PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեքիաթներ ոչ երեխաների համար



Էջեր : 1 [2]

ivy
23.03.2009, 23:12
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
:)Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
:o
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն::hands

Իվա չի, այլ Իվան: :))
Էդ մագիրստորսիդ կոչումը գրել ես, որ հաստա՞տ հավատանք Իվայի ծանր մանկությանն ու սեռական խնդիրներին: :8
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ես էլ եմ հոգեբան, ու միայն այն պատճառով, որ երկու մագիստրոսի կոչում ունեմ, վստահեցնում եմ, որ Իվան ծանր մանկություն չի ունեցել, ոչ էլ սեռական շեղումներ: :)
Ընդհանրապես, Իվայի բոլոր հեքիաթները կարդա. էս թեմայում իրենք շատ են, համ քեզ կայֆ կլինի, համ էլ մեկ էլ տեսար խեղճի դիագնոզն էլ փոխես...

Այվի

Աբելյան
24.03.2009, 00:19
...շարունակություն

... Համբոն և Գալոն անց էին կացնում իրենց ձանձրալի օրերը մի նեղ խցում, որտեղ անգամ տեղաշոր չկար: Երեկոներին կիթառի հնչյուններ էին լսվում կողքի խցից, և մի դժբախտ ծերունական ձայն.
-И тебе пишу моя родная,
Вах мама джан, вот такая доля воровская…
***
Անցնում էին օրերը, շաբաթները, գլորվում էր ժամանակը, Համբոյին շարունակում էր տանջել ձանձրույթը, որի միակ դարմանը դարձել էր ծերունական կիթառը:
-И тебе пишу моя родная,
Вах мама джан, вот такая доля воровская…
-Ոնց չէի ֆայմել մի նամակ էլ ես գրեի…-Մի օր ասաց Համբոն և գրպանից թուղթ ու գրիչ հանեց ու գրեց.
“Իմ սիրելի կնիկ Համասփյուռ:
Մենք լավ ենք, քո ու Զանիի որպիսությունն ենք ուզում իմանանք: Առոք-փառոք հասանք Երևան, մտանք Կարապետիչի մոտ, ասեցին շիշը բացեք, բացեցինք, ժավելի սպիրտ էր մեջը: Դու մի ասա սխալ շիշ էիր դրել սեղանին: Հիմա ինձ ու քյորփիս բերել են էս Թմկա Բերդում բրախել են, ոչ օր ունենք, ոչ արև: Անցած տարի չոբան Կարոյից հազար մանեթ պարտք էի վերցրել, մի ամսից ժամկետը լրանում ա: Էս հազար մանեթը կտանես, իրան կտաս: Մոտս հազար մանեթ էլ մնում ա: Եթե նեղն եք, ասեք, կուղարկեմ:”
Համբոն հազար մանեթը փաթաթեց նամակի մեջ, այն հանձնեց Թմկա Բերդի տիրակալ ուստա Թաթուլին.
-Էս կտաս փոստատարին, որ կնգաս ուղարկի:
Իսկ Թաթուլը բացեց նամակը, հազար մանեթը տեսնելով` հանեց ու գրպանը դրեց, նամակը պատռեց, այրեց, փոխարենը մեկ այլ թուղթ վերցրեց ու գրեց:
“Իմ սիրելի կնիկ Համասփյուռ:
Մենք նեղն ենք: Գնացինք Երևան, Գալոն երգեց, ադամանդներ տվին, էս անպետքը գնաց խուրդեց աղջիկների ու խմելու վրա, դեռ մի բան էլ մենք տակ ենք: Հիմա մենք Թմկա Բերդում չուլի պես ընկած ենք էս չուլանում: Մի բան էլ պարտքերի մեջ ենք: Խնդրում եմ մի նամակ ու մի քիչ փող ղարգի:”
Եվ այդ նամակը մի քանի օրից հասավ տիկին Համասփյուռին:
Մայրն ու Զանին կարդացին նամակը ու շատ վշտացան: Հինգ հազար մանեթ վերցրեցին, ծրարի մեջ դրեցին, մի թուղթ էլ վերցրեցին ու գրեցին.
“Իմ դժբախտ մարդ Համբո:
Ցավում եմ, որ էդպիսի երեխա եմ դաստիարակել: Վերցրու էս հինգ հազար մանեթը, մի քիչ էլ խրատի, որ մյուս անգամ ինքնագլուխ բաներ անելու փոխարեն իրա տանեցիքի մասին մտածի: Իսկ մենք, ընդհանուր, լավ ենք: Զանին աշխատում ա, Ծաղիկը կարգին կաթ ա տալիս, թոշակս էլ բարձրացրել են:”
Ծրարը հանձնեցին փոստատարին ու սկսեցին սպասել պատասխան նամակին:
Փոստատարն էլ նամակը տարավ Թմկա բերդ ու տվեց Թաթուլին:
Թաթուլը կարդաց նամակը, հինգ հազար մանեթը գրպանը դրեց, պատռեց թուղթը, այրեց, փոխարենը նոր թուղթ հանեց ու գրեց.
“Իմ սիրելի մարդ Համբո: Կարոյի հազար մանեթ պարտքը տվեցինք, բայց մենք ահավոր նեղ ենք: Ինձ թոշակից զրկել են, Զանին չի աշխատում, Ծաղիկն էլ ջրծաղիկ ա, իրա ջրիկ կաթից զզվում ենք: Խնդրում եմ մի բանով օգնի:”
Նամակը հասավ Համբոյին, Համբոն կարդաց ու տխրեց: Իսկ մոտը թուղթ չկար, որ պատասխան նամակը գրեր: Հանեց հազար մանեթ թղթադրամը ու թղթադրամի վրա գրեց.
“Իմ սիրելի տիկին Համսփյուռ ջան: Սա իմ վերջին հազար մանեթն ա: Մի տարի պետք ա դիմանաք, մինչև գամ: Դիմացեք: Իսկ ինձ մոտ ամեն ինչ հոյակապ ա: Ես ու Գալոն ողջ-առողջ ենք, կարգին դիմանում ենք:”
Համբոն վերջում ավելացրեց ամիս-ամսաթիվը, հասցեն, և նամակ-թղթադրամը տվեց Թաթուլին, իսկ Թաթուլը այն նույնպես գրպանը դրեց: Մի թուղթ հանեց ու գրեց.
“Դե լավ ա, որ լավ եք ապրում: Բայց հիմա էլ ես հիվանդ եմ: Ահավոր մրսել եմ, թոքաբորբի մեջ եմ: Շտապ դեղեր ա պետք: Էն ախմախ Թաթուլից դեղ եմ ուզում, ինքը ասում ա, որ իրանց մոտ բոլոր դեղերը կան, բայց տաս հազար մանեթ ա ուզում: Խնդրում եմ ղարգի:”
Նամակը փոստատարի միջոցով հասավ տիկին Համասփյուռին, նորից նանն ու Զանին կարդացին ու վշտացան: Ստիպված տաս հազար մանեթ վերցրեցին, գցեցին ծրարի մեջ ու գրեցին.
“Համբո ջան, որ լավանաս, անպայման ձեն հանի…”
Դարձյալ նամակը հասավ Թաթուլին, այս անգամ էլ Թաթուլը այն պատռեց ու այրեց, և գումարը դարձյալ հայտնվեց այտերի պես տռզած իր գրպանում:
***
Անցնում էին օրերը, շաբաթները, իսկ Համասփյուռը նամակ չէր ստանում: Մի օր էլ անհանգստացած վերցրեց Զանիին, Ծաղիկին, մի պայուսակ լցրեց սննդով, ջրով, դեղերով լի ու միասին գնացին Թմկա բերդը որոնելու:
Քայլում էին ժամերով, իսկ ճանապարհը համառորեն շարունակում էր իր փոշոտ ելևէջները: Քայլեցին, քայլեցին և հանկարծ ճանապարհին մի միկրոավտոբուս տեսան, որը ընկած էր փոսի մեջ, իսկ վարորդը հուսահատ կերպով փորձում էր հանել այն:
-Քու՛ տիրումերը,-ամեն մի անարդյունք փորձից հետո նա ուժասպառ նստում էր գետնին, մի փոքր հանգստանում և նորից էր անցնում գործի: Նա դարձյալ Ռաֆի Սամվելն էր:
-Մոքիրներ, կօգնե՞ք հանեմ,-տեսնելով Համասփյուռին ու Զանիին` հևալով հարցրեց Սամվելը:
Համասփյուռի աչքերը փայլեցին.
-Որ օգնեմ, մեզ Թմկա բերդ կհասցնե՞ս:
-Թմկա բերդ, էս կովին էլ հետը՞…-Սամվելը անզոր հայացքով նայեց Ռաֆին և հարցրեց,-Ինչի՞ համար:
-Ամուսինս հիվանդ նստած ա, գնում եմ տեսակցության:
-Լավ, կտանեմ, մենակ թե օգնեք էս տավարին հանեմ էս փոսից,-ասաց Սամվելը ու նորից նստեց փոշոտ գետնին:
-Բա դե կպի, երեքով հանենք:
-Ոնց չէի ֆայմել:
Եվ Սամվելը ստիպված միացավ նանին ու Զանիին: Հրեցին, հրեցին, իսկ Ռաֆը ցնցվում, ցնցվում էր, բայց չէր ենթարկվում:
-Էն սիրուն կովի անունը ի՞նչ ա,-հարցրեց Սամվելը,-որ խնդրենք, մեզ չի օգնի՞:
-Լավ բան ասեցիր: Ծաղի՛կ, ինձ մո՛տ…
Կովը, պոչը շարժելով ու որոճալով մոտեցավ: Ծաղիկի վզի պարանը կապեցին միկրոավտոբուսին, և սկսեցին չորսով հանել այն: Ռաֆը ստիպված տեղի տվեց ու դուրս եկավ փոսից:
-Վայ շատ, շատ շատ շատ մերսի,-ասաց Սամվելը ու ավելացրեց,-որ էս կովը չլիներ, ի՞նչ էինք անելու… Եկեք, երեքիդ էլ տանում եմ:
***
Շարժվում էր Ռաֆը, լսվում էր մեքենայի շարժիչի ներդաշնակ բզզոցը, որին Ծաղիկը ձայնակցում էր իր անզուգական բառաչով: Մի ժամից նրանք տեղ հասան:
-Իջեք, հասել ենք, բայց ձեզ ես հետ տանողը չեմ: Էս Ծաղիկը իրա հոտերով համը հանեց, համ էլ հոտեց Ռաֆս: Հետ գալուց տաքսի կկանչեք: 1000 մանեթով ձեզ մինչև գեղ կհասցնի:
***
Տիկին Համասփյուռը ներս մտավ:
-Էդ ու՞ր,-հարցրեց Թաթուլը,-մուտքը փողով ա:
-Ինչքա՞ն:
-5000 մանեթ:
-Թալան ա, ինչ ա,-զայրացավ Համասփյուռը,-մոտս վերջին 5000 դրամն ա: Հալա պետք ա տաքսիով տուն հասնեմ:
-Տաքսու փողը ինչքա՞ն ա:
-1000 դրամ:
-Դու ինձ 5000 տուր, ես քեզ 1000 մանեթ կտամ:
Տիկինը գրպանից հանեց 5000 դրամանոցը և մեկնեց Թաթուլին: Վերջինս էլ գրպանից 1000 դրամանոց հանեց ու տվեց Համասփյուռին:
Համասփյուռը նայեց թղթադրամին և ապուշ կտրեց: Թղթադրամի վրա գրված էր.
“Իմ սիրելի տիկին Համսփյուռ ջան: Սա իմ վերջին հազար մանեթն ա: Մի տարի պետք ա դիմանաք, մինչև գամ: Դիմացեք: Իսկ ինձ մոտ ամեն ինչ հոյակապ ա: Ես ու Գալոն ողջ-առողջ ենք, կարգին դիմանում ենք:”
-Վայ Աստված…-բացականչեց Համասփյուռը,-ամուսնուս ձեռագիրը…-Հետո նայեց ամիս-ամսաթվին, հասցեին, հիշեց եկած վերջին նամակը և նրա կանացի կարճ ուղեղը հասկացավ ամեն ինչ: Հանեց կոշիկը և ցեխոտված պադոշը տպեց Թաթուլի քաչալին: Թաթուլը ուշագնաց ընկավ: Համասփյուռը նրա գրպանից հանեց այն գումարները, որոնք ինքը ուղարկել էր Համբոյին:
-Գող,-բացականչեց նա,-Ծաղի՛կ, ինձ մո՛տ...
Եվ կովի վզից հանելով պարանը, կապկպեց ուշագնաց եղած Թաթուլի ձեռքերը: Վերցրեցին բոլոր բանալիները ու շտապեցին ազատ արձակել բոլոր բանտարկյալներին: Բայց բոլոր դռները բացելուց էլ զարմանքով նկատում էին, որ խցերը դատարկ են, քանի որ բոլոր խցերն էլ ունեին մեծ պատուհաններ` առանց ապակու ու ճաղերի: Նույնը նաև Համբոյի խցում էր: Բացելով դուռը` Համասփյուռն ու Զանին շտապեցին գրկել Համբոյին ու Գալոյին, սակայն Ծաղիկը նրանցից առաջ անցավ` մի հոյակապ մեգաթռիչքով ցատկելով նրանց գիրկը և լիզելով նրանց սևացած սֆաթները:
-Տո ձեր անուղեղ գլուխը հողեմ, էն պատուհանը ինչի՞ համար էր,-հարցրեց Համասփյուռը:
-Դե, հովանում էինք,-պատասխանեց Համբոն և պայուսակով մի ուժգին դմբուզ ստացավ գլխի մազաթափված հատվածին:
Հետո միասին բացեցին մնացած դռները: Բոլոր խցերը դատարկ էին, բացի Համբոյենց հարևան խցից, որտեղ կիթառը ձեռքին մի ծերունի էր նստած: Նրա պատուհանը նույնպես բաց էր և ճաղեր չուներ:
-Բիձա, մեղք ես, արի մեր հետ,-առաջարկեց Համասփյուռը, բայց ծերունին հրաժարվեց:
-Ուզում չեմ: Ես անտուն մարդ եմ, ու սա իմ կացարանն ա: Առավոտները գնում եմ փող եմ մուրում, իրիկունները գալիս եմ, պատուհանից ներս եմ մտնում, քնում: Իմ համար ապրում եմ, դուք էլ ձեր համար ապրեք: Հա, ու էս էլ շատ թանկ նվեր ա, վերցրեք, պետք կգա,-և ծերունին գրպանից մի փայտիկ հանեց ու մեկնեց Համբոյին:
-Շնորհակալ ենք,-ասաց Համբոն: Չորսով հրաժեշտ տվեցին ծերունուն ու դուրս եկան բերդից: Այնքան երջանիկ էին, որ նույնիսկ մոռացան տաքսի կանչեին ու սկսեցին ոտքով շարժվել դեպի տուն:
Ճանապարհին Համբոն փայտիկը թափահարեց օդում, և հանկարծ հրաշք կատարվեց. նրանց դիմաց կանգնեց Գիքորը` մի քանի կանիստր բռնած.
-Ժավելի՜ սպիրտ...
-Վա՛յ, Գիքոր ջան,-հիացած բացականչեց Համասփյուռը,-ինչ լավ ա, որ դու էլ ես ժավելի սպիրտ ծախում: Էլ էն Տարզանը ուզած գինը չի դնի իրա ապրանքին...
-Ախչի ի՞նչ ապրանք,-ծղրտաց Համբոն,-սա մեր որդի Գիքորն ա, էն որ տարա քաղաքումը կորցրեցի,-Համբոյի աչքերը երջանկությունից լցվեցին,-վա՛յ, Գիքոր ջան...
Բոլորով նետվեցին Գիքորի գիրկը և համբույրներով ծածկեցին նրա անթրաշ թշերն ու ճակատը: Գիքորը կենդանի էր... Բոլորը ուրախությունից թռչկոտում էին: Անգամ Ծաղիկը սկսել էր ռեպ պարել:
-Ապի, հալա ինչքան փող եմ աշխատել,-Գիքորը գրպանից մի բուռ փայլուն մետաղադրամներ հանեց ու շաղ տվեց օդ:
-Ջան եմ ասել,-Գալոյի աչքերը փայլեցին,-ապի, էլ էն Կարապետիչի ադամանդները ի՞նչ ենք անում: Սրանցով տելեվիզոր կարանք առնենք:
-Ոչ մի տելեվիզոր,-առարկեց Գիքորը,-ամուսնանալ եմ ուզում:
Երբ գյուղ հասան, մի քանի րոպեում ամբողջ գյուղով տարածվեց, որ Գիքորը վերադարձել է: Բոլորը երջանկացած հյուրընկալվեցին Համբոյենց տանը և էլ ավելի ուրախացան, երբ իմացան, որ Գիքորը ժավելի սպիրտի բիզնեսով է զբաղված: Նույնիսկ Չոբան կարոն Համբոյից իր հազար մանեթ պարտքը չուզեց:
Եվ բիզնեսմեն Գիքորին պսակեցին գյուղի ամենագեղեցիկ աղջկա հետ: Հարսանիքը, որին հրավիրվեցին բոլոր գյուղացիները, հովանավորեց անձամբ Կարապետիչը, որը հեռուստացույցներ բաժանեց բոլոր հավաքվածներին, իսկ Գալոյին շնորհեց ադամանդի տիտղոս: Բոլորը ուրախ էին ու գոհ, մանավանդ Ծաղիկը, որը կյանքում առաջին անգամ լավ հարբեց: Կարապետիչը Գալոյի հետ երկու բաժակ խմեց Համբոյի թորած թթի արաղից, որից հետո նրանք միասին երգեցին.
-И тебе пишу моя родная,
Вах мама джан, вот такая доля воровская…
-Մենք սուպեր ադամանդ ենք,-հիացած բացականչեց Կարապետիչը և մի կերպ հենվեց Գալոյին:
Իսկ հարսանիքը տևեց ուղիղ յոթ օր, յոթ գիշեր, քանի որ ուղիղ յոթ անգամ լսվեց Տարզանի ամենահաս ձայնը.
-Ժավելի՜ սպիրտ...


ՎԵՐՋ

Լուսաբեր
24.03.2009, 00:22
:hands:hands լավ էր, էտ Համասփյուռը որտեղից էիր գտել

Հայկօ
24.03.2009, 00:49
Հայկ, շատ լավն էր: Մենակ էն պահը, որ Գիքորը ողջ է լինում, ամեն ինչ արժեր: Աչքերս լցվեցին :cry: Կատարվեց մանկությանս երազանքը... :)

Արմինե
24.03.2009, 01:00
H.a.y.k.o. ջան, կեցցե՜ս: Լավն էր::)

Ուլուանա
24.03.2009, 01:05
Վայ, ես էլ մինչև էստեղ տեղադրելն էի կարդացել էս հեքիաթը, ու քանի որ տեղադրելուց հետո չկարդացի, կարծում էի՝ էն անգամ միանգամից էր դրել ամբողջը։ :o Ես էլ ասեմ՝ ինչի՞ են արձագանքները սենց կիսատ–պռատ։ :D Մի խոսքով՝ ուզում էի ասել, որ առաջին մասից հետո գրածս կարծիքը վերաբերում էր ամբողջին։ :)
Հայկն իրոք շատ ուժեղ երևակայություն ունի ու գրելու տաղանդ։ :ok

Քամի
24.03.2009, 01:08
Լավն էր H.a.y.k.o. ջան :)
Անսպասելի ավարտ ունեցավ, շնորհակալություն...

ivy
24.03.2009, 01:10
Վայ, ես էլ մինչև էստեղ տեղադրելն էի կարդացել էս հեքիաթը, ու քանի որ տեղադրելուց հետո չկարդացի, կարծում էի՝ էն անգամ միանգամից էր դրել ամբողջը։ :o Ես էլ ասեմ՝ ինչի՞ են արձագանքները սենց կիսատ–պռատ։ :D Մի խոսքով՝ ուզում էի ասել, որ առաջին մասից հետո գրածս կարծիքը վերաբերում էր ամբողջին։ :)
Հայկն իրոք շատ ուժեղ երևակայություն ունի ու գրելու տաղանդ։ :ok

Ախ ահա, թե ինչ էիք դզում-փչում, իրար ուղարկում նամակներով: :D

Ուլուանա
24.03.2009, 01:12
Ախ ահա, թե ինչ էիք դզում-փչում, իրար ուղարկում նամակներով: :D
:D :oy Բայց, ճիշտն ասած, ոչինչ չեմ դզել–փչել։ Միայն կարծիքս եմ հայտնել։ Մինչև էդ առաջարկել էի, որ էլի սկսի հեքիաթներ գրել, լավ է ստացվում, ինքն էլ ասեց, որ մի հատ հեքիաթ ունի գրած, բայց չգիտի՝ Ակումբում դնելու բան է, թե չէ, ասեց՝ ուղարկեմ, մի հատ տես, ես էլ կարդացի ու ասեցի, որ անպայման դնի։ :)

ivy
24.03.2009, 01:14
:D :oy Բայց, ճիշտն ասած, ոչինչ չեմ դզել–փչել։ Միայն կարծիքս եմ հայտնել։ Մինչև էդ առաջարկել էի, որ էլի սկսի հեքիաթներ գրել, լավ է ստացվում, ինքն էլ ասեց, որ մի հատ հեքիաթ ունի գրած, բայց չգիտի՝ Ակումբում դնելու բան է, թե չէ, ասեց՝ ուղարկեմ, մի հատ տես, ես էլ կարդացի ու ասեցի, որ անպայման դնի։ :)

Հա, ինքն էր դզում-փչում, որ քեզ ուղարկեր, էսօրվա պես եմ հիշում: :))
Ուխ, մի գաղտնիք բացահայտեցի: :yahoo

Enigmatic
24.03.2009, 01:46
Հայկ տաղանդ ես դու այ տղա:love մալադեց շատ լավ ես գրել

Kita
24.03.2009, 03:53
Հայկ տաղանդ ես դու այ տղա:love մալադեց շատ լավ ես գրել

ահա:)
Հեքիաթներ գրել ոչ բոլորն են կարում Հայկ:)

John
24.03.2009, 04:54
Ապեր լավն էր, հավեսով կարդացվում էր;-)

Աբելյան
25.03.2009, 23:42
շատ-շատ մերսի ժողովուրդ ջան:)
զգացված եմ:)

ivy
12.06.2009, 16:33
Հազար տարի չէի գրել հեքիաթ: Չգիտեմ` ինչ է ստացվել: :)
Բայց դե շատ էիք ուզում, ահա ձեզ նոր հեքիաթ: ;)



Կորած Մութը


Թե ինչպես կորավ մութը, ոչ ոք չհասկացավ: Միայն այն տեսան, որ բոլոր Պահապան հրեշտակները շատ ցածր են ճախրում ու աղմկում` փորձելով ինչ-որ բան հայտնել:
- Հորդառատ անձրևի նշան է,- ասաց Բլիթը Կանաչ գլխարկին:
Նրանք լավ ընկերներ էին: Բլիթը կլորիկ աղջնակ էր` փափուկ ու կարմիր թուշիկներով: Կանաչ գլխարկը շատ բարձրահասակ էր, բոլորը գիտեին, որ նա միակն է, ով կարող է Պահապան հրեշտակներին ձեռքով բարևել, որովհետև մատների ծայրերը հասնում են երկնքին: Նա երբեք գլխարկ չէր դնում, բայց եթե ունենար, այն անպայման կանաչ կլիներ ու իրեն շատ կսազեր, դրա համար էլ նրան հենց այդպես էլ կոչում էին:
- Հորդ անձրև ամռա՞նը... Լավ կլիներ,- երկնքին նայելով` ասաց Կանաչ գլխարկը:
Բայց այդ օրն անձրև չեկավ: Այլ կատարվեց անսպասելին: Երեկոյան չմթնեց: Լույսը չլքեց նրանց նաև հաջորդ օրը: Ու ամենուր լսվեցին զարմացած շշուկներ.
- Մութը կորել է...
Լույսը դարձավ Ժրաստան աշխարհի տերը: Ժրցիները սկզբում ուրախացան. հավետ լույս, դրանի~ց էլ լավ բան: Բայց երկու օր թռչկոտելուց ու բանելուց հետո նրանք սկսեցին քիչ-քիչ հոգնել: Ու կորցրեցին ժամերի, օրերի հաշիվը` հիմա երեկո՞ է, գիշեր, թե առավոտ: Չէ, օրեր այլևս չկային. մի հավերժ ցերեկ էր: Ամառ, շոգ ու լույս, լույս, լույս... Ժրաստանի վրա ծանր հոգնություն իջավ:
Սիրահարված Վինպինգը, որ մութն ընկնելուն պես իր էշով սովորաբար գալիս կանգնում էր Բլիթի պատուհանի տակ ու նրա համար սերենադ երգում, հիմա թոշնել, ճլորել էր, էշն էլ մի անպետք ցեխաջուր էր գտել ու հոգնած նստել մեջը: Սիրահարված պատանին փորձում էր «սերենադ» երգել, բայց «ենադ»-ից բացի բան չէր ստացվում. լույսի տակ «սեր» անել չէր կարողանում:
Մի օր էլ, երբ Վինպինգը հերթական անգամ փորձում էր իր ենադներով էշը ցեխից հանել, Բլիթի համբերության բաժակը լցվեց.
- Մունաթ-ենադներդ քեզ պահի, ես սե~ր եմ ուզում...
Ու պատուհանը շրխկոցով փակեց: Նստեց իր սենյակում ու կարմիր թշերն ավելի փքեց: Այ էդպես խեղճ Վինպինգին մտցրեցին իր էշի ցեխը...
Իսկ արտասահմանցի Կրիսը, որն էկել էր Ժրաստանում սովորելու ու սովորաբար գիշերներն էր կրծում իր կրծելիքը, հիմա մոլորված նայում էր դասերի կույտին` չիմանալով, թե այդ անպետքությունը ոնց կարելի է ուտել, երբ ամեն անհամ տառը պարզ փայլում է լույսի տակ` սրտխանոց առաջացնելով: Կրիսը կուչ էր եկել, դարձել մի բուռ մուկ:
Ժրաստանի պոետ-գաղափարախոս Պուշնիկը, որը կին չէր, այլ ինչքան էլ կոպիտ հնչի` ճիշտ հակառակը, ամբողջ աշխարհում հայտնի էր իր տաղանդաշատ նիկով, բայց հիմա նրա բանն էլ էր բուրդ: Պոետի բանն այդ փափուկ օրին էր հասել նրա Մուսայի պատճառով, որն իր պայմանագրի մեջ գլխանց էր գրել աշխատանքային ժամերը` մայրամուտից մինչև լուսաբաց: Հիմա ի~նչ մայրամուտ, ի~նչ լուսաբաց… Էլ բան չես փոխի, վերջ, խայտառակվեց Պուշնիկը ողջ աշխարհով մեկ:
Խաղամոլ ջահելության վիճակն էլ վիճակ չէր: Նրանք սովորություն ունեին ամեն գիշեր բռնել տեղանքի գորշ մկներին (չշփոթել մկացած Կրիսի հետ), ծեծուջարդին սազական փայտեր վերցնել, հետն էլ` մի-մի թաս գոլ ջուր, ու հավաքվել իրար գլխի: Այդ գիշերային հավաքներին նրանք իրենց երկու ամենասիրած խաղերն էին խաղում`Մուկտշոցին ու Ջուրծեծոցին: Ու ո~նց էին խաղում, ի~նչ ազարտով, ի~նչ շախով... Իսկ հիմա ճռճռան արևի տակ ոչ մուկը հավեսով կտշես, ոչ փայտդ կարգին կթրջես: Գեյմ օվր:
Ժրաստանի բնակիչները, որ միշտ այնքան աշխույժ էին, որ համ լույս ժամանակ էին գործ գտնում, համ մութ, հիմա դարձել էին անպետք, անշնորհք, դժբախտ արարածներ` ամեն մեկը մի անկյունում վեր ընկած:
Իսկ ամենսարսափելին այն էր, որ մթի անհետանելու հետ միասին սկսեցին մեկը մյուսի հետևից կորչել ժրցիների Պահապան հրեշտակները: Առանց իրենց հրեշտակների ժրցիների գործերն ավելի ու ավելի էին վատանում` ոչ օգնող կար, ոչ խորհդատու:
Կանաչ գլխարկը, որ անքնության սուր նոպաներից չգիտեր ոնց ազատվեր, հասկացավ, որ այսպես շարունակվել այլևս չի կարող:
Վեր կացավ, գնաց Բլիթի մոտ:
- Մարդիկ ի՞նչ են մտածում, սրա վերջը ի՞նչ պիտի լինի:
Ու Բլիթը կրկնապատկեց ընկերուհու մտահոգությունը.
- Ոչ ոք ոչինչ չի անում, կործանվում ենք... Պուշնիկն էն լաչառ Մուսային ուզում էր ազատել աշխատանքից, նա էլ վերցրել դատի է տվել մեր ազգի պարծանքին: Կրիսը բոլոր քննություննից կտրվում է, դասախոսներն էլ մարդ չեն ախր. ասա` տեսնում եք արտասահմանցի տղա է, ինչ-որ տեղ էլ` ձեզ նման, ինչի՞ եք կռիսություն անում: Դե իմ հալն էլ հո տեսնում ես ինչ է. անսեր նստած եմ, իմոնք էլ ցեխի մեջ իրար գրկել պառկել են, մեկը մեկից` էշ: Էս մեր վիճակը քիչ է, մի հատ էլ մկներն են դիմել կենդանիների իրավունքների պաշտպանության կոմիտեին, թե իբր իրենց չենք խաղացնում` դիսկրիմինացիա: Հրեշտակներն էլ ոչ մի տեղ չկան, մեռա իմին է'լ զանգելով, է'լ իմեյլ գրելով, չկա, հեռախոսը` անջատած, ինքը` օֆֆլայն: Թե էս ինչ փորձանք էր, որ եկավ մեր գլխին...
- Էսպես չի լինի, պիտի հավաքվենք, մի բան որոշենք,- լուրջ տոնով հայտարարեց Կանաչ գլխարկը, որ միշտ էլ աչքի էր ընկնում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու իր զուտ կանացի տաղանդով:
Ու Կանաչ գլխարկի նշանակած ժամին Ժրաստանի բնակիչները հավաքվեցին իրար գլխի, որ մտածեն, թե ոնց գտնեն այդ լուսավոր իրավիճակի մութ ելքը:
- Մութը լքել է մեզ, հայրենակիցներ, հրեշտակներն էլ հեռացել են,- այսպես ասաց Պուշնիկը:
- Դա ինքներս էլ գիտե~նք,- բացականչեցին տարբեր կողմերից:
- Այս օրհասական պահին մեզ անհրաժեշտ է համախմբություն,- շարունակեց պոետը:
- Դրանից չի~ մթնի,- գոռացին ժրցիները:
- Համ էլ ավելի կշոգենք, ինչպես հիմա,- իր կողմից ավելացրեց Բլիթը, որի ջանը բուղ էր կապել համախմբությունից, ու թշներն էլ ավելի էին կարմրել:
Կանաչ գլխարկը շտապեց օդ բարձրացնել շոգեխաշված ընկերուհուն, մի քանի անգամ պտտեցրեց ամպերի մեջ ու հետ դրեց նրա հովացած մարմինը;
- Մենք էլ ենք ուզում,- տարբեր կողմերից ճչացին շոգած ժրցիները:
- Ինձ էլ կանե՞ս,- ամբոխի միջից խեղճ-խեղճ հարցրեց Կրիսը, որը միշտ էլ երազում էր հայտնվել յոթերորդ երկնքում:
- Առա~ջ թողեք Կրիսին, ուսանողին` անհե~րթ,- բացականչեց ամբոխը:
Բայց դե բոլորն էլ գիտեին, որ դա ուսանողության հանդեպ հարգանքը չէր, այլ ուրիշ գույնի անձնագրի: Կրիսին սուսուփուս առաջ թողեցին:
- Եղբայրներ, մենք այստեղ այլ նպատակով ենք հավաքվել,- փորձեց ժողովրդին կարգի հրավիրել Պուշնիկը:
Մինչև նրան դա կհաջողվեր, Կրիսը ճախրում էր ամպերի մեջ:
- Թռա՞ր ծիտիկ,- նրան աչքով արեց Բլիթը, երբ տղան արդեն գետնի վրա էր:
- Ես ծիտիկ չեմ, օրիորդ Բլիթ,- վիրավորվեց տեղական կատակներ չհասկացող երիտասարդը:
- Էս կրծողներին մարդ կոմպլիմենտ չանի,- մատը օդ տնկեց Բլիթը:
Դրանով հովանալու արարաղությունը ավարտվեց, որովհետև Կանաչ գլխարկը հայտարարեց.
- Պետք է վերադարձնենք մութը, այն ժամանակ բոլորիս էլ հով կլինի:
- Իմաստուն որոշում էր,- համաձայնեց Պուշնիկը:
- Բայց ինչպեեե~ս, ախ ինչպեեե~ս, ասա ինչպեեեե~~ս,- լացակումաց ենադեց ցեխոտ Վինպինգը:
Ու այդ սրտաճմլիկ երգից բոլորն աչքերը լցրեին:
- Դու հեռացա~ր, ինձ մոռացա~ր, ինչպե~ս ապրեմ, սիրելի~ս,- ուրիշ ենադով շարունակեց ցեխոտը:
Ամբոխը ավելի հուզվեց:
- Լսի, դու տաղանդ ես, այ տղա,- վրա տվեցին Ջուրծեծոցի սիրող ջահելները,- քո տեղը Ժրաստանի էստրադայում է:
Ու բոլորը սկսեցին քթների տակ երգել արդեն հիթ դարձած ենադը.
- Դու հեռացա~ր, ինձ մոռացա~ր...
- Ժողովուրդ, սպասեք, մենք պիտի մութը հետ բերենք, ինչ հեռանալ, ինչ մոռանալ, դա հետո կմլավեք,- բոլորին նորից ուշքի բերեց Կանաչ գլխարկը:
- Իյա~,- իր դժգոհությունը հայտնեց Վինպինգի ցեխոտ էշը:
Բայց Բլիթը անմիջապես փակեց նրա բերանը իր կլորիկ ձեռքերով:
- Շարունակեք, Պուշնիկ,- դիմեց Կանաչ գլխարկը իրենց ազգի փայլուն ճակատին ու փափուկ... դե դա արդեն կարևոր չի:
Պուշնիկը վախով զգաց, որ էլ ոչ մի պիտանի միտք չկա իր գլխում: Այն պահին, երբ նա ևս մի անգամ պիտի խայտառակվեր ամբողջ ժողովրդի առաջ, մեկ էլ Պուշնիկի կողքին հայտնվեց մի նրբակազմ, թիթիզիկ Մուսա ու կոկետ թարթիչները անմեղ թարթեց` նայելով իր գործատուին: Պուշնիկը ուրախությունից քիչ էր մնում թռչկոտեր:
- Թաղեմ մի թիզ բոյդ,- քթի տակ մրթմրթաց Բլիթը ու ձեռքով չոռ արեց Մուսայի կողմը:
- Համախմբություն, բարեկամներ,- իր Մուսայի ձեռքը սեղմելով`բացականչեց Պուշնիկը:
Հիմա այն պահն էր, որ բոլորը պիտի ծափ տային, բայց թոշնած ժրցիները դրա հավեսը չունեին:
- Վերջը էս մթի հարցը ի~նչ պիտի լինի,- դժգոհեցին նրանք:
Մուսան անցավ իր պարտականություններին: Պայուսակից հանեց բեյբի օյլը ու սկսեց բարալիկ մատներով մերսել Պուշնիկի լուսապսակ ճակատը: Մի քանի րոպե անց պոետի դեմքը փայլեց:
- Պետք է գնալ երկինք, տեսնել թե ինչ է կատարվում: Այս կապակցությամբ մի հրաշալի սցենար ունեմ...
Ու բոլորին սկսեց պատմել իր հանճարեղ գաղափարը: Նրա ամեն խոսքի հետ Կանաչ գլխարկի դեմքը գունատվում էր ավելի ու ավելի: Բայց ոչինչ ասել չէր կարող. սցենարը լավն էր:
Երբ Պուշնիկն ավարտեց իր խոսքը, բոլորն անմիջապես անցան գործի: Փնտրեցին գտան ամենաբարձր ծառը, հետո հերթով գրկեցին Կանաչ գլխարկին ու բարի ճանապարհ մաղթեցին: Կանաչ գլխարկը հրաժեշտ տվեց իր Բլիթին ու մնացած ընկերներին և սկսեց մագլցել ծառը: Երբ հասավ կատարին ու կանգնեց վերջին ճյուղին, գլուխը հայտնվեց այնտեղ, ուր դեռ ոչ ոք չէր եղել` երկնքի վերջին հարկում, հենց այնտեղ էլ կատարվում էին բոլոր կարևոր գործերը:
- Չմեռած` երկինք էլ ընկանք,- ինքն իրեն ասաց Կանաչ գլխարկը:
Կախվելով ամպերից, բարձրացավ վեր` ներքևում թողնելով իր ծառը: Երկնքի վերջին հարկը հենց Կանաչ գլխարկի հասակի բարձրության էր, եթե մի քիչ էլ ձգվեր, գլուխը կկպներ ամպոտ առաստաղին: Նայեց շուրջը` սպիտակ, կապույտ, սիրուն... Մարդ-մուրդ չկա: Էհ հետո՞: Սկսեց քայլել` անհայտ ուղղությամբ: Լուսավոր էր, փայլուն: Շատ գնաց, քիչ գնաց, ինքն էլ չիմացավ, միայն թե զգաց, որ գնալով մթնում է: Դրանից ոգևորվեց ու շարունակեց ճանապարհը: Մի քիչ էլ որ գնաց, տեսավ, որ դիմացը մի մեծ պատ է`ոչ դուռ ունի, ոչ ելք: Թե ինչ էր դրանից այն կողմ, Կանաչ գլխարկի համար հանելուկ էր, բայց սիրտը վկայում էր, որ պիտի մյուս կողմն անցնի: Սկսեց ծեծել պատը; Տուկ-տուկ:
- Ո՞վ է,- լսվեց մյուս կողմից:
- Ես եմ, Կանաչ գլխարկը:
- Ի՞նչ կա,- անտարբեր հարցրեց ձայնը:
- Որ ասեմ` եկել եմ տատիկիս այցելության, կարկանդակ եմ բերել, կհավատա՞ս:
- Հա: Տատիկդ արդեն քնել է, այցելության ժամերն ավարտված են, վաղն արի:
Կանաչ գլխարկը վախեցավ. ինքը հանգուցյալ տատիկին տեսնել այդքան էլ չէր ուզում:
- Տատիկիս մոտ չեմ եկել: Լուրջ գործով եմ եկել, ներս թող:
- Լուրջ գործո՞վ: Բա ինչի՞ շուտ չէիր ասում:
Ու այդ պահին պատը երկու մասի բաժանվեց` Կանաչ գլխարկին ներս թողնելով: Անգլխարկը նայեց շուրջ, տեսավ մի հսկա ամպ է նստած ու չռած աչքերով իրեն է նայում:
- Ամպ, դո՞ւ էիր ինձ հետ խոսում:
- Ես ամպ չեմ, Մութն եմ,- ասաց հսկան ու ձեռքերը բացեց` ցույց տալով իր միջի աստղերին, լուսնին ու գրկում անուշ քնած Պահապան հրեշտակներին:
Կանաչ գլխարկը ուրախացավ:
- Հըն, էկել եք ներողություն խնդրե՞ք:
- Ինչո՞ւ պիտի ներողություն խնդրենք,- զարմացավ Կանաչ գլխարկը,- քեզ ո՞վ էր նեղացրել, քեզ ու քեզ, հոտել, գնացել ես:
- Էհ, դուք խելք հավաքողը չեք:
Ու Մութը նստեցրեց Կանաչ գլխարկին իր կողքին և մեկ առ մեկ պատմեց իր դժգոհությունները: Թե ոնց իրենց չեն գնահատում մարդիկ ու փոխանակ հանգստանան, պառկեն, քնեն, ինչով ասես` չեն զբաղվում: Ախր ինքը դրա համար չի:
- Դե ես էլ մտածեցի` ձեզ գիշեր պետք չի, վեր կացա, գնացի: Էն հրեշտակներն էլ են հետևիցս վազելով եկան, իրենք հո ձեզ նման դիվադադար չեն, հնգսատանալ են ուզում:
- Չէ, ինչ ես ասում, Մութ ջան, դու մեզ պետք ես: Ես գիշերը միշտ էլ հանգիստ եմ եղել, քնել եմ ինձ համար, այ հիմա գնացել ես, ու աչքս մի րոպե չի կպնում:
- Որ էդպես է, դու մնա ինձ մոտ: Մնացածներին ես պետք չեմ:
Այդ միտքը Կանաչ գլխարկին այնքան էլ դուր չեկավ, ու նա սկսեց համոզել, որ Մութը հետ գա:
- Մարդիկ ամեն ինչին էլ հարմարվում ապրում են,- ասաց Մութը:- Հրեն, լսել եմ Մուսան աշխատանքային ժամերը ցերեկային է դարձրել, վերադարձել Պուշնիկի մոտ, Վինպինգը ցեխից դուրս է եկել, մտել ձեր էստրադա, շատ չի տարբերությունը, բայց էլի վատ չի: Կրիսն էլ յոթերորդ երկնքում է թափառում քո թեթև ձեռքով: Էլ ի՞նչ ես ուզում: Էդպես բոլորն էլ կհարմարվեն, կապրեն:
Կանաչ գլխարկը շատ փորձեց համոզել Մթին, բայց բան չստացվեց: Գուցե Մութը փոխեր միտքը, եթե Կանաչ գլխարկը ինքը հավատար, որ ժրցիները այսուհետև գիշերը հանգստանալու համար են օգտագործելու, բայց քանի որ ինքը դրանում խիստ կասկածում էր, Մթին էլ չկարողացավ համոզել:
- Մի հատ էլ վաղը կփորձեմ,- ինքն իրեն որոշեց Կանաչ գլխարկը, փաթաթվեց Մթին ու քնեց իր կարոտած հրեշտակների հետ:
Թե ինչ կլինի հաջորդ օրը, դեռ չգիտենք, միայն թե Կանաչ գլխարկը քնելուց առաջ որոշեց ի վերջո առիթից օգտվել ու առավոտյան այցելել տատիկին:
Դա վաղը, իսկ հիմա հեքիաթը մոտենում է ավարտին` ներքևում թողնելով բոլոր ժրցիներին, որոնք աչքները վեր հառած սպասում են, թե ինչպես են երկնքից ընկնելու իրենց Կանաչ գլխարկը, Պահապան հրեշտակները ու կորած Մութը:
:P

Ռուֆուս
12.06.2009, 16:54
Հին ու բարի ավանդական այվիական ոճով :)

Հավես էր կարդացվում, խոստացիր, որ սրանից հետո էլ երկար չես սպասացնի մինչև մյուս հեքիաթը :)

Chuk
12.06.2009, 16:55
Լավն էր, սիրուն էր գրված, հեշտ էր կարդացվում: Գրելաոճը ինչպես միշտ շատ լավն էր: Իրադարձության զարգացումը ձանձրանալ չէր թողնում, կարդում էի ընկղմված :) Բայց հեքիաթն ինքը մի տեսակ իրականություն կտրված էր :oy Ապրե՛ս, լավն էր :)

Ուլուանա
12.06.2009, 19:15
Լսի, մուսայիդ վերադարձի մասին բարեմաղթանքներն ինչ էլ շուտ տեղ հասան։ :))
Դեմքություն։ :hands Շատ լավն էր։ :) Այվիական ֆիրմային հումորով, համով–հոտով հեքիաթ էր։ Բառախաղերի վրա հիմնված հումորդ շատ եմ սիրում։ :)

Հ. Գ. Կանաչ գլխարկին ինձ նմանացրի մի տեսակ։ :oy


Բայց հեքիաթն ինքը մի տեսակ իրականություն կտրված էր :oy
Արտ, բա հեքիաթ էր, ի՞նչ էիր ուզում։ :)) Արի դու խոստովանի, որ ուղղակի դուրդ չի եկել հեքիաթում ներդրված հակաբուական քարոզը։ :D

Ներսես_AM
12.06.2009, 21:43
իիիիիիիիիիիի շարունակությունն եմ ուզում, նոր հեքիաթի տեսքով :P
նենց էի կարոտել յեքիաթներդ :love

ivy
12.06.2009, 22:10
իիիիիիիիիիիի շարունակությունն եմ ուզում, նոր հեքիաթի տեսքով :P
նենց էի կարոտել յեքիաթներդ :love

Ինքը էդպես է վերջանում, Ներս: :)

Ներսես_AM
12.06.2009, 22:20
Ես նոր հեքիաթի նամյոկ էի անում :noti

Կաթիլ
13.06.2009, 13:50
Ես նոր հեքիաթի նամյոկ էի անում :noti


Ես էլ եմ նոր հեքիաթ ուզու՜մ :roll

Ծով
14.06.2009, 11:15
Վայ, Հայկո՛ ջաաաաան, էսքան հաճախ քեզ տեսնում եմ, հետդ շփվում եմ, ձայնդ համարյա չեմ լսում ու մոռացել էի, որ դու սենց աննման հեքիաթներ ես գրում...
:D:hands:hands:hands
Ապրե՛ս, էսօր անպայման հայտարարելու եմ քո տաղանդի մասին, որ մեր համատեղ:D ընկերներն իմանան:)
Շարունակի՛...
Գիքորի վերադարձը վերջն էր...ու ամենակարևորը Թումանյանի գլխավոր հերոսը հիշատակվում ա միայն վերջորում:D աաաա....
Ի՞նչ ասեմ, պապին էլ հաստատ կհավաներ:) ապրե՛ս, ջանի՛կ...
Հ.Գ. Այվիի հեքիաթներն էլ վաղուց չեմ կարդացել...ուզում եմ բոլորը կարդալ, նոր, համոզված եմ էլի, կգովեմ:love:love:love:)

Բարեկամ
15.06.2009, 04:59
...շարունակություն

... Համբոն և Գալոն անց էին կացնում


Ահագին ծիծաղելու մասեր կային :D

Dayana
17.06.2009, 20:08
Արա գեղեցիկն ու կանաչ կետիկները

Կար չկար, մի թագավորություն` կախարդական, մաքուր ու բարի: Այնտեղ ապրում էր հզոր արքան՝ թագուհու, արքայազնի, Նազիր Վեզրիների ու մնացած մանր-մունր պալատականների հետ: Այդ թագավորությունում ոչ մի արտառոց դեպք չէր գրանցվել դեռևս կարմիր գլխարկների և 7 գլխանի դևերի ժամանակաշրջանից ի վեր: Թագավորությունում կային շատ գեղեցիկ աղջիկներ, սակայն արքայազնը ոչ ոքի չէր սիրահարվում: Նրան հարսանտես էին տարել փայտահատի մոտ` մոխրոտին տեսնելու, սպիտակաձյունիկին, դևերի քարանձավից փրկված գեղեցկուհիներին, սակայն ապարդյուն: Առավոտից մինչև ուշ երեկո նա որսի էր գնում, եղնիկներ ու բադեր որսում, իսկ երեկոյան նստում էր բուխարու մոտ ու "օ սոլե միո" երգում, ինքն էլ չհասկանալով երգի իմաստը: Ամենից շատ արքայազնը սիրում էր որսորդություն անել թագավորության հյուիսային հատվածի անտառում, որին նաև անվանում էին` ծմակուտ: Անտառում, ուր բարձր սոճիներ էին աճում, մի փոքրիկ հարթավայր կար: Այնտեղ "ապրում" էին փոքրիկ սունկերը: Նման սունկեր ոչ մի ուրիշ վայրում չես հանդիպի` սպիտակ, փոքրկ գլուխներ, որոնց վրա կանաչ կետիկներ կային: Մի օր, արքայազնը, որսի ժամանակ այդ անտառն է գնում ու տեսնում տարօրինակ սնկերին:

-Այ քեզ կախարդանք,- զարմանում է նա: - Որտեղից են այստեղ այս սնկերն առաջացել? չլինի թե անտառում չարքեր են ապրում?

Արքան կանչում է իր թագավորության իմաստուններին, խորհուրդ է գումարում, ու հանձնարարում գտնել կանաչ կետերով սնկերի առաջացման պատճառը:

Թագավորությունում խառնաշփոթ է սկսվում, բոլորը այս ու այն կողմ են վազում, ծեր անբան հուռին մնացել էր շվարած, տանիքին նստած: Նույնիսկ մաստակ վաճառող Հռիփսիկ տատն էր իր կրպակը փակել ու գնացել, մի խորը մառանում թաքնվել: Ասում էին, որ նա իր մառանում ինչ-որ սլավոնական ծագումով արքայի ` որին նաև ցար էին անվանում, դիմապատկերով ոսկիներ է պահում: Վիճակը գնալով վատթարանում էր, իսկ իմաստունները յոթը սարից այն կողմ միտք էին անում ու չէին գտնում կանաչ կետիկներով սնկերի առաջացման "սարսափազդու" պատճառը: Շատ է անցնում թե քիչ, ոչ ոք չգիտեր, քանի որ այդ ժամանակ դեռ ժամացույց ասվածի հետքն էլ չկար, մեկ էլ մի գեղեցիկ օր, ինչպես ասվում է բոլոր հեքիաթներում, էս մեր քաջարի արքայազնը վեր է կենում ու գնում անտառ` "սեփական ուժերով" պարզելու վերոնշյալ կետիկավորների առաջացման պատճառը: Գնում-գնում է, մեկ էլ ճանապարհին նրա դիմաց է դուրս գալիս մեծ, բրդոտ արջը, թե բա. «ու՞ր ես գնում, արքայազնն ապրած կենա, էս անտառի միջով, էս խոնավ վայրերով, ախր մեր կողմերում հազար ու մի տեսակի հիվանդաբեր վիրուս կա»: Էստեղ թագավորի տղեն, ինչպես հարկն է, իր մատն է կծում ու միտք անում. «բա որ գնամ ու մի լուրջ հիվանդություն ձեռք բերե՞մ»: Սակայն այս հարցը ինչպես ասում են "дело чести" պիտի գնար ու սնկերի գաղտնիքը բացահայտեր: Արքայազնը ճամփա է ընկնում, գնում գնում է, մեկ էլ հանդիպում է իմաստուններին, որոնք յոթ սարի էն կողմից հետ էին գալիս՝ այդպես էլ չբացահայտած սնկերի գաղտնիքը: Տեսնելով արքայազնին ու վախենալով ժամ առաջ գլխատվելուց, որոշում են խաբել սրան: Ինչպես հայտնի էր, արքայազնը շատ գեղեցիկ էր, սակայն չափազանց տխմար ու կարող էր հավատալ ցանկացած ստի: Իմաստուններն էլ էս գեղեցիկ-ին կանչում են թե բա. «Արա, մի էս կողմ արի, իմացել ենք, որ էդ սնկերի արքայադուստրը մի հրաշք, հուրի փերի աղջիկ է, պիտի գնաս, գտնես սնկերի արքայադրստերը, հետն ամուսնանաս ու բոլոր կախարդանքներին վերջ տաս»: Էս տխմարն էլ հավատում է իմաստուններին ու ճամփան շարունակում: Գնում է գնում, հասնում է հարթավայրին: Մեկ էլ ինչ տեսնի, վերջին 8 տարիներին էս կեղմերում ոչ մի գրամ անձրև չէր եկել, իմաստուններն էլ մի անգամ ասել էին, որ անձրևը նեղացել ու գնացել է ինչ-որ հին գյուղ, անունն էլ Մակինդո կամ Մակարդո, արքայազնը լավ չէր հիշում, սակայն որ անտառը մնացել էր անջուր ու ցամաքել, դա փաստ էր, այն էլ` անհերքելի: Էս մեր Արա անունով սիրուն, սիմպատիչնի արքայազնը որոշում է պոկոտել բոլոր սնկերը, գտնելու համար արքայադստերը ու եթե էս հեքիաթը գրած լիներ մեր հին հեքիաթասաց Գյուլնազ տատը, էս սհաթիս էլ հենց արքայադուստրը կհայտնվեր, կամուսնանար Արայի հետ ու մի քանի շաբաթ հարբեցողությամբ զբաղվելուց հետո, նրանք երկար ու երջանիկ կապրեին, իսկ երկնքից էլ երեք խնձոր կընկներ Նյուտոնի գլխին, սակայն այդպես չեղավ` ոչ մի արքայադուստր, ոչ մի գրամ օղի, իսկ արքայազնի կոկորդն արդեն չորանում էր: Դե էլ ինչ գլուխ ցավեցնեմ, էս պահին հայտնվում են փեփելն ու կեկելը, մի մեծ կտոր ոսկի "ձեռքներին", մի սև, անդուր աղջիկ էլ նրանց հետ: Դու մի ասա, հուռին, էնքան է առանց մաստակ մնում, որ բարկանում է, իր քույրերից մեկին ուղարկում է փեփել-կեկելի հետ, որ գնան, արքայազնին գայթակղեն ու ետ բերեն թագավորություն, որ էդ սարսափելի իրավիճակն անցնի ու Հռիփսիկ տատը նորից իր կրպակը բաց անի ու համով մաստակներ ծախի: Էս մեր արքայազնը ոտով գլխով սիրահարվում է էս սև, անդուր աղջկան, տանում է թագավորություն ու կանգնելով արքայից արքայի առաջն ասում ` Ահա և իմ հարսնացուն:

Իսկ թե ինչ է լինում հետո, կիմանանք` հետո:

Dayana
26.06.2009, 22:45
շարունակություն...

Թագավորն ու Թագուհին շատ են վշտանում, ամբողջ օրը կարվոլոլի շիշը ձեռքներին ման են գալիս պալատում ու մտածում, թե ինչ հնարք գտնեն, իրենց մինուճար տղային էդ սևուկ Նվարդիկից ազատեն: Էլ գեղեցկուհիներ, էլ պորտապար, ինչ ասես, որ չեն անում, սակայն Արան իր որոշումից ետ չի կանգնում: Վշտացած, թագավորն ու թագուհին դիմում են անազնիվ քայլի. կանչում են Արայի փոքրիկ ժամանակվա ընկերուհուն` Շամիրամին, որ համարվում էր իրենց թագավորության ամենասիրուն աղջիկը, ու խնդրում նրան գայթակղեցնել Արային: Շամիրամն իր երկար հյուսերը բաց է թողնում, հագնում թագուհու նվիրած Պիաֆ զգեստն ու գնում իր սև գործին: Արան շատ է ուրախանում, երբ տեսնում է իր գեղեցկուհի Շամիրամին: Դպրոցական տարիներին սիրահարված էր Շամիրամին, սակայն նա նույնիսկ երեսին էլ չէր նայում: Շամիրամը սկսվում է քսմսվել Արային, թե բա.
-Ուզում եմ գնալ հանգստանալու, Բուլղարիա, ոսկի ավազներ, կգա՞ս միասին գնանք:
Արան անմիջապես հասկանում է սրա մտքինն ու հրաժարվում: Իսկ հետո խեղճ աղջիկն ինչքան էլ աչքերով ճպճպացնում է, թիթիզ-միթիզ մազերն ոլորում, մեկ է` Արան չի գայթակղվում: Արան հայտարարտում է, որ արքան անարդար է ու ռասսայական խտրականություն է դնում ու եթե նրանք չընդունեն սևուկ նվարդիկին, ինքը կդիմի Ազգեր ու Ռասսաների պաշտպանության կոմիտե, մի խոսքով նամակ կգրի Ամերիկայի նախագահին:
Թագավորն ու թագուհին` տեսնելով, որ իրենց տղան հաստատուն է իր որոշման մեջ, միտք են անում ու որոշում` քարը փեշից ցած գցել ու մի կարգին, տեղը տեղին հարսանիք կազմակերպել: Թագավորը կանչում է նազիր-վեզիրներին ու ուղարկում աշխարհի բոլոր թագավորություններ, իր միակ որդու` Արա Գեղեցիկի հարսանիքին հրավիրելու: Հավաքվում են բոլոր հեքիաթային թագավորությունների հեքիաթային հերոսները, գալիս են բոլոր կողմերից` Մոխրոտիկն իր արքայազնի հետ, Սպիտակաձյունիկն ու իր 7 թզուկները, Քնած գեղեցկուհին իր խորը քնից վեր է կենում ու գալիս, նույնիսկ մեր բոլորիս քաջ ծանոթ Վաղն ու իր Կարմիր Գլխարկը: Մի խոսքով բոլոր-բոլորը գալիս են, մի լավ քեֆ ուրախույթուն են անում, խաղեր խաղում, մեկ էլ թագավորը հայտարարում է, որ իր թագավորության մի մասն ուզում է տղայի հարսանիքի կապակցությամբ նվեր տալ ամենաօրիգինալ հյուրին: Իհարկե առաջին իրեն մեջ է գցում սուտլիկ որսկանը, թե բա ընկեր թագավոր, դու ինձ մի պարկ ոսկի ես պարտք: Թագավորը ջղայնանում է ու սրան դուրս վռնդում: Հետո գալիս են թզուկներն ու ասում, որ իրենք ամենաօրիգինալն են, որովհետև համ թզուկ են, համ 7 ախպեր, համ էլ Սպիտակաձյունիկի հետ են մուլտֆիլմում են նկարահանվել, սակայն թագավորը կանչում է իր պալատի միակ Վիծիկ անունով թզուկին ու պարզվում է, որ սա Սպիտակաձյունիկի մանկության ընկերն է եղել ու Սպիտակաձյունիկի 5-ամյակի կապակցությամբ նկարված կարճամետրաժ ֆիլմում նա էլ է խաղացել: Խեղճ թզուկներ, մնում են առանց նվերի: Հաջորդը գալիս է Մոխրոտն ու ասում, որ քանի որ ինքը ամենափոքրիկ կոշիկն է հագնում, իրեն պիտի տան թագավորության մի մասը, սակայն Սպիտակաձյունիկը, որ մինչ այդ լուռ հետևում էր, վեր է կենում ու բարկացած հայտարարում, որ իր ոտքը հեչ էլ չի զիջում Մոխրոտի ոտին: Բերում, փորձարկում են ու ինչ պարզվի, լրիվ նույնն է: Էս երկուսն էլ գնում են մի կողմ: Նույն հերթականությամբ գալիս են Կարմիր գլխարը, Հենզելն ու Գրետելը, Մատնաչափիկն ու մյուս հերոսնորը, սակայն ոչ մեկը թագավորին իր օրիգինալությամբ չի զարմացնում: Մեկ էլ չգիտես որտեղից ներս է մտնում մի ծեր պապիկ ու հայտարարում, որ ինքն է ամենաօրիգիանլը: Պարզվում է, սա այն պապիկն է, որ ապրում է ամենա-ամենա կապույտ ծովի ափին, իր 50 տարվա սիրելի տատիկի հետ: Թագավորը սրան էլ հենց տալիս է իր թագավորության մի մեծ հատված ու ճամփում իր պառավի մոտ: /Իսկ թե ոնց է պապն իր տատրին ստեր հնջրում ինչ-որ խոսող ձկների ու իր բարեգործության մասին, գիտենք բոլորս:/
Երեկոյան, խորոված սեղանի շուրջ, երբ բոլորը մի թեթև գինովցած են լինում, ներս է մտնում տիկին Հռիփսիմեն ու հայտարարում, որ աշխարհում ինչ-որ նոր ու չբացահայտված վիրուս է տարածված, անունն էլ կրիզիս: Ասում են, սա ցեցի պես մի բան է, սակայն ավելի մեծ չափերի. խժռում, ուտում է իր ճամփին հանդիպած ամեն բան` արժեթղթեր, բանկեր, տներ ու մեքենաներ, նույնիսկ ամբողջ գործարաններ: Էհ... Խեղճ Արայի բախտն էլ իր հետ է լինում, հյուրերը խառնվում են իրար, վեր ու վեշներն առնում ու վազում իրենց ունեցած-չունեցածին տեր կանգնելու: Մնում են միայն ինքը, իր Նվարդիկն ու էն օձ Շամիրամը, որ դեռ հույսեր ունի Արայի ցանցը գցել:
Խեղճ արային ոչինչ չի մնում անել, քան վերցնել իր բաժին թագավորությունը /կանխիկ/ ու Նվարդիկի հետ տեղափոխվել Ամերիկա:
Արային թվում էր, թե Ամերիկայում մածնաբրդուճը սարքած, գդալն էլ մեջը դրած պիտի լինի, սակայն արի ու տես, որ էդ անհայտ վիրուսը հենց էնտեղից էր հայտնվել:


Իսկ թե ինչ է լինում Արայի հետ Միացյալ Նահանգներում, կիմանանք հետո :)

Ռուֆուս
12.06.2010, 00:42
Հեքիաթ եմ ուզում :)

Հայկօ
12.06.2010, 00:53
Հեքիաթ եմ ուզում :)

Առ, Ռուֆուսի մեկը (http://www.akumb.am/showthread.php/38177-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D6%85-%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A1-%D5%AB-%D6%87-Yeghoyan-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8) :beee:D: +1 հեքիաթ, փլիիիիիիիիիիիզ :):

Enigmatic
12.06.2010, 00:55
Առ, Ռուֆուսի մեկը (http://www.akumb.am/showthread.php/38177-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D6%85-%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A1-%D5%AB-%D6%87-Yeghoyan-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8) :beee:D: +1 հեքիաթ, փլիիիիիիիիիիիզ :):

+1 հատկապես Կետիկի գրած հեքիաթ եմ ուզում:aha

Ռուֆուս
12.06.2010, 00:57
Առ, Ռուֆուսի մեկը (http://www.akumb.am/showthread.php/38177-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D6%85-%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A1-%D5%AB-%D6%87-Yeghoyan-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8) :beee:D: +1 հեքիաթ, փլիիիիիիիիիիիզ :):

Հա, ես անտաղանդ եմ, համ էլ կարդալն իմ մոտ ավելի լավ ա ստացվում, քան թե գրելը :( Դու՛, այո՛, հենց դու՛, գիտե՛ս, որ հենց քե՛զ ի նկատի ունեմ, հեքիաթ վ ստուդիու :goblin

Մուկիկ

Ամմէ
03.12.2012, 23:06
Առաջարկում եմ գրել հեքիաթներ մեծահասակների համար ու տեղադրել էստեղ: :)

Առաջինն էլ գրում եմ իմ հեքիաթը:


Խոնարհ Մարսելան

Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ: :)


Գերմանական մի հեքիաթային քաղաքում կար չկար մի աղջիկ կար, անունը՝ Մարսելա: Նրա տարիքը միայն իր ծնողները գիտեին, մեկ էլ ես, որովհետև որպես հեքիաթասած պարտավոր եմ ամեն ինչ իմանալ ու պատմել ձեզ: Մարսելան երեսուն տարեկան էր, սակայն ինչպես բոլոր էլֆերը, տրոլերը ու այլ հեքաթային գազանեղենը, մեր Մարսելայի տարիքը դժվար էր հասկանալ: Ինքն էլ ոչ այն է էլֆ էր, ոչ այն է՝ տրոլ, և ոչ էլ անգամ գոբլին, բայց հաստատ այդ ախպերությունից էր:

Մարսելան մի տեսակ երկարոտ էր, և իր ամեն ինչն էլ երկար ու ձիգ էր:
Նա ուներ շատ երկար մազեր, որոնք ներկում էր տարբեր գույների՝ ըստ շաբաթվա օրերի. ամեն օրն ուներ իր գույնը: Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:

Մարսելան ուներ բարակ, երկար քիթ, որի վրա դնում էր մի հնաոճ ակնոց, և միշտ նայում էր կամ ակնոցի վերևից կամ տակից, բայց ավելի շատ նախընտրում էր վերևից նայել ու մի բան տեսնելու համար ստիպված էր գլուխը լավ խոնարհել. ակնոցը խանգարում էր: Մի խոսքով, խոնարհ աղջիկ էր Մարսելան:

Մարսելան ուներ երկարավուն մատներ, ցուցամատներն էլ երկար էին միջնամատներից, բայց դա իրեն չէր խանգարում հաջողությամբ օտագործել միջնամատները, հատկապես, երբ շատ զայրացած էր ինչ-որ մեկի վրա: Եղունգներն էլ կանաչ էր ներկում, բայց միշտ դժգոհ էր իր ընտրած կանաչի երանգից. իրեն պետք էր ֆիկուսի տերևի գույնի կանաչ, որը դժվար էր ճարել այդ հեքիաթային քաղաքում:

Մարսելայի ոտքի մատները մի առանձին պատմություն էին... Նրանք, ինչպես արդեն կարող եք գուշակել ինքներդ, շատ երկար էին... ու ծակում անցնում էին ամեն ինչի միջով, լիներ դա գուլպա, թե ձմեռային կոշիկ: Մարսելան էլ շատ հպարտ էր նրանցով: Ոտի մատը այդպիսին պիտի լինի, բա ոնց, թե չէ ում են պետք հնազանդ, կուչ եկող մատները:

Մարսելան ուներ երկար... չէ, երկարի թեման վերջացրեցինք... ուներ փոքրիկ կապույտ աչքեր, որոնք սիրում էր լղոզել սև, անհասկանալի ծագում ու նշանակություն ունեցող ներկով: Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:

Մարսելան սիրում էի իր տանը հյուրեր ընդունել: Երբ իրար գլխի էին հավաքվում բոլոր ջադուներն ու այլ չարքերը, Մարսելան հագնում էրիր սպորտային հագուստը՝ զարդարված շիֆոնե շարֆերով ու տոնածառի վրայից թռցրած զարդերով, մազերը հավաքում էր ուղիղ ճակատի վրա, դնում էր իր տոնական ակնոցները, որոնք ավելի նեղ էին, և ամեն ինչ կարլի էր տեսնել առանց շատ խոնարհվելու, ու անցնում էր հյուրերին զվարճացնելու գործին: Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
Դրանից հետո բոլորն ուտում էին պանիր ու սունկ և խմում գինի: Հնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:

Եվ գալիս էր ամենահետաքրքիր պահը, երբ բոլոր լուսերը հանգչում էին, վառվում էին հազարավոր մոմեր, որոնք ամենուր էին, անգամ Մարսելայի մազափնջերում: Երաժշտությունը դառնում էր միստիկ... Բոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:

Իսկ երբ Մարսելան հոգնում էր բոլորից, մտնում էր իր սենյակը, ու աղմուկով փակում դուռը, և հյուրը հասկանում էին՝ տուն գնալու ժամանակն է:

Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ, հեքիաթացածի իմ տրիվիալ աչքով էլ ամեն ինչ ընկալեցի որպես շիզոֆրենիկ պորնագրաֆիա:

Այստեղ իմ հեքիաթը մոտեցավ ավարտին:
Երկնքից մի խնձոր ընկավ, մի տանձ ու կես բանան: Մարսելան դրանք եփեց կաթի մեջ ու կերավ:

Հեքիաթս կցուցանե մի պարզ ճշմարտություն.
Երբ դու շատ ես արտառոց , ապա գուցե ոչ թե օրիգինալ ես, այլ ուղղակի խփնված:
:)

Այ քեզ արտասովոր Մարսելա:)))))))))))