :hands
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը): Ամերիգո Բոնասերան Նյու Յորքի Երրորդ շրջանային դատարանում նստած սպասում էր, թե երբ պետք է արդարադատություն կատարվի և պատժվեն մեղավորները, որ դաժանորեն խոշտանգել էին իր դստերը, փորձելով բռնաբարել:
4. Ո՞ր էջն եք հասել։ 150:8
5. Ձեր կարծիքը մինչև հիմա։ Շատ հավեսն ա: Թեթև սիրուն գրված գործ ա: Կնքահոր կերպարը լրիվ սպանում ա:love

Շինարար
01.07.2013, 13:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ջորջ Մարտին «Թրերի փոթորիկ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Դե հերթով կարդում եմ էլի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Գորշ ու ահավոր ցուրտ օր էր, և շները հետքը չէին վերցնում:

4. Ո՞ր էջն եք հասել։
Կեսերն անցել եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Քանի գնում համոզվում եմ, որ ահավոր մեծ ա «Պատերազմ և խաղաղության» ազդեցությունը ու ոչ միայն պատումի ոճի առումով: Նախ «Պատերազմից» հետո պատմելու էս ձևին ուղղակի սիրահարված եմ: Ու հիմա անկախ ինձնից ամեն ինչում «Պատերազմն» եմ փնտրում ու նույնիսկ գտնում եմ: Արյայի, Սանսայի, Սելիսի արտաքինի, բեղիկների նկարագրությունը, Ռոբբի՝ կինոյի մեջի տղու մահը վեպի կեսերում, Լորասի սերն իրա արքայի հանդեպ, մի խոսքով լիքը-լիքը բաներ կան նաև «Պատերազմում»: Նույնություններ չեն, նմանություններ են: Վիքիում կարդացի, որ օգտվել ա ոչ միայն պատմական աղբյուրներից, այլև պատմավեպերից, «Պատերազմի» մասին խոսք չկար, բայց ինձ էսպես զուգահեռներ տանելով կարդալն ավելի հետաքրքիր ա, թեկուզ սխալված լինեմ: Իհարկե սա շատ ավելի թեթև ա, Տոլստոյի երկար, գիտականին մոտեցող հեղինակի խոսքերը, վերլուծությունները չկան, ամեն ինչ ասվում ա հիմնականում երկխոսությունների միջոցով, ինչը ահագին հեշտացնում ա ընթերցանությունը, բայց մյուս կողմից էլ շատ ավելի սերիալային ա: Ինձ դուր չի գալիս, որ հիմնականում կենտրոնացած ա իշխանական տների փոխհարաբերությունների վրա. ի վերջո իրա ստեղծած աշխարհն ա, կուզենայի նաև գլխավոր կերպարների մեջ լինեին հասարակ գյուղացների, արհեստավորներ, նրանց կյանքը, կյանքում տեղի ունեցող փոփոխություններն էլ ցույց տար էս բոլոր գահերի խաղերի ֆոնի վրա: Իհարկե կան մեկ-երկուսը, բայց շատ չի կենտրոնացել, մինչդեռ հետաքրքիր կլիներ ավելի խորությամբ տեսնել այդ ամենը, մեկ-երկու ՓՕՎ էլ կարելի էր հասարակության էդ շերտերից ունենալ: Ի վերջո, էսպիսի հսկայական աշխարհ ա հորինել, էդպես ավելի ամբողջական կլիներ: Դեռ հետաքրքիր ա, չնայած արդեն ջղայնանում եմ՝ գիտակցելով, որ նույնիսկ եթե հաջորդ տասը տարվա մեջ ավարտի էլ վեպը, դրանից հետո անընդհատ հետգրություններ ու նոր պատմություններ ա գրելու ու մինչև իր մահ ընթերցողներին կախման մեջ ա պահելու Վեսթերոսից:

Diana99
02.07.2013, 14:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա-Ֆիրդուսի «Ռոստամ և Սոհրաբ»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա -Ընկերուհիս էր գովում,ես էլ որոշեցի կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Ականջ արա ավանդական այս վիպերգին հինավուրց,
Հոր և որդու կռվի մասին քեզ պատմեմ մի զրույց:
4. Ո՞ր էջն եք հասել-30/175
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Շատ հետաքրքիր է կարդացվում ու մի շնչով:)

Շինարար
06.07.2013, 16:14
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ջորջ Մարտին «Խնջույք ագռավների համար»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Որովհետև երրորդից հետո գալիս ա չորրորդը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

-Վիշապներ,- ասաց Մոլլանդերը:

4. Ո՞ր էջն եք հասել։

Կեսերն անցել եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Ինձ թվում ա՝ չորրորդ հատորի անհետաքրքիր լինելու մասին խոսակցությունները փոքր-ինչ ուռճացված են: Հաշվենք՝ առաջին հատորն ա, չունենք արդեն սիրելի դարձած կերպարներ: Էս ու նախորդ գիրքը ինձ համար շատ սիրելի կերպար դարձրին Ջայմեին: Մինչև հիմա իրեն տեսնում էինք էն մարդկանց միջոցով, ովքեր իրենց պատճառներն ունեին իրեն չսիրելու, իսկ հիմա հասկանում ենք, որ իրեն չսիրողներից գոնե վատը չի: Մարտինը մի արասցե, եթե նրա հետ ինչ-որ վատ բան կատարվի, շատ ծանր կտանեմ: Ռոբերտը ընդհանրապես որպես կերպար զրոյացավ, ահագին գարշելի մարդ ա: Էդդարդն էլ աչքիցս ահագին ընկավ, որովհետև հավատարմությունը՝ հավատարմություն, բա ո՞ւր մնաց հավատարմությունը պետության շահին, արդարությանը, հո էդ անտեր արդարությունը մենակ թագավորի ով լինելով չի՝ ըստ ժառանգականության կամ չեմ իմանում ինչի, բա ժողովրդի համար նրա թագավոր լինելը ո՞նց կլինի: Վերջը, ինքն իր սկզբունքներին, իր մշտապես ճշմարտացի լինելուն սիրահարված մեկն ա եղել փաստորեն նա:

StrangeLittleGirl
06.07.2013, 16:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Վելս - «Դոկտոր Մորոյի կղզին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Էլի գլխավոր մեղավորը Կուրսերան ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Հավես չկա գտնելու, քինդլով էի կարդում:

4. Ո՞ր էջն եք հասել։

Վերջացրել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Կայֆ էր: :)) Ինձ թվում ա՝ էս վերջին տարիներին էնքան շատ եմ ժամանակակից գրականություն կարդացել, որ մոռացել եմ, թե տասնիններորդ դարում ինչ կար-չկար գրական աշխարհում, ու էս Կուրսերայի դասընթացի գրքերը շատ հետաքրքիր կերպով են արտացոլում դարաշրջանը (դե հեսա քսաներորդ դար ենք տեղափոխվելու, բայց էդ հեչ): Հավես ա համ էլ դասընթացի կոնտեքստում գրքերը կարդալը, որովհետև կոնկրետ բաների վրա ես կենտրոնանում, փորձում ես խորանալ ու գործի մեջ տեսնել բաներ, որոնք չկան :))

Հա, հլը Վելսի վրա եմ: «Անտեսանելի մարդն» էլ պիտի կարդամ (փոքր ժամանակ սարսափում էի էդ գրքի վերնագրից):

Այբ
06.07.2013, 17:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Քննության եմ, իսկ հարցաշարի մեջ այս վեպից հարցեր կան:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Մի նեղ արահետ էր ոլորվում Քաշաթաղքի մթին անտառների միջով:
4. Ո՞ր էջն եք հասել:
370\841
5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Առհասարակ սիրում եմ պատմավեպեր: Այս վեպն էլ կարդացվում է, ոչինչ: Բայց վստահ եմ, որ եթե վեպը կարդայի մի քանի տարի առաջ, հաստատ տպավորությունս ուրիշ էր լինելու:

Անվերնագիր
07.07.2013, 11:11
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սքոտ Ֆիցջերալդ- Մեծն Գեթսբի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
էս ա հարյուր տարի ա որոշել էի կարդալ, բայց ձեռս չեր բռնում, հավես չկար, ավելի ճիշտ՝ կլասիկայի հավես չկար: Կարդալուս հիմանական պատճառը դարձավ Հարուկի Մուրակամին. մի երկու լավ խոսք ասեց, տենց հետաքրքրություն առաջացավ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Գլուխ առաջին :))

4. Ո՞ր էջն եք հասել։

Վերջացրել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Ասում ա Ֆիցջերալդը հազար անգամ գրել-ջնջել ա՝ մթոմ իդելաական լինի, ասում ա Ֆիցջերալդը շատ տվայտանքների մեջ ա ընկել գրքի անունն ընտրելիս, ասում ա էս (http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/e/e8/The-great-gatsby.jpg/200px-The-great-gatsby.jpg) աբլոժկեն էնքան ա հիացրել Ֆիցջերալդին, որ իր ա խոսքերով գիրքն ու էտ նկարը համաձուլվել են:
Լավ դե զզվցրիք, ջհանդամ, թե ինչ են ասում :)):
ԿարՁիքս.(քիչ մը սպոյլերոտ)
Եսիմ, չգիտեմ էլ ինչ ասեմ. ուշքս չի գնում սենց գրքերի համար, դրա համար էլ, երևի, դուրս չեկավ: Գեթսբին լավն էր, ինչ խոսք,բայց խորհրդավորությունը,առեղծվածային լինեը, ԻՀԿ, էտքան էլ գագաթնակետին չէր հասնում, ոնց որ ասում էին: Բոցը գիտեք ո՞րն էր, վերջում սպասում էի, որ Վիլսոնը կրակելույա Դեյզիի վրա, բայց Գեսբին հասցնում ա ջանով փակի և գնդակը կպնում ա իրեն, և ոչ թե Դեռյիին :)): Էս կլասիկաներից ինչ ասես կսպասես:
Մի խոսքով. Ով սուր զգացողությունների կարիք Չունի, թող կարդա :)) :

Հ.Գ. Իսկ հենց հիմա՝ հանգիստ սրտով, ամեն մի տողից հաճույք ստանալով, կարդում եմ Հերբերտ Ուելսի ««Անտեսանելի մարդը»»:

StrangeLittleGirl
09.07.2013, 00:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ուելս - «Անտեսանելի մարդը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Անվերնագիրը վարակեց :D Չէ, խաբում եմ, Կուրսերայի ջանը սաղ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Ալարում եմ քինդլս հետ պտտացնեմ: Դե պիտի Chapter 1 լինի էլի :D

4. Ո՞ր էջն եք հասել։
8%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Էս Ուելսն ինձ դզում ա հա: Ուֆ-ուֆ, կորչի դեպրեսիվ գրականությունը, պետք ա սենց բաներ կարդալ:

Lílium
09.07.2013, 01:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Լուիջի Պիրանդելլո «Ծերերն ու երիտասարդները»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Պապիկս խորհուրդ տվեց :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Իմ երեխաներին՝ այսօր երիտասարդ,վաղը ՝ ծեր:
4. Ո՞ր էջն եք հասել:
174

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում…

ԱնԱիդա
09.07.2013, 18:12
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ջովաննի Բոկաչչո, Դեկամերոն
ընկերուհիս խորհուրդ տվեց
ՍԿՍՎՈՒՄ Է ԳԻՐՔՆ ԱՅՍ - Դեկամերոն կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա մեջ պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ
60
հետաքրքրիր է

my Charlie
10.07.2013, 10:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սքոթ Ֆիցջերալդ «Գիշերն Անույշ է»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Սիրում եմ հեղինակին, հետո էլ ասեցին որ շատ լավն ա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
1917 թվականի գարնանը, երբ բժիշկ Ռիչարդ Դայվերը առաջին անգամ եկավ Ցյուրիխ, քսանվեց տարեկան էր՝ հիանալի տաիրք տղամարդու համար, ամուրիի իսկական ծաղկուն հասակ:

4. Ո՞ր էջն եք հասել։
279

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Լավն է: Հատկապես շատ եմ հավանում Դիք Դայվերի կերպարը, Նիքոլինն էլ, չնայած որ սկզբում դուրս չէր գալիս: Բայց էն իմ սիրած խորությունը չկա վեպի մեջ, հեշտ ա առաջ գնում, ու լարված չի պահում ընդհանրապես, իսկ տենցները ավելի շատ վանող են: Ճիշտ ա, էդքան էլ եսիմ ինչ չի, բայց էն գրքերից ա, որ չես փոշմանելու որ կարդացել ես:

Շինարար
10.07.2013, 21:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ջորջ Մարտին «Պար դրակոնների (վիշապների՞) հետ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Ասա է, ասա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Մարդու գարշահոտով, թե նեխածահոտով լցված գիշեր էր:

4. Ո՞ր էջն եք հասել։

Սա դանդաղ ա առաջ գնում, դեռ քառորդ մասն էլ չեմ կարդացել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Արդեն ասացի, որ շատ դժվար եմ կարդում: Անընդհատ վերադառնում ա նույն դրվագներին՝ ոնց որ ընթերցողի ուշադրությունը որոշ կարևոր պահերի վրա պահելու համար նույն կերպ, ոնց սերիալներում մեկ էլ գլխավոր հերոսը նստած հիշողությունների գիրկն ա ընկնում ու նախորդ սերիաներից տասը րոպեանոց հատվածներ են ցույց տալիս: Չգիտեմ, չորրորդ հատորը, որ էդքան փնովվում էր, ավելի հետաքրքիր էր, քան սա: Չգիտեմ՝ ինձ ա թվում, թե իրոք նույնիսկ Տիրիոնն էլ նախկինի պես սրամիտ չի: Չնայած ասացի, որ դեռ քառորդ մասն էլ չեմ կարդացել, գուցե ընթացքում ամեն բան տեղն ընկնի:

Diana99
13.07.2013, 10:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Դպրոցում են հանձնարարել :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Չեմ հիշում

4. Ո՞ր էջն եք հասել։
40/333

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Կարծիք դեռ չունեմ ,դեռ նոր եմ կարդում տեսնենք ինչ կլինի ;)

Moonwalker
16.07.2013, 14:46
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սթիվեն Քինգ - «Մութ աշտարակը. հրաձիգը» (The Dark Tower I: The Gunslinger)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Դե բնական ա՝ առանց սրա չէր լինի, մի օր պիտի սկսեի էլի: Քանի որ կարգին բաբաթին ա ողջ սերիան, որոշել էր՝ բանակում կարդալ, բայց երկու կանխազգացում ունեմ՝
1. կա՛մ բանակ չեմ գնալու
2. կա՛մ Քինգը էսօր-էքուց գնալու ա ի վերին Երուսաղեմ (թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, երևի բոլորս էլ առաջին տարբերակի կողմից ենք::)) ), իսկ էդ ժամանակ մի քիչ ուրիշ կլինi:
Համ էլ շատ ա եղել, որ մոտս սրանից խոսացել են ու մի տեսակ ամոթանման մի բան եմ զգացել, որ չեմ կարդացել: Բայց դե սկսել ենք արդեն ու էլ հետդարձ չկա::pardon

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Շա՜տ-շատ հայտնի նախադասություն ա: Անգամ մինչև սկսելս անգիր գիտեի՝ «The man in black fled across the desert, and the gunslinger followed»:

4. Ո՞ր էջն եք հասել։

~ 30/304

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Արդեն նախատրամադրված էի, որ դուրս գալու ա: Ու հլը որ ավելին քան արդարանում են սպասումներս: Մանավանդ, որ թե՛ հեղինակը ու թե՛ համարյա բոլորն ասում են, որ առաջին հատորն ամենածանր մարսվողն ա: Եթե ես հաղթահարում են, կլանում ա մինչև վերջ: Երեկ գիշեր եմ սկսել մի քիչ ու արդեն ապրում եմ Քինգի ստեղծած մոգական մթնոլորտում:))

Համ էլ գրքի բնաբանը ահավոր հավանեցի՝ Թոմաս Վուլֆից էր: Փաստորեն էդ «Look Homeward, Angel»-ն էլ մտավ հերթի ցուցակ:

Անվերնագիր
16.07.2013, 16:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սթիվեն Քինգ - «Մութ աշտարակը. Երեքի դուրսբերումը» ( The Dark Tower II: The Drawing of the Three)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Որովհետև առաջինից հետո երկրորդն են կարդում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

««Երեքի դուրսբերումը»» մութ աշտատարկ անունն ունեցող պատմության երկրորդ մասն է, ոգևորված և որոշ չափով հիմնված Ռոբերտ Բրաունիգի ««Չայլդ Ռոլանդը Մութ աշտարակ եկավ» գրքի վրա, որն իր հերթին գալիս է «« Լիր արքա»»-ից:

4. Ո՞ր էջն եք հասել։

40/399

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Հիանալի պատմության հիանալի շարունակություն

StrangeLittleGirl
17.07.2013, 13:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Շառլոթ Փերքինս Գիլման - «Հերլանդ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Կուրսերան: :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Սա գրում եմ հիշողությանս վրա հույս դնելով, դժբախտաբար:

4. Ո՞ր էջն եք հասել։

5%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Ֆեմինիզմի հոտ ա գալիս :))

StrangeLittleGirl
21.07.2013, 00:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Էդգար Ռայս Բուրոուզ - «Մարսի արքայադուստրը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Կուրսերան: :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Ես ծեր մարդ եմ, թե ինչքան ծեր, ինքս էլ չգիտեմ:

4. Ո՞ր էջն եք հասել։

5%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Մմմ, հլը որ զոռով եմ կարդում:

Diana99
21.07.2013, 09:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Մովսես Խորենացի- «Հայոց Պատմություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Դպրոցում են հանձնարարել
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Չեմ հիշում

4. Ո՞ր էջն եք հասել։
160/317

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Մի կերպ ինձ ստիպելով կարդում եմ :[

Գալաթեա
22.07.2013, 03:58
LIfe of Pi (http://www.google.com/imgres?imgurl=http://www.potofthots.com/wp-content/uploads/2012/11/life-of-pi-book-cover.jpg&imgrefurl=http://potofthots.com/2012/11/life-of-pi-yann-martel-book-review.html&h=800&w=600&sz=96&tbnid=yHADjsN1mWSQ7M:&tbnh=90&tbnw=68&zoom=1&usg=__n4aeqOfoK3Z3Lu8Fq7Zn1SWdmj4=&docid=VC6c5NxrSdRcdM&sa=X&ei=h3TsUdC1MIy2PaGbgNAI&ved=0CEsQ9QEwAw&dur=366)-ն եմ կարդում:

Շատ-շատ լավն ա, կարդացեք, ցանկալի ա՝ անգլերենը: Շատ սիրուն լեզվով ա գրած:

Diana99
22.07.2013, 15:09
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ժյուլ Վեռն - «Խորհրդավոր կղզի»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Վերջերս կարդացած ձանձրալի գրքերից հետո ինձ օդ ու ջրի պես պետք էր որևէ հետաքրքիր գիրք կարդալ :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Չեմ հիշում

4. Ո՞ր էջն եք հասել։

170/538

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Շատ հետաքրքիր գիրք է ու մի շնչով կարդացվող :)
Մմմ, հլը որ զոռով եմ կարդում:

StrangeLittleGirl
22.07.2013, 15:41
LIfe of Pi (http://www.google.com/imgres?imgurl=http://www.potofthots.com/wp-content/uploads/2012/11/life-of-pi-book-cover.jpg&imgrefurl=http://potofthots.com/2012/11/life-of-pi-yann-martel-book-review.html&h=800&w=600&sz=96&tbnid=yHADjsN1mWSQ7M:&tbnh=90&tbnw=68&zoom=1&usg=__n4aeqOfoK3Z3Lu8Fq7Zn1SWdmj4=&docid=VC6c5NxrSdRcdM&sa=X&ei=h3TsUdC1MIy2PaGbgNAI&ved=0CEsQ9QEwAw&dur=366)-ն եմ կարդում:

Շատ-շատ լավն ա, կարդացեք, ցանկալի ա՝ անգլերենը: Շատ սիրուն լեզվով ա գրած:

Է՜հ Գալ, կինոն տեսել եմ :( թե չէ գիրքը ձեռիս տակ կա:

Գալաթեա
22.07.2013, 16:21
Է՜հ Գալ, կինոն տեսել եմ :( թե չէ գիրքը ձեռիս տակ կա:

Ես դիտմամբ սկզբում գիրքը կարդացի, Բյուր: Չեմ սիրում սկզբում կինոն նայած լինել:
Մերսի, Անվերնագիր ջան :)

StrangeLittleGirl
22.07.2013, 16:55
Ես դիտմամբ սկզբում գիրքը կարդացի, Բյուր: Չեմ սիրում սկզբում կինոն նայած լինել:
Մերսի, Անվերնագիր ջան :)

Ես էլ չեմ սիրում, բայց սա էդ հազվագյուտ դեպքերից ա: Որ կինոն նայեցի, սկի չգիտեի էլ, որ գիրքը կա:

StrangeLittleGirl
25.07.2013, 12:18
[QUOTE=StrangeLittleGirl;2424341]1. Ի՞նչ եք կարդում հիմա:

The Martian Chronicles, հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Կուրսերան: :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

One minute it was Ohio winter, with doors closed, windows locked, the panes blind with frost, icicles fringing every roof, children skiing on slopes, housewives lumbering like great black bears in their furs along the icy streets.

4. Ո՞ր էջն եք հասել։

69

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

էս Բրեդբերին հանճարեղ գրող ա: Հալվելով եմ կարդում: Կարծեմ էլի եմ կարդացել էս գիրքը շատ վաղուց, բայց չէր տպավորվել: Իսկ հիմա լրիվ տանում ա: Բայց հետաքրքիր բան ա էս սայ-ֆայը: Մեջը կարա Բուրոուզի նման զիբիլ լինի, որ կարդում ես ու ասում՝ մթոմ ինչ, մեկ էլ Բրեդբերիի նման հանճարեղ, որ սաղ գիշեր չես քնում, որտև պատկերներն առաջդ են գալիս:

Enna Adoly
25.07.2013, 12:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Հայնրիխ Բյոլ-«Անտերունչ տունը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Փնտրում էի Բյոլի «Ծաղրածուի աչքերովը»,դրա փոխարեն սա գտա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Նա անմիջապես արթնանում էր,երբ գիշերվա կեսին մայրը միացնում էր օդափոխիչը,թեև ռետինե թևերը գրեթե անձայն էին պտտվում.խուլ բզզոց և ժամանակ առ ժամանակ կանգառ,երբ թևերի մեջ էր մտնում վարագույրի ծայրը:
4. Ո՞ր էջն եք հասել։
204/353
5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Ինձ համար նրա մեջ նկարագրվածը խորթ է:Իմ իրականության մեջ այդպիսի ընտանիքներ չկան:
Երկու ընտանիքներն էլ ունեն <<անլուծելի խնդիրներ>>: Բախի ընտանիքի խնդիրները ինձ սարքովի են թվում,դրանք կարող են չլինել: Բրիլախի ընտանիքի միակ իսկական խնդիրը փողն է,իսկ այդ խնդիրը Հայնրիխի նիհար ուսերին է...
Յուրաքանչյուրս նստած մեր կյանքի կինոն ենք նայում...Սիրեցի գիրքը...

Diana99
31.07.2013, 21:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ռոբերտ Լուիս Ստիվենսոն-«Գանձերի կղզին»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Արկածային գրականություն շատ եմ սիրում:)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Ազնվական կալվածատեր Տրելոնին,բժիշկ Լիվսին և ուիրշ ջենտլմեններ խնդրել են ինձ գրել այն բոլորը ,ինչ որ գիտեմ Գանձերի կղզու մասին:
4. Ո՞ր էջն եք հասել։
24/232
5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
:good

Enna Adoly
01.08.2013, 17:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա
<<Գիշատիչների խնջույքը>> Վահե Քաչա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրադարանավարուհին խորհուրդ տվեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Գրքի առաջին մի քանի էջը չկա,սկսում է 7-րդ էջից:
...վիրահատել,ձեռքերը կրծիքն խաչած,պառկած է:Նա սպասում է:Մենք սպասում ենք վերքի վերջնական սպիացմանը:Գանգի վնասվածք էր:Վիրահատումն օգնեց..
4. Ո՞ր էջն եք հասել
58/358
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիրա միայն առաջին պատմվածքի ավարտին նկատեցի,որ գրքում 4 պատմվածք կա:Առաջին պատմվածքը սիրեցի,հեշտ ընթերցեցի:Էսպիսի գրելաոճը ինձ դուր է գալիս:Պատահականությունն է,թե ճակատագիր ,չգիտեմ,բայց համոզված եմ,որ այս պատմվածքը ես պիտի կարդայի հիմա:

Ruby Rue
02.08.2013, 14:30
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հրանտ Մաթևոսյան - «Աշնան Արև»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ակումբը խորհուրդ տվեց: :) Շատ թեմաներում եմ հանդիպել, թե ինչպես են ակումբցիները հիացմունքով խոսում Մաթևոսյանի մասին, ես էլ որոշել էի՝ հենց ժամանակ ունենամ, սխալս ուղղեմ: Համ էլ վաղուց հայերեն գիրք չէի կարդացել, մտածեցի՝ գնալուցս առաջ մի լավ հայ գրողի կարդամ, նոր գնամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր:

4. Ո՞ր էջն եք հասել
10/95

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ համով ու կենդանի լեզվով է գրված: Կարդացածդ նախադասությունները աչքիդ առաջ են գալիս, լավ պատկերացնում ու զգում ես:
Փաստորեն հասարակ գյուղական կյանքն ու գյուղացի կնոջը նկարագրող գիրքն էլ էսքան լավը կարող է լինել: Եթե ժամանակ ունենամ, գրքի մյուս պատմվածքներն էլ անպայման կկարդամ:

Enna Adoly
03.08.2013, 17:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Միխաիլ Բուլգակով - <<Վարպետը և Մարգարիտան>>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ցուցակիս մեջ կար

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Մի անգամ,գարնանը,անասելի շոգ մայրամուտին,Մոսկվայում,Պատրիարքական լճի մոտ երկու քաղաքացի հայտնվեցին:
4. Ո՞ր էջն եք հասել
15/443

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անծանոթը ասաց աթեիստ դառնալուն խանգարող մի նախադասություն. -...բայց ահա թե ի՛նչն է ինձ անհանգստացնում՝եթե աստված չկա,ապա հարց է առաջանում.իսկ ո՞վ է կառավարում մարդկային կյանքը և ընդհանրապես ամբողջ կարգուկանոնը երկրիս երեսին:
«Աղյուսը հենց այնպես և երբեք ոչ մեկի գլխին չի ընկնի»:
Լավա ասում:Շատ լավա ասում:Հենց տեղից սկսեց ինձ հետաքրքրել:

Նիկեա
03.08.2013, 17:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ն.Նոսով ,,Անգետիկի ու նրա ընկերների արկածները,,:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հոպարիս պստոին քնացնելու համար հարմար գիրք է:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Չեմ հիշում,բայց մանչուկների մասին էր:
4. Ո՞ր էջն եք հասել
Տասնութերորդ:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ես ուրախ կլինեի եթե Անգետիկի հետ ապրեի:

Լեդի Վարդ
03.08.2013, 20:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ակսել Բակունց «Միրհավ»,«Ալպիական մանուշակ»,«Ծիրանի փողը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցում էին հանձնարարել
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
«Միրհավ»-Աշուն էր պայծառ աշուն
«Ալպիական մանուշակ»-Կաքավաբերդի գլխին տարին բոլոր…
«Ծիրանի փողը»-Ես թեթում եմ…
4. Ո՞ր էջն եք հասել
չգիտեմ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավն էին մանավանդ «Ալպիական մանուշակ»-ը պատմվածքը

StrangeLittleGirl
04.08.2013, 00:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ուրսուլա ԼըԳին - «Մթության ձախ ձեռքը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի փորձից գուշակեք: Ճիշտ ա, Կուրսերան :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
I'll make my report as if I told a story, for I was taught as a child on my homeworld that Truth is a matter of the imagination.

4. Ո՞ր էջն եք հասել
74

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկզբում շատ անկապ էր: Հիմա մի քիչ ոչինչ, բայց մեկ ա, Բրեդբերիից հետո չի կարդացվում: Ոնց որ հեղինակը չափից շատ մեջտեղից ճղված լինի օրիգինալ բան գրելու համար:

Վոլտերա
06.08.2013, 20:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Վիլյամ Ֆոլքներ-պատմվածքներ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - քլնգողների ինադու :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Խանութում, որտեղ նստած էր հաշտարար դատարանը, պանրի հոտ էր տարածվել (Հրկիզում)

4. Ո՞ր էջն եք հասել-50/200

5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Էն ով էր ասում Ֆոլքները թափելու բան ա :) Հենց մեկը ես: Որովհետև իր <<արջը>> կարդալ չի լինում ծանրության պատճառով: Այ պատմվածքներն ուրիշ են: Հիշում եմ, ոնց էի Խեչոյան կարդալիս ամեն մի բառի վրա փշաքաղվում: Տենց ա: Գրողներ կան ներծծվում են մաշկիդ մեջ ու ամբողջ կյանքում էդտեղից դուրս չեն գալիս: Իհարկե Ֆոլքները ներծծվելուց հեռու ա, բայց լավ ծակել գիտի: Ես էլ թարսի պես սիրում եմ ծակողներին:) Սենց կարդում եմ, զգում եմ ոնց ա ազդում վրաս էդ անտեր բառերի կույտը: Հետո սկսում ա ստամոքսդ ցավալ, հետո գլուխդ, հետո էդ ամեն ինչը ներսա մտնում ու սկսում տակից քանդել: Եթե Մարկես կարդալուց հետո երկար ժամանակ մրջյուններն ու ոսկորները քեզ հանգիստ չեն տալիս, Ֆոլքները բկիդ ա կանգնում ու ոչ մի կերպ կուլ չի գնում: Ու մեկ էլ ինքը չի համոզում: Ուղղակի քեզ մտցնում ա իրա ցեխն ու.. չէ չի հանում: Մենակ մտցնում ա: Ստիպված ես դու ինքդ մի կերպ դուրս գալ: Հետո վերջում ցեխի հետքերը մնում են: Վատն էն ա որ սկսում ես կախում ունենալ էդ մտցնելու գործընթացից ու ծակոցներից հաճույք ստանալ:
Լավն ա Ֆոլքները: Տանջել գիտի:) Ցեխը մտցնելու իրա ոճն ունի, իրա ձևը: Բայց էլի եմ ասում, ներծծվելուց հեռու ա :)

Ռուֆուս
07.08.2013, 00:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Douglas Adams - A Hitchhiker's Guide To The Galaxy

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ֆիլմը տեսել էի ու շատ էի սիրել, գիրքն էլ մի 4 տարի սպասում էր կոմպիս մեջ, թե երբ էի սկսելու իրեն կարդալ ու ամեն անգամ հետաձգում էի: Էն էլ լավ ա, մի երկու հոգի մի քանի օր առաջ ինձ հրապարակային ամոթանք տվեցին, ու սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

The house stood on a slight rise just on the edge of the village.

4. Ո՞ր էջն եք հասել

40%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ կարդացել, սենց հավեսով վաղուց ոչ մի բան չէի կարդացել: Դե գիրքն էլ հրաշք ա, անգլիական համով հումորը վերջն ա :)

Հայկօ
07.08.2013, 01:06
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ֆիլմը տեսել էի ու շատ էի սիրել, գիրքն էլ մի 4 տարի սպասում էր կոմպիս մեջ, թե երբ էի սկսելու իրեն կարդալ ու ամեն անգամ հետաձգում էի: Էն էլ լավ ա, մի երկու հոգի մի քանի օր առաջ ինձ հրապարակային ամոթանք տվեցին, ու սկսեցի կարդալ:

Քանի չես կարդացել-պրծել, մի հատ հրապարակային ամոթանք էլ ես հասցնեմ տալ :P:

StrangeLittleGirl
08.08.2013, 18:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Քորի Դոկտորով - «Փոքր եղբայր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս էլ ու պըրծ :) Կուրսերայի դասընթացի վերջին գիրքն ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
I'm a senior at Cesar Chavez high in San Francisco's sunny Mission district, and that makes me one of the most surveilled people in the world.

4. Ո՞ր էջն եք հասել
34% (կարծեմ մի 400 էջանի գիրք ա, հաշվեք մոտավորապես)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շա՜տ լավն ա, շա՜տ: Դոկտորովը Ամերիկային լրիվ կոխում ա ցեխը, չի հանում: Իբր սայ-ֆայ ա, բայց ախր ամեն ինչ էնքա՜ն ճիշտ ա, էնքա՜ն հավանական, որ ոնց որ մեկի ինքնակենսագրությունը կարդաս:

Enna Adoly
13.08.2013, 17:23
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռեյ Բրեդբերի-«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջապես գտա:D
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Մի ուրիշ առանձնահատուկ հաճույք էր տեսնելթե ինչպես է կրակը լափում իրերըինչպես են դրանք սևանում ու ձևափոխվում:
4. Ո՞ր էջն եք հասել
18/231
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
...Բայց որքան հազվադեպ է պատահում,երբ ուրիշ մարդու դեմքին կարող ես տեսնել քո զգացմունքների,քո նվիրական,թրթռուն մտքերի արտացոլանքը:
Կայֆնա:love

Paris1
13.08.2013, 17:29
Ես հիմա կարդում եմ Գևորգ Մարզպետունին...Կարդում եմ,որովհետև քննության ժամանակ պետք է...Սկսվում է Գառնո ամրոցի նկարագրությամբ.....հասել եմ 300 էջին.....Շատ հետաքրքիր է մի շնչով կարդացվում է:hands

Վոլտերա
13.08.2013, 18:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Լաո Ցզի- ԴԱՈ ԴԷ ՑԶԻՆ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Բուկինիստում տեսա, չդիմացա
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում- ԴԱՈՆ, որ կարող է բառերով արտահայտվել, մշտական ԴԱՈ չէ: Անունը, որ կարող է անվանվել, մշտական անուն չէ: Անանունը սկիզբն է երկնքի ու երկրի, անուն կրողը մայրն է բոլոր իրերի: Կրքերից ազատը տեսնում է հրաշալի գաղտնիքը (ԴԱՈՆ), իսկ նա, ով կրքեր ունի, տեսնում է նրան վերջին ձևի մեջ: Նրանք երկուսն էլ նույն ծագումն ունեն, բայց տարբեր անուններով: Նրանք միասին կոչվում են խորագույն: Անցումը մի խորագույնից դեպի մյուսը՝ դարպասն է բոլոր հրաշալիքների:ԴԱՈՆ հավերժ է ու անանուն, թեև նա չնչին է, սակայն ոչ ոք չի կարող նրան ենթարկել իրեն:
4. Ո՞ր էջն եք հասել- վերջացրել եմ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Հավեսն ա: Սիրում եմ էս կարգի գործեր, կրոնամիստիցիզմը խառնած փիլիսոփայությանը: Էստեղից էլ եմ ահագին պեղումներ արել:
:love Էն օրն էլ քիչ էր մնում ԴԱՈՅԻ անունով երդվեի
Ձեռքից գնում եմ...

Yevuk
14.08.2013, 01:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սոմերսետ Մոեմ - "Թատրոն"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Մի երկու ամիս առաջ դիտել էի "Unpainted veil" ֆիլմը, որը գրված էր Մոեմի համանուն ստեղծագործության հիման վրա: Քանի որ ֆիլմը շատ դուրս եկավ, որոշեցի կարդալ վեպը: Հետո կարդացի ևս մի գործ, որից նույնպես տպավորված էի ու հիմա էլ հասա Մոեմի ամենահայտնի ստեղծագործությանը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում:

Дверь отворилась, Майкл Госселин поднял глаза. В комнату вошла Джулия.
- Это ты? Я тебя не задержу. Всего одну минутку. Только покончу с письмами.
- Я не спешу. Просто зашла посмотреть, какие билеты послали Деннорантам. Что тут делает этот молодой человек?

4. Ո՞ր էջն եք հասել:

20/227

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Ինչ մեղքս թաքցնեմ. հիմնականում նկարագրություններ պարունակող ստեղծագործություններ չեմ սիրում: Մոեմը ինձ ոնց որ փոխում է...

E-la Via
14.08.2013, 11:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Джон Фаулз - "Волхв "

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

ժամանակին ակումբի Leo Negri-n գրել էր գրքի մասին, բացել նայել էի, հետաքրքրել էր, բեռնել էի ու թողել մի օր կարդացվող գրքերի ցուցակում: Էս վերջերս էլ անընդհատ մտքովս անցնում էր: Հասկացա, որ "Մոգի" համար, էդ օրն եկել է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում:

Я родился в 1927 году — единственный сын небогатых англичан, которым до самой смерти не удавалось вырваться за пределы тени уродливой карлицы, королевы Виктории, причудливо простершейся в грядущее. Закончил школу, два года болтался в армии, поступил в Оксфорд; тут-то я и начал понимать, что совсем не тот, каким мне хотелось бы быть.

4. Ո՞ր էջն եք հասել:

21/353

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Թվում էր ծանր է կարդացվելու, բայց լավ էլ հավեսով առաջ եմ գնում: Դեռ այսքանը:

Enna Adoly
18.08.2013, 14:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հայնրիխ Բյոլլ-«Ծաղրածուի աչքերով»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ինքս էլ չգիտեմ ինչի,բայց անպայման ուզում էի կարդալ:Երևի անունը գեղեցիկ թվաց ինձ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Երբ հասա Բոնն,արդեն մթնել էր:Ես ճիգ արի ազատվելու շարժումների այն ավտոմատիզմից ,որ արմատացել էր իմ մեջ հինգ տարվա երթևեկությունների ընթացքում...
4. Ո՞ր էջն եք հասել
35/297
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Զարմանալի սահուն է կարդացվում:Կարելի է ասել հետաքրքիր է:

my Charlie
20.08.2013, 23:30
1 տարի առաջ վերցրեցի որ կարդամ, բայց մի քանի էջ կարդալուց հետո հասկացա որ իմ տարիքի բան չի, ու տենց կիսատ թողեցի,,, չնայած որ լավն էր թվում,,, շատ-շատ եմ սիրում Բյոլիին, պատմվածքներն էլ կարդացեք անպայման, իսկապես լավն են ;)

Վոլտերա
21.08.2013, 15:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա:- Ռեյ Բրեդբերի-451 աստիճան ըստ Ֆարենհայթի
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:- բռնեցի ու որոշեցի :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում:- Ֆարենհայթի 451 աստիճանում թուղթը բռնկվում է ու այրվում
4. Ո՞ր էջն եք հասել:-մի քանի էջ է մնացել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:- Շատ հավեսն ա: Մի շնչով ա կարդացվում: Բայց թույլ գործ ա :)

StrangeLittleGirl
21.08.2013, 15:39

թույլ չի :angry

Enna Adoly
21.08.2013, 15:45

Լավ,հա դու էլ հո չասիր :Մտածելու շատ բան կա մեջը...

Moonwalker
21.08.2013, 15:55
թույլ չի :angry

Հա, չէի ասի, որ թույլ ա, բայց, ԻՀԿ, Բրեդբերին ավելի հաջող բաներ ունի: :pardon

StrangeLittleGirl
21.08.2013, 18:08
Հա, չէի ասի, որ թույլ ա, բայց, ԻՀԿ, Բրեդբերին ավելի հաջող բաներ ունի: :pardon

Դե Խատուտիկի գինին ու Մարսի քրոնիկաները ես ավելի շատ սիրեցի, բայց ասենք 451-ը տասնմեկ տարեկանում եմ կարդացել, Խատուտիկը 23-ում, Մարսն էլ վերջերս: Երևի 451-ը նորից կարդամ:

StrangeLittleGirl
24.08.2013, 23:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Նաբոկովի «Կամերա օբսկուրան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գիրք նվիրելու օրվա առթիվ ֆեյսբուքում Սեդա Շեկոյանը մրցույթ էր հայտարարել, պետք էր համոզել, որ գիրքը տա: Ես էլ համոզեցի (թե չէ ինչ լայք, ինչ բան): Տենց, մի քանի օր առաջ գիրքը հասավ, ասեցի՝ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կներեք, կիրիլիցա չկա կոմպիս վրա, տրանսլիտն էլ ակումբում արգելվում ա :))

4. Ո՞ր էջն եք հասել:
10/254

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Տո ինչ կարծիք է: Հազար տարի առաջ եմ վերջին անգամ ռուսերեն գեղարվեստական գիրք կարդացել: Մի հատ հլը լեզվին հաշտվեմ, հետո կմտածեմ՝ դուրս գալի՞ս ա, թե՞ չէ

Չղժժաք վրաս, բայց նորից էս եմ կարդում, ու ոչ թե երկրորդ անգամ, այլ ուղղակի էն անգամ Հայաստանում հայտնվելու, հետո էլ Կուրսերայի պատճառով կիսատ մնաց, հիմա շարունակում եմ էնտեղից, որտեղ կանգ էի առել: Արդեն գրքի կեսերն եմ հասել: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր ա կարդացվում, բայց նենց մի տեսակ տհաճ զգացողություն ա առաջացնում, գլխավոր հերոսներից ոչ մեկին չսիրեցի, չնայած երկուսն էլ շատ լավ զարգացված, բնավորությամբ հերոսներ են: Այ հենց հասկանամ Նաբոկովն ինքն ինչ կարծիքի ա իրա հերոսների մասին, նոր կասեմ վերջնական կարծիքս:

Ու ամենազզվելի էն ա, որ գրքի առաջաբանում սաղ սյուժեն պատմած ա: Ասա՝ դու առաջաբան չես կարդում, էսօր ի՞նչ էր խելքիդ փչել, որ հետ գնացիր, կարդացիր:

Lílium
24.08.2013, 23:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա:- Сандра Амодт, Сэм Вонг " Тайны нашего мозга "
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:- Պարզապես վերնագիրը գրավեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում:- «Эта глубокая и увлекательная книга предлагает нам проникнуть под покров невероятных тайн вселенной и узнать больше о столь загадочном человеческом мозге»
4. Ո՞ր էջն եք հասել:-39 ,նոր եմ սկսել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:- Արդեն իսկ շատ հետաքրքիրա

Vardik!
27.08.2013, 02:00
Կարդում եմ Աստվածաշունչ: Հա,հա,լուրջ եմ ասում: Ուղղակի նոր տուն տեղափոխվեցինք,որտեղ լիքը գրքեր կան: Ես էլ գայթակղությանը չդիմացա: Գրքերը իմ թուլությունն են: :) Ինչու հենց Աստվածաշու՞նչ: Դե,երևի երբեք տենց աչքիս առաջ դրված չի եղել,ոնց հիմա: Շաաատ հետաքրքիր է,հավատացնում եմ: Եթե առանց շտապելու կարդաք,կենսականորեն անհրաժեշտ շատ բաներ կգտնեք: