PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական երգ երգող արտասահմանցի կամ եվրոպացի



Adam
17.10.2007, 15:58
Ընդհանրապես այս երևույթը տանել չեմ կարողանում, երբ ռուսը, արտասահմանցին կամ եվրոպացին գալիս են Հայաստան ու սկսում են հայերեն երգել ինչ-ինչ առիթներով:
Կամ հակառակը:Դրա վառ օրինակը եղավ, Երևան-Մոսկվա տրանզիտ նախագիծը: Ես ուղղակի նայել չեմ կարողանում: Ընդհանրապես ամեն մի ազգի ներկայացուցիչ պետքա երգի իր լեզվով, որ հարգվի մյուս ազգի ներկայացուցչի կողմից: Երբ հայ երգչուհին գնում է ամերիկա ու էնտեղ երգում է անգլերեն ռեպ, այնտեղ նա ոչ թե հարգվում է, այլ նրա մակարդակը իջնում է: Իսկ եթե նույն այդ երգիչը կամ երգչուհին գնում են Ամերիկա կամ որևէ այլ երկիր և երգում են Հայաստանի մասին, մեր ժողովրդի մասին և հայերեն, նա ավելի շատ է հարգվում: Սա իմ կարծիքն է: Գնահատվում է ազգայինը: Ռուսին սազումա երգել ռուսերեն, հային՝հայերեն, իսկ ամերիկացուն՝անգլերեն: Եվ ամերիկացուն չես զարմացնի երբ իր մոտ պարես սամբա, կամ նման մի բան: Նա քեզ չի սիրի: Իսկ եթե դու պարես հայկական քոչարին, որը քո ազգինն է, ապա մեծ հարգանքի կարժանանաս: Չգիտեմ, միտքս ով կհասկանա... բայց դե գրում եմ էլի...ինչ մտքումսա: Համենայնդեպս էտ երևույթը ես չեմ սիրել ու հենց լսում եմ, երբ ուրիշ ազգի ներկայացուցիչը հայերենա երգում.... ջանս փշաքաղվումա (վատ իմաստով լօլ)

Cassiopeia
17.10.2007, 16:01
Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում, երբ արտասահմանցին (օրինակ հրեան) իր իսկ հայրենիքում երգում է հայկական երգեր (ռաբիս) ու մեծ հարգանք ու սեր է վայելում տեղի հայ բնակչության ու իր ազգակիցների կողմից… Ես ունեմ նման ընկեր, որն ամեն անգամ իմ օգնությանն է դիմում երգի բառերը դուրս բերելու համար, որպեսզի կարողանա ճիշտ արտաբերել ու ի դեպ, նա միաժամանակ հայերեն է սովորում:

Adam
01.11.2007, 14:29
Դա լրիվ ուրիշ բան է: Կան երկրներ, որտեղի հայ բնակչությունը կարոտ է նման երգերի և պահանջարկից ելնելով է դա լինում: Դրան նորմալ եմ վերաբերվում: :)