PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67

Ռուֆուս
16.01.2011, 01:13
Օնլայն ինտերակտիվ քարտեզ, որը աշխարհի ամենահայտնի երաժիշտներին ու խմբերին դասավորում է ըստ ոճերի, նմանության ու լսողների քանակի (ինչքան շրջանակը մեծ է, այդքան շատ լսողներ կան, իսկ ինչքան երաժիշտները իրար մոտ են գտնվում, այնքան նման են իրար ըստ ոճերի): Իսկ գույները նշանակում են ոճերը:

Օնլայն ինտերակտիվ երաժշտական քարտեզ (http://sixdegrees.hu/last.fm/interactive_map.html)

Դե անակնկալներ չկան, ամենամեծ շրջանակը Radiohead-ինն ա, ինչը սպասելի էր :))

Արամ
16.01.2011, 01:35

ինչ լավ բանա. մերսի, կարել ա նստել մի երկու ժամ քչփորել

Rammstein
16.01.2011, 01:37
Օնլայն ինտերակտիվ քարտեզ, որը աշխարհի ամենահայտնի երաժիշտներին ու խմբերին դասավորում է ըստ ոճերի, նմանության ու լսողների քանակի (ինչքան շրջանակը մեծ է, այդքան շատ լսողներ կան, իսկ ինչքան երաժիշտները իրար մոտ են գտնվում, այնքան նման են իրար ըստ ոճերի): Իսկ գույները նշանակում են ոճերը:

Օնլայն ինտերակտիվ երաժշտական քարտեզ (http://sixdegrees.hu/last.fm/interactive_map.html)

Դե անակնկալներ չկան, ամենամեծ շրջանակը Radiohead-ինն ա, ինչը սպասելի էր :))

Միտքը լավն ա, բայց ախմախ ձեւով են սարքել: Իրար գլխի շարելու փոխարեն կարային իրար կողք շարել, որ ոչ մի խմբի անուն մյուսի տակ չմնա:
Օրինակ` նույն Ռադիոհեդի տակ կա համարյա նույն չափսի օղակ, որի մեջի անունն ընդհանրապես չի երեւում: :nea

Kuk
16.01.2011, 01:43

Էդ X-faktor-ի Իսահակն ա :D :D

Ռուֆուս
16.01.2011, 01:44
Միտքը լավն ա, բայց ախմախ ձեւով են սարքել: Իրար գլխի շարելու փոխարեն կարային իրար կողք շարել, որ ոչ մի խմբի անուն մյուսի տակ չմնա:
Օրինակ` նույն Ռադիոհեդի տակ կա համարյա նույն չափսի օղակ, որի մեջի անունն ընդհանրապես չի երեւում: :nea

Հա, ինձ էլ էդ պահը դուր չեկավ :( Բայց գոնե էն ա լավ, որ search անելիս, եթե արտիստի անունը ներքևներում ա գտնվում, ինքը մոտավոր տեղը ցույց ա տալիս :))

Ի դեպ նույնը կարելի է նաև բեռնել նկարի տեսքով http://sixdegrees.hu/last.fm/download.html:

Chuk
16.01.2011, 01:45
Միտքը լավն ա, բայց ախմախ ձեւով են սարքել: Իրար գլխի շարելու փոխարեն կարային իրար կողք շարել, որ ոչ մի խմբի անուն մյուսի տակ չմնա:
Օրինակ` նույն Ռադիոհեդի տակ կա համարյա նույն չափսի օղակ, որի մեջի անունն ընդհանրապես չի երեւում: :nea

Հուու, սենց սիրուն ա :love

Ռուֆուս
16.01.2011, 01:48
Օրինակ` նույն Ռադիոհեդի տակ կա համարյա նույն չափսի օղակ, որի մեջի անունն ընդհանրապես չի երեւում: :nea

Պարզեցի Ռադիոհեդի տակը ովքեր են պառկած :)) Muse, Coldplay, Oasis, Blur :)

Համ էլ ըստ քարտեզի ամենատարածված ոճերը ռոքն ու էլեկտրոնայինն են:

Արշակ
16.01.2011, 02:42
Սիրուն ու հետաքրքիր ա սարքած, բայց այ որ սրա (http://java.sun.com/applets/jdk/1.4/demo/applets/GraphLayout/example3.html) կամ սրա (http://java.sun.com/applets/jdk/1.4/demo/applets/GraphLayout/example4.html) պես* սարքեին, որ մկնիկով հնարավոր լիներ շրջանակները շարժել, տակինները տեսնել, բայց հետո նորից դիրքերը վերականգնեին, շատ ավելի հարմար ու ինֆորմատիվ կլիներ։

*Օրինակը տեսնելու համար Java Runtime Environment (JRE) (http://java.com/en/) է պահանջվում։

Ռուֆուս
16.01.2011, 02:48
Սիրուն ու հետաքրքիր ա սարքած, բայց այ որ սրա պես* (http://java.sun.com/applets/jdk/1.4/demo/applets/GraphLayout/example3.html) սարքեին, որ մկնիկով հնարավոր լիներ շրջանակները շարժել, տակինները տեսնել, բայց հետո նորից դիրքերը վերականգնեին, շատ ավելի հարմար ու ինֆորմատիվ կլիներ։

*Օրինակը տեսնելու համար Java Runtime Environment (JRE) (http://java.com/en/) է պահանջվում։

Արշ, տենց մի բան էլ էի գտել, բայց էդ ծրագիրը մենակ լսածդ երգիչներին էր դասակարգում: Մկնիկով շարժել, քաշել, տանել, ամեն ինչ հնարավոր էր անել, բայց սարսափելի դանդաղ էր աշխատում, մոտ 100 արտիստ գեներացնելու համար մի 15-20 րոպե ժամանակ էր պետք: Ափսոս ծրագիրը մոտիցս ջնջել եմ, կուղարկեի զբաղվեիր: :)

Համ էլ չգիտեմ ինչքանով ա նպատակահարմար մի քանի տասյակ հազար կլորակ Ջավայով սարքել, որ շարժես, պտտացնես, խառնես իրար :)

AMzone
16.01.2011, 04:23
http://www.youtube.com/watch?v=g_ySo29c-Gg&feature=related

http://www.youtube.com/watch?v=I9tWZB7OUSU&feature=related

Արամ
16.01.2011, 13:18
http://www.youtube.com/watch?v=g_ySo29c-Gg&feature=related

http://www.youtube.com/watch?v=I9tWZB7OUSU&feature=related
չկան էլ:( Մեր Սիթիյում կար, միշտ առնում էին, շատ կայֆ բաներ են, շատ հաճելի հոտեր ունեն, ոպշմ ես վերջերս էլ չեն բերում:(

AMzone
16.01.2011, 17:18
չկան էլ:( Մեր Սիթիյում կար, միշտ առնում էին, շատ կայֆ բաներ են, շատ հաճելի հոտեր ունեն, ոպշմ ես վերջերս էլ չեն բերում:(

ես Սթարում տեսել եմ. անցած տարի.

Հարդ
16.01.2011, 23:51
Գիշերվա 2 - ը կլինի, ալիքներն եմ «թերթում»:
Մեկ էլ Դար 21 - ն աչքովս ընկավ Cranberries - էին տալիս: Հետաքրքրեց նայեցի: Հետո Զեմֆիրա տվեցին:
Տո մեռնեին օրը ցերեկով կյանքում տենց բաներ ցույց չէին տա:

Հայաստանում լավ երաժշտությունը էրոտիկայա՞:8

Freeman
16.01.2011, 23:55

Չե,ուղղակի ոնց-որ ցանկացած լավ բան՝արգելված ա,դրա համար էլ թաքուն են ցույց տալիս:))

Zangezur
17.01.2011, 04:13
http://www.youtube.com/watch?v=46isL5HhNOo

Ժարիտա անում մեր ախպերը

Zangezur
17.01.2011, 04:18
http://www.youtube.com/watch?v=0FfbFnni0To

VisTolog
17.01.2011, 10:07
Մոդերատորական: ժող, ուզում եմ հիշեցնել, որ թեման տեսանյութեր/հոլովակներ դնելու համար չի: Դրա համար ունենք «Տեսահոլովակներ դեսից-դենից (http://www.akumb.am/showthread.php/55202-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A5%D5%BD%D5%AB%D6%81-%D5%A4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81)» ու «Զվարճալի տեսահոլովակներ (http://www.akumb.am/showthread.php/48664-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80)» թեմաները:

Ռուֆուս
17.01.2011, 18:21
Հ.Գ. Տեսնես, Ռուֆուսին Ջանիկենց թեյերը դուր եկա՞ն, մի հատ չի էլ գրում: :think

Արս ջան, ազնվորեն պատասխանե՞մ, թե քաղաքավարությունից դրդված :))

Եթե քաղաքավարությունից դրդված, հլը որ մի անգամ եմ փորձել ու դեռևս չեմ կողմնորոշվել, արյո՞ք լավն ա թեյը, թե ոչ :))

Իսկ եթե ազնվորեն պատասխանեմ, հոտն ավելի հաճելի ու հուսադրիչ էր, քան համը :} Ու հեչ գանփաուդեր էլ չէր, ինչ-որ տարօրինակ էքստրեմալ չինական թեյ ա :)) Բայց տաք ջրի մեջ գնդիկի բացման պրոցեսը բավականին հետաքրքիր տեսարան էր :))

ars83
17.01.2011, 18:36

Չինական ավելուկ ա, երևի: :)) Դե դու գրի, երբ որ կողմնորոշվես: Ազնվորեն գրի, մեկա ես արդեն քաղաքավարությունից դրդված չինացիքին ասել եմ, որ բոլորն իրենց թեյերը հավանեցին: :)

Ռուֆուս
17.01.2011, 18:45
Չինական ավելուկ ա, երևի: :)) Դե դու գրի, երբ որ կողմնորոշվես: Ազնվորեն գրի, մեկա ես արդեն քաղաքավարությունից դրդված չինացիքին ասել եմ, որ բոլորն իրենց թեյերը հավանեցին: :)

Լավ, քաղաքավարիությունս մի կողմ դնեմ ու ազնվորեն գրեմ :)) Ջանիկին ասա, որ իրենց թեյը իմ համտեսած ամենազզվելի թեյերից մեկն էր, (ծխեցրած թեյը չհաշված, որովհետև հաղթանակի դափնին սուբյեկտիվորեն և օբյեկտիվորեն ծխեցրած թեյին ա հասնում) ու ես չեմ հասկանում, թե թեյի հայրենիք համարվող Չինաստանում ոնց կարան մարդիկ սենց զզվելի թեյ արտադրեն ու խմեն :{

Դեկադա
17.01.2011, 18:59
Շինարար-ի խոսքերից
Մուսաս եկել է, Դեկադայի մասին պիտի գրեմ: Վիրտուալը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս այս կամ այն դիմակի տակ հանդես գալու. մեկը խաղաղության հրեշտակ է, մյուսը՝ ճշմարտությունը ճակատին շպրտող, մեկ ուրիշը՝ կռվազան կամ անկարգ, մեկը բարի, մյուսը՝ սատանիստ, մեկը ճակատագրական կին, մյուսը ռոմանտիկ աղջնակ…

Թերևս Դեկադան էլ փորձած լինի ինչ-որ վիրտուալ իմիջ ստեղծել իր համար, բայց որքան էլ նա փորձել է դա, որքան էլ ինչ-որ խորհրդավոր շղարշով է ծածկել իրեն, ասենք՝ նկարներ համարյա չի դնում, կարծիքներում զուսպ է, շատախոս չէ, բայց այն քիչ մարդկանցից է, որ վիրտուալում մինչև վերջ իսկական է: Դու չես տեսնում ի դեմ նրա ինչ-որ վիրտուալ կերպարի, ավատարի կամ մականվան, այլ տեսնում ես մարդու, ոչ մեծատառով, որովհետև մեծատառով լինելն արդեն իսկ դիմակ է, կերպար է, այլ ուղղակի մարդու, կնոջ, մոր…

Երբ վիրտուալից հետո մի քանի հոգու հետ ծանոթանում ես, հաճախ սկսում ես խուսափել այլոց հետ ծանոթանալուց, որովհետև մեծ մասամբ նրանց վիրտուալ կերպարները լուծարվում են իրականության մեջ. համեստուհիները դառնում են չարաճճի աղջնակներ, չարագործները երկչոտ պատանյակներ, մեծամիտները համեստագույն մարդիկ, հանճարները սովորական մարդիկ: Ըստ էության դրանում ոչ մի վատ բան չկա, բայց հետագայում քեզ համար այլևս կորցնում են իրենց լրջությունը նրանց վիրտուալ համեստությունը, չարանենգությունը, հանճարեղությունը…

Երբեք չես խուսափի Դեկադայի հետ իրականում շփվելուց. ոչինչ չի փոխվելու: Արդեն իսկ վիրտուալից կարելի նրան պատկերացնել թե լալիս, թե մեղմ ժպտալիս, թե բարձրաձայն ծիծաղելիս, թե շուկայում առևտուր անելիս ու վաճառողի հետ քաշի համար վիճելիս կամ հակառակը՝ դիմացինի փոխարեն ամաչելով իրեն խաբել թույլ տալիս, ասել է թե՝ ցանկացած իրավիճակում, որ մարդկային է: Գիտես՝ դիմացինդ մարդ է, նրա բնավորության որևէ գիծ չիմանաս էլ, ցանկացած բնավորություն, որ կարող է բնորոշ լինել մարդուն, տեսնելով նրա մեջ՝ չես զարմանա, կարծիքդ չես փոխի, որովհետև հենց այդպես էլ պատկերացնում էիր նրան՝ իսկական:

Շին. ես ինձանից ամաչեցի այ: Ես էտքան լավը չեմ...հա բայց իրական եմ: Շնորհակալություն:
:)

Ungrateful
19.01.2011, 02:02
Ժող, զգույշ եղեք ակումբում ցնդաբանելուց, ջրիկանալուց և այլն... Մեզ հետևում են :scare: Աստղ եմ դառել, վրես խաբար չկա :unsure:
Ժամանակին Վիստը մի թեմա էր բացել, անունը` «Odnoklassnik-ի զվարճանքներից ))» (http://www.akumb.am/showthread.php/52367-Odnoklassnik-%D5%AB-%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-))?p=1958366#post1958366): Մտնում, ջրիկանում, ուրախանում էինք: Թեման փակվեց ու մոռացվեց:
Մի քանի օր առաջ, Jarre-ի ֆեյսբուքյան էջում տեսնում եմ, որ իրեն նշել են մի լուսանկարի վրա, բացում եմ և տեսնում :o Վիստի թեմայում իմ կատարած գրառումն է, նկարի տեսքով... (Քո գրառումները երբեք չես մոռանում): Ակումբում գտնում եմ վերոհիշյալ թեման, նայում ու... Գրողը տանի, իրոք իմն է նույն գրելաոճով, տառասխալներով և այլն...
Ժառին գրում եմ, լինկը տալիս եմ... Եվ դրանից հետո, հաջորդ օրվանից, արդեն մոտ 2 օր է ֆեյսբուքի գլխավոր էջում տեսնում եմ, թե ինչպես են մեկը մյուսի հետևից, բոլոր ընկերներս «իմ գրառումը» ավելացնում իրենց մոտ, նշում են ընկերներին, մե խի՜նդ, մե ուրախությու՜ն:8...
Ահա այս տեսքով, ամբողջ հայ. ֆեյսբուքում սկսել է տարածվել իմ ակումբի գրառումներից մեկը`

http://img204.imageshack.us/img204/2450/66646961.jpg

Սկզբից որոշել էի մնալ անհայտ՝ ժամանակները անցնում են, հումորը դառնում է ոչ ակտուալ, դու ես փոխվում և այլն... Հետո, գնալով նկատեցի, որ սա էլ ավելի արագ է տարածվում տարբեր մարդկանց կողմից: Բռնեցի ու իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի սա, օրիգինալ գրառման հղումը մեկ էլ մի 2 խոսքով սրա մասին... Բոլորը ակտիվացան, մի մեկնաբանում են, մի գրում... Ասում են, որ այս նկարի տակ միշտ հարց է տրվում, թե ո՞վ է հեղինակը և այլն...
Վերևում տեղադրածս նկարի վրա էլ, «իմ գրառումը» տեղադրվել է ոմն Սաթեն Մարգարյանի կողմից :unsure:
Ակումբի Davo'O-ն էլ նման մեկնաբանություն թողեց`

Davit Galstyan: lurj es asum????????????? dazhe es em kardacel et hity u nenc mardkanc mot vor qezanic shat heru en :))
:o
Լավ, տարել, տակ տարել են, գոնե մի թեթև խմբագրեին տնաշենները :beee:

Kuk
19.01.2011, 02:17
Արս, բացեց :D Ես չեմ հիշում, որ տենց բան ես գրել ակումբում :)) Ասեմ, որ էդ նկարը՝ քո գրառումը, ոչ միայն ֆեյսբուքում ա տարածվել, նաև հենց օդնոյում :)) Իմ դռուզյաներից էլ էր մեկը դրել էդ նկարը, ես էլ քոմենթ էի արել մոտավորապես հետևյալը՝ «Դու քյարթ աղջկեքի սխալների վրա ես ղժժում ու չես մտածում, որ մարդ կա քո հայերենի վրա ա ղժժում՝ միանքամից»:

Արս ջան, սորրի :pardon Որ իմանայի՝ դու ես հեղինակը :(

Ungrateful
19.01.2011, 02:21

Բոոոց :D:D… Միջազգային զվյոզդ եմ :D:
Այ հենց էդ ա էլի, Արթ ջան… Գողացողին հիթ եմ պասս տվել, մի հատ չի բաշարել խմբագրի:D: Սրանից հետո ամեն գրառումս 7-ից 15 անգամ կարդալու եմ ու խմբագրեմ :(:

Kuk
21.01.2011, 00:33
Ժող էս կինը որտե՞ղ ա երգում:o Վերջն ա: Ուզում եմ ժիվոյ լսեմ: Մոռթում ա. լսեք մի հատ:

http://www.youtube.com/watch?v=sKnMnamRvPY&feature=player_embedded#

Երվանդ
21.01.2011, 00:51
Ժող էս կինը որտե՞ղ ա երգում:o Վերջն ա: Ուզում եմ ժիվոյ լսեմ: Մոռթում ա. լսեք մի հատ:

Շատ հզոր ձայն ունի իրոք:o

Enigmatic
21.01.2011, 03:06
Ժող, զգույշ եղեք ակումբում ցնդաբանելուց, ջրիկանալուց և այլն... Մեզ հետևում են :scare: Աստղ եմ դառել, վրես խաբար չկա :unsure:
Ժամանակին Վիստը մի թեմա էր բացել, անունը` «Odnoklassnik-ի զվարճանքներից ))» (http://www.akumb.am/showthread.php/52367-Odnoklassnik-%D5%AB-%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-))?p=1958366#post1958366): Մտնում, ջրիկանում, ուրախանում էինք: Թեման փակվեց ու մոռացվեց:
Մի քանի օր առաջ, Jarre-ի ֆեյսբուքյան էջում տեսնում եմ, որ իրեն նշել են մի լուսանկարի վրա, բացում եմ և տեսնում :o Վիստի թեմայում իմ կատարած գրառումն է, նկարի տեսքով... (Քո գրառումները երբեք չես մոռանում): Ակումբում գտնում եմ վերոհիշյալ թեման, նայում ու... Գրողը տանի, իրոք իմն է նույն գրելաոճով, տառասխալներով և այլն...
Ժառին գրում եմ, լինկը տալիս եմ... Եվ դրանից հետո, հաջորդ օրվանից, արդեն մոտ 2 օր է ֆեյսբուքի գլխավոր էջում տեսնում եմ, թե ինչպես են մեկը մյուսի հետևից, բոլոր ընկերներս «իմ գրառումը» ավելացնում իրենց մոտ, նշում են ընկերներին, մե խի՜նդ, մե ուրախությու՜ն:8...
Ահա այս տեսքով, ամբողջ հայ. ֆեյսբուքում սկսել է տարածվել իմ ակումբի գրառումներից մեկը`

http://img204.imageshack.us/img204/2450/66646961.jpg

Սկզբից որոշել էի մնալ անհայտ՝ ժամանակները անցնում են, հումորը դառնում է ոչ ակտուալ, դու ես փոխվում և այլն... Հետո, գնալով նկատեցի, որ սա էլ ավելի արագ է տարածվում տարբեր մարդկանց կողմից: Բռնեցի ու իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի սա, օրիգինալ գրառման հղումը մեկ էլ մի 2 խոսքով սրա մասին... Բոլորը ակտիվացան, մի մեկնաբանում են, մի գրում... Ասում են, որ այս նկարի տակ միշտ հարց է տրվում, թե ո՞վ է հեղինակը և այլն...
Վերևում տեղադրածս նկարի վրա էլ, «իմ գրառումը» տեղադրվել է ոմն Սաթեն Մարգարյանի կողմից :unsure:
Ակումբի Davo'O-ն էլ նման մեկնաբանություն թողեց`

:o
Լավ, տարել, տակ տարել են, գոնե մի թեթև խմբագրեին տնաշենները :beee:
Արս բա էս նայի, կարդացել եմ մի քանի օր առաջ, փաստորեն քո ստեղծած շեդևվռն ա:))
http://fashionblog.am/?p=15235

Enigmatic
21.01.2011, 03:08
Արս հարցնում են էտտեղ թե հեղինակն ով ա, գրանցվի ու գրի որ դու ես;)

Ռուֆուս
21.01.2011, 03:20
Բա Աստղիկ Խերանյանի կատարմամբ սա լսեք :love

http://www.youtube.com/watch?v=OWqdxJqiOlU

Ungrateful
21.01.2011, 03:27
Արս բա էս նայի, կարդացել եմ մի քանի օր առաջ, փաստորեն քո ստեղծած շեդևվռն ա:))
http://fashionblog.am/?p=15235

Վայքուարա :o: Ուր-ուր, բայց fashionblog անունով կայքում ինձ ու գրառումս չէի պատկերացնում: Էն օրը ֆեյսբուքի այս փոստիս տակ Բագի հետ քոմմենթներով խոսում էինք, ասեցի՝ «որ սենց գնա գլամուր դեմք եմ դառնալու», փաստորեն դառնում եմ :(:
Էդ ֆեշընբլոգի գրառմանս մեկնաբանություն՝

Nika | January 18, 2011 at 12:44 am | Permalink
Isk ova hexinak@ inch vor mek@ giti? =))

Արս հարցնում են էտտեղ թե հեղինակն ով ա, գրանցվի ու գրի որ դու ես;)

Արժի՞ :think :)): Ամբոխը հեղինակի անունն է պահանջում :D:

Enigmatic
21.01.2011, 16:40
Վայքուարա :o: Ուր-ուր, բայց fashionblog անունով կայքում ինձ ու գրառումս չէի պատկերացնում: Էն օրը ֆեյսբուքի այս փոստիս տակ Բագի հետ քոմմենթներով խոսում էինք, ասեցի՝ «որ սենց գնա գլամուր դեմք եմ դառնալու», փաստորեն դառնում եմ :(:
Էդ ֆեշընբլոգի գրառմանս մեկնաբանություն՝

Արժի՞ :think :)): Ամբոխը հեղինակի անունն է պահանջում :D:
Հա գրանցվի ու գրի, լսի համել հեչ պակաս ստիլյագա չես, Գլամուռ ես փաստորեն:))

Yellow Raven
21.01.2011, 17:28
Արսի մոտ փաստորեն թաքնված լրագրողական տաղանդ կա, սենց հոդվածներով կարաս փող էլ աշխատես:))

paniaG
21.01.2011, 18:33
Ժող, զգույշ եղեք ակումբում ցնդաբանելուց, ջրիկանալուց և այլն... Մեզ հետևում են :scare: Աստղ եմ դառել, վրես խաբար չկա :unsure:
Ժամանակին Վիստը մի թեմա էր բացել, անունը` «Odnoklassnik-ի զվարճանքներից ))» (http://www.akumb.am/showthread.php/52367-Odnoklassnik-%D5%AB-%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-))?p=1958366#post1958366): Մտնում, ջրիկանում, ուրախանում էինք: Թեման փակվեց ու մոռացվեց:
Մի քանի օր առաջ, Jarre-ի ֆեյսբուքյան էջում տեսնում եմ, որ իրեն նշել են մի լուսանկարի վրա, բացում եմ և տեսնում :o Վիստի թեմայում իմ կատարած գրառումն է, նկարի տեսքով... (Քո գրառումները երբեք չես մոռանում): Ակումբում գտնում եմ վերոհիշյալ թեման, նայում ու... Գրողը տանի, իրոք իմն է նույն գրելաոճով, տառասխալներով և այլն...
Ժառին գրում եմ, լինկը տալիս եմ... Եվ դրանից հետո, հաջորդ օրվանից, արդեն մոտ 2 օր է ֆեյսբուքի գլխավոր էջում տեսնում եմ, թե ինչպես են մեկը մյուսի հետևից, բոլոր ընկերներս «իմ գրառումը» ավելացնում իրենց մոտ, նշում են ընկերներին, մե խի՜նդ, մե ուրախությու՜ն:8...
Ահա այս տեսքով, ամբողջ հայ. ֆեյսբուքում սկսել է տարածվել իմ ակումբի գրառումներից մեկը`

http://img204.imageshack.us/img204/2450/66646961.jpg

Սկզբից որոշել էի մնալ անհայտ՝ ժամանակները անցնում են, հումորը դառնում է ոչ ակտուալ, դու ես փոխվում և այլն... Հետո, գնալով նկատեցի, որ սա էլ ավելի արագ է տարածվում տարբեր մարդկանց կողմից: Բռնեցի ու իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի սա, օրիգինալ գրառման հղումը մեկ էլ մի 2 խոսքով սրա մասին... Բոլորը ակտիվացան, մի մեկնաբանում են, մի գրում... Ասում են, որ այս նկարի տակ միշտ հարց է տրվում, թե ո՞վ է հեղինակը և այլն...
Վերևում տեղադրածս նկարի վրա էլ, «իմ գրառումը» տեղադրվել է ոմն Սաթեն Մարգարյանի կողմից :unsure:
Ակումբի Davo'O-ն էլ նման մեկնաբանություն թողեց`

:o
Լավ, տարել, տակ տարել են, գոնե մի թեթև խմբագրեին տնաշենները :beee:

Ես էլ ֆեյսում տեսել էի դուրս էկել էր, ընկերներիցս մեկին ցույց տվեցի,ասեց «էս պիտի օդնոկլասսնիկներում լինի:D» ու դրեց իրա էջին օդնոկլասսնիկների:))
Փաստորեն էդ դու էիր հեղինակը:think
Անկախ ինձանից փիառշիկություն եմ արել :blin

CactuSoul
21.01.2011, 18:42
Ինձ թվումա էլ առաջին հանդիպումից խոսալու կարիք չկա::think
Ես քո «առաջին հանդիպումից» լուսանկար(ներ) ունեմ, սև-սպիտակ, ընտիրն ա(են):):

Ռուֆուս
24.01.2011, 02:15
Առաջին դրական վարկանիշը տվել եմ Ուլուանային, բայց քանի որ ինքը երևի ակումբի ընդհանրապես առաջին դրական վարկանիշն էր, զրո միավոր էր :(

Միգուցե իմ Բրյուսովյան ուղեղը ի վիճակի չէ սա հասկանալ, բայց խնդրում եմ բացատրեք ինձ :)) Ամենասկզբում բոլորը ունեին 10 միավոր վարկանիշ ու բոլորի վարկանիշային ուժը 0 միավոր էր, չէ՞: Բա ո՞նց ստացվեց, որ հետո մարդկանց վարկանիշը սկսեց բարձրանալ, մեկ ա, ինչքան էլ իրար վարկանիշ տային, պետք ա, որ 0 միավոր տային :8

BOBO
24.01.2011, 02:17
գրառումներ անելուց rep. power-ավելանում ա

Ռուֆուս
24.01.2011, 02:18
գրառումներ անելուց rep. power-ավելանում ա

Չէ, ինչքանով որ ես եմ տեղյակ, գրառումների քանակը rep. power-ի վրա չի ազդում :8

Սերխիո
24.01.2011, 02:18
կարծեմ միավորները ավելանում էր ամեն հինգ հարյուր գրառումից ևս

BOBO
24.01.2011, 02:21
Չէ, ինչքանով որ ես եմ տեղյակ, գրառումների քանակը rep. power-ի վրա չի ազդում :8

ժամանակին ավելանում էր հիմա չգիտեմ
http://www.akumb.am/showthread.php/72-Վարկանիշ?p=807&viewfull=1#post807

Chuk
24.01.2011, 02:23
Գրառումներից ռեփը ավելանում ա, հիմա մեծ քանակի գրառումներից, առաջ քիչ քանակի, կարծեմ 10 գրառումից: Մի խոսքով ամենասկզբում խթանիչ թվեր էին: Հետո ժամանակի ընթացքում ռեփի թվերը բազում փոփոխությունների են ենթարկվել, հավանաբար առաջիկայում էլի կենթարկվեն :))

Ռուֆուս
24.01.2011, 02:26

Դե հա, էն վախտերով 2 միավորանոց վարկանիշ էինք ստանում ուրախանում էինք, իսկ 5 միավորանոցը ընդհանրապես երջանկության գագաթնակետն էր: Իսկ հիմա ում վարկանիշ եմ տալիս, աստղ ա հայտնվում:

V!k
24.01.2011, 02:44
վարկանիշներից խոսք գնաց,մի հարց էլ ես տամ,ղեկավարման վահանակում խախտումներիս մոտ ընդհանուր միավոր գրած ա 0, բայց որ մտնում եմ անձնագիր ու ըտեղից եմ նայում խախտումները ,մի խախտման դիմաց գրած ա 3 միավոր,մնացածներինը 0,բա ետ ո՞նց եղավ, չպիտի՞ ղեկավարման վահանակում էլ 3 լիներ:
լավ մի հարց էլ տամ,;)իսկ մոխրագույն վարկանիշը ի՞նչ ա նշանակում

Kuk
24.01.2011, 02:54

Խախտումների գծով մասնագետ եմ, պատասխանեմ:))
Երևի սպառվել ա տուգանայինի ժոմկետը:
Սև վարկանիշն էլ նշանակում ա, որ տվողը դեռ միավոր չունի, 0 ա տվել: Եթե մեկնաբանություն չկա, ուրեմն հաստատ դրական ա ուզել տա, որտև տեխնիկապես հնարավոր չի առանց մեկնաբանություն գրելու բացասական վարկանիշ տալ, եթե մեկնաբանություն կա, մեկնաբանությունից պետքա կողմնորոշվես, թե ինչ ա տվել:

Kuk
24.01.2011, 02:58
Դե հա, էն վախտերով 2 միավորանոց վարկանիշ էինք ստանում ուրախանում էինք, իսկ 5 միավորանոցը ընդհանրապես երջանկության գագաթնակետն էր: Իսկ հիմա ում վարկանիշ եմ տալիս, աստղ ա հայտնվում:

Ես որ նոր էի գրանցվել, կարծեմ ամենաշատ վարկանիշ ունեցողը Ուլուանան էր, ու իրա տված վարկանիշը 8 միավոր էր, ու նմանատիպ վարկանիշները ակումբի՝ 2008-ի ձեռագրերում կոչվում էին թոթոլ:))

Արամ
24.01.2011, 03:06
Խախտումների գծով մասնագետ եմ, պատասխանեմ:))
Երևի սպառվել ա տուգանայինի ժոմկետը:
Սև վարկանիշն էլ նշանակում ա, որ տվողը դեռ միավոր չունի, 0 ա տվել: Եթե մեկնաբանություն չկա, ուրեմն հաստատ դրական ա ուզել տա, որտև տեխնիկապես հնարավոր չի առանց մեկնաբանություն գրելու բացասական վարկանիշ տալ, եթե մեկնաբանություն կա, մեկնաբանությունից պետքա կողմնորոշվես, թե ինչ ա տվել:
բռատ բայց վապշետո
մեկնաբանությունից պետքա կողմնորոշվես, թե ինչ ա տվել: բացասականի կողը իարմիր պուտիկ ա

Kuk
24.01.2011, 03:17
բռատ բայց վապշետո բացասականի կողը իարմիր պուտիկ ա

Արամ ջան, խոսքը միավոր չունեցողի տված վարկանիշներին ա վերաբերում;) Միավոր չունենալու դեպքում էդ պուտիկը սև ա լինում:

Rammstein
24.01.2011, 14:14
Միգուցե իմ Բրյուսովյան ուղեղը ի վիճակի չէ սա հասկանալ, բայց խնդրում եմ բացատրեք ինձ :)) Ամենասկզբում բոլորը ունեին 10 միավոր վարկանիշ ու բոլորի վարկանիշային ուժը 0 միավոր էր, չէ՞: Բա ո՞նց ստացվեց, որ հետո մարդկանց վարկանիշը սկսեց բարձրանալ, մեկ ա, ինչքան էլ իրար վարկանիշ տային, պետք ա, որ 0 միավոր տային :8

գրառումներ անելուց rep. power-ավելանում ա

Նաեւ որոշակի ժամանակը մեկ (որը սահմանվում ա ադմին պանելից) բոլորի վարկանշային ուժը 1-ով ավելանում ա` հաշված գրանցման օրվանից:

V!k
24.01.2011, 18:10
Չեմ կարծում, որ հիշում են, մեկը ես՝ չէի հիշում: Նայում ենք (http://www.akumb.am/usercp.php) :)
իսկ առաջին կատարած գրառումը տեսնելու հնարավորություն կա՞

Moonwalker
24.01.2011, 18:30
իսկ առաջին կատարած գրառումը տեսնելու հնարավորություն կա՞

Կարող ես ստեղ մտնել (քո դեպքում քո անձնագրից :)) ).

http://img718.imageshack.us/img718/4595/20110124182655.jpg

...ու առաջին գրառումդ նայել: ;)
Քո մոտ կարծես սա (http://www.akumb.am/showthread.php/33885-Facebook-%D5%A9%D5%A5%D5%9E-%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%BA%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8?p=2026253&viewfull=1#post2026253) է առաջինը:

Մանուլ
24.01.2011, 18:37
Կարող ես ստեղ մտնել (քո դեպքում քո անձնագրից :)) ).
...ու առաջին գրառումդ նայել: ;)
Քո մոտ կարծես սա (http://www.akumb.am/showthread.php/33885-Facebook-%D5%A9%D5%A5%D5%9E-%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%BA%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8?p=2026253&viewfull=1#post2026253) է առաջինը:

Իսկ ավելի հեշտ ձև կա՞ առաջին գրառման էջում հայտնվելու, թե՞ հերթով պիտի էջերը փոխեմ :unsure:

Moonwalker
24.01.2011, 18:44
Իսկ ավելի հեշտ ձև կա՞ առաջին գրառման էջում հայտնվելու, թե՞ հերթով պիտի էջերը փոխեմ :unsure:

Չգիտեմ, ես որ պետք եղած ժամանակ չեմ ալարում::pardon
Բայց այ օրինակ Չուկի 12 հազար գրառումները թերթելու համար ներվեր ա պետք::o
Ուփս գտա :))
Կարող ես էջերը 100-ներով փոխել.

http://img217.imageshack.us/img217/7673/20110124184435.jpg

Մանուլ
24.01.2011, 18:58

Էստեղից չի լինում էջերը փոխել, փորձել եմ:
Ու հերիք չի էջերը չի փոխում, հլը մի հատ էլ Enter սեղմելուց դուրս ա գցում Ակումբից :o:

Moonwalker
24.01.2011, 19:02
Էստեղից չի լինում էջերը փոխել, փորձել եմ:
Ու հերիք չի էջերը չի փոխում, հլը մի հատ էլ Enter սեղմելուց դուրս ա գցում Ակումբից :o:

Իյա՜:'
Մանուլ նոր ես քո առաջին գրառումն էի նայում: Հլը քո մոտ 76 գրի ու սխմի: :))

Rammstein
24.01.2011, 19:27
Իսկ ավելի հեշտ ձև կա՞ առաջին գրառման էջում հայտնվելու, թե՞ հերթով պիտի էջերը փոխեմ :unsure:

Կա: Բացում ես ընդլայնված որոնումը (http://www.akumb.am/search.php?search_type=1), մականվան դաշտում գրում ես քո մականունը, «Արդյունքները դասավորել ըստ՝» դաշտի կողքը դնում ես «Աճման կարգով», տակը նշում ես, որ արդյունքը ոչ թե թեմաներով բերի, այլ գրառումներով ու որոնում ես: :)

Մանուլ
24.01.2011, 19:36
Իյա՜:'
Մանուլ նոր ես քո առաջին գրառումն էի նայում: Հլը քո մոտ 76 գրի ու սխմի: :))

Չի լինում, դուրս ա գցում Ակումբից :esim:

Կա: Բացում ես ընդլայնված որոնումը (http://www.akumb.am/search.php?search_type=1), մականվան դաշտում գրում ես քո մականունը, «Արդյունքները դասավորել ըստ՝» դաշտի կողքը դնում ես «Աճման կարգով», տակը նշում ես, որ արդյունքը ոչ թե թեմաներով բերի, այլ գրառումներով ու որոնում ես: :)

Այ սենց եղավ, շնորհակալ եմ շատ :): Թե չէ ես էլ որոշել էի հերթով 4-4 էջերը փոխել :)):

Rammstein
24.01.2011, 19:43
Չի լինում, դուրս ա գցում Ակումբից :esim:

Այ սենց եղավ, շնորհակալ եմ շատ :): Թե չէ ես էլ որոշել էի հերթով 4-4 էջերը փոխել :)):

Նախ եւ առաջ էջերը կարայիր մի անգամից շատ փոխել: Որ մի անգամ փոխում ես, հասցեի մեջ սենց բան ա հայտնվում` «&pp=&page=4», էդ թիվը դիր քո ուզած էջի համարը ու Enter տուր, կհայտնվես էդ էջում:

Բայց կա ավելի լուրջ պրոբլեմ, անձնագրի մեջից «Գտնել բոլոր գրառումները» սեղմելով իրականում բոլորիը չի գտնում: Ես տենց էջերը փոխեցի, վերջին էջը 129-րդն էր, որտեղ 2010 թվի Հունիսի 18-ի գրառումներ էին: :pardon

Կարապետ
25.01.2011, 12:19
Իսկ ավելի հեշտ ձև կա՞ առաջին գրառման էջում հայտնվելու, թե՞ հերթով պիտի էջերը փոխեմ :unsure:

դիր 10 գրառում ամեն էջում և google-ով որոնի՝ [բառը] site:www.akumb.am (http://www.google.com/search?hl=en&source=hp&q=%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF+site%3Awww.akumb.am&btnG=Google+Search&aq=o&aqi=&aql=&oq=&gs_rfai=)

Moonwalker
25.01.2011, 18:42
Չէ,պետք ա գրեմ… Ինչ կարդում եմ, ծիծաղում եմ :D…

Գոշի "Դատաստանագրքում" մարդու արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ են.
1. Մորուք փետելը,
2.Հորը կամ մորը խփելը
3.Նրանց բանբասելը,
4. Կնոջ կողմից իր ամուսնու հետ կռվի բռնված տղամարդու սեռական օրգաններից բռնելը :D:D:D

Սուրբ Գիրքում էլ տենց մի հատված կա.

«Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը»։ - Երկրորդ Օրենք 25:11-12

Բայց սա միայն առաջին հայացքից ա ծիծաղելի, հլը մի հատ մտածեք::think

VisTolog
25.01.2011, 18:52

Ես մտածելու բան չունեմ::))

Ի դեպ՝

Հրեաներին Եհովայի` Հիսուս Քրիստոսի հոր, հետևաբար /ըստ քրիստոնեական կրոնի/ նաև հենց իր` Քրիստոսի տված օրենքներից 2-ը:
/անչափահասներին խորհուրդ չի տրվում նայել/

Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ, ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը։ Տղամարդը երբեք չպէտք է յանդգնի լքել նրան։ - Երկրորդ Օրենք 22:28-29
Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։ - Երկրորդ Օրենք 25:11-12

Արևածագ
26.01.2011, 09:28
Մի երազ ունեմ, որ պարբերաբար տեսնում եմ։ Իբր ինստիտուտը դեռ չեմ ավարտել։ Արդեն պետականներն են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ վերջին պահին բարձրագույն մաթեմատիկայի պետական քննություն են մտցրել, ու բոլորս, բնականաբար, խուճապի մեջ ենք։ Ո՞վ էր լսել Բրյուսովում մաթեմատիկա, էն էլ պետական, էդ էլ հերիք չի՝ դրա մասին մեզ տեղյակ են պահում քննությունից ընդամենը մի քանի օր առաջ... Ճիշտ է, մաթեմատիկայից դպրոցում վատ չեմ եղել, թեև չեմ էլ փայլել, բայց տասներորդ դասարանում, երբ բոլոր ուժերս կենտրոնացրել էի անգլերենի ու հայերենի վրա ու պարապում էի ընդունելության քննությունների համար, հատկապես երկրորդ կիսամյակում մաթեմատիկան լրիվ աչքաթող էի արել ու շատ բան բաց թողել։

Համանման երազ մայրս էլ էր տասնյակ տարիներ շարունակ պարբերաբար տեսնում (ինքն էլ է Բրյուսովն ավարտել)։Մի քանի տարի առաջ հանգամանքների բերումով ստիպված եղավ նոր մանկավարժական մասնագիտություն ստանալ, սկսեց բարձրագույն մաթեմատիկա անցնել ու... մաթեմատիկայից պետական քննություն հանձնեց։ Հանձնելուց հետո չարաբաստիկ երազն այլևս չի տեսնում։

Էս սեմեստր, քանի որ նորածին երեխա ունեմ, որոշեցի քոլեջում միայն մի առարկա վերցնել։ Էնպես ստացվեց, որ օրերի, ժամերի ու էլի որոշ այլ առումներով ամենահարմարը տվյալ պահին մաթեմատիկան էր։ Թեև էս մասնագիտությանս հետ էլ մաթեմատիկան կարծես առանձնապես կապ չունի, բայց էստեղ այն բոլոր մասնագիտությունների դեպքում էլ պարտադիր առարկա է, ու վաղ թե ուշ պիտի վերցնեի։ Փաստորեն, իմ մղձավանջ–երազն էլ հիմա իր բարեհաջող ավարտը գտնելու հնարավորություն ունի։ Մի երկու օրից դասի եմ։ Հուսով եմ՝ քննությունը հանձնելուց հետո իմ երազացանկն էլ հաճելիորեն կթեթևանա։

Ուլուանայի հետ այնքան ընդհանրություններ ունենք, բայց որ իմ տեսած երազներն ի՞նքն էլ է տեսնում...:o
Այդ «մաթեմատիկա» կոչվածն ամբողջ կյանքում կոշկի միջի մեխի նման ոտքս անընդհատ ծակում է: Դպրոցում 96 քառորդ՝ սկսած չորրորդ դասարանից, ու յուրաքանչյուր քառորդի վերջում անհանգստացել եմ. Չլինի՞ հանկարծ «չորս» դուրս գա: :think Ոչ մի անգամ էլ «չորս» չի եղել, բայց ոչ մի օր էլ հանգստություն չի տվել մաթեմատիկայի ճակատագիրը: Արդարության համար պիտի խոստովանեմ, որ դպրոցում մտքովս չէր անցնում, որ մաթեմատիկայի դասագրքի դասը կարելի է կարդալ :esim , դա գլխի ընկա միայն այն ժամանակ, երբ տղաս դպրոցական էր ու իրեն ինչ որ բաներ պիտի բացատրեի: Միայն այդ ժամանակ մաթեմատիկական տեքստը կարդակուց հասկացա, որ դրանցում գեղարվեստական խոսքի բացակայությունը փոխարինված է ահագին օգտակար ինֆորմացիայով : Եթե իմ դպրոցական տարիներին էլ կարդայի, կյանքս ահագին կթեթևանար: :))
Իսկ երազները... մինչև այսօր էլ տեսնում եմ դրանք: Սյուժեն մեկն է. ստուգողական եմ գրել կամ գրատախտակի մոտ կանգնած եմ, ինչ որ բան ճիշտ չեմ արել, դասատուն ուզում է ինձ հանդիմանել կամ էլ հանդիմանում է, իսկ ես ծպտուն չեմ հանում, բայց մտածում եմ.« Ախր համալսարանի դիպլոմը գրպանումս, ինձ ի՞նչ իրավունք ունի բան ասելու, ես իրեն հավասար մարդ եմ, գուցե՝ մի բան էլ ավել, ինչու՞ է ինձ ստիպում կարմրել»: Ու այսպես շարունակ, բայց ոչ միանգամ երազիս մեջ էլ ռիսկս չի հերիքում, որ մտածածս դասատուին ասեմ:

Հոգեբանությունը հո՞ իզուր չի գրում, որ մանկական վախերն անհետ չեն անցնում... :)

ministr
26.01.2011, 11:49
Երեւանի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց-Պարոնյան փողոցների հատման կետում՝ Ձկան խանութի դիմաց այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 14:30-ի սահմաններում, իրար են բախվել Mercedes մակնիշի...

Բա չիմացաք... Շամշյան Գագոն արդեն մարգարե ա դարձել ապագայի վթարներնա նկարում :))

http://news.am/arm/news/45774.html

Kuk
26.01.2011, 12:21
Նոր մի հատ էլ Կարապի լճի մոտ՝ Թումանյանի վրա էր ավարիա եղել, մի հատ կառոլա էր լխճվել:

ministr
26.01.2011, 12:25
Նոր մի հատ էլ Կարապի լճի մոտ՝ Թումանյանի վրա էր ավարիա եղել, մի հատ կառոլա էր լխճվել:

http://news.am/arm/news/45845.html

Ստիպված պետքա ջիպազգի ավտո առնենք որ մի քիչ ապահով լինի...

My World My Space
26.01.2011, 13:55
Հայերի մեջ գնալով խորանում է սնոտիապաշտությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով արձանագրեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը՝ նշելով, որ մարդիկ այսօր հեշտությամբ հավատում են գուշակություններին և սուրճի մրուրին։ Նա արձանագրեց, որ մարդիկ հավատում են, այսպես կոչված, բաժակ նայելուն և հատուկ դրա համար հրավիրում «լավ նայող» հարևանին, ինչն անընդունելի է։
«Ցանկացած գուշակություն ընդունելի չէ Աստծո կողմից։ Գուշակությունը ինքնին խաբերություն է, չի կարելի մի բանի մասին խոսել, որը չի եղել։ Միայն Աստված կարող է ապագան իմանալ և պլանավորել։ Ցանկացած տիպի գուշակություն Աստծուց չէ, հետևաբար հակառակորդից՝ սատանայից է»,– հիշեցրեց քահանան՝ հավելելով, որն գուշակը գործիք է չարի ձեռքին, որի միջոցով պայքար է մղվում բարու դեմ։
Հետաքրքիր ա, իսկ ո՞վքեր էին մարգարեները, չէ՞ որ նարնք էլ էին ապագան գուշակում.....
Մյուս կողմից էլ Քրիստոս զգուշացնում էր. "Զգույշ եղեք կեղծ մարգարեներից, որոնք իմ անունից կգան...."

Հ.Գ. աղբյուրը` Թերթ.ամ

V!k
26.01.2011, 15:16
Բա չիմացաք... Շամշյան Գագոն արդեն մարգարե ա դարձել ապագայի վթարներնա նկարում :))

http://news.am/arm/news/45774.html
բայց զգացել ե՞ք,որտեղ ինչ վթար կամ արտառոց դեպք լինում ա, Շամշյանը արդեն ընդեղ ա,ու կապ չունի օրվա որ ժամն ու Հայաստանի որ կետում ա, ետ տղեն լրիվ մարգարե ա,որ նախորոք իմանում ա ու հասցնում ա առաջինը ինքը նկարի,կամ էլ արդեն սկսում եմ մտածել, որ ոստիկանությունոմ մարդ ունի,ով զանգում ասում ա իրան;)

ministr
26.01.2011, 15:24
Էն անգամ TV-ով պատմում էր որ զանգում ասում են: Լավ էլ գործա գտել էլի... հաստատ էդ նյութն իրանից առնող են ու պակասություն էլ չկա:

Աշոտ Երկաթ
26.01.2011, 16:57
Ֆորումում բացի ինձանից ուրիշ անչափահաս կա?:think

Moonwalker
26.01.2011, 17:02
Հետաքրքիր ա, իսկ ո՞վքեր էին մարգարեները, չէ՞ որ նարնք էլ էին ապագան գուշակում.....
Մյուս կողմից էլ Քրիստոս զգուշացնում էր. "Զգույշ եղեք կեղծ մարգարեներից, որոնք իմ անունից կգան...."

Հ.Գ. աղբյուրը` Թերթ.ամ

Վորդ, թերթ.ամ-ի լրագրողը էտքան էլ հաջող չի գրել: Նոր հեռուստացույցով տեսա մամլո ասուլիսը, հենց նույն հատվածը: Քահանան մինչև տվյալ միտքն արտահայտելը ասում էր, որ գուշակությունը չպետք է շփոթել մարգարեության հետ: :)

VisTolog
26.01.2011, 17:03

Ինչու՞:think

Freeman
26.01.2011, 17:12

Հես էս թեման կփակվի:(

Moonwalker
26.01.2011, 17:14
Ինչու՞:think

Վիսթ հերիք ա քեզ խիարի պես պահես::))
Չես տեսնում տարբերություն գուշակի ու մարգարեի միջև::think
Հիմնական տարբերությունն այն է, «... որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետրոս 1:21), իսկ գուշակությունը հիմնված է մարդկային կամքի (տվյալ դեպքում դրանք քողարկված են խորհրդանշանների՝ սուրճի մրուր ևն ներքո) վրա:
Դրա դեմ ուղղակի ցուցումը. «Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին», այն ժամանակ ասացէ՛ք. «Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։» (Եսայի 8:19):
Նաև «Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու։» (Բ Պետրոս 2:1):
Կարճ ասած հետդ գլուխ չունեմ դնելու::D

V!k
27.01.2011, 02:20
Կոգնե՞ք ճիշտ կետադրել այս նախադասությունը

Օգտվի՜ր, գնի՜ր և շահի՜ր մեզ հետ միասին:
ես Հայսատանում լոտոները քիչ էին,մի հատ էլ դու ե՞ս ուզում բացել:D
բա ուղղագրությունը չե՞ս ուզում,որ ստուգեն;)

V!k
27.01.2011, 16:12
ես Ակումբում Նոր տարին հլը չի վերջացե՞լ;)

Ձայնալար
27.01.2011, 16:28
Էս վիրահատությունը ու ընդհանրապես վայենկոմատի ու բանակի հետ կապված ոչ մի բան վրես չի գալիս: :beee
Իբր ժամը 9:30 վիրահատության էին կանչել, հավաքվել գնացել եմ: Մոտ մինչեւ ժամը 14:00-ը սպասացրին, որտեւ ազատ պալատ չկա, ինչ-որ ակցիա ա, սաղ Հայաստանը էկել վիրահատվում ա: Վերջում ասում ա, թե գիտե՞ս, կներես, բայց բեր իրեքշաբթի արի: :angry
Հիմա էկել եմ տուն, նստած գարեջրիս դոզան հասցնում եմ մեկ լիտրի: :russian

Հավելում. ծը՜նգ… մեկ լիտրը լրացավ: :}

Ռամշ, դու աղջիկ ուզելու չգնաս, միանգամից կփախցնես :D:D (մտահաղացումը Արիադնայի)

VisTolog
27.01.2011, 18:16
Արշակունյաց պողոտայի վրա, իրարից քիչ հեռավորության վրա երեք մեքենա էին վթարվել:
Մերսեդեսը կտրուկ աջ էր քաշել ու «լխճվել» պատի վրա:

Տոյոտա ջիպը ձախ էր քաշել ու էլի նույն պատմությունը: Նույնն էր արել նաև Պաջերոն::8

Ռուֆուս
27.01.2011, 18:19
Վիստ, Երկիր մոլորակի հարցերը լուծեցիր անցար ավտովթարների՞ն :D

Կարողա՞ բաց լյուկ ա եղել:think Բայց դե էդ ահագին լայն պողոտա ա, էդ ինչքա՞ն պետքա փախցնեն, որ պատերին հասնեն:think

Yellow Raven
27.01.2011, 18:20
Արշակունյաց պողոտայի վրա, իրարից քիչ հեռավորության վրա երեք մեքենա էին վթարվել:
Մերսեդեսը կտրուկ աջ էր քաշել ու «լխճվել» պատի վրա:

Տոյոտա ջիպը ձախ էր քաշել ու էլի նույն պատմությունը: Նույնն էր արել նաև Պաջերոն::8

Վերջը հետաքրքիր չէր, ես մտածեցի Պաջերոն պետքա հանգիստ մեջտեղով անցած լինի:))

VisTolog
27.01.2011, 18:21
Վիստ, Երկիր մոլորակի հարցերը լուծեցիր անցար ավտովթարների՞ն :D
:D Ձեռի հետ էլի…:))

Կարողա՞ բաց լյուկ ա եղել:think Բայց դե էդ ահագին լայն պողոտա ա, էդ ինչքա՞ն պետքա փախցնեն, որ պատերին հասնեն:think

Էն փողոցի «միջնապատը» ո՞նցա կոչվում, որ փողոցը կիսումա երկու հավասար մասի::)) Այ դրան երկու հակառակ կողմերից տոյոտան ու պաջերոն էին խփել:

Rammstein
28.01.2011, 00:39
Ռամշ, դու աղջիկ ուզելու չգնաս, միանգամից կփախցնես :D:D (մտահաղացումը Արիադնայի)

Ինչի կարող ա հերթ ըլնի՞ մոտը, թե՞ ծնողները 6 ամսով հետաձգեն: :D

Սերխիո
28.01.2011, 00:47
Վիստը երևի կարծում ա,թե ըտեղ բերմունդյան եռանկյունու պես մի բան կա ու աղերսվումա մոլորոկում տեղի ունեցող կատակլիզմներին...

Kita
28.01.2011, 03:06
Ինձ միշտ հետաքրքիր ա, ինչի՞ են շներն էդքան շատ սիրում ջուր ու ատում անձրև, նույն բանը չի՞ :8 Շանս անձրևին դուրս տարա, մի րոպեում բոլոր գործերն արեց (ինչի համար իրեն մինիմում 15 րոպե ա պետք, ամեն ծառը պիտի հոտոտի, նոր որոշի, արժի՞ ջրել, թե չէ) ու իրեն պատեպատ տուն գցեց: Ու (ինչպես միշտ անձրևի տակ մնալուց հետո) հիմա հոգեկան հիվանդի պես տնով մեկ վազվզում է, ճանապարհին ռաստ եկածը կծելով:

Շների հոգեբույժ Հայաստանում չկա՞:

Շնից է Ռուֆ:)) Ես որ իմ շան հետ 1.5 ժամ ման եկանք նոր ու հլը զոռով տուն եկավ:))

Ռուֆուս
28.01.2011, 03:12
Շնից է Ռուֆ:)) Ես որ իմ շան հետ 1.5 ժամ ման եկանք նոր ու հլը զոռով տուն եկավ:))

Հազիվ հանդարտվեց, բայց աթոռի ոտներից մեկը վարի գնաց :))

Kita
28.01.2011, 03:49
Հազիվ հանդարտվեց, բայց աթոռի ոտներից մեկը վարի գնաց :))

Ու դու Լոկիին անուն ես կպցնում:beee
Հլը փորձվի հիմա աթոռ կռծի, խածյա չէ, ինքը գիտի, որ փորձել չի կարելի է:D:}

Kuk
28.01.2011, 21:11
Այ երգը սենց ա լինում, երգչուհին սենց ա լինում:love Ոչ թե մեր դամբարանային էստրադա կոչված վիռուսը, որ երգը լսում ես, հինգ րոպե հետո էլ չէ, նույնիսկ լսելուդ ընթացքում ոչ միկերպ չես կարում հետը ձայնակցես էնքան անտաղանդ են երգերն ու երգողները: Մի խոսքով՝ վայելեք հենց էս կատարումը:love

http://www.youtube.com/watch?v=MgICk_RTDIs&feature=player_embedded#

Mephistopheles
28.01.2011, 23:24
:)

Լսի Ջոն ջան էտ հեգնական տոնտ թարգի(Սողոմոն անունը որտեղ տեսար???) շատով ու քչով չի , շատով որ վատ լիներ քո ավատարի մարդը ետքան ել լավը չեր լինի , կարևորը թե հասարակության որ շերտնա լսում....... մի խոսքով դու ճիշտ ես(իրա "համեստության" ու "տվայտանքների" ու "տառապանքների" մեջ կեղծ բան կա… մեծամտություն կա…) . բայց էտ քո համար....

Չեմ կարա լսեմ ընգեր, ձենդ հեռվից ա գալիս, բայց կարամ կարդամ… Թեհլերյանի անունն էլ Սողոմոն ա եղել… քեզ պտի որ չվիրավորեր, մի նեղացի… ավատարիս մարդը իրա երկրպագուների քանակով չի որ լավ ա, եթե երգերը լսես երևի ջոկես… գործունեությունն էլ որ նայես կիմանաս…

Մեսչյանին էդ ի՞նչ շերտ ա լսում որ… եթե քաղտնիք չի… օրինակ ես շատ լավ մարդ եմ, բայց Մեսչյան չեմ սիրում… Հարութ եմ սիրում

Mephistopheles
28.01.2011, 23:28
Ես լսել եմ նպատակի մասին, բայց լավ չգիտեմ, որտև լավ իմանալու համար լսելը քիչ ա, նաև հավատալ ա պետք լսածին, բայց ինձ թվում ա էդ նպատակն էնքան որ միջոցներն արարացնելու համար էին էդ դեպքում:) Ուրախ կլինեմ, եթե կարծիքս սխալ լինի, բայց չեմ կարծում: Ամեն դեպքում, այնպիսի մարդ, ինչպիսին Մեսչյանն ա, պետքա որ էդ «գործարքին» չգնար՝ լավ իմանալով, թե ում հետ գործ ունի: Էն տողերը, որ Մեսչյանն ա երգում, էդ տողերը երգողը պետքա որ էդքան միամիտ չգտնվեր, իմ համեստ կարծիքով:)

ապեր, ընենց մի հատ թիվ են ասել որ սիպտակ փոշու հոտը չի զգացել… տենց վախտերը հոտառությունը կորում ա

einnA
28.01.2011, 23:31
Մեսչյանին էդ ի՞նչ շերտ ա լսում որ… եթե քաղտնիք չի… օրինակ ես շատ լավ մարդ եմ, բայց Մեսչյան չեմ սիրում… Հարութ եմ սիրում

ես Հարութ էլ եմ լսում, Մեսչյան էլ, հիմա ես ինչ ձևի մարդ եմ որ :think

ապեր, ընենց մի հատ թիվ են ասել որ սիպտակ փոշու հոտը չի զգացել… տենց վախտերը հոտառությունը կորում ա

օօօօօօ փաստորեն դուք այնտեղ եք եղել? կմանրամասնեք?

Mephistopheles
28.01.2011, 23:59
ես Հարութ էլ եմ լսում, Մեսչյան էլ, հիմա ես ինչ ձևի մարդ եմ որ :think

էտի պտի Սողոմոն Թեհլերյանից հարցնես …

օօօօօօ փաստորեն դուք այնտեղ եք եղել? կմանրամասնեք?

Եիննա ջան ընդեղ չեմ եղել, բայց կարա՞ս տրամաբանես թե Մեսչյանն ինչի էր համաձայնվել Սերժի ու իրա թայֆի համար ռեստորանում երգել… մեծ իմաստություն պետք չի ստեղ…

Հաստատ դրանց "դարձի" չեր ուզում բերեր…

einnA
29.01.2011, 00:04
Եիննա ջան ընդեղ չեմ եղել, բայց կարա՞ս տրամաբանես թե Մեսչյանն ինչի էր համաձայնվել Սերժի ու իրա թայֆի համար ռեստորանում երգել… մեծ իմաստություն պետք չի ստեղ…

Հաստատ դրանց "դարձի" չեր ուզում բերեր…

Mephistopheles ջան ես առանց հիմնավոր տվյալների չեմ համարձակվի ինչ-որ բան ասել, բայց պետք չի չսիրածդ երգչին փորձել պիտակավորել նույն այն ձևով, ինչը որ հարիր է ասենք սիրածդ երգչին, համաձայն չես?

Mephistopheles
29.01.2011, 00:13
Mephistopheles ջան ես առանց հիմնավոր տվյալների չեմ համարձակվի ինչ-որ բան ասել, բայց պետք չի չսիրածդ երգչին փորձել պիտակավորել նույն այն ձևով, ինչը որ հարիր է ասենք սիրածդ երգչին, համաձայն չես?

Եիննա ջան, երգել ա Սերժի համար ռեստորանում, սա անժխտելի փաստ ա… հիմա ինձ ասա ինչո՞վ ես դա արդարացնելու… էդ մասսայի համար երգում ա արամասատրյանի ու թաթաների մակարդակի երգիչները… իսկ ինքը դրանց դեմը երգելով հանդերձ ժողովրդին բարոյականության դասեր ա տալիս …"խելքի եկեք" սրանք իրա բառերն են…

… իրա Առաքյալների ցրվելուց հետո ես գրավիչ ոչինչ չեմ տեսնում

einnA
29.01.2011, 00:25

ինչ-որ տեղ իր կողմից հնչած "բացատրություն" (ասեմ լավ) չեմ լսել կամ նման ինչ-որ բան, դրա համար չեմ սկսի արդարացնել կամ դատողություններ անել, որ կողմնակալություն չդիտվի, բայց ասեմ, որ դրանից իր երգերն իմ մոտ իրենց արժեքությունը չեն կորցնում (երգեր եմ ասում, որովհետև նախ իմ համար երգն է կարևոր, հետո նոր երգիչն իր քայլերով):

Իսկ եթե սկսենք քննարկել հենց Մեսչյանին` որպես մարդ ու իր կատարած քայլերը, ես ձեռնպահ եմ, որովհետև անձամբ իրան չեմ ճանաչում ու իր կողմից ինչ-որ լավ կամ վատ քայլի ականատես չեմ եղել, որ դրա իրավունքն ունենամ:

Լավ, ես վերջ արդեն ;)

տեսիլք
29.01.2011, 00:46
Եիննա ջան, երգել ա Սերժի համար ռեստորանում, սա անժխտելի փաստ ա… հիմա ինձ ասա ինչո՞վ ես դա արդարացնելու… էդ մասսայի համար երգում ա արամասատրյանի ու թաթաների մակարդակի երգիչները… իսկ ինքը դրանց դեմը երգելով հանդերձ ժողովրդին բարոյականության դասեր ա տալիս …"խելքի եկեք" սրանք իրա բառերն են…

… իրա Առաքյալների ցրվելուց հետո ես գրավիչ ոչինչ չեմ տեսնում

Մեֆ, համաձայնվել էր երգելու, որ նախ 30000 դոլար հոնորարը տրամադրվեր Շուշիի վերականգնման ֆոնդին, և հետո, որ ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում: Բայց երբ հանդիսատեսը իրեն լուռ չպահեց,Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ: Կարծում եմ, որ մարդը հարգելի պատճառ ուներ նման քայլի դիմելու:

Kuk
29.01.2011, 00:57

Տեսիլք ջան, էդ մասին արդեն խոսվեց. մի՞թե Մեսչյանն էնքան միամիտ էր, որ չգիտեր, թե ուր է գնում երգելու, ում համար: Թե մտածում էր՝ իր երգերի հնչյունների ներքո նրանք կհեղափոխվեին ու լուռ կլսեին: Ու մեկ այլ, ավելի ակնհայտ միամտություն ա՝ Շուշիի վերականգնումը վիժեցնողներից փող վերցնել ու այդ փողը տրամադրել Շուշիի վերականգնմանը: Ոնց որ սերժի մի գրպանից փողը հանի դնի մյուս գրպանը, էդ դեռ քիչ ա, հլը մի հատ էլ գնա սերժի կենացների համար ֆոն ապահովի իր արժեքավոր երգերով: Ինձ համար իր երգերն իրոք արժեքավոր են, ու Մեսչյանն իր էդ քայլով քցեց էդ երգերի արժեքը: Ես մինչ այդ կարծում էի, որ Մեսչյանն այդ երգերը երգել ա ու երգելու ա էդ երգերը գնահատող հանդիսատեսի համար, բայց արի ու տես, որ այդպես չի: Չնայած ես շարունակում եմ ու կշարունակեմ լսել ու գնահատել Մեսչյանի երգերը, բայց այլևս չեմ հավատա Մեսչյանի այն պնդմանը, որ իր երգերն իր կյանքի մի մասն են, որ իր երգերն իր համար այդքան թանկ են:

davidus
29.01.2011, 01:14
Ժողովորդ, ստեղ մարդ կա՞, որ անկեղծորեն հավատում ա, թե Մեսչյանը կարող էր էդ «հրավերքին» չգնալ:

Mephistopheles
29.01.2011, 01:18
Ժողովորդ, ստեղ մարդ կա՞, որ անկեղծորեն հավատում ա, թե Մեսչյանը կարող էր էդ «հրավերքին» չգնալ:

կա ապեր… ինքն ԱՄՆ-ի քաղաքացի ա… իրան ոչ ոք չի կարա ստիպի…

Բա Նիկոլը խի՞ չի գնում… կամ որ չգնար ի՞նչ պտի անեին…

davidus
29.01.2011, 01:47
կա ապեր… ինքն ԱՄՆ-ի քաղաքացի ա… իրան ոչ ոք չի կարա ստիպի…

Բա Նիկոլը խի՞ չի գնում… կամ որ չգնար ի՞նչ պտի անեին…

Մեֆ, Մեսչյանը, իմ հիշելով, արտիստ ա, ոչ թե քաղաքական գործիչ, որ մի հատ էլ ապագայի մասին մտածելով քաղաքական «թիթեռնիկի» համբավ չհանի: Նիկոլը չի չգնաց, էդ հարցի պատասխանը երևի դու լավ կիմանաս, ես չգիտեմ: Կարող ա իրան սկի չէին էլ կանչել բանկետին:

Իսկ որ չգնա՞ր: Դե Մեֆ ջան, նման բաների համար մի ամբողջ հաստատություն ա աշխատում՝ սրա-նրա վրա սարքելու, տակը փորելու: Ինչի քեզ թվում ա, ոտ ու ձեռները կապված են, ինչա թե նա ԱՄՆ քաղաքացի ա՞: Ինքը հասկացանք, բա բարեկամները, հարազատները... դու կարող ա լավ չես պատկերացնում, թե ոնց են Հայաստանում մեկի վրա «աշխատում»: Դժվար ա Մեֆ ջան, մենակ «քյալավարի» քոնը առաջ տանելով տեղ չես հասնի:

Mephistopheles
29.01.2011, 01:56

ապեր, առավել ևս որ արտիստ ա… իսկ եթե վախում ա ու չի կարա չեթա, թող ուրեմն մեծ-մեծ չխոսա ու ազգին բարոյականության դասեր չտա…

… ապեր, ինքը կեսից թողեց գնաց, պարզվում ա "աղմուկ" ա եղել… քո վարկածը ստեղ ի չիք եղավ… եթե չգնալուց ա վախում, ապա պտի չհամարձակվեր դուրս գալ…

davidus
29.01.2011, 02:04

Թարսի պես էնքան դուխ ուներ, որ գնաց, երգեց, կեսից էլ մի հատ ապտակ տվեց նստածներին ու դուրս եկավ:

Ճիշտ եմ ասում, մտքիդ թռիչքը չեմ հասկանում՝ էդ բարոյականության դասեր տալու պահով: Լավ մի հատ հարց տամ... եթե Սերժի տեղը Լևոնը նստած լիներ՝ իրա թայֆի հետ (ինչպես նշեցիք), ինքը իր քաշը չէր գցի, չէ՞: Ընդհակառակը, էլ ավելի կլուսավորվեր ու կսրբանար, բոլորը կսկսերն իրա անունով երդվել, չէ՞:

Ժողովորրդ, ամեն ինչ մի էսքան պրիմիտիվացրեք:

Kuk
29.01.2011, 02:22
Մեֆ, Մեսչյանը, իմ հիշելով, արտիստ ա, ոչ թե քաղաքական գործիչ, որ մի հատ էլ ապագայի մասին մտածելով քաղաքական «թիթեռնիկի» համբավ չհանի: Նիկոլը չի չգնաց, էդ հարցի պատասխանը երևի դու լավ կիմանաս, ես չգիտեմ: Կարող ա իրան սկի չէին էլ կանչել բանկետին:

Իսկ որ չգնա՞ր: Դե Մեֆ ջան, նման բաների համար մի ամբողջ հաստատություն ա աշխատում՝ սրա-նրա վրա սարքելու, տակը փորելու: Ինչի քեզ թվում ա, ոտ ու ձեռները կապված են, ինչա թե նա ԱՄՆ քաղաքացի ա՞: Ինքը հասկացանք, բա բարեկամները, հարազատները... դու կարող ա լավ չես պատկերացնում, թե ոնց են Հայաստանում մեկի վրա «աշխատում»: Դժվար ա Մեֆ ջան, մենակ «քյալավարի» քոնը առաջ տանելով տեղ չես հասնի:

Դավ ջան, ազատ Մարդ լինելու համար կապ չունի քաղաքական գործիչ ես, թե արտիստ: Հենց էդ ա՝ քաղաքական գործիչ Նիկոլը որ ղալաթ անի, էնքան չեմ հիասթափվի, ինչքան արվեստագետի արած ղալաթից: Իսկ Չարենցն ո՞վ էր, քաղաքական գործիչ է՞ր: Այ ստեղ ա Հախվերդյանն ասել մոտավորապես հեևյալը՝ եթե Աստված մարդուն թևեր չի տվել, չի էլ պարտադրել սողալ:

Mephistopheles
29.01.2011, 02:22
Թարսի պես էնքան դուխ ուներ, որ գնաց, երգեց, կեսից էլ մի հատ ապտակ տվեց նստածներին ու դուրս եկավ:

Ճիշտ եմ ասում, մտքիդ թռիչքը չեմ հասկանում՝ էդ բարոյականության դասեր տալու պահով: Լավ մի հատ հարց տամ... եթե Սերժի տեղը Լևոնը նստած լիներ՝ իրա թայֆի հետ (ինչպես նշեցիք), ինքը իր քաշը չէր գցի, չէ՞: Ընդհակառակը, էլ ավելի կլուսավորվեր ու կսրբանար, բոլորը կսկսերն իրա անունով երդվել, չէ՞:

Ժողովորրդ, ամեն ինչ մի էսքան պրիմիտիվացրեք:

Դավ, հիմա վախից ա երգե՞լ թե հաշիվ ուներ մեջը… ապտակ տվող լիներ Մարտի 1-ը պատճառով չէր գնա…

Ինչ վերաբերվում ա Լևոնին, ապա եթե Լևոնն էլ Սերժի պես եկած լիներ երկրի գլուխ, քաշը կգցեր… նույն ձևի, ոչ ավել ոչ պակաս…

իսկ եթե ուզում ես մտքիս թռիչքը հասկանաս ասեմ… էդ "կոնտինգենտի" քեֆերին իրան հարգող երգիչը չի երգի, նամանավանդ որ սրան-նրան էլ մեղադրում ա իրա երգերը ռեստորաններում երգելու համար, դրանց քեֆերին երգում են արամասատրյանակերպերը … պարզ եմ գրել չէ՞ Դավ ջան… էն վիդեոյի մեջ ա ասում իր խորհուրդը ժողովրդին, ինձնից չեմ հորինում

Kuk
29.01.2011, 02:28

Եթե սերժի տեղը Լևոնը իրա թայֆով նստեր քյաբաբ ծամելու ու կենաց ասելու, ու Մեսչյանը գնար իրանց համար երգեր, էլի նույնը կասեի, բայց այ եթե Լևոնն ու իր թայֆեն կանգնած են մի հարթակի, որի առաջ ժողովուրդ ա հավաքված, այ ըտեղ եթե գնար երգեր, հաստատ վատ չէի արտահայտվի. Օհան Դուրյանի հոգին լուսավորվի:
Ամեն ինչ էս դեպքում շատ պարզ ու պրիմիտիվ ա. եթե Մեսչյանը չգնար էդ քյաբաբ ծամելու ներքո չերգեր, երևի էսօր Մատենդարանի հատակագիծ չգծեր ճիշտ այնպես, ինչպես Օհան Դուրյանն առանց անձնագիր հեռացավ կյանքից:

CactuSoul
29.01.2011, 03:49
:D:D :pardon

http://i983.photobucket.com/albums/ae315/invidiscon/149044_125618200830345_100001464970018_151486_7762186_n.jpg

Սրանք «Ֆիա»-ի հերոսներից ե՞ն:8 «Ես սրան եմ նման, ես նրան եմ հիշեցնում…»:think

Հետո էլ ասում եք «Ֆենթեզի չի»:))

davidus
29.01.2011, 13:13
Դավ ջան, ազատ Մարդ լինելու համար կապ չունի քաղաքական գործիչ ես, թե արտիստ: Հենց էդ ա՝ քաղաքական գործիչ Նիկոլը որ ղալաթ անի, էնքան չեմ հիասթափվի, ինչքան արվեստագետի արած ղալաթից: Իսկ Չարենցն ո՞վ էր, քաղաքական գործիչ է՞ր: Այ ստեղ ա Հախվերդյանն ասել մոտավորապես հեևյալը՝ եթե Աստված մարդուն թևեր չի տվել, չի էլ պարտադրել սողալ:

Ազատ մարդ լինելու համար, Կուկ ջան, մեկ-մեկ տեսությունից պիտի ռեալին էլ վերադառնալ: Ոչ մեկ չի կարող ասել, թե ինքը ինչպես կվարվեր, եթե հայտնվեր նման վիճակում: Մարդ կա, որ իր սկզբունքներին չդավաճանելու համար ինքնասպանություն էլ կգործի, մարդ էլ կա, որ էդքան կամքի ուժ չունի: Բայց կամքի ուժ չունենալը չի նշանակում, որ իր ասած ճշմարիտ խոսքը արժեզրկվում ա:
Հիմա, փաստորեն, ղալլաթ ա արել, որ երգել ա, կամ սերժի համար երգելը էդ սողալ ա: :)

Դավ, հիմա վախից ա երգե՞լ թե հաշիվ ուներ մեջը… ապտակ տվող լիներ Մարտի 1-ը պատճառով չէր գնա…

Ինչ վերաբերվում ա Լևոնին, ապա եթե Լևոնն էլ Սերժի պես եկած լիներ երկրի գլուխ, քաշը կգցեր… նույն ձևի, ոչ ավել ոչ պակաս…

իսկ եթե ուզում ես մտքիս թռիչքը հասկանաս ասեմ… էդ "կոնտինգենտի" քեֆերին իրան հարգող երգիչը չի երգի, նամանավանդ որ սրան-նրան էլ մեղադրում ա իրա երգերը ռեստորաններում երգելու համար, դրանց քեֆերին երգում են արամասատրյանակերպերը … պարզ եմ գրել չէ՞ Դավ ջան… էն վիդեոյի մեջ ա ասում իր խորհուրդը ժողովրդին, ինձնից չեմ հորինում

Իհարկե, վախից ելնելով չի, որ երգել ա: Բայց ընենց չի, որ իրան սամոն ա կանչել, կամ նեմեցը, ու ինքն էլ գնացել փարվանայում կլկլցրել ա: Ինչքան էլ որ չենք ուզում ընդունել, բայց սերժը նախագահ ա, ու նախագահի հրավերք մերժել ամեն մարդ չի կարող, կամ էլ էդքան քաշ չունի, որ մերժի:
Մեֆ, կոնտինգենտը շատ քիչ կապ ունի, պարզ գրածդ նույնպես, քանի որ փողին մուննաթի համար կարային օր. Ջո Կոկերին էլ տանեին, երգացնեին: Մեսչյանի դեպքում խիստ կասկածում եմ, որ փողի խնդիր կար, բայց համոզված եմ, որ եթե սերժը չլիներ, այլ վարչապետը կամ մուկը, հաստատ չեր գնա: Ստեղ, ուղղակի էն պահն էր, որ նախագահի հրավերքով ա գնացել: Ու ոչ մեկ էլ ինձ չի կարա համոզի (մինչև վիդեոն աչքովս չտեսնեմ), որ սերժենք ընդեղ քյաբաբ-չալաղաջ ուտելուց են եղել, ինքն էլ հարբած լնգուլավազի ծափերի տակ երգել ա:

Եթե սերժի տեղը Լևոնը իրա թայֆով նստեր քյաբաբ ծամելու ու կենաց ասելու, ու Մեսչյանը գնար իրանց համար երգեր, էլի նույնը կասեի, բայց այ եթե Լևոնն ու իր թայֆեն կանգնած են մի հարթակի, որի առաջ ժողովուրդ ա հավաքված, այ ըտեղ եթե գնար երգեր, հաստատ վատ չէի արտահայտվի. Օհան Դուրյանի հոգին լուսավորվի:
Ամեն ինչ էս դեպքում շատ պարզ ու պրիմիտիվ ա. եթե Մեսչյանը չգնար էդ քյաբաբ ծամելու ներքո չերգեր, երևի էսօր Մատենդարանի հատակագիծ չգծեր ճիշտ այնպես, ինչպես Օհան Դուրյանն առանց անձնագիր հեռացավ կյանքից:

Օհան Դուրյանին պետք չի համեմատել Մեսչյանի հետ: Նա այլ կարգի արվեստագետ էր ու հեղինակություն, ով հենց ցույց տվեց իր «քաշը» ու դիրքորոշումը:
Լավ, մի հատ հարց. օրինակը մեր վրա բերենք, որ ռեալ մտածելու տեղիք տա. ես նախագծել եմ Մատենադարանը ու իմ նախագծով էլ էդ կառույցը սարքել են: Հիմա ուզում են ինչ-որ նորոգումներ ու նոր կառուցումներ անեն: Ես համոզված եմ, որ ով էլ գա, թեկուզ քո նման հմուտ ճարտարապետը, էդ գեղեցիկ կառույցը այլանդակելու ա (ու ես համոզված եմ, որ իրականում ով էլ գար, Մեսչյանից լավ չէր կարող նախագծել): Հիմա, թեկուզ через не могу, չգնամ երգեմ, որ չթողեմ դրանք իրանց կարճ ուղեղներով այլանդակեն Մատենադարանը, որ բացմանն էլ ոչ թե գան պարկետի որակը ստուգեն, այլ գոնե գրքերի երեսին նայեն:

Տղերք, ամեն ինչ էդքան էլ պրիմիտիվ չի էլի... շատ միակողմանի եք նայում, ու ամենավատը էն ա, որ էդ միակողմանիությունը առաջին իսկ հայացքից պարզ երևում ա:

Kuk
29.01.2011, 13:28
Դավ ջան, մեր պատկերացումները արվեստի, արվեստագետի, մտավորականի մասին բավական հեռու են միմյանցից: Ինձ համար մտավորականն էն մարդն ա, որ, կներեք արտահայտությանս համար, կեղտին կեղտ ա ասում՝ առանց վախենալու դրա հոտից: Իսկ Մեսչյանից լավ կսարքեր մեկ ուրիշը, թե չէր սարքի, այ էս հարցի շուրջ չեմ կարող վիճել, քանի որ ծանոթ չեմ Մեսչյանի կամ մյուս հնարավոր անձանց վարպետությանը, բայց ասեմ, որ քո էն պնդումը, թե Մեսչյանից լավ ոչ ոք չէր սարքի, ինձ համար բավականին միակողմանի ա թվում:
Կարճ ասած, Մեսչյանի՝ սերժի ու իրա թայֆի համար երգելը ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել, թքած ունեմ էդ 30 հազար դոլլարի վրա, բայց մինչև թքելը կուզեի իմանալ, թե ի՞նչ եղավ այդ 30 հազարի հետ, ո՞ւր է հիմա այդ գումարը, ինչո՞վ շահեց Շուշին, թեչէ սենց օդում ասել, որ Մեսչյանն այդ վեհ նպատակի համար ա համաձայնել երգել քյաբաբի ներքո, էնքան էլ համոզիչ չի:

davidus
29.01.2011, 13:38

Չէի ասի, թե շատ հեռու են, ինձ համար էլ ա նույնը, բայց ես արդեն ասեցի, որ ամեն մեկը չի կարա դա անի: Ինձ համար դրանով էդ արվեստագետի արվեստը չի արժեզրկվում: Էս ա իմ ասածը:
Դե եթե հաշվի առնենք, Մատենադարանը ինքն ա նախագծել, ապա կարելի ա համոզված լինել, որ Մեսչյաինց լավ դժվար մեկը կարողանար նույն ոգով ու ճարտարապետությամբ կառուցեր նոր մանսաշենքը:

Էդ 30 հազարը կարող ա իրականում սկի գոյություն էլ չի ունեցել, ասած լինեն, թե ինչ-որ հաշվի համարի վրա էդքան փող կա, որը փոխանցել ենք Շուշիի հաշվին, վերջում էլ մի հատ շնորհակալություն ազգանվեր գործի համար, ու վերջ:

Kuk
29.01.2011, 13:52

Դավ, չեմ ուզում ինձ խաբած լինեմ ու հավատամ, որ Մեսչյանն էդքան միամիտ կարար գտնվեր: Ստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ վախ կամ.. արի ավելի լավ ա երկրորդը չասեմ, պարզ ա երևի՝ ինչ նկատի ունեմ, ուղղակի չեմ ուզում կոպիտ արտահայտվեմ մի մարդու մասին, ում արվեստն ինքս բարձր եմ գնահատում:
Հլը նույն օրինակը Երևան քաղաքի հետ համեմատի. Երևանը Թամանյանն ա գծել, բայց Թամանյանն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չէր կարա քաղաքը նենց այլանդակեր, ոնց հիմա են այլանդակում:))
Ու ասեմ, եթե Մեսչյանը քոչարյանի տղու հարսանիքին ջան ախպերս երգի, դրանից իր երգերն ինձ մոտ իրենց արժեքը չեն գցի, ինձ մոտ կարժեզրկվի Մեսչյան մտավորականը: Կսկսեմ մտածել, որ Մեսչյանն էդ արժեքներն ստեղծում ա՝ թքած ունենալով դրանց վրա:
Բայց առայժմ տենց չեմ մտածում ու չեմ ուզում՝ գա ժամանակ, որ տենց մտածեմ: Էդ մի անգամ նման միջավայրում երգելը չեմ ուզում հիմք ընդունեմ Մեսչյանին գոնե ինձ համար արժեզկելու համար:

davidus
29.01.2011, 14:33

Է ես էլ էդ եմ ասում: Մեֆը որ բարոյականության խրատներ կարդալու մասին տենց բոցաշունչ ելույթ չունենար, ես դժվար էսքան ծավալվեի:

ivy
30.01.2011, 20:14
Facebook-յան :))

Իջեք ձեր ՖԲ էջի ներքևի մասը: Էնտեղ կտեսնեք լեզուն, հավանաբար՝ "English (US)", բացեք, ու ընտրեք "English (Pirate)": Եվ վայելեք ձեր ՖԲ-ի բովանդակության նոր լեզուն :))

Ռուֆուս
30.01.2011, 21:22
Facebook-յան :))

Իջեք ձեր ՖԲ էջի ներքևի մասը: Էնտեղ կտեսնեք լեզուն, հավանաբար՝ "English (US)", բացեք, ու ընտրեք "English (Pirate)": Եվ վայելեք ձեր ՖԲ-ի բովանդակության նոր լեզուն :))

Մի ժամանակ կար նաև English (Upside Down), որը կարծեմ էլ չի աշխատում: Բայց Pirate-ը բացում ա, ահագին զվարճալի բաներ կան մեջը :))

Սերխիո
30.01.2011, 21:47
Դ
իսկ եթե ուզում ես մտքիս թռիչքը հասկանաս ասեմ… էդ "կոնտինգենտի" քեֆերին իրան հարգող երգիչը չի երգի, նամանավանդ որ սրան-նրան էլ մեղադրում ա իրա երգերը ռեստորաններում երգելու համար, դրանց քեֆերին երգում են արամասատրյանակերպերը …
մի գուցե Արամ Աստարյանը Լենոնի հեղինակության կեսը չունի, բայց Լենոնից լավ տղայա իմ համար, ու հայ ժողովրդի կողմից սիրված, քան թե ինչ-որ լիվերպուլցի, նենց որ կոռեկտի չի ետ մարդու հասցեին սենց արտահայտվել, մանավանդ որ իրա երգերը լսելով են մեծացել շատերը, ետ թվում ու ես... ու քեզ չթվա, թե Լենոն լսելը ու Արամին լսելը մակարդակի տարբերություն ա...
հ.Գ.
Մեսչյանի պահով էլ,եթե ես օրինակ՝ ճարտարապետ լինեի, ետ չի նշանակում ,որ սերժը ուզենա տան նախագիծ պատվիրեր իրա համար, ես պետք է հրաժարվեյի...առակս կցուցանե, որ երգելն էլ իրա «բիզնեսն» ա ու իրա մասնագիտությունը...

Ձայնալար
30.01.2011, 22:41
Ու ընդամենը 23 տարեկան, օրինակ վերցրեք էս տղուց :) Պատկերացնում եմ ատամհատիկիդ ինչ խառն ես եղել ։Դ Մեջիք ջան, իսկ որոշել ե՞ս, որ մեծանաս, այնուամենայնիվ ինչ ես դառնալու :))

Ես հեսա կմեռնեմ :D:D

Ռեդ
30.01.2011, 23:07
Ես հեսա կմեռնեմ :D:D
Ես էլ արդեն կլինիկական մահ տարա :D:D:

ivy
31.01.2011, 00:35
Մի ժամանակ կար նաև English (Upside Down), որը կարծեմ էլ չի աշխատում: Բայց Pirate-ը բացում ա, ահագին զվարճալի բաներ կան մեջը :))

Աշխատում ա English (Upside Down)-ը, ոնր նայեցի :)

Ինչուիկ
31.01.2011, 00:56
:pardon

http://www.youtube.com/watch?v=oYAjBvn_xLg

Enigmatic
31.01.2011, 01:20
ստեղ են ասել. պայ քու արյա:o

VisTolog
31.01.2011, 20:21
:pardon

http://www.youtube.com/watch?v=oYAjBvn_xLg

Հեղինակային իրավունքների կոպիտ, մարմնական վնասվածք հասցնող գրառում::beee

:))

http://www.youtube.com/watch?v=oYAjBvn_xLg&feature=related

Ինչուիկ
31.01.2011, 21:08
Հեղինակային իրավունքների կոպիտ, մարմնական վնասվածք հասցնող գրառում::beee

Ուփսսս, չէի տեսել::pardon

Dayana
01.02.2011, 00:28
-էս էլ ա մոնտաժ, չէ՞:
-Հա: (Ասաց առավոտյան իմ ամենավիրտուալ ընկերներից մեկը)…D

ամենավիրտուալ, չէ մի չէ :beee

Ռեդ
01.02.2011, 09:23
http://www.youtube.com/watch?v=oYAjBvn_xLg
Լրիվ անիմաստություն :)): Օրինակ, սրա՞ն ինչ կասեք՝
http://xorow.ru/uploads/posts/2009-10/1254938743_b-00005788-a-00000627.jpg
http://demotivators.ru/media/posters/957351_nikolaj-ii.jpg

V!k
01.02.2011, 13:25
Լրիվ անիմաստություն :)): Օրինակ, սրա՞ն ինչ կասեք՝
http://xorow.ru/uploads/posts/2009-10/1254938743_b-00005788-a-00000627.jpg
http://demotivators.ru/media/posters/957351_nikolaj-ii.jpg
են կասենք,որ դա էլ իմ հեղինակային իրավունքների ոտնահարում ա:lol

տեսեք ինչքան նման են,Մեդվեդև և Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդ:D
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/hs056.snc6/168646_119733621431540_100001847091370_142193_1029823_n.jpg

Ռեդ
01.02.2011, 14:27
են կասենք,որ դա էլ իմ հեղինակային իրավունքների ոտնահարում ա:lol
Դե ուրեմն իմ գրած անիմաստությունը քո գրած անիմաստության հեղինակային իրավունքների ոտնահարում ա :)):

CactuSoul
01.02.2011, 14:57
Էսօր զարթնեցի էն համոզմամբ, որ ամեն ինչ կուրանայի՝ մի կտոր լավաշի համար:
Հայաստանցի ժողովուրդ, հերքի դարդ անեք ինչ-որ ձյան պատճառով. դուք երջանիկ մարդիկ եք՝ լավաշ ունեք...
Բայց մենք դարդ չենք անում:unsure, ընդհակառակը. ուրախացել ենք, որ վերջապես ձյուն եկավ:yahoo
Էնպես որ, մենք կրկնակի երջանիկ ենք, ivy ջան:P:))

Ներսես_AM
01.02.2011, 15:19
ՁՆԱԲՈՒՔ ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՄԱՐՏՈՒՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հունվարի 31-ին, ժամը 10.27-ին քաղաքացի Ա. Ղուկասյանից ահազանգ է ստացվել, որ ինքն իր գործընկերների հետ 3 բեռնատար ավտոմեքենաներով մնացել են ձնաբքով փակված Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի Քարվանսարա պատմական հուշարձանի մոտակայքում:

Ժամը 11.00-ին Եղեգնաձոր քաղաքի ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքները:

Ժամը 15.00-ի սահմաններում ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, և ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի հատված:

ԲԱԶՄԱԹԻՎ ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանում այսօր տեղացած առատ ձյունը Երեւանի տարբեր մասերում պատճառ է դարձել բազմաթիվ ավտովթարների: Թեեւ Երեւանի քաղաքապետարանը հավաստիացնում է, թե փողոցները մաքրվում են, հող եւ աղ է պահեստավորվել, սակայն ակնհայտորեն համապատասխան ծառայությունները պատրաստ չէին ձյանը:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե Երեւան-Արթիկ ճանապարհի Թալինի հատվածում մի քանի լրագրողներով մեքենան շրջվել է ձորը եւ գլորվել: Բարեբախտաբար, լրագրողները վնասվածքներ չեն ստացել: Գագիկ Շամշյանը եւ մյուս լրագրողները մեկնում էին Արթիկ, որտեղ պետք է լուսաբանեին Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով նրան հետ են վերադարձել Երեւան, եւ Թալինի մոտ տեղի է ունեցել այդ պատահարը:

Vist էս գրառումդ կարդացի, չգիտես ինչի մտածեցի «Ինչ է կատարվում մոլորակում» թեմայում ես գրել, մտածեցի «լրիվ ցնդած ա էս տղեն», :fool էն էլ մի հատ էլ նայեցի :pardon

ivy
01.02.2011, 15:20
Բայց մենք դարդ չենք անում:unsure, ընդհակառակը. ուրախացել ենք, որ վերջապես ձյուն եկավ:yahoo
Էնպես որ, մենք կրկնակի երջանիկ ենք, ivy ջան:P:))

Ամբողջ հայկական Livejournal-ը լացուկոծի մեջ ա... Դե լավ ա, որ Ակումբի վրա սուգը չի տարածվել :))
Կրկնակի երջանիկներ :beee

Սերխիո
01.02.2011, 18:22
Կրկնակի երջանիկներ

ես կասեի եռակի՝ձյուն, լավաշ+խաշ:nyam

Արևածագ
01.02.2011, 20:57
Էսօր զարթնեցի էն համոզմամբ, որ ամեն ինչ կուրանայի՝ մի կտոր լավաշի համար:
Հայաստանցի ժողովուրդ, հերքի դարդ անեք ինչ-որ ձյան պատճառով. դուք երջանիկ մարդիկ եք՝ լավաշ ունեք...

Զարմանալի է, որ երկրի երեսին դեռ այնպիսի կետ կա, որտեղ հայ է ապրում, ու այնտեղ լավաշ չի վաճառվում: :think

ivy
01.02.2011, 22:24
Զարմանալի է, որ երկրի երեսին դեռ այնպիսի կետ կա, որտեղ հայ է ապրում, ու այնտեղ լավաշ չի վաճառվում: :think

Գերմանիա՝ Մյունխեն, համեցեք լավաշի վաճառքով :))

Kita
01.02.2011, 22:34
Գերմանիա՝ Մյունխեն, համեցեք լավաշի վաճառքով :))

Ռիպ դու չես ուզում փորձել տանը թխել?:think

Եթե հա, ռեցեպտը պարզենք:))

Kita
01.02.2011, 22:35
Գերմանիա՝ Մյունխեն, համեցեք լավաշի վաճառքով :))

Մեկ էլ ինչն է զարմանալի, որ թուրքերի մոտ չկա, իրանք էլ ախր լավաշ ունեն չէ?:think

ivy
01.02.2011, 22:36
Մեկ էլ ինչն է զարմանալի, որ թուրքերի մոտ չկա, իրանք էլ ախր լավաշ ունեն չէ?:think

Իրենք լոշիկներ ունեն, բայց դա հեչ լավաշ չի :)

ivy
01.02.2011, 22:37
Ռիպ դու չես ուզում փորձել տանը թխել?:think

Եթե հա, ռեցեպտը պարզենք:))

Ես տանը ո՞ր մեկը թխեմ՝ հնդկական հա՞ց, թե՞ լավաշ, էնա հացթուխ դառնամ :))

Ռեդ
02.02.2011, 18:38
Մոդերատորական. Ախչի, թռի, կոֆեն դիր, փակում եմ, գամ:
Ասում էի չէ՞, սպասենք հերթական գլուխգործոցին:
:)

Ձայնալար
02.02.2011, 18:40
Չէիր ասում է, պարտավորեցնում էիր :))

Դեկադա
03.02.2011, 16:38
Ես տանը ո՞ր մեկը թխեմ՝ հնդկական հա՞ց, թե՞ լավաշ, էնա հացթուխ դառնամ :))

Ի դեպ հնդկական հաց կերել եմ շատ համով ա: Իրանք պուճուրիկ լոշիկներ էլ են թխում: Մեր լավաշի համին ու տեսքին ահագին նման ա, բայց թխման ձևը ինչքան գիտեմ նույնը չի:

Kita
03.02.2011, 17:55
Կստածի Ռիփ հնդկական հացի ռեցեպտը կասես մանրամասն:))

Համ էլ թող Սիդն էլ հայկական լավաշ թխել սովորի:))

Ուլուանա
04.02.2011, 04:14
Զարմանալի է, որ երկրի երեսին դեռ այնպիսի կետ կա, որտեղ հայ է ապրում, ու այնտեղ լավաշ չի վաճառվում: :think
Մեզ մոտ էլ (կոնկրետ մեր քաղաքում ու դրա շրջակայքում), կարելի ա ասել, չկա լավաշ։ Ավելի ճիշտ՝ մեր մոտի հայկական խանութում վաճառում են, բայց վայ էդ լավաշին. կատարյալ անդուրություն ա :(։ Հայաստանի ամենաանորակ լավաշը, որ կարող եք պատկերացնել, դրա համեմատ հրաշք ա։ Ես, որ լավաշ շատ եմ սիրում, էդ լավաշը երբեք չեմ առնում։ Բայց մամաս որ եկել էր, հետը լիքը լավաշ էր բերել Հայաստանից, ռնդեցինք :nyam :))։

Արևածագ
04.02.2011, 10:15

Ձեզ ո՞վ էր ասում , որ գնայիք աշխարհի «եդամնաց» քաղաքներում ապրեիք՝ էլ Մյունխեն, էլ՝ Վաշինգտո՞ն: :beee Կգայի'ք Սարատովի մարզի Էնգելս քաղաք, մի հեռախոսազանգով համ նոր թխած, տաք-տաք լավաշը կբերեին տուն, համ էլ սերուցքը չքաշած բրինձա պանիրը: :))

Ուլուանա
05.02.2011, 20:57

Ճիշտն ասած՝ ես մի ուրիշ՝ ավելի «եԴամնաց» քաղաքում եմ ապրում՝ Նյու Յորքում :))։

Ուլուանա
05.02.2011, 21:00
նոր մտածում եմ, եթե մոդերատորի թափուր տեղերի համար ռեզյումներե ուղարկվի Չուկին , էն դատվածության կամ կուսակցությունների անդամության մասում ճիշտ կլինի մեջը գրել`

արգելափակված չեմ եղել..... :lol
Այլ ֆորումների մոդերատոր ևս :D
Ո՞նց թե։ Այլ ֆորումների մոդերատոր եղած լինելը (եթե ներկայումս էլ այլ ֆորումներում մոդերատոր չես) նույնիսկ պլյուս ա. էդ համազոր ա աշխատանքային փորձին։ Ես, օրինակ, էդ առումով շատ ներկայանալի թեկնածու եմ՝ ավագ մոդերատորական բավական թոթոլիկ (եռակի) ստաժով :beee։

ivy
05.02.2011, 21:52
Ի դեպ հնդկական հաց կերել եմ շատ համով ա: Իրանք պուճուրիկ լոշիկներ էլ են թխում: Մեր լավաշի համին ու տեսքին ահագին նման ա, բայց թխման ձևը ինչքան գիտեմ նույնը չի:

Հա, նույնը չի: Ես տանը մեկ-մեկ թխում եմ. ամուսինս հնդիկ է: :)

Դեկադա
05.02.2011, 21:55
Հա, նույնը չի: Ես տանը մեկ-մեկ թխում եմ. ամուսինս հնդիկ է: :)

մերոնք էլ հայ են, բայց լրիվ հնդկական ձևով են ապրում…:)

Դեկադա
08.02.2011, 20:06
Ժունդիայի-ի խոսքերից
Այն հիմնարար բաները, որը կինը կարողանում է անել...

Ողջ կյանքը պայքարում է սեփական մազերի դեմ...
Գնում է հագուստ, որը ոչնչի հետ չի սազում: Գնել է որովհետև գինը գայթակղիչ էր....
Գրեթե միշտ հիմարացվում է մեքենայի խադավիկի կողմից...
Չափից դուրս բնական է ձևացնում՝ գինեկոլոգին այցելելիս...
Մի կերպ կխցկվի ջինսից տաբատի մեջ, միայն վերաձևավորի սեփական մարմնի կառուցվածքը....
Կհայտնվի ընտանեկան ճգնաժամի մեջ, հարաբերությունների ճգնաժամի մեջ, սեփական անձի ճանաչման ճգնաժամի մեջ, նեռվային ճգնաժամի մեջ, հիստերիկ ծիծաղի մեջ: Ու այդ ամենը մեկ օրվա ընթացքում...
Մի օր դառնում է ամուրի մայր, հետո ամուսնացած մայր ու մայրն ամուսնու...
Սեփական ներքնաշորը լվանում է ցնցուղի տակ, իսկ հետո քամում ու փռում ծորակին՝ միայն թե կատաղեցնի տղամարդուն...
Ածիլում է ոտքերը ամեն 15 օրը մեկ...
Պատռում է կալգոտկան ամեն անգամ, երբ ինչ-որ հավաքույթի է գնում...
Իրեն վստահ է զգում, որ կկարողանա գրավի աշխարհը, երբ հանկարծ նորագույն շրթներկով է հանդես գալիս...
Լացում է զուգարանում, միաժամանակ նայում հայելու մեջ, տեսնի թե որ անկյունից է ավելի լավ դիտվում...
Կարծում է, որ հարաբերությունները զուգընկերոջ հետ վերջացել է, իսկ հետո բացահայտում, որ այդ ամենը նախամենստրուացիայի տրամադրությունից էր...
Կարողանում է գոտին այնպես ամրացնել, որ թաքցնի ավելորդ «փորիկը»...
Դառնում է կատարյալ երջանիկ, քանզի տղան զանգահարել է...
Կարողանում է ասել ոչ, ոչ ու էլի ոչ, միայն թե տղան շատ խնդրի, որ նոր միայն ասի այոն...
Ու կարողանում է ժպտալ հաճախորդին այն ժամանակ, երբ նկատում է, որ սիրտդ պատռվում է խելագար ծակոցից...

Ժունդ, դու աչքիս նախորդ կյանքերում իգական սեռից ես եղել: Թե չէ էտքան մանրամասն տեղեկություններ քեզ որտեղից: Կամ էլ պուճուր վախտ տատիկիդ կողքը շատ ես նստել:;):D

Հայկօ
08.02.2011, 20:22
Բան հիշեցի... (http://www.akumb.am/showthread.php/33877-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D6%84?p=1201189&viewfull=1#post1201189) :love :nostalgie

Դեկադա
08.02.2011, 20:30

Հայկ դու էլ փաստորեն Ժունդի շարքերը համալրեցիր: Արական սեռը «կարմիր գրքում» ա այ գրվելու

Հայկօ
08.02.2011, 20:33
Հայկ դու էլ փաստորեն Ժունդի շարքերը համալրեցիր: Արական սեռը «կարմիր գրքում» ա այ գրվելու

Նախանձեք, նախանձեք, որ մեզնից բան չեք հասկանում :P: Իսկ մենք ամմմմեն ինչ գիտենք :P:D: Ահամ, նույնիսկ դրա մասին:

Ռուֆուս
08.02.2011, 20:34
Ժունդ, դու աչքիս նախորդ կյանքերում իգական սեռից ես եղել: Թե չէ էտքան մանրամասն տեղեկություններ քեզ որտեղից: Կամ էլ պուճուր վախտ տատիկիդ կողքը շատ ես նստել:;):D

Կամ էլ ինտերնետից քոփի փեյստ :} (եթե սխալվում եմ, ներող :)))

ivy
08.02.2011, 20:35
Բան հիշեցի... (http://www.akumb.am/showthread.php/33877-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D6%84?p=1201189&viewfull=1#post1201189) :love :nostalgie

Հայկ, էդ ինչի՞ ես էդպես նոստալգիկ նայում գրառմանդ, չլինի՞ 22 տարեկանները պակասել են կյանքիցդ: :))

Հայկօ
08.02.2011, 20:42
Հայկ, էդ ինչի՞ ես էդպես նոստալգիկ նայում գրառմանդ, չլինի՞ 22 տարեկանները պակասել են կյանքիցդ: :))

Չէ, ուղղակի էլ ես չեմ լինի քսաներկու տարեկան :):

Էլ չե՜նք լինի՜
Քսաներկու՜ տարեկա՜ն...

:russian :dance

Ռադիկուլիտս էլի բռնեց:

Դեկադա
08.02.2011, 20:53
Նախանձեք, նախանձեք, որ մեզնից բան չեք հասկանում :P: Իսկ մենք ամմմմեն ինչ գիտենք :P:D: Ահամ, նույնիսկ դրա մասին:

Չեմ նախանձում, զարմանում եմ: Կանայք իրենք իրեցից բան չեն հասկանում, թե դուք ո՞նց հասկացաք չգիտեմ:

Kita
08.02.2011, 21:09
Չէ, ուղղակի էլ ես չեմ լինի քսաներկու տարեկան :):

Էլ չե՜նք լինի՜
Քսաներկու՜ տարեկա՜ն...

:russian :dance

Ռադիկուլիտս էլի բռնեց:

Սպասում էիր իմ 23ն էլ լռանա, որ հնգիստ սրտով երգես:D:beee

Kuk
09.02.2011, 23:18
1. մեր հարևանի թութակն ա, էսօր ահագին զարմացել էի որ տեսա խոսացող ա, քանի որ դուրսը շատ էի տեսել սրանցից...
51193

Զարմանալու փոխարեն դրանց բռնի ուղարկի ծախենք ստեղ :))

Հ.Գ. Տենաս թութակի ռաստամոժկեն ինչքա՞ն կլինի :D

Chuk
11.02.2011, 22:28
Մի քիչ «ինքնացուցադրում» :oy :))

ԿԳՆ աշխատակազմին փորձում ենք սովորեցնել ֆորումներից օգտվելու ձևը, որը ըստ նախատեսված ծրագրի ի վերջո պետք է բերի նրան, որ հանրությունը կարողանա ինտերնետում ստանա կրթության վերաբերվող իր հարցերի պատասխանները ԿԳՆ աշխատողներից, վարչությունների պետերից և այլն: Տեսնենք կստացվի՞: Տեսահոլովակը բնականաբար լավ կրճատված է: Որպես գաղտնիք ասեմ, որ նախորդ օրը եղբորս ծնունդն էր, ես մի լա՜վ խմել էի ու պախմելի մեջ էի :oy

http://www.youtube.com/watch?v=pdFIX9d_qBY

Bruno
12.02.2011, 00:28
Իսկ պարտադիր էր ամեն նախադասության մեջ 2-3 հատ «ը» ասելը:

Ես որ ֆորումներից կարողանում եմ օգտվեմ, այդպես էլ բան չհասկացա: :(

Chuk
12.02.2011, 00:30
Իսկ պարտադիր էր ամեն նախադասության մեջ 2-3 հատ «ը» ասելը:

Ես որ ֆորումներից կարողանում եմ օգտվեմ, այդպես էլ բան չհասկացա: :(

Չէ... ըըը... պարտադիր չէր.. ը՜ըը... ցանկալի էր :))

Adriano
12.02.2011, 13:29
Իսկ պարտադիր էր ամեն նախադասության մեջ 2-3 հատ «ը» ասելը:

Ես որ ֆորումներից կարողանում եմ օգտվեմ, այդպես էլ բան չհասկացա: :(

Հիմա առանց ըըըըըըըըըըը-երի գործերը չեն ընդունում:)Ընդհանուր առմամբ լավ էր, ըըըըըըը-երն էլ չափավոր:

Bruno
12.02.2011, 14:15
Հիմա առանց ըըըըըըըըըըը-երի գործերը չեն ընդունում:)Ընդհանուր առմամբ լավ էր, ըըըըըըը-երն էլ չափավոր:

Հարցս ուղղված էր Chuk-ին, որից էլ ստացա պատասխանը, այլ ոչ թէ Chuk-ի պաշտպանության կոմիտեի խոսնակին:

Adriano
12.02.2011, 15:55
Չեմ հասկանում իրավունք չունեմ իմ կարծիքն ասեմ Չուկին ուղղված հարցին , վերջապես ես էլ եմ չէ լսել նրա խոսքը այդ վիդոյում: Որքան գիտեմ բազմակարծությունը ոչ ակումբի, ոչ էլ հանրապետության սահմանադրությունը չի խախտում: Եվ երկրորդ որևէ տեղ չեմ տեսնում, որ հարցը հենց Չուկին ուղղված լինի, ես շատ հանգիստ այն ընդունում եմ ընդհանուր հարց:

Շինարար
13.02.2011, 00:02
Մի բան պատմեմ, որ ինձ հուզել ու զարմացրել է:

Մեր թաղամասում քաղաքի կենտրոնական գրադարանի բաժանմունքներից մեկն է՝ նախկին հանրակացարանի հին շենքում: Չէի ասի, թե ես իրենց ակտիվ ընթերցողներից եմ, բայց տարեկան մի տասնյակ անգամ ինձ կամ աղջկաս պետք եղած գրականության համար այցելում ենք այդ գրադարանը: Իրենց գրքային ֆոնդը փոքր է, գրադարանավարների մարդկային սիրտը՝ շատ մեծ: Չեմ զարմանում ստացած աննշան աշխատավարձի դիմաց նրանց ուշադիր ու նվիրված աշխատանքից՝ աշխարհը հենց նմաններով է կանգուն: Երկու հասուն տարիքի կանայք են՝ միշտ բարեհամբույր դեմքով ու պատրաստակամ:

Մի անգամ Դալիի «Հանճարի օրագիրն» ուզեցի իրենցից, գրադարանում չկար, չանցած երկու շաբաթ նորից մտանք գրադարան, ի՜նչ ուրախությամբ ինձ տվին գիրքն ու հետն էլ խնդրեցին, որ շուտ վերադարձնեմ: Միակ օրինակն էր քաղաքում:

Անցյալ երկուշաբթի նորից գրադարանում էինք: Ծանոթներիցս մեկը խորհուրդ էր տվել անպայման Բորխես կարդալ: Ես թերահավատորեն եմ վերաբերվում «հույժ մոդայիկ» անուններին ու չնայած Բորխեսի գործերով գրախանութների դարակները հեղեղված են, ճիշտն ասած ափսոսում եմ փող ծախսել մի բանի վրա, որը չեմ ճանաչում: Եթե հեղինակն ինձ դուր է գալիս, նոր դրանից հետո եմ գնում գիրքը:

Այս սկզբունքով առաջնորդվելով՝ գրադարանում խնդրում եմ, որ ինձ Բորխեսից որևէ բան տան կարդալու: Իհարկե չունեն: Գրանցեցին հեղինակի անունը:

Երեկ հետնամուտքի դուռը բացեցի, թղթի մի կտոր ընկավ դռան արանքից: Վերցրի, տեսնեմ գրված է. «Բորխեսից երեք անուն գիրք ենք բերել Ձեզ համար: Համեցեք գրադարան»:

Զգացվել էի: Մարդիկ ոչ միայն գրքերս են բերել, այլև էս ձյուն- ձմեռվա օրով կես կմ էլ եկել են, մեր տունը գտել, շքամուտքի տեղը չեն իմացել, որ զանգը տան ու ինձ բերանացի ասեն, գրություն են գրել ու թողել հետնամուտքի դռան արանքում: Ու այս ամենը հե'նց այնպես, ծաղկող կապիտալիզմի օրերում:

Բա սա հեքիաթ չի՞... :) :think

Սովորաբար, իմ սիրած գրողներին ինքս եմ ինձ համար բացահայտել՝ մեր տանը գրադարանում եղած-չեղածը կարդալով ու ընտրելով, միայն Իդրիսն է, որ պատահաբար ընտրեցի, չնայած էլի ինքնուրույն՝ բայց կանխակալ վատ տրամադրվածությամբ, սկսեցի կարդալ ու սիրեցի:

Բորխեսն էլ, չնայած կան ակումբցիներ, որոնց գրական ճաշակները երբեմն աղերսներ են ունենում իմի հետ, բայց երբեք մոտս հետաքրքրություն չի առաջացել կարդալ նրանց կողմից տարբեր թեմաներում առաջարկված հեղինակներին, միայն Բորխեսն է եղել, որ ակումբի հրահրմամբ կարդացել եմ, մեկ էլ Կոելյոն՝ ակումբի ու այն ողջ աղմուկի հրահրմամբ, որ կա այդ հեղինակի շուրջը: Մի քիչ պատճառ է նաև այն, որ լատինաամերկացի են, ու կանխակալ դրական վերաբերմունք ունեմ լատինաամերիկացի գրողների հանդեպ՝ հատկապես Մարկեսի ու Լյոսայի շնորհիվ: Կոելյո էլ չեմ կարդա, համենայն դեպս «Ալքիմիկոսը» հաստատ չեմ վերընթերցի: Բորխեսի գիրքը ինչ սկսել եմ կարդալ, մինչև հիմա հա կարդում եմ ու կարդում:oy

Ապե Ջան
13.02.2011, 01:11
Txa ջան, պապկեքի չափը կապ չունի ՌԱՄ-ի «լցված» լինելու հետ: Իմն էլ 70gb-ա, հետո՞

:D:D:D
Վիստը էս ինչա անում...:)

ivy
14.02.2011, 19:05
Լիոն ջան, Վալենտինի օրը հինավուրց հայկական ծագում ունի: Դեռ մ.թ.ա 2411թ.-ին Հաբեթոսյան Հայկի աներձագի որդի Անտինի ծոռը՝ Վաղո Անտինյանը եռանիվ կառքին նստած հայարիական զորքերով արշավեց Անդրանտլանտիդա (այժմ՝ Ամերիկա)… Այստեղ նա սիրահարվեց ացտեկ Օցելոայի չնաշխարիկ կնոջը՝ Ասուսենա Մեծ Ստինքներին, որին փախցրեց և սիրուց խելակորույս բռնաբարեց Ամազոնի հովտում գտնվող Կարմիր ծաղիկների բացատում: Բայց Մեծ Ստինքները չսիրեց հայ Վաղո Անտինյանին: Վաղո Անտինյանի սերն այնքան մեծ էր, որ ետ թողեց իր սիրասուն և իր կողմից բռնաբարյալ Մեծ Ստինքներին՝ փոխարենը ացտեկներից խարջելով 4000 տաղանդ ոսկի: Մեծ Ստինքները հղիացավ Վաղոյից և փետրվարի 14-ին ծննդաբերեց, երբ Վաղոն արդեն իր եռանիվ կառքով, որին երեք փղեր էին լծված, 60 000 զորքով և 280 000 ինկ և ացտեկ գերիներով վերադարձել էր Մասյաց երկիր: Ի պատիվ հզոր հայ նվաճողի սիրո և գթասրտության՝ Մեծ Ստինքներն իր որդու անունը դրեց Վալենտին, որը Վաղո Անտինյանի անուն-ազգանունի հնդկացիական արտասանությունն է ընդամենը: Վալենտինի ծննդյան օրը հնդկացիների համար դարձավ սիրո խորհրդանիշ, իսկ մահից հետո Վալենտին Հայորդին աստվածացվեց իբրև սիրո աստվածություն: Հետագա դարերում տոնը տարածվեց ամբողջ աշխարհում, իսկ 21-րդ դարում վերադարձավ ի վերջո իր պատմական հայրենիք՝ Հայաստան:

Էս մեր Շինարարին էս ինչ օրն են հասցրել. լուրջ, համեստ տղա էր: :D

AMzone
15.02.2011, 17:20
http://www.youtube.com/watch?v=gbGJmKvhN_w

Ռեդ
16.02.2011, 00:33
Լավն ա, չէ՞: Ահավոր խնդալու ա: Դե հիմա պատկերացրեք, որ ինչքան ճապոներեն գիտեք, էդքան էլ ռուսերեն եք հասկանում: Մարդիկ կան, որոնց համար էդ ճիշտ ա: Էդ մի երկու տողը թարգմանեք, էլի, դժվար չի, թե չէ մենակ քոփի-փասթ անել ով ասես կարող ա:
Բա մինչև էդ էնքան դեմոտիվացիոն նկար կար ռուսերեն տեքստով, էդ ինչի՞ հատկապես իմ նկարի տակ գրվածը ստիպեց քեզ մտածել, որ կարողա մարդիկ չկարողանան թարգմանել:
Հահա ճիշտա, նոր էիր մտնում էդ թեման, նոր ես տեսնում, չէիր հասցրել շուտ ասես:

Հայկօ
16.02.2011, 01:01

:blin

1. Քո դրած նկարը էդ էջի նկարներից ամենահարմարն էր: 2. Թեմայի ամենաառաջին գրառումների նկարները նայի ոնց են դրած: 3. Երբ հարմար եղավ, էդ ժամանակ էլ ասեցի:

Քո վրա մի վերցրու:

Ռեդ
16.02.2011, 01:08
:blin

1. Քո դրած նկարը էդ էջի նկարներից ամենահարմարն էր: 2. Թեմայի ամենաառաջին գրառումների նկարները նայի ոնց են դրած: 3. Երբ հարմար եղավ, էդ ժամանակ էլ ասեցի:

Քո վրա մի վերցրու:
1. Գո գրած էս երեք կետերն իրար հետ ոչ-մի տրամաբանական կապ չունեն:
2. Ուզում էիր ասել՝ ռեփորթ անեիր, մեկնաբանություն գրեիր, քանզի բաժինն անտեր չէ՝ ունի համապատասխան բաժնի մոդերատոր: Սա կինոների բաժինը չի:

Ձայնալար
16.02.2011, 01:09
Ասեք էլի դրա որ պահն ա խնդալու, արդեն կոմպլեքսավորվում եմ :D

Հայկօ
16.02.2011, 01:16
1. Գո գրած էս երեք կետերն իրար հետ ոչ-մի տրամաբանական կապ չունեն:
2. Ուզում էիր ասել՝ ռեփորթ անեիր, մեկնաբանություն գրեիր, քանզի բաժինն անտեր չէ՝ ունի համապատասխան բաժնի մոդերատոր: Սա կինոների բաժինը չի:

Ապեր, ազնիվ մոդերատորական խոսք, էդ գրածս ու էդ նկարը ոչ ինչ-որ քեզ վիրավորելու նպատակ ունեին, ոչ էլ մանավանդ քո դրած նկարին: Տակի ճապոներեն գրածն էլ նույնիսկ չգիտեմ՝ ինչ ա նշանակում :D: Թեթև տար, դրա տեղը կարող էր ցանկացած ուրիշ նկար լինել. ու խորհուրդ եմ տալիս էս թեմայով էլ չշարունակել: Ընկերական, նորմալ խորհուրդ ա:

Ռեդ
16.02.2011, 01:18
Ապեր, ազնիվ մոդերատորական խոսք, էդ գրածս ու էդ նկարը ոչ ինչ-որ քեզ վիրավորելու նպատակ ունեին, ոչ էլ մանավանդ քո դրած նկարին:
Ապեր, ինչի՞ց ես ենթադրում, թե վիրավորվել եմ, ու ընդհանրապես, խի՞ պետքա վիրավորվեի: Նրա՞ համար, որ նկարը չես հասկացել :)):

Հայկօ
16.02.2011, 01:26
Ապեր, ինչի՞ց ես ենթադրում, թե վիրավորվել եմ, ու ընդհանրապես, խի՞ պետքա վիրավորվեի: Նրա՞ համար, որ նկարը չես հասկացել :)):

Չեմ ենթադրում: Գիշերվա միլիոնն ա, Ռեդ, մարդիկ վաղը գործի են. ասածիդ նպատակը չեմ հասկանում. նկարը դուրդ չի եկել, գրածը դուրդ չի եկել, ճապոներենը դուրդ չի եկել... Հարցնում ես՝ ինչի՞ հենց իմ նկարը, ասում եմ՝ ամենահարմարը էդ էր: Ասում ես՝ խի հենց հիմա, ասում եմ՝ հիմա էր հարմար: Մնում ա բացատրես, թե վերջը էդ նկարը ինչ էր նշանակում, ու ես ու Բգոն հանգիստ խղճով գնանք քնենք :)):

Ռեդ
16.02.2011, 01:29
ասածիդ նպատակը չեմ հասկանում
Երևի նրանից ա, որ գիշերվա միլիոնն ա:
Ինչ վերաբերվում ա նկարին, ուշադրություն մի դարձրու, տենց մի եսիմինչ չի: LokR-ին կհարցնես, կասի, թե խիա տակը շնորհակալություն դրել:
Իսկ հիմա բարի գիշեր:

Chuk
16.02.2011, 01:35
Ես ման եկա, գտա, ժող, պարզվում ա «Բժիշկ տանն» ա նման (dr. House), դրա համար են սաղ նայում :unsure

http://demotivation.me/images/20101226/z9nw3c5d281v.jpg

Օրիգինալ՝
http://www.funver.com/images/stories/people/celebrities/dr.house/dr.house4.jpg

Հայկօ
16.02.2011, 01:36
Ես ման եկա, գտա, ժող, պարզվում ա «Բժիշկ տանն» ա նման (dr. House), դրա համար են սաղ նայում :unsure

Քո մոտ ավելի լավ ա ստացվում :)):

Ռեդ
16.02.2011, 01:48
Ես հասկացա իմ սխալը :)): Այսուհետ ցանկացած դեմոտիվացիոն նկարի տակ մանրամասն ռեֆերատ կգրեմ՝ նկարի իմաստի, ծիծաղելի ու ոչ ծիծաղելի կողմերի, ինչպես նաև այն մարդկանց կատեգորիայի մասին, ու համար որ այն նախատեսված ա:

Հայկօ
16.02.2011, 01:53
Գրի, Ռեդ ջան :): Քո սրտով :)):

Ռեդ
16.02.2011, 01:56
Գրի, Ռեդ ջան :): Քո սրտով :)):
Դե եղավ :)): Մեկել կլինի չէ՞, որ մտնեմ ու ինձ ծիծաղ չհարուցած նկարների մասին բոլդով գրեմ՝ «ԻՆՁ ՉԲԱՑԵՑ»:

Հայկօ
16.02.2011, 02:00
Դե եղավ :)): Մեկել կլինի չէ՞, որ մտնեմ ու ինձ ծիծաղ չհարուցած նկարների մասին բոլդով գրեմ՝ «ԻՆՁ ՉԲԱՑԵՑ»:

Դե եթե հարցնում ես՝ մտի գրի, ի՞նչ ասեմ :esim: Եթե շարունակելու ցանկություն ունես, ՊՄ գրի կամ համարդ ուղարկի:

Ռեդ
16.02.2011, 02:01
###

V!k
19.02.2011, 01:33
ժող մի հարց տամ, մոտ մի կես ժամ առաջ երկրաշարժ զգացել ե՞ք:o, կոմպիս էկրանը շարժվեց, մտածեցի ինձ ա թվացել;), բայց նոր էլի մարդ ասեց, որ զգացել ա

Gayl
19.02.2011, 01:35
ժող մի հարց տամ, մոտ մի կես ժամ առաջ երկրաշարժ զգացել ե՞ք:o, կոմպիս էկրանը շարժվեց, մտածեցի ինձ ա թվացել;), բայց նոր էլի մարդ ասեց, որ զգացել ա

Հա զգացողներ եղել են:

V!k
19.02.2011, 01:36
Հա զգացողներ եղել են:

հա արդեն հասկացա, որ թեման մտնում եմ ետ ա գրած:D

Kuk
19.02.2011, 04:59
Հաճախ ասում ենք "չեմ սիորւմ", իսկ այդ ժամանակ մեր սրտից արյուն է կաթում:

Հաճախ ասում ենք "ատում եմ" միայն նրա համար, որ իքներս դրան հավատանք:

Հաճախ "հրաժեշտ" ենք տալիս այն հույսով, որ կտեսնենք նրան ևս մեկ անգամ:

Ասում ենք "հեռացի՛ր", որ նա չտեսնի մեր արցունքները:

Ասում ենք "երբեք", երգ գիտենք, որ դա նորից է կրկնվելու:

Ասում ենք "ես քեզ մոռացել եմ", երբ նրա մասին մտքերը գլխից դուրս չեն գալիս:

Ասում ենք "ջնջել եմ նրա հեռախոսահամարը", երբ այն անգիր գիտենք:

Ասում ենք "մեր միջև ամեն ինչ վերջացած է", երբ ամեն ինչ նոր է սկսվում:

Երբեմն չենք կարողանում ասել "Սիրում եմ", որովհետր վախենում ենք լսել պատասխանը:

Մենք խնդրում ենք, որ մեզ "մենակ թողեն", երբ ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենք:

Շարունակում ենք "հուսալ", երբ չկա ոչ մի շանս:

"Սպասում ենք", երբ գիտենք, որ մեր մասին արդեն մոռացել են:

Երազում ենք` իմանալով, որ "երբեք չի լինի":

Հաճախ "չենք գնահատում" այն, ինչ ունենք, քանի դեռ չենք կորցրել :

Ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք առանց դրա էլ ապրել, բայց սրտին չես խաբի:

Հեռանալով` ինքներս մեզ խոստանում ենք, որ էլ չենք վերադառնա, բայց մի՞թե կարելի է հեռանալ` թողնելով սիրտը:

Ասում ենք "կմտածեմ"` նախօրոք իմանալով պատասխանը:

Մենք նորն ենք փնտրում` իմանալով որ առանց հնի "չենք կարող ապրել":

Ասֆալտի վրա գրում ենք "սիրում եմ"` իմանալով, որ շուտով անձրև է գալու ու մաքրելու է այն:

Այդքան բառեր ենք ասում, իսկ ընդամենն ուզում ենք ասել "Ես քեզ սիրում եմ":

Մենք վիճում ենք, իսկ հոգին բղավում է ` "գրկի՛ր ինձ, ուղղակի գրկի՛ր":

Մենք "ծիծաղում ենք", երբ իրականում անհանգիստ ենք, երբ վախենում ենք:

Սիրում ենք, թեկուզև սերը հակասությունների կծիկ է:

Այս խոսքերը ես չեմ գրել, բայց այսօր բոլորիդ մաղթում եմ առանց հակասությունների Սեր և Կյանք:
Բորոլիդ Սուրբ Սարգսի տոնը թող շնորհավոր լինի :):

Դաաա..

http://www.youtube.com/watch?v=OaTGxxkLFws&feature=related

Նաիրուհի
21.02.2011, 20:41
Նաիրուհուն սկզբից մի այլ կարգի չէի սիրում, ու ճիշտ էլ անում էի, որտև ինքը դաշնակ ա:D Իսկ ինքը ինձ շատ էր սիրում:)) Մի անգամ էլ Լիան ասեց՝ Նաիրուհու հետ պետքա հանդիպենք, ինչ որ բան փոխանցեր, Նաիրուհին էլ երևի իմացել էր, որ ես էլ եմ գալու, իմ համար ինչ որ խաղալիք էր բերել, էն էլ իմացավ՝ Լիան ընկերուհիս ա, ինձ չտվեց, Լիաին տվեց:beee Հա, մեկ էլ չէի սիրում, որտև ինքը Անտաշատ էր կարդում ու գովերքում, ես էլ ներվայնացնելու համար ասում էի՝ Նայիրուհի:D Ու դա շատ լավ աշխատում էր, ինքը ներվայնանում էր:D Բայց դե ոչինչ, ինքը լավ աղջիկ ա, էդ անտաշատն ու դաշնակը մանր բաներ են, տարիքի հետ կանցնի կգնա, կամ արդեն անցել ա:P

Ինքնասիրահարված :beee

Kuk
21.02.2011, 20:43
Ինքնասիրահարված :beee

Նորություն չի:D

V!k
22.02.2011, 23:45
ոչինչ չունեմ Rhayader-ի դեմ, բայց եսօր ինձ մի փաստ զարմացրեց, մի քանի օր առաջ աչքովս ընկել էր ես (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2179293&viewfull=1#post2179293) գրառումը , ու եսօր տեսնեմ որ "Ով է ֆորումում" բաժնում նրա անունը կա, էտ ինչպես կբացատրե՞ք, Rhayader (http://www.akumb.am/member.php/1601-Rhayader) :think

Gayl
22.02.2011, 23:50

Ռայադերի անձնագիրն ա բացում տվածդ լինքը:

Kuk
22.02.2011, 23:51

Ոչ մի արտասովոր բան չկա: Արգելափակված ժամանակ ոչ ոք չի խանգարում մուտք գործել ակումբ, ուղղակի մուտք ես գործում ու տեսնում ես ֆորումի հաղորդագրությունը՝ արգելափակված լինելու մասին;)

Kuk
22.02.2011, 23:52
Ռայադերի անձնագիրն ա բացում տվածդ լինքը:

Էլի լինկ կա գրառման մեջ;)

22.02.2011, 23:54
Ռայադերի անձնագիրն ա բացում տվածդ լինքը:
բացի անձնագրից էլի լինկ կա, իսկ անձնագրում գրած էր վերջին ակտիվությունը, դրա համար տվեցի

Ոչ մի արտասովոր բան չկա: Արգելափակված ժամանակ ոչ ոք չի խանգարում մուտք գործել ակումբ, ուղղակի մուտք ես գործում ու տեսնում ես ֆորումի հաղորդագրությունը՝ արգելափակված լինելու մասին;)

հաաա, պարզ ա, մերսի, ես էլ գիտեի արգելափակված ժամանակ հնարավոր չի ընդհանրապես մտնել ակումբ :)

V!k
23.02.2011, 12:07
Ուշադրություն աղջիկներին: Այ սենց էրեխեք եմ կարում սարքել :)

http://img156.imageshack.us/img156/5628/img0017ua.jpg

Շատ սիրուն գորտ ա, իսկ նկարն ու՞ր ա :)
ես imageshack.us -ի՞ց ա, թե՞ ակումբից ա, եսօր ես էլ ինչքան փորձել եմ նկար գցեմ, ես գորտն ա երևացել:(

VisTolog
23.02.2011, 12:09
ես imageshack.us -ի՞ց ա, թե՞ ակումբից ա, եսօր ես էլ ինչքան փորձել եմ նկար գցեմ, ես գորտն ա երևացել:(

Հայաստանից նայելու համար պետքա գրանցվես: Չնայած ոնցոր առանց դրա էլ կլինի::think

Chuk
23.02.2011, 12:11
imageshack.us-ը նոր քաղաքականություն ա սկսել, որի նպատակը իրա user-ների քանակի ավելացումն ա: Այսինքն ստեղծել էնպիսի պայմաններ, որ «Ստիպված լինես» գրանցվել:

V!k
23.02.2011, 12:12
Հայաստանից նայելու համար պետքա գրանցվես: Չնայած ոնցոր առանց դրա էլ կլինի::think

բայց նոր են մտցրել էտ պայմանը,հա՞:unsure

Ռուֆուս
23.02.2011, 12:13
imageshuck.us-ը նոր քաղաքականություն ա սկսել, որի նպատակը իրա user-ների քանակի ավելացումն ա: Այսինքն ստեղծել էնպիսի պայմաններ, որ «Ստիպված լինես» գրանցվել:

Ֆողերս դրանց գլխին :angry Ես էլի հետ եմ անցնում Picasa-յի ու Photobucket-ի, գոնե ռեգիստրացիայից հետո ավելի նորմալ պայմաններ են տալիս :beee

V!k
23.02.2011, 12:17
imageshack.us-ը նոր քաղաքականություն ա սկսել, որի նպատակը իրա user-ների քանակի ավելացումն ա: Այսինքն ստեղծել էնպիսի պայմաններ, որ «Ստիպված լինես» գրանցվել:

պարզվեց շուտ գրանցվել էի, բայց մոռացել էի:oy, լոգին եղա, ու արդեն նորմալ բացվում ա նկարները:)

Chuk
23.02.2011, 12:18
Ֆողերս դրանց գլխին :angry Ես էլի հետ եմ անցնում Picasa-յի ու Photobucket-ի, գոնե ռեգիստրացիայից հետո ավելի նորմալ պայմաններ են տալիս :beee

Ես ինքս բոլորին խորհուրդ եմ տալիս այդ պայմաններում օգտվել այլ ծառայությունից:
Հաշվի առնելով, որ նույն խորհուրդը հիմա իրենց այցելուներին տալիս են հազարավոր կայքերի տերեր, կա հավանականություն, որ imageshack.us-ի այցելությունները կտրուկ կընկնի ու նրանք ստիպված կլինեն փոխել իրենց որոշումը:

Կա նաև երկրորդ՝ չճշտված ճանապարհը: Ես հիմա իրանց մոտ գրանցել եմ մեր դոմենը, հնարավոր է, որ հաստատւմից հետո ակումբի այցելուներն էսպես թե էնպես կտեսնեն նկարները: Բայց էս մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, հետևաբար, հնարավոր է, որ չաշխատի:

Rammstein
24.02.2011, 00:05
Եթե չասեին, չէի իմանա, որ imageshack-ում սենց բաներ են մտցրել, որտեւ գրանցված եմ ու միշտ լոգին եղած:
Բայց այնուամենայնիվ չեմ ուզում, որ իմ դրած նկարները ուրիշները չտեսնեն, դրա համար` մնաս բարով imageshack.us: :bye

Ժող, բա ի՞նչ լավ նմանատիպ կայք գիտեք: radikal-ի անունը չեմ ուզում լսել, photobucket-ից միշտ զզվել եմ, picasa-ն նոր փորձեցի` :{…

Ես մինչեւ imageshack-ից օգտվելը servimg.com-ից էի օգտվում (հիմա էլ եմ երբեմն օգտվում), բայց jpg-ների compression-ը մեծացնում ա (կամ էլ ուրիշ ֆորմատը դարձնում ա մեծ compression-ով jpg :))):

V!k
24.02.2011, 01:28

սա կարող ես օգտագործել imagger.com (http://www.imagger.com/)

Ռուֆուս
24.02.2011, 14:22
Որպեսզի համոզվենք, որ մարդն առաջացել է կապիկից, ընդամենը անհրաժեշտ է բացել այս թեման (http://www.akumb.am/showthread.php/16310-%D5%81%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/page16) ու նայել նկարները :}

Rammstein
24.02.2011, 21:03
սա կարող ես օգտագործել imagger.com (http://www.imagger.com/)

Փորձեցի, ոնց որ նորմալ վերբեռնվում ու տեղադրվում ա, բայց սայտը պայթած ա, բայցի Օպերայից մյուս բրաուզերներով մարդավարի լոգին լինել չի լինում, որտեւ google ads-երը լոգինի popup-ին ծածկում են: Իսկ որ սեղմում եմ View my files, ընդհանրապես բան չի բերում: :{

Skeptic
24.02.2011, 21:23

Իսկ TinyPic (http://tinypic.com/)-ը ? :unsure

Rammstein
25.02.2011, 00:45
Իսկ TinyPic (http://tinypic.com/)-ը ? :unsure

Էդ նույն photobucket-ն ա՞: Որ join եմ տալիս, գրում ա, որ ջոին լինեմ ֆոտոբուկետ, որը ես վաղուց եմ բացառել:

Chuk
25.02.2011, 00:55
Ժողովուրդ ջան, խնդրում եմ հնարավորինս շատ մարդիկ ստուգեն, imageshack.us-ի նկարներն ակումբում առանց imageshack.us-ում sign in լինելու երևու՞մ են, թե՞ ոչ: Ես akumb.am դոմենը գրանցել եմ այդ համակարգում, որպեսզի մեր մոտից նկարները երևան ու կարծես թե խնդիրը լուծվել է: Բայց պետք է համոզվել:

V!k
25.02.2011, 01:01

հա, արդեն երևում են նկարները:hands

Հայկօ
25.02.2011, 01:24
Այս գրառման մեջ imageshack.us-ում ափլոուդ արած նկար կա` «Դար» ակումբի լոգոն:

http://img837.imageshack.us/img837/558/17461811227694878540741.jpg

Kuk
25.02.2011, 01:33
Այս գրառման մեջ imageshack.us-ում ափլոուդ արած նկար կա` «Դար» ակումբի լոգոն:

http://img837.imageshack.us/img837/558/17461811227694878540741.jpg

Երևում ա:

Skeptic
25.02.2011, 02:09
Այս գրառման մեջ imageshack.us-ում ափլոուդ արած նկար կա` «Դար» ակումբի լոգոն:

http://img837.imageshack.us/img837/558/17461811227694878540741.jpg

Երևում ա:

Չի երևում: :esim

Skeptic
25.02.2011, 02:10
Չի երևում: :esim

2-րդ refresh-ից հետո նոր երևաց: :pardon

Հայկօ
25.02.2011, 22:13
Վերջերս SAS սուպերմարկետից դուրս գալիս անվտանգության աշխատակիցը մոտեցավ, հարցրեց արդյոք ես փող գցեցի: Զարմացա, հանեցի գրպանիս փողերը` մի քանի հատ հազար դրամանոց, իրար մեջ բավականին պինդ դրած, այդպես էլ պիտի լիներ: Ասացի, որ ոչ: Նա զարմացավ, ասաց` լավ: Հետո քայլելիս մեջս կասկած ընկավ, հաշվեցի փողերս, ինչքան էի բանկոմատից հանել, ինչքան մինչև էդ մոտս կար, ինչքանի առևտուր արեցի, հասկացա, որ մի հազարանոց պակասում է: Դե հո դրա համար հետ չէի գնալու, առավել ևս, որ արդեն ասել էի ոչ: Հաջորդ օրը առևտուր անելիս դրամարկղի աշխատակցուհին ասաց` մենք երեկ կամեռայով նայեցինք, հազար դրամը այնուամենայնիվ Դուք էիք գցել: Բերեցին, տվեցին: Հազար դրամը հեչ, վերաբերմունքը ինձ մեծ հաճույք պատճառեց:

Ահամ :aha: Ու հիմա դու մինչև կյանքիդ վերջը նրանց մոտ առևտուր կանես և նրանց կբերես բազում այդպիսի հազարանոցների շահույթ :)):

Kuk
25.02.2011, 22:16
Ահամ :aha: Ու հիմա դու մինչև կյանքիդ վերջը իրենց մոտ առևտուր կանես և նրանց կբերես բազում այդպիսի հազարանոցների շահույթ :)):

Դե գոնե աշխատողները որ ազնիվ են գտնվել,է դ լավ ա, որտև հաճախ ստիպված են լինում խարդախության գործիք դառնալ: Երբ որ ապրանքի վրա գրված ա մի գին, վերցնում բերում ես կասսա, կոմպը ցույց ա տալիս մեկ այլ գին, պարզ ա՝ ավելի բարձր: Ու որ ասում ես՝ բայց ապրանքի վրա էս գինն ա, ասում են՝ թանկացել ա, չենք հասցրել ապրանքի վրայի գինը փոխել:blin

Ձայնալար
25.02.2011, 23:38
Ահամ :aha: Ու հիմա դու մինչև կյանքիդ վերջը նրանց մոտ առևտուր կանես և նրանց կբերես բազում այդպիսի հազարանոցների շահույթ :)):

Հա, ու էդ նորմալ ա: Թող մյուսներն էլ տենց գայթակղեն մեզ, մենք դեմ չենք:

Հայկօ
25.02.2011, 23:40
Հա, ու էդ նորմալ ա: Թող մյուսներն էլ տենց գայթակղեն մեզ, մենք դեմ չենք:

Բան չասի :pardon:

Freeman
25.02.2011, 23:45
Ահամ :aha: Ու հիմա դու մինչև կյանքիդ վերջը նրանց մոտ առևտուր կանես և նրանց կբերես բազում այդպիսի հազարանոցների շահույթ :)):

Իմ հետևից էլ մի կես ժամ հսկիչը ֆռում էր,ինադու ապրանքների արանքով էի քայլում,էտի էլի հետևիցս գալիս էր,իջա առաջին հարկ հելա,էլի եկավ կանգնեց կողս,կարող ա՞ բան եմ գողացել,խաբար չեմ :think

Lusina
26.02.2011, 18:33
Այս գրառման մեջ imageshack.us-ում ափլոուդ արած նկար կա` «Դար» ակումբի լոգոն:

http://img837.imageshack.us/img837/558/17461811227694878540741.jpg
Իմ մոտ չի երևում

Ձայնալար
26.02.2011, 18:40
Սկսել ա էլի չերևալ :esim

Chuk
26.02.2011, 18:43
Հա, էլի չի երևում: Կարելի ա էլի գրանցվել, բայց ինձ էս ծառայությունն արդեն մի բոլ զզվացրեց: Ուրիշից ա պետք օգտվել:

Հայկօ
26.02.2011, 18:58
Հա, էլի չի երևում: Կարելի ա էլի գրանցվել, բայց ինձ էս ծառայությունն արդեն մի բոլ զզվացրեց: Ուրիշից ա պետք օգտվել:

Radikal-ի բոյկոտը հլը շարունակվում ա՞ :): Երբ Ակումբում շատերը ասացին, որ Radikal-ի հետ խնդիրներ են ունենում, ես դրանից հրաժարվեցի, բայց մինչև հիմա ամենահարմարը էդ ա եղել ինձ համար: Ուրիշ ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Շատ ցանկալի ա, որ հարմար mutli-upload-ի սերվիս ունենան ու բազային editing-ի հնարավորություններ (գոնե չափը փոքրացնելու):

Chuk
26.02.2011, 19:02

Ես ինքս սակավ եմ օգտվել նկարների հոստինգի ծառայություններից՝ հիմնականում ծգտվելով հենց imageshack.us-ից:
Գուցե իմաստավորված է այս թեմայի սահմաններից դուրս գալ ու առանձին թեմա բացել, քննարկելով նման տարբեր ծառայությունները, առանձնահատկությունները, դրական ու բացասական կողմերը, հետո միասին որևէ եզրահանգման կգանք:

Ներսես_AM
26.02.2011, 19:07
Radikal-ի բոյկոտը հլը շարունակվում ա՞ :): Երբ Ակումբում շատերը ասացին, որ Radikal-ի հետ խնդիրներ են ունենում, ես դրանից հրաժարվեցի, բայց մինչև հիմա ամենահարմարը էդ ա եղել ինձ համար: Ուրիշ ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Շատ ցանկալի ա, որ հարմար mutli-upload-ի սերվիս ունենան ու բազային editing-ի հնարավորություններ (գոնե չափը փոքրացնելու):

Հա Ռադիկալը նույն ձև տրաքած ա:

Ձայնալար
26.02.2011, 19:12
Radikal-ի բոյկոտը հլը շարունակվում ա՞ :): Երբ Ակումբում շատերը ասացին, որ Radikal-ի հետ խնդիրներ են ունենում, ես դրանից հրաժարվեցի, բայց մինչև հիմա ամենահարմարը էդ ա եղել ինձ համար: Ուրիշ ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Շատ ցանկալի ա, որ հարմար mutli-upload-ի սերվիս ունենան ու բազային editing-ի հնարավորություններ (գոնե չափը փոքրացնելու):

Ես tinyic.com -ից եմ միշտ օգտվում, բողոքներ չկան:

ivy
26.02.2011, 20:05
Ես tinyic.com -ից եմ միշտ օգտվում, բողոքներ չկան:

Բողոքները էն ժամանակ են հայտնվում, երբ ասենք բլոգ ունես ու մի երկու տարի առաջ tinypic-ում նկար ես ափլոուդ արել, տեղարդել գրառումներիդ մեջ: Մեկ էլ բացում ես էդ հին գրառումները, տեսնում, որ նկարներդ էլ չեն երևում... Ժամանակի հետ կորչում են էդ սայտում արած գործողությունները: Որ ակումբի հին էջերն էլ բացենք՝ tinypic-ի նկարներով, երևի նույն պատկերը կլինի՝ անհետացած նկարներ:

Հայկօ
26.02.2011, 20:13
Հենց նոր մի շատ հարմար սայթ հայտնաբերեցի, փորձարկեցի, ընտիր, արագ, հարմար աշխատում ա: imgur.com (http://imgur.com/): Ինտերֆեյսը շատ հարմար ա, մուլտի-ափլոուդ կա՝ թե՛ համակարգչի և թե՛ url-հղումների համար, նկարը խմբագրելու կամ ջնջելու հնարավորություն տալիս ա, միանգամից գեներացնում ա բոլոր թեգերը և այլն: Շատ լավն ա, սկսում եմ օգտագործել, տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա:

Ռուֆուս
27.02.2011, 15:09
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3479.jpg

Սֆինքս եմ ուզում :cry

Ձայնալար
27.02.2011, 15:31
Բողոքները էն ժամանակ են հայտնվում, երբ ասենք բլոգ ունես ու մի երկու տարի առաջ tinypic-ում նկար ես ափլոուդ արել, տեղարդել գրառումներիդ մեջ: Մեկ էլ բացում ես էդ հին գրառումները, տեսնում, որ նկարներդ էլ չեն երևում... Ժամանակի հետ կորչում են էդ սայտում արած գործողությունները: Որ ակումբի հին էջերն էլ բացենք՝ tinypic-ի նկարներով, երևի նույն պատկերը կլինի՝ անհետացած նկարներ:

Այվ, իսկ որ գրանցվելով ես անում էլի տե՞նց ա :8

Chuk
27.02.2011, 15:34
Հենց նոր մի շատ հարմար սայթ հայտնաբերեցի, փորձարկեցի, ընտիր, արագ, հարմար աշխատում ա: imgur.com (http://imgur.com/): Ինտերֆեյսը շատ հարմար ա, մուլտի-ափլոուդ կա՝ թե՛ համակարգչի և թե՛ url-հղումների համար, նկարը խմբագրելու կամ ջնջելու հնարավորություն տալիս ա, միանգամից գեներացնում ա բոլոր թեգերը և այլն: Շատ լավն ա, սկսում եմ օգտագործել, տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա:

Հայկ, իսկ ուրիշ ի՞նչ գիտես էդ կայքի մասին:
Հարցնում եմ, որտև մենակ տեխնիկական հնարավորությունները քիչ են, ավելի շատ պետք ա ուշադրություն դարձնել, ըստ իս, վստահելիությանը: Մասնավորապես, նկարն ինչքա՞ն ժամանակ կմնա, սերվերը հաճախակի՞ ա կախվում, թե՞ չէ և այլն:

Chuk
27.02.2011, 15:35
հ.գ. akumb.am դոմենը նորից գրանցել եմ imageshack.us-ում, հիմա նորից ցույց է տալիս, տեսնենք էս անգամ քանի՞ օր կձգի :[

Rammstein
27.02.2011, 19:35
Հենց նոր մի շատ հարմար սայթ հայտնաբերեցի, փորձարկեցի, ընտիր, արագ, հարմար աշխատում ա: imgur.com (http://imgur.com/): Ինտերֆեյսը շատ հարմար ա, մուլտի-ափլոուդ կա՝ թե՛ համակարգչի և թե՛ url-հղումների համար, նկարը խմբագրելու կամ ջնջելու հնարավորություն տալիս ա, միանգամից գեներացնում ա բոլոր թեգերը և այլն: Շատ լավն ա, սկսում եմ օգտագործել, տեսնենք՝ ժամանակը ինչ ցույց կտա:

Ոնց որ վատը չի, բայց կանոնները կարդացի, գրած ա, որ չի կարելի նկարի ուղիղ լինկը տեղադրել ինչ-որ տեղ, պետք ա անպայման տեղադրվի էն լինկը, որը տանում ա իրանց սայտի այն էջ, որտեղ նոր էդ նկարը երեւում ա, բայց փոքր, պետք ա կլիկ անել վրան, որ ուղիղ լինկը բացվի: :nea
Գրած էր, որ եթե սենց չանենք, շատ տխուր բաներ կըլնի: :))

Հայկօ
27.02.2011, 20:43
Հայկ, իսկ ուրիշ ի՞նչ գիտես էդ կայքի մասին:
Հարցնում եմ, որտև մենակ տեխնիկական հնարավորությունները քիչ են, ավելի շատ պետք ա ուշադրություն դարձնել, ըստ իս, վստահելիությանը: Մասնավորապես, նկարն ինչքա՞ն ժամանակ կմնա, սերվերը հաճախակի՞ ա կախվում, թե՞ չէ և այլն:

Կարդացի, որ նկարները մնում են այնքան ժամանակ, քանի դեռ գոնե երեք ամիսը մեկ անգամ դրանք նայող է լինում: Եթե ոչ, կարող են տեղ ազատելու համար ջնջվել :(:

Ընդհանուր վիճակագրությունը / տրամադրությունը էնպիսին էր, որ սա նոր սերվիս ա, բայց արդեն համարյա շրջանցում ա imageshack-ին ու tinypic-ին:

Ոնց որ վատը չի, բայց կանոնները կարդացի, գրած ա, որ չի կարելի նկարի ուղիղ լինկը տեղադրել ինչ-որ տեղ, պետք ա անպայման տեղադրվի էն լինկը, որը տանում ա իրանց սայտի այն էջ, որտեղ նոր էդ նկարը երեւում ա, բայց փոքր, պետք ա կլիկ անել վրան, որ ուղիղ լինկը բացվի: :nea
Գրած էր, որ եթե սենց չանենք, շատ տխուր բաներ կըլնի: :))

Hotlinking to any image is fine, but just keep in mind that this is a free service, so please be nice to our servers. Also, please link back to the image's page on Imgur, which is the same link as the image but without the file extension. If you abuse this privilege, then bad things will happen (see "Stuff not to do").

Ուղիղ հղում դնելը ՕԿ ա, բայց սայթը խնդրում ա նկարի էջի հղումն էլ տալ ու ուղիղ լինկ դնելը չչարաշահել: Ո՞վ ա գլուխ հանում՝ էս ինչ ա նշանակում :think:

Kuk
27.02.2011, 22:37
Կարդացի, որ նկարները մնում են այնքան ժամանակ, քանի դեռ գոնե երեք ամիսը մեկ անգամ դրանք նայող է լինում: Եթե ոչ, կարող են տեղ ազատելու համար ջնջվել :(:

Ընդհանուր վիճակագրությունը / տրամադրությունը էնպիսին էր, որ սա նոր սերվիս ա, բայց արդեն համարյա շրջանցում ա imageshack-ին ու tinypic-ին:

Hotlinking to any image is fine, but just keep in mind that this is a free service, so please be nice to our servers. Also, please link back to the image's page on Imgur, which is the same link as the image but without the file extension. If you abuse this privilege, then bad things will happen (see "Stuff not to do").

Ուղիղ հղում դնելը ՕԿ ա, բայց սայթը խնդրում ա նկարի էջի հղումն էլ տալ ու ուղիղ լինկ դնելը չչարաշահել: Ո՞վ ա գլուխ հանում՝ էս ինչ ա նշանակում :think:

Այսինքն հավայի մոմենտ ա, կարաս արխաին ուղիղ լինկը շռայլես: Ով կուտը ուտի մեկումեջ սայտի լինկը դնի, էդ էլ իրանց քյարն ա:))

Ձայնալար
28.02.2011, 18:21
… Դե փայտամածն ենք չափում, մասնավորապես` կանգնակների չափերը, հեռավորությունները, ծպեղնաոտքերի ու կավարամածի միջին քայլն ու հատույթը, մաուերլատը, տապաստը, մարդակը…

Ինչ լավ ա, դու բժիշկ չես դառել, Ռամշ :))

Rammstein
28.02.2011, 18:27
ժող ջան ես Պիկասայից եմ օգտվում ու շատ էլ լավն ա, դեռ որէ մեկը ակումբում իմ տեղադրած նկարներից չի բողոքել..... :)

Վորլդ ջան, էդ Պիկասա կոչվածից դու ո՞նց ես կարում օգտվես: Մտնում եմ ալբոմ եմ սարքում, նկար եմ upload անում, ոնց որ թե նորմալ ա: Հետո սեղմում եմ ալբոմի վրա, որ բացի, Գուգլը 404 error ա տալիս: Մի խոսքով` կարում եմ upload անեմ` ամեն նկարը նոր ալբոմի մեջ, բայց ոչ մի ալբոմ, հետեւաբար նաեւ ոչ մի նկար չեմ կարողանում բացեմ, հետեւաբար լինկերն էլ չունեմ, որ ինչ-որ տեղ տեղադրեմ: :[

Ներսես_AM
28.02.2011, 18:29
Ինչ լավ ա, դու բժիշկ չես դառել, Ռամշ :))

Ես կասեի լրիվ հակառակը, մի քանի օր առաջ մտա պոլիկլինիկա սիրտս խառնեց Բորիս Վազգենովիչ, Վաղինակ Գուրգենովնաներից, Մարգո Բամբարգիովնանեներից, ու նմանովիչներնեից: Ոնց որ կոմսոմոլ մտած լինեի :[

Հ.Գ. Բոլոր անուննը հնարովի են, ցանկացած համընկնում պատահականություն է:

Ձայնալար
28.02.2011, 18:32

Ես տերմինաեղդը նկատի ունեի, Ներս, ոչ թե տերմինների հայերեն կամ չհայերեն լինելը:

Kuk
28.02.2011, 18:48
Ինչ լավ ա, դու բժիշկ չես դառել, Ռամշ :))

Ես տերմինաեղդը նկատի ունեի, Ներս, ոչ թե տերմինների հայերեն կամ չհայերեն լինելը:

Բագ, իսկ ես լրիվ ուրիշ բան էի հասկացել, որ գրածիդ տակ շնորհակալություն եմ դրել :D :D

Հա, էդ ե՞ս հարցնում: Դե փայտամածն ենք չափում, մասնավորապես` կանգնակների չափերը, հեռավորությունները, ծպեղնաոտքերի ու կավարամածի միջին քայլն ու հատույթը, մաուերլատը, տապաստը, մարդակը (դե արի ու էս սաղ ոչ մասնագիտորեն ասա :think), նշում ենք, թե որտեղից են օդափոխության բլոկները բարձրանում, օդափոխության պատուհանների տեղերն ենք նշում, իրենց չափերով: Ջրահեռացման համակարգն ենք մի թեթեւ ցույց տալիս: Հետո արդեն ներքեւից շենքի լայնությունն ու երկարությունն ենք չափում:

Rammstein
28.02.2011, 18:58
Ես տերմինաեղդը նկատի ունեի, Ներս, ոչ թե տերմինների հայերեն կամ չհայերեն լինելը:

5 հատ անծանոթ տերմինը տերմինախե՞ղդ ա համարվում, (կամ ինչպես դու ես ասում` տերմինաեղդ :D): :'

Էն մարդը հարցրեց, ես էլ մտածելով, որ ինքը տանիքի կոնստրուկցիաներից գոնե մի քիչ տեղյակ ա, պատասխանեցի: :pardon

Rammstein
28.02.2011, 19:06
Վորլդ ջան, էդ Պիկասա կոչվածից դու ո՞նց ես կարում օգտվես: Մտնում եմ ալբոմ եմ սարքում, նկար եմ upload անում, ոնց որ թե նորմալ ա: Հետո սեղմում եմ ալբոմի վրա, որ բացի, Գուգլը 404 error ա տալիս: Մի խոսքով` կարում եմ upload անեմ` ամեն նկարը նոր ալբոմի մեջ, բայց ոչ մի ալբոմ, հետեւաբար նաեւ ոչ մի նկար չեմ կարողանում բացեմ, հետեւաբար լինկերն էլ չունեմ, որ ինչ-որ տեղ տեղադրեմ: :[

Էս պրոբլեմը մի քիչ Գուգլի setting-ները բզբզելուց հետո վերացավ, բայց էն հետ տվող սմայլիկս դեռ ուժի մեջ ա, որտեւ ձեւ չգտա նենց անելու, որ տեղադրվող նկարը չփոքրանա: 600 ԿԲ-անոց նկարը սարքում ա 150 ԿԲ: :{

AniwaR
28.02.2011, 19:15
photobucket-ը լավը չի՞

Rammstein
28.02.2011, 19:27
photobucket-ը լավը չի՞

Մեկ-մեկ որ գուգլով նկար եմ փնտրում, ու photobucket-ում դրված նկար ա բերում, 90%-ով էդ նկարները բացակայում են: Էդտեղից ենթադրել եմ, որ շատ շուտ են ջնջում:

Մանուլ
28.02.2011, 19:41
Մեկ-մեկ որ գուգլով նկար եմ փնտրում, ու photobucket-ում դրված նկար ա բերում, 90%-ով էդ նկարները բացակայում են: Էդտեղից ենթադրել եմ, որ շատ շուտ են ջնջում:

Ռամշ, ես photobucket-ում գրանցված եմ, ու ոնց որ մենակ ես կարող եմ ջնջել իմ դրած նկարները :unsure:

Rammstein
28.02.2011, 19:49
Ռամշ, ես photobucket-ում գրանցված եմ, ու ոնց որ մենակ ես կարող եմ ջնջել իմ դրած նկարները :unsure:

Բնականաբար քո դրած նկարը մյուս սովորական օգտագործողները չեն կարող ջնջել, միայն` դու եւ կայքի ղեկավարները: Իսկ իմ ասածն այն էր, որ կայքը ավտոմատ հեռացնում ա ինչ-որ ժամանակահատվածում ոչ մի անգամ չդիտված նկարները:

Մանուլ
28.02.2011, 19:55
Բնականաբար քո դրած նկարը մյուս սովորական օգտագործողները չեն կարող ջնջել, միայն` դու եւ կայքի ղեկավարները: Իսկ իմ ասածն այն էր, որ կայքը ավտոմատ հեռացնում ա ինչ-որ ժամանակահատվածում ոչ մի անգամ չդիտված նկարները:

«Մենակ ես» ասելով՝ նկատի ունեի, որ ուրիշ ոչ ոք, այսինքն՝ նույնիսկ կայքի ղեկավարները չեն հեռացնում :): Համենայն դեպս, մի քանի ամիս առաջ նայեցի, 3-4 տարի առաջ դրած նկարներս իրենց տեղում էին, չնայած էդ ընթացքում ոչ ոք չի նայել դրանք, ոչ էլ առանձնապես օգտվել եմ էդ կայքից: Հիմա չեմ հիշում էդ գաղտնաբառս, նորից եմ գրանցվել:

Հ.Գ. Նոր նայեցի, փաստորեն լավ էլ հիշում էի գաղտնաբառս :)): Իրոք, ոչ մի նկար չի ջնջվել:

Ռեդ
28.02.2011, 20:56
photobucket-ը լավը չի՞
Ամենալավը Photobucketն ա: Ակումբում Photobucketից տեղադրածս բոլոր նկարները մինչև հիմա կան:

Ռուֆուս
01.03.2011, 01:50
Բնականաբար քո դրած նկարը մյուս սովորական օգտագործողները չեն կարող ջնջել, միայն` դու եւ կայքի ղեկավարները: Իսկ իմ ասածն այն էր, որ կայքը ավտոմատ հեռացնում ա ինչ-որ ժամանակահատվածում ոչ մի անգամ չդիտված նկարները:

Չի ջնջում, մինչև ինքդ չջնջես: Photobucket-ի երկու account ունեմ, մեկը վերջին անգամ երկու տարի առաջ եմ մտել, նույնիսկ գաղտնաբառը չեմ հիշում, բայց նկարները մինչև հիմա կան :)

AniwaR
01.03.2011, 02:13
Միանում եմ վերոնշյալ դրական կարծիքներին: :))

AniwaR
01.03.2011, 02:15
Մեկ-մեկ որ գուգլով նկար եմ փնտրում, ու photobucket-ում դրված նկար ա բերում, 90%-ով էդ նկարները բացակայում են: Էդտեղից ենթադրել եմ, որ շատ շուտ են ջնջում:

Ինձ թվում ա՝ ջնջողները հենց նկարները տեղադրողներն են: Էդ էլ ա պլյուսներից մեկը: Նկարդ դնում ես photobucket-ում, հետո եթե ասենք չուզենաս, որ հենց ակումբում երևա էլի, կարող ես հանգիստ ջնջել ու վերջ: :D

Թե չէ ասենք մյուս տեղերում, որ առանց գրանցվելու ես ափլոդ անում նկարը, չես էլ կարող ջնջել ինչքան գիտեմ:

Dayana
02.03.2011, 15:50
Զգուշացեք ձեր երազանքներից, դրանք կարող են իրականանալ:
Ի դեպ, ծիծաղել պետք չի: Հիմա կպատմեմ:
Էն որ ասում են՝ մարդ ունի այն, ինչի արժանի է ու ինչի ձգտում է իրականում, էն, ինչի շնորհիվ "Գաղտնիք" ֆիլմի ստեղծողները ահագին փող աշխատեցին, էն, ինչի մասին գոռում են օկուլտիստներն ու մագերը, շատ պարզ ճշմարտություններ են: Դրանց պետք է վստահել ու սովորել կառավարել: Վերոնշյալ ֆիլմում մի դրվագ կար, որից ինձ մոտ հիստերիկ քրքիջ էր սկսվում՝ դու մեքենա՞ ես ուզում, պատկերացրու քեզ այդ մեքենան վարելիս, շոշափիր ղեկը, փակիր դուռը քո երևակայության մեջ, հարմար նստիր փափուկ նստատեղին, միացրու գոյություն չունեցող կոնդիցիոները, դիր քո սիրելի երգն ու սլացիր ճանապարհով: Մի խոսքով՝ նյութեղենացրու երազանքդ: Առաջ ծիծաղում էի, բայց վերջերս հասկացա, որ իրոք ամեն ինչ կախված է նյութեղենացնելու մեր շնորհքից:
Կոնկրետ ինձ մոտ միշտ ինչ-որ կիսատ-պռատ, լավ չմտածված երազանքներ են, որոնք իրականանում են, ու լրիվ համապատասխանում իմ ուզածին, բայց միայն այդ ժամանակ եմ հասկանում, թե ինչքան կարևոր մանրուքներ էի բաց թողել:
Պատմեմ մի քիչ իմ սիրային կյանքից ;)
Մեր դասարանում սիրահարված էին բոլորը, բացի ինձնից: Ու ես երազեցի սիրահարվել: Շատ էի ուզում սիրել մեկին, ուզում էի հասկանալ դա ինչ է: Երազանքս իրականացավ: Սիրահարվեցի ու մի չորս-հինգ տարի տվայտվեցի մեկի համար, ով շատ աղոտ պատկերացում ուներ իմ գոյության մասին: Մոռացել էի երազել, որ ինձ էլ սիրեն: Դա ինձ դաս եղավ, հաջորդ անգամ երազում էի՝ երանի մեկն ինձ սիրահարվի: Դա էլ իրականացավ: Ուղղակի հավի պես մոռացել էի նշել՝ երանի ես էլ սիրեմ իրեն: Էդ պատմությունն էլ ավարտվեց: Մյուս անգամ բավականին պատրաստված էի՝ ես սիրում եմ, նա սիրում է, մեզ իրար հետ հետաքրքիր է, էլ բան չեմ ուզում: Ճակատագիրը հարցրեց՝ վստա՞հ ես: Ա՛յո, մեկ էլ մի հատ հեծանիվ, եթե դժվար չի: Հեծանիվը չանցավ, բայց կատարվեց երազանքս, մենք սիրում էինք իրար, մեզ իրար հետ հետաքրքիր էր, բայց... մեր ընկերներն ու ծնողները էդպես էլ չկարողացան ընդունել մեր սերը: Ինձ ասում էին, որ նա ինձ արժանի չէ, նրան էլ նույնը՝ իմ վերաբերյալ:
Ու նորից ես քամուն խնդրեցի
Պատմությունն այս տանի կորցնի,
Որ տանի կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:
Բայց իհարկե դասեր քաղում էի: Հաջորդ երազանքս ավելի կատարյալ էր: Ներառել էի նաև շրջապատի բարյացակամ վերաբերմունքը: Սակայն բաց էի թողել մի ուրիշ կարևոր հանգամանք: Մոռացել էի երազել, որ նա ամուսնացած չլինի...
Իսկ վերջերս ինտերնետով ծանոթացա մեկի հետ: Որոշեցինք հանդիպել: Ինձ ամենաշատը դուր էր գալիս նրա անունը: Երազում էի՝ երանի իրականում անունը հենց էդպես էլ լինի, երանի տումբչկայից մի քիչ սիրուն լինի, երանի ես իրեն դուր գամ: Ճակատագիրը հառաչեց՝ լավ մտածի: Ես՝ էդքանն էլ լինի՝ գոհ եմ: Հանդիպեցինք: Անունն իմ ուզածն էր: Բավականին բարետես էր: Ես իրեն դուր եկա: Մենակ թե մոռացել էի երազել, որ "ազիզ, կյանքս, խի՞, մեզի, ձեզի" բառերը բացակայեն նրա լեքսիկոնից, որ կյանքում գոնե մի գիրք կարդացած լինի, որ հեռախոսի մեջ մենակ "տխուր երգեր" չլինեն...

Էսպես: Վերջ ամեն ինչին: Ես գնում եմ Տիբեթ՝ երազել սովորելու:

Դե բարլուս, ամեն օր սկսվում ա նույն ձևի: Հոգնած կյանք, հոգնած առօրյա, հոգնած պրոբլեմներ...
Բացում եմ մեյլս: Հինգ նոր նամակ: Բացում եմ առաջինը.
"Լիլ, բայց ինչ ահավորն ես դու: Ու՞ր ես կորել: Խոստացար, որ կզանգես, կհանդիպենք: Ձեն հանի: Սպասում եմ: Շատ եմ ջղայնանում, երբ սենց ես անում":
Հոգոց: Մյուս նամակը.
"Լիլ, շտապ հայտնվի: ՊԵՏՔ ԵՍ: Նկարներս մնացին: Չմոռանաս մշակել, վաղը ամենաուշը սպասում եմ: Լիլ, չկորես":
Հոգոց: Հաջորդը.
"Վերջին բանաստեղծությունդ, որ ուղարկեցիր կարդամ՝ մեղմ ասած ք*ք էր: Հավաքի քեզ: Պաչիկներ":
Բացե՞լ արդյոք հաջորդը: Բացու՛մ եմ: Պնդաճակատն եմ, հա՜:
"Լիլ, սեղանիդ մի երեսուն էջ բան եմ դրել, սքան կանես, հա՞: Շտապ ա":
Ու վերջինը, անգլերենով.
"Սիրելի Լիլիթ, ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ դուք շահել եք մեր կայքի եսիմինչը: Խնդրում ենք ուղարկել ձեր բանկային տվյալները, որպեսզի կարողանանք... /հարմար գողանալ ձեր փողերը/": Բայց դե մարդը նենց շնորհքով, նենց անկեղծորեն ա գրել, որ քիչ ա մնում ասեմ տո դե ջհանդամ, հալալ լինի քեզ, միակն էիր, որ մուննաթ չեկար:

Բա, սկսել եմ խորը կապվածություն զգալ Սպամի հանդեպ: Լավ ա՝ հաճախ ա գրում, թե չէ իմ կյանքում էլ ուրախություն չէր մնա: :)

Լիլ, աչքիս երեկ «երազել» ես առավոտյան նամակ ստանալ :))

Նաիրուհի
18.03.2011, 00:47
Նոր եմ գրանցվել,հետաքրքիր թեմաներ կան :)ու հետաքրքիր մ և շատ խելացի մտքեր:hands,ինձ կօգնեք ,կարծես սիրում եմ ...բայց բոլորը դեմ են:(
ինչին են դեմ Չուկի ստորագրություն ջան

Չուկի ստորագրություն :lol :lol :lol

Moonwalker
18.03.2011, 11:19
Այսօր տոն է, տարեդարձ
Կարճլիկ տարիք մի կլոր
ՈՒնենալով մի թանկ գանձ
Միասնական բոլորով
Բերեք գոռանք ՇՆՈՐՀԱՎՈ
http://i.imgur.com/VopaJ.jpg

Նկարի մեջ Այվին էլ կա, չէի տեսել:D:D

CactuSoul
18.03.2011, 12:05
Նկարի մեջ Այվին էլ կա, չէի տեսել:D:D

Ես էլ տեսա, ուզում էի գրել «Վա՞յ, Այվայ», էն էլ ասեցի՝ լավ, չջրիկանամ:))

Ժողովուրդ, կարող ա՞ իմանաք՝ երազում կոկորդիլոս տեսնելը ինչ ա նշանակում:}: Կամ (նաև) էդ կարգի ցամաքային ուրիշ սողուն: Ու ի՞նչ ա նշանակում, երբ (սեփական, բայց ոչ քո) տան մեջ 15-20 սմ բարձրությամբ ջուր ա լցված ու դու տնային կոկորդիլոսի հետ էդ ջրի մեջ չոփ-չոփ ես անում:)):

Katka
18.03.2011, 12:07

Էդ նշանակում ա, որ լավ ա ամեն ինչ:))

CactuSoul
18.03.2011, 12:27
Էդ նշանակում ա, որ լավ ա ամեն ինչ:))

Չգիտեմ ինչի ինձ էլ ա էդպես թվում:)) Շնորհակալություն:kiss