PDA

Դիտել ողջ տարբերակը : Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...



Էջեր : 1 2 [3] 4

Արևածագ
23.02.2010, 23:04
Երբեք այնքան չեն ստում, ինչքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ:
Բիսմարկ

Արևածագ
25.02.2010, 09:20
Սիրահարվածը երջանիկ թյուրիմացության մեջ է, կարծելով, թե վերջանալու է հոգևոր մենակությունը:
Լառոշֆուկո

Rhayader
25.02.2010, 14:01
Ով 20 տարեկան հասակում հեղափոխական չի եղել, նա ջահելություն չի ունեցել: Ով 40 տարում չի դարձել պահպանողական, նա ուղեղ չունի:

Հեղափոխություններն անհրաժեշտ են հեղափոխականներից ազատվելու համար:
Մաքսիմ Գորկի

lili-4
03.03.2010, 16:48
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
***

Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։
***

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***

Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։


***

Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]
***

Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։

հեղինակ՝ Վահան Թոթովենց

Մենուա
03.03.2010, 17:51
Շատ բառերի մեջ շատ ունայնություն կա.........

Արևածագ
04.03.2010, 09:24
Չգիտեմ ո՞վ է ասել. Ինչքան վեհ մտահղացումներ մնում են չիրագործված միայն ԾՈՒԼՈՒԹՅԱՆ պատճառով...:think

Դեկադա
04.03.2010, 10:06
Կյանքի արշալույսն ու վերջալույսն առանց կնոջ կլինեին անճար, իսկ կեսօրը՝ անուրախ:
Բուաստ

Sophie
05.03.2010, 12:12
Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ։
Պլատոն

sharick
11.03.2010, 14:52
Կարող ես ` զգա ցավն ուրիշի
Ցավը սեփական դժվար չէ հիշել:
Կարող ես հիշիր`ճիշտը ուրիշի
Թե չէ քոնը ինչ, միշտ էլ կհիշես:

Մորիս Փոցխիշվիլի.

Վայ այն ծափերին , փառքին ամենայն,
Որ ձեռք է բերվում խեղկատակությամբ:

Շոթա Նիշնիանիձե.

sharick
11.03.2010, 15:02
Որտեղ առյուծի մորթին չի բավականացնում,այնտեղ աղվեսներինն են կցակարում....

Ուզում ես դուր գալ փոքր մարդկանց `եղիր ինքդ փոքր:

Արվեստում միայն հուզիչն է անդիմադրելի:
Նա ով կարող է հուզել ,կարող է ամեն ինչ:

Թագը հաչախ ծակում է դատարկ կատարը:

Վայ այն կոշիկին ,որ կարել է խոհարարը,
վայ այն խորտիկին ,որ եփել է կոշկակարը:

Արվեստագետի ամենամեծ հաղթանակն այն է , որ նա ստիպում է մտածել ու զգալ նրանց,ովքեր դրան ընդունակ են:

sharick
11.03.2010, 15:07
Երեք բան երբեք ետ չեն վերադառնում`
Արձակած նետը,ասված խոսքն ու անցած օրերը......

Sophie
11.03.2010, 19:58
Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ:
Մ. Գորկի

cold skin
27.03.2010, 16:09
Non plus ultra` ավելի առաջ՝ տեղ չկա՛…

Ուլուանա
22.04.2010, 21:33
Մարդիկ կան, որոնք կդարդոտվեին այն պատճառով, որ իրենց բաժին հասած կախարդական փայտիկն իրենց ուզած գույնի չէ։

Վիտալի Վլասենկո

Sophie
26.04.2010, 17:54
Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո:
Ֆրանկլին

Շինարար
29.04.2010, 18:29
Տգետ մարդուն յուրահատուկ գոռոզությամբ նա իր կարծիքը համարում էր աներկբայելի: (Կարտոյի մասին)

Ա. Զ. Մանֆրեդ, «Նապոլեոն Բոնապարտ»

A.r.p.i.
29.04.2010, 19:54
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը...

Ուինսթոն Չերչիլ

ՆանՍ
14.06.2010, 15:28
Տաքարյունությունը լավ նժույգ է, բայց վատ հեծյալ:


Եթե դու բարի ես, պարզ ու անկեղծ, նշանակում է, որ քեզ շատերն են խաբելու, բայց դու էլի շարունակիր մնալ պարզ, բարի, ու անկեղծ:

Tornado
15.06.2010, 08:09
Կյանքը կարճ է, բայց դրանում ժամանակ կգտնվի քաղաքավարության համար:

Ամեիկացիներ սիրած աֆորիզմը/Նոյի թվի տվյալներով/

Արևածագ
24.06.2010, 21:25
Աշխարհում ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Իսկ նա, ով իսկապես արժանի է , թույլ չի տա , որ դու լաց լինես:
Մարկես

Հարդ
24.06.2010, 21:43
Հանճարեղ մտքերը չեն մտածում, դրանք նվաճում են:

My World My Space
24.06.2010, 23:13
Կյանքը նվերներ չի տալիս, ուժ ունեցիր, նրանից խլի՛ր ուզածդ....

Tig
25.06.2010, 12:03
Եթե քեզ վրա մի քանի կաթիլ ջուր ցանեմ, ի՞նչ կլինի քո հետ...:esim
Իսկ եթե մի բաժակ շփե՞մ վրատ…:nono
Իսկ եթե մի դո՞ւյլ…:diablo
Իսկ եթե մի ցիստեռն…:sos
Իսկ եթե մի օվկիանոս..........................:bad տուուուուուուուուուու՜............

հ.գ. մի՞թե դժվարա հասկանալ, որ միասնականությունը ամենամեծ ուժնա…
հատուկ նրանց համար, ովքեր ասում են, որ անիմաստա բողոքի ակցիաներին մասնակցելը ու որ մեկա իրանց ուզածը անելու են…;)

Արևհատիկ
25.06.2010, 20:49
Չգիտեմ ճիշտ տեղ եմ գրում, թե չէ:think Մի պապիկ ա ասել:

Մայր ծնողները ասում են. «Աղջիկս ոսկի ա» :love
Կիսուրներն էլ ասում են. «Հարսս օձ ա» :}
Թե էդ ոսկիները ուր են գնում ու էդ օձերը որտեղից են գալիս, ոչ ոք չգիտի :))

terev
28.06.2010, 14:43
-Վայ նրան, ով կբազմապատկի ուրիշի հզորությունը, քանզի հզորության հասնում են խելամտությամբ կամ ուժով, և մոլորություն է կարծել, թե նա ով հզորացել է ոչ թե իր, այլ քո արժանիքների շնորհիվ կդառնա քո բարեկամը:/Նիկոլո Մաքիավելի/


Շնորհակալություն Tila Saryan-ին, շատ լավն էր:

Tila Saryan
28.06.2010, 15:33
Շնորհակալություն Tila Saryan-ին, շատ լավն էր:

Ուրախ եմ, որ հավանեցիր: :)

Արևածագ
28.06.2010, 17:41
Արդարություն փնտրելուց հետո մարդիկ սովորաբար նաև նոր աշխատանք են փնտրում:

Արևածագ
01.07.2010, 00:47
Պատմության անիվը պտտում են հիմարներն ու խաբեբաները: Նրանք աշխարհի տերերն էն:
Գալիֆաքս

Անամնիսիս
03.07.2010, 14:41
Րոպեները երկարատև են, իսկ տարիները արագահոս
Ամիել
Ծայարհեղ դժվար է պահել այն, ինչը դուր է գալիս շատերին
Պուբլիսիուս Սիրուս
Երկու մեծագույն բռնակալներ կան աշխարհում՝ պատահականությունները և ժամանակը
Հերդեր
Այն ինչը քեզ չի սպանում քեզ ավելի է ուժեղացնում:
Ֆրիդրիխ Նիցշե
Եթե ինքներս թերություն չունենայինք այդպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մոտ:
Լառոշֆուկո
Մեծ մարդու մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վեչաբերմունքով:
Կառլայլ
Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներց ՝ Վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից…
Օբրեհոն
Մարդուն հատուկ է չարաշահել ամեն ինչ, այդ թվում նաև իր արժանիքները…
Գյոթե
Ես կարող եմ խոստանալ անկեղծ լինել, բայց անկողմնակալ երբեք:
Գյոթե
Փորձել ամեն ինչ միանգամից անել նշանակում է ոչինչ չանել:
Լիրինբերգ
Պաշտպանիր ինձ ԱՍՏՎԱԾ իմ ընկերներից, թշնամիներից ես ինքս կպաշտպանվեմ::(
Լառոշ Ֆուկո

Ինչ կարծիքիեք կարմիրով նշվածի մասին՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞:);)

Nnn
06.07.2010, 23:23
Սիրո բոցը այնպես չի ջերմացնում, ինչպես ջերմացնում են փառքի առաջին ճառագայթները:
Իրովինգ
Լավն ա չէ;)

Ուրիշի համար անելով ՝ մենք միաժամանակ անպայման անում ենք և մեզ համար…
Թրայն
Մարդը առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու:
Բյոռնե
Արդարությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ է, ինչքան հացը:
Բյոռնե
Դեպի մարդու սիրտը տանող ամենաաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին,ինչը նա ամենից շատ է գնահատում:
Ռուզվելտ
Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքանով ինքը որոշել է լինել երջանիկ:
Լինկոլն

Արևածագ
04.08.2010, 15:06
Սիրո կամ բարեկամության մեջ զսպվածությունը հիմար քմահաճություն կլիներ, և բացի այդ՝ եսամոլության ակտ, որը ամեն մի զգացմունք կսպաներ սկզբում մեր, իսկ ապա նաև սիրած մարդու մեջ:
Թ. Ֆուլլեր

Moonwalker
04.08.2010, 16:06
* Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում նրանից: (Բեռնարդ Շոու)
* Չի կարելի նահանջել, շեղվել կամ լքել իր տեղը շարքում: Թե՛ պատերազմում, թե՛ դատարանում և թե՛ ամենուր պետք է կատարել այն, ինչ հրամայում է Պետությունը և Հայրենիքը, կամ թե ջանալ վերահամոզել նրան և բացատրել, թե ինչ է արդարությունը: Իսկ բռնանալ մոր կամ հոր վրա, առավել ևս՝ հայրենիքի վրա, անազնիվ է: (Սոկրատես)
* Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը:
* Նա, ով փնտրում է միլլիոններ, շատ ուշ է դրանք գտնում, բայց միևնույն ժամանակ, ովքեր որ չեն փնտրում, երբեք էլ չեն գտնում․․․
* Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին: (Բալզակ)

CactuSoul
04.08.2010, 17:34
Ինքնավստահությունը գալիս է ոչ թե նրանից, որ միշտ ճիշտ ես, այլ նրանից, որ չես վախենում սխալ լինել:
:)

Ժունդիայի
04.08.2010, 17:40
Ես ագռավին հավանեցի, ագռավն ինձ չհավանեց: :o

sharick
05.08.2010, 13:37
Ինչպես կաշին մարմնից `այնպես ել անհնազանդությունը հոգուց անհնար է պոկել:
...........................................
Փառքն ու կյանքի փայլը չպետք է մարդուն կուրացնեն`ոչ մի բարիք նրան չի տրված ընդմիշտ:
...................
Զորքի մեջ քանակը ոչինչ չի նշանակում` եթե զորականները զուրկ են խոհեմությունից:
..........................
Լավ է արժանավոր մարդ լինել աղքատ շորերով, քան թէ անպատիվ ապրել` հարուստ զգեստներով:

Moonwalker
05.08.2010, 14:41
* Մարդը չի ստեղծվում, որ պարտվի: Մարդուն հնարավոր է սպանել, բայց հաղթել նրան անհնար է: (Է. Հեմինգուեյ)
* Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը։ (Մ. Գորկի)
* Մարդ երբեք չի նկատում, թե ինչ է արվել, նա միայն կարող է տեսնել, թե ինչ է մնում անելու։ (Մ. Կյուրի)
* Ճշմարտությունը չունի սահմանված ժամ: Նրա ժամանակը գալիս է հենց այն ժամին, երբ ինքը թվում է անժամանակ: (Ա. Շվարցեր)
* Երբեք մի մտածեք, թե դուք ամեն ինչ գիտեք: Եվ ինչքան էլ ձեզ բարձր գնահատեն, միշտ քաջություն ունեցեք ձեզ ասելու՝ ես տգետ եմ: (Ի. Պավլով)

Շինարար
06.08.2010, 00:35
Բորխեսը «Հազար ու մի գիշերի» մասին

Դա այնքան անընդգրկելի մի գիրք է, որ անհրաժեշտ չէ այն կարդացած լինել, քանի որ այն մեր հիշողության նախնական մասն է և այս գիշերվա մի մասը նույնպես:

Inana
06.08.2010, 11:05
Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր

Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ

Արհամարհանքը պետք է մեր բոլոր զգացմունքներից ամենալռակյացը լինի: Ռիվարոլ

Լավ բնավորությունները, ինչպես լավ ստեղծագործությունները, այնքան սաստիկ չեն զարմացնում սկզբում, որքան վերջում: Շամֆոր

Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են հիմարություններ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը: Լարոշֆուկո

Moonwalker
06.08.2010, 13:46
* Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի: (Շ. Ազնավուր)
* Կան մեռելներ, որոնց դարձյալ հարկավոր է սպանել: (Րաֆֆի)
* Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի: (Օ. Բալզակ)
* Ես երբեք չասեցի իմ նման եղիր, ես ասացի՝ քո նման եղիր, և տարբերություն առաջացրու: (Մ. Մենսոն)
* Շատ լուսավոր չպետք է լինել, կդարձնեն լուսամփոփ: (Ա. Շիրակացի)

naflex
08.08.2010, 23:22
Ճշմարիտ է ասված. “Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում”:

---------- Ավելացվել է՝ 00:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:20 ----------

Այսօրվա քո որոշումը կլինի քո վաղվա ճակատագիրը:

Արթուր Սիմոնյան

Հովհաննես
11.08.2010, 22:38
Լավ է, երբ գրպանում զնգզնգում է, բայց ավելի լավ է, երբ խշխշում է

ars83
11.08.2010, 23:25
Միգուցե ճիշտ բաժնում չեմ տեղադրում այս մեջբերումները…


Գիտնականը ամենից առաջ մարդ է: Ուստի բարոյականությունը և բարոյական արժեքներն ամենակարևորն են՝ թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքում, թե՛ գիտական գործունեությունում:


Գիտությունը հաստատում է ճշմարտությունը, ավելի ճիշտ՝ ձգտում է նրա ավելի ամբողջական, ճշգրիտ և համապիտանի ճանաչողությանը: Այդ իմաստով այն միասնական է: Գիտության կիրառումը, սակայն, միարժեք չէ:


:think

Ինձ թվում է, գիտնականները՝ գիտության միջազգայնության և հարաբերական անկախության պատճառով, պետք է կարող լինեն ունենալ համամարդկային, համաշխարհային տեսակետ՝ «սեփական» պետության, «սեփական» ազգի, «սեփական» հանրային համակարգի և նրա գաղափարախոսության՝ լինի դա սոցիալիզմ, թե կապիտալիզմ, եսասիրական հետաքրքրություններից բարձր:

- Անդրեյ Սախարով

naflex
13.08.2010, 00:28
Կրակը չի կարող այրել կրակոտ մարդկանց:
Արթուր Սիմոնյան

naflex
13.08.2010, 00:55
Ամենալավ մտածելակերպը նոր մտածելակերպն է:

Երբեք մի քայլիր գեղեցիկ խոսքեր ասողի hետևից, այլ միշտ քայլիր գեղեցիկ գործեր անողի hետևից:

Ինչպես ջուրը ջրի կարիք չունի, այնպես էլ սիրողը սիրո կարիք չունի:

Արթուր Սիմոնյան

Անտիգոնե
17.08.2010, 14:48
1. Որտեղ փողը խոսք ունի, այնտեղ խոսքն անզոր է
2. Եղիր ճշմարտախոս, բայց մի ասա տափակ ստույգություններր
3. Արվեստը կաթիլ կաթիլ աղբյուր է` եթե չվարարի չի էլ պակասի
4. Ծնկաչոք կյանքը մահից էլ վատ է
5. Լիքը հասկը գլուխը խոնարհ կպահի
6. Որքան էլ մութ լինի գիշերը, չար ու ահավոր, միևնույն է կա արշալույս, ոսկի առավոտ
7. Կրթությունը պետք է սկսվի թևավոր խոսքերից ու ավարտվի սեփական մտքերով
8. Երբ ինձ քննադատում են ես կարող եմ պաշտպանվել, բայց գովեստի դեմ անզոր եմ
9. Իմաստուն մարդը հաղթում է այնպես, որ կողքինն անգամ չի էլ նկատում...

Moonwalker
26.08.2010, 17:45
* Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա:
* Եթե երիտասարդությունը գիտենար..., եթե ծերությունը կարենար... :think
* Հավատ որ լինի, աստվածներ կճարվեն:
* Ով դադարում է բարեկամ լինելուց, ուրեմն երբեք ել չի եղել:
* Թե տունը մեծ ունի, մեծին պաշտիր, թե մեծ չունի, մեծ քար դիր, նրան մեծի տեղ պաշտիր: :D:think

Եգանյան Նունե
26.08.2010, 18:20
Ճշմարտությունը խղճի հաղթանակ է մարդու մեջ:
Մ. Պրիշվին
Նրա մտածողության ու մշտական աշխատանքից դատելով` կարծում եմ, որ նա ձգտում էր անցնել մարդկային ուժի ու արվեստի սահմանագիծը:
Հեմֆրի Նյուտոնի քարտուղար
Թող մահկանացուները հրճվեն, որ գոյություն է ունեցել այսպիսի զարդ:
(Գրություն Նյուտոնի մահարձանին Նյուտոնի քարտուղար)
Հայկական լեռնաշխարհում խաղում է արևմտյան քամին` արևելյան բույրով:
Լեոնարդո դա Վինչի
Ինչքան էլ հազվադեպ է հանդիպում ճշմարտությունը, նրա առաջարկը միշտ գերազանցում է պահանջարկին:
Հենրի Շոու

Եգանյան Նունե
27.08.2010, 20:43
Խելքով չամրապնդած բարեկամությունը հեշտությամբ քանդում է նույնիսկ հիմարությունը:
Շեքսպիր
Ուսուցման ժամանակ օրինակներն ավելի կարևոր են, քան կանոնները:
Նյուտոն
Առավել կարևոր է 1 առարկան դիտել 10-ը տարբեր կողմերից, քան 10-ը առարկաները` միակողմանի:
Դիստերվեգ
Միտքը կատարելագործելու համար պետք է ավելի շատ մտածել, քան սովորել:
Դեկարտ
Հասկանալ, թե ինչն է արդարացի, զգալ, թե որն է գեղեցիկը, ցանկանալ, ինչ որ լաբն է` ահա կյանքի նպատակը:
Պլատեն

Mark Pauler
27.08.2010, 20:54
Մի փորձեք վիճաբանել, հիմարի հետ, հակառակ դեպքում դուք կիջնեք նրա մակարդակին, որտեղ նա կճզմի ձեզ իր մեծ փորձով:

Eliza1
27.08.2010, 21:57
Լեզուն մարդուն տրված է նրա համար, որ թաքցնի իր մտքերը:

Աստված առաջ մարդու խելքն է առնում,հետո հոգին:

Գանգրահեր
28.08.2010, 19:24
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել: Ֆոյերբախ
Չի սիրել նա, ով միանգամից չի սիրահարվել: Շեքսպիր

---------- Ավելացվել է՝ 00:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:22 ----------

Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց մեջ պղինձն էլ ոսկի կերևա: Սերվանտես

Գանգրահեր
28.08.2010, 23:07
Արարք ցանես,սովորություն կհնձես,սովորություն ցանես,բնավորություն կհնձես,բնավորություն ցանես,բախտ կհնձես:

Ապե Ջան
09.09.2010, 10:54
«Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն:» - Վովենարգ

«Սամսոնն ունեցել է ուժեղ մարմին, սակայն թույլ գլուխ, այլապես նա գլուխը չէր խոնարհի անառակուհու ծնկներին:» - Ֆրանկլին

«Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը:» - Սնոու

«ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին:» - Վալերի

«Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի:» - Պասկալ Բլեզ

«Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը:» - Բեկոն

«Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է:» - Լյուդվիգ Ֆոյերբախ

«Ցանկությունը մտքի հայրն է:» - Շեքսպիր

«Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:» - Լառոշֆուկո

«Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց:» - Ռեյնալ

Ժունդիայի
09.09.2010, 19:12
Ի՞նչ են ծնողները մտածում, երբ չենք պատասխանում բջջայինի զանգին: 50%-ը, որ մեռել ենք, 49%-ը, որ մեռնելու վրա ենք և 1%-ը, որ բջջայինի մարտկոցի լիցքը վերջացել է:

Գանգրահեր
10.09.2010, 18:08
Ուրախության մեջ կան վշտի սաղմեր:
-Ինձ պետք է լայնարձակություն,ազատություն,փոթորիկներ,ամեն ինչ,միայն ոչ ընտանեկան երջանկության միապաղաղ հանգիստ,-արտասովոր մարդիկ արտասովոր ձգտումներ ունեն:

Գանգրահեր
10.09.2010, 19:59
Նրա մասին ա այս միտքը , որ երիտասարդները մահանում են , բայց ծերերը պարտավոր են մահանալ նրա համար ` որ նոր մարդիկ աշխարհ գան նրանց փոխարեն...

Շատ ճիշտ միտք է,դա բնության օրենքն է,և մարդիկ բացառություն չեն կազմում::hands

Եգանյան Նունե
16.09.2010, 16:46
Գեղեցկությունը բնության մեծագույն գաղտնիքներից մեկն է, որի ազդեցությունը մենք տեսնում և զգում ենք, իսկ նրա էության մասին հստակ պտկերացումներ տալ շատերն են փորձել, բայց անհաջող... Յոհան Վինկելման
Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է... Երվանդ Քոչար
Մարդկային շփումն ամենամեծ շքեղությունն է... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Sonatina
16.09.2010, 21:47
Երկու բան է կամենում տղամարդը`վտանգ և խաղ,դրա համար էլ կամենում է կնոջը`որպես ամենավտանգավոր խաղալիքի...

Անտիգոնե
21.09.2010, 08:17
Պուբլիլիոս Սիրոս

Կամ լռիր, կամ էլ քո խոսքը թող լռությունից լավ լինի:
Գովաբանվող անմտությունն անտանելի է դառնում:
Լավ վարվելու համար պետք է իմանալ, թե ինչ բան է լավը:
Ոչ ոք և երբեք ազնվությունը չի կորցնում, բացի նրանից, ով այն չի ունեցել:
Բարին հնարավոր է ճնշել, բայց բնավ երբեք` ոչնչացնել:
Այն ուղտը, որ ձգտում է եղջյուրներ ձեռք բերել, կորցնում է ականջները:
Մենք հաճախ ճշմարտությունը չենք ասում, որպեսզի ինքներս չլսենք այն:
Ամեն բառ այն իմաստն ունի, ինչ ընկալում ես:
Օ, ինչ դժբախտ է նա, ով տառապանքի մեջ ձայնի իրավունք չունի:

Լեռնցի
25.09.2010, 11:16
Հայերի առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները` ճնշման: Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը, Հայաստանը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, ուր զետեղված է դրախտը, և ուր Աստված ստեղծել է մարդուն իր պատկերի մնան:

Ջ.ԲԱՅՐՈՆ

Լեռնցի
26.09.2010, 11:26
Նամուսը գեադա-գիւդաների կերակուր չէ:

Շիրվանզադէ

Գանգրահեր
26.09.2010, 12:44
Խղճի խայթը կյանքի թույնն է:
Կյանքում ամեն ինչ մտածված է նախօրոք:
Անկայունությու՜ն ,անունդ կին է:
Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում:Բալզակ

Գանգրահեր
26.09.2010, 13:06
Արտաքին խաղաղությունը նման է ժայթքելու պատրաստ հրաբխի խաղաղության:
Մարդը ենթադրում է,Աստված կարգադրում:
Միմյանց համար ապրելու մեծագույն երջանկությունից հետո բարձրագույն երջանկությունը միասին մեռնելն է:

Գանգրահեր
28.09.2010, 17:05
Ահա այն բոլորը,ինչ մնում է սիրային կապից.կնոջ մեջ՝ատելություն,տղամարդու մեջ ՝արհամարհանք:Ուրեմն ինչի՞ համար է այս ամենը:Դյումա-Որդի
Ոչ մի բան այնպես չի հնազանդեցնում,չի մեղմացնում տղամարդու սիրտը,ինչպես այն բանի գիտակցումը,որ նրան սիրում են:Սենկևիչ

Quyr Qery
29.09.2010, 21:22
Աշխարհում 2 անսահման բան կա- առաջինը` մարդկային հիմարությունը իսկ երկրորդը` տիեզերքը.....Երկրորդի պահով այնքան էլ վստահ չեմ...Էնշտեյն
Մարդուն դատում են ըստ իր նպատակների և ոչ թե ըստ արարքների...Դարվին

Անտիգոնե
29.09.2010, 22:07
Պուբլիլիոս Սիրոս
1. Փոքր մարդը չի կարող ոչ բարձունքից ընկնել, ոչ էլ վնասվածք ստանալ:
2. Հորդ ջրերը կարելի է կտրեկ-անցնել ակունքների մոտ:
3. Անհրաժեշտությունը օգտագործում է ցանկացած միջոց:
4. Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրիր ուրիշինը:
5. Բարեկամ ձևացնողը ամենամեծ թշնամին է:
6. Ավելի ներելի է ապրելու հնարավորություն չունենալը, քան ապրել չիմանալը:

Quyr Qery
04.10.2010, 15:29
Իսկական կինը լսում է,, բայց չի հավատում... համբուրում է,, բայց չի սիրում....Եվ հեռանում է, քանի դեռ նրան չեն լքել......-Մ. Մոնռո....
Կինը ունի 2 զենք` 1.արցունքները և 2.թարթչաներկը..... բայց 2ը միասին օգտագործելն անթույլատրելի է....-Մ. Մոնռո.....

Ապե Ջան
05.10.2010, 00:04
Պուբլիլիոս Սիրոս
1. Փոքր մարդը չի կարող ոչ բարձունքից ընկնել, ոչ էլ վնասվածք ստանալ:
2. Հորդ ջրերը կարելի է կտրեկ-անցնել ակունքների մոտ:
3. Անհրաժեշտությունը օգտագործում է ցանկացած միջոց:
4. Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրիր ուրիշինը:
5. Բարեկամ ձևացնողը ամենամեծ թշնամին է:
6. Ավելի ներելի է ապրելու հնարավորություն չունենալը, քան ապրել չիմանալը:

1. Փոքր մարդը չի կարող ոչ բարձունքից ընկնել, ոչ էլ վնասվածք ստանալ:

այս մտքի իմաստը կմեկնաբանե՞ք

այսինքն փոքր մարդը չ՞ի կարող բարձունքի հասնել, ու որ հետո վնասվածք ստանալ այդ բարձունքի պատճառով: ;)

Գանգրահեր
12.10.2010, 13:17
Եթե մի անգամ ափսոսում ես,որ չես ասել,ապա հազար անգամ ափսոսում ես,որ չես լռել:

Անտիգոնե
12.10.2010, 18:28
1. Փոքր մարդը չի կարող ոչ բարձունքից ընկնել, ոչ էլ վնասվածք ստանալ:

այս մտքի իմաստը կմեկնաբանե՞ք

այսինքն փոքր մարդը չ՞ի կարող բարձունքի հասնել, ու որ հետո վնասվածք ստանալ այդ բարձունքի պատճառով: ;)

Իմ ընկալմամբ այս պարագայում խոսքը փոքրոգության մասին է: Եթե Մարդու պլանները և ընդհանրապես ձգտումները փոքր ու չափազանց սահմանափակ են, բնականաբար այդ մարդը բարձունքից ընկնելու ու վնասվածք ստանալու հնարավորություն չի ունենա, այն հասարակ պատճառով, որ ինքն այնտեղ երբեք էլ չի հայտնվի::)

Արևածագ
13.10.2010, 15:04
Կյանքը ցույց է տալիս, որ սողալով էլ ահագին բարձունքներ կարելի է նվաճել:
Ով քիչ դառնություն է տեսել, նա բարձր է լալիս:

Ռուսական ասացվածքներ

Անտիգոնե
13.10.2010, 18:52
Կյանքը ցույց է տալիս, որ սողալով էլ ահագին բարձունքներ կարելի է նվաճել:
Ով քիչ դառնություն է տեսել, նա բարձր է լալիս:

Ռուսական ասացվածքներ


Սա էլ շատ լավն է.
Ծնկաչոք կյանքը մահից էլ վատ է:

Հգ- Ում է պետք այդ բարձունքը, եթե հոգին դատարկ է ու ձեռքբերումը կեղծ...;)

Անտիգոնե
13.10.2010, 19:46
1. Վեհանձն մարդուն պարտք լինելը ստրկությունից էլ վատ է:
2. Սիրիր հորդ, եթե նա արդարամիտ է, հանդուրժիր, եթե այդպիսին չէ:
3. Բարի համբավը խավարում էլ փայլում է:
4. Վատին խնայողը լավին է վնասում:
5. Իմաստուն մարդու համար արհամարանքը մահացու հարվածից էլ ուժեղ է:

Գանգրահեր
20.10.2010, 22:54
Առանց կնոջ կյանքը չի շարունակվի:

Moonwalker
30.10.2010, 13:55
* Այն պահին, երբ տղամարդը հմտություն է ձեռք բերում կնոջը բաց գրքի նման կարդալու, արդեն չափազանց ծեր է գրադարան պահելու համար:
* Ասացեք ինչ-որ մեկին, թե տիեզերքում 300 միլիոն աստղ կա, կհավատա: Ասացեք, որ նստարանը նոր է ներկված, կուզենա շոշափել, որ վստահ լինի:


Առանց կնոջ կյանքը չի շարունակվի:

Առանց տղամարդու կինը կյանքը չէր շարունակի: :beee

Լեռնցի
09.11.2010, 09:09
Ինքնախաբէութի՜ւն… դա մի հասարակ բառ է, բայց դրա մէջ թաքնուած են մարդու բոլոր թշուառութիւնները։

ՐԱՖՖԻ

erexa
11.11.2010, 02:26
Կյանքը դժբախտ ճանապարհ է դեպի մահ:

ՆանՍ
11.11.2010, 10:10
Բոլոր մարդիկ երջանիկ են, բայց դժբախտ են յուրովի:

Շինարար
11.11.2010, 11:04
Մոդերատորական հորդոր-պահանջ. այս թեմայում աֆորիզմներ գրելիս նշեք հեղինակի անունը, սեփական ստեղծագործության իմաստուն մտքերի համար մենք ունենք «Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը» (http://www.akumb.am/showthread.php/3717-%D5%84%D5%A5%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A1%D6%86%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%87-%D5%A9%D6%87%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A5%D6%80%D5%A8) թեման:

ՆանՍ
16.11.2010, 10:11
«Կյանքն ինձ համար հալվող մոմ չէ:
Դա կախարդական ջահի նման ինչ-որ բան է,
որ մի ակնթարթ ընկել է իմ ձեռքը,
և ես ուզում եմ նրան ստիպել բոցկլտալ
հնարավորին չափ ավելի պայծառ՝
նախքան գալիք սերունդներին հանձնելը»:

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

«Մեզանից յուրաքանչյուրն իր գործերի զավակն է»:

Օ.ԲԱԼԶԱԿ

~Anna~
16.11.2010, 10:20
~ԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ,ԲԱՅՑ և ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ԳԹԱԼ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻՆ... Ալ. Մակեդոնացի
~Մեր թերությունների մասին կարող ենք անկեղծորեն խոսել միայն նրանց հետ, ովքեր ընդունում են մեր արժանիքները:
~Մենք բնական ենք լոկ նրանց հետ, ում սիրում ենք......Անդրե  Մորուա

Shah
17.11.2010, 19:37
dominus et deus noster sic fieri jubet... ինտեռնետում գտա հետաքրքիր մեկնաբանումներ էդ թևավոր արտահայտությանը, իսկ իմ փոքր բառարանում(словарь латинских слов) մի փոքր ուրիշ ձև ա գրած... բառացի` "այդպես է ցանկացել մեր Տերն ու տիրակալը..."
Ուրեմն, գտա տվյալ արտահայտության աղբյուրը` մի անգամ հռոմեական իմպերատոր Դոմիցիանը ինքն իրեն հռչակելով աստված, իր խոսքը սկսում է այդ արտահայտությամբ, որից հետո իրեն թե գրավոր թե բանավոր խոսքի մեջ ոչ ոք չի համարձակվում այլ կերպ դիմել:

Շարունակությունը արդեն գիտեյի` հռոմեական բանախոսները իրենց տիրակալների խոսքից առաջ միշտ ասում էին "dominus et deus noster sic fieri jubet..."


(իմ սովորած առաջին լատիներեն թևավոր խոսքը:) )

Kna
24.11.2010, 10:07
Սկզբում նրանք արհամարհում են քեզ, հետո ծաղրում են քեզ, հետո պայքարում են քո դեմ, և ապա դու հաղթում ես: - Մահաթմա Գհանդի

Աստված Տիեզերքի հետ դոմինո չի խաղում: Էյնշտեյն

Սովորելը մարդուն կրթված չի դարձնում: Կան նրանք ովքեր ունեն իմացություն և նրանք ովքեր ունեն հասկացողություն: Առաջինի համար անհրաժեշտ է հիշողություն, երկրորդի համար՝ փիլիսոփայություն: Ա. Դյումա

Նա ով լեռ է շարժում սկսում է քարերը տեղափոխելուց:

Հարցն այն չէ թե ով է ինձ թույլատրելու, այլ այն թե ով է ինձ կանգնեցնելու: Այն Ռենդ

Geson
25.11.2010, 14:52
Մարդ կա ասես թռչյունի ձագ լինի,
Մեծանա՝ կթռչի կգնա,
Մարդ էլ կա ասես ծառի ճյուղ լինի,
Մայր բնին միշտ կպած կմնա…

Եղիշե Հակոբյան

lampone
25.11.2010, 17:48
"Ով խղճմտանք ունի, նա հեշտությամբ կարող է աղքատանալ"
Շեքսպիր " Ռիչարդ III "
"Այս օրվան օրը պարկեշտ մարդ լինել`նշանակում է տասը հազարից մեկը լինել..."
Շեքսպիր " Համլետ"

hemush
25.11.2010, 22:39
Երեկվա օրն արդեն պատմություն է, Իսկ վաղվա օրը՝ հանելուկ:
Կյանքը ուրախմ չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր:

Նաիրուհի
25.11.2010, 23:04
Կախաղանը մի կշեռք է, որի մի ծայրից կախված է մի մարդ, մյուսից՝ ամբողջ աշխարհը։ Պանծալի է լինել այդ մարդը... :)
Հյուգո

Gayl
25.11.2010, 23:43
Կախաղանը մի կշեռք է, որի մի ծայրից կախված է մի մարդ, մյուսից՝ ամբողջ աշխարհը։ Պանծալի է լինել այդ մարդը... :)
Հյուգո
Հետաքրքիր մտածելակերպ է, բայց անձամբ իմ համար այս նախադասությունը տխմարության գագաթնակետն է:

Նաիրուհի
25.11.2010, 23:46
Հետաքրքիր մտածելակերպ է, բայց անձամբ իմ համար այս նախադասությունը տխմարության գագաթնակետն է:

Էս արտահայտությունը մեջս տպավորվել է երևի 13-14 տարեկանից, իսկ էդ տարիքում բնականաբար աշխարհին հակադրվելու, տարբերվելու համար նույնիսկ կախաղանի համաձայն կլինես, դրա համար էլ լավ եմ հիշում ;)

Meme
06.12.2010, 22:08
Քամին հանգցնում է մոմը,բայց բորբոքում է խարույկը: Լարոշֆուկս
Սիրտը չունի կնճիռներ, նրա վրա միայն սպիներ են լինում: Սպիների վրա նա է ծիծաղում,ով վերք չի տեսել:
Առանց առաքինության գեղեցկությունը նույնն է,ինչ ծաղիկն առանց բուրմունքի:

Sophie
09.12.2010, 13:50
Քամին հանգցնում է մոմը,բայց բորբոքում է խարույկը: Լարոշֆուկս
Սիրտը չունի կնճիռներ, նրա վրա միայն սպիներ են լինում: Սպիների վրա նա է ծիծաղում,ով վերք չի տեսել:
Առանց առաքինության գեղեցկությունը նույնն է,ինչ ծաղիկն առանց բուրմունքի:
Իսկ ո՞վ է հեղինակը:oy

ԳագոՋան
09.12.2010, 14:56
ՈՒղեղն այն օրգանն է,որի միջոցով մարդ երեվակայում է թե մտածում է

ԳագոՋան
09.12.2010, 14:59
սկզբում մենք աղքատ էինք ,իսկ հետո մեզ կողոպտեցին

~Anna~
11.12.2010, 04:15
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա, մտնում ես ներս` դատարկ է:
ԱՈւԵՐԲԱԽ

~Anna~
11.12.2010, 04:18
Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն:
Պարույր Սևակ

Անտիգոնե
11.12.2010, 23:01
Սովորիր կարծելով թե հավերժ պիտի ապրես և ապրիր կարծելով թե վաղն արդեն կենդանի չես լինի:

Ժիլ լի Մյուիզի

Անտիգոնե
18.12.2010, 11:29
Անհրաժեշտությունը հաղթանակից բացի ոչինչ չի ճանաչում:
Քոնը չէ այն ինչ քոնն է դարձրել ճակատագիրը:
Երբեք չի կարելի հաղթել վտանգն առանց վտանգի:
Մեծագույն լպիրշություն է դատապարտել այն, ինչը չգիտես:

Quyr Qery
19.12.2010, 21:43
Աշխարհում չկա գեթ մի բարձունք ,, որին համառությամբ հասնել չլինի......
Այս կրանքում կարևոր չէ, թե ինչպես ես ընկնում.....կարևոր է, թե ինչպես ես բարձրանում......
Պատրաստ ես հանուն ինձ ամեն ինչի??,, դե թափիր աղբը, սիրելիս.....
Ես սիրում եմ և սիրված եմ,, ցավոք նրանք տարբեր մարդիք են......

ՆանՍ
20.12.2010, 10:52
Երբ կինը լռում է, դու նրան մի ընդհատիր:hands

(անհայտ հեղինակ)

~Anna~
20.12.2010, 12:57
Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ
(գերմանցի գիտնական, երգիծաբան և փիլիսոփա)
~Նա շատ իմաստություններ կուլ տվեց,բայց այդ բոլորը կարծես մի այլ կոկորդ էին մտել:
~Եթե խելոք մարդուն կարելի է այնպես խփել ,որ խելքը կորցնի, ապա չեմ հասկանում, ինչու անխելքին չի կարելի այնպես խփել,որ խելքի գա:
~Այն մարդիկ, ովքեր միշտ ժամանակ չեն ունենում, սովորաբար ոչինչ չեն անում:
~Ամեն միտք,եթե արու է կգտնի իր էգը: Բայց երևի գաղափարները նրա գլխում կամ միայն արու էին,կամ միայն էգ,որովհետև նա երբեք նոր միտք չծնեց: :)

lampone
25.12.2010, 16:37
"Ասում են` իմաստությունը փողոցներում է գոռում, բայց ոչ ոք չի նայում նրա երեսին"
(Շեքսպիր "Հենրի 4-րդ")
"Ժամանակը կհայտնագործի`
Ինչ որ թաքցնում է խորամանկությունն
Իր ծալքերի տակ"
(Շեքսպիր "Արքա Լիր")

Freeman
25.12.2010, 17:09
Dura lex,sed lex
Օրենքը կոշտ է,բայց օրենք է(Durus, a, um բառը բառացիորեն նշանակում է կոշտ,բայց տվյալ դեպքում հաստատ չգիտեմ ինչ է թարգմանվում)
Primum non nocere
Ամենից առաջ. մի վնասիր(Հիպոկրատ)

Գեդեոն
08.01.2011, 01:50
Հիվանդ է նա, ով չի ուզում ապրել:

~Anna~
16.01.2011, 09:06
Հայրերի ու Հայաստանի մասին...

Հայերի առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները` ճնշման: Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը, Հայաստանը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, ուր զետեղված է դրախտը, և ուր Աստված ստեղծել է մարդուն իր պատկերի մնան:
Ջ.ԲԱՅՐՈՆ

Դուք ուշագրավ մի ժողովուրդ եք, որ կարողացել եք մնալ այսքան կենսունակ ու հավատարիմ ձեր ավանդույթներին, երբ ամբողջ պատմությունն ու հանգամանքները ձեր դեմ են եղել:Ինձ թվում է, որ եթե ես հայ լինեի, խորապես հպարտ կլինեի ինչպես պատմական Հայաստանով, այնպես էլ այսօրվա Հայաստանով:
Ջ.ՕԼԴՐԻՋ

Եթե ինձ հարցնեին, թե Երկիր մոլորակի վրա ամենից շատ որտեղ կարելի է հանդիպել հրաշքների, ես, նախ և առաջ, Հայաստանի անունը կտայի: Ակամա ապշում ես` աշխարհի այս փոքրիկ անկյունում տեսնելով այնպիսի մարդկանց, որոնք կարող էին լինել ամբողջ աշխարհի հպարտությունն ու զարդը:
Ռ.ՔԵՆԹ

Անտիգոնե
09.02.2011, 00:27
Դժբախտություն է, երբ հարկադրված ես լռել այն մասին, ինչի մասին ծարավ ես խոսելու:
Ավելորդ վեճերում ճշմարտությունը կորչում է:
Միայն իր համար ապրողը իրավացիորեն մեռած է ուրիշների համար:

lili-4
13.02.2011, 17:34
Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ:Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը,ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:

Մարկ Տվեն

lili-4
13.02.2011, 17:37
Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մոմ վառիր՝ շուրջդ լուսավորելու համար:

Վ. Շեքսպիր
Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ:

Վ. Շեքսպիր

Անտիգոնե
16.02.2011, 21:52
Խակը միշտ էլ տտիպ համ ունի:
Վատթարից ավելի լավ լինել, դեռևս չի նշանակում լավ լինել:
Իր անգետ լինելն իմացողը չի կարող իմաստուն չդառնալ:
Հաղթանակը մրցակցություն չի սիրում:
Հաղթանակի հետ ստացած վերքը չի ցավում:
Չկա ավելի մեծ շահույթ քան պահպանել այն, ինչ ունես:
Իմաստունը իշխում է իր ցանկությունների վրա, իսկ հիմարը` դառնում դրանց գերին:

Ֆոտոն
21.02.2011, 11:14
Վատ լուրն այն է, որ ժամանակը թռչում է: Լավ լուրն այն է, որ դուք եք օդաչուն: :P

Նաիրուհի
21.02.2011, 15:08
եթե բոլորն այս սկզբունքին հետևեին, ինչքա՜ն վատ բաներից կխուսափեինք...

Եթե դու ինչ-որ վատ բան ես խոստացել ակամա, այն մի´ կատարիր։
Պերիանդրոս

anahit96
21.02.2011, 17:41
Ապրել նշանակում է մտածել:
Վոլտեր

Win Wolf
22.02.2011, 21:33
Ծխելը թույլ է տալիս մտածել,որ մենք ինչ-որ բան անում ենք, երբ իրականում ոչինչ չենք անում:

A.r.p.i.
22.02.2011, 22:30
Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի: Նրան լրջորեն վերաբերելը ծիծաղելի է , անլուրջ վերաբերվելը` վտանգավոր: Ռյունոսկե Ակուտագավա

Meme
22.02.2011, 23:03
Եթե ցանկանում եք,որ կյանքը ժպտա ձեզ,սկզբում նվիրեք նրան ձեր լավ տրամադրությունը;)…
Մոր սիրտը մի անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի: ԳԲալզակ
Օրը թանկ է նրա համար,ով կարողանւմ է ապրել:
Կա մի գեղեցիկ էակ,որին մենք միշտ պարտք ենք՝ դա մայրն է::love
Ամեներջանիկ մարդը նա է,ով կարողանում է երջանկացնել: Դյումա

Win Wolf
25.02.2011, 22:46
Լինելով սրիկա մի երևակայիր,թե դա օրիգինալ է:

Քեզ վրա կարգիր հարյուր ուզուցիչ` նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:

<<Վաղը>> բառը հորինված է անվճռական մարդկանց և երեխաների համար:

Աշխարհը վաղուց անվանում են մրրկածուփ օվկիանոս, բայց երջանիկ է նա, ով լողում է կողմնացույցով:

Իբրև կանոն, մարդու մասին կարելի է դատել ըստ այն բանի, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Նա ով ամեն ինչ թողնում է պատահականության կամքին, իր կյանքը վեր է ածում մեծ վիճակախաղի:

Մեծ դժբախտությունները երկարատև չեն լինում, իսկ փոքրերը ուշադրության արժանի չեն:

Կրևորն այն չէ, թե քեզ ինչ են համարում, այլ` թե ով ես դու իրականում:

Սերը նայում է հեռադիտակով, նախանձը` մանրադիտակով:

Անտիգոնե
02.03.2011, 19:44
Բարության խթանիչը շնորհապարտ հոգին է:
Երբ կինը բացահայտորեն վատն է, նա հենց դրանով էլ լավն է:
Չկա այնպիսի լավ ճակատագիր, որից ինչ-որ չափով չդժգոհես:


Պուբլիլիոս Սիրոս

Win Wolf
05.03.2011, 21:16
Կյանքը այն օրերը չեն,որ անցել են, այլ նրանք,որ հիշվում են:

Ոմն մեկը գերեզման է իջել 100 տարեկանում, բայց մահացել էր հազիվ ծնված:

Ով չի կարողանում օգտվել երջանկությունից, երբ այն գալիս է, չպետք է գանգատվի, երբ այն անցնում է:

Աշխարհում հիմարներն ավելի շատ են, քան խաբեբաները, այլապես խաբեբաների համար ապրելու բան չէր լինի:

Մեծ հնարավորթւյուններ ունենում են բոլորը, բայց շատերը նույնիսկ չգիտեն, որ հանդիպել են դրանց:

Ով ինքն է խոսում իր արժանիքների մասին, նա ծիծաղելի է, իսկ նա ով չի գիտակցում դրանք`հիմար է:

Կարևորն այն չէ, թե քեզ ինչ են համարում, այլ`թե ով ես դու իրականում:

Նաիրուհի
08.03.2011, 00:52
«Ամբոխը ագահաբար կարդում է խոստովանություններ, հիշատակարաններ և այլն, որովհետև ստորաբար ուրախանում է վեհի ստորացմամբ, հզորի թուլությամբ։ Ամեն մի նողկալի բան հայտնաբերելիս նա հիացած է. «Նա փոքր է, ինչպես մենք, նողկալի է, ինչպես մենք»։ Ստու´մ եք, սրիկանե´ր։ Նա փոքր է և նողկալի է ոչ այնպես, ինչպես դուք։ Նա մի ուրիշ տեսակ է»։

Պուշկին

Quyr Qery
12.03.2011, 15:27
Կինը տրվում է աստծուն միայան այն ժամանակ ,,,,երբ սատատան այլևս չի ցանկանում նրա հետ գործ ունենալ....

Երեխան ամենաշատը ծնողի սիրո կարիքը ունի այն ժամանակ,,, երբ բոլորովին արժանի չէ դրան...

Տգեղ դեմքը և տձև ֆիգուրան շատ կանանց օգնել են ընկնել դրախտ....

Ես ըստ իրենց գործերի դատում եմ միայն այն մարդկանց ում հանդեպ հակակրանք ունեմ....

Միակ բանը,,,, որ ինձ դուր է գալիս հարուստ մարդկանց մեջ ,,,դա իրենց փողն է...

Եթե երեխան նյարդային է,,,առաջինը պետք է բուժել նրա ծնողներին.....

Եկեղեցին ավելի շուտ մեղավորների հիվանդանոց է,, քան սրբերի թանգարան...

Եթե տղամարդը իրեն փնովում է կնոջ ներկայությամբ....մի հավատացեք,,, նա ուղակի իրեն գովազդում է....

Դեռ չի գտնվել մի տղամարդ,, որ ցանկանար ամեն ինչ իմանալ իր սիրելի կնոջ մասին...

Печально быть козлом опущения,, среди ослов.....

Անտիգոնե
22.03.2011, 21:03
Եթե հաղթանակը վնասաբեր է, ավելի լավ է պարտվել:
Եթե ճակատագիրդ չեմ կիսում` քո ամենափոքր բարեկամն եմ:
Չի կարող ազնիվ լինել այն, ինչ ազատության մեջ չէ:

KT'
01.04.2011, 13:31
Չեմ հավատում, որ պատերազմում միայն ղեկավար գործիչներն են մեղավոր, միայն կապիտալիստներն ու կառավարությունները: Օչ, ըստ երևույթին, փոքր մարդիկ էլ են մեղավոր, այլապես ամբողջ ժողովրուդը չէր մասնակցի պատերազմին: Ըստ երևույթին, մարդկանց մեջ նստած է ոչնչացնելու, սպանելու, վայրագություն անելու կիրքը, և մինչև որ ամբողջ մարդկությունը լրիվ չփոխվի, պատերազմները դեռ կշարունակվեն:
Աննա Ֆրանկ


KT'

..նաև ոչնչանալու բնազդը..

KT'
01.04.2011, 13:34
Բոլոր մարդիկ սիրո կարիք ունեն, հատկապես նրանք, ովքեր դրան արժանի չեն..

KT'
01.04.2011, 13:56
Աստվա՛ծ, ինձ համբերություն տուր՝ ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, ուժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ, իմաստություն՝ տարբերելու առաջինը երկրորդից:
Ռեյնոլդ Նիբուր

..այս բառերից հետո.. ամեն բան միջակ է թվում

KT'
02.04.2011, 11:25
Մարդը կոտորակի նման է. համարիչն այն է, ինչ նա կա, իսկ հայտարարը՝ այն, ինչ նա մտածում է իր մասին։ Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը։
Ժան-Ժակ Ռուսո

մի՞թե Պյութագորասը չէր

KT'
02.04.2011, 12:12
Գազաններն իրենց ձագերին չեն սպանում, իսկ մարդիկ սպանում են. հենց դրանով էլ տարբերվում ենք գազաններից..

Վ. Շեքսպիր «Ռիչարդ Երրորդ»

KT'
02.04.2011, 12:34
<<Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին, ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես՝ դատարկ է>>։
Շեքսպիր



• Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Լիխտենբերգ

Kna
02.04.2011, 16:18
Անհրաժեշտ պատերազմը արդար պատերազմ է, և երբ հույս կա միայն զենքի մեջ, այդ զենքը սուրբ է: - Նիկոլո Մաքիավելի

Անտիգոնե
02.04.2011, 20:10
Գոյություն ունի բավականաչափ լույս նրանց համար ովքեր ուզում են տեսնել , իսկ նրանց համար ովքեր չեն ուզում տեսնել` բավականաչափ խավար:

Շինարար
02.04.2011, 20:28
Աստվա՛ծ, ինձ համբերություն տուր՝ ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, ուժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ, իմաստություն՝ տարբերելու առաջինը երկրորդից:
Ռեյնոլդ Նիբուր


Ծանոթ արտահայտություն ա:8:))


Գազաններն իրենց ձագերին չեն սպանում, իսկ մարդիկ սպանում են. հենց դրանով էլ տարբերվում ենք գազաններից..

Վ. Շեքսպիր «Ռիչարդ Երրորդ»
Շեքսպիրը, մեղմ ասած, սխալվել է:)

just a dream
03.04.2011, 00:06
«Ոտքե՛ր, դուք ինձ ինչի՞ համար եք պետք, եթե արդեն թևեր ունեմ»

շնորհակալ եմ օգնության համար :)

Inna
09.04.2011, 11:44
Սերը բնության իմաստուն հայտնագործությունն է: Նա ով սիրում է, հեշտությամբ է անում այն, ինչ պետք է անի:

Վ. Շվեբել

Չես նկատի, երբ և ինչպես է շփումն իմաստուն մարդկանց հետ քեզ օգուտ տվել, սակայն այդ շփումից ստացած օգուտն ինքնին կնկատես:

Ֆեդոն

Մարդու իսկական թշնամին սեփական տգիտության մասին անտեղյակությունն է:

Իդրիս Շահ

Անտիգոնե
09.04.2011, 20:30
Դարձյալ Արցախյան բարբառով:)

1. Աստծու փառքը մեծ ա, կտրած փոսը խոր:
2. Ծառեն կյեճն ան չորը կյարունքը մահլամ կանե:
3. Մին ծու իփելավ մին ճոտ ըս խեխտում:
4. Պեցուր սարեն ծյուն կըկյա:
5. Միշտ ծիք տվող եզանն ըն թխում:

Quyr Qery
10.04.2011, 21:38
Ես կյանքից պահանջում եմ այն,, ինչ պահանջել չի կարելի և մեղք է.........-ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ.....

~Anna~
17.04.2011, 01:29
Ինչպե՞ս մենք կարող ենք պահանջել ինչ-որ մեկից պահպանել մեր գաղտնիքը, եթե նույնիսկ մենք չենք կարողանում :)

Անտիգոնե
28.04.2011, 22:32
Խիզախությունը մեծացնում է անվեհերությունը, իսկ տատանումը սաստկացնում է երկյուղը:

Ուժերը կարող են փորձարկվել միայն նրանց գործադրման ճանապարհով:

Հմուտ խաղացողն ավելի մեծ խաբեբա է:

Լեռնցի
01.05.2011, 13:39
Ես ոչ մէկ ժողովրդի յանդէպ ատելութիւն չունեմ, բայց վայ այն ազգին, որ կը համարձակուի վատութիւն անել հայ ժողովրդին, նա լինի թուրք, ռուս կամ այլ ազգի, ես զէնք պիտի վերցնեմ նրա դէմ:

Դրո

davtyanhasmik
01.05.2011, 13:52
Ով ստորացնում է շրջապատի մարդկանց, նա ինքը երբեք մեծ չի լինի
Աղքատությունը լավ է նրանով, որ թալանվելու վախից մարդ ազատվում է...

Meme
01.05.2011, 15:05
Ով գիտի,որ ինքը գիտի, նրանից պետք է սովորել...
Ով գիտի,որ ինքը չգիտի, նրան պետք է օգնել....
Ով չգիտի,որ ինքը չգիտի նրանից պետք է զգուշանալ....


Արաբական ասածվածք,որ փակցված էր հայտնի Հանրապետական հիվանդանոցի ԿՏ-ի բածնի պատի վրա,դասախոսիս սենյակում:esim...բայց մեջս զատո տպավորվելա;)

Moonwalker
19.05.2011, 13:21
Շախմատային գրքերս էի քրքրում մի քանի հավես բաներ աչքովս ընկան՝


Կինը երբեք չի կարողանա տղամարդու հետ հավասար շախմատ խաղալ, որովհետև նա չի կարող հինգ ժամ անընդմեջ անձայն նստել խաղատախտակի առաջ::pardon

Պաուլ Կերես (1930-60թթ.-ի աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը)

Խե՜ղճ մարդիկ: Կյանքում դուք ինչքան նման եք այն շախմատիստին, ով «կարող էր և հաղթել...»:

Սավելի Տարտակովեր (20-ր դարասկզբի աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը)

Ողջ կյանքն անցկացնել մի կնոջ հետ, նույնն է թե խաղալ վերջնախաղը տարադաշտ փղերով:

Վիկտոր Կորչնոյ (խաղացող ամենածեր գրոսմայստերն աշխարհում, միակն ով մասնակցել է շախմատային գահի համար բոլոր մրցամարտերին 1954-90թթ.-ի միջև ու չի նվաճել այն)

Իմացի՛ր, որ դու մոլեռանդ ես, եթե վերցնում ես շախմատի գիրքը զուգարան գնալու համար և մոռանում ես գնալ այնտեղ::))

Բիլլ Ուոլ (ամերիկացի շախմատային լրագրող)

Չկան լավ կամ վատ խաղացողներ: Կան միայն լավ կամ վատ քայլեր:

Ադոլֆ Անդերսեն (բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստներից մեկը)

Չկան լավ կամ վատ քայլեր: Կան միայն լավ կամ վատ սիգարներ:

Էմանուիլ Լասկեր (շախմատի աշխարհի 2-րդ չեմպիոն)

Շախմատը նման է գեղեցիկ կնոջ, ում մոտ մենք միշտ վերադառնում ենք, անկախ նրանից քանի անգամ է նա մեզ մերժել::love

անհայտ հեղինակ

Ստրատեգիան որոշում է, թե ինչպես կնոջը տեղավորես հետևի նստատեղին, իսկ տակտիկան՝ թե ինչ անես հետո::oy

անհայտ հեղինակ

Անտիգոնե
10.07.2011, 18:33
Մայրենի լեզուն մենք զգում ենք, ապրում, իսկ օտարը՝ սովորում, հասկանում, հիշում...

Ավետիք Իսահակյան

Milli
31.07.2011, 08:30
Հազար օրվա ճամփան սկսվում է մեկ քայլից…
Լաո Ցզի
Դժվարը հաղթահարվում է հեշտը հաղթահարելով, կարևորը սկսվում է անկարևորից, քանզի աշխարհում դժվարը գոյանում է հեշտից, իսկ մեծը՝ փոքրից…
Լաո Ցզի

Չի կարելի ամուսնանալ այն աղջկա հետ ,որին չի ծիծաղեցնում քեզ ծիծաղելի թվացող անեկդոտը... ;)

Անտիգոնե
22.08.2011, 12:22
Խենթերը ուղիներ են հարթում, որոնցով անմիջապես գնում են խելացիները:

Հենվել կարելի է միայն նրա վրա ինչը դիմադրություն է ցույց տալիս:

Հեշտ ուղիները տանում են դեպի փակուղի:

lampone
22.08.2011, 18:46
Չքավոր ազգերն ագահ են լինում, իսկ ունևոր ազգերը`հպարտ. իսկ հպարտությունն ու քաղցը միմյանց հետ երբեք հաշտ չեն լինում: Ջ. Սվիֆտ
Արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում, այլապես նրանք հաճախորդներ չեին ունենա: Չ. Դիքենս
Չկա ավելի մեծ ցավ, քան թշվառության մեջ մտաբերել երջանիկ օրերը: Ջ. Բայրոն

Milli
24.08.2011, 18:38
Կատարիր հանճարեղ գործ`չխոստանալով հանճարեղություն:

Մի դատիր անձիդ բարձրության մասին,քո ստվերով`մայրամուտի ժամանակ:

Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ ինչ-որ բան: Պյութագորաս


ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի

Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն: Ա. Ն. Ռադիշչև

Ամենադեմոկրատական ուսմունքներից առաջինն այն է, որ բոլոր մարդիկ հետաքրքիր են: Հ. Չեստերտոն

Ոչխարների հոտի մեջ ոչ մի լավ բան չկա, եթե նույնիսկ այն վազում է քո ետևից: Ֆ. Նիցշե


Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան: Մ. Գորկի

Arpine
26.08.2011, 14:32
«Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության հատկանիշ է, ոչ թե խելքի»:
Դոստաևսկի

«Վատատեսությունը տրամադրություն է, լավատեսությունը՝ կամք»:
Չինական ասացվածք

Arpine
28.08.2011, 13:39
«Այն, ինչ ստեղծում են տաղանդները, ստեղծում են անգիտակցաբար, և ոչ մի երևելի ստեղծագործություն չի կարող լինել կատարյալ՝ սովորական մտածողությամբ»:

Յ. Վ. Գյոթե

lampone
28.08.2011, 17:00
Սիրեկանը կնոջը սովորեցնում է այն, ինչ ամուսինը նրանից թաքցրել է: Բալզակ
Շատ կանանց է հաջողվում նվաճել տղամարդու սիրտը, սակայն քչերն են կարողանում կառավարել այն:
Կարոտել նրան, ում սիրում ես, շատ ավելի հեշտ է, քան ապրել նրա հետ, ում ատում ես: Ժ. Լաբյուեր
Մեծագույն արարքը ուրիշին քեզնից վեր դասելն է: Վ. Բլեյք

anahit96
28.08.2011, 18:43
Ունեցիր փոքր խելք,բայց քոնը: Մ. Գորկի

Arpine
30.08.2011, 17:42
«Բավական շատ՝ այն ամենի համար, որ արել եմ, շատ քիչ՝ այն ամենի համար, որ կարող էի անել»:

Վ. Ա. Մոցարտ

Անտիգոնե
01.09.2011, 08:13
Եթե եսապաշտական բարորությունը կյանքի միակ նպատակն է, կյանքն արագ աննպատակ է դառնում:

Գեղեցիկը տեսնողը մասնակից է նրա արարմանը:

Գեղեցիկն աստվածային է, իսկ վեհը` մարդկային:

Անտիգոնե
01.09.2011, 08:23
Կրթությունը պիտի սկսել թևավոր խոսքերով և ավարտել սեփական մտքերով:


Չեմ հիշում որտեղ եմ կարդացել (ակումբում էլ հնարավոր է), չգիտեմ ում խոսքն է, բայց համամիտ եմ այս մտքի հետ:

Renata
01.09.2011, 21:18
1.Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ: Վ. Հումբոլդա
2.Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն: Ու. Չենինգ
3. Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: Ժ. Լաբրյուեր

Milli
03.09.2011, 19:06
1. Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:

2. Գուցե աշխարհում ամենից շատ տխմարություններ լսում է նկարը թանգարանում:think

3. Աստված մեզ հեռու պահի գիտունի համբավ ունեցող հիմարից:

Arpine
03.09.2011, 19:20
Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ամբողջ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ամբողջ աշխարհը լացի:

Հնդիկ Բրահման

Ameli
03.09.2011, 22:21
Մի քիչ դառնացնեմ էս իմաստում մտքերի թեման /բայց տեսնես ճիշտ տեղ եմ գրառում անում :think/:

Մարդ որ էշ չլիներ, էշի գինը 1000 կլիներ: Ժողովրդական խոսք ա :pardon

Renata
04.09.2011, 21:56
1.Մայրերի ափի մեջ պիտ փնտրել ազգերի ճակատագիրը:Գ.Նժդեհ
2.Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին
3.Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս
4.Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա: Հյուգո

Անտիգոնե
08.09.2011, 20:23
Երբ մենք երջանիկ ենք, միշտ բարի ենք: Բայց երբ բարի ենք, միշտ չէ որ երջանիկ ենք:
Օ. Ուալդ

Կինը երջանկության հրավիրատոմս է:
Շ. Բոդլեր

Անտիգոնե
08.09.2011, 20:41
Նազանքը գեղեցկություն է շարժման մեջ:

Մեծ արվստագետները ծառայում են մեծ նպատակների:

Sagittarius
08.09.2011, 21:56
Մեկ մարդուց մտքեր գողանալը կոչվում է գրագողություն: Շատերից գողանալը կովում է հետազոտություն: :)

Կանայք ցունամիի պես են: Երբ նրանք գալիս են, կատաղի են և «խոնավ»: Երբ հեռանում են, իրենց հետ տանում են մեքենադ և տունդ:

Renata
08.09.2011, 22:00
1.Չկա ոչ մեկն ավելի մոտ քեզ, քան դու ինքդ ես: Բայց եթե դու չես ճանաչում ինքդ քեզ, ինչպես կարող ես ճանաչել ուրիշին:
2.Անտաղանդությունն ավելի հեշտ են ներում, քան տաղանդը:
3.Յուրաքանչյուրը լսում է միայն այն, ինչ ինքը հասկանում է: /Գյոթե/
4.Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: /Էրիխ Մարիա Ռեմարկ/
5.Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: /Էրիխ Մարիա Ռեմարկ/
6.Մի վազիր երջանկության հետից. այն միշտ գտնվում է քո ներսում: /Պյութագորես/

Ameli
09.09.2011, 22:15
Կանայք ցունամիի պես են: Երբ նրանք գալիս են, կատաղի են և «խոնավ»: Երբ հեռանում են, իրենց հետ տանում են մեքենադ և տունդ:

Հպվելով սիրածդ կնոջ ձեռքերին՝ դու դրանք միշտ կզգաս քո գրպաններում :))

Renata
09.09.2011, 23:29
Աֆորիզմներ բժիշկի մասին
1.Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:
2.Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն և առյուծի սիրտ:
3.Հետազոտելով հիվանդին` հիշի'ր, որ այդ ընթացքում հիվանդն էլ հետազոտում է քեզ:
4.Մարդն իրավունք չունի լինելու վատ բժիշկ, չէ՞ որ բժշկին է վստահվում ամենաթանկը` կյանքն ու առողջությունը:
5.Հիվանդի հանդեպ բժշկի վերաբերմունքում արգելվում է. հակակրանքը, դյուրագրգռությունը, անհամբերությունը, մոռացկոտությունը:
6.Մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:

Կարնո Սոսե
09.09.2011, 23:34
Մենք սիրում ենք կյանքը ոչ այն պատճառով , որ սովոր ենք ապրել , այլ որովհետև սովոր ենք սիրել :
Ֆրիդրիխ Նիցշե

Magic-Mushroom
10.09.2011, 16:44
1)Ես թքած ունեմ,թե դուք ինչ եք մտածում իմ մասին,ես ձեր մասին երբեք չեմ մտածում՝ Կոկո Շանել
2)Ոչ բոլոր մարդիկ են վաճառվում,սակայն բոլոր մարդիկ ունեն թույլ տեղ որիզ կարելի կառչել՝ Ֆրիդրիխ Նիցշե
3)Պետք չէ ներել նրանց՝ովքեր չեն կարողանում ներել՝ Ֆրիդրիխ Նիցշե
4)Դուք կարող եք ասել ես երազող եմ,բայց ես մենակ չեմ՝ Ջոն Լեննոն
5)Եթե ցանկանում ես լինել ազատ՝եղիր,քանի որ կան միլիոն բաներ,որ կարող ես լինել դու՝ Քեյթ Սթիվենս

Arpine
10.09.2011, 23:22
«Առողջությունը ոսկուց թանկ է»: Վ. Շեքսպիր
«Առողջ աղքատը ավելի երջանիկ է, քան հիվանդ քահանան»: Շոպենհաուեր

Ժունդիայի
11.09.2011, 17:13
Ինչ Բեն Լադեն, ինչ բան: Աշխարհում ամենաշատ փնտրվողը դա հավատարիմ տղամարդն է:

Milli
14.09.2011, 12:50
Ինչքա՜ն վեհ գաղափարներ կան, որ դարբնի փուքսի նման են. դրանցով սնվելով՝ մարդիկ սոսկ վերածվում են օդապարիկների:
Ֆ. Նիցշե

Arpine
06.10.2011, 00:07
«Գրքերը իմաստության տարածման և արմատավորման գործիք են»:

«Մի՛ հետամտիր գովեստին, բայց ողջ ուժով ձգտիր գովելի գործել»:

«Ոչ մի շինծու բան, չի կարող տևական լինել»:

«Կարդալ և չհասկանալ նույնն է, թե ընդհանրապես չկարդալ»:

Յ. Կոմենսկի

«Ով ոչինչ չի հասկանում քիմիայից բացի, նա քիմիա էլ չի հասկանում»:

Լիխտեմբերգ

հովարս
06.10.2011, 16:02
Մարդիկ կան,որ երջանիկ են իրենց թերություններով,
ոմանք էլ դժբախտ իրենց արժանիքներով հանդերձ: (?)

հովարս
06.10.2011, 21:49
Գտիր քո լույսը, որ չմնաս ուրիշի ստվերի տակ. (?)

Renata
06.10.2011, 23:27
1.Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող, այլ՝ զգացմունքային էակների հետ, ովքեր լի են նախապաշարումներով և գործում են՝ ելնելով իրենց գոռոզամտությունից և փառասիրությունից: Դեյլ Քարնեգի
2.Բանավեճում հաղթելու անվրեպ տարբերակը` ընդհանրապես բանավեճի մեջ չմտնելն է:Դեյլ Քարնեգի

Arpine
22.10.2011, 11:28
«Եթե ուզում ես կարդալ մի գիրք, որը դեռ գրված չէ, ուրեմն դու պետք է այն գրես»:

Թոնի Մորիսն
«Ես Աստծուն չեմ հավատում, բայց ես աթեիստ չեմ»:
«Կյանքը մի պատմություն է, իսկ Աստված դրա հեղինակը: Կյանքը աբսուրդ է, ես այդպես եմ կարծում»:

Ա Քամյու
«Ես չեմ տխրում, որ դու ինձ ստել ես, ես տխուր եմ, որ այլևս չեմ կարող հավատալ քեզ»:

Ֆ Նիցշե

naflex
27.10.2011, 09:46
Կյանքը ձանձրալի է առանց բարոյական նպատակի, չարժե ապրել միայն ուտելու համար, դա գիտի նաև աշխատողը, հետևաբար, կյանքի համար հարկավոր է բարոյական զբաղմունք:
Դոստոևսկի Ֆ.Մ.

naflex
27.10.2011, 09:49
Էգոիզմ չի նշանակում ապրել այնպես, ինչպես ցանկանում ես: Դա պահանջ է ուրիշների նկատմամբ ապրելու այնպես, ինչպես դու ես ցանկանում: (անանուն)

naflex
27.10.2011, 10:09
Բարիք կորցնես` քիչ բան կկորցնես, պատիվդ կորցնես` շատ բան կկորցնես, տղամարդկությունդ (խիզախությունդ) կորցնես` ամեն բան կկորցնես:
Գյոթե

pulcar
30.10.2011, 21:33
Ամբողջ սրտով ծիծաղելու ընդունակությունը գեղեցիկ հոգու հատկանիշ է:
Կոքտո

Սիրտը կնճիռներ չունի, նրա վրա միայն սպիներ են լինում:
Կոլետ

naflex
01.11.2011, 13:01
Կյանքում ավելի դրական արդյունքի հասնելու համար փոխարինիր "Եթե միայն"-ը "Հաջորդ անգամ" արտահայտության հետ: (անանուն)

pulcar
01.11.2011, 22:05
Եթե անբանը ձեզ չի ջղայնացնում, նշանակում է, դուք ինքներդ ինչ որ բանով նրան նման եք:;)
Հոու
............................................................................................................................................ ................................................
Անգործությունը ինչպես ժանգ. նա քայքայում է մարդուն ավելի շուտ, քան հոգնածությունն աշխատանքից:
Ֆրանկլին
............................................................................................................................................ ..............................................................
Տոկա, քանի զնդան ես, հարվածիր, երբ մուրճ կդառնաս:;)
Ռոլան

pulcar
03.11.2011, 14:28
Անզուսպ լեզուն չարիքներից վատթարագույնն է::angry
ԵՎրիպիդես

Թող լեզուն երբեք առաջ չընկնի մտքերից::nono
Քիլոն

Ավելի հաճախ օգտվիր ականջներից, քան լեզվից::P
Սենեկա Կրտսեր

Ամենանողկալին նողկանքի մեջ լեզուն է փշոտ:;)
Շիլլեր

Ameli
03.11.2011, 14:35
«Ամենաահավորը անորոշության ավարտի անորոշությունն է»: Անհայտ մտածող

pulcar
05.11.2011, 20:50
Նյութական վնասը մոռացվում է շատ ավելի արագ, քան վիրավորրանքը:
Չեստերֆիլդ.

Այն ամենը, ինչ անարդարացի է, վիրավորում է մեզ, եթե անմիջապես օգուտ մեզ չի բերում:
Վովենարգ.

Նուրբ ծաղրը փուշ է, որի մեջ ծաղկի բուրմունքից ինչ որ բան է մնացել:
Ուդետո.

pulcar
06.11.2011, 21:32
Աղքատները ստիպված են լինում ապավինել արդարությանը, հարուստները բավարարվում են անարդարությամբ:;)
Բրեխտ.

Arpine
17.11.2011, 00:56
«Նա, ով գիտի բոլոր պատասխանները, դեռևս չի տվել բոլոր հարցերը»:
Կոնֆուցիուս
«Խելացի մարդը պետք է ոչ միայն կարողանա սիրել իր թշնամիներին, այլև ատել իր ընկերներին»:
Ֆ Նիցշե
«գիտելիքը խոսում է, իսկ իմաստությունը՝ լսում»
Ջ Հենդրիքս

Arpine
24.11.2011, 01:11
Իր ծառը ծարավ թողել, ուրիշինն է ջրում:

Մեծ քար վերցնողը զարկելու նպատակ չունի:

Երեսանց հայելի, տակեվանց ածելի:

Համբերե, որ համ բերե:

Չառավ իր գեղի գեշը, առավ օտարի էշը:

Գիժը գնաց հարսնքատուն, ասաց` ըստեղ լավ ա, քանց մեր տուն:
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ


Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:

Ամեն ինչ հեռվից լավ է երևում:

Այնպես է լինում, որ իմաստությունն էլ է հիմարանում:

Առանց թրջվելու ձուկ չես բռնի:

Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ:

Գառնուկը մոր կուրծքը ծծելիս ծնկի է իջնում:
Արևելյան առած-ասացվածքներ

Լավ աղջիկը երկու վատ տղա արժե:

Ճաղատի մոտ սանր չի գտնվի:

Մի հոտած տանձը հարյուր լավին կփչացնի:

anahit96
24.11.2011, 20:52
Մեր սիրած մարդիկ ավելի մեծ իշխանություն ունեն մեզ վրա,քան մենք ինքներս:

pulcar
24.11.2011, 22:03
Դժոխքում էլ կան սեփական վանքեր:
Բեռնանոս

Աստված մեզ պահպանի սրբերից:
Բեռնանոս

Ameli
25.11.2011, 21:57
Ցավոք, որոշ աղջիկներ ամուսնանալով հրաժարվում են մի քանի տղամարդկանց ուշադրությունից և արժանանում մեկի անուշադրությանը:

Arpine
30.11.2011, 01:51
«Երջանկությունն այն, երբ, ինչ դու մտածում, ասում և անում ես ներդաշնակության մեջ են»:
Մ Գանդի

«Դու երբեք երջանիկ չես լինի եթե շարունակես փնտրել, թե ինչ է երջանկությունը: Դու երբեք չես ապրի, եթե շարունակես մտածել, թե որն է կյանքի իմաստը»:
Ա Քամյու

«Երջանկությունը կախված է մեզնից»:
Արիստոտել

«Երջանկության կանոնները.
Անել ինչ-որ բան,
Սիրել ինչ-որ մեկին,
Ինչ-որ բանի հույս ունենալ»:
Է Կանտ

Ameli
02.12.2011, 00:44
Որքան քիչ ենք սիրում կանանց, այնքան ավելի հեշտ ենք ձեռք բերում նրանց համակրանքը: Պուշկին

Խանդը՝ դավաճանության մեջ կասկածելու դավաճանություն է: Կրոտով

pulcar
03.12.2011, 23:43
Բլեյք
Այն, ինչ հիմա ապացուցված է, առաջ գոյություն է ունեցել միայն երեւակայության մեջ:
............................................................................................................................................ ..................................................................
Քամյու
Ամենից շատ մարդուն կենդանուց տարբերում է երեւակայությունը:
............................................................................................................................................ ...................................................................
Քելի
Երեւակայությունը կարող է եւ սպանել եւ ապաքինել:
............................................................................................................................................ ....................................................................

sharick
06.12.2011, 13:07
1.Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող, այլ՝ զգացմունքային էակների հետ, ովքեր լի են նախապաշարումներով և գործում են՝ ելնելով իրենց գոռոզամտությունից և փառասիրությունից: Դեյլ Քարնեգի
2.Բանավեճում հաղթելու անվրեպ տարբերակը` ընդհանրապես բանավեճի մեջ չմտնելն է:Դեյլ Քարնեգի


Շատ հարազատ <<կանոններ>> են . Մի քնիսն էլ ես ավելացնեմ

Մարդկանց պետք է սովորեցնել այնպես , ասես նրանց չեք սովորեցնում : Եվ անծանոթ բաները պետք է մատուցել մոռացվածների նման:

Դեպի մարդու սիրտ տանող ամենաստույգ ուղին , նրա հետ զրույցն է այն բանի մասին , ինչը նա ամենից շատն է գնահատում :

Խրախուսեք մարդկանց ամենափոքր հաջողությունները և նկատեք նրանց յուաքանչյուր նվաճում :Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում: կարծում եմ այս մեկը կարելի է ոսկե կանոն համարել
Դեյլ Քարնեգի

pulcar
10.12.2011, 17:17
Մենք սովորել ենք դատել ուրիշների մասին ըստ մեզ, եւ, եթե սիրով ներում ենք նրանց մեր թերությունները,

Խստորեն դատապարտում ենք նրանց այն բանի համար, որ նրանք զերծ են մեր արժանիքներից:

Նուշություն
12.12.2011, 14:37
Ամոթ է խոստովանել, բայց ախր բոլոր կենդանի արարածներից միայն մարդը չգիտի, թե ինչն է իրեն օգտակար.....Պլինիոս Ավագ

հովարս
18.12.2011, 19:51
ՔԱՀԱՆԱՆ ԵՒ ԱՒԱԶԱԿԸ

Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։

Ավազակը աղաչում էր ու ասում.

— Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։

— Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան,— հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:

Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

Sambitbaba
18.12.2011, 20:57
Մեկը ծեծում է դուռը:
- Ո՞ւմ ես փնտրում, - հարցնում է Բայազիդը:
- Բայազիդին, - լսվում է դռան հետևից:
- Ես էլ, արդեն երեք տասնյակ տարի է՝ փնտրում եմ նրան, և դեռ չեմ գտել, - պատասխանում է Բայազիդը:

Arpine
21.12.2011, 23:39
«Ազատությունը այն չէ, որ ինչ ուզում անում ես,
Այլ այն, որ ինչ չես ուզում, չես անում»::)

հ.գ. Հեղինակին եթե ինչ-որ մեկը գիտի՝ ասեք.

Sambitbaba
22.12.2011, 00:11
«Ազատությունը այն չէ, որ ինչ ուզում անում ես,
Այլ այն, որ ինչ չես ուզում, չես անում»::)

հ.գ. Հեղինակին եթե ինչ-որ մեկը գիտի՝ ասեք.

Հեղինակն է. Ժան-Ժակ ՌՈՒՍՍՈ

Մելտա
22.12.2011, 00:19
Ավելի դյուրին է սիրել նրանց, ովքեր մեզ ատում են,քան նրանց,ովքեր մեզ սիրում են ավելին,քան մենք ուզում ենք…
կներեք հեղինակին չգիտեմ:( բայց լրիվ համաձայն եմ այս խոսքերի հետ:(

Arpine
22.12.2011, 00:40
«Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են թուլացնել ձեր հավատը սեփական ուժերի հանդեպ: Այդ գիծը բնորոշ է փոքր մարդկանց: Հանճարեղ մարդիկ, հակառակը, ոգեշնչում են ձեզ, որ դուք նույնպես կարող եք ռառնալ հանճարեղ»:
Մարկ Տվեն

«Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը»:
Թոմաս Ուոթսոն

«Մենք երբեք այնքան անպաշտպան չենք տառապանքի դիմաց, որքան այն ժամանակ, երբ մենք սիրում ենք»:
Զ Ֆրեյդ

Sambitbaba
22.12.2011, 01:08
Ավելի դյուրին է սիրել նրանց, ովքեր մեզ ատում են,քան նրանց,ովքեր մեզ սիրում են ավելին,քան մենք ուզում ենք…


Հեղինակն է. Ֆրանսուա ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

anahit96
24.12.2011, 14:12
Երիտասարդության տեսանկյունից կյանքը անվերջանալի ապագան է, իսկ ծերության տեսանկյունից ` շատ կարճ անցյալը…

pulcar
27.12.2011, 23:23
Մահվան ահը վատթար է բուն մահից:
.........................................................Պուբլիլիոս Սիրոս

Պետք է վախենալ ոչ թե մահից, այմ փուչ կյանքից:
........................................................................Բրեխտ

Մահից կարելի է վախենալ, կամ չվախենալ, այն անխուսափելի կգա:
........................................................................Գյոթե

pulcar
02.01.2012, 00:07
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
..............................................................................................................Գյոթե

Ով լի է բաղձանքներով ու հոգսերով, նա ապրում է ապագայում:
......................................................................................................... Շեֆեր

Arpine
13.01.2012, 00:05
«Երիտասարդը միշտ փորձում է լցնել դատարկությունը, իսկ մեծահասակը փորձում է ապրել դրանով»:
Մ Դանիլևսկի
«Ես լավն եմ, բայց հրեշտակ չեմ:Ես մեղքեր եմ գործում, բայց ես սատանա չեմ: Ես պարզապես մի փոքրիկ աղջիկ եմ այս մեծ աշխարհում, ով փորձում է գտնել մեկին, ում կսիրի»:
Մ Մոնրո
«Ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ, բայց այնուամենայնիվ սիրում է քեզ»:
Է Հաբարդ

pulcar
14.01.2012, 22:49
Մենք եռում ենք տարբեր ջերմաստիճաններում::think
Էմերսոն

Arpine
18.01.2012, 17:57
«Նա, ով կարծում է թե եկեղեցում նստելը, իրեն կդարձնի քրիստոնյա, պետք է նաև մտածի, որ ավտոտնակում նստելը իրեն կդարձնի մեքենա»:
Գ.Քեիլր
Սրա նման մեկին էլ հանդիպեցի, բայց չեմ կարող ասել ով է ումից վերցրել, կամ ընդհանրապես վերցրել է թե ոչ:
«Ավելի շուտ ավտոտնակում կանգնելը քեզ մեքենա կդարձնի, քան եկեղեցի գնալը՝ քրիստոնյա»:
Գ. Չեսթերթոն
«Հանճարեղության և հիմարության տարբերությունն այն է, որ հանճարեղությունը սահման ունի»:
Ա Էյնշտեյն

Անտիգոնե
28.01.2012, 21:39
Ծուռումուռ հայելին աղավաղում է արտացոլանքը, փոշոտ ապակին` աղոտում լույսը, աղճատ հոգիները` ճշմարտությունն ու իմաստությունը:

Եթե սատանան ձեզ պատվեց` փառավորապես ապականված եք:

Ոչխարների հոտի մեջ ոչ մի լավ բան չկա, եթե նույնիսկ այն վազում է քո ետևից:
Ֆ. Նիցշե

Մարդն ընդունակ չէ գազանությունների, գազան է դառնում ամբոխը: Իմ թշնամանքը ամբոխին է ուղղված:
Վ. Սարոյան

pulcar
02.02.2012, 15:05
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:.............Պլատեն


Ամեն բան հասկանալ՝ ամենեվին չի նշանակում ամեն բան ներել:............Կեստներ


Ուղղվելու առաջին պայմանը իր մեղքի գիտակցումն է:.............Սենեկա

pulcar
04.02.2012, 21:14
Ամենամեծ սխալն է. ձգտել երեւալ ավելի հաճելի, քան դուք իրականում կաք:////////Բեջոթ


Ամենամեծ սխալն է. կարծել, որ դու երբեք չես սխալվում: //////////////////Կարլեյլ


Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել: ///////////////////////Հաուել

sharick
10.02.2012, 11:32
Երբ ամբողջ ժամանակ ապրում ես մարդկանց կողքին , նրանք ոչ մի կաթիլ չեն փոխվում: Դու զարմանում ես փոփոխություններից միայն այն դեպքում , երբ միառժամանակ բացակայում ես:
Ռեդ Բրեդբերի

sharick
10.02.2012, 11:46
Աշխարհը բաղկացած է ինձանից , իմ մտքերից , իմ ձգացմունքներից:
Կյանքը երազ է , որտեղ ես ինքս եմ դտեղծում կերպարները : ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

sharick
10.02.2012, 11:52
Մարդու կեցության գլխավոր խնդիրը ինքն իրեն կյանք հաղորդելն է, այն դառնալը, ինչ նա առավելապես հանդիսանում է: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է:

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

sharick
10.02.2012, 11:53
ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ

Մարդը դատապարտված է ազատության: Ես ինքս եմ իմ ազատությունը: Մենք հանդիսանում ենք այն, ինչ ցանկանում ենք: Մենք անզոր ենք պոկել որևէ էջ մեր կյանքից, թեև հեշտությամբ կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը: Մարդու հոգում անցք կա՝ Աստծու չափերով, և յուրաքանչյուն այն լցնում է՝ ինչպես կարող է: Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով դրսևրում է իրեն: Հետևաբար նա ներկայացնում է իրենից ոչ այլ բան, քան իր արաքների ամբողջությունը, ոչ այլ բան, քան սեփական կյանքը: Կյանքի իմաստ գոյություն չունի: Ես ստիպված եմ ինքս դա ստեղծել: Ես միշտ կարող եմ ընտրություն կատարել, բայց պետք է գիտենամ, որ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ չեմ ընտրում, ես դրանով հանդերձ այնուամենայնիվ կատարում եմ ընտրություն:
Յուրաքանչյուր երջանկության համար հարկ է լինում հատուցել: Չկա այնպիսի պատմություն, որ վատ չավարտվի: Այս մասին գրում եմ առանց որևէ պաթետիզմի, այլ ուղղակի այնպես՝ սառնասրտորեն, քանի որ միշտ այդպես եմ մտածել և քանի որ անհրաժեշտ էր այդ մասին ասել: Դա բոլորովին ինձ չի խանգարում խճճվել պատմության մեջ, սակայն միշտ ունեցել եմ այն համոզմունքը, որ այդ պատմությունը մռայլ ավարտ է ունենալու: Ինձ դեռ երբեք չի վիճակվել զգալ երջանկությունն առանց այն բանի, որ ինչ էլ ես մտածեմ դրա մասին, կկատարվի հետո:

sharick
10.02.2012, 13:28
Գործելու հրաժարումը երբեմն հավասարազոր է չպատճառաբանված արարքի, որի հիմնական նպատակն է ապացուցել, որ ես ազատ եմ: ՋՈՆ ՖԱՈՒԼԶ

sharick
10.02.2012, 13:34
Երբ ողջ ազգն է ճչում, դա ողբ չէ, խնդրանք ու աղերսանք չէ:
Դա նախ և առաջ պահանջ է: ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ

sharick
10.02.2012, 13:42
Դժբախտությունների առաջ այնպես ամոթալի է երջանիկ լինելը: Այդ իսկ պատճառով էլ եկեք ծիծաղենք՝ չսպասելով այն պահերին, երբ մեզ երջանիկ պիտի զգանք, այլապես մենք կարող ենք մեռնել՝ այդպես էլ ոչ մի անգամ չծիծաղելով: ԺԱՆ ԴԸ ԼԱԲՐՅՈՒԵՐ

sharick
10.02.2012, 13:46
ԲԱԼՏԱՍԱՐ ԳՐԱՍԻԱՆ

Չստել, բայց և չասել ողջ ճշմարտությունը: Ոչինչ այնքան զգույշ վերաբերմունք չի պահանջում, որքան իսկությունը: Դա արյունաթողություն է մեր իսկ սրտից: Քիչ հմտություն չի պահանջվում, որպեսզի և ասվի ճշմարիտը, և այդ մասին լռություն պահպանվի: Ամեն ճշմարտություն չէ, որ պետք է բարձրաձայնել: Մեկի մասին լռիր հանուն քեզ, մյուսի մասին լռիր հանուն ուրիշների:
Թող ոչ ոք չիմանա քո հնարավորությունների սահմանը, այլապես նրանց հիասթափության առիթ կտաս: Երբեք թույլ մի տուր, որ զննեն քո ներսը: Երբ չգիտեն ու կասկածում են, համարում են շատ ավելին, քան երբ քո բոլոր ուժերը, թեկուզ դրանք չափազանց շատ լինեն, տեսանելի են:

sharick
10.02.2012, 13:47
Որպեսզի կյանքն անտանելի չթվա, պետք է ձեզ սովորեցնեք երկու բանի՝ վերքերին, որոնք կբացի ժամանակը, և անարդարությանը, որ կպատճառեն մարդիկ:ՆԻԿՈԼԱ ՇԱՄՖՈՐ

sharick
02.03.2012, 18:04
Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ: Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն , երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը, նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության: Ի.Ա. Գոնչարով

sharick
02.03.2012, 18:08
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում էին անել: Ժյուլ Ռենար

sharick
02.03.2012, 18:19
Մարդկային բնավորության հատուկ, ամենախորը ձգտումը նշանակալից լինելու ցանկությունն է:

ՋՈՆ ԴՅՈՒԻՆ

sharick
02.03.2012, 18:25
Ապրելու, ձանձրույթից ազատվելու միակ միջոցը մեր կյանքը նվիրելն է մի որևէ բանի:

sharick
02.03.2012, 18:28
Երջանիկ է այն մարդը, ով լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել: Վիլյամ Շեքսպիր

Arpine
03.03.2012, 12:12
«Ինտելեկտուալ է այն մարդը, որի միտքը ինքնուրույն է աշխատում»:
Ա.Քամյու
«Առանց երաժշտության, կյանքը թյուրիմացություն կլիներ»:
Ֆ. Նիցշե
« Աբսուրդը նախնական գաղափարն է, և առաջին ճշմարտությունը»:
Ա. Քամյու
« Ես երբեք չեմ ձախողվել, ես պարզապես գտել եմ 10.000 եղանակ, որոնք չեն աշխատում» ::ok
Թ Էդիսոն

sharick
06.03.2012, 20:34
Կյանքի իմաստն ինքնադրսևորումն է: Ամբողջապես դրսևորել սեփական էությունը՝ ահա թե ինչի համար ենք ապրում:
Օսկար Ուալդ

sharick
06.03.2012, 20:38
ՉԱՌԼԻ ՉԱՊԼԻՆ. «ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ»

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով:
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:

Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:

Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:

sharick
06.03.2012, 20:43
Հարգիր մարդուն, սիրիր մարդուն: Հարգիր նրա անհատականությունը, հարգիր նրա տարբերությունները: Եվ դա հնարավոր է միայն եթե դու հարգում ես քո անհատականությունը: Դա հնարավոր է, եթե դու քո էության մեջ ես և վախեցած չես: Ես կուզենայի աշխարհը լիներ կատարելապես անվախ, որտեղ բոլոր պիտակները կարելի կլինի հեռացնել:
ՕՇՈ- Սարգամ

pulcar
31.03.2012, 23:11
Գաղտնիքը ամենից լավ պահում է նա, ով այն չգիտե: Կալդերոն


Ով պատմում է, թե ինքը գաղտնիք ունի, նա արդեն կիսով չափ այն բացել է: Զանդերս

Arpine
25.04.2012, 00:43
« Հաջողությունը նրան հասնելն է, ինչ ցանկանում ես, երջանկությունը՝ ցանկանալ այն, ինչին հասել ես»:
Վ. Քինսելա
«Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Այդ պատճառով էլ շատ մարդիկ սարսափում են դրանից»:
Բ Շոու
«Մարդկանց մեծ մասը իսկապես ազատություն չի ուզում, քանի որ ազատությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ շատ մարդիկ վախենում են պատասխանատվությունից»:
Զ Ֆրեյդ
«Դասական. գիրք, որը մարդիկ գովաբանում, բայց չեն կարդում»:
+երաժշտություն. Մ Տվեն

mara2012
25.05.2012, 00:05
Կյանքում ընկնել կա, կա և բարձրանալ, Կյանքի պատվար է, հարկ է իմանալ, Որ երբ բարձունքում երջանիկ ճախրես, Երբ բախտն այցելի, լինես ժպտերես. Դու ընկած մարդկանց չվիրավորես Քո արհամարհանքով երբեք չդավես, Քեզ էլ իրենցից շատ վեր չդասես.PARUYR SEVAK

Նիկեա
25.05.2012, 16:49
Ամուսնացիր ինչ էլ որ լինի,եթե բախտդ բերի ու լավ կին ունենաս կդառնաս բացառություն,իսկ եթե վատ կին ունենաս կդառնաս փիլիսոփա:Սոկրատես

Նա ով փնտրում է միլիոններ շատ ուշ է գտնում, բայց միևնույն ժամանակ նրանք,ովքեր չեն փնտրում երբեք էլ չեն գտնում:
Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է:Բալզակ

Նա իրավունք ունի կյանքի ով ամեն օր այն կյանքով կնվաճի:
Ամենածիծազելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:Գյոթե

Եթե մարդիկ քեզ խանգարում են ուրեմն քո ապրելն անիմաստ է :Մարդկանցից մեկուսանալ նշանակում է ինքնասպան լինել:Տոլատոյ

Կան մեռելներ որոնց հարկավոր է սպանել:Րաֆֆի

Վատատեսներից փող պարտք վերցրու. նրանք չեն ակնկալում որ այն վերադարձվի:Սթիվեն Ռայթ

anahit96
27.05.2012, 18:15
Սրամտությունը դեռ իմաստություն չէ,
սակայն իմաստությունն ակնկալում է որոշ սրամտություն:

melancholia
28.05.2012, 12:12
Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան:
Մ. Գորկի

Tig
31.05.2012, 11:51
Կյանքի 18 կանոն - Դալայ Լամա (http://youandworld.am/news/3847.html#.T8Z2MxwG4md.facebook)

pulcar
30.06.2012, 00:06
............................................................................................................................................ ..........................................

Հիմարին լռելն է իմաստություն, իմաստունին՝ խոսելը:......................Ջիվանի

StrangeLittleGirl
30.06.2012, 02:10
Մարդիկ միակ կենդանիներն են, որ շիկնում են, ծիծաղում, կրոն ունեն, պատերազմներ են մղում և շուրթեր համբուրում: Հետևաբար, ինչ-որ իմաստով ինչքան շուրթեր ես համբուրում, էնքան ավելի մարդ ես: Ու էնքան ավելի շատ ես պատերազմ մղում:
Ջոնաթան Սաֆրան Ֆոեր

Arpine
06.07.2012, 12:01
«Իրենց դժբախտությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես, բայց միայն ոչ իրենք իրենց»:
Պլատոն

Անտիգոնե
22.07.2012, 09:59
Ստեղծագործելիս մարդ պիտի ինքնամոռացում ապրի, մաքրվի, վերանա իրենից, պիտի երեխայի նման լինի` ամեն շարժումի մեջ բնական:

Առանց ազգային ավանդների բարձր արվեստ երբեք չի ստեղծվել և չի էլ կարող ստեղծվել: Բնությունից, ազգային արվստի հողից կտրված կարելի է հասնել ինտելիգենտական պրոֆեսիոնալիզմի, բայց սա արվեստ չէ:

Ես հավատում եմ անվերջությանը: Քանի դեռ մարդը վերջը չի տեսնում, անհաս է նրա համար տիեզերքի սահմանը, ուրեմն դեռ կարող է երջանիկ լինել, մտածել, երևակայել...

Մ. Սարյան oa

meruj-94
28.07.2012, 13:23
Իսկական ընկերը նա է՝ ով օգնության կարիք ունի, բայց ինքն է օգնում իր ընկերներին…

IrosCrible PerLa
28.07.2012, 13:24
Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը և հանճարը ի յաւիտենից կային։

IrosCrible PerLa
28.07.2012, 13:25
Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ և իր վախճանի օրը կ’օրհնուի։ 14Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգևն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։ 15Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, և ում կաﬔնում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։

meruj-94
28.07.2012, 14:46
Ձեզ հալածողներին օրհնեցեք,օրհնեցե’ք և մի անիծեք: Հռովմ 12:14

John
28.07.2012, 19:51
Զկրոնական թեմանեով զրուցէք զհամապատասխան բաժնում :Զ'Ջոն 19:51

Nimra
28.07.2012, 20:56
Ընկերություն տալ նրան, ով քեզնից սեր է տենչում, նույնն է , որ հաց տաս ծառավ մարդուն:
(Իսպանական ասացվածք)

IrosCrible PerLa
29.07.2012, 09:46
թեմայում գրված է՝ իմաստուն մտքեր, չկա իմաստություն աշխարհիկ ասացվածքների մեջ,ինձ ծիծաղելի և հիմար են թվում դրանք:oy

fanaid
29.07.2012, 22:30
Տղամարդիկ որսում են, կանայք՝ ձկնորսում (Վ.Հ.)

Varzor
30.07.2012, 11:05
թեմայում գրված է՝ իմաստուն մտքեր, չկա իմաստություն աշխարհիկ ասացվածքների մեջ,ինձ ծիծաղելի և հիմար են թվում դրանք:oy
Ինչպե և այս աշխարհիկ արտահայտությունը :))

Աշխարհը մեղրի կարաս է: Ով մեկեին մի կողմ կհրի, մյուսին մեկ այլ կողմ ու մեծ կտորն ինքը կվերցնի` ղոչաղը նա է:
Ա.Զիմզիմով - (Գաբրիել Սունդուկյանի "Պեպո"-ից)

IrosCrible PerLa
30.07.2012, 12:43
չեմ հասկանում ոչ ձեզ, ոչ էլ Սունդուկյանի միտքը

Varzor
30.07.2012, 14:57
չեմ հասկանում ոչ ձեզ, ոչ էլ Սունդուկյանի միտքը
Եթե աշխարհը ձեզ չի հասկանում, ապա բավարար է, որ ինքդ քեզ հասկանաս:
Վլադիմիր Սավուշկին

Նարե91
30.07.2012, 16:12
Վարզորի գրած աֆորիզմը Պեպոյից մեջբերած տեսա,էդ տիպի մեկը հիշեցի, որ էս վերջերս ինչ-որ հեռուստաներկայացման ժամանակ էի լսել.
Այս աշխարը մեծ աման է, ով իր ձեռքը երկարի, ամենահամեղ պատառը, նա իր ձեռքը կտանի: