PDA

Դիտել ողջ տարբերակը : Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...



Էջեր : 1 2 3 [4]

Varzor
30.07.2012, 20:43
Այս աշխարը մեծ աման է, ով իր ձեռքը երկարի, ամենահամեղ պատառը, նա իր ձեռքը կտանի:
Դասականներին մեջբերելը բանավեճի մեջ հզոր արգումենտ է, որը նաև յուրորինակ գաղտնաբառ է հայտնաբերելու յուրայիններին և օտարներին:
Բայց ձևափոխված մեջբերումները ոչ այլ ինչ էն, քան զարհուրելի երևույթ` այն կտրում է անցյալի և ներկայի միջև առանց այդ էլ հեղհեղուկ կապերը:

Լև Ռուբինշտեյն

Miss SN
02.08.2012, 16:32
Ոչ մի մարդը չի կարող դառնալ այնքան օտար քան այն մարդը ում անցյալում սիրել ես:(c) Ռեմարկ

Կնոջը միշտ պետք է ինչ-որ մեկը, ով կսիրի իրեն, քանի դեր նա փնտում է նրան ում կսիրի հենց ինքը: (c) Բետի Դեյվիս

Մարդկաին հարաբերությունները նման են խաղաքարտերի, ում մոտ քարտերը բաց են նրա հետ անհետաքրքիր է:

Gayl
02.08.2012, 16:46
...չկա իմաստություն աշխարհիկ ասացվածքների մեջ,ինձ ծիծաղելի և հիմար են թվում դրանք:oy
Իսկ ինձ թվում էր, թե Դուք մարդկային ծնունդ եք, պարզվում է այս հիմարների հետ ոչ մի արյունակցական կապ չունեք:

pulcar
04.08.2012, 22:10
Քամու առեւտուր անելը՝ մեծագույն վարպետություն է:
Գրասիան

Ամեն մի սուտ ձգտում է ճշմարտության նմանվել:
Ֆյուստել դը Կուլանժ

Smokie
28.09.2012, 11:13
Ես միշտ ծույլ մարդու եմ ընտրում բարդ աշխատանքը անելու համար: Նա կգտնի դա անելու ամենահեշտ ուղին:))
Բիլլ Գեյթս:))

pulcar
03.11.2012, 20:47
Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են:......Տուրնիե

Մեռնել սիրուց՝ նշանակում է ապրել:....................................................................Ֆորներե

Mephistopheles
03.11.2012, 21:48
Կույ ժելեզօ նե օտխօդըա օտ կասսի… Ադամանդե Ձեռքը

Sambitbaba
07.11.2012, 01:28
Մեծ հաճույքով ձեռքդ կհամբուրեի, բայց նատուռաս նենց ա որ կկծեմ…


Մեֆիստոֆել



Հ.Գ. Ճիշտ տեղը՝ սա՛ է.

Sambitbaba
07.11.2012, 03:04
Սխալմամբ կրկնել էի գրառումս:

sharick
13.11.2012, 13:51
Անարդարության դեմ կամ պայքարում են, կամ դրա հետ համագործակցում:

Ալբեր Կամյու

Էժանագին է երևում միայն այն, ինչ կրում ես առանց ինքնավստահության:

ԷՐիխ Ռեմարկ

naflex
23.01.2013, 23:55
Ես սովորել եմ օգտագործել "անհնար" բառը մեծ զգուշությամբ: Ուերներ Բրաուն

ՄտքերՈւԳրքեր
28.01.2013, 16:20
Աստված բոլորիս հավասար է ստեղծել, իսկ մարդիկ ստիպում են զգալ հակառակը…
***
Լավ ընկերը նկատում է ժպիտի տակ քողարկված ցավը....
***
Երբ մարդկանց հաճախ ես բարություն անում, այն արդեն սկսում է դիտվել որպես պարտականություն…
***
Չկա մահ, կա մոռացություն, չկա ապաքինում, կա լավ քողարկված ցավ…

ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Mephistopheles
07.02.2013, 12:50
Friendship may, and often does, grow into love, but love never subsides into friendship.

Lord Byron

IP M Arm D-h
15.02.2013, 00:39
Չխոնարհվե՛ս ու չնկճվե՛ս, Ոչ մի անգամ մարդկանց առաջ, Քեզ չեն ների եթե ընկնես, Եթե ընկնես, վեր կաց նորի՛ց, Քեզ բարձրացնող ձեռքեր չկան, Վար իջեցնող ձեռքերն են շատ: Չվախենաս ուժեղների՛ց, Վախկոտներից վախեցիր միշտ,- Շներն էլ են առյուծանում իրենց վախից:

IP M Arm D-h
15.02.2013, 01:11
Որքան ուժեղ է մրցակիցը, այնքան քաղցր է հաղթանակը:

Varzor
16.02.2013, 01:10
Կարևոր չէ, թե ինչպես են ընտրում: Կարևոր է, թե ինչպես ես հաշվում

Ի. Ստալին

Mephistopheles
16.02.2013, 07:40
God is a concept by which we measure our pain.

John Lennon

dvgray
16.02.2013, 23:16
"...այն ազատությանը, որը թույլ է տալիս միասեռ ընտանիք, ես դեմ եմ, որովհետեւ դա բնության եւ Աստծո դեմ է: "
Ս. Ս.

Stranger_Friend
18.02.2013, 00:10
Ծերերի խորհուրդները նման են ձմեռային արևի՝ դրանք լուսավորում են, բայց չեն ջերմացնում...

Անդրե Մորուա...

Գալաթեա
22.02.2013, 01:45
Men maybe invented fire, but women invented how to play with it.

Someone smart.

Sambitbaba
22.02.2013, 01:50
Men maybe invented fire, but women invented how to play with it.

Someone smart.

Լավն էր, մոտավորապես ինչպես.

Мужчина - это голова в доме, а женщина - шея, которая вертит этой головой.

Գալաթեա
22.02.2013, 01:52
Լավն էր, մոտավորապես ինչպես.

Мужчина - это голова в доме, а женщина - шея, которая вертит этой головой.

Էստեղ երևի մեկնաբանել չի կարելի, բայց էնքան էլ նույնը չի Սամ ջան:

Mephistopheles
22.02.2013, 07:53
Կրակի հետ չեն խաղում…վտանգավոր ա, կարող ա վառվես… լուցկու հետ էլ…

Մեֆիստոֆել

Mephistopheles
22.02.2013, 08:12
Between men and women there is no friendship possible. There is passion, enmity, worship, love, but no friendship.

Oscar Wilde

Smokie
26.02.2013, 13:07
Անգամ ապաշնորհ մարդուց կարելի է շատ բան սովորել, եթե դու անես նրա ասած ու արածի ճիշտ հակառակը:



Մհեր Մկրտչյան:love

Այբ
03.03.2013, 20:41
«Ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ, բայց այնուամենայնիվ սիրում է քեզ»:
Է. Հաբարդ

Այբ
03.03.2013, 20:42
«Երջանկության կանոնները.
Անել ինչ-որ բան,
Սիրել ինչ-որ մեկին,
Ինչ-որ բանի հույս ունենալ»:
Է. Կանտ

Վոլտերա
03.03.2013, 20:44
Պաշտում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը
Ա. Չելենտանո

Այբ
10.03.2013, 13:27
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:

Mephistopheles
10.03.2013, 13:30
Կինը մարդու բարեկամն է женщина друг человека

Аркади Р.

Այբ
10.03.2013, 13:35
Ամեն մարդու մեջ էլ արև կա. պետք է միայն թույլ տալ, որ այն լույս տա:
Սոկրատես

Mephistopheles
10.03.2013, 13:47
Կնկա շինած տունը աստոծ չի քանդի, աստծու շինածը կնիկը կը քանդի…

Հայկական ժողովրդական ասացվածք

Ուլուանա
13.03.2013, 03:18
Մոդերատորական. վերջին շրջանում էս թեմայում մի շարք օտարալեզու գրառումներ էին կատարվել, որոնք արդեն ջնջվել են։ Ուզում եմ հիշեցնել, որ Ակումբում օտարալեզու գրառումների արգելքը տարածվում է նաև այս թեմայի վրա, քանի որ այլ կերպ լինելու համար որևէ պատճառ չկա։ Հատկապես կարճ տեքստերի դեպքում դժվար չէ դրանք թարգմանելը, հետո տեղադրելը կամ ցանկության դեպքում բնագրի հետ թարգմանությունն էլ ներկայացնելը։

Stranger_Friend
13.03.2013, 20:38
Դառը մտքերը նման են փոթորկված ալիքների, դրանց ճնշմանը դիմանալ չի լինի: Ուրախալի մտքերը բազմապատկում են ուժերը և օգնում նավահանգիստ հասնել, նույնիսկ եթե նավը խորտակվում է...

Alphaone
13.03.2013, 20:42
Երբ հնի կողմնակիցները գործելու հնարավորություն են տեսնում, նրանք հարձակվում են կատաղաբար, մինչդեռ նորի կողմնակիցները պաշտպանվում են ծուլորեն, ահա թե ինչու նրանց վրա հենվելով՝ քեզ վտանգի ես ենթարկում:
Նիկոլո Մաքիավելի, Տիրակալը

Ուլուանա
13.03.2013, 20:43
Էս միտքն արժե անընդհատ հիշել, պետք եղած դեպքում՝ նույնիսկ տպել, կպցնել պատին.

Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։

shatboyov
14.03.2013, 00:42
Կինը Աստծո երկրորդ սխալն է:
Նիցշե
Իսկ ո՞րն է առաջին սխալը, ու ընդհանրապես ես չեմ կարում հասկանում էս միտքը

Stranger_Friend
14.03.2013, 01:06
Կնոջ խելքը գեղեցկության մեջ է, տղամարդու գեղեցկությունը՝ խելքի մեջ:

Արաբական ասացվածք...

Stranger_Friend
15.03.2013, 00:08
<<Ձայների մեծամասնությունը դեռևս չի նշանակում անառարկելի վկայություն հօգուտ արդարության:>>

Դեկարտ

Այբ
17.03.2013, 16:39
Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է:

Այբ
17.03.2013, 16:40
Պատահականություններն առիթ են ստեղծում, որպեսզի ոչ միայն շրջապատի մարդիկ մեզ ճանաչեն, այլև ինքներս մեզ:

Այբ
23.03.2013, 18:31
Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:

Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա:
Չ. Չապլին

Այբ
23.03.2013, 18:33
Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
Բեռնարդ Շոու

Այբ
23.03.2013, 18:51
Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում, երբ իրենց գլխին են գալիս:

Ալբեր Քամյու

Այբ
23.03.2013, 19:17
Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:

Պաուլո Կոելյո

Այբ
25.03.2013, 21:33
Ապագան ձեզ չի մտահոգում, ճի՞շտ է: Դա երիտասարդության մենաշնորհն է:
(Ֆրանսուազ Սագան)

Այբ
26.03.2013, 21:46
Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»...

(Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստ»)

Stranger_Friend
27.03.2013, 23:43
Ով ցնծում է նույնիսկ խարույկի վրա, ոչ թե ցավի հանդեպ է հաղթանակ տանում, այլ նրա, որ ցավ չի զգում այնտեղ, ուր սպասում էր նրան:

Ֆրիդրիխ Նիցշե.

Նիկեա
28.03.2013, 17:55
Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից ով ունի,և տալիս է նրան ով չունի:

Այբ
30.03.2013, 21:32
Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հսկողությունը: Բայց այն նաև օգտվում է մեր ցրվածությունից: Հնարավոր է նույնիսկ, որ գոյություն ունի երկու ժամանակ` այն, որին մենք հետևում ենք, և այն, որը մեզ փոխում է:
(Ալբեր Քամյու)

Այբ
01.04.2013, 21:20
Խանդը, մեծ հաշվով, սեփական անձի դատապարտումն է: Գիտակցելով, թե ինչի ես ունակ մտածել ինքդ, որոշում ես, որ նա էլ կարող է մտածել այդ մասին:
(Ալբեր Քամյու)

Այբ
02.04.2013, 20:12
Այն մարդիկ, ովքեր զգայունակությունից զուրկ են, երբեմն ընդունակ են (որոշ առիթների դեպքում) ավելի խոր ու ավելի անկեղծորեն զգալ:

(Ժորժ Սանդ)

Stranger_Friend
02.04.2013, 23:18
Այն, ինչ որևէ մեկը իրենից ներկայացնում է, սկսում է իրեն մատնել, երբ նրա տաղանդը թուլանում է,- երբ նա դադարում է ցույց տալ, ինչ կարող է: Տաղանդը նույնպես զգեստ է. զգեստը նույնպես թաքնվելու միջոց է:
Ֆրիդրիխ Նիցշե

Այբ
03.04.2013, 14:05
Եթե ես չհավատամ իմ ուժերին, ապա այն ինչ անում եմ, անիմաստ է: Ապագան կախված է ներկայից: Ընտրություն միշտ էլ կա:
(Ստեֆանի Մայեր)

Այբ
05.04.2013, 18:33
Դու իրականում կենդանի ես այնքան ժամանակ , քանի դեռ ունես լավ պատմություն և մարդ` ում կարող ես այն պատմել:
(Ալեքսանդր Բարիկո)

Այբ
06.04.2013, 11:25
Ժպտա, դժբախտությանը հաճույք մի պատճառիր:
(Գաբրիել Գարսիա Մարկես)

Այբ
08.04.2013, 16:14
Կյանքը ոչինչ չի տալիս անվարձահատույց, և այն ամենը` ինչ տրվում է ճակատագրով, իր գաղտնի գինն ունի:

(Ստեֆան Ցվայգ)

Այբ
09.04.2013, 10:28
Երջանկությունը նոր ընկերներ է բերում, իսկ դժբախտությունը ստուգում է նրանց:

(Ստեֆան Ցվայգ)

Այբ
13.04.2013, 12:17
Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն:
( Արիստոտել)

Այբ
13.04.2013, 12:33
Սատանան էլ իր նպատակների համար վկայություն է բերում սուրբ գրքից:

(Սոմերսեթ Մոեմ)

Stranger_Friend
13.04.2013, 13:48
Սոսկալի նայվածք և շինծու ժպիտ՝ ահա սրանք են իմ ծառաները: Երկուսն էլ պատրաստ են իրենց պաշտոնին, որ ուզածդ ժամին որոգայթ լարեն:

Շեքսպիր.

Այբ
14.04.2013, 20:14
Ժամանակը բացում է ամեն սքողվածը և սքողում ամեն բացահայտվածը:

(Սոֆոլկես)

Այբ
15.04.2013, 11:29
Վիճեք, մոլորվեք, սխալվեք, սակայն, ի սեր Աստծո, խորհրդածեք, ու թեկուզ սխալ, սակայն ինքնուրույն: Միշտ եղեք այն, ինչ կաք, հակառակ դեպքում կլինեք ոչինչ… Ես իմ գործն եմ անում, դու` քոնը: Ես չեմ ապրում այս աշխարհում քո սպասումներին համապատասխանելու համար, և դու էլ այս աշխարհում չես ապրում, որ իմ սպասումներին համապատասխանես, Ես ես եմ, դու` դու: Եվ եթե պատահական գտնենք իրար, հրաշալի է, Եթե ոչ` ի՞նչ արած…

(Ֆրեդերիկ Պերլզ)

Այբ
21.04.2013, 20:46
Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն արդեն անցել է։
(Սենեկա)

Այբ
28.04.2013, 12:01
Կան ավելի ծանր հանցագործություններ, քան գրքերը այրելը:Օրինակ` դրանք չկարդալը:
(Ռեյ Բրեդբերի)

Այբ
28.04.2013, 12:02
Ինձ դուր է գալիս մտածել, որ կյանքը հնարավոր է ամբողջությամբ փոխել մի քանի ժամվա ընթացքում: Այլապես ապրելը ինձ համար տխուր կլիներ:
(Ռոբերտ Դաունի)

Այբ
28.04.2013, 12:04
Կարևոր չէ, թե մարդը ինչպես է մահանում, այլ ` ինչպես է ապրում:
(Սեմյուել Ջոնսոն)

Այբ
29.04.2013, 18:52
Ես դա եմ ուզում, նշանակում է` դա էլ կլինի:
( Հենրի Ֆորդ)

Այբ
29.04.2013, 21:43
Ակնհայտ է, որ հասկանում են լոկ նրանք, ովքեր ուզում են հասկանալ...

(Բերնար Վերբեր)

Այբ
29.04.2013, 21:45
Կանանց, երեխաների, ծառաների, թույլերի, չքավորների ու տգետների հանցնաքները՝ ամուսինների, հայրերի, տերերի, ուժեղների, հարուստների ու գիտնականների հանցանքն է:

(Վիկտոր Հյուգո)

Այբ
29.04.2013, 21:48
Կեցցե ոչինչը` ոչնչով լի. ոչինչը մեզ հետ է:

(Էռնեստ Հեմինգուե)

Այբ
29.04.2013, 21:52
Կյանքն այն է, ինչ պատահում է քեզ հետ, երբ դու զբաղված ես ծրագրեր կազմելով:
(Ջոն Լենոն)

Այբ
29.04.2013, 21:53
Դիմակն ինքնին սարսափելի չէ :Սարսափելին այն է,որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում:
(Լեոնիդ Ենգիբարյան)

Այբ
29.04.2013, 21:54
Տարիները սովորեցնում են այն, ինչ չգիտեն օրերը:
(Ռայլֆ ՈՒոլդո Էմերսոն)

Այբ
30.04.2013, 10:55
Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն:
(Ալբեր Քամյու)

Այբ
30.04.2013, 11:12
Տարիքը մարդկանց միջև մի անջրպետ է առաջացնում, կրթվածությունը մեկ ուրիշ, իսկ սեռը` մի երրորդ:
(Վիրջինիա Վուլֆ)

Այբ
02.05.2013, 11:05
Հասկանալ աշխարհը ու սիրել այն` երկու խնդիրներ են, որոնց դյուրին չէ իրար հաշտեցնել:
(Ռայլֆ Էմերսոն)

Այբ
02.05.2013, 11:06
Մարդկային կյանքը ցիրուցան եղած թղթերի կույտ չէ: Այն փակ, պատշաճ կերպով դասավորված օրագիր է:
(Կոբո Աբե)

Այբ
02.05.2013, 18:25
Սերը թեորեմ է, որն ամեն օր պետք է ապացուցել:
(Արքիմեդ)

Այբ
03.05.2013, 17:59
Հետաքրքիր է, թե ինչպես բախտը երբեմն բաղեղի նման ծածկում է անցյալի վերքերը, քողարկում խորդուբորդությունները և կյանքի թշվառության ու մտային տաղտուկին տալիս քաղցրություն ու սփոփանք, և երբեմն կատարյալ ցնծության պատրանք է ստեղծվում այնտեղ, որտեղ երբեմն եղել են ջարդվածքներ ու սպիներ:

(Թեոդոր Դրայզեր)

Այբ
04.05.2013, 16:00
Բոլոր մարդիկ էլ ուզում են ապրել լեռան գագաթին, չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է:
(Գարսիա Մարկես)

Այբ
07.05.2013, 18:23
Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:

(Վիլյամ Սարոյան)

Այբ
07.05.2013, 19:45
Երբեք չես կարող վստահորեն ասել, թե ինչ տեղ ես զբաղեցնում ուրիշի կյանքում:
(Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ)

Այբ
07.05.2013, 21:18
Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել:
(Իլյա Գերչիկով)

Այբ
09.05.2013, 19:04
Մարդիկ էլ պարանների նման ունեն իրենց ամրության սահմանը:

(Վիլյամ Գոլդինգ)

Այբ
11.05.2013, 18:47
Արտահայտությունը, որը կրում եք ձեր դեմքին, ավելի կարևոր է այն հագուստից, որը կրում եք ձեր վրա:
(Դելի Կարնեգի)

Այբ
14.05.2013, 20:47
Հետաքրքիր է, թե ինչպես բախտը երբեմն բաղեղի նման ծածկում է անցյալի վերքերը, քողարկում խորդուբորդությունները և կյանքի թշվառության ու մտային տաղտուկին տալիս քաղցրություն ու սփոփանք, և երբեմն կատարյալ ցնծության պատրանք է ստեղծվում այնտեղ, որտեղ երբեմն եղել են ջարդվածքներ ու սպիներ:

(Թեոդոր Դրայզեր)

Այբ
14.05.2013, 20:51
Ամեն մի զգացմունքի դրսևորում միայն մի անգամ է հասնում իր բարձրակետին, այնուհետև հաջորդում են ամպրոպի թուլացող ճայթքումի արձագանքներն ու փայլատակումները:

(Թեոդոր Դրայզեր)

Լեդի Վարդ
14.05.2013, 21:48
Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած։

Վատ են ապրում նրանք, ովքեր ողջ կյանքում ապրել են պատրաստվում։

Այբ
15.05.2013, 15:05
Մանր տխրությունները շատախոս են, իսկ խորունկ վիշտը` անմռունչ։
(Սենեկա)

Այբ
16.05.2013, 10:15
Վերընթերցելով երբեմնի հավանած որևէ գիրք, բավականության կեսն ստանում ես միայն այն օրերի վերապրումից, երբ կարդացել ես այն առաջին անգամ:

(Վիլյամ Գոլդինգ)

Այբ
16.05.2013, 21:26
Անկեղծ, մաքուր, ճշմարիտ սերը հեշտությամբ չի արտահայտվում: Նրա ձայնը թույլ է: Նա համեստ է, երկչոտ, քաշվող, թաքչում է և պատրաստ է սպասել, միշտ սպասել: Ազնիվ պտուղն այդպես է: Երբեմն կյանքն անցնում է, բայց նա դեռ հասունանում է ստվերի մեջ:

(Չարլզ Դիքենս)

Մարկուս
16.05.2013, 22:10
Գրիր հարբած, խմբագրիր օյաղ :D : Էռնեստ Հեմինգուեյ

Այբ
17.05.2013, 18:21
Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:
(Բրյուլա)

Լեդի Վարդ
17.05.2013, 18:27
Կյանքը գեղեցկություն է, հիացիր. Կյանքը երջանկություն է, ճաշակիր. Կյանքը երազ է, իրագործիր. Կյանքը մարտահրավեր է, դիմագրավիր. Կյանքը պարտականություն է, կատարիր. Կյանքը խաղ է, խաղա. Կյանքը թանկ է, գուրգուրիր. Կյանքը հարստություն է, պահիր.

Լեդի Վարդ
17.05.2013, 18:28
Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,Ինչպես չի քերվում արյունը սրտից,Կամ գույնը վարդից:

erexa
18.05.2013, 03:35
Շրջապատիր քեզ միայն այն մարդկանցով, ովքեր քեզ վերև կբարձրացնեն: Կյանքն առանց այդ էլ լի է մարդկանցով, ովքեր ուզում են քեզ ներքև քաշել:

Ջորջ Քլունի

erexa
18.05.2013, 03:38
Երբ բարձրանում ես, ընկերներդ իմանում են, թե ով ես դու: Երբ ընկնում ես, իմանում ես, թե ով են ընկերներդ:

Մայք Թայսոն

Լեդի Վարդ
18.05.2013, 19:18
Սրամտությունը տաղանդի պես բան է. ավելի լավ է այն չունենալ բոլորովին, քան ունենալ ոչ բավականաչափ։


Սոմերի

Լեդի Վարդ
18.05.2013, 19:20
Պատանին երջանկություն է փնտրում չնախատեսվածի, ծերունին` սովորականի մեջ։


Կուրտի

Այբ
19.05.2013, 15:22
Մենք նույն նյութից ենք, ինչ երազները, և միայն երազներից է բաղադրված մեզ այսքան բուռն ցավ պատճառող իրականությունը: Ոչինչ մեզ այդքան չի ուրախացնում ու վշտացնում, և աշխարհում հաճելի չէ այդքան, որքան մեր երազները:

(Թեոդոր Դրայզեր)

melancholia
19.05.2013, 17:22
Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի`թագավորը թագավորի դեմ կկռվեր,թագուհին`թագուհու, զինվորը`զինվորի:Հիմա շատ է փոխվել, նմանվել է շաշկու` առաջ ես գնում` ուտում են, հետ ես գնում ` ուտում են, դու էլ չես ուտում`ֆուկ են անում:
Հրաչյա Ներսիսյան

Այբ
19.05.2013, 21:03
Երևակայութունը զգայուն մարդուն դարձնում է արվեստագետ, իսկ խիզախին` հերոս:

(Ֆրանս)

Այբ
20.05.2013, 12:33
Երբեք մի վիճեք հիմարի հետ. մարդիկ կարող են չնկատել ձեր միջև եղած տարբերությունը:

(Ռեյնբերն)

Այբ
20.05.2013, 22:03
Ամեն մեկն էլ տեսնում է, թե դու ինչպիսին ես թվում, քչերն են զգում թե իրականում ով ես դու...

(Նիկոլլո Մաքիավելի)

Այբ
21.05.2013, 17:49
Անարդարության դեմ կամ պայքարում են, կամ համագործակցում նրա հետ:
(Ալբեր Քամյու)

Ապե Ջան
22.05.2013, 19:42
1 Ցանկացած երազանք իրականացնելու համար պետք է հավատալ:
2 Ընդլայնե'ք ձեր գիտելիքների և հմտությունների սահմանները:
3 Մի սպասեք, որ ձեզ կոգեշնչեն, սկսե'ք:
4 Գործեք ամբողջ հոգով և մի դադարեք:
5 Աշխատեք ճիշտ հարցեր տալ:
6 Մի' քննադատեք և կտեսնեք թաքնված գեղեցկությունը:
7 Երբեք ուշ չէ վայելել կյանքը:

(Պաբլո Պիկասո) :love

Լեդի Վարդ
22.05.2013, 20:30
Առաջին սիրո կախարդանքն այն է,որ մենք տեղյակ չենք,թե այն մի օր վերջանալու է:

Բենջամին Դիզրայելի

Այբ
24.05.2013, 20:25
Խելքը երեք տեսակի է լինում. մեկը ինքն է ամեն ինչի հասնում, մյուսը կարող է հասկանալ, թե ինչի է հասել առաջինը, երրորդը` ինքը ոչինչի չի հասնում և անկարող է հասկանալ, թե ինչի են հասել մյուսները: Առաջին խելքը բացառիկ է, երկրորդը` երևելի, երրորդը` անպետք:

(Նիկոլլո Մաքիավելի)

Այբ
25.05.2013, 17:52
Մենք պատահականորեն չենք ընտրում մեկմեկու: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն իսկ գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ:
(Զիգմունդ Ֆրեյդ)

Այբ
26.05.2013, 18:21
Ամեն մեկն էլ տեսնում է, թե դու ինչպիսին ես թվում, բայց քչերն են զգում, թե իրականում ով ես դու...
,
(Նիկոլլո Մաքիավելի)

Stranger_Friend
26.05.2013, 22:29
Քննադատությունից խուսափելու միայն մեկ ձև կա՝ Չանել ոչինչ, չասել ոչինչ և լինել ոչինչ.

Արիստոտել

Այբ
27.05.2013, 13:24
Ուժեղ է նա, ում խիղճը մաքուր է:

(Աննա Ֆրանկ)

Այբ
28.05.2013, 17:56
Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է և՛ մեր դժբախտությունը, և՛ հմայքը:
(Էրիխ Մարիա Ռեմարկ)

Լեդի Վարդ
28.05.2013, 18:02
Փողը նպատակ չէ, այլ միջոց` որպեսզի իրականցնես նպատակդ:

Այն ինչը գրավում է ուշադրությունդ, կգրավի նաև քեզ:

Օրն ունի վերջ, բայց մարդկանց կյանքը շարունակվում է, մարդկանց կյանքն ունի վերջ, բայց օրերը շարունակվում են:

Քաղցր խոսքը մի խնայիր քո կնոջից, դա նրա համար ազատության դրոշակ է և խաղաղության պայմանագիր:

Այն մարդը, որ հեշտ է ուրախանում` հեշտ էլ կտխրի: Իսկ մարդը, որ միշտ ուրախ է` երբեք չի տխրի:

Մի վստահիր նրան, ով չի գնահատում իր խոսքը:

Նպատակիդ հասնելու համար օգտագործիր բոլոր հնարավորություններդ:

Ճիշտ որոշումներ ծնվում են միայն խաղաղ և իմաստուն սրտում:

Երբեք մի փորձիր տրորել քնած առյուծի թաթը:

Հաց մի կեր թշնամուդ հետ, եթե դեռ չես հաշտվել նրա հետ:


Սուրեն Օհանյան

Այբ
29.05.2013, 22:21
Չափից ավելի լավ կյանքը հաճախ փչացնում է բնավորությունն այնպես, ինչպես չափից շատ կերակուրը փչացնում է ստամոքսը:
(Չարլզ Դիքենս)

Այբ
31.05.2013, 15:30
Մարդկանց տառապանքները շատ ավելի նվազ կլինեին, եթե նրանք (Աստված գիտե, թե ինչու են այդպես ստեղծված) այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով ետ բերելու անցյալի տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով….

(Գյոթե)

Այբ
31.05.2013, 17:20
Մինչդեռ կյանքը հենց Գրքերի գիրքն է: Ոչ բոլորն են ի վիճակի կարդալ այն: Ամեն մեկն այդ գիրքն իր մեջ է կրում, և այն գրված է ամբողջությամբ՝ առաջին տողից մինչև վերջինը: Բայց դա հնարավոր է հասկանալ այն օրը միայն, երբ դաժան ուսուցիչը՝ Փորձը կսովորեցնի նրա լեզուն:

(Ռոմեն Ռոլան)

Այբ
09.06.2013, 19:12
Ի՜նչ խառնաշփոթ է կյանքը, և որքա՜ն հաճելի: Որքան քնքուշ և միաժամանակ սոսկալի է այն, և որքա՜ն նման է բազմերանգ սիմֆոնիայի…

(Թեոդոր Դրայզեր)

melancholia
09.06.2013, 23:17
Թեպետ հաճախ մենք մեր մենությունը կիսում ենք շատերի հետ, բայց հոգով միշտ էլ միայնակ ենք` հոգով երբեք զույգ չենք դառնում:

Այբ
11.06.2013, 20:08
Սերը գեղեցիկ « բառ » է , որը իդեալական հասկացության նման փուլ է գալիս կյանքի դառն իրականության առջև...

(Գեղամ Սեվան)

Այբ
12.06.2013, 18:37
Սարսափելի ծանր աշխատանք է ոչինչ չանել:

(Օսկար Ուայլդ)

melancholia
12.06.2013, 22:42
Ոչինչ ոչ մեկից մի' սպասիր...ու երբեք հիասթափված չես լինի.

Այբ
16.06.2013, 20:39
Ինչպես լումաներից կազմվում է դրամը, այնպես էլ կարդացածից քիչ-քիչ կազմվում է գիտելիքը:

Այբ
16.06.2013, 20:41
Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել:

(Ուիլյամ Շեքսպիր)

Այբ
20.06.2013, 21:35
Սուգը կարելի է տանել միայնության մեջ, բայց որպեսզի լիարժեք ընկալես ուրախությունը, պետք է այն կիսես մարդկանց հետ:
(Մարկ Տվեն)

Այբ
22.06.2013, 21:25
Մարդը ինքն իրեն ճանաչում է այն չափով, ինչ չափով նա ճանաչում է աշխարհը:
(Գյոթե)

Այբ
22.06.2013, 21:28
Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում, նշանակում է նա կա:
(Տուրգենև)

Այբ
24.06.2013, 20:34
Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին:

(Օսկար Ուայլդ)

Այբ
25.06.2013, 19:53
Լավ վերջավորությունները լինում են միայն այն դեպքում, երբ մինչ այդ ամեն բան վատ է եղած լինում:

(Էրիխ Մարիա Ռեմարկ)

Այբ
26.06.2013, 16:32
Մարդը չար է, բայց նա սիրում է բարությունը...Եթե միայն այն անում են ուրիշները:

(Էրիխ Մարիա Ռեմարկ)

Այբ
26.06.2013, 22:06
Անխուսափելի է միայն մեկ բան` մահը, մնացած ամեն ինչից կարելի է խուսափել: Այն ժամանակահատվածում, որն ընկած է մեր ծննդյան և մահվան միջև, ոչինչ կանխորոշված չէ.ամեն ինչ կարելի է փոխել, կարելի է նույնիսկ դադարեցնել պատերազմները և ապրել խաղաղության մեջ, միայն թե ցանկանալ այնպես, ինչպես հարկն է` բավականաչափ ուժեղ և երկար:
(Ալբեր Քամյու)

erexa
28.06.2013, 01:30
Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին:

Չարլի Սպենսեր Չապլին

Այբ
29.06.2013, 15:44
Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են: Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...:

(Անտուան դը Սենտ-Էքզյուպերի)

Այբ
29.06.2013, 15:52
Ոչ միշտ է բարձր այն, ինչ բարձր տեղ է զբաղեցնում, և ոչ միշտ է ցածր այն, ինչ ցածր տեղ է զբաղեցնում:
(Չարլզ Դիքենս)

Այբ
29.06.2013, 15:54
Վիշտը ու հիվանդությունները հեշտ են փոխանցվում մի մարդուց մյուսին, բայց ամեն դեպքում, չկա աշխարհում ավելի վարակիչ բան, քան ծիծաղն ու երջանիկ հոգեվիճակը:
(Չարլզ Դիքենս)

Այբ
02.07.2013, 14:28
Որքան ավելի շատ մարտեր եմ պարտվում, այնքան ավելի հավանական է, որ կհաղթեմ պատերազմում:
(Ժան Պոլ Սարտր)

Այբ
06.07.2013, 19:23
Յուրաքանչյուր բան, որ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ…
(Ֆրիդրիխ Նիցշե)

Նիկեա
08.07.2013, 15:24
Կան բառեր, որոնք երկաթե դռան պես փակում են խոսակցությունը…
Կան առաքինություններ, որոնք սահմանն անցնելով դառնում են արատ…
Ալեքսանդր Դյումա:

Նիկեա
08.07.2013, 15:26
Այս աշխարհում չկա ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն. թե մեկը, թե մյուսը հարաբերական են. միայն նա, ով անսահմանորեն դժբախտ է եղել, կարող է անսահման երջանկություն զգալ…Պետք է մահ փափագել, կյանքի քաղցրությունը զգալու համար…
Ալեքսանդր Դյումա

Այբ
08.07.2013, 20:59
Եթե երբևէ հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։
(Հենրի Շոու)

Այբ
08.07.2013, 21:01
Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն անց է կացնում այնպես, որպեսզի փչացնի երկրորդը։
(Լաբրյուեր)

Այբ
09.07.2013, 19:07
Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորն են ...
(Կոկո Շանել)

Lílium
09.07.2013, 20:13
Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանց իրականացման մեջ: Դրանում է ե՛ւ մեր դժբախտությունը, ե՛ւ հմայքը: Է. Մ. Ռեմարկ

Այբ
10.07.2013, 17:21
Զգացմունքների մասին ավելի հեշտ է խոսել շշուկով, քան հայտարարել դրանք ամբողջ աշխարհով մեկ:

(Աննա Ֆրանկ)

Այբ
14.07.2013, 10:24
Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։

(Գաբրիել Գարսիա Մարկես)

melancholia
15.07.2013, 15:55
միշտ արա այնպես ինչպես սիրտդ է ուզում, բայց չմոռանաս ուղեղիդ ասել ստուգի ուղղագրությունն ու կետադրությունը:

Sambitbaba
22.07.2013, 01:48
Բոլոր դժբախտ մարդիկ այդպիսին են դարձել այն պատճառով, որ երջանկյություն են ցանկացել միմիայն իրենց:
Բոլոր երջանիկները այդպիսին են դարձել այն պատճառով, որ նրանք երջանկություն են ցանկացել բոլոր մյուսներին:


(Շանտիդեվա, Բուդդայական սուրբ)

Այբ
15.08.2013, 09:47
Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես նրանց տարերքին...

(Վարդգես Պետրոսյան)

Այբ
16.08.2013, 11:12
Մարդը խանդում է այն ժամանակ, երբ ցանկանում է սիրված լինել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ սիրված է:
(Ստենդալ)

Այբ
24.08.2013, 18:40
Օտարության մեջ, երբ հանդիպում են երկու հայ, նրանք մեկ է՝ երեքով են: Նրանց արանքում աննկատ տեղավորվում է Հայրենիքը….

(Վարդգես Պետրոսյան)

enna
12.09.2013, 20:39
Իրեն թանկացնում է նա,ով արդեն իրեն գին է սահմանել:

Այբ
19.09.2013, 17:48
Զոհաբերության ամբողջ իմաստն այն է, որ հրաժարվում ես մի բանից, ինչը թանկ ես գնահատել... դժվար չէ հրաժարվել այն ամենից, ինչն ընդունակ չես իսկապես թանկ գնահատել:

(Ջոն Օսբորն)

Նարե91
22.09.2013, 17:27
Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: …Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:…Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

Լ. Ենգիբարյան

enna
24.09.2013, 22:28
Այն, ինչ մենք անվանում ենք մշակույթ, հոգի, ոգի, գեղեցիկ, սրբազան, սոսկ ուրվական չէ՞ արդյոք, վաղուց արդեն մեռած մի բան, որին միայն մենք ենք` մի բուռ հիմարներս, համարում ճշմարիտ ու կենդանի: Հնարավո՞ր է որ այն, ինչի համար մենք`հիմարներս, տանջում ենք մեզ, մշտապես եղել է ընդամենը անիրական ինչ-որ տեսիլք:


Հերման Հեսսե <<Տափաստանի գայլը>>

Smokie
25.09.2013, 10:52
Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը՝ նշանակում է ես սխալվել եմ:




Եղիշե Չարենց

Այբ
26.09.2013, 19:03
Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքոներով…

(Վարդգես Պետրոսյան)

Այբ
02.10.2013, 18:40
Թախիծը համակում է մեզ, երբ հետադարձ հայացքով նայելիս գեղեցիկ հիշողությունները փշրվում են: Այդ երջանկությունը պայմանավորված է ոչ թե իրավիճակով, այլ ակնկալիքով, որը չի կատարվել:

(Բերնհարդ Շլինկ)

Այբ
04.10.2013, 09:54
Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը:
(Գ. Մահարի)

Այբ
16.10.2013, 19:58
Ես այնքան բամբասանք եմ լսել ձեր հասցեին, որ կասկած չունեմ, Դուք հրաշալի անձնավորություն եք:

(Օսկար Ուայլդ)

anahit96
16.10.2013, 20:52
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,իսկ ինձ ասում են,թե խելոք մնա:

enna
16.10.2013, 22:05
Իրողությունը ակնթարթում է:Այն որոշում է կյանքը:
Կաֆկա

Այբ
20.10.2013, 17:00
Բոլոր մարդիկ տարօրինակություններ ունեն: Եթե դու չունես տարօրինակություններ, դու տարօրինակ ես:

(Ջոնի Դեփ)

Այբ
20.10.2013, 17:27
Այժմ, երբ անցել են տարիներ, ես մտաբերում ու զարմանում եմ, թե ինչպե՛ս դա կարող էր վշտացնել ինձ: Նույնը կլինի նաև այս վշտի հետ: Կանցնի ժամանակ և ես անտարբեր կլինեմ դրան...

(Լև Տոլստոյ)

enna
20.10.2013, 17:50
Դու պետք է լինես այն փոփոխությունը,որը ուզում ես տեսնել աշխարհում:

Մահատմա Գանդի

Այբ
21.10.2013, 10:55
Միշտ արա այն, ինչ վախենում ես անել:

(Ռալֆ Ուոլդո Էմերսոն)

Այբ
25.10.2013, 19:46
Սխալ է կարծելը, թե բոլոր մարդիկ ունեն զգալու միևնույն ունակություններ:

(Էրիխ Մարիա Ռեմարկ)

enna
25.10.2013, 19:57
Ես թափանցեցի խորքն իմաստության.
Դարձա և՛ բժիշկ, և՛ իրավաբան,
Ավա՜ղ, գիտության անվերջ հետամուտ՝
Եվ աստվածաբան դարձա ես հմուտ:
Սակայն մնացի անգետը նախկին.
Խելքով ու ձիրքով նույն մարդն եմ կրկին:
Գյոթե <<Ֆաուստ>>

Այբ
26.10.2013, 16:39
Եթե մարդը ժամանակը վատնում է՝ սպասելով համապատասխան պահին, ապա նա երբեք էլ ոչ մի քայլ չի անի: Գործելու լավագույն պահը ՀԻՄԱՆ է:

(Մարկ Ֆիշեր)

Այբ
27.10.2013, 13:23
Կա մարդկային երկու հիմնական մեղք, որոնցից բխում են մնացած բոլորը. դրանք են` անհամբերությունը և անփութությունը:

(Ֆրանց Կաֆկա)

Այբ
07.11.2013, 18:43
Ինչպիսի սեր ասես, որ չի լինում կյանքում, բայց չես կարող երկու անգամ միատեսակ սիրել:

(Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ)

Այբ
07.11.2013, 18:47
Որքան ես այնպիսին եմ` ինչպիսին դուք եք ուզում ինձ տեսնել, այդքան ես չկամ..

(Էրիխ Ֆրոմ)

enna
09.11.2013, 11:07
Կարելի է լինել` ով ասես, բայց ոչ վախկոտ, ոչ կեղծավոր, ոչ երկերեսանի, ոչ պոռնիկ: Ավելի լավ է քաղցկեղ, քան անազնիվ սիրտ: Եվ սա կեղծ բարեպաշտություն չէ, այլ հասարակ հաշվենկատություն: Քաղցկեղից կարելի է մեռնել, իսկ սրանց հետ ընդհանրապես հնարավոր չէ ապրել:

ՏՐՈՒՄԵՆ ԿԱՊՈՏԵ

enna
09.11.2013, 11:18
-Օ՜ սատանա,ես բարձրագույն դպրոցի վկայական անգամ չունեմ:
-...թղթի կտորը չէ,որ ստեղծում է մարդուն:Բանտը չէ,որ նրան ոչնչացնում է...

enna
09.11.2013, 11:20
Մի սիրեք սահմանը:
Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը` պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ:
Անսահմանության ըղձանքը անհոգություն չէ:
Անհոգությունը ծնունդ կառնե <<ես>>-ի փառամոլութենեն:
Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ:

Վահան Թոթովենց

Այբ
11.11.2013, 10:44
Երբեք մի խոսիր, եթե քո խոսքը, լռությունը չի փոխելու դեպի լավը:

(Չինական իմաստություն)

Արամ
12.11.2013, 01:27
Չինական աֆորիզմը ասում է, եթե բան չունես ասելու` ասա չինական աֆորիզմ:

Այբ
15.11.2013, 17:26
Մարդիկ կան կյանքում փնտրում են իրենց տեղը, մարդիկ էլ կան` աթոռը…

(Էդուարդ Ավագյան)

enna
21.11.2013, 22:01
Այժմ գիտեմ, այս աշխարհն ինչպես որ կա, անտանելի է: Հետևաբար լուսին եմ ուզում, կամ երջանկություն կամ անմահություն կամ ինչ-որ բան՝ նման խենթության բայց ոչ այս աշխարհից...

Ալբեր Կամյու «Կալիգուլա»

Sambitbaba
30.11.2013, 08:49
Դու սիրում ես ծաղիկներ և պոկում ես դրանք; դու սիրում ես կենդանիներին՝ և միս ես ուտում; դու ասում ես, որ սիրում ես ինձ, - ես վախենում եմ քեզանից...

Տոնինո Գուէռռա

Անվերնագիր
30.11.2013, 22:53
Դու սիրում ես ծաղիկներ և պոկում ես դրանք; դու սիրում ես կենդանիներին՝ և միս ես ուտում; դու ասում ես, որ սիրում ես ինձ, - ես վախենում եմ քեզանից...

Տոնինո Գուէռռա
Սրա Բոբ Մառլինոտը ավելի լավն ա

Այբ
06.12.2013, 17:55
Հայելին իմ լավագույն ընկերն է, որովհետև երբ լալիս եմ, նա չի ծիծաղում.....

(Չ. Չապլին)

Այբ
09.12.2013, 20:06
Մարդը կատարելության կհասնի միայն այն ժամանակ, երբ Աստծու պես կկարողանա իր ցանկությամբ ստեղծել ու ոչնչացնել. ոչնչացնել նա արդեն սովորել է, նշանակում է՝ ճանապարհի կեսն արդեն անցել է:

(Ալեքսանդր Դյումա)

Այբ
14.12.2013, 13:28
Ամեն ինչ կիրականանա, պետք է միայն այլևս չուզել:

(Ֆաինա Ռանևսկայա)

Այբ
15.12.2013, 13:48
Հույսի մեջ ապրող սերը մեռնում է հենց այդ հույսի հետ: Դա մի կրակ է, որի մեջ արդեն վառելիք չկա...

(Պիեռ Կոռնեյլ)

Պատահում է այնպես, որ հանկարծ կյանքը փոխում է իր արագությունը` ամեն ինչ սկսում է թռչե՜լ, թռչե՜լ և փոխվել ավելի արագ, քան կհասցնես նկատել…

(Վենիամին Կավերին)

enna
16.12.2013, 22:57
Այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն: Օնորե դը Բալզակ

erexa
19.12.2013, 21:01
Ստրուկը երազում է ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին:

Ցիցերոն

Փոքրիկ շրջմոլիկ
21.12.2013, 23:29
Չգիտեմ ում խոսքերն ա, ֆեյսբուքում պատահական տեսա, դուրս եկավ: համապատասխան բաժին էլ չգիտեի.

Ասում ա. «Ամենաթանկ նվերը, որ դու կարող ես տալ ինչ-որ մեկին`քո ժամանակն է. չէ որ դու նրան տալիս ես մի բան, որը էլ երբեք չես կարող ետ բերել:»:)

erexa
25.01.2014, 02:06
Բավական չէ լինել ամուսիններ, պետք է նաև ընկերներ ու սիրեկաններ դառնալ, որպեսզի հետո նրանց չփնտրեք շրջապատում:

Ճապոնական իմաստնություն

Այբ
01.02.2014, 10:05
Կգա օրը, ու մենք կփոխվենք տեղերով:

(Չարլզ Բուկովսկի)

Այբ
15.02.2014, 11:14
Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ: Ես հարուստ եմ ու երջանիկ: Ես գրեթե երջանիկ եմ: Միայն, ափսոս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

(Լեոնիդ Ենգիբարյան)

Այբ
10.07.2014, 14:11
Ես կարծում էի,որ ընկերներին կորցնում են կռիվներում, բայց նրանք ուղղակի ցնդում են ժամանակի մեջ...

(Բերնարդ Շոու)

erexa
15.07.2014, 22:17
Եթե երեխային պատժես վատ արարքի համար և պարգևատրես լավ արարքի համար, ապա նա կսկսի լավ բաներ անել հանուն շահի:

Իմանուիլ Կանտ

Մ Մ
16.07.2014, 13:32
Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել նրանց. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:

Գաբրիել Գարսիա Մարկես

Մ Մ
16.07.2014, 13:38
Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։

Գաբրիել Գարսիա Մարկես

Այբ
11.05.2015, 20:05
Մարդ կա ուժեղ է,մարդ կա ՝թույլ, մարդ էլ կա ոչ այս է,ոչ այն և ապրել չի կարողանում,այդպես է, թույլերը կարողանում են ապրել, թուլությունը ուժ է դառնում ապրելու համար, իսկ իմ տեսակի մարդը չի կարողանում ապրել:Բայց հասարակությունը պիտի ապրելու հնարավորություն տա նաև իմ տեսակին, չէ՞..հո չի գնդակահարելու:

(Գուրգեն Խանջյան)

Այբ
23.08.2015, 14:47
Ունակ չե՞ք գնահատել այն, ինչ ունեք, ուրեմն ստացեք այն, ինչ ունակ եք գնահատել:
Ջ. Բ. Շոու «Պիգմալիոն»

anslov
06.05.2017, 06:52
Կոնֆուցիոսն ասաց․

— Քանի դեռ ողջ է հայրդ, ենթարկվիր նրա կամքին։
Նրա մահվանից հետո կողմնորոշվիր այն գործերով, որ կատարել է նա։ Եվ եթե երկար ժամանակ չշեղվես հորդ ճանապարհից, կարելի է ասել, որ քեզ պահում ես արժանապատվորեն ու հարգանքով։

erexa
16.07.2017, 21:00
Կա սեր... և հետո կա կյանք, նրա թշնամին:

Ժան Անույ