PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17] 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

Ձայնալար
07.04.2013, 01:35
Ղռերը միանգամայն կոնկրետ տեղանուն ա :D

Mephistopheles
07.04.2013, 01:37
Ես անգրագետ մարդ եմ, եռանիշ թվերը չեմ կարողանում գրի առնել:
Բալես:

Օքեյ…

Գալաթեա
07.04.2013, 01:37
Ղռերը միանգամայն կոնկրետ տեղանուն ա :D

Բնակիչները ղռեցի ե՞ն իրանց ասում:
Ոնց որ անցյալ-կատարյալով դրած անհարմար բայ լինի...

Ձայնալար
07.04.2013, 01:40
Եկա, տեսա, ղռեցի

Ուլուանա
07.04.2013, 01:44
Հլը նայեք ինչ հայտարարություն եմ գտել http://www.list.am/item/1344109

... մշտական ջուր, գազ, հեռախոս, 30 քմ առաջ գնալու հնար, քարե շենք, բարձր առաստաղ, Մանուկ
Վերջն ա :D։ Հետաքրքիր ա, Մանուկն է՞լ ա մտնում էդ տան բացառիկ հարմարությունների մեջ։

Mephistopheles
07.04.2013, 01:44
Եկա, տեսա, ղռեցի

ղռղնել ես եղբայր…

Դավիթ
07.04.2013, 07:18
Ղռերը երրորդ մասիվ-չարբախի մեջտեղն էր: Մեֆ ջան, էդ երբ էր մասիվը էդքան խուլ: Դեռ 70 ականներին պլանի գլխից հանգիստ կարող էիր հասնել մասիվ: Մալաթիան ու Կիլիկիան էլ երևելի տեղեր չէին:

Այբ
07.04.2013, 10:18
Սարի թաղ ո՞ր մասը :D
Երկու տարի եմ Սարի թաղում ապրել, բայց ոչ շատ վերևներում: Հիմա էնտեղ էլ չեմ ապրում:D

Artgeo
07.04.2013, 10:20
բանվորի արձան ասեցիք, հիշեցի :D
ջահել ժամանակ տաքսիով գնում եմ բանվորի արձանի մոտ, ավտոյից իջնում եմ ու սկսում բանվորի արձան փնտրել :D ինձ գժի տեղ են դնում
իմ հետ էլ ա տենց բան եղել, ում հարցնում էի, իրենց պարտքն էին համարում ասել, որ էդ արձանը այլևս չկա

Այբ
07.04.2013, 10:22
Սարի թաղ պապուս եղբայրը տուն ուներ: Մորս պատմելով, 50-ականներին, գվարդիականների կենտրոնն էր:
Մամայիս հորաքրոջ տանն եմ երկու տարի ապրել: Իրենց ընտանիքն էլ մոտավորապես էդ թվականներից են սկսել Սարի թաղում բնակվել:

ivy
07.04.2013, 10:37
Փոքր երեխաներ ունեցող ուրիշ մայրերի ասածները, գրածներն ու տեղադրած նկարները որ տեսնում եմ, համարյա միշտ թվում է, որ, ի տարբերություն ինձ, իրենց մոտ ամեն ինչ էնքան հեշտ, ճիշտ, կարգավորված, հարթ ու սիրուն է ընթանում։ Ու մտածում եմ՝ տեսնես՝ ե՞ս էլ եմ կողքից, ավելի ճիշտ՝ հեռվից, էդպիսի տպավորություն թողնում, թե՞ զգացվում է, որ հեչ էլ հարթ ու հեշտ չի։

Էնպիսի տպավորություն է, որ բոլորը, բացի ինձնից, օրինակելի բալիկների օրինակելի մամաներ են, որոնք իրենց բալիկներին տալիս են էն ամենը, ինչ կարող են ու երբեք չեն ունենում էն զգացողությունը, որ ինչ–որ բան թերի են արել կամ անում, մինչդեռ ինձ էդ զգացողությունը համարյա երբեք չի լքում... :(

Չգիտեմ՝ իմ գրածներից ու դրածներից էլ է էդ տպավորությունը ստեղծվում, թե չէ, համենայնդեպս ասեմ, որ էդպես չի: Ուղղակի բլոգումս աշխատում եմ մենակ պոզիտիվ բաների մասին գրել: Թե չէ ինձ մոտ էլ են լինում նույն զգացողություններն ու կասկածները, ինչ քեզ մոտ (իսկ ո՞ւմ մոտ չի լինում): Բայց դրա մեջ էլ եմ լավ բան տեսնում. դրանով մարդ ձգտում է ավելի լավ ծնող դառնալ, ավելին տալ, կատարելագործվել:
Գուցե կան էնպիսի մարդիկ, ովքեր իսկապես ցույց են տալիս, որ իրենք որպես ծնող վերջն են՝ մյուսների ամեն արածի-ասածի կապակցությամբ քթները ցցած «իսկ մենք...»-ի իդեալական օրինակ բերելով՝ էնպես, որ մարդ մտածի էս ինչ սխալ է ինքն ամեն ինչ անում: Էդպիսի մարդկանցից ուղղակի պիտի հեռու մնալ:

StrangeLittleGirl
07.04.2013, 11:38
Բյուր, ինքը քո ծնվելուց առաջվա մասին ա ասում :D։
ես 10 տարեկան չեմ :D

Երկու տարի եմ Սարի թաղում ապրել, բայց ոչ շատ վերևներում: Հիմա էնտեղ էլ չեմ ապրում:D
փաստորեն հենց մեր վերևներում էլի :))

Artgeo
07.04.2013, 12:13
մեր գործի տեղը նենց անուններ եմ իմացել, Նոյ, Խոպան, Բանջարանոց, Ավանի փողոցները լրիվ Միջին Ասիայի երկրներ ու քաղաքներ են, հենց տենց էլ ասում էինք, Միջին Ասիայի տարածքում։

Վանաձորն ա էս հարցում բոց, իրանց թաղերը Ջունգլիներ, Դիմաց և այլն։ Ասենք, բաժանորդ ա զանգում, հարցնում ես որտեղից, ասում ա Դիմացից :D

erexa
07.04.2013, 14:00
էս թեման կարդալով արդեն հասկանում եմ, թե ինչո՞ւ էր պարոնը պնդում, որ աղջիկները/կանայք ի սրտե բիսեքսուալ են

Էմոցիոնալ առումով, երկու սեռի ներկայացուցիչներն էլ, (տարբեր օրինտացիաներով) կենտրոնացած են հատկապես կանանց վրա:

keyboard
11.04.2013, 11:38
Մի քիչ ուշադիր էլի, վիդեոյի տակ օրիգինալի լինկը դրած ա http://www.youtube.com/watch?v=LS8FUPvjsbE

Արթ կաթողիկոսը աչքիս լուսը չի, իրան քլնգողներից մեկը հաստատ ես եմ, բայց էս վիդեոյի օրիգինալությունը ինչքանով ա օրիգինալ էդ դեռ հարց ա, բացի դրանից, եթե անգամ սխալվել ա, դա դեռ առիթ չի ամոթանք տալու իմ կարծիքով:

Artgeo
11.04.2013, 11:52

Հաստատ, ինքը ավելի ամոթ դեմք ա, քան պարզապես ալբանացի։

keyboard
11.04.2013, 11:56
Հաստատ, ինքը ավելի ամոթ դեմք ա, քան պարզապես ալբանացի։

առհասարակ իրա կաթողիկոսությունն ա ամոթ,բայց հիմա խոսքը դրա մասին չի

Տրիբուն
11.04.2013, 16:10
Արթ կաթողիկոսը աչքիս լուսը չի, իրան քլնգողներից մեկը հաստատ ես եմ, բայց էս վիդեոյի օրիգինալությունը ինչքանով ա օրիգինալ էդ դեռ հարց ա, բացի դրանից, եթե անգամ սխալվել ա, դա դեռ առիթ չի ամոթանք տալու իմ կարծիքով:

http://www.tert.am/am/news/2013/04/11/ter-vahram/

Նաղդ օրիգինալ ա, իրանց բերանով պրիզնատ էկան: Մնում ա հասկանալ, թե էտ ինչից էր տենց հուզվել:

Chuk
11.04.2013, 16:21
Ժող, լուրջ չեմ հասկանում էդ աղոթքը կիսատ ասելուց առաջացած աժիոտաժը: Այ մարդ, թող նորմալ կաթողիկոս լիներ, շշկռվեր, մեկի փոխարեն 2-3 տող բաց թողներ: Ուղղակի իրա կերպարի կողքը էս մանր դեպքը քննարկելը մի տեսակ անհասկանալի ա: Ախր մնացած ամեն ինչի կողքին շատ մանրուք ա, է:

Աթեիստ
11.04.2013, 16:39
http://www.tert.am/am/news/2013/04/11/ter-vahram/

Նաղդ օրիգինալ ա, իրանց բերանով պրիզնատ էկան: Մնում ա հասկանալ, թե էտ ինչից էր տենց հուզվել:

Աշոտյանն էլ որ հուզվում ա, այբուբենից տառեր ա մոռանում։
Վարչափեդն էլ հաշիվների մեջ լիքը թվեր ա խառնում, բայց դե ներելի ա, հուզվում են։

Էլի լավ ա, որ ազգի փողերն ուտելուց անտարբեր չեն, հուզվում են։

keyboard
12.04.2013, 13:54
Իմ չափից դուրս համեստ կարծիքով դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանում ավելի վատ է, քան մյուս պետություններում: Ի դեպ, ես մտնում եմ մնացած 60 տոկոսի մեջ, բայց կյանքում Հ1 ու Արմենիա չեմ նայում:

Բյուր, մեր սերն ինչ եղավ? ոչինչ? որ ես քեզ Չամիչի հետ եմ դավաճանել :D

StrangeLittleGirl
12.04.2013, 16:01
Բյուր, մեր սերն ինչ եղավ? ոչինչ? որ ես քեզ Չամիչի հետ եմ դավաճանել :D

ո՞նց թե: սաղդ էդ եք էլի :cry

keyboard
12.04.2013, 16:05
ո՞նց թե: սաղդ էդ եք էլի :cry

Բյուր, ես հասկացա, որ սխալ եմ արել, խնդրում եմ ների ինձ:D

Հ.Գ. ներես-չներես լագելը ուժի մեջա, երբն ա մնում որոշենք

StrangeLittleGirl
12.04.2013, 16:06
Բյուր, ես հասկացա, որ սխալ եմ արել, խնդրում եմ ների ինձ:D

Հ.Գ. ներես-չներես լագելը ուժի մեջա, երբն ա մնում որոշենք

չեմ ներում: ձեր նմաններին չի կարելի ներել :cry

օկ, հուսանք՝ կլագենք

keyboard
12.04.2013, 16:12
չեմ ներում: ձեր նմաններին չի կարելի ներել :cry

օկ, հուսանք՝ կլագենք

Դու զբաղված ե՞ս էսօր

StrangeLittleGirl
12.04.2013, 16:15
Դու զբաղված ե՞ս էսօր

գնում եմ մաֆիա խաղալու

keyboard
12.04.2013, 16:17
գնում եմ մաֆիա խաղալու

Ուրեմ մինչև եկող երեքշաբթի քեզ ժամանակ, երեքշաբթի ժամ գրի ու տեղ, բայց արդեն ՊՄ, թե չէ չուզողներներս կգան մեզ գլխից կխփեն :D

Դե ջոգիր ում մասին եմ ասում:D

Artgeo
12.04.2013, 22:20
Ուրեմ մինչև եկող երեքշաբթի քեզ ժամանակ, երեքշաբթի ժամ գրի ու տեղ, բայց արդեն ՊՄ, թե չէ չուզողներներս կգան մեզ գլխից կխփեն :D

Դե ջոգիր ում մասին եմ ասում:D

Ինձ էլ կասեք:

Diana99
12.04.2013, 22:25
:o:o ակումբցիներ նոր մի վիդեո տեսա ,թե կարբիում ուրվական է հայտնվել որը քիչ քիչ ուրիշ տեղեր էլ է գնում..վայ մամա ջան:esim

keyboard
12.04.2013, 22:26
Ինձ էլ կասեք:

Ասած ա, համարս ունես, երեքշաբթի կեսօրից հետո սպասում եմ զանգիդ ;)

Նիկեա
12.04.2013, 22:30
:o:o ակումբցիներ նոր մի վիդեո տեսա ,թե կարբիում ուրվական է հայտնվել որը քիչ քիչ ուրիշ տեղեր էլ է գնում..վայ մամա ջան:esim

Էդ ուրվականի մասին ես էլ եմ լսել:Բայց կարծում եմ որ էդ ուրվականը որոշել է սաղ գեղի վրա ղժա::D

Diana99
12.04.2013, 22:32
:think հոգեկանը խանգարված է այդ պատճառով էլ, այդպիսի բաներ է անում....

Artgeo
12.04.2013, 22:42
Ակումբում շատացել են...

Two-Face
12.04.2013, 22:53
Ակումբում շատացել են...

Newbie-ները թե՞ Noob-երը: :))

Smokie
13.04.2013, 22:20
Իմ վարկանշատու միավորը 1111 ա:))

Freeman
13.04.2013, 22:28
Իմ վարկանշատու միավորը 1111 ա:))

հնարավոր չի, տուր տենամ :think :))

Dayana
14.04.2013, 03:37
Դայան ջան:...

Մենք որ ինսիտուտ ընդունվելուց առաջ մաթեմատիկա էինք ֆակուլտատիվ պարապում, մի տղա ունեինք, անունը Տիգրան, սիրում էր մի հարցը մի քանի անգամ, տարբեր ձևերով տալ, որ պատասխանում համոզվի, ու հարցը միշտ սկսում էր բայց-ով: Էս մեր դասատուն էլ լավ հանգստացնող դեղեր ուներ, դրանք խմում էր ու մեր բոլոր բայց-երին հանգիստ պատասխանում, բայց մի օր էս մեր Տիգրանն էնքան նույն թեորեմի վրա բայց արեց, որ մեր դասատուն բարկացավ, ու սկսեց ամեն նախադասությունից առաջ բացատրել «Տիգրան ջա՛ն, տղա ջա՛ն...»:

Դիվը որ ամեն անգամ ասում ա Դայանա ջան, ինձ դոդ տղա եմ զգում :))

Հ.Գ. Էն տանկիստների համար, ովքեր կմտածեն, թե Դիվին կծող գրառում արեցի, ասեմ, Դիվն ուղղակի եզակի ակումբցի ա, ով գիտի դիմացինին իսկապես հարգել, ում չափազանց սիրում եմ, ու ում հետ բանավիճելն ինձ ավելի քան հաճելի ա:

VisTolog
14.04.2013, 17:22
Ու էս ախմախությունը մեկ օր էլ չանցած արդեն 22.5 միլիոն դիտում ունի:

http://www.youtube.com/watch?v=ASO_zypdnsQ

Նիկեա
14.04.2013, 17:28
Ու էս ախմախությունը մեկ օր էլ չանցած արդեն 22.5 միլիոն դիտում ունի:

http://www.youtube.com/watch?v=ASO_zypdnsQ
Ոչ միայն դիտում այլև հավանում են:Փաստորեն 22.5 մլն մարդ վնգստոց լսելուց հաճույք Է ստանում:

Chuk
15.04.2013, 01:44
Ֆեյսբուքում հանդիպեցի, առաջին դասարանի խնդիր ա.

http://img441.imageshack.us/img441/2138/32004844582153416934352.jpg

:o

Alphaone
15.04.2013, 01:45
Խնդիրի դիմաց գրած է՝ 6 :D

Ռեդ
15.04.2013, 01:48
Դե քանի որ խնձոր ու դեղձը 4 հատ են ու նրանց մեջ ձ տառ կա, ուրեմն տանձն էլ կլինի չորս հատ: Բա՞:

Chuk
15.04.2013, 01:54
Դե քանի որ խնձոր ու դեղձը 4 հատ են ու նրանց մեջ ձ տառ կա, ուրեմն տանձն էլ կլինի չորս հատ: Բա՞:

Իսկ իմ կարծիքով տանձը 8 հատ ա, որտև աշնանն ավելի էժան ա: Բայց եթե անկեղծ, իմ տանձին չի թե քանի տանձ կա, ուղղակի անկախ ինձնից ասում եմ «վայ հորս արև»...

Ներսես_AM
15.04.2013, 01:58
Պատասխան՝ զրո։ Հայաստանում տատիկի թոշակը չի հերիքի 2 նուռ և 4-ական խնձոր ու դեղձից առնելուց հետո տանձ կարողանա առնի։

Ռեդ
15.04.2013, 01:59
Տատի տանձը տանեմ տուն,
թե չէ կուտի գող կատուն ...

էդ ճիշտա կապ չուներ, բայց թեմայից դուրս էր ու հետաքրքիր :)):

Անվերնագիր
15.04.2013, 09:14
մենակ մուրկուչյանը կարա հաշվի, թե քանի տանձ ա մնացել, կամ ինչքան պետք ա մնցած ըլնի, որ տատին հետագայում խնդիր չունենա

Chuk
15.04.2013, 10:49
Ֆեյսբուքում հանդիպեցի, առաջին դասարանի խնդիր ա.

http://img441.imageshack.us/img441/2138/32004844582153416934352.jpg

:o

Ասում են, որ պատասխանը «տատիկն» ա :o «Ո՞վ կարող է հաշվել», «Տատիկը կարող է հաշվել», բայց հավատս չի գալիս:

Dayana
15.04.2013, 11:50
Ասում են, որ պատասխանը «տատիկն» ա :o «Ո՞վ կարող է հաշվել», «Տատիկը կարող է հաշվել», բայց հավատս չի գալիս:
Ճիշտ ա ասում - գ8ած ա, ո՞վ կարող է հաշվել, քանի՞ տանձ կա զամբյուղում :D բոմբ են էս գրքի հեղինակները :D

Ուլուանա
15.04.2013, 21:37
Ասում են, որ պատասխանը «տատիկն» ա :o «Ո՞վ կարող է հաշվել», «Տատիկը կարող է հաշվել», բայց հավատս չի գալիս:
:D :D :D
Հա, բայց լավն ա ախր :D։ Էրեխեքին հենց սկզբից պետք ա սովորեցնել հարցը ճիշտ հասկանալ ու ըստ այդմ տրամաբանական պատասխան տալ։ Ի դեպ, որ խորանանք, հարցը ճիշտ հասկանալն իրոք լուրջ խնդիր ա շատերի մոտ։ Դեռ իմ դպրոցական ժամանակներից նկատել եմ, հիմա էլ պակաս չի։ Մարդիկ չեն փորձում նախ հասկանալ հարցը։ Միանգամից պատասխանի մասին են մտածում ու, փաստորեն, սխալ տեղերում փնտրում։ Տեսեք, մենք էլ չենք սովորել հարցը ճիշտ հասկանալ. էսքանիս մեջ ոչ ոք չջոկեց :D։

ivy
15.04.2013, 21:56

Մի րոպե:
Ի՞նչ ճիշտ հասկանալու մասին է խոսքը: Երկու տարբեր հարցեր են գրված: Առաջին հարցը տրված է ոչ թե պահանջի մեջ, այլ վերնագրում: «Ո՞վ կարող է հաշվել»: Վերնագիրն է սա, ու մարդ որպես վերնագիր էլ ընկալում է: Խնդիրը նկարագրելուց հետո գալիս է հաջորդ հարցը: «Քանի՞ տանձ կա զամբյուղում»: Սրանք երկու տարբեր հարցեր են: Վերջին հարցը, որն էլ ըստ տրամաբանության խնդրի լուծմանը տանող հարցն է, պատասխանի մեջ հենց թիվ է ենթադրում, քանի որ կոնկրետ գրված է «քանի՞»: Էստեղ ի՞նչն ենք սխալ հասկացել: Մարդ որտեղի՞ց պիտի իմանա, թե որ հարցին պիտի պատասխանի:
Ու դեռ որ ավելի խորանանք, կհասկանանք, որ էս երկու հարցերը մեկը մյուսին տրամաբանորեն հակասում են:
Սա շատ անհաջող, իրենց արևին շուստրի գլուխկոտրուկ է, որը հեչ կապ չունի էրեխեքին ճիշտ հասկանալ սովորեցնելու հետ: :pardon

Անվերնագիր
15.04.2013, 22:01
Ֆեյսբուքում հանդիպեցի, առաջին դասարանի խնդիր ա.

http://img441.imageshack.us/img441/2138/32004844582153416934352.jpg

:o

Մարդ վախենում ա հարցնի, թե էն տակի ««Փորձիր կռահել»»-ը ինչ խնդիր ա:))

Տրիբուն
15.04.2013, 22:05

Շատ մեծ կարծիքի ես մեր ԿԳՆ-ի մասին: Սա չի կարա կանխավ մտածված գլուխկոտրուկ լինի, քանի որ տարրական տխմարություն ա: Սխալ են արել գրքում, հետո էլ ուզում են մի ձևի տակից դուրս գան:

Tiger29
15.04.2013, 22:05
Ֆեյսբուքում հանդիպեցի, առաջին դասարանի խնդիր ա.

http://img441.imageshack.us/img441/2138/32004844582153416934352.jpg

:o

Պատասխանների համար լայն դաշտ ա բացվում:
Սրանից հետո, որ դասատուն ասի`
---Երեխաներ, ով կարող է ասել, ինչի է հավասար 2+7-ը?
Երեխաները պիտի պատասխանեն`
---Դուուուուք :)

Տրիբուն
15.04.2013, 22:07
Էս ոնց որ են մեր դպրոցական տարիների հայաթի «գլուխկոտրուկներից» լինի:

Հարց. Կլոր ա, կարմիր ա, հելնում ա, իջնում ա:
Պատասխան. Պամիդորը լիֆտի մեջ:

ivy
15.04.2013, 22:08
Էլ չեմ ասում, որ «Ո՞վ կարող է հաշվել» հարցը վերնագրի մեջ միանգամայն ճիշտ կերպով հասկացվում է՝ որպես դիմում երեխաներին՝ «Երեխաներին, ձեզնից ո՞վ կարող է հաշվել»:
Իսկ խնդրի գլխավոր հարցը վերջում է, որն էլ, ինչպես արդեն ասացի, պատասխանի մեջ թիվ պահանջող հարց է:

StrangeLittleGirl
15.04.2013, 22:14
Մարդ վախենում ա հարցնի, թե էն տակի ««Փորձիր կռահել»»-ը ինչ խնդիր ա:))

դա էլ ա դրած ֆեյսբուքում :D էդտեղ էլ տատին մոռացել ա, թե իրան քանի ծաղիկ են նվիրել, հարցնում ա, թե ոնց կարա տատին իմանա :D

Տրիբուն
15.04.2013, 22:25
Ո՞վ կարող է պատասխանել:

Բակում կա չորս մեքենա, Հովոյինը, Գագոյինը, Գևորինը, Տիկոյինը: Գագոյի մեքենան սև է, Գևորինը՝ սպիտակ, Տիկոյինը՝ կանաչ: Ի՞նչ գույնի է Հովոյի մեքենան:

Փորձի՛ր կռահել:

Պատասխան. 1. Հովոն, քանի որ իր մեքենան է:
2. Գագոն, քանի որ Հովոյի մոտ ընկերն է:
3. Առաջին հարկի Վառթուշ տատին, քանի որ առավոտից իրկուն լուսամուտից նայում ա, ու տոշնի գիտի ում ավտոն որն ա, ու ինչ գույնի ա:

My World My Space
16.04.2013, 03:19

Չորրորդ տարբերակ։ Եթե հիշողությունս չի դավաճանում Հովոն ս ռոդու մաշնա չի ունեցել…

Sent from my HTC One X using Tapatalk 2

CactuSoul
16.04.2013, 21:38
Թե քանի տանձ կար զամբյուղում. պարզաբանում է դասագրքի հեղինակը (http://zruyc.com/am/?p=304)

Անկապ հոդված ա, խնդրից շատ չի տարբերվում, բայց եթե կուզեք, կարդացեք :))
Ի միջի այլոց, զիջել բառն էլ «ճ»-ով են գրել :angry

Chuk
16.04.2013, 21:44

Արա, լավ էլի՛, ա՛յ Սոկրատ, ավելի լավ չի դուխ ունենալ ու ասել, որ սխալվել եք, կամ էշություն եք արել, ներողություն խնդրել ու խոստանալ հետագայում ավելի ուշադիր լինել: Էս ու՞մ ես էշի տեղ դնում, ա՛յ Սոկրատ:

Ռեդ
16.04.2013, 23:02

Տատիկն ա մեղավոր, տատիկը: Էդ տարիքում հաշվելու կարողությունը վաղուց պիտի կորցրած լիներ:

Diana99
20.04.2013, 17:23
Յոհաննա Կասսը արդեն 87 տարեկան է,բայց ոչ մի կերպ չի ցանկանում ծերանալ:Այնպես է կատարում վարժությունները,որ կարծես թե երիտասարդ լինի:
Նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում,որպես ամենատարեց կին,ով մասնակցել է տարբեր մրցույթների: :o:o 5556555566555675556855569

Diana99
20.04.2013, 17:31
Մի համալսարանում նկատել էին, որ ամեն անգամ միեւնույն երիտասարդը հայտնվում է տարբեր ֆոտոների մեջ, դարձնելով դրանք ծիծաղելի: Եւ նրանք որոշեցին կազմել հավաքածու... :D:D:D 5557055571555725557355574

Diana99
20.04.2013, 17:34
Սրտիկով շնիկը ծնվել է Ճապոնիայում 555755557655577:love:love:love

Two-Face
20.04.2013, 17:42
Ահա թե ինչ է լինում, երբ Վինթերֆելյան լեդիները սկսում են իրենց ազատ պահել: :))

https://www.youtube.com/watch?v=d-UQ9VEL1-E

Sagittarius
20.04.2013, 18:09
Ահա թե ինչ է լինում, երբ Վինթերֆելյան լեդիները սկսում են իրենց ազատ պահել: :))

https://www.youtube.com/watch?v=d-UQ9VEL1-E

Շէթ, վիդեոն մեզ մոտ չի բացում: Արյա՞ս ա :love

Two-Face
20.04.2013, 18:23
Շէթ, վիդեոն մեզ մոտ չի բացում: Արյա՞ս ա :love

Հա, հենց Արյան ա: http://i.imgur.com/6qO6ogv.gif

Հայկօ
20.04.2013, 18:36
Քոռանամ ես, էն ինչ են արել Արյայիս:

Two-Face
20.04.2013, 18:40
Քոռանամ ես, էն ինչ են արել Արյայիս:

Սաղ Ջոֆրին ա մեղավոր: Գլխատե՛լ: :goblin

Ռուֆուս
20.04.2013, 21:02
Սպոյլեր.

Մեկ ա վերջում մեռնում ա :))

Two-Face
20.04.2013, 21:12
Սպոյլեր.

Մեկ ա վերջում մեռնում ա :))

Գոնե սպոյլերի տակ գրեիր էլի :(

http://i.imgur.com/E54Ti44.png

Չնայած մինչև իմ գալը մեկ ա ինտերնետը սպոյլերներով լի ա լինելու :))

Հայկօ
20.04.2013, 21:28
Գոնե սպոյլերի տակ գրեիր էլի :(

http://i.imgur.com/E54Ti44.png

Չնայած մինչև իմ գալը մեկ ա ինտերնետը սպոյլերներով լի ա լինելու :))

Հիմա ինչ էլ ասեմ՝ էլի սպոյլեր ա լինելու, բայց խիղճս չի ների, որ սենց աղաղակող ձևի քեզ խաբեն. Մարտինը հլը որ հինգ գիրք ա գրել, հինգից ոչ մեկի մեջ էլ Արյան չի մեռնում: Իսկ Ռուֆուսը խառնակիչ ա :)):

Two-Face
20.04.2013, 21:31
Հիմա ինչ էլ ասեմ՝ էլի սպոյլեր ա լինելու, բայց խիղճս չի ների, որ սենց աղաղակող ձևի քեզ խաբեն. Մարտինը հլը որ հինգ գիրք ա գրել, հինգից ոչ մեկի մեջ էլ Արյան չի մեռնում: Իսկ Ռուֆուսը խառնակիչ ա :)):

Ես էլ գիտեմ Արյայի մասին էր Ռուֆուսը ասում: Ջոֆրիի մոմենտը վաղուց ինձ ինտերները սպոյլ ա արել: :D

VisTolog
22.04.2013, 12:34
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tjMmtWElJoY

Sagittarius
22.04.2013, 14:59
Կռահե՛ք, թե ովքեր են ռոմանտիկ սիրահարները :)) ՝

55584

Diana99
22.04.2013, 17:40
elthon john ու իրա ընկերներից մեկը երևի :think

Diana99
22.04.2013, 17:54
Զարմանահրաշ վայրեր և երևույթներ

Աշխարհում կան այնպիսի վայրեր ու երևույթներ, որոնք զարմանք են առաջացնում: Ստորև ներկայացնում եմ դրանք.

1.55585 Այս ամպը հայտնի է <> անվանումով:
2.55586 Ինքնաթիռ թափանցիկ հատակով:
3.55587 Չինաստան
4.55588 Ժայռ

Sagittarius
22.04.2013, 18:17
elthon john ու իրա ընկերներից մեկը երևի :think

նեա :)) էլ կռահողներ չկա՞ն

Ուլուանա
22.04.2013, 18:19
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tjMmtWElJoY
Ինչ հավես էր :))։

Մի բան աչքիս զարնեց, որ երևի Հայաստանում ապրողների համար սովորական ա ու աննկատ. մարդիկ էնքան հանգիստ, անշտապ էին քայլում, ես արդեն հետ եմ սովորել Հայաստանյան կյանքի էդ դանդաղ, խախանդ ընթացքին, երբ մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում, նույնիսկ եթե ինչ–որ տեղ են գնում, ոչինչ, էս պահին չհասնեն, մի ժամից կհասնեն, աշխարհի վերջը չի :D։ Նյու Յորքում նման բան չես տեսնի։ Մշտական արագընթաց վիճակ ա. բոլորն արագ–արագ, գործնական վզվզում են, ինչ օր, ինչ ժամ ուզում ա՝ լինի։ Ուղղակի հանգիստ զբոսնող մարդկանց չես տեսնի։ Իսկ էս վիդեոյում համարյա բոլորը հանգիստ քայլում էին։ Հայաստան եմ ուզու՜մ :aaa :cry2։

Sagittarius
22.04.2013, 18:26
Զարմանահրաշ վայրեր և երևույթներ

Աշխարհում կան այնպիսի վայրեր ու երևույթներ, որոնք զարմանք են առաջացնում: Ստորև ներկայացնում եմ դրանք.

1.55585 Այս ամպը հայտնի է <> անվանումով:
2.55586 Ինքնաթիռ թափանցիկ հատակով:
3.55587 Չինաստան
4.55588 Ժայռ

երկրորդ նկար՝ ապրիլ մեկյան կատակ ա՝ http://www.mirror.co.uk/news/uk-news/virgin-launch-new-jet-see-through-1795500

չորրորդ նկար՝ ֆոտոշոփ: Եվ քանի որ մնացածն էլ նույն կայքից են, վստահություն չեն ներշնչում:

Ուլուանա
22.04.2013, 18:29
Կռահե՛ք, թե ովքեր են ռոմանտիկ սիրահարները :)) ՝

55584

Բայց հաստա՞տ սիրահարներ են։ Կարող են և ուղղակի ռոմանտիկ լինել :))։

Sagittarius
22.04.2013, 18:33
Բայց հաստա՞տ սիրահարներ են։ Կարող են և ուղղակի ռոմանտիկ լինել :))։

Իրանք միմյանց սիրում են այնպես, ինչպես Րաֆֆին Արմեն Մարտիրոսյանին :))

Ուլուանա
22.04.2013, 18:35
Իրանք միմյանց սիրում են այնպես, ինչպես Րաֆֆին Արմեն Մարտիրոսյանին :))
Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե Րաֆֆին ոնց ա սիրում Արմեն Մարտիրոսյանին։ Նենց որ չպատկերացրի :))։

Sagittarius
22.04.2013, 18:42
Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե Րաֆֆին ոնց ա սիրում Արմեն Մարտիրոսյանին։ Նենց որ չպատկերացրի :))։

Սենց՝

http://hetq.am/static/content/elections/yerevan_elections_2013/logoner/Barev_Yerevan.jpg

Ռուֆուս
22.04.2013, 18:46
Մեդվեդեվն ու Պուտի՞նը :[

Sagittarius
22.04.2013, 18:48
Մեդվեդեվն ու Պուտի՞նը :[

հմմ, նետ. բայց մոտիկ էր :))

հ.գ. չէի մտածում, որ սենց դժվար կլիներ

Diana99
22.04.2013, 18:58
երկրորդ նկար՝ ապրիլ մեկյան կատակ ա՝ http://www.mirror.co.uk/news/uk-news/virgin-launch-new-jet-see-through-1795500

չորրորդ նկար՝ ֆոտոշոփ: Եվ քանի որ մնացածն էլ նույն կայքից են, վստահություն չեն ներշնչում:

ես ինքսել չգիտեի :oy

Ռուֆուս
22.04.2013, 19:13
Պուտինն ու Բուշ կրտսերը :[ :[

Alphaone
22.04.2013, 19:26
Ինչ հավես էր :))։

Մի բան աչքիս զարնեց, որ երևի Հայաստանում ապրողների համար սովորական ա ու աննկատ. մարդիկ էնքան հանգիստ, անշտապ էին քայլում, ես արդեն հետ եմ սովորել Հայաստանյան կյանքի էդ դանդաղ, խախանդ ընթացքին, երբ մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում, նույնիսկ եթե ինչ–որ տեղ են գնում, ոչինչ, էս պահին չհասնեն, մի ժամից կհասնեն, աշխարհի վերջը չի :D։ Նյու Յորքում նման բան չես տեսնի։ Մշտական արագընթաց վիճակ ա. բոլորն արագ–արագ, գործնական վզվզում են, ինչ օր, ինչ ժամ ուզում ա՝ լինի։ Ուղղակի հանգիստ զբոսնող մարդկանց չես տեսնի։ Իսկ էս վիդեոյում համարյա բոլորը հանգիստ քայլում էին։ Հայաստան եմ ուզու՜մ :aaa :cry2։
Ես աչքիս Նյու Յորքում եմ, միշտ վազքի մեջ :D

Ուլուանա
22.04.2013, 20:03
Ես աչքիս Նյու Յորքում եմ, միշտ վազքի մեջ :D
Ճիշտն ասած՝ ես էլ եմ միշտ տենց՝ որտեղ ուզում ա լինի :))։ Նույնիսկ զբոսնելիս։ Դանդաղ չեմ կարողանում ուղղակի։ Մի ընկերուհի ունեի, ինքն էլ շատ դանդաղ էր քայլում, որ միասին դուրս էինք գալիս զբոսնելու, ինձ ասում էր՝ ոնց որ գոնկայի դուրս եկած լինես։

Անվերնագիր
22.04.2013, 21:27
http://hetq.am/static/content/elections/yerevan_elections_2013/logoner/Barev_Yerevan.jpg

էս բարևը էլի էկավ, արդեն մի այլ կարգի էտ բառը չի դզում... բարևից բացի ««արթնացիր»» էլ կա հա՞. չէ Ռաֆֆի ջան, ի՞նչ արթնանալ, կայֆ քնած ենք, խի՞ ես քուններս քաքմեջ անում

Անվերնագիր
22.04.2013, 22:20
էս վերջերս ինձ բացահայտել եմ թերևս լավագույն օնլայն ռադիոն (ԻՄՀՈ) վայելեք (http://chilloungestation.com/)

Smokie
23.04.2013, 18:22
Ինչ հավես էր :))։

Մի բան աչքիս զարնեց, որ երևի Հայաստանում ապրողների համար սովորական ա ու աննկատ. մարդիկ էնքան հանգիստ, անշտապ էին քայլում, ես արդեն հետ եմ սովորել Հայաստանյան կյանքի էդ դանդաղ, խախանդ ընթացքին, երբ մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում, նույնիսկ եթե ինչ–որ տեղ են գնում, ոչինչ, էս պահին չհասնեն, մի ժամից կհասնեն, աշխարհի վերջը չի :D։ Նյու Յորքում նման բան չես տեսնի։ Մշտական արագընթաց վիճակ ա. բոլորն արագ–արագ, գործնական վզվզում են, ինչ օր, ինչ ժամ ուզում ա՝ լինի։ Ուղղակի հանգիստ զբոսնող մարդկանց չես տեսնի։ Իսկ էս վիդեոյում համարյա բոլորը հանգիստ քայլում էին։ Հայաստան եմ ուզու՜մ :aaa :cry2։

Էս վիդեոն մի անգամ Կակտուսիկն էր ինձ ցույց տվել, մի գրառմանս հիմքում:love

Smokie
23.04.2013, 18:29
Նախավերջին էջի գրառումների պահով հարցնեմ, Արյան ո՞վ ա, ո՞ր գրքից ա, հեղինակ Մարտի՞նն ով ա, վիդեոյի հետ ի՞նչ կապ ունեին:8:think

Անվերնագիր
23.04.2013, 20:25
Նախավերջին էջի գրառումների պահով հարցնեմ, Արյան ո՞վ ա, ո՞ր գրքից ա, հեղինակ Մարտի՞նն ով ա, վիդեոյի հետ ի՞նչ կապ ունեին:8:think

Արյան ինքն ա (http://7kingdoms.ru/wiki/%D0%90%D1%80%D1%8C%D1%8F_%D0%A1%D1%82%D0%B0%D1%80%D0%BA), գիրքն էլ ««Գահերի խաղը»», մի խոսքվ ստեղ (http://www.akumb.am/showthread.php/61539-%D5%8B%D5%B8%D6%80%D5%BB-%D5%8C-%D5%8C-%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%8D%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%80%D6%80%D5%B8-%D4%B5%D6%80%D5%A3-George-R-R-Martin-A-Song-of-Ice-and-Fire?highlight=%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%B6)նայի :)

Two-Face
24.04.2013, 01:04
Ժող, ո՞վ ա տեղյակ WTF is this:

Սաղ Թումանյան փողոցը կպցրած ա: :))

http://i.imgur.com/NDbzoDp.jpg (http://imgur.com/NDbzoDp)

Ռուֆուս
24.04.2013, 01:24
Ժող, ո՞վ ա տեղյակ WTF is this:

Հեչ, գարուն ա :love

Freeman
24.04.2013, 01:43
Ժող, ո՞վ ա տեղյակ WTF is this:

Սաղ Թումանյան փողոցը կպցրած ա: :))

էս (https://www.facebook.com/vahe.vagarshakyan?fref=ts) գտա :think

Ուլուանա
24.04.2013, 08:11
Հետաքրքիր դիտարկում էն մասին, թե ինչպես են մարդիկ ընկալում իրենց արտաքինը՝ ի տարբերություն ուրիշների.

http://youtu.be/XpaOjMXyJGk

Սա իբր Dove–ի գովազդ է, բայց եթե վերջում էդ մասին չգրվի, մտքիդ ծայրով էլ չի անցնի, որ ընդհանրապես գովազդ էր, էն էլ՝ Dove–ի :))։

Dayana
24.04.2013, 16:36
Ուրեմն ընկած ինտերնետում լավ որակի ու անգլերեն լեզվով մեր գռեյթ առմենիայի նկարներն եմ փնտրում, որ էս կողքիս միջակներին ցույց տամ, համ էլ ասում եմ սրանց ասեմ էլի, որ իրանց կառավարությունը էշ-էշ Ադրբեջանի ցեղասպանություն ա ճանաչել ու մի քիչ ցեղասպանության մասին պատմեմ․ իմ կաչճ խելքով մտածում էի, որ եթե ամեն մեկս երկու հասարակ քաղաքացու բացատրենք, պատմենք իրական պատմությունը, գուցե իրենք էլ մի տեղ, ինչ-որ առիթով մեկ ուրիշի պատմեն, ու տենց հասարակ քաղաքացիները սկսեն ինչ-որ բան իմանալ։ Ինձ ճղեցի, պատմեցի, եսիմ, ինչ գիտեի ու չգիտեի, փորձեցի խելոք թվալ, էն էլ էս միջակները վերջում ասեցին, որ իրանք ի վերջը ձև են անում, թե չգիտեն ոչինչ ցեղասպանության մասին, որովհետև մեկ ա, իրանք ոչինչ փոխել չեն կարող։
Վայ ես ձեր միջակ ինչն եմ ասել։ Ու սրանց նմաններին էլ մեր տղերքը ֆուտբոլից պարտվեցին։ (կանաչ սմայլիկ) Մարդ չգիտի կառաղի՞, թե՞ չէ։

Ambrosine
24.04.2013, 21:01

Եթե էդ միջակներին նորից փորձես ինչ-որ բան ապացուցել, կարող եմ նյութերով օգնել:

Իրանցից մի քիչ վերև գտնվող մեկին էլ (նույն ազգի) ես էի փորձում համոզել, որ ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական չի: Թե որտեղից էր լսել իրենց մասին, չիմացա, բայց որ իրենց ուղեղին դժվար է հասցնել, որ մի քանի թուրք դեսպան գետնին փռելը ոչինչ է` 1,5 մլն հայերի "անմարդկային" սպանության հետ համեմատած, դրանում վերջնական համոզվեցի: Այսինքն` իրենք չեն ճանաչում ցեղասպանությունը, բայց իրենց իրավունք վերապահում են ինչ-որ գործողություն անվանել ահաբեկչություն: Մարդը սկզբում նույնիսկ չէր կարողանում հասկանալ, որ Թեհլերյանին արդարացրել են, բայց հետո իր բերանով ասեց` դա լեգիտիմ էր, որովհետև հանցագործությանը անմիջապես հաջորդած քայլ էր: Կուլմինացիան այն եղավ, որ ես բաց տեքստով ասեցի, որ ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության վերջին փուլն է. ասածս նշանակում էր, որ ԱՍԱԼԱ-ի արածն էլ լեգիտիմ էր: Մի քիչ համարձակ պահվածք էր, բայց էդ պահին ինձ ոչինչ չէր հուզում:

Կան բաներ, որ օտարի ուղեղին հասու չեն, ու միակ պատճառը այն է, որ իրենք չեն "համտեսել" էդ դառնությունը: Իհարկե, չեմ էլ ուզում որևէ ժողովուրդ անցնի նրա միջով, ինչ` հայ ժողովուրդը: Բայց և փաստ է, որ մեզ երբեք էլ լիարժեք չեն հասկանա. էս կնճիռը մեր խաչն է դարձել ու արյամբ է փոխանցվում: Թվում էր, թե տարիները կմեղմեն, բայց հակառակն է տեղի ունենում հենց մեր աչքի առաջ: Թուրքերն էլ այդ հույսին էին, թե ժամանակը կսրբի ամեն ինչ, բայց իրենց ժխտողականությամբ ու ժամանակ առ ժամանակ իրականացվող սպանություններով ավելի են սրում իրավիճակը:

Ambrosine
24.04.2013, 21:06
Ու ես մոռացա, թե ինչի համար էի այս թեմա մտել :Ճ

Բոլո՞րդ եք տեղյակ, որ գիշերը ցրտահարություն է սպասվում հանրապետությունում: Ինձ հաղորդագրություն եկավ գյուղնախարարությունից, իսկ տանեցիներին` ոչ, այդ պատճառով մտածեցի, որ կլինեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն լինի: Գյուղերում խորհուրդ էր տրվում առատորեն ոռոգել հողերը կամ ծխահարել:

Valentina
24.04.2013, 21:36

Ոռոգումը ո՞նց ա պաշտպանում ցրտահարությունից:

Վահե-91
24.04.2013, 22:07
Ինձ հաղորդագրություն եկավ գյուղնախարարությունից
ինձ Gyugh.Nax-ից ա եկել :))

Sagittarius
24.04.2013, 22:38
Եթե էդ միջակներին նորից փորձես ինչ-որ բան ապացուցել, կարող եմ նյութերով օգնել:

Իրանցից մի քիչ վերև գտնվող մեկին էլ (նույն ազգի) ես էի փորձում համոզել, որ ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական չի:...

ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական ա ու իրանց իրականացրածը ահաբեկչություն՝ բառիս բուն իմաստով:

Ուշադրություն՝ չեմ ասում լավ ա, վատ ա, սխալ ա, ճիշտ ա. պարզապես՝ ահաբեկչություն: Նպատակին հասնելու փորձ ահաբեկելու միջոցով:

Ambrosine
25.04.2013, 02:52

Չէի ցանկանա ԱՍԱԼԱ-ի մասին քննարկում ծավալել, բայց ես էլ մի հռետորական հարց կտամ` որտե՞ղ է համընդհանուր ընդունված "ահաբեկչություն" եզրի սահմանումը: Եթե ես մեկին ահաբեկեմ` իր ունեցվածքը ինձ կտակելու համար, դա՞ էլ է ահաբեկչություն: Չկա հստակ ձևակերպում, հետևաբար, ես կարող եմ սեփական տեսակետս առաջ տանել ու այնպիսի ձևակերպում տամ, որ ոչնչով չզիջի միջազգային փաստաթղթերի դրույթներին: Եվ եթե սեփական տեսակետս պետք է առաջ տանեմ, ինչու՞ պետք է ես հայերին ահաբեկիչներ որակեմ, հը՞, ինչու՞: Հատկապես, որ նրանցից շատերը Արցախում են ապացուցել իրենց ով լինելը, իսկ մեկը բոլոր հայերի համար ուղղակի սիմվոլ է: Նույնիսկ չեմ ուզում համեմատել որոշ արաբական կույր ահաբեկչական խմբերի հետ, որովհետև նման եզրեր չկան: Կնշեմ միայն ՊԱԿ (Պաղեստինի ազատագրության կազմակերպություն)-ի մասին, որի հետ ԱՍԱԼԱ-ն համագործակցել է: ՊԱԿ-ը, ԱՄՆ-ի ու իր "մերձավոր" դաշնակիցների կողմից համարվելով ահաբեկչական, 1974թ.-ից ՄԱԿ ԳԱ-ի 3237 բանաձևով ՄԱԿ-ում դիտորդ է եղել, նրան ճանաչել են որպես Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչ, շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ է ունեցել: ՊԱԿ-ը հիմնադրման պահից Իսրայելի դեմ "ահաբեկչություն" է իրականացրել (զինված պայքար է սկսել), այնուամենայնիվ, ինքը միջազգայնորեն ճանաչված էր որպես մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ: Ու նույնիսկ 2012թ., երբ ՄԱԿ-ը նոր բանաձև էր մշակում Պաղեստինի վերաբերյալ` շնորհելու ոչ անդամ դիտորդ պետության կարգավիճակ, կրկին կարևորվեց ՊԱԿ-ի դերը` որպես Պաղեստինի ներկայացուցիչ: 67/19 բանաձևը ամրագրեց, որ այսուհետ ՊԱԿ-ի փոխարեն կիրառելու են "Պաղեստին պետություն" (the UN observer mission of the PLO is changed into UN observer mission of the State of Palestine) եզրը: Եթե թեման հետաքրքիր է, կարող եք ուսումնասիրել նաև Հեզբոլլահ-ը (շիա իսլամական զինված կազմակերպություն). Լիբանանում փաստացի կարգ ու կանոն ապահովողն ա, ու նորից ԱՄՆ-ի, Իսրայելի ու մի քանիսի կողմից ահաբեկչական հայտարարված, բայց երբևէ լսե՞լ եք Լիբանանում հայերի ճնշումների դեպքեր, անգամ հայերը վստահ նշում են, որ նրանց վերահսկողության պայմաններում քրիստոնյա հայերի ներկայությունը Լիբանանում ապահովագրված է: Այս կազմակերպությունը պետության հետ սերտաճած մարմին է: Այն իրավամբ համարվում է պետություն` պետության մեջ: Շատ չծավալվեմ, ասածս միայն այն է, որ մի կողմի համար զինված պայքարը ազատագրական է, մյուսի համար` ահաբեկչական: ՊԱԿ-ը հասավ նման դիրքի այն ժողովրդի շնորհիվ, որին ներկայացնում էր. այդ ժողովուրդը իրենց ահաբեկիչներ չէր համարում: Ես գերադասում եմ լռել ու իմ համակրանքը ԱՍԱԼԱ-ի հանդեպ հնարավորինս քիչ ցուցադրել. փառք աստծու, մենք սեփական ճանաչված պետություն ունենք, զինված խմբերի կարիք չունենք: Եթե խորհուրդս կընդունեք, դուք էլ ձեր հակակրանքը ցույց մի տվեք:

Ու, հուսով եմ, չեք վիրավորվի, եթե գրառմանս հաջորդած հնարավոր արձագանքները անպատասխան թողնեմ:

keyboard
25.04.2013, 10:27

Մեկա ահաբեկչություն ա Աստղ ջան ու մի փորձի արդարացնես մեզ` ահաբեկիչ, կործանարար, մանկասպան, ցեղասպան Ժողովրդին:
Աստղ ջան, ստեղ մի բանն ա սխալ ու դա եկել ա դարերից ու ամենամեծ սխալը եղել ա 98 տարի առաջ, որ Ջմալը,Էնվերը ու Թաիլատը էնքան անասուն ու անուղեղ են եղել, որ չեն կարեցել նենց քոքներս կտրեն, որ մենք մեզ սինու վրա դրած իրանց չմատուցենք:
Տես Աստղ ջան, էսօրվա սերունդը արդեն ԱՍԱԼԱ-ին մոնիտորի հետևից նստած ահաբեկչական կազմակերպություն ա համարում ու անվանում, մյուսը ցեղասպանության ճանաչումը համարում ա անիմաստ, երեկ Աշոտ Բլեյանն ասաց, որ բանգլադեշից էնկողմ հայրենիք ու Հայաստան չի ճանաչում ու սենց գնալով շատանում են մեր մեջ ազգասեր ու հայրենասեր մարդիկ, ովքեր վաղը Ղարաբաղն են տալու Ադրբեջանին, մյուս օրը ողջ Հայաստանը չգիտեմ ում:
Աստղ ջան, ստե քո բերած փաստերը վաբշե դեր չեն խաղում, մարդիկ ովքեր իրանց հայրենիքի համար ոչմիբան չեն արել, անողներին կոչում են իրանց բառերով ու դա ճիշտ ա Աստղ ջան, իրերն ու բառերը պիտի իրանց անուններով կոչել, դու դրել ես ստեղ քարոզ ես անում, պայքար, կռիվ, ազատագրական, էդ սաղ հավայի բաներ ա Աստղ ջան, ֆիզիկապես չկոտորեցին, բայց բարոյապես վաղուց կոտորվել պռծել ենք:

Հ.Գ. Հանկարծ գրառմանս տակ շնորհակալություն չդնեք, վարկանիշ մարկանիշ էլ չտաք, կարողա իրերն իրանց անունով կոչող ու ամեն ինչը երեսին ճիշտ ասող հումանիստ ու գաղափարական տռայնանամներով տառապող ձեր ընկերերը ու հարազատները ձեզնից նեղանան:

Smokie
27.04.2013, 23:12
մտածում եմ, եթե Երկրի բնակչությունը, բոլորը միասին միաժամանակ սկսեն վազել նույն ուղղությամբ, ապա շատ հնարավոր ա, որ երկիրը սկսի ավելի արագ պտտվել, օրն ու գիշերն ավելի արագ իրար հաջորդեն, արևի շուրջ պտույտն էլ արագանա, ամեն ինչ խառնվի իրար, էդ երկրի պտտվելու արագությունից ձգողությունն էլ պակասի, մարդիկ սկսեն թռնել ցաքուցրիվ, երկիրն իր ուղեծրից դուրս գա, մի խոսքով, կայֆեր կայծեր, պետք ա տենց մի ֆլեշմոբ կազմակերպել,տեսնենք ինչ կստացվի

Էս ի՞նչ սկյուռիկների տպավորության տակ ես Լիլ:))

Բայց իսկականից շաա՜տ հետաքրքիր ա, դզեեց::hands Տենց կրեատիվ բան մենակ քո մտքով կանցներ:D

Chuk
04.05.2013, 13:53
Պատկերացրեք ռեակցիաս, երբ տեսա էս վերնագիրը :))

Նորայր Ասլանյանը հայր է դարձել (լուսանկար) (http://lurer.com/?p=97641&l=am)

Smokie
04.05.2013, 14:46
Մտքովս չէր անցնի, որ մի օր էստեղ կանդրադառնամ էս երգչին:))

Ձայնը իհարկե լավը չի, երաժշտության մասին ոչինչ չեմ կարող ասել, խոսքերը վատը չեն, տեսահոլովակը շա՜տ լավն ա իմհկ:

http://youtu.be/39uaT7h579Y

CactuSoul
04.05.2013, 14:50
Պատկերացրեք ռեակցիաս, երբ տեսա էս վերնագիրը :))

Նորայր Ասլանյանը հայր է դարձել (լուսանկար) (http://lurer.com/?p=97641&l=am)

Ես ոչ միայն պատկերացրի, այլև հասցրի վերապրել էդ ռեակցիան, մինչև ինձ կհամոզեի հղումը բացել ու տեսնել՝ ինչն ինչոց է :))

ivy
05.05.2013, 16:22
Ում համար աստղ ա, ում համար՝ ծիծիկ :))

Ակումբում մի անգամ «ուսադիր» տարբերակն էլ է օգտագործվել շատ քաղաքավարի մեկի կողմից, էն էլ հենց էն ժամանակ, երբ «ծիծիկ» բառի օգտագործումը հասնում էր պիկին. մեռել էի, որ տեսա :D

My World My Space
05.05.2013, 17:42
Ում համար աստղ ա, ում համար՝ ծիծիկ

Հեյ գիտի ժամանակներ... 5 հատ թառլան ծիծ ունեի, Չուկը փռթեց-թափեց մոջահեդի պես.... :))

Valentina
05.05.2013, 20:40
Ես ոչ միայն պատկերացրի, այլև հասցրի վերապրել էդ ռեակցիան, մինչև ինձ կհամոզեի հղումը բացել ու տեսնել՝ ինչն ինչոց է :))

Հմ, ինձ ով կբացատրի ինչն ինչոց ա? :8

Ուլուանա
05.05.2013, 20:57
Հմ, ինձ ով կբացատրի ինչն ինչոց ա? :8
Բացատրեմ, ուրեմն մի ակումբցի ունենք՝ Նորմարդ մականունով (մի ժամանակ ակտիվ էր, հիմա չի մտնում), որի անուն–ազգանունն էլ է Նորայր Ասլանյան, ու նշված հոդվածի վերնագիրը կարդալով՝ նրան ճանաչողները, բնականաբար, առաջին պահին մտածել են, որ խոսքն իրենց իմացած Նորայրի մասին է, որն իրականում դեռ ամուսնացած չի (ինչքան գիտեմ) :))։

keyboard
06.05.2013, 01:06
Ֆանտաստիկ տեղում ա բնակարանս:

Հիմա պատուհանից որ դուրս եմ նայում, իմ ձախ կողմում անձրև է գալիս, երկինքը մռայլ է ու գորշ, իսկ աջ կողմում ճիշտ է արև չկա, բայց անձրև էլ չի գալիս, իսկ երկինքը կապույտ ա, ու էդ կապույտի մեջ սպիտակ, պուպուշ ամպիկներ են լողում:

Ֆանտաստիկ տեղում ա բնակարանս:

Չուկ, էտի որ ՀԱԿ ում ծանոթ բան ունեիր տենց ես դասավորե՞լ, էդ քավոր-սանիկ բան էլի

ՀՀԿ-ով ձև չկա՞ տենց բնակարան վիզ դնել, որ միանգամից երկու եղանակ ապահովի, ասենք ուզենաս անձրև գնաս սպալնյա, ուզենաս չանձրև գնաս զալ :think

My World My Space
06.05.2013, 08:10

Ապ, ՀՀԿ-ն տենց կայֆեր ունի, հլա ավելի իզաշյոռնի... գնա Գյումրիի տնակային ավաններ... :B

Ձայնալար
06.05.2013, 10:41
Չուկ, էտի որ ՀԱԿ ում ծանոթ բան ունեիր տենց ես դասավորե՞լ, էդ քավոր-սանիկ բան էլի

ՀՀԿ-ով ձև չկա՞ տենց բնակարան վիզ դնել, որ միանգամից երկու եղանակ ապահովի, ասենք ուզենաս անձրև գնաս սպալնյա, ուզենաս չանձրև գնաս զալ :think

ՀԱԿ-ում չգիտեմ, բայց միհատ ղարաբաղցի քավոր ունի :))

Dayana
07.05.2013, 12:06
ես ձեզ ի՞նչ եմ արել որ դուք իմ նկատմամբ սենց կարծիք ունեք… Դայ, Կատ… what have I done... պուպուլիկ ասելով ես… արա դե ոչ մի բան էլ նկատի չունեմ… երեխաների ներկայությամբ ես դրա մասին չեմ խոսի… չնայած արգելված թեմա չի, բայց կարող հենց տենց էլ հասկացվի…

Անձամբ քո դեմ ոչինչ չունեմ․ խելացի ու տեղեկացված մարդ ես, ակուբում էդպիսիք միշտ ողջունվել են, իսկ այ կծել-կպնել-ծաղրել-հաճույքավատ լինելն արդեն սուրբ ադաթ ա դառել, որը երբ հեռուստատեսությամբ (http://www.akumb.am/showthread.php/63922-%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) ա արվում, ազգովի ակումբովի մեզ ճղում ենք, իսկ երբ հենց մեր քթի տակ ա, մեզ դա «դզում» ա։ Ինձ չի դզում, արտահայտվում եմ։ Կնրկնում եմ, ամենայն հարգանքով քո անձի/նիկի նկատմամբ։

Valentina
07.05.2013, 16:34
էսօր ինտերվյուի էի, բարդ էր ահագին, html, php-ից հարցեր էին տալիս, մի կերպ եմ տակից դուրս եկել
մեկ էլ վերջում մի հատ տեստ տվեցին, տարբեր տեխնիկական հարցեր էին ու դրանց պատասխանների մի քանի հնարավոր տարբերակներ, կամ պետք էր ընտրել ճիշտը, կամ փոխել հերթականությունը և այլն և այլն
հիմա հարցերից մեկն ա՝ քանի՞ ստեղն ունի ստեղնաշարը: ու տարբերակներն են՝ 50, 78, 100, 150
ասում եմ՝ երբեք չեմ հաշվել
ասում ա դե լավ, բաց թողեք հարցը
ասում եմ չէ, եկեք տրամաբանենք
նա ժպտում ա
ասում եմ՝ դե քսանվեց տա՜ռ, երկու անգամ մինչև տասը թվե՜ր, ու տենց էլի մանր-մունր էնթեռ-շմենթեռ, երևի թե 78
նա էլի ա ժպտում ու ռեզյումեիս վրա ինչ-որ բան ա գրում
մտածում եմ, գրած կլինի՝ տրամաբանությունը լավն ա
ինձանից գոհ գալիս եմ տուն ու հաշվում ստեղները
ու տրամս ընկնումա... երևի թե իրականում գրել ա՝ տրամաբանություն ունի բայց հաշվելուց թույլ ա

Ա՜ :D Լավ էլի, թե ինչ կապ ունի քանի ստեղն ունի, ու վաբշե տրամաբանությունն ու ուշադրությունը ստուգելու համար կարային ավել լավ հարց մտածեին: Չնայած կասկածում եմ:
88 ստեղն ` 52 սպիտակ, 36 սև: Չնայած կարա 85 էլ լինի, էտ էլ միարժեք չի: :crazy

Ռուֆուս
07.05.2013, 16:39

Ըհմ, սև ու սպիտակ ստեղնե՞ր: դու կարո՞ղ ա համակարգչով նվագում էլ ես

Sent from my Nexus 7 using Tapatalk HD

Sagittarius
07.05.2013, 16:41

հը՞ :))

Valentina
07.05.2013, 16:42
Ըհմ, սև ու սպիտակ ստեղնե՞ր: դու կարո՞ղ ա համակարգչով նվագում էլ ես

Sent from my Nexus 7 using Tapatalk HD

հը՞ :))

Իհարկե, բոլորս էլ նվագում ենք համակարգչով, ասածս ինչ ա, որ էտ հարցը միարժեք պատասխան չունի :))

Two-Face
07.05.2013, 23:25
Էսօրվանից Simpsons-ը իմ համար պաշտոնապես մեռել ա...

http://i.imgur.com/LtD88uf.jpg

Ուլուանա
08.05.2013, 00:28
Կա, Ռուբի ջան, էդ էլ կա. «Դժգոհի անկյուն» (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ;)
Է՜, Ան, դու էլ իբր բարի գործ արեցիր, հա՞ :beee։ Հազիվ էր էդ ապուշ անկյունը սսկվել, հիմա բոլորը կլցվեն էնտեղ։ Ճիշտ ա, ես էդ թեման ընդհանրապես չեմ կարդում, բայց թեկուզ որ վերնագիրն էլ աչքովս ընկնում ա, ամեն դեպքում տհաճ ա։
Չնայած, մյուս կողմից էլ, եթե մեկ ա, պիտի դժգոհեն ու փնթփնթան, գոնե թող էնտեղ անեն, իմ աչքից հեռու :D։ Ուղղակի մարդիկ որ տեսնում են՝ հատուկ դժգոհելու համար անկյուն կա, դժգոհելու ցանկությունն էլ ա մեծանում, իմ կարծիքով։

Two-Face
08.05.2013, 01:15
Մեր այսօրվա աշխարհը...

http://i.imgur.com/xjyzXT3.jpg (http://imgur.com/xjyzXT3)

http://i.imgur.com/m8iJTLs.jpg (http://imgur.com/m8iJTLs)

http://i.imgur.com/FzsMBbR.jpg (http://imgur.com/FzsMBbR)

http://i.imgur.com/b0MOTFa.jpg (http://imgur.com/b0MOTFa)

http://i.imgur.com/KKNnrQy.jpg (http://imgur.com/KKNnrQy)

Նաիրուհի
08.05.2013, 12:28
Գուցե արդեն շատերդ եք նկատել, բայց ես նոր եմ հայտնաբերել «SUMATRA» կոնֆետները։ Ես՝ «ավանդաբար» «Սնիկերս» չսիրողս, առաջին հայացքից սիրահարվեցի և´ արտաքինով, և´ համով սնիկերսանման այս կոնֆետին։ Քաշը նույնն է կարծես, բայց գրեթե կրկնակի էժան է ու շատ ավելի համով ԻՀԿ ;)

http://i.imgur.com/mftEn2cl.jpg

Ruby Rue
09.05.2013, 00:28
Ռուբիի էս գրառումը կարդալուց հետո բան հիշեցի:

Երբ նոր էի բուհ ընդունվել, առաջին օրը բազմաթիվ խիստ հայտարարությունների հետ ասացին, որ համալսարանի տարածքում ծխել չի կարելի, որ ում բռնացնեն, կհեռացնեն: Ճիշտ է՝ հիմնականում էդպես էլ կար. տղաները դուրս էին գալիս տարածքից, որ մի սիգարետ կպցնեն կամ էլ փորձում էին թաքուն ծխել, հենց դեկանն անցնում էր, պահում էին: Այնուամենայնիվ, մեր համալսարանում կար «Լիստիկ» կոչվող մի վայր, որն իբր մեր բուֆետն էր, բայց մտնել չէր լինում. էնտեղ իրար չէինք տեսնում գոյացած ծխի ամպի պատճառով:Բարձր կուրսերում հիվանդանոցներում էինք դաս անում: Էնտեղ բժիշկների կաբինետները հիմնականում ծխած էին: Մի դասախոս էլ ունեինք, որ հենց դասի ժամանակ մեր ներկայությամբ իրար հետևից յոթ-ութ հատ սիգարետ էր կպցնում: Ասում են՝ անգամ որոշ վիրաբույժների վիրահատարանում ծխելուց են տեսել:
Ես սարսափում եմ մեր բուֆետից. ոնց որ «Դե՛ սպասիր» մուլտիկի միջի էն տեսարանը լինի, որ նապաստակը երգում ա:
Մեր դասախոսներն էլ են ծխում դասի ժամանակ. զզվել եմ արդեն ամեն անկյունում ծխախոտի մնացորդներ տեսնելուց:
Մի քանի կուրսեցիներիս հետ ուզում ենք դեկանատ դիմել, նկարները ցույց տալ ու նման բաներ: Բայց կասկածում եմ, որ ինչ-որ բան կփոխվի:

Հայկօ
09.05.2013, 16:36
Երազումս էս թեմայում ինչ-որ երկար գրառում արեցի ու միանգամից մի տեղեկացում ստացա:
Մտածեցի՝ վարկանիշ էր և ուրախացա, բայց պարզվեց, որ Ուլուանան տուգանային միավոր էր տվել ու միանգամից ջնջել գրառումս՝ պատճառաբանելով, որ շատ կետադրական սխալներ ունեմ ու սխալ չակերտներ եմ օգտագործել: :D
Բայց պատկերացնու՞մ եք, որ եթե կետադրական կամ ուղղագրական սխալների համար տուգանայիններ տրվեին, որոշ ակումբցիների վարկանշի կարմիր գիծը էնքան կերկարեր, որ պետք լիներ դրա համար «ծիծիկի»-ի հակակշիռը մտածել::lol

Հ.Գ. Անու՛կ, իմ երազների «բոբո»-ն էլ դարձար: :kiss

Տերդ չմեռնի, ակսելերացիա. վախտին մի երեք տարի ու մի երեք հազար գրառում հետո էին մարդիկ սկսում ակումբցիներին երազում տեսնել :)):

Peace
10.05.2013, 04:22
Ռուսական դուբլյաժի գոհարներից :)) NSFW
Այ մարդ, սենց բաներ, որ տեղադրում եք, մի քանի բառով նկարագրեք պատրաստվենք նոր բացենք, հազար մարդ կա կողքներս նստած, դե արի ու բացատրի, որ դու զվարճալի տեսահոլովակ ես նայում: :))

Էս Աբելայանի ստորագրության պատմության նման եղավ: Օր մը, ամուսնուս ընկերները մեզ հյուր էին եկել, ես էլ պարապությունից ընկել էի ակուբի հին գրառումների հետևից, բոլորս նույն սենյակում ենք, մեկ էլ աչքիս Աբելյանի ստորագրությունը ընկավ՝ եբրայերեն, ես էլ Իսրայել պետության, լեզվի և ամեն ինչի նկատմամբ մի այլ կարգի թուլություն ունեմ, տարա թարգմանության: Սենց թարգմանեց.

There you have Dick Pussy
So what's the problem Let's do it quick

Իմաստ որպես այդպիսին չտեսա, մեծատառով իրար կողք գտնվող երկու բառերը անծանոթ էին, դե ես հանդերումը մեծացած խելոք երեխա, որտեղի՞ց իմանաի, ինձ թվաց գրողի անուն է: Քոփի արեցի սրչ տվեցի, թարսի պես նկարներով սրչի վրա էի դրել, ու քանի-որ ինտերնետս շատ թույլ է, մտածեցի մինչև նկարները բացվի արանքում մի հատ գնամ տեսնեմ սեղանին ինչ պակաս-պռատ բաներ կան, հետ գամ: Շորորալով մոխարամանը թափեցի եկա, արդեն դնում եմ սեղանաին, մեկ էլ զգում ամուսնուս ինձ ա նայում ու աչքերից կրակ ա դուրս գալիս, նայում եմ ամեն ինչ կարգին ա, իյա՞, հայացքով արդեն ես եմ իրեն նայում, մեկ էլ ասում ա՝ էդ ի՞նչ ես բացել: Նայեմ մոնիտորին տեսնեմ ի՞նչ, :o ո՞նց ասեմ, մի տեսակ չեմ կարողանում ասեմ: :))

Հիմա էսօր էլ սա. Նայի տես, եթե խոսակցություն է եկել վրաս, պրյամոյ ձեր տուն եմ գալու կամ էլ Աբելյանենց: :))

Rammstein
10.05.2013, 05:10
Այ մարդ, սենց բաներ, որ տեղադրում եք, մի քանի բառով նկարագրեք պատրաստվենք նոր բացենք, հազար մարդ կա կողքներս նստած, դե արի ու բացատրի, որ դու զվարճալի տեսահոլովակ ես նայում: :))

Էս Աբելայանի ստորագրության պատմության նման եղավ:

...

Հիմա էսօր էլ սա. Նայի տես, եթե խոսակցություն է եկել վրաս, պրյամոյ ձեր տուն եմ գալու կամ էլ Աբելյանենց: :))

Կարաս մեր տուն էլ գաս, էդ ստորագրության «մեղավորը» ես եմ: :D

http://www.akumb.am/showthread.php/62104p=2310182&viewfull=1#post2310182

Շինարար
11.05.2013, 11:34
«Օրագրեր» բաժնի Ոսկե Կանոնը. Իսկական օրագիրը պետք է ունենա էքստրաօրիգինալ, մեգասլաց, բազմաբուխ, մեծացոլք, խճճառինջ, անտրամաբուրգ և անքննելիատարափ վերգագիր... Եթե դու չես գտել մի վերնագիր, որի իմաստն ու քեզ հետ ունեցած կապն անգամ քեզ են անհայտ, ապա տապալված են հաջողված օրագիր բացելու քո բոլոր ջանքերը :(
Մի՛ մոլորեցնի մարդկանց: Իրականում չեմ կարծում, թե այդ կանոնը որևէ մեկին օգնած լինի: Իմ օրագրի (http://www.akumb.am/showthread.php/53803-%D5%8F%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AB) վերնագիրը, օրինակ, ամենաանմիջական կապ ունի ինձ հետ, սրանից դենը կապ գտնել վերնագրում չեմ կարծում, թե իրատեսական կարող ա լինի, ու էդ ամենի հետ կարծում եմ՝ իմ օրագիրը բավականին հաջողված է, չեմ խոսում բովանդակության մասին, այլ էն առումով, որ մարդիկ, ակումբցիները, իմ ընկերները կարդում են, արձագանքում, հաճախ որևէ գրառումից նամակագրական զրույց կարող է ծավալվել և այլն: Ու նայում եմ վերնագրերը՝ Այլմոլորակային օրագիր, Վոլտերայի օրագիրը, Անուկապատում, Alpha mission, Երեխայական օրագիր, Խառը-մառը Չիլի, Dayana-ի անկյուն (իմ ամենասիրած օրագիրը), Գեա, Ահա և ես՝ laro-ս!!!, շատ դեպքերում ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հասարակ ու փորձերն էլ արդյունքում հաջողված են, շատ դեպքեր էլ կան, որ հեղինակի անունը չկա վերնագրում, բայց ակումբցիներին տվյալ մարդու ֆորումային կերպարը ծանոթ լինելով՝ ամեն ինչ շատ ընկալելի է, ասենք Կետիկի օրագիրը՝ Բանակային, Նուշությունի օրագիրը՝ Կարմիր, կանաչ, դեղին մտքեր, Արագածի օրագիրը՝ Սարերում (ուրիշ էլ ո՞նց լիներ), Ափսարայի օրագիրը՝ Մամայություն, Մեմեյինը՝ Իմ օրագրի հուշերից և դեռ չայրված թերթերից, մենակ Ռուֆուսի օրագիրն ա մի քիչ անհասկանալի՝ Սեքս, թմրանյութեր և Rock & Roll :)) Մնացածինն էլ ինձ թվում ա՝ իրանց ակումբային կերպարներին ծանոթ լինողի համար շատ ընկալելի է, ու հիմա երբ էսքան նորեկներ ունենք ակումբում, խնդրում եմ՝ մարդկանց մի մոլորեցնի, բարդ ու անհասկանալի բաները էստեղ առանձնապես հաջողություն չեն ունենում, բոլորի պես մենք էլ սիրում ենք, երբ ամեն ինչ պարզ ա, հասարակ, ընկալելի ու մեզ մոտ հիմնականում տենց էլ կա::P

StrangeLittleGirl
11.05.2013, 13:00
Սպանեք, չեմ հասկանա՝ օրագրի հաջողված-չհաջողված լինելը որն ա: Օրագիր մարդ ա իրա համար ա պահում, կարդում եք, լավ եք անում, չեք կարդում, ձեր պրոբլեմն ա: Թե՞ սխալ եմ ասում :think

Վահե-91
11.05.2013, 13:08
Սպանեք, չեմ հասկանա՝ օրագրի հաջողված-չհաջողված լինելը որն ա: Օրագիր մարդ ա իրա համար ա պահում, կարդում եք, լավ եք անում, չեք կարդում, ձեր պրոբլեմն ա: Թե՞ սխալ եմ ասում :think
իմ աչքերը ճակատս են թռնում, որ կարդում եմ օրագրերի վերնագրերը, դրա համար մենակ պարունակությունն եմ կարդում :D

StrangeLittleGirl
11.05.2013, 14:48
Բյուր, ես Ֆրանս ֆորմասիոնի դասերին էի գնում, բայց Քյավառում, էնտեղ հեքիաթասացներ էինք ընդունում, լիքը միջոցառումներ անում էինք, բայց մի տեսակ խելքս չի կտրում, որ դու էս ափեր էլ եկած կլիբեիր դասերի :D
Այ էս լավ ասեցիր :)) ես էլ եմ մի պահ ֆրանս ֆորմասիոն գնացել, բայց Երևանում :)) դասատուս էլ Հայկօ-ի քուրն էր :))

Ուլուանա
11.05.2013, 15:17
Սպանեք, չեմ հասկանա՝ օրագրի հաջողված-չհաջողված լինելը որն ա: Օրագիր մարդ ա իրա համար ա պահում, կարդում եք, լավ եք անում, չեք կարդում, ձեր պրոբլեմն ա: Թե՞ սխալ եմ ասում :think
Դե, հաջողված ասելով՝ երևի նկատի ունի վերնագրի «տպավորիչ» լինելը :))։ Իսկ ուրիշ իմաստով, որն ավելի խելքին մոտ ա, շատ ընթերցողներ ունենալն ա հաջողված լինելը վիրտուալ միջավայրում, բայց դե ասել, որ էդ խուճուճ–մուճուճ վերնագրերով օրագրերն ավելի շատ ընթերցողներ ունեն, քան ավելի պարզ վերնագրովները, հաստատ սխալ կլինի։

Շինարար
11.05.2013, 15:27
Սպանեք, չեմ հասկանա՝ օրագրի հաջողված-չհաջողված լինելը որն ա: Օրագիր մարդ ա իրա համար ա պահում, կարդում եք, լավ եք անում, չեք կարդում, ձեր պրոբլեմն ա: Թե՞ սխալ եմ ասում :think

Դե ում համար ոնց, կոնկրետ ինձ հաճելի ա, երբ կարդում են: Այսինքն, ես գրում եմ էն հույսով, որ կկարդան: Որովհետև էնպես չի, որ ուղղակի ուզում եմ պոռթկամ, ինքս ինձ համար արտահայտվեմ ու վերջ, ինչքան ուզում ա մեկ-մեկ գլուխ գովամ, թե տենց ա: Իմաստը կիսվելն ա ինչ-որ մտածած բաներով, իսկ կիսվելը բացի արտահայտվելուց լսվել էլ ա ենթադրում: Ես չեմ կարող նստեմ ինձ համար, գրեմ ու պահեմ: Էդ լիներ, մի Վորդ ֆայլ կբացեի ու մեջը կհեծկլտայի, էլ ինչո՞ւ եմ ինտերնետում գրում:

Freeman
11.05.2013, 16:05
Սպանեք, չեմ հասկանա՝ օրագրի հաջողված-չհաջողված լինելը որն ա: Օրագիր մարդ ա իրա համար ա պահում, կարդում եք, լավ եք անում, չեք կարդում, ձեր պրոբլեմն ա: Թե՞ սխալ եմ ասում :think

Եթե օրագիր կա, բայց ծիծիկ չկա՝ չհաջողված ա:think

StrangeLittleGirl
11.05.2013, 16:26
Դե ում համար ոնց, կոնկրետ ինձ հաճելի ա, երբ կարդում են: Այսինքն, ես գրում եմ էն հույսով, որ կկարդան: Որովհետև էնպես չի, որ ուղղակի ուզում եմ պոռթկամ, ինքս ինձ համար արտահայտվեմ ու վերջ, ինչքան ուզում ա մեկ-մեկ գլուխ գովամ, թե տենց ա: Իմաստը կիսվելն ա ինչ-որ մտածած բաներով, իսկ կիսվելը բացի արտահայտվելուց լսվել էլ ա ենթադրում: Ես չեմ կարող նստեմ ինձ համար, գրեմ ու պահեմ: Էդ լիներ, մի Վորդ ֆայլ կբացեի ու մեջը կհեծկլտայի, էլ ինչո՞ւ եմ ինտերնետում գրում:
Էհ Շին :))
Ինձ լրիվ մեկ ա՝ ով ա կարդում, ով չի կարդում: Ինձ համար անձնական նշումներ են, որ մեկ-մեկ բացում, նայում եմ: Եթե պետք ա, որ ուրիշները կարդան, կա՛մ Անկապ օրագրում եմ գրում, կա՛մ ուրիշ թեմաներում:

Ուլուանա
11.05.2013, 17:12

Էլ մի՛ սկսի, հա՞։ Լրիվ մեկ չի կարող լինել։ Մարդիկ նույնիսկ գաղտնի բլոգ պահելիս հույս են ունենում, որ մի օր մեկը կհայտնաբերի, կկարդա, հակառակ դեպքում փակ կանեին գրառումները։ Եթե մեկ լիներ, կոմպումդ մենակ քեզ համար կգրեիր, կպահեիր։ Ուրիշ բան, որ ասես՝ անկախ նրանից՝ կարդացող կլինի, թե չէ, մեկ ա, գրելու էի, բայց էդ «լրիվ մեկ» արտահայտությունն ախր ռեալ չի, էլի։

StrangeLittleGirl
11.05.2013, 17:27

Ան, երբ հայտնաբերեցի, որ գաղտնի բլոգս մարդ ա մտնում, սաղ գրառումներս գաղտնաբառի տակ դրեցի ու նենց գաղտնաբառի, որ մարդիկ դնում են բանկային հաշիվների-բանի վրա, նկատի ունեմ՝ ջարդելու համար լրիվ անհնար:
Ժամանակին կոմպի մեջ էլ էի գրում, բայց կոմպինն էդքան հարմար չի: Դե պարզ ա, նենց չեմ գրում, ոնց որ կգրեի, եթե իմանայի, որ ոչ ոք չի կարդում, բայց ոչ էլ նենց եմ գրում, որ կարդացողը դրանից հաճույք ստանա կամ հետաքրքրի իրան կամ չգիտեմ ինչ: Ես ինձ համար եմ գրում:

StrangeLittleGirl
11.05.2013, 17:29
Ժող, ինձ բացել ա :D հլը ուշադիր նայեք էս վիդեոն :D

http://www.youtube.com/watch?v=q732MG1atdQ

Հայկօ
11.05.2013, 18:13
Ես, օրինակ, միանգամից երկու օրագիր էի պահում՝ «Գիշերային» ու «Ցերեկային»։ «Գիշերայինում» գրում էի կեսգիշերից հետո, «Ցերեկայինում»՝ կեսգիշերից առաջ։ Ամեն ինչ շատ պարզ էր :)):

Ուլուանա
11.05.2013, 18:46
Ան, երբ հայտնաբերեցի, որ գաղտնի բլոգս մարդ ա մտնում, սաղ գրառումներս գաղտնաբառի տակ դրեցի ու նենց գաղտնաբառի, որ մարդիկ դնում են բանկային հաշիվների-բանի վրա, նկատի ունեմ՝ ջարդելու համար լրիվ անհնար:
Ժամանակին կոմպի մեջ էլ էի գրում, բայց կոմպինն էդքան հարմար չի: Դե պարզ ա, նենց չեմ գրում, ոնց որ կգրեի, եթե իմանայի, որ ոչ ոք չի կարդում, բայց ոչ էլ նենց եմ գրում, որ կարդացողը դրանից հաճույք ստանա կամ հետաքրքրի իրան կամ չգիտեմ ինչ: Ես ինձ համար եմ գրում:
Բյուր, իմ ասածն էն ա, որ երբ մարդ ինչ–որ բան հրապարակավ դնում ա, նույնիսկ եթե էդ դնելու նպատակը ուրիշների կարդալը չի, մեկ ա, չի կարող իր համար լրիվ մեկ լինել՝ կկարդան, թե չէ, կամ՝ որ կարդան՝ ինչ կմտածեն։ Էդ մենակ ռոբոտ լինելու դեպքում ա հնարավոր։

StrangeLittleGirl
11.05.2013, 18:50

դե լավ, ես ռոբոտ եմ :))

Շինարար
11.05.2013, 20:19
դե լավ, ես ռոբոտ եմ :))

Դու ռոբոտ չես է, ուղղակի ահավոր ձևիստ ես:P

StrangeLittleGirl
11.05.2013, 20:23
Դու ռոբոտ չես է, ուղղակի ահավոր ձևիստ ես:P

փախար :beee

StrangeLittleGirl
12.05.2013, 23:23
Արև լինի, անձրև թե ձյուն մեկա հայերը բողոքում են տվյալ պահի եղանակից: Օրինակ ինձ նենց դուր է գալիս այս քանի օրվա ամպամած կիսաանձրևային եղանակը, համ օդն է մաքուր համ հով է:

Էնքան էլ չէ: Չնայած հայերը մնացած ազգերից մեղմ ասած շատ են բողոքում, բայց եղանակը երևի միակ բանն ա, որ ողջ մարդկության համար համընդհանուր ա: Հա կբողոքեն ու կբողոքեն:

CactuSoul
14.05.2013, 18:56
Մեկ ուզում էի Անկապում գրեմ, հետո իմ օրագրում գրեցի: Ինչի՞ հիման վրա եք որոշում, թե տվյալ գրառումը անձնական օրագրո՞ւմ, թե՞ Անկապում գրեք… Միշտ էդ հարցը հետաքրքրել ա:

Անձամբ ես երբ (իմ պատկերացմամբ) նեղ անձնական բաներից եմ գրում, որ չեմ ուզում շատերը կարդան, գրում եմ օրագրումս, հակառակ դեպքում՝ անկապում: Եթե գիտեմ՝ պահի տակ միտք էր, եկավ ու կանցնի, անկապում եմ գրում, եթե խորապես զգացել կամ զգում եմ մի բան, էդ լրիվ իմն ա՝ Դնևումս եմ գրում:
Մոտավորապես սենց :pardon

Շինարար
14.05.2013, 20:05

Ուզում էի գրեմ, որ երևի ես տենց պահի տակերը չեմ գրում, հետո մտքիս մեջ համեմատեցի իմ օրագիրը ու քո օրագիրը. չէ, ընդհակառակը, երևի ես տենց շատ իմերը ուղղակի չեմ գրում, դրա համար էլ տարբերակման հարց չի առաջանում:)

StrangeLittleGirl
14.05.2013, 22:36
Անձամբ ես երբ (իմ պատկերացմամբ) նեղ անձնական բաներից եմ գրում, որ չեմ ուզում շատերը կարդան, գրում եմ օրագրումս, հակառակ դեպքում՝ անկապում: Եթե գիտեմ՝ պահի տակ միտք էր, եկավ ու կանցնի, անկապում եմ գրում, եթե խորապես զգացել կամ զգում եմ մի բան, էդ լրիվ իմն ա՝ Դնևումս եմ գրում:
Մոտավորապես սենց :pardon
նույնը :)

Smokie
15.05.2013, 10:14
Մեծացել ա:cry

Ես էլ էս տարի դիսկով «Unplugged» համերգը դրի (համերգային ալբոմը 1995թ): Ձայնը էդքան լավ չէր, հանդիսատեսի հետ չէր խոսում: Էդ էն ժամանակ էր, հիմա ընդհանրապես 70 տարեկան ա...

Ամեն դեպքերում, դա ինձ չի խանգարի սիրել իրա երգերը ու լսել: Եթե մի բանը դուրս չգա, չեմ լսի, չեմ նայի՝ կնայեմ էն, ինչը կհավանեմ:

Թեմայից դուրս էլ մի բան ասեմ::pardon Թեկուզ ասենք Էլթոն Ջոնը... իր մասին դրական կարծիք չունեմ, որովհետեւ... դե գիտեք:)) բայց ցանկության դեպքում կլսեմ իրա լավ երգերը:
Բայց ես մի բան չեմ հասկանում՝ էդ հայտնի երգիչների մեջ հազվադեպ չի լինում, որ հոմո սեսուալիստներ են բացահայտվում: Ախր ինչի՞ հենց արտիստները, թե՞ ընդհանուր ժողովրդի մեջ էլ քիչ չես գտնի էդպեսիններին:scare Ուղղակի ասում եմ հայտնի մարդիկ են՝ չե՞ն մտածում, որ ժողովրդի աչքից կընկնեն: Չգիտեմ... իրանց գործն ա, իրանց կյանքը: Ճիշտ ա, ինձնից գնում ա իրանց երգը հավանել, կամ չհավանելը, բայց դե էլի... լավ չի:8

StrangeLittleGirl
15.05.2013, 12:47

Երգիչների մեջ ճիշտ էնքան ա, ինչքան մնացած ժողովրդի, ու չէ՛, ժողովրդի աչքից ընկնելու հարց չկա, որովհետև փառք Աստծո իրանց հույսը Հայաստանի վրա չի :))

Dayana
15.05.2013, 13:21
Զեմֆիրան: Էս տասնհինգ տարի ա սպասում ենք :cry

Բյուր, Զեմֆոն Պրահա ա գալիս, Հունիսի 18-ին կարծեմ, տոմսը՝ ջրի գին (չեխական ջրի, էլի, պիվայից մի քիչ թանկ :)) ), բայց ինչ-որ ակումբում ա, եթե կդիմանաս ակումբում համերգ լսելուն, արժի գնալ։ Ես հրաժարվեցի․ չեմ սիրում էդ ճզմոցներն ու մութը։

StrangeLittleGirl
15.05.2013, 13:24

Դայ, ես առել եմ տոմս հունիսի քսանչորսին Դյուսելդորֆի համար: Բայց լավ էլ թանկոտ էր տոմսը, ավելի թանկ, քան Զազինը: Ես սիրում եմ ակումբներ, էնտեղ մթնոլորտն ավելի անմիջական ա: Բայց հետաքրքիր ա, Սոնգքիքը Պրահա ցույց չէր տալիս, մենակ գերմանական երեք քաղաքներ էին:

Վահե-91
15.05.2013, 16:00
ի՞նչ պարտադիր էր սրանց սենց առաձնացնել, աշխատում են` թող աշխատեն :esim
http://www.microsoft.com/en-us/diversity/programs/ergen/gleam.aspx

Sagittarius
15.05.2013, 16:20
ի՞նչ պարտադիր էր սրանց սենց առաձնացնել, աշխատում են` թող աշխատեն :esim
http://www.microsoft.com/en-us/diversity/programs/ergen/gleam.aspx

Մայքրոսոֆթի էժանագին փիառ ակցիաներից ա, որը իրականում վնասում ա այդ խմբերին: Նույնկերպ հաճախ վարվում են կանանց հարցով, իբր կանանց հանդեպ դիսկրիմինացիայից խուսափելու համար առաջնայնությունը տալիս են կանանց, բայց դա էլ ա դիսկրիմինացիա:

Մի հատ լեզբուհի ծանոթ ունեմ, ասում էր «դեմ եմ բոլոր տեսակ դիսկրիմինացիաներին, նաև պոզիտիվ դիսկրիմինացիային /երբ դիսկրիմինացիա են անում տվյալ խոցելի խմբի օգտին»:

http://en.wikipedia.org/wiki/Affirmative_action

Վահե-91
15.05.2013, 16:29
Մայքրոսոֆթի էժանագին փիառ ակցիաներից ա, որը իրականում վնասում ա այդ խմբերին:
Հա բա ինչ ա անում: Ասենք մտնում ես իրանց օֆիս, դռներից մեկի վրա գրած ա GLEAM: Հարցնում ես էս ի՞նչ բաժին ա, պատասխանում են՝ Gay, Lesbian, Bisexual and Transgender Employees at Microsoft :D

Ruby Rue
15.05.2013, 23:35
Ակումբի նորեկների շարքերում գաղտնիք չի ոչ մեկիս, որ կա և վհուկ, և այլմոլարակային, և կատու (սա նորություն էր իմ համար, այսօր եմ հայտնաբերել )...ոչ մեկին չմոռացա չէ?:8
մի տեսակ սենց ,որ թվում եմ վախա մտնում մեջս:oy

Ես էնքան նորեկ եմ, ինչքան որ մեկ տարեկան երեխան՝ նորածին: :))
Ասածս ի՞նչ ա. ակումբի գրված կամ չգրված օրենքներով դեռ ինչքա՞ն ժամանակ եմ նորեկադրոշմ կրելու ավատարիս:

My World My Space
15.05.2013, 23:53
«Վախ Շներից» թեման աչքովս ընգավ, մտածեցի երգիչ-երգչուհի ա՝ Վախ Շներից… :))

թե ասա շունը խի՞ ես մեծատառ գրել… :esim

Sent from my HTC One X using Tapatalk 2

StrangeLittleGirl
16.05.2013, 01:11
Ես էնքան նորեկ եմ, ինչքան որ մեկ տարեկան երեխան՝ նորածին: :))
Ասածս ի՞նչ ա. ակումբի գրված կամ չգրված օրենքներով դեռ ինչքա՞ն ժամանակ եմ նորեկադրոշմ կրելու ավատարիս:

Հա լավ, ի՞նչ կապ ունի նորեկ-չնորեկ: Հիմա ասել էի հա... իմ ու մի քանիսիս համեմատ էդ ասողն էլ ա նորեկ, դու էլ ես նորեկ, անգամ Մեֆն ա նորեկ :)) մեկ ա ակումբը քեզ սիրում ա ու ընդունել ա իրա շարքերը :kiss

Sagittarius
16.05.2013, 01:57
«Վախ Շներից» թեման աչքովս ընգավ, մտածեցի երգիչ-երգչուհի ա՝ Վախ Շներից… :))

թե ասա շունը խի՞ ես մեծատառ գրել… :esim

Sent from my HTC One X using Tapatalk 2

որովհետև ես իրանցից վախենում եմ :))

ivy
16.05.2013, 02:10
Էսօր ինձ հերթական 18 տարեկանը հերթական անգամ դրեց 18 տարեկանի տեղ ու սկսեց «խոսացնել» :D
Մի 30 տարի հետո երևի կերազեմ տարիքիցս 10 տարի փոքր երևալ, բայց հիմա մտածում եմ՝ սենց մի դեպք էլ պատահի ու ես կսկսեմ կոմպլեքսավորվել :'
Էհ, եսի՞մ :}

Կարող ա դու էլ իրեն ես 18 տարեկանի տեղ դրել :))
Ու ես հիմա մի ուրիշ կարգի խորացել եմ իմ ասած տարբերակի մեջ :))

CactuSoul
16.05.2013, 02:21
Կարող ա դու էլ իրեն ես 18 տարեկանի տեղ դրել :))
Ու ես հիմա մի ուրիշ կարգի խորացել եմ իմ ասած տարբերակի մեջ :))
Այվ ջան, ինքն ա ասել, որ 18 ա, չհավատալու հիմք էլ չունեի, շատ երեխա էր ախր :pardon

StrangeLittleGirl
16.05.2013, 02:33
Կակտուս, դե ջիջիլ, իսկ ինձ տասնվեց տարեկանն ա խոսացրել :P

CactuSoul
16.05.2013, 03:00
Կակտուս, դե ջիջիլ, իսկ ինձ տասնվեց տարեկանն ա խոսացրել :P

Էդ ջիջիլ չի, Բյուր ջան, էս պարագայում դա մխիթարանք ա ինձ համար :))

keyboard
16.05.2013, 09:34
Կարճատև անդրադարձ keyboard-ի անհանգստությանը: Ուրեմն դու ուշադիր ես ու նկատած կլինես, իմ ներկայացրածի մեջ նախաձեռնությունը պատկանում է միայնակ մայրերին: Չեմ կարծում որ ամուսնացած կանայք նման էնտուզիզմ կցուցաբերեն, եթե իհարկե մեջտեղ չբերենք բավարարվածության հարցը: Էստեղ խնդիրը դառնում ա խիստ անձնական ու ամեն մեկը ինքն ա որոշում արժի թողնել կնոջը խանութ, թե չէ: Մարքեթինգի թեման շատ անհամապատասխան տեղ ա նման հարցեր քննարկելու համար:
հ.գ. թվաքանակի մասին խոսք չի եղել, տոկոսային հարաբերությունը դա քո սեփական պատկերացումների արդյունքն ա :) երևի:

Բարև LisBeth, փաստորեն "վերքդ" դեռ չի սպիացել :D
Քո նախորդ գրառման մեջ, որտեղ X-ը և y-ը ո գլավնիխ ռալյախն էին, ոչ մի տեղ չերևաց, որ նախաձեռնությունը միայնակ մայրերինն է, եթե խոսքը `

ու (բառացիորեն չեմ փոխանցում խոսքերը) դեմ չեն լինում ոչ մանկական խաղերին:
հատվածի մասին ա, ապա դա ես ու կարծում եմ շատերը հասկանում են, որ դեմ չլինելը սկզբում պահանջում է որևէ առաջարկ, որին դեմ են լինում կամ չեն լինում:
Քո գրառման ո՞ր հատվածում ա ակնարկը գնում նրան, որ միայնակ մայրերն են նախաձեռնում նման շփումը:
Քո գրառման մեջ պիտեկում կա ՝ միայնակ մայր, ինչը ասոցացվում ա անբարոյականության ու միայնակ մայրերի անբավարարվածության հետ, ուշադիր, ես չեմ ասում, որ դու ես պիտակում, ես ասում եմ, որ պիտակումը կա ու դա աննոռմալա:
Շատ հաճախ միայնակ մայրերն ավելի բարոյապես ու հոգեպես կայուն են, քան կողքին "տղամարդ" ունեցող, բայց բարոյապես խախուտ ու հոգեպես ճնշված կանայք:
Ուղղակի քո նկարագրած Xy նման ինքնահաստատվելու կարիք ունեցող մեղմ ասած իդիոտները, շաաաատ մեղմ ասած քցում են աղջկա/կնոջ պատիվը նրան պիտակելով՝ միայնակ մայր:

Chuk
16.05.2013, 10:34
Հաշվի առնելով ակումբում վհուկների առկայությունը տեղեկացնեմ.

Սվազիլենդի թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչությունը կախարդներին արգելել է ցախավելով 150 մ-ից բարձր թռչելը:

Արգելքի խախտման դեպքում կախարդներին սպառնում է կալանք եւ մինչեւ 60 հազար դոլար տուգանք (տեղական 500 հազար ռանդ):

Վարչության ներկայացուցիչ Սաբելո Դլամինինի պարզաբանմամբ՝ ցախավելը դասվում է օդից ծանր թռչող սարքերի թվին, այսինքն` աերոդինամիկ: Սվազիլենդում թռիչքի բարձրության սահմանափակումները վերաբերում են ոչ միայն կախարդների ցախավելներին, այլեւ ուղղաթիռների, ինքնաթիռների, օդային օձերի խաղալիք մոդելներին, նշում է «Ինտերֆաքսը»:

Սվազների մոտ ցախավելը բարակ փայտիկների կարճ խուրձ է` առանց բռնակի: Ըստ սվազների հավատալիքների` կախարդները ցախավելները կիրառում են ոչ թե տեղաշարժման, այլ գյուղական տան բակում մոգական նյութեր շաղ տալու նպատակով: Այնպես որ, արգելքը վերաբերում է եկվոր թռչող կախարդներին:
Աղբյուր՝ news.am (http://news.am/arm/news/153692.html)

Լրիվ են ցնդել, մնում էր թռչուններին էլ արգելեն ու ֆսյո:

VisTolog
16.05.2013, 11:23
Բայց խի՞ հենց 150::think

2012-ի դեկտեմբերին էլ Մսվատի III թագավորը օրենք էր հանել, որն արգելում էր մինի-յուբկայով աղջիկներին հանրության մեջ երևալ: Խախտելու դեպքում 10$ տուգանք կամ կես տարի ազատազրկում:

Ուրիշ երկներում նենց են անում որ մարդ նստի, ոչ թե տուգանք տա, սրանց մոտ հակառակնա::))

Ու ևս մեկ անցած տարում ընդունված օրենք

недавно принят глупый закон, запрещающий женщинам носить трусы. Норму санкционировал местный монарх, провозгласивший возвращение к традициям, в то время как трусы — нетрадиционное для свазилендок нижнее белье. Наказание за ношение трусов довольно унизительно: солдаты срывают их с женщины и рвут на мелкие кусочки. Правда, остается неясным, каким образом блюстители порядка увидят женское белье, если по изданному тем же монархом закону жительницы Свазиленда старше 10 лет должны носить юбки не выше колена.

enna
16.05.2013, 14:37
http://s57.radikal.ru/i158/1305/33/bbc18add64a2.jpg

LisBeth
16.05.2013, 22:24
keyboard երևում ա էս թեման քեզ կամ շատ ա հուզում, կամ էնքան ա բացել, որ նույնիսկ փոքրիկ տրակտատ ես գրել պիտակների ու ինքնահաստատման մասին, բավական հաջող:

Քո գրառման ո՞ր հատվածում ա ակնարկը գնում նրան, որ միայնակ մայրերն են նախաձեռնում նման շփումը: Եթե մեջբերածդ նախադասությունը սկզբից մինչև վերջ լիներ, էս հարցը չէր առաջանա: Ամեն ինչ պահանջաից ու դեմ լինելուց/չլինելուց առաջ ա սկսվում:

Ambrosine
17.05.2013, 21:34
Էս էլ սենց :)

http://mfa.am/swf/player.swf?width=400&height=315&skin=/swf/five.swf&file=/flv/flag_rais.flv&image=/images/video_frame.jpg&showstop=true

հ.գ. չիմացողների համար ասեմ, որ մայիսի 16-ից մենք ենք նախագահելու Եվրոպայի խորհրդում, և վեց ամիս շարունակ Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև ծածանվելու են Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրախորհրդի դրոշները:

StrangeLittleGirl
17.05.2013, 21:36

Բա գնամ, հպարտանամ մի հատ :))

Ambrosine
17.05.2013, 21:42
Բա գնամ, հպարտանամ մի հատ :))

Իմ տեղն էլ, էլի :)): Արդեն երեք անգամ նայել եմ, բայց դեռ էջը չեմ փակում, որ նորից նայեմ :)

CactuSoul
19.05.2013, 20:08
Ես անընդհատ ասում եմ, որ ծաղիկներ տանել չեմ կարողանում, բայց դե անամոթաբար ստում եմ::))
Ուղղակի չեմ սիրում, երբ ինձ «մեռած» ծաղիկներ են նվիրում: Հողի մեջ հազար անգամ ավելի սիրուն են, նամանավանդ՝ երբ սպասում ես, որ ուր որ է կծաղկեն:
Իսկ պոկած ծաղիկներ չեմ սիրում, չեմ սիրում որ ծաղիկներին բազմաթիվ պատանքների մեջ են դնում, վրան զանազան-զարմանազան ներկեր ու փայլեր լցնում:

Փոքր ժամանակ, «Խորհրդավոր պարտեզ» գիրքն առաջին անգամ կարդալուց հետո, ես էլ էի ուզում լի՜քը ծաղիկներ աճեցնել, բայց մենք այգի չունեինք: :cry2
Հիմա արևածաղիկներ եմ շատ սիրում, որովհետև չնայած իրենց սերմերի վատ համբավին, ամենադրական ու լուսավոր ծաղիկներն են:
Դաշտային համեստ, անհայտ ու պուճուր ծաղիկներն եմ սիրում:
Հա, մեկ էլ կակտուսներ:
Վարդեր էլ սիրում. ընտիր մուրաբա է իրենցից ստացվում:
Եթե մեռած լինեի, կմտածեի, թե Ռուբին իմ վերամարմնավորումն է :)) Ուղղակի դե ինքը շատ ավելի պուպուշն ա ու դեմք, ես կերազեի էդքան լինել, էն էլ էդ տարիքում :)

ivy
21.05.2013, 22:47
- Դու ներսից սիրուն ես,- ասում են այն տղաները, որոնք չեն ուզում ասել՝ գեշ ես: Փախաք սաղդ, ես ներսից շատ ավելի գեշ եմ:

Ինքդ փախար, դու ոչ ներսից ես գեշ, ոչ դրսից :angry

ivy
21.05.2013, 22:48
բայց ինչու՞ էս թեմայում :D Ռիփ, դե գեշ եմ էլի, որ ինձ ուղարկում են քսվելու :D

Հոգնած սատկում եմ, սխալ տեղ գրեցի :)
Գեշ չես դու :kiss

Շինարար
21.05.2013, 22:50
Ինքդ փախար, դու ոչ ներսից ես գեշ, ոչ դրսից :angry

Ներսից շատ գեշն ա, մանավանդ երբ տղերքի մասին փիս-փիս բաներ ա գրում: Ախր մենք շատ պուպուշ ենք ու նեղվում ենք տենց բաներից:

ivy
21.05.2013, 22:51
Ներսից շատ գեշն ա, մանավանդ երբ տղերքի մասին փիս-փիս բաներ ա գրում: Ախր մենք շատ պուպուշ ենք ու նեղվում ենք տենց բաներից:

Ինքն էդ գրելուց հաստատ քեզ հաշվի չի առնում :)
Քեզ շատ ա սիրում, մեր մեջ ասած:

Շինարար
21.05.2013, 22:58
Ինքն էդ գրելուց հաստատ քեզ հաշվի չի առնում :)
Քեզ շատ ա սիրում, մեր մեջ ասած:

Կապ չունի, ես դեմ եմ տենց գրառումներին: Իրականում դա լրացուցիչ մթնոլորտ, տրամադրվածություն ա ստեղծում հենց գրառողի մոտ ու հետո երբ էսպես մի այլ կարգի սիրահարված, բարձր տրամադրությամբ սկսում ա թերթել իր հին գրառումները, մեկ էլ տեսնում ա, թե ինքը ոնց ա ատում տղաներին և այլն, ու արդեն հաղորդագրություն ա գնում իրադարձությունների հետագա զարգացման: Էսօր կակռազ ֆեյսբուքում մեկին ստատուս ջնջել եմ ստիպել, որ էգուց ֆեյսբուք մտնելով`էսօրվա իր ստատուսը ինքը չկարդա: Մի քիչ շատ խորացա, բայց ինձ թվում ա` սեփական բացասական լիցքերը պետք չի գրի առնել հնարավորինս, դե անհնար ա լրիվ խուսափել, որ վաղը ավելի հեշտ լինի, քան էսօր: Հոգեբանություն բաժնի թեմա եմ առաջարկում:))

StrangeLittleGirl
21.05.2013, 22:59
Ներսից շատ գեշն ա, մանավանդ երբ տղերքի մասին փիս-փիս բաներ ա գրում: Ախր մենք շատ պուպուշ ենք ու նեղվում ենք տենց բաներից:

Ճիշտ ա, քեզ հաշվի չեմ առնում: :P

StrangeLittleGirl
21.05.2013, 23:06
Կապ չունի, ես դեմ եմ տենց գրառումներին: Իրականում դա լրացուցիչ մթնոլորտ, տրամադրվածություն ա ստեղծում հենց գրառողի մոտ ու հետո երբ էսպես մի այլ կարգի սիրահարված, բարձր տրամադրությամբ սկսում ա թերթել իր հին գրառումները, մեկ էլ տեսնում ա, թե ինքը ոնց ա ատում տղաներին և այլն, ու արդեն հաղորդագրություն ա գնում իրադարձությունների հետագա զարգացման: Էսօր կակռազ ֆեյսբուքում մեկին ստատուս ջնջել եմ ստիպել, որ էգուց ֆեյսբուք մտնելով`էսօրվա իր ստատուսը ինքը չկարդա: Մի քիչ շատ խորացա, բայց ինձ թվում ա` սեփական բացասական լիցքերը պետք չի գրի առնել հնարավորինս, դե անհնար ա լրիվ խուսափել, որ վաղը ավելի հեշտ լինի, քան էսօր: Հոգեբանություն բաժնի թեմա եմ առաջարկում:))

Ոչ մի մթնոլորտ էլ չի ստեղծում :beee ու հա, շատ լավ կլինի, եթե մի այլ կարգի սիրահարված ժամանակ թերթեմ էդ գրառումները, ու խելքս գլուխս գա :))

Իսկ ինձ թվում ա՝ սեփական բացասական լիցքերը պետք ա ինչքան հնարավոր ա շատ գրել: Սուիցիդից փրկում ա:

ivy
21.05.2013, 23:51
Կապ չունի, ես դեմ եմ տենց գրառումներին: Իրականում դա լրացուցիչ մթնոլորտ, տրամադրվածություն ա ստեղծում հենց գրառողի մոտ ու հետո երբ էսպես մի այլ կարգի սիրահարված, բարձր տրամադրությամբ սկսում ա թերթել իր հին գրառումները, մեկ էլ տեսնում ա, թե ինքը ոնց ա ատում տղաներին և այլն, ու արդեն հաղորդագրություն ա գնում իրադարձությունների հետագա զարգացման: Էսօր կակռազ ֆեյսբուքում մեկին ստատուս ջնջել եմ ստիպել, որ էգուց ֆեյսբուք մտնելով`էսօրվա իր ստատուսը ինքը չկարդա: Մի քիչ շատ խորացա, բայց ինձ թվում ա` սեփական բացասական լիցքերը պետք չի գրի առնել հնարավորինս, դե անհնար ա լրիվ խուսափել, որ վաղը ավելի հեշտ լինի, քան էսօր: Հոգեբանություն բաժնի թեմա եմ առաջարկում:))

Շին ջան, լավ հասկանում եմ՝ ինչ ես ասում: Բայց ախր մարդը լիցքաթափվում է էդպես: Ու շատ էլ լավ միջոց է լիցքաթափվելու, եթե ինձ լսես: Ես չեմ էլ հավատում, որ ինքը տղերքին էդպես ատում է (կարծում եմ նույնիսկ՝ ճիշտ հակառակը). ուղղակի նեղված է լինում, վիրավորված, գրում է, հանգստանում: Էսպես վատը կգրի-կգրի, մի օր էլ իր մոտ ամեն ինչ լավ կլինի էդ ոլորտում, կսկսի լավը գրել, մենք էլ կուրախանանք, հլը սպասի, էդ օրն էլ է գալու :)

StrangeLittleGirl
21.05.2013, 23:57

Տենց օր չի գալու :angry վերջ տղերքին

ivy
22.05.2013, 00:00
Տենց օր չի գալու :angry վերջ տղերքին

Ըհն, խնդրեմ, ծանր դեպք ա, բայց թող գրի, հանգստանա :))

StrangeLittleGirl
22.05.2013, 00:05
Հլը սա նայեք

http://www.youtube.com/watch?v=tzUmFBhan4k&feature=share

Smokie
23.05.2013, 15:50
Արաա՜ փաստորեն հանրահայտ Flight Of Bumblebee-ն (http://en.wikipedia.org/wiki/Flight_of_the_Bumblebee) Римский-Корсаков-ի ստեղծագործությունն ա «Сказ о царе Салтане» օպերայից::8

Ակումբցիների միջից ու՞մ էր հայտնի այդ փաստը:))

ivy
23.05.2013, 23:08
նստած եմ սրճարանում, մի լավ մարդու եմ սպասում, ու որ չձանձրանամ, հեռախոսով գիրք եմ փորձում կարդալ: խաղաղ վիճակ, ոչ մի խանգարող բան չկա, լռություն, որովհետև բոլորը դրսում են նստած, մի երկու հոգի են, որ մտել են ներս: մեկ էլ հանկարծ աղմուկով ներս են ընկնում մի քանի երեխաներ ու իրար հրմշտելով վազում նստում պատուհանի մոտի սեղանի շուրջը: կարդալը դադարում եմ, սկսում նայել նրանց: երկու աղջիկ են, երկու տղա: կլինեն մոտ տասը-տասներկու տարեկան: չեն հասցնում տեղավորվել, երբ նրանց է մոտենում սրճարանի ահուսարսափ տիկինը, ով հոգով-սրտով-մենտալիտետով կաֆեի մենեջեր է ու խիստ ասում՝ «դուք ու՞մ հետ եք, էրեխեք»: աղջիկներից մեկը, ով օրվա գլխավոր հերսուհին էր, մի քիչ ուշ իմացա՝ ինչու, ճտպտաց. «մենք չորսով ենք, հետներս մեծ չկա, բայց մենք մի անգամ էլ ենք եկել էստեղ, ուղղակի դուք մեզ չեք հիշում երևի: էն անգամ պատվիրել էինք մի հատ (եսիմինչ), իսկ հիմա ուզում ենք մի հատ ֆրի, չորս ափսե ու մի հատ էլ կոլա»,- ու արագ գրպանից հանում է հազար դրամանոց ու խցկում մենեջերի ձեռքը: ժպիտս հասնում է ականջներիս: մենեջերը նայում է երեխային, նայում է ձեռքի հազար դրամանոցին, մեջը մարդ-մենեջեր պայքար է ընթանում մի քանի վայրկյան, ու ի վերջո հաղթում է մենեջերը. «ֆրին ութ հարյուր է, կոլան՝ հինգ հարյուր: հազարի մեջ չեք տեղավորվում»: աղջնակը մռայլվում է, դե գլխավորն ինքն էր, փողն իր մոտ էր, պետք է իրավիճակի տակից դուրս գա: «իսկ ջուր կլինի՞»,-հարցնում է՝ ներքևից վեր նայելով կնոջը: «չէ, ջուրը չորս հարյուր է»: «դե լավ, ֆրի բերեք, բայց կետչուպո՛վ ու չորս ափսե»,-ասում է աղջնակն ու դիմում ընկերներին՝ գնանք լվացվենք: քանի նրանք լվացվում են, մատուցողուհուն խնդրում եմ նրանց կոլա տանել: էրեխեքը հետ են գալիս, տեսնում սեղանին կոլա կա, սկսում են վախեցած աղմկել. «մենք չենք պատվիրել, սա մերը չի, տարեք»: մատուցողուհին հանգստացնում է, թե՝ հյուրասիրություն է, մի անհանգստացեք: երեխեքը ուրախանում են, սկսում կոլան ու ֆրին կիսել, մի բոլ կռվում են, որովհետև միշտ կողքինինը չգիտես ոնց ավելի շատ էր ստացվում, տենց ուտում-խմում են, վեր կենում գնում, լավ մարդն էլ, ում սպասում էի, գալիս է, մենք էլ մեզ համար ենք խոսում-ուրախանում, գնում տներով: :)

Մի՛ խմացրեք էրեխեքին կոլա :(
Հետն էլ դեռ էն զիբիլ ֆրին...

Հայկօ
24.05.2013, 00:11
Մի՛ խմացրեք էրեխեքին կոլա :(
Հետն էլ դեռ էն զիբիլ ֆրին...

Անհավատալի ա, բայց փաստ ա (http://www.akumb.am/showthread.php/53790-%D4%B3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6?p=2346585&viewfull=1#post2346585) :o:

StrangeLittleGirl
24.05.2013, 00:47
Անհավատալի ա, բայց փաստ ա (http://www.akumb.am/showthread.php/53790-%D4%B3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6?p=2346585&viewfull=1#post2346585) :o:

Կլօր, որ Լիլի գրածը կարդացի, ուղեղս կայծեր տվեցին: Ասում եմ՝ սա ախր Հայկօն էր գրել, Լիլի մոտ ի՞նչ գործ ունի :)) էն էլ փաստորեն...

Հայկօ
24.05.2013, 01:12
Կլօր, որ Լիլի գրածը կարդացի, ուղեղս կայծեր տվեցին: Ասում եմ՝ սա ախր Հայկօն էր գրել, Լիլի մոտ ի՞նչ գործ ունի :)) էն էլ փաստորեն...

Բա որ ե՜ս կարդացի՝ ինչ դեժավյու էր մոտս: Ասում եմ՝ ԱՐԱ ԵՍ ԳԻՏԵ՜Մ ՀԵՍԱ ԻՆՉ Ա ԼԻՆԵԼՈՒ... ու տենց էլ լինում ա: Արդեն սկսում եմ խառնել ինչն ինչոց ա, ես ով եմ, երբ եմ, շիզոֆրենիա-բան: Լիլին բացի ինձնից էլի ինչ-որ մեկը տեսել ա՞, ժող: Կամ, ինչը ավելի կարևոր ա, ինձ ինչ-որ մեկը տեսել ա՞: Սենց էլ անորոշ վիճակ կլինի:

:scare

Smokie
24.05.2013, 10:37
Ես էլ եմ կարդում ու հիշում Հայկօի գրառումը, բայց ինձ համար տարօրինակ չէր էս զուգադիպությունը:))

Նաիրուհի
24.05.2013, 13:03
Ինչի Սայաթ-Նովան մեռե՞ ... :D:D:D

Սայաթ-Նովայի ծննդյան 100-ամյակի...

Աղբյուր (http://ankakh.com/%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A9-%D5%B6%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A7-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D6%87-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6/)

Ես չեմ կարողանում հասկանալ, թե էդ ինչի՞ որոշեցին Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը 2012-ին նշել։ Կարծես թե արդեն հստակ համաձայնություն կար, որ Սայաթ-Նովան 1722 թ.-ին է ծնվել։ Սևակն իր «Սայաթ-Նովա» մենագրության մեջ հիմնավորապես ապացուցում է, թե ինչու 1722, ոչ թե 1712, 1713 կամ նույնիսկ 1721։ Դպրոցական դասագրքում ևս որպես Սայաթ-Նովայի ծննդյան տարեթիվ 1722-ն է նշվում։ :think

Artgeo
24.05.2013, 13:19

Մի կառավարությունից, որ Մաշտոցին շքանշան ա տալիս, ի՞նչ ես ադեկվատ գործողություններ սպասում

Sagittarius
25.05.2013, 05:10
հլը ինչ պուպուշն են :love՝

https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/969431_580330965320597_1404847347_n.jpg

Mephistopheles
25.05.2013, 05:59
հլը ինչ պուպուշն են :love՝

https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/969431_580330965320597_1404847347_n.jpg

մի երկու տարի հետո էս նկարն ավելի "պուպուշ" կլինի…

Two-Face
25.05.2013, 17:03
Dorians-ը հունիսի 1-ին համերգ կտա Կասկադում եւ շնորհակալություն կհայտնի իր երկրպագուներին

http://i.imgur.com/v2lJzK6.jpg

Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Խմբի տարածված հայտարարության մեջ նշվում է, որ համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:

«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին եւ հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ո՞վ կգա :))

Ռուֆուս
28.05.2013, 01:22
Ինչ ակումբը կա, հա սերնդափոխությունից ենք խոսում: Հենց ինչ-որ խումբ նոր մարդիկ էին հայտնվում, հա ասում էինք՝ ըհը, սերնդափոխություն: Բայց էդ ամեն ինչը սուտ էր, որովհետև ով էլ գար, հիմնականում բոլորս նույն տարիքի էինք (պլյուս-մինուս հինգ տարի): Այ, իսկական սերնդափոխությունը հիմա ա, երբ ակումբում լիքը թինեյջեր կա, երբ իրանց գրառումները կարդալիս հասկանում ես, որ քո դարն անցել ա: Բայց էնքա՜ն հավես ա իրանց ներկայությունը:

Բյուր, էնքան եք ասելու, ջահելները նադայել լինեն, թողնեն գնան, էլի մնանք թոշակառուներով :))

Diana99
28.05.2013, 10:58
:hands

http://www.youtube.com/watch?v=KWHdMLiLTfI

Diana99
28.05.2013, 10:59
:D
http://www.youtube.com/watch?v=GTEDgV-Wcc0

StrangeLittleGirl
28.05.2013, 11:13
Բյուր, էնքան եք ասելու, ջահելները նադայել լինեն, թողնեն գնան, էլի մնանք թոշակառուներով :))
Զգույշ մենք չանցնենք թոշակի :D

StrangeLittleGirl
28.05.2013, 11:22
Քանի սիրտս բացել եմ, մի երկու բան էլ ասեմ, դրանց հասցեին:

Միգուցե ես եմ աննորմալ, բայց Իտալիա գալը իմ համար երազանք էր, էս անտեր երկիրն էնքան սիրուն ա, էնքան տեսնելու բան կա, որ մարդ գործ չունենա ու լիքը փող ունենա, գնա ինչքան տեսնելու բան կա, տեսնի: Բայց էս աֆրիկացիների մեծ մասին դա բնավ չի հետաքրքրում: Մի երկու ամիս առաջ գնացել էինք Պադուա ցուցահանդեսի, ես նախօրոք պլանավորել էի, որ ցուցահանդեսից հետո պիտի գնայի քաղաքը տեսնելու, նույնիսկ իմ համար տուր էի կազմել, թե ինչ պետք ա տեսնեի: Անկապ ցուցահանդես էր, մի ժամում վերջացրեցինք, գնացքի տոմսերն էլ 6 ժամից էր, առաջարկեցի միասին գնանք քաղաքը տեսնելու: Մի երկու հոգի հրաժարվեցին, գնացին կայարան տոմսը փոխելու, մյուսներն էլ, թե հա, Պադուայում Սան Անտոնիոյի եկեղեցին կա, անպայման ուզում ենք էդ եկեղեցին տեսնենք: Գնացինք եկեղեցին տեսանք, շատ հզոր կառույց էր, առաջարկեցի մյուս հայտնի եկեղեցին էլ տեսնել, սրանք սկսեցին չեմուչում անել, բայց երկար համոզելուց հետո, եկան: Հետո պարզեցի, որ աֆրիկացիները բողոքական են ու իրենք կաթոլիկ եկեղեցիներ չեն գնում, իսկ Պադուայի Սան Անտոնիոյի եկեղեցին աշխարհի 8 եկեղեցիներից մեկն ա, որը համարվում է բոլոր դավանանքների եկեղեցի, դրա համար էին ուզում էդտեղ գնալ: Մյուս եկեղեցուց հետո առաջարկեցի գնալ Պադուայի բուսաբանական այգի, որը աշխարհի ամենահին բուսաբանական այգին ա ու Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ա: Սրանք որ իմացան, մուտքը փողով ա (ընդամենը 2 եվրո), մի հատ նենց լացուկոց դրեցին, ոնց որ միլիոն էի ուզում, բայց եկան: Բուսաբանականից հետո էլ ձեռքս չդիմացան, հետ գնացին կայարան:

Մի ամիս առաջ էլ Մոնտեզարքիո էինք գնացել, գիշերը էնտեղ էինք մնալու: Մոնտեզարքիոն փոքր քաղաք էր, միակ հետաքրքիր վայրը բլրի գլխի ամրոցն էր, որոշեցինք իրիկունը բարձրանալ: Աֆրիկացիները չեկան, մնացին հյուրանոցում, հարբեցին, ուռեցին, երբ որ հետ եկանք, սկսեցին մեր աղջիկներին ձեռք գցել ու անկապ դուրս տալ: Ահավոր կատաղել էինք, բոլորին տարանք սենյակներում փակեցինք, որ համը չհանեին:

Մեկ էլ սրանք մոլեռանդ հավատացյալներ են, ՖԲ-ում բոլորից unsubscribe եմ եղել, որովհետև վայրյանը մեկ «Հիսուսը սիրում է քեզ, լայքիր, շեյր արա էս նկարը ու քոմենթիր «ամեն»» կարգի ստատուսներ ու նկարներ էին շեյր անում: Մեր խմբում մի հատ սիրիացի կա (մուսուլման), շատ լուրջ ու խելացի մարդ ա, պատերազմի պատճառով ընտանիքով եկել ա Իտալիա: Ինքը իմ ամենամոտ ընկերներիցս մեկն ա: Ուգանդացին կոնֆլիկտ ուներ սիրիացու հետ, պրոյեկտներից մեկի ժամանակ երկուսին նույն թիմ գցեցին ու պատերազմ սկսվեց… Ուգանդացին ամեն օր դասի ժամանակ դիսկուսիաներին պիտի հիշեցներ, որ ինքը քրիստոնյա է, որ ինքը արդար ու ազնիվ մարդ է (մյուսներն էլ թութակի պես նույն բանն էին կրկնում), բայց հենց իր թիմի հետ էր լինում, քիչ էր մնում խեղճ սիրիացուն տռաս հաներ: Էս կոնֆլիկտը էնքան խորացավ, որ սիրացին քիչ էր մնում գնար ռեկտորին բողոքեր, վերջում դասախոսներից մեկը երկուսին կանչեց, իրավիճակը հարթեց:

Ռուֆ, մինչև հիմա գաղտնիքը չե՞ս սովորել: :)) Պետք ա մենակ ճամփորդել, մենա՜կ, որ ամեն տեսակի նվվոցներից ու չեմուչումներից հեռու մնաս, սրտիդ ուզածն անես:

Ի դեպ, հիմա Հոթորն եմ կարդում, պատմվածքներից մեկը հենց Պադուայում էլ տեղի ա ունենում :))

Varzor
29.05.2013, 02:45
Արաա՜ փաստորեն հանրահայտ Flight Of Bumblebee-ն (http://en.wikipedia.org/wiki/Flight_of_the_Bumblebee) Римский-Корсаков-ի ստեղծագործությունն ա «Сказ о царе Салтане» օպերայից::8
Ակումբցիների միջից ու՞մ էր հայտնի այդ փաստը:))
Ինձ որ հայտնի էր:
Հավեսին գործա, բավականին բարդ կատարման համար, մանավանդ կիթառով:

Valentina
29.05.2013, 11:43
Ինձ որ հայտնի էր:
Հավեսին գործա, բավականին բարդ կատարման համար, մանավանդ կիթառով:

Ինձ թվում ա էտ գործը կամայական գործիքով դժվար ա կատարել, բարձր պրոֆեսիոնալիզմ ա պահանջում:

Smokie
29.05.2013, 13:19
Ինձ որ հայտնի էր:
Հավեսին գործա, բավականին բարդ կատարման համար, մանավանդ կիթառով:

Ինձ թվում ա էտ գործը կամայական գործիքով դժվար ա կատարել, բարձր պրոֆեսիոնալիզմ ա պահանջում:

Ու մի հետաքրքիր փաստ էլ:)) Եթե ստեղծագործությունը չնվագես, այլ փորձես բերանդ փակ երգել, համրի պես՝ իսկականից մեղվի տզզոց ա դառնալու:hands:love

Ռուֆուս
30.05.2013, 00:41
Ռուֆ, մինչև հիմա գաղտնիքը չե՞ս սովորել: :)) Պետք ա մենակ ճամփորդել, մենա՜կ, որ ամեն տեսակի նվվոցներից ու չեմուչումներից հեռու մնաս, սրտիդ ուզածն անես:

Ի դեպ, հիմա Հոթորն եմ կարդում, պատմվածքներից մեկը հենց Պադուայում էլ տեղի ա ունենում :))

Համաձայն եմ, մենակով շատ ավելի լավ ա, բայց մենակով ճանապարհորդելու դեպքում մի հատ մեծ պրոբլեմ կա. ֆոտոները: Պատահական անցորդներին ինչքան խնդրել եմ ինձ նկարել, միշտ անհաջող ֆոտոներ են արել, էնքան որ քեզ չխկցեն, գնան գործերով: Էս վերջերս հատուկ տակտիկա էի ընտրել, մենակ էն մարդկանց էի խնդրում ինձ նկարել, ովքեր որ պրոֆեսիոնալ կամերաներով էին ֆրֆրում, բայց մեկ ա նույն զիբիլ արդյունքն էր :)) Բայց երբ որ իմ խելքի մարդ եմ ճարում, իրենց հետ ճամփորդում, ավելի հավես ա, քան մենակ:

Հոթորն ի՞նչ ա: Պադուան հրաշք քաղաք ա, բայց ոնց որ Իտալիա չլինի: Ճարտարապետությունը իտալականի, բյուզանդականի ու արաբական խառնուրդ ոնց որ լինի, պատկերացրու Վենետիկը՝ ցամաքի վրա, քաղաքն էլ ահավոր կոկիկ ու մաքուր ա:

StrangeLittleGirl
30.05.2013, 00:52

Ռուֆ, ես վաղուց արդեն չեմ էլ նկարվում, մենակ նկարում եմ :D Դե ես էլ մեկ-մեկ կուրսեցիներիս հետ եմ ճամփորդում, բայց մենակին հեչ դեմ չեմ:

Հոթորն՝ Hawthorne (երևի անհաջող տառադարձում էր :)) ): Պատմվածք ունի Պադուայում տեղի ունեցող. մի հատ շատ սիրուն, բայց բառիս ամենաիսկական ու ուղղակի իմաստով թունավոր աղջկա մասին ա :))

Ռուֆուս
30.05.2013, 01:04

Rappaccini's Daughter? Էլեկտրոնային տարբերակը գտնեմ կարդամ: Plot summary-ն ինչ-որ թունավոր բույսերի մասին էր ասում, հնարավոր ա բուսաբանական այգու հետ կապված լինի: Ի դեպ Պադուայի բուսաբանական այգին էլ հետաքրքիր պատմություն ունի: Պադուայի համալսարանը Եվրոպայի երկրորդ ամենահին համալսարանն ա Բոլոնյայից հետ: 15-րդ թե 16-րդ դարում համալսարանը փոքրիկ այգի ա ստեղծում, որտեղ դեղաբույսեր ու խոտաբույսեր են աճեցնում: Բայց գիշերների քաղաքի բնակիչները հա մտնում դեղաբույսերը գողանում են, մի քանի հոգի էլ թունավորվում մեռնում են: Դրա համար որոշում են այգին պարսպապատեն ու տենց ստեղծում են առաջին բուսաբանական այգին: Հիմա էլ այգին շատ հայտնի ա միջատակեր ու թունավոր բույսերի հավաքածուների համար:

One_Way_Ticket
30.05.2013, 05:13
Համաձայն եմ, մենակով շատ ավելի լավ ա, բայց մենակով ճանապարհորդելու դեպքում մի հատ մեծ պրոբլեմ կա. ֆոտոները: Պատահական անցորդներին ինչքան խնդրել եմ ինձ նկարել, միշտ անհաջող ֆոտոներ են արել, էնքան որ քեզ չխկցեն, գնան գործերով: Էս վերջերս հատուկ տակտիկա էի ընտրել, մենակ էն մարդկանց էի խնդրում ինձ նկարել, ովքեր որ պրոֆեսիոնալ կամերաներով էին ֆրֆրում, բայց մեկ ա նույն զիբիլ արդյունքն էր :))
Ինձ եթե խնդրում են նկարել, ես հակառակը, ուզում եմ անպայման նորմալ կադր անել, բայց մեկ-մեկ նկարվողները էնքան անկապ ռակուրս են ընտրած լինում, որ ոնց որ հենց իրենց ուզածն "էնքան որ չխկացնելն" է:
Եթե հարմար տեղ է լինում ֆոտոխցիկը հարմարեցնելու, ես ինձ թայմերով նկարում եմ: Անցորդներին էլ եմ խնդրում, նախապես զգուշացնելով, որ ոտքերս չկտրեն, ու ֆոնի վրայի կարևոր օբյեկտները չկտրեն: Մնացածը` հորիզոնը շտկել, պայծառությունն ու կոնտրաստը հարմարեցնել, աջից-ձախից-ներքևից-վերևից ավելորդ մասերը կտրել-հանել, ես արդեն խմբագրիչում կանեմ: Արդյունքում հաճախ նորմալ նկար է ստացվում:
Բայց StrangeLittleGirl-ի նման, առանձնապես չեմ սիրում նկարվել:

StrangeLittleGirl
30.05.2013, 11:18
Rappaccini's Daughter? Էլեկտրոնային տարբերակը գտնեմ կարդամ: Plot summary-ն ինչ-որ թունավոր բույսերի մասին էր ասում, հնարավոր ա բուսաբանական այգու հետ կապված լինի: Ի դեպ Պադուայի բուսաբանական այգին էլ հետաքրքիր պատմություն ունի: Պադուայի համալսարանը Եվրոպայի երկրորդ ամենահին համալսարանն ա Բոլոնյայից հետ: 15-րդ թե 16-րդ դարում համալսարանը փոքրիկ այգի ա ստեղծում, որտեղ դեղաբույսեր ու խոտաբույսեր են աճեցնում: Բայց գիշերների քաղաքի բնակիչները հա մտնում դեղաբույսերը գողանում են, մի քանի հոգի էլ թունավորվում մեռնում են: Դրա համար որոշում են այգին պարսպապատեն ու տենց ստեղծում են առաջին բուսաբանական այգին: Հիմա էլ այգին շատ հայտնի ա միջատակեր ու թունավոր բույսերի հավաքածուների համար:

Ճիշտ այդպես :) Չէ, բուսաբանական այգու մասին չի, Ռապաչինիի (ճի՞շտ տառադարձեցի) անձնական այգու մասին ա (չնայած կարող ա բուսաբանականն ա նախատիպ, եսի՞մ): Հա, էնտեղ թունավոր բույսեր են աճում, որոնք աղջկան էլ են թունավոր դարձրել: Մի խոսքով, կարդա, պստիկ բան ա, լավ էլ գործ ա:

StrangeLittleGirl
30.05.2013, 11:23
Ժամանակին ես շատ էի սիրում լուծվող սուրճ: Առանձնապես բծախնդիր էլ չէի, սովորական Nescafe Gold-ը ինձ լրիվ հերիք էր: Ավստրալիա որ տեղափոխվեցի, սկզբում էլի լուծվող սուրճ էի խմում: Խանութից գնեցի առաջին պատահած ապրանքանիշը, ու հաճույքով խմում էի: Հետո գնեցի Nespresso կոֆե եփող մեքենա: Դրանով սարքած առաջին էսպրեսսոյի առաջին կումը` հիացմունք: Այ սա է իսկական սուրճը: Բայց աստիճանաբար սովորեցի դրա համին: Ու սկսեցի կարոտել հին ժամանակներին, երբ մեծ բաժակով լուծվող սուրճը երկար վայելում էի, ոչ թե հիմիկվա պես. մի քանի կում արեցիր, պրծավ: Երեկ գնացի խանութ, գնեցի այն նույն ապրանքանիշի լուծվող սուրճը, որ մինչև Նեսպրեսսոն խմում էի: Բայց ավաղ: Արդեն չխմվեց: Ես էլ երբեք առաջվա երկարատև հաճույքը չեմ ստանա սուրճից:

Nespresso-ն նույն Senseo-ն չի՞: Եթե հա, ապա պիտի որ մեծ բաժակով սարքելու հնարավորություն էլ ունենա, ուղղակի էդ դեպքում երկու հատ pad ես օգտագործում:

Ամեն դեպքում, ինձ մոտ լուծվող սուրճը ոսկե զապասն ա :)) Հենց ոչ մի բան չի օգնում, որ արթուն մնամ, մի մեծ բաժակով սուրճ եմ սարքում ու դանդա՜ղ վայելում:

One_Way_Ticket
30.05.2013, 11:37

Senseo-ն չգիտեմ ինչ է: Հա, ինքը pad-երից է սարքում սուրճը: Երկու pad ոնց որ թե մեջը չի տեղավորվի: Մի հատից "մեծ" սարքելու օպցիա ունի, բայց նախ դա էլ է փոքր (ընդամենը 110 մլ), հետո էլ էսպրեսսոյից հետո դրա առոմատն էլ է արդեն թույլ թվում:

StrangeLittleGirl
30.05.2013, 11:43

Նայեցի նկարները: Չէ, Senseo-ն չի: Senseo-ն ունի երկու pad-անի տեղ, դա դնում ես, կամ երկու բաժակ ես սարքում, կամ մի մեծ: Հա՛, մի հատից մեծն էն չի: Ոնց որ մորքուրս ա ասում՝ կանալիզացիայի ջուր:

Շինարար
31.05.2013, 00:50
Հակասությունների երկիր ա Իտալիան, տղերքը ունքերն են պոկում ու տուշ քսում, իսկ աղջիկները փռչոտ ունքերով առանց մակիյաժ ման են գալիս: Երեկ սխալմամբ բաղնիքի դուռը բացեցի, տեսնեմ flatmate-ս հավեսով ունքերն ա պռչոկում, էդ տեսարանն էնքան անսպասելի էր, որ իրար խառնվեցի, հայերեն «կներես» ասեցի, ափալ-թափալ դուռը փակեցի: :o

Որ մեզ նոր զորամաս էին տեղափոխել, ընկանք մի պոռնո (էս բառը վերջերս ակտուալ ա դարձել) վաշտ` բարդակ: Կազառմում ծխում էին, բիչոկները թափում հենց տեղում, աղբակույտերը` էս ու էն կողմ, մի անկյունում ղումար էին խաղում, մյուսում` իրար ծեծում, էն մյուսում` իրար սիրում: Մտանք ներս ու ապշած տեղավորվեցինք մի կոյկի վրա, տեսնենք` մի տղա տաբուրետկեքը շարել, պառկել ու շտանգով ժիմ ա անում, հասկացանք, որ ինքը ըտեղ վերջերից ա: Վերջը, էդպես զարմանալի տեսարանները չէինք հասցնում մարսել իրար հետևից, իսկ մենք ամենակարգապահ զորմասերից մեկից էինք եկել, մեկ էլ էդ նույն տղան վեր կացավ` սպիավոր ահասարսուռ դեմքը ի ցույց դնելով մեզ, մոտեցավ պատուհանի մոտի մահճակալին, հանեց հայելին, պինցետը ու մեծագույն խնամքով սկսեց ունքերը փետել:D

Ռուֆուս
31.05.2013, 01:03
Բացել ա :))

Բայց էս տղու ունքերը առանց էդ էլ նորմալ ա, հայկական ավանդական unibrow չէ: Էսօր տեսա, բարակ գիծ էր թողել, ոնց որ սաղ վախտ ապշած վրադ նայեր :))

StrangeLittleGirl
31.05.2013, 01:07
Բացել ա :))

Բայց էս տղու ունքերը առանց էդ էլ նորմալ ա, հայկական ավանդական unibrow չէ: Էսօր տեսա, բարակ գիծ էր թողել, ոնց որ սաղ վախտ ապշած վրադ նայեր :))

unibrow :D

Ռուֆ, բայց գիտես, ստեղ էլ ա տենց: Դե իհարկե ունքերի մասին չեմ կարա ասեմ, որովհետև հոլանդացիները սենց թե նենց ունք չունեն: Բայց տղաները զզվելիության աստիճանի դզած-փչած են: Ասենք, աղջկերքը գալիս են գրադարան մազերը նենց էնքան որ գլխին հավաքած, ճմրթած շորերով, իսկ տղաների ամեն մի հատիկ մազն առանձին ժելեյած ա (ի դեպ, տենց ենք տարբերում գերմանացիներին ու հոլանդացիներին), վերնաշապիկն ընտիր հարթուկած, դեռ մի բան էլ վերևի կոճակներն էլ նենց սեքսի քանդած: :))

Շինարար
31.05.2013, 01:09
Բացել ա :))

Բայց էս տղու ունքերը առանց էդ էլ նորմալ ա, հայկական ավանդական unibrow չէ: Էսօր տեսա, բարակ գիծ էր թողել, ոնց որ սաղ վախտ ապշած վրադ նայեր :))

Ինձ մեր ավանդական հայկականն ա դուր գալիս, սիրուն ու հնչեղ էլ անուն ա: Փաստորեն իմ ունքերի սանրվածքը կոչվում ա unibrow:D

StrangeLittleGirl
31.05.2013, 01:12
Ինձ մեր ավանդական հայկականն ա դուր գալիս, սիրուն ու հնչեղ էլ անուն ա: Փաստորեն իմ ունեքերի սանրվածքը կոչվում ա unibrow:D

Ինձ էլ, բայց մի պայմանով. եթե սեռային խտրականություն չդրվի :))

StrangeLittleGirl
31.05.2013, 01:16
Ամառ.
3 ամիս առանց դասագրքերի (հատկապես մաթանալիզի).
92 օր ազատություն.
2208 ժամ երջանկություն.
132480 րոպե կա՜յֆ

Ուրեմն քանի որ սենց թե նենց պատրաստվում էի էս նկարը դնել ակումբում, ասեցի՝ էս առիթով դնեմ:

Ասեք՝ իզուր եմ նվնվում էլի :)) Էս էլ ձեզ հոլանդական ամառը:

http://i.imgur.com/kuZDeCP.png

Sagittarius
31.05.2013, 01:21
Ուրեմն քանի որ սենց թե նենց պատրաստվում էի էս նկարը դնել ակումբում, ասեցի՝ էս առիթով դնեմ:

Ասեք՝ իզուր եմ նվնվում էլի :)) Էս էլ ձեզ հոլանդական ամառը:

էլի հոլանդացիք նեմեցներից թխում են, էտ հոլանդական չի, գերմանական ամառ ա, Հոյլանդն էլ կողից օգտվում ա :P

Sagittarius
31.05.2013, 01:24
Մենակ ինձ ա տենց թվու՞մ, թե էս թեման իրոք մի տեսակ հին ակումբցիների Զրուցարանն ա :))

Ռուֆուս
31.05.2013, 01:26
Երանի ձեզ, Իտալիայում տարվա եղանակները ոչ թե ամսի մեկից են սկսվում, այլ գիշերահավասարների ու արևադարձերի օրերից: Էնպես որ մինչև հունիսի 21-ը ստեղ գարուն ա (եղանակն էլ լրիվ ձմեռային ա :[)

unibrow :D

Ռուֆ, բայց գիտես, ստեղ էլ ա տենց: Դե իհարկե ունքերի մասին չեմ կարա ասեմ, որովհետև հոլանդացիները սենց թե նենց ունք չունեն: Բայց տղաները զզվելիության աստիճանի դզած-փչած են: Ասենք, աղջկերքը գալիս են գրադարան մազերը նենց էնքան որ գլխին հավաքած, ճմրթած շորերով, իսկ տղաների ամեն մի հատիկ մազն առանձին ժելեյած ա (ի դեպ, տենց ենք տարբերում գերմանացիներին ու հոլանդացիներին), վերնաշապիկն ընտիր հարթուկած, դեռ մի բան էլ վերևի կոճակներն էլ նենց սեքսի քանդած: :))

Իտալիայում էլ ա նույն ձևի, տղերքն իրեն ավելի լավ են հետևում, քան թե աղջիկները: Պլյուս դրան առանց սեռային խտրականության սրանք ահավոր շատ են սիրում լավ հագնվել: Ասենք աղջիկները պարտադիր Louis Vuitton սումկեքով են (հիմնականը օրիգինալ, կարող ա ապրելու փող չունենան, բայց անպայման պիտի LV ունենան), տղերքն էլ կաշվե կոշիկներով ու պիջակներով: Ու ինչքան շատ են օծանելիք օգտագործում... Մայթերով քայլելիս մեզի, սիգարի ու օծանելիքի խառնահոտն էնքան ուժեղ ա, որ ուգառ ես ընկնում:

Ինձ էլ, բայց մի պայմանով. եթե սեռային խտրականություն չդրվի :))

Էս արդեն զզվելի ա: :[

Sagittarius
31.05.2013, 01:37
unibrow :D

Ռուֆ, բայց գիտես, ստեղ էլ ա տենց: Դե իհարկե ունքերի մասին չեմ կարա ասեմ, որովհետև հոլանդացիները սենց թե նենց ունք չունեն: Բայց տղաները զզվելիության աստիճանի դզած-փչած են: Ասենք, աղջկերքը գալիս են գրադարան մազերը նենց էնքան որ գլխին հավաքած, ճմրթած շորերով, իսկ տղաների ամեն մի հատիկ մազն առանձին ժելեյած ա (ի դեպ, տենց ենք տարբերում գերմանացիներին ու հոլանդացիներին), վերնաշապիկն ընտիր հարթուկած, դեռ մի բան էլ վերևի կոճակներն էլ նենց սեքսի քանդած: :))

ընդհանուր Գերմանիայի ժամանակակից ջահելների երկու մեծ խումբ եմ տարբերում՝

ա. Հիպսթերներ

http://1.bp.blogspot.com/-MNFqDRndYP8/US2Nl6laxsI/AAAAAAAAADk/hSPkFySMN9o/s1600/hipster.jpg

բ. Եվրոպական քյառթեր, որոնց ես ու շատերը անվանում են «ազիներ» /թե իրանք իրանց ոնց են կոչում, չգիտեմ/՝

http://cdn.sheknows.com/articles/2011/01/jersey-shore-italy2.jpg

այ իրանք են էտ ունքեր քաշածները, շոկոլադնի զագարներով: Ամերիկյան մի հատ Ջերսի Շոու /էսի Սաութ Պարկի միջոցով գիտեմ/ կար, ամերիկայում ապրող ջահել իտալացիների մասին էր. դրանք են էլի: Գերմանիայում ազի «նորաձևության» տոն տվողները հիմնականում թուրքերն ու իտալացիք են:

StrangeLittleGirl
31.05.2013, 01:39
էլի հոլանդացիք նեմեցներից թխում են, էտ հոլանդական չի, գերմանական ամառ ա, Հոյլանդն էլ կողից օգտվում ա :P
Չէ, դու չգիտես :)) նեմեցների մոտ մի քանի օր ա ամառը, ստեղ կարող ա էդ մի օրն էլ չլինի

Մենակ ինձ ա տենց թվու՞մ, թե էս թեման իրոք մի տեսակ հին ակումբցիների Զրուցարանն ա :))
Սա իմաստալից զրույցների տեղն ա, զրուցարանը՝ անիմաստ :))

Երանի ձեզ, Իտալիայում տարվա եղանակները ոչ թե ամսի մեկից են սկսվում, այլ գիշերահավասարների ու արևադարձերի օրերից: Էնպես որ մինչև հունիսի 21-ը ստեղ գարուն ա (եղանակն էլ լրիվ ձմեռային ա :[)

Ստեղ էլ: Բայց դա իրանց համար արդարացում չի, որ մայիսին ձմեռ ա :)) Չնայած էսօր մի քիչ աշուն արեց, ահագին ուրախացել էինք:

Իտալիայում էլ ա նույն ձևի, տղերքն իրեն ավելի լավ են հետևում, քան թե աղջիկները: Պլյուս դրան առանց սեռային խտրականության սրանք ահավոր շատ են սիրում լավ հագնվել: Ասենք աղջիկները պարտադիր Louis Vuitton սումկեքով են (հիմնականը օրիգինալ, կարող ա ապրելու փող չունենան, բայց անպայման պիտի LV ունենան), տղերքն էլ կաշվե կոշիկներով ու պիջակներով: Ու ինչքան շատ են օծանելիք օգտագործում... Մայթերով քայլելիս մեզի, սիգարի ու օծանելիքի խառնահոտն էնքան ուժեղ ա, որ ուգառ ես ընկնում:
Հա, ճիշտ ա, իմ կուրսեցիներիցս մեկն իրա PhD-ի մի մասն Իտալիայում ա անելու: Պատրաստվում ա զգեստապահարանը լրիիիիվ թարմացնել ու հագեցնել պիջակներով-սպիտակ վերնաշապիկներով և այլնով: Թե չէ ստեղ սաղս բոմժավարի ենք:

Էս արդեն զզվելի ա: :[
Բա քեզ թվում ա՝ տղերքինը զզվելի չի՞ :))

Ռուֆուս
31.05.2013, 01:43
Բյուր, ասա, թող մի քանի հատ գունավոր հիպստերական նեղ շալվար հետը բերի (ասենք կարմիր, կանաչ կամ դեղին), ստեղ վերջին մոդան էդ ա: Մեկ էլ ոչ մի հատ սև շոր կամ կոշիկ թող չբերի, ստեղ սև գույնը հարգի չէ :))

StrangeLittleGirl
31.05.2013, 01:43
Sagittarius, հիպստերներ ամեն տեղ էլ կան Եվրոպայում :)) Իսկ էդ քյառթերից հեչ չեմ տեսել:

StrangeLittleGirl
31.05.2013, 01:46
Բյուր, ասա, թող մի քանի հատ գունավոր հիպստերական նեղ շալվար հետը բերի (ասենք կարմիր, կանաչ կամ դեղին), ստեղ վերջին մոդան էդ ա: Մեկ էլ ոչ մի հատ սև շոր կամ կոշիկ թող չբերի, ստեղ սև գույնը հարգի չէ :))

Աաաաա, Ռուֆ, հիպստերական շալվար :D ես մեռա՜: Դու որ իրան տեսնես, դու էլ կմեռնես մենակ էն մտքից, որ ինքը կարող ա հիպստերական շալվար հագնի:

Սպասի նկարը դնեմ :))
Նստածն ա ինքը
55706

Sagittarius
31.05.2013, 01:49
Sagittarius, հիպստերներ ամեն տեղ էլ կան Եվրոպայում :)) Իսկ էդ քյառթերից հեչ չեմ տեսել:

էտ քո ասած հատ-հատ ժելեոտած մազերով, որ կան, ունքերը քաշա՞ծ են, շոկոլադնի զագարո՞վ են /մաշկի գույնը տենց չի, հատուկ թեն էղած են/, սպեցիֆիկ ժարգոնով են խոսու՞մ, աղմկո՞տ են, ուրեմն իրանք են: :))

Ռուֆուս
31.05.2013, 01:52
Բա քեզ թվում ա՝ տղերքինը զզվելի չի՞ :))

Բնավ, փայլուն օրինակ՝ Շինարարի դեպքում unibrow-ն բիրտ է (© Հայկօ) ու անսասան :))

StrangeLittleGirl
31.05.2013, 01:54
էտ քո ասած հատ-հատ ժելեոտած մազերով, որ կան, ունքերը քաշա՞ծ են, շոկոլադնի զագարո՞վ են /մաշկի գույնը տենց չի, հատուկ թեն էղած են/, սպեցիֆիկ ժարգոնով են խոսու՞մ, աղմկո՞տ են, ուրեմն իրանք են: :))

Լսի չէ է, ստեղ սաղ, հասկանու՞մ ես՝ բացարձակապես սաղ հոլանդացի տղաներն են ժելեոտած մազերով: Զագար-մագարով չեն: Ասում եմ՝ գերմանացիներին ու հոլանդացիներին տենց ենք տարբերում. եթե ժելեոտած չի, ուրեմն գերմանացի ա :))

Ruby Rue
02.06.2013, 01:30
100%, հլը նայի տարեկան քանի հոգու ա սպանում, քանիսին ա սարքում ինվալիդ, քանիսին ա նորմալ ինտերնետ չի տալիս/ աչքերս քարկապ ընգան/, բա լավ Աստվածը ը՞սենց կլինի :))

Ոնց եմ վատանում էս բառից: Ուղեղիս մեջի որդերը շարժվում են ամեն անգամ «ինվալիդ» բառը լսելիս: Ինվալիդ չի, հաշմանդամություն ունեցող անձ ա: Ու ընդհանրապես՝ հաշմանդամությունը պետք չի աստծո տված պատիժ ու մեռնելու հետ հավասար բան համարել:

Շինարար
02.06.2013, 01:43

Ռուբի ջան, հաշմանդամ նշանակում ա հաշմանդամություն ունեցող անձ, հաշմանդամությունը արդեն իսկ հաշմանդամից ա ածանցված: Տանել չեմ կարում էդ սուտի բաները: Եթե հաշմանդամ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, իսկ իրականում ըստ էության իրանք լրիվ նորմալ մարդիկ են, ուրեմն հաշմանդամ լինելն էլ Աստծու պատիժ կամ մեռնելու հավասար բան չենք համարում, ուրեմն էլ սուտի չենք փորձում շրջանցել էդ բառը, եսիմինչ ոլորապտույտ ձևերովբառ հնարել, հեռվից գալ` ավելորդ անգամ մարդկանց ներկայությամբ ընդգծելով, որ էն բառը, որը իրենց բնորոշում ա, վատ բառ ա ու չենք ուզում ասել, որ չնեղվեն: Ծիծաղելի տերմին ա, ահագին էլ սեմինարներ արվեցին չէ՞ էդ բառը մարդկանց սովորացնելու, շշրջանառության մեջ դնելու համար, ինչքան փող ծախսվեց մի ապուշ բանի համար, որ կարելի էր էն քո բողոքած թեքահարթակներ կառուցելու վրա ծախսել: Ես հայ եմ, հայ լինելը ինձ համար նորմալ ա ու ես ոչ թե հայություն ունեցող, հայությանը պատկանող մարդ եմ, այլ ուղղակի հայ եմ, ես ոչ թե արական սեռին պատկանող բանական արարած եմ, այլ տղամարդ եմ, ես ոչ թե Լոռւ տարածաշրջանի բնիկ եմ, այլ լոռեցի եմ և այդպես շարունակ:

Ruby Rue
02.06.2013, 01:51

Լավ, ենթադրենք «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը երկար է և կեղծ, բայց «ինվալիդ» բառն իրոք չափից դուրս վիրավորական է: Մեկին որ ասես անպիտան, անօգուտ, իրեն ո՞նց կզգա: Շատ ճնշող տերմին է...

Շինարար
02.06.2013, 01:56
Լավ, ենթադրենք «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը երկար է և կեղծ, բայց «ինվալիդ» բառն իրոք չափից դուրս վիրավորական է: Մեկին որ ասես անպիտան, անօգուտ, իրեն ո՞նց կզգա: Շատ ճնշող տերմին է...

Ուղղակի ռուսերեն ա, ընդամենը, ես հաշմանդամ մարդիկ եմ ճանաչում, որ մեծ հպարտությամբ ասում են` ես ինվալիդ մարդ` էս եմ արել, էն եմ արել: Եթե մենք կողքից բացասական երանգներ չներդնենք, սեմինարներ չանենք, քննարկումներ չանենք, իրանց մտքով չի էլ անցնի հատուկ էդ բառից նեղվել: Իհարկե, ոչ մեկն էլ երջանկությունից երկինք չի թռչում իրա հաշմանդամությամբ, բայց էդ ա, մարդիկ հարմարվում են, խնդիրը զուտ նրբերանգների, շեշտադրումների մեջ ա, նույն տոնով կարաս ասես հաշմանդամություն ունեցող անձ ու էլի մարդը վատ զգա: Ի միջի այլոց, սեմինարների նոր ալիք ա սպասվում, նոր տերմին են հնարել, հաշմանդամություն ունեցողն էլ են ուզում շրջանառությունից հանեն: ;)

Ruby Rue
02.06.2013, 02:05

Դե էդպես հիմնականում էն մարդիկ են ասում, ովքեր պատերազմի ժամանակ են հաշմանդամ դարձել ու հպարտությամբ են ասում, որովհետև իրենց հաշմանդամության մեջ պատմություն կա: Իսկ «ինվալիդ» բառի մեջ մարդիկ շատ են բացասական իմաստ դրել, երբ ասում են օրինակ՝ «Ես հո ինվալիդ չեմ, որ չաշխատեմ կամ չսովորեմ»: Մեջբերմանս մեջ էլ էր նմանատիպ իմաստով կիրառված:
Դրա համար էլ ինվալիդ բառն ինչ ձևով էլ ասվի, էդ բացասական ու հեգնական հնչերանգը միշտ ականջիս մեջ ա: Համ էլ՝ ինչքան քիչ ռուսական տերմիններ, էնքան լավ:
Նույն հաջողությամբ տարիներ առաջ «անդամալույծ» էին ասում, հիմա՝ «հաշմանդամ»: Որ վերցնես, երկուսն էլ նույն բանն են նշանակում, բայց դե առաջինը էլ կիրառելի չի:
Նոր տերմինի մասին դեռ չեմ լսել. հետաքրքիր է՝ ինչ կլինի:

Ներսես_AM
02.06.2013, 02:24

Նույն կերպ կարող էին ասել «Ես հո հաշմանդամ չեմ, որ չաշխատեմ կամ չսովորեմ»։ Հիմա ի՞նչ, «հաշմանդամ» բառն էլ դարձա՞վ վատ երանգների, բացասական իմաստով։ Ցանկացած բառ էլ, ցանկացած երանգով կարելի ա ասել։

Hda
02.06.2013, 09:33
Ուղղակի ռուսերեն ա, ընդամենը, ես հաշմանդամ մարդիկ եմ ճանաչում, որ մեծ հպարտությամբ ասում են` ես ինվալիդ մարդ` էս եմ արել, էն եմ արել: Եթե մենք կողքից բացասական երանգներ չներդնենք, սեմինարներ չանենք, քննարկումներ չանենք, իրանց մտքով չի էլ անցնի հատուկ էդ բառից նեղվել: Իհարկե, ոչ մեկն էլ երջանկությունից երկինք չի թռչում իրա հաշմանդամությամբ, բայց էդ ա, մարդիկ հարմարվում են, խնդիրը զուտ նրբերանգների, շեշտադրումների մեջ ա, նույն տոնով կարաս ասես հաշմանդամություն ունեցող անձ ու էլի մարդը վատ զգա: Ի միջի այլոց, սեմինարների նոր ալիք ա սպասվում, նոր տերմին են հնարել, հաշմանդամություն ունեցողն էլ են ուզում շրջանառությունից հանեն: ;)

ռուսերեն՞՞՞՞՞ ;)
invalid valid-ի ժխտական ձևն ա, իսկ հաշմանդամ դա handicap-ն ա

Շինարար
02.06.2013, 10:14
ռուսերեն՞՞՞՞՞ ;)
invalid valid-ի ժխտական ձևն ա, իսկ հաշմանդամ դա handicap-ն աԴե մեզ ռուսերենից ա անցել, բայց, լավ, հաշվի առնելով բառացի թարգմանությունը ու էն, որ հայերեն չի, հաշտվում եմ: Ի վերջո, եկեք հայերեն խոսանք:

Անվերնագիր
02.06.2013, 10:34
Ոնց եմ վատանում էս բառից: Ուղեղիս մեջի որդերը շարժվում են ամեն անգամ «ինվալիդ» բառը լսելիս: Ինվալիդ չի, հաշմանդամություն ունեցող անձ ա: Ու ընդհանրապես՝ հաշմանդամությունը պետք չի աստծո տված պատիժ ու մեռնելու հետ հավասար բան համարել:
Ռուբի ջան էտ նույն ա, ոնց որ ես ասեմ տկլոր բառը ինձ չի դզում, խնդրում եմ տկլորներին մերկ ասեք: Տարբերությունը ո՞րն ա: էս ամեն ինչը /ինվալիդ,հաշմանդամ/ վիրավորական կարա հնչի մենակ բառերը արտասանելուց այիսնքն՝ ինչպես կասեր պապս ««հո կա եզա խրտնացնում, հո կա եզ ա կանգնացնում:
Իսկ ինչ վերաբերվում ա նրան, որ հաշմանդամությունը աստծո կողմից տրված պատիժ ա կամ խրախուսանք, ապա իմ գրառման մեջ դրա մասին խոսք ընդհանրապես չի գնացել ;)

StrangeLittleGirl
06.06.2013, 15:42
Ռիփի անկապ օրագրում դրած գրառումն էի ուզում մեջբերել, էն էլ ճամփեքին կորցրի: Ինչևէ, դրա մասին եմ ուզում խոսել :))

Ասում եմ՝ հատուկ են տենց անում, որ հունիսի մինուսները մի կերպ արդարացնեն, ասեն՝ դեռ գարուն ա: Համ էլ ի՞նչ ես ուզում, էդ խելառները մեզ ամառային արձակուրդ սեպտեմբերին են տալիս: Բայց Սոնյային ճիշտը ասել ես, չէ՞, հանկարծ անտեղյակ չմեծանա :))

One_Way_Ticket
06.06.2013, 16:03
ռուսերեն՞՞՞՞՞ ;)
invalid valid-ի ժխտական ձևն ա, իսկ հաշմանդամ դա handicap-ն ա
Անգլերեն ընդունված տերմինը disabled-ն է, handicap երբեք չեմ լսել։

StrangeLittleGirl
06.06.2013, 16:27
Անգլերեն ընդունված տերմինը disabled-ն է, handicap երբեք չեմ լսել։

Որովհետև դա այլևս ընդուված չի:

Ռուֆուս
06.06.2013, 18:04
Ռիփի անկապ օրագրում դրած գրառումն էի ուզում մեջբերել, էն էլ ճամփեքին կորցրի: Ինչևէ, դրա մասին եմ ուզում խոսել :))

Ասում եմ՝ հատուկ են տենց անում, որ հունիսի մինուսները մի կերպ արդարացնեն, ասեն՝ դեռ գարուն ա: Համ էլ ի՞նչ ես ուզում, էդ խելառները մեզ ամառային արձակուրդ սեպտեմբերին են տալիս: Բայց Սոնյային ճիշտը ասել ես, չէ՞, հանկարծ անտեղյակ չմեծանա :))

Մինչև վերջերս ես էլ գիտեի, թե ամբողջ աշխարհում տարվա եղանակները ամսի մեկից են սկսվում :)) Նոր էլ վիկին քրքրելուց պարզեցի, որ Իռլանդիայում պաշտոնապես ամառը մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ա: Գժանոց :{

StrangeLittleGirl
06.06.2013, 18:23
Մինչև վերջերս ես էլ գիտեի, թե ամբողջ աշխարհում տարվա եղանակները ամսի մեկից են սկսվում :)) Նոր էլ վիկին քրքրելուց պարզեցի, որ Իռլանդիայում պաշտոնապես ամառը մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ա: Գժանոց :{

Յա, օրինակ Նոր Զելանդիայում ամառը դեկտեմբերից ա :))

Ռուֆուս
06.06.2013, 18:29
Յա, օրինակ Նոր Զելանդիայում ամառը դեկտեմբերից ա :))

Ես հյուսիսային կիսագնդի հետ եմ :)

Տրիբուն
06.06.2013, 18:56
Անգլերեն ընդունված տերմինը disabled-ն է, handicap երբեք չեմ լսել։

Նույնիսկ disabled-ը հիմա politically correct չի: Պիտի ասես person with disability կամ with limited ability:

Նույնիսկ աղքատ երկրներին ծիպա ճիշտ չի ասել poor, պետք ա ասել low income country: Բայց էս սաղ ֆուֆլոյա, because if the country is poor you call it motherfucking poor :)

Ուլուանա
06.06.2013, 22:26
Նույնիսկ disabled-ը հիմա politically correct չի: Պիտի ասես person with disability կամ with limited ability:
Ընդհանուր առմամբ տենց ա, բայց որոշ դեպքերում disabled–ն էլ կարող ա օգտագործվել։ Օրինակ, մեզ մոտ ավտոբուսների գլխամասում գտնվող նստատեղերի վրա գրված ա. "Would you please give this seat to the elderly and disabled"։

Նույնիսկ աղքատ երկրներին ծիպա ճիշտ չի ասել poor, պետք ա ասել low income country: Բայց էս սաղ ֆուֆլոյա, because if the country is poor you call it motherfucking poor :)
Հա, ամերիկացիները սիրում են իրերն իրանց անուններով չկոչել, աբսուրդի հասնող մեղմասացներ են։ Ի դեպ, էդ նույն շարքից. չաղերին էլ կոռեկտ չի fat անվանելը, big են ասում կամ overweight (ծանրաքաշ) :)), էլի մի շարք աբսուրդ բառեր կան չաղի փոխարեն ասելու։

Ռուֆուս
06.06.2013, 22:40

Խոսքի horizontally challenged, չէ՞ :))

StrangeLittleGirl
07.06.2013, 01:42
Ես հյուսիսային կիսագնդի հետ եմ :)
Ինչի հարավայինն աշխարհ չի՞ :))

Նույնիսկ disabled-ը հիմա politically correct չի: Պիտի ասես person with disability կամ with limited ability:

Նույնիսկ աղքատ երկրներին ծիպա ճիշտ չի ասել poor, պետք ա ասել low income country: Բայց էս սաղ ֆուֆլոյա, because if the country is poor you call it motherfucking poor :)
Ուֆ, էլ մի ասա է: Իրանք զզվցրին իրանց տուֆտա արտահայտություններով: Հիմա էլ չի կարելի ասել aphasic speaker, պիտի ասես speakers with aphasia, չի կարելի ասել subjects կամ patients, պիտի ասես participants: Գժվել կարելի ա:

Ընդհանուր առմամբ տենց ա, բայց որոշ դեպքերում disabled–ն էլ կարող ա օգտագործվել։ Օրինակ, մեզ մոտ ավտոբուսների գլխամասում գտնվող նստատեղերի վրա գրված ա. "Would you please give this seat to the elderly and disabled"։

Հա, ամերիկացիները սիրում են իրերն իրանց անուններով չկոչել, աբսուրդի հասնող մեղմասացներ են։ Ի դեպ, էդ նույն շարքից. չաղերին էլ կոռեկտ չի fat անվանելը, big են ասում կամ overweight (ծանրաքաշ) :)), էլի մի շարք աբսուրդ բառեր կան չաղի փոխարեն ասելու։
Բայց overweight-ը բժշկական տերմին ա :)) դրանից ծանրն էլ կա՝ obese, չնայած վստահ եմ, որ դրա համապատասխան politically correct ձևն էլ հորինած կլինեն, որովհետև obese-ը բավական վիրավորական ա հնչում :)) ասենք, կարող ա ասեն people with high BMI :))

Տրիբուն
07.06.2013, 14:07
Խոսքի horizontally challenged, չէ՞ :))

կամ gravitationally challenged :D