PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծաղիկներ...



Esmeralda
14.09.2006, 10:39
Այս թեմայում կարող ենք խոսել մեր սիրած ծաղիկների մասին ...

Իմ ամենասիրած ծաղիկը Հովտաշուշանն է... նրա "բնավորությունն" ինձ շատ է դուր գալիս....

Cassiopeia
14.09.2006, 10:41
Անչափ շատ եմ սիրում դաշտային մանուշակ` նրա "համեստության" ու գեղեցկության համար: Ինչպես նաև դեղին վարդ եմ շատ-շատ սիրում…

Esmeralda
14.09.2006, 10:44
Անչափ շատ եմ սիրում դաշտային մանուշակ` նրա "համեստության" ու գեղեցկության համար: Ինչպես նաև դեղին վարդ եմ շատ-շատ սիրում…
Իսկ գիտե՞ս, որ դեղին վարդը ատելության, բաժանման ու նման բաների խորհրդանիշ է....

Cassiopeia
14.09.2006, 10:45
Իսկ գիտե՞ս, որ դեղին վարդը ատելության, բաժանման ու նման բաների խորհրդանիշ է....

Ես սնահավատ չեմ, ու գեղեցկության մեջ միշտ էլ գեղեցկությունն եմ գնահատում… իսկ որ դեղին գույնն ատելության նշան է, ես գիտեմ նաև հակառակը, որ այն ամենաիսկական սիրո նշան է…

Ուլուանա
14.09.2006, 10:47
Ես էլ եմ դեղին վարդ շատ սիրում։ :love
Ընդհանրապես իմ ամենասիրած ծաղիկը վարդն է, դե դեղինն էլ սիրածս գույնն է։:) Բայց վարդագույն վարդ էլ եմ շատ սիրում։
Շատ եմ սիրում նաև կակաչ, նարգիզ, քրիզանթեմ, հովտաշուշան։ Բայց վարդը բոլորից առանձնացնում եմ. բացի արտաքին տեսքից, որն ինձ շատ է դուր գալիս, նաև բույրն եմ շատ սիրում, ինձ համար վարդի հոտից ավելի հաճելի հոտ չկա աշխարհում։:roll

Esmeralda
14.09.2006, 10:52
Բայց վարդը բոլորից առանձնացնում եմ. բացի արտաքին տեսքից, որն ինձ շատ է դուր գալիս, նաև բույրն եմ շատ սիրում, ինձ համար վարդի հոտից ավելի հաճելի հոտ չկա աշխարհում։:roll
Իսկ հովտաշուշանի բույրն զգացե՞լ ես...

Riddle
14.09.2006, 12:10
Իսկ ես ծաղիկներ չեմ սիրում ընդհանրապես::oy

StrangeLittleGirl
14.09.2006, 19:02
Շատ եմ սիրում նաև կակաչ, նարգիզ, քրիզանթեմ, հովտաշուշան։
Վերջին երեք ծաղիկները սև՞ են::D

Իմ սիրած ծաղիկը մուգ կարմիր մեծ փշերով վարդն է, որ աճում է մեր պարտեզում:

Arisol
14.09.2006, 19:18
Ամեն տեսակի ծաղիկ էլ սիրում եմ, առավել ևս լավ բույր ունեցող ծաղիկը, բայց ինչպես և մեծամասնությունը, այնպես էլ ես ամենաշատը սիրում եմ վարդը, այն էլ կարմիր, մեծ փշերով, երկար ցողունով: Երկրորդ տեղում գտնվում է շուշանը (лилия): Շատ եմ սիրում նաև մանուշակը, ձնծաղիկը և նարգիզը::love

Koroleva
14.09.2006, 21:50
ես սիրում եմ կակտուսը, նկատել եք, երբ բոլոր ծաղիկները սոզվում են մշտնջենական քնի մեջ, կակտուսը դառնում է ծաղկների թագուհին

Esmeralda
15.09.2006, 10:40
ես սիրում եմ կակտուսը, նկատել եք, երբ բոլոր ծաղիկները սոզվում են մշտնջենական քնի մեջ, կակտուսը դառնում է ծաղկների թագուհին

Օրինակ ես չեմ նկատել :8
Կակտուսը մի քանի տարին մեկ է ծաղկում...
Չեմ սիրում սպասել...

kiki
15.09.2006, 14:45
ես ունեմ 3 սիրված ծաղիկների տեսակ , որորնք ավելի շատ խորհրդանշական են ինձ համար ՝ վարդ, կալա (հայերեն տարբերակը չեմ կարողանում հիշել) և տյուլպան (սրա հայկական տարբերակը անգամ չգիտեմ էլ ինչպես է հնչում:) դա նուրբ ծաղիկ է որի մի ցողունի վրա մի քանի փոքրիկ զանգականման սպիտակ գլխիկներ են կախված...նկարը որ գտեմ, կտեղադրեմ)...

բայց բոլոր ծաղիկներն էլ գեղեցիկ են, ու ստանալուց ինձ համար այքան էլ նշանակություն չունի թե ինչ ծաղիկ է, կարևորը ծաղիկ է...:)

հ.գ. կակտուսը երբ ծաղկում է շատ գեղեցիկ է...մեր տանը շատ կան, ու ամեն մեկը յուրահոտուկ ծաղիկ ունի ...

Լիաննա
17.09.2006, 00:32
Սիրում եմ վարդի հոտը:
բայց մնացած բոլոր ծաղիկներն էլ շատ հաճելի է ստանալ:

otar
17.09.2006, 12:20
սիրում էմ անունը հաերեն չգիտեմ... մի հատ ծաղիկ անունը ռուսերեն կգրեմ նախորոք կներեք.... ландыши իմ ամենասիրած ծաղիկներն են...
բացի այդ սիրում եմ վարդեր առավել ևս նարնջագույն փոքր... սպիտակ :hands շատ եմ սիրում ծաղիկներ ստանալ...
տանել չեմ կարողանում երբ ինձ նիվրում են` լիլիյա, մեխակ, հերբերա և այլ ԱՆԻՄԱՍՏ ծաղիկներ :o

kiki
17.09.2006, 12:37
:))))
փաստորեն ես միակը չեմ որ սիրում եմ լանդըշներ ու հայկական տարբերակը չգիտեմ...

Ուլուանա
17.09.2006, 13:01
Ժողովուրդ, ландыш-ին հայերեն հովտաշուշան են ասում։:)

Koroleva
23.09.2006, 12:00
Օրինակ ես չեմ նկատել :8
Կակտուսը մի քանի տարին մեկ է ծաղկում...
Չեմ սիրում սպասել...
Սպասումը դառն է, քաղցր են նրա պտուղները

Viki
23.09.2006, 12:45
Ես շա~~~տ եմ սիրում ծաղիկներ, ուրեմն ինքնին բոլոր ծաղիկներն էլ կարելի է ասել հաճելի են ստանալ և նվիրել (համարյա թե բոլոր, չգիտեմ ինչու փոքր տարիքից մինչ հիմա մեխակ չեմ սիրել ստանալ... Այն ինձ համար այդպես էլ թաղման ծաղիկ է մնացել.. )Կառանձնացնեմ ամենասիրածս ծաղիկը` ՎԱՐԴԸ... Դա ինձ համար մի քանի խորհրդանիշ ունի :angel

Firegirl777
23.09.2006, 14:57
Վերջերս ահավոր թուլություն եմ իմ մեջ հայտնաբերել ծաղիկների նկատմամբ մինչև հիմա այդքան էլ ուշադրություն չէի դարձնում, իսկ հիմա հենց ծաղիկ եմ տեսնում հրճվում եմ ու ամենավատը զգացմունքներս այդ վարյկյանին չեմ կարողանում պահոլ

otar
23.09.2006, 15:40
հատուկ իմ ու Կիկիի համար
http://freenet.am/~armulik/landysh.jpg

Viki
23.09.2006, 15:51
Վերջերս ահավոր թուլություն եմ իմ մեջ հայտնաբերել ծաղիկների նկատմամբ մինչև հիմա այդքան էլ ուշադրություն չէի դարձնում, իսկ հիմա հենց ծաղիկ եմ տեսնում հրճվում եմ ու ամենավատը զգացմունքներս այդ վարյկյանին չեմ կարողանում պահոլ


Կարծում եմ նման դեպքում դա վատ փաստ չի համարվում, հիացմունքն ու սերը զսպել չկարողանալը հանցագործություն չէ այս դեպքում: :angel

kiki
23.09.2006, 18:04
Otar, շատ սիրուն կադր էր ...

Firegirl777
23.09.2006, 18:13
Իսկ սա ոնց է՞

kiki
23.09.2006, 18:16
Շատ սիրուն է , իրոք ... ափսոս տեխնիկայի մատը խառն է ...

Firegirl777
23.09.2006, 18:37
Դե ինչ սա էլ հատուկ ձեր համար, բնական առանց որևէ փոփոխության

Esmeralda
23.09.2006, 19:04
Համ էլ ամենաառաջինը ես եմ ասել, որ սիրում եմ հովտաշուշան...
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հովտաշուշան...

kiki
23.09.2006, 23:12
ландыши ... իմ մանկության ծաղիկը ... արդեն սկսում եմ հուզվել ...

CactuSoul
22.03.2007, 14:43
Մի քնած թեմա էլ արթնացնեմ;) …

Իմ ամենասիրած ծաղիկը ԱՐԵՎԱԾԱՂԻԿն է:love …

Ու անշուշտ, կակտուսի ծաղիկն եմ շա՜տ սիրում:) :P ;) …

Ուլուանա
22.03.2007, 14:58
Իմ ամենասիրած ծաղիկը ԱՐԵՎԱԾԱՂԻԿն է:love …
Վայ, ինչ հետաքրքիր է։ :) Դեռ չէի լսել, որ որևէ մեկի սիրած ծաղիկը արևածաղիկը լինի։ Չնայած որ մտածում եմ... լավ էլ սիրուն ծաղիկ է, ուղղակի, չգիտես ինչու, կարծես շատերի կողմից մի տեսակ չի ընկալվում որպես ծաղիկ... :think Բայց իզուր։
Նոր զգացի, որ ես էլ եմ սիրում արևածաղիկ։ :love :oy

Կարեն ջան
22.03.2007, 16:52
Վարդեր, որոնց անվանում են «ԱՆՆԱ»
Թող չզարմանան աղջիկները, որ տղաներնել են ծաղիկներ սիրում:

John
22.03.2007, 17:12
Սիրում եմ դաշտային խառը ծաղիկների փունջ, որտեղ ոչ մի ծաղկի անուն չգիտեմ… :)

Մանե
22.03.2007, 17:30
Ամենաշատը սիրում եմ յասաման.;)
Իսկ 2-րդ տեղում վարդերն եմ բոլոր տեսակի:love
Ապա ձնծաղիկ,և այսպես շարունակ…:P

Amaru
22.03.2007, 18:51
Վախ, Մանե :) Ես էլ եմ շաաատ սիրում յասաման :) Տես՝ մի ընդհանուր բան ունենք, վատ չի...)))
Բայց դե իմ ամենասիրած ծաղիկները փոքր, պուպուշ մանուշակներն են :love

Մանե
22.03.2007, 19:04
Վախ, Մանե :) Ես էլ եմ շաաատ սիրում յասաման :) Տես՝ մի ընդհանուր բան ունենք, վատ չի...)))
Ես էլ եմ մանուշակ սիրում:) :love

kiki
23.03.2007, 00:12
ես ունեմ 3 սիրված ծաղիկների տեսակ , որորնք ավելի շատ խորհրդանշական են ինձ համար ՝ վարդ, կալա և տյուլպան (սրա հայկական տարբերակը անգամ չգիտեմ էլ ինչպես է հնչում դա նուրբ ծաղիկ է որի մի ցողունի վրա մի քանի փոքրիկ զանգականման սպիտակ գլխիկներ են կախված...նկարը որ գտեմ, կտեղադրեմ)...

Հայ ջան, շնորհակալ եմ որ ուշադիր ես եղել, ես անջատված լանդիշի տեղը տյուլպան եմ գրել , մեկն էլ չի նկատել ու ասել, այ աղջիկ ջան, նկարագրում ես լանդիշ ու գրում ՝ տյուլպա՞ն...

Lapterik
23.03.2007, 00:33
Ամենաշատը սիրում եմ վարդ, «Աննա» անունով վարդն եմ շատ սիրում, վերջերս եմ իմացել, որ հենց իմ սիրած վարդի անունն է: Շատ եմ սիրում սպիտակ ավելի ճիշտ ճերմակ վարդ: Դե մի քանի գույնի վարդերին ասում են սպիտակ, բայց հեչ սպիտակ չի: Սիրում էի կալա, բայց հիմա չէ: Դեղին ու սպիտակ կակաչ եմ սիրում: Սիրում եմ գերբերա, բայց ոչ թե ծաղկամանի մեջ, այլ գլխիս: Անյուտայի աչիկներ եմ շատ սիրում ու էլի շատ շատ ծաղիկներ:

Selene
23.03.2007, 00:38
Սիրում եմ բոլոր ծաղիկներն էլ՝ սկսած սենյակային ծաղիկներից մինչև դաշտային փոքրիկ, անուշահոտ գեղեցկուհիները՝ մանուշակ, ձնծաղիկ…
Բայց առաջին տեղում վարդն է, հատկապես դեղին գույնի, թավշյա թերթերով, ուղղակի հրաշք բան է այս ծաղիկը:love

Firegirl777
23.03.2007, 18:35
շատ շատ եմ սիրում մաիսյան վարդ, ավելի շուտ նրա հոտն եմ սիրում, շատ գեղեցիկ հոտ ունի

Goga
08.04.2007, 22:41
Սիրում եմ գույների վարդերի փունջը՝ առանց ավելորդ փաթեթավորման:love

dvgray
07.06.2007, 17:10
վերջապես դեղին վարդս բացվեց :))

dvgray
23.09.2007, 14:20
Արևահամ տանձերս:
Նատուրմորդ :):

(Կարծում եմ բռնում են թեմայի հետ: Իրենք էլ մի ժամանակ ծաղիկներ են եղել...)

Երկնային
19.02.2008, 02:48
վայ, ի~նչ լավ թեմա է… :love :oy

ես ծաղիկների խելագար եմ, շատ եմ սիրում… շատ :love

առաջին տեղում են մուգ կարմիր վարդերը…
դաշտային ծաղիկները հրաշք են…
շատ են սիրում Անյուտայի Աչուկները…
փոքրիկ ու պուպուշ մանուշակները…
նարգիզ էլ եմ սիրում…

ես բոլոր ծաղիկներն էլ սիրում եմ… :love

սիրում եմ ծաղիկներ նվեր ստանալ… հատկապես երբ որ մի հատիկ մուգ կարմիր վարդ է`շատ գեղեցիկ զարդարված…:oy

Հ.Գ էս ի~նչ միանալ միացա…:D էս թեմայից միշտ մեծ դժվարությամբ եմ կարողանում անջատվել… :oy

ChildOfTheSky
19.02.2008, 02:52
իմ ամենասիրած ծաղիկները էժան ծաղիկներն են :P :lol :tease

Kita
19.02.2008, 16:45
իմ ամենասիրած ծաղիկները էժան ծաղիկներն են :P :lol :tease

:Pզզվելի եք:D բայց դե իմն էլ կարելի է ասել:P

Ուրեմն հիմա շատերը կասեն էտ ոնց եղավ, որ կիտան սկսեց ծաղիկ սիրել, ուղղակի միշտ էլ սիրել եմ, բայց իմ ոճով:D հասկանալը դժվար է, բացատրելը նույնպես:)

Ուրեմն կարամ ասեմ մի քանի ծաղիկների անուններ...:love
Երևի ամենաշատը սիրում եմ դեղին կակաչները:)
Նարգիզներին, Անյուտայի աչիկներին... ու այս վերջերս ինչ-որ հետաքրքիր ծաղիկներ եմ նկատել, այ դրանք մի տեսակ համ նարգիզի են նման...բայց փոքր ու պուպուշ:):think
հաաաա, իհարկե եթե կարելի է դա համարել ծաղիկ, ծիրանի, բալի ու տենց էլի...դրանց ծաղիկների համար խելքս իմս չի:love:)

Empty`Tears
26.02.2008, 07:12
Գեղեցիկ թեմա է... Շատ՜՜ եմ սիրում Մուգ բոռդո վարդերը, երկար՜, ոչ փաթետավորմամբ, ուղիղ...:love Դաշտային ծաղիկներ այդքան էլ չեմ սիրում...

Հ.Գ. Մեծամասնությունը աղջիկներն են գրել...Տղաները ծաղիկ չեն սիրում?..:oy

Sunny Stream
26.02.2008, 09:22
Դե էլ ի՞նչ ասեմ... :oy

Ինձ խոստացել են էս տարի ճշտել ժամանակն ու հրավիրել Սպիտակ` ձնծաղիկ հավաքելու, ասում են էնտեղ ամբողջ սարեր են պատված ձնծաղիկներով, ու դրանք հավաքելը մեծ հաճույք է :roll Սպասում եմ... :)

Աբելյան
04.03.2008, 15:25
կակտուս
ոչ ջրում ես, ոչ խնամում, ինքը իրա համար պատուհանի գոգին աճում ա, սկի վրի փոշին չես մաքրում

Dayana
04.03.2008, 15:26
կակտուս
ոչ ջրում ես, ոչ խնամում, ինքը իրա համար պատուհանի գոգին աճում ա, սկի վրի փոշին չես մաքրում

հետո մի երկու ամիս անց չորանումա :D
չէ է մեկա իմ ծառից լավը չկա :love

Աբելյան
04.03.2008, 15:34
չէ, չի չորանում
մի քանի տարի անցել ա, հլա սաղ ա

սկզբում 3 հատ կար, հետո որ մեկի վրեն փոքր կակտուսներ հայտնվեցին, պոկեցի, մի հատ առանձին տեղ սկսեցի աճացնել, այ դրանք չորացան
էտ երեքից 2-ը պապաս ա քցել՝ "ում ա պետք", երրորդը, որը ամենամեծն ա, մինչև հիմա դիմանում ա

*e}|{uka*
04.03.2008, 15:54
չէ, չի չորանում
մի քանի տարի անցել ա, հլա սաղ ա

սկզբում 3 հատ կար, հետո որ մեկի վրեն փոքր կակտուսներ հայտնվեցին, պոկեցի, մի հատ առանձին տեղ սկսեցի աճացնել, այ դրանք չորացան
էտ երեքից 2-ը պապաս ա քցել՝ "ում ա պետք", երրորդը, որը ամենամեծն ա, մինչև հիմա դիմանում ա

Ամենալավը իմ կակտյուսնաաա :D

Շաաա՜տ եմ սիյում դեղին վարդեր :love ,ջրային լիլիաաաաա :P , պիեոններ ( հայերեն տարբերակը չգիտեմ ) :oy

lulu
04.03.2008, 16:05
սպիտակ վարդեր :hands

Cindy
30.08.2008, 13:59
Շաաաաաաաաատ շատ եմ սիրում կարմիր ու բաց ծիրանագույն վարդերը

Դեկադա
02.09.2008, 13:05
Ես ծաղիկասեր եմ :)Բացի մեխակները// մի ժամանակ հարսանեկան ծաղիկներ էին, հիմա`մենակ թաղում գնալուց ենք գնում//, սիրում եմ բոլոր ծաղիկները` ինչ կա աշխարհի երեսին;):Անգամ իմ տանը ունեմ ծաղիկներ` աճեցնում եմ:

Narinfinity
13.10.2008, 16:06
Ծաղիկներ, գունագեղ ու թեթև, քնքուշ,
Նայելիս տեսնում ես արև ու տխուր մի հուշ,
Իսկ երբ հպվում ես նրանց աչքերով քո թաց,
Սիրտդ երգում է, արտասվում հանկարծ,

Կարծես մանկության անուրջներն բազում,
Քեզ գրկել են նուրբ, օրոր են ասում,
Բայց դու արթուն ես, քնել չես ուզում,
Լուռ ծաղիկներն են քո սիրտը հուզում ...

Ծաղիկներ մնաք բարով Ձեզ կասեմ,
Ձեր համբույրները ես միշտ կհիշեմ...
Խենթի պես արագ քամու հետ վազեմ,
Ու Ձեր ծաղկելուն ես միշտ կսպասեմ ...

Tigran
15.10.2008, 12:24
Ես ծաղիկներ շատ եմ սիրում ու իմ աշխատասենյակում շատ ծաղիկներ եմ աճացնում: Մի ծաղիկ կա, որ շատ եմ սիրում, նոր է արմատակալել, պիտի տնկեմ, ափսոս անունը չգիտեմ:(

Ապե Ջան
30.07.2010, 23:32
Ի՞նչ կասեք, հարմար է գինը, թ՞ե ավելի հարմար տարբերակ կառաջարկեք: (http://www.flowers-armenia.info/index.php?page=shop.product_details&product_id=48&category_id=52&flypage=flypage.tpl&option=com_virtuemart&Itemid=56&lang=en)

http://s16.radikal.ru/i191/1007/bd/746e2642fa60.jpg

CactuSoul
30.07.2010, 23:47
Ես ծաղիկասեր եմ :)Բացի մեխակները// մի ժամանակ հարսանեկան ծաղիկներ էին, հիմա`մենակ թաղում գնալուց ենք գնում//
Ես փոքր ժամանակ էի սիրում մեխակներ (երևի այն պատճառով, որ միայն մեխակ էին վաճառում, գոնե իմ մեջ էդպես է տպավորված:D), հիմա զգում եմ, որ էլի սկսում եմ սիրել: Շատ լավն են մեխակները, յուրահատուկ են, էլ բույրի մասին չասեմ… գժվելու բան է:
Իսկ այն տարիներին, երբ «մոռացել էի» սովորական մեխակների մասին, միևնույն է, շատ սիրում էի (հիմա էլ եմ սիրում) կարճ պոչերով, փոքրիկ մեխակները, որ սուր բույր ունեն: Պարբերաբար գնում էի, երբ սեզոնը գալիս էր, ու սկսում էին վաճառել, ու ամբողջ տունը մի քանի օր շարունակ բուրում էր:love…
Լավ հիշեցի, հիմա արդեն կլինեն երևի, կգնեմ էլի:):

Մանուլ
31.07.2010, 00:46
Կներեք, բայց պիտի ասեմ :oy: Ամենաչսիրածս ծաղիկն ա մեխակը: Սովորական սպիտակ մեխակը: Էդ ծաղիկը ասոցացվում ա թաղման հետ, դրա համար էլ չեմ սիրում: Փոքր ժամանակավնից չեմ սիրել: Ուրիշ գույնի մեխակներին նորմալ եմ վերաբերվում (օրինակ` սպիտակ մեխակ` մանուշակագույն եզրերով), բայց էդ սպիտակը տանել չեմ կարողանում: Ու պատկերացրեք իմ վիճակը, երբ վերջին զանգիս տատս ինձ սպիտակ մեխակներ նվիրեց :cry:
Ներողություն եմ խնդրում բոլոր մեխակասերներից :pardon:

Մնացած համարյա բոլոր ծաղիկներն էլ սիրում եմ: Որ հավես ունենամ, կփորձեմ առանձնացնել :):

Meme
31.07.2010, 00:48
Ճիշտա կարողա շատերն են սիրում էս ծաղիկը,բայց ինչ անեմ ես էլ եմ եմ շաաատ սիրում,կարողա ընդհամենը մեկ հատ ստանամ,բայց շաաատ ուրախանամ-դա կարմիր վարդերն են,որոնց կողքով անտարբեր անցնել չի լինում...անգամ ես ինքս ինձ համար շաաատ անգամ գնել եմ,ու բերել տուն:oyՉնայած բոլոր վարդերն էլ սիրում եմ,բայց ամենաշատը կարմիրը,ու միշտ ինչքան անցնում եմ էդ ծաղիկների կողքով միանգամից ժպիտա գալիս դեմքիս,թեկուզ մի հայացք էլ գցեմ էդ հարշք ծաղիկների վրա...տանը բույսեր ու ծաղիիներ ունենք,բայց դրանց խնամքով ինքս չեմ զբաղվում....

Lianik
24.09.2010, 18:59
կակտուս
ոչ ջրում ես, ոչ խնամում, ինքը իրա համար պատուհանի գոգին աճում ա, սկի վրի փոշին չես մաքրում

բայց ծակելուց էլ զգուշացիր...:stop:stop



հ.գ.բոլոր ծաղիկներն է սիրելի են ինձ....նրանց նայելիս հանգստանում եմ...

Անտիգոնե
24.09.2010, 19:15
Շատ-շատ-շատ եմ սիրում ծաղիկներ...
Դաշտային ծաղիկներ եմ շատ սիրում, մանուշակ, յասաման, քրիզանթեմ և սպիտակ վարդեր: Աշխատանքի բերումով, շատ եմ շրջագայում և ամեն տեղից սովորաբար մի փունջ ծաղիկ եմ բերում` կամ ես եմ հավաքում, կամ նվիրում են և կամ գողանում ենք: Հանկարծ չմտածեք թե ագահ գողեր ենք, Չէ.... ամեն բակից մեկական ծաղիկ ենք պոկում, որ վնասները մեծ չլինեն:)

Lianik
25.09.2010, 23:24
http://img97.imageshack.us/img97/781/cimg2340x.jpg (http://img97.imageshack.us/i/cimg2340x.jpg/) Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)

Lianik
03.10.2010, 00:31
Ամերկյան համալսարաններից մեկի ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ
Ծաղիկները հանդիսանում են մարդու տրամադրության բնական և առողջարար մոդեռատորներ:love



հ.գ. մոդեռատոր բառի հայերեն տարբերակը չգիտեմ :think

ՆանՍ
04.10.2010, 10:09
Սիրում եմ մուգ կարմիր երկար հոլանդական վարդեր:love:rose

Ապե Ջան
04.10.2010, 11:02
Սիրում նվիրել սիրած անձնավորությանը շատ մուգ կարմիր վարդեր: Դրանք ուղղակի հրաշք են ;) :love

http://www.photoglade.com/images/16_med.jpg

ՆանՍ
04.10.2010, 13:45
Ըհը, կակռազ իմ ուզած բարխտնի վարդնա,:hands

Ruby Rue
19.05.2013, 19:50
Ես անընդհատ ասում եմ, որ ծաղիկներ տանել չեմ կարողանում, բայց դե անամոթաբար ստում եմ::))
Ուղղակի չեմ սիրում, երբ ինձ «մեռած» ծաղիկներ են նվիրում: Հողի մեջ հազար անգամ ավելի սիրուն են, նամանավանդ՝ երբ սպասում ես, որ ուր որ է կծաղկեն:
Իսկ պոկած ծաղիկներ չեմ սիրում, չեմ սիրում որ ծաղիկներին բազմաթիվ պատանքների մեջ են դնում, վրան զանազան-զարմանազան ներկեր ու փայլեր լցնում:

Փոքր ժամանակ, «Խորհրդավոր պարտեզ» գիրքն առաջին անգամ կարդալուց հետո, ես էլ էի ուզում լի՜քը ծաղիկներ աճեցնել, բայց մենք այգի չունեինք: :cry2
Հիմա արևածաղիկներ եմ շատ սիրում, որովհետև չնայած իրենց սերմերի վատ համբավին, ամենադրական ու լուսավոր ծաղիկներն են:
Դաշտային համեստ, անհայտ ու պուճուր ծաղիկներն եմ սիրում:
Հա, մեկ էլ կակտուսներ:
Վարդեր էլ սիրում. ընտիր մուրաբա է իրենցից ստացվում:

Ուլուանա
19.05.2013, 21:27
Ես անընդհատ ասում եմ, որ ծաղիկներ տանել չեմ կարողանում, բայց դե անամոթաբար ստում եմ::))
Ուղղակի չեմ սիրում, երբ ինձ «մեռած» ծաղիկներ են նվիրում: Հողի մեջ հազար անգամ ավելի սիրուն են, նամանավանդ՝ երբ սպասում ես, որ ուր որ է կծաղկեն:
Իսկ պոկած ծաղիկներ չեմ սիրում, չեմ սիրում որ ծաղիկներին բազմաթիվ պատանքների մեջ են դնում, վրան զանազան-զարմանազան ներկեր ու փայլեր լցնում:

Փոքր ժամանակ, «Խորհրդավոր պարտեզ» գիրքն առաջին անգամ կարդալուց հետո, ես էլ էի ուզում լի՜քը ծաղիկներ աճեցնել, բայց մենք այգի չունեինք: :cry2
Հիմա արևածաղիկներ եմ շատ սիրում, որովհետև չնայած իրենց սերմերի վատ համբավին, ամենադրական ու լուսավոր ծաղիկներն են:
Դաշտային համեստ, անհայտ ու պուճուր ծաղիկներն եմ սիրում:
Հա, մեկ էլ կակտուսներ:
Վարդեր էլ սիրում. ընտիր մուրաբա է իրենցից ստացվում:
Ես էլ կարծում էի՝ մենակ ես եմ, որ չեմ սիրում պոկած ծաղիկներ։ Ստանալիս միշտ ափսոսանքի զգացում եմ ունենում ծաղիկների նկատմամբ։ Տղայիս էլ հիմիկվանից փորձում եմ սովորեցնել, որ դրսում ծաղիկ տեսնելիս չպոկի։ Մի ժամանակ ես էլ միշտ ասում էի, որ չեմ սիրում ծաղիկներ նվեր ստանալ, ավելի ուշ հասկացա, որ պատճառը հենց էդ պոկած, «մեռած» լինելու հանգամանքն է, թե չէ հողով ծաղիկ ես էլ եմ սիրում նվեր ստանալ :)։

Պարզվում է՝ յոթ տարվա ընթացքում ծաղիկների նկատմամբ ճաշակս ինչ–որ չափով փոխվել է :)).

Ես էլ եմ դեղին վարդ շատ սիրում։ :love
Ընդհանրապես իմ ամենասիրած ծաղիկը վարդն է, դե դեղինն էլ սիրածս գույնն է։:) Բայց վարդագույն վարդ էլ եմ շատ սիրում։
Շատ եմ սիրում նաև կակաչ, նարգիզ, քրիզանթեմ, հովտաշուշան։ Բայց վարդը բոլորից առանձնացնում եմ. բացի արտաքին տեսքից, որն ինձ շատ է դուր գալիս, նաև բույրն եմ շատ սիրում, ինձ համար վարդի հոտից ավելի հաճելի հոտ չկա աշխարհում։:roll
Վարդերի ու կակաչների նկատմամբ սերս մի քիչ նվազել է։ Հիմա ամենասիրածս ծաղիկներից են արևածաղիկը, երիցուկը, խատուտիկը, նարգիզը։ Հովտաշուշան էլ եմ սիրում։

Հ.Գ. Գրառմանս վերնագրի մասում ինչ–որ կասկածելի ծագմամբ ջղային սմայլիկ ա հայտնվել, թե որտեղից ու ոնց՝ չգիտեմ... Հանել էլ չի լինում զարմանալիորեն...

Վոլտերա
19.05.2013, 21:34
Ծաղիկներ :love Վոլտ, հետո էլ կասես, որ ռոմանտիկ չես: Տո բա ինչ ես, քեզնից ավելի ռոմանտիկի չեմ տեսել: Ինչ մեղքս թաքցնեմ, ծաղիկների գիժ եմ, սիրուն, գունավոր ծաղիկների:love
Համ էլլ պոկած ծաղիկը որն ա, էդ արդեն ծաղիկ չի:ok