PDA

Դիտել ողջ տարբերակը : Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...



Էջեր : 1 [2] 3 4

Հայկօ
02.09.2008, 04:15
Օֆֆտոպ ա գնալու...
Չէ՛, երազները վատնում չեն, այլ՝ օրգանիզմի պաշտպանական համակարգ՝ օրվա տպավորությունները դասավորելու ու ավելորդ ինֆորմացիան հետնաբեմ գցելու համար: Չկա մարդ, որ երազ չի տեսնում: Ծերուկ Ֆրոյդը դրա վրա կարիերա սարքեց: Ընդ որում՝ հոգեպես ու ֆիզիկապես առողջ մարդու համար երազները շատ հաճելի երևույթ են: Թե՞ Դուք երազանքները ի նկատի ունեիք...

Բարեկամ
02.09.2008, 04:17
Օֆֆտոպ ա գնալու...
Չէ՛, երազները վատնում չեն, այլ՝ օրգանիզմի պաշտպանական համակարգ՝ օրվա տպավորությունները դասավորելու ու ավելորդ ինֆորմացիան հետնաբեմ գցելու համար: Չկա մարդ, որ երազ չի տեսնում: Ծերուկ Ֆրոյդը դրա վրա կարիերա սարքեց: Ընդ որում՝ հոգեպես ու ֆիզիկապես առողջ մարդու համար երազները շատ հաճելի երևույթ են: Թե՞ Դուք երազանքները ի նկատի ունեիք...

երազանքները: Շեքսպիրն էլ ա էդ նկատի ունեցել :P

Հայկօ
02.09.2008, 04:19
Երազանքների հետ լրիվ համաձայն եմ :hands

Ուլուանա
02.09.2008, 04:26
Մի բան էլ ես ճշտեմ, էլի. :D իսկ դուք երկուսդ նկատի ունեք ուղղակի նստած կամ պառկած երազել՞ը, թե՞ ընդհանրապես որևէ երազանք ունենալը։ :think

Մարկիզ
02.09.2008, 04:26
Ես չեմ հեղինակը: Իմ ավագ ընկերներից է…
Ուշադրություն, իրոք շա՜տ գեղեցիկ միտք է.

«Քաշեմ քիթս, ժպտա միտքս»:))

Բարեկամ
02.09.2008, 04:28
Մի բան էլ ես ճշտեմ, էլի. :D իսկ դուք երկուսդ նկատի ունեք ուղղակի նստած կամ պառկած երազել՞ը, թե՞ ընդհանրապես որևէ երազանք ունենալը։ :think

ես նկատի ունեմ երազանքով ապրելը

Երկնային
11.09.2008, 18:52
Գեղեցիկ կանայք հազվադեպ են մենակ մնում, բայց շատ հաճախ լինում են միայնակ…

Selene
11.09.2008, 19:11
Գեղեցիկ կանայք հազվադեպ են մենակ մնում, բայց շատ հաճախ լինում են միայնակ…

Մի քիչ փոփոխեմ Արուսիկի գրածը՝

Գեղեցիկ ու խելացի կանայք հազվադեպ են մենակ մնում, բայց շատ հաճախ լինում են միայնակ…

Mariam1556
15.09.2008, 02:06
Որքան շատ ես սիրում, այնքան շատ ես տառապում: Ամիել

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչի չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ: Բալզակ

Վատթարագույն բանը, որ կարող է պատահել ճառախոսին այն է, որ նա սկսի հավատալ իր ասածին։

Տիրանալը նրան, ինչ սիրում ես, ավելի մեծ ուրախություն է, քան ինքը սերը: Պրուստ

ՈՒմ սիրում ես, նրա նկատմամբ պետք չէ միշտ իրավացի լինել: Իտյե

Կատակի մեջ մշտապես լուրջ նպատակ է թաքնված: Վալես

Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից: Մոնտեն

Երկնային
15.09.2008, 02:57
Բառերը մարդու կողմից օգտագործված թմրադեղերից ամենաուժեղն են…

Empty`Tears
15.09.2008, 04:31
ՈՒմ սիրում ես, նրա նկատմամբ պետք չէ միշտ իրավացի լինել: Իտյե

Կատակի մեջ մշտապես լուրջ նպատակ է թաքնված: Վալես

Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից: Մոնտեն[/FONT]


Գեղեցիկ էին: :)

Այն ինչ վատ են հասկանում, հաճախ փորձում են բացահայտել այնպիսի բառերի օգնությամբ, որոնց ամենևի չեն հասկանում... :}

Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից...

Համեստությունն ու գեղեցկությունը միմյանց հետ մշտապես անհաշտ են...

Մարդիկ հաստատուն են միայն մի բանում, միայն սովորությունների մեջ...:'

Mariam1556
15.09.2008, 21:04
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ

Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ

Սիրիր կատակել բայց մի կատակիր սիրո հետ
Կատակիր սիրով բայց մի սիրիր կատակով:

Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու

Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ

Երբ խելոքը քեզ կշտամբում է, վատ է, բայց երբ գովում է հիմարը, դա ավելի վատ է: Իրիարտե

Ուլուանա
15.09.2008, 21:46
Մոդերատորական։ Թավատառը (բոլդ) նախատեսված է օգտագործել գրառման մեջ որևէ կարևոր կամ արժեքավոր միտք կամ բառ հատուկ ընդգծելու և այդպիսով ավելի ուշագրավ դարձնելու համար, ինչպես նաև հայտարարություններ ու նմանատիպ կարևոր և/կամ հրատապ տեղեկատվություն գրելիս։ Իսկ ամբողջությամբ թավատառով արված գրառումները ենթադրում են, որ դրանց հեղինակներն իրենց գրառումը մյուսներից ավելի կարևոր ու արժեքավոր են համարում և թավատառի օգնությամբ փորձում են դրանց վրա ուշադրություն գրավել, մինչդեռ արժեքավոր մտքերը, որպես կանոն, ամենահամեստ տեսքով էլ երևում ու գնահատվում են։

Թավատառով գրված գրառումները դարձվել են ոչ թավատառ։ Խնդրում եմ այսուհետև ավելի ուշադիր լինել ու անտեղի թավատառ չօգտագործել։

Mariam1556
16.09.2008, 01:39
Արամայիս Սահակյան

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում...
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին'
Պետք է վճարել գնալուդ համար...
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում գալիս է նոր մարդկանցով լի
Ու եթե վթար պատահի հանկարծ'
Կանգնած ու նստած էլ չի հարցնի...

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Եկեք մտածենք ապրելու մասին...

Ավելացվել է 8 րոպե անց
ահա եւ Սեւակի բանաստեղծություններից մի հատված

ինձ թվում է այս տոպիկում կարելի է Սեւակի բոլոր բանաստեղծություններն էլ դնել քանի որ մեկը մեկից լավն են եւ յուրoրինակ

Պարույր Սևակ Անցած Սերերը

Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել `
Երբեք ավելին չենք ունենալու,
Ինչպես չի լինում ... ավելորդ ատամ:
Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի մոռացի , որ ես, ճիշտն ասած.
Դեռ չեմ բաժանվել ո~չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ոչ իրենց:
Եվ ի~նչ փոխել են ` իրենք են փոխել,
Իրե~նք , ոչ թե ես, -
Այս մի մոռացիր:

Morpheus_NS
16.09.2008, 10:04
Փաստորեն՝ Շեքսպիրն էլ է տգետ եղել... Երազներից լավ միայն մի բան կա՝ իրականացած երազները:

Վախեցե՛ք երազանքներից, դրանք կարող են իրականանալ:

Ջուզեպե Բալզամո
16.09.2008, 10:40
Հակոբ Գևորգյանն այս միտքը գրել է " Հեթանոսություն " թեմայում: Ես քոփի-փեյստ եմ անում այստեղ ( չգիտեմ կանոնադրությունը խախտում եմ թե ոչ, բայց հիմա տեղին է սրա այստեղ լինելը )

«Կան երկու տեսակի երազողներ. նրանք, ովքեր երազում են գիշերը՝ քնած ժամանակ, եւ մոռանում իրենց երազները օրվա ընթացքում, եւ նրանք, ովքեր երազում են ցերեկը, աչքերը բաց, եւ փորձում իրենց կյանքը դասավորել ըստ այդ երազանքի։ Վերջինները վտանգավոր են։» – Թ.Է.Լ. Չապման

Narinfinity
19.09.2008, 14:38
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ

Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ

Սիրիր կատակել բայց մի կատակիր սիրո հետ
Կատակիր սիրով բայց մի սիրիր կատակով:

Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու

Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ

Երբ խելոքը քեզ կշտամբում է, վատ է, բայց երբ գովում է հիմարը, դա ավելի վատ է: Իրիարտե

Գեղեցիկ խոսքեր, նաև իրական,
Որքան համբերել, որքան դեռ սպասել,
Միշտ նույնն է կարծես, կրկին այն հինը,
Նորն էլ շուտ գալիս, գնում է արագ,
Դառնում այն հինը, մոռացվում անհետ,
Ինչն է այս կյանքում հավերժ նոր մնում, լինում, տարածվում,
Մեր բողբոջները, մտքերը բեղուն,
Որ կմեծանան, կիրականանան... կշարունակվեն...;)

Empty`Tears
19.09.2008, 19:19
Հոգեկան արԺանիքները, եթե դրանք ճշմարիտ են, միշտ կարիք են զգում ինչ-որ մեկի կողմից բացահայտվելու…

Չափից դուրս անկեծորեն արտահայտված սերը հազվադեպ է փոխադարձություն հարուցում…(ճիշտա:blin)

Ոչինչ այնքան բնական և այքան խաբուսիկ չէ, որքան սիրված լինելու հավատաը…:sad

Գիտությունը չգիտի թե ինչով է ինքը պարտական երևակայությանը…

Եթե բախտից հաջողվեց փախչել, ուրեմն դա քո բախտը չէ…:'

Կասկածը հավատի չափանիշն է…:esim(հա որ?)

Երկնային
24.09.2008, 01:18
Տանգոն հերքում է մաթեմատիկական օրենքները, որովհետև տանգոյի ժամանակ «մեկին գումարած մեկ»-ը երբեք երկուսի հավասար չի լինում: Կամ հավասար է մեկի, այսինքն` զույգին, կամ` երեքի, այսինքն` կին, տղամարդ ու ինչ-որ երրորդ տարածաչափություն…
հավասար է մեկի կամ երեքի, բայց երբեք` երկուսի…

*e}|{uka*
28.09.2008, 23:36
Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս: :(

Հինը երբեք չի հնանում հնանում է միայն նորը: :)

Mariam1556
29.09.2008, 01:06
Ավանակին մի ասա «էշ ես», բոլորին կկրի` բացի քեզանից:
Ասա. «Ի~նչ երկար ականջներ ունես»` կդնի գլխին:

Էշին հարցրին. «Վարդն ի՞նչ ես անում».-ասեց. «…Ընկույզի մուրաբա»: :hands

Ձկան փուշը ներսից է, ոզնու փուշը` դրսից:
Վարդի փուշը կողից է, մարդու փուշը`… լեզվից:

Քրիստոսը ջուրը վերածեց գինու, մարդը արյունը` ջրի:

Քոռին ասին քոռ ես, ասեց. «Այդ դուք եք ինձ մի աչքով նայում»:

Ոմանց համար հավից ու հավկիթից առաջ միշտ էլ եղել է… ձվածեղը:

Ուլուանա
29.09.2008, 02:22
Եվ հոգին չի կշտանում...
Արքայադստեր հետ ամուսնացած քաղաքացին նրան ապահովել էր պերճանքով ու փառքով, բայց իզուր. ամեն ինչ մանր ու չնչին էր թվում աղջկան, քանի որ նա մշտապես մտածում էր իր բարձր ծագման մասին: Այդպես էլ հոգին. մարդը որքան էլ շրջապատի նրան երկրային հաճույքներով, նա չի կշտանա, քանզի նա երկնքի զավակն է:


Թալմուդ

Սելավի
29.09.2008, 05:58
Սիրտդ մաքուր պահի ու բարիք արա, որ ամպ չնստի հուշերիդ վրա:


Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից լավ է լինել հմուտ դարբին քան ոսկերիչ:

Մի երազիր թագ ու ամրոց մի հղփանա աշխարհում, լավ իմացիր փոքր աղբյուրից մարդ հանգիստ է ջուր խմում:


Վնաս համարի այն շահը որը ստացել էս վատ համբավիդ շնորհիվ:

Միայն ջուրնա կարապին կարապ դարձնում, առանց ջրի կարապը սագա:

Գազան անգութ է երբ սոված է, մարդը՝ երբ հղփացած է:

Յեկ սիրելիս վաղվա հոգսին տանք դադար,
և այս մի շունչ կյանքը հաշվենք մի ավար,
երբ վաղն այս հին երկրից մենք գնանք,
կլինենք, դարեր առաջ մեռածներին հավասար:

Կյանքը կարճ է բաց մի թող նրա ամենակարևոր պահը, բարի գործեր անելու մարդկանց:

Երկնային
01.10.2008, 00:28
Կինը տղամարդու կողոսկրից է ստեղծվել…
Ոչ թե ոտքից, որ ստորացված լինի… Ոչ թե գլխից, որ գերազանցի նրան…
Այլ կողոսկրից, որ միշտ կողք կողքի լինի տղամադու հետ`նրան հավասար…
…Ձեռքի տակից, որ պաշտպանված լինի… Սրտի կողմից, որ սիրված լինի…

:)

Հայկօ
01.10.2008, 00:40
Փորձեմ «գեղեցիկ մտքի» ձևով պատասխանել և, ինչու չէ, փառաբանել գեղեցիկ սեռին.

Աստված Ադամին՝ տղամարդուն ստեղծեց կավից: Սովորական, անմշակ, հողաբույր-հողե կավից: Եվ հետո սկսեց մտածել, թե ի՞նչ հումքից կարելի է ստեղծել Եվային՝ կնոջը: Եվ գտավ լավագույն լուծումը: Աստված Եվային ստեղծեց ամենաազնիվ նյութից՝ Իր ձեռքերով մեկ անգամ արդեն մշակված կավից:

Morpheus_NS
01.10.2008, 00:51
Աշխարհում երկու անսահման բան կա՝ մեկը տիեզերքն է, մյուսը իմ սերը քո հանդեպ... չնայած՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ:

Հայկօ
01.10.2008, 01:01
Աշխարհում երկու անսահման բան կա՝ մեկը տիեզերքն է, մյուսը իմ սերը քո հանդեպ. չնայած՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ:
Սրա իրական տարբերակը շատ ավելի դաժան է.

Ա. Էյնշտեյն. Այս կյանքում երկու անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ:

Անում ես՝ մի՛ վախեցիր: Վախենու՞մ ես՝ մի՛արա:
Չինգիզ-խան, կարծեմ...

comet
01.10.2008, 11:08
Առողջությունը գերագույն բարիք է մահկանացուների համար:

Եթե մինչև քառասուն տարեկանը սենյակը չի լցվում մանկական ձայներով, ապա այն լցվում է մղձավանջով:
Սենտ-Բյով

Ամուսնական կյանքով միավորված զույգը պետք է վերածվի ինչ-որ միասնական բարոյական անհատի:
Ի. Կանտ

Mariam1556
02.10.2008, 00:37
Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես

Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Բերգսոն

Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին

Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում: Շատոբրիան

Ավելացվել է 4 րոպե անց
Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա: Տուրգենև

Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք: Հայնե

Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի: Լայբնից

Կնոջ համար երիտասարդ, բաուց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը: Լառոշֆուկո

Բավական չէ խելոք լինել: Հարկավոր է լինել բավականին խելացի, որպեսզի թույլ չտալ իրեն դառնալ չափից ավելի խելոք: Մորուա

Շատ խելոքներն ու շատ հիմարները անվնաս են. վտանգավոր են կիսախելոքներն ու կիսահիմարները: Ֆրեդրո

Mks
05.10.2008, 11:08
Ոչ ոք արժանի չէ քո արցոունքներին, իսկ ով արժանի է , երբեք թույլ չի տա, որ դու արտասվես:

Հայկօ
07.10.2008, 23:07
Լավ է քաջաբար տռել, քան թե ներնգորեն թսել: Սալվադոր Դալի :{:

Բարեկամ
07.11.2008, 04:22
Glory is an incomprehension, and perhaps the worst.

Jorge Luis Borges

Նոր նկատողություն ստացա, թե ինչու եմ անգլերեն դրել վերևի նախադասությունը:
Ճիշտն ասած չկարողացա թարգմանել, դրա համար:
Ամենաշատը այսպես կթարգմանեի՝
Փառքը ... է, ու թերևս վատագույնը:
incomprehension չգիտեմ ոնց թարգմանեմ, որ ճիշտ լինի:
Եթե գրեմ
Փառքը չհասկանալն է, կենթադրվի ինչ-որ մեկի կողմից, եթե գրեմ չհասկացվածությունն է, լրիվ փոխվում ա իմաստը. ստացվում ա, որ տվյալ մարդուն չեն հասկանում, մինչդեռ incomprehension - երբ անգետ են ավելի շուտ, չեն ջոկում: Տվյալ դեպքում էդ ա իմաստը, մոտավորապես

Դեկադա
08.11.2008, 21:17
Ամեն ավերակ չէ, որ հնության արժեք ունի:
Վահրամ Փափազյան

Ապրել նշանակում է պայքարել, պայքարել նշանակում է ապրել:
Պիեռ Բոմարշե

Ավելի լավ է քեզ նախանձեն, քան կարեկցեն:
Հերոդոտ

Թամբել խոզին, դեռևս չի նշանակում նրան նժույգ դարձնել:
Հայլեր

Նա ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:
Արթուրո Գրաֆ

Ինչպես ապրեն ճյուղերը, եթե արմատի մեջ կյանք չկա:
Վիլյամ Շեքսպիր:

Ուրախ մարդուն ողջ աշխարհն է ուրախ թվում:
Վոլֆգանգ Գյոթե

comet
14.11.2008, 11:20
Առողջ մուրացկանը հիվանդ թագավորից երջանիկ է: Շոպենհաուեր

Նա, ով կարողացել է համբույրի արժանանալ և չի ցանկանում ավելին, տեղին է, որ կորցնի իր նվաճումը: Օվիդիոս

Mks
23.11.2008, 12:02
Տարիքը երիտասարդ ապուշին վեր է ածում ծեր ապուշի։

Սելավի
23.11.2008, 12:17
Իրերը, փաստերը՝ միշտ չեն այնպես ինչպես երևում են ու թվում են:

Երկնային
16.12.2008, 01:47
«Sweet November» ֆիլմից… :love

Այն ամենն ինչ մենք ունենք, դա այն է, թե ինչպես ես ինձ հիշում: Ես ուզում եմ, որ այդ հիշողությունները ուժեղ ու գեղեցիկ լինեն, հասկանու՞մ ես: Եթե ես իմանամ, որ այդպես կհիշվեմ, ես կդիմակայեմ ցանկացած փորձության… դու ես իմ անմահությունը…


-----------------------------
Ամեն ամիս էլ նոյեմբեր է, Սարա… և ես սիրում եմ քեզ ամեն օր: Սա է մեր ամիսը: Այն երբեք չպետք է վերջանա: Ես միայն մեկ բանի համար եմ ապրում` քեզ սիրելու, քեզ երջանկացնելու… Նոյեմբերն է այն ամենը ինչ ես գիտեմ, ու ինչ ցանկանում եմ իմանալ…


----------------------------
Եթե դու հիմա հեռանաս… ամեն ինչ, որ եղել է մեր մեջ, հավերժ կատարյալ կմնա…


----------------------------
- Գիտե՞ս, նա ինձ ամուսնության առաջարկ արեց…
- Ու ի՞նչ, նա առաջինը չէր…
- Բայց դա առաջին անգամն էր, որ ցանկացա «այո» պատասպանել

Դեկադա
28.12.2008, 09:06
Լեզե Մառնեզիա- Ոսկե դարը եղել է այն ժամանակ, երբ ոսկին չի եղել:

Ղևոնդ Ալիշան-Լեզուն բնական մի բան է երևում, բայց զորությունը գերբնական է:

Միզներ- Հեշտ ուղիները տանում են դեպի փակուղի:

Լուի Արագոն-<Սրտացավ հարևանները>-պատմվածքից-Մեր բնակարանը ոչ շատ մեծ է, ոչ էլ շքեղ, բայց եղած իրերը հարազատ են դարձել. մի բան, որ երկար ժամանակ քեզ է պատկանում, ի վիճակի է ամեն տեսակ պատմություններ հիշեցնել;Այնպես որ ավելի շատ հուշեր, քան կահ-կարասի ունենք;
-Կա երկու բան, որ կանանցից ակնկալելն անիմաստ է. նրանից չի կարելի տրամաբանություն պահանջել և ժամ հարցնել;

Dorian
22.01.2009, 04:45
Սիրեցեք նրա՛նց, ում հրամայում եք առանց խոսքերի...

Jarre
01.02.2009, 07:15
Կրոնն ու քաղաքակրթությունը անհամատեղելի են

Ոչ մի կենդանի արարած, այդքան դաժանորեն չի վերաբերվում իր ցեղակիցների հետ, որքան մարդիկ

Ծանր աշխատանքը չի կարող պաշտպանել սխալներ անելուց, ճիշտ ինչպես հորդառատ անձրևը չի կարող փոխել ծովի աղիությունը

Աշխարհում փոփոխվող կառավարությունները միմյանցից տարբերվում են ավելիմ մեծ չափի դաժանություն և անհանդուրժողականություն դրևորելով

Կարևորը ոչ թե մարմինն է, այլ բանականությունը

comet
02.02.2009, 15:17
Ով սաստիկ տ ա ռ ա պ ու մ է՝ նրան ն ա խ ա ն ձ ու մ է սատանան և նրան վռնդում է - երկինք։

Անտես թելերը ամենաամուրն են կապում։

Ամենաթունավոր նետերը արձակվում են նրա հետևից, ով իր ընկերոջից ազատվում է՝ անգամ չվիրավորելով նրան։

Մենության մեջ մենակին հոշոտողն ինքն է, բազմության մեջ նրան հոշոտողները բազում են։

Շունն իր հանդեպ բարեհաճությունը վճարում է հնազանդությամբ։ Կատուն ըստ այդմ վայելում է իրեն և ուժի հեշտալից զգացում է ունենում. նա ոչինչ հետ չի վերադարձնում։

«Ես»-ը և «ինձ»-ը երկու տարբեր անձինք են։

Այս երկու կանայք՝ անցյալն ու ապագան, այժմ այնպիսի աղմուկ են սարքում, որ ներկան փախչում է նրանցից հեռու։

Յոթներորդ մենությունը։- Եվ երբ ես մի անգամ պետք է ոռնայի գայլերի հետ, ես դա այնքան լավ արեցի, և այդժամ մի գայլ ասաց՝ «դու ավելի լավ ես ոռնում, քան մենք՝ գայլերս»։

Գոյություն ունի այնքան կորած դժբախտություն, այնքան կորած, ինչպես արևի ջերմության մեծ մասը տիեզերքում։

Նիցշե

Արմինե
03.02.2009, 23:10
Տաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու: Լեսինգ

Dorian
04.02.2009, 00:51
Երբ իշխանության գլուխ կանգնում է քամելեոնը, գույները սկսում է փոխել հասարակությունը:

ԿԳԴ
04.02.2009, 01:33
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ.:)

Ambrosine
04.02.2009, 01:43
Ահեղ Կեսարը մեռավ, հող դարձավ,
Մի պատի ծերպի նա ծեփող դարձավ,
Այն հողը, որից սարսում էր աշխարհ,
Ձմեռվա բուքից ծակ խցող դարձավ:
Շեքսպիր, <<Համլետ>>

Արմինե
06.02.2009, 15:33
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: Աբելար

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչի չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ: Բալզակ

Սերը քաղցր բռնակալություն է, որովհետև սիրողը նրա պատճառած տանջանքները տանում է կամովին: Բոն

Սիրած կնոջ կերպարը չի կարող ծերանալ, քանզի յուրաքանչյուր ակնթարթը նրա ծննդյան ժամն է: Գյոթե

Mariam1556
07.02.2009, 02:07
Մի շտապիր կարծիք կազմել մեկի մասին, որին լավ չես ճանաչում, կգա օրը և դու կզղջաս:

Վատթարագույն բանը, որ կարող է պատահել ճառախոսին այն է, որ նա սկսի հավատալ իր ասածին։

Հավատա կյանքին, քանզի նա բոլոր տեսակի գրքերից ավելի լավ է սովորեցնում:

եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:

Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։

sharick
20.02.2009, 16:40
Ժլատությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է աղքատությունը:

Սատանային խաբելը մեղք չէ:

Ներելը հեշտ է մոռանալը սակայն դժվար:

Sona_Yar
21.02.2009, 20:27
Այն մարդիկ, որոնք ինչ-որ բան գիտեն, և գիտեն այն, թե ինչ չգիտեն՝ դրանք ուսյալ մարդիկ են:

Այն մարդիկ, որոնք ինչ-որ բան գիտեն, բայց չգիտեն, որ դա գիտեն՝ քնած են, նրանց հարկավոր է արթնացնել:

Այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն և գիտեն, որ ոչինչ չգիտեն՝ օգնության կարիք են զգում:

Այն մարդկանց, որոնք ոչինչ չգիտեն և չգիտեն, որ ոչինչ չգիտեն՝ ոչնչով չես օգնի:

sharick
25.02.2009, 15:02
Հնարավոր է լինել համեստ , առանց իմաստության
Սակայն հնարավոր չէ իմաստուն լինել
Առանց համեստության

Որտող բառերը քիչ են , այնտեղ նրանք կշիռ ունեն:

sharick
25.02.2009, 15:05
Քելքը տարիքի մեջ չէ , գլխի մեջ է:

Արմինե
25.02.2009, 23:56
Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է: Չենինգ

Կատակի մեջ մշտապես լուրջ նպատակ է թաքնված: Վալես

Ուլուանա
26.02.2009, 03:10
Բենջամին Ֆրանկլինի մտքերից


Նա, ով պնդում է, որ փողն ամեն ինչ կարող է անել, ամենայն հավանականությամբ ինքը կարող է ամեն ինչ անել հանուն փողի:

Ծուլությունը մտքի ու մարմնի ժանգոտումն է. հաճախ օգտագործվող բանալին միշտ փայլում է, ինչպես նորը:

Արդարացումներ գտնելու վարպետը հազվադեպ է վարպետ լինում որևէ այլ գործում։

Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստարանն է։

Գիտելիքը երկու տեսակի է լինում. մեկն այն է, երբ ինքներս գիտենք առարկան, մյուսը՝ երբ գիտենք, թե որտեղ կարելի է դրա մասին տեղեկություններ գտնել։

Եթե միայն խաբեբաներն իմանային ազնվության բոլոր առավելությունները, ապա հանուն շահի կդադարեին խարդախել։

Մարդը երբեմն քիչ փող ունենալիս ավելի շռայլ է լինում, քան շատ փող ունենալիս, միգուցե նրա համար, որ հանկարծ չմտածեն, թե ընդհանրապես չունի։

Մարդն ապրում է ոչ թե նրանով, ինչ ուտում է, այլ նրանով, ինչ մարսում է։ Սա հավասարապես ճշմարիտ է թե՛ մտքի, թե՛ մարմնի համար։

cold skin
26.02.2009, 10:57
Դու կարող ես հիմարացնել որոշ մարդկանց որոշ ժամանակ և բոլոր մարդկանց որոշ ժամանակ, բայց դու չես կարող հիմարացնել բոլոր մարդկանց ամբողջ ժամանակ:
Աբրահամ Լինքոլն

Աշխարհում ոչ մի բան չի կատարվում առանց կրքի, առանց ցասման գրել կամ խոսել վնասակարի մասին` նշանակում է տխուր գրել:
Լենին պապի

John
26.02.2009, 11:01
Իսկական սերն այն է, երբ ժամադրության ես գնում պայմանավորված ժամից կես ժամ շուտ, իսկ ՆԱ արդեն այնտեղ է . . .

Sona_Yar
28.02.2009, 02:51
Մի եղիր շատ քաղցր, որ քեզ կուլ չտան,
Մի եղիր շատ դառը, որ չթքեն...

Mks
28.02.2009, 06:58
Իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի, տղա ունենա:
Եվ հետո էլ իր համար էական չի՝ թե ով է այդ տունը մաքրելու, թե ով է այդ ծառը ջրելու, եվ թե ով է այդ երեխային դաստիարակելու:

Վազգեն
06.03.2009, 07:46
Աֆրիկական ասացվածք է.

Եթե կարծում ես, որ ճափազանց փոքր ես որևէ բան փոխելու համար, փորձիր քնել մոծակի հետ փակ սենյակում:

sharick
06.03.2009, 17:42
Ստորև բերված միտքը փոխել է իմ կյանքը

Ի՞նչ արժանիք կունենաք, եթե բարիք անեք միայն նրանց, որոնք բարիք են անում ձեզ:
Ղուկաս 6:33

Մի ուրիշ տարբերակ էլ կա

լավությանը լավություն , ամեն մարդու բան է
վատությանը լավություն մարդ մարդու բան է:

Selene
07.03.2009, 11:49
Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են...


Է.Մ. Ռեմարկ

cold skin
07.03.2009, 12:40
Ես չեմ կարող երկար դիմանալ առանց իմ նմանների ընկերակցության, նույնիսկ, երբ նմանությունը լիակատար չէ:
Ս. Բեքքետ

cold skin
07.03.2009, 12:54
Պետք էլ չէ~ վախկոտություն հադես բերել արարքներիդ հանդեպ, պետք չէ գործելուց հետո լքե~լ դրանք:
Նիցշե

Mks
08.03.2009, 20:12
Չի կարելի ապրել հասարակության մեջ եվ անկախ լինել հասարակությունից:

Morpheus_NS
08.03.2009, 23:24
էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է::)

Mks
09.03.2009, 06:31
Հիշեք, ոտքերը լվանալուց դուք լվանում եք նաեվ ձեռքերը:


Կյանքը կարող է եվ լինել անիմաստ, բայց ոչ աննպատակ:

Mks
09.03.2009, 19:08
Մարդ կա, ցեխաջրին նայելով տեսնումա միայն ցեխաջուր,
Մարդ էլ կա, ցեխաջրին նայելով՝ տեսնումա երկնքի աստղեր:

ԿԳԴ
09.03.2009, 19:41
Ձևերն են միայն փոխվում...Արվեստը մնում է նույնը` բնությունը վերարտադրելու ազատ և ներշնչված զգացմունքներով: Կ. Մոնե

Sona_Yar
09.03.2009, 20:14
Տղամարդ չէ նա, ով լեզու ունի,
Եթե իր այդ լեզվով նա անկարող է մի կնոջ հաղթել:

Ուր սերը մեծ է,
Փոքրիկ կասկածը մեծ վախ է դառնում,
Երբ մեծանում են փոքրիկ վախերը,
Սերն է մեծանում:

Կնոջը պետք է հոգատարության սիրով սպանել...

Տղամարդիկ կնոջ սիրալիրությունը համարում են անառակության համր նշան:

Եղիր զգաստ, ինչպես սառույց, մաքուր, ինչպես ձյուն,
Դարձյալ զերծ չես մնա զրպարտությունից...

Շեքսպիր

Mks
11.03.2009, 16:40
Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:
Սակայն դա ամենամեծ սխալնա:

Եթե ինձ խաբեցիր - ամոթ քեզ:
Եթե խաբեցիր երկրորդ անգամ - ամոթ ինձ:

Լինել չորս երեխայի հայր, դա դեռ չի նշանակում լինել տղամարդ:

Հաջողությունը՝ շատ վատ ուսուցիչ է:
Նա ստիպում է խելացի մարդկանց մտածել, որ կարող են պարտվել:

Աստված մեզ բոլորիս էլ սիրումա, բայց ոչ մեկիս համար չի խելագարվում:

Երբեք հարց մի տուր - եթե չգիտես պատասխանը:

Համակարգիչը անում այն՝ ինչ դուք հրամայում եք, այլ ոչ թե այն՝ ինչ ուզում եք:

Jarre
11.03.2009, 17:21
Եթե վաստակավոր, սակայն՝ ծեր գիտնականն ասում է, որ ինչ որ բան հնարավոր է, ապա նա համարյա թե հաստատ ճիշտ է։ Իսկ եթե նա ասում է, որ ինչ որ բան անհնար է՝ նա համարյա թե անպայման սխալվում է

Apsara
11.03.2009, 17:45
Մի ասա այն ճշմարտությունը, որը մարդուն մինչև հոգու խորքը կվիրավորի,
Ասա այն սուտը, որը ոչ մի վնաս չի տա, բայց խաղաղություն կբերի

ԿԳԴ
11.03.2009, 20:46
Պարզություն, ճշմարտություն և բանականություն - ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում: Ք. Գլյուկ:)

Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի` և հագուստը, և հոգին, և մտքերը: Ա. Չեխով

Jarre
11.03.2009, 20:52
Հնարավորության սահմանները որոշելու միակ ճանապարհը՝ այդ սահմաններից մի քայլ այն կողմ դնելն է

comet
12.03.2009, 10:19
Կանայք խոսում են սիրո մասին եվ լռում՝ սիրեկանների մասին: Տղամարդիկ անում են հակառակը:
Մարինա Ցվետաեվա
Խառնվածքը ինքն իրեն զսպելու ունակությունն է:
Գալինա Վիշնյովսկայա
Որպեսզի տղամարդուն ճանաչես ինչպես հարկն է, պիտի բաժանվես նրանից:
Սարի Գաբոր
Եթե տղամարդը խրվել է ուրիշի մեքենայի մեջ, նա առաջին հերթին հայացք է գցում իր դրամապանակի մեջ, իսկ եթե կինն է հայտնվել նմանատիպ իրավիճակում՝ արագ նայում է հայելու մեջ:
Մարգարեթ Թերնբուլ
Ավելի սարսափելի ձայն չկա, քան հեռախոսի լռությունը:
Լոուիս Ուայզ
Տղամարդը, որը պատրաստվում է որոշիչ քայլ կատարել, մտածում է. «Ի՞նչ պիտի ասեմ», իսկ կինը՝ «Ի՞նչ պիտի հագնեմ»:
Մադլեն դե Պյուիզյե

Mks
12.03.2009, 11:52
Կինը առաջին անգամ սիրում է սիրեկանին, իսկ հետո միայն սերը:

Կինը տղամարդու ապագան է:

Եթե կինը ամուսնուն չհրի դեպի առաջ, ապա ամուսինը անպայման կգնա դեպի ետ:

Mks
12.03.2009, 12:03
Երեկ «Դժբախտ երջանկություն» սերիալում հանդիպեց՝
Ուժեղ տղամարդիկ իրենց հաղթանակը նշում են թույլ խմիչքով:

Արմինե
15.03.2009, 19:46
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո

Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու

երեքնուկ
18.03.2009, 00:50
Ձուկը գլխեն կը հոտի, ջուրը ակեն կը պղտորի:

Կտրած հացը կպչիլ չի, կոտրած սիրտը դզվիլ չի:

Ագռավի տեսած սերմը չի կանաչի:

Աչքը ինչքան բարձրանա, ունքից վերև չի բարձրանալ:

Mks
20.03.2009, 14:15
Տղան հարցնումա Բանկիր հորը՝
Պապ չեմ հասկանում, այ օրինակ դու վերցնում ես ուրիշի փողը և տալիս ես ուրիշին՝ ասա ինձ - բա քո օգուը որնա ?
Հայրը՝ - Տղա ջան սառնարանում սալ կա, բեր:
Տղան բերումա:
Հայրը՝ դե նօրից տար տեղը դիր:
Տղան զարմացած՝ իմաստը ?
Հայրը՝ - տեսնում ես, որ ձեռքերտ յուղոտ են:

Sona_Yar
20.03.2009, 15:45
Քարկոծեք ինձ, մարդի՛կ, ես հենց նոր բալենու ծաղկած ճյուղ կոտրեցի....Ճապոնական

երեքնուկ
20.03.2009, 23:51
Աստված ազատի լվի բռնցքից:

Արծվի շինած, մկների քանդած:

Ատամները թափած շունը պպզած կը հաչա:

Աչքի տեսածը հաստատ է, քանց անկաջի լսածը:

Եզը մինչև որ ուղտի չափ ըլնի, ուղտը սարի չափ լըլնի:

Mariam1556
21.03.2009, 00:47
Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս

Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ: Հյուգո

Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ:
Կանտ

Mks
22.03.2009, 22:54
Ինչ լավա, որ երկու տեղ ես աշխատում:
Ոչ թէ նրա համար, որ շատ ես ստանում, այլ նրա համար, որ ժամանակ չունես ծախսելու:

Հայկօ
22.03.2009, 23:01
Ինչ վատ ա, որ երեք տեղ ես աշխատում:
Ոչ թե նրա համար, որ ուրիշները էդքան ստանում են մի տեղ աշխատելով, այլ նրա համար, որ ժամանակ չունես ապրելու:

Հովհաննես
22.03.2009, 23:01
Գեղեցկությունը կփրկի աշխարհը բայց այն կպայթցնեն տգեղները
Փորձը դա այն է ինչ ստանում ես առանց ստանալու այն ինչ ուզում էիր
Բարձրացնելով ձայնը իջեցնում ես ինտելեկտդ

Եվ վերջում
Լավ է երբ գրպանում զնգզնգում է բայց ավելի լավ է երբ խշխշում է
:)

Եվ իմ ամենասիրածը վերջից հետո
Փորձը ուսուցիչ, որը շատ թանկ է վերցնում դասերի համար, բայց նրանից լավ ոչ ոք չի դասավանդում

ԿԳԴ
22.03.2009, 23:11
Չկա ավելի շվայտ ու անառակ արվեստ, քան սենտիմենտալ արվեստը, քաղցրմեղցր արվեստը, որ ստիպում է հեկեկել զգայուն կանանց: Կ. Պիսարրո:)

Mks
22.03.2009, 23:28
Մինչ գեղեցիկը կփրկի աշխարհը
Ուռոդները այն կկործանեն:

Հովհաննես
22.03.2009, 23:30
Մինչ գեղեցիկը կփրկի աշխարհը
Ուռոդները այն կկործանեն:
:hands հա լավ չէի հիշում

Mariam1556
23.03.2009, 23:02
Եթե դու սիրում ես, չհարուցելով փոխադարձություն, այսինքն՝ եթե քո սերը,
իբրև սեր պատասխան չի ծնում, եթե դու քո կենսական արտահայտությամբ իբրև
սիրող անձնավորություն չես դարձնում քեզ սիրված մարդ, այդ դեպքում քո սերն
անզոր է և այն դժբախտություն է:

Զաոա
25.03.2009, 00:55
Կյանքում
մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը,բայց շատ դեպքերում
մարդն այդ ժամանակ նստած է լինում հարևան գինետանը և չի լսում նրա
բախյունը:

Մարկ Տվեն

Զաոա
25.03.2009, 00:58
Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Մենք ասում ենք
«Շնորհակալ եմ, որ դու կաս»,երբ չենք կարողանում ասել
«Ես սիրում եմ քեզ»..
Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…
Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…
Մենք ասում ենք «Ես վստահում եմ քեզ»,
երբ վախենում ենք, որ խաղալիք կդառնանք…

Morpheus_NS
25.03.2009, 10:24
Մենք ասում ենք «Ես վստահում եմ քեզ»,
երբ վախենում ենք, որ խաղալիք կդառնանք…

Շատ լավն էր:hands

ԿԳԴ
25.03.2009, 11:33
Օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերի մեջ է: Սենեկա.
Լավ գրքերը պատուհաններ են, որտեղից մարդը դուրս է նայում: Առանց գրքի տունը առանց պատուհանի սենյակ է: Հ. Պիչեր.
Երբեք մենակ չի լինի մարդը, որին ուղեկից է գիրքը, գաղափարը: Ֆ. Սիդնեյ.
Կարդալ դա դեռ ոչինչ չի նշանակում: Ի՞նչ կրդալ և ինչպե՞ս հասկանալ կարդացածը, - ահա թե ո՞րն է կարևորը: Կ. Ուշինսկի.

Mks
28.03.2009, 05:38
Կյանքը դաժան է, երբ իմ ձեռքին են բոլոր խաղաքարտերը՝ նա որոշում է շախմատ խաղալ :

Արմինե
28.03.2009, 18:45
Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Բերգսոն

Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե

Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ

Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին

Fedayi
05.04.2009, 19:10
Զարմանալի բան է ժամանակը. այն այնքան շատ է, երբ սպասում ես, և այնքան քիչ, երբ ուշացել ես...

երեքնուկ
09.04.2009, 22:34
:ok
Բերնե-բերան, հազար բերան:
Բերնե-բերան, ասեղը գերան:
Ամեն բերան տոպրակ չի, որ կարես…

Սելավի
12.04.2009, 03:01
Հաղթանակը միշտ քո ոտքերի առաջա, որպեսզի այն վերցնես, պիտի խոնհարվես:

Կյանքը հայելի է և դու այն զարդարում էս քո սեփական մտքերով:

Էգոն՝ դա մարդ կենդանու վիրուսա, որի դիմաց մարդկությունը դեռ իմունիտետ չունի:
ԿՌԱՅՈՆ:

Sedulik
12.04.2009, 10:45
Սերը ընդամենը արտացոլանքն է այն ամենի, ինչ տրված է բնության կողմից:

Խաղողը հաջորդաբար 3 պտուղ է տալիս՝ բավականություն, գինովություն և զղջում:

Մարդու մեջ կրքերը մշտապես արթուն են՝ որսի սպասելով, մինչդեռ բանականությունը քնում է մինչև չարթնացնեն:

Փոքրիկ
22.04.2009, 23:10
Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետևիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետևիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետևիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

cold skin
23.04.2009, 12:21
Խղճի վրա խիղճ...ներսից խիղճ, դրսից խիղճ՝ դա խի՞ղճ է, թե՞ փալասի տիկնիկ:

Հ. Մաթևոսյան
Սիրում ենք, քանի որ վախենում ենք ատելուց:

Չի կարելի ապրումի պահին հայացքդ գցել սեփական անձին, յուրաքանչյուր հայացք այդժամ " չար հայացք" է դառնում…

Surveyr
23.04.2009, 13:02
Պիսիմիստն նա է, ով յուրաքնչյուր հնարավորությունում տեսնում է դժվարություն, իսկ օպտիմիստն նա, ով յուրաքանչյուր դժվարությունում՝ հնարավորություն:


Վ. Չերչիլ

Դեկադա
23.04.2009, 17:04
Մենք չենք հասկանա` որքան ուժգին են մեզ սիրում մեր ծնողները, քանի դեռ ինքներս ծնող չենք դարձել:

Գ.Բիչեր

Որքա~ն շատ գործեր են համարվել անհնարին, մինչև որ չեն իրականացվել:
Սեկունդոս

Մեզ վրա ոչ մի բան այնքան էժան չի նստում և այնքան թանկ չի գնահատվում, որքան քաղաքավարությունը:
Սերվանտես դը Սաավեդրա

Սելավի
23.04.2009, 17:26
Մարդիկ կան, որ առավոտյան արթնանում են, որպեսզի իրենց դժբախտ և անհաջողակ զգան:
Կռայոն:

Hripsimee
24.04.2009, 12:35
Կյանքի ռազմական դպրոցից: - Ինչ ինձ չի սպանում ` ինձ ավելի ուժեղ է դարձնում:
Պետք չէ՜ վախկոտություն հանդես բերել արարքներիդ հանդեպ , պետք չէ գործելուց հետո լքե՜լ դրանք: Խղճի խայթն անհարմար է:
Նիցշե

Արմինե
26.04.2009, 23:00
Այն մարդու համար, որը միայն իրեն է սիրում, ամենաանտանելին ինքն իր հետ միայնակ մնալն է: Պասկալ

Շատերը նման են ձվի. նրանք չափից ավելի լիքն են իրենցով, որպեսզի էլի ինչ-որ բան իրենց մեջ տեղավորեն: Հենրի Շոու

Ինքնասիրությունը տարօրինակ գազան է. նա կարող է քնել ամենադաժան հարվածների ներքո և հանկարծ արթնանալ մահացու վիրավորված, ամենադատարկ քերծվածքից: Մորավիա

Mariam1556
27.04.2009, 00:26
Արատները որոնց մենք ծաղրում ենք ուրիշների մեջ,ծիծաղում են մեզ վրա մեր մեջ:
Չ.Բրաուն

Երկնային
27.04.2009, 00:40
Մի՛ խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը…

արաբական ասացվածք

երեքնուկ
01.05.2009, 01:17
Աշխրքի շինողն ու քնդողը լեզուն է:
***


Թրի կտրածը կը լավանա, լեզվի կտրածը չի լավանա:
***


Լեզվին ծակածը հեչ մեկ բան չի ծակեր:
***


Տավարը կապով կը կապեն, մարդը՝ լեզվով:

Հայկական առածանի

T!gran
10.05.2009, 00:25
Մարդկանց մի մասը քայլում է ճանապարհի կենտրոնով ՝
իր արագ ընթացքով ակոսելով այն, մի մասն ել քայլում է
ճանապարհի եզրերով , ու քարերը մի կողմ գցելով՝ լայնացնում այն:

Հետաքրքրություն ջան
10.05.2009, 09:53
Ողջույն ակումբ:oy
Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն:
Ա. Ն. Ռադիշչև

Սելավի
12.05.2009, 01:14
Վաղվա առավոտը այսօրվա երեկոյից ավելի իմաստուն է:

Որպեսզի ձեր կյանքը լինի ավելի հանգիստ և հարմոնիկ, հրաժարվեք միշտ ճիշտը լինելու անհրաժեշտությունից:

Ձեր այսօրվա աշխարհի իրականությունը, երկիր մոլորակի յուրաքանչյուր մարդու ներքին աշխարհի արտապատկերն է, հայելին:

Կռայոն:

sharick
18.05.2009, 13:20
Մարդ կա կուրանալով ` հավատքի է գալիս,
Մարդ էլ կա` հավատքի գալով ` կուրանում է

Ընկերներ չունի նա` ով շատ ընկերներ ունի


Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,
ապա միևնույն է , թէ որքան է նրա երկարությունը

Հետաքրքրություն ջան
18.05.2009, 19:23
Եթե ձեզ ոչ ոք չի սիրում, հավատացած եղեք, որ դա ձեր մեղքն է:
Ֆ. Դոդրիջ

Երբեք ուրիշներին մի՛ անհանգստացրու այն բանի համար, ինչ ինքդ էլ կարող ես անել:
Լ. Ն. Տոլստոյ

Mariam1556
18.05.2009, 22:07
Հ . Շիրազ

-Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի:

-Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա:

-Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա:

karenmorm
19.05.2009, 01:24
Անփառունակ կյանքից սակայն Փառքով մեռնելն է ցանկալի:

Ոմանք երազում են մեռնել սեփական անկողնում, մյուսները նախնտրում են կռվի դաշտում մեռնել...

Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ և ես ապահովեմ Ազգիս տեղը Արևի տակ:

Յուրաքանչյուր հայի մահ պիտի մի քանի անգամ ճշմարիտ լինի իր կյանքից:

Ոչինչ այնքան չի որոշում պատերազմի ելքը, որքան ազատության նվիրածությունը:

Երջանիկ է նա, ով ընկել է մարտում` հանուն հայրենի հողի, երբ արդար գործի համար նա դիմել է զենքի:

Կյանքը կորցնելը մեծ բան չէ, և անհրաժեշտ պահին դրա համար հատուկ քաջություն էլ պետք չէ…

Մեռնելն ավելի պատվաբեր էր, քան վիրավոր ընկերոջը դավաճանելը:

Ամեն մեկը ինքն է իր պարտքը տալու հայրենիքին, իր բաժին կռիվն անելու հայրենիքի համար:

Հայրենիրքի քաղաքացուն, ազգի զավակը լինելու համար պետք է հերոսական սիրտ:

Հայրենասիրությունը երևի չափվում է հավերժի տված նժարով, որի մի կողմում կիսատ երազ է ու կյանք, մյուսում ափ հող` հայրենիք անունով:

Jigyarov
07.07.2009, 15:38
Մարդ հրեշտակ չի կարող դառնալ, բայց մարդ պարտավոր է մնալ:

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում թույլատրվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Գրառումը խմբագրվել է, փոխարկվել հայատառի:

Գևոր
31.07.2009, 01:56
Փորձիր փոխել ինքդ քեզ ու կհասկանաս- որքան խղճուկ են ուրիշներին փոխելու քո հնարավորությունները...

Aurora
13.08.2009, 00:20
Ընկածին միայն պետք է վերեվից նայել այն դեպքում, երբ փորձում ես նրան բարձրացնել։

Tanamasi
22.08.2009, 18:41
Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ ժողովուրդներն ու պետությունները ոչ մի դաս չեն քաղում պատմությունից և ոչինչ չեն սովորում։
Հեգել

Yeghoyan
02.09.2009, 20:41
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: ;)Էմերսոն

Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ

Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ

ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ::ok Լառոշֆուկո

"Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: :DԶեյմե

Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ

Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: :angryՍավոնարոլա

Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը::B Սորեն

Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո

Yeghoyan
02.09.2009, 20:53
ուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ

ՈՒժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն

Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է: Թեոգնիդես

Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես

Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: Լիխտենբերգ

Զայրույթը միշտ էլ վատ խորհրդատու է: Զոլա

Yeghoyan
02.09.2009, 20:57
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լառոշֆուկո

Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով: Կուրց

Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր

Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ

Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին

Երևակայությունը հոգու աչքերն են: Ժուբեր

Yeghoyan
02.09.2009, 21:02
Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի: Քվինտիլիանոս:hands

Yeghoyan
02.09.2009, 21:07
Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: Սուֆենբերգ
Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե:hands
Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր

Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե

Yeghoyan
02.09.2009, 21:08
ժող ջան էս մեկն ինչ որ չհասկացա, ով կասի ինչի՞ մասինա:

Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են:
Լոնգֆելո

Tanamasi
03.09.2009, 21:52
ժող ջան էս մեկն ինչ որ չհասկացա, ով կասի ինչի՞ մասինա:

Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են:
Լոնգֆելո

Երևի նրա մասին, որ բոլորը սպասում են, որ ծերերը մեռնեն։ Կամ էլ ուղղակի Լոնգֆելոն ծեր և հարուստ հորաքույր էր ունեցել, որի թողած ժառանգությանը անհամբեր սպասում էր։ :D

Yeghoyan
03.09.2009, 21:57
Երևի նրա մասին, որ բոլորը սպասում են, որ ծերերը մեռնեն։ Կամ էլ ուղղակի Լոնգֆելոն ծեր և հարուստ հորաքույր էր ունեցել, որի թողած ժառանգությանը անհամբեր սպասում էր։ :D

վատ մեկնաբանություն չէր, բայց ոնց որ թե Լոնգֆելոն հայ չի, դժվար աչքն ուրիշի ժառանգության վրա լիներ, կամ էլ ինչ իմանաս....::esimմեկ էլ տեսար:D

Mariam1556
03.09.2009, 23:07
Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը: ԼառոշՖուկո

Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում:
Սերվանտես


Որքան շատ ենք խոսում մեր արժանիքների մասին, այնքան քիչ են դրանց հավատում:
Բոշեն

Tanamasi
04.09.2009, 21:20
Լինել խոհեմ, նշանակում է լինել անխոցելի։

Ամեն գոյություն նման է նամակի, որի իմաստը փոխվում է հետգրությամբ։

Վ. Հյուգո

Tanamasi
04.09.2009, 21:26
Լավ գրքերի հետ ծանոթության մեծացումը նեղացնում է այն մարդկանց շրջանակը, որոնց հետ շփումը մեզ հաճելի է։ Ֆոերբախ

Մարդը ստեղծվել է արարչագործության վերջին օրը, երբ աստված արդեն հոգնել էր։ :) Մարկ Տվեն

Շինարար
05.09.2009, 15:38
Կանայք երբեք չեն սխալվում. սխալվելը մարդկային է:
Օտտո Վալինգեր
Լավերը շուտ են մեռնում, վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:
Հրանտ Մաթևոսյան
Լավերը շուտ են մեռնում, թե? մահն է թանկացնում կյանքը:
Հրանտ Մաթևոսյան
Ծերունիները սովորաբար չեն գայթում: Նրանք քայլելու մեջ հասունի փորձ ու մանկան զգուշություն ունեն:
Հրանտ Մաթևոսյան
Բիանշոն. Սիրում են, որովհետև սիրում են:
Ռաստինյակ. Բայց ես սիրում եմ միանգամայն այլ նկատառումներով:
Բալզակ
Տեսե?լ եք արդյոք, թե ինչպես է առյուծը հորանջում կենդանաբանական այգում: Դա տխուր տեսարան է:
Բալզակ
Լատուշը չափազանց շատ խորհուրդներ էր տալիս Բալզակին- դա դժվար է ներել: Բալզակը չէր հետևում այդ խորհուրդներին- դա անհնար է ներել:
Անդրե Մորուա
Եթե կյանքը ձանձրալի կինոնկար է, ինչու? չթողնել և դուրս գալ կեսից:
Roger McGough
Կարելի է նույնիսկ վատ տողեր մեջբերել, եթե դրանք պատկանում են մեծ բանաստեղծի:
Շոդերլո դը Լակլո
Սիրով կխոստովանեմ, որ երջանկությունը փողի մեջ չէ, բայց պետք է ընդունել, որ փողը նպաստում է երջանկությանը:
Շոդերլո դը Լակլո
Շատ հանցանքներ ես անկարող կլինեի կատարել թերևս ոչ այնքան այն պատճառով, որ վատ բան են, որքան այն պատշառով, որ տգեղ բան են:
Հենրիկ Սենկևիչ
Բայց ես նման եմ այն ձկան, որ այն հարցին, թե ինչ համեմով է ուզում եփվել, պատասխանում է, թե նախ և առաջ` ամենևին չի ուզում եփվել:
Հենրիկ Սենկևիչ
-Ճշմարտությունը ինչու? կը բռնաբարվի միշտ:
-Որովհետև մերկ է և գեղեցիկ:
Երվանդ Օտյան
-Ինչու? այդպես կը խմես:
-Վիշտերս խեղդելու համար:
-Կը հաջողի?ս գոնե...
-Ոչ, անպիտանները լավ լողալ գիտեն:
Երվանդ Օտյան
-Մարդուն միայն երեք արշին հող է պետք:
-ոչ թե մարդուն, այլ դիակին: Մարդուն ողջ երկրագունդն է պետք:
Ա. Պ. Չեխով
Մահը սարսափելի է, բայց ավելի սարսափելի կլիներ գիտակցումը, որ ապրելու թե հավերժ և երբեք չես մահանալու:
Ա. Պ. Չեխով

Հարդ
05.09.2009, 15:58
Աստված քեզ խելք տվեց ու ասաց. <<Կօգտագործես, երբ խելոքանաս>>

Yeghoyan
12.09.2009, 15:44
Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել:

Yeghoyan
12.09.2009, 15:46
<<Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին, ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես՝ դատարկ է>>։
Շեքսպիր


<<Որքան զվարճալի է մարդ արարածը, երբ նա հագնում է բաճկոն ու տաբատ, իսկ խելքը թողնում է տանը>>։
Հարֆիլդ

sharick
12.09.2009, 15:54
Երևի նրա մասին, որ բոլորը սպասում են, որ ծերերը մեռնեն։ Կամ էլ ուղղակի Լոնգֆելոն ծեր և հարուստ հորաքույր էր ունեցել, որի թողած ժառանգությանը անհամբեր սպասում էր։ :D

Նրա մասին ա այս միտքը , որ երիտասարդները մահանում են , բայց ծերերը պարտավոր են մահանալ նրա համար ` որ նոր մարդիկ աշխարհ գան նրանց փոխարեն...

Yeghoyan
12.09.2009, 21:49
Նրա մասին ա այս միտքը , որ երիտասարդները մահանում են , բայց ծերերը պարտավոր են մահանալ նրա համար ` որ նոր մարդիկ աշխարհ գան նրանց փոխարեն...

Ես մեկա էլի չհասկացամ ինչ է նշանակում ,,ծերերը պարտավոր են մահանալ նրա համար ` որ նոր մարդիկ աշխարհ գան նրանց փոխարեն,, : Այսինքն, եթե ծերը չմահանա այդպես էլ նոր մարդ չի ծնվի, հա՞:think ինչ-որ տարօրինակ բացատրություն է

Ուլուանա
12.09.2009, 21:54
Ես մեկա էլի չհասկացամ ինչ է նշանակում ,,ծերերը պարտավոր են մահանալ նրա համար ` որ նոր մարդիկ աշխարհ գան նրանց փոխարեն,, : Այսինքն, եթե ծերը չմահանա այդպես էլ նոր մարդ չի ծնվի, հա՞:think ինչ-որ տարօրինակ բացատրություն է
Ինձ թվում է՝ մենք պարտավոր չենք վերծանել ամեն մի անիմաստ աֆորիզմ։ Հիմա կարող է Լոնգֆելոն էդ պահին իր ծերուկ ծնողների վրա կատաղած է եղել ու էդպիսի անիմաստ միտք է երկնել :)), առանձնապես խոր միտք էլ չի, էլի, որ էդքան խորացել եք։ Առաջարկում եմ պարզապես մոռանալ։ ;)

Apsara
12.09.2009, 22:00
Լուսավորյալ դառնալու ամենակարճ ճանապարհը դա անվերջ համբերություն ունենալն է::)

sharick
12.09.2009, 22:27
Ես մեկա էլի չհասկացամ ինչ է նշանակում ,,ծերերը պարտավոր են մահանալ նրա համար ` որ նոր մարդիկ աշխարհ գան նրանց փոխարեն,, : Այսինքն, եթե ծերը չմահանա այդպես էլ նոր մարդ չի ծնվի, հա՞:think ինչ-որ տարօրինակ բացատրություն է

Չե :) նոր մարդիկ կծնվեն...բայց`երկրի վրա մարդիկ կսկսեն շատանալ (Տեղ չի լինի ել ապրելու, թթվածինն ել կսկսի չհերիքել բոլորին) դե պատկերացրու ....
Մի գուցե մի քիչ ծիծաղելի բացատրություն ե թվում ...բայց խորը մտածի....

Ուլուանա
12.09.2009, 22:28
Չե :) նոր մարդիկ կծնվեն...բայց`երկրի վրա մարդիկ կսկսեն շատանալ (Տեղ չի լինի ել ապրելու) դե պատկերացրու ....
Է՜, լավ, էլի։ :)) Մի հատ էլ կոնկրետ տարիք չսահմանեի՞ն, որ իմանայինք՝ քանի տարեկանում ենք պարտավոր մեռնել, հանկարծ օրենք չխախտենք։

sharick
12.09.2009, 22:32
Է՜, լավ, էլի։ :)) Մի հատ էլ կոնկրետ տարիք չսահմանեի՞ն, որ իմանայինք՝ քանի տարեկանում ենք պարտավոր մեռնել։

ուրեմն մարդիկ կարող էին անմահ լինել.....:D ինչ կլիներ ? աշխարհում մարդկանց թիվը էնքան կշատանար ...որ ....

Ուլուանա
12.09.2009, 22:34
ուրեմն մարդիկ կարող էին անմահ լինել.....:D ինչ կլիներ ? աշխարհում մարդկանց թիվը էնքան կշատանար ...որ ....
Էդ արդեն ուրիշ հարց է։ Ամեն դեպքում «պարտավոր» բառն էս դեպքում ոչ մի կերպ ընդունելի չեմ համարում։ ;)

sharick
12.09.2009, 22:34
ուրեմն մարդիկ կարող էին անմահ լինել.....:D ինչ կլիներ ? աշխարհում մարդկանց թիվը էնքան կշատանար ...որ ....

կկոտորեին իրար

sharick
12.09.2009, 22:37
Էդ արդեն ուրիշ հարց է։ Ամեն դեպքում «պարտավոր» բառն էս դեպքում ոչ մի կերպ ընդունելի չեմ համարում։ ;)

Դէ ուզել ա ասի ...ծերերը արդեն իրանց կյանքը ապրել են ,պիտի գնան , որ նոր մարդկանց համար տեղ լինի....;)

Tanamasi
12.09.2009, 23:08
Դէ ուզել ա ասի ...ծերերը արդեն իրանց կյանքը ապրել են ,պիտի գնան , որ նոր մարդկանց համար տեղ լինի....;)

Դե ուզեն-չուզեն պիտի գնան. անմահության գաղտնիքը դեռ չի բացահայտված :)

Tanamasi
12.09.2009, 23:37
Մտքի նպատակը անհատի գոյատևումն է։ Այն միշտ փնտրում է իր ճշմարտացիության հաստատում, ինչպես և արդարացում, որը հետևում է գոյատևման նրա ձգտումից։

Կառավարման հոգեբանություն. ուսումնական ձեռնարկ

Ուլուանա
13.09.2009, 01:36
Դե ուզեն-չուզեն պիտի գնան. անմահության գաղտնիքը դեռ չի բացահայտված :)
Հա, այսինքն՝ մեռնում են, որովհետև չեն կարող չմեռնել, էդպիսին է կյանքի բնույթը, բայց ոչ թե որովհետև պարտավոր են զգում իրենց, կամ դա իրենց պարտականությունն է։ :D
Ի դեպ, որ էդքան խորացաք, ես էլ որոշեցի անգլերեն տարբերակը գտնել, ու պարզվեց, որ must-ն են թարգմանել «պարտավոր», իսկ must–ը բնավ ոչ միշտ է էդ իմաստն արտահայտում։ Տվյալ դեպքում ճիշտ կլիներ թարգմանել որպես «պետք է», որն անխուսափելիության իմաստ ունի, ոչ թե պարտականության։

dvgray
13.09.2009, 02:13
"ճգնաժամը /recession/ այն է երբ որ հարևանտ կորցնում է աշխատանքը,
իսկ ես դու ես կորցնում աշխատանքտ՝ դա դեպրեսիան է:"

Ռիչարդ Նիքսոն

/սա գրել եմ որպես իմաստուն միտք ;)/

dvgray
13.09.2009, 02:16
"Մեր թշնամիները բաշարող ու քթի ծակ ունեցող են, սակայն մենք էլ ենք այդպիսին: Նրանք երբեք չեն դադարում մոգոնել ներ ձևեր, վնասելու մեր երկրին, և ժողովրդին: Մենք նունպես "

Ջորջ Բուշ կրտսեր

/:D :D :D/

Ուլուանա
13.09.2009, 02:19
"Մեր թշնամիները բաշարող ու քթի ծակ ունեցող են, սակայն մենք էլ ենք այդպիսին: Նրանք երբեք չեն դադարում մոգոնել ներ ձևեր, վնասելու մեր երկրին, և ժողովրդին: Մենք նունպես "

Ջորջ Բուշ կրտսեր

/:D :D :D/
:D Կարծում եմ՝ տափակ մտքերի համար կարելի է առանձին թեմա բացել։ :D Կամ էլ հենց Ջորջ Բուշ կրտսերի մտային գոհարներին նվիրված թեմա, ինչպես, ասենք, Կարապետիչի գոհարների համար էր ժամանակին բացվել։ :}

Շինարար
13.09.2009, 16:10
Աստված խոսում է իմ միջոցով:
Ջորջ Բուշ Կրտսեր

Anisa
14.09.2009, 12:43
Այն ամենը, ինչ ուղղված է՝ կարկատված է: Հանցավոր առաքինին կարկատված է մեղքով: Իսկ ուղղված մեղքը ՝ առաքինության կարկատանն է:
Շեքսպիր «Տասներկուերորդ գիշեր կամ ինչ կամենաք»

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց այն կարող է ձևավորել միտքը:

Ֆոտոն
14.09.2009, 13:12
Ոչ միայն հանճար ու որևէ առանձին հատկություն հարկավոր չէ լավ զորավարին, այլ ընդհակառակը, նրա մեջ պետք է բացակայեն մարդկային ամենաբարձր հատկությունները՝ սեր, պոեզիա, քնքշություն, փիլիսոփայական որոնող միտք: Նա պետք է սահմանափակ լինի, հաստատ համոզված այն բանում, թե իր արածի շատ կարևոր է, և այդ դեպքում միայն նա քաջ զորավար կլինի:


Լև Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն»

Մանուլ
14.09.2009, 21:32
Երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել, իսկ Դուք դա չեք անում, դա նույնպես ընտրություն է:

Ուիլյամ Ջեյմս

Շինարար
14.09.2009, 22:32
Մենք այս աշխարհ ենք եկել անկախ մեր կամքից և կլքենք այն ոչ մեր կամքով:


Եթե նա, ով աղոթում է, ցանկանում է դրանով խաբել, ապա Աստծուն ավելի մոտ է նա, ով կանխամտածված չի աղոթում:

Աբու-լ-Ալա ալ-Մաարի

dvgray
15.09.2009, 04:28
եվ ընկերջ հետ, և թշնամու հետ դու պետք է լինել Լավ
ով խառնվածքով բարի է, նրա մեջ չարություն չես գտնի
կվիրավորես ընկերոջտ՝ կվաստակես թշնամի դու
Թշնամուտ կգրկես, ընկեր կվաստակես

Օմար Խայամ

Հ.Գ. Շատ դուրս եկավ, անչափ ուսուցողական է: պարզ ու հանճարեղ…
Բառացի թարգմանեցի, էնքան էլ դուրս չեկավ, դրա համար տեղադրեմ ռուսական տարբերակը , որտեղից թարգմանել եմ

И с другом и с врагом ты должен быть хорош!
Кто по натуре добр, в том злобы не найдешь.
Обидишь друга — наживешь врага ты,
Врага обнимешь — друга обретешь.

Омар Хайям

Հարդ
15.09.2009, 10:02
Խելոքների և դատարկների տարբերությունը կայանում է նրանում, որ խելոքները տեղյակ են իրենց դատարկությունից:


........ .........

sharick
17.09.2009, 16:32
Կներեք անհաջող թարգմանության համար :oy
Գաբրիել Գարսիա Մարկես
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
Այդքան շատ մի՛ պայքարիր . ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:


Շատ լավն էր ... :) շատ

Yeghoyan
17.09.2009, 19:39
Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները:
Ժան Ժակ Ռուսո

Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը:
Ֆրանս

Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը:
Աբուլ-Ֆարաջ

Շինարար
13.10.2009, 00:52
Եթե մարդս իմանար, թե ինչպես պետք է ապրել, նա երբեք չէր մեռնի:
Ռոբերտ Փեն Ուորըն

No Broken Hearted Girl
13.10.2009, 00:58
Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ:
Վ. Հումբոլդա

Ամենադեմոկրատական ուսմունքներից առաջինն այն է, որ բոլոր մարդիկ հետաքրքիր են:
Հ. Չեստերտոն

Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն:

Ու. Չենինգ

Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան:

Մ. Գորկի

Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով:

Ժ. Լաբրյուեր

Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ:

Ֆ. Լարոշֆուկո

Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի:

Բ. Պասկալ

Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:

Լ. Ֆոյերբախ

Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն:

Ի. Պեստալոցցի

Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ:

Վ. Շեքսպիր

Yeghoyan
14.10.2009, 16:21
Արյունոտ ձեռքը և խելոք գլուխը պապերից են ժառանգում:

Ինչպես գրաստի հետ, այնպես էլ որդու հետ պետք է խոսել գավազանով:

Մարդկանց մասին որքան ավելի վատ դատես, այնքան ավելի ճշմարիտ կլինես:

cold skin
15.10.2009, 15:43
Շատ հեշտ է անզգա լինել ցերեկը, իսկ գիշերը դա հնարավոր չէ…


Դժոխքի ճանապարհը պատված է շատ խրտվիլակներով: Բայց դա իմ մեղքը չէ:


Կյանքը վայելել՝ նշանակում է կարողանալ ծախսած փողի դիմաց ստանալ համարժեք բան և գիտակցել այդ: Աշխարհը իսկական շուկա է…

Ռուֆուս
15.10.2009, 23:13
Ծառ կտրողի քոքը կտրվի:

Հին հայկական անեծք, ասում են միշտ կպնում ա...

snow
16.10.2009, 00:20
Աշխարհի ամենաուժեղ հեղուկը, դա կանացի արցունքներն են.
Ջ. Մորլի
Սիրո բոցը այնպես չի ջերմացնում, ինչպես ջերմացնում են փառքի առաջին ճառագայթները:

Իրվինգ
«Ես ոտքերից բավականին բարձր եմ»,- հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին...
Վաչագան Սարգսյա

Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար:
Ռ. Ռոլան

No Broken Hearted Girl
20.10.2009, 23:31
Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:

Մարկ Տվեն

Lexsa
21.10.2009, 12:50
Քանի դեռ մենք քայլող գերեզմանոցներ ենք, ինչպե՞ս կարող ենք երկրի վրա կյանքի
պայմանների լավացման որևէ հույս ունենալ։
Լև Տոլստոյ

Իմ կարծիքով, բուսակերական ապրելակերպը մարդու խառնվածքի վրա ունեցած իր զուտ
ֆիզիկական ներգործությամբ ամենաբարերար ազդեցությունը կունենար մարդկության մեծ
մասի վրա։
Ալբերտ Այնշտայն

Ճիշտ է, որ մարդը կենդանիների արքան է. իր դաժանությամբ նա գերազանցում է նրանց։
Մենք ապրում ենք ուրիշների մահվան հաշվին։ Մենք պարզապես քայլող գերեզմանոցներ
ենք։ Վաղ մանկուց ես հրաժարվել եմ միս օգտագործելուց... Կգա ժամանակ, երբ մարդը
կենդանիների սպանությանը կնայի այնպես, ինչպես նայում է մարդու սպանությանը։
Լեոնարդո դա Վինչի

Կենդանիների կարծեցյալ իրավազրկությունը, այն մոլորությունը, որ իբր մեր արարքները
նրանց նկատմամբ բարոյական նշանակություն չունեն, կամ, բարոյականության լեզվով
ասած, որ իբր կենդանիների առաջ պարտականություններ չունենք, ահա սրանում
զայրացուցիչ կոպտություն ու բարբարոսություն է դրսևորվում։
Շոպենհաուեր

Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու էր Պյութագորասը հրաժարվել մսից։ Իսկ ինձ
հետաքրքրում է, թե ինչպիսի հանգամանքներում և ինչպիսի հոգեվիճակում է մարդն
առաջին անգամ դիպել մեռած կենդանիների արյանն ու մսին՝ սեղանները զարդարելով
քայքայվող մեռած մարմիններով, և հանդգնել է ուտելիք անվանել այն, ինչը դեռ վերջերս
բառաչում էր, մկկում, շարժվում ու ապրում։ Կարո՞ղ են արդյոք աչքերը հանգիստ նայել, թե
ինչպես են կոկորդ կտրում, մաշկ քերթում և մարմնի մի մասն անջատում մյուսից... Ինչպե՞ս
կարող են ռունգերը տանել այդ գարշահոտությունը։ Մի՞թե սրտխառնոց չի առաջացնում
ուրիշի խեղված մսի անմաքուր համը։
Պլուտարքոս

Երբ մարդն ուզում է վագրին սպանել, դա սպորտ է համարվում, իսկ երբ վագրն է ուզում
մարդուն սպանել, դա դաժանություն է համարվում:
Բեռնարդ Շոու

Կենդանիներն իմ ընկերներն են... Իսկ ընկերներիս ես չեմ ուտում։
Բեռնարդ Շոու

Դատարկություն
21.10.2009, 13:29
Կյանքում երկու բան է հավերժ` մեկը տիեզերքը, որը դեռ կասկածելի է, մյուսը մարդկային հիմարությունը....

snow
21.10.2009, 15:27
Մարդիկ ոչ թե ծնվում, այլ դառնում են այն, ինչ որ կան:
Կ. Հելվեցիուս

Lexsa
22.10.2009, 10:47
Անմեղսունակ հնարավոր չե լինել: Թերևս հնարավոր է յուրաքանչյուր տարվա, ամսվա և
օրվա հետ դառնալ ավելի ու ավելի անմեղ: Սրանում է կայանում ամբողջ մարդկության
իրական կյանքն ու բարեկեցությունը:
Լև Տոլստոյ
Նա, ով չի գնահատում կյանքը, արժանի չե դրան.
Լեոնարդո դա Վինչի
Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու կենդանիները պետք է մորթվեն` մարդկանց
որպես սնունդ ծառայելու համար, երբ կան դրա այքան փոխարինողներ. Վերջիվերջո,
մարդը կարող ե ապրել առանց մսի - Դալայ Լամա

Lexsa
22.10.2009, 10:48
* Ո'չ թեիզմ, ո'չ աթեիզմ, պարզապես` էիզմ:
Ալեքսանդր Արորդի Վարպետյան

Farfalla
22.10.2009, 13:38
Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա: Չ. Չապլին

Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: Ֆ. Լարոշֆուկո

Երբ խմում ես`չափդ իմացիր, այլապես կարող ես քիչ խմել:

Համիկ
22.10.2009, 14:08
Երբեք չկանգնել, եթե հնարավոր է նստել, երբեք չնստել, եթե հնարավոր է պառկել և երբեք չանել վաղը այն, ինչ հնարավոր է անել վաղը չէ մյուս օրը:

Չգիտեմ, որտեղից եմ լսել:

snow
22.10.2009, 14:25
Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
Պուբլիլիոս Սիրոս

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:
Վովենարգ

Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
Քելի

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
ԼառոշՖուկո

snow
22.10.2009, 14:35
Հիշողությունն իր տրամադրության տակ ունի ավելի տարողունակ պահեստարան, քան հնարանքը:
Մոնտեն

Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները:
Գարսիա Լորկա

Մարդու ճակատագիրը ինքը մարդն է:
Բրեխտ

No Broken Hearted Girl
22.10.2009, 21:22
Իրենից դժգոհ լինելը խելացի կյանքի անհրաժեշտ պայմանն է: Միայն այդ դժգոհությունն է մղում աշխատելու իր վրա:
Լ. Ն. Տոլստոյ

dvgray
23.10.2009, 04:17
Բոլորս մենք խրված ենք ճահճի մեջ, սակայն մեզանից որոշները նայում են աստղերին.
Օսկար Ուայլդ

dvgray
23.10.2009, 04:19
Կյանքում հնարավոր է երկու ողբերգություն: Առաջինը ՝ ստանալ այն, ինչի մասին երազում ես, երկրորդը՝ չստանալ:

Օսկար Ուայլդ

No Broken Hearted Girl
24.10.2009, 13:27
Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը: Մարկ Տվեն

No Broken Hearted Girl
24.10.2009, 13:31
Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին: Սենեկա Կրտսեր

Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարաջ

Mariam1556
24.10.2009, 13:39
Մինչ խելացիները փորձում են հարմարվել աշխարհին,անխելքները` աշխարհը հարմարեցնում են իրենց:


Վատատեսը տեսնում է միայն անվերջանալի փակուղի:Լավատեսը լույս է տեսնում փակուղու վերջում:Իրատեսը տեսնում է փակուղին,լույսը և ընդառաջ շարժվող գնացքը…….

Lyonik
24.10.2009, 14:00
Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում: (Վ.Շեքսպիր)

Սերը ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի, և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են: (Մ.Վ.Լոմոնոսով)

Սերը նման է կարմրուկին` որքան ավելի ուշ է գալիս այնքան ավելի վտանգավոր է: (Դ.Ջերորդ)

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են: (Վ. Հյուգո)

Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն: ( Արիստոտել)

Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...

No Broken Hearted Girl
25.10.2009, 01:16
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
Կարլեյկ

Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
Տեսբրոն

Ուլուանա
25.10.2009, 01:55
Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...
Էս մեկի հեղինակի անունը չէիր գրել. Վաչագան Սարգսյան։ ;)
Մի քանի տարի առաջ ստորագրությունս էր։ :)

cold skin
26.10.2009, 16:45
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է:

Լիխտենբերգ
Կյանքի սանդուղքը լիքն է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ մենք սահում ենք սանդուղքով ցած:

Բրաունել

No Broken Hearted Girl
03.11.2009, 19:53
Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
Գրաֆ

Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում: Շատոբրիան

Ուլուանա
03.11.2009, 19:59
Մարդը ծեր չէ, քանի դեռ զղջումները չեն փոխարինել երազանքներին։
Ջոն Բերիմոր

Սեփական անձի մասին դատեք երազներում ձեր դրսևորած վարքով։
Ռալֆ Վալդո Էմերսոն

Լավագույն հարաբերությունն այն է, որում սերը միմյանց նկատմամբ գերազանցում է միմյանց կարիքն ունենալուն։
Անհայտ հեղինակ

Բարկությունը երկար պահելը նման է ձեռքով տաք քարածուխ բռնելուն՝ ինչ–որ մեկի վրա նետելու մտադրությամբ, բայց, ի վերջո, այրվածք ստացողը դուք եք։
Բուդդա

Արվեստագետը հատուկ տեսակի մարդ չէ, ավելի շուտ՝ ամեն մարդ հատուկ տեսակի արվեստագետ է։
Անանդա Կումարասվամի

Ներման գերագույն աստիճանն այն է, երբ կարողանում ես ինքդ քեզ ներել այն բոլոր վերքերի համար, որ պատճառել ես սեփական կյանքիդ։ Ներումը սեփական անձի նկատմամբ սիրո արտահայտություն է։ Երբ ներում ես ինքդ քեզ, սկսվում է ինքնաընդունումը, և սեփական անձի հանդեպ սերն աճում է։
Դոն Միգել Ռուիզ

Yeghoyan
03.11.2009, 21:04
Խելացին շատ բան է կարողանում սովորել թշնամուց:

Քանի դեռ ջահել ես, հարգիր նրան, ով թույլ է ու ալեհեր, որպեսզի քեզ էլ հարգեն կյանքիդ մայրամուտին:

Իմաստունն իր համար ընտրում է ուրախ և դյուրահամոզ բարեկամի:

Բնությունը մարդու ձեռքը տվել է գործիք` մտավոր բարոյական ուժ, բայց նա այդ ուժը կարող է օգտագործել նաև դեպի հակառակ կողմը, ուստի առանց բարոյական հիմքերի` մարդն իր սեռական ճաշակի բնազդներում դառնում է ամենասրբապիղծ և վայրի, ստոր մի էակ:

Կրքերին իշխում է ոչ թե նա, ով բոլորովին խուսափում է դրանցից, այլ նա, ով դրանցից օգտվում է այնպես, ինչպես կառավարում են նավը կամ ձիուն, այսինքն` դրանց ուղղում են այնտեղ, ուր հարկավոր է և օգտակար:

Ծանոթություն մի' հաստատիր այնպիսիների հետ, ովքեր նոր ընկերներին գերադասում են հներից: Իմացի'ր` ինչպես դավաճանել են մեզ` իրենց փորձված ընկերներին, այդպես էլ կդավաճանեն նորերին:

Փաղաքշանքով գրեթե միշտ ավելի շատ բանի կհասնես, քան` ուժով:

Farfalla
03.11.2009, 22:32
Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին: Բալզակ

Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են:

Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես լավ եղանակը, և այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի:

No Broken Hearted Girl
04.11.2009, 18:45
Ճշմարտությունը, ինչպես և թանկարժեք իրը, պետք չէ պճնազարդել, սակայն այն պետք է այնպես տեղավորել, որ լուսավորվի շահեկանորեն: Սանտայանա

Անկեղծությունը չի կարելի համարել ճշմարտության վկայություն և ճշմարիտ վարքագծի ապացույց. դուք կարող եք թույն խմել, անկեղծորեն հավատալով, որ անհրաժեշտ դեղամիջոց եք ընդունել, բայց արդյո՞ք ձեր հավատը կփրկի ձեզ մահից: Թրայոն Էդվարդս

Միամտությունը բարոյական անմեղությունն է, որը, հազիվ ճաշակելով ճանաչողության ծառից, սկսում է ամաչել իր մերկությունից ու թաքնվում է: Աուերբախ

No Broken Hearted Girl
07.11.2009, 00:15
Որպեսզի իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին: Բյոռնե

Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ պահում է իր արժեքը: Բյոռնե

Բավական չէ բժիշկ լինել, պետք է կարողանալ և բուժել: Բրեխտ

Վատ ավելով սենյակը չես ավլի: Բրիջ

Արժեքավոր մարդ երևալու համար պիտի լինել այդպիսին: Բուալո

Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները: Չարլզ Էլիոթ

Դեկադա
08.11.2009, 08:45
Մեր կյանքն անցնում է ձգտումների մեջ`ինչ մենք չունենք, և ափսոսանքների մեջ`ինչ այլևս չենք ունենա:
Ռու


Սրամտությունները զրույցի աղն են, բայց ոչ սնունդը:
Հեզլիթ


Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստությունը գալիս է տարիների հետ:
Մենքեն

Ցինիկ դառնալու համար պետք է լինել խելոք, իսկ դրանից խույս տալու համար պետք է լնել իմաստուն:
Հյորթս

Yeghoyan
08.11.2009, 13:54
Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով:

Ղազարոս Աղայան


Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով:

Վոլտեր

Mariam1556
08.11.2009, 16:57
Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած:
Լաբրյուեր


Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա: Տուրգենև

Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաժողությունները:
Ռեժիմանսե

Ուլուանա
08.11.2009, 23:02
Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով:

Վոլտեր
Ավելի պատկերավոր ասած՝ ծուլությունը ձանձրույթի մայրն է։ :)

A.r.p.i.
10.11.2009, 16:07
Այս աշխարհում ապրել՝ նշանակում է մշտապես պայքարել և մշտապես հաղթել: Պիսարև

Խելացի և իմաստուն մարդիկ պայքարում են մինչև վերջ: Պիսարև

Պսակ հյուսելն ավելի հեշտ է , քան նրան արժանի գլուխ գտնելը: Վոլֆգանգ Գյոթե

Ուլուանա
10.11.2009, 18:43
Պսակ հյուսելն ավելի հեշտ է , քան նրան արժանի գլուխ գտնելը: Վոլֆգանգ Գյոթե
Լավն է։ :)
Սրան համարժեք մի ուրիշ աֆորիզմ հիշեցի.

Ընկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել։
Միգել Սերվանտես

Ուլուանա
10.11.2009, 22:30
Մարդը կոտորակի նման է. համարիչն այն է, ինչ նա կա, իսկ հայտարարը՝ այն, ինչ նա մտածում է իր մասին։ Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը։
Ժան-Ժակ Ռուսո

Mariam1556
11.11.2009, 01:57
Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես


Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու: Էրիո


Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ

snow
11.11.2009, 11:35
Ծննդյան օրերը նշվում են նրա համար, որպեսզի մեր ծանոթները կարողանան ազատվել այն անպետք իրերից, որ ստացել են իրենց ծննդյան օրը։

Մահը կույր է, բայց ամնենքին լավ կտեսնի:

Ավետիք Իսահակյան

Ավելի մեծ քաջություն է պահանջվում Տառապելու համար, քան Մահանալու:

Նապոլիոն

snow
11.11.2009, 11:55
Ընդունենք,որ մենք չենք շարժվում-մեր փոխարեն շարժվում է ժամանակը,և օրերը իրենց սլացքի մեջ տանում են այն պատրանքը,որը մարդ այնքան կուզեր պահել...

Ռ. ՌՈԼԱՆ
Ամեն դեպքում ամուսնացեք. եթե լավ կին ունենաք, երջանիկ կլինեք ամբողջ կյանքում, եթե վատը դուրս եկավ, կդառնաք ՓԻԼԻՍՈՓԱ, իսկ դա ամեն դեպքում լավ է:

snow
17.11.2009, 00:12
Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր:
Պ. Սեվակ

Մայրական անեղծ համբույրները պարունակում են աստվածային նեկտար:
Օնորե դը Բալզակ

snow
17.11.2009, 00:14
Ես հավատում եմ որ ծիծաղի ու արցունքի հզորությունը կկարողանա դառնալ հակաթույն, ատելության և սարսափի դեմ...
Չ.Չապլին

snow
17.11.2009, 00:20
Օ՜, հայեր: Որքան դժվար է հայ ըլլալը:
Մայքլ Արլեն կրտսեր
Հայ ըլլալը և իբրև հայ ապրծ ըլլալը` կնշանակի որոշ չափով խենթ ըլլալ:
Մայքլ Արլեն կրտսեր

Ես հայ եմ: Ես դա ասում եմ ոչ թե առիթի բերումով, այլ հպարտության զգացումով` հայացքս ուղղելով իմ արմատներին:
ՀԱՐՈԼԴ ՌԵԳԻՍՏԱ

snow
17.11.2009, 00:25
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե

Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից, նրանում բարին ու չարը ապրում են հարևանությամբ..
Բալզակ

Ուլուանա
27.11.2009, 21:00
Այստեղից հազարավոր մղոններ այն կողմ կա մեկը, որը նույնպես ժպտում է։ :)

Ազատությունը հազվադեպ է փողկապ կրում:

Ես հենց այստեղ եմ՝ քո նախապաշարմունքների հետևում։

Կոմունիզմը չաշխատեց։
Կապիտալիզմը չի աշխատում։
Դու՛ աշխատիր։ ;)

Ինչպիսի անցյալ էլ որ ունեցած լինես, ապագադ հո անբասիր է։

Ես դեպի ապագա եմ նայում, քանի որ կյանքիս մնացած մասը մտադիր եմ այնտեղ անցկացնել։

Loesje

Mariam1556
27.11.2009, 22:42
Ով ոչինչ չգիտի և չգիտի, որ ինքը ոչինչ չգիտի՝ հիմար է. հեռու մնա նրանից։
Ով ոչինչ չգիտի և գիտի, որ ինքը ոչինչ չգիտի՝ երեխա է. սովորեցրու նրան։
Ով ամեն ինչ գիտի և չգիտի, որ ինքը ամեն ինչ գիտի՝ նա քնած է. արթնացրու նրան։
Ով ամեն ինչ գիտի և գիտի, որ ինքը ամեն ինչ գիտի՝ իմաստուն է. լսիր նրան։

Չակ Բերիի տոհմի իմաստություն

Ապրել ու գործել միայն այն բանի համար,որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

sharick
01.12.2009, 23:48
Տուր աշխարհին այն ամեն լավը,ինչ որ կա քո մեջ,
Քեզ կվերադառնա այն ամեն լավը ինչ կա աշխարհի մեջ (կամ աշխարհում):

Ժպտա և ամբողջ աշխարհը կժպտա քեզ:)

Արմինե
02.12.2009, 14:43
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: Ջոն Մորլի

Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը: Սնոու

Մենուա
02.12.2009, 15:20
Ես մարդ եմ և ոչինչ մարդկային խորթ չէ ինձ համար։

Հայկօ
03.12.2009, 23:24
Ստրուկին թալանում են՝ թալանված փողով նորոգելու համար այն մտրակը, որ իջնելու է նույն այդ ստրուկի մեջքին, երբ նրան է՛լ ավելի դաժանաբար թալանելիս կլինեն, և դարձ ի շրջանս յուր:


Ֆրանսուա դը Լառոշֆուկո





Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա», ու երևակայում են:


Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան

Նաիրուհի
04.12.2009, 00:48
Կախաղանը մի կշեռք է, որի մի ծայրից կախված է մի մարդ, իսկ մյուսից՝ ամբողջ աշխարհը։
Պանծալի է լինել այդ մարդը։

Հյուգո

Բարեկամ
04.12.2009, 02:36
Կախաղանը մի կշեռք է, որի մի ծայրից կախված է մի մարդ, իսկ մյուսից՝ ամբողջ աշխարհը։
Պանծալի է լինել այդ մարդը։

Հյուգո

մեղմ ասած անհեթեթություն ա գրել Հյուգոն:

Նաիրուհի
04.12.2009, 02:45
մեղմ ասած անհեթեթություն ա գրել Հյուգոն:

Ես անհեթեթ բաներ սիրում եմ...:)

Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքը փոքր-ինչ ավելի երկար է տևում։

Օ. Ուայլդ

Բարեկամ
04.12.2009, 02:47
Ես անհեթեթ բաներ սիրում եմ...:)

Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքը փոքր-ինչ ավելի երկար է տևում։

Օ. Ուայլդ

Սա օրինակ անհեթեթ չէր հեչ :ok :)

Մենուա
04.12.2009, 09:46
Սերը կյանքի լույսն է,իսկ ամուսնությունը այդ լույսի համար վճարվող վարձը։

Մենուա
04.12.2009, 09:50
Ամենաերկար ճանպարհն էլ սկսվում է առաջին քայլից։

Yeghoyan
08.12.2009, 00:53
Քեզ համար ընտրիր բարեկամ, դու միայնակ չես կարող երջանիկ լինել. երջանկությունը երկու հոգու գործ է:

Զայրույթի ժամանակ չպետք է ո’չ խոսել, ո’չ գործել:

Հիմարները գինին խմելով հասնում են հարբած վիճակի, իսկ դժբախտությունների ժամանակ` մինչև խելքի կատարյալ կորստի:


ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ

Նաիրուհի
08.12.2009, 01:00
Նույնիսկ ամենաբարձր գահին հետույք է նստում...:D:hands

(չեմ հիշում՝ որտեղ եմ լսել կամ կարդացել)

Նաիրուհի
08.12.2009, 01:08
Այն, որ կռիվը չի սիրեց, արժանի չէ այս օրվան...
Մեռելներն անոնք են,, որոնց համար մենք մեռանք։
Անմահությունը մեզի է և ապաշավն անօգուտ,
Ի՞նչ փույթ մեզի եթե մեր ոսկորներեն կերտված՝
Ազատության տաճարներու խորանին
Ծնրադրելու դեռ չեկան...
Ես կլսեմ ձայները երիտասա´րդ կամքերուն,
Որոնք ո´չ փախուստն են ճանաչեր և ո´չ ալ երդիքն օտար,
Ապագան ալ անոնցն է, Արշալույսն ալ երջանկության...
ՄԵՌԵԼՆԵՐՆ ԱՆՈՆՔ ԵՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՄԵՌԱՆՔ...

հանճարեղ տողեր իմ պաշտելի Սիամանթոյի «Գերեզմաններեն ապաշավ» հանճարեղ բանաստեղծությունից

Gayl
08.12.2009, 01:16
ՄԵՌԵԼՆԵՐՆ ԱՆՈՆՔ ԵՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՄԵՌԱՆՔ...

հանճարեղ տողեր իմ պաշտելի Սիամանթոյի «Գերեզմաններեն ապաշավ» հանճարեղ բանաստեղծությունից

Դե լավ էլի և այստեղ որն էր հանճարեղ,եթե չեմ սխալվում Վոլտերն էլ ասել էր «Աստված կա բայց ես չեմ հավատում» դե եթե Վոլտերն ա ասել ուրեմն վերջ կարելի է մտածել ասածի վրա,իսկ իմ կարծիքով բրնձելա,կատարյալ տխմարություն,նույն էլ մեռլների հետ կապված,եթե ինչ որ բան չեմ հասկացել ներող կլինեք կխնդրեի բացատրեիք:

Շինարար
08.12.2009, 01:29
Դե լավ էլի և այստեղ որն էր հանճարեղ,եթե չեմ սխալվում Վոլտերն էլ ասել էր «Աստված կա բայց ես չեմ հավատում» դե եթե Վոլտերն ա ասել ուրեմն վերջ կարելի է մտածել ասածի վրա,իսկ իմ կարծիքով բրնձելա,կատարյալ տխմարություն,նույն էլ մեռլների հետ կապված,եթե ինչ որ բան չեմ հասկացել ներող կլինեք կխնդրեի բացատրեիք:

Կարելի է նույնիսկ վատ տողեր մեջբերել, եթե դրանք պատկանում են մեծ բանաստեղծի:

Շոդերլո դը Լակլո (վիկոնտ դը Վալմոն)

Նաիրուհի
08.12.2009, 01:31
Դե լավ էլի և այստեղ որն էր հանճարեղ,եթե չեմ սխալվում Վոլտերն էլ ասել էր «Աստված կա բայց ես չեմ հավատում» դե եթե Վոլտերն ա ասել ուրեմն վերջ կարելի է մտածել ասածի վրա,իսկ իմ կարծիքով բրնձելա,կատարյալ տխմարություն,նույն էլ մեռլների հետ կապված,եթե ինչ որ բան չեմ հասկացել ներող կլինեք կխնդրեի բացատրեիք:

1. Եթե կասկածում եք, որ ինչ-որ բան չեք հասկացել, լավ կլինի՝ այս կերպ արտահայտվելուց առաջ մտածեք։
2. Գուցե մեջբերված հատվածը բավական չէ, և պետք է ամբողջ բանաստեղծությունը կարդալ հասկանալու համար։
3. Բանաստեղծության մեջ հայրենիքի համար նահատակվածների գերեզմանները զրուցում են, և մեկը հարցնում է, թե ու՞ր են այն մարդիկ, ովքեր փախան այդ ճակատագրական ժամին և իրենց կաշիները փրկեցին, և արդյոք ովքե՞ր են իրոք մեռած, իրե՞նք, թե՞ այդ վախկոտները։
Իմ մեջբերած հատվածը գերեզմաններից մեկի պատասխանն է այդ հարցին։
Մի խոսքով՝ այն մասին էր, թե ովքե՞ր՝ հոգեպես, թե՞ ֆիզիկապես մեռածներն են ՄԵՌԱԾ;

Gayl
08.12.2009, 01:34
Կարելի է նույնիսկ վատ տողեր մեջբերել, եթե դրանք պատկանում են մեծ բանաստեղծի:

Շոդերլո դը Լակլո (վիկոնտ դը Վալմոն)

Ճիշտ է քո խոսքերը չեն բայց քանի որ ինքդ ես մեջբերում արել,ուրեմն իրավունք ունեմ հարցնեմ ինչու

Gayl
08.12.2009, 01:38
1. Եթե կասկածում եք, որ ինչ-որ բան չեք հասկացել, լավ կլինի՝ այս կերպ արտահայտվելուց առաջ մտածեք։
2. Գուցե մեջբերված հատվածը բավական չէ, և պետք է ամբողջ բանաստեղծությունը կարդալ հասկանալու համար։
3. Բանաստեղծության մեջ հայրենիքի համար նահատակվածների գերեզմանները զրուցում են, և մեկը հարցնում է, թե ու՞ր են այն մարդիկ, ովքեր փախան այդ ճակատագրական ժամին և իրենց կաշիները փրկեցին, և արդյոք ովքե՞ր են իրոք մեռած, իրե՞նք, թե՞ այդ վախկոտները։
Իմ մեջբերած հատվածը գերեզմաններից մեկի պատասխանն է այդ հարցին։
Մի խոսքով՝ այն մասին էր, թե ովքե՞ր՝ հոգեպես, թե՞ ֆիզիկապես մեռածներն են ՄԵՌԱԾ;
-գերեզմանները զրուցում են, և մեկը հարցնում է, թե ու՞ր են այն մարդիկ, ովքեր փախան այդ ճակատագրական ժամին և իրենց կաշիները փրկեցին, և արդյոք ովքե՞ր են իրոք մեռած, իրե՞նք, թե՞ այդ վախկոտները
-ՄԵՌԵԼՆԵՐՆ ԱՆՈՆՔ ԵՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՄԵՌԱՆՔ...
Այ այսպես տեսքի եկավ,պարզ ու հասկանալի եղավ,այնպես որ համաձայնվեք որ առանց առաջին տողի,Ձեր գրածը վերածվել է տխմարության,որովհետև ոչ մի իմաստալից միտք չի արտահայտում:
Համ կիսատ եք գրում,համ էլ նեղանում եք,երբ կողից ինչ որ մեկին դուր չ գալիս:

Ուլուանա
08.12.2009, 01:38
1. Եթե կասկածում եք, որ ինչ-որ բան չեք հասկացել, լավ կլինի՝ այս կերպ արտահայտվելուց առաջ մտածեք։
2. Գուցե մեջբերված հատվածը բավական չէ, և պետք է ամբողջ բանաստեղծությունը կարդալ հասկանալու համար։
3. Բանաստեղծության մեջ հայրենիքի համար նահատակվածների գերեզմանները զրուցում են, և մեկը հարցնում է, թե ու՞ր են այն մարդիկ, ովքեր փախան այդ ճակատագրական ժամին և իրենց կաշիները փրկեցին, և արդյոք ովքե՞ր են իրոք մեռած, իրե՞նք, թե՞ այդ վախկոտները։
Իմ մեջբերած հատվածը գերեզմաններից մեկի պատասխանն է այդ հարցին։
Մի խոսքով՝ այն մասին էր, թե ովքե՞ր՝ հոգեպես, թե՞ ֆիզիկապես մեռածներն են ՄԵՌԱԾ;
Նաիրուհի, ամեն դեպքում կարծում եմ, որ այդ բանաստեղծությունն այնքան էլ հարմար չէ տվյալ թեմայի համար։ Բանաստեղծություններ կամ ընդհանրապես ստեղծագործություններից հատվածներ մեջբերելու համար հատուկ թեմաներ ունենք, իսկ այստեղ գրում ենք էնպիսի մտքեր, որոնք նույնիսկ եթե ինչ–որ ստեղծագործությունից հատված են, ապա ամբողջական են, ու հենց այդքանն էլ բավական է իմաստը հասկանալու և գնահատելու համար։ Կոնկրետ Ձեր այս տեղադրած մտքերն, օրինակ, համատեքստից պոկված պատառներ են, որոնք այս վիճակում չեն ընկալվում որպես ամբողջություն, ու քանի դեռ Դուք լրացուցիչ չէիք բացատրել, չէր հասկացվում։

Շինարար
08.12.2009, 01:39
Ճիշտ է քո խոսքերը չեն բայց քանի որ ինքդ ես մեջբերում արել,ուրեմն իրավունք ունեմ հարցնեմ ինչու

Երևի այստեղ իրավունք չունեմ պատասխանելու, ամեն դեպքում՝ որովհետև դրանք պատկանում են մեծ բանաստեղծի:), պարզաբանեմ, աշխարհիկ զրույցի ժամանակ մեջբերելով մեծ գրողի թեկուզ սովորական խոսքերը քաղքենիաբար նույնքան քաղքենի մարդկանց մոտ տպավորություն ես ստեղծում, որ տես-տես ես Շոդերլո դը Լակլո եմ կարդացել, ես որ այդպես եմ հասկացել այդ ստեղծագործության մեջ մեջբերածս տողերի իմաստը:)

Ուլուանա
08.12.2009, 03:43
Կներեք, որ խառնվում եմ, բայց պիտի ասեմ։ Gayl, կարծում եմ, որ իսկապես սխալ ես հասկացել Վանաձորցու գրածը։ Որքան հասկացա՝ դուք նույն բանի մասին եք խոսում իրականում։

Ինչևէ, ամեն դեպքում այս խոսակցությունն արդեն անձնական պարզաբանումների է վերածվում, հետևաբար շուտով կջնջվի, իսկ հետագա պարզաբանումներն արդեն արեք նամակագրական համակարգի միջոցով, քանի որ դրանք արդեն ջնջվելու են ու տուգանվեն՝ որպես թեմայից դուրս գրառումներ։

Gayl
08.12.2009, 04:01
Կներեք, որ խառնվում եմ, բայց պիտի ասեմ։ Gayl, կարծում եմ, որ իսկապես սխալ ես հասկացել Վանաձորցու գրածը։ Որքան հասկացա՝ դուք նույն բանի մասին եք խոսում իրականում։

Ինչևէ, ամեն դեպքում այս խոսակցությունն արդեն անձնական պարզաբանումների է վերածվում, հետևաբար շուտով կջնջվի, իսկ հետագա պարզաբանումներն արդեն արեք նամակագրական համակարգի միջոցով, քանի որ դրանք արդեն ջնջվելու են ու տուգանվեն՝ որպես թեմայից դուրս գրառումներ։

Հազար ներողություն,որ չկարողացա ընկալել Վանաձորցու խորիմաստ ակնարկը,խորիմաստ եմ անվանում,որովհետև իմաստը այնքան խորն է որ չեմ կարողանում սևը սպիտակից տարբերել,իսկ եթե դուք այդ գրառումը անվանում եք նույնություն ուրեմն արդեն ինքս սկսեցի կասկածել,արդյո՞ք ինքս իմ գրածների իմաստը հասկանում եմ,միթե՞ այդքան բարդ գրառում եմ արել անգամ իմ համար:

Մենուա
08.12.2009, 12:56
Ամեն առավոտ մարդ ծնվում է նորից։

Դեկադա
08.12.2009, 14:21
Լավը լավագույնի թշնամին է:

Վոլտեր

Ակնթարթն էլ բավական է որպեսզի հերոսանաս:Բայց մի ամբողջ կյանք է հարկավոր՝ արպեսզի դառնաս արժանավոր մարդ:

Ավելի լավ է տանջվել սեփական հիմարությունից, քան ուրիշների մեղքից:

Վրեժը մի ճաշատեսակ է, որը պետք է սառը մատուցել:

snow
15.12.2009, 12:48
Արա այն, ինչ կարող ես, նրանով` ինչ ունես, այնտեղ, որտեղ գտնվում ես:
Թ.Ռուզվելտ


Եթե դու պլանավորում ես անհնարինը, ապա կստանաս առավելագույնը:
Եթե պլանավորում ես առավելագույնը, ապա կստանաս նվազագույնը:
Եթե պլանավորում ես նվազագույնը, ապա ոչինչ էլ չես ստանա:
Նապոլեոն

Marine-24
15.12.2009, 16:37
Բարեկամն ի՞նչ է – լաւիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ.
Ծանօթ շները չեն հաչում վրադ, ծանօթ մարդիկ են հաչում քո վրայ:-


Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:

Ավետիք Իսահակյան

iza
22.12.2009, 21:57
1 Առանց Աստծո էլ կարելի է սուրբ լինել
2Ուրախ կլինեի դրախտ ընկնել, բայց մեղքերս չեն թողնում;

Yeghoyan
22.12.2009, 22:01
Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
Դիստերվեգ

Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:
Ռոստան

Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
Օքսենշյորնա

Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
Մենկեն

Բախտը երբեմն ամենագեղեցիկ փետուրները խրում է տխմարի գլխարկը:
Դայքս

Փողը և ժամանակը ամենածանր բեռն է կյանքում: Առավելապես դժբախտ են նրանք, ովքեր դրանցից ունեն ավելի շատ, քան կարող են օգտագործել:
Սեմուել Ջոնսոն

Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է:
Նապոլեոն I

CactuSoul
23.12.2009, 21:49
Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
Դիստերվեգ


Հիշեցրեց;).


Սովորելը
սոսկ ճշտումն է այն ամենի,
ինչն արդեն գիտես:

Արարքը՝ ցուցադրելն է,
որ գիտես:

Ուսուցանելը՝
հիշեցնել մյուսներին,
որ նրանք ամն ինչ նույնքան լավ գիտեն,
որքան դու:


Դուք բոլորդ սովորողներ եք,
կատարողներ, ուսուցիչներ:



Ռիչարդ Բախ

A.r.p.i.
11.01.2010, 14:26
Չկա ոչ մեկն ավելի մոտ քեզ, քան դու ինքդ ես: Բայց եթե դու չես ճանաչում ինքդ քեզ, ինչպես կարող ես ճանաչել ուրիշին: /Արևելյան իմաստություն/

Դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես այն մարդկանց համար, ում ընտելացրել ես: /Անտուան դե Սենտ-Էքզյուպերի/

Մարդը ցանկությունների և հակադրությունների համալիր է: Որպեսզի նրան հասկանանք, անհրաժեշտ է ընկալել նրան ամբողջական: /Ս.Մոլչո/

Յուրաքանչյուրը լսում է միայն այն, ինչ ինքը հասկանում է: /Գյոթե/

Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: /Էրիխ Մարիա Ռեմարկ/

Ով տպավորություն է ստեղծում, որ շատ բան գիտի ու ընդունակ է ամեն ինչ, ապա նա ոչինչ չգիտի և ոչնչի ընդունակ չէ: /Լաո Ցզի/

Որքան շատ ենք մտորում, այնքան շատ ենք համոզվում, որ ոչինչ չգիտենք: /Վոլտեր/

Իմաստուն է այն մարդը, ով առավել դյուրագրգիռ է ժամանակի կորստին: /Դանտե/

Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում: /Մարիա Ռեմարկ/

Yeghoyan
21.01.2010, 12:53
Կյանքի չափանիշը ոչ թե նրա երկարատևության մեջ է, այլ նրանում, թե ինչպես եք այն օգտագործում:
Մոնտեն

Ոչ մի բան ավարտված չէ նրա համար, ով ողջ է:
Ռոլան

Պետք է կարգ առնել միայն գիշերային հանգստի համար, որպիսզի վերականգնես ուժերդ: Կանգ առած կյանքը մահ է:
Ռոլան

Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է:
Ռուսո


Ծիծաղն արև է. նա մարդկային դեմքից հեռացնում է ձմեռը:
Հյուգո

Կաթիլ
24.01.2010, 15:15
Մի դատեք մարդկանց ըստ նրանց ընկերների, Հուդան անթերի ընկերներ ուներ:

Yeghoyan
27.01.2010, 13:29
Մարդ կա` մարդ ա, մարդ էլ կա` գլխարկը հանում ես, տակը մարդ չկա:pardon

My World My Space
27.01.2010, 16:35
Եթե շան և կատվի մեջ հանկարծակի ընկերություն է ծագում, ապա դա հաստատ դաշինք է ընդդեմ մսագործի.....

Ջ. Բ. Շոու

My World My Space
27.01.2010, 16:37
վատ քաղաքական գործիչները ընտրվում են քվեարկությանը չմասնակցած լավ քաղաքացիների կողմից....

Ջ. Բ. Շոու

Ուլուանա
27.01.2010, 18:46
Սիրո մեծագույն հրաշքն այն է, որ վերջինս մարդուն բուժում է կոկետությունից։

Մենք երբեք բուռն կերպով չենք ձգտում նրան, ինչին ձգտում ենք միայն բանականությամբ։

Լարոշֆուկո

Ֆանատիկն այն մարդն է, որը չի կարող փոխել իր տեսակետը և չի ուզում փոխել թեման։

Ու. Չերչիլ

Katka
12.02.2010, 02:29
Չգիտեմ որքան է իմաստուն, բայց նշանակետին է:
Նիկոլո Մաքիավելի
Թագավորը պետք է առաջնորդվի այն կանխադրույթով, որ բոլոր մարդիկ չար են, ուստի պետք է լինի դաժան ու ցինիկ, որպեսզի պահի իշխանությունը, մարդկանց կյանքն ու ունեցվածքը:

Դեկադա
22.02.2010, 11:59
Չգիտեմ ինչքանով եմ տեղը ճիշտ ընտրել բայց դե գրեմ:

Առածներ

Ճապոնական - Աստված ապրում է ազնիվ սրտում:
Հունական - Ոչինչ այնքան արագ չի չորանում, որքան արցունքը:
Իսպանական - Բարեկամներ և գրքեր քիչ ունեցեք, բայց՝ լավը:
Վրացական - Չպատժված գողը ավազակ է դառնում:
Եթովպական - Սխալվելու համար րոպեն էլ բավական է:
Հնդկական - Ջրում կոկորդիլոսի հետ մի վիճիր:
Չափավորությունը մեծ հարստություն է:
Լատինական - Խելացին ոչինչ չի հաստատաում առանց ստուգելու:
Շվեդական - Երիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, ծերությունը՝ գեղեցիկ հոգի:
Լեհական - Շռայլողը ապագա մուրացկանն է, ագահը՝ հավիտենական:
Հայկական - Սովորածդ փեշակը հետդ գերեզման չտանես:

Արևածագ
22.02.2010, 17:23
Ով 20 տարեկան հասակում հեղափոխական չի եղել, նա ջահելություն չի ունեցել: Ով 40 տարում չի դարձել պահպանողական, նա ուղեղ չունի:

Ուլուանա
22.02.2010, 22:44
Ով 20 տարեկան հասակում հեղափոխական չի եղել, նա ջահելություն չի ունեցել: Ով 40 տարում չի դարձել պահպանողական, նա ուղեղ չունի:
Իսկ հեղինակը հայտնի չէ՞։ Էստեղ քիչ թե շատ հայտնի մարդկանց աֆորիզմներ ենք գրում՝ նշելով հեղինակին։

Արևածագ
22.02.2010, 23:30
Իսկ հեղինակը հայտնի չէ՞։ Էստեղ քիչ թե շատ հայտնի մարդկանց աֆորիզմներ ենք գրում՝ նշելով հեղինակին։

Սիրելի Ուլուանա, եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ Չերչիլն է:

~Անի~
22.02.2010, 23:56
Հոգու հիվանդությունը ավելի ծանր է, քան մարմնինը:
Սիրոս