PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 [16] 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

Ուլուանա
19.11.2012, 17:46
Ժողովուրդ, թեմա ունեինք, է՞, «Ակումբային նոստալգիա» թե ինչ… Ավելի ճիշտ չէ՞ր լինի էս վերջին գրառումներն էնտեղ անել:
Ուղղակի էս թեմայում ամեն ինչ իրար գլխի լցրած է, այնինչ իրականում ահագին գրառումներ կարող էին համապատասխան թեմաներում արվել: Մարդ կա, ում թեման հետաքրքրում է, մտնում է մի բան կարդալու, տեսնում է մի 2 գրառում, ափսոսանքով դուրս գալիս, այն դեպքում, երբ էստեղ ահագին հավես գրառումներ կան իր ուզած թեմայով: Մեկը ես կուզեի, որ այս գրառումներն էլ էդ թեմայում լինեին, որ նոստալգիայի հաջորդ ալիքի դեպքում մտնեմ էնտեղ ու կարդամ: Թե չէ էս թեմայում, հնարավոր է, օրերով կփնտրեմ ու չեմ գտնի:
Ան, ես էլ երեկ մտածում էի՝ կարելի ա մի հատ թեմա բացել՝ «Ակումբային նոստալգիա» անունով, ու էս բոլոր գրառումներն էնտեղ անել :D։ Ու որոշեցի, որ, այ, վաղը անպայման կբացեմ էդ թեման :D։ Հիշողություն չի մնացել, այ մարդ, էս ի՞նչ վիճակ ա...
Հեսա կտեղափոխեմ որոշ գրառումներ։

Ambrosine
19.11.2012, 19:28
Ժող, լիքը մարդու ստեղ խղճում եմ, էս ինչ մեղք եք դուք, էս ո՞նց եք տառապում։ Ո՞վ ա ձեզ ստիպում հատուկ շորեր առնել հարսանիքների համար, ախր դուք բոլորից ազատ, բոլորից նորաոճ, բոլորից առաջ մտածող եք, գրողը տանի։ Ձեր միջոցները վատնում եք ինչ որ շորեր եք առնում, որ չեք էլ հագնում, դուք տառապում եք ուղղակի։ Հարյուր տարի ուշ ծնվեիք էլի, ո՞ւր էիք շտապում։ Սենց նայում ես, սաղ սենց թույն դեմքեր են. ապե դե ես քերծված ոտով էի ախպորս հարսանիքին, դե ես ջարդած ոտով էի, բա ես արա, ես վափշե ողնաշարս թողել էի տունը, մենակ ոտերս ու գլուխս վերցրել գնացել էի հարսանիք։ Բայց որ նայում եմ, նույն Չուկի հարսանիքին, տեսադաշտում հիմնականում գոնե դասական շալվար ու սառոչկաներ եմ տեսնում։ Ցույց տվեք ինձ ակումբցիներից մի հարսանիք, որտեղ ձեր նման դեմքեր են` ճղած ջինսերով, ու հարսանիքի մասնակիցները տենց «թույն դեմքեր են»:D Որտև ես` նվաստս, ձեր նման «թույն դեմք» չեմ, ինչի համար հպարտ եմ իհարկե, ու ես հարսանիք գնալուց հագնվում եմ կոկիկ, կարողա դա ձեր համար նորմալ չի, որտև դե դուք 100 տարի առաջ եք, այսպես ասած` ժամանակավրեպ եք, իսկ ես սովորական մահկանացու եմ, ով կարծում ա, որ հարսանիքը մի իրադարձություն ա, որտեղ իհարկե պետք ա ուրախանալ, բայց և պետք ա գեղեցիկ երևալ, որտև դա պռոստը լոքշից տղեքով հավաքվել ու փաբ գնալ խմելուց տարբերվում ա իրադարձության հատուկ ու եզակի լինելով գոնե։ Ու էդ օրվա մթնոլորտը, միջավայրը, ինչի չէ նաև էդ օրվանից որպես հուշ մնացած լուսանկարներն ինչ որ ձևով պետքա տարբերվեն ամեն օր փաբում կամ բարում, կարաոկեում կամ սաունայում անցկացրած օրերից։ Ու չեմ կարում հասկանամ, թե ինչի՞ եք դուք` ժամանակից կիլոմետրերով առաջ լինելով, տենց անձնազոհության գնում, առնում ինչ որ շորեր, որոնք չեք էլ հագնում, կամ քսան տարվա մեջ երկու անգամ եք հագնում։ Ախպեր, բա մի առեք, որ ճղած ջինսով հարսանիք գնալն ա ձեզ դզում, դրանով գնացեք, ո՞վ ա ձեզ ստիպում անիմաստ գնումներ կատարել։ Օրինակ ինձ եթե ինչ որ մեկն ասի` ապե իմ հարսանիքին պետքա ճղած ջինսով գաս, կամ եթե ես իմանամ, որ էդ մարդու հարսանիքին պետքա մենակ ճղած ջինսով գնալ, ու ինձ դա դուր չգա, ես հաստատ էդ հարսանիքին գնալու խաթր ստիպված չեմ գնա ճղած ջինս առնեմ։ Չեմ գնա էդ հարսանիքին։ Եթե դա ինձ չի դզում, ես կարամ ասեմ` չի դզում, չեմ գալիս, բայց ոչ թե ճղած ջինս առնեմ ու քսան տարին մեկ հագնեմ։
Կարճ ասած` չի դզում, բա մի արեք, ո՞վ ա ստիպում։ Մի արեք ու ասեք, թե ինչի չեք անում։

Կուկի մտքի հետ համաձայն եմ (հեգնական պահերը հանած :))):
Հարսանիքը ինչ-որ բանով իրոք պետք է տարբերվի: Ինչքան էլ մարդ հեռու բարեկամի կամ գրեթե անծանոթ մարդու հարսանիքի գնա, պետք է ներկայանալի տեսք ունենա: Աղջկա դեպքում էլ դա չի նշանակում տգեղության սրահներով անցնելը, մեջքը բաց երեկոյան կոչված զգեստ կրելը, դա նշանակում է համեստ շրջազգեստ հագնելը, կամ էլ դասական ոճի կոստյում: Կարճ ասած` դա բուֆետ գնալու պես մի բան չէ: Ու այս խնդիրը կարելի է շրջանցել հրավիրատոմսի վրա ցանկալի հագուստի տեսակը նշելու միջոցով:

boooooooom
19.11.2012, 21:59

Եթե միայն մեջքով սահմանափակվի, վատ չի նայվի :think : Նայած, թե ինչ տիպի հարսանիք է: Հիմա հարսանիքներ կան, որ ակումբային երաժշտության տակ են անցնում. ինձ թվում է, որ դասական կոստյումով ծիծաղելի կլինի DJ-ի նվագածի տակ պարելը: /Չնայած հարսի շորով էլ չեմ պատկերացնում/

Ambrosine
19.11.2012, 22:03
Եթե միայն մեջքով սահմանափակվի, վատ չի նայվի :think : Նայած, թե ինչ տիպի հարսանիք է: Հիմա հարսանիքներ կան, որ ակումբային երաժշտության տակ են անցնում. ինձ թվում է, որ դասական կոստյումով ծիծաղելի կլինի DJ-ի նվագածի տակ պարելը:
:))

Դրա համար էլ նշել եմ, որ սա կարելի է կարգավորել` հագուստի նախընտրելի տեսակը նախապես նշելով :)

boooooooom
19.11.2012, 22:14
:))

Դրա համար էլ նշել եմ, որ սա կարելի է կարգավորել` հագուստի նախընտրելի տեսակը նախապես նշելով :)

Ես չէի գնա մի հարսանիք, որտեղ ինձ կհրավիրեին միայն այն պայմանով, որ ես պետք է իրենց նախընտրած հագուստը հագնեմ: Միգուցէ կենացն էլ մի թղթի կտորի վրա գրեն տան, հետն էլ ասեն, թե ինչ առոգանությամբ պետք է այն արտասանեմ? Չեղավ:

Kuk
20.11.2012, 01:00

Կարդացիր ու ցանկալի բառը չտեսա՞ր, թե՞ տեսար, բայց չտեսնելու տվիր։ Թե՞ կարդացիր, տեսար, չտեսնելու տալու միտք էլ չկար, ուղղակի չգիտես, որ ցանկալին պայման չի։ Հետաքրքիր ա, ուղղակի. սա ո՞ր դեպքն ա:'

boooooooom
20.11.2012, 01:28
Կարդացիր ու ցանկալի բառը չտեսա՞ր, թե՞ տեսար, բայց չտեսնելու տվիր։ Թե՞ կարդացիր, տեսար, չտեսնելու տալու միտք էլ չկար, ուղղակի չգիտես, որ ցանկալին պայման չի։ Հետաքրքիր ա, ուղղակի. սա ո՞ր դեպքն ա:'

Կարդացի, տեսա ցանկալի բառը. այն ինձ համար պայմանին շատ մոտ է: Ոչ ցանկալի հագուստով մարդը համարյա ոչ ցանկալի մարդ է, էն էլ նենց մարդու հարսանիքին, որ հյուրերի հագուստին այն չափ ուշադրություն է դարձնում, որ հրավիրատոմսում նշում է այդ մասին: Նման մարդիկ անգամ իրենց հարազատին կարող են չհրավիրել, որոհետեվ նա կարող է գալ ռուսական արտադրության որևէ մեքենայով: Իսկ մեկին, որին հազիվ մի երկու անգամ բարևել են, կհրավիրեն գեղեցիկ մեքենայի համար:

Kuk
20.11.2012, 01:41

Կարողա մեկը իր հարսանիքը ծովափում ա անում, ու նշում ա` ցանկալի ա` լողազգեստով ներկայանաք։ Որտև կարա ծովափում հարսանիք լինի, որտեղ ներկայանան խոսքի կոստերով։ Ես օրինակ կուզեի տենց հարսանիքի ներկա լինեի. ծովափում սաղ թեթև գունավոր կոստերով. շատ թույն կլնի։ Իսկ ոչ ցանկալի հագուստով մարդը ոչ ցանկալի չի, ամեն դեպքում, ոչ բոլորի համար ա ոչ ցանկալի. եթե քո համար ոչ ցանկալի հագուստով մարդը ոչ ցանկալի ա, եթե դու մարդու ցանկալի լինելը դատում ես նրա հագուստի` քեզ համար ցանկալի լինել կամ չլինելով, դա քո մոտեցումն ա, բայց դա չի նշանակում, որ բոլորն են մարդու ցանկալի լինելը դատում նրա հագուստի ցանկալի լինելով։

Իմ ընկերոջ հագուստը կարա ինձ մի այլ կարգի դուր չգա, միևնույն ժամանակ ինձ մի այլ կարգի դուր գա նրա հետ խոսելը, զրուցելը, խմելը, ուրախանալը, ժամանակ անցկացնելը, շփվելը և այլն։ Ի՞նչ հագուստի մասին ա խոսքը, ի՞նչ կապ ունի հագուստի ցանկալի լինելը մարդու ցանկալի լինելու հետ։ Էս ինչ իրարից հեռու, իրար հետ անհամեմատելի արժեքներ եք բերում իրար կողք դնում ու սկսում համեմատել։ Մարդուն հագուստի հետ ե՞ք համեմատում։ Այ քեզ նորամուծություն, նոր մտածելակերպ ու էլ չգիտեմ թե նոր ինչ..

Kuk
20.11.2012, 01:50
Մարդը գրում ա` ոչ ցանկալի հագուստով մարդը ոչ ցանկալի մարդ ա.. էս որ աբսուրդ ա, էդ մի կողմ։ էդ գրածը լայքում ա մարդ։ էս էլ ա աբսուրդ, էս էլ մի կողմ։ Բայց ամենամեծ աբսուրդն էն ա, որ էդ լայքողը պնդում ա, որ իր համար հագուստը կապ չունի:D Էս արդեն ոչ աբսուրդ ա, ոչ էլ զավեշտ, էս ուրիշ բան ա, շա՛տ ուրիշ:D

boooooooom
20.11.2012, 02:08
Իսկ ոչ ցանկալի հագուստով մարդը ոչ ցանկալի չի, ամեն դեպքում, ոչ բոլորի համար ա ոչ ցանկալի.

Փաստորեն կան նման մարդիկ, ու չի բացառվում որ հենց հրավիրողները լինեն

եթե քո համար ոչ ցանկալի հագուստով մարդը ոչ ցանկալի ա

Ինձ համար, ընդհակառակը, հագուստի մեջի մարդնա կարևոր: Ուշադիր կարդա գրածս: Ես գրել եմ ոչ ցանկալի է ոմն հրավիրողի համար, որը անգամ հրավիրատոմսում նշում է հագուստի տեսակը: Իսկ ես հրավիրվածների մեջ եմ ու հնարավոր է չգնամ / իհարկե ծայրահեղությունները բացառում ենք, օր. յուղոտ բանվորական սպեցովկայով իհարկե հարսանիք չեն գնում/

Kuk
20.11.2012, 02:19
Փաստորեն կան նման մարդիկ, ու չի բացառվում որ հենց հրավիրողները լինեն

Ինձ համար, ընդհակառակը, հագուստի մեջի մարդնա կարևոր: Ուշադիր կարդա գրածս: Ես գրել եմ ոչ ցանկալի է ոմն հրավիրողի համար, որը անգամ հրավիրատոմսում նշում է հագուստի տեսակը: Իսկ ես հրավիրվածների մեջ եմ ու հնարավոր է չգնամ / իհարկե ծայրահեղությունները բացառում ենք, օր. յուղոտ բանվորական սպեցովկայով իհարկե հարսանիք չեն գնում/

Դու էլ իմ գրածները սրանից հետո մի ոտի վրա կանգնած կկարդաս։ էս քեզ չափավոր մնալու համար։
Իսկ էն, որ ցանկալին ու պարտադիրը իրարից ահագին տարբերվում են ու չտարբերողները հաստատ հասկանալու հետ խնդիրներ ունեն, էդ իմ համար գոնե փաստ ա։ Սովետական ավտոն ու լավ բարեկամին չհրավիրելն էլ լրիվ այլ թեմա ա, տենց կարելի ա թեմային գիտություն ու քաղաքականություն էլ խառնել, երգ երաժշտությւոն էլ խառնել ու թեման վերածել խառնաշփոթի։ Ես կոնկրետ բան էի գրել` ցանկալին այլ ա, պայմանը, պարտադրելը այլ ա։
ՄԱրդուն ծնունդ կամ հարսանիք են հրավիրում, ասում են` ցանկալի ա կնոջդ կամ ընկերուհուդ կամ նշանածիդ հետ գաս։ Հիմա որ խորանաս, կարա էս ցանկալին ոչ միայն պայման չլինի, այլ ընդհակառակը, կարողա մարդը ուզում ա, որ տվյալ հյուրը մենակ գա, բայց քաղաքավարությունից ելնելով ասում ա` ցանկալի ա` կնոջդ հետ։ Նենց որ, քո սածի նման սովետական մեքենա, հին լվացքի մեքենա, փչացած սառնարան որ խառնենք թեմային, մեկա` թեմայի իմաստը չենք փոխելու, իզուր ա. մեկա` ցանկալին ու պարտադիրը չեն դառնալու հոմանիշներ։ Հիմա հասկացա՞ր, թե ով պետքա ուշադիր կարդա, և ով իրան կոռեկտ պահի ու ուշադիր կարդալու մասին հայտարարություններով հանդես չգա։

boooooooom
20.11.2012, 02:42
Դու էլ իմ գրածները սրանից հետո մի ոտի վրա կանգնած կկարդաս։ էս քեզ չափավոր մնալու համար։
Իսկ էն, որ ցանկալին ու պարտադիրը իրարից ահագին տարբերվում են ու չտարբերողները հաստատ հասկանալու հետ խնդիրներ ունեն, էդ իմ համար գոնե փաստ ա։

Բա արժե? Անգամ, եթե ես հասկանալու հետ խնդիրներ ունեմ / իսկ ես իրոք բաներ կա, որ չեմ հասկանում/, չարժե էդ տոնին անցնել: Ես ընդամենը քեզ իմ արշինով չափեցի ու ինձ թվաց, որ դու լավ չես հասկացել գրածս: Ներողություն եմ խնդրում, որ չեմ տարբերում ցանկալին և պարտադիրը, և որ այդ չափ քեզ բարկացրեցի ու ժամանակիցդ խլեցի: Հաջողություն

Արէա
20.11.2012, 09:04
Մեկը ինձ հարսանիք կանչի, ու ասի. բայց լավ կլնի կոստով գաս էլի ախպերս: Կասեմ. բարի բախտ քեզ ընգեր ես կոստ չունեմ, ունենայի էլ զապրինցիպ չէի հագնի ու չէի գա, կոստավորներով հարսանիք արեք, ես հո քո հարսանիքի դեկորներից չեմ՝ ոնց ուզես ձևավորես:

Rammstein
20.11.2012, 13:06
Հազարերորդ գրառումս որոշել էի լավ ու բարի առիթով օգտագործել: Սմոքիից լավ ու բարի երևույթ Ակումբում չկա, ուրեմն ամենալավ ու բարի առիթը սա է:

Քանի հնարավոր ա, կարաս ինչքան ուզես 1000-րդ գրառում անես, Արէա ջան, «Ժամանց» բաժնում գրառումների հաշվիչը անջատած ա: :))

Արէա
20.11.2012, 13:27
Քանի հնարավոր ա, կարաս ինչքան ուզես 1000-րդ գրառում անես, Արէա ջան, «Ժամանց» բաժնում գրառումների հաշվիչը անջատած ա: :))

Ես էլ ասում եմ խայտառակ եղա: Ախր հաստատ հիշում եմ, որ նախորդը 999 էր :))

Հ.Գ. էէէէէ, փաստորեն էս դառավ հազարերորդս :(

Ambrosine
20.11.2012, 14:14
Կուկ, փաստորեն, մենք կոստյումավորներ հայտարարվեցինք :)):

Ժող, ինչի՞ եք ամեն ինչ ծայրահեղացնում: Էնպես կուզեմ ձեր հարսանիքների նկարները տեսնեմ, լրիվ լուրջ :): Կարո՞ղ ա ես լրիվ ուրիշ քաղաքում կամ երկրում եմ ապրում, որտեղ հարսանիքներին իմ աչքով եմ տեսել, որ ընդունված է կոստյումը :': Մի՞թե կոստյումը միայն փեսայի համար է: Բա որ դուք դիվանագետ լինեիք ու պարտադրված ամեն ընդունելության ներկայանայիք սմոքինգով կամ ֆրակով, ու յուրաքանչյուր տեսակի ընդունելության կրեիք արդեն որոշված (խորհուրդ տրված) հագուստ: Էդ դեպքում ոչ թե հրավիրողն է վիրավորում հրավիրվողին, որ նշում է ցանկալի հագուստի տեսակը, այլ` հրավիրվողը հրավիրողին, որ չի հարգել նրա խնդրանքը: Հասկանալի է, որ մենք դիվանագետներ չենք, բայց դա ընդունված ու ամենևին վիրավորական քայլ չէ: Յուրաքանչյուր միջավայր իր նորմերն է թելադրում: Անկեղծ ասած` իմ համար սովորական աշխատանքային հագուստն էլ կոստյումն է, բայց եթե հաշվի առնենք, որ ջինսն է շատերի համար առօրյա հագուստը, դա չպետք է ենթադրի, որ ամեն տեղ կարելի է գնալ ջինսով: Ու եթե ձեր աշխատանքը ձեզ թույլատրում է շրջանցել կոստյումը, ի՞նչ ասեմ, ուրեմն ճիշտ եք ընտրել ձեր աշխատանքը:

Կարծում եմ, որ մեկ օր կոստյումով մնալը ճակատագրական հետևանքներ չի թողնի, եթե անգամ անտանելի անհարմար է: Կոստյումը հագուստի տեսակ է, այն ամոթ չի կրելը: Հասկանում եմ, որ մեր երկրում հագուստի այդ տեսակը հիմնական կրողները արժեզրկել են դա, բայց դե :)):

ivy
20.11.2012, 16:46
Կանանց էս հիմիկվա մոդայիկ սանրվածքները որ տեսնում եմ, հասկանում եմ, որ էն ֆիլմերում պատկերվող ապագան, երբ մարդիկ ուրիշ տեսք ու հագուկապ են ունենալու, արդեն սկսվել է:
Ինչ հավե՜ս է, մենք արդեն ապագայում ենք: :))

Ու միայն շոուբիզնեսի մարդկանց մոտ չի տենդենցը, էստեղ փողոցում էլ արդեն շատ կտեսնես էլեգանտ կանանց՝ կիսաթրաշած գլուխներով:
Հետաքրքրիր է նայվում::)

Տեսնես Հայաստա՞ն էլ կգա էդ «կանանց կիսաթրաշ գլուխների» մոդան: :))

http://i46.tinypic.com/2el5rur.jpg http://i45.tinypic.com/20qyjiv.jpg

Artgeo
20.11.2012, 17:50
Հայաստանում դեռ ոտքա, թևատակա և այլնաթրաշության տենդենցներին ենք սպասում...

Վահե-91
20.11.2012, 18:00
Հայաստանում դեռ ոտքա, թևատակա և այլնաթրաշության տենդենցներին ենք սպասում...
տղամարդկանց, թե՞ կանանց նկատի ունես :think

Kuk
20.11.2012, 19:47
Կուկ, փաստորեն, մենք կոստյումավորներ հայտարարվեցինք :)):

Ժող, ինչի՞ եք ամեն ինչ ծայրահեղացնում: Էնպես կուզեմ ձեր հարսանիքների նկարները տեսնեմ, լրիվ լուրջ :): Կարո՞ղ ա ես լրիվ ուրիշ քաղաքում կամ երկրում եմ ապրում, որտեղ հարսանիքներին իմ աչքով եմ տեսել, որ ընդունված է կոստյումը :': Մի՞թե կոստյումը միայն փեսայի համար է: Բա որ դուք դիվանագետ լինեիք ու պարտադրված ամեն ընդունելության ներկայանայիք սմոքինգով կամ ֆրակով, ու յուրաքանչյուր տեսակի ընդունելության կրեիք արդեն որոշված (խորհուրդ տրված) հագուստ: Էդ դեպքում ոչ թե հրավիրողն է վիրավորում հրավիրվողին, որ նշում է ցանկալի հագուստի տեսակը, այլ` հրավիրվողը հրավիրողին, որ չի հարգել նրա խնդրանքը: Հասկանալի է, որ մենք դիվանագետներ չենք, բայց դա ընդունված ու ամենևին վիրավորական քայլ չէ: Յուրաքանչյուր միջավայր իր նորմերն է թելադրում: Անկեղծ ասած` իմ համար սովորական աշխատանքային հագուստն էլ կոստյումն է, բայց եթե հաշվի առնենք, որ ջինսն է շատերի համար առօրյա հագուստը, դա չպետք է ենթադրի, որ ամեն տեղ կարելի է գնալ ջինսով: Ու եթե ձեր աշխատանքը ձեզ թույլատրում է շրջանցել կոստյումը, ի՞նչ ասեմ, ուրեմն ճիշտ եք ընտրել ձեր աշխատանքը:

Կարծում եմ, որ մեկ օր կոստյումով մնալը ճակատագրական հետևանքներ չի թողնի, եթե անգամ անտանելի անհարմար է: Կոստյումը հագուստի տեսակ է, այն ամոթ չի կրելը: Հասկանում եմ, որ մեր երկրում հագուստի այդ տեսակը հիմնական կրողները արժեզրկել են դա, բայց դե :)):

Կոստյումավորը ո՞րն ա, հին ենք, Աստ ջան, շատ հին ենք։ Դու էլ դրել դիվանագետներից ես խոսում։ Հիմա դեսպանները եթե ճղած ջինս ու գոթական (էս բառը անընդհատ սխալ եմ գրում:D) մայկա չեն հագնում, իրանց հարգող ու գնահատող չի լինում:)) Իսկ հարսանիքներին պետքա տոնական տեսք ունենալ, էդ ճղած ջինսի ու վերոնշյալ մայկից բացի պետքա նաև ջինսի վրայից հագնել կարմիր տռուսիիկ:D Շատ սիրուն ա նայվում, ու կարևորը որ դու հագել ես քո ուզած շորը, դա քեզ հարմար ա, քեզ դզում ա, դու բոլորից մոտ մեկ դար առաջ ես, ում չի դզում, թող չնայի, հետամնաց ա ինքը:D Ամառը, ինչպես գիտենք, շատ հարմար ա շոռտեր հագնելը, որ միքիչ էլ քամի ա անում, սկվազնյակ ա լինում, հետույքը հովանում ա, հարսանիքի ժամանակ էլ դե ալկոհոլ ես խմում, տաքանում ես, տհաճ կլինի, եթե էդ սկվազնյակը չշոյի համապատասխան մարմնամասերը, նենց որ, միայն ու միայն շոռտ, հատկապես հարսանիքի ժամանակ։ Իսկ եթե էդ հագուստը դուր չի գալիս հրավրողին, ուրեմն հագուստը կրողն էլ իրան դուր չի գալիս, ասեմ ավելին` նույնիսկ հագուստը կրողի յուղը վրեն Մոսկվիչը նրան դուր չի գա, որքան էլ տարօրինակ ա։ Նենց որ տենց քոսոտ հարսանիքներին պետք էլ չի գնալ, թող կարոտ մնան ջինսի ծակերին ու կարմիր տռուսիկին, գրողը տանի դրանց։

ivy
20.11.2012, 20:26
Հայաստանում դեռ ոտքա, թևատակա և այլնաթրաշության տենդենցներին ենք սպասում...

Արթ, դու էլ հո չասեցիր, ինչի Հայաստանում կանայք մազոտ ոտքերով ու թևատակերով են ման գալի՞ս, ես որ տենց բան չեմ նկատել, իսկ այ Արևմուտքում շատերն են, որ թևերի տակը չեն մաքրում ու ոչ էլ մտածում են դա կոծկել. չեմ կարծում, թե Հայաստանում էլ են կանայք նույնն անում :))

http://i50.tinypic.com/33m4r34.jpg

StrangeLittleGirl
21.11.2012, 00:21
Ռիփ, բայց իմ ներվերի վրա նենց ազդում ա էդ սանրվածքը: Ի դեպ, վախտին մի հատ Սյուզի կար Երևանում: Հայտնի լեզբի էր: Այ ինքը տենց երկար պոչով թրաշած էր ման գալիս: Ես էլ մի մատ էրեխա, որ տեսնում էի, վախենում էի:

Գալաթեա
21.11.2012, 16:00
Արթ, դու էլ հո չասեցիր, ինչի Հայաստանում կանայք մազոտ ոտքերով ու թևատակերով են ման գալի՞ս, ես որ տենց բան չեմ նկատել, իսկ այ Արևմուտքում շատերն են, որ թևերի տակը չեն մաքրում ու ոչ էլ մտածում են դա կոծկել. չեմ կարծում, թե Հայաստանում էլ են կանայք նույնն անում :))

http://i50.tinypic.com/33m4r34.jpg

Էս Ջուլիկն ա՞ Ռոբերթս, Այվ:

ivy
21.11.2012, 19:00
Էս Ջուլիկն ա՞ Ռոբերթս, Այվ:

Հա, Գալ, ինքն ա, Դրյու Բերիմորն էլ ունի էդպիսի նկարներ ու հայտնիներից էլի ոմանք:

CactuSoul
22.11.2012, 21:45
Չգիտեմ՝ միջավայրից էր կախված, թե ինչից, էն ժամանակ առանձնապես լավ կարծիք չունեի իրա մասին: .... Էն ժամանակ կարծում էի՝ մակերեսային, տափակ աղջիկ է....
Իսկ ես գիտեմ :)) Որովհետև դու Ալանիս ու Թորի էիր լսում փոքրուց, իսկ ես օրական առնվազն մի անգամ BackStreet Boys էի պատվիրում :)) Բայց ես մեղք չունեմ, ուղղակի էդ երգը տանը չունեի, իսկ չլսել չէի կարող, կմեռնեի :D Համ էլ ես էն ժամանակ J.J. էի :D Ա՜, ջահելությունս :D Չգիտեմ՝ ես քո փոխարեն ոնց կվերաբերվեի ինձ, բայց քո կարծիքը սրտանց հասկանում եմ :))

Հ.Գ.
Ի միջի այլոց, Coldplay-ի "Trouble"-ը առաջին անգամ քո պատվերով եմ լսել, մեջս տպավորվել է:oy

StrangeLittleGirl
22.11.2012, 21:50

աաաաա, ես մոռացել էի, որ դու Backstreet Boys էիր լսում :D այ հիմա սաղ տեղն ընկավ, հասկացա վերաբերմունքիս պատճառը :D JJ :D ես էլ էն ժամանակ Թորի էի :P մեկ էլ strangelittlegirl :D

CactuSoul
22.11.2012, 21:58
:D JJ :D ես էլ էն ժամանակ Թորի էի :P մեկ էլ strangelittlegirl :D
Չէ՜, դու Բյուրակնն էիր, համենայն դեպս ինձ համար :) Ես նույնիսկ կասեի՝ մեծն Բյուրակնը :D

StrangeLittleGirl
22.11.2012, 22:01
Չէ՜, դու Բյուրակնն էիր, համենայն դեպս ինձ համար :) Ես նույնիսկ կասեի՝ մեծն Բյուրակնը :D
:D չէ բայց մեկ-մեկ անունս փոխում էի, հատկապես երբ փեյջերով էի մասնակցում զանազան բաների: աաաա, փեյջեր: էդ փեյջերն էլ տրանսլիտ չէին ընդունում :D
մեծն Բյուրակն :D :D :D

CactuSoul
22.11.2012, 22:15
:D չէ բայց մեկ-մեկ անունս փոխում էի, հատկապես երբ փեյջերով էի մասնակցում զանազան բաների: աաաա, փեյջեր: էդ փեյջերն էլ տրանսլիտ չէին ընդունում :D
մեծն Բյուրակն :D :D :D

Ա՜, ես հիշեցի, որ քեզ նախանձում էի, որ փեյջեր ունես :D:D

StrangeLittleGirl
22.11.2012, 22:38
Ա՜, ես հիշեցի, որ քեզ նախանձում էի, որ փեյջեր ունես :D:D

բա ես էլ էի ունեցողներին նախանձում, դրա համար ունեցա :D

keyboard
28.11.2012, 01:11
ՑՆՑՈՂ Է....

Անկեղծ ասած Ձեր նիկն էլ է ցնցող:

Ալեքսանյանների ընտանիքի հետ կապ կա՞

CactuSoul
28.11.2012, 14:55
Weather-ը՝ Mephistopheles-ին.

.... դու էլ ասեմ իմանաս, ընկել ես ուրիշի մեկնաբանություններն ես կարդում, մի բան ես գտնում ու ընդարձակվում ես, այսինքն մեղմ ասեմ, ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՍ
Եթե կուզեք իմ կարծիքն իմանալ, Մեֆը ինքնահաստատված-պրծած ա, ու ավելի շուտ իր պրովոկացիաներն են ուրիշների ինքնահաստատման համար խթան :)) Ուղղակի ոչ բոլորն են կարողանում ճիշտ վարվել ու իրենց օգտին աշխատացնել դրանք:

Արէա
28.11.2012, 21:45
Հայ-հա՜յ: Մարդու շունչ ա կտրվում:
Արարման պսակներ, մի տեսեք էս (http://spacetelescope.org/images/archive/top100/) ի՜նչ հրաշք ա :(

http://i.imgur.com/zj01w.jpg http://i.imgur.com/uPAHF.jpg http://i.imgur.com/Q28q9.jpg

Stress
28.11.2012, 22:31
Շնորհակալություն…

Chuk
01.12.2012, 13:28
Ֆեյսում մի հատ իրադարձության են հրավիրել.

14:00-16:00 >>> Հրավիրում ենք Շառլ Ազնավուրի հրապարակ (կինո Մոսկվայի հարևանությամբ) մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ինտերակտիվ խաղին, որի ժամանակ մասնակցիներին կառաջարկվեն թեմատիկ հարցեր, որոնց ճիշտ պատասխանելուց հետո նրանք հնարավորություն կունենան լուսանկարվել հայտնի մարդկանց հետ, նրան են`

Մարտին Վարդազարյան
Ալլա Լևոնյան
Զարուհի Բաբայան
Սոֆի Դևոյան
Նազենի Հովհաննիսյան
Սոֆի Մխեյան
Սոս Ջանիբեկյան
Արման Նշանյան
Գայանե Ասլամազյան
Գայանե Մկրտչյան
Լևոն Իվանյան
Արամո
Էմմա
Լեյլա Սարիբեկյան
Կարեն Ջանիբեկյան
Ավետ Բարսեղյան
Ֆաինա
DJ Vakcina
Լիլիթ Հովհաննիսյան
Լալա Մնացականյան

Բացել ա ինձ :)) Կարելի ա կարծել, սաղ կյանքներիս երազանքը Նազենի Հովհաննիսյանի կամ դիջեյ Վակցինայի հետ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի օրը գրկախառնված նկարվելն ա եղել :))

Շինարար
01.12.2012, 14:28
Ֆեյսում մի հատ իրադարձության են հրավիրել.

Բացել ա ինձ :)) Կարելի ա կարծել, սաղ կյանքներիս երազանքը Նազենի Հովհաննիսյանի կամ դիջեյ Վակցինայի հետ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի օրը գրկախառնված նկարվելն ա եղել :))
Կարելի ա Մեջիքին տեղյակ պահել:

Վահե-91
01.12.2012, 14:54
Կարելի ա կարծել, սաղ կյանքներիս երազանքը Նազենի Հովհաննիսյանի կամ դիջեյ Վակցինայի հետ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի օրը գրկախառնված նկարվելն ա եղել :))
ճիշտ են ասում, շուտով աշխարհի վերջն ա գալիս :D

Windows 7
02.12.2012, 07:09
ճիշտ են ասում, շուտով աշխարհի վերջն ա գալիս :D

:)Գալիս ա ,թէ՞ բերում են.
Ամեն դեպքում ուրախ եմ,սիրտս կհովանա.:hands

Արէա
04.12.2012, 13:59
Գանգնամ Սթայլ.

Երևանում

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Fms7ENVPbL8

Բաքվում

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=nZ2hv8ZPGdE

Գալաթեա
04.12.2012, 15:07
Էդ կորեացի ջահելը Գինեսի գրքում ա գրանցվել:

Գինեսի ռեկորդների օֆիցիալ կայք (http://www.guinnessworldrecords.com/news/2012/11/psy-receives-guinness-world-records-certificate-for-gangnam-style-45809/)

Արէա
04.12.2012, 15:13
Էդ կորեացի ջահելը Գինեսի գրքում ա գրանցվել:

Գինեսի ռեկորդների օֆիցիալ կայք (http://www.guinnessworldrecords.com/news/2012/11/psy-receives-guinness-world-records-certificate-for-gangnam-style-45809/)

Կորեացի ջահելը ջոգել ա աշխարհում ինչ ա կատարվում, փող ա աշխատում, էդ հեչ:
Ես մի քիչ նեղված էի հենց էս երկու տեսանյութերը տեղադրել: Նեղվել էի ադրբեջանցիների ու մերոնց մտքումս համեմատելուց: Բայց դե անցած լինի:

keyboard
28.12.2012, 11:37
տնաշեններ էտքան iPad առնել կլինի, որ առնում եք :o հետո երկրի ֆինանսական վատ պայմաններից են բողոքում :angry

Ես էի ուզում գրեի, երեկ բարեկամներիցս մեկը խնդրեց հետը գնամ, իբր ես էլ iPhon-ների մեծ վարպետ եմ, որ խորհուրդ տամ ինչ առնի, համ էլ, որ գոնե առանց հերթ առնի: Ինքը մենակ գնացել էր, ասել էին ծրագրերի համար պիտի սպասես:
Դե հետը գնացի,iPhone-ի խանութ, քանի որ ինքը գիտեր, որ էդ խանութի տերը իմ լավ ընկեր-բարեկամն ա, ինչորա, առանք, ծրագրերի համար էլ չսպասեց:
Բայց էդ սաաղ հեչ, էդ խանութում նենց հերթ էր, որ սկի մթերային խանությում տենց հերթ չի լինում, լավա, որ իմ ընկերոջ գործերը տենց լավա, բայց ազգս վարիա գնում :D

keyboard
28.12.2012, 11:49
Էն բաքվի գանգնամ սթայլի կլիպի մեջի դիմացի աղջիկը բայց կարգին ծիտ ա, ջանդամ թե ադրբեջանցի չի, կարգին ճմռթելու բանա :D
Տենաս էտի ամառը Բաթումի կոմերը չի գա՞, էթանք ազգովի ճմռթենք :D

E-la Via
06.01.2013, 21:25
Ակումբի վերջին տրամադրությանն համապատասխան տեսանյութ: Նոր աշխարհի սկիզբն այ էսպես՝ նման մարդկանց նմանատիպ գործողություններով են սկսվում:
Ժակ Ֆրեսկոյի և նրա The Venus Project-ի մասին նյութերն ուսումնասիրելիս անընդհատ հիշում էի Եֆրեմովի "Անդրոմեդայի միգամածություն" գիրքը: Ա դե հանճարեղ գիրք ա էլի:
Մի խոսքով ազատ մեկուկես ժամ ունենալու դեպքում նայեք:

http://www.youtube.com/watch?v=258cx_PsrRA

keyboard
09.01.2013, 02:12
Մենակ հայերը չեն. տղամարդիկ հիմնականում տենց են գրեթե ամենուր: Մենք՝ տղերքս, մեզ ավելի լավ ենք ճանաչում :diablo, դրա համար էլ ավելի ենք անհանգստանում աղջիկ ունենալու դեպքում:

Դու հլը 2 աղջիկ ունեցի ու էս գրառումդ էլի կարդա ;)

10 աղջիկ ունենամ, աչքիս ծերով էլ չեմ նեղվի, հակառակը, աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ:

Մտնում ես տուն, 2 պոչիկ կապած վազում ա գիրկդ, դրանից կայֆ բան հլը չեմ զգացել իմ 30 տարվա կյանքում:

Տղու ինչն ա կարևոր, պուպուլը՞, է մեկա փակա, դրանով թիթիզանալ չի կարա :P

Հ.Գ. Մինչև 4 աղջիկ չունենամ, տղա ունեցող չկա ;) ու ես սա ասում եմ որպես տղամարդ

Ուլուանա
09.01.2013, 03:23

Փաստորեն, դու էլ տղա ունենալու դեպքում կդարդոտես ու կհիասթափվես :))։

wem
10.01.2013, 16:50
Looooooooooooool
http://www.youtube.com/watch?nomobile=1&v=nMCDwWZXd2w

Windows 7
11.01.2013, 13:35
:o Ակումբի IP հասցեն գտնվում է (ԱՄՆ) Հյուսթոնում,ուրեմն այս կայքը Հայաստանյան չէ՞.

http://2ip.ru/distance/?start=46.70.214.245&finish=akumb.am

Վահե-91
11.01.2013, 13:43
Windows 7 TP-Link TD 8817 մոդեմիդ ադմինի կոդը ո՞նց ա :think

ivy
11.01.2013, 13:47
Looooooooooooool
http://www.youtube.com/watch?nomobile=1&v=nMCDwWZXd2w

Ինչ լավն էր, իսկականից տենց ա :))

Windows 7
11.01.2013, 13:57
Windows 7 TP-Link TD 8817 մոդեմիդ ադմինի կոդը ո՞նց ա :think

ես չգիտեմ ,http://2ip.ru/ip2color/?ip=46.70.214.245

ի դեպ իմ ԻՊ ադրեսի գույնը գոլուբոյ ա.:D

իսկ Ակումբի Կանտռօլ Պանելը ՈՒորդՊռեսսով ա.

Windows 7
11.01.2013, 14:29
http://web.archive.org/web/*/http://akumb.am

օգտակար տեղեկություն,Ակումբը մարդաշատ էր Սեպտեմբերին.

Գալաթեա
14.01.2013, 04:17
Էս ինչ մի հուզվել եմ հուզվել էս վիդեոյից :)

http://www.youtube.com/watch?v=7F9WZgTgB9E

Անվերնագիր
15.01.2013, 22:08
Քույր ու եղբայր մի նկարում, 4 տարիքային տարբերությամբ
http://dl.ziza.ru/other/012013/15/other/fotopodborka/ziza_1_38.jpg

Ուլուանա
15.01.2013, 22:41
Քույր ու եղբայր մի նկարում, 4 տարիքային տարբերությամբ
http://dl.ziza.ru/other/012013/15/other/fotopodborka/ziza_1_38.jpg
Ես ժամանակին դրան նվիրված թեմա (http://www.akumb.am/showthread.php/63247-%D5%88%D6%82%D5%AC%D6%80%D5%AB%D6%84-%D5%94%D5%B8%D5%AC%D5%A5%D5%A9-(Ulric-Collette)-%C2%AB%D4%B3%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%C2%BB) էի բացել :)։

keyboard
26.01.2013, 18:48
Գարեգին Նժդեհի մասին գրեթե 2 էջ զբաղեցնող Մալխասի ու Դավիթի գրառումները անպատասխան մնաին ու իրանք էլ գիտակցեին, որ թեման չեմ ստեղծել, որ իրանց անհետաքրքրի ու իմաստ չարտահայտող գրառումները կարդամ

Ապեր, էդ դեռ հարցա` ով պետք ա տուգանվի:

Հավես չկա խորանալու, չեմ էլ նկատել, որ Նժդեհի թեման քոնն էր: ՈՒշադիր կլինեմ, որ ստեղծածդ թեմաները շրջանցեմ:

Սկսեմ նրանից, որ Նժդեհի թեման ես չեմ ստեղծել, դրան գումարած, դու ոնց որ լրիվ խառնում ես սաղ :) թուրքական սերիալին վերաբերվող թեմայում Նժդեհին նվիրվախ կինոն ես քննարկում, եթե հավես չունենաս կարդալու, ասա կմեջբերեմ կտենաս:
Եթե խորանալու էլ հավես չունես, ես շատ հավես ունեմ, բայց որ խորանաս, հենց զգաս շատ ես խորացել ասա սպասատելնի կռուգ ուղարկեմ:
Կարողա քո համար հարց ա, թե ով պիտի տուգանվի, իմ համար վաղուց էդ հարցը սպառվածա, որտև ես հստակ գիտեմ ու վստահ եմ թե ով պտի տուգանվի;)

Բարի խորացումներ:

Հայկօ
06.02.2013, 21:23
Մարդու հետ պետք ա կարողանաս կռվել ու գոռգռալ, երբ որ ուզում ես: Երբ որ զգում ես, որ պետք ա:
Ներս գցելը լավ...հեչ լավ չի:
Մի բան ա մենակ լավ: Կանանց դեպքում ինֆարկտների տոկոսը քիչ ա: Մենք ուրիշ տարբերակ ունենք. ոչ թե նեվռոզնի, այլ սծեռվոզնի դառնալու:
Լավ տարբերակ ա:

Ուֆ ուֆ: Ինֆարկտների հավանականությունը կայուն մեծություն ա. եթե մի կողմի մոտ պակասում ա, ուրեմն մյուս կողմի մոտ ավելանում ա :(:

Գալաթեա
06.02.2013, 22:51
Ուֆ ուֆ: Ինֆարկտների հավանականությունը կայուն մեծություն ա. եթե մի կողմի մոտ պակասում ա, ուրեմն մյուս կողմի մոտ ավելանում ա :(:

Մի տխրի Կլօր...ինչքան ես սծեռվա կդառնամ, էնքան էլ քեզ ինֆարկտ կխփի :)

Ու էդ չի նշանակում, որ դու կորած ես :))

Հայկօ
06.02.2013, 23:28
Մի տխրի Կլօր...ինչքան ես սծեռվա կդառնամ, էնքան էլ քեզ ինֆարկտ կխփի :)

Ու էդ չի նշանակում, որ դու կորած ես :))

Էէէ՜, էդ չեմ ասում: Ասում եմ կռվել-գոռգռալ պետք չի:

Գալաթեա
06.02.2013, 23:34
Էէէ՜, էդ չեմ ասում: Ասում եմ կռվել-գոռգռալ պետք չի:

Թեորիապես ճիշտ ես, պետք չի...
Բայց առանձին դեպքեր են լինում, Հայկ ջան, բացառություններ...դու ֆրանսերեն իմացող մարդ ես, գիտես՝ ոնց կարա բացառությունը մոտենա օրինաչափության սահմանին :)
Մեկ-մեկ պետք ա կարենաս կռվես, ուզածդ ասես, որ մեջդ "ռուբեց"-ներ ու վերքեր չմնան չասածիդ պատճառով:
Ուղղակի, թարսի պես, զրկված ես լինում ասելու հնարավորությունից:

Հըբը:

Hda
07.02.2013, 00:14
..դու ֆրանսերեն իմացող մարդ ես, գիտես՝ ոնց կարա բացառությունը մոտենա օրինաչափության սահմանին :)

ԿԼՕՐ ջան, քո թույլտվությամբ
Լիլ ջան, դաժե կարա նույնը լինի: Օրինակ հենց Ֆրանսիայում համասեռաամուսնությունը օրինաչափություն է, մեզ մոտ բացառություն :)

Mephistopheles
07.02.2013, 00:16
Էէէ՜, էդ չեմ ասում: Ասում եմ կռվել-գոռգռալ պետք չի:

խի՞… էլ իրար չեք սիրու՞մ…

Հայկօ
07.02.2013, 01:15
Թեորիապես ճիշտ ես, պետք չի...
Բայց առանձին դեպքեր են լինում, Հայկ ջան, բացառություններ...դու ֆրանսերեն իմացող մարդ ես, գիտես՝ ոնց կարա բացառությունը մոտենա օրինաչափության սահմանին :)
Մեկ-մեկ պետք ա կարենաս կռվես, ուզածդ ասես, որ մեջդ "ռուբեց"-ներ ու վերքեր չմնան չասածիդ պատճառով:
Ուղղակի, թարսի պես, զրկված ես լինում ասելու հնարավորությունից:

Հըբը:

Հըըն: Սենց թե նենց մեկ ա: Սկզբից ասում ես օրենքը էս ա, հետո ասում ես ամեն օրենք ունի բացառություն, հետո բացառությունը դառնում ա օրենք, հետո էլի ասում ես՝ օրենքը էս ա: Դավայծի ժիծ դռուժնը, էլի: Չասածիդ պատճառով են վերքերը մնում, ոչ թե չգոռածիդ-չկռվածիդ: Եսիմ է:

erexa
07.02.2013, 02:35
Էհ, ես դժվարությամբ եմ ընկալում, որ նման երաժշտություն լսող մարդիկ ընդհանրապես գոյություն ունեն :)) խոսքը վերջին երեք գրառումներին է վերաբերում:

Այսինքն՝ դու նաև դժվարությամբ ես ընկալում, որ դու գոյություն ունե՞ս: :))

keyboard
13.02.2013, 23:53
Փաստորեն, ըստ Պասկալի՝ մարդ, օրինակ, քնած ժամանակ ամեն անգամ վերոնշյալ զգացողություններն ա ունենում, հա՞։

Էլի էն անդեր սերիալից պիտի ասեմ, բայց դուրս շատ ա եկել:
Ուրեմ էդ սերաիլը, որ նայում էի, եկավ հասավ էն սերիան, որ պիտի սուլթանը հրաման տա, որ սպանեն իր գլխավոր վեզիրին, դավաճանության համար, բայց մի անհաղթահարելի հանգամանք կա, որ սուլթանին թույլ չի տալիս դա անելու, քանզի ինքը էդ վեզիրին համարելով իրան շատ մոտիկ ընկեր խոստացել ու ամրագրելա, որ վեզիրը պաշտպանված ա անգամ սուլթանից:
Սուլթանը չիմանալով ինչ անի, գնում ա կադիի մոտ, որ կադին մի խորհուրդ տա:
Կադին լսելով էս պատմությունը մի քանի օր չի քնում ու գտնում ա լուծումը: Չգիտեմ ինչքանով ա պատմական ու մուսուլմանության ուսմունքին համապատասխանում, բայց կադին միտք ա ասում,որ բավականին իրականա:
Կադին ասում ա սուլթանին, որ ցանկացած քնած էակ անպաշտպան ա ու ըստ ղուրանի համարվում ա մեռած, այսինքն քնած մարդը մեռած ա և իրա քնած լինելու ժամանակ կատարված ոչ մի բանի համար պատասխանատու չի: Մարդը ամեն արթնանալուց նոր կյանք ա սկսում, քանի որ անգիտակից կյանքը կյանք չի համարվում և մարդ քնած ժամանակ անգիտակից ա ու չի կարող իրան կառավարել:
Մի խոսքով սուլթանի ասում ա, երբ քո քնած ժամանակ քո վեզիրին սպանեն դու չէս դրժի քո խոսքն ու ամրագրածը:
Էս հիշեցի, որ պասկալը էս ասելուց երևի ինչ-որ նման ուսմունքի ծանոթ ա եղել կարծում եմ:

Moonwalker
15.02.2013, 14:37
Շինարարին հազիվ բռնցրել եմ, արագ-արագ գրեմ, քանի մարդ չի գրել:
Մի անգամ գրեց, թե Երևանում եմ, կարող ա՞ գաս, մի երկու բաժակ բան խմենք իրար հետ: Ասի չէ: Չէ ու չոռ, հլը էրեսս էլ բռնում ա պատմում եմ: Ասի չէ, ասեց չէ՝ չէ, ցավդ էլ տանեմ: Տենց Շինին չտեսա: Մի անգամ էլ բա թե կարո՞ղ ա Վանաձոր գաս, ես էլ թե չէ. զահրումար...
Հա, ինչ եմ ուզում ասեմ, էս Շինարարը լավ տղա ա շատ, էդքան իմ անշնորհքություններից հետո ոչ նեղացավ, ոչ ասեց դե ռադ եղի է, ոչ բան:

Ո՜նց եմ ես Արէային հասկանում::))
Իմ մոտ է համարյա միշտ նման վիճակներ ա առաջանում: Հանդիպման գնալը չհարմարեցնելը մի կողմ, զանգում ա՝ չեմ վերցնում կամ վերցնում եմ՝ չեմ ճանաչում::pardon Անշնորք՝ վերջին ինստանցիայի:
Վերջին դեպքն էլ էսօր էր:

Հ.Գ. Շին, :sorry :love :

Շինարար
15.02.2013, 19:17
Հ.Գ. Շին, :sorry :love :

Եթե Արեային կարամ ներեմ, քեզ ներում չկա, ամբողջ կես ժամ ունեի սպասելու ու մնացի միայնակ, խի՞ չես դասի գնում:

Ուլուանա
21.02.2013, 21:24
Էսօր մի զարմանալի/զվարճալի բան նկատեցի: Իսկական "that awkward moment" ժանրից էր:
Երբ մարդը հետդ ծանոթանալուց ներկայանում ա՝ Վաղարշակ և դու պատասխանում ես՝ Արշակ: Ու նայում ես իրա դեմքին՝ արտահայտությանը... :}

:))
Վերջն ա :))։ Մոտավորապես նույն սերիայից մի դեպք էլ ես հիշեցի։ Ուրեմն մեր խմբի միակ տղան (դե, Բրյուսովում տղաների միակությունը բնականոն երևույթ էր :))), որի անունն Արշամ էր, մի անգամ ուրիշ կուրսից մի տղայի հետ ինչ–որ կռվել էր։ Հետո բարիշել էին ու ծանոթացել։ Պարզվել էր՝ էդ մյուս տղայի անունն էլ Վարշամ ա :D, ու նա որ ներկայացել էր՝ Վարշամ, մեր Արշամն էլ՝ Արշամ, նրա դեմքը էդ քո ասած դեմքից էր դառել :D։ Սկզբում իրան թվացել էր՝ Արշամը ձեռ ա առնում իրան :D։
Դե, երկուսն էլ հազվադեպ հանդիպող անուններ են, ու շատերը չեն էլ լսել :))։

StrangeLittleGirl
22.02.2013, 01:03
ինչքան ժամանակ է մտածում եմ` ախր ինչի՞ց ա, որ լինում է

woman-wife, man - husband
женщина - жена, мужчина - муж

իսկ մեր մոտ կա տղամարադ - ամուսին, բայց կին - ...
Ո՞նց թե: Բա մեր պապերի ադաթնե՞րը: Չե՞ս ամաչում, էս ինչեր ես գրում :)) Հայերեն էլ լինում ա աղջիկ - կին :))

Ի դեպ, ֆիններենում ավելի կատաստրոֆիկ վիճակ ա: Իրանք սկի որդի-դուստր ու էլի տենց բառեր չունեն, հիմա չեմ հիշում որոնք էին:

einnA
22.02.2013, 01:10

Բյուր էտ իմաստով չեմ ասում :))

Մի հատ սենտիմենտալ նախադասություն ասեմ` դու իմ տղամարդն ես, իսկ նա իմ ամուսինը: Էս նույնի իմաստով կնոջ մյուս տարբերակը ո՞նց կլինի: Կա ասենք ճակատագրական կին ասված հասկացությունը, բայց դրա հետ մեկ տեղ նույն կին բառն ունի նաև որպես կին-ամուսին իմաստը:

StrangeLittleGirl
22.02.2013, 01:11

Դու իմ սիրուհին ես, իսկ նա իմ կինը :D

einnA
22.02.2013, 01:16
Դու իմ սիրուհին ես, իսկ նա իմ կինը :D

լավ, իսկ է՞ս դեպքում` դու իմ կյանքի տղամարդն ես, իսկ նա ուղղակի ամուսինը:

հո չե՞ս ասի` դու իմ կյանքի սիրուհին ես, իսկ նա իմ կինը :))

StrangeLittleGirl
22.02.2013, 01:18
կարաս ասես՝ դու իմ կյանքի սերն ես :))

einnA
22.02.2013, 01:23
կարաս ասես՝ դու իմ կյանքի սերն ես :))

է՜հ :))

կամ սենց կլինի` կին (ճակատագրական) - կնիկ (մի մարդու կնիկը)

Chuk
22.02.2013, 01:23
Ամուսին. Այր, մարդ, կողակից, կենակից, ամուսնյակ, ամուսնակից, զուգակից, լծակից, ընկեր, ամոլ, էրիկ, էրիկմարդ, նշանած, գլխավոր, անկողնակից, կապակից, ամոլակից, համալծակից, մարմնակից, բարձընկեր, համալծորդ, համալուծ, ընկողնակից, կյանքի կցորդ, կյանքի ընկեր

StrangeLittleGirl
22.02.2013, 01:28
կյանքի կցորդ :D

Գալաթեա
22.02.2013, 01:29
Ամուսին. Այր, մարդ, կողակից, կենակից, ամուսնյակ, ամուսնակից, զուգակից, լծակից, ընկեր, ամոլ, էրիկ, էրիկմարդ, նշանած, գլխավոր, անկողնակից, կապակից, ամոլակից, համալծակից, մարմնակից, բարձընկեր, համալծորդ, համալուծ, ընկողնակից, կյանքի կցորդ, կյանքի ընկեր

Բոց են :D :D

Արտակ, բայց ամուսին կարո՞ղ ես կնոջ պարագայում ասել:

StrangeLittleGirl
22.02.2013, 01:31
բարձընկեր :D մեկը մեկից բոց են

Գալաթեա
22.02.2013, 01:31
Գնամ Սասին ասեմ, որ ինքն իմ համալուծն ա :D
Բացել ա :D :D
Էն Խաչիկին էլ էնտեղ էն ՄՉՍ-ի Հիտլեր նշանակում :D

Chuk
22.02.2013, 01:32
Արտակ, բայց ամուսին կարո՞ղ ես կնոջ պարագայում ասել:
Եթե ամուսինս թույլատրի, անշուշտ: Բայց եթե վատ զգաց իրան դրանից, չեմ ասի :))

Անի ջան, ես էլ սովորաբար կին եմ ասում: Բայց լրիվ հանգիստ լսում, իսկ երբեմն օգտագործում եմ «ամուսինը» իգական սեռի ամուսնուն նկատի ունենալիս: Բայց դե էս ցանկը դրա համար չէի բերել, ասեցի բառարաններում նայեմ, կարո՞ղ ա հարմար բառ լինի, ու էս ցանկից բացեց :))

Smokie
22.02.2013, 22:56
Բյուր էտ իմաստով չեմ ասում :))

Մի հատ սենտիմենտալ նախադասություն ասեմ` դու իմ տղամարդն ես, իսկ նա իմ ամուսինը: Էս նույնի իմաստով կնոջ մյուս տարբերակը ո՞նց կլինի: Կա ասենք ճակատագրական կին ասված հասկացությունը, բայց դրա հետ մեկ տեղ նույն կին բառն ունի նաև որպես կին-ամուսին իմաստը:

Դե ասենք կարա սկզբից լինի տղամարդու տիկինը, հետո կինը...:)) թե՞ հակառակը:D

Չնայած մի տեսակ... կոպիտ ա հնչում::oy

CactuSoul
26.02.2013, 20:22
Հրապարելը երևի խարույկի շուրջ պարելն ա, հա՞ :D։ Որոշումներ հայտնելու նոր ռիտուալ ա :))։

Արշակի պարը հիշեցի Դիլիջանում, խարույկի շուրջը :)) Այ դա ոչ միայն հրապարել էր, այլև բոցապարել :D

Հ.Գ.
Մ՛Օծի՜լ… :))

Ներսես_AM
10.03.2013, 21:11
Առաջին դասն էր։ Դասախոսը միջին տարիքի, մի տեսակ անհավես դեմքով կին էր՝ լրիվ ոնց որ հայկական իրականությունից ներմուծված պատառիկ. էստեղ դասախոսները երբեք անհավես չեն լինում։ Առնվազն ինձ էդպիսիք դեռ չեն հանդիպել։ Ինչպես էստեղ հաճախ անում են առաջին դասին, առաջարկեց, որ ամեն մեկս մի քիչ խոսենք մեր մասին։ Առաջինը ես էի։ Չգիտեմ ինչի խելքիս փչեց հենց սկզբից ասել, որ Հայաստանից եմ։ ԱՄՆ–ում մարդկանց իսկի չի հետաքրքրում, թե իրենք որտեղից են, էլ ուր մնաց՝ ուրիշների ծագումը հետաքրքրի։ Ու ես էլ դեռ ոչ մի անգամ էդ հարցը շոշափած չկայի, քանի դեռ հատուկ դրա մասին չէին հարցրել։ Մեր մասին պատմել ասելով էլ հասկանում են մեր հետաքրքրությունները, նախասիրությունները, ընտրած մասնագիտությունը, այն ընտրելու դրդապատճառները և նման բաներ (քանի որ նույն առարկան կարող են տարբեր մասնագիտություններ ընտրած մարդիկ վերցնել ու հայտնվել նույն խմբում)։ Դասախոսը հենց լսեց՝ Հայաստանից եմ, մի տեսակ ձանձրույթ արտահայտող դեմքով ընդհատեց, թե՝ էդ ո՞ր երկրի քաղաքներից էր, չեմ կարողանում հիշել... Ասեցի՝ Հայաստանը երկիր է, քաղաք չի։ Սա էլ նենց ինքնավստահ տոնով, թե՝ ո՞նց, քաղաք է, լավ չգիտես։ Էստեղ ես արդեն կարգին կատաղեցի։ Ասեցի՝ ուզում եք ասել, որ ես, էնտեղ ծնված ու մեծացած լինելով, չգիտե՞մ՝ երկիր է, թե քաղաք։ Էս դասախոսն էլ իր հերթին կատաղեց։ Արդեն չեմ հիշում մանրամասները, բայց ամբողջ դասը գնաց մեր վիճաբանության վրա։ Ես փորձում էի էդ ապուշին ապացուցել, որ Հայաստանը քաղաք չի, երկիր է, նա էլ՝ հակառակը։ Վերջը որ դասն ավարտվեց, ասեցի՝ փաստորեն, ամբողջ դասն անցավ միայն իմ պատասխանի վրա, էն էլ կիսատ։ Ասեց՝ դե հա, որ մարդիկ անիմաստ հակաճառեն, տենց կլինի, էլի։ Ու էդտեղ ես կատաղությունից արթնացա :D։

Ինքը հավանաբար կոլումբիացի էր :))
http://en.wikipedia.org/wiki/Armenia,_Quind%C3%ADo

Ուլուանա
11.03.2013, 06:28
Ինքը հավանաբար կոլումբիացի էր :))
http://en.wikipedia.org/wiki/Armenia,_Quind%C3%ADo
Վայ, էդ քաղաքի մասին գիտեի, բայց երազիս մեջ չէի հիշում :D։
Մեկ ա, ինչ ուզում ես՝ ասա, ապուշ էր էդ կնիկը :D։

StrangeLittleGirl
11.03.2013, 11:24
Վայ, էդ քաղաքի մասին գիտեի, բայց երազիս մեջ չէի հիշում :D։
Մեկ ա, ինչ ուզում ես՝ ասա, ապուշ էր էդ կնիկը :D։

ի դեպ, կարծեմ մի քանի հատ կա Արմենիա քաղաք, մենակ էդ մեկը չի :)) մյուս անգամ երազիդ մեջ չմոռանաս

Ուլուանա
11.03.2013, 16:57
ի դեպ, կարծեմ մի քանի հատ կա Արմենիա քաղաք, մենակ էդ մեկը չի :)) մյուս անգամ երազիդ մեջ չմոռանաս
Հա, էդ էլ գիտեմ։ Մեկը նույնիսկ ԱՄՆ–ում ա :))։ Լոսի Little Armenia–ն նկատի չունեմ, այլ Վիսկոնսին նահանգում գտնվում հենց Արմենիա անունով քաղաք։ Էդ դեռ դպրոցական ժամանակ էի հայտնաբերել քարտեզի վրա։ Հիշում եմ՝ էդ ժամանակ նաև «Սանտ Բարբարա» սերիալի հերոսների մեծ մասի անուններով քաղաքներ էի գտել էդ քարտեզի վրա :D։

keyboard
12.03.2013, 00:10
ով դուրըս եկավ սաղ ամուսնացան, գնացին :angry կամ ահագին մեծ են ինձնից, տարիքով :o

Իսկ դու գիտես, թե ինչ հավես ու հեշտ ա տարքով մեծերի հետ շփվելը: ;)

Էս մեր մեջ էլի, բայց փորձի, տես, որ ճիշտ եմ ասում :aha:secret

Rammstein
18.03.2013, 00:59
Ռուֆուս, դու չգիտե՞ս, որ տղամարդկությունը սեւ շորերի մեջ չէ: :D:D

http://www.youtube.com/watch?v=g_4Oh-g5m8U&feature=youtu.be&t=40m07s

40:07 - 40:20

Chuk
18.03.2013, 01:07
Ռուֆուս, դու չգիտե՞ս, որ տղամարդկությունը սեւ շորերի մեջ չէ: :D:D
Աաաաաաաա, բացեց :D
Մեր քյառթ ախպեր, ու՞ր ես :))

Ռուֆուս
18.03.2013, 01:08
Ռուֆուս, դու չգիտե՞ս, որ տղամարդկությունը սեւ շորերի մեջ չէ: :D:D

http://www.youtube.com/watch?v=g_4Oh-g5m8U&feature=youtu.be&t=40m07s

40:07 - 40:20

:o Ֆաք, էդ նկարը որտեղի՞ց են ճարել: Չբռնե՞մ դատի տամ:

Ռուֆուս
18.03.2013, 01:12
Գոնե նկարս նորմալ հաղորդման մեջ օգտագործեին նորմալ ալիքում, վիրավորվեցի :))

Ռուֆուս
18.03.2013, 01:17
Գուգլում որ «քյառթ» ես սըրչ անում 2-րդ ու 3-րդ նկարները իմն են :)) Լավ ա «գեղեցկուհի» սըրչ չեն արել :))

Հայկօ
18.03.2013, 01:24
Ռուֆուս, դու չգիտե՞ս, որ տղամարդկությունը սեւ շորերի մեջ չէ: :D:D

http://www.youtube.com/watch?v=g_4Oh-g5m8U&feature=youtu.be&t=40m07s

40:07 - 40:20

Բացեց :D:

Գալաթեա
18.03.2013, 01:31
Դիմակդ պատռվեց, Ռուֆ:
Դու այլևս քյառթ ես:

Varzor
18.03.2013, 01:34
Գուգլում որ «քյառթ» ես սըրչ անում 2-րդ ու 3-րդ նկարները իմն են :)) Լավ ա «գեղեցկուհի» սըրչ չեն արել :))

"գեղեցկուհի" փնտրեցի` երկրորդ նկարը akumb.am-ի վրա տարավ :))

Ռուֆուս
18.03.2013, 01:36
"գեղեցկուհի" փնտրեցի` երկրորդ նկարը akumb.am-ի վրա տարավ :))

Կետիկավոր Հայկոն ա :))

Varzor
18.03.2013, 01:43
Կետիկավոր Հայկոն ա :))
Ոնց ֆռում ես մունք ենք :))

ivy
18.03.2013, 21:01
Էսքան ժամանակ ինչքան եվրոպաներում ֆռֆռացել ու ամերիկացիների եմ հանդիպել, միշտ ներկայանալիս միայն նահանգի անունն են ասել: Էսօր լիքը ամերիկացիների հետ ծանոթացա, որոնք Հայաստանում աշխատում-սովորում են: Բոլորն էլ ներկայանալիս նախ ասում էին, որ ամերիկացի են (առանց նահանգը հիշատակելու), իսկ հետո շեշտում, թե որտեղից են իրենց արմատները: Աչքերս թռել էին ճակատիս: Չլինի՞ հայկական հողը նրանց մեջ հայրենասիրական մղումներ են արթնացնում:

Բյուր, հետաքրքիր է, որ ես էդ հարցին միշտ ուրիշ կողմից եմ մոտեցել: Հա, «որտեղի՞ց ես» հարցին իրենք միշտ իրենց նահանգների կամ քաղաքների անուններն են տալիս, ու ես դա ընկալում եմ՝ որպես մեծամտություն ու կարճ խելք. «աշխարհի կենտրոնը սենց թե նենց Ամերիկան է», ներկայանալիս պիտի կոնկրետանանք, թե կոնկրետ որ մասից ենք: Շատ հիմար տպավորություն է թողնում ինձ վրա, ու բացարձակ մտքովս չի անցել, որ դա պատրիոտիզմի պակասից է: Կարելի է ասել՝ ճիշտ հակառակը:
Իսկ Հայաստանում ապրողները երևի վարդագույն երկնքից իջել են իրականություն ու հասկացել, որ չէ, սաղ իրենց Չիկագոներով չի, տենց չի ձևը, ու որ հարցնում են որտեղից լինելու մասին, միայն երկրի անունը տալը լրիվ հերիք է:

StrangeLittleGirl
18.03.2013, 23:10

Ռիփ, չէ, պատրիոտիզմ նկատի ունեմ արմատների նկատմամբ, ոչ թե իրանց երկրի: Էրեկ ես շշմել էի, որ ասում էին` Ամերիկայից եմ, բայց ռուսի, լեհի, գերմանացու ու շվեդի խառնուրդ եմ:

Sagittarius
19.03.2013, 00:14
Բյուր, հետաքրքիր է, որ ես էդ հարցին միշտ ուրիշ կողմից եմ մոտեցել: Հա, «որտեղի՞ց ես» հարցին իրենք միշտ իրենց նահանգների կամ քաղաքների անուններն են տալիս, ու ես դա ընկալում եմ՝ որպես մեծամտություն ու կարճ խելք. «աշխարհի կենտրոնը սենց թե նենց Ամերիկան է», ներկայանալիս պիտի կոնկրետանանք, թե կոնկրետ որ մասից ենք: Շատ հիմար տպավորություն է թողնում ինձ վրա, ու բացարձակ մտքովս չի անցել, որ դա պատրիոտիզմի պակասից է: Կարելի է ասել՝ ճիշտ հակառակը:
Իսկ Հայաստանում ապրողները երևի վարդագույն երկնքից իջել են իրականություն ու հասկացել, որ չէ, սաղ իրենց Չիկագոներով չի, տենց չի ձևը, ու որ հարցնում են որտեղից լինելու մասին, միայն երկրի անունը տալը լրիվ հերիք է:

Համաձայն եմ, իրանց շատերին թվում ա թե բոլոր երկրներում երրորդ դասարանից իրանց նահանգներն են անգիր անում, իսկ մնացած երկրներն էլ երրորդական են, կարելի ա անուներն էլ չսովորել: Էտ մարդիկ գիտեն որ կան արմենիանս, բայց չգիտեն որ կա Արմենիա, որտեղից էտ արմենիանսները եկել են... անձամբ եմ ճանաչել մի ամերիկացու, որը խաբար չի եղել Արմենիա երկրի մասին, բայց Ամերիկայում ունեցել ա արմենիան ընկեր ու զարգմացել ա, որ ես, լինելով արմենիան, Ամերիկայից չեմ :))

Իսկ ահա Հայաստանում գտնվող ամերիկացին լրիվ ուրիշ տեսակ ա՝ նույնիսկ եթե նա նախկինում այդպիսիսն չի եղել. հասնելով մի երկրի, որի անունը հավանաբար իրանք չէին լսել, էտ մարդիկ հասկանում են, որ աշխարհի երեսին ավտո արտադրող Գերմանիայից, էլեկտրոնիկա մատակարարող Ճապոնիայից ու վորդկա և սառնամանիք ունեցող Ռուսաստանից բացի կա հարյուրից ավել հավայի երկրներ: Հետևաբար ողջունելուց իրենց երկրի անունն են տալիս:

StrangeLittleGirl
19.03.2013, 00:16

Լսի, բայց մենակ երկրի անունը չի է, արմատներն էլ ա, ինչի վրա սովորաբար ամերիկացիք թքած են ունենում:

Sagittarius
19.03.2013, 00:22
Լսի, բայց մենակ երկրի անունը չի է, արմատներն էլ ա, ինչի վրա սովորաբար ամերիկացիք թքած են ունենում:

է հա, որովհետև իրանց մոտ տարբեր ազգերի մշակույթ, ավանդույթներ, պատմություն, տենց բաների վրա չեն խորանում: Իսկ քանի որ մեր՝ հայերիս, համար ամենասիրելի թեման մեր պատմությունը և ավանդույթներն ա, իրանք էլ ստիպված սեփական արմատներն են քրքրում, ինչ էլ չեն գտնում, իրանց կողմից հավայի ավելացնում են, որ քննարկման մասնակից լինեն: Ամերիկացիքի համար քննարկման մասնակից լինելը ու «ասելիք ունենալը» պատվի հարց ա :))

Ուլուանա
19.03.2013, 01:27
Ուֆ, դրանց անունը մի տվեք, հա՞ :D։

Kuk
19.03.2013, 02:25
բացել ա ինձ :D :D :D

http://www.youtube.com/watch?v=gtPVSDuoH0c

Մարկիզ
19.03.2013, 02:42
Հա, բայց իրանց բերանն ով ա փակու՞մ ախր… Ո՞վ ա քեզ ասում՝ էնպիսի մարդու հետ պառկի, ով քեզ չի հասցնում այնպիսի վիճակի, որ ձեն հանես բարձր… Ո՞վ ա մեղավոր, աղջիկ ջան: Դու չես ընտրել՞…

Քեզ ո՞վ էր ասում` պսակվի մեկի հետ, ով քեզ հիշելու ա մասկվաներից տուն գալու հաջորդ օրը, որովհետև գալու օրը տղեքը տանելու են լավ երկուհարյուրնոց խախլուշկեքի մոտ պադիվ տալու իրանց մասկվաների խոպաններից էկած լավ ախպորը:

Կամ ո՞վ ա մեղավոր, որ շենքերի բնակարանների պատերն էնքան բարակ են, որ մի քիչ բարձր ձայն հանես, հարևանդ քնից կզարթնի: Ո՞վ, եթե ոչ Խրուշչով Նիկիտա Սերգեյիչը…

:)))))

Ներսես_AM
19.03.2013, 04:03
Հայերի նման իտալացիների խելքն էլ ա կանաչեղենի համար գնում, բազիլիկը (որին տենց էլ լեզուս չի պտտվում կանաչ «ռեհան» ասել) կարելի ա ասել Իտալիայի պաշտոնական կանաչին ա :)) Որոշ խոտեր էլ կան, որոնք Հայաստանում լսած չկանք, օրինակ վերջերս դարձել եմ վալերիանի մեծ երկրպագու (մեկ էլ սկսել եմ համեմի (կամ էլ սամիթի, չգիտեմ որ մեկն ա) սոխուկ ուտել, բայց սա ուրիշ պատմություն է :))): Մի կանաչի կա, որի համար էլ են իտալացիները գժվում, անունը «ռուկոլա», օրինակ պիցցայի վրա թարմ ռուկոլա ես ավելացնում, պիցցան դառնում ա անմահական, կոտլետների ու տապակած մսերի վրա թարմ ռուկոլա ես դնում, մատներդ հետը կուտես, ամենասովորական սալաթին մի քիչ ռուկոլա ավելացնես, կդառնա ամենահամով սալաթը: Մի խոսքով տենց իտալացի չկա, ով ռուկոլայի համար չգժվի:

Մի քանի ամիս ա ուզում էի հասկանայի, թե էս ռուկոլան հայկական որ մի խոտն ա: Ու ամեն անգամ անունը գալիս էր լեզվիս ծերին ու տենց էլ չէի կարողանում հիշել: Վերջը հիշեցի, ռուկոլան եղած չեղած մեր կոտեմն ա, մենակ թե համն է մի քիչ ուրիշ:

Կոտեմ, տերդ թաղեմ, Հայաստանում քեզ սկի բանի տեղ չէի դնում :nea

Ռուֆ կոտեմը չի։ Կոտեմը կարգին համով կանաչի ա, իսկ ռուկոլան, նույն ինքը անգլերեն ռոքեթը ապուշ անիմաստ խոտ ա, քրեսսն էլ վրադիր‎։ :{ Իսկ բազիլիկը շատ համով ա, ի տարբերություն ռեհանի սուր համի‎։

Ուլուանա
19.03.2013, 05:28
Ռուֆ կոտեմը չի։ Կոտեմը կարգին համով կանաչի ա, իսկ ռուկոլան, նույն ինքը անգլերեն ռոքեթը ապուշ անիմաստ խոտ ա, քրեսսն էլ վրադիր‎։ :{ Իսկ բազիլիկը շատ համով ա, ի տարբերություն ռեհանի սուր համի‎։
Էս Ներսեսը որ չի սկսում համերի հետ կապված սենց «անհերքելի ճշմարտություններ» պնդել ու համով բաները անիմաստ պիտակել։ Էն, ինչ քո համար անիմաստ խոտ ա, կարող ա իրա համար համով կանաչի ա։ Օրինակ՝ ռեհանը շատ էլ համով ա. իմ ամենասիրած կանաչիներից ա :P։ Ուտելիքն ախր էն դեպքը չի, էլի, որ ուրիշին դնես բացատրես՝ համով ա, թե համով չի, հատկապես որ քո համային նախասիրությունները բավական սպեցիֆիկ են ու շատերի հետ չեն բռնում :))։

Sagittarius
19.03.2013, 08:38
բացել ա ինձ :D :D :D

http://www.youtube.com/watch?v=gtPVSDuoH0c

ինձ էլ բացեց, բայց ավելի շատ էն բացահայտումը, որ կան աղջիկներ, որոնք սեքսի ժամանակ բարձր ձայն չեն հանում, անբարոյական չպիտակվելու համար :))

հ.գ. էս ինչ խուլ անտեղյակության մեջ եմ էս ապրում

Ռուֆուս
19.03.2013, 15:12
Ռուֆ կոտեմը չի։ Կոտեմը կարգին համով կանաչի ա, իսկ ռուկոլան, նույն ինքը անգլերեն ռոքեթը ապուշ անիմաստ խոտ ա, քրեսսն էլ վրադիր‎։ :{ Իսկ բազիլիկը շատ համով ա, ի տարբերություն ռեհանի սուր համի‎։

Ներս, վստա՞հ ես, որ կոտեմը չի: Կոտեմի զգլխիչ, թունախառն համն ունի :)) Ոնց հասկացա rocket-ը կոտեմի վայրի տեսակն ա, դրա համար մի քիչ տարօրինակ տեսք ու համ ունի:

ivy
20.03.2013, 00:18
ուզում եմ բարձր ձայն հանել շախմատ խաղալու ժամանակ, առանց «« արա դե հերիքա մեյմունություն անես, խա՛ղտ խաղա»» պիտակվելով, ֆուտբոլ նայել, թե՞ չնայել, հաշիվն իմանալով նայել, թե՞ չնայել: Ես չափս անցել եմ, ու ինձ բռնել է՛լ չի լինի:
Մարտի 20, 2013թ. 0:15

Ձենով ծիծաղում եմ, գերմանացիա հարևաններս թող խառնվեն իրար :D

StrangeLittleGirl
20.03.2013, 00:41
Ձենով ծիծաղում եմ, գերմանացիա հարևաններս թող խառնվեն իրար :D

աաաաա, էս որտե՞ղ էր գրել, գնամ վարկանիշ տամ :D :D :D :D

Sagittarius
21.03.2013, 01:20
հետաքրքիր վիճակագրություն՝ ի՞նչ է տեղի ունենում ինտերնետում մեկ րոպեի ընթացքում.

http://sphotos-e.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/734219_10151520045593307_1029755950_n.jpg

Հայկօ
21.03.2013, 01:24
Սենց մի բան էլ ես էի գտել մի ժամանակ.

http://i.imgur.com/99OmTw4.jpg

Sagittarius
21.03.2013, 01:34
Սենց մի բան էլ ես էի գտել մի ժամանակ.

բայց հլը նայի թվերը ոնց ա աճել

հ.գ. twitter, youtube ընդհանուր աճի տեմպից հետ են ընկնում:

Ռուֆուս
21.03.2013, 02:03
No porn? Սուտ ա, անկապ թվեր են :))

Տրիբուն
21.03.2013, 04:31
No porn? Սուտ ա, անկապ թվեր են :))

2+ million google search queries քո կարծիքով ի՞նչ ա

Ռուֆուս
21.03.2013, 05:21
Էստոնիայի այս տարվա Եվրատեսիլի ներկայացուցչին ընտրելու մրցույթին մասնակցեց Էստոնիայի ըմբշամարտի հավաքականը խիստ անհասկանալի երգով: Եթե համարձակ եք, փորձեք լսել մինչև վերջ :)) Ցավոք իրենց փոխարեն ուրիշին ընտրեցին :(

http://www.youtube.com/watch?v=2dllo85ZSUk

Ռեդ
21.03.2013, 05:36
Էստոնիայի այս տարվա Եվրատեսիլի ներկայացուցչին ընտրելու մրցույթին մասնակցեց Էստոնիայի ըմբշամարտի հավաքականը խիստ անհասկանալի երգով:
Երգը հեչ էլ էստոնական չէ: Էստոնացիների համար, սա, շատ է արագ :}:

Ռեդ
21.03.2013, 05:49
Պաչեմու անի սաբաակի, պատաամու շտո սվիննյիի

http://www.youtube.com/watch?v=YSfCQeH2HqY

Աթեիստ
21.03.2013, 10:38
Բոմբ կլիպ ա

https://www.youtube.com/watch?v=Rgox84KE7iY

LisBeth
21.03.2013, 11:38
Էստոնիայի այս տարվա Եվրատեսիլի ներկայացուցչին ընտրելու մրցույթին մասնակցեց Էստոնիայի ըմբշամարտի հավաքականը խիստ անհասկանալի երգով: Եթե համարձակ եք, փորձեք լսել մինչև վերջ :)) Ցավոք իրենց փոխարեն ուրիշին ընտրեցին :(

http://www.youtube.com/watch?v=2dllo85ZSUk

:D Վինի Պուխն էլ իրանց գրուպի անունն ա՞: էն մեկին ոնց որ բժշկական օգնություն ա հարկավոր, նոպայի մեջ ա: Երկուսին էլ... բոլորին էլ հարկավոր ա:

Chuk
21.03.2013, 12:07
հետաքրքիր վիճակագրություն՝ ի՞նչ է տեղի ունենում ինտերնետում մեկ րոպեի ընթացքում.

Սենց մի բան էլ ես էի գտել մի ժամանակ.
Լավ մտահղացումներ, շատ վատ իրագործում: Ահավոր անհարմար ինֆոգրաֆիկաներ են, սաղ տեսքը դրել են արտաքին գեղեցիկ տեսքի վրա, հաշվի չառնելով հիմնական նպատակի, ինֆորմացիայի հեշտ ընթերցումը, մասնավորապես թվերի դինամիկայի ու համեմատության դիտման հարմարությունը:

Sagittarius
22.03.2013, 03:01
Էստոնիայի այս տարվա Եվրատեսիլի ներկայացուցչին ընտրելու մրցույթին մասնակցեց Էստոնիայի ըմբշամարտի հավաքականը խիստ անհասկանալի երգով: Եթե համարձակ եք, փորձեք լսել մինչև վերջ :)) Ցավոք իրենց փոխարեն ուրիշին ընտրեցին :(

http://www.youtube.com/watch?v=2dllo85ZSUk

Աբեր, ըմբշամարտը Օլիմպիական ծրագրից հանել են՝ մարդիկ ուրիշ մասնագիտություն են ման գալիս :))

Sagittarius
22.03.2013, 03:12
Բոմբ կլիպ ա

https://www.youtube.com/watch?v=Rgox84KE7iY

Փասստորեն վիդեոն ծիծիկների մասին չէ՞ր :(

Վահե-91
22.03.2013, 10:11
Փասստորեն վիդեոն ծիծիկների մասին չէ՞ր :(
ես էլ տենց կուտը կերա, նայեցի :sad

Hda
23.03.2013, 11:48
Բոմբ կլիպ ա

https://www.youtube.com/watch?v=Rgox84KE7iY
Խաղերի սիրահար չեմ, բայց գրաֆիկան շատ լավն ա :hands

erexa
26.03.2013, 17:14
Ես բնավ չեմ ասում, որ 30 անց կանանց հղիությունը զերծ ա վտանգներից, այլ պարզապես սխալ ա էն կարծիքը, որ անպայման երեխա ունենալ պետք ա մինչև 30-ը… 30-ից հետո էլ առողջ երեխաներ ունենալու հավանականությունը մեծ ա
Ինչևէ կարծում եմ, մենք մի քիչ շեղվեցինք մեր բուն թեմայից. այն է, ընդհանրապես երեխա չունենանալու ցանկությունից:

Ես որքան տեղյակ եմ, Հայաստանի կանանց մեծ մասը, մինչև 30 տարեկանն ա երեխա ունենում կամ ունեցել: Եթե StrangeLittleGirlի ասածներն իրոք ճիշտ են, ապա այդ դեպքում՝ Հայաստանում ուռուցքով հիվանդ կանայք կամ չպետք ա լինեին կամ եթե լինեին ապա շատ քիչ: Այստեղ հարց է առաջանում, թե՛ ինչու՞ են Հայաստանում, ուռուցքով հիվանդ կանայք շատ:

StrangeLittleGirl
26.03.2013, 17:33

1. Հայաստանի էկոլոգիական վիճակը
2. Բազմակի աբորտներ
3. Հակաբեղմնավորիչ միջոցների ոչ ճիշտ կիրառում
4. Անառողջ սեռական կյանք
Հերի՞ք ա

erexa
26.03.2013, 19:31
1. Հայաստանի էկոլոգիական վիճակը
2. Բազմակի աբորտներ
3. Հակաբեղմնավորիչ միջոցների ոչ ճիշտ կիրառում
4. Անառողջ սեռական կյանք
Հերի՞ք ա

Բավական է: :) Մենք գալիս հասնում ենք այն կետին, որ ուռուցքով հիվանդանալու ռիսկը, ո՛չ միայն 30 անց երեխա ունենալուց կարող է լինել, այլ նաև ուրիշ պատճառներից ( որում երեխա ունենալու տարիքը կապ չունի):

նոր դպրոցն ավարտածը, եթե բանուգործ չունի, տասը տարի հետո էլ բանուգործ չի ունենա: իսկ տասնութից երեսուն տարեկանը երեխա ունենալու ամենաառողջ տարիքն է: ավելի լավ չի՞ գոնե առողջ սերունդ բերի:

Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում բան ու գործ չունեցողները՝ (որոնք հիմնականում անառողջ սեռական կյանք են վարում)ավելի լավ է, երեխաներ չունենան, քան թե ունենան: Ինչու՞: Որովհետև, նրանք կարող են վնաս հասցնել և՛ իրենց կանանց և՛ իրենց երեխաներին: Ուստի՝ այդ քո ասած «առողջ սերունդ տալը» մնում է հարցականի տակ:

StrangeLittleGirl
26.03.2013, 20:40
Բավական է: :) Մենք գալիս հասնում ենք այն կետին, որ ուռուցքով հիվանդանալու ռիսկը, ո՛չ միայն 30 անց երեխա ունենալուց կարող է լինել, այլ նաև ուրիշ պատճառներից ( որում երեխա ունենալու տարիքը կապ չունի):

Ես Հայատանի վրա կենտրոնացա: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում կրծքագեղձի/արգանդի ուռուցքների ռիսկը կտրուկ մեծանում ա ոչ թե 30-ն անց երեխա ունենալուց, այլ մինչև 30 երեխա չունենալուց: Հույս ունեմ` տարբերությունը հասկանալի ա:

Ռեդ
29.03.2013, 00:41
Տենց ա, տենց ա, երբ որ ես չկամ, ակումբ ա, երբ որ ես կամ, Ակումբ:
Հա էլի: Դաժե Արտն իմ պատվին մենք յոթ տարեկանենքը կարմիրով ա արել: Դաժե վեբ բրաուզերի մեջ են իմ պատվին էքզիթի կոճակը կարմիրով արել: Բա՞:

Ուլուանա
30.03.2013, 20:20
Այսօր ես առաջին անգամ կասկածվեցի իմ ինքնության մեջ, այսինքն մինչև համոզեցի, որ անձնագրի նկարի աղջիկն ու ես նույն մարդն ենք, կյանքիս կեսը գնաց: :D
Բայց ախր ընդհանրապես նման չենք::oy
Իմ նախկին անձնագրի նկարն էլ էր տենց. հերիք չի՝ հենց էդ ժամանակ արդեն հեչ նման չէր ինձ, տասնհինգ տարվա մեջ էլ ահագին փոխվել էի, ընդհանրապես ոնց որ ինձ հետ կապ չունենար։ Լավ էր՝ նախանցած ամռանն անձնագիրս փոխեցի, վերջապես ազատվեցի էդ նկարից։ Բանն էն ա, որ էդ նկարն արվել էր մեր դպրոցի բակում (դպրոցի տնօրենն ինչ–որ լուսանկարչի հետ պայմանավորվել էր, որ գա մեր դպրոց, բոլորիս նկարի դասերից հետո՝ անձնագրի համար)։ Ու տենց հոգնած, շոգից թլֆած վիճակում, բավական ակնառու, բայց լիովին փչացած չոլկայով ես կանգնել էի դպրոցի մուտքի մոտ ու նկարվում էի :D։ Նենց լավ հիշում եմ էդ շոգն ու հոգնածության զգացողությունը, մեկ էլ էն, որ ահավոր շտապում էի։ Հիմա որ հիշում եմ, հավատս չի գալիս։ Ախր էդ ի՞նչ նկարվելու պայմաններ էին, էն էլ մի նկարի համար, որն առնվազն տասը տարի պիտի քո անձը ներկայացնի։ Ուրեմն նկարում ստացվել էի սենց նվաղած աչքերով, կարմիր քթով ու կողքի վրա չոլկայով, որը մեջտեղից անհաջող կերպով «կոտրված» էր :D։ Էդ նկարս ով տեսնում էր, զարզանդում էր :D։
Ժամանակին դրա պատճառով քիչ էր մնացել՝ ընդունելության քննության չթողնեին ինձ։ Մի կերպ համոզեցի, որ ես եմ։

ivy
30.03.2013, 21:05
Ան, գրառմանդ շնորհակալություն տվեցի՝ առանց կարդալու, իրականում ընդամենն ուզում էի նոր գրառում անել, հուսով եմ՝ հավես բան ես գրել, անկապ չկպա կնոպկային :))

Ինչ էի ասում...
Հաա...
Մի հատ թեմա կար, է: Ակումբցիներից ում հումորն եք ամենաշատը հավանում, թե ով է ձեզ համար ամենասրամիտ ակումբցին: Էս քանի օրը էդ թեման եմ փնտրում, որ գրառում անեմ, ու չեմ գտնում: Ո՞վ գիտի դրա տեղը:

Ruby Rue
30.03.2013, 21:20
Իմ նախկին անձնագրի նկարն էլ էր տենց. հերիք չի՝ հենց էդ ժամանակ արդեն հեչ նման չէր ինձ, տասնհինգ տարվա մեջ էլ ահագին փոխվել էի, ընդհանրապես ոնց որ ինձ հետ կապ չունենար։ Լավ էր՝ նախանցած ամռանն անձնագիրս փոխեցի, վերջապես ազատվեցի էդ նկարից։ Բանն էն ա, որ էդ նկարն արվել էր մեր դպրոցի բակում (դպրոցի տնօրենն ինչ–որ լուսանկարչի հետ պայմանավորվել էր, որ գա մեր դպրոց, բոլորիս նկարի դասերից հետո՝ անձնագրի համար)։ Ու տենց հոգնած, շոգից թլֆած վիճակում, բավական ակնառու, բայց լիովին փչացած չոլկայով ես կանգնել էի դպրոցի մուտքի մոտ ու նկարվում էի :D։ Նենց լավ հիշում եմ էդ շոգն ու հոգնածության զգացողությունը, մեկ էլ էն, որ ահավոր շտապում էի։ Հիմա որ հիշում եմ, հավատս չի գալիս։ Ախր էդ ի՞նչ նկարվելու պայմաններ էին, էն էլ մի նկարի համար, որն առնվազն տասը տարի պիտի քո անձը ներկայացնի։ Ուրեմն նկարում ստացվել էի սենց նվաղած աչքերով, կարմիր քթով ու կողքի վրա չոլկայով, որը մեջտեղից անհաջող կերպով «կոտրված» էր :D։ Էդ նկարս ով տեսնում էր, զարզանդում էր :D։
Ժամանակին դրա պատճառով քիչ էր մնացել՝ ընդունելության քննության չթողնեին ինձ։ Մի կերպ համոզեցի, որ ես եմ։
:D
Իսկ ինձ մոտ լրիվ հակառակն ա. նկարվելու օրը ստիպել էին, որ մազերս ֆենեմ ու դասական հագնվեմ: Արդյունքում նկարը վատը չէր ստացվել, բայց նկարի աղջիկը ու ես համարյա ընդհանրություններ չունենք::D
Երբ որ անձնագիրս արդեն պատրաստ էր, ու ես գնացել էի վերցնելու՝ իմ սովորական գզգզված մազերով, բանդանաներով ու քրքրված ջինսերով, անձնագրայինում ասացին, որ նկարում խելոք, համեստ աղջիկ է, իսկ ես՝ ինչ-որ 14 տարեկան եկել եմ անձնագիրն ինձանով անելու: Միայն ծնողներիս գալուց ու իմ ինքնությունը հաստատելուց հետո անձնագիրս ինձ տվեցին: :D
Ու մինչև հիմա էլ, նկարում ոնց որ ինձանից մի քանի տարի մեծ աղջիկ լինի, չնայած՝ երկու տարվա նկար է::)

Հ.Գ. Ստացվեց, որ էն թեմայում խաբել եմ, առաջին անգամ չէի կասկածվում, ուղղակի մոռացել էի:oy

Chuk
31.03.2013, 00:20
Յա՜խք, արա՛ :[

http://www.youtube.com/watch?v=LNcdxS2yAP4&feature=player_embedded#at=180

Մարկիզ
31.03.2013, 00:34
Յա՜խք, արա՛ :[
:D:D:D

Ես էս մեր թագավոր ախպորը մի տե հաստատ տեսել եմ: Դաժե սենց մի քիչ երգար որ նայըմ եմ, ջոգըմ եմ, որ զրից էլ եմ արել: Չեմ հիշըմ ուրդե, բայց հաստատ մի տե տեսել եմ... Վայ թե մասիվ տղեքի հետ բլոտ հաղալուց եմ տեսե, տո լի մեր Կյաժի դավթաշենցիքի հետ էն Գայուշիկի մամենտով բազառի վախտ եմ տեսե, թե Ամերիկյան համալսարանի գրադարանում եմ տեսել...

Չեմ կարըմ իմ փայ տեղը բերեմ... :))

Գալաթեա
31.03.2013, 00:38
Գոնե չոլկեն լվար:

Վահե-91
31.03.2013, 00:38
Յա՜խք, արա՛ :[

ազգ ու տակով խայտառակ եղանք :sad

Sagittarius
31.03.2013, 01:03
ազգ ու տակով խայտառակ եղանք :sad

ինձ մենակ ես կարամ խայտառակ անեմ :)

Վահե-91
31.03.2013, 01:26
ինձ մենակ ես կարամ խայտառակ անեմ :)
լավ, ոնց կուզես :D

Hda
31.03.2013, 09:47
ազգ ու տակով խայտառակ եղանք :sad
եթե ազգ ու տակդ ռեստարան հաճախողներն են ...... ;)

Artgeo
31.03.2013, 09:47
Յա՜խք, արա՛ :[

Լիարժեք պատկեր ստանալու համար, ասեմ, որ էդ ժամանակ (հիմա էլ) Վրաստանում տուգանում էին գողական երգեր երգելու համար ;)

keyboard
01.04.2013, 10:34
Վերջը չդիմացա: Պիտի խոստովանեմ, որ անհույս սիրահարված եմ քեզ, [YOU]

Բյու՛ր, բայց ինչի՞ անհույս, ի՞նչ ա պետք անել, որ հույս լինի:

Հ.Գ. Չթողեց վարգանիշեմ սրիգան:

Օֆ-Օֆ :D

Վահե-91
01.04.2013, 11:16
Վերջը չդիմացա: Պիտի խոստովանեմ, որ անհույս սիրահարված եմ քեզ, [YOU]
էս անգամ կուտը չկերա :yahoo

Hda
01.04.2013, 12:55
կարծիք, մեկնաբանություն չեմ անում
Դիտեք
http://www.youtube.com/watch?v=7eaV2LK6Z2o&feature=player_embedded

Chuk
01.04.2013, 13:00
կարծիք, մեկնաբանություն չեմ անում
Դիտեք
Քանի որ արդեն դիտել եմ, գրեմ: Տուֆտա հաղորդում ա, շատ վատ են վարում:

Արտոն զիլ ա մտածում՝ դուր(ը)ս կուգա

Hda
01.04.2013, 13:14
Քանի որ արդեն դիտել եմ, գրեմ: Տուֆտա հաղորդում ա, շատ վատ են վարում:
էտ հլա հարց ա ո՞վ ա վարում… Արտոն ինչ պետք ա ասում ա մեկ ա

Արտոն զիլ ա մտածում՝ դուր(ը)ս կուգա

մի այլ ձևի

Աթեիստ
02.04.2013, 00:09
կարծիք, մեկնաբանություն չեմ անումԴիտեք
http://www.youtube.com/watch?v=7eaV2LK6Z2o&feature=player_embeddedԷս Արտոյի «խոսացածի» սղագրությունը եթե հանդիպի, ասեք, կարդամ, էլի. իրա ձենին ու «խոսքին» մի քանի րոպե եմ դիմանում։

CactuSoul
02.04.2013, 19:16
Ուզում եմ 13 տարեկան լինել :aaa
էսքան նշածներից (http://www.akumb.am/showthread.php/64304-%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC-13-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) մի 3-4 բան հազիվ կարդացած լինեմ :((

Հ.Գ.
Գիտեմ, որ ամոթ ա, ուղղակի չդիմացա, գրեցի :oy Դեպրեսվել եմ :(

Հ.Հ.Գ.
Ինձ բացի «քիչ կարդա»-ից ուրիշ բան խորհուրդ տվող չի եղել գրքերի հարցում, նույնիսկ դպրոցում:( Ձեռքիս տակ ինչ անկապ ու անհայտ գիրք ընկնում էր, էդ էի կարդում :cry

Շինարար
02.04.2013, 20:34

Թխի գա :)) Չնայած 3-4-ից ավել բան ա համընկնում իմ ձեռքի տակ ընկածների հետ, բայց ընդհանրապես ես էլ նույն դառը ճակատագրին արժանացել ձեռքի տակ ընկնելու ու քիչ կարդա-ի առումով, բայց իմ լացը էն ժամանակ էր գալիս, ոչ թե հիմա :)

keyboard
04.04.2013, 01:04
Բյու՛ր, բայց ինչի՞ անհույս, ի՞նչ ա պետք անել, որ հույս լինի:

Հ.Գ. Չթողեց վարգանիշեմ սրիգան:

Օֆ-Օֆ :D

Բյուր, դու սպանել ես քո մեջ այդ սիրահարվածությունը, վե՞րջ, կորավ այլևս այդ անհույս ցնորքը...

Հ.Գ. Որ ասում եմ էսօր իմ օրը չի....

StrangeLittleGirl
04.04.2013, 01:19
Բյուր, դու սպանել ես քո մեջ այդ սիրահարվածությունը, վե՞րջ, կորավ այլևս այդ անհույս ցնորքը...

Հ.Գ. Որ ասում եմ էսօր իմ օրը չի....

:D մեռա ես: դու մինչև հիմա չե՞ս ջոկել, որ էդ գրառման մեջ ամեն ակումբցի իրա անունն էր տեսնում, ես էլ ապրիլի մեկ էի նշում :D

keyboard
04.04.2013, 01:33
:D մեռա ես: դու մինչև հիմա չե՞ս ջոկել, որ էդ գրառման մեջ ամեն ակումբցի իրա անունն էր տեսնում, ես էլ ապրիլի մեկ էի նշում :D

Էէէէ, հիմա էլ ես մեռա, որտև դու իմ կատակը չհասկացար :(:P

Հ.Գ. :D

StrangeLittleGirl
04.04.2013, 01:34
Էէէէ, հիմա էլ ես մեռա, որտև դու իմ կատակը չհասկացար :(:P

Հ.Գ. :D

սուս, էսօր ես պաշտոնապես անտրամ եմ :D

keyboard
04.04.2013, 01:36
սուս, էսօր ես պաշտոնապես անտրամ եմ :D

Քոռանամ
Էհ բախտակից ընկեր, Հայաստան ե՞ս, գնա՞նք լագելու

Էսի էն սիրո խոստովանության հանդիպման հրավեր չի հա :D

Ներսես_AM
04.04.2013, 01:52
․․․
Օրինակ ակումբում կան գրանցված անդամներ, ովքեր ակտիվ են, հանդիպումների են գնում, բոլորից ու ամեն ինչից տեղյակ են, բավականին գրառումներ ունեն, սակայն խոսում են միայն ըստ անհրաժեշտության ու լռում են շատ հաճախ։ Էդ տեսակի մարդկանց հետ ինձ շատ անհարմար ա, ես վախենում եմ էդ տեսակի մարդկանցից, ովքեր երկար չափ ու ձև են անում, հետո մի նախադասություն ասում կամ գրում, ու նենց չի, որ իմ շատախոսության մեջ ես խոսքի արժեքը կորցրել եմ կամ չեմ գնահատում ուրիշի խոսքը, ավելին, ես էդ բոլոր խոսքերին շատ մեծ կարևորություն եմ տալիս, ու բոլոր ասելիքներիս վրա էլ մտածում եմ, գոնե մի քանի վայրկյան :)) բայց յուրաքանչյուր լռելուս համար շատ ավելի երկար եմ մտածում ու շատ ավելի կարևոր եմ համարում էդ լռելը, ու երբ կան շրջակայքում մարդիկ, ովքեր շատ ավելի լռում են, քան խոսում, իրենցից ինչ-որ թաքնված վտանգ եմ զգում։

Ինձնից վախում են :scare:scare:scare

Հ․Գ․ Էսքան կարճ պատասխանն էլ ա վախենալու՞‎։ :scare

Ուլուանա
04.04.2013, 01:55
Ինձնից վախում են :scare:scare:scare

Հ․Գ․ Էսքան կարճ պատասխանն էլ ա վախենալու՞‎։ :scare
Վայ, ես էլ որ կարդացի Դայանայի գրառումը, ուզում էի էստեղ մեջբերել ու գրել՝ տեսնես ես է՞լ եմ մտնում էդ մարդկանց մեջ :oy։ Տեսնես՝ քանի՞ մարդ ա իր վրա վերցրել :think։ Հատկապես որ տակի շնորհակալություններն էլ տեսա, մտածեցի՝ փաստորեն, ինչքան շատ մարդիկ են իմ մասին էդ ձևի մտածում :D։

Ambrosine
04.04.2013, 01:58
Ուզում եմ 13 տարեկան լինել :aaa
էսքան նշածներից (http://www.akumb.am/showthread.php/64304-%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC-13-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) մի 3-4 բան հազիվ կարդացած լինեմ :((

Հ.Գ.
Գիտեմ, որ ամոթ ա, ուղղակի չդիմացա, գրեցի :oy Դեպրեսվել եմ :(

Հ.Հ.Գ.
Ինձ բացի «քիչ կարդա»-ից ուրիշ բան խորհուրդ տվող չի եղել գրքերի հարցում, նույնիսկ դպրոցում:( Ձեռքիս տակ ինչ անկապ ու անհայտ գիրք ընկնում էր, էդ էի կարդում :cry
Ինձ թեման հետաքրքրեց` համեմատելու համար: Ես էլ այս գրքերից շատերը չեմ կարդացել: Մենք տանը մանկական գրքեր չունեինք: Հարևանինն էլ լրիվ մանկական էր. ամբողջը կարդացի` մինչև 3-րդ դասարան, հետո ձանձրանում էի էդ հեքիաթային թեմաներից: 9-10 տարեկանից ես արդեն հայ պատմավեպերն էի գիշեր-ցերեկ կարդում, դետեկտիվ, ու միանգամից անցա գիտականին: Էդ էլ մի բան չի: Հիմա ես գեղարվեստական գիրք չեմ կարողանում կարդալ. անընդհատ անունների վրա եմ ուշադրություն դարձնում, փորձում եմ բնակավայրերի անունները հիշել, որոնք շատ հաճախ հորինված են լինում, ու հիշելը ինձ ոչինչ չի տալու, փորձում եմ այս կամ այն դեպքի հետևանքները կանխատեսել. գժանոց: Նորմալ մարդը ամեն տարիքում պետք է կարդա համապատասխան գրականություն: Դպրոցում գոնե պետք է ուղղորդեն: Չեմ հիշում` որ դասարան էի, որոշել էի սովետական կանաչ հանրագիտարանները կարդալ. առաջին հատորի մի քանի էջից հետո հասկացա, որ` աննպատակ կարդալը նպատակամղված չկարդալ է: Բայց նաև գտնում եմ, որ էդ տարիքից "ծանր" գրքերը կարդալը ստիպում է "մեծանալ", աշխարհին այլ կերպ նայել, իրերը այլ կերպ վերլուծել: Ու հետո ես առաջնայնությունը միշտ տվել եմ հայկական ստեղծագործություններին: Անգամ մեր հեքիաթները խորն են, ուսուցանող: Բայց ամեն մարդ իր ճաշակով է ընտրում` ինչ կարդա: Ես որ գոհ եմ. ինձ երբեք չեմ պատկերացրել Կարմիր գլխարկի մասին մտորելիս, փոխարենը շաաատ կարևոր դեմքեր ու դեպքեր կան` մտածմունքի թեմա դառնալու պատվին արժանի:

հ.գ. Հեչ էլ մի դեպրեսվի, Կակտուս ջան ;):

Dayana
04.04.2013, 02:36
Ինձնից վախում են :scare:scare:scare

Հ․Գ․ Էսքան կարճ պատասխանն էլ ա վախենալու՞‎։ :scare

Վայ, ես էլ որ կարդացի Դայանայի գրառումը, ուզում էի էստեղ մեջբերել ու գրել՝ տեսնես ես է՞լ եմ մտնում էդ մարդկանց մեջ :oy։ Տեսնես՝ քանի՞ մարդ ա իր վրա վերցրել :think։ Հատկապես որ տակի շնորհակալություններն էլ տեսա, մտածեցի՝ փաստորեն, ինչքան շատ մարդիկ են իմ մասին էդ ձևի մտածում :D։

Ներս, Ան, դուք էնքան էլ իմ նկարագրած կատեգորիայում չեք:

Ներսես_AM
04.04.2013, 02:47
Ներս, Ան, դուք էնքան էլ իմ նկարագրած կատեգորիայում չեք:

հլը մի հատ էլ կարդա գրածդ, լրիվ իմ մասին ա :B

Ուլուանա
04.04.2013, 02:56
Ներս, Ան, դուք էնքան էլ իմ նկարագրած կատեգորիայում չեք:
Այսինքն՝ լրիվ էդ կատեգորիայի մեջ չենք տեղավորվում, բայց նենց մի ոտով մեջն ենք, չէ՞ :D։

Ուլուանա
04.04.2013, 03:00
հլը մի հատ էլ կարդա գրածդ, լրիվ իմ մասին ա :B
Ես չէի ասի, թե իմ մասին ա, երևի մենակ չափել–ձևելու պահն ա իմ մասին, էն էլ դա հիմնականում գրավոր խոսքին ա վերաբերում, բանավորում էդքան չափել–ձևելու ժամանակ չի լինում. ես էլ էդքան արագաշարժ, ավելի ճիշտ՝ արագամիտ չեմ, մեղմ ասած :D։ Բայց դե փաստ ա, որ Ակումբում հայտնի եմ խոսքս միշտ չափել–ձևելով, նենց որ չէի զարմանա, եթե ինձ էլ նկատի ունեցած լիներ։

Dayana
04.04.2013, 03:07
հլը մի հատ էլ կարդա գրածդ, լրիվ իմ մասին ա :B

Ներս, քեզ նենց եմ կարոտել, որ մի քիչ էլ համոզես, կհամաձայնվեմ ու կսկսեմ լացելը :)

Ես չէի ասի, թե իմ մասին ա, երևի մենակ չափել–ձևելու պահն ա իմ մասին, էն էլ դա հիմնականում գրավոր խոսքին ա վերաբերում, բանավորում էդքան չափել–ձևելու ժամանակ չի լինում. ես էլ էդքան արագաշարժ, ավելի ճիշտ՝ արագամիտ չեմ, մեղմ ասած :D։ Բայց դե փաստ ա, որ Ակումբում հայտնի եմ խոսքս միշտ չափել–ձևելով, նենց որ չէի զարմանա, եթե ինձ էլ նկատի ունեցած լիներ։
Ան, իմ չափանիշներով, դու կարգին շատախոս ես, նենց որ հաստատ քո մասին չի խոսքս, ու առհասարակ, ոչ մի կոնկրետ մարդու մասին էլ չի, ընդհանուր ա, նույնիսկ ակումբից էլ կարող ա դուրս գալ, մի հարմար առիթով, կամ մի հարմար ժամի կգրեմ էդ մասին, թե ինձ ինչ աստիճան ա զարմացնում ու զայրացնում, երբ մարդիկ ինչ-որ միջավայրում լինում են ավելի երկար քան 3 ժամ ու ոչ մի բառ չեն ասում, և դեռ ավելին, ինչքան եսակենտրոնացած (եթե կարելի ա տենց ասել) են լինում, որ հեչ անհարմար չեն զգում, ուղղակի ազատ ունկնդրի պես սուս ու փուս լսում են, ոնց որ ձայնագրիչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայնարկություն են արձակում կամ ժպտում, կամ էլ հեռախոսով ՍՄՍ գրում ինչ-որ մեկի:
Ըհը, փաստորեն չսպասեցի հարմար պահի, լրիվ ասեցի :))

Ուլուանա
04.04.2013, 03:18
Ներս, քեզ նենց եմ կարոտել, որ մի քիչ էլ համոզես, կհամաձայնվեմ ու կսկսեմ լացելը :)

Ան, իմ չափանիշներով, դու կարգին շատախոս ես, նենց որ հաստատ քո մասին չի խոսքս, ու առհասարակ, ոչ մի կոնկրետ մարդու մասին էլ չի, ընդհանուր ա, նույնիսկ ակումբից էլ կարող ա դուրս գալ, մի հարմար առիթով, կամ մի հարմար ժամի կգրեմ էդ մասին, թե ինձ ինչ աստիճան ա զարմացնում ու զայրացնում, երբ մարդիկ ինչ-որ միջավայրում լինում են ավելի երկար քան 3 ժամ ու ոչ մի բառ չեն ասում, և դեռ ավելին, ինչքան եսակենտրոնացած (եթե կարելի ա տենց ասել) են լինում, որ հեչ անհարմար չեն զգում, ուղղակի ազատ ունկնդրի պես սուս ու փուս լսում են, ոնց որ ձայնագրիչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայնարկություն են արձակում կամ ժպտում, կամ էլ հեռախոսով ՍՄՍ գրում ինչ-որ մեկի:
Ըհը, փաստորեն չսպասեցի հարմար պահի, լրիվ ասեցի :))
Հա, ես էլ եմ ինքս ինձ շատախոս համարում։ Բայց որոշ դեպքերում կարող եմ լրիվ քո նկարագրածից էլ լինել՝ զուտ ամաչելու պատճառով :))։ Ու ես միակը չեմ էդպիսին, նենց որ շատ մի զայրացի տենց մարդկանցից։ Չգիտեմ, ես որ դա երբեք եսակենտրոնացածության նշան չէի համարի։ Եսակենտրոնությունն իմ պատկերացմամբ ուրիշ նշաններով ա դրսևորվում, որոնց մեջ քչախոսությունը հազվադեպ ա մտնում :))։ Ակումբից, օրինակ, Չուկը, Հայկոն (Աբելյան) կարող են ժամերով նստել հանդիպմանը ու տենց էլ ոչ մի բառ չասել կամ էդ ասածիդ պես մի երկու բառ ամբողջ ընթացքում արտաբերել, բայց իրանք հաստատ քո ասած վախենալու դեպքերից չեն, էլի :)) (դու էլ գիտես)։ Ու էլի կան էդպիսիք, ուղղակի էս պահին էդ երկուսը մտքիս եկան :)։

Ներսես_AM
04.04.2013, 03:23
Ներս, քեզ նենց եմ կարոտել, որ մի քիչ էլ համոզես, կհամաձայնվեմ ու կսկսեմ լացելը :)
լացել չկա, բա՜յց

Ան, իմ չափանիշներով, դու կարգին շատախոս ես, նենց որ հաստատ քո մասին չի խոսքս, ու առհասարակ, ոչ մի կոնկրետ մարդու մասին էլ չի, ընդհանուր ա, նույնիսկ ակումբից էլ կարող ա դուրս գալ, մի հարմար առիթով, կամ մի հարմար ժամի կգրեմ էդ մասին, թե ինձ ինչ աստիճան ա զարմացնում ու զայրացնում, երբ մարդիկ ինչ-որ միջավայրում լինում են ավելի երկար քան 3 ժամ ու ոչ մի բառ չեն ասում, և դեռ ավելին, ինչքան եսակենտրոնացած (եթե կարելի ա տենց ասել) են լինում, որ հեչ անհարմար չեն զգում, ուղղակի ազատ ունկնդրի պես սուս ու փուս լսում են, ոնց որ ձայնագրիչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայնարկություն են արձակում կամ ժպտում, կամ էլ հեռախոսով ՍՄՍ գրում ինչ-որ մեկի:
Ըհը, փաստորեն չսպասեցի հարմար պահի, լրիվ ասեցի :))

որ ասում եմ իմ մասին ա գրում, ասում ա չէ :))

My World My Space
04.04.2013, 05:42
որ ասում եմ իմ մասին ա գրում, ասում ա չէ :))

Հա, մանավանդ քո Դիլիջան գալը, սուսուփուս էկար, սուսուփուս գնացիր։ :goblin
Ավելի շատ ապարատիդ չխկոցը լսեցինք… :D

Sent from my HTC One X using Tapatalk 2

Արէա
04.04.2013, 08:10
Ան, իմ չափանիշներով, դու կարգին շատախոս ես, նենց որ հաստատ քո մասին չի խոսքս, ու առհասարակ, ոչ մի կոնկրետ մարդու մասին էլ չի, ընդհանուր ա, նույնիսկ ակումբից էլ կարող ա դուրս գալ, մի հարմար առիթով, կամ մի հարմար ժամի կգրեմ էդ մասին, թե ինձ ինչ աստիճան ա զարմացնում ու զայրացնում, երբ մարդիկ ինչ-որ միջավայրում լինում են ավելի երկար քան 3 ժամ ու ոչ մի բառ չեն ասում, և դեռ ավելին, ինչքան եսակենտրոնացած (եթե կարելի ա տենց ասել) են լինում, որ հեչ անհարմար չեն զգում, ուղղակի ազատ ունկնդրի պես սուս ու փուս լսում են, ոնց որ ձայնագրիչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայնարկություն են արձակում կամ ժպտում, կամ էլ հեռախոսով ՍՄՍ գրում ինչ-որ մեկի:
Ըհը, փաստորեն չսպասեցի հարմար պահի, լրիվ ասեցի :))

Հա, էդ իմ մասին էր հա՞:
Հետո ասում են ինչի՞ հանդիպման չես գալիս:
Ես գամ՝ ի՞նչ անեմ, ձայնարկություն արձակեմ, սուս ու փուս նստեմ, ի՞նչ անեմ:
Ես հիմնականում չեմ խոսում, շատերը նեղվում են դրանից, ես էլ եմ նեղվում:

StrangeLittleGirl
04.04.2013, 10:59
Քոռանամ
Էհ բախտակից ընկեր, Հայաստան ե՞ս, գնա՞նք լագելու

Էսի էն սիրո խոստովանության հանդիպման հրավեր չի հա :D

Հա, Հայաստանում եմ, գնանք լագելու: :D

keyboard
04.04.2013, 11:18
Հա, Հայաստանում եմ, գնանք լագելու: :D

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

StrangeLittleGirl
04.04.2013, 11:28
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

մյուս շաբաթ

keyboard
04.04.2013, 11:35
մյուս շաբաթ

երբ ասես,համարս ՊՄ եմ անում

Smokie
04.04.2013, 15:11
Ուզում եմ 13 տարեկան լինել :aaa
էսքան նշածներից (http://www.akumb.am/showthread.php/64304-%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC-13-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) մի 3-4 բան հազիվ կարդացած լինեմ :((

Հ.Գ.
Գիտեմ, որ ամոթ ա, ուղղակի չդիմացա, գրեցի :oy Դեպրեսվել եմ :(

Հ.Հ.Գ.
Ինձ բացի «քիչ կարդա»-ից ուրիշ բան խորհուրդ տվող չի եղել գրքերի հարցում, նույնիսկ դպրոցում:( Ձեռքիս տակ ինչ անկապ ու անհայտ գիրք ընկնում էր, էդ էի կարդում :cry

Ահահաա:( Ես էլ ուզեցի:cry

Ինչքա՜ն անոլու, ինչքա՜ն կարդալու բան կար, որ չկարդացի, չնայած սիրում էի կարդալ: Ինչ վատ ա, որ ժամանակից ուշ ես հասկանում, թե ինչ էր քեզ պետք:(

Մի կողմից էլ պատկերացնում եմ, կգա մի օր ու էդ գրքերը համ կարդալ կտամ բալիկներիս (էս ուուու՜ր հասաաա:D), համ էլ ես բացը կլրացնենք:)) Եթե ես բաց եմ թողել հնարավորությունը, երեխաներս հաստատ բաց չեն թողնի: Համ էլ երբեք ուշ չի:

Համ էլ հիշում եմ, որ մեծ քույրիկս իր ժամանակին համարյա բոլոր նշած գրքերը կարդացել ա:love

Dayana
04.04.2013, 15:45
Սմոքի, Կակտուսիկ, էդ ցանկից ես գրեթե ոչինչ չեմ կարդացել, ու ինչ էլ կարդացել եմ, տանջանք ա եղել, ու հեչ չեմ փոշմանել, որ մեծ մասը կեսից ուղղակի հրաժարվել եմ կարդալ, ու իմ երեխաներին էլ խորհուրդ չեմ տա կարդալ դրանք։ Էդ գանձերի կղզի տեսակի գործերը բոլոր երեխանքերին չի, որ հետաքրքիր ա։ Ինձ դա էն ժամանակ էլ հետաքրքիր չէր, հիմա էլ հետաքրքիր չի։ Նեղվելու բան չկա։ Պետք ա կարդալ էն, ինչը կարդալուց հաճույք ես ստանում։ :aha

Smokie
04.04.2013, 15:55

Հարցը հենց էն ա, որ կոնկրետ ես գոնե մոտավորապես գիտեմ թե ինչի մասին էին (դա էլ ա վատ մասամբ) ու գիտեմ, որ ինձ այդ թեմաները կհետաքրքրեին, => դուրըս կգային էդ գրքերը

Valentina
04.04.2013, 16:17
Հարցը հենց էն ա, որ կոնկրետ ես գոնե մոտավորապես գիտեմ թե ինչի մասին էին (դա էլ ա վատ մասամբ) ու գիտեմ, որ ինձ այդ թեմաները կհետաքրքրեին, => դուրըս կգային էդ գրքերը

Սմոք, բայց լսի, հիմա էլ ուշ չի, էտ գրքերն իհարկե 13 տարեկանում ուրիշ ձև կընկալեինք, բայց մեծ տարիքում էլ են հետաքրքիր կարդացվում:
Ես արկածային գրադարանից շատ գրքեր կարդացել եմ դպրոցն ավարտելուց հետո: Որովհետև դպրոցում կարդում էի Վարդանանք, Սամվել, Մխիթար Սպարապետ ու Գևորգ Մարզպետունի:
Ասեմ ավելին, ժամանակ գտնելու դեպքում էն 13 տարեկանի համար նախատեսված գրքերից դեռ պատրաստվում եմ կարդալ:

Smokie
04.04.2013, 16:41

Համարյա իմ դեպքն ա:)) Ուղղակի հասկանում ե՞ս, առաջ ինչքան էլ հետաքրքրությամբ էի կարդում, էլի դանդաղ էի առաջ գնում, դրա համար լիքը բաներ չեմ կարդացել:oy

Valentina
04.04.2013, 16:50
Համարյա իմ դեպքն ա:)) Ուղղակի հասկանում ե՞ս, առաջ ինչքան էլ հետաքրքրությամբ էի կարդում, էլի դանդաղ էի առաջ գնում, դրա համար լիքը բաներ չեմ կարդացել:oy

Երևի ժանրը ուղղակի քեզ չի հետաքրքրել հը՞ն: :think

Smokie
04.04.2013, 17:04
Երևի ժանրը ուղղակի քեզ չի հետաքրքրել հը՞ն: :think

Հետաքրքրել ա::) Ճիշտ ա կային գրքեր, որոնք լավ էլ արագ եմ կարդացել, բայց էն ժամանակ երեւի մտքովս էլ չէր անցնում, որ որեւէ գիրք կարող ա դուրըս չգա:))

Valentina
04.04.2013, 17:09
Հետաքրքրել ա::) Ճիշտ ա կային գրքեր, որոնք լավ էլ արագ եմ կարդացել, բայց էն ժամանակ երեւի մտքովս էլ չէր անցնում, որ որեւէ գիրք կարող ա դուրըս չգա:))

Վերջին կարդացացդ գիրքը, որ դուրդ եկել ա որն ա?
Արի զրուց. էլի

Freeman
04.04.2013, 18:11
Հա, էդ իմ մասին էր հա՞:
Հետո ասում են ինչի՞ հանդիպման չես գալիս:
Ես գամ՝ ի՞նչ անեմ, ձայնարկություն արձակեմ, սուս ու փուս նստեմ, ի՞նչ անեմ:
Ես հիմնականում չեմ խոսում, շատերը նեղվում են դրանից, ես էլ եմ նեղվում:

Լավ ա, որ ինքը ինձ չի ճանաչում, թե-չէ կմտածեի իմ մասին ա

Sent from my WT19i using Tapatalk 2

CactuSoul
04.04.2013, 18:23
...., թե ինձ ինչ աստիճան ա զարմացնում ու զայրացնում, երբ մարդիկ ինչ-որ միջավայրում լինում են ավելի երկար քան 3 ժամ ու ոչ մի բառ չեն ասում, և դեռ ավելին, ինչքան եսակենտրոնացած (եթե կարելի ա տենց ասել) են լինում, որ հեչ անհարմար չեն զգում, ուղղակի ազատ ունկնդրի պես սուս ու փուս լսում են, ոնց որ ձայնագրիչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայնարկություն են արձակում կամ ժպտում, կամ էլ հեռախոսով ՍՄՍ գրում ինչ-որ մեկի:
Էս հո լրիվ ես եմ :(
Փաստորեն լավ ա, որ չենք հանդիպել, Արմ, թե չէ հիմա իմ մասին էնքան էլ լավ կարծիքի չէիր լինելու: Սենց լավ ա :))

Ուլուանա
04.04.2013, 18:36
Խեղճ Dayana–ն երևի արդեն փոշմանել ա էդ գրառման համար :))։

Dayana
04.04.2013, 18:54
Խեղճ Dayana–ն երևի արդեն փոշմանել ա էդ գրառման համար :))։
մնում ա Մեֆն ասի, որ իրա մասին ա, ու վերջ :}

Շինարար
04.04.2013, 19:49
մնում ա Մեֆն ասի, որ իրա մասին ա, ու վերջ :}
Այ մարդ էլ կռիվ մի արեք, իմ մասին ա, ես ահավոր քչախոս եմ, այ վանաձորցի ակումբցիները կփաստեն, բերանիցս խոսք հանել չի լինում:D

Ուլուանա
06.04.2013, 21:05
Երկու օր առաջ էլ էլի ռասիայից պիտի շինարարներ հասնեի, նստում եմ 62-ի Ա-ն, հա, էս անգամ ճիշտ ճամփով ա գնում, բայց ես կանգառը բաց եմ թողնում, չգիտեմ, չեմ նկատում թե ինչ, մի խոսքով էս անգամ էլ գնում հասնում ա եսիմուր, նորից եմ իջնում, պարզվում ա կվառտալում եմ (մի չոլ էլ էդ ա) էլի մի կերպ տուն եմ հասնում, բայց էս անգամ մենակ տատիին եմ պատմում, արդարանում եմ իբր կանգառում իրոք ինքը չի եղել, որ կանգառը ինչ-որ հանգամաքներում անհետացել էր ու ես հայտնվել էի կվառտալում (իբր ուրիշ նորմալ տեղ չկար հայտնվելու).. դե մամաենց որ ասեի, էս անգամ հեշտ չէի պրծնի
Բա իմ ջանը քա՞ր ա, որ քսանհինգ տարի էդ չոլում եմ ապրել :D։

Վոլտերա
06.04.2013, 21:07
Բա իմ ջանը քա՞ր ա, որ քսանհինգ տարի էդ չոլում եմ ապրել :D։
Ուֆ էլ մի ասա :think

Alphaone
06.04.2013, 22:20
Բա իմ ջանը քա՞ր ա, որ քսանհինգ տարի էդ չոլում եմ ապրել :D։

Բա որ իմանաք ես 15 տարի ուր եմ ապրո՜ւմ :aaa :sos

Ուլուանա
06.04.2013, 22:29
Բա որ իմանաք ես 15 տարի ուր եմ ապրո՜ւմ :aaa :sos
Ասա, մեջդ մի պահի :secret։

Alphaone
06.04.2013, 22:30
Ասա, մեջդ մի պահի :secret։

Երկիր մոլորակում :cry

Ուլուանա
06.04.2013, 22:36
Երկիր մոլորակում :cry
Հա, դու էլ պակաս չոլ չես ընկել։ Ոչինչ, մի կերպ դիմացի, մի օր կհայրենադարձվես :))։

StrangeLittleGirl
06.04.2013, 22:40
Բա իմ ջանը քա՞ր ա, որ քսանհինգ տարի էդ չոլում եմ ապրել :D։

յա, սաղ հեչ, այ Մարի, էս դու Շինարարներու՞մ ես ապրում, թե՞ տատիկիդ տունն ա էնտեղ :))

Դավիթ
06.04.2013, 22:55
Շինարարցի, կվարտալցի հավաքվել եք իրար գլուխ::)

StrangeLittleGirl
06.04.2013, 23:01
Շինարարցի, կվարտալցի հավաքվել եք իրար գլուխ::)

ես կենտրոնցի եմ :beee

Դավիթ
06.04.2013, 23:12
ես կենտրոնցի եմ :beee

Ես էլ կոնդեցի, բայց դե շինարարների արյունը մեջս ա::)

Այբ
06.04.2013, 23:18
Փաստորեն, էստեղ կվարտալից մարդիկ կան: Ես երեք տարի ապրել եմ կվարտալում:Կարող ա հարևաններ ենք եղել:think Իսկ Սարի թաղից մարդ չկա՞, չնայած էնտեղ երկու տարի եմ ապրել:

StrangeLittleGirl
06.04.2013, 23:19
Ես էլ կոնդեցի, բայց դե շինարարների արյունը մեջս ա::)

մեր շինարարցին էլ ա նախկին կոնդեցի :D

StrangeLittleGirl
06.04.2013, 23:24
Փաստորեն, էստեղ կվարտալից մարդիկ կան: Ես երեք տարի ապրել եմ կվարտալում:Կարող ա հարևաններ ենք եղել:think Իսկ Սարի թաղից մարդ չկա՞, չնայած էնտեղ երկու տարի եմ ապրել:

Սարի թաղ ո՞ր մասը :D

Freeman
06.04.2013, 23:36
Երկիր մոլորակում :cry

Պաաաահ, չոլը ձեր մոլորակն ա :P :)

Դավիթ
06.04.2013, 23:41
Փաստորեն, էստեղ կվարտալից մարդիկ կան: Ես երեք տարի ապրել եմ կվարտալում:Կարող ա հարևաններ ենք եղել:think Իսկ Սարի թաղից մարդ չկա՞, չնայած էնտեղ երկու տարի եմ ապրել:

Սարի թաղ պապուս եղբայրը տուն ուներ: Մորս պատմելով, 50-ականներին, գվարդիականների կենտրոնն էր:

Ուլուանա
07.04.2013, 00:28
ես կենտրոնցի եմ :beee
Հա, ճիշտ ա, դու էն քիթը տնկած կենտրոնցիներից ես, որ մեզ նման չոլաբնակներին վերևից են նայում :beee։

Փաստորեն, էստեղ կվարտալից մարդիկ կան: Ես երեք տարի ապրել եմ կվարտալում:Կարող ա հարևաններ ենք եղել:think Իսկ Սարի թաղից մարդ չկա՞, չնայած էնտեղ երկու տարի եմ ապրել:
Դու ո՞ր մասերում ես ապրել Կվարտալի։ Ես՝ 15–րդ թաղամասում։

StrangeLittleGirl
07.04.2013, 00:30
Հա, ճիշտ ա, դու էն քիթը տնկած կենտրոնցիներից ես, որ մեզ նման չոլաբնակներին վերևից են նայում :beee։

ըհը, որ գիշերվա ժամը որ հազարն էլ լինի, ձեզ տուն տանող մարշրուտկա կա, ինձ չէ :cry

Ուլուանա
07.04.2013, 00:38
ըհը, որ գիշերվա ժամը որ հազարն էլ լինի, ձեզ տուն տանող մարշրուտկա կա, ինձ չէ :cry
Վայ, ճիշտ ա, հիշեցի էն օրերը, որ Ակումբի հանդիպումներից գիշերվա հազարին տուն էինք գալիս, ժամերով կանգնում, սպասում էինք, որ քո մարշրուտկան գա, քեզ ճանապարհենք, հետո մենք գնանք։ Ու տենց էլ չէր գալիս քոնը :D։ Դե, ոչինչ, էդ կոմպենսացիա ա կենտրոնցիների ցցած քթերին :D։

Գալաթեա
07.04.2013, 00:38
Մեկ ա ձեր ոչ մեկի չոլը իմ նախկին երկու չոլերի հետ չի համեմատվի:

Յոնջալախ և 9-րդ մասիվ :B

StrangeLittleGirl
07.04.2013, 00:40

այ տենց, ես որ հեծանիվ ունենամ, հեծանիվով տուն կգնամ :beee ոչ մի սար չկա:

Մեկ ա ձեր ոչ մեկի չոլը իմ նախկին երկու չոլերի հետ չի համեմատվի:

Յոնջալախ և 9-րդ մասիվ :B
դե իններորդ մասիվը չոլաց չոլն ա :D

Ուլուանա
07.04.2013, 00:40
Մեկ ա ձեր ոչ մեկի չոլը իմ նախկին երկու չոլերի հետ չի համեմատվի:

Յոնջալախ և 9-րդ մասիվ :B
Յոնջալախ. լրիվ չոլին վայել անուն :D։

Գալաթեա
07.04.2013, 00:40
Յոնջալախ. լրիվ չոլին վայել անուն :D։

Չոլ ունեինք, աշխարհը չուներ:

Ուլուանա
07.04.2013, 00:41
Իսկ էդ Յոնջալախը որտե՞ղ ա գտնվում։

Mephistopheles
07.04.2013, 00:41
Մեկ ա ձեր ոչ մեկի չոլը իմ նախկին երկու չոլերի հետ չի համեմատվի:

Յոնջալախ և 9-րդ մասիվ :B

ասում են հիմա Մասիվը մտցրել են Երևանի քարտեզի մեջ ու շուտով՝ մի 20 տարուց մտցնելու են google map-ի մեջ…

ivy
07.04.2013, 00:41
Յոնջալախը որտե՞ղ ա, Երևանո՞ւմ...

Mephistopheles
07.04.2013, 00:42
Յոնջալախը որտե՞ղ ա, Երևանո՞ւմ...

Այվ… sorry… էն թեմայում…

Գալաթեա
07.04.2013, 00:43
Իսկ էդ Յոնջալախը որտե՞ղ ա գտնվում։

Կինոհայրենիքի ու բանվորի արձանի կողմերը:)
Էն որ հիմա էլ չկա... Պարզվում ա Հայաստանում բանվոր դասակարգը վերացել ա, մեզ էլ իրա արձանը պետք չի:

ivy
07.04.2013, 00:44
Այվ… sorry… էն թեմայում…

Մեֆ, մոտդ արդեն խասյաթ ա դարձել ինձ սորրի ասելը, թարգի այ մարդ...

Գալաթեա
07.04.2013, 00:44
ասում են հիմա Մասիվը մտցրել են Երևանի քարտեզի մեջ ու շուտով՝ մի 20 տարուց մտցնելու են google map-ի մեջ…

Արդեն մտցրել են, ուշացել ես:
Սասն ա մտցնել տվել, որ մեր տունը գտնի առաջին անգամ գալուց:

Դավիթ
07.04.2013, 00:47
Անաստասավան, չոլերի չոլ::)

StrangeLittleGirl
07.04.2013, 00:47
Կինոհայրենիքի ու բանվորի արձանի կողմերը:)
Էն որ հիմա էլ չկա... Պարզվում ա Հայաստանում բանվոր դասակարգը վերացել ա, մեզ էլ իրա արձանը պետք չի:

բանվորի արձան ասեցիք, հիշեցի :D
ջահել ժամանակ տաքսիով գնում եմ բանվորի արձանի մոտ, ավտոյից իջնում եմ ու սկսում բանվորի արձան փնտրել :D ինձ գժի տեղ են դնում

Mephistopheles
07.04.2013, 00:48
Արդեն մտցրել են, ուշացել ես:
Սասն ա մտցնել տվել, որ մեր տունը գտնի առաջին անգամ գալուց:

Սասն էլ չլիներ, կարող ա չմտցնեին… աբրի Սասը… ինքը մեր բեքափն ա…

Գալաթեա
07.04.2013, 00:48
Անաստասավան, չոլերի չոլ::)

Էդ էն Միկոյանի անունով ա՞:

Mephistopheles
07.04.2013, 00:49
Մեֆ, մոտդ արդեն խասյաթ ա դարձել ինձ սորրի ասելը, թարգի այ մարդ...

շարունակե՞մ…

Դավիթ
07.04.2013, 00:50
Էդ էն Միկոյանի անունով ա՞:

Հա::)

Գալաթեա
07.04.2013, 00:52
Հա::)

Դրա մասին կեղտոտ ռուսները գիտես չէ՞ ինչ էին ասում...

Օտ Իլյիչա դո Իլյիչա
Բեզ ինֆարկտա ի պառալիչա:

ivy
07.04.2013, 00:52
Ես էլ պիտի ասեմ, թե քսանվեց տարի Երևանում եմ ապրել, ոնց որ ուրիշ մոլորակի մասին խոսեք...

Դավիթ
07.04.2013, 00:53
Դրա մասին կեղտոտ ռուսները գիտես չէ՞ ինչ էին ասում...

Օտ Իլյիչա դո Իլյիչա
Բեզ ինֆարկտա ի պառալիչա:

Ժիվուչի գադ::)

Գալաթեա
07.04.2013, 00:54
Ժիվուչի գադ::)

Հայ էր :)
Դրանից բխող բոլոր հետևանքներով:

Mephistopheles
07.04.2013, 00:55
Ես էլ պիտի ասեմ, թե քսանվեց տարի Երևանում եմ ապրել, ոնց որ ուրիշ մոլորակի մասին խոսեք...

էդ նրանից ա որ ընենց տեղերից են խոսում որ մի 10 տարի առաջ Երևանի մեջ չէր… դրանք գյուղեր էին, հետո բորոցին լույս, հեռախոս, գազ-բան քաշեցին ու միացրին ընդհանուր ինֆրաստրուկլտուրային… կոյուղին հետո, առայժմ դրսի տուվալետներով յոլա կգնան…

StrangeLittleGirl
07.04.2013, 00:56
Ես էլ պիտի ասեմ, թե քսանվեց տարի Երևանում եմ ապրել, ոնց որ ուրիշ մոլորակի մասին խոսեք...

դե դու էլ ես կենտրոնցի: մի հատ քիթդ ցցի հարևան ջան :))

Դավիթ
07.04.2013, 00:56
Ես էլ պիտի ասեմ, թե քսանվեց տարի Երևանում եմ ապրել, ոնց որ ուրիշ մոլորակի մասին խոսեք...

ՈՒրիշ մոլորակ էր, էլի: Փոքր ժամանակ գիտեի, որ մեշոկ պապին անաստասավանցի ա: :)

ivy
07.04.2013, 00:59
դե դու էլ ես կենտրոնցի: մի հատ քիթդ ցցի հարևան ջան :))

Հարևան ջան, բա գիտես Լիլը մեր ապրելու տեղի մասին ինչ էր ասում:
«Էն որ գնում Սայաթ Նովայի կաֆեներում նստում են, հետո թե՝ վայ, քամի ա փչում, մի րոպե տնից ժակետ վերցնեմ» :))

Գալաթեա
07.04.2013, 00:59
էդ նրանից ա որ ընենց տեղերից են խոսում որ մի 10 տարի առաջ Երևանի մեջ չէր… դրանք գյուղեր էին, հետո բորոցին լույս, հեռախոս, գազ-բան քաշեցին ու միացրին ընդհանուր ինֆրաստրուկլտուրային… կոյուղին հետո, առայժմ դրսի տուվալետներով յոլա կգնան…

Քաղքցուս տեսեք...

StrangeLittleGirl
07.04.2013, 01:07
Հարևան ջան, բա գիտես Լիլը մեր ապրելու տեղի մասին ինչ էր ասում:
«Էն որ գնում Սայաթ Նովայի կաֆեներում նստում են, հետո թե՝ վայ, քամի ա փչում, մի րոպե տնից ժակետ վերցնեմ» :))

դե ինքը չգիտի, որ Սայաթ-Նովայի կաֆեներից էն կողմ չէինք գնում, թե չէ էլ տուն չէինք հասնի :D

Ձայնալար
07.04.2013, 01:11
Մեր չոլերը քո լոսերին վնաս չէ, քանքարավոր ախպեր…

Իսկ դուք գիտե՞ք որտեղ են ղռերը, թթաստանը, ախպարաշենը, մուխանաթափան… Հը՞ կենտրոնցիներ :D:D

Գալաթեա
07.04.2013, 01:12
Մեր չոլերը քո լոսերին վնաս չէ, քանքարավոր ախպեր…

Իսկ դուք գիտե՞ք որտեղ են ղռերը, թթաստանը, ախպարաշենը, մուխանաթափան… Հը՞ կենտրոնցիներ :D:D

Ուծյու՜՜ :love

Ուլուանա
07.04.2013, 01:18
էդ նրանից ա որ ընենց տեղերից են խոսում որ մի 10 տարի առաջ Երևանի մեջ չէր… դրանք գյուղեր էին, հետո բորոցին լույս, հեռախոս, գազ-բան քաշեցին ու միացրին ընդհանուր ինֆրաստրուկլտուրային… կոյուղին հետո, առայժմ դրսի տուվալետներով յոլա կգնան…
Լավ, տասը մի քիչ շատ ասեցիր։ Իմ ծնվելուց առնվազն մի հինգ տարի առաջվանից Երևանի մեջ են եղել կվարտալները, իսկ ես տասը տարեկանից մեծ եմ :D։

Ուլուանա
07.04.2013, 01:19
Մեր չոլերը քո լոսերին վնաս չէ, քանքարավոր ախպեր…

Իսկ դուք գիտե՞ք որտեղ են ղռերը, թթաստանը, ախպարաշենը, մուխանաթափան… Հը՞ կենտրոնցիներ :D:D
Ո՞նց։ Ղռերը կոնկրետ տե՞ղ ա :D Ես գիտեի՝ չոլին համարժեք հասկացություն ա ուղղակի։

Mephistopheles
07.04.2013, 01:20
Լավ, տասը մի քիչ շատ ասեցիր։ Իմ ծնվելուց առնվազն մի հինգ տարի առաջվանից Երևանի մեջ են եղել կվարտալները, իսկ ես տասը տարեկանից մեծ եմ :D։

բա չես հիշու՞մ որ միջքաղաքային ավտոբուսներով ու պոյեզով էինք գնում Մասիվ…

Ուլուանա
07.04.2013, 01:21
բա չես հիշու՞մ որ միջքաղաքային ավտոբուսներով ու պոյեզով էինք գնում Մասիվ…
Ես Մասիվից խաբար չեմ, կոնկրետ կվարտալի մասին էի ասում :))։

StrangeLittleGirl
07.04.2013, 01:21
Ո՞նց։ Ղռերը կոնկրետ տե՞ղ ա :D Ես գիտեի՝ չոլին համարժեք հասկացություն ա ուղղակի։

տենց բա՞ն կա Երևանում :'

Mephistopheles
07.04.2013, 01:21
Մեր չոլերը քո լոսերին վնաս չէ, քանքարավոր ախպեր…

Իսկ դուք գիտե՞ք որտեղ են ղռերը, թթաստանը, ախպարաշենը, մուխանաթափան… Հը՞ կենտրոնցիներ :D:D

չէ ապեր… էդ թազա գյուղեր ե՞ն միացել…

StrangeLittleGirl
07.04.2013, 01:21
բա չես հիշու՞մ որ միջքաղաքային ավտոբուսներով ու պոյեզով էինք գնում Մասիվ…

տենց բան չկա: 95-ին Խանջյանից իններորդ մասիվ հասնում էի 91 համարի մարշրուտկայով

Mephistopheles
07.04.2013, 01:21
Ես Մասիվից խաբար չեմ, կոնկրետ կվարտալի մասին էի ասում :))։

հա՜… օքեյ…

Գալաթեա
07.04.2013, 01:22
բա չես հիշու՞մ որ միջքաղաքային ավտոբուսներով ու պոյեզով էինք գնում Մասիվ…

Պոեզով չէ, էդ ժամանակ երկաթգիծը դեռ մասիվ չէր հասել: Ձիակառքերով էր:

Ուլուանա
07.04.2013, 01:22
տենց բա՞ն կա Երևանում :'
Դե որ չոլ կա, ղըռ էլ կլինի, էլի :D։

Ուլուանա
07.04.2013, 01:23
տենց բան չկա: 95-ին Խանջյանից իններորդ մասիվ հասնում էի 91 համարի մարշրուտկայով
Բյուր, ինքը քո ծնվելուց առաջվա մասին ա ասում :D։

Mephistopheles
07.04.2013, 01:25
Պոեզով չէ, էդ ժամանակ երկաթգիծը դեռ մասիվ չէր հասել: Ձիակառքերով էր:

մեր վախտ պոյեսզ կար… էլէկտրիչկա էր… հլա զանգելուց էլ, պտի պատվեր տայիր՝ միջքաղաքային, երկու օր առաջ…

Ruby Rue
07.04.2013, 01:25
Մեր չոլերը քո լոսերին վնաս չէ, քանքարավոր ախպեր…

Իսկ դուք գիտե՞ք որտեղ են ղռերը, թթաստանը, ախպարաշենը, մուխանաթափան… Հը՞ կենտրոնցիներ :D:D

Մեր գե՜ղն էլ չմոռացվեց: :D
Չնայած հիմա էնքան ա զարգացել, որ ընդամենը 4 թթի ծառ ա մնացել: :D

Գալաթեա
07.04.2013, 01:27
մեր վախտ պոյեսզ կար… էլէկտրիչկա էր… հլա զանգելուց էլ, պտի պատվեր տայիր՝ միջքաղաքային, երկու օր առաջ…

Էլի սխալվում ես: Մասիվում հեռախոս չի եղել: Հեռագրերով էինք դրսի աշխարհի հետ հաղորդակցվում:

Mephistopheles
07.04.2013, 01:29
Էլի սխալվում ես: Մասիվում հեռախոս չի եղել: Հեռագրերով էինք դրսի աշխարհի հետ հաղորդակցվում:

Գալ, տատիկ ջան, քանի՞ տարեկանես

Գալաթեա
07.04.2013, 01:32
Գալ, տատիկ ջան, քանի՞ տարեկանես

Ես անգրագետ մարդ եմ, եռանիշ թվերը չեմ կարողանում գրի առնել:
Բալես:

Ձայնալար
07.04.2013, 01:34
Հլը նայեք ինչ հայտարարություն եմ գտել http://www.list.am/item/1344109

... մշտական ջուր, գազ, հեռախոս, 30 քմ առաջ գնալու հնար, քարե շենք, բարձր առաստաղ, Մանուկ

Շինարար
07.04.2013, 01:34
ես կենտրոնցի եմ :beee

Ես էլ: