PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգևոր զարգացման 18 օրենքները



Apsara
07.07.2007, 09:44
1. Վստահություն, առաջին քայլը հոգևոր զարգացման համար դա ինքդ քո վրա վստահ լինելն է: Առանց վստահության հնարավոր չէ հասնել որևէ բանի: Վստահությանը խոչընդոտում են Կասկածանքները: Երբ դուք ազատվեք բոլոր բացասական մտքերից, կզգաք, որ արդեն դրական մի բան է տեղի ունեցել: Երբ ցրվում են կասկածները միանգամից ի հայտ է գալիս վստահությունը: Որպեսզի դուք կարողանաք օգուտ քաղել վստահությունից, դուք պիտի հասկանաք կասկածների բնույթը:
Եթե դուք հետևեք կասկածներին, կհասկանաք, որ նրանք միշտ վերաբերվում են ինչ-որ դրական բանի: Դուք երբեք չեք կասկածում վատ բանի վերաբերյալ: Դա երևի ձեզ հայտնի է սեփական փորձից. դուք կասկածում եք ինչ-որ մեկի ազնվությանը, բայց երբեք կասկածանքի տակ չեք դնում անազնվությունը: Դուք կասկածում եք մարդկանց դրական մտադրություններին, սակայն երբեք կասկածանքի տակ չեք դնում մարդկանց բացասական հակումները: Եթե ինչ-որ մեկը ասում է"Ես քեզ շատ եմ սիրում", դուք պատասխանում եք "Դա ճի՞շտ է": Բայց եթե ձեզ ասում են "Ես ատում եմ քեզ", դուք երբեք չեք հարցնի "Իսկ դու վստա՞հ ես դրանում":
Դուք պիտի հասկանաք, որ ձեր կասկածները դա ոչ այլ ինչ է քան անվստահություն ինչ-որ լավ բանի և վստահություն վատ բանի նկատմամբ: Հիշեք, եթե դուք կասկածներ ունեք, դա նշանակում է որ գործ ունեք ինչ-որ դրական երևույթի հետ: Այստեղ կասկածները հնարավորություն են տալիս ձեզ առաջ գնալու: Պետք չէ մի կողմ նետել կասկածները: Չէ որ ինչքան շատ են կասկածները, այնքան շատ կարող եք դուք/այստեղ խոսքը գործելու մասին է/: Տրվեք կասկածներին 100%-ով: Ձեր կասկածները կօգնեն ձեզ: Երբ դուք հախթահարեք կասկածների սահմանը, անցնեք մյուս կողմ, ձեզ սպասում է արագ հաջողություն: :)

Թարգմանեցի ռուսերենից, հնդկական գրականությունից, հեղինակ Shri Shri Ravi Shankar

Apsara
09.07.2007, 01:34
2.Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին
Սա է հաջորդ քայլը: Հոգևոր ճանապարհորդությունը, դա դեպի ինքներդ Ձեզ տանող ճանապարհորդություն է, իսկ երբ դուք տարված եք ինքնաքննադատմամբ, դուք չեք ցանկանում մոտենալ ինքներդ Ձեզ: Դա Ձեզ թվում է անհետաքրքիր: Առանց այս գիտակցական շարժման դեպի ինքներդ Ձեզ, դեպի հոգևոր սկզբին, դուք ավտոմատ ձևով կսկսեք շարժվել դեպի նյութականը: Այն հաճույքը, ուրախությունը, որը ստանում եք նյութական աշխարհից, շուտ է ձանձրացնում, իսկ հոգևորից ստացած ուրախությունը բարձրացնում է Ձեզ:
դուք կսկսեք գտնել բացասական հատկություններ Ձեր մեջ, բայց անպայման չէ քննադատեք ինքներդ Ձեզ դրա համար: Ամեն անգամ, երբ քննադատում եք Ձեզ, հետագայում դուք ստիպված եք մյուսներին էլ քննադատել, քանզի հնարավոր չէ անընդհատ քննադատել միայն ինքներդ Ձեզ : Դուք կսկսեք փնտրել պատճառներ, որպեսզի մեղադրոք ուրիշներին, դա ատելություն է ծնում: Եվ հակառակը, քննադատելով ուրիշ մարդկանց, դուք պատրաստվում եք քննադատել ինքներդ Ձեզ: Մեր շուրջ այնքան շատ են փնովանքները, և դա ամբողջ աշխարհումազդում է մարդկանց գիտակցության նվազաեցմանը …
թարքմանեցի ռուսերենից, հեղինակ Shri Shri Ravi Shankar

Apsara
10.07.2007, 23:20
3.Գովաբանեք ինքներդ Ձեզ և ուրիշներին 3-շդ օրենքն է սա: Հաջորդ քայլը ուրիշներին գովելն է, նրանից հետո երբ դուք սովորեք չքննադատել նրանց: Գովասանքը բոցավառում է ոգին, իսկ հոգևոր սկզբի ներկայությունը բարձրացնում է Ձեզ, ուրիշ մարդկանց և ամբողջ շրջապատը: Երբ դուք գովում եք ձեզ կամ ուրիշին փեր մեջ մի տարածություն է ստեղծվում, լցված ուրախությունով:
Եթե դուք ինքներդ կարող եք գովել ձեզ, մյուսների գովքը արդեն պետք չէ: Հաճախ մենք մտածում ենք, որ ինքնագովքը ԷԳՈ-ի դրսևորում է, բայց իրականում Էգոն երբեք չի գովաբանում ինքն իրեն: Այն սպասում է գովաբանություն շրջապատից: Հասկացեք, այսպես թե այնպես ցանկացած գովք գալիս է Աստվածայինից: Օրինակ, եթե դուք ասում եք, որ գեղեցիկ աչքեր ունեք, իսկ ո՞վ է ստեղծել աչքերը ձեր: Ցանկացած գովք գալիս է Աստվածայինից, ստեղծողից:
Երբ դուք գովում եք, ձեր գիտակցությունը լայնանում է, ինչ-որ բան ձեր մեջ բացվում է: Իսկ քննադատությունը նեղացնում է մարդու գիտակցությունը: Այն պահից ի վեր, երբ դուք հասկանաք, որ հոգևոր զարգացումը, աճը դա գիտակցության, խելքի լայնացումն է , այլևս ցանկություն չեք ունենա վերադառնալ քննադատությանը: Գովաբանեք դիմացնին անկեղծորեն և հետևեք թե ինչ է կատարվում ձեր մեջ:
Թարգմանեցի ռուսերենից, հեղինակ՝ Shri Shri Ravi Shankar!!

Apsara
14.07.2007, 23:24
Անկեղծություն- սա է 4-րդ օրենքը զարգացման: Ցանկացած գործում անկեղծ եղեք: Մի խաբեք ինքներդ ձեզ և մի փորձեք խաբել ուրիշներին: Դուք ձեր հոգևոր զարգացման ճանապարհին եք ոչ թե ուրիշի այլ ինքներդ ձեր համար: Հոգևոր փնտրտուքները անիմաստ են առանց անկեղծության, դուք ոչ մի օգուտ չեք քաղի: Իսկ եթե դուք դա անում եք անկեղծությամբ, ապա հանգստություն, երջանկություն և ուրախություն է պատում ձեզ:


Թարգմանեցի ռուսերենից, հեղինակ՝ Shri Shri Ravi Shankar

Apsara
16.07.2007, 19:01
5.Պատասխանատվություն Հոգևոր ճանապարհին ոչ թե պետք է պատասխանատվությունից փախչել այլհնարավորինս շատ վերցնել պատասխանատվություն: Ինչքան շատ պատասխանատվություն վերցնեք ձեր վրա ձեր կյանքի ընթացքում, այնքան շատ կաճեք ձեր հոգևոր զարգացման մեջ: Եթե դուք բողոքեք դժվարություններից, նրանց թիվը միայն կավելանա: Մարդիք սխալվում են մտածելով, որ հոգևոր օրենքներով ապրել նշանակում է ծանր աշխատանքից փախnel: Հակառակը` հենց հոգևոր զարգացման ճանապարհին պետք է գործել ակտիվ և էֆֆեկտիվ:

Թարգմանեցի ռուսերենից, հեղինակ՝ Shri Shri Ravi Shankar

Grieg
16.07.2007, 20:31
[B]Թարգմանեցի ռուսերենից, հեղինակ՝ Shri Shri Ravi Shankar

Կարծումեմ շատերը չեն իմանա հեղինակի մասին մի փոքր ներկայացնելը չեր խանգարի ;)

Apsara
16.07.2007, 20:34
Կարծումեմ շատերը չեն իմանա հեղինակի մասին մի փոքր ներկայացնելը չեր խանգարի ;)

ես դա վերջում կանեմ, երբ բոլոր 18 օրենքները թարգմանմ, իսկ ցանկացողները կարող են ինտերնետում շաատ ինֆորմացիա գտնել նրա մասին:

Apsara
16.07.2007, 21:35
6. Թողեք անցյալը հեռանա Հոգևոր զարգացման 6-րդ օրենքը դա անցյալը թողնելու կարողությունն է: Անցյալին նայեք ինչպես երազի, այդպես դուք կկարողանաք վերադառնալ ներկային: Դուք կհասկանաք, որ պետք չէ տանջվել ներկայում գտնվելու համար: Այն պահին, երբ դուք կթողնեք անցյալը գնա, ձեր գիտակցությունը ինք իրեն կգա ներկա:
Ներկա պահին ոգին կրակոտ է և մի կայծն էլ հերիք է որպեսզի այն բռնկվի անմար կրակով: Երբ դուք կառչում եք անցյալից, ձեր կրակը դառնում է մոխրի կույտ:
Մնացեք ներկայում և մաքրեք անցյալի մոխիրը:

Թարգմանեցի ռուսերենից, հեղինակ՝ Shri Shri Ravi Shankar

Apsara
20.07.2007, 20:07
7. Ընդունում Դուք պետք է կարողանաք ստեղծել հարմոնիկ մթնոլորտ ձեր շուրջը: Դուք երևի մտածում ոք, որ ձեր շրջապատն է ստեղծում ձեզ, բայց իրականում դուք ինքներդ եք ստեղծում ձեր շրջապատը: Դուք պիտի գիտակցեք՝ ինչ կա, այն կա: Եղածի ընդունումը ունի 2 կողմ: Առաջինը ընդունել ներկա պահը ինչպես անխուսափելի փաստ: Պատահեց այնպես, ինչպես պատահեց: Եթե դուք ուզում եք, որ ամեն ինչ այլ կերպ լինի, հասկացեք որ միայն հաջորդ պահը կարող եք փոխել:Միայն այն ժամանակ , երբ դուք ընդունում եք այն ինչ կա, հանդարտությունը պատում է ձեզ և դուք իսկապես կարող եք ինչ-որ բան փոխել:
Երկրորդը՝ ընդունել մյուսներին այնպիսին ինչպիսին նրանք կան: Ինչպես էլ նրանք իրենց պահեն, գիտակցեք, որ դա հնարավոր տարբերակներից լավագույնն է, որ նրանք կարող են այս պահն ձեզ ցուցադրել: :handsԱնալիզի ենթարկեք: Փնտրեք հնարավոր պատճռները նրանց պահվածքի: Միարժամանակ պատասխանատվություն վերցրեք ձեր իսկ արածների համար: Այդ դեպքում ընդունումը դառնում է դինամիկ, իսկ ձեր շրջապատը հարմոնիկ:

Թարգմանեցի ռուսերոնից, հեղինակ՝ Shri Shri Ravi Shankar

Apsara
24.07.2007, 02:02
8.Մահվան անխուսափելիության գիտակցում: 8-րդ օրենքը դա գիտակցել, որ բոլորս էլ մի օր պիտի մահանանք: Քանզի մեր մեջ կա մի բան, որը երբեք չի մահանա, մենք կարող է չգիտակցենք, որ մի օր պիտի մահանանք: Դրա գիտակցումը կարող է ձեզ բերել ներկա պահ: Այն ձեզ դուրս կբերի ստից գայթակղությունների սահմանից, որոնք ձեզ հեռու են պահում ներկա պահից: Երբ գալիս է պահը և դուք հասկանում եք, որ մահը անխուսափելի է, ապագան դադարում է լինել ձեր համար ապաստարան: Դուք այսօրվա գործը վաղվան չեք թողնի ու չեք ապրի ապագակի կեղծ հույսերով, այլ կգործեք հենց հիմա, ներկա պահում:

Grieg
24.07.2007, 10:54
8.Մահվան անխուսափելիության գիտակցում: 8-րդ օրենքը դա գիտակցել, որ բոլորս էլ մի օր պիտի մահանանք:
ամերիկացի մեծահարուստին /անունը չեմ հիշում/ հարցրելեն ինչն է ձեր հաջողության գաղտնիքը նա պատասխանել է որ յուրաքանչյուր օր նա պատկերացրել է որ հաջորդ օրը մահանալու է .
սակայն չեմ կարծում որ այդ օրենքը ճիշտ է բոլորի համար.. պահեր կան երբ պետք է ուղղակի ապրել

Apsara
24.07.2007, 23:13
9.կյանքի փոփոխականություն 9-րդ օրենքը զարգացման, դա այն ամենի փոփոխականությունն է ինչ գոյություն ունի ներկա պահին, իրադրության փոփոխականությունը, էմոցիաների և ձեզ շրջապատող մարդկանց փոփոխականությունը: Այս ամենի անկայուն լինելու գիտակցումը մեծացնում է ձեր հոգևոր պոտենցիալը: Դուք կարող եք գործել էլ ավելի ուժեղ էնտուզիազմով և եռանդով: Մենք մտածում ենք, որ գիտակցելով ամեն ինչի անկայունությունը մենք մեր եռանդը կկորցնենք և կընկնենք ապատիայի մեջ: Բայց դա այդպես չէ: Անկայունության ճիշտ ընկալումը հրդեհում է հոգին: Երբ հոգին հրդեհված է դուք զգում եք վերելք:

Թարգմանեցի ռուսերենից հեղինակ ՝ Shri Shri Ravi Shankar

Բարեկամ
25.07.2007, 06:10
Առայժմ ամեն ինչ ճիշտ էր ու դիպուկ /մոտավորապես անգելինայական ասած :D/
Չէ, իրոք, հաջորդականությունն էլ լրիվ ինքն էր :hands
միայն համաձայն չեմ երրորդ օրենքի առաջին մասի հետ:
Կսպասեմ շարունակությանը :)

Apsara
26.07.2007, 03:10
10.Վստահություն Վստահեք վերին և անսահման գիտակցությանը, որը ստեղծել է բոլոր գոյերը, սկսած տիեզերական կարգուկանոնից մինչև ատոմների և գեների փոխհարաբերությունը: Ատոմների հասարակ դասավորվածությունը մի նյութից ծաղիկ է ստանում, մյուսից քար, մեկից ոսկի, մյուսից ածուխ:
Դուք պետք է ամեն ինչի մեջ տեսնեք ընդհանուր հիմք, ընդհանուր գիտակցության դրսևորում: Գիտակցեք, որ այս ամենը ապրում է, կենդանի է: Մենք չենք մտածում տիեզերքի մասին, ինչպես մի կենդանի օրգանի: Ամենուրեք մենք միայն նյութեղենն ենք տեսնում, Մեր աչքերում միայն նյութական օբյեկտներն են արտացոլվում: Մենք գիտենք, որ տիեզերքւմ կախարդանք կա, բաց հաճախ այդ ամենին նայում ենք ինչպես ինչ-որ մեռած բանի: Մաքուր գիտակցությունը, մտքի հիմքը, որի մի մասը կազմում եք դուք և ցանկացած ուրիշ մարդ ,- այնկենդանի է:
ահա 10-րդ օրենքը հոգևոր զարգացման՝ հասկանալ, ընդունել, վստահել Վերին գիտակցությանը (Աստծուն), որը ստեղծում և պահպանում է ամեն ինչ այս աշխարհում:

StrangeLittleGirl
26.07.2007, 03:17
Ինչ-որ հետաքրքիր կետեր կան, որոնցից մի քանիսի հետ համաձայն եմ, մյուսների հետ՝ ոչ:
Բայց եթե պետք է նման օրենքների հետևես, հեռու կլինես հոգևոր զարգացումից: Այն առանց խորհուրդների է լինում, Աստծո հետ անմիջական հարաբերություններով:

Արշակ
26.07.2007, 11:40
Ինչ-որ հետաքրքիր կետեր կան, որոնցից մի քանիսի հետ համաձայն եմ, մյուսների հետ՝ ոչ:
Բայց եթե պետք է նման օրենքների հետևես, հեռու կլինես հոգևոր զարգացումից: Այն առանց խորհուրդների է լինում, Աստծո հետ անմիջական հարաբերություններով:
Մի հատ ասածդ կմանրամասնե՞ս։ Ի՞նչ է նշանակում «Այն առանց խորհուրդների է լինում»։

StrangeLittleGirl
26.07.2007, 11:46
Մի հատ ասածդ կմանրամասնե՞ս։ Ի՞նչ է նշանակում «Այն առանց խորհուրդների է լինում»։
Այսինքն, սրանք զուտ չոր խորհուրդներ են, մինչդեռ հոգևոր զարգացում ապրող մարդը ոչ թե այս ցուցակը ձեռքին ման է գալիս (չնայած կրկնում եմ, որ որոշ կետերի հետ ընդհանրապես համաձայն չեմ, դրանք բացարձակապես պետք չեն հոգևոր զարգացման համար), այլ այդ ամենը սերմանված է նրա ներսում Աստծո շնորհիվ:

Grieg
26.07.2007, 12:01
Այսինքն, սրանք զուտ չոր խորհուրդներ են, մինչդեռ հոգևոր զարգացում ապրող մարդը ոչ թե այս ցուցակը ձեռքին ման է գալիս (չնայած կրկնում եմ, որ որոշ կետերի հետ ընդհանրապես համաձայն չեմ, դրանք բացարձակապես պետք չեն հոգևոր զարգացման համար), այլ այդ ամենը սերմանված է նրա ներսում Աստծո շնորհիվ:

Համամիտ եմ Բյուրակնի հետ , հոգևորը դա աստծու կողմից տրված է և դրա համար անհրաժեշտ չե "խելոք" գրքեր կարդալ այլ ուղղակի չփակել չսեղմել այն նուրբ ալիքները որ կան մեր մեջ։ Սակայն անշուշտ կգտնվեն մարդիկ ում կօգնեն այս խորհուրդները ։

Արշակ
26.07.2007, 13:24
Այսինքն, սրանք զուտ չոր խորհուրդներ են, մինչդեռ հոգևոր զարգացում ապրող մարդը ոչ թե այս ցուցակը ձեռքին ման է գալիս (չնայած կրկնում եմ, որ որոշ կետերի հետ ընդհանրապես համաձայն չեմ, դրանք բացարձակապես պետք չեն հոգևոր զարգացման համար), այլ այդ ամենը սերմանված է նրա ներսում Աստծո շնորհիվ:
Համաձայն եմ, որ այս աշխարհի ողջ ինֆորմացիան, կյանքի հիմքերը մեր մեջ են։ Մեզ հուզող ցանկացած հարցի պատասխանը կարող ենք գտնել մեր մեջ։ Ուղղակի մենք սովորաբար մոռանում ենք դրա մասին։ Բայց դժվար է գտնել հոգևոր զարգացման ձգտող մի մարդու, որը երբևէ հոգևոր զարգացման մասին գրքեր չի կարդում, որոնցում բազմաթիվ խորհուրդներ կան։ Հենց դու ինքդ էլ հաճախ կարդում ես այդպիսի գրքեր։ Օրինակ Աստվածաշունչը և քրիստոնեության մասին տարբեր մարդկանց գրած գրքեր, որոնցում բազմաթիվ խորհուրդներ կան հոգևոր զարգացման մասին։ Հաճախ մասնակցում ես քո կրոնի հետևորդների կազմակերպած հանդիպումներին, որոնց ժամանակ բազմաթիվ հոգևոր խորհուրդներ ես լսում։
Իհարկե, բոլորովին չի նշանակում, թե միայն տենց գրքեր կարդալով է, որ մարդ զարգանում է, ամեն դեպքում չարժի նման կատեգորիկ հայրարարություններ անել.

Բայց եթե պետք է նման օրենքների հետևես, հեռու կլինես հոգևոր զարգացումից: Այն առանց խորհուրդների է լինում
Ի՞նչ է նշանակում չոր խորհուրդները ձեռքին պետք չի ման գալ։ Իսկ քեզ ո՞վ նման խորհուրդ տվեց, որ ամբողջ որը էս գրածները ձեռքիդ ման գաս։
Իմիջիայլոց, Apsara-ի ներկայացրած տեքստերը չեմ կարդացել։ Մի օր որ ժամանակ ու հավես ունենամ, կկարդամ ու միգուցե կարծիք հայտնեմ հենց դրանց մասին։

StrangeLittleGirl
26.07.2007, 14:10
Հա՛, ես զանազան գրքեր կարդում եմ: Բայց դրանք զուտ ինֆորմացիա են ինձ համար (բացի Աստվածաշնչից, քանի որ այն Աստծո խոսքն է, ոչ թե պարզապես գիրք): Դրանք կիրառելն անհնար է, եթե ներսումս ինչ-որ բան չկա: Հա՛, կարդալը հետաքրքիր է, բայց երբ փորձում ես կիրառել, դառնում ես հարուստ երիտասարդը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, այսինքն՝ մոռանում ես Աստծո գոյության մասին:


Ի՞նչ է նշանակում չոր խորհուրդները ձեռքին պետք չի ման գալ։ Իսկ քեզ ո՞վ նման խորհուրդ տվեց, որ ամբողջ որը էս գրածները ձեռքիդ ման գաս։
Մի՞թե ես ասել եմ, թե ինչ-որ մեկն ինձ նման խորհուրդ է տվել: Ուղղակի ես իմ կարծիքն էի հայտնում: Մի՞թե չի կարելի :(

Արշակ
26.07.2007, 14:25
Հա՛, ես զանազան գրքեր կարդում եմ: Բայց դրանք զուտ ինֆորմացիա են ինձ համար (բացի Աստվածաշնչից, քանի որ այն Աստծո խոսքն է, ոչ թե պարզապես գիրք): Դրանք կիրառելն անհնար է, եթե ներսումս ինչ-որ բան չկա: Հա՛, կարդալը հետաքրքիր է, բայց երբ փորձում ես կիրառել, դառնում ես հարուստ երիտասարդը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, այսինքն՝ մոռանում ես Աստծո գոյության մասին:
Աստվածաշնչյան հարուստ տղայի մասին տեղյակ չեմ, բայց յուրաքանչյուրի ներսում էլ ինչ-որ բան կա։ Ու պարզ է, որ Աստծուն չես կարող մոտենալ՝ նրա գոյության մասին մոռանալով։ Հարցը դրան չէր վերաբերում։ Իմ անհամաձայնությունը միայն «հոգևոր զարգացումն առանց խորհուրդների է լինում» մտքիդ մասին էր։ Ինչևէ ես իմ ասելիքն ասեցի։ Անցնենք առաջ։;)



Մի՞թե ես ասել եմ, թե ինչ-որ մեկն ինձ նման խորհուրդ է տվել: Ուղղակի ես իմ կարծիքն էի հայտնում: Մի՞թե չի կարելի :(
Կարծիք հայտնել կարելի է։:) «Քեզ»-ով դիմելով նկատի ունեի, որ ընդհանրապես որևէ մեկին նման խորհուրդ չի տրվել։

Իսկ ընդհանրապես, մեկի համար Աստծո խոսքն Աստվածաշունչն է, մյուսի համար Ղուրանը, իսկ մի ուրիշի համար էլ մի այլ գիրք։ Ու ամեն մեկն իրավունք ունի իր կարծեցածին հավատալու ու իր համար սուրբ գրքում ասվածին հետևելու։

StrangeLittleGirl
26.07.2007, 14:29
Աստվածաշնչյան հարուստ տղայի մասին տեղյակ չեմ, բայց յուրաքանչյուրի ներսում էլ ինչ-որ բան կա։ Ու պարզ է, որ Աստծուն չես կարող մոտենալ՝ նրա գոյության մասին մոռանալով։ Հարցը դրան չէր վերաբերում։ Իմ անհամաձայնությունը միայն «հոգևոր զարգացումն առանց խորհուրդների է լինում» մտքիդ մասին էր։ Ինչևէ ես իմ ասելիքն ասեցի։ Անցնենք առաջ։
Ո՞նց բացատրեմ, որ հասկանաս: Լավ, սենց ասեմ: Քրիստոնեությունը տասը պատվիրանները չեն: Չնայած կարծում եմ, որ էլի սխալ հասկացար :(


«Քեզ»-ով դիմելով նկատի ունեի, որ ընդհանրապես որևէ մեկին նման խորհուրդ չի տրվել։
Բայց ֆորումում ինչ-որ կոնկրետ տպատակով են տեղադրվել, չէ՞:

Արշակ
26.07.2007, 14:44
Բայց ֆորումում ինչ-որ կոնկրետ տպատակով են տեղադրվել, չէ՞:
Չհասկացար ինձ։ Ֆորումում հավանաբար դրվել է, որ մարդիկ կարդան, մտածեն ասվածների շուրջ, քննարկեն, իրենց համար համապատասխան եզրակացություններ անեն, որոշեն իրենց համար ընդունելի կամ անընդունելի լինելը և այլն։ Ոչ մեկին խորհուրդ չի տվել ուղեղն անջատել ու ցուցակը ձեռքը բռնած ման գալ։ Ու որևէ մեկը չի համոզել, թե ցուցակը ձեռքդ ման գալով հոգևոր զարգացում կապրես։ Ինչպես և հոգևոր զարգացում հաստատ չես ապրի միայն ամեն օր Աստվածաշունչ պաչելով, նրանից արտագրություններ անելով ու տերտերի խոսքերի տակ գլուխդ տմտմբացնելով։

Ի դեպ, քո համար սա չոր ու անիմաստ խորհուրդ կարող է լինել, իսկ մի ուրիշի համար այն գուցե սուրբ գիրք է, իսկ Աստվածաշունչը՝ չոր ու ձանձրալի շարադրանք։ Ուղղակի ամեն մեկս պետք է հանդուրժողական լինենք ու չպարսավենք այլոց հավատքը՝ մերը որպես միակ ճշմարիտ մյուսի ճակատին խփելով։ Սա իմ կարծիքն է։

StrangeLittleGirl
26.07.2007, 14:48
Ոչ մեկին խորհուրդ չի տվել ուղեղն անջատել ու ցուցակը ձեռքը բռնած ման գալ։
Բայց ես ասե՞լ եմ, որ նման խորհուրդ տրվել է: :D

Ավելացվել է 19 րոպե անց
Իմ ասելիքը շատ ավելի հստակ ձևակերպված է Աստվածաշնչում: Լուրջ եմ ասում, հատուկ չեմ փորփրել, բոլորովին պատահաբար աչքովս ընկավ:
«Արդարև, ինչ որ Օրենքը չի կարող անել մարդկային բնության տկարության պատճառով, Աստված իրագործեց՝ աշխարհ ուղարկելով իր Որդուն, որը մեղքը հաղթահարելու համար իր վրա վերցրեց մեր մեղանչական բնությունը և իր մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի մենք, որ հոգեպես ենք ապրում և ոչ մարմնապես, կարողանանք լրիվ գործադրել Օրենքի բոլոր պահանջները»:
Հռոմ. 8:3-4

Արշակ
26.07.2007, 15:08
Բայց ես ասե՞լ եմ, որ նման խորհուրդ տրվել է: :D Մոտավորապես նման բան ասեցիր կարծես։ Լավ, ինչևէ, համարենք, որ իրար սխալ էինք հասկացել։:) Ավելի լավ, եթե նման բան չես ասել։

Ավելացվել է 5 րոպե անց


Իմ ասելիքը շատ ավելի հստակ ձևակերպված է Աստվածաշնչում: Լուրջ եմ ասում, հատուկ չեմ փորփրել, բոլորովին պատահաբար աչքովս ընկավ:
«Արդարև, ինչ որ Օրենքը չի կարող անել մարդկային բնության տկարության պատճառով, Աստված իրագործեց՝ աշխարհ ուղարկելով իր Որդուն, որը մեղքը հաղթահարելու համար իր վրա վերցրեց մեր մեղանչական բնությունը և իր մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի մենք, որ հոգեպես ենք ապրում և ոչ մարմնապես, կարողանանք լրիվ գործադրել Օրենքի բոլոր պահանջները»:
Հռոմ. 8:3-4
Չէ՜, աչքիս մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ :D
Էս մեջբերածիդ մեջ ես ոչինչ չտեսա, որը հաստատում էր քո այն խոսքը, որի հետ չէի համաձայնվել ու քննադատել էի ես։ Ինչևէ, էլ հավես չունեմ նույն բանը քննարկելու, հատկապես, որ քիչ է հույսը, որ կսկսենք նույն լեզվով խոսել։:D Ամեն դեպքում, ինչ որ ասեցի երևի հերիք էր։;)

Ուլուանա
26.07.2007, 15:16
միայն համաձայն չեմ երրորդ օրենքի առաջին մասի հետ:

Ես էլ. անտեղի ու անհիմն գովեստները նույնքան սխալ եմ համարում, որքան անտեղի քննադատությունը։ Այդ օրենքը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. օրինակ, եթե համարենք, որ մարդուն գովելու համար գրեթե միշտ էլ թեկուզ փոքրիկ պատճառ պիտի լինի, ապա այո, կարելի է այդ փոքրիկ պատճառներն օգտագործել, բայց եթե գովասանքի համար պատճառներն այդքան քիչ են, ապա դա նշանակում է, որ փոխարենը անխուսափելիորեն քննադատության արժանի բաներն են շատ, այնպես որ հավասարակշռությունը պահպանելու համար պետք է նաև քննադատել բացասական բաները, հակառակ դեպքում կստացվի, որ մարդուն ստիպում ես իր մասին սխալ պատկերացում կազմել, մոլորության մեջ ես գցում՝ հավատացնելով, որ նա միայն գովեստի արժանի քայլեր է անում։

Մի խոսքով, ես համարում եմ, որ մարդուն պետք է և՛ քննադատել, և՛ գովել՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, իհարկե։ Միայն թե դա պետք է անել նրբանկատորեն, որպեսզի քննադատությունը տեղ հասնի, իսկ գովեստը չգոռոզացնի։

StrangeLittleGirl
26.07.2007, 15:17
Ով ականջ ունի, թող լսի ;)

StrangeLittleGirl
26.07.2007, 15:39
Հիմա առանձին-առանձին անդրադառնամ յուրաքանչյուր օրենքին: Նախօրոք ասեմ, որ ես դրանք չեմ ընդունում որպես օրենքներ, այլ պարզապես փոքրիկ խորհուրդներ, որոնք գուցե կյանքն ավելի են հեշտացնում, բայց հոգևոր զարգացում չեն տալիս:

1. Վստահություն
Սրա հետ համաձայն եմ, բայց էդ լավ ու վատ բաներին կասկածելու մասին գրվածները սխալ եմ համարում: Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ նույն հաջողությամբ կարելի է կասկածել մարդու անազնվությանը, ինչը շատ ավելի վատ է (օրինակ, մեկը քեզ մի վատ բան է արել, դու կասկածում ես նրա՝ վատ մտադրություն ունենալուն, իզուր քեզ հույսեր ես տալիս, որ նա լավ մարդ է):


2.Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին
Սրան դեմ եմ: Առողջ ինքնաքննադատությունը հրաշալի բան է: Օգնում է տեսնել սեփական սխալները, փորձել հրաժարվել դրանցից: Նույնը վերաբերում է նաև ուրիշներին քննադատելուն: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Ընդհանրապես, քննադատությունն ու գովաբանությունը պետք է իրարից անբաժան լինեն. այդ դեպքում և՛ ինքդ քեզ ես օգնում (տեսնում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս), և՛ մյուսներին:


3.Գովաբանեք ինքներդ Ձեզ և ուրիշներին
Սրա մասին Ուլուանան արդեն գրել է: Ես համաձայն եմ, ոչինչ չեմ ավելացնում:


Անկեղծություն
Շատ ճիշտ է: Անկեղծության հետ սերտորեն կապված են նաև քննադատությունն ու գովաբանությունը:

5.Պատասխանատվություն… Հակառակը` հենց հոգևոր զարգացման ճանապարհին պետք է գործել ակտիվ և էֆֆեկտիվ:
Պատասխանատվությունը պարտադիր պայման չէ ակտիվ և էֆեկտիվ գործելու համար: Կարող ես գործել, բայց կոնկրետ պատասխանատվություն չվերցնել: Սխալ է ուժերից վեր պատասխանատվություն վերցնելը: Ինչ վերաբերում է վերջին նախադասությանը, հենց նոր դրա մասին գիրք էի կարդում. իրոք, հոգևոր զարգացման (կրկնում եմ, հոգևոր զարգացումը չեմ կապում այս օրենքների հետ) համար պետք չէ փախչել աշխարհից: Ինչպես ասում է Հիսուսը, պետք է լինել աշխարհից, բայց ոչ աշխարհինը:


6. Թողեք անցյալը հեռանա
Շատ կարևոր է սա: Լիովին համամիտ եմ:

7. Ընդունում
Հա՛, սրա հետ էլ եմ ինչ-որ տեղ համաձայն, բայց կարծում եմ ավելի ճիշտ կլիներ հետևյալ արտահայտությունը. «Դուք չեք կարող փոխել ձեր շրջապատը, կարող եք փոխել միայն ձեր վերաբերմունքը» «Դուք երևի մտածում ոք, որ ձեր շրջապատն է ստեղծում ձեզ, բայց իրականում դուք ինքներդ եք ստեղծում ձեր շրջապատը» արտահայտության փոխարեն:

8.Մահվան անխուսափելիության գիտակցում:
Սրա հետ էլ եմ համաձայն:


9.կյանքի փոփոխականություն
Մի տեսակ անիմաստ թվաց էս մեկը:


10.Վստահություն
Կարելի է պարզապես ջնջել վերևինները ու թողնել միայն այս մեկը :)

Ավելացվել է 11 րոպե անց
Վա՛րդ, ի դեպ, վստա՞հ ես, որ երկրորդ կետի «քննադատություն» բառը ճիշտ ես թարգմանել: Ինչպե՞ս է այն ռուսերենում: Կարծում եմ, որ հայերեն կա՛մ փնովել պետք է լինի, կա՛մ մեղադրել, կա՛մ նման մի ուրիշ բան:

Apsara
26.07.2007, 16:47
осуждать

Ուլուանա
26.07.2007, 18:21
Վա՛րդ, ի դեպ, վստա՞հ ես, որ երկրորդ կետի «քննադատություն» բառը ճիշտ ես թարգմանել: Ինչպե՞ս է այն ռուսերենում: Կարծում եմ, որ հայերեն կա՛մ փնովել պետք է լինի, կա՛մ մեղադրել, կա՛մ նման մի ուրիշ բան:

осуждать
Փաստորեն, Բյուրակնը ճիշտ էր ենթադրել... осуждать–ը քննադատելը չէ, այլ դատապարտելը, պախարակելը... իսկ դրանք իրոք մեղադրանքի երանգ են պարունակում։ ;) Գուցե որոշ դեպքերում կարելի է նաև թարգմանել որպես քննադատել, բայց այս դեպքում, կարծում եմ, ոչ, քանի որ դրանից ամբողջ միտքն այլ կերպ է ընկալվում։

Մանոն
26.07.2007, 18:22
осуждать
Դա որքան գիտեմ դատապարտելն է: Ու թերևս «Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին »-ի փոխարեն «Դադարեք դատապարտել ինքներդ ձեզ և ուրիշներին » ավելի ճշմարիտ է:
Իմ կարծիքով թեման ավելի լավ կընկալվեր եթե վերնագրվեր ո՛չ թե «Հոգևոր զարգացման 18 օրենքները», այլ՝ «18 խորհուրդ հոգևոր զարգացման համար»:
Իսկ խորհուրդների մասին կգրեմ վերջում, երբ Apsara-ն բոլորը տեղադրի:

Բարեկամ
26.07.2007, 20:14
Ես էլ. անտեղի ու անհիմն գովեստները նույնքան սխալ եմ համարում, որքան անտեղի քննադատությունը։ Այդ օրենքը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. օրինակ, եթե համարենք, որ մարդուն գովելու համար գրեթե միշտ էլ թեկուզ փոքրիկ պատճառ պիտի լինի, ապա այո, կարելի է այդ փոքրիկ պատճառներն օգտագործել, բայց եթե գովասանքի համար պատճառներն այդքան քիչ են, ապա դա նշանակում է, որ փոխարենը անխուսափելիորեն քննադատության արժանի բաներն են շատ, այնպես որ հավասարակշռությունը պահպանելու համար պետք է նաև քննադատել բացասական բաները, հակառակ դեպքում կստացվի, որ մարդուն ստիպում ես իր մասին սխալ պատկերացում կազմել, մոլորության մեջ ես գցում՝ հավատացնելով, որ նա միայն գովեստի արժանի քայլեր է անում։

Մի խոսքով, ես համարում եմ, որ մարդուն պետք է և՛ քննադատել, և՛ գովել՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, իհարկե։ Միայն թե դա պետք է անել նրբանկատորեն, որպեսզի քննադատությունը տեղ հասնի, իսկ գովեստը չգոռոզացնի։

Ան ջան, ճիշտն ասած, առաջին մասը, որ նկատի եմ ունեցել, ինքն իրան գովալն էր:
Դե, ես սեփական օրինակի վրա հիմնվելով եմ ասում /այնպես, ինչպես էդ օրենքներն էլ սեփական էքսպերիանսով անցկացրեցի/, ու էդ առումով, ինքս ինձ գովալը դեռ երբեք դրական արդյունք չի տվել, ընդհակառակը, եղած-չեղած արժանիքներս ու արդյունավետությունս էլ կիլոմետրերով իջել են սեփական /ուրիշների նույնպես երևի/ աչքում մի փոքր անզուսպ ինքնագովության դեպքում: Մինչդեռ երբ զսպում ես, ահավոր լավ ներքին ռեզոնանսներ ա տալիս:
Ինչ վերաբերում ա ուրիշներին գովալուն, ապա կողմ եմ: Էլի, եթե սեփական օրինակից խոսեմ, ոչ թե գովում եմ, որ ինձ սիրեն, այլ սիրում եմ մարդկանց հաճույք պատճառել, այսինքն կարող ա դա էլ էգոիզմի մի ձեւ ա՝ ուզում եմ հենց ե՛ս էդ հաճույքը պատճառողը լինեմ: Բայց էդ արգումենտը երկրորդ տեղում ա, որն առանց առաջինի անհնար ա տեղի ունենա, իսկ առաջինը՝ ուղղակի հիացմունքս չեմ զսպում: Ինչու՞ զսպեմ: Ու նաև համաձայն եմ, որ արդարացի գովեստը շատ էլ պետք ա, խթանում ա:

Ավելացվել է 11 րոպե անց
Ավելացնեմ նաև՝ լավ գործ ա արել Ապսարան, ապրի: :)
Բայց որակելով այդ օրենքները խորհուրդներ՝ խորհուրդ տալու իմաստով, ես էլ համաձայն չեմ: Մարդ խորհուրդը որպես խորհուրդ ա ընկալում, այսինքն ընդունում ա երկու դեպքում՝ մեկ, եթե ինքն էլ ա հանգել դրան /բայց դա արդեն էլի խորհուրդ չի լինում, այլ սեփական մտահանգումների ուրախալի հաստատում/, կամ, երկրորդը, եթե խորհուրդ տվողը հեղինակություն ա լսողի համար, էդ դեպքում սեփական մտահանգումը պարտադիր չի:
Տվյալ դեպքում հարգարժան հնդիկը (?) մեզնից շատերի համար դժվար թե հեղինակություն լինի, այն պարզ պատճառով, որ շատերս չենք ճանաչում, բայց որ մարդը ճանաչել ա կյանքը, արդեն ինձ համար դարձավ հեղինակություն, ու իր մյուս գրածները ուշադիր կկարդամ. տրամաբանության չխախտման օրենքով, պետք ա նույնպես ուրախալի համընկնումների հանդիպեմ, եթե անգամ ոչ՝ հաստատ չեմ էլ մերժի:
Իսկ կետերի մասին շատ կուզենայի գրել նույնպես: Բայց մի քիչ ավելի ուշ երևի

Apsara
26.07.2007, 23:27
11. Գոյի միասնականությունը Երբ մարդկային ուղեղը գտնվում է ստրեսի և լարվածության մեջ, նա սկսում է ամեն ինչ գնահատել, նրան դուր է գալիս սա, կամ դուր չի գալիս մյուսը, նա սահմանափակուներ է դնում: Եվ այսպիսով նա կարծես ինքն իրեն առանձնացնում է կյանքի բնական ընթացքից: Կյանքի հունից ընկնելը մենք կոչում ենք առանձնացում, սակայն այս առանձնացումը միայն թվացյալ է: Գոյից առանձնանալ անհնար է: եթե շրջանից մի հատված պոկվում է, այն արդեն շրջան չէ: Գիտակցեք, որ դուք գոյի մի մասն եք, Բարձրագույն գիտակցության արտահայտումների մասնիկը, որը միացնում է աշխարհաստեղծման հիմքում ընկած, ամեն ինչի հիմքում ընկած ուժերը:

Shri Shri Ravi Shankar

Tigana
27.07.2007, 16:44
11. Գոյի միասնականությունը Երբ մարդկային ուղեղը գտնվում է ստրեսի և լարվածության մեջ, նա սկսում է ամեն ինչ գնահատել, նրան դուր է գալիս սա, կամ դուր չի գալիս մյուսը, նա սահմանափակուներ է դնում: Եվ այսպիսով նա կարծես ինքն իրեն առանձնացնում է կյանքի բնական ընթացքից: Կյանքի հունից ընկնելը մենք կոչում ենք առանձնացում, սակայն այս առանձնացումը միայն թվացյալ է: Գոյից առանձնանալ անհնար է: եթե շրջանից մի հատված պոկվում է, այն արդեն շրջան չէ: Գիտակցեք, որ դուք գոյի մի մասն եք, Բարձրագույն գիտակցության արտահայտումների մասնիկը, որը միացնում է աշխարհաստեղծման հիմքում ընկած, ամեն ինչի հիմքում ընկած ուժերը:

Shri Shri Ravi Shankar
Էս ինչ ձև ես դու խորացել????????????????????????????????
Որ իմ քույրը լինեիր,չէի թողի էդքան գիրք կարդաիր:
Մենակ չգրես,թե ինր լավ ա քո քույրը չեմ:

Կյանքի փորձ ,սեր,տրամաբանություն:Այ սրանք են ճիշտ ապրելու բանալիները,թե չե ինչքան ասես գիրք չեն կարդա...

Apsara
29.07.2007, 02:33
12.Ձեր բնույթը սերն է և հանգիստը: Երբ դուք գիտակցում եք ամբողջությունը գոյի, արդեն կարիք չկա ճիգ գործադրելու, որ սիրեք ուրիշներին: Սերը ձեր բնույթն է: Դուք ինքներդ հենց կաք ՍԵՐ: Ուրիշ ոչինչ, միայն սեր: Գիտակցեք, որ սերը դա ձեր կողմից կատարվող գործողություն չի, դա պարտականություն չի, որը դուք վերցրել եք ձեր վրա: Գիտակցեք, որ դուք սիրո մեջ գոյություն ունեք, և մնացածն էլ գոյություն ունեն սիրո մեջ:
Իմացեք, որ հանգստությունն էլ է ձեր բնույթը: Ցանկացած տեղ ցանկացած ժամանակ դուք կարող եք նստել և ամեն ինչ թողնել՝ իմանալով, որ ձեր մեջ կա մաքրություն, մաքուր խորը տարածություն: Այդ ներքին տարածությունը հենց դուք եք: Երբ դուք զգում եք դա, դուք կոնտակտի մեջ եք գտնվում ձեր հոգևոր պոտենցիալի հետ:
"Ես եկել եմ հանգստությունից, Ես կամ հանգստություն: Ես կվերադառնամ հանգստությանը: Հանգստությունը իմ բնույթն է ու իմ նպատակն է: Ես հանգստություն եմ, ես տարածություն եմ, ես սեր եմ:" Այս ներքին պնդումը կամ փորձը դաևձնում է ձեզ փնտրող:

Apsara
29.07.2007, 19:55
13. հավասարակշռվածություն 13-րդ խորհուրդն է լինել հավասարակշռված ակտիվության և հանգստի, արտաքին աշխարհի հաճույքների և ինքդ քեզ վերադարձի, լռության ու խոսքերի մեջ: Եթե դուք լռություն պահպանեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում , դա չի նշանակում որ դուք հոգևոր կյանքով եք ապրում: Ձեզ տրված է խոսելու ունակությունը: Ձեզ տրված է տաղանդներ ընդունակություններ: Ճիշտ օգտագործեք այն ինչով օժտվել եք, և մեդիտացիաների ու ինքնաուսումնասիրության միջոցով հասեք հավասարակշիռ վիճակի:

Apsara
30.07.2007, 06:57
14. Ինքնագիտակցում: սա հաջորդ խորհուրդը: Սկսեք ձեր մարմնի զգացողությունների գիտակցումից՝ ձեր մաշկի հագուստի տակ, ձեր մկանների և նյարդերի ձեր մաշկի տակ, իսկ հետո նաև ոսկորների: Անուշադիր մի եղեք կյանքի նկատմամբ, ինչպես կենդանին, որ միայն ուտում, խմում և քնում է: Հետևեք(наблюдайте) ցանկացած զգացողության: Այստեղ շատ կարևոր է գիտակցության սուր լինելը: Գիտակցելով ձեր մարմինը դուք կմոտենաք ձեր ոգու գիտակցմանը, որը առանձնացված է մարմնից:

15. Անկողմնակալություն և հասունություն: Սուր գիտակցությունը միայն հասունության հետ է գալիս, կամ ուրիշ կերպ ՝ անկողմնակալության: Հասունությունը և անկողմնակալությունը իրար հետ են գալիս: Անկողմնակալությունը հաճախ հասկացվում է սխալ, ասենք ինչպես թառամած և տուպոյ ուղեղի վիճակ կամ վատ հոգեվոր վիճակ, հաճախ նրան անտարբերության կամ առանձնացվածության երանգ են հաղորդում: Բայց դա այդպես չէ: Անկողմնակալության ժամանակ դուք գործում եք գիտակցորեն, դուք շփվում եք ինքներդ ձեր հետ: Հասունությունը անհանգստություն չի պարունակում: Հասունությունը միայն թագավորական վսեմություն ունի իր մեջ, ազատություն, հասկացողություն, գաղտնիք:

16.Գեղեցիկի գիտակցում 16-րդ խորհուրդը՝ աշխարհաստեղծման գեղեցկության գիտակցումն է, ամեն մարդու միջի գեղեցիկի գիտակցումը, ձեր միջի գեղեցիկի գիտակցումը, գիտակցումը, որ գեղեցկությունը ոգու բնույթն է: Ուղեղը վաում է գեղեցիկի հետևից, գնահատում է գեղեցիկը, բայց կա տարբերություն գեղեցիկը հսկանալու և նրան տիրանալու ցանկության մեջ: Ձգտելով տիրանալ գեղեցիկին, մենք կորցնում ենք մեր անկողմնակալությունը:
Իմացեք, որ միայն հոգևորն ունի գեղեցկություն: Ինչի մեջ որ դուք տեսնում եք գեղեցկություն, իմացեք, որ այնտեղ հոգևոր սկիզբ կա դրված: Եթե ինչ-որ մեկը գեղեցիկ է, ապա միայն այն պատճառով, որ նրա մեջ հոգի կա: Մահացած մարմինը երբեք գեղեցիկ չի լինում: Գեղեցկությունը համարելով հոգևոր և ոչ նյութական, դուք կանգնում եք հոգևոր զարգացման երկար ուզու վրա:

17.Երկրպագում և պատվում: Գեղեցիկի գիտակցումը բերում է նրա երկրպագման: դուք երկրպագում եք, խենթանում եք գեղեցկության համար:
Երկրպագիր ամեն ինչ այս աշխարհում: Երկրպագումը դա ավելին է քան էմոցիոնալ արձագանքը, դա տրամադրվածություն է: Այսպիսի տրամադրվածությունը խոսում է կյանքիհավասարակշիռ հակացության մասին: Երբ ուղեղում կա և հարգանք և սեր, գալիս է պատվումը: Երբ կա պատվումը, ուղեղը 100 տոկոս գտնվում է ներկա պահի մեջ, և գալիս է սուրբ երերումը: Դուք չեք կարող չսիրել ինչ-որ բան, միարժամանակ իմանալով որ այն սուրբ է:, և դւք չեք կարող զգալ սեր և չհամարել, որ այն սուրբ է:

18, Կյանքը հավերժ է ահա և վերջին հոգևոր խորհուրդը՝ կյանի հավերժական լինելը: Սա ամբողջովին հակասում է այն մտքին, որ կյանքը հավերժ չէ, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է: Իսկ հիմա մենք ասում ենք, որ կյանքը հավերժ է և նրա հետ ոչինչ չի կարող պատահել: Ճշմարտությունը միշտ էլ հակասական է:

Shri Shri Ravi Shankar

shanti shanti shanti

Grieg
31.07.2007, 12:30
Շնորհակալություն Apsara ին այ հետաքրքիր թարգմանությամն համար :), կարծում եմ հարմար կլինի 18 կետերը գրել միասին

Վստահություն
Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին
Գովաբանեք ինքներդ Ձեզ և ուրիշներին
Անկեղծություն
Պատասխանատվություն
Թողեք անցյալը հեռանա
Ընդունում
Մահվան անխուսափելիության գիտակցում
Կյանքի փոփոխականություն
Վստահություն
Գոյի միասնականությունը
Ձեր բնույթը սերն է և հանգիստը
Հավասարակշռվածություն
Ինքնագիտակցում
Անկողմնակալություն և հասունություն
Գեղեցիկի գիտակցում
Երկրպագում և պատվում
Կյանքը հավերժ է

եկեք փորձենք վերադասավորել այս 18 կետերը ըստ կարևորության, յուրաքանչյուրը իր ճաշակով :)

Apsara
31.07.2007, 22:50
Հարգելի ակումբցիներ, ուզում եմ նշել, որ այս թեման բացելիս ես ոչ մի պարտադրական բաներ չեմ ցանկացել անել: Իմ համար էլ այս խորհուրդները դեռ մինչև վերջ հասկացված չեն, բայց ես թարգմանեցի առաջին հերթին ինքս ինձ համար, որպեսզի էլ ավելի խորը թափանցեմ նրանց իմաստի մեջ: Եթե ինչ-որ մեկը այստեղ իրեն օգտակար բան գտավ ես շատ ուրախ եմ:

Իսկ եթե ուզում եք լսել հեղինակի մասին ապա ցանկություն արտահայտելու դեպքում կարող եմ այդ ինֆորմացիան էլ տրամադրել:

Իսկ ինձ համար նա հեղինակություն վայելող մարդ է, ի դեպ բավականին հայտնի հոգևոր լիդեր է և հոգեբան: Եվրոպայում Ռուսաստանում և ԱՄՆ-ում նրան լավ են ճանաչում, այստեղ է որ մարդիք նմանատիպ գիտություններին դեռ սուբյեկտիվ են մոտենում:

Taurus
06.08.2007, 10:25
Ասեմ, որ շատ հետաքրքիր էր, այստեղ հավես չկա խորանալու, մատերս կցավան, Մի օր Վարդի հետ դեռ կխոսենք, ուղղակի ասեմ որ կետերի հետ եմ համաձայն, համապատասխանաբար մնացածի հետ համաձայն չեմ:
Ուրեմն համաձայն եմ,
1.
4.-ին կիսով չափ
5.
6.
7.
9.
12-ին կիսով չափ
13.
14.
15.
16 ու 17-ը նույն բանն են, բայց համաձայն եմ
18-ին համաձայն եմ, բայց միայն կետի վերնագրին, այլ ոչ թե բացատրությանը:

Բարեկամ
13.09.2007, 01:12
Շնորհակալություն Apsara ին այ հետաքրքիր թարգմանությամն համար :), կարծում եմ հարմար կլինի 18 կետերը գրել միասին

Վստահություն
Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին
Գովաբանեք ինքներդ Ձեզ և ուրիշներին
Անկեղծություն
Պատասխանատվություն
Թողեք անցյալը հեռանա
Ընդունում
Մահվան անխուսափելիության գիտակցում
Կյանքի փոփոխականություն
Վստահություն
Գոյի միասնականությունը
Ձեր բնույթը սերն է և հանգիստը
Հավասարակշռվածություն
Ինքնագիտակցում
Անկողմնակալություն և հասունություն
Գեղեցիկի գիտակցում
Երկրպագում և պատվում
Կյանքը հավերժ է

եկեք փորձենք վերադասավորել այս 18 կետերը ըստ կարևորության, յուրաքանչյուրը իր ճաշակով :)

1. Վստահություն - միշտ ձգել են մարդիկ, ովքեր ներքին ամուր վստահություն ունեն: Չշփոթենք ինքնավստահության հետ: Վստահություն ունեցող մարդն առաջին հերթին անկախ ա: Վստահ մարդը հստակ գիտի ինչ-որ ճշմարտություն, որի վրա էլ հիմնվում ա իր վստահությունը: Այ հենց էդ՝ ճշմարտությանը մոտ լինելն էլ է ձգում ա:

2. Ինքնագիտակցում - էդ ամենադժվարն ա, բայց միակ ձևը՝ երբեք չսխալվելու. նույնիսկ սխավելուց չես սխալվում, որ սխալվես ես…

3. Անկողմնակալություն և հասունություն - հետևանք ա վերևինից

4. Թողեք անցյալը հեռանա - սա ինձ հիշեցնում ա "մի երկմտիր"-ը: Անցյալով ապրող մարդը երկմտում ա ներկայի, առավել ևս ապագայի առումով : Հին հեքիաթներում /որոնցում լիքը իմաստություն կա/, հանդիպում ա սենց դրվագ. երբ մարդ ճանապարհ ա ընկնում, կախարդը խորհուրդ ա տալիս. ետ չնայես, թե չէ կքարանաս: Անցյալի վրա թթվելիս ներկադ ու ապագադ քարանում են :

5. Կյանքի փոփոխականություն - հարկ ա դա հիշել ամեն վայրկյան: Դրանում օպտիմիզմի բանալին ա:

6. Մահվան անխուսափելիության գիտակցում - դա կօգնի գնահատել ապրելու ամեն վայրկյանը:

7. Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին - քննադատությունից հեռու կանգնել՝ նշանակում ա մի մակարդակ բարձրանալ:

8. Գոյի միասնականությունը - հետաքրքիր մոտեցում ա:

9. Գեղեցիկի գիտակցում - դա արդեն զոռով չի, այլ լինում ա ինքնաբերաբար

10. Ձեր բնույթը սերն է և հանգիստը - սա մաքուր ձգտում ա:

11. Հավասարակշռվածություն - հետևանք ա վերը նշված մի քանի կետերի :

12. Անկեղծություն - միայն չափի մեջ: Այսինքն, պետք ա ուղեկցվի զսպվածությամբ նաև:

Մնացածի մասին խառը պատկերացումներ են՝

Պատասխանատվություն - միայն թե պետք էչ ավելորդ պարտավորություններով վնասել քեզ ու շրջապատին:

Ընդունում - վտանգավոր քայլ՝ լի հիասթափությամբ:

Երկրպագում և պատվում - չեմ ընդունում՝ որևէ բանի նկատմամբ այս աշխարհում:

Կյանքը հավերժ է - հա ո՞ր… :think