PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 [26] 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

StrangeLittleGirl
16.01.2014, 16:30
Նկատում էի, որ ինչ-որ տեքստ արագ հավաքելիս՝ հարցականս սխալ տեղում եմ դնում: Ու խնդիրն այն չի, որ հարցականի կետարդրությունը չգիտեմ (թե չէ ոչ էլ կնակտեի սխալս) խնդիրն այն չի, որ խոսելիս եմ սխալ արտասանում (դիտավորյալ խոսքիս հետևում էի, որ հասկանայի նման սխալ անում եմ, թե ոչ): Հետո սկսեցի նկատել, որ լիքը կիրթ մարդիկ, ովքեր միանշանակ գիտեն ինչպես կետադրել իրենց տեքստն, էլի հարցականը սխալ տեղ են տանում, դնում: Հիմա էսպես հարցականավորված նստել եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են գալիս այդ սխալի արմատները...
Ալֆ ջան, իսկ ինչի՞ց ես որոշել, որ դա սխալ ա: Կանոն. հայերենում հարցականը դրվում ա վերջին վանկին: Հա՞ որ: Ո՞վ ասեց: Ո՞վ որոշեց: Կարող ա մի ժամանակ տենց էր կամ տենց ա գրական հայերենի համար, բայց տենց չի խոսակցականի համար, տենց չի բարբառների համար:

Alphaone
16.01.2014, 16:52

Բյուր, հենց բանն էդ ա, ասենք վանաձորում ուրիշ տեղ ա հնչում հարցականն ու նորմալ կլիներ, որ վանաձորցին ուրիշ տեղ դներ, բայց գրականում էլ ա սխալ տեղում հայտնվում, նախադասության մեջ սխալ բառի վրա ա երբեմն դրվում: Ես գրում, վերջացնում եմ, տեսնում եմ գրել եմ՝ «Ի՞նչ գիտե՞ս» ու էս մենակ ինձ մոտ չի, որ էդպես ա, դրա մասին եմ ասում, ինչի՞ ա էդպես, որտեղից ա էս սխալ-վրիպակը գալիս, ձեռագիր գրելուց երբեք նման խնդիր չեմ ունենում... :D

Alphaone
16.01.2014, 16:52
որտեղի՞ց -ի հարցականն էլ կուլ տվեցի, դիտավորյալ չեմ խմբագրում, քանի որ ակնհայտ ա, որ պիտի հարցական լիներ, չկա :D

John
16.01.2014, 17:41
Ինձ թվում է, սխալ տեղում հարցականի պատճառը տրանսլիտից է մնացել...
հազար ներողություն բայց ժամանակին գրում էինք

inch gites?
Դե հետո որ հայատառի ենք անցել, հիշել ենք, որ «ինչ» բառի ի տառի վրա է դրվում հարցականը, բայց դե վերջում հարցական դնելու սովորությունն էլ տենց ադապտացվել ա բառի մեջ, ոչ թե նախադասության վերջում հարցական նշանի օգտագործման ենթագիտակցական մակարդակին ու արդյունքում ստացվում է

ի՞նչ գիտե՞ս

հ.գ.
իմ մոտ չկա նման խնդիր

Alphaone
16.01.2014, 17:48
Ջոն, ախր էդ ուղղակի օրինակ էր, շատ ժամանակ ուրիշ տեղ եմ սխալ դնում, որ տրանսլիտի հետ կապ չունի, տրանսլիտի պատճառով իմ հայերենն իհարկե մի այլ կարգի այլանդակվել ա, բայց էդ էլ չի խնդիրը, ես էլ փորձել եմ կապել...

John
16.01.2014, 18:58
Ջոն, ախր էդ ուղղակի օրինակ էր, շատ ժամանակ ուրիշ տեղ եմ սխալ դնում, որ տրանսլիտի հետ կապ չունի, տրանսլիտի պատճառով իմ հայերենն իհարկե մի այլ կարգի այլանդակվել ա, բայց էդ էլ չի խնդիրը, ես էլ փորձել եմ կապել...

օկ )))

Ուլուանա
16.01.2014, 19:36
Ճիշտ ա ասում Ալֆան. ես էլ եմ նկատել, որ գրավորում մարդիկ հաճախ են սխալ տեղեր դնում հարցականը, ու շատ դեպքերում նենց տեղերում, որ ո՛չ տրանսլիտի հետևանք կարող էր լինել, ո՛չ էլ, կարծում եմ, բարբառային ա։ Օրինակ, տարածված սխալներից ա «գու՞ցե»–ն, մինչդեռ «գուցե»–ի վրա երբեք հարցական չի դրվում, ոչ էլ արտասանվում ա։ Ու լիքը նմանատիպ դեպքեր կան։

Smokie
16.01.2014, 19:45
Նենց չի, որ ես կետադրությունից փայլել եմ, հիմա էլ որոշ բաներ երևի չգիտեմ՝ բայց հարցականն ինձ համար երբեք խնդիր չի եղել:8 Իմ կարծիքով բոլորովին բարդ չի ըստ արտասանության հասկանալ, թե ո՞ր տառի վրա պետք է դրվի ու ո՞ր բառում:

Alphaone
16.01.2014, 20:52

Սմոք, բանն էն ա, որ իմ իմացած հարցականը սխալ տեղ դնող մարդիկ շատ լավ գիտեն, ուր ա դրվում, հենց ես էլ տեսնում եմ, որ սխալ եմ դրել, եթե չիմանայի ուր ա դրվում սխալս էլ չէ չէի նկատի, բայց տեսնում եմ ու չեմ հասկանում, թե ոնց եմ հաջողացրել, էդտեղ հարցական դնել :D

Ուլուանա
16.01.2014, 23:18
Նենց չի, որ ես կետադրությունից փայլել եմ, հիմա էլ որոշ բաներ երևի չգիտեմ՝ բայց հարցականն ինձ համար երբեք խնդիր չի եղել:8 Իմ կարծիքով բոլորովին բարդ չի ըստ արտասանության հասկանալ, թե ո՞ր տառի վրա պետք է դրվի ու ո՞ր բառում:
Ի դեպ, Սմոքի, հենց էս նախադասության մեջ հարցականները սխալ ես դրել :P։ Տվյալ դեպքում «որ»–երի վրա հարցականներ չպիտի լինեն, քանի որ երկրորդական նախադասության մեջ են։

Smokie
17.01.2014, 11:40
Ի դեպ, Սմոքի, հենց էս նախադասության մեջ հարցականները սխալ ես դրել :P։ Տվյալ դեպքում «որ»–երի վրա հարցականներ չպիտի լինեն, քանի որ երկրորդական նախադասության մեջ են։

Ես ուղղակի էդպես եմ արտասանում, էդպես էլ գրել եմ::))

Միշտ էդպես էի գրում, շնորհակալ եմ, հաշվի կառնեմ:)

StrangeLittleGirl
17.01.2014, 14:04
մասնակիցների ներվերի վրա էլ ա ազդում, հատկապես երբ բժշկությունից սխալ բաներ ա խոսում:
Էս խաղի վրով մի հատ բան ասեմ :))
Ուրեմն էն օրը ես ու ախպերս նայում էինք: Հերթով սաղ հարցերը փրթում-թափում էինք: Մեկ էլ մի փուլ կար, որ արագ-արագ մի րոպեում հարցեր ա տալիս, մասնակիցն ա թեման ընտրում: Գրականություն ոչ մեկ չէր ընտրում: Ես ու ախպերս էլ մեռանք նվնվալով, թե՝ գրականություն ընտրեք: Վերջը մեկը ընտրեց (տակը երաժշտությունն էր մեկ էլ մնացել :)) ): Ուրեմն որ ընտրեց, ախպորս ասում եմ՝ հա լավ, շատ մի ուրախացի, մեկ ա ստից հարցեր են լինելու: Ասենք, հարցնելու ա՝ ով ա գրել «100 տարվա մենությունը»: Պատկերացրեք մեր վիճակը, որ մի քանի վայրկյան անց հենց էդ հարցն էլ տվեց :D

Շինարար
17.01.2014, 14:37

Ու տենց հարցերը չեն կարողանում պատասխանել, մի անգամ մի տենց խումբ Թումանյանը ձախողեց, ես էլ դեռ մտածում էի՝ իրանց որ տենց հեշտ հարցեր են ընկել, արդեն իսկ առավելություն ունեն:

Ռուֆուս
17.01.2014, 14:55
Էդ ի՞նչ խաղ ա, որ, սվայա իգռայի նմա՞ն

Freeman
17.01.2014, 18:18
Էդ ի՞նչ խաղ ա, որ, սվայա իգռայի նմա՞ն

ՀայQ, Հա, ահագին նման ա, դրա ու ՉԳԿի նման բան են ուզեցել սարքեն, բայց ոչ մի անգամ մինչև վերջ չեմ նայել, որ ասեմ ինչքանով ա ստացվել, դաժե երբ որ մերոնք են խաղացել:

Էս խաղի վրով մի հատ բան ասեմ :))
Ուրեմն էն օրը ես ու ախպերս նայում էինք: Հերթով սաղ հարցերը փրթում-թափում էինք: Մեկ էլ մի փուլ կար, որ արագ-արագ մի րոպեում հարցեր ա տալիս, մասնակիցն ա թեման ընտրում: Գրականություն ոչ մեկ չէր ընտրում: Ես ու ախպերս էլ մեռանք նվնվալով, թե՝ գրականություն ընտրեք: Վերջը մեկը ընտրեց (տակը երաժշտությունն էր մեկ էլ մնացել :)) ): Ուրեմն որ ընտրեց, ախպորս ասում եմ՝ հա լավ, շատ մի ուրախացի, մեկ ա ստից հարցեր են լինելու: Ասենք, հարցնելու ա՝ ով ա գրել «100 տարվա մենությունը»: Պատկերացրեք մեր վիճակը, որ մի քանի վայրկյան անց հենց էդ հարցն էլ տվեց :D

Կոնկրետ չեմ հիշում ոնց ա սկսվել, բայց սենց խոսակցություն ա գնացել. Մեկը խաղի ժամանակ ինչ-որ ասել ա առաջին հակաբորբոքայինը պենիցիլինն ա, մեր համալսարանի ուսանողների թիմն էլ ա էդ ժամանակ տեղ եղել, ասել են, որ չէ, պենիցիլինը առաջին հակաբիոտիկն ա, իրանց հարցի պատասխանն ասպիրին ա, Աբովյանն էլ իտոգը տվել ա՝ ասելով, որ ասպիրինն առաջին ցավազրկողն ա, ոչ թե հակաբորբոքայինը :D Էս պատմության մեջն ամենավատն էն ա, որ ինքը տրավմատոլոգ ա :))

Dayana
17.01.2014, 18:20
Չէ, Դայ ջան, ոնց որ թե էս ֆիլմից են վերցրել Էդգարն ու Քրիստինան (http://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%B4%D0%B3%D0%B0%D1%80_%D0%B8_%D0%9A%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BD%D0%B0), սովետական լատվիական ֆիլմ ա: Մի կողմից էլ լավ ա, որ կինոն լատվիական ա ու երկու անունն էլ նորմալ են, թե չէ հիմա մանկապարտեզներում Գիտա, Սաիդա ու եսինչ անուններ են հանդիպում :)

Մեր հարևանն իր աղջկա անունն էն իմ ասած ֆիլմից ոգևորված Քրիստինա ա դրել :)) Էս մեկը բաց էի թողել, բայց դե սա ավելի լավ ա, քան աղջկա անունը Սևուկ դնելը :pardon

Ռուֆուս
17.01.2014, 19:31
Եկեք բոլորվս Ուլուանային նամակ ուղարկենք :goblin

Ուլուանա
17.01.2014, 19:43
Եկեք բոլորվս Ուլուանային նամակ ուղարկենք :goblin
Խելո՛ք մնա :aaa։ Նախանձի մեկը :beee։

Ռուֆուս
17.01.2014, 19:49
Խելո՛ք մնա :aaa։ Նախանձի մեկը :beee։

Ես նախանձելու բան չունեմ, երբ նամակներս լցվում են, ամբողջությամբ առանց մի կաթիլ խղճի խայթ զգալու բնաջնջում եմ :))

Dayana
17.01.2014, 21:25
Մարդիկ բացահայտ հեթանոսական ծագմամբ տոնը հարմարացրել էն առաքելական եկեղեցու տակ, որովհետև կամ չեն կարողացել էդ մեկի դեմ պայքարել ու էդ ձև են ելքը գտել, կամ էլ հաշվարկել են, որ օգուտն ավելի շատ ա քան վնասը: Նյութական օգւոտը նկատի ունեմ:

Տրընդեզ, նույն ինքը՝ Տյարնընդառաջ (http://www.qahana.am/?ln=am&page=holidays&date=14.02.2014)

Լիլ, առաքելական եկեղեցին ուրիշ տարբերակ չունի հեթանոսական ծեսերից ազատվելու, եթե ոչ դրանք քրիստոնեական ծեսերին մոտեցնելով կամ հարմարացնելով դրանց վրա փշի նետեցնի։ Մայր Աթոռի շենքն ինքը հենց նման օրինակ ա։

Գալաթեա
17.01.2014, 21:41

Դայ ջան, իմ ասածն էլ հենց էդ ա:
Էն ինչի դեմ անկարող են պայքարել՝ հարմարացնում են, էն ինչ իրանց ուժերը թույլ էր տալիս՝ վատի անվան տակ ոչնչացնում էին: Երկակի ստանդարտ ա ստացվում:

Dayana
18.01.2014, 02:27
Դայ ջան, իմ ասածն էլ հենց էդ ա:
Էն ինչի դեմ անկարող են պայքարել՝ հարմարացնում են, էն ինչ իրանց ուժերը թույլ էր տալիս՝ վատի անվան տակ ոչնչացնում էին: Երկակի ստանդարտ ա ստացվում:
Սովորույթների դեմ պայքարելն ավելի դժվար ա երևի, գիտե՞ս, դրա համար էլ սովորություններից շեղում են, իսկ ուժների պատած հարցերում ուղղակի «ռմբակոծում»։

Բայց ես կարծիքս սկսել եմ փոխել մեր եկեղեցու հայրերի մասին։ Մեր ՝ Չեխիայի հովիվը մի հատ մոզգ երևույթ ա, ու բացի նրանից, որ կաշվից դուրս ա գալիս հայ համայնքի ու հայկական եկեղեցու համար, աննկարագրելի հավատք ունի ու անսահման հայրենասեր ա․ քեֆս ուղղակի բերում ա։ Էդ տեսակ հոգևորականներ մեզ էնքան շատ են պետք։

Գալաթեա
18.01.2014, 02:32
Դրսում հիմնականում բոլորը տենց են, Դայ:
Ես ու Սասը ճամփորդելու ընթացքում ինչքան հայ եկեղեցական ենք տեսել տվյալ տեղի հայ համայնքին ծառայող, էնքան լավն են եղել...

Ռուֆուս
19.01.2014, 00:09
Էս թեման հենց հանդիպում եմ ուզում եմ գրեմ:D
Իմ նյարդերին ազդում է , երբ ես տարիներով լաց չեմ լինում, մեկ էլ <<ծաղիկը թառամեց>>-ի տիպի նախադասությունների սկսում եմ լացել/զռալ/ ու դա երկու ամիս շարունակվում է:noti

Սարի դոշին բուսնած ալ վարդը թառամեց...

Դե սկսի :crazy

Skeptic
19.01.2014, 02:43
Սարին բուսնած ալ վարդը թառամեց,
Երբ թռավ-եկավ ու վրան թառեց
Մի հսկա վիշապ' գլուխը շատ մեծ:
Հենց այդ պահին էլ սարին հայտնվեց
Մի քաջ դյուցազուն' Իլյան Մուռամեց:
Վիշապը մի ժայռ պոկեց ու ծամեց,
Բայց մեր հերոսը բնավ չկարկամեց,
Գոնչո վիշապին նա գետնին գամեց,
Գլուխը ճզմեց, արյունը քամեց,
Ու երբ որ զոհի շորերը հանեց,
Պարզվեց, որ էգ էր, այլ ոչ թե սամեց:

http://kolobok.us/smiles/madhouse/drag.gif

erexa
19.01.2014, 03:37
էս Մեֆը ու՞ր ա :think

Ծերացել ա, ակումբի տեղը մոռացել: :apeape

Ռուֆուս
19.01.2014, 04:12
Շատ էլ լավ ա սենց, ես որ չեմ բողոքում, թողեք մի քիչ հանգստանանք:

Dayana
19.01.2014, 04:37
Մեֆին ակումբում լճացրեցին` խրախճանքի սիրահարները

Ռուֆուս
19.01.2014, 14:34
Մեֆին ակումբում լճացրեցին` խրախճանքի սիրահարները

Նու էդ հարց ա, սիրահարները Մեֆին լճացրին, թե ինքն իր կամքով լճացավ, բայց փաստը մնում է փաստ, որ վերջերս համը լրիվ դուրս էր եկել։ Իսկ հիմա խախանդ անֆլուդ վիճակ ա, քանի հետ չի եկեկ վայելենք նիրվանան ։))

Alphaone
19.01.2014, 14:37
Ես Մեֆին կարոտում եմ ու էս հեգնանքով չի, էլի, որ ասում եմ...

Dayana
19.01.2014, 14:43
Նու էդ հարց ա, սիրահարները Մեֆին լճացրին, թե ինքն իր կամքով լճացավ, բայց փաստը մնում է փաստ, որ վերջերս համը լրիվ դուրս էր եկել։ Իսկ հիմա խախանդ անֆլուդ վիճակ ա, քանի հետ չի եկեկ վայելենք նիրվանան ։))
Չէ, Ռուֆ ջան, տենց ճիշտ չի, չի կարելի ակումբի ակտիվ անդամներին լճացնել/նեղացնել/քշել/հավեսից գցել ու հետո «խախանդ» ապրել ու բողոքել, որ ակումբը պասիվացել ա:

Ես Մեֆին կարոտում եմ ու էս հեգնանքով չի, էլի, որ ասում եմ...
:*

Ռուֆուս
19.01.2014, 14:47
Բայց ես Մեֆին ոչ նեղացրել եմ, ոչ էլ քշել ու ոչ էլ պասիվությունից եմ բողոքում։ Չնայած իմհկ ավելի լավ ա պասիվ, քան ակտիվ ֆլուդ։

ivy
19.01.2014, 14:48
Ռուֆ, դու ինչ ունես Մեֆի դեմ, մարդ չի հասկանում: Առիթը բաց չես թողնում մի բան իր հասցեին ասելու: Ինքը կոլորիտ է բերում ակումբին: Դուրդ չի գալիս, մի կարդա (արդեն հո անգիր գիտենք էդ արտահայտությունը):

Dayana
19.01.2014, 14:50
Բայց ես Մեֆին ոչ նեղացրել եմ, ոչ էլ քշել ու ոչ էլ պասիվությունից եմ բողոքում։ Չնայած իմհկ ավելի լավ ա պասիվ, քան ակտիվ ֆլուդ։
Դու ավագ մոդեր ես, չէ՞, տուգանի, սաստի, ջնջի գրառումները, կարգի հրավիրի ու տես ինչ լավ կլինի: Ուպրիկած չեմ անում, լրիվ անկեղծ տենց եմ մտածում:

Sagittarius
19.01.2014, 14:50
Ռուֆ, դու ինչ ունես Մեֆի դեմ, մարդ չի հասկանում: Առիթը բաց չես թողնում մի բան իր հասցեին ասելու: Ինքը կոլորիտ է բերում ակումբին: Դուրդ չի գալիս, մի կարդա (արդեն հո անգիր գիտենք էդ արտահայտությունը):

Թրալլի մեկն ա էլի, Մեֆի ու Անվերնոյի գնալով, ինքը Թրոլլերի ռեյթիգնում բարձրացավ երկրոր հորիզոնական :P

Dayana
19.01.2014, 14:52
Թրալլի մեկն ա էլի, Մեֆի ու Անվերնոյի գնալով, ինքը Թրոլլերի ռեյթիգնում բարձրացավ երկրոր հորիզոնական :P
Փաստորեն հաջորդը դու ես գնում :))

Ռուֆուս
19.01.2014, 14:54
Դու ավագ մոդեր ես, չէ՞, տուգանի, սաստի, ջնջի գրառումները, կարգի հրավիրի ու տես ինչ լավ կլինի: Ուպրիկած չեմ անում, լրիվ անկեղծ տենց եմ մտածում:

Դայ ես վեց ամիս ա սովորական անդամ եմ, այ որ մոդեր լինեի, հաստատ մի բան կանեի ։)

Լավ, ես լքում եմ բանավեճը ոնց տեսնում եմ՝ փոքրամասնություն եմ կազմում ։))

Dayana
19.01.2014, 14:56
Դայ ես վեց ամիս ա սովորական անդամ եմ, այ որ մոդեր լինեի, հաստատ մի բան կանեի ։)

Լավ, ես լքում եմ բանավեճը ոնց տեսնում եմ՝ փոքրամասնություն եմ կազմում ։))
Յա՜, ես էլի հետ մնացել դեպքերից: Բա որ էն ժամանակ ասում էի թող էլ մոդերությունը, ասում էիր` չէ :))

Ռուֆուս
19.01.2014, 14:57
Թրալլի մեկն ա էլի, Մեֆի ու Անվերնոյի գնալով, ինքը Թրոլլերի ռեյթիգնում բարձրացավ երկրոր հորիզոնական :P

Զզվելի արարած, մեկին աքսորեցի, մյուսին բանակ ուղարկեցի, քեզ էլ կամուսնացնեմ, Ակումբի տեղը կմոռանաս ։))

Ռուֆուս
19.01.2014, 14:59
Յա՜, ես էլի հետ մնացել դեպքերից: Բա որ էն ժամանակ ասում էի թող էլ մոդերությունը, ասում էիր` չէ :))

Էդ ե՞րբ, էս վերջին մոդերատորական փոփոխությունների ժամանակ եմ զենքերս վայր դրել ։)

Skeptic
19.01.2014, 15:45
Թրալլի մեկն ա էլի, Մեֆի ու Անվերնոյի գնալով, ինքը Թրոլլերի ռեյթիգնում բարձրացավ երկրոր հորիզոնական :P

Ժող, Անվերնոյից խաբար չունե՞ք: :unsure

Ռուֆուս
19.01.2014, 15:55
ա. Քո ցանկացած գրառում ցինիզմ ա, ավելին մեծամասամբ անտեղի ու թեմային չվերաբերվող ու դա ոչ միայն էսթեմայում:
բ. Ակումբիկանոնադրությամբ էլ արդեն իսկականից դավադիտ արիր, էն որ ոչ մեկ զահլա չունի քո ակումբ լցրած զիբիլը ջնջելու ու քեզ էլ դրա համար տուգանելու, էդ դեռ չի նշանակում, որ դու ակումբի կանոնադրության սահմաններում ես:
գ. որ մարդիկ իրանց տեսկաետը հայտոնում են ու ճիշտեն հայտնում քո խոհափիլիսոփայական ֆուֆլու վերլուծություններդ քեզ պահի:
դ. հիմա որ սկսես ինձ՝ ակումբի սովորակոն օգտվողիս, նեմեցի ու լֆիկի հետ համեմատես ու ասես,որ դու դեմք ես ու քո ասախն ասում ես, դա վաբշե ինձ չի հետաքրքրում, դրանից քո արած ա. բ. գ. կետերում նշած "արարքները" չեն փոխվում:

ԱմԷն:
:o:o:o

Մեֆին թափով հետ կանչեք, խնդրում եմ :))

Sagittarius
19.01.2014, 20:17
Իսկ ես` որպես եսակենտրոն մարդ, միանգամից ինձ վրա գնացի: :B

Nihil ջան, բարի գալուստ ակումբ, այսպես ասած՝ կնքվեցիր :)) Ակումբի առօրյան ա:

StrangeLittleGirl
19.01.2014, 20:51
Ռուֆ, դու ինչ ունես Մեֆի դեմ, մարդ չի հասկանում: Առիթը բաց չես թողնում մի բան իր հասցեին ասելու: Ինքը կոլորիտ է բերում ակումբին: Դուրդ չի գալիս, մի կարդա (արդեն հո անգիր գիտենք էդ արտահայտությունը):

Ռիփ, Ռուֆը ճիշտ ա ասում: Վերջին ժամանակներս որ թեման Մեֆը ոտ էր դնում, էդ թեման աճում էր մի չորս-հինգ էջով, բացում էիր, ակումբցիներից մեկնումեկի հետ ֆլուդ էր արած, մի երկու գրառում հետո չէիր էլ կարդում: Նենց որ թող Մեֆը մի քիչ հանգստանա, թափ տա իրան, նոր մարդավարի հետ գա:

Dayana
19.01.2014, 21:18
Sex-ն ի՞նչ ա :oy
simple exercises, Ռուֆ - բըլիվ մի, այ էմ ինժինեռ :))

Ռուֆուս
19.01.2014, 21:21
Ռիփ, Ռուֆը ճիշտ ա ասում: Վերջին ժամանակներս որ թեման Մեֆը ոտ էր դնում, էդ թեման աճում էր մի չորս-հինգ էջով, բացում էիր, ակումբցիներից մեկնումեկի հետ ֆլուդ էր արած, մի երկու գրառում հետո չէիր էլ կարդում: Նենց որ թող Մեֆը մի քիչ հանգստանա, թափ տա իրան, նոր մարդավարի հետ գա:

Բյուր ինչ լավ ա, որ եկար, ես իրոք սկսել էի մտածել, որ ես եմ չարն ու Մեֆի վատն եմ ուզում:

Ու ինչքան էլ որ Մեֆն էս վերջերս օֆֆթոփում էր ու ֆլուդում, մեկ ա, երբ որ նորմալ (սրտովս) գրառում էր անում, ես դա գնահատում էի, իմ մասին տենց վատ մի մտածեք:

Համ էլ ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել էս վերջին օրերի Ակումբի ակտիվացման համար, սենց հավես ու գերհագեցած մթնոլորտ վաղուցվանից չէր տիրում :)

Ռուֆուս
19.01.2014, 21:23
simple exercises, Ռուֆ - բըլիվ մի, այ էմ ինժինեռ :))

:))

Համ էլ անհամբեր սպասում էի, թե երբ էիր ինձ խորովելու առաջարկ անելու, ապրես, որ ինձ խղճացիր :))

Dayana
19.01.2014, 21:31
:))

Համ էլ անհամբեր սպասում էի, թե երբ էիր ինձ խորովելու առաջարկ անելու, ապրես, որ ինձ խղճացիր :))
Դու նիհար ես :noti

Sagittarius
19.01.2014, 21:32
Բայց ես Չամիչի ակումբյան կերպարը սիրում եմ, լրիվ անկեղծ :))

Sagittarius
19.01.2014, 21:36
Ավելացնեմ, որ Nihil-ը բնականում (նկարներով) շա՜տ սիրուն ա :))

Էս վերջի Ակումբում հայտնված նորեկների պատոկը շատ լավն ա, համ խելացի են, համ էլ սիրուն :))

հին ակումբցինե-ր, տեսա՞ք բայց ոնց կպավ :))

Alphaone
19.01.2014, 21:44
Բայց ես Չամիչի ակումբյան կերպարը սիրում եմ, լրիվ անկեղծ :))

առաջին անգամ երբ Չամիչի կերպարին ծանոթ չէի, բանավեճի մեջ մտա, հետո հասկացա՝ ինչ ա կատարվում, տարօրինակ երազ տեսա, թե Չամիչը շատ ինտիլիգենտ կին ա, մի այլ կարգի թրոլլինգ ա անում իր գրառումներով, մեզ հունից հանում, մի խոսքով, մենք էստեղ գժվում ենք, ինքն էնտեղ ղժժում... :D

Դավիթ
19.01.2014, 22:36
Ասեցի ստեղ գրեմ, որ մրցույթի թեման չզրիցեմ անտեղի տեղը: Չնայած` շատ անգամ ես Մեֆի հետ համաձայն չեմ եղել վերլուծությունների պահով, մրցույթների ժամանակ, բայց դա չի նշանակում, որ Մեֆը անտեղի տեղը ֆլուդել ա էջերով: Ինքը իսկապես կոլորիտ էր տալիս մրցույթներին իր գրառումներով:

StrangeLittleGirl
19.01.2014, 22:46

Դավ, խոսքը բնավ մրցույթների մասին չի: Ավելի ճիշտ, մենակ մրցույթների մասին չի: Հա, էլի թող անկապ վերլուծի: Բայց վերջին ժամանակներս ինքը սովորություն ուներ վերցնել որևէ ակումբցու ու հետը մի քանի էջ անկապ զրից անել, որը մնացած ակումբցիներին հեչ հետաքրքիր չի:

Dayana
19.01.2014, 22:50
առաջին անգամ երբ Չամիչի կերպարին ծանոթ չէի, բանավեճի մեջ մտա, հետո հասկացա՝ ինչ ա կատարվում, տարօրինակ երազ տեսա, թե Չամիչը շատ ինտիլիգենտ կին ա, մի այլ կարգի թրոլլինգ ա անում իր գրառումներով, մեզ հունից հանում, մի խոսքով, մենք էստեղ գժվում ենք, ինքն էնտեղ ղժժում... :D

Բա որ տեսնեք թե ինքը ինչ սիրուն աղջիկ ա :aha էլ ոչ մեկ հակառակ կարծիք չի հայտնի

Դավիթ
19.01.2014, 22:51
Դավ, խոսքը բնավ մրցույթների մասին չի: Ավելի ճիշտ, մենակ մրցույթների մասին չի: Հա, էլի թող անկապ վերլուծի: Բայց վերջին ժամանակներս ինքը սովորություն ուներ վերցնել որևէ ակումբցու ու հետը մի քանի էջ անկապ զրից անել, որը մնացած ակումբցիներին հեչ հետաքրքիր չի:

Բյուր ջան, դե ես մյուս թեմաներ շատ չեմ մտել: ՈՒղղակի մրցույթներից խոսք գնաց, դա ի նկատի ունեի:

Alphaone
19.01.2014, 23:27
Բա որ տեսնեք թե ինքը ինչ սիրուն աղջիկ ա :aha էլ ոչ մեկ հակառակ կարծիք չի հայտնի

Դայ, արդեն ասեցին, իմ երազում էլ հենց էնպիսին էր, ոնց նկարագրել էին: Համ էլ հազվադեպ իր ասածներում էլ ա ռիզն լինում, բայց ընդհանուր ասածներից հետո արդեն խելոք բանն էլ չես ընկալում: Իր հետ առաջին ընդհարումս եղավ, երբ դրել էր, ասում էր ինչ-որ սերիալի մեջ հոգեբանը հիվանդին չի հավատացել ու դա որպես փաստ էր բերում, որ բոլոր հոգեբանները բոլոր մարդկանց անխտիր ընկալում են որպես հոգեկան հիվանդ :scare :lol

ivy
19.01.2014, 23:29
Չամիչի ու Նիհիլի նկարները որտեղ ե՞ք տեսել, ես էլ եմ ուզում։

Ռուֆուս
19.01.2014, 23:35
Ես Չամիչին ռեալում եմ տեսել :P Շատ հմայիչ ու գեղեցիկ անձնավորություն է :)

ivy
19.01.2014, 23:37
Բա Նիհիլի՞ն։

Chuk
19.01.2014, 23:51
Շատ լավն ա, ասեցի էս թեմայում դնեմ.

http://politikus.ru/video/10719-eksperiment-v-shkole-kak-rabotaet-promyvka-mozgov.html

Sagittarius
19.01.2014, 23:58
Շատ լավն ա, ասեցի էս թեմայում դնեմ.

http://politikus.ru/video/10719-eksperiment-v-shkole-kak-rabotaet-promyvka-mozgov.html

http://www.youtube.com/watch?v=VeK759FF84s

Ուլուանա
20.01.2014, 00:24
Չամիչի ու Նիհիլի նկարները որտեղ ե՞ք տեսել, ես էլ եմ ուզում։
Չամիչը ժամանակին իր նկարներից դրել էր Ակումբի համապատասխան թեմայում։

Sagittarius
20.01.2014, 00:53
«Ռեսպեքթ մայ աուտորիրիթա՜հ» (C) Cartman - ասում եմ մոդեր չդառնա՞մ :think

http://www.youtube.com/watch?v=gx4jn77VKlQ

Sagittarius
20.01.2014, 02:19
էհ, ՄԵֆին կարոտել եմ :sorry իրա տեղ ես եմ սկսել ֆլուդել, ա դե ամեն համակարգում ամեն տեսակից գոնե մի հատ պտի լինի էլի

StrangeLittleGirl
20.01.2014, 08:29
Բա Նիհի՞լը

Ուլուանա
20.01.2014, 11:08
Բա Նիհի՞լը
Նիհիլը ի՞նչ, Բյուր։

Նաիրուհի
20.01.2014, 12:41
Նիհիլը ի՞նչ, Բյուր։

Երևի Բյուրին Նիհիլի նկարն է հետաքրքրում :)

StrangeLittleGirl
20.01.2014, 13:19
Երևի Բյուրին Նիհիլի նկարն է հետաքրքրում :)

հա :))

Nihil
20.01.2014, 19:44
Երևի Բյուրին Նիհիլի նկարն է հետաքրքրում :)

հետո կտեսնես :oy

Դատարկություն
20.01.2014, 19:49
Ես տեսել եմ Նիհիլին :love Որ ձեզ խելոք պահեք հետս կբերեմ հանդիպման :))

Շինարար
20.01.2014, 22:26
Նիհիլին ես էլ եմ ճանաչում ու առաջին տպավորությունս որ եղել ա՝ ի՛նչ սիրուն ա:)

Freeman
20.01.2014, 22:29
Ես տեսել եմ Նիհիլին :love Որ ձեզ խելոք պահեք հետս կբերեմ հանդիպման :))
ես խելոք եմ)

Nihil
20.01.2014, 22:37
Օ աստվածնե՜ր, ինչքան մարդ է ինձ ճանաչում.....փաստորեն իմ anonymous-ի կերպարը չստացվեց :(

Ռուֆուս
20.01.2014, 22:47
Օ աստվածնե՜ր, ինչքան մարդ է ինձ ճանաչում.....փաստորեն իմ anonymous-ի կերպարը չստացվեց :(

Բայց ինչի՞ց ես թաքնվում, էստեղ մենք մի մեծ ընտանիք ենք, բոլորս էլ իրար ճանաչում ենք :))

StrangeLittleGirl
20.01.2014, 22:50
Իիի ժող, դե մի հատ ասեք՝ ինքը ով ա: Ես էլ եմ ուզում իմանալ:

Nihil
20.01.2014, 22:57
Իիի ժող, դե մի հատ ասեք՝ ինքը ով ա: Ես էլ եմ ուզում իմանալ:

StrangeLittleGirl ջան, համոզված չեմ իհարկե, բայց ոնց որ թե մենք իրար մի անգամ տեսել էլ էնք :D

StrangeLittleGirl
20.01.2014, 22:58
StrangeLittleGirl ջան, համոզված չեմ իհարկե, բայց ոնց որ թե մենք իրար մի անգամ տեսել էլ էնք :D

Պահո˜: Նկար եմ պահանջում

Nihil
20.01.2014, 23:03
Պահո˜: Նկար եմ պահանջում

չգիտեմ համակարգչիս քմահաճույքներից է, թե չգիտեմ ինչից, բայց նկար չեմ կարողանում տեղադրել: Это потому что я черный?

Լավ, փորձեմ հիշացնել երբ/ոնց/ինչ պայմաններում ենք հանդիպել:
Հիշում ես դեկտեմբերի 2-ին, երբ որ ոստիկանության բլոկադայի մեջ էինք Նալբանդյանի վրա? Առանց իրար ճանաչելու` կանգնել խոսում էինք, ծիծաղում... :D

Ռուֆուս
20.01.2014, 23:04
չգիտեմ համակարգչիս քմահաճույքներից է, թե չգիտեմ ինչից, բայց նկար չեմ կարողանում տեղադրել: Это потому что я черный?

Նկարդ ափլոդ արա www.imgur.com սայթում, լինքը դիր Ակումբ :)

StrangeLittleGirl
20.01.2014, 23:05
չգիտեմ համակարգչիս քմահաճույքներից է, թե չգիտեմ ինչից, բայց նկար չեմ կարողանում տեղադրել: Это потому что я черный?

Լավ, փորձեմ հիշացնել երբ/ոնց/ինչ պայմաններում ենք հանդիպել:
Հիշում ես դեկտեմբերի 2-ին, երբ որ ոստիկանության բլոկադայի մեջ էինք Նալբանդյանի վրա? Առանց իրար ճանաչելու` կանգնել խոսում էինք, ծիծաղում... :D
:D Արամի հե՞տ էիր

Alphaone
20.01.2014, 23:06
Նկարդ ափլոդ արա www.imgur.com սայթում, լինքը դիր Ակումբ :)

ու էն չարաբաստիկ պտիչկան հանի, որ ափլոադ անի :D ես ամեն անգամ մոռանում եմ, ու եթե մեծ չափսի է, փոքրացրու, որ Ռուֆի համակարգիչը չկախի, մի անգամ իմ պատճառով կախել էր :oy

Alphaone
20.01.2014, 23:07
:D Արամի հե՞տ էիր

ես էլ ակումբի նորեկներից ում հավանում եմ, պարզվում ա Արամի թայֆան ա, ալտեր էգոն արդեն ոչ թե հումոր ա թվում, այլ սարսափ ժանր :D

Nihil
20.01.2014, 23:07
:D Արամի հե՞տ էիր

այո-այո :D

Nihil
20.01.2014, 23:08
ես էլ ակումբի նորեկներից ում հավանում եմ, պարզվում ա Արամի թայֆան ա, ալտեր էգոն արդեն ոչ թե հումոր ա թվում, այլ սարսափ ժանր :D

համոզված չեմ, որ նույն Արամի մասին ենք խոսում :D

StrangeLittleGirl
20.01.2014, 23:12
ես էլ ակումբի նորեկներից ում հավանում եմ, պարզվում ա Արամի թայֆան ա, ալտեր էգոն արդեն ոչ թե հումոր ա թվում, այլ սարսափ ժանր :D
Ալֆ, էդ քո իմացած Արամը չի :D

այո-այո :D
բա ինչու՞ էրեկ իրա խուզման արարողությանը չկայիր :D

Nihil
20.01.2014, 23:17
բա ինչու՞ էրեկ իրա խուզման արարողությանը չկայիր :D

ինչի դու կայիր? Վանաձոր էիր գնացել?
Ես էսօր քննության էի, չէի կարա

(իսկ թեմայից սենց շեղվելու համար մեզ նկատողություն չեն տա? (ոնց որ թե հենց նոր մոդերատորներին լավ միտք առաջարկեցի :D))

StrangeLittleGirl
20.01.2014, 23:25
ինչի դու կայիր? Վանաձոր էիր գնացել?
Ես էսօր քննության էի, չէի կարա

(իսկ թեմայից սենց շեղվելու համար մեզ նկատողություն չեն տա? (ոնց որ թե հենց նոր մոդերատորներին լավ միտք առաջարկեցի :D))
Էս մեկը տեղով մեկ թեմայից շեղված թեմա ա, նենց որ դժվար նկատողություն տան :))
Հա, Վանաձորում էի :)) Ասեմ ավելին՝ հետիս աղջիկներից մեկն էլ էսօր քննություն ուներ, բայց դե էկավ :D

Nihil
20.01.2014, 23:44
Հա, Վանաձորում էի :)) Ասեմ ավելին՝ հետիս աղջիկներից մեկն էլ էսօր քննություն ուներ, բայց դե էկավ :D

Տխրեցի մի տեսակ, որ էդ աղջկա նման քաջ չգտնվեցի..)

StrangeLittleGirl
20.01.2014, 23:52
Տխրեցի մի տեսակ, որ էդ աղջկա նման քաջ չգտնվեցի..)

բա˜: ասեմ ավելին, մենք ավտոստոպով էինք շրջում :D

ու էդ աղջկան էլ ոնց որ ճանաչում ես :D համենայնդեպս, ֆեյսբուքի ընկերներիդ մեջ կա

Nihil
21.01.2014, 00:02
բա˜: ասեմ ավելին, մենք ավտոստոպով էինք շրջում :D

ու էդ աղջկան էլ ոնց որ ճանաչում ես :D համենայնդեպս, ֆեյսբուքի ընկերներիդ մեջ կա

http://nooooooooooooooo.com/

Արամ
21.01.2014, 00:03
Nihil ծանոթացի՛ր ինձ հետ:

Ռուֆուս
21.01.2014, 00:05
Nihil ծանոթացի՛ր ինձ հետ:

Արամ, բարի եղիր հերթ կանգնիր: Քանի օր ա չկայիր, Նիհիլի հետ ծանոթանալու համար եքա հերթ ա առաջացել :))

Արամ
21.01.2014, 00:06
Արամ, բարի եղիր հերթ կանգնիր: Քանի օր ա չկայիր, Նիհիլի հետ ծանոթանալու համար եքա հերթ ա առաջացել :))
Իմ մրգեղենին չի: (C) Ռուֆուս

Sagittarius
21.01.2014, 00:09
Արամ, բարի եղիր հերթ կանգնիր: Քանի օր ա չկայիր, Նիհիլի հետ ծանոթանալու համար եքա հերթ ա առաջացել :))

հերթը կարաք ցրեք, ես արդեն ծանոթացել եմ, մենք արդենք ընկերություն ենք անում :P (Նիհիլը աղջիկ ա, չէ՞)

Nihil
21.01.2014, 00:11
հերթը կարաք ցրեք, ես արդեն ծանոթացել եմ, մենք արդենք ընկերություն ենք անում :P (Նիհիլը աղջիկ ա, չէ՞)

լուրջ? օ_Օ

Ռուֆուս
21.01.2014, 00:13
(Նիհիլը աղջիկ ա, չէ՞)

Ո՞վ ա ասել, որ աղջիկ ա :))

Մի հատ սեռը հաստատ պարզեք, որ էլ սենց չխայտառակվեք :))

Արամ
21.01.2014, 00:15
Ես ասեցի ծանոթացի՛ր ինձ հետ, երկրորդ անգամ չեմ կրկնելու:

Sagittarius
21.01.2014, 00:18
Ո՞վ ա ասել, որ աղջիկ ա :))

Մի հատ սեռը հաստատ պարզեք, որ էլ սենց չխայտառակվեք :))

խի՞ ես ծաղրում իմ զգացմունքները

Sagittarius
21.01.2014, 00:21
Նիհիլին էլ փչացրիք, ինքն էլ անձնական օրագիր բացեց:

Ռուֆուս
21.01.2014, 00:25
Էդ դու ես եդամնաց, որ ցայսօր օրագիր չունես, մարդ կա մի քանի հատ ունի հերիք չի, մի բան էլ խալխի օրագրերն ա օգտագործում :))

Գալաթեա
21.01.2014, 00:26
Ես ասեցի ծանոթացի՛ր ինձ հետ, երկրորդ անգամ չեմ կրկնելու:

Բայց էս ոնց որ թե արդեն երկրորդն էր, Արամ:

Sagittarius
21.01.2014, 00:26
վերջին 50 ակտիվ թեմանների 17-ը անձնական օրագիր ա: Արա, խիղճ ունեցեք, էտքան որ մխտռում եք, կարդացող կա՞: :))

Sagittarius
21.01.2014, 00:54
http://www.flipkik.com/uploads/pics/godzilla_backwards.png

սենց թեմա կար է, ու՞ր ա

Ռուֆուս
21.01.2014, 01:07
Իմ բացածն ա, հեսա (http://www.akumb.am/showthread.php/63061-%D4%B5%D5%A9%D5%A5-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AB%D5%B6%D6%84)

ivy
21.01.2014, 01:50
վերջին 50 ակտիվ թեմանների 17-ը անձնական օրագիր ա: Արա, խիղճ ունեցեք, էտքան որ մխտռում եք, կարդացող կա՞: :))

Մեկինը կա, լրիվ կանֆետկա ա, բայց էլ անունը չեմ տա, նենց էլ շատ գովեցի իրեն էս վերջերս :))

CactuSoul
21.01.2014, 02:32
Ռուֆուսի էս գրառումն (http://www.akumb.am/showthread.php/64598-v2-0-ladolcevita?p=2461408&viewfull=1#post2461408) էի կարդում, մեկ էլ կեսերից էն ջոկեցի, որ ձեռքս տարել եմ, սառնարանի դուռը բացել (կողքս ա) ու առանց նայելու խարխափում եմ էն մասերում, որտեղ սուջուխ-բաստուրման ա դրված :)) Վերջը տեսա, որ ոչ բաստուրմա գտնելն ա հաջողվում, ոչ գրառումը կարդալ շարունակելը, վեր կացա, մարդավարի հանեցի ինձ ինչ պետք էր, հետո հետ դառա նորից նստեցի կոմպի մոտ ու բաստուրմաս վայելելով շարունակեցի կարդալ :nyam :))

Ռուֆուս
21.01.2014, 02:58
Է, հետո՞, տանջեք ինձ, լա՜վ տանջեք :(

CactuSoul
21.01.2014, 03:02
Է, հետո՞, տանջեք ինձ, լա՜վ տանջեք :(

Հետ արի, այ սփյուռքահայ :P

Ռուֆուս
21.01.2014, 03:09
Հետ արի, այ սփյուռքահայ :P

:beee Կգամ, բան չմնաց :)

erexa
21.01.2014, 03:39
Ժառ, թեմայից շեղվում ենք, բայց էնքան էլ համաձայն չեմ... նույն Նիդեռլանդներում կպցնելու շատ ավելի տհաճ դեպքի եմ հանդիպել, որ սաղ կյանքս չեմ մոռանա, ինչը Հայաստանում երբեք չեմ տեսել:

Օրինակ՝ ես, որ Հայաստանում էի ապրում ու էն ժամանակ էլ փոքր էի, տանից դուրս գալուց, մի 15-16 տարեկան տղաները, երբեմն էլ ավելի մեծ, նենց չտեսավարի էին ինձ նայում, կարծես՝ աղջիկ չէին տեսել: Ու ես ինձ՝ ինչ հիշում եմ Հայաստանում, գրեթե միշտ լարված էի փողոցով քայլում ու ապահով չէի զգում: Իսկ Եվրոպայում՝ համարյա չեմ ունեցել ու չեմ ունենում նման զգացողություն: Ստեղ ինձ շատ դուր եկավ էն, որ տղաները փողոցում չտես հայացքներով չեն նայում, ես հանգիստ կարող եմ քայլել՝ առանց լարվելու, նույնիսկ՝ հաճույք ստանալ իմ քայլելուց: Էդ առումով, ինձ շա՜տ ապահով եմ զգում:

StrangeLittleGirl
21.01.2014, 10:14

Աչքիս դու թուրք-արաբ-հնդիկ ու այլ տեսակի իմիգրանտների կողքով չես անցել: Ահավոր ա:

Two-Face
21.01.2014, 17:20
Դասական արվեստի գլուխգործոցները անիմացված:

http://i.imgur.com/eU2lcyy.gif

http://i.imgur.com/TiRifdM.gif

http://i.imgur.com/RJMkseY.gif

http://i.imgur.com/ITVLipq.gif

http://i.imgur.com/svpgcDu.gif

Հայկօ
21.01.2014, 18:07
Բհայ, առաջին ու միակ շնորհակալողը Դատարկությունն ա :D:

Dayana
21.01.2014, 19:24
Ուռա՜, իմեյլները դզվել են :party
Չուկիտո, մնացյալ ՝ ովքեր աշխատել են վրան, ապրեք դուք, Սիմոն ծերունի դառնաք :))

Ուլուանա
21.01.2014, 19:49
Ուռա՜, իմեյլները դզվել են :party
Չուկիտո, մնացյալ ՝ ովքեր աշխատել են վրան, ապրեք դուք, Սիմոն ծերունի դառնաք :))
Ի՞նչ իմեյլներ :unsure։

Dayana
21.01.2014, 20:08
Ի՞նչ իմեյլներ :unsure։

Որ ակումբում նամակ ես ստանում, նաև ծանուցում ա գալիս իմեյլիդ, որը չէր աշխատում, իսկ էսօր եկել ա :baby

Chuk
21.01.2014, 20:16
Ուռա՜, իմեյլները դզվել են :party
Չուկիտո, մնացյալ ՝ ովքեր աշխատել են վրան, ապրեք դուք, Սիմոն ծերունի դառնաք :))

Երնեկ մյուս էն գործերն էլ, որոնց ձեռս չի հասնում, ձանձրանան ինձ սպասելուց ու իրանք իրանցդզվեն ։D

Շնորհակալ եմ, որ տեղեկացրիր Արմ ջան, todo ցուցակիցս հանեմ: oy

erexa
21.01.2014, 20:42
Էկա ասեմ, որ ուղեղիս ոչ մի հատվածում չեմ կարող տեղավորել էն հանգամանքը, որ աղջիկ- էրէխեքի անունները Տիգրանուհի, Հայկուհի, Հրաչուհի և առավելևս Սեյրանուհի են դնում:
Ու պատկերացրեք, թե դրանց կրճատ տարբերակները ո՞նց պիտի լինի.. Տիկո՞, Հայկո՞, Հրաչո՞ կամ Սերո՞: :))
Չգիտեեեեմ...ամեն դեպքում անուն ընտրելիս` պիտի առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանց կրճատ տարբերակները բարեհունչ լինեն: Ինչի՞ պիտի ձեր սխալ ընտրությունը պատճառ դառնա, որ ձեր էրէխեն բարդույթավորվի: :esim
Հա, ի դեպ, վերը նշված անունների արական տարբերակները սիրում եմ ու դրանց դեմ ոչինչ չունեմ :) :flower

Էս թեման, կարո՞ղ ա շփոթել ես: :think

Նարե91
21.01.2014, 20:45
Էս թեման, կարո՞ղ ա շփոթել ես: :think

Ոչ թե կարողա, այլ հաստատ :D
Սենց բան չէր էղել էսքան ժամանակ
Մարդ ինչքան անջատված պիտի լինի :))

Dayana
21.01.2014, 21:18
Երնեկ մյուս էն գործերն էլ, որոնց ձեռս չի հասնում, ձանձրանան ինձ սպասելուց ու իրանք իրանցդզվեն ։D

Շնորհակալ եմ, որ տեղեկացրիր Արմ ջան, todo ցուցակիցս հանեմ: oy
:))
Այ դու ձկան աչք։
Ապ, տեստիկին տուր բոլորն ուղղեմ, հետո փասը փոխի։

Չգիտեմ, հատմա՞ր թեմա ա, թե՞ թեմայից դուրս եմ, բայց էսպիսի մի հարց. Որևէ մեկդ լինուք կոնտեյներների ու մասնաորապես դոքերի (http://docker.io/)հետ աշխատե՞լ ա: Կոնտեյներում openjdk եմ դնում, բայց հոմը չեմ կարողանում գտնել, գուգլն էլ դավադրաբար լռում ա (կամ ես չեմ բաշարում գտնել):

Մենակ ես կարամ Ռեդ Հաթում աշխատեմ ու լինուքսի փոխարեն լինուք գրեմ :D քրքրվեմ ես, էդ հալով էլ ռհել-ի ժողովրդի հետ ընկերություն եմ անում

Ուլուանա
21.01.2014, 22:10
Երնեկ մյուս էն գործերն էլ, որոնց ձեռս չի հասնում, ձանձրանան ինձ սպասելուց ու իրանք իրանցդզվեն ։D

Շնորհակալ եմ, որ տեղեկացրիր Արմ ջան, todo ցուցակիցս հանեմ: oy
Մի հատ ձանձրացած ու ինքնիրան դզված գործ էլ ասեմ, ջնջի ցուցակիցդ. էն նամակներս որ ընդունված սահմանններն անցել էին, ես էլ ուրախացել էի, անսահմանափակ ստանում էի ու ուղարկում, էլ տենց չեն :beee։ Թե՞ էդ մեկը դու ես արել :angry։

Ռուֆուս
21.01.2014, 22:13

իմ նավսը վերջապես տեղ հասա՞վ :))

Chuk
21.01.2014, 22:25

Չէ :))

Բայց անկեղծ ասած ենթադրում էի, որ էդպես կլինի: Պատճառը հավանաբար գիտեմ, ուղղակի համոզվելու ժամանակ չէր լինում: Ամեն դեպքում շատ շուտով ակումբով լիքը զբաղվելու եմ :)

Գալաթեա
21.01.2014, 23:18
Ամեն դեպքում շատ շուտով ակումբով լիքը զբաղվելու եմ :)

Ոնց եմ սիրում Չուկի էս արտահայտությունը :love

Ուլուանա
21.01.2014, 23:27
իմ նավսը վերջապես տեղ հասա՞վ :))
Հա, երևի FedEx–ով էիր ուղարկել, չէ՞ :beee։

Chuk
21.01.2014, 23:34
Ոնց եմ սիրում Չուկի էս արտահայտությունը :love

Ես էլ :)
Մանավանդ որ սովորաբար նման խոստում տալուց հետո որոշ ժամանակ անց էդ խոստումս կատարում եմ, չնայած որ որպես կանոն դա չի նկատվում: Այ չզբաղվելս լավ նկատվում ա... աշխարհի բանն ա :love

Dayana
21.01.2014, 23:57
Ես էլ :)
Մանավանդ որ սովորաբար նման խոստում տալուց հետո որոշ ժամանակ անց էդ խոստումս կատարում եմ, չնայած որ որպես կանոն դա չի նկատվում: Այ չզբաղվելս լավ նկատվում ա... աշխարհի բանն ա :love
Դե էլ մի, մոռացե՞լ ես, ոնց էինք ամբողջ ակումբով ծնունդիդ ծաղիկներով եկել http://www.pic4ever.com/images/congratualtions.gif

Ռուֆուս
22.01.2014, 14:50
Իմ ընկալմամբ, ի տաբերություն էն ամերիկացու տեսակետի, էս խնդիրները մի քիչ դժվար ա վերլուծել անկախ երկրի տնտեսական իրականությունից: Մեր մոտ, Հոլանդիայում, համարյա բոլորը իրենց ծնողների տանից դուրս են թռչում որ 18-20 տարեկան հասնեն: Սակայն դա չի նշանակում որ ֆինանսական անկախություն են հասնում՝ մեծ մասը համ պետութունից թոշակ (ճգնաժամից սկսած դա սովորաբար փոխառություն է դարձել), համ էլ ծնողների կողմից ինչ-որ չափով ֆինանսական աջակցություն են ստանում:

Ինձ թվում ա որ էն փաստը, որ մեր մոտ պետությունը բոլոր ուսանողներին հնարավորություն է տալիս անկախ իրենց ծնողներից ապրել, բավականին մեծ ազդեցություն ունի ծնողների պահվածքի վրա: Եթե իրենց էրեխեքին ազատ չեն թողնում, ապա միշտ փախչելու հնարավորություն կա իրենց համար: Առավել ևս, քանի որ մեր մոտ արդեն վաթսունականներից ա որ ուսանողները սովորաբար իրենց ծնողների մոտ չեն ապրում, ուղղակի նորմալ ա համարվում, անգամ հասունանալու անհրաժեշտություն, որ երիտասարդները ինքնուրույն պետք է հայտնաբերեն ու սովորեն, թե ինչպես պատասխանատու կյանք ապրել, փորձի միջոցով:

Միգուցե ձեր նկարագրած խնդիրներն էլ մի քիչ կապված են Հայաստանի ժողովրդագրական վիճակի հետ՝ փոքր երկիր, որի բնակչությունից համարյա կեսը մայրաքաղաքում ա ապրում: Հոլանդիան էլ ա շատ փոքր, բայց բնակչությունը հարյուրավոր միջին չափի քաղաքներին ա բաժանվում, դրա համար սովորաբար ուսանողները ընտրում են իրենց ծննդավայրից դուրս սովորել: Իսկ Հայաստանում, ինձ թվում ա, նույնիսկ մարզերում մեծացած երիտասարդների մեծ մասը ինչ-որ բարեկամ ունի Երևանում, որ մեկ-մեկ կարող ա զսպել իրա ազատությունը:

Օրինակ, մի ընկեր ունեմ որ Թուրքիայում ա ապրում, էնտեղ մեծ քաղաքներում շատ սովորական ա որ ուսանողները իրենց ընտանիքից անկախ են ապրում, ուղղակի այն ժողորվրդագրական պատճառով, որ երկիրը ահավոր մեծ ա: Եվ էդ հետևանքով էլ, օրինակ, նախամուսնական սեռական հարաբերություններ շատ ավելի հաճախ են լինում քան (ինձ թվում ա) Հայաստանում, չնայած որ հասարակությունը դա ահագին բացասական ա վերաբերվում: Միևնույն պահին, էնտեղ «ավանդական բարոյականության պահպանող» պետությունը շատ է վախենում տենց ազատության դրսևորումներից, հիմա անգամ փորձում ա ապօրինի դարձնել զույգերի միասին ապրելը ամուսնությունից առաջ:

Մի քիչ շեղվել եմ, բայց էս օրինակներով ուղղակի ուզում էի բացատրել որ իմ կարծիքով երկրի տնտեսությունը, ժողովրդագրական վիճակը, քաղաքականությունը շատ ազդեցիկ կարող են լինել էդ ձեր նկարագրած հայկական ծնողների «համախտանիշի» վրա:

Ռիկ, Ֆեյսբուքի հայերի մեծ մասին պետք է հավաքել ու ճիպոտով ծեծելով ստիպել, որ քո գրառումները կարդան։ Որ տեսնեն, թե օտարերկրացին ոնց կարա էսքան գրագետ հայատառ գրառումներ կատարի։ Նույնիսկ ակումբցիներից ոմանք էսքան հայերեն չգիտեն։

Էս ինչքան է հայերենդ բարելավվել, առաջ մեկ մեկ գրառումներումդ ոճաբանական սխալներ էիր կատարում կամ սխալ բառեր օգտագործում, իսկ հիմա կպնելու տեղ չես թողնում։

Ուլուանա
22.01.2014, 14:57

Ես էլ կարդալու ամբողջ ընթացքում էդ էի մտածում. էս ո՜նց ա կատարելագործվել ու հղկվել Ռիկի հայերենը :love։ Չէ, մի երկու մանր կպնելու տեղ կար, բայց դե շատ քիչ մարդիկ կան, որոնց գրառումներում ոչ մի կպնելու տեղ չկա :))։ Ու մենակ հայերենը չի, է, բա հայկական իրականության ընկալումը, սպանում ա ուղղակի :))։ Կոնկրետ էս գրառումը նկատի չունեմ, այլ ընդհանրապես։ Մի խոսքով՝ դեմք ա Ռիկը :)։

Lanterfant
22.01.2014, 16:13

Շնորհակալություն հաճոյախոսությունների համար :) Չէի ասի, որ հայերենս արդեն կատարյալ ա, բայց մեծ եռանդով աշխատում եմ ամեն օր նոր բառեր, իդիոմներ և քերականական կառուցվածքներ սովորել: :read Եվրոպայի Խորհրդի գնահատման համակարգ կա, «լեզուների իմացության ընդհանուր եվրոպական շրջանակ», A1-ից C2, համոզված եմ, որ էսօր իմ մակարդակը B2-ն, այսինքն «upper intermediate»-ն, ա: Լավ կլիներ որ մի քանի ամսից հասնեմ C1-ը: ;)

ivy
22.01.2014, 16:16

Ռիկ ջան, քո մակարդակը հաստատ C1 է: Մի պստիկ քայլ էլ, ու լրիվ մայրենիին համարժեք կլինի (C2):
Դեմք ես դու լրիվ:

Դատարկություն
22.01.2014, 16:53
Բհայ, առաջին ու միակ շնորհակալողը Դատարկությունն ա :D:
Յա դու, յա Ռուֆուսը :angry Ինձ նվիրված ձոն էիր գրել, ո՞նց կարայի առաջինը չշնորհակալել :))

Ռուֆուս
22.01.2014, 19:48
Յա դու, յա Ռուֆուսը :angry Ինձ նվիրված ձոն էիր գրել, ո՞նց կարայի առաջինը չշնորհակալել :))

Յա դու, յա տակը շնորհակալություն հայտնած Նիհիլը, մթոմ քիչ էր մեր կյանքում դատարկությունը, դուք էլ ամեն վայրկյան հիշեցնում եք դրա մասին...

Nihil
22.01.2014, 20:15
հիշացում ենք մեր (կարևոր) գոյության մասին :)

Freeman
22.01.2014, 21:42
Դավ, նիհիլն էլ ա՞մեր ուսմունքի ջատագով, թե՞անունն ա բռնել)

Nihil
22.01.2014, 21:44
Դավ, նիհիլն էլ ա՞մեր ուսմունքի ջատագով, թե՞անունն ա բռնել)

ձեր ուսմունքը որն ա? :D

Չէ դե անունս տատիկիս անունով Նիհիլուհի էին դրել, ես էլ կրճատ գրել եմ Նիհիլ, տենց բաներ..)

Freeman
22.01.2014, 21:46
ձեր ուսմունքը որն ա? :D

Չէ դե անունս տատիկիս անունով Նիհիլուհի էին դրել, ես էլ կրճատ գրել եմ Նիհիլ, տենց բաներ..)

էն ավանդական հարցը՝դու աղջիկ ե՞ս օ.Օ
մեր ուսմունքին շուտով աշխարհը կծանոթանա:դ

Nihil
22.01.2014, 21:52
էն ավանդական հարցը՝դու աղջիկ ե՞ս օ.Օ
մեր ուսմունքին շուտով աշխարհը կծանոթանա:դ

եսի՞մ
եթե ձեր ուսմունքը նիկնեյմիս հետ կապ ունի, ուրեմն ծանոթ եմ:պ

Freeman
22.01.2014, 22:00
եսի՞մ
եթե ձեր ուսմունքը նիկնեյմիս հետ կապ ունի, ուրեմն ծանոթ եմ:պ

մի թեթև կապ ունի ;)
ի՞նչը եսիմ

Nihil
22.01.2014, 22:06
մի թեթև կապ ունի ;)
ի՞նչը եսիմ

լավ, աղջիկ եմ, անձնագրումս էլ եմ գրել :))

Freeman
22.01.2014, 22:27
լավ, աղջիկ եմ, անձնագրումս էլ եմ գրել :))

բա նկար դիր)

Nihil
22.01.2014, 22:29
բա նկար դիր)

ինչի?
բա որ թուխտուգիր անեն? :D

Freeman
22.01.2014, 22:34
ինչի?
բա որ թուխտուգիր անեն? :D

չեն անի, դուխով, որ անեն էլ, ստեղ մեկը կար, գրել էր ոնց ա պետք քանդել)

Nihil
22.01.2014, 22:39
չեն անի, դուխով, որ անեն էլ, ստեղ մեկը կար, գրել էր ոնց ա պետք քանդել)

նկար դնեմ-չդնեմ, անիմաստ ա, մեկ ա մեռնելու ենք

Freeman
22.01.2014, 22:49
նկար դնեմ-չդնեմ, անիմաստ ա, մեկ ա մեռնելու ենք

բա ի՞նչ տարբերություն, դնում ես, թե չէ: Դիր ուրեմն)
հետմահու ակումբ կա ;)

Nihil
22.01.2014, 23:02
բա ի՞նչ տարբերություն, դնում ես, ես չէ: Դիր ուրեմն)
հետմահու ակումբ կա ;)

լավ, կդնեմ :(

Freeman
22.01.2014, 23:06
լավ, կդնեմ :(

դե կաշխատեմ մինչ էդ ողջ մնամ)

StrangeLittleGirl
23.01.2014, 00:37
Ռիկ ջան, քո մակարդակը հաստատ C1 է: Մի պստիկ քայլ էլ, ու լրիվ մայրենիին համարժեք կլինի (C2):
Դեմք ես դու լրիվ:
Կմեռնեմ, եթե չասեմ: C2-ը մայրենիին համարժեքը չի, այլ էն վերին սահմանը, որքան կարելի ա օտար լեզուն իմանալ: Էս էլ աղբյուրը (http://en.wikipedia.org/wiki/Common_European_Framework_of_Reference_for_Languages):

Ռիկ, խնդրում եմ՝ քեզ մի թերագնահատի: Քո հայերենը հաստատ B2 չի, C1-ի էն ծերերում ա, անգամ C2 կասեի: Էնպիսի բարդ կառուցվածքներ, որ դու ես օգտագործում ու էս աստիճանի անսխալ, էնպիսի թեմաների մասին, որ դու ես խոսում, շատ ավելին ա, քան B2-ը: Եթե չես հավատում, դրածս հղումով նայիր ու տես՝ հայերեն ինչ ես կարողանում անել:

ivy
23.01.2014, 01:04

Բյուր, երբ մարդ լեզուն C2 գիտի, դա մոտավորապես մայրենիին համարժեք ա, վիքիի տեղը ես էլ գիտեմ, բայց դե կարևորը՝ դու մի մեռի :))

Sagittarius
23.01.2014, 01:18
Շնորհակալություն հաճոյախոսությունների համար :) Չէի ասի, որ հայերենս արդեն կատարյալ ա, բայց մեծ եռանդով աշխատում եմ ամեն օր նոր բառեր, իդիոմներ և քերականական կառուցվածքներ սովորել: :read Եվրոպայի Խորհրդի գնահատման համակարգ կա, «լեզուների իմացության ընդհանուր եվրոպական շրջանակ», A1-ից C2, համոզված եմ, որ էսօր իմ մակարդակը B2-ն, այսինքն «upper intermediate»-ն, ա: Լավ կլիներ որ մի քանի ամսից հասնեմ C1-ը: ;)

Ռիկ, խելոք մնա :)) CV-իս մեջ ընդամենը մի հատ լեզու ունեմ, որի դիմացը գրած ա «Մայրենի», բայց դու ստանդարտները ընենց ես բարձրացնում, որ էտ էլ ստիպված պտի փոխեմ :))

Ռուֆուս
23.01.2014, 01:26
Hunger Games - Catching Fire-ն արդեն Yify torrents-ում կա, գնանք տեսնենք էս անգամ քանի հոգի են մեռնում...

Sagittarius
23.01.2014, 01:29
Hunger Games - Catching Fire-ն արդեն Yify torrents-ում կա, գնանք տեսնենք էս անգամ քանի հոգի են մեռնում...

Ասած Արամի, յախք, խի ասիր, քնել եմ ուզում :(

Ռուֆուս
23.01.2014, 01:34
Ասած Արամի, յախք, խի ասիր, քնել եմ ուզում :(

Գնա. գնա նայի ։)) Սկիզբը խոստոըմնալից ա ։)

StrangeLittleGirl
23.01.2014, 01:34
Բյուր, երբ մարդ լեզուն C2 գիտի, դա մոտավորապես մայրենիին համարժեք ա, վիքիի տեղը ես էլ գիտեմ, բայց դե կարևորը՝ դու մի մեռի :))

Ռիփ, մայրենիին համարժեքը մենակ մայրենին ա, C2-ը մայրենիին համարժեք չի, այլ օտար լեզվի տիրապետման առավելագույն մակարդակ: Օտար լեզուն երբեք մայրենիին համարժեք չի դառնում (որոշ բացառիկ դեպքեր չհաշված): Իմ CV-ում էլ ա մենակ մի լեզվի դիմաց մայրենի գրած:

StrangeLittleGirl
23.01.2014, 01:35
Ռիկ, խելոք մնա :)) CV-իս մեջ ընդամենը մի հատ լեզու ունեմ, որի դիմացը գրած ա «Մայրենի», բայց դու ստանդարտները ընենց ես բարձրացնում, որ էտ էլ ստիպված պտի փոխեմ :))
Նայած որ կողմից նայես :)) կամ էլ մայրենիի ստանդարտներն ա իջացնում:

ivy
23.01.2014, 02:02
Ռիփ, մայրենիին համարժեքը մենակ մայրենին ա, C2-ը մայրենիին համարժեք չի, այլ օտար լեզվի տիրապետման առավելագույն մակարդակ: Օտար լեզուն երբեք մայրենիին համարժեք չի դառնում (որոշ բացառիկ դեպքեր չհաշված): Իմ CV-ում էլ ա մենակ մի լեզվի դիմաց մայրենի գրած:

Բյուր, համարժեք բառն ինձ թվում ա հասկանում ես։ Մայրենին մայրենի ա, իսկ օտար լեզուն եթե էնպես ես տիրապետում, որ կողքից ոչ ոք չի էլ կասկածում, որ դա քո մայրենին ա, օրինակ՝ ոնց որ Սիդը գերմաներեն, դա հենց C2 ա ու մայրենիին համարժեք։

StrangeLittleGirl
23.01.2014, 09:26

Ռիփ, հենց էդ ա, որ C2 տիրապետելիս կողքից լավ էլ կասկածում են, բայց դա չի խանգարում, որ էդ լեզվով կարողանաս անել էն ամենը, ինչ լեզվակիրները: Իսկ Սիդի դեպքը երևի էն բացառիկ դեպքերից ա, որոնց մասին նշել էի, երբ որևէ անձ օտար լեզվին մայրենիի պես ա տիրապետում:

Ձայնալար
23.01.2014, 12:59
Էն միհատ զարգացած երևակայությամբ ակումբցի ունեինք է, կորա՞վ :))

Էս (http://www.tert.am/am/news/2014/01/23/pop-enthusiast/) տեսա իրան հիշեցի:

ivy
23.01.2014, 13:50
Էն միհատ զարգացած երևակայությամբ ակումբցի ունեինք է, կորա՞վ :))

Էս (http://www.tert.am/am/news/2014/01/23/pop-enthusiast/) տեսա իրան հիշեցի:

Ձայ, բայց էստեղ երևում ա, որ ֆոտոշոփ ա, Մեջիքի դեպքում տենց էլ մնաց ենթադրություն :))

Ռուֆուս
23.01.2014, 13:52
Ձայ, բայց էստեղ երևում ա, որ ֆոտոշոփ ա, Մեջիքի դեպքում տենց էլ մնաց ենթադրություն :))

Մեջիքինն էլ էր սաղ ֆոտոշոփ, բացի Մերիլին Մոնրոյի հետ լուսանկարից :))

ivy
23.01.2014, 13:53
Մեջիքինն էլ էր սաղ ֆոտոշոփ, բացի Մերիլին Մոնրոյի հետ լուսանկարից :))

Ոչ մեկ տենց էլ ֆոտոշոփի որևէ հետք չգտավ, կեղտոտ նախանձներ :))

Ռուֆուս
23.01.2014, 14:06
Հ.Գ. Սենց ավատարներ եմ մի Ժամանակ դրել Ակումբում, ինչ սարսափելի ա :))

http://s001.radikal.ru/i196/1006/91/1848e5062867.jpg

My World My Space
23.01.2014, 14:22
Ոչ մեկ տենց էլ ֆոտոշոփի որևէ հետք չգտավ, կեղտոտ նախանձներ :))

բայց կիքսեր կային։ Օրինակ սա

https://picasaweb.google.com/115346254134454295490/Akumb?locked=true#5568438930070439490

Շինարար
23.01.2014, 19:32
Էն որ կոլեգայիցդ սկոտչ պետք ա ուզես, Գուգլ թրանսլեյթով նայում ես իտալերեն nastro adesivo է, փորձում ես հասկացնել ինչ ես ուզում, ինչ ասես չի տալիս, էլ կլեյ, էլ post-it, վերջում մի կերպ հասկացնում ես, ինչ ա ուզածդ, մեկ էլ ասում ա, աաա, սկոտչ, հեսա վերցրու :))
Լիբանանում գնացել ենք պիցցա առնելու: Փորձում ենք արաբերեն տառադարձել պիցցան, ասում ենք՝ երեք հատ բիցցա տուր, վաճառողը չհասկանալու ա տալիս, բիզզա ենք ասում, չի ջոկում, հարցնում ա՝ ի՞նչ ազգ եք: -Այ մարդ, ինչ կարևոր ա, մեր պիցցան տուր: -Հինդի՞, չէ, ֆարսի՞, չէ, ռուսի՞, չէ, ամրիքի՞: Չեմ իմանում՝ ինչ էինք տենց թարսվել, չէինք ուզում ասել, վերջը տեսանք ճար չկա, ասինք՝ արմանի: -Է բա շուտ ըսե :)) Մարդն ուզում էր հայերենով շփվել:)

Ռուֆուս
23.01.2014, 19:36
Աաաա, Շին, բիցցան ասիր, մի բան հիշեցի :)) Կուրսումս երկու հատ սիրիացի արաբ կային, սրանք անգլերեն տարօրինակ էին խոսում, բայց ահագին Ժամանակ չէինք հասկանում, թե կոնկրետ ինչն էր տարօրինակ :)) Մի քանի ամիս հետո նոր ջոգեցինք, որ արաբները p-ն չեն կարողանում արտասանել, տեղը b են արտասանում :)) Ասենք գալիս բարևում էին. Հելլո, բիբլ :))

Շինարար
23.01.2014, 19:39

Հա, -պ- չունեն: Չնայած -տ- էլ ունեն, -թ- էլ ունեն, բայց ինձ Դիրան էին ասում, մինչև կարողացա հասկացնեմ, որ անունս ավելի ճիշտ կլինի -թ-ով ասել, իրանց -տ-ն շատ անդուր ա, սկսեցի -դ-ով տարբերակը սիրել :))

Ռուֆուս
23.01.2014, 20:41
Հա, -պ- չունեն: Չնայած -տ- էլ ունեն, -թ- էլ ունեն, բայց ինձ Դիրան էին ասում, մինչև կարողացա հասկացնեմ, որ անունս ավելի ճիշտ կլինի -թ-ով ասել, իրանց -տ-ն շատ անդուր ա, սկսեցի -դ-ով տարբերակը սիրել :))

Ընդ որում մենակ արաբները չէ որ պ, տ, կ-ն բ, դ, գ են ընկալում, անգլախոսներից շատերի ականջին էլ են սրանք ավելի շուտ բ, դ, գ հնչում, քանի թե փ, թ, ք: Ընդ որում բ-պ, դ-տ, գ-կ-ի մեջ իրենք ոչ մի տարբերություն չեն զգում, իրենց ականջին լրիվ նույն հնչյունն ա :)

Sagittarius
24.01.2014, 00:50

իսպանախոսներն էլ են պ/բ խառնում իրար:

Ռուֆուս
24.01.2014, 00:55
իսպանախոսներն էլ են պ/բ խառնում իրար:

Չէ, իրենք բ/վ են խառնում, որովհետև կաստելյանոյում (Իսպանիայի իսպաներենում) ու կատալոներենում վ հնչյուն ընդհանրապես չկա, իրենք ունեն կոշտ բ (բառասկզբում ու m-ից հետո) ու փափուկ բ (մնացած բոլոր դեպքերում):

Sagittarius
24.01.2014, 01:01

հա վայ, գրեցի, բայց զգում էի, որ ինչ-որ բան խառնում եմ :))

Sagittarius
24.01.2014, 01:13
Hunger Games - Catching Fire-ն արդեն Yify torrents-ում կա, գնանք տեսնենք էս անգամ քանի հոգի են մեռնում...

Իմիջայլոց, լավն էր. գրքին ծալած ունի: Գիրքը համարյա Տվայլայթ ա:

Alphaone
24.01.2014, 01:25
Չէ, իրենք բ/վ են խառնում, որովհետև կաստելյանոյում (Իսպանիայի իսպաներենում) ու կատալոներենում վ հնչյուն ընդհանրապես չկա, իրենք ունեն կոշտ բ (բառասկզբում ու m-ից հետո) ու փափուկ բ (մնացած բոլոր դեպքերում):

տարօրինակ ա, իմ կատալոնացի ընկերները կավ էլ Վ ասում են, անունս դեռ ոչ մի անգամ սխալ չեն ասել :D

Ռուֆուս
24.01.2014, 03:30
Իմիջայլոց, լավն էր. գրքին ծալած ունի: Գիրքը համարյա Տվայլայթ ա:

Հա, իրոք որ լավն էր :love Ես գրքերից մենակ առաջինն եմ հավանել, երկրորդն ու հատկապես երրորդը զիբիլ էր :} Բայց կինոները հլը որ թու-թու-թու գրքից մի գլուխ լավն են :)

Smokie
24.01.2014, 12:27
Բողոք աբերն եկավ :))

Մեկ մեկ էնքան եմ նեղվում, որ թանկագին ժամանակս զոհաբերելով Ակումբում թեմաներ եմ բացում հետաքրքիր կինոների կամ երաժիշտների մասին: Ու էդ իմ բացած թեմաները լավագույն դեպքում արժանանում են մի երկու երեք շնորհակալության (ընդ որում գրեթե միշտ նույն մարդկանց կողմից) ու առանց պատասխան գրառումների, լքված գնում կորում Ակումբի փոշաթաթախ արխիվներում: Կար ժամանակ երբ էսպես չէր, գոնե ինչ-որ քննարկումներ թեմաներում գնում էին, թեկուզև «սիրում եմ», «չեմ սիրում», «գնամ տեսնեմ/լսեմ» կարգի, հիմա նույնիսկ դա չկա:

Մյուս կողմից էլ ինչի եմ նեղվում... Մարդկանց ճաշակներն էնքան տարբեր են, որ հեչ պարտադիր չի, որ իմ դուր եկածն իրենց էլ դուր գա: Ով էլ որ հետաքրքրվում է, միշտ էլ հետևում է բացածս թեմաներին: Ու թեկուզ եթե թեմաներս Ակումբի մոռացված ու լքված փոշի են հավաքում, մի օր կգա, երբ ինչ-որ նոր ակումբցի դրանք կհայտնաբերի ու կսկսի գրառումներ կատարել: Հույս եմ տալիս ինքս ինձ, էլի :)

Ռուֆ ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ լրի՛վ սրտիցս էր: «Արա ո՜նց եմ ես քեզ հասկանուու՜մ»... Մի խոսքով, ոնց-որ ե՛ս գրած լինեի:(

Ռուֆուս
24.01.2014, 21:12
1994 - Կոտորվեց մեկ միլիոն թութսի
1915 - Կոտորվեց մեկ ու կես միլիոն հայ
1975 - Կոտորվեց երեք միլիոն կամբոջացի
1490-ից սկսած կանոնավորաբար կոտորվեցին ու գրեթե ոչնչացան Ամերիկաների բնիկ հնդիկները։
Խաչակրաց արշավանքների և ինկվիզիցիայի զոհերի թիվը ըստ որոշ աղբյուրների հասնում է մինչև 10 միլիոնի։

Ու էս ամեն ինչից հետո այսօր ամեն օր կարելի է լսել միայն մի բառ՝ անտիսեմիթիզմ.....
Ի՞նչ ատիհայ, ի՞նչ անտիգնչու, ի՞նչ վայրագ քրիստոնյաներ, ի՞նչ արունարբու եվրոպացիներ, ի՞նչ անտի թութսիներ..... Միայն անտիսեմիթներ......

Մեռնեմ պրոպագանդային, պոռնիկ քաղաքականությանը ու թութակների պես էս տերմինը առանց հասկանալու կրկնող մարդկանց ջանին։
Ժառ, կներես, բայց համեմատությունը հեչ տեղին չէր:

1939-1945թթ կոտորվեց 6 միլիոն հրեա:

Եվրոպայի գրեթե ամբողջ պատմության ընթացքում հրեաները միշտ ենթարկվել են հալածանքների, մասնավորապես Իսպանիայում՝ Ռեկոնկիստայից հետո, ամբողջ Եվրոպայով մեկ ժանտախտի ժամանակ, իսկ ավելի ուշ ռուսական կայսրությունում: Գրեթե մի քանի տարին մեկ եվրոպայի ինչ-որ մի քաղաքում տեղի ունեցող հակահրեական պոգրոմները չեմ էլ նշում: Ու պատմության երևի ոչ մի ազգություն պարբերաբար էդքան չի հալածանվել, ինչքան որ հրեաները: Էնպես որ անտիսեմիտիզմը անտիսեմիզմ թող մնա, իսկ ռասիզմ, նացիզմ, քսենոֆոբիան ու այլ -իզմներն ու ֆոբիաները թող իրենցով մնան:

Jarre
24.01.2014, 21:17

Հայկ ջան, իմ փորացավը էս տերմինի շահարկումն ա իսրայելի կառավարության կողմից ու շատերի՝ էս կուտը ուտելը։
Իսկ եթե եվրոպայում իրանց դեմ հալածանքների մասին շում ե՞ս, բա խի՞ գնչուների դեմ հալածանքները չես նշում, որ նույն եվրոպայում օրը ցերեկով կարան վրեքը բենզին լցնեն վառեն։ Կամ քրդերի ու եզդիների դեմ տարվող քաղաքականությունը ինչի՞ չի տերմինավորվում։

Ռուֆուս
24.01.2014, 21:30

Ես Իսրայելի վարած քաղաքականությունը բնավ չեմ արդարացնում, բայց հաշվի առ, որ եվրոպական շատ երկրներում էս հարցին շատ զգուշորեն են մոտենում՝ ելնելով պատմական պատասխանատվությունից: Օրինակ հենց Իտալիայում, որը ժամանակին եղել է ֆաշիստական պետություն լիքը մարդ ամեն ինչ անում է, որ հանկարծ հակասեմիտ չորակվի: Համ էլ շատ ժամանակ չի անցել՝ ընդամենը 70 տարի ու վերքերը դեռ չեն լավացել:

Jarre
24.01.2014, 22:13

Մոտ մի ամիս առաջ մի հոդված կարդացի, որտեղ Ռոջեր Ուոթերսին անտիսեմիթ էին հանում զուտ էն բանի պատճառով, որ ինքը նշել է, թե ինչպես է իսրայելի կառավարությունը օկուպացնում այլ տարածքներ և ոչնչացնում արաբներին։
Փաստորեն Ուոթերսը անտիսեմիթ ա, իսկ իսրայելի կառավարությունը անտիարաբ չի։

Տաֆտալոգիայով եմ զբաղվում, գիտեմ։ Էս ասպարեզում գիտելիքներս էլ հերիք չեն, որ հիմնավոր ինչ որ բան ապացուցեմ։ Ուղղակի հասարակ մարդու աչքերով նայելով ահավոր ներվայնանում եմ։ Մի հատ հատված դնեմ Ջիմ Քերիի ֆիլմերից անպայման նայի։ Լրիվ էս վիճակն ա։ Որակի համար ներողություն.....

http://youtu.be/73ItzxoE1Z4

Ջիմ Քերի.
Ներեցեք, դուք չեկով վճարում ընդունո՞ւմ եք։

Սևամորթ վարորդ.
Ի՞նչ է նշանակում «դուք»։ Ի՞նչ է նշանակում «դուք չեկով վճարում ընդունում ե՞ք»։ Ուզում ես ինձ ասես, որ ես նեգր եմ, հա՞։

Ջիմ Քերի.
ոչ, ոչ, ոչ, ոչ, ոչ։ Ես նկատի ունեի ձեր կազմակերպությունը։

Սևամորթ վարորդ.
Ոչ մի ներողություն պետք չի։ Ամեն ինչ պարզ ա։ Դու ռասիստ ես։

Ջիմ Քերի.
Վայ, ի՞նչ եք խոսում։ Ես երբեք նման.....

Սևամորթ վարորդ.
Չէ, ավելի լավ ա մի մեշոկ կուկուռուզ բեր, շպրտի էրեսիս ու ասա՝ «հեսա քո վճարը»։ Կամ ձմերուկով փակվի։ Կամ էլ տապակած հավ տուր փողի փոխարեն, չէ՞ որ մենք նեգրներս շատ ենք սիրում տապակած հավ։

Ջիմ Քերի.
Վայ, չէ, չէ, հանգստացեք, էլի՞։ Իզուր եք տենց բաներ ասում։

Հետո Ջիմ Քերիի կինն է գալիս ու հարցնում.
Ի՞նչ է պատահաել։

Սևամորթ վարորդ.
Ձեր ամուսնուն թվում է, թե մենք՝ նեգրներս չենք կարող չեկով վճարում ընդունել։

Կին.
Չարլի՛, ես քեզ կսպանեմ, չփորձվես օգտագործել նեգր բառը։

Ջիմ Քերի.
Ի՞նչ։ Ախր ես... Ես երբեք ռասիստ չեմ եղել։

Սևամորթ վարորդ.
Աաաաա, ուրեմն պրոբլեմը իմ բոյն ա, հա՞...... և այլն և այլն.....

Լրիվ էս վիճակն ա.....

Շինարար
24.01.2014, 23:09
Մի հատ արաբ գրող կա, ում ստեղծագործությունները շատ եմ սիրում՝ Յուսուֆ Իդրիս: Մի անգամ ակումբում իր մասին պատմել եմ, էս անտիսեմիտիզմի թեմայի շրջանակում նորից պատմեմ: Ուրեմն անցած դարի կեսերին եվրոպական լեզուներով ամենաթարգմանված էդ ժամանակի համար ժամանակակից արաբ հեղինակն էր: Հզոր դեմք ա, քանի անգամ նոբելյան մրցանակի ա առաջադրվել, բայց չի ստացել. գուշակեք՝ ինչո՞ւ: Հակասեմական հայացքների համար. համենայն դեպս ինքը էդպես ա պնդում: Ուրեմն արաբի նկատմամբ էս տերմինի կիրառումն արդեն իսկ ծիծաղելի ա, որովհետև արաբները նույնքան սեմական ժողովուրդ են, որքան հրեաները և ասորիները: Ու էսօր գիտենք՝ նույն եվրոպաներում ինչ թափ են առնում հակաարբական տրամադրությունները, բայց ո՞վ կմեղադրի նրանց հակասեմիտիզմի մեջ: Բայց ինքը իրոք աչքի էր ընկնում հակաիսրայելական հայացքներով: Որտեղից ինչ կոնֆերանսի հրավիրում էին, գնում էր. ասում էր՝ ոչ թե իրանց արևն եմ խնդում, այլ չեմ կարող ինձ զրկել ևս մի եվրոպական ամբիոնից Իսրայելին հայհոյելու հնարավորությունից. բառացի չեմ մեջբերում, բայց խորքային իմաստն էդ ա: Ափսոս, իր էն ստեղծագործությունները, որոնք հատկապես եմ հավանում, համարյա չեն թարգմանվել, բայց ընդհանուր անգլերենով հատկապես շատ գործեր ունի թարգմանված. հիմնականում փոքր ծավալի են, հանդիպի, անպայման կարդացեք: Բայց էդ ամենի հետ՝ ամենահետաքրքիրը իր ստեղծագործությունները չեն, այլ կյանքի ուղին: Անընդհատ տաբուներ ա կոտրել. սեքսին առնչվող թեմաների մասին երևի ամանաառաջիններից մեկն էր, որ էդքան ազատ գրում էր էդ տարածաշրջանում: Ուրեմն վիզ էր դրել, որ ինքը պետք ա Նոբելյան մրցանակ ստանա. չեմ ջոկում, թե ինչո՞ւ էր էդ հարցը էդքան կարևոր իր համար, բայց իր հոդվածներում էդ մրցանակի անունը շատ-շատ ա շոշափվում: 86, թե 87 թվին հոմոսեքսուալիզմի թեման ա արծարծում նորից էդ տարածաշրջանում առաջին անգամ՝ անձամբ իմ կարծիքով հստակ նպատակ ունենալով ի վերջո ստանալ էդ բաղձալի մրցանակը: Ամբողջ եվրոպական արևալագիտությունը անդրադառնում ա էդ թվերին իր էդ պատմվածքին. ուրիշ ոչ մի արաբ գրող երևի երբևէ էդքան ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում չի եղել: 88 թվին իր հայրենակից Նագիբ Մահֆուզը ստանում ա մրցանակը. պատկերացնո՞ւմ եք իր վիճակը: Իհարկե բողոքում ա, ասում ա, որ իրականում ինքն էր արժանի, որ իրեն հակաիսրայելյան հայացքների համար չտվեցին և այլն: 3 տարի հետո էլ ինֆարկտից մահանում ա: Մի խոսքով, ահավոր դեմք կերպար. էլ չեմ ասում թմրամոլության հետ առնչությունները և այլն: Եսիմինչքան ձեր զրույցի հետ կապված չի, բայց ուզեցա պատմեմ իր մասին:

Jarre
24.01.2014, 23:30
Այս գրողի մասին երբեք չեմ լսել։ Շնորհակալություն ծանոթացնելու համար։ Անպայման կուսումնասիրեմ իր ստեղծագործությունները։

Աթեիստ
25.01.2014, 11:24
Կա տարբերություն :)

http://imgur.com/Det5du3.jpg

Կարգին մեծացել ա։
Ոնց որ արդեն աղջիկ ուզելու վախտն ա, հա՞ (ընտրած ունի՞) ։)

Lanterfant
25.01.2014, 15:03
Ռիկ, խնդրում եմ՝ քեզ մի թերագնահատի: Քո հայերենը հաստատ B2 չի, C1-ի էն ծերերում ա, անգամ C2 կասեի: Էնպիսի բարդ կառուցվածքներ, որ դու ես օգտագործում ու էս աստիճանի անսխալ, էնպիսի թեմաների մասին, որ դու ես խոսում, շատ ավելին ա, քան B2-ը: Եթե չես հավատում, դրածս հղումով նայիր ու տես՝ հայերեն ինչ ես կարողանում անել:

Ռիկ ջան, քո մակարդակը հաստատ C1 է: Մի պստիկ քայլ էլ, ու լրիվ մայրենիին համարժեք կլինի (C2):
Դեմք ես դու լրիվ:

Թերգնահատում չկա, իմ հայերեն ընդունակություններն ուղղակի հավասարակշիռ չեն - կարդալ՝ C1, գրել՝ C1, լսել՝ B2, խոսել՝ B1, ուրեմն ընդամենը B2 :p

Լեո
25.01.2014, 15:28
Կարգին մեծացել ա։
Ոնց որ արդեն աղջիկ ուզելու վախտն ա, հա՞ (ընտրած ունի՞) ։)

Փոքր ժամանակ երկու ճյուղանի էր (փաստորեն մեկ կորիզից երկու ճյուղ ա աճում), որոշ ժամանակ անց մի ճյուղը հանեցի, սկսեց ավելի արագ աճել: Վերջին մի երկու ամիսը աճը համարյա կանգնել ա. չնայած տանը տաք ա, բայց երևի ինքը ամեն դեպքում զգացել ա, որ ձմեռ ա ու որ մենք արհեստականորեն ուզում ենք իր համար սուտ ամառ ստեղծել :))

Դեռ ընկերուհի չունի, բայց կարծում եմ շատ շուտով կունենա: Հենց ծաղկեց, պիտի պատուհանը բաց թողնեմ, որ մեղուները ընկերուհուն «նամակ» տանեն փոշոտման տեսքով :))

StrangeLittleGirl
25.01.2014, 16:55
Թերգնահատում չկա, իմ հայերեն ընդունակություններն ուղղակի հավասարակշիռ չեն - կարդալ՝ C1, գրել՝ C1, լսել՝ B2, խոսել՝ B1, ուրեմն ընդամենը B2 :p

Հա, քո բանավորն իսկապես գրավորից վատ ա, բայց գրավորդ ախր շատ ուժեղ ա վերջերս դարձել, իրոք թերագնահատում ես: Դու նենց հմուտ կերպով ես կարողանում ցանկացած թեմա լիարժեքորեն քննարկել, որ դժվար թե C1-ի բան լինի: Ինձ թվում ա՝ ամեն մի բաժինը պետք ա մի-մի մակարդակով բարձրացնել, միջինը կդառնա C1 :))

Նարե91
25.01.2014, 17:10
ժո՛ղ, ինձ՝ անտեղյակիս, կասե՞ք՝ Lanterfant-ը ազգությամբ հայ չէ՞:

Ուլուանա
25.01.2014, 17:30
ժո՛ղ, ինձ՝ անտեղյակիս, կասե՞ք՝ Lanterfant-ը ազգությամբ հայ չէ՞:
Չէ, հոլանդացի է :)։

Արամ
25.01.2014, 17:36
Չէ, հոլանդացի է :)։
:o ինձնից գրագետ ա գրում...

Dayana
25.01.2014, 19:01
Էդ ո՞ր դարաշրջանում :think
Էթիկայի կանոնները դեռ ոչ ոք չի հերքել, նենց որ հիմա էլ ա դա ակտուալ:

Եթե Էլիզաբեթ թագուհին քեզ «բռանչի» կանչի, չգնաս ու ձեռքդ տնկես, կսպասես, որ ինքը ձեռքը մեկնի :))

Ռուֆուս
25.01.2014, 19:03
Էթիկայի կանոնները դեռ ոչ ոք չի հերքել, նենց որ հիմա էլ ա դա ակտուալ:

Եթե Էլիզաբեթ թագուհին քեզ «բռանչի» կանչի, չգնաս ու ձեռքդ տնկես, կսպասես, որ ինքը ձեռքը մեկնի :))

Դայ, Եղսոն ինձ բրանչի չի կանչի, որովհետև Անգլիայի թագուհին ես եմ :oy

Smokie
25.01.2014, 19:15
Ըստ երևույթին սովետական ժամանակների էթիկան նրանում էր կայանում, որ տղամարդը որպես ողջույնի նշան պետք է կնոջ ձեռքը համբուրի::scene Չեմ կարող ասել, որքանով եմ դա ճիշտ գտնում ու որքանով սխալ, որովհետև նման ողջույնը հայերիս մոտ մեծամասամբ վերացել է ու եթե ներկայումս դա անսովոր կլինի տեսնողի համար:8

Dayana
26.01.2014, 01:47
Դայ, Եղսոն ինձ բրանչի չի կանչի, որովհետև Անգլիայի թագուհին ես եմ :oy
Պա՜հ, թիթիզ, բա ի՜նչ ես գնացել Իտալիաներում աշխատում ես, եքա նարկոբիզնեսն էնտեղ կանգնել ա :))

boooooooom
27.01.2014, 23:10
Երևան, Երրորդ մաս, Տաշիր պիցցա: Երկար մազերով տղա ու գանգավորված աղջիկն իդեալական ռոմանծիկ միջավայրում են. միացրած է Արմենչիկի հոգեթով կլկլոցը և շուրջբոլորը սիգարետի քյարթակերտ թանձր ծուխն է: Դիմացի սեղանի մոտ նստած քյարթազգիների պատվիրած Կիլիկիա գարեջուրը ժամանեց գարեջրի մեծ գավաթների հետ, իսկ մեր գարեջրին հյութի փոքրիկ բաժակիկներն էին ...

Ախր նույն բանը կլիներ, եթե քյառթուն մտներ ասենք ռոքերների ակումբ: ՈՒ ընդհանրապես, քյառթն ու անտիքյառթը նույն փայտիկի հակառակ ծայրերն են, որոնք հավասարապես անհանդուրժողականություն են ցուցաբերում մեկը մյուսի նկատմամբ:Նեղում եք տղերքին/հաճախ նաև աղջիկներին/: Ինչու չեք հանդուրժում ռաբիսը, բայց միևնույն ժամանակ հանդուրժողականություն եք պահանջում Ռամշտայնի, երկար մազերով տղերքի, և շշից գարեջուր խմող աղջիկների նկատմամբ: Ես էլ քյառթու մթնոլորտի սիրահար չեմ, ու եթե ես երկար մազերով մտնեմ իրանց մեջ, պետքա նաև պատրաստ լինեմ, որ իրանք պլշած աչքերով նայելու են, ու հաստատ իրանց մեջ էլ գտնվելու են անհանդուրժողներ, որոնք կդիմեն որոշակի գործողությունների:Ու էս ամեն ինչը նորմալա, հետաքրքիր ու բազմազան:

Նաիրուհի
27.01.2014, 23:49

+1

Ներկա գտնվածներին խնդրում եմ հիշել թեկուզ էն օրը Կանտալուպում, երբ ֆիզֆակի մասսան մեր ներվերին ահավոր ազդում էր։
Գուցե քյառթ համայնքը մի քիչ շատ է «իր վրա վերցնում», որոշում, որ իր ազդեցության, տիրապետության գոտիները շատ ընդարձակ են, բայց նորմալ է, որ իրենց շշից գարեջուր խմող աղջիկը դուր չի գա ճիշտ էնպես, ինչպես մյուս կողմին՝ ֆենած-ժելեած չոլկայով, 18 սմ կաբլուկով ու կեղծ D&G պայուսակով աղջիկը։

StrangeLittleGirl
28.01.2014, 00:13

Լիլ, իմ ներվերի վրա բացարձակապես չէր ազդում էդ մասսան, ու ես կշարունակեի իրանց հետ զրուցել, եթե չզգայի, որ մերոնցից մի քանիսի վրա տենց ազդում ա: Ու դա սխալ ա էլի, պետք ա հանդուրժող լինել միմյանց նկատմամբ:

Alphaone
28.01.2014, 00:23
փոքր ժամանակ էն կատու Լեոպոլդն իմ համար ամենազզվելի կերպարն էր, իր գլխին շան օյին էին հանում, ինքը ասում էր խաղաղ ապրենք, հիմա ինքն ինձ մի տեսակ իմաստուն ա թվում... :))

Dayana
28.01.2014, 01:10
+1

Ներկա գտնվածներին խնդրում եմ հիշել թեկուզ էն օրը Կանտալուպում, երբ ֆիզֆակի մասսան մեր ներվերին ահավոր ազդում էր։
Գուցե քյառթ համայնքը մի քիչ շատ է «իր վրա վերցնում», որոշում, որ իր ազդեցության, տիրապետության գոտիները շատ ընդարձակ են, բայց նորմալ է, որ իրենց շշից գարեջուր խմող աղջիկը դուր չի գա ճիշտ էնպես, ինչպես մյուս կողմին՝ ֆենած-ժելեած չոլկայով, 18 սմ կաբլուկով ու կեղծ D&G պայուսակով աղջիկը։

Ինձ էլ դուր չի գալիս շշից գարեջուր, վիսկի, կոնյակ, լիմոնադ խմող աղջիկը/տղան, առհասարակ, շշրից խմել երևույթը դուր չի գալիս, եթե դա բնության գիրկ կամ փողոց չի, որտեղ բաժակով խմելն անհարմար կամ գրեթե անհնար ա: Հիմա ես քյառթու՞ եմ :unsure

Աթեիստ
28.01.2014, 01:24
Իմ համար մեկ ա մարդը շշից կխմի՞, թե՞ կթափի սեղանին ու կսկսի լպստել։
Դա իրա գործն ա։ Ռաբիզ լսողն էլ քանի դեռ տանն իրա համար լսում ա, էլի իրա գործն ա, բայց որ մարշռուտկում միացնում սկսում ա լսել, էն էլ առանց ականջակալների (մի հատ փորձեք հիշել քանի թաթուլ լսող եք տեսել ականջակալմներով), ո՞նց չասես որ զզվում ես։

Էնօր ընկերս Մաշտողի պողոտայից մինչև 6-րդ զանգված ծանոթացել ա ժամանակակից ռաբիզ «երկիգչների» անուններին ու «երգա»-ցանկին, որտև 3 հոգի որոշել էին «արվեստից» զրուցելով տուն գնալ։

boooooooom
28.01.2014, 01:34
Ինձ էլ դուր չի գալիս շշից գարեջուր, վիսկի, կոնյակ, լիմոնադ խմող աղջիկը/տղան, առհասարակ, շշրից խմել երևույթը դուր չի գալիս, եթե դա բնության գիրկ կամ փողոց չի, որտեղ բաժակով խմելն անհարմար կամ գրեթե անհնար ա: Հիմա ես քյառթու՞ եմ :unsure
''Շշից խմել'' չսիրելր շատ քիչա քյառթու համարվելու համար: Պետքա մաքսիմում կոմպլեքսավորված ու կարծրատիպերով համեմված կյանքով ապրել, լսել հատուկ ''երաժշտություն'', պարտադիր գրել տրանսլիտով, հագնվել սև ու սպիտակ, "գլադկի, ակուռատնի"... Էլի բաներ կա, բայց չեմ կարողանում նենց գրեմ, որ չնեղանան. հանդուրժում եմ: Կան էլի համընկնող կետեր? /կատակ է, չնեղանաք. ես համոզված եմ որ Ակումբում քյառթուն երկար չի դիմանա, բայց պատրաստ եմ հանդուրժել, ինչքան ուժ ունեմ/

boooooooom
28.01.2014, 01:49
բայց որ մարշռուտկում միացնում սկսում ա լսել, էն էլ առանց ականջակալների (մի հատ փորձեք հիշել քանի թաթուլ լսող եք տեսել ականջակալմներով), ո՞նց չասես որ զզվում ես։

Էնօր ընկերս Մաշտողի պողոտայից մինչև 6-րդ զանգված ծանոթացել ա ժամանակակից ռաբիզ «երկիգչների» անուններին ու «երգա»-ցանկին, որտև 3 հոգի որոշել էին «արվեստից» զրուցելով տուն գնալ։

Եթե էդ մարդու դուրը գալիսա, ու ինքն էլ շատ բարձր չի միացրել, այլ նենց , որ քո ականջին մի թեթև լսվումա, պետքա հանդուրժել /ըստ իս/: Նույնն էլ, լավ կլինի որ ինքը հանդուրժի, երբ դու մի օր որոշես, ասենք դասական լսել:Սպիտակը սպիտակ ֆոնի վրա չի երևա, անպայման սևը պետքա:

Աթեիստ
28.01.2014, 02:08
Լսելն ուրիշ ա, լսցնել ուրիշ։

Վերջի մի քանի տարվա մեջ երբ ես տրանսպորտում հեռախոսով երաժշություն եմ միացրել, միայն երեխայի ձենը կտրելու համար (ոչ միայն իմ)։

Հարկադրվածից բացի ցանկացած այլ դեպքում ձենը բարձր միացնելը ոչ մի կերպ չեմ կարա ընդունեմ։ Տենց դեպքերում մենակ քֆուր ա հասնում։

Եթե դա իմ սեփական մեքենան ա, ու մեջը մարդ ա նստած, անկախ իրա ճաշակից, ես ինձ իրավունք կվերապահեմ իմ ճաշակը թելադրել։ Հենց են պատճառով, որ դա հասարակական վայր չի, դա իմ անձնական տարածքն ա։

Հիմա էլ սրա մասնավոր դեպքը. նստում եմ տաքսի ու մեջը դրած ա ռաբիզ։ Ես պահանջում եմ անջատել։ Էլի իրա սեփական մեքենան ա, իսկ մեքենայի ընտրությունն էլ իմն ա, ինքն ա որոշում. կամ կանջատի, կգնանք, կամ չի անջատի, մենակ կգնա։

Ես ինձ թույլ չեմ իրանից պահանջեմ իմ դիսկը դնի, լսենք. վերջը մեքենան իրանն ա։

Աթեիստ
28.01.2014, 02:13
Թեմայից համարյա դուրս ։)

Հայերը ջարդել են ադրբեջանցիքի կրթության նախարարի սայթը ու դրել են «ադրբեջանական» երգ հայկականի բանակի մասին։

http://mesafedenmekteb.edu.az/

http://zone-hc.com/archive/mirror/b8256fe_mesafedenmekteb.edu.az_mirror_.html (http://zone-hc.com/archive/mirror/b8256fe_mesafedenmekteb.edu.az_mirror_.html)

Աթեիստ
28.01.2014, 02:28
Այ էս արդեն նորմալ ա։

Նորմալ վիդեո են դրել։

http://www.titan.az/index.php/en/
http://www.zone-h.org/mirror/id/21660530

Արամ
28.01.2014, 21:48
Ասածս ինչ ա։
Հաջորդ անգամ կայքի հասցեն կդիտարկեմ որպես գովազդ ու կջնջեմ՝ տուգանայինով։

Արտ ջան կներես, որ խառնվում եմ ինձ չվերաբերվող գործին, բայց կարծում եմ, որ շատ խիստ էր:

Աթեիստ
28.01.2014, 21:59
Արտ ջան կներես, որ խառնվում եմ ինձ չվերաբերվող գործին, բայց կարծում եմ, որ շատ խիստ էր:

Ներված ես ։)
Չնայած խիստ չէր։ Ոնց որ ամեն հարց տվողին ասեմ, մտի իմ սայթ, թիմվյուերը քաշի, գրած համարով զանգի, կպնեմ դզեմ։
Հիմա նայի, թե քանի հարցից հետո ես կարամ տենց սայթ գովազդեմ։ Բացի էդն դեպքերից, որ կոմպը չի միանում, ցանկացած այլ դեպքում թեմայի մեջ «պատասխան ա»։
Բայց ես գտնում եմ, որ ստորագրության մեջ գրելը լրիվ հերիք ա։

Վահե-91
28.01.2014, 22:05
Թեմայից համարյա դուրս ։)

Հայերը ջարդել են ադրբեջանցիքի կրթության նախարարի սայթը ու դրել են «ադրբեջանական» երգ հայկականի բանակի մասին։

էտ դեբիլները երևի խառնել էին մեր բանակի օրը, երեկ ddos էին արել մեր ՊՆ-ն :))

Արամ
28.01.2014, 22:20
Ներված ես ։)
Չնայած խիստ չէր։ Ոնց որ ամեն հարց տվողին ասեմ, մտի իմ սայթ, թիմվյուերը քաշի, գրած համարով զանգի, կպնեմ դզեմ։
Հիմա նայի, թե քանի հարցից հետո ես կարամ տենց սայթ գովազդեմ։ Բացի էդն դեպքերից, որ կոմպը չի միանում, ցանկացած այլ դեպքում թեմայի մեջ «պատասխան ա»։
Բայց ես գտնում եմ, որ ստորագրության մեջ գրելը լրիվ հերիք ա։

Հա բայց առաջին անգամ չէ՞ր, թե էլի է եղել:

ավելացում`

ընդունում եմ խիստ չէր :)

Rammstein
29.01.2014, 13:17
Ախր նույն բանը կլիներ, եթե քյառթուն մտներ ասենք ռոքերների ակումբ: ՈՒ ընդհանրապես, քյառթն ու անտիքյառթը նույն փայտիկի հակառակ ծայրերն են, որոնք հավասարապես անհանդուրժողականություն են ցուցաբերում մեկը մյուսի նկատմամբ:Նեղում եք տղերքին/հաճախ նաև աղջիկներին/: Ինչու չեք հանդուրժում ռաբիսը, բայց միևնույն ժամանակ հանդուրժողականություն եք պահանջում Ռամշտայնի, երկար մազերով տղերքի, և շշից գարեջուր խմող աղջիկների նկատմամբ: Ես էլ քյառթու մթնոլորտի սիրահար չեմ, ու եթե ես երկար մազերով մտնեմ իրանց մեջ, պետքա նաև պատրաստ լինեմ, որ իրանք պլշած աչքերով նայելու են, ու հաստատ իրանց մեջ էլ գտնվելու են անհանդուրժողներ, որոնք կդիմեն որոշակի գործողությունների:Ու էս ամեն ինչը նորմալա, հետաքրքիր ու բազմազան:

Չէ, Վարդան ջան, նույնը չէր լինի էն պարզ պատճառով, որ Տաշիր պիցցան ոչ թե քյառթերի ակումբ ա, այլ ուղղակի սննդի օբյեկտ, որտեղ գնում են շատ տարբեր մարդիկ: Ո՛չ շշից գարեջուր խմելն ա կողքի քյառթերի նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորում, ո՛չ էլ «Ձեզ մոտ մի՞շտ է սենց "բարձրաճաշակ" երաժշտություն» հարցն ա անհանդուրժողականություն ռաբիսի նկատմամբ: Դա սովորական հարց ա, քանի որ ուրիշ Տաշիր պիցցաներում միշտ ինչ-որ պոպսաներ են միացնում, բայց չեմ նկատել, որ անդադար ռաբիս միացնեն ի տարբերություն 3-րդ մասի Տաշիրի:

+1

Ներկա գտնվածներին խնդրում եմ հիշել թեկուզ էն օրը Կանտալուպում, երբ ֆիզֆակի մասսան մեր ներվերին ահավոր ազդում էր։
Գուցե քյառթ համայնքը մի քիչ շատ է «իր վրա վերցնում», որոշում, որ իր ազդեցության, տիրապետության գոտիները շատ ընդարձակ են, բայց նորմալ է, որ իրենց շշից գարեջուր խմող աղջիկը դուր չի գա ճիշտ էնպես, ինչպես մյուս կողմին՝ ֆենած-ժելեած չոլկայով, 18 սմ կաբլուկով ու կեղծ D&G պայուսակով աղջիկը։

Լիլ, կոնկրետ իմ ներվերին ոչ թե էն էր ազդում, որ իրանք քյառթ էին, այլ էն, որ էնքան էին ծխում, որ արդեն էդ մառախուղի մեջ իրար չէինք տեսնում:
Իմ համար մեկ ա` կողքիս սեղանին թզբեխով քյառթ նստած կլինի, թե ոչ, եթե ինքը ինձ չի խանգարում: Իսկ եթե խանգարում ա, էլի մեկ ա` քյառթ կլինի, թե անտիքյառթ, ես կսկսեմ չհանդուրժել ու դա նույն անհանդուրժողականությունը չի, ինչ քյառթերի անհանդուրժողականությունը իրանցից շատ տարբերվող մարդկանց նկատմամբ:

Շինարար
29.01.2014, 13:37
Ինձ էլ դուր չի գալիս շշից գարեջուր, վիսկի, կոնյակ, լիմոնադ խմող աղջիկը/տղան, առհասարակ, շշրից խմել երևույթը դուր չի գալիս, եթե դա բնության գիրկ կամ փողոց չի, որտեղ բաժակով խմելն անհարմար կամ գրեթե անհնար ա: Հիմա ես քյառթու՞ եմ :unsure

Ինձ էլ դուր չի գալիս, որ աղջիկը կամ տղան անծանոթ կամ նոր ծանոթացած միջավայրում ոտները մեկնում ա սեղանին՝ դիմացինի, տվյալ դեպքում՝ իմ, քիթը կոխելով: Մեկին ասի՝ իջացրու, ինձ տհաճ ա, քյառթ դուրս եկա:

Dayana
29.01.2014, 14:42
Ինձ էլ դուր չի գալիս, որ աղջիկը կամ տղան անծանոթ կամ նոր ծանոթացած միջավայրում ոտները մեկնում ա սեղանին՝ դիմացինի, տվյալ դեպքում՝ իմ, քիթը կոխելով: Մեկին ասի՝ իջացրու, ինձ տհաճ ա, քյառթ դուրս եկա:

Ես էստեղի կոլեգաներիս մի քանի հազար անգամ խնդրել ու բացատրել եմ, որ չհայհոյեն ՝ իմ ականջը սովոր չի հայհոյանքով խոսելուն, բայց արի ու տես, որ ոչ մի գրամ չի ազդում։ Լավ ա էստեղ քյառթ հասկացություն չկա։

StrangeLittleGirl
29.01.2014, 15:46
Չէ, Վարդան ջան, նույնը չէր լինի էն պարզ պատճառով, որ Տաշիր պիցցան ոչ թե քյառթերի ակումբ ա, այլ ուղղակի սննդի օբյեկտ, որտեղ գնում են շատ տարբեր մարդիկ: Ո՛չ շշից գարեջուր խմելն ա կողքի քյառթերի նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորում, ո՛չ էլ «Ձեզ մոտ մի՞շտ է սենց "բարձրաճաշակ" երաժշտություն» հարցն ա անհանդուրժողականություն ռաբիսի նկատմամբ: Դա սովորական հարց ա, քանի որ ուրիշ Տաշիր պիցցաներում միշտ ինչ-որ պոպսաներ են միացնում, բայց չեմ նկատել, որ անդադար ռաբիս միացնեն ի տարբերություն 3-րդ մասի Տաշիրի:

Լիլ, կոնկրետ իմ ներվերին ոչ թե էն էր ազդում, որ իրանք քյառթ էին, այլ էն, որ էնքան էին ծխում, որ արդեն էդ մառախուղի մեջ իրար չէինք տեսնում:
Իմ համար մեկ ա` կողքիս սեղանին թզբեխով քյառթ նստած կլինի, թե ոչ, եթե ինքը ինչ չի խանգարում: Իսկ եթե խանգարում ա, էլի մեկ ա` քյառթ կլինի, թե անտիքյառթ, ես կսկսեմ չհանդուրժել ու դա նույն անհանդուրժողականությունը չի, ինչ քյառթերի անհանդուրժողականությունը իրանցից շատ տարբերվող մարդկանց նկատմամբ:
Ռամշ, ոնց որ Տաշիրը քյառթերի տեղ չի, նենց էլ փաբերը ոչ քյառթերի տեղ չեն:

Ինձ էլ դուր չի գալիս, որ աղջիկը կամ տղան անծանոթ կամ նոր ծանոթացած միջավայրում ոտները մեկնում ա սեղանին՝ դիմացինի, տվյալ դեպքում՝ իմ, քիթը կոխելով: Մեկին ասի՝ իջացրու, ինձ տհաճ ա, քյառթ դուրս եկա:
Շին, ճի՞շտ եմ հասկանում էդ աղջիկն ով էր :angry

ivy
29.01.2014, 16:58
Բյուր, դու էի՞ր էդ աղջիկը :))

Rammstein
29.01.2014, 16:59
Ռամշ, ոնց որ Տաշիրը քյառթերի տեղ չի, նենց էլ փաբերը ոչ քյառթերի տեղ չեն:

Բյուր, ես էդ երկուսը չէի համեմատի։ Փաբ գնում են սովորաբար հաճելի մթնոլորտում ժամանակ անցկացնելու համար, իսկ Տաշիր կարելի ա գնալ զուտ մի բան ուտելու համար։ Ու ես չեմ էլ ասել, թե փաբը ոչ քյառթերի տեղ ա։ Փաբ գնալու համար պետք ա փաբի կաֆը հասկանալ, իսկ Տաշիրը տենց չի։

StrangeLittleGirl
29.01.2014, 17:06
Բյուր, դու էի՞ր էդ աղջիկը :))
չէ :D

Բյուր, ես էդ երկուսը չէի համեմատի։ Փաբ գնում են սովորաբար հաճելի մթնոլորտում ժամանակ անցկացնելու համար, իսկ Տաշիր կարելի ա գնալ զուտ մի բան ուտելու համար։ Ու ես չեմ էլ ասել, թե փաբը ոչ քյառթերի տեղ ա։ Փաբ գնալու համար պետք ա փաբի կաֆը հասկանալ, իսկ Տաշիրը տենց չի։
Ռամշ ջան, ուտելն էլ իրա կայֆն ունի, Տաշիր գնալու համար էլ պետք ա Տաշիրի կայֆը հասկանալ :D

Ruby Rue
29.01.2014, 17:53
Չէ, բայց եթե դու երրորդ մասում ես, սոված սատկում ես ու ուտելու միակ տեղը Տաշիրն է, հետևաբար գնում ես էնտեղ ուտելու:
Ես չեմ կարծում , որ գրառմանս մեջ անհանդուրժող վերաբերմունք կար քյառթերի նկատմամբ, ուղղակի պատմում էի, որպես հետս կատարված զվարճալի միջադեպ: Իսկ ինչ վերաբերում է քհառթերի փաբ գնալուն, իրենք շատ հաճախ գնում են, որ «ռոքիստների» վրա ծիծաղեն, բայց մենք հո չէի՞նք գնացել իրենց վրա ծիծաղելու: Կամ եթե քյարթերն իրենց թույլ կտան ինչ-որ մեկի հետևից ռեպլիկներ անել՝ զուտ հագուստի կամ սանրվածքի պատճառով, ապա ես դա չեմ անի, որովհետև ինձ չի հետաքրքրում ուրիշի հագուստն ու լսած երաժշտությունը մինչև էն պահը, երբ ինքը դրանով իմ ազատությունն է ոտնահարում:

Հա, մեկ էլ քյարթերի նման վերաբերմունքին սովոր եմ, դա չէր հարցը. իմ համար զվարճալի էր էն փաստը, որ ոչ պակաս քյառթու մատուցողը Ավետին ասեց. «Դու Ռամշտայն էլ կլսես»: Դե բոց էր, որ ինքն էնքան ռամշտայնաֆիկացված ա, որ նույնիսկ քյարթերն են հասկանում: :D

Chuk
29.01.2014, 19:16
մի հատ փորձեք հիշել քանի թաթուլ լսող եք տեսել ականջակալմներով

Կարող ա շատ ենք տեսել, ուղղակի որ ականջակալներով են լսում, չես իմանում :))

Ժող, փաստորեն ինձ էլ են թարս նայողներ եղել շշից պիվա խմելու համար :think
Միշտ մտածել եմ, որ էդ չափազանց սովորական երևույթ ա :)

Շինարար
29.01.2014, 19:20
Կարող ա շատ ենք տեսել, ուղղակի որ ականջակալներով են լսում, չես իմանում :))

Ժող, փաստորեն ինձ էլ են թարս նայողներ եղել շշից պիվա խմելու համար :think
Միշտ մտածել եմ, որ էդ չափազանց սովորական երևույթ ա :)

Իրականում սովորական ա: Ինձ թվում ա՝ ուղղակի մեր զույգի՝ ընդհանուր սենց ասած ոչ հայեցի՝ էդ բառի ամենատափակագույն իմաստով, կերպարանքով ա պայմանավորված եղել մնացած ամեն ինչի էդպես սուր ընկալումը իրադարձության ականատեսների կողմից:

Freeman
29.01.2014, 19:52
Կարող ա շատ ենք տեսել, ուղղակի որ ականջակալներով են լսում, չես իմանում :))

Ժող, փաստորեն ինձ էլ են թարս նայողներ եղել շշից պիվա խմելու համար :think
Միշտ մտածել եմ, որ էդ չափազանց սովորական երևույթ ա :)

Մեզ մի երկու ամիս առաջ կարմիր բերետավորները նկատողություն էլ արեցին դրա համար ))

Փոքրիկ շրջմոլիկ
29.01.2014, 20:35
Ես մի բան չեմ հասկանում: Ինչի՞ եք հասարակությանը բաժանում երկու մասի՝ քյառթուներ և անտիքյառթուներ: Ի՞նչ ա նշանակում «քյառթու»: Հիմա եթե ինձ հարմար ա համացանցում տրանսլիտով գրելը, սիրում եմ սև ու սպիտակ հագուստ, «ծիծակ» կոշիկներն ինձ գրավում են կամ պարզապես սիրում եմ ռաբիզ երաժշտություն (չնայած ճիշտն ասած շատ երգեր չեմ տարբերում ռաբի՞զ ա թե չէ) ուրեմն վերջ, ես քյառթո՞ւ եմ ու պիտի միշտ ետ պիտակով ման գա՞մ:

Դիմացի սեղանի մոտ նստած քյարթազգիների պատվիրած Կիլիկիա գարեջուրը
Ռուբի ասենք ի՞նչ գիտես, որ ձեր կողքի սեղանին «քյառթազգի» էր նստած, եթե չես ճանաչում ետ մարդուն ու չգիտես էլ իրան դո՞ւր ա գալիս ռաբիզ երաժշտությունը թե չէ; Կամ ինչի՞ ես ռաբիզին անճաշակություն ասում; Հիմա որ նստես երթուղային ու միացված լինի քո սիրած ռոք երաժշտությունը դու կուրախանաս չէ՞, բայց կողքիդ նստած «քյառթուն» էլ մտքում դա անճաշակություն կհամարի ու կբողոքի, որ մարդկանց մակարդակը քցում են.
Մարդիկ իբր քիչ են քաղաքական ու կրոնական թեմաներով կռիվ անում, մի հատ էլ պառակտում ա լինում «քյառթուների» ու «անտիքյառթուների» և սկսվում ա հակամարտություն: Մեկ ա դրանից ռաբիզ լսողը ռոքի սիրահար չի դառնալու: Իմա՞ստը.

Չգիտեմ զգացել եք թե չէ, բայց շատերը «քյառթու» են ասում ցանկացածին, ում չեն սիրում :)

Արամ
29.01.2014, 20:41
ինչը վերաբերվում ա քյառթուներին, էդ ընգերություն ա, ընգերությունը սրբությունա...նենց, որ հլա թափով քյառթերին կպնողներդ համարներդ ինձ սմս-ով ուղարկեք

Ruby Rue
29.01.2014, 23:20
Ես մի բան չեմ հասկանում: Ինչի՞ եք հասարակությանը բաժանում երկու մասի՝ քյառթուներ և անտիքյառթուներ: Ի՞նչ ա նշանակում «քյառթու»: Հիմա եթե ինձ հարմար ա համացանցում տրանսլիտով գրելը, սիրում եմ սև ու սպիտակ հագուստ, «ծիծակ» կոշիկներն ինձ գրավում են կամ պարզապես սիրում եմ ռաբիզ երաժշտություն (չնայած ճիշտն ասած շատ երգեր չեմ տարբերում ռաբի՞զ ա թե չէ) ուրեմն վերջ, ես քյառթո՞ւ եմ ու պիտի միշտ ետ պիտակով ման գա՞մ:

Ռուբի ասենք ի՞նչ գիտես, որ ձեր կողքի սեղանին «քյառթազգի» էր նստած, եթե չես ճանաչում ետ մարդուն ու չգիտես էլ իրան դո՞ւր ա գալիս ռաբիզ երաժշտությունը թե չէ; Կամ ինչի՞ ես ռաբիզին անճաշակություն ասում; Հիմա որ նստես երթուղային ու միացված լինի քո սիրած ռոք երաժշտությունը դու կուրախանաս չէ՞, բայց կողքիդ նստած «քյառթուն» էլ մտքում դա անճաշակություն կհամարի ու կբողոքի, որ մարդկանց մակարդակը քցում են.
Մարդիկ իբր քիչ են քաղաքական ու կրոնական թեմաներով կռիվ անում, մի հատ էլ պառակտում ա լինում «քյառթուների» ու «անտիքյառթուների» և սկսվում ա հակամարտություն: Մեկ ա դրանից ռաբիզ լսողը ռոքի սիրահար չի դառնալու: Իմա՞ստը.

Չգիտեմ զգացել եք թե չէ, բայց շատերը «քյառթու» են ասում ցանկացածին, ում չեն սիրում :)

Ջինեստրա ջան, լսել ես երևի, որ օրինակ հացին էլ են ասում «քյառթու»: Էդ բառն ի սկզբանե նշանակել ա չոր, կարծրացած, իսկ ես ինքս քյարթու եմ անվանում էն մարդկանց, ովքեր կարծրացած մտածելակերպ ունեն: Կապ չունի՝ մարդը ռաբիս է լսում, թե ռոք, ծիծակներ է հագնում, թե կեդեր, ինքը կարող է քյարթու լինել, որովհետև դա մտածելակերպի ու վարքագծի հարց է: Ռաբիս լսող մարդիկ գիտեմ, ովքեր ավելի քիչ քյարթու են, քան որոշ ռոք լսող մարդիկ:
Էլի եմ ասում, ես անհանդուրժող չեմ որևէ մեկի նկատմամբ ու չեմ էլ ուզում, որ ինչ-որ մեկը անհանդուրժող լինի: Ես իմ մտածելակերպով, վարվելակերպով ու լսած երաժշտությամբ հասարակական վայրերում իրենց իրավունքները չեմ ոտնահարում, թող իրենք էլ ինձ նույն կերպ վերաբերեն:
Էսքան բան: :)

Sagittarius
29.01.2014, 23:29
Կարող ա շատ ենք տեսել, ուղղակի որ ականջակալներով են լսում, չես իմանում :))

Ժող, փաստորեն ինձ էլ են թարս նայողներ եղել շշից պիվա խմելու համար :think
Միշտ մտածել եմ, որ էդ չափազանց սովորական երևույթ ա :)

Ոնց թե՞... էտ ո՞վ ա շշից պիվա խմողներին թարս նայում: Գյուլե՛մ :angry Հլը շուտ Արամին ՍՄՍ արե՛ք:

Փոքրիկ շրջմոլիկ
30.01.2014, 01:38
Ջինեստրա ջան, լսել ես երևի, որ օրինակ հացին էլ են ասում «քյառթու»: Էդ բառն ի սկզբանե նշանակել ա չոր, կարծրացած, իսկ ես ինքս քյարթու եմ անվանում էն մարդկանց, ովքեր կարծրացած մտածելակերպ ունեն: Կապ չունի՝ մարդը ռաբիս է լսում, թե ռոք, ծիծակներ է հագնում, թե կեդեր, ինքը կարող է քյարթու լինել, որովհետև դա մտածելակերպի ու վարքագծի հարց է: Ռաբիս լսող մարդիկ գիտեմ, ովքեր ավելի քիչ քյարթու են, քան որոշ ռոք լսող մարդիկ:
Էլի եմ ասում, ես անհանդուրժող չեմ որևէ մեկի նկատմամբ ու չեմ էլ ուզում, որ ինչ-որ մեկը անհանդուրժող լինի: Ես իմ մտածելակերպով, վարվելակերպով ու լսած երաժշտությամբ հասարակական վայրերում իրենց իրավունքները չեմ ոտնահարում, թող իրենք էլ ինձ նույն կերպ վերաբերեն:
Էսքան բան: :)

Ես ուրախ եմ, որ քո համար եդպես ա, բայց շատ շատերի համար հաստատ եդպես չի: «Քյառթու» են անվանում նրան, ում կոշիկը շատ ա փայլացրած լինում, ով սպորտային համազգեստով ա՝ չնայած կարող ա ետ մարդը վազելու դուրս եկած լինի, ով ծամոն ա ծամում, ով չոլկա ունի ու չգիտեմ էլ ինչ: Այսինքն «քյառթուն» դարձել ա վիրավորանք (չնայած իսկականից վիրավորական ա հնչում) ու ետ բառով «կպնում են» ցանկացածին, ում չգիտեմ ինչը դուրները չի գալիս, իսկ իրենց հասցեին օգտագործում են «անտիքյառթ» բառը, որ ցույց տան իրանք մակարդակով են ու ճաշակով: Խոսքս իհարկե քո մասին չի, ուղղակի կարծում եմ լավ կլինի Հայաստանից հանել «քյառթու» և «անտիքյառթու» բնորոշումները ու ուրիշ կերպ բնութագրել իրար:
Եդքան բան :)

Արամ
30.01.2014, 20:02

Ջին բայց դու ինչ քյառթու ես :beee

Փոքրիկ շրջմոլիկ
31.01.2014, 01:06
Ջին բայց դու ինչ քյառթու ես :beee

Դու գնա գողություններդ խոստովանի :B

ivy
31.01.2014, 02:33
իսկ ես կյանքիս մեջ առաջին անգամ հորս կողմից ծեծ կերա) պետք ա ասեմ, որ երկու անգամ ա տենց դեպք գրանցվել, առաջինը էդ էր, երկրորդը՝ երբ որ առաջին դասարանում մի բառ սխալ էի կարդացել):

Տեսնես՝ էդ ինչ բառ է եղել :unsure

Ռուֆուս
31.01.2014, 02:48
Վայ, ոնց ես դու էդ հին կինոները նայում, ռիմեյքը ընտիր է, ըն-տի՜ր:
Կներեք թեմայից շեղվելու համար :oy
Էն «Հիասթափություններ» թեման ու՞ր ա, գնամ ivy-ից մի հատ լավ հիասթափվեմ :scen

Ռիփ, ես քեզ երբեք չեմ ների, որ Sleuth-ի ու 12 Angry Men-ի ռիմեյքներն ես նայել, իսկ օրիգինալները չես էլ ուզում նայել: Ու ընդհանրապես բոլոր ռիմեյքների ռեժիսորներին պետք է պատի տակ շարել ու գնդակահարել, մի քանի բացառությամբ:

Բացառություն է օրինակ Սկորսեզեի The Departed-ը, որը չինական Infernal Affairs-ի ռիմեյքն է ու Քրիստոֆեր Նոլանի Insomnia-ն, որը նորվեգական ֆիլմի ռիմեյքն է: Բայց նույնիսկ էս երկու դեպքերում էլ օրիգինալն էլ է շատ շատ լավը:

Իսկ մնացած բոլոր անհաջող ռիմեյքները պետք է հավաքել, վառել, մոխիրները հավաքել, մի հատ էլ վառել, տակը ինչ մնաց հավաքել ու ուղարկել Հրաչ Քեշիշյանին որպես սուվենիր:

Անցած տարի Հոլիվուդը իմ ամենասիրած կորեական ֆիլմերից մեկը բռնաբարեց՝ Oldboy-ը: Ռիմեյքը նայելու մի գրամ ցանկություն մոտս չկա, բայց նայողները ռեժիսորի բմբուլները քամուն են տվել:

ivy
31.01.2014, 02:52
Ռուֆ, էս ինչ էմոցիոնալ ես գրել, մի ձև նենց հավատացի ասածներիդ:
Բայց ես էդ հին կինոները նայողը չե՜մ:

Աթեիստ
31.01.2014, 03:09
Բայց ես էդ հին կինոները նայողը չե՜մ:

Dislike :)

12 angry men-ը նայելուց հետո միգալկովի անունը առանց քֆուր չես ուզում գրես։
Oldboy-ը ես մտածում էի մի կես աչքով նայեմ (ռեմեյքն իհարկե), բայց էլ չեմ ուզում ։)

Ռուֆ, իսկ Վիշապի դաջվածքով աղջկա ռեմեյքի մասին ի՞նչ կարծիքի ես։ Ես գրքից հետո նայեցի օրիգինալը, դուրս չեկավ, որտև մի քանի կարևոր պահեր ֆիլմում ընդհանրապես չկային, իսկ ամերիկականի թրեյլերում նաղդ տեսել եմ։

ivy
31.01.2014, 03:14
12 angry men-ը նայելուց հետո միգալկովի անունը առանց քֆուր չես ուզում գրես։

Ես Միխալկովի նկարածը չեմ էլ նայել :unsure

Ռուֆուս
31.01.2014, 03:24
Ռուֆ, էս ինչ էմոցիոնալ ես գրել, մի ձև նենց հավատացի ասածներիդ:
Բայց ես էդ հին կինոները նայողը չե՜մ:
Ոչինչ, դու մի օր ձեռս կընկնես :))

Ռուֆուս
31.01.2014, 03:27
Dislike :)

12 angry men-ը նայելուց հետո միգալկովի անունը առանց քֆուր չես ուզում գրես։
Oldboy-ը ես մտածում էի մի կես աչքով նայեմ (ռեմեյքն իհարկե), բայց էլ չեմ ուզում ։)

Ռուֆ, իսկ Վիշապի դաջվածքով աղջկա ռեմեյքի մասին ի՞նչ կարծիքի ես։ Ես գրքից հետո նայեցի օրիգինալը, դուրս չեկավ, որտև մի քանի կարևոր պահեր ֆիլմում ընդհանրապես չկային, իսկ ամերիկականի թրեյլերում նաղդ տեսել եմ։

Ճիշտն ասած ռիմեյքը չեմ տեսել, մենակ օրիգինալ տրիլոգիան եմ նայել ու ահավոր շատ էր դուրս եկել: Բայց սրա ռիմեյքն էլ են գովում, քաշած ունեմ, մի օր կանդրադառնամ: Գիրքը չեմ կարդացել :)

Մեկ էլ Let the Right One In-ի ռիմեյքն են գովում (Let Me In), չնայած ասում են, միևնույնն ա օրիգինալին չի հասնում, բայց վատ չի ստացվում: Ամեն դեպքում խորհուրդ կտամ օրիգինալը նայել, որն իսկական գլուխգործոց է, պլյուս վամպիրների մասին ամենասիրուն ֆիլմն է:

Աթեիստ
31.01.2014, 03:41

Հեսա քաշեմ, բայց ես շատ եմ հավանել «Վամպիրի հարցազրույցը»։

Ռուֆուս
31.01.2014, 03:43
Հեսա քաշեմ, բայց ես շատ եմ հավանել «Վամպիրի հարցազրույցը»։

Վայ, էս լրիվ ուրիշ կինո ա, լրիվ :լօվե վիճակներ ա :love

Let the Right One In-ս քաշում, չէ՞

Աթեիստ
31.01.2014, 03:46
Չէ, Let Me In, ուշադրի չէի կարդացել, հեսա օրիգինալը քաշեմ։

ivy
31.01.2014, 03:47
Ռուֆ, դու չես վախենո՞ւմ տեղ էդ տորնետներից բաներից:
Չգիտեմ՝ Իտալիայում ոնց է, բայց Գերմանիայում սկսել են տուգանել անօրինական դիտումների համար: Սթրիմինգով ֆիլմ նայելու համար նենց են տուգանում, սիրտս դող է ընկել: Ոչ էլ տորենտի եմ մոտ գալիս:

Ռուֆուս
31.01.2014, 04:01
Ռուֆ, դու չես վախենո՞ւմ տեղ էդ տորնետներից բաներից:
Չգիտեմ՝ Իտալիայում ոնց է, բայց Գերմանիայում սկսել են տուգանել անօրինական դիտումների համար: Սթրիմինգով ֆիլմ նայելու համար նենց են տուգանում, սիրտս դող է ընկել: Ոչ էլ տորենտի եմ մոտ գալիս:

Չէ, բարեբախտաբար մեր մոտ տուգանքներ չկան, տոռենտների բոլոր կայքերը բլոկ են արած, բայց hidemyass.com-ով հանգիստ բացվում ա: Համ էլ իտալացիների մեծ մասը հայերից բեթար տոռենտների վրա է նստած :))

Հենց սկսեցին տուգանել, վեշերս կհավաքեմ ու հետ կգնամ Հայաստան, էդ էր մնացել կինոյի կամ երաժշտության համար փող տայի :))

Համ էլ եթե ինչ-որ կինո ես ուզում, ինձ ասա, կքաշեմ, dropbox-ով հետդ շեյր կանեմ: Նման դեպքերն իրենք չեն վերահսկում ու չեն տուգանի:

Alphaone
31.01.2014, 09:57
Նստել դարդ եմ անում, թե ինչ կինո նայեմ, «Հարցազրույց վամպիրի հետ» էնքան վաղուց չեմ նայել, որ հաստատ չեմ ձանձրանա, շնորհակալություն հիշեցնելու համար :)

Freeman
31.01.2014, 11:51
Տեսնես՝ էդ ինչ բառ է եղել :unsure

Չեմ էլ հիշում, բայց անմեղ բառ էր, տառերը չսովորելուն էին ուղղված վերոնշյալ միջոցառումները:

Dayana
31.01.2014, 15:59
Ես մինչև յոթերորդ դասարան գերազանցիկ էի:
Յոթերորդ դասարանում եկանք Երևան: Էստեղ սովորելը "մոդա" չէր: Ու ես իմ խելքով որոշեցի, որ ես ոչ մեկից պակաս տղա չեմ, սկսեցի չսովորել, դասերի չէի նստում, նստելիս ամեն գնում փորձում էի խանգարել դասը, իբր ուզում էի ապացուցել որ ես էլ եմ "լավ տղա", ու մյուսներից ոչ պակաս թքած ունեմ սովորելու վրա:
Հորս հետ անթիվ անգամ վիճել եմ, որ սովորելուց անիմաստ բան էս աշխարհում չկա. Տես, հարևան Սամվելը ութերորդ դասարանի կրթություն ունի, միլիոնատեր ա: Օրը մի մեքենա ա առնում: Դու երկու ինստիտուտ ես ավարտել կարմիր դիպլոմով, ավարտելուդ պահից մինչև հիմա աշխատում ես, Սամվելի մի ամսվա աշխատածի չափ չես աշխատել դեռ:
Հերս էլ իբր քիչ էր նեղված ֆինանսական անելանելի դրությունից, դրանից ավելի էր նեղվում, բան չէր ասում:
Ու ինձ թվում էր դե դա ա ճշմարտությունը, ու ես գտել եմ հաջողության հասնելու ուղին՝ ուղղակի պետք ա բոլորին ցույց տաս, որ դու պակաս լավ տղա չես, քան բոլորը:
Ութերորդ դասարանում ամիսներով դասի չեմ գնացել, կիսամյակի վերջում դպրոցից հեռացնելու հարց էր դրված: Մաման դպրոցս փոխեց: Նոր դպրոցում էլ, էլի չէի սովորում, դասերի չէի նստում, խանգարում էի դասերը. ամբողջ օրը վեճեր, կռիվներ, ու էլի ինձ ու ուրիշներին ինչ-որ հիմար բաներ ապացուցելու համար:
Իբր ուզում էի ապացուցել որ ես էլ եմ ուժեղ, որ հարիֆ չեմ:
Էդ տարիներին ամբողջ հեռուստատեսությունը լցված էր գրագետ, նորմալ մարդկանց ծաղրող հաղորդումներով ու ֆիլմերով, ուզում էի ցույց տալ իբր ես դրանց նման չեմ: Ես էլ եմ գողական դեմք:

Հետո անցան տարիներ:
Դպրոցն ավարտելուց ընդամենը երկու ամիս մաթեմատիկա պարապեցի, ընդունելության քննությանը 20 միավոր ստացա:
Բայց քանի որ ֆիզիկա ընդհանրապես չգիտեի՝ մի երկու անգամ էի ֆիզիկայի դասին նստել, ընդունվեցի վճարովի համակարգ:
Բուհում էլ ոչ մի բան չսովորեցի, էլի ինձ "տղամարդու" պես էի պահում, ասենք սովորելու բան էլ չկար, հիմար բաժին էի ընդունվել էլի իմ էշ խելքի պատճառով, ու քառասուն հոգանուց կուրսից ոչ մեկը չէր սովորում:
Ու տենց, ինչ դպրոցն ավարտելուց գիտեի, ոչ մի կաթիլ չավելացրած ավարտեցի ինստիտուտը ու գնացի բանակ:

Բանակից եկա, ու առռը հա քեզ:
Ի՞նչ ես անելու ախպեր ջան: Էն Սամվելը, որ ութերորդ դասարանի կրթություն ուներ ու միլիոնատեր էր է, հիշո՞ւմ ես, բա դե դավայ, դու դրա համար չէիր սովորում, չէ՞: Սովորելն ո՞ւմ էր պետք, բա դե սկսի, լավ տղա ես հա, ճշտով ապրող, բա դե մի բան արա է: Չես կարում չէ՞, բա էն լավ ախպերներն ո՞ւր են, չկան չէ՞:
Դե ռադդ քաշի սովորելու:

Ու ես 27 տարեկանում սկսեցի նոր մասնագիտություն սովորել:
Ինչ-որ չափով կարողացա ինձ դուրս հանել էն ճահիճից, որի մեջ ես էի ինձ գցել, ու դա միայն էն պատճառով, որ ես երբ գողական տղա էի խաղում, գիշերները, երբ էլ ոչ ոք չէր տեսնում, թաքուն գիրք էի կարդում, տարբեր թեմաներով, գեղարվեստական գրականություն, երկրաչափություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, Պերելմանի բոլոր գրքերը կարդացել եմ:
Ու հիմա, երբ մտածում եմ, թե ես ինչերի կարող էի հասնել, եթե ինձ տենց չկոտրեին, ու եթե էդ կծկտուր տեղեկությունները ստեղից էնտեղից հավաքելու փոխարեն, կանոնավոր կերպով, համակարգված ծրագրով սովորեի, լացս գալիս ա:

Հիմա ես կարողանում եմ աշխատել Հայաստանում ընդունված միջին աշխատավարձից զգալի բարձր գումար, ու սա միայն էն պատճառով, որ մի պահ որոշեցի որ թքած ունեմ բոլոր տեսակի կարծրատիպերի վրա, թե ոնց պիտի պահի տղամարդն իրեն: Ու սկսեցի սովորել, ու սկսեցի ինձ նորմալ մարդու պես պահել:

Մեր հասարակությունը բավականին տգետ ա հիմա, պետք չի հետևել իրեն:
Մեր հասարակույունը հիմա ի վիճակի ա խեղել ու խեղում ա շատ ու շատ լուսավոր մարդկանց, պետք ա կամ ի սկզբանե կարողանալ չընկնել էդ հեղեղի տակ, կամ մի որևէ պահի կարողանալ դուրս պրծնել դրա միջից:
Սա շատ կարևոր ա:

Ինչի եմ սա գրում:
Մի քանի օրից իմ տղան կծնվի:
Ես շատ կուզեմ որ կարողանամ էս ամեն ինչը բացատրել իրեն: Գիտեմ որ դժվար կլինի, ու մեծ ա հավանականությունը որ ինձ կպատասխանի նույն կերպ, ինչ ես էի հորս պատասխանում, բայց շատ եմ ուզում որ հասկանա ինձ, ու չանի էն սխալները, որոնք ես եմ արել:

Նաև գրում եմ, հույսով, որ գուցե ինչ-որ դպրոցական կկարդա, ու գուցե ինչ-որ չափով սա օգնի իրեն որոշ հարցերում:
Ես ինքս շատ կուզեի, եթե յոթերորդ դասարանի վերջում ինչ-որ մեկն ինձ հետ խոսեր էս թեմայով:
Համոզված եմ որ հիմա մի քանի անգամ ավելի հաջողակ, ու ավելի պիտանի մարդ կլինեի քան կամ:

Շնորհակալ եմ, Արէա ջան, որ գրել ես սա։

Որ ես դպրոցական էի, մեր ժամանակ էլ սովորելը շատ մոդայիկ չէր, ու չէի սի, թե ծնողներս մեզ ծեծում էին, որ սովորենք, բայց որոշակի մթնոլորտ ստեղծել էին, որտեղ գերազանցիկ չլինելը ծայրահեղ ամոթ բան էր։
Աղջկա դեպքում միշտ ավելի հեշտ ա «գիրք կրծող» կամ գերազանցիկ լինելը, բայց ինձ էլ էին փորձում նեղացնել, բայց ես էնքան լաչառ երևույթ էի, որ բոլոր նեղացնողներին բացատրում էի, որ ես կմեծանամ ու մարդ կդառնամ, իսկ իրենք նույն անգրագետը կմնան։ Շատ ժամանակ չի անցել ՝ մի տաս տարի, բայց դասարանցիներիս մեծ մասն ուղղակի ոչ մի մասնագիտություն չեն ձեռք բերել ու հանդիպած ցանկացած աշխատանքի պատրաստ են ՝ այդ թվում նաև եվրոպաներում ճամբարներ հանձնվելն ու գողություն անելը։

Բայց իմ դեպքը էն ամենաթեթև դեպքերից ա, որովհետև տղաների դեպքում էդ շատ ու շատ ավելի բարդ էր։ Եղբայրս իր դպրոցական տարիների մեծ մասը կռիվներով ա անց կացրել, որովհետև իրա դասարանի անդաստիարակ բազմությունը խիստ ծանր էր տանում էն փաստը, որ եղբայրս օլիմպիադաներ էր հաղթում, դպրոցի բոլոր ուղուցիչների ու տնօրենի աչքի լույսն էր ու ցանկացած պահի իրենցից յուրաքանչյուրին կարող էին դպրոցից ազատել եղբորս թարս նայելու համար։ Եղբայրս էն գլխից էր մոզգ․ մի անգամ ասեց ՝ սրանք սենց անգրագետ-անգրագետ դպրոցը ավարտելու են ու մնան դպրոցի պատի տակ պպզող, սրանցից մարդ չի դուրս գա, ու չնայած մեծ մասին ծնողները փողով բարձրագույն ընդունեցին՝ ոմանց նույնիսկ բժշկական համալսարան, բայց էդպես էլ մնացին լոտո ծախող՝ լոտո խաղացող, իսկ եղբայրս իրա խելքով կարողացավ ինքն իր համար շատ թանկարժեք մեքենա գնել, միջինից բավականին բարձր աշխատավարձով ավագ մասնագետ լինել ՝ հանրապետության լավագույն մասնագետներից մեկը, ու հիմա էլ աշխարհի լավագույն ընկերություններից մեկում ա աշխատում։

Ասածս ինչ ա։ Եթե ինչ-որ մեկը կարդա Արէայի գրառումը, թող իմն էլ կարդա, որ համոզվի, Արէայի օրինակը միակը չի, 8-րդ դասարանն ավարտած միլիոնատերերը չեն դադարում դատարկ տեղ մնալ։

Հ․Գ․ Ես շատ ափսոսում եմ, որ ծնողներս դպրոցական ժամանակ ինձ չեն ծեծել գիրք չկարդալու կամ քիչ կարդալու համար ու փոխարենը փորձել են միայն սեփական օրինակով գրքին կապել, ու արդյունքում ես շատ եմ կորցրել։

Two-Face
31.01.2014, 19:23
Եթե ավտո առնելուց լինեի, ապա միայն էս գովազդի համար հաստատ Kia կառնեի: :))

https://www.youtube.com/watch?v=Ob-wn52Dkmk

Ուլուանա
04.02.2014, 04:16
Էն որ ֆբ-ով նամակ ա գալիս ՝ հետևյալ բովանդակությամբ.
մի հատ որ շատ խնդրեմ էս նկարը կլայքե՞ս... հորքուրիս հարևանի աղջկա ընկերուհու քրոջ տղու բաջանաղի միջնեկ տղու ճուտիկը մրցույթի ա մասնակցում :D :[ ու դու ոչ էն ա լայքես, ոչ էն ա անտեսես:
Շատ էլ հանգիստ անտեսում եմ։ Ես էդ բովանդակությամբ նամակներ սովորաբար ստանում եմ կամ անծանոթներից, որ իսկի ՖԲ–ում ինձ ընկեր չեն, կամ ՖԲ–ի էն ընկերներից, որոնց անձամբ չեմ ճանաչում, կամ էնպիսի ծանոթներից, որոնց հետ համարյա շփում չունեմ ներկա պահին, ու որ նման խնդրանքով դիմում են, տհաճ ա։ Մի խոսքով՝ ցանկացած դեպքում հանգիստ խղճով անտեսում եմ։ Իսկ նորմալ ծանոթները սովորաբար անձամբ չեն դիմում, այլ, ասենք, ՖԲ–ի ստատուսի միջոցով, որ ով ցանկանա, լայքի։ Ես էլ նման դեպքերում մտնում, նայում եմ, եթե իսկապես հավանում եմ, լայքում եմ, չէ՝ չէ :))։

Աթեիստ
04.02.2014, 13:30
Ընդունվում են շնորհավորանքներ ։)

Կորյունն ախպոր անունը դրել ա Սպիտակ Ձիուկ :)

ivy
04.02.2014, 16:46
Ընդունվում են շնորհավորանքներ ։)

Կորյունն ախպոր անունը դրել ա Սպիտակ Ձիուկ :)

Շնորհավո՜ր Սպիտակ Ձիուկի ծնունդը, ինչ լավ լուր էր :)

Chuk
04.02.2014, 16:49
Շնորհավոր Արտ ջան :)

Ներսես_AM
04.02.2014, 16:54
Հա լավ մի հատ թեմա բացեք շնորհավորենք։

Շնորհավոր Արտ ջան։ :flower

Աթեիստ
04.02.2014, 16:58
Հենց նկարը հասավ ինձ, կբացեմ ։))))

Հըլը պուպուլը չեմ տեսել:D

Նարե91
04.02.2014, 18:24
Շատ էլ հանգիստ անտեսում եմ։ Ես էդ բովանդակությամբ նամակներ սովորաբար ստանում եմ կամ անծանոթներից, որ իսկի ՖԲ–ում ինձ ընկեր չեն, կամ ՖԲ–ի էն ընկերներից, որոնց անձամբ չեմ ճանաչում, կամ էնպիսի ծանոթներից, որոնց հետ համարյա շփում չունեմ ներկա պահին, ու որ նման խնդրանքով դիմում են, տհաճ ա։ Մի խոսքով՝ ցանկացած դեպքում հանգիստ խղճով անտեսում եմ։ Իսկ նորմալ ծանոթները սովորաբար անձամբ չեն դիմում, այլ, ասենք, ՖԲ–ի ստատուսի միջոցով, որ ով ցանկանա, լայքի։ Ես էլ նման դեպքերում մտնում, նայում եմ, եթե իսկապես հավանում եմ, լայքում եմ, չէ՝ չէ :))։

Չէ դե, ուղղակի մեկ-մեկ թեկուզ անծանոթ մարդիկ նենց սրտաճմլիկ տեքստեր են գրում, որ ասում ես, լավ, դե ջհանդամ, կյանքիս կեսը չի գնա մի հատ էդ լայքը սեղմեմ, չնայած իրականում գիտակցում ես, որ իրանց արածը մեղմ ասած բոշայություն ա :)) խիղճս մի կողմ պիտի դնեմ աչքիս :)

StrangeLittleGirl
04.02.2014, 23:32
Ընդունվում են շնորհավորանքներ ։)

Կորյունն ախպոր անունը դրել ա Սպիտակ Ձիուկ :)

իյաաա, համբերեիր թեմա բացեինք :))

Ուլուանա
05.02.2014, 23:46
Այ մարդ, էս ինչ անխոնջ ու անթափանց տաղտուկ ա հաստատվել ստեղ (նկատի ունեմ Ակումբում)։ :|

StrangeLittleGirl
06.02.2014, 06:07
Այ մարդ, էս ինչ անխոնջ ու անթափանց տաղտուկ ա հաստատվել ստեղ (նկատի ունեմ Ակումբում)։ :|

Ասա է: Անկապ ա :(